Your research : 408 Results for անգամ

Կոտինդ

s.

mug, drinking-vessel.

• . նշանակութիւնն անյայտ է. մէկ անգամ ունի Բուզ. ե. 24 «Դեղ մահու ընդ կոտինդն խառնեալ». (ըստ Նորայր ՀԱ 1921, 335 Ճառընտրի մէջ նոյն բառը գրուած է կոնգինք).-յայտնի երևում է որ կոտինդը անվնաս մի ուտելիք է, որի հետ խառնել է թոյնը։


Պասկուճ

s. zool.

s. zool. gryphus, condor.

• ՓՈԽ.-Վրաց. მახკუნჯი պասկունջի կամ უახკηნჯი փասկունջի «կորճ, ֆր. griffon, ռուս. rpифъ» (նմանութիւնը յիշում է նախ ՆՀԲ)։ Այս բառը երկու անգամ միայն գոր-ծածուած է վրաց մատենագրութեան մէջ (տե՛ս Մառ ИАН 1918, էջ 2083) և անշուշտ հայ բնագրից է տառառառձուած։


Վռզող

adj.

headlong, rash, bold, rebellious.

• «յանդուգն, ապստամբ». ունի մի-այն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. հռովմ. 189. «Աստ խոնարհ լինիս, իսկ յետ աղօթիցն վռզող և ստամբակ»։-Ար-մատը վոզ-գտնւում է թերևս նաև վոզքիթ «դուրս ցցուած քիթ» բառի մէջ՝ Վստկ. 198. հմմտ. նաև պռզող։


Սպարապետ (աց)

s.

generalissimo, general in chief.

• = Հպրս. *spāδapati-, պհլ. [other alphabet] ︎ spāhpat, պրս. [arabic word] sipahbaδ, ︎ sipāhbaδ «սպարապետ», կազմուած spāh «բանակ»+pat «պետ» բառերից։ Արշակու-նեան շրջանին բառս տուել է հյ. սպարա-պետ, իսկ աւելի նոր սասանեան շրջանին՝ երկրորդ անգամ փոխ առնուելով՝ եղել է ասպահապետ։-Հիւբշ. 240։


Ռեմոն

s.

earnest, pledge.

• «գրաւական, առհաւատչեայ» Մխ. դտ. ռիմոն Ասոր. դատ. 10. 14 (Եթէ ոք ծախէ ինչ և առնու առհաւատչեայ, այսինքն է ռիմոն). 41 (հինգ անգամ), ըռիմոն Ան-սիզք 83. վրիպակով գրուած ռետին Վրք. հց. ա. 143 (Նորայր, Հայկ. բառաք. 19), ուղղե-լի ռեմին։


Սայլ (ից)

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• = Փոխառեալ է փռիւդ. *satilja ձևից, սրից փոխառեալ են նաև յն. σάτιλλα «Բոյլք աստեղաց, Մեծ Արջի համաստեղութիւնը» (Հեսիքիոս), σατίνη, յգ. σατίναι «սայլ, կռուի կառք». (մէկ մէկ անգամ գործածուած Հո-մերոսի և Անակրէոնեան մի հատուածի մէջ)։ Սրանց Փոքր-Ասիական ծագումը յայտնի է։


Տառ (ից)

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

• «նեղսիրտ». նորագիւտ բառ, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճթ և ամ. 253. «Ջի մի՛ իցէ նեղտիրտ և տառ բարուքն, տեսեալ զինքն ի չքաւորու-թեան ստեղծեալ. այլ տեսցէ զամենայն կա-տարեալ, զի արձակ և առատ բարուք սնա-նիցի և վայելեսցէ։ Ագահն թեպէտ ընչիւք մեծատուն լինի, այլ մտօքն սին և տառ և ծակաչք»։

• «մնջեղ (érable) ծառի սերմը կամ հունտը». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ու-նի Վստկ. 36. «Զմնջեղ ծառոյն սերմն, և իւր տառ ասեն, ի սոյն ժամս պարտ է քաղել և ցանել»։


Աւանդ (ից)

s.

deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.

• «գլխաւոր քաղաք, chef-lieu» նո-ռառիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Շապհ. էջ 67 և 72. «Ունիք զտէ-րութիւնդ Զարևանդ գաւառի և զաւանդ քա-ղաքն Հերայ, զգլուխդ Պարսից». «Բռնու-թեամբ առեր զամենայն կողմանս արևմտից մինչև հասար յաւանդ քաղաքաց ի Պարտաւ»։


Խուլինջ

s.

phlegmon, inflammatory tumour on the shoulders.

• , որ և խոլինջ, կոլինջ, կուլինջ «մէջքի վրայ մի տեսակ ուռեցք»։ Ունին մի-այն, ՀՀԲ, ՋԲ, ԱԲ և ՓԲ՝ առանց վկայու-թեան։ Վկայութիւնը գտնում եմ մէկ անգամ Մոլութ. 155 ա. «Որոց ունին կոլինջս, հրա-մայէ բժիշկն ի կիր առնուլ յոյժ ջերմագոյն թիրակէս ամպակ գինւով»։


*Խաւիծ

s.

hasty-pudding.

• «ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։


Ծանծ (ոյ)

s.

chaff, straw.

• , ռ հլ. «ցորենի կճեպ և յարդ». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գործածուած եմ գտնում Ոսկ. պօղ. ա. 472 «Ոյժն իսկ ռո-րենոյն են կղկղանքն. զծանծոզն առեմ.» սրա հետ նոյն են ծնծոյ, ծնծոց «պտղի դրսի կեղևը» Միս. խչ. (Բազմ. 1911, 259 ա 260 ա)։


Ճիւ

s.

leg, foot;
paw.

• «ընկոյզի կճեպ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լծ, Նար. իր. «Որպէս փուջ ընկուզն, որ ճուով և կեճեպով արտաքոյ զարդարեալ երևի և մէջն սին է»։ Գրծ. ճուով ձևից կարելի է ենթադ-րել ուղ. ճիւ կամ ճու. մին կամ միւսը սխալ։


Սկուռ

s.

axeman, hangman.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Շիր. «Մարդկան իշխանաց գործիք են տան-ջանաց, պէսպէս մեքենայք և մարդիկք, ըս-պասաւորք և սկուռք»։ ՆՀԲ մեկնում է «որ-պէս սակուռ, սակր և կամ սակրաւոր», Լեհ. «սիկարեան», ՋԲ «դահիճ կամ սակրաւոր», ԱԲ «դահիճ կամ տապարաւոր» (իբր լտ-բառ)։


Դահուճ

s.

god-wit;
heath-cock.

• «մի տեսակ թռչուն է. սալամբ. francolin». մէկ անգամ գործածուած է Մագ. քեր. 228=Երզն. քեր. հետևեալ ձևով. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և բռահուճն դահուծ (կամ տահուծ)».-(ճու-ռակ և դուռէճ թռչուններ են)։-Նոյն բառը ունի Մխ. բժշ. էջ 51 տահուճ և էջ 21 տէհուն ձևով։

• ՆՀԲ մեկնում է «թուի որս ի պէտս դա-համանց կամ խորտկաց, և կամ առան-ձին անուն էրէոյ, յն. δαίς, որ է խոր-տիկ»։ ՋԲ «միս երէոց կամ խորտիկք»։ Առաջին անգամ ԱԲ դնում է ուղիղ ձե-


Դալապր

s.

sabre, sword.

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։


Քաշտի

s.

ship.

• «նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Դանդանաւանդ (աց, ից)

s.

bit, curb;
bridle;
gag.

• , ի-ա հլ. (Ճառընտ. ի հլ.։ «սանձ, երասանակ» ՍԳր. (6 անգամ). Մծբ. Եփր. ծն. քս. 20. Թէոփիլ. պհ. Ճառընտ. Ա-նան. թրգ. 12. Պղատ. օրին. Սարկ. լս. 22 (գրուած է դանդանաւան Արծր. հրտր. Պատկ. էջ 297). որից դանդանաւանդակապ «սանձով կապուած» Նար. առաք. էջ 429։


Դաստ

s.

hand.

• «ձեռք». մէկ անգամ ունի Օշին առ անաւարզ (տե՛ս Սմբ. պտմ. հրտր. Շահն, էջ 159), որից կազմուած են դաստածրել «ձեռքով ծրագրել՝ գրել» ԱԲ, դաստրութիւն (իմա՛ դաստատրութիւն) «ձեռնտուութիւն» ԱԲ, դաստաշարժ «ձեռքով շարժուած» Ուխտ. Ա. 12 (նորագիւտ բառ)։ Նոր գաւառականնե-րից էլ ունինք դաստափ Ղզ. «ձեռքի ափը»։


Բիւրեղ (աց)

s.

beryl;
crystal.

• Բառս առաջին անգամ պարսկերէնի հետ համեմատեց ԳԴ։-ՆՀԲ յիշում է «ռմկ. պիլլօր, պիւլլուր»։ Այվազովսքի, Յաղագս հնչման, էջ 15 յն. և պրս. ձե-վերը։ Lagarde, Gesamm. Abhd. 22 և Arm. St. § 396 դնում է յունարէնից։ Բառիս վրայ բաւական ընդարձակ գրած է Երեմեան, Բազմ. 1899, 155։


Գբայաթ

s.

home, house.

• «տուն, բնակարան». անստոյց բառ, որ մէկ անգամ ունի Լաստ. ժը. տպ. 1844, էջ 78 «Ջայս լուեալ իշխանացն, գնա-ցին առանց պատասխանի տալոյ յիւրաքան-չիւր գբայաթ» (մէկ ձ. «գբայաթ, այն է տե-ղիս», իսկ մէկ ձեռ. բառի վրայ սրբագրում է «ի պալատ». տպուած է պալատս)։


Մաճար (աց)

s.

wine made of sour grapes.

• «օաղզու, խակակութ գինի, շի-րա». ունի միայն Բառ. երեմ. էջ 203.-մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 267. «Խաղող էր և եղև քաղցու և մաճար և գինի և քացախ»։ (Այս օրինակից երևում է, որ քաղցուն բոլորովին նոր քամուածն է, իսկ մաճարը՝ մի քիչ թթուածը)։


Ախամախ

adj.

foolish, gross-headed.

• «տխմար, անմիտ». մէկ անգամ ռռնում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 268. Թեպէտ և ախամախ ինչ մարդիկ իցեն... և անպիտանք և ապաժամանք և անարգք և անգոսնեալք։ Կապ չունի թրք. ախմախ հո-մանիշի հետ, որ է արաբ. ❇ āhmaq, ըստ որում մեր բառը աւանդուած է Ոսկեդարից։


Անկան (ի, ից, աւ, իւ)

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

• (գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։


Ապիրատ (ից)

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

• (սեռ. ի. ըստ ՆՀԲ ի կամ ի-ա հլ.) «անօրէն, անարդար, անիրաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 9 և յհ. ա. 37, 44. Եզն. «դուրժ վռնտուած» Ոսկ. յհ. ա. 6 (մէկ անգամ). ո-րից ապիրատութիւն ՍԳր. Կոչ. ապիրատիլ, ապիրատել, ապիրատանալ. ապիրատաբար Պղատ. տիմ. և օրին.։


Թարգման (աց)

s.

translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 փոխառեալ համարեց ասորերէնից։ Ուղիղ մեկնեց նաև ՆՀԲ։-ԳԴ դնում է պարս-կերենից։ Peterm. 20 ասորին դնում է հայերէնից փոխառեալ։ Müller SWAW 38, 578 արաբերէնից. նոյն 41, 12 դնում է նաև արամերէնը։ Ըստ Jensen-ի փո-խառութիւնը հաթեան շրջանից է։


Եկաւոր (աց)

adj.

that comes, foreign.

• «ծղի, բազուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. 69 «Ապա թէ գլխացաւութիւն խիստ լի-նի, զերկու զեկաւորսն՝ որ է ծղին՝ կապէ՛»։ (Այս մասին տե՛ս նաև Seidel, § 190, որ Գաղիանոսի մօտ էլ գտնում է ծայրերի կա-պումով գլխացաւի դարմանման եղանակը)։


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

• «բարբաջանք, շատախօսութիւն, փուճ խօսքեր». մէկ անգամ ունի Ճառընտ. (գրուած շաւշանք, շուշանք)։ առանձին անգործածական, որից կազմուած են շօշափել ՍԳր. (գրուած է շաշափել Տի-մոթ. կուզ, էջ 93). շօշափելի Ել. ժ. 21, Եբր. ժբ. 18. շօլափական Նիւս. բն. դիւրաշօշա-փագոյն Փիլ. լին. խաւարաշօշափ Տօնակ. մեղկաշօշափ Յհ. կաթ.։


Շառ

adj.

cf. Շէկ.

• «ամբոխ, խռովութիւն». մէկ անգամ յիշում է Վրդն. ել. կաշառ բառի ստուգաբա-նութեան մէջ. «կաշառն... ստուգաբանի «կայ շառ», որ է ամբոխ և խռովութիւն»։ Սրանից են նաև շառագլուխ և շառամայր «գլխաւոր խռովարար». (Իբրև մեռաւ Սերվիլոսն այն շառագլուխ, դադարեաց ամենայն խռովու-թիւնն. Գլխաւորք և շառամայրք մարտին). Մարթին։


Շառափ

s.

light, beam, shine.

• «յորդ անձրև, տեղատարափ». նո-րագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ 32-488 գործածուած միջնադարեան հայերէնում. Հանցկուն եմ ի քո սիրուդ՝ զինչ ամպերն կառնեն շառափ. Քուչ. 58. Կուտեցաւ առ իս շատ մեղք յայն նման որ երբ գայ շառափ. Տաղ. (հրտ. Չօպանեան, Հայ էջեր, էջ 89)։


Խորշ (ից)

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

• «խոշոր կտոր, կռոճ». մէկ անգամ ունի Կլիմաք. «Շարժումն աղօրեաց փոյթ՝ զցորեանն խորշ խորշ արտաքսե»։

• «խորշակ, տաք քամի». մէկ անգամ ունի Ոսկիփ. «Առաքեմ ի վերայ ձեր խորշ քամի, որ մինչ ի լերինս խարշէ և այրէ»։ Աւելի սովորական է խորշակ, ի-ա հլ. «տօթ, հարաւային տաք և վնասակար քամի, ե-րաշտ, չորութիւն» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, Եզն. 17, 19. որից խորշակահար ՍԳր խորշակահարութիւն Բ. մն. զ. 28. խորշա-կառ Ոսկ. մ. գ. 8. բազմախորշակ Ոսկ. լուս. խորշակայեղց Պիտ. ևն։

• = Բառիս հետ նոյն է երևում եբրայեց, [hebrew word] xarīsi, որ միայն մէկ անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ՝ Յովն. դ. 8, հետևեալ ձևով. [hebrew word] гoxa qādīm xarīsīt, որ թարգմանուած է յն. πνεύματι ϰαύσωνι συγϰαιοντι = հյ. հողմոյ խորշակի տապախառնի։ Արդի մեկնիչները տոյն եբր. բառը մեկնում են «արեւելեան հեղձուցիչ քամի» և հանում են եբր. [hebrew word] xrš «կտրել, տաշել»=ասոր. [arabic word] xraš «սպանել»=արաբ. ❇ harϑ «հերկել, մշակել» արմատից։ Արդեօք հայերէն բառը սեմական փոխառութի՛ւն է, թէ պա-տահաեան նմանութիւն ունի։-Աճ.


Թութ (թթոյ)

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. tut բառի համեմատութիւնը։ Պրս. արաբ. և թրք. բառերի նոյնութիւնը յիշում է ՆՀԲ։-Lag. Urgesch. 822 պրս. բառի հետ։ Ղ. Աղայեան, Աղբիւր 1890, 275 ծառն ու բառը Չինաստանից տար-ծուած և Պարսկաստանի վրայով անցած հայոց։ Հիւնք. թութ դնում է թուզ բա-ռից, իսկ թրք. թութ փոխառեալ է հայե-րէնից։

• նոռառիւտ անստոյգ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ էջ 264 «Ասէ ի Մակաբայեցւոց թէ յորժամ գնաց Յուդա ի պատերազմ և ունէին բազում փիղս և ի վերայ շինեալ աշտարակ. յայնժամ ցուցին զարիւն փղիցն, այսինքն զարիւն թթոյն, արիացան ի պատերազմ»։


Բաշ (ի, ից)

s.

horse hair, mane.

• Բաշահատ «քուռակ, ձիու ձագ». գործա-ձուած է միայն երկու անգամ հայ գրակա-նութեան մէջ. «Եւ չէզոքն, որպիսի՝ քուռակ, ռաշահատ, մատաղաձի» Մագ. քեր. 241= Երզն. քեր. «Խորհուրդ ի մէջ առեալ յան-սանձս եդին բաշահատ ջորոջ. զի թէ ուղղա-կին երթիցէ պողոտայ, նոյն բարի եղիցի» Յաւսմ. նոյ" 18։


Կակժիրակ (ի)

s. med.

s. med. cassia;
conserve of cassia;
cassia-tree.

• Բառարանները մեկնած էին այս բա-ռը շատ զանազան ձևերով. ինչպէս «կասիա, խաչափայտ, ասպուրի հունդ. խիարշամպա, սալիխա ևն»։ Առաջին անգամ Նորայր. Բազմ. 1905, 227 հա-մեմատեւով պրս. քեաժիյրէ ձևի հետ-դրաւ «ասպուր, carthame», որից յե-տոյ նոյնը Արթինեան, Տունկերը էջ 3-7 և Ածաշնչի տունկերը, էջ 75։


Պատկան

cf. Պատշաճ.

• «նետ. նետի սլաք». արմատ առանձին անգործածական. գտնւում է մի-այն նորագիւտ պատկանել «վրան նետեր արձակել, նետաձիգ լինել, նետալից առնել» բառի մէջ, տր մէկ անգամ ունի Եփր. մեկն, յոբայ. «Պատկանեցէք ի նա զհամբաւս իբրև զնետս և ձգեցէք ի Յոբ՝ որպէս ի նպատակ» (ՀԱ 1912, 625 և 673)։


Ջայլեամն (լեմանց)

cf. Ջայլամն.

• , ն հլ. (-ման -մանց) «բարձրահասակ մի թռչուն է. տճկ. տէվէ խուշի, ֆր. autruche, գերմ. Strauss ռուս. cтрауcъ, անգլ. ostrich, որ և պարս-կական բառով՝ իշտրմուղ» ՍԳր. (գործա-ծուած է 8 անգամ). յետնաբար գրուած ջա-լամ Վրդն. առ. 59. ջալապու ձու փխ «օաւ լամու ձու» Վրդ. առ. 61։


Շամփուր (փրոյ)

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• Lag. Hagiogr. chald. 298 եբր. [hebrew word] sampūr? ձևի հետ, որ Հիւբշ. Սեմակ. փոխ. բառեր (թրգմ. Տաշեան, էջ 35) մերժում է, որովհետև միայն մի անգամ է գործածուած Թարգումի մէջ և դժուա-րաւ է սեմական. նշանակութիւնն էլ մութ է, բայց յամենայն դէպս «շամփուր» չէ։ Հիւնք. շամբ բառից։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• . անծանօթ բառ, որ մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Վաղա-գոյն առաւօտուցն ի դարիթիւրէ եկայք. զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ յազէ». (այսպէս ունին տպ. Վենետ. 1859, էջ 141 և 1864, էջ 321. միւս տպագրութիւններից Վե-նետ. 1828, Պօլիս 1873 ունին ի դարիթիր. Թէոդոսիոյ տպ. ունի ի դարիթիր)։


Դարգիճ (գճի)

s.

bed, litter.

• (յետնաբար ի-ա հլ.) «պատգա-րակ, մահճակալ». մէկ անգամ գործածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ «Հրա-մայեաց բերել դարգիճս երկաթիս և ընկե-նուլ ի վերայ կայծականց հրոյ ի վայր զե-րեսսն» (ըստ Վարդանեան, ՀԱ, 1920, 453). այս օրինակը գործածուած է վկայաբանա-կան մի պատառիկում, որ հրատարակեց Ա-կինեան, Աբերկ. էջ 47։ Չորս անգամ էլ գըտ-նում ենք յետնաբար գործածուած. Յայսմ. յունիս 6. Յայնժամ բերին դարգիճս երկաթի և կրակացուցին զայն որպէս զհուր և արկին զսուրբն ի վերայ զերեսն ի վայր. Վարք և վկ. Բ. էջ 314-5. Բերել դարգիճս երկաթիս... մինչև շողանալ դարգճացն... առնուլ զնա ի դարգճացն։ Բարդութեամբ էլ ունինք դար-գընակալ «պատգարակի վրայ բարձուած (հիւանդ)» Կոչ. 382 (տպ. դարկնակալ), սարգճաձև (կամ դարկնաձև) «պատգարակի ձևով» Վանակ. ուրախ. «խոշոր հիւսուածով» Մովս. Երզն.։


Դեղբ

s.

yellow

• «դեղին». մէկ անգամ միայն ունի Շիր. «(Լոյս փոսուռայի) ո՛չ սպիտակ է և ոչ լուրթ, ոչ դեղբ և ոչ կարմրագոյն, այլ կանաչ իմն գոյն է»։-ՆՀԲ մեկնում է «եթէ չիցէ գրե-լի դեղին կամ դեղձան՝ անուն գունոյ իրիք». ՋԲ կասկածով, իսկ ԱԲ առանց կասկածի մեկնում է «դեղին»։ Ուղիղ է այս մեկնութիւ-նը, որովհետև վերի վկայութեան մէջ փոսու-ռայի բոլոր գոյները յիշուած են, բացի դեղի-նից։ Ուղիղ է նաև բառի ձևը, ինչպէս ցոյց է տալիս գաւառական դեղբել։ Բառիս գոյու-Աեան նոր ապացոյց է դեղբագոյն «դեղնա-գոյն» նորագիւտ բառը, որ մէկ անգամ ոռա-նում եմ որրծածուած Խոր. աշխ. հրտր. Սուք-րեան, էջ 45 «Ջհալուախունկն... երեք առռ ա-ևեն. մին կոչի (ն) ինգրէ որ է սևագոյն, լինի և դեղբագոյն»։


Խուղբ

s.

filth, sweepings, dirt.

• «աւելած աղբը, աղտեղութիւն». մէկ անգամ գործածում է Ոսկ. ա. տիմ. ը. էջ 69 (այլ ձեռ. խաղբ). որից աղբախուղբ Փիլ. նխ. էջ 115 և քհ. 199։

• ՆՀԲ դրած է խաղբ «թակարդ, չուան» բառի տակ։ ՋԲ դնում է խաղբ «ցնցո-տի»։ Առաջին անգամ ԱԲ ուղղում է վե-րի ձևով։ Նոյնը նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 4։ Petersson 43 (1925), էջ 77 խլէզ «մողէս» դնում է խլինք բա-ռի հետ. (հմմտ. մողէս բառի ծագումը ըստ Lidén). սրանց արմատը խիլ՝ նոյն է խիղ «կեղտոտ» (չկայ այսպէս բառ) և խուղբ «կեղտ» բառերի հետ, որոնց հետ հմմտ. սերբ. häla «կեղտ». սանս. cikhalla «ճահիճ». սրա հետ էլ նոյն է խուխ=օսս. xului, xulǰi «գիջութիւն». որ թերևս հայերէնից է փոխառեալ։


Ժահր (ի)

s.

venom, virus.

• «թոյն». մի մի անգամ ունին Մադ. և Տաթև. ամ. 516. գրուած է ժահռ ձևով և «թոյն» նշանակութեամբ՝ էֆիմ. 288։-Բառ. երեմ. էջ 123, ինչպէս և ՀՀԲ ժահր մեկնում ևն «յոյժ աղտեղի, գարշ և նեխեալ հեղուկ ինչ, որպիսի է կղկղանքն մարդոյ ևն». այս նշանակութիւնը պատկանում է նախորդ ժահ բառին։


Խարափ

s.

ditch;
trap, snare.

• «գուբ, խորխորատ, որոգայթ»? մէկ անգամ ունի Եզն. էջ 111 «Ի նոյն խա-րափ անկեալ և աղանդոցն, զոր թշնամին իբրև զորոմն ի մէջ ցորենոյ սերմանեաց»։ Իբրև անստոյգ բառ ունի ՋԲ, որից և ԱԲ և ՓԲ։ Ա. Զամինեան (անձնական) սրբա-գրում է խարխափ. նոյնը Գալեմքեառեան իսկ Mariès, Եզնիկ, էջ 180 խարակ?


Նէեղաս (աց)

s.

neelassa;
peacock.

• , ի-ա հլ. «մի տեսակ անծանօթ թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13 «Թևք թռուցելոց նէեղասաց». մեկնուած է զանազան ձևերով. այսպէս՝ «Նէեղաս՝ հաւ է ի Միջագետս ասորւոց, որոյ թևքն վայելու։ և թռչելն զուարթարար. Ակիղաս բազէ ասէ, և այլք մարախ. այլ նա այլ է և սոքա այլ». Հին բռ.։


Սիրայ (ից)

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Տաղ. հետևեալ ձևով. «Չի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր Հերովդիադայ). սէր ի սիրայէ քաղ-ցըրաշնչեալ օդոյն». (հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71)։ ՆՀԲ մեկնում է «շար ի շարէ», որպէս բառ յն. և թրք. սրրա սըրա կամ երգ յերզոյ, որպէս բառ եբր.։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

• (անստոյգ ձևով) «զրահ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գործա-ծուած է Յայտնութեան նորագիւտ թարգ-մանութեան մէջ. այսպես՝ «Եւ գուք? նոռա իբրև զգումս երկաթիս» (ձեռ. գունք... զգու-նըս) թ. 9, «Ունելով զգումս հրեղէնս» թ. 17։ Սովորական թարգմանութեան մէջ ունինք զրահ. «Ունէին զրահս՝ իբրև զզրահս երկա-թիս. Որք ունէին զրահս հրեղէնս»։

• «ջանք, ճիգ, փոյթ», առան-ձին գործածուած չէ. գտնւում է միայն գուն գործել, գուն դնել «ջանալ, փութալ, ջանք գործ դնել» ոճերի մէջ՝ Բ. մակ. ժդ. 41 Փիլիպ. բ. 30. Ագաթ. Վեցօր. կասկածելի եմ համարում գունաւոր «գուն գործող, ժիր, փոյթ», որ ունի մէկ անգամ Բուզ. զ. 8 «Չին էր մեծ հասակաւ, և էր գունաւոր գնացօղ»։


Առատուկ (տկի, տկաւ)

s.

smalled

• , ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Առատիկ (ակաց)

cf. Առատուկ.

• , ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Բոյթ (բութի, թաց)

s.

thumb;
a tuning pin.

• «անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։


Ալք (ալուց, ալից)

s. pl.

s. pl. cf. Ալուց.

• -«խորք, խորունկ տեղ, անդունդ, ան-տակը» Փիլ. Սարկ. աղ. 62. Երզն. մտթ. 486, 491. որից ալուց «աւելի ներսը, խորը» Եզն. (Եզինն ձմերանի ընդ ալոց կողմն նստելոյ). սրանից է կազմուած նաև Պետրոս Դուրեա-նի անալի «անյատակ» բառը՝ որ գործա-ծուած է մի անգամ իր հռչակաւոր «Տրտունջ, քի» հետևեալ գեղեցիկ տողերի մէջ.


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ


Entries' title containing անգամ : 12 Results

Definitions containing the research անգամ : 36 Results