Entries' title containing բ : 4768 results

Ընծայաբերեմ, եցի

va.

to carry presents, to offer, to make a present.

· Calfa

NBHL (9)

Ընծայաբերեմք քեզ ի մերմէ նուաստաջան արուեստից. (Թէոդոր. կուս.։)

Ընդ մոգսն ընծայաբերեսցուք։ Ի քո հրաշափառ ծննդեան ընծայաբերեցից. (Զքր. կթ.։)

Պարտ էր՝ ծնիցելոյն ի կուսէն ընծայաբերել զանձինս իւրեանց. (Ճ. ՟Ա.։)

Ընծայաբերել զանմարմնոցն զօրհնաբանութիւն. (Գանձ.։)

Նախ դու ընծայաբերեցի՛ր Քրիստոսի. (Յհ. կթ.։)

Որպէս հաստատես մեր յաւետաւոր բարբառս քո, որով ընծայաբերին եւ հրճուին խորհուրդք մեր. (Ճ. ՟Գ.։)

Ոչ եւս մահկանացու մարմնով, եւ ոչ ի մարդկանէ, այլ ի հրեշտակաց ընծայաբերիլ (յն. սպասահարկիլ) անապական մարմնով. (Ոսկ. յհ. ՟Բ. 40։)

Ի սերովբէից ընծայաբերեալ (յն. սպասաւորեալ) եւ փառաբանեալ. (Կիւրղ. գանձ.։)

Մերթ շփոթի ընդ յն. δωρυφορέω որ է Նիզակակիր լինել, սպասահարկել, վրիպակ գրչութեամբս δωροφορέω , որ է ընծայաբերել.


Ընծայաբերութիւն, ութեան

s.

offer, offering;
offertory.

· Calfa

NBHL (6)

Ընծայաբերութիւն գոհութեան. (Խոր. վրդվռ.։)

Մոգուցն ընծայաբերութիւնք, կամ ընծայաբերութիւն. (Շ. թղթ.։ Իգն.։)

Փրկանք է պատարագս, եւ ի նոցանէ պահանջէ իւր զընծայաբերութիւնն. (Լմբ. պտրգ.։)

Ոչ առանց ընծայաբերութեան եւ պատարագաց ի նմանէ մնացեալ. (Մագ. ՟Ի՟Զ։)

Զայլ եւս ընծայաբերութիւնս հոգեպէս եւ ըստ մարմնոյ. (Ճ. ՟Ժ.։)

Մեծացի՛ր Երուսաղէմ, ոչ բազում ընծայաբերութեամբ եկեալ, այլ ի վերայ յաւանակի փառօք երեւեալ. (Գանձ. (գուցէ որպէս սպասահարկութեամբ)։)


Ընկերաբար

adv.

as a companion or comrade, friendly.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ ընկեր ընդ հաւասար ընկերի.

Ընկերաբար գայիր ի պայքար. (Եղիշ. ՟Բ։)

Ընկերաբար կոչէր զնոսա, եւ նստուցանէր ընդ իւր. (Ոսկիփոր.։)


Ընտանեբար

adv.

familiarly, domestically, confidently.

· Calfa

NBHL (8)

οἱκείως familiariter γνήσιως genuine Իբրեւ ընտանի. ընտանութեամբ. մերձաւորաբար. ընտանի օրինակաւ. յարմարապէս. ըստ պատշաճի. հարազատաբար.

Կամէր ընտանեբար միտ մտանել անօրինին. (Եղիշ. ՟Դ։)

Զամենեցունց Աստուածն մեզ ընտանեբար կոչել. (Խոսր.։)

Ընտանեբար խօսէր ընդ նմա (Աստուած ընդ Աբրահամու). (Սարգ. յկ. ՟Է։)

Ոչ զոք ունիմ համաշունչ, եթէ ընտանեբար հոգայցէ վասն ձեր. յն. հարազատաբար. (Փիլիպ. ՟Բ. 20։)

Ընտանեբար բացարել. (Արիստ. եւ Պորփ.։)

Ընտանեբար պատշաճել աներեւութիցն զերեւելիսս. (Դիոն.։)

Ըստ ընդանեբար իւրեանց կազմութեան. իմա՛, համաբնական կամ պատկանաւոր։


Զգուշաբար

adv.

silly, cautiously, prudently.

· Calfa

NBHL (7)

Նայեա՛ց զգուշաբար. (Ոսկ. յադամ.։)

Զգուշաբար եւ զերկոսին անուանսն ի մէջ էառ, զՏէրն, եւ զԱստուածն։ Զգուշաբար ասաց, սնեալ ո՛չ երկայն ծերութեամբ, այլ գեղեցիկ ծերութեամբ։ Զգուշաբար ասացին, հարցցո՛ւք ո՛չ զնա, այլ զբերան նորա։ Զգուշաբար ի վեր հայեցեալ՝ գիշերի ի վերայ անկանէր թշնամեացն. (Փիլ.։)

Իբրեւ ի դիտանոց ինչ ծովու դրացի՝ զգուշաբար եւ անշարժապէս զբռնաւոր հողմոցն եւ զալեացն զ՝ի վերայ ընթացս համբերել. (Բրս. յուդիտ.։)

Զհայեցուածսն իւրեանց զգուշաբար պահէին. (Յհ. կթ.։)

Մնալ զգուշաբար գալստեան թագաւորին. (Շ. բարձր.։)

Առ կամս օրինացն տեառն իւրոյ զգուշաբար բերիլ. (Լմբ. պտրգ.։)

ἁσφαλέως, παρατήρων, διαστέλλων եւ այլն. caute, diligenter, accurate Զգուշութեամբ. զգուշեաւ. ուշի ուշով. խնամով. խորհրդով.


Զգօնաբարոյ, ից

adj.

good, well-behaved, peaceful, quiet, affable, courteous.

· Calfa

NBHL (6)

Հանդարտաբար. եւ Ցածուն. հանդարտական.

Ի ձեռն մարմնոյ ընդելաբար՝ եւ զգօնաբար ընդ համազգեացս խօսելով. (Բրս. ծն.։)

Առեր զլուծն խոնարհութեան ի զգօնաբար կրօնաւորութիւն. (Գանձ.։)

ԶԳՕՆԱԲԱՐՈՅ որ եւ ԶԳՕՆԱՄԻՏ. ἤμερος Հանդարտաբարոյ.

Ի գայլոցն եւ ի գառանցն օրինակի զբարս մարդկան իմանալ, զոմանս վայրենամիտս, եւ զկէսս զգօնաբարոյս. (Գէ. ես.։)

Կէսն վայրենամիտք, եւ կէսն զգօնաբարոյք։ Վասն վայրենամիտ մարդկան, եւ զգօնաբարոյից ասէ։


Զեսուբէս

s.

arabian wolf, hyena.

· Calfa


Զըմբաղ

s.

cf. Զմբաղ.

· Calfa


Զըմբրիմ, եցայ

vn.

cf. Զմբրիմ.

· Calfa


Զի մի երբէք

cf. Զի մի.

· Calfa


Զինահամբարձեալ լինիմ

sv.

to arm against, to rebel.

· Calfa


Զինուորաբար

adv.

in a military way, like a soldier.

· Calfa

NBHL (2)

στρατιωτικῶς militariter, ut miltem decet Իբրեւ զզինուոր. եւ Զինապէս, զինուք.

Մարտնչելի է բանականապէս, այլ ո՛չ զինուորաբար. (Առ որս. ՟Ժ՟Ե։)


Խնկաբեր, աց

adj.

that bears or produces aromatic or odoriferous gums.

· Calfa

NBHL (8)

ԽՆԿԱԲԵՐ. μυροφόρος unguentum portans, vel tenens. Որ բարձեալ բերէ զխունկս. որ ասի ԻՒՂԱԲԵՐ, ԽՆԿԱՑԳԵԱՑ, ԽՆԿԱԶԳԵՍՏ.

Խնրաբեր ծառ յանուշահոտ բուրաստանէն. (Շար.։)

Ի վերայ լերանց խնկաբերաց. յն. խնկոց. (Երգ. ՟Բ. 17։ ՟Ը. 14։)

Զխնկաբեր գաւառն. (Խոր. աշխարհ.։)

Ի վերայ լերանց խնկաբերից։ Լերամբք խնկաբերօք։ Խնկաբեր հովիտ. (Զքր. կթ.։ Նար. երգ.։ Գանձ.։)

λιβανωτοφόρος thurifer. գրի եւ ԽՆԳԱԲԵՐ. որ բերէ կամ արտադրէ յիւրմէ զխունկ.

ընդ խնկաբեր սուրբ կանանց։ Երեւեցար խնկաբերից. (Շար.։ եւ Գանձ.։)

Խնկաբերացն պատգամաւորութեամբ. (Սկեւռ. յար.։ Երզն. մտթ.։)


Խոզաբար

adv.

hoggishly.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զխոզ.

Յանկողինս կակուղս (կամ փափուկս) անընդոստ ննջելով խոզաբար. (Կանոն.։)

Որկորստութիւնխոզաբար գետնահայեաց երկրաքարշ. (Անյաղթ հց. իմ.։)


Խոզաբարոյ

adj.

hoggish, behaving like a hog, rude.

· Calfa

NBHL (4)

Ունօղ զբարս խոզի. աղտեղասէր.

Եթէ չիցէ ոք խոզաբարոյ, որ տղմով բուծանի. (Տօնակ.։)

Թշնամւոյն առաջի ընկէց զսրբութիւն, եւ զմարգարիտն՝ խոզաբարոյին. (Վրդն. ծն.։)

Պատահի շնամտացն եւ խոզաբարոյիցն. (Երզն. մտթ.։)


Խոզաբոյծ

adj.

swine-fattening.

· Calfa

NBHL (2)

Որդին անառակ ել ի հայրենի խնամոցն, եւ հետեւեցաւխոզաբոյծ կերակրոցն. (Անան. զղջ.։)

Առաքեաց զնա յագարակ իւր արածել զխոզս. վասն զի որ հեռանայ յաստուծոյ, խոզաբոյծ ընդ կեանս շաղի. (Ճ. ՟Գ.։)


Խոզաբուտ կերակուր

s.

hog's wash, food for swine.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԽՈԶԱՃԱՐԱԿ. Որ ինչ է բուտկամ ունելի խոզից.

Ոմանք խոզաբուտ եղջիւրօքն զտագնապ քաղցին միայն դադարեցուցանէին. (Եփր. պհ.։) (Գրի վրիպակաւ եւ Խոտաբուտ։)


Խոհականաբար

adv.

prudently, wisely, judiciously, sensibly.

· Calfa

NBHL (2)

cf. ԽՈՀԱԿԱՆԱՊԷՍ. Խոհականաբար ի ձեռն մարմնական կրից զհոգւոց մահ ի բաց վարատեալ. (Յհ. կթ.։)

Հեզահայեաց առ միմեանս սիրոյ յորդորմամբ՝ արտաքոյ վատթարին խոհականաբար մնալով. (Արծր. ՟Դ. 11։)


Խոհեմաբար

adv.

cf. Խոհականաբար.

· Calfa

NBHL (2)

Խոհեմաբար զիւրսն ցուցանէ ի ճահ արուեստ. (Պիտ.։)

Եւ դու լուիցես խոհեմաբար լսէր՝ զոր ասէրն. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)


Խոնարհաբար

adv.

humbly, submissively.

· Calfa

NBHL (3)

ταπεινῶς humiliter φιλιφρόνως benigne, humaniter. Խոնարհութեամբ. ցածութեամբ. պարկեշտութեամբ. մարդասիրապէս.

Կազմէ դարձեալ խոնարհաբար վասն տկարութեան լսողացն։ Խոնարհաբար եւ հանդարտապէս ասէր։ Տե՛ս զիարդ խոնարհաբար ընդունի զնա՝ լուանալով զոտս նորա. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։ ՟Բ. 24։)

Խոնարհաբար հետեւիս հայցել. (Մագ. ՟Ի՟Թ։)


Կախաղանաբուրաստան

s.

hanging gardens.

· Calfa

NBHL (1)

Զարքունիսն մատաղատունկ տնկովք ծառոց զարդարեաց, եւ անուն կոչեաց կախաղանաբուրաստանս։ Անուանելոյ կախաղանաւոր բուրաստանին. (Եւս. քր. ՟Ա։)


Կախաղանաւոր բուրաստան

cf. Կախաղանաբուրաստան.

· Calfa

NBHL (1)

Զարքունիսն մատաղատունկ տնկովք ծառոց զարդարեաց, եւ անուն կոչեաց կախաղանաբուրաստանս։ Անուանելոյ կախաղանաւոր բուրաստանին. (Եւս. քր. ՟Ա։)


Կականաբարձ

adj. adv.

bewailing aloud, mourning plaintively, howling with grief;
lamentably, plaintively, deploringly, with piercing cries.

· Calfa

NBHL (5)

Իջւսեցէք յարմար ձայն կականաբար. (Գանձ.։)

Կական բարձօղ, կամ բառնալով.

Կականաբարձ արտասուալից զձեռս լի աղօթիւք յերկինս համբառնային. (Ագաթ.։)

Կականաբարձ զիս ողբացէ՛ք. (Մանդ. ՟Ի՟Դ։)

Ամենեքեան կականաբարձ եւ արտօսրաթորք գոչեն անյարմարաբար. (Բրս. ապաշխ.։)


Կակղաբան

adj.

sweet-spoken.

· Calfa

NBHL (2)

Ոյր բանն է կակուղ, մեղմ ու անոյշ, այլ ո՛չ ի սրտէ.

Սուտակասպաս կոչէ զկակղաբան հրէայսն. (Համամ առակ.։)


Կաղաբոյս

s. bot. bulb, bulbous root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոճղէզաւոր բոյս, ծաղկի սոխ». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 1267, իբր նոր բառ։ Սրանցից աւելի հին է Վարդան Յունանեան։ Ձեռբածութիւն 1671, էջ 316։ Ենթադրել է տալիս *կաղ «կոճղէզ» ձևով մի բառ։


Կաղամբ, ից, աց

s.

cabbage;
— ընդաւոր, cauliflower;
— խոպոպի, savoy cabbage;
— վայրի, colewort, rapeseed;
—ի տակ, — stalk, — stump.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան)» «մի տեսակ բանջարե-ղէն, քալամ, լահանա, լտ. brassica olera-čea» Կիր. (տպ. 1865, էջ 28), Եփր. երաշտ. 205. Կանոն. Մխ. առակ. Բժշ. Վրք. հց Վստկ. 66, 162, որից կաղամբավաճառ Բուզ գ. 21. կաղամբակուրծ «կաղամբի միջուկը» ԱԲ. կաղամբապուր, ծաղկակաղամբ (նոր բառեր)։

= Փոխառեալ է իրանեանից. սրա պհլ. ձևը աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] kalam «կաղամբ», որից փոխառեալ են նաև քրդ. և Ատրպտ. թրք. kelem, k»alam։ Պրս. կայ դարձեալ [arabic word] karan, [arabic word] karanb, [arabic word] karanbā «կաղամբ»։ Այս բոլոր իրա-նական ձևերը ծագում են՝ ըստ Հիւբշ. Pers. Stud. էջ 256, յն. ϰράμβη «կաղամբ» բառից, որից փոխառեալ են դարձեալ լատ. cram-be, արաբ. [arabic word] karnab, օսմ. karnabit, ասոր. kərabbā, kərabbe «կաղամբ»։ Յու-նարէն բառի ստուգաբանական իմաստն է «խորշոմած, կուչ կուչ եկած». հմմտ. ϰραμ-βος «չորացած, կռնծած», ϰρομβοῦν «խո-րովել», հբգ. hrimfan «ծռել, խորշոմել. կծկել, պռստել», անգսք. hrympel «խոր-շոմ», լիթ. kremblys «սունկի մի տեսակ» (կծկուած), skrebiu «չորանալ», ռուս. коро-бить «ծռել, գելուլ», cкорблыи «խիստ, կոշտ» ևն, հնխ. qremb, qereb, sqremb, sqereb արմատներից (Boisacq 507-508)։ -Հիւբշ. 162։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Böttich. Arica 73, 190, Lag. Urgesch. 835, Պատկ. Изслeд. ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კალნაბი կալնաբի «կա-ղամբ» (տե՛ս Մառ, Teксть VII, էջ LV)

NBHL (3)

թ. քէլէմ, քալամ, քէրնէպ, քէրէմպ. յն. գռա՛մվի. լտ. գռամպէ. κράμβη cramba, brassica, caules. իտ. cavoli. Բանջար պարարտ՝ խիտ եւ խոշոր տերեւովք, որ կապէ գլուխ մեծ. լախանա, լահանա . այլ ասի եւ զայլոց համանման բանջարոց՝ յորոց ոմանք փոխանակ գլխոյ տան զունդ ուտելի նախ քան զծաղկիլն. (Գաղիան.։ Բժշկարան.։)

Ի բժշկութիւն որովայնի զինքն քարոզէր կաղամբ, եթէ կերեալ ոք հում, զորովայնն լուծանեմ, եւ եփեալ՝ պնդեմ. (Մխ. առակ.։)

Կաղամբի կուրծ։ Կաղամբի տակ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Կանոն. Վստկ.։)


Կաղամբավաճառ, աց

s.

seller;
cf. Թթուուտ.

· Calfa

NBHL (2)

Որ վաճառէ զկաղամբս. բանջարավաճառ.

Ի շինականութեան կերպարանս ի կաղամբավաճառի օրինի մտանէր ի բանակն պարսից. (Բուզ. ՟Գ. 21։)


Կաղամբիտ

s.

calamite, dry storax.

· Calfa


Կաղնաբեկ

s.

nut-crackers.

· Calfa


Ըմբան, ի

s.

throat, pharynx.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ԸՄԲԵԼ տե՛ս Ումպ։

NBHL (2)

ԸՄԲԱՆ կամ ԸՄՊԱՆ. (Ի բառէս Ումպ) Գործարան կոկորդի՝ ըստ որում անցք ջրոյ յըմպելն.

Ոտն կծիցէ կամ ձեռն ... փնչելն, եւ լեզուին կծել, եւ ունկանն հարկանել, եւ ըմբանին կծել. (Եզնիկ.։)


Ըմբերանեմ, եցի

va.

to shut a persons mouth, to put to silence;
to leave one not a word to say, to dispirit, to convince, to put to a nonplus;
— զեզն կալոտի, to muzzle the ox.

· Calfa

NBHL (11)

ԸՄԲԵՐԱՆԵՄ որ եւ ԸՆԴԲԵՐԱՆԵԼ կամ ԸՆԲԵՐԱՆԵԼ. ἑπιστομίζω os obturo, obstruo δυσωπέω loquentem reprimo, redarguo, inhibeo Ափ ի բերան առնել. փակել զբերան դիմախօսին. կարկել. պապանձեցուցանել. լռեցուցանել. սանձել. կաշկանդել. անպատասխանի առնել. բերանը կղպել, ձանը վար քաշել տալ, պապանծեցնել.

Զրախօսք եւ մտախաբք ... զորս պարտ է ըմբերանել. (Տիտ. ՟Ա. 11։)

Ըմբերանել զյանդգնութիւն։ Զանչափն չափովք ըմբերանելով. (Փիլ.։)

Յանդիմանելով որպէս զանուսումն ըմբերանէ. (Կիւրղ. գանձ.։)

Ո՞վ զնոսա ըմբերանեսցէ սաստելով. (Խոր. ՟Գ. 68։)

Ըմբերանեսցես հանճարեղ բանիւն պանծացեալս. (Պիտ.։)

Ըմբերանեալ զդիմակաց կողմնն. (Եզնիկ.։)

Ո՞վ ոք պարտեցաւ, եւ ոչ ինքեանք ըմբերանեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)

Կշտամբանօք սրտին ըմբերանին. (Լմբ. իմ.։)

Մերթ՝ նիւթապէս Խնուլ, փակել՝ կապել զբերան, զցռուկ.

Ո՛չ ըմբերանիցես զէշն կալոտի. (Նիւս. երգ.։)


Ըմբերանիմ

vn.

to keep silence, to hold one's tongue, to remain silent, to be struck dumb, to be tongue-tied.

· Calfa


Ըմբերելի, լւոյ, լեաց

adj.

tolerable, bearable, light.

· Calfa

NBHL (2)

Թեթեւ եւ ըմբերելի՞ յանցանք. զուգեսցի՛ եւ ապաշխարութիւն (ըստ նմին). (Բրս. հայեաց.։)

Ամենայն քեզ՝ քան ի վաշխին առնուլ՝ ըմբերելի է. (Բրս. վաշխ.։)


Ըմբերեմ, եցի

va.

cf. Համբերեմ.

· Calfa

NBHL (1)

Այլ ներէր վասն այնորիկ, զոր կամէր տէրն ըմբերել. (Կոչ. ՟Ժ՟Գ։)


Ըմբերող

cf. Համբերող.

· Calfa


Ըմբերութիւն, ութեան

s.

cf. Համբերութիւն.

· Calfa

NBHL (1)

Ըմբերութիւն եւ տոկ. (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Ըմբիշ, բշի, բշաց

s. fig.

athlete, wrestler;
champion.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «գօտեմարտող, փահլա-վան» Փիլ. Պիտ. Նար. 265. որից ըմ-բըշական Ոսկ. մ. ա. 1,3. ըմբշամարտ Ա-գաթ. Ոսկ. մտթ. բ. 8, Ա. տիմ. և եբր. Եւս. քր. ըմբշամարտիկ Ոսկ. պօղ. Ա. 249 (հմմտ. Վարդանեան, Բառաք. գիտ. Բ. 45), Խոր. Ե ղիշ. միանձ. գրուած է նաև ըմբշտական (փխ. ըմբշական), ըմպիշ, ըմպշամարտել Աբր. կրետ. էջ 45. արևելեան գրականում յաճախ գրում են ըմբիշտ։

ՆՀԲ լծ. յն. πός, այսինքն «բռնցի, մուրցացի»։

NBHL (5)

Զօրէն մարտիկ ըմբշի։ Ըմբշացն՝ մարզիչքն պատուիրեն։ Զօրէն ըմբշի բուռն հարեալ՝ արգել. (Փիլ.։)

Ի գուպարս ըմբշաց։ Մարզէ զըմբիշսն. (Պիտ.։)

Առ բռնամարտիկ մերկամրցանակ ըմբիշս. (Նար. ՟Ղ՟Գ։)

Ըմբիշն եթէ ոչ կռուի ընդ բազումս ի ժողովս, ոչ ունի զարուեստ յաղթութեան. (Վրք. հց. ՟Գ։)

ἁθλητύς athleta, luctator, certator, pugil (լծ. եւ յն. բի՛քս, այսինքն բռնցի. մուրցացի) Նահատակ կամ շահատակ ելեալ յասպարէս ի մրցիլ. մրցական. բռնամարտիկ. գօտէմարտ. մենամարտիկ.


Ըմբշական, ի, աց

adj.

athletic;
— մրցութիւն, wrestling.

· Calfa

NBHL (6)

Ըմբշական մրցութեանն ոք յաղթիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)

Մա՛րտիկ հայեա՛ց ի քեզ, մի՛ ուրուք զանցցես ինչ զըմբշական օրինօքն. (Բրս. հայեաց.։)

Ի մէջ ըմբշական մրցմանցն մատչելով ի մարզումն։ Ըմբշական բազկամրցութեամբ. (Պիտ.։)

Սրբազան գնդին՝ ըմբշական դասին. (Գանձ.։)

Ըմբշտական, կամ ըմբշտականաց նահատակն։

ἁθλητικός, ὡλυμπιακός athleticus եւ այլն. Որ ինչ ա՛նկ է ըմբշաց եւ ըմբշամարտութեան.


Ըմբշամարտ, ից

s. adj.

wrestler;
athletic;
—ք, wrestling.

· Calfa

NBHL (16)

Ըմբշամարտքն ի փողոցսն սրակոտորք. (Լաստ. ՟Ժ՟Ե։)

Ըմբիշ մարտնչօղ. ըմբշամարտիկ.

Զայս եւ յըմբշամարտս է տեսանել. զի զոր օրինակ նոքա, եւ այլն. (Պիտ.։)

Ըմբշամարտիցն եւ արիացելոցն ընդդէմ երեւելի եւ աներեւոյթ թշնամոյն. (Շ. բարձր.։)

Ըմբշամարտն Յակոբ. (Եփր. խոստով.։)

ԸՄԲՇԱՄԱՐՏ. ա. որպէս Ըմբշական, ըմբշամարտական.

Որ ըմբշամարտ սկայազօր քաջութիւնս գործեաց ի մարտս պատերազմաց. (Ագաթ.։)

Յորժամ ըմբշամարտ մրցութիւնքն կոչիցեն յառաքինութիւն. (Ոսկ. մտթ. ՟Բ. 8։)

ԸՄԲՇԱՄԱՐՏ. ԸՄԲՇԱՄԱՐՏՔ. գ. որպէս Ըմբշամարտութիւն. ագոն. եւ Ասպարէզ մրցանաց. ողոմպիական խաղ.

Որ մտանեն յըմբշամարտն. (Վանակ. յոբ.։)

Յըմբշամարտս յունաց զցլուցն ձեռամբ թափէր զեղջիւրսըն. (Խոր. հռիփս.։)

Յըմբշամարտս մարդադատիչ իբրեւ առիւծ հզօր. (Նար. առաք.։)

Ի պատերազմունս կամ յըմբշամարտս տկարանան եւ յաղթին. (Շ. բարձր.։)

Որ ի կռիւս եւ յըմբշամարտսն մրցիցին։ Զըմբշամարտսն բազմաց ի ձէնջ բազում անգամ տեսեալ է. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։ Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ։)

Ժամանակք ողոմպիադայց, որ թարգմանի ըմբշամարտաց. (Եւս. քր. ՟Ա։)

Մարհտչէին առ մարմինս՝ ո՛չ գունդ առ գունդ, այլ ըմբշամարտ մարտիւ. (Ղեւոնդ.։)


Ըմբշամարտիկ, տկաց

s.

athlete, wrestler.

· Calfa

NBHL (5)

ἁθλητής athleta Ըմբշամարտ ոք. ըմբիշ.

Մերկեա՛ց իբրեւ զըմբշամարտիկ, օ՛ծ իւղովն Քրիստոսի. զի մի՛ կռուեսցին ի քեզ ձեռք ախոյանին. (Եղիշ. միանձն.։)

Յորում փառս ոլոմպիայ խաղուն հանդիսի ըմբշամարտկացն երեւի. (Խոր. ՟Գ. 40։)

Իբրեւ ոմն յըմբշամարտկացն փշրեալ զժանիս առիւծու. (Կիւրղ. ղկ.։)

Զոր իմաստունն (կարծեցեալ՝ եղիմաս) ոչ էած զմտաւ, նմանեալ զըմբշամարտկացն զանփորձայաղթսն. (Դիոն. ածայ.։)


Ըմբշամարտիմ, եցայ

vn.

to wrestle, to contend in wrestling.

· Calfa

NBHL (2)

Մարտնչել որպէս ըմբիշ. գօտեմարտիլ.

Ընդ գազանս կռուան՝ ըմբշամարտեցան, եւ յաղթօղ գտան. (Գանձ.։)


Ըմբշամարտութիւն, ութեան

s.

wrestling.

· Calfa

NBHL (3)

ԸՄԲՇԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԸՄԲՇԱՄՐՑՈՒԹԻՒՆ. ἅθλησις certatio, athletica, lucta, luctatio, luctamen որ եւ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ, ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ՅԱՍՊԱՐԻԶԻ. Մարտ եւ մրցանք եւ արուեստ ըմբշաց. գօտեմարտութիւն. բռնամարտութիւն.

Զըմբշամարտութիւնն վանեսցէ։ Ո՛րպէս զըմբշամարտութիւնն ի գլուխ հանին. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ եղբ.։)

Եւ զզօրութիւն ո՛չ ի բարգաւաճելի նահատակութիւնս, եւ կամ յըմբշամրցութիւնս կրթեն. (Պիտ.։)


Ըմբշամրցութիւն, ութեան

s.

cf. Ըմբշամարտութիւն.

· Calfa

NBHL (3)

ԸՄԲՇԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԸՄԲՇԱՄՐՑՈՒԹԻՒՆ. որ եւ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ, ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ՅԱՍՊԱՐԻԶԻ. Մարտ եւ մրցանք եւ արուեստ ըմբշաց. գօտեմարտութիւն. բռնամարտութիւն.

Զըմբշամարտութիւնն վանեսցէ։ Ո՛րպէս զըմբշամարտութիւնն ի գլուխ հանին. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ եղբ.։)

Եւ զզօրութիւն ո՛չ ի բարգաւաճելի նահատակութիւնս, եւ կամ յըմբշամրցութիւնս կրթեն. (Պիտ.։)


Ըմբոն

adj.

proper, suitable, convenient;
probable;
— է, it is proper, right.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «յարմար, պատշաճ», Փարպ. Սահմ. որից ըմբոն է «անկ է, պատշաճ՝ յարմար է» Եւս. քր. «թերևս, կարելի է, անշուշտ» Ոսկ. Բ. տիմ. 193. անըմբոն «անպատեհ» Մագ. թղ. 212 Աառև. հնդ. և մարդեղ. անըմբոնութիւն «անապատեհութիւն» Եւս. քր.։

ՆՀԲ իբր համաբուն... պրս. հէմպիւն։

NBHL (10)

ἀρμόδιος aptus, concinnus, idoneus οἱκεῖος familiaris իբր Համաբուն, ընդակից. անկակից. յանկաւոր. յարմար. պատկանաւոր. պատշաճ.

Ոչն ճահաւորեալ ըմբոն. (Մագ. ՟Ծ՟Գ։)

Եղիցի պատկանութիւն, այսինքն ըմբոն եւ կարող հասումն. (Սահմ. ՟Ա։)

Վարկանէր հաւատարիմ եւ ըմբոն գործոց իրացն. (Փարպ.։)

Զընտանի եւ զըմբոն օրինակաց բուռն հարկանել, այսինքն ի տեսելոց կամ ի լսելոց յարմար ապացուցիւք յանդիման կացուցանել, զանտեսիցն իմացուած. (Սկեւռ. ես.։)

Ո՛չ ըստ այժմու ժամանակիս ըմբոն է. (Անյաղթ ստորոգ.։)

Ըմբոն եւ ի դէպ է (ասել). (Եւս. քր. ՟Ա։)

Խոստովանողի՛ն ըմբոն եւ ընտանի եւ ի դէպ (է) գոյն սուտակին. (Փիլ. այլաբ.։)

Զոր ըմբո՛ն (կամ ըմպո՛ն) է մեզ առնել։ Իմում յանդգնութեանս վարձկանութիւնն է ըմբոն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Գ. եւ ՟Ե։)

Ահա թագաւոր քո գայ եւ այլն, ո՛չ երկրաւորաց, այլ Քրիստոսի ըմբոն է. (Տօնակ.։)


Ըմբոշխնեմ, եցի

va.

to taste, to eat, to feed on;
to enjoy, to delight in, to take pleasure in;
to gain, to obtain, to possess;
to chew, to masticate, to break with the teeth;
— զպատիւ, զվարձս, զփառս, զպսակ, to obtain honours, to gain recompense, or reward, to acquire glory, to win crowns;
— զուսոմն, զմահ, զեպերանս, to acquire knowledge;
to die;
to be despised, contemned, abused.

· Calfa

NBHL (16)

ԸՄԲՈՇԽՆԵՄ ԸՄԲՈՇԽՆԻՄ. ἁπολαύω, ἁπόνυμι fruor (իբր համբէշխուն, այսինքն հաղորդ սեղանոյ լինել. ի պ. բէշխուն, սեղան, սուֆրա) Վայելել ի սեղան կերակրոյ կամ յուտելիս. որպէս զմայլիլն է առաւել վայելել յըմպելիս. եւ Առնուլ զճաշակ եւ զհամ ուտելեաց. եւ նմանութեամբ՝ Ճաշակել եւ վայելել յամենայն բարեաց. ի կիր արկանել ախորժանօք. վարել ըստ հաճոյս. ժառանգել.

Զիւրոյ սերմանցն բերս ըմբոշխնեսցէ պտուղ զմահ. (Պիտ.։)

Ոչ փշրեցեր զպարս ատամանցս յըմբոշխնելն զքեզ անսահմանելի։ Որ տաս պատանեկաց աղորիս ըմբոշխնելիս. (Նար. ՟Ե. եւ ՟Կ՟Գ։)

եւ սուրբ խորհուրդն, որ ճաշաժամն կոչի ... նախ զանձինսն զգեստաւորել Աստուծոյ արժանաւորին, եւ ապա զայս ըմբոշխնել. (Ճ. ՟Թ.։)

Զի եւ աստ ըմբոշխնիցեմք զբարիսն զգուշութեամբ, եւ անդ վայելիցեմք ի փառսն. (Ոսկ. մ. ՟Ա. 24։)

Զի ոչ միայն զերկիրս, այլ եւ զերկնից մեծութիւն առեալ ըմբոշխնեսցես. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ըմբոշխնել, ընբոշխնել, կամ ընդբոշխնել. վայելել, ուտել, ճաշել, մաշել. (Հին բռ.։)

Եւ եւս ասի նմանութեամբ.

Ադոնիա վասն զի գողեաց զթագաւորութիւնն, ոչ ըմբոշխնեաց եւ վայելեցաւ ի թագաւորութեան իւրում. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զթագաւորութիւնդ՝ զոր ունիս, մի՛ ըմբոշխնեսցես։ Ի պատճառս դորա ըմբոշխնէք դուք զթագաւորութիւնդ ձեր. (Եփր. թագ.։)

Ո՛չ զարծաթն ըմբոշխնեաց, եւ ո՛չ ի կեանս աշխարհիս վայելեաց. (Ոսկ. մ. ՟Գ. 32։)

Ըմբոշխնել զստացուածոցն առաւելութիւն։ Զգձձատեսակս ըմբոշխնեցի եպերանս։ Ամենուստ տագնապաւ վշտաց ըմբոշխնեցայ զանբարեքավայելուչն պատիւ. (Պիտ.։)

Անշնչանայր Ղազարոս, եւ զգերեզմանականացն ըմբոշխնելով կերպ (այսինքն ճաշակելով զմահ) փոխեալ լինէր ի կենդանութենէն. (Սհկ. կթ.։)

Վարձս ըմբոշխնէք։ Իմանալ զփառս գործոցն՝ զոր ի մարդկանէ ըմբոշխնեցին. (Երզն. մտթ.։)

Յետ խոնարհութեանն ըմբոշխնեսցէ զպսակն բարձրութեան. (Վանակ. յոբ.։)

Ոչ անկատար հասակաւ, եւ ոչ ի ծերութեան ըմբոշխնէ բնութիւն մեր զզուարճութիւն աստեացս. (Ճ. ՟Թ.։)


Ըմբոշխնիմ, եցայ

vn.

cf. Ըմբոշխնեմ.

· Calfa

NBHL (16)

ԸՄԲՈՇԽՆԵՄ ԸՄԲՈՇԽՆԻՄ. ἁπολαύω, ἁπόνυμι fruor (իբր համբէշխուն, այսինքն հաղորդ սեղանոյ լինել. ի պ. բէշխուն, սեղան, սուֆրա) Վայելել ի սեղան կերակրոյ կամ յուտելիս. որպէս զմայլիլն է առաւել վայելել յըմպելիս. եւ Առնուլ զճաշակ եւ զհամ ուտելեաց. եւ նմանութեամբ՝ Ճաշակել եւ վայելել յամենայն բարեաց. ի կիր արկանել ախորժանօք. վարել ըստ հաճոյս. ժառանգել.

Զիւրոյ սերմանցն բերս ըմբոշխնեսցէ պտուղ զմահ. (Պիտ.։)

Ոչ փշրեցեր զպարս ատամանցս յըմբոշխնելն զքեզ անսահմանելի։ Որ տաս պատանեկաց աղորիս ըմբոշխնելիս. (Նար. ՟Ե. եւ ՟Կ՟Գ։)

եւ սուրբ խորհուրդն, որ ճաշաժամն կոչի ... նախ զանձինսն զգեստաւորել Աստուծոյ արժանաւորին, եւ ապա զայս ըմբոշխնել. (Ճ. ՟Թ.։)

Զի եւ աստ ըմբոշխնիցեմք զբարիսն զգուշութեամբ, եւ անդ վայելիցեմք ի փառսն. (Ոսկ. մ. ՟ա. 24։)

Զի ոչ միայն զերկիրս, այլ եւ զերկնից մեծութիւն առեալ ըմբոշխնեսցես. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ըմբոշխնել, ընբոշխնել, կամ ընդբոշխնել. վայելել, ուտել, ճաշել, մաշել. (Հին բռ.։)

Եւ եւս ասի նմանութեամբ.

Ադոնիա վասն զի գողեաց զթագաւորութիւնն, ոչ ըմբոշխնեաց եւ վայելեցաւ ի թագաւորութեան իւրում. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զթագաւորութիւնդ՝ զոր ունիս, մի՛ ըմբոշխնեսցես։ Ի պատճառս դորա ըմբոշխնէք դուք զթագաւորութիւնդ ձեր. (Եփր. թագ.։)

Ո՛չ զարծաթն ըմբոշխնեաց, եւ ո՛չ ի կեանս աշխարհիս վայելեաց. (Ոսկ. մ. ՟Գ. 32։)

Ըմբոշխնել զստացուածոցն առաւելութիւն։ Զգձձատեսակս ըմբոշխնեցի եպերանս։ Ամենուստ տագնապաւ վշտաց ըմբոշխնեցայ զանբարեքավայելուչն պատիւ. (Պիտ.։)

Անշնչանայր Ղազարոս, եւ զգերեզմանականացն ըմբոշխնելով կերպ (այսինքն ճաշակելով զմահ) փոխեալ լինէր ի կենդանութենէն. (Սհկ. կթ.։)

Վարձս ըմբոշխնէք։ Իմանալ զփառս գործոցն՝ զոր ի մարդկանէ ըմբոշխնեցին. (Երզն. մտթ.։)

Յետ խոնարհութեանն ըմբոշխնեսցէ զպսակն բարձրութեան. (Վանակ. յոբ.։)

Ոչ անկատար հասակաւ, եւ ոչ ի ծերութեան ըմբոշխնէ բնութիւն մեր զզուարճութիւն աստեացս. (Ճ. ՟Թ.։)


Ըմբոստ

adj.

refractory, contumacious, disobedient, indocile, crabbed, stubborn, peevish, rebellious.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ապստամբ, խեռ, անհնազանդ» Սկևռ. աղ. որից ըմբոստանալ «անհնազանդ գտնուիլ, ապստամբիլ» Ա. թագ. իե. 10. Ոսկ. յհ. բ. 26 և ես.։ Նոր գրականում՝ ըմբոստու-թիւն, ըմբոստացում ևն։

ՀՀԲ ընդ մասնիկով ոստնուլ բայից։ Նոյն մեկնութիւնը տալիս է ՆՀԲ, համե-մատելով յն. ἀνα-πηδαω «վեր ցատ-կել», որ ծագում է πηδάω «ցատկել» բա-յից. (բայց յն. ἀνα-πηδάω չի նշանա-կում «ըմբոստանալ, ապստամբիլ»)։ է-մին, Քերակ. 1846, էջ 38 ըմբ մասնի-կով ոստնուլ բայից։ Հիւնք, ոստևուլ բայից։

NBHL (2)

(լծ. ընդոստ. ի բաց ոստուցեալ) Հեստեալ. ապստամբ. որպէս անսաստ. ստահակ. խեռ.

Ըմբոստն եւ յանձնապաստան. (Սկեւռ. աղ.։)


Ըմբոստանամ, ացայ

vn.

to resist, to kick, to disobey, to revolt, to mutiny;
to grow insolent, bold, proud.

· Calfa

NBHL (8)

Ըմբոստացաւ, եւ ասէ. ո՞ Դաւիթ, կամ ո՞ որդին յեսսեայ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 10։)

Առ ժամայն ընդոստուցեալ ըմբոստացաւ. յն. մի բառ. (Ոսկ. յհ. ՟Բ. 26։)

Յորժամ պոռնկորդի կոչեսցիս, ըմբոստանաս. յորժամ դու իսկ պոռնկիցիս, զայն չհամարիս չարիս. (Ոսկ. ես.։)

Ըմբոստացաւ Խոսրով, եւ խրոխտմամբ վէստկան պատասխանեաց. (Խ. ՟Գ. 50։)

Ոչ ըմբոստանամ ձաղեալս. (Նար. ՟Ծ՟Դ։)

Զըմբոստանալն խոնարհութիւնն նուաճէ, եւ ոչ զչարելն։ Մեր ըմբոստանալն եւ անհնազանդութիւնն օրինաց նորին. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Դժուարէին, եւ ըմբոստանային ի նմանէ. (Վրք. ոսկ.։)

Որպէս յն. Ի վեր կամ ի բաց ոստնուլ. ἁναπηδάω, ἁποπηδάω resilio, desilio, subsilio Ի բաց վազելով եւ զայրացմամբ հրաժարիլ. հեստել. անսաստել. ապստամբիլ. եւ Զչարիլ. դժկամակիլ. վեր կամ դուրս ցաթկել, վեր վեր ինկնալ, գլուխ քաշել, թօթվել.


Ըմբոստութիւն, ութեան

s.

disobedience, insolence, impertinence.

· Calfa


Ըմբռնաղ

s.

23rd. November (the day on which sheep are folded).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նոյեմբերի 24-ը, երբ հօտերը փարախ են քաշում ձմերելու համար» Տօ-մար. Յայսմ. նոյ" 23. որ և բռնամաղ ԱԲ։

Ալիշան, Հին հաւ. 131 հնագոյն ձեւր դնում է բռամաղ, բռումաղ «քաղդէա-կան մի տօն, որ 5 տարին մի անգամ է պատահում» և կցում է հնդ. peronmal «Վիշնու Աստուած» բառի հետ։ Գաբ. Բառ. լտ. hibernalis «ձմեռնային» բա-ռից. այս ստուգաբանութիւնը ուղիղ է երևում (հայերէնի մէջ կարող էր բառը ըմբռնել ձևին կցուելով՝ այսպիսի ձևա-փոխութիւն ստանալ), բայց դժբախտա-բար միջնորդ յունարէն ձևը պակա-սում է։

NBHL (1)

Այսպէս կոչի առ տոմարագէտս՝ ՟Ի՟Գ. օր նոյեմբերի. զի յայն աւուրս ածին հօտք ի դաշտէ ի ձմերոց, իբր յաղ կամ յաղըլ (ի փարախ), ըմբռնեալ. (զորօրինակ հորթնթող եւ նախրթող ասին այլ աւորք հետագայք ի մուտս ձմերայնոյ). եւ այն՝ ռամկական առմամբ ըմբռնեալ աւուր առ ի դիտել, որպէս թէ


Definitions containing the research բ : 10000 results

Ամսագլուխ

s.

first day of the month, calends.

· Calfa

NBHL (3)

Յամսագլուխս ձեր հարկանիցէք զփող։ Մատուցանէին այլ եւս ողջակէզս յամսագլուխս։ Յաւուրս ամսագլխոցն բացցի. (Թուոց. ՟Ժ. 10։ ՟Բ. Եզր. ՟Գ. 5։ Եզեկ. ԽԶ. 1։)

Ազատեաց զմեզ ի շաբաթապահն կրօնից, յամսագլուխն լուսնաց". այլ յն. է մի բառ՝ որպէս նորամսութիւն, կամ նորալուսին։ (Կոչ. ՟Ժ՟Ե. իբր ածակ. ասի ի հյ.)

νεομηνία, νουμηνία novilunium Գլուխ ամսոց. սկիզբն կամ առաջին օր ամսոյ, եւ կամ լուսնի. ամսամուտ. եւ հանդէս այնր աւուր. ամսու կամ լուսնի առջի օրը. այ պաշը.


Ամսական, ի, աց

adj. s.

monthly;
menses;
monthly pay.

· Calfa

NBHL (2)

Դադարէ անդ ամսական աւուրբք։ Ամսականօք աւուրբք եկաց ի վերայ քաղաքին. (Լաստ. ՟Գ. ԺԶ։)

Ամսականօք թագաւորեալ (աւուրբք). (Խոր. ՟Բ. 73։)


Ամսամուտ, մտի, ից

s.

beginning of the month, calends.

· Calfa

NBHL (2)

Յամսամտի ամսոյն։ Զողջակէզսն ամսամտից։ Մասամբք տօնից կամ ամսամտիւք. (Ել. ՟Ե. 2։ Թուոց. ԻԹ. 6։ Կող. ՟Բ. 16։)

Շաբաթս եւ ամսամուտս պահել. (Ոսկ. գղ.։)


Ամսաւոր, ի, աց

adj.

cf. Ամսօրեայ.

· Calfa


Ամսեայ

adj.

cf. Ամսօրեայ.

· Calfa


Ամրագոյն

adj.

more solid or strong, very durable, well fortified.

· Calfa

NBHL (3)

Առաւել կամ կարի ամուր. աւելի անքոյթ. յապահովագոյն. եւ ամրաբերձ. անկործան.

Իբրեւ ամրագունիւ պարսպաւ պահպանեսցի. (Խոսրովիկ.։)

Սակաւ բանիցս խրատական, լե՛ր ամրագոյն դու պահապան. (Շ. առ ապիրատ.։)


Ամրածածուկ

adj.

very secret, very private;
very intricately fortified;
protecting, sheltering.

· Calfa

NBHL (6)

Զխորհուրդն՝ որ ծածկեալն էր. չասաց վայրապար ծածկեալ, այլ՝ ամրածածուկ (զի յն. է բացածածկեալ. ἁποκεκρύμμενος) (Ոսկ. կողոս.։ Որպէս եւ ՟Գ. Մակ. ՟Դ. 6.)

յապահովագոյն. անքոյթ ամրութեամբ. յն. զգուշագոյն ἁσφαλέστερον.

Պահպանէ ընդ ամրածածուկ զօրութեամբն. (Շ. բարձր.։)

Եւ ծածկեալ պատսպարեալ ամրութեամբ. անքոյթ. թաքուն յապահովի. գաղտնածածուկ. սաքին. էմին. կիզլի.

Եւ զիս պահեա՛ ի հեղեղէ ... քո տապանաւ սուրբ խորանին՝ ամրածածուկ ընդ հովանին. (Յիսուս որդի.։)

Ամրածածուկք եղեն ամպով Հոգւոյն Սրբոյ. (Վրք. ածաբ.։)


Ամրական, ի, աց

adj. s. inhabiting a fortified place;
guard of a fortress.

· Calfa

NBHL (6)

Լերին նմանեցուցանէ, զի զամրական զանառիկ (յն. մի բառ, ἁκαταγώνιστος inexpugnabilis միտսն յայտ առնիցէ. (Ոսկ. ես.։)

Ամրական եւ պահպանական պարիսպ։ Զմեծանունն վկայարան՝ ամրական գրութեամբ նորոգապէս վայելչացուցին. (Նար. կուս. եւ Նար. խչ.։)

Ամրական բերդաքաղաք։ Յամրական քարանձաւի. (Արծր. ՟Ա. 14. ՟Դ. 11։)

Որպէս տեղի ամուր. ամրութիւն. ամրոց. դղեակ. բերդ. գալէ, էմին եէր.

ԱՄՐԱԿԱՆՔ. Բնակեալքն յամրի կամ յամրոցի. ակառանք. բերդը կամ ապահով տեղ նստօղները. գալէլի. պեքճի.

Քաջութեամբ ելեալ յարձակէին օգնականութեամբ ամրականացն։ Գերի առնուլ կամէին զամրականսն աշխարհին. (Եղիշ. ՟Է։)


Ամրակառոյց

adj.

strongly built, very strong or solid.

· Calfa

NBHL (1)

Ամրութեամբ կառուցեալ. հաստակառոյց. անկործան, ամրաշէն. միւհքէմ եափըլմըշ.


Ամրակողմն, ման

s.

strongest side of a fortress, most fortified part;
citadel, castle, fortress.

· Calfa

NBHL (1)

Շինեցին զամրակողմն զգլուխ քաղաքին։ Ամրակողմն գլուխ քաղաքին բնակութիւն եղեւ հեթանոսաց։ Փախստեայ գնային յամրակողմն ի նուիրեալ տեղին մեհենին ի կառնային. (՟Ա. Մակ. ՟Ա. 35։ ՟Գ. 45։ ՟Ե. 43։)


Ամրակուռ

adj.

extremely strong or solid, very hard;
made hard under the hammer.

· Calfa

NBHL (2)

Կռեալ ամրութեամբ. անվնասելի. անգծելի.

Ընդ ամրակուռ սպառազէնս մեր սովաւ ի հանդէս մտանէր. (Լմբ. ատ.։)


Ամրանամ, ացայ

vn.

to establish one's self, to fortify one's self, to be intrenched, strongly posted.

· Calfa

NBHL (9)

ԱՄՐԱՆԱԼ. Ապաստան լինել յամուր տեղիս. յապահովի նստել. ապաւինիլ. որջանալ. բունել. պատսպարիլ. καταφεύγω, συνφεύγω perfugio, confugio, ἑννοσσεύω nidifico ապահով տեղ քաշուիլ նստիլ. սըզընմագ. գարար՝ իսթիհքեամ պուլմագ. իշթիճա էթմէք.

Ամրանան երկոքին կողմանքն բովանդակ աւուրս ... Զկնի ամրանալոյ կողմանցն երկոցունց. (Խոր. ՟Բ. 4։)

Ամրացեալք ի գազանէն. (Անյաղթ բարձր.։)

Ամրանայցէք ի քաղաքս ձեր։ Ի մեհեանն դագոնայ ամրանալ անկանէին։ Զմեհեանն ամրացելովքն հանդերձ այրէր։ Բնակեալդ ի Լիբանան, ամրացեալդ ի մէջ մայրից. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 25։ ՟Ա. Մակ. ՟Ժ. 84։ Երեմ. ԻԲ. 23։)

Խորհէր ի միջոցի ամբոխին ամրանալ. (Խոր. ՟Ա. 10։)

Վասն ի լերինս բարձունս ամրանալոյն։ Ի հովիտս Խորափիտս ամրացեալ լինէին. (Յհ. կթ.։)

Այսօր լրումն փափագանաց ձերոց յերկինս երկնից կառուցեալ ամրացաւ. (Լմբ. համբ.։)

Ամրանալ ընդ յաղթականն նոցին քաջութեամբքն. (Պիտ.։)

Առ նա ամրանայ եկեղեցի. (Լմբ. պտրգ.։)


Ամրաշէն

adj.

cf. Ամրակառոյց.

· Calfa

NBHL (1)

Ամրանային ի քարանաձաւս ամրաշէն բերդից. (Արծր. ՟Բ. 1։)


Ամրապահ, աց

adj.

that guards well;
strongly guarded.

· Calfa

NBHL (2)

Պահապան ամրոցի. բերդապահ. կամ խումբ արանց պահելոց եւ ամրացելոց ի բերդի.

Ետ ածել զամրապահ միջնաբերդին զակառանց". յն. զորս յակառէն. (՟Բ. Մակ. ԺԷ. 31։)


Ամրապահեստ

adj.

cf. Ամրապահ.

· Calfa

NBHL (1)

Եւ եւս զնոսա զգուշաբար իմն ամրապահեստ առնէին։ Ի նմա ամրապահեստ առնէր զնտանիս տան իւրոյ։ Ամրապահեստ զնոսա առնելով ի խորաձորս. (Յհ. կթ.։)


Ամրապարիսպ

adj.

strongly walled.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ յեբուս ամրապարիսպ կարես մտանել։ Քաղաքք ամրաշէնք ամրապարիսպք անյաղթք. (Եփր. թագ. եւ Յես.։)


Ամրացուցանեմ, ուցի

va.

to fortify, to garrison, to put in a state of defence;
to re-enforce, to strengthen, to confirm, to corroborate, to establish, to settle, to cement;
to encourage, to hearten, to animate, to embolden;
to prop, to support, to sustain, to stay, to keep up, to hold up;
to bar, to fasten, to shut, to stop up, to close.

· Calfa

NBHL (6)

ὁχυρόω, προσοχυρόω, κατισχύω , περιφράσσω, στερεόω, διαφυλάττω, κατακρύπτω munio, fortifico, firmo, roboro, cicumsepio, custodio, abscondo Տալ ամրանալ. ամրութեամբ պնդել՝ զօրացուցանել, պատել, շրջափակել. ծածկել, պահել, պահպանել, յապահովել, պատսպարել. ամըրցնել, ուժովցնել, ապահովցնել. միւհքէմ վէեմին եթմէք. թագվիյէ՝ գուվվէթ՝ իսթիհքեամ վէրմեք.

Ամրացուսցէ զբարձրութիւն զօրութեան իւրոյ։ Ամրացոյց զնոսա պարսպօք։ Ամրացոյց եւս զնա։ Ամրացոյց զլեառն տաճարին։ Զամուրսդ որ ամրացուցեր։ Խրամակարկատ արարին, եւ ամրացուցին զնա։ Զճանապարհս երկիւղածաց իւրոց ամրացուսցէ։ Ամրացուսցես զնոսա ի ծածկոյթ երեսաց քոց։ Ամրացուցեր զարտաքին նորա, եւ զներքին տան նորա. եւ այլն։

Զմիջնաբերդն ամրացուցանէր բարձր պարսպօք. (Խոր. ՟Բ. 36։)

Ամրացուցանէր իբրեւ զքաղաք մի ամուր. (Եղիշ. ՟Ե։)

Ի հասեալ բարկութենէ ամրացո՛. (Շար.։)

Վարդապետական մեր բանիւն ամրացուցանել զառողջսն. (Յհ. իմ. ատ։)


Ամրափակ

adj.

well shut or locked, strongly barred, well fastened.

· Calfa

NBHL (4)

Ամրափակ խցմամբ համրացոյց արգել հողմ բանսարկուին։ Բեւեռօք սեւեռեալ՝ ամրափակ ուղերձմամբ. (Նար. ԺԸ. եւ խչ։)

Ի մնալն ամրափակ ընդդէմ մրցման խորհրդոց չարաց՝ միտքն եւս առաւել լուսաւորի. (Լմբ. առակ.։)

Եւ իբր ամրապահ, քաջ պատսպարօղ.

Դրունք դժոխոց կրկին ամրափակօք ախեալ լինէին. (Շ. բարձր.։)


Ամրափակեմ, եցի

va.

to shut up strongly, to lock well, to preserve;
to fasten, to bar, to close.

· Calfa

NBHL (5)

Ամրափակեմք զդրունս. (Լմբ. պտրգ.։)

Ընդ հովանեաւ խրատուն իւրեանց ամրափակեն զնոսա ի ժանեաց որսողացն դիւաց։ Ամրափակէ զնուաստութիւն մեր յամենայն կործանմանէ։ Մարմնական նոցա իշխանութիւն ամրափակեալ հոգեւորաւն՝ մնաց ի հաստատութեան. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Տնկագործն զծառն յամենայն կողմանց ամրափակէ քարամբք եւ փշօք, զի մի՛ յումեքէ վնասեսցի. (Ոսկ. գծ.։)

Ապաստան առնել իբր յամուր վայր. յանձն առնել պնդագոյնս.

Ի քեզ ամրափակեմ զնոսա զամենեսեան. (Լմբ. ստիպ.։)


Ամրոց, աց

s.

castle;
citadel;
fort, fortress;
redoubt, outwork.

· Calfa

NBHL (9)

ԱՄՐՈՑ. Լայնաբար՝ որպէս ամրութիւն պահպանութեան. պահապանք. պահակ. պահակապան. զօրական. պէքճի. գօլ. մուհաֆըզ. φρουρά, φρούριον custodiae, prsesidium

Մինչեւ ցքաղաք ամրոցին տիւրացւոց։ Եկին յամրոց տանն Բեթէղբերիթայ. այրեցին ի վերայ նոցա զամրոցն հրով։ Եւ առ Դաւիթ՝ զՍիոն, եւ զամրոց նորա։ Նստաւ Դաւիթ յամրոցին, եւ կոչեցաւ այն՝ քաղաք Դաւթի։ Յո՞ դուք յուսացեալ նստիք յամրոցդ Երուսաղէմի. եւ այլն։

Պաշարեցին զամրոց դարանակալացն". յն. զբանակ. (Ա. Մակ. ՟Ժ. 80.)

Քանդեսցին ամրոցք ապստամբողացն։ Կոչէ ձեռամբ յամրոցն անմատոյց՝ փախուցելոցն պատսպարան. (Նար.։)

Պահպանին ընդ մաքուր ամրոցաւ ողջախոհութեան։ Երանի՛ թէ յայն ( ի լեառն Թաբոր) եղեալ էր ամրոց դժուարաբուժելի խրամատութեանս. (Պիտ.։)

ԱՄՐՈՑ. Դղեակ. բերդ. միջնաբերդ. ակառն. գալէ, հիսար. որպէս ἅκρα arx

Սուտ երդմամբ խաբէր եւ իջուցանէր յամրոցաց անտի. (Եղիշ. ՟Է։)

Մարտ ընդ բոլորից իսկ ամրոցաց հայոց դնէր։ Բնակեալ կային յամրոցի անդ։ Պատեցաւ շուրջանակի զամրոցաւն. (Յհ. կթ.։)

Քաջապինդ զօրութիւն ձիոյս՝ զիւրն պատրաստական ձիազէնս, եւ զամրոցս, եւ զսպառազինութինս զինուորին բառնալ զինքեամբ կարողացեալ. (Պիտ.։)


Ամրութիւն, ութեան

s.

solidity, durability, strength;
re-enforcement, establishment, confirmation, settlement, corroboration;
fort, fortification;
redoubt, outwork.

· Calfa

NBHL (10)

Ամրութիւն սրբոց՝ երկիւղ Տեառն։ Յամրութիւն քաղաքին յուսացեալ էին։ Ի պարսպացն ամրութիւն. (Առակ. ՟Ժ. 29։ ՟Բ. Մակ. ՟Ժ. 34։ ՟Ժ՟Բ. 14։)

Դարան կամ նշան ամրութեան (այս ինքն ամրանալոյ)։ Անկեղակարծ յուսոյ ամրութիւն։ Գօտեւորեալ միջապինդ ամրութեամբ. (Նար. ՁԳ։)

Զգեցեալ յանձինս իւրեանց զհաւատս եւ զսէր իբրեւ զզրահս ամրութեամբ. (Ագաթ.։)

Ամրութիւն քաղաքին՝ ո՛չ քարինքն են, այլ՝ բնակչացն առաքինութիւն. ապա ուրեմն ամրութիւն քաղաքի՝ բարեպաշտութիւն միայն է. (Մխ. երեմ.։)

Պահեալ ամրութեամբ զհովուապետն։ Համօրէն ժողովրդեան քում սովիմբ ամրութիւն. (Նար.։)

Եւ իբր թանձրացեալ, տեղի ամրանալոյ կամ պահպանութեան. վայր անառիկ. բարձրաւանդակ, դղեակ, պարիսպ. պատնէշ. ցանկ, փականք զգուշութեան. ապաստան. գալէ. հիսար. էմին եէր.

Նստցիս յամրութիւն (յն. յամբարտակն կամ ի բարձրաւանդակի) վիմի։ Զքաղաքն ամրութեամբն հանդերձ ի ձեռն (յն. զընդ ձեռամբն) առնուին. (Յոբ. ԻԲ. 24։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 28։)

Եւ ինքն գնաց ապստամբեալ ի կողմանս ամրութեանն մարաց։ Զի քանդեալ աւերեսցեն զամրութիւն ամենայն քաղաքաց. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 35։)

Բոյլք էրէոց դադարեալ յիւրաքանչիւր ամրութեան։ Բուրաստանն պարփակեալ ունէր պարսպաձեւ կազմութեամբ ամրութիւն ի խիտ եւ խոցոտող մացառուտ փշոց. (Պիտ.։)

Անդ հանգուցին զտապանակն եւ զխորանն յամրութիւն լերինն (Սիոնի). (Լմբ. սղ.։)


Ամփոփեմ, եցի

va.

to assemble, to concentrate;
to enclose, to confine;
to fold, to furl, to tighten, to pack, to tuck;
to shorten, to restrain, to contract;
to straiten, to stint, to limit, to bound;
— զմիտս՝ զանձն, to recollect one's self, to collect one's ideas;
— զմեռեալն, to bury the dead, to inter;
— զսուրն, to sheathe a sword.

· Calfa

NBHL (7)

Յինքն ամփոփէ զմեղադրութեանն խոշորութիւնն։ Յորժամ մօտ եմք եւ յունկնդրութեանն վայելեմք, ամփոփիմք. իբրեւ արտաքս ելանեմք, դարձեալ այլք ընդ այլոց լինիմք. (Ոսկ.։)

Զմեծութիւն էութեանդ անհաս գերագոյութեամբ ամփոփեցեր. (Պիսիդ.։)

Երկամանակք ասին, վասն զի երբեմն ձգտին, եւ երբեմն ամփոփին. (Թր. քեր.։)

Կարկառեմ, եւ անդրէն ամփոփեմ։ Թէ զկենացն ճաշակ ի քեզ ինքն ամփոփեսցես ... Ամփոփեսցես զբարձրացեալ զսուր։ Ամփոփեաց արդարութեամբ զսուրն ի տեղի իւր. (Երզն. մտթ.։) (Նար.։)

Ամփոփել զմիտս՛ի հայեցուածոց աշխարհիս. (Լմբ.։)

իբր ափով կամ ձեռամբ շօշափել. եւ փայփայել. սփոփել. մեղմել. բռնել. եւ շոյել. իբր յն. ἄπτομαι tango

Իսկ ձեռքս զհիւանդացեալ հեզութեամբ (այս ինքն հեզիկ) իւրեանց մերձաւորութեամբն ամփոփեն. (Բրս. յուդիտ.։)


Ամփոփիմ, եցայ

vn.

to contain, to be closed or shut up;
to draw closer, to be contracted, concentrated, to assemble;
to fold up;
to fall back;
to reflect.

· Calfa

NBHL (5)

Ի սենեակս ղօղեալ ամփոփիցիմ։ Ի քո սպառնալեաց ամփոփին քերոբէք։ Ամենայն չարին երեւոյթք մերժին խափանին, եւ բնաւին ամփոփին։ Իբր զհերքեալ՝ առ իս ինքն ամփոփեցայ. (Նար.։)

Ամփոփեսցին, եւ մտցեն երկիւղիւ ընդ Աստուծոյ հնազանդութեամբ։ Առ ամփոփելոյ ընդ երկիւղիւ Արարչին. (Եզնիկ.։)

Կամ փակիլ. խցանիլ. դադարել. գոցուիլ, բռնըւիլ.

Ի բանալ բերանոյ իմոյ՝ ոչ եւս ամփոփեցաւ անդրէն. (Եզեկ. ԼԳ. 22։)

Լայնութիւն ակնկալութեանն ամենեւին իսպառ ամփոփեալ։ Ո՛չ ի լրմանէ ամփոփեալ։ Յաւէտ անձկութեամբ ամփոփին ի բերումն բովանդակութեան արարչական բանին հանգստեան. (Նար.։)


Ամփոփութիւն, ութեան

s.

cf. Ամփոփումն.

· Calfa

NBHL (1)

σύμμετρον Իբր չափաւորութիւն, կամ չափակցութիւն.


Ամփոփումն, ման

s.

restriction, modification, contraction, limitation;
— մտաց, attention.

· Calfa

NBHL (1)

Զամփոփումն (կամ զանփոփումն) սուրբ ոսկերաց նորա. (Եղիշ. ՟Ը։)


Ամօթ, ոյ, ով

s.

shame, confusion, abashment;
bashfulness;
ignominy, turpitude;
baseness;
յ— առնել, to put to shame, to confound;
յ— լինել՝ զամօթի հարկանել, to be ashamed, to be confounded, to blush;
—ք, privy parts.

· Calfa

NBHL (15)

αἱσχύνη, ἑντροπή pudor, verecundia Կիրք ամաչելոյ. (որպէս յաղաչելոյ՝ աղօթք, յարածելոյ՝ արօտ) շառագունութիւն դիմաց. պատկառանք՝ հանդերձ նշաւակութեամբ անձինն, կամ ընդ նախատինս իւր. խայտառակութիւն. խիպ. խպնիլը. խաղքութիւն. առ, հիճապ, ուտ, ութանմագլըգ, այպ, րէզալէթ.

Ամօթն՝ բանական հոգւոյ է կիրք։ Ամօթն մեծ է քան զերկիւղն. (Լմբ. սղ.։)

Ամօթն է երկիւղ ի վատթար ինչ գործոյ. եւ այսու տարբերի խորշումն յամօթոյ. քանզի ոմն ամաչեաց՝ յորոց ինչ գործեացն, իսկ ոմն խորշեալ երկնչի՝ զի մի՛ անկցի յանփառութիւն ինչ. (Նիւս. բն. Ի։)

Բորբոքեսցին ամօթով իւրեանց։ Ամօթ կրեսցեն յուսացեալքն ի քաղաքս եւ յինչս։ Թշնամիք նոցա զգեցցին զամօթ։ Կրեսցեն զամօթ։ Ամօթ երեսաց իմոց ծածկեաց զիս։ Հեղեր զնովաւ զամօթ։ Արկցեն որպէս կրկնոց զամօթ իւրեանց զիւրեամբք։ Թշնամեաց նորա զգեցուցից զամօթ։ Ամօթ հօր որդի անմիտ։ Խայտառակեալ զամօթ եգիպտացւոցն։ Եղիցի ձեզ թիկունք փարաւոն յամօթ։ Զերեսս անանկաց լի առնէք ամօթով։ Պոռնկութիւն քո յամօթ լինիցի քեզ։ Ամաչեցէ՛ք զամօթ մեծ։ Գնասցեն ամօթով։ Զերեսս իմ ոչ դարձուցի յամօթոյ ընդ երեսս թքանելոյ։ Առ ամօթոյ ձերոյ ասեմ. եւ այլն։

Առ բազումս քան զերկիւղն Աստուծոյ առաւել զօրէ ընկերակցացն ամօթոյ երկիւղ. (Շ. ընդհ.։)

Դարձան մեղաւորք առ ամօթի (այս ինքն յամօթ) թլփատելոցն. (Եփր. համաբ.։)

Ընդէ՞ր արարէք զիս յամօթի. (Վանակ. յոբ.։)

Ամօթ արարին ժողովրդեանն Դաւթի։ Յանձն առ զխաչն, արհամարհեաց զամօթ. (՟Բ. Թագ. ՟Ժ. 6։ Եբր. ՟Ժ՟Բ. 2։)

Համբերեսցէ ամենայն ամօթոյ եւ պատկառանաց։ Եւ ո՛չ փոքր ինչ նախատինս եւ ամօթս կրեմք վասն նորա. (Վրք. հց.։)

Ամաչելի լրբութիւն անամօթից.

Յերաստանսն ... յամօթս մարմնոց իւրեանց առին զհարուածսն (այլազգիք)։ (Լմբ. սղ.։)

ԱՄՕԹ ՀԱՄԱՐԵԼ. Իբրեւ ամօթալի ինչ անձին՝ կամ անարգ համարել. ամօթ սեպել, խպնելու՝ ցած բան սեպել.

Որ ոք ամօթ համարեսցի զիս եւ զբանս իմ։ Ապա թէ ոք ամօթ համարեսցի վասն կուսին իւրոյ. (Մրկ. ՟Ը. 38։ ՟Ա. Կոր. ՟Է. 56։)

Ամօթով առնէ զբերօղն, եւ տրտում. (Վրք. հց.։)

Զի մի՛ լիցի ամօթով առ բնաւորական սէրն. (Լմբ. սղ.։)


Ամօթալի, լւոյ, լեաց

adj.

shameful, disgraceful, ignominious, scandalous.

· Calfa

NBHL (6)

αἱσχρός, τό αἱσχρόν turpis, deformis, inhonestus, probrosus Որ ինչ բերէ զամօթ. ամաչելի. արժանի ամաչելոյ, անվայել. անարժան. յոռի. զազիր. տգեղ. անպարկեշտ. գարշ. եւ գարշելի կամ անարգ ինչ. խպնելու բան. այըպ՝ ութանաճագ շէյ.

Ո՛չ է արժան բարբառել ինչ ամօթալի։ Ծածկել զամօթալին արժան է, քան թէ ի մէջ բերել. (Փիլ. ՟ժ. բան.։ նխ. ՟Բ։)

Ամօթալի ինչ իրս յանձն առցէ կրել, կամ գործել։ Որք զամօթալիսն կամ դժնդակս ինչ կրեն. (Նիւս. բն. ԻԹ։)

Ամօթալի ախտիւ զազրագործ էր։ Նախատեաց զնոսա արքայ ամօթալի բանիւք. (Խոր. ՟Գ. 38. 25։)

Զի մի՛ անյօժարաբար ամօթալիք լիցուք. (Նիւս. բն. ԻԶ։)

Սպաս տարաւ ամօթալեացն իբրեւ չարաչար տիկնոջ. (Սարգ. յկ. ՟Գ։)


Ամօթալից

adj.

cf. Ամօթալի.

· Calfa

NBHL (6)

Քան զայս չարչարանս ոչ ինչ այլ ինչ է ամօթալից, անարգ, եւ անօրէն։ Քեզէն առնես զաչսդ ամօթալիցս։ Զամօթալից բարսն յանձին ունել. (Ոսկ.։)

Լինի նա մերկ եւ ամօթալից եւ խայտառակեալ. (Մծբ. ՟Զ։)

Ամօթալից խաբէութիւն. (Եփր. ՟բ. կոր.։)

Խրատիցես զամօթալից բարսն յանձին ունել. (Ոսկ. եփես.։)

Լի ամօթով. խայտառակաբար.

Գնաց, կամ գնայ, կամ շրջի ամօթալից. (Բրս. Խ. Մկ։ Խոսր.։ Թղթ. բարուք.։)


Ամօթանք, նաց

s. pl. shame, confusion, abashment;
bashfulness;
parts of shame.

· Calfa

NBHL (2)

Մինչ մերկ են միտքն յիմանալոյն, եւ զգայութիւնն ի զգալոյ, ոչ ինչ ունին ամօթանս. իսկ յորժամ սկսցին հասանել եւ զգալ, յամօթանս եւ ի թշնամանս լինին։ Որ ըստ ամօթանացն է։ Ոչ ինչ այսպէս ամօթանս վարկանիմ. (Փիլ. այլաբ.։)

Զվերջինն համբուրեցի ամօթանս անպարուրելիս։ Ամօթանաց ցոյցք. (Նար. ԻԴ. ԽԸ։)


Ամօթապարտ, աց

adj.

abashed, confounded, put to shame, shamed, overwhelmed with confusion;
bashful.

· Calfa


Ամօթապարտեալ

adj.

cf. Ամօթապարտ.

· Calfa


Ամօթխած, ի, աց

adj.

cf. Ամօթլեած.

· Calfa

NBHL (1)

Արուեստգիտութիւն (տեռատեսին) բժշկութեան դիպեցաւ ամօթղեած տանջանացն". իմա՛ իբր ամօթածու. պատկառելի։ (Եփր. համաբ.)


Ամօթխածութիւն, ութեան

s.

bashfulness, modesty.

· Calfa

NBHL (4)

Կայցէք ամենայն մաքրութեամբ եւ ամօթխածութեամբ ի Քրիստոս Յիսուս մարմնով եւ հոգւով. (Ածազգ. ՟Գ։)

Կանայք՝ որ յուսացեալ էին յԱստուած, ամօթխածութեամբ զարդարէին զանձինս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Յայսկոյս յայնկոյս ընթանային ամօթխածութեամբ. (Լմբ. համբ.։)

Անհամարձակելի յաղօթս գովելի ամօթղածութեամբն կացցէ. (Կլիմաք.։)


Ամօթոյ, ոյք

s. pl. cf. Ամօթալիք.

· Calfa

NBHL (2)

ԱՄՕԹՈՅ եւ ԱՄՕԹՈՅՔ. Սեռականն բառիս ամօթ. որպէս ա. եւ գ. ամօթալի. ամաչելի. եւ ամօթալիք. ամօթանք. առականք. որ եւ ԱՄՕԹ ասի. խպնելու բան կամ տեղ, ամօթը. այպլը. այըպը. ուտ. ἁσχήμων, τὰ ἁσχήμονα, εὑσχήμονα, τὰ τῆς ἁσχημοσύνης quae sunt pudoris, turpia, pudenda

Ի բանիցն լինին գործք ամօթոյք եւ անօրէնութիւնք. (Վրք. հց. ՟Բ։)


Ա՜յ

int.

oh! ho! ho there!

· Calfa

NBHL (3)

Ա՛յ սէգ հպարտ։ Ա՛յ թշուառ։ Ա՛յ հնացեալ աւուրբք չարութեան. (՟Բ. Մակ. ՟Է. 9։ ՟Գ. Մակ. ՟Ե. 21։ Դան. ԺԳ. 52։)

Ա՜Յ, որպէս Է՜. իբր յն. ἠ. յարմարեալ ըստ (Մագիստր). եւ (Երզն. քեր.) ասի յումպէտս.

Ա՛Յ ԹԷ. Ռամկաբար ասի, իբր հա՛յ թէ. այս ինքն իցէ՛ թէ։ (Ոսկիփոր.։)


Այգանամ, ացայ

vn.

to dawn, to grow light, to be light, to be day-light.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ ցառաւօտն այգանալոյ սուրբ կիւրակէին. (Վրք. հց. ԻԱ։)


Այգեգործ, աց

s.

vine-dresser, husbandman, that cultivates the vine, wine-grower.

· Calfa


Այգեգործութիւն, ութեան

s.

cultivation of the vine.

· Calfa

NBHL (3)

այգեգործութիւն կամ ԱՅԳԷԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Գործելն զայգի. մշակութիւն այգեաց. էգի բանիլը. պաղճըլըգ. ἁμπελουργία, ἁμπελούργημα. vineae cultura

Ոմն զվաճառաշահութիւն սիրէ, եւ ոմն զայգեգործութիւն։ Բաժանեցաք յայգեգործութիւնս։ Որոց եղաք պատճառք այգեգործութեամբն մերով. (Սարգ. յկ.։)

Որք վարձկանեցան յայգէգործութիւն եկեղեցւոյ. (Լմբ.։)


Այգեստան, աց

s.

vineyard, large extent of country planted with vines.

· Calfa

NBHL (2)

Խոտորեցաւ Սամփսոն յայգեստանն։ Դարանամուտ լերուք յայգեստանին։ Ելջի՛ք յայգեստանացն։ Մինչեւ ցյաբէղ այգեստանեացն։ Անգս եւ այգեստանս։ Յայգեստանի քում։ Եդին զիս պահապան այգեստանի։ Ի մէջ այգեստանեաց ենգադգայ. (Դտ. ԺԴ. 5։ ԻԱ. 20. 21։ ՟Ժ՟Ա. 33։ ՟Ա. Թագ. ԻԲ. 7։ Ես. ԺԶ. 10։ Երգ. ՟Ա. 5. 13։)

Ի փողոցս այգեստանւոյն տնկեալ։ Այգեստանք եւ բուրաստանք տնկոց։ Յայգեստանս Տեառն զօրութեանց։ Ի կութս այգեստանեայց. (Յհ. կթ.։)


Այգեւէտ

adj.

cf. Այգաւէտ.

· Calfa

NBHL (1)

(Գաւառն Ըռշտունեաց) այգեւէտ բազմութեամբք յոյժ վայելչացեալ զարդարի. (Արծր. ՟Ե. 6։)


Այգի, գւոյ, գեաց

s.

vineyard, land planted with slips of the vine;
անկել զայգիս, to plant the vineyard;
կթող այգւոյ, cf. Այգեկութ;
տէր այգւոյ, cf. Այգետէր;
պահապան այգւոյ, keeper or guard of the vineyard.

· Calfa

NBHL (2)

Թզենի մի էր տնկեալ յայգւոջ իւրում։ Ե՛րթ գործեա՛ յայգւոջ։ Այգի եղեւ սիրելւոյն. ցանգով փակեցի, տնկեցի որթ սորեկ. մնացի՝ զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ ... դա՛տ արարէք ընդ իս եւ ընդ այգի իմ ... զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա։ Նոյ տնկեաց այգի։ Տնկեցին զայգիս։ Տնկեցի ինձ այգիս։ Զանգ կամ զայգի։ Զընտիր այգւոյ իւրոյ տուժեսցի։ Անգոց եւ այգեաց։ Յառուամէջս այգեացն։ Զայգին իմ ոչ պահեցի։ Աղուեսունս ապականիչս այգեաց։ Այգի եղեւ Սողոմոնի։ Ետ զայգի իւր ցպահապանս. եւ այլն։

Որքան ցանկն շուրջ է զայգովն, անդրժելի է ի թշնամեացն պտուղն. (Լմբ. սղ.։)


Այգորդ

s.

cf. Այգեգործ.

· Calfa

NBHL (1)

Ոմանք յայգորդացն գլաջարդ առնէին զճակատ երիվարացն. (Զենոբ.։)


Այգուն

adv.

at day-break, at the dawn of day, in the morning;
— —, every morning.

· Calfa

NBHL (5)

Առաւօտին. առաւօտեան. πρωινός matutinus Ուստի ԶԱՅԳՈՒՆՆ՝ τὸ πρωινόν. ըստ ոմանց է (իբր անուն), զառաւօտու որսն. եւ ըստ ոմանց (իբր մ), ընդ առաւօտն.

Զայգունն դեռեւս ուտիցէ, եւ առ երեկս բաշխեսցէ կերակուրս. (Ծն. ԽԹ. 27։)

Իրբեւ խոտ՝ որ այգուն ծաղկի, եւ երեկոյն չորանայ. (Ճ. ՟Ա.։)

Ոչ գոյ մարթ այսօր բանական իմանալ զկենդանի, այգուն՝ անբան. (Անյաղթ պորփ.։)

Քաղէին այգուն այգուն իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում. (Ել. ԺԶ. 21։)


Այդանօր

adv.

there, in that place.

· Calfa

NBHL (1)

Այդանօր լո՛ւր զիմս հառաչանք յերկինսդ. Քեզ նուիրեմ այդանօր. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)


Այդչափ

adj. adv. so much, so many;
so, so much, to such a degree.

· Calfa


Այդպէս

adv.

so, thus, in this manner.

· Calfa

NBHL (4)

Ա՞յդպէս պատասխանի տաս քահանայապետիդ։ Թէ արդարեւ այդ ա՞յդպէս իցէ։ Միաբանեցին եւ հրէայքն, ասեն, այդ այդպէս է։ Ո՛չ այդպէս, այլ ծիծաղեցար. եւ այլն։

Մեր այդպէս հասեալ է ի վերայ բնութեանդ դորա։ Եւ ամենայն որ ոչ այդպէս է, ի նա չարին արարած խառնեալ է. (Եղիշ. ՟Ը. ՟Բ։)

Ա՞յդպէս ուսար ի տեառնէն քումմէ, ա՞յդպէս վարդապետեաց. (Լմբ. ատ.։)

Ա՛ՅԴՊԷՍ Է. Որպէս ի մեզ՝ նոյնպէս եւ յայլ լեզուս, բացատրի երբեմն իբրու այո՛, եւ երբեմն իբրու՝ այդպիսի. յա՛յտ է յեդելոց օրինակացդ։


Այդպիսի, իսւոյ, իսեաց

adj.

such, like, similar, so.

· Calfa

NBHL (7)

Այդպիսեացդ է արքայութիւն երկնից, կամ Աստուծոյ։ Բա՛րձ յերկրէ զայդպիսիդ, զի չէ՛ պարտ այդպիսւոյդ կեալ։ Թողուլ զայդպիսի կին։ Լուայ այդպիսի ինչ բազում. եւ այլն։

Ընդէ՞ր այդպիսեաւ վարես զիս ջերմութեամբ. (Խոր. ՟Գ. 34։)

Ի բա՛ց լերուք յայդպիսեաց ոչխարազգեստ գայլոց. (Շ. թղթ.։)

Մերթ իբր մ. այդպէս.

Մարդկային բժշկութիւնն՝ այդպիսի գիտէ քամահել զամենայնիւ. (Եղիշ. ՟Ը։)

Ո՛Վ ԱՅԴՊԻՍԻԴ, Ո՛Վ ԱՅԴՊԻՍԻՔԴ. Ըստ յն. ո՛վ այդ, ո՛վ այդոքիկ. իբր ո՛վ դու, ո՛վ դուք. ո՛ արք. ո՛վ խելացի կամ անխելք. պէհէյ ագըլլը, եա՛ ագըլսըզլար. o viri, boni viri!

Զի՞նչ գործես, ո՛վ այդպիսիդ. իջուցանես ի յերկիր զյոյսն մեր։ Ուստի՞ դուք, ո՛վ այդպիսիքդ, եւ մեծին եւ փոքուն զքանակն ի վերայ բերէք։ Ասացէ՛ք մեզ ո՛վ այդպիսիքդ։ Ասա՛ ինձ, ո՛վ այդպիսիդ. (Կիւրղ. պրպմ. ԼԷ։ եւ գնձ. ՟Ժ՟Ա. ԻԹ։)


Այդրէն

adv.

cf. Այդր.

· Calfa

NBHL (2)

Առ ի զարդ կամ թարմատար վարի բառս՝ նշանակ իրիք կրկնութեան. (զի յայլ լեզուս չդնի ինչ) որպէս այսրէն. անդրէն. վերստին. նորէն. կինէ. թէքրար. կամ այդր. ի դմին վայրի, ի դոյն իսկ. ի դոյն ինքն. նոյն տեղը, բո՛ւն, ինքը. ասըլ, քէնտի.

Այդրէն ի քեզ (յն. ի քեզ ինքն) խորտակեսցին ալիք քո։ Այդրէն ի դոյն աթաթաւել։ Այդրէն ի ձեզ մեծանալոյ. (Յոբ. ԼԸ. 11։ ՟Բ. Մակ. ՟Բ. 26։ ՟Բ. Կոր. ՟Ժ. 15։)


Այդրէնածին

adj.

indigenous.

· Calfa

NBHL (2)

Այդր ի բուն եւ ի նոյն երկրի կամ ի քաղաքի ծնեալ, բնակ. αὑτόχθων. indigena. բուն տեղացի, երկրցի, քաղաքացի. ասըլ վիլայէթ լի, եէրլի.

Եկացն եւ պանդխտաց, որ եղիցին ձեզ իբրեւ այդրէնածինք. (Եզեկ. ԽԷ. 22։)


Այդքան

adj. adv. cf. Այդչափ.

· Calfa

NBHL (1)

Զայդքան բազմութիւն հաւատացելոց ջանայք խախտել. (Շ. թղթ.։)