Entries' title containing գ : 6232 results

Գեղմնաբեր

cf. Գեղմնաբարձ.

· Calfa


Գեղմնաւոր

cf. Գեղմնաբարձ.

· Calfa

NBHL (1)

Հարիւր հազար խոյոց գեղմնաւորաց. (՟Դ. Թագ. ՟Գ. 4. յն. հանդերձ գեղմամբքն։)


Գեղնման

s.

sketch, outline, rough-draught;
plan.

· Calfa


Գեղուղէշ

cf. Գեղեցկաստեղն.

· Calfa

NBHL (1)

Ի տեղի ինչ անտառախիտ եւ գեղուղէշ. (Պիտ.։)


Գեղջային

s. adj.

peasant, countryman;
rustic, rural, country.

· Calfa

NBHL (3)

որ եւ ԳԵՂՋԵԱՅ, ԳԵՂՋՈՒԿ. Բնակ գեղջ. շինական. գեղացի, գեղի մարդ.

Ամենայն գեղջայինքն տեսեալ զնա. (Աթ. անտ.)

Աղաչեցին զնա ոմանք գեղջայինքն, զի երթիցէ ի գեօղն իւրեաց. (Հ=Յ. ապր. ՟Ի՟Բ.։)


Գեղջաւագ

s.

burgomaster, major of a village.

· Calfa

NBHL (2)

Աւագն կամ իշխանն գեղջ.

Գեղջաւագ՝ որ յաղագս արքունի հարկաց զդուռն եկեղեցւոյ փակել տայ. (Կանոն.։)


Գեղջերէց, րիցու

s.

country priest.

· Calfa

NBHL (2)

Երէց գեղջ. գեղի տէրտէր.

Նման ես դու գեղջերիցու ի գեօղդ որ առ ձեզ մօտ է ... բախել սկսաւ, եկն արտաքս գեղջերէցն. (Վրք. հց. ձ։)


Գեղջկաբանեմ, եցի

va.

to speak vulgarly or like a peasant.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Իբրեւ գեղջուկ կամ ռամկօրէն բարբառել.

Բնակէ յամրոցին, որ այժմ զռղայլ (իբր զօռ ղալէ) վասն անհեթեթ ամրութեան գեղջկաբանեն. (Արծր. ՟Ա. 15։)


Գեղջկապէս

adv.

cf. Գեղջկօրէն.

· Calfa

NBHL (2)

Որպէս գեղջուկ. շինականօրէն. գեղացիի պէս.

Մի՛ գեղջկապէս հայեցս առնել. (Կրպտ. ոտ.։)


Գեղջկութիւն, ութեան

s.

rusticity, incivility, rudeness, coarseness, impoliteness.

· Calfa


Գեղջկօրէն

adv.

in a rural manner, rustically, rudely.

· Calfa


Գեղջուկ, ջկաց

s. adj.

peasant, villager, countryman, boor, plebeian;
rustic, unpolite, uncivil, vulgar, low.

· Calfa

NBHL (7)

χωρίτης rusticus, rusticanus, ἱδιώτης privatus, plebejus, unus e vulgo որ եւ ԳԵՂՋԵԱՅ, ԳԵՂՋԱՅԻՆ. Գեղական. շինական. եւ Գռեհիկ. ռամիկ. սոսկական. անկիրթ. տգէտ.

Գեղջուկք եւ թագաւորք։ Յելլենացւոց ոչ միայն գեղջկաց, այլ եւ թագւորք։ Իշխանաց եւ գեղջկաց։ Զգեղջուկս, եւ զազատս։ Տգէտ համարելի է եւ գեղջուկ. (Փիլ.։)

Գեղջկաց պատուել զքաղաքիս՝ որպէս զիշխանս, եւ քաղաքացեաց մի՛ կարի առ գեղջկօքն պերճանալ. (Խոր. ՟Բ. 7։)

Քաղաքականաց, եւ գեղջկաց. (Նար. ՟Գ։)

Ոչ ըստ գեղջկաց անարուեստից երկրորդել. (Յհ. կթ.։)

Ի գեղջկաց հեռագոյնս դնել նուաստ բանից. (Իգն.։)

Գեղջուկ բանիւ, կամ բանիւք։ Գեղջուկ զգեստ. (Յհ. կթ.։ Սարգ.։ յկ. ՟Ա։ Անյաղթ ստորոգ.։)


Գեղցեմ, եցի

vn.

to modulate the voice.

· Calfa

NBHL (2)

ԳԵՂՑԵՄ կամ ԳԵՂՁԵՄ (կամ ներկայն է Գեղուլ, եւ գեղցէ՝ է ապառնի). որպէս թէ Կարի գելուլ, գալարել. թեքել. խոնարհեցուցանել. ծեքծեքել. ցածուցանել.

Ի վերայ ընչից մերձաւորին գեղցէ զձայն. յն. խոնարհեցուսցէ. (Սիր. ՟Ի՟Թ. 5։)


Գեղօն, ից

s.

dancing music;
dancing with singing;
pomp, show.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Գեղգեղ։

NBHL (3)

Իբր Գեղգեղանք. եւ Գեղազարդութիւն. ᾡδή եւ πομπή

Զամենայն զերգսն վնասակարս, եւ զաղտեղութեան գեղօնս, ուր ... եւ պարք են. (Ոսկ. եփես. ՟Ի։)

Միթէ ի գեղօ՞ն (կամ ի գեղաւ) յառնիցես, եւ ի ցոյց շպարիցի. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը.) յն. մի բառ, իբր պաճուճանք հանդիսի։


Գեղօրէկ, էից

s. pl. villages, fields.

· Calfa


Գեռ

cf. Գայռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Գայռ։

NBHL (2)

Իբր Գայռ, այսինքն տիղմ գռեհաց. (լծ. թ. կէրիզ).

Զգեռիցն զմերձաւորսն զազրացուցանէ. (Ճ. ՟Դ.։)


Գեսարաս

s.

huntsman.

· Calfa


Գետ, ից

s.

river.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «գետ» ՍԳր., որից՝ գետաբար Ոսկ. Եբր., գե-տամեռ Ոսկ. Եբր., գետավէժ Ագաթ.. «ե-տարծուի Ղև. տ. ժա. 13. Օր. ժդ. 13, գե-տափն Գծ. ժզ. 13, գետաքար Եւս. քր., գետ-եզր Թուոց իբ. 5. Եւս. քր., խեցգետին Վեց-օր., ձիագետի Պտմ. աղէքս., Միջագետք ՍԳր. և շրջուած՝ գետամէջք Եփր. Եբր., գե-տորայ «գետեր» Սոկր. 188, գետհետիլ «ռռռ-գուիլ» Հաւաք. 27, գետափնեայ (նոր գրա-կանում), գետառ «տեղափոխուած գետի տե-ղը, ուր հերկում սերմանում են» Օրբ. էջ 167 (Տայ նախ զայգին մեծ որ ի Հալէից գետա-ռին և յետոյ զգիւղն իսկ զՀալիս.-ԱԲ մեկ, նում է պարզապէս «գետեզր». վերի ձևով ունի Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 129, որ հաստատում են Մուշի և Երևանի բարբառ-ները). ըստ Ամատ. անդ՝ էջ 123 ունինք նաև գետ «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. գետճոխ «նոյն» անդ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. vedo-ձևից. միւս հնդևրոպական լեզուներից հմմտ. սնս. udán «ալիք», udaká «ջուր», udadhi «ծով», uda-nua «ամպ», udanyā «ծարաւ», զնդ. udra-«ջրի կուղբ», յն. ὸδωρ (սեռ. ὸδατος) «ջուր», ὸδρία «ջրի դոյլ», ὸδρα «ջրի օձ», լտ. unda «ալիք», ոմբր. utur «ջուր», հիսլ. vatn «ջուր», vátr «թաց», հիռլ. usce «ջուր», գոթ. watō, հբգ. wazzar, գերմ. Wasser, անգլսք. waeter, անգլ. water «ջուր». հֆրիզ. wēt, անգսք. waet, անգլ. wet «թաց», լիթ. wandü, լեթթ. udens, հպրուս. unds, wun-dan, ալբան. uǰe, հսլ. vodā, ռուս. вода «ջուր», հսլ. vèdro «ջրաման», բուլգար. vada «գետ», փռիւգ. βέδν «ջուր» (?), կա-միս. wātār, սեռ. vetenas «ջուր» (տե՛ս Walde, 850, Boisacq, 998, Trautmann, 337, Kluge, 519, Pokorny, 1, 252, Ernout-Meillet, 1082)։ Այս բոլորը ծագում են հնխ. ved, vēd, vod, ud, ūd ձևերից. հայերէնի պէս e ձայնդարձն ունի հսլ. vèdro, փռիւդ. βέδν (?), ինչպես և հֆրիզ. անգլսք. և անգլ ձևերը. իսկ մեր «գետ» նշանակութիւնը գտնում ենք յատկապէս բուլգարերէնի մէջ։ -Հիւբշ. 434։

Klaproth, Asia polygl. էջ 100 պրս. kjet «ջրանցք»։ Ուղիղ մեկնեց նախ Windisch. 7, որ համեմատում է յն. δδ-ωր և սանս. udaka ձևերի հետ։ Go-sche, 64, 65 սանս. udaka, փռիւգ. βέδω. βεδύ «ջուր կամ օդ»։-Lag. Ur-gesch. 398 լտ. unda, հսլ. woda, իբր vad արմատից։ Spiegel, Huzw. Gram. 160 զնդ. vaiδi? Müller, SWAW. 38, 571, 576 ևն զնդ. vaiδi, պրս. jōy «գետ»։ Մորթման, ZDMG, 26, 1872, 550 խալդ. kidanu «գետ»։ Հիւնք. գետ, գիտեմ բառից. Karst, Յուշարձան, 404 սումեր. g'ia', iid «գետ»։-Վերի մեկնութիւնը դնում է Հիւբշ. կասկածով, որովհետև

միւս հնդերոպական լեզաների մէջ ո՛չ ved-ձեն էր գտել և ոչ էլ «գետ» նրա-նակաթիւնը. բայց այժմ այս երկասն էլ գտնտ ած լինելով՝ կասկածի տեղիք չկայ այլ ևս։ Այսպէս է մտածում նաև Scheftelovitz, BВ, 29, 28։

ԳՒՌ (dialectal) Ջռ. գ'ետ, Ախց. Կր. գ'էտ, Ալշ. Հճ. Մշ. գ'եդ, Ակն. Երև. Խրբ. Սեբ. գ'էդ, Ասլ. գ'է՝դ, Վն. կ'ետ, Ղրբ. Սլմ. կէտ, Մրղ. կ'էտ, Հմշ. կէդ, Տիգ. քէղ, Ոզմ. գ'իտ, Տփ. գիդ. Ագլ. գ-իտ, Մկ. կ'իտ։ Նոր բառեր են՝ գետա-ռիլ, գետփոր, գետկալ, գետկապ, գետաբե-րուկ, գետուտի, գետատար, գետատուտ։

NBHL (6)

ποταμός flumen, fluvius, amnis Ջրանցք երեւելի. առու մեծ անոյշ ջրոյ ժողովելոյ ի վտակաց, որ ոռոգանելով զերկիր՝ թափի ի ծով.

Առ գետաւ ուրեմն. (Նոննոս.։)

Գետ ելանէր յեդեմայ։ Որպէս թէ ի գետոյ անտի ելանէին։ Արածէին առ եզեր գետոյն։ Կայի յեզեր գետոյ։ Իբրեւ զբուրաստանս առ գետովք.եւ այլն։

Անցեալ ընդ գետն. (Փարպ.։)

Յայնկոյս գետին մեծի. (Խոր. առ արծր.։)

Գետովք մեղանց արեան։ Արտասուաց գետ։ Գետոցն բանականաց. (Նար.։)


Գետաբերան

s.

mouth of a river.

· Calfa


Գետախառնունք

s.

confluence, conflux.

· Calfa


Գետածին

adj.

engendered or produced in a river.

· Calfa

NBHL (2)

Ի գետոյ ծնեալ, ելեալ, առեալ.

Վկայական արձանք գետածինք (քարինք բարձեալք ի յորդանանէ). (Նար. առաք.։)


Գետակ, աց

s.

stream, rivulet.

· Calfa


Գետակուր

adj.

drowned or suffocated in a river;
— առնել, ծախել, կորուսանել, to drown, to drown in a river;
— լինել, ծախիլ, կորնչիլ, to drown one's self, to die in a river.

· Calfa

NBHL (2)

ԳԵՏԱԿՈՒՐ կամ ԳԵՏԱՀԵՂՁԻԿ ԱՌՆԵԼ. Կուր տալ գետոյ, հեղձուցանել ի գետ. ընկլուզանելսուզանել. գետը ձգել ու խղդել.

Զասորին որպէս զեգիպտացւոց թագաւորն գետահեղձիկ առնէ. (Լմբ. ովս.։)


Գետահեղձ

cf. Գետակուր.

· Calfa


Գետահեղձիկ

cf. Գետակուր.

· Calfa

NBHL (2)

ԳԵՏԱԿՈՒՐ կամ ԳԵՏԱՀԵՂՁԻԿ ԱՌՆԵԼ. Կուր տալ գետոյ, հեղձուցանել ի գետ. ընկլուզանելսուզանել. գետը ձգել ու խղդել.

Զասորին որպէս զեգիպտացւոց թագաւորն գետահեղձիկ առնէ. (Լմբ. ովս.։)


Գետահետեմ, եցի, տեալ

va. vn.

to make flow like a river;
to flow like a river.

· Calfa

NBHL (5)

ԳԵՏԱՀԵՏԵԼ. Խաղացուցանել կամ յորդել իբրեւ զհետս գետոյ. բղխել զհոսանս գետօրէն. գետահոսել յարբեցումն եւ յոռոգումն.

գետահետեալ յորովայնէդ՝ զառատ բըխօղ շնորհաց հոգին. (Յիսուս որդի.։)

Քաղաք մեծին աստուծոյ գետահետեալ յերկուց մշտաբուղխ աղբերաց՝ ի սրբոյ աւազանէն եւ յանապական արենէ՝ զոգւով ծարաւիս. (Արծր. ՟Ե. 8։)

Զոր եւ ոռոգանել ասէ երկրաբուխ աղբերն՝ չորիւք բաժանմամբք գետահետեալ. այսինքն իբր գետ ձեւացեալ. (Տօնակ.։)

Ջրոյն կենաց գետահետեալք՝ բղխեցին մեզ յարբուցումն. (Շար.։)


Գետահերձ

adj.

that divides a river.

· Calfa

NBHL (1)

Որ հերձու կամ եհերձ զգետ.


Գետահոսեմ, եցի

va. vn. cf. Գետահետեմ.

· Calfa

NBHL (2)

Հոսեալ իբրեւ զգետ.

Գետահոսել մեզ բանից գոյաւորութիւն. (Նիւս. մկ. բեթղ.։)


Գետաձի, ոյ

s.

hippopotamus

· Calfa


Գետամեռ

adj.

dead in the river.

· Calfa

NBHL (2)

ԳԵՏԱՄԵՌ. Մեռեալ ի գետն։ Իսկ ԳԵՏԱՄԵՌՔ. գ. Մեռանիլն ի գետ, կամ ի ջուրս. որպէս յն. καταποντισμός

Պատերազմունք ... գետամեռք ... կորուստք. (Ոսկ. եբր. ՟Ի՟Գ։ (գրեալ էր, գետնամեռք)։)


Գետամեռք

s.

death in the river.

· Calfa


Գետամեջ

s.

the space between two rivers.

· Calfa


Գետամոյն

cf. Գետակուր.

· Calfa

NBHL (3)

Ի գետ ամացեալ.

Զերծանի ի գետամոյնն լինելոյ. այսինքն յընկղմանէ ի գետ. (Նչ. եզեկ.։)

Եթէ ոչ լինէին տղայքն գետամոյնք, թերեւս ոչ լինէր ապրեալ Մովսէս, եւ ոչ յարքունիսն սնեալ. (Ոսկ. գծ.։)


Գետայարոյցք, ուցից

s. pl. over-flow of the river, inundation, flood.

· Calfa

NBHL (2)

Յարոյցք՝ այսինքն բարձրանալն կամ զայրանալն գետոց.

Ի թուլանալ ձեան՝ ա՛հ է ասեն մարդոյ ամենայն ուրեք, զի գետայարոյցք է. (Վանակ. տարեմտ.։)


Գետապատ

adj.

surrounded by a river.

· Calfa

NBHL (2)

Պատեալ գետով. որպէս հռոմկլայ, զորով պատէր եփրատ.

Յորում բնակեմք յայսմ ամրոցի, ի գետապատ քարանձաւի. (Յիսուս որդի.։)


Գետառու

s.

a branch or arm of a river.

· Calfa


Գետասոյզ առնեմ

sv.

to drown, to throw in the river.

· Calfa


Գետասոյզ լինիմ

sv.

to submerge, to drown one's self in the river.

· Calfa


Գետարծուի, ծուոյ

s.

ospray, sea-eagle.

· Calfa

NBHL (2)

ἀλιάετος haliaetum, aquila marina Արծուի գետոյ կամ ջրոյ. թռչուն ձկնորս. (ըստ յն. ծովարծուի).

Արծուի, եւ պասկուճ, եւ գետարծուի։ Ոչ ուտիցէք զարծուի եւ զկորճ եւ զանգղ եւ զգետարծուի եւ զցին. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 13։ Օր. ՟Ժ՟Դ. 13։ եւ Գաղիան.։)


Գետափն, փին, փանց

s.

edge of a river, hank, shore;
beach;
quay.

· Calfa

NBHL (3)

Ափն գետոյ, գետեզր.

Ելաք արտաքոյ քաղաքին առ գետափնն. յն. առ գետով. (Գծ. ՟Ժ՟Զ. 13։)

Սովորութիւն է միշտ ի գետափն սաղարթել ուռեաց. (Լմբ. սղ.։)


Գետառ

cf. Գետափն.

· Calfa


Գետեզր, եզեր, եզերք

cf. Գետափն.

· Calfa

NBHL (6)

Եզր գետոյ. որ եւ ԳԵՏԱՓՆ.

Առ գետեզերբ երկրին. (Թուոց. ՟Ի՟Բ. 5։)

Առ գետեզեր ուրեմն. (Եւս. քր. ՟Ա։)

Հասանէր ի գետեզերն երասխայ. (Փարպ.։)

Քաղաքաց ... եւ գետեզերաց. (Պիտ.։)

առ գետեզերաւն. (Մեսր. երէց.։)


Գետընկէց

adj.

thrown into a river;
գետընկէց առնեմ, to throw into a river.

· Calfa

NBHL (5)

ԳԵՏԸՆԿԷՑ եւ ԳԵՏԸՆԿԵՑԻԿ. Ի գետ ընկեցեալ. գետավէժ.

Կամ ի սուր կորուսանէ զքեզ, կամ գետընկէց առնէ. (Եփր. քրզ.։)

Յուշ առնելով նոցա զտղայոցն արիւն, զոր գետընկեցիկն արարին. (Արշ. ՟Ի՟Դ։)

Մերթ իբր Ընկեցօղ ի գետ, կամ գետընկեցական.

Ապրեցոյց ի գետընկէցն հրամանէ. (Վրդն. ծն.։)


Գետին, գետնի

s.

ground, earth, soil, land, place;
զգետնի, ընդ —, ի գետնի, ի —, on the ground, in the earth;
կորացեալ մտանել or պշնուլ ընդ —, covered with confusion to look on the ground;
անկեալ ի — երկիր պագանել, prostrated to worship;
հարկանել զգլուխն ի —, to knock one's head on the ground;
զարկանիլ, հարկանիլ զգետնի, to throw one's self violently on the ground;
զարկուցանել, հարկանել զգետնի, cf. Զգետնեմ;
գետնի աղիք or պտուղ, earth-worm.

· Calfa

NBHL (10)

ԶԳԵՏՆԻ, ԸՆԴ ԳԵՏԻՆ. Ի ԳԵՏՆԻ, Ի ԳԵՏԻՆ. Իբր մ. χαμαί, κάτω humi, in terra, interram Ի վերայ գետնոյ. դէպ ի գետին. ի վայր.

Լուայ, թէ գետինն չորեքհարիւր սատեր արծաթոյ է։ Իջուցին զբեռն իւրաքանչիւր ի գետին։ Ընկեա՛ զդա ի գետին։ Բազմել ի վերայ գետնոյ.եւ այլն։

Կանգնեաց զնոսա ի գետնոյն։ Զգեօղն ամենայն դաստակերտօքն եւ գետնօքն իւրովք հանդերձ. (Ագաթ.։)

Գետինս անօգուտ հերկագործութեան. (Նար. ՟Լ՟Թ։)

Զարկան զգետին. (Յհ. ՟Ժ՟Ը. 6։)

Յերկիր եւ եթ հայէին, եւ ընդ գետին պշնուին (յն. քարշէին)։ Պարտ էր գէթ այսու ամաչել եւ կորանալ, եւ ընդ գետին մտանել. (Ոսկ. ես.։)

Ընդ գետին եւեթ պշուցեալ՝ տխուր հայեցեալ։ Կորացեալ մտանէր ընդ գետին. (Պիտ.։ Փարպ.։) Իբր ակնկորել. ռմկ. գետինը մտնել. ամօթով վար նայիլ։

Արկ նմա բազմական ի գետնի։ Կռուողաց ի գետնի. (Յուդթ. ՟Ժ՟Բ. 15։ Եւս. քր. ՟Բ։)

Արկին ի գետին թանձր. (Ագաթ.։)

Անկեալ ի գետին երկիր եպագ տեառն։ Եթուք ի գետին։ Հարկանէր զգլուխն ի գետինն. (Յոբ. ՟Ա. 20։ Յհ. ՟Թ. 6։ Փարպ.։)


Գետնաբեկ

cf. Գետնախշտեայ.

· Calfa


Գետնաբիր

adj.

that burrows in the earth.

· Calfa

NBHL (2)

Բրօղ զգետին. գետինը փորօղ, ինչպէս խոզին քիթը.

Կճղակացեալք էին իբրեւ զգետնաբիր եւ զարմատակերն կնճթաց. (Ագաթ.։)


Գետնագնաց

adj.

reptile, that creeps, crawls on the ground;
tortuous;
— ճանապարհորդեմ;
to travel or to go on foot.

· Calfa

NBHL (5)

Որ գնայ ընդ գետին, սողի կամ քայլէ ի վերայ երկրի.

Իբրեւ զմրջիւնս գետնագնացս. (Վեցօր. ՟Զ։)

Ըստ երկուց օրինակաց գետնագնացացն (անասնոց) յանդգնաբար յարձակմանց. (Պիտ.։)

ԳԵՏՆԱԳՆԱՑ մ. Հետիոտս գնալով ընդ ցամաք.

գետնագնաց ճանապարհորդէր. (Մանդ. է։)


Գետնաթաւալ

adj.

that rolls on the ground.

· Calfa

NBHL (1)

Գետնաթաւալ եւ փրփրերախ՝ դիւին խոնարհեալ երկիր պագանեն. (Յհ. իմ. պաւլ.։)


Գետնախնձոր, ոյ

s. bot.

potato, truffle;
camomile.

· Calfa

NBHL (1)

χαμαίμηλον chamaemalum, poma terrae իտ. patata Բերք երկրի ընդ հողով՝ խորտաբորտ. գետնի խնձոր. (Գաղիան.։ Բժշկարան.։)


Գետնախշտեայ

adj.

that stretches it self, that lies on the ground.

· Calfa

NBHL (4)

ԳԵՏՆԱԽՇՏԵԱՅ ԳԵՏՆԱԽՇՏԻ. χαμαιεύνης, χαμαικοιτής, χαμαικοίτος humi cubans Որոյ խշտին է մերկ գետին, կամ անկողինն է որպէս զգազանաց հող մերկ.

ԳԵՏՆԱԽՇՏԻ ԼԻՆԵԼ. χαμαικοιτέω humi cubo, jaceo Ընկողմանիլ ի վերայ մերկ գետնոյ. (Եղիշ. ը։ Իգն.։ Ոսկ. յհ. իզ։ Ճ. Գ։)

Անկողինն աղքատաց գետնախշտեայ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Տեսի արս կուսակրօնս, խարազնազգեաց, գետնախշտիս, բոկագնաց. (Յհ. կթ.։)


Definitions containing the research գ : 10000 results

Խելայեղութիւն, ութեան

s.

cf. Խելագարութիւն.

· Calfa

NBHL (3)

Անհանճարութիւն եւ խելայեղութիւն եւ ի մարմնականս գայթագղեցուցանէ, եւ ի կենացն՝ որ առ աստուած օտարացուցանէ. (Լմբ. առակ.։)

Վասն աձլոցն յերկուանալ՝ որոց նախ քան զխաչն կրից, մեծի է խելայեղութեան. (Սարկ. հանգ.։)

Զցածութեան ասէ բանս խօսիմ, այսինքն զգաստութեան եւ զխոնարհութեան. զգաստութեանն՝ ընդդէմ խելայեղութեան կարծեացն ասելով, եւ այլն. (Ոսկ. գծ.։)


Խելք, լաց

s. adv. mar.

brains;
mind, sense, wit, understanding, intelligence, wisdom;
խելօք, skilfully, ingeniously, cleverly, dexterously;
bench for rowers;
— կամրջաց, bridge-head;
— գետոց, source of ariver;
—լս ունել, to be wise, judicious, prudent;
ի խելաց ելանել, to lose one's reason, to become mad;
գնալ խելօք, յայլ խելս շրջել, յայլոյ խելս լինել, to be out of one's mind, to turn mad;
ցնորիլ ի խելաց, to faint, to swoon;
ի խելս գալ, to come to one's self, to recover one's self;
to amend;
խելս խառնել, to tax one's ingenuity, to contrive, to set one's wits to work, to try, to attempt;
to dupe, to outwit, to use artifice, craft, guile;
ի խերս կերպարանեալս, feignedly, with simulation, in appearance;
astutely, cunningly;
բանք բազում — սակաւ, much tongue and little judgment;
ի խելաց եւ ի մտաց թափեալ, hair-brained, cracked, foolish, insane, mad;
գինին կալաւ զխելս նորա, he became intoxicated, tipsy. — նաւի, poop, stern of a ship;
ի խելս նաւին, on the poop.

· Calfa

NBHL (15)

ἑγκέφαλος cerebrum. (լծ. թ. իլիք. եւ հյ. Խլինք, եւ գլուխ) Ուղեղ գլխոյ. ըղեղ.

Հարկանելով (մոխրոյն) ընդ խելսն՝ վտանգեսցէ զնա. (Ագաթ.։)

Խելացն լուսերակքն։ Զոր նչ բան ունի խելքն առ երակն։ Երկուս միայն գործուածս խելացն զառաջեցաւ արար։ Զառաջով կուսէ փորուածս խելացն. (Նիւս. բն.։)

Լսելոյ զօրութիւն ի խելսն եւ յականջսնդնէր խլին. (Սարկ. հանգ.։)

ԽԵԼՔ. Միտք (որպէս տիրապէս բնակեալ ի խելս, այսինքն յուղեղն). բանականութիւն. արուեստ, ւ խորագիտութիւն կամ խորամանկութիւն. Խելք.

Իմաստք խելացն, որ բնակեալ է յուղեղն՝ որ ի գլուխն։ Մոլորութիւն ի խելս մտացն անկանի, եւ ցնորեցուցանէ. (Յճխ. ՟Ի. եւ ՟Դ։)

Թմրեալ խելօք։ Ի խելաց եւ ի մտաց թափեալ։ Ըզգաստութիւն խելաց. (Եղիշ. թաղմ.։ Մանդ. ՟Ժ՟Է։ Մծբ. ՟Թ։)

Ուղեղն վարդապետէ անձինն եւ խելացն զգործս ե զբանս զառաքնութիւնս. (Նար. երգ.)

Ի խրախութեան անդ գինոյն՝ եւ ի խելաց ելանէր. (Եւս. պտմ. ՟Ը. 18։)

Զխնդրեալսն յաստուծոյ խելս բարիս, եւ զինքեանս անխրատս գոլ, անիմայ ասեմ։ Ճանապարհորդք ի տունս եւ ի հայրենիս փութան, իսկ իմաստունք ի խելս եւ իմաստութիւն։ Պիտէր ինձ կաթ մի բախտի, եւ ոչ խելք կարասով. (Ոսկիփոր.։)

Խելք բնաւ ոչ ունիս դու։ Ագռաւն խելօքն գնաց (ռմկ. խելքը թռուց ), եւ հպարտացաւ ի սուտ գովութենէն. (Վրդն. առակ.։)

Այլ իմն խելս խառնէբանին։ Յօգուտ համարէր խելս խառնել բանին։ Տե՛ս որպիսի խելս խառնէ առ ի զխրատ ընդունելոյ. (Ոսկ. գաղ. եւ Ոսկ. եփես. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Քանզի խորագէտ էի, խելօք կալայ զձեզ. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 18։)

Ոչ եթէ զի մեռցի յովսէփ ի ներքս ի գուբն, կամէր (ռուբէն), այլ զի խելօք թափիցէ ի նոցանէն. (Եփր. ծն.։)

Հասանել յառաջ ի խելս գետոյն։ Ուրանօր ցուցանի խելս գետոյս. (Ճ. ՟Բ.։)


Խեռեմ, եցի

vn.

to be disobedient, insubordinate, to rebel, to revolt, to be disheartened;
— ի սանձուց, not to obey the bridle;
— զայրագին ի վերայ միմեանց, to be furiously maddened one against, the other.

· Calfa

NBHL (2)

στασιάζω seditionem excito, dissideo ἁντιλέγω contradico φιλονεικέω rixor, contendo. Խեռ լինել. խեռութիւն ցուցանել. ստահակիլ. ստամբակիլ. ըմբոստանալ. անսաստել. դիմախօսել. հակառկիլ. եւ Գրգռիլ յապստամբութիւն. խռովութիւն յուզել.

Խեռելն նոցա բազում անգամ, եւ արտաքոյ օրինացն գործել։ Տանջէին զնոսա իբրեւ զտղայս խեղեալս յուսմանէ։ Ոչ խեղէ, եւ ոչ ստահակէ։ Ստահակ եւ խեղօղ է ազգ ծառայից. (Սարգ. յկ. ՟Ե. եւ ՟Ը։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)


Խէթ, խեթի, խիթի

s.

knock, blow;
obstacle, hinderance, impediment;
fraud, cheat;
hate, ill will, aversion;
jealousy;
remorse, scruple;
pain, affliction, grief;
doubt, distrust, apprehension;
gripes, colic;
— եւ խութ ընդ ոտն անկանել, to trip up, to oppose, to obstruct, to embarrass;
խեթիւ հայել՝ տեսանել, to look daggers, to look grim, to scowl;
խեթիւ հայել արեգական, to sunburn, to tan, to freckle, to brown.

· Calfa

NBHL (11)

ԽԷԹ κόλυμα impedimentum σκάνδαλον offendiculum. գրի եւ ԽԵԹ. Խոչ եւ խութ. խոչընդոտն. որ նչ խթի յոտս ի գնացս, կամ տայ գայթել. արգել. որոգայթ. առիթ գլորման կամ գայթագղութեան. վտանգ. կասկածանք.

Զգուշութիւն՝ վասն խիթի խղճի նոցա, զի երկիցեն յաստուծոյ. (Եփր. ղեւտ.։)

Բառնալ զգայթագղութիւն ի միջոյ, մի՛ ումեք խէթ եւ խութ այնուհետեւ ընդ ոտս անկանել. (Ագաթ.։)

Ընդէ՞ր արար ընդ մեզ յաշխարհի զգազանս վնասակարս, եւ կացոյց ի խեթի զկեանս մեր. այսինքն ի վտանգի, կամ ի կակածանս. (Վեցօր.։)

ԽԷԹ. Թիւր նայեցուած խեթ եւ խոժոռ աչօք. քէն, ատելութիւն. գժտութիւն. խոլոր նայուածք.

Յորժամ խէթ ատելութեան լցի ի մէջ ծառայից եւ տեառնն, ոչ վաղվաղակի ժպրհին ընդ նա խօսակցիլ. (Լմբ. պտրգ.։)

Մի՛ հայիք յիս, զի ես եմ սեւացեալ. վասն զի խեթիւ հայեցաւ յիս արեգակն. Յն. օտարաբար կամ թիւր հայել. (Երգ. Ա. 5։)

Ի սեւաթոյր տխրութենէ գործոց մերոց խեթիւ հայեցաւ ի մեզ արեգակն ճշմարիտ. (Յհ. կթ.։)

Ի մէջ խիթի ահիւեւ երկիւղիւ կայր. գուցէ՝ ասէ, ածից ես ի վերայ իմ զանէծս, եւ ոչ հեշտալի լինէր նմա քունն. (Խոր. Բ. 35.) (՛ այլ ձ. խէթ սրտիւ. իբր կասկածոտ։

Խէթք մտաց Խէթք մտաց։ Խէթ մտացս։ Զգայութիւն սրտին իմաստալից՝ խէթիւ խոցոտեալ։ Խէթս, տխրութիւնս. (Նար. կ.։ Նար. ԽԷ. ԻԳ. ԻԴ։)

Հոլանեալ գործէին զմեղս համարձակութեամբ առանց խիթի յամենայն չարիս դարձեալք. (Բուզ. Դ. 17։)


Խիզախեմ, եցի

vn.

to hector, to swagger, to brave, to bully, to insult;
to laugh to scorn, to laugh at;
to advance fearlessly, to have the hardihood or boldness, to face, to brave;
to attempt, to risk;
to rush upon, to assault, to attack;
— ի վտանգս, to run risks, to seek perils, to brave or to face dangers;
— ի մարտ, to plunge into the thickest of the fight;
յաղօթս —, to confide in prayer.

· Calfa

NBHL (8)

Մի՛ օքանչանայք ընդ այսքան համարձակութիւնս մեր, մինչ զիխիզախել, մերձանալ մեզ ի բարձրագոյնսն քան զմեզ. (Վրք. ածաբ.։)

Թէպէտ եւ բիւր անգամ տկարանայցես, խիզախել պարտիս, որ այնպիսի թագաւոր ունիս։ Խիզախեաց իջանել ի երայ ջուրցն գնալ։ Չխիզախէ յայտնի ճառելզկերակրոցն. (Ոսկ. մ. ՟Ա. 19։ ՟Բ. 25. 26։)

Ոչ էր պարտ խիզախել, այ երկնչել եւ դողալ. (Սարգ. յկ. ՟Ղ։)

Լրբութեամբ խիզախել։ Դեւք ի գիշերի առաւել խիզախեն։ Զանհետազօտելի լոյս արեգականն արդարութեան խիզախեսցէ (կամ խիզախեսցի) որոնել. (Ի գիրս խոսր.։)

Ոգիքն առաւել ի ծրութեանն առողջանան, յայնժամ առաւել խիզախեն. (Ոսկ. եբր.։)

Ոչ իշխէ արքայից րքայի ծառայ ի կայսր խրախուսել, եւոչ կայսեր ոք ծառայ ի սասանականն խիզախել. (Եզնիկ.) (ռմկ. գլուխ քաշել երթալ համարձակ )։

Ամենայն տղայք աշխարհին իբրեւ զարս պատերազմօղս խիզախէին։ Քաջքն. խիզախէին, եւ նահատակքն գոչէին. (Եղիշ. ՟Գ. ՟Զ։)

θαρρέω audeo, praesumo, aggredior γαυροῦμαι exsulto. Վստահիլ. համարձակիլ. իշխել. քաջալերիլ. յանդգնիլ. ձեռներեց լինել.


Խնամութիւն, ութեան

s.

affinity, alliance, relationship;
հոգեւոր —, sponsorship;
արկանել —, — առնել ընդ, cf. Խնամենամ.

· Calfa

NBHL (4)

Մի՛ առնիցես զխնամութիւն ընդ նոսա։ Խնամութիւն արար ընդ փարաւոնի արքայի. (Ծն. ՟Լ՟Դ. 9։ ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Ը. 1։ Օր. ՟Է. 3։ ՟Գ. Թագ. ՟Գ. 1։)

Բառնայ զմրձաւորաց խնամու թիւն։ Եւ ոչ խնամութեամբ իւիք ազգակցիլ. (Խոր. ՟Գ. 7։ Յհ. կթ.։)

Երկաքանչիւր ազգաց եւ տոհմից լինի առ միմեանս շաղկապութիւն գթոյ ի ձեռն խնամութեան. (Զքր. կթ.։)

ἑπιγαμβρία, ἑπιγαμία, κηδεία affinitas. բայիւ ἑπιγαμβρεύω affinitatem ineo. Խնամի լինելն. ազգակցութիւն ընդ հեռաւորս՝ տալով կամ առնելով զդուստր.


Ծնանիմ, ծնայ

va. vn. fig.

to beget;
to give birth, being or life to, to bring forth a child, to lie in, to be delivered;
to procreate, to produce;
to be begotten, engendered, produced, born;
to originate, to arise, to spring;
to pullulate, to bloom;
to emanate, to issue, to proceed;
— — կենդանեաց, to engender, to litter, to bring forth;
վերստին —, to be regenerate, born again;
to revive, to come to life again;
— Հօր, to procreate;
վերստին — մկրտութեամբ, to be new-born or regenerated by grace;
որդիս —, to bring forth a child, to be delivered of a child;
ծնաւ որդի or մանուկ արու, she brought forth or was delivered of a male;
գոգցես յայն ծնեալ էր or թուէր իմն յայն ծնեալ he seemed born for;
գետք զխորս ծնանին, the rivers nourish the sea;
երեսք որ ծնանիցին ի հայելւոջ, a figure horn or reflected in a mirror;
այտի ծնաւ քերթուղութիւն, thence poetry was born.

· Calfa

NBHL (16)

իսկ ծնցես, ն. Ծնցիս. ն. ծնեաւ, ծնիցեալ. τίκτω pario γεννάω, γένναμαι, γίνομαι gigino, genero, gignor, nascor, fio, factus sum. Արտադրել կենդանւոյ զնման իւր. ի լոյս ընծայել. ծագել. յառաջ բերել, եւ գալ. եղանիլ. լինել. ծնանիլ, ծնիլ. (եբր. եալատ. իբր ելանել, ելուզանել. ուստի՝ վէլէտ, էվլատ, եւ այլն)

Տխրութեամբ ծնցես որդիս։ Յղացաւ, եւ ծնաւ զկային։ Եւ յաւել ծնանել զեղբայր նորա զհաբէլ։ Սէթ ծնաւ զենովս։ Ծնեաւ ուստերս եւ դուստերս։ Ծնան իւրեանց որդիս։ Օրն, յորում ես ծնայ (ի մօրէ)։ Մարդ աշխատութեամբ ծնանի։ Զամենայն արու՝ որ ծնանիցի եբրայեցւոց, ի գետ ընկեսջիք։ Ոչխար կամ այծ՝ յորժամ ծնանիցին.եւ այլն։

ծնեաւ մովսէս։ Եւայ ոչ ծնեաւ, այլ հրաշագործեցաւ. (Նախ. ել.։ Աթ. ՟Ը։)

Յարդի ծնելոցս։ Հոգեւոր երկամբք ծնիցեալ. (Նար.։)

Անկարութիւն է զմահու փորձ առնուլ՝ ոչ յառաջագոյն ծնիցելումն. (Բրս. մկրտ.։) այլ անսովոր է ասել.

ԾՆԱՆԵԼ. Գերագոյն օրինակաւ նշանակէ զանեղական ծագումն բանին ի հօրէ.

յառաջ քան զամենայն եւ զբնաւ յաւիտեանս ծնաւ անծինն զծնունդ իւր հանգունակ. (Սեբեր. ՟Ա։)

ԾՆԱՆԵԼ. որպէս Ստեղծանել աստուծոյ զմեզ, եւ վերածել յորդեգրութիւն շնորհօք, եւ մկրտութեամբ եւ այլն.

թողեր զաստուած, որ ծնաւ զքեզ։ Որդիս ծնայ, եւ բարձրացուցի։ Ծնաւ զմեզ բանիւն ճշմարտութեան։ Վերստին ծնաւ զմեզ ի յոյսն կենդանի։ Եթէ ոք ոչ ծնիցի վերստին։ Ծնեալն ի մարմնոյ մարմին է, եւ ծնեալն ի հոգւոյ հոգի է.եւ այլն։

Աւազանին լուսով վերստին ծնանէին ի հոգին սուրբ. (Յհ. կթ.։)

Ո՞վ է՝ որ ծնաւ զշաղս ցօղոյ. զեղեամն ո՞ծնաւ յերկինս։ Երկիր ծնանիցի արդիւնս շահեկանս։ Ոչ գիտես, զի՞նչ ծնանիցի քեզ վաղիւն։ Պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր, որ ծնանիցին ի հայելւոջ. եւ այլն։

Գիրք յաճախս ծնանին երկնաւոր պտուղս։ Մայր հոգեւոր (եկեղեցի) ծնանի եւ աստուածս ոմանս եղականս. (Նար.։)

Ծնեալն ի կուսէդ այսօր վերստին յարութեամբ ծնաւ ի կոյս գերեզմանէն. (Շար.։)

Ծնանիմք յարութեամբն ի գերեզմանաց. (Վրդն. ծն.։)

Զգարնանոյս ծնանի ժամանակ. (Պիտ.։)

Զո՞րպիսի անճառ ուրախութիւնս մեզ ոչ ծնանի. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)


Ծնունդ, ծննդեան, ծննոդոց

s.

childbirth, confinement, delivery, lying-in;
birth, nativity, filiation;
origin, rise, source;
generation, race, offspring;
infant or child;
fruit, production;
effect;
horoscope, nativity;
—ք, posterity, children, descendants;
խթումն ծննդեան, Christmas-eve;
— Քրիստոսի, Christmas, nativity of our Lord;
—ք or գիրք ծննդոց, Genesis;
վերստին —, regeneration, renewing;
միւսանգամ —, resurrection;
— մտաց, conception, conceit;
— լուսնի, new moon;
— փոխոյ, interest;
usury;
— կենդանեաց, brood, litter, covey;
մերձ ի —, near lying-in;
about to bring forth young;
կալ ի ծննդոց, to cease from bearing, to become sterile;
օր ծննրոց, anniversary of birth-day;
երկիր ծննդեան իմոյ, my native country or soil, birth-place, home.

· Calfa

NBHL (16)

իբր ն. τοκετός, τόκος, τίκτειν, λοχεύεσθαι. partus, puerperium, parere, parturire. Ծնանելն զզաւակ՝ մանաւանդ որպէս մայր. յառաջ բերելն զբերս. տօղուրմասը (լծ. յն. դօգէդօ՛ս, դօգօս). վիլատ.

γένεσις, γέννεσις, γενετή, generatio, nativitas, origo, ortus. Ծնելութիւն. ծագումն. եղանութիւն. լինելութիւն. տօղուշ, տօղմասը, օլմասը.

Ի թանձրացեալն. ἕκγονον, γέννημα, ἑπιγονή, ἁπογόνος, παιδίον, natum, faetus, proigenies, progenitus, oriundus, puer եւ germen, fructus, effectus. Զաւակ. որդի. սերունդ, եւ Բերք. արդիւնք. արգասիք. պտուղ. (իրօք. եւ նմանութեամբ.) օղուլ, եվլատ, պար, հասըլ. եբր. եէլէտ, ախերիթ, տօռ, ֆէրի.

γένεσις, γενέθλια, γενεθλιαλογία, genitura, natalitia, positus caeli tempore nativitatis. Ծննդաբանութիւն աստղահմայից. ախտարք. աստղն՝ ընդ որով ասեն զոք ծնեալ, եւ նովին յօդեն գուշակութիւնս բախտից.

ԾՆՈՒՆԴ ԼՈՒՍՆԻ, է նորիլն նորա. νεομηνία, νουμηνία, νέα σελήνη, novilunium. նոր լուսին. ենի ա՛յ, մահինէվ. որ եւ ամսագլուխ հրէից, եւ այլն.

ԾՆՈՒՆԴ ՓՈԽՈՑ. τόκος foenus, usura. Վաշխ, տոկոսիք (ի յն. ձայնէս դօ՛գօս) մուամէլէ.

Եկաց ի ծննդենէ։ Դժուարածին եղեւ ի ծննդեանն։ Ժամանակ ծննդեան յամուրաց։ Ոչխարի եւ արջառոյ ծնունդ արձակեալ է (այսինքն սկսեալ են ծնանել զգառինս եւ զորթս). եւ այլն։

Միւսանգամ ծնունդ. իբր յարութիւն. (՟Բ. Մակ. ՟Է. 9. 14։)

Պատմել ձեզ զծնունդ աստուածորդւոյն ի սուրբ կուսէն. (Ագաթ.։)

Ծնունդ չար զհայր իւր անիծանէ։ Ծնունդք եւ որդիք ձեր։ Ծնունդք նոցա ընդ նոսա։ Զծնունդս ենակայ։ Ի ծննդոցն ռափայ կամ սկայից։ Ծննդեամբք որովայնի, եւ ծննդեամբք խաչանց քոց։ Օձք ծնունդք իժից։ Եւ ահա ծնունդ մարախոյ գայր։ Մի՛ եղիցի ծնունդ որթոյ։ Գիտէի ոչ զնա, թէ ծնունդ որթոյ։ Գիտէի ոչ զնա, թէ ծնունդ իցէ սոցա. եւ այլն։

Պա՛րտ է հոգեւոր ծննդոցն հոգեւոր վարս ստանալ. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Ի ծնունդ եւ ի բախտ ակնարկէ վիճակելով։ Ազատեա՛ ի կապոյ ծննդեան։ Անփախչելի աստեղացն ծնունդ։ Ի չար իշխանագոյն ծննդենէն ընդ հարկաւոր կապանօք անկեալք։ Զի մի՛ իւրաքանչիւր ուրուք ազատ խորհուրդքն ընդ ծառայութեամբ ծննդեանն անկցին. (Փիլ. նխ. ՟ա.)

Առաջին մատեանն աստուածաշունչ գրոց, ուր պատմի լինելութիւն արարածոց, եւ ծնունդք նախաստեղծին։ (Ծն. մակագր։)

Ի ծնունդսն գրեալ է. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Ուրհայ, որ կոչի ի գիրս ծննդոցն արահաթ. եւ այն իսկ քաղաքն եդեսիոյ. (Մարթին.։)

Հուր այրիչ եւ սուր սատակիչ են ծնունդք փոխոց։ Իժից ծնունդն զորովայն մօրն ծակեն եւ ելանեն, եւ փոխոց ծնունդքն զոգիս շահողացն ծակեալ պատառեն։ Եւ վաշխիցն վաշխ՝ չար ծննդոց չար թոռունս ծնուցանես. (Մանդ. ՟Ժ՟Զ։)


Ծովընթաց

cf. Ծովագնաց.

· Calfa

NBHL (1)

Զծով ընթաց նաւն տեսանելով ի նաւահանգիստ ածեալ. (Փիլ. նխ. ՟ա.։)


Ծոց, ոյ

s. mar.

bosom, lap;
cavity;
pocket;
— ծովու, gulf, the bosom or depth of the sea;
— գետոց, channel of a river;
— լերանց, cavern, grotto;
— կառաց, the interior of a carriage;
— անկեան, sinus. — նաւու, the keel of a ship;
գորք ամփոփման —ոյ նաւին, the hold of a ship.

· Calfa

NBHL (5)

κόλπος sinus. Գոգ. գիրկ. գոգ ծակեալ. մէջ գրկաց. լանջակողմանք. նմանութեամբ՝ խորշ սրտի., եւ ծովու, եւ այլն. ... Տե՛ս (Ել. ՟Դ. 6։ Օր. ՟Ժ՟Գ. 6։ Հռութ. ՟Դ. 16։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 3։ ՟Գ. Թագ. ՟Գ. 20։ Յոբ. ՟Ժ՟Թ. 27։ ՟Ի՟Գ. 12։ Սղ. ՟Լ՟Դ. 13. ՟Հ՟Գ. 11։ Ես. ՟Կ՟Ե. 6։)

Արիւնն լնոյր զծոց կառացն. այսինքն զմիջաւայրն. (՟Գ. Թագ. ՟Ի՟Բ. 35։)

Գոգք ամփոփման ծոցոյն. (Նար.։)

Ի սենյակ ծոցոյ. այսինքն յարգանդի. (Լմբ. վերափոխ.։)

ԾՈՑ ԱՌՆՈՒԼ κολποῦμαι sinosus sum, insinuor. Գոգ եւ խորշ կազմել ծովու. որ եւ ԽՈՐԱՆԱԼ.


Ծուլալից

adj.

very idle or lazy;
— հեղգութիւն, extreme idleness or slothfulness.

· Calfa

NBHL (1)

Ծուլալից հեղգութիւն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ծունկ, ծնկաց

cf. Ծունգ.

· Calfa

NBHL (1)

Ընդ ջուրս գետոց յորդութեան գլխովին ծնկուչափ հարեալ անցանէր. (Վրք. հց. ՟Ի։)


Ծունր

s. bot.

"knee;
— դնել՝ կրկնել, ի— իջանել, to kneel, to bend the knees, to fall on one's knees, cf. Ի գուճս իջանել, cf. Ի գուճս հարկանել, cf. Ի գուճս կալ, cf. Ի գուճս անկանել, cf. Խոնարհեմ, cf. Ընդգճիմ;
առ — լալ, to weep all alone;
— ածել, to adore, to worship;
արկանել — զծնգաց եւ զսրտի, to worship on bended knees;
հապա ի — ! down on your knees! ի — խոնարհեալ աղաչեմ զքեզ, I entreat it on my knees, or with bended knees;
— կապել, to be knitted, to be formed with knots or joints." knot.

· Calfa

NBHL (5)

cf. ԾՈՒՆԳՆ. Ուստի ԾՈՒՆՐ ԿՐԿՆԵԼ, կամ ԴՆԵԼ, կամ Ի ԾՈՒՆՐ ԻՋԱՆԵԼ եւ այլն, է Կրկնել զծունգս, ի գուճս անկանիլ, խոնրհիլ ի վերայ ծնկաց, եւ երկիր պագանել. κάμπτω τὰ γόνατα genuflecto, flecto genua. Ծունկ չոքիլ.

Յամենեցունց ի հնազանդելոցն ծունր եւ երկրպագութիւն առցէ. (Երզն. մտթ.։)

Ի ծունր իջուցանեն (զնուիրեալն). (Մաշտ.։ Իսկ Ոսկ. փիլիպ. ՟Գ.) Սգացի՛ր առ անին եւ առ ծունր. յն. լոկ, ի տան։

Բերեալ ցօղուն, արձակեալ ստեղն, կապեալ ծունր. (Ագաթ.։)

Զեղեգանն ստէպ ստէպ առ միմեամբք զծունր կապելով. (Կոչ. ՟Թ։)


Ծրարեմ, եցի

va.

to envelop;
to pack;
to wrap up;
to roll;
— զվաճառս, to pack up;
զխրոխտ գագա թունս յամպս ծրարէին, they reared their proud heads to the skies;
որոյ գագաթն յամպս ծրարի, whose top cleaves the skies.

· Calfa

NBHL (4)

Ծրարել զզանգուածս ի կտաւս. կամ տաղանդս արծաթոյ ի պարկս. զմնաս ի վարշամակի. հերս ի մեկնոցի. հուր ի գոգ եւ այլն։ Խունկ անուշահոտ ի հանդերձս ծրարել։ Զառաքինութիւն ի մեզ ծրարեսցուք. (Նիւս. երգ.։)

Զինչսն ագահութեամբ ծրարէ. (Լմբ. ժղ.։)

Ծրարեաց եւ կնքեաց, թէ արդարեւ ճշմարիտ աստուած է. (Ագաթ.։)

Պատկառէ, զմրի, ծրարի. իմա՛, կծկի, գումարի յաձն. կըփ աշուի կծկըտի։


Կազմարան, ի

s.

book-binders shop;
cf. Գործարան.

· Calfa

NBHL (1)

Աման եւ կազմարան բնութեանս յարգանդի մօր. (Վրդն. սղ.։)


Կազմեմ, եցի

va.

to form, to mode, to fashion;
to construct, to erect, to build;
to furnish, to provide, to supply;
to fit up, to arrange, to set in order;
to adjust, to put in repair;
to adorn, to embellish;
to get ready, to prepaire;
to equip;
to arm;
գունդս —, to enrol soldiers;
— զկառս, to harness the horses;
պարս ուրախութեան —, to give a ball;
— գորս, to bind books.

· Calfa

NBHL (6)

κατασκευάζω, παρασκευάζω, ἐτοιμάζω , ἑπισάσσω, -ττω, ἀρμόζω եւ այլն. paro, apparo, struo, orno եւ այլն. Կազմս եւ կազմածս առնել. կա՛զմ գործել. յօրինել. յարդարել. զարդարել. կերտել. շինել. նորոգել. կարգել. յարմարել. առթել. հանդերձել. պատրաստել. հաստել. ստեղծանել. հաստատել. ամրացուցանել. սպառազինել. վառել. շինել. շտկտել. խորդել.

Իմաստութեամբ քով կազմեցեր զմարդն։ Որ կազմեացն զնոսա։ Ի կաւոյ կազմեալ ես եւ դու իբրեւ զիս։ Կազմել զտուն, զգրունս, զբեմ, զբեդեկ տանն, զտապանն, ղէնս, աղեղունս։ Կազմել զէշն, զերիվարս, զկառս. ջնար, կռիւս։ Կազմեցին զյորդանան առաջի արքայի։ մուրթքէ դարմանէր եւ կազմէր զտուն թագաւորին. եւ այլն։

Կազմէ այնուհետեւ զառաքեալսն՝ զօրանալ ի վերայ դիւաց. (Իգն.։)

Եթէ ի բնութեան ծառոյն կայր կազմեալ ուտելեացն գիտել զբարին եւ զչար։ Միթէ զբութիւնն փոխե՞լ կարէր, զի անխօսին խօսել կազմիցէ. (Կիւրղ. ծն.։)

Անդրէն ի չափս իւր կազմեցաւ (գետն. որ յարիւն էր դարձեալ). (Կիւրղ. ծն.։)

Ընդ աստուծոյ կազմեցին զանձինս ի կռիւ. (Ոսկ. գղ.։)


Ընդելուզանեմ, ուզի

va.

to enchase, to fit into, to set, to mount, to enchase, to set in a bezel;
to string pearls, to interweave, to entwine, to braid, to form a tress;
ընդելուզեալ ակամբք՝ մարգարտով, adorned, set with jewels or pearls, ornamented with gold, or arabesqued;
ընդելուզեալ յոսկի, set in gold.

· Calfa

NBHL (7)

καθυφαίνω connecto, contexo ἑμπλήκω implico συνείρω, ἁγείρω colligo եւ այլն. Ագուցանել ընդ միմեանս կամ ի մի շար. յեռուլ. յերիւրել. հիւսել. յարել. շարունակել. հագցընել կամ կցել իրարու հետ, հուսել.

Ընդելուզցես ի նմա ընդելուզուած ըստ չորեքկարգեան ականց։ Ընդելուզեալ ոսկւով. (Ել. ՟Ի՟Ը. 17։ ՟Լ՟Թ. 13։)

Զամենայն պատուականս (յականց՝) զոր առի ի քէն, ընդելուզից ի սմա. (Ճ. ՟Բ. (որ ի Գ. սխալ գրի, ընդելուզեցի ի սմա)։)

Զի քեզ լուսաւորագոյն ընդելուզանիցես պսակ։ Հիւսուածոյս եւ ընդելուզեալս մարգարտով. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Ընդելուզանելով պա՛րտ է եւ ձեւացուցանել եւ պճնել զբանս ի գործոցն։ Երդնլով, եւ զբոլոր ճառսն երդմամբ ընդելուզանելով։ Ամենաբազում գովութիւնս ի մի վայր ժողովեն, եւ ընդելուզանելով. եւ այլն. (Փիլ.։)

Ընդելուզանէ զբանն՝ յԱստուծոյ օգնականութենէն, եւ յիւրոց կամաց. (Ոսկ. ես.։)

Էր նոցա գանձ բազում ի կարաս թաքուցեալ ի գետնափոր տանն. եւ յերկիւղ կասկածանաց եղեալ՝ թէ իցէ ընդելուզեալ տաճկաց՝ գտեալ զպահեստ գանձին՝ ծախիցեն զզօրութիւն նորա. (Արծր. ՟Բ. 6։)


Ընդհարկանիմ, հարայ

vn.

to fight, to smite, to knock, to strike, to thump at;
— ընդ միմեանս, to knock against each other;
to encounter each other;
— գլխոյն ընդ որմն, to knock one's head against a wall;
— ընդ ճանապարհ, to be on the way to ...;
— ի խղճէ մտաց, to have remorse.

· Calfa

NBHL (2)

Շարժէ զիմաստ մեր՝ քո ընդհարկանելդ զերկաթ սիրոյ։ Ընդհարկանէ Քրիստոսիւ զմեղսն։ Արեգական ընդհարկանել զաչսն՝ առնէ նիւթոցն բացատրիչ եւ որոշիչ. (Լմբ. առ ոսկան. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)

Ճաշակելեացն՝ ճաշակելն, շօշափելեացն՝ ընդհարկանելն։ Հանդարտեալ են ամենայն զգայութիւնք եւ դադարեալ, մինչեւ եկեալ ընդհարցի՝ որ շարժէն արտաքուստ. (Փիլ.։)


Ընդունելութիւն, ութեան

s. gr.

reception, taking, acceptance, admission, obtaining, acquisition;
cheer, feast, entertainment;
participle;
— փոխանադրոյ, acceptation of a letter of credit, of a bill of exchange;
— առնել ումեք, to welcome, to feast, to entertain;
— առնել օտարաց, to lodge strangers;
առնել — ցրտագին, to receive coldly, to give a cool reception;
— գոյր յարքունիս, ի դեսպանատան, there was a reception at court, at the embassy;
յ— լինել Աստուծոյ, to believe in God.

· Calfa

NBHL (10)

(իբր ներգ) ἁνάληψις, ἁντίληψις, ἁποδοχή reeptio, admissio Ընդունելն. հաճիլն. սիրով եւ պատուով ժողովելն առ ինքն. եւ Յինքեան կրելն. ընդունակութիւն. եւ Ընդունօղ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ. (իբր կր) τὸ δεκτόν acceptum esse, acceptatio Ընդունելի կամ ընկալեալ լինելն. հաճութիւն, իբր հաճոյականն գոլ. եւ Հաճոյական ինչ.

Ընդունելութեան հոգւոյդ սրբոյ։ Հոգւոյն սրբոյ ընդունելութեան արժանի արար. (Պտրգ.։ Յճխ. ՟Ի։)

Հրամայեալ է մանկանց զընդունելութիւն ծերոց, եւ ծերոց զխնամ մանկանց։ Յառաքինութեան ընդունելութիւն եւ ի վար պիտոյից՝ միո՛յ է պէտք, խորհրդոյ։ Ոգւոյն մահ՝ առաքինութեան է ապականութիւն, եւ չարութեան ընդունելութիւն։ Հարկաւորացն ընդունելութիւն կերակրոց։ Կերակրի հոգի ընդունելութեամբ բարեացն։ Հոգենալ յընդունելութիւն սուրբ հոգւոյն. (Փիլ.։)

Վարդապետք ո՛չ ըստ իւրեանց կարողութեանն զբարձրագոյն գիտութիւն նոցա վարդապետեն, այլ ըստ աշակերտացն ընդունելութեանն. (Նանայ.։)

Նեփթաղիմ յագուրդ ընդունելութեանց։ (Ասեր) եղիցի ընդունելութիւն եղբարց։ Ընդունելութիւնք երեւեցելոյն ի մորենւոջ եկեսցեն ի վերայ գլխոյն Յովսեփայ. (Օրին. ՟Գ.) մեկնին նաեւ որպէս Հաճութիւն, կամ Ընդունելի իրք։

Հայել ի պատարագս ձեր կամ առնուլ ընդունելութիւն ի ձեռաց ձերոց. (Մաղ. ՟Բ. 13։)

Զտնկախիտ եւ զհոծ ծառոցն անտառ՝ դրախտ սովորեաց կոչել ընդունելութիւնն. (Նիւս. երգ.։)

Բնութեամբ է Աստուած՝ հայր, եւ ո՛չ ընդունելութեամբ. (Կիւրղ. գանձ.։)

Ընդունելութիւն ասի, զի հասարակ ասի գոյանալ յանուանէ եւ ի բայէ, եւ յերկոցունց ունի զիւրն էութիւն. (Երզն. քեր.։)


Ընթաց, ի

s.

course, race, gait, step, pace, way, means;
progress, succession, train, trace, thread;
method;
—ս առնուլ, to run;
—ից գործի, the feet;
— մի, walking distance;
հետի —, foot-race;
— մտաց, flight of thought;
— կենաց, life's career;
յրնթացս կենաց, in the course of life;
յընթացից ճանաչել զոք, to know one by hisg ait;
բարւոք լնուլ գընթացս իւր, to fulfil the duties of one's station, to discharge one's functions honourably;
արգելուլ զ—ս բանին, to say concisely, to shorten discourse;
—ք հողմոյ, direction Of the wind;
—ք արեգական, լուսանի, եղանակաց, course of the sun, moon, seasons;
—ք սակարանի, վաճառանոցի, հրապարակի, course Of Exchange, of the market.

· Calfa

NBHL (9)

ԸՆԹԱՑ ԸՆԹԱՑՔ δρόμος, δράμημα cursus, cursio որ եւ ԸՆԹԱՑՈՒԹԻՒՆ, ԸՆԹԱՑՈՒՄՆ. Գնացք արագագոյն. վազք. անցք. ճանապարհ. միջոց ճանապարհի կամ գործոյ. ... որպէս եւ Ընթացք ջրոց, ..., ռմկ. վազելը.

Զորս ընթաց բանիս գումարէ. (Նար. խչ.։)

Արեգական եւ լուսնի անբաղբաղելի ընթացն։ Մարդկան, եւ ձիոց մարտկացն ընթացի՝ մրցանակ եդեալ լինի. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. լիւս.։)

Զի մի՛ լռեսցէ եւ դադարեսցէ միշտ ընթաց գնացիցն. (Վեցօր. ՟Ա։)

Հարցցո՛ւք զլսելիս, որոյ արագագոյն եւ կատարելագոյն են ընթացքն. (Փիլ. իմաստն.։)

Արգելում զընթացս բանիս յոչ պատշաճէն. (Խոր. ՟Բ. 61։)

Զընթացից գործին (զոտս)։ Արագաթռիչ ընթացիւք մտաց։ Ընթացք երկրածնաց, կամ կենցաղոյս, կամ ամանակաց։ Ընթացից ձայնի։ Յընթացս անիրաւութեանց խորհրդոց, կամ ախտի։ Ընթացքն հրեշտակական (այսինքն վարքն), եւ այլն. (Նար.։)

Որ էր յընթացս գետն, եւ մեծ հնչիւն ելանէր յընթացից գետոյն. (Վրք. հց. ՟Դ։)

Յետ Պօղոսի զընթացս առեալ՝ զՏիմոթէոս մեզ պարգեւեալ. (Շ. վիպ.։)


Ընթեռնում, թերցայ

vn.

to read;
— ընդ միտս, դաշն ձայնիւ, — to one's self;
— ի ձայն, բարձրաձայն —, — aloud;
— յականջս ուրուք, — in the presence of;
անսայթաք —, — currently;
կակազելով —, — hesitatingly;
to stammer;
— հարեւանցի, վեր ի վերոյ, to look through, or to skim over a book;
յառաջ վարել զ—ն, — on;
կրկին եւ երեքկին —, — over and over again;
տալ —, to cause -;
մանուկ քո գիտէ՞ —, can your boy read ? ընթերցեալ զթուղթդ, after the perusal of your letter;
յետս ընդդէմ —, cf. Ընդդէմ.

· Calfa

NBHL (5)

եւ հ. ἁναγινώσκω lego Կարդալ զգիրս. վերծանել.

Առեալ զգիր ուխտին՝ ընթերցաւ յականջս ժողովրդեանն։ Ընթեռնուցուք զօրէնս զայս առաջի Իսրայէլի յականջս նոցա։ Ընթերցի՛ր զայդ. եւ ասիցէ, ոչ կարեմ ընթեռնուլ։ Ո՞չ իցէ ընթերցեալ ձեր։ Կամ թէ չիցէ՞ ընթերցեալ յօրէնս։ Ընթեռնոյր զԵսայի մարգարէ, եւ այլն։

Զմարգարէութիւնն Միքիայ ընթեռնու յականջս նոցա. (Երզն. մտթ.։) այսինքն յուշ առնէ նոցա։

Ըստ բարբառոց մարգարէիցն, որ զամենայն շաբաթսն ընթեռնուին՝ դատեալ կատարեցին։ Ըստ ամենայն շաբաթուց ընթերցեալ. (Գծ. ՟Ժ՟Գ. 27։ եւ ՟Ժ՟Ե. 21։)

Զոր թէ կամիցիս, ընթե՛րց խնամով. եւ այսպէսգտցես. (Ղեւոնդ.։)


Ընթերցիչ

s.

reader, lecturer;
ազգ առ —ցողն, advertisement, address to the reader;
ներողամիտ —ցող, gentle reader.

· Calfa

NBHL (1)

Աստուածեղէն գրոց եղեալ գրագիր եւ ընթերցիչ. (Ճ. ՟Ա.։)


Ընթրիք, րեաց

s. pl. supper, evening's repast;
— տէրունեան, the Lor's —, the Last —, —ս առնել, գործել, տալ, to invite to -;
to give a banquet;
ընթրիս առնել առ ումեք, to sup with...;
ի ժամ ընթրեաց, at supper-time.

· Calfa

NBHL (1)

Առնիցես ճաշ կամ ընթրիս։ Այր ոմն գործեաց ընթրիս։ Ոչ ոք յայնց կոչեցելոց ճաշակեսցէ յընթրեաց (գրի եւ յ՝նթրեաց) իմոց։ Ի լնել ընթրեացն։ Ի ժամու ընթրեացն։ Յետ ընթրեացն.եւ այլն։


Ընծայական, ի, աց

adj. s.

sacred;
dedication;
— գիր, թուղթ, dimissory letter, testimonials;
—գեսպանաց, credentials;
— բարեկամաց, letter of recommendation.

· Calfa

NBHL (2)

ԸՆԾԱՅԱԿԱՆ ԳԻՐ, ԹՈՒՂԹ. συστατικός, -ον commendatitius, -um որ եւ ԹՈՒՂԹ ԸՆԾԱՅՈՒԹԵԱՆ. Վկայական գիր՝ գովելի ընծայեցուցիչ անձին, որում տուեալ լինի, զի ընդունելի լիցի տեսողաց.

Եթէ ոք ի ժառանգաւորաց որոշեալ՝ երթիցէ յայլ քաղաք, եւ ընկալցին առանց ընծայական գրոց, որոշեսցին։ Ընծայական թուղթ եւ այլն. (Կանոն.։)


Ընծայութիւն, ութեան

s.

offer, offering, dedication;
presentation;
թուղթ ընծայութեան, letter of recommendation;
Կոչումն ընծայութեան, catechism;
cf. Ընթերցուածագիր;
— լուսնի, new moon.

· Calfa

NBHL (7)

Առ նորա անքննութիւնն՝ ընծայութիւն անգիտութեան մատուցանելի է. (Եզնիկ.։)

Զի երեւելեօքս եւ աներեւութիցն ընծայութիւն ի մէջ գայցէ. (Սեբեր. ՟Է։)

Եւ ըստ մտացն ընծայութեան վրիպեալ գտաւ յայլոց. (Կիւրղ. ծն.։)

Դեգերեա՛ց կա՛ց ի կոչումն ընծայութեան։ Վասն մկրտութեան եւ ապաշխարութեան յառաջնում ընծայութեան անդ ասացաւ. (Կոչ. ՟Ա. եւ ՟Ժ՟Զ։)

Զկոչումն ընծայութեանն յորդեգրութեանն շնորհս. (Յճխ. ՟Զ։)

Որք գայցեն ի կոչումն ընծայութեան. (Վրք. սեղբ.։)

ԿՈՉՈՒՄՆ ԸՆԾԱՅՈՒԹԵԱՆ, կամ ԸՆԾԱՅՈՒԹԻՒՆ. κατήχησις catechesis, institutio Հրահանգ երախայից մկրտելեաց.


Ընկենում, կեցի, կէց, կեաց, կեա

va. vn.

to throw, to cast, to hurl, to repulse, to fling, to pour;
to destitute, to depose, to deprive;
— յերեսաց, to drive from his presence, to despise, to abandon;
— յերկիւղ, to frighten;
— յոք զհոգս իրիք, to confide the care of, to confide to;
— — զանձն իւր յառաջ, to present one's self, to throw one's self forward, to expose one's solf;
— զզէնս, to throw down one's arms, to surrender;
— ի կալանս, to thrust in prison;
— յերկիր, to throw down, to slay, to fell to the earth;
— արտաքս, to thrust out, to hunt or drive away;
to empty the stomach;
— քարինս, to throw stones;
կիցս —, cf. Կիցք;
to despise;
— զխարիսխ, to cast anchor;
զաստուածութեամբն —, to attribute to God;
ի վերայ միմեանց — զյանցանս, to lay the blame on one another;
to be thrown, or cast away;
— արտաքս, արտաքոյ դրան, to be thrown out, driven away;
— ի ճանապարհի, to be cast on the streets, to be thrown out on the common way.

· Calfa

NBHL (5)

ῤίπτω, ῤιπτέω, ἁπορρίπτω , ἑκρίπτω, ἑκβάλλω, καταβάλλω jacto, dejicio, projicio, abjicio եւ այլն. որ եւ գրի ԸՆԳԵՆՈՒԼ, նովին հնչմամբ. որպէս ներգործականն Անկանելոյ. Արկանել ի վայր, եւ ի բաց. ձգել՝ նետել՝ դուրս կամ երեսէն կամ զատ կամ մէկ դի.

Ընկէց զմանուկն ի ներքոյ միոյ եղեւին ծառոյ։ Ընկեցին զնա ի գուբ։ Ի գե՛տ ընկեսջիք։ Ընկեա՛ զդա ի գետին. եւ ընկէց զնա ի գետին, եւ եղեւ օձ։ Ընկեցի զայն ի հուր։ Ընկեցեալ ի ճանապարհի, կամ յանցս Երուսաղէմի։ Ընկեսցի արտաքոյ դրանն։ Զիւրաքանչիւր զէնս առ ոտս պատերազմողացն ընկենուին։ Ընկեցին զնոսա առ ոտս նորա։ Յետուստ կողմանէ ընկեցին խարիսխս չորս։ Ընկեսցո՛ւք ի մէնջ զլուծ նոցա։ Ընկեա՛ ի Տէր զհոգս քո. եւ այլն։

Ընկենլով ի թագաւորութենէ հրէից զհիւրկանոս։ Ընկեցեալ ի պատուոյն։ Զբազումս ընկենոյր ի թշնամեացն, եւ այլն. (Խոր.։)

Դու Հռիփսիմէ ըստ անուան քում արդարեւ ընկեցեալ եղեր ... ի մահուանէ ի կեանս. (Ագաթ.) ի յն. ռի՛փդօ, ռիփսա՛մէնի։

Ընկեաց. ստէպ յայլ գիրս։


Ընչաքաղցութիւն, ութեան

s.

avidity for wealth, insatiable avarice;
անյագ —, insatiable thirst for riches.

· Calfa

NBHL (1)

Քաղց ընչից. անյագութիւն մեծութեան. ագահութիւն.


Ընտանի, անւոյ, անեաց

adj. s. familiar, domestic;
proper;
native;
tamed;
intimate, friend, relation;
domestic;
—ք, family;
հայր —նեաց, the father of a family;
— պատերազմ, intestine strife, domestic broils;
civil war;
— գաւաճան, թշնամի, traitor, intestine foe;
— հաւատոյ, faithful to the Truth;
— լինել գորց, to be familiar with, or versed in literature.

· Calfa

NBHL (8)

Եւ ասէ ընտանի նորա ցնա. եբր. հօրեղբայր. (՟Ա. Թագ. ՟Ժ. 14։)

ԸՆՏԱՆԻ կամ ԸՆԴԱՆԻ. οἱκεῖος domesticus, familiaris, propinquus, cognatus, proprius Իբր Ընտան այսինքն ի տան կամ ի տանէ եղեալն. որպէս ընտանի ասին տանուտեառն՝ կինն, զաւակք, ծառայք, ընդոծինք. եւ ամենայն մերձաւոր, բարեկամ, ծանօթ, ընտել, հարազատ, ազգական. իւրքն. եւ իւրական. սեպհական. յանկաւոր. տան մարդ, տնեցի, ճանչւոր, եւ իրեն ընկածը.

Իւր ընտանի փառօքն. (Իգն.) այսինքն սեպհական, յատուկ։

Քան զամենայն պիտանացու է եւ ընտանի բնութեանս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Ընտանի մտաց է անդադարելի գոլ. (Կլիմաք.։)

Զաստուած հաշտ գոլ որոց ի յերկրիս, առ ի յընտանւոյ եւ ի բնաւորականէն իւրմէ բարերարութենէ. (Դիոն. եկեղ.։)

Կենդանեացն ջոլիրք՝ ընտանեաց, միանգամայն եւ վայրենեաց։ Հաց՝ սկզբունք արմտեաց եւ պտղոց ընտանի կերակրոց, զոր մարդկան ընտանի կենդանւոյ բաշխեալ ետ Աստուած։ Ի մրգաբերացն ընտանի պտուղս։ Ընտանի ծառք. եւ այլն. (Փիլ.։)

Քաջապտուղք տնկոցն զորս սնուցանեն՝ զպտուղսն ընտանի երկրին մերձ դնեն. (Բրս. գորդ.։)


Ընտիր, տրոց

adj.

chosen, worthy;
fine, good;
civil, of good family, elegant, excellent, exquisite, nice, genteel, pretty, noble, polished, precious, pure, singular, sovereign, superb;
the best, the most excellent, the choice, the select, the flower, the cream;
զընտիր զարդուցն եդին ի հպարատութիւն, precious ornaments served to beget pride;
զ—ս Գաղղիոյ սատակեաց, he beat down the choice troops, the flower of France;
գումարել զ— նահատակս, զօրս, to reunite the bravest warriors, the picked soldiers;
— անասունք, very fast animals;
— յոյժ, best, first quality;
cf. Ընտրելագոյն;
— մատենագիր, classic author;
ընդ —ս հանել, to select, to make choice of, to elect;
յ— առնել, to give the choice, to permit the selection;
— առնել, to choose, to make choice of, to appreciate;
ընտրոյ տէր, he who has the choice, arbiter;
զնոսա թողացոյց ընտրոյ տեարս լինել, he left them the choice.

· Calfa

NBHL (9)

ἑκλεκτός, ἑπίλεκτος electus δόκιμος , δεδοκιμάσμενος probatus ἁγαθός, βέλτιστος bonus, optimus որ եւ գրի Ընդիր. Լաւ եւ պատուական՝ համեմատութեամբ իրի ընդ իրի. զատեալ եւ որոշեալ իբրեւ ազնիւ, հաճոյական, եւ խնդրելի. ըռինտ, պինտ աղէկը.

Ընտիր շիրիմք, կամ կառք, երիվարք, ոսկի, արծաթ, վէմ։ Ազգ ընտիր։ Երիտասարդք ընտիրք, եւ այլն։ Զամենայն ընտիրս պատարագաց ձերոց (ըստ յն. չէզոքաբար). (Օր. ՟Ժ՟Բ. 11։)

Զընտիրս խաշանց եւ զանդէոց. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 22։)

Զընտիր կողմն անդոյ իւրոյ, եւ զընտիր այգւոյ իւրոյ տուժեսցի. (Ել. ՟Ի՟Բ. 5։)

ԸՆՏԻՐ ԸՆՏԻՐ. այսինքն Ընտիրք. ա. գ. (ըստ յն. չէզոք) աղէկները.

Զընտիր ընտիր նահատակացն շուրջ զիւրեւ գումարէր. (Եղիշ. ՟Զ։)

Կոչեցեալ առ իւր զեղբօրորդին (զղովտ՝) յընտիր առնէ նմա ի լաւագունի գաւառին. (Փիլ. իմաստն.։)

Պատերազմն վասն խնձորոյ գեղոյ. որոց ընտրոյ տէ՛ր էր պարիս անդիորդ. (Եւս. քր. ՟Բ։)

Ոչ աղաչեաց պարզաբար (գալ ի տուն իւր), այլ զնոսա թողացոյց ընտրոյ տեարս լինել. (Ոսկ. գծ.։)


Զեղծանեմ, ծի

va.

to spoil, to ruin;
to abuse, to deceive, to delude, to seduce, to beguile;
to rob, to steal, to ravish;
զեղծեմ զգատաւորս (ընչիւք), to corrupt judges.

· Calfa

NBHL (4)

ԶԵՂԾԱՆԵՄ ԶԵՂԾԵՄ. յն. պէսպէս, ἑκχέω, ἑκχύω effundo παρασύρω praepostere traho καταχράομαι abutor ἑλέγχω, ἁπατέω vinco, decipio ἁναστρέφω everto եւ այլն. Չարաչար եղծանել, ապականել. վնասել. խանգարել, խաբել. կր. վատթարանալ. եւ Վատթարիլ. յետնիլ. սխալել. (լծ. եւ հեղձուցանել, հեղձնուլ). ... եւ այլն.

Եկն եգիտ՝ զեղծ զամենեսին ջրհեղեղն. յն. ի վայր քարշեաց, կամ ընկլոյզ. (Ոսկ. մտթ.։)

Գինին զեղծէ զըմպելիսն։ Մտանիցէ գաղտ ի տուն ընկերի իւրոյ զեղծել ինչ։ Չզեղծիցի յաստուածապաշտութենէ։ Վարուք ինչ զեղծիցին։ Ի խորհրդական զգուշութենէն զեղծիցի. (Եզնիկ.։)

Ի փոքուն զեղծի եւ ծառայանայ. (Սարգ. յկ. ՟Ե։)


Զէնընկէց

adj.

that abandons, throws away his arms, fugitive;
— փախստեայ գնալ, to throw down one's arms and flee;
— լինել, to lay down one's arms, to unarm, to surrender;
— առնել, to unarm, to disarm.

· Calfa

NBHL (1)

Զէնընկէցք փախստեայ գնային. (՟Ա. Մակ. ՟Ե. 43։)


Զի

conj. adv. int.

for, because, in order that, to the end that;
that;
զի՞, what? what thing? why? for what reason? զի՞ կայ իմ եւ քո, what do you want, or what do you want of me ? զի՞ է զի, what is the motive for which? why? what is it ? why then ? զի՞ է զի յարեւու եկիք այսօր, how happens it that you are returned before sun-down? քեզ զի՞ փոյթ է, what does it matter to you ? զի՞ է որդեակ, what do you want my son? զի՜, how! how much! զի՜ անգութ ես, how cruel you are! զի՜ բարի կամ զի՜ վայելուչ, how good and how pleasant!

· Calfa

NBHL (15)

ԶԻ ՄԻ՛. ԶԻ ՄԻ՛ ԵՐԲԷՔ. ἴνα μή, μή ποτε, ὄπως μή ut non, ne forte, ne Որպէս զի մի՛. մի՛ գուցէ. գուցէ. որ չէ, որ չըլլայ թէ, որ չըլլայ որ.

Սրբեաց զնա, զի ի նմա հանգեաւ։ Սա կոչեսցի կին, զի յառնէ իւրմէ առաւ։ Զի նա է մայր եւ այլն։

Այս ամենայն եղեւ, զի լցցի որ ասացաւն։ Ա՛զդ արասջիք, զի եւ ես եկեալ երկիր պագից։ Աղաչեցին, զի գնասցէ ի սահմանաց նոցա. եւ այլն։

Զի արհամարհեցեր զբան Տեառն, արհամարհեսցէ զքեզ Տէր. (Ա. Թագ. ԺԵ. 23։)

Մեք զի կամօք եղաք մահկանացուք, կամօք մեռցուք վասն նորա։ Իմ զի աղ եւ հաց կերեալ է յաշխարհի ձերում, գութ եւ սէր ունիմ առ աշխարհն. (Եղիշ. Բ. Ը։)

Եւ զի շարժեալ նախանձու երիցագոյն զաւակին ... հրամայէ հայրն վերին ուրախանալ ի միասին. (Շար.։)

Այնչափ չգարշի ի մեղաւորաց, զի վասն նոցա եկն. (Ոսկ. մտթ. Բ. 5.) որ է առաւել ոճ յունական. այլ առաւել հայկաբան է ասելն՝ Զի եւ. այսինքն՝ մինչ զի նաեւ։

Այնպէս ահագին էր տեսիլն, զի եւ Մովսէս ասէր, թէ զահի հարեալ եմ եւ դողամ. (Եբր. ԺԲ. 21։)

Իսկ սուրբ զի ասաց, վասն կուսութեանն իւրոյ կոչեաց զնա. (Եփր. թագ.։) Է՛ զի թարմատարն լնու եւ զտեղի յարաբերականի. իբր ռմկ. որ.

Որպէս ոք զի խօսիցի ընդ բարեկամի իւրում։ Որպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ։ Ի ժամանակի զի հարկանէր զԴարեհ արքայ։ Մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն, զի սիրեն եւ այլն։

Զի՞ եկիք առ իս։ Զի՞ հոգայք։ Զի՞ տեսանես զշիւղ։ Զի՞ է՝ զի ասաց Աստուած։ Զի՞ է՝ զի ծիծաղեցաւ Սառա. եւ այլն։

Ըզզիդ բազում անգամ դնեմք փոխանակ Ընդէ՛ր. ո՛րկէն, զի՞ ասես, զի՞ գնաս, զի՞ խօսիս, քանզի ամենեքին այսոքիկ ընդէ՞րի փոխանակ. (Փիլ. այլաբ.։)

ԶԻ՞. Ըստ հոմաձայնութեան յն. ձայնիս, դի. իբր Զի՞նչ. զի՞նչ ինչ. անուն ուղղ. եւ հյց. գ. եւ ա. ի՞նչ, ի՞նչ բան.

Զի՞ է, ո՛րդեակ։ Ոչ գիտեմք, զի՞ եղեւ նմա։ Զի՞ կայ մեր եւ քո։ Քեզ զի՞ փոյթ է. եւ այլն։

Ո՛չ զմարմնաւոր, այլ զհոգեւոր եղբարս սպանանիցես. եւ այն զի՞ առնէ, եթէ՝ ոչ սրով, այլ այլովք օրինակօք. (Ոսկ. ա. թես. Ը։)


Խոյրարար, աց

cf. Խոյրագործ.

· Calfa

NBHL (2)

Որ առնէ կամ գործէ զխոյր. խոյրագործ.

Զխոյրարար ոմն մետաքսագործ մկրտեալ, եւ անուն կոչեալ ագդէ. (Խոր. ՟Բ. 30։)


Կախաղան, աց

s.

gibbet, gallows;
հանել ի —, to hang by the neck, to hang up a criminal;
արժանի —ի, that deserves hanging;
criminal;
գործ —աւ, hanging, suspended or pensile work.

· Calfa

NBHL (4)

ξύλον, σταυρός, ἰππάριον lignum, crux, patibulus, equulus, equuleus (իբրու Կախարան. գրի եւ ԿԱԽԱՆ) Տանջանարան կախման. տեղի կամ գործի կախելոյ. որպէս ծառ, փայտ, խաչ. մեքենայ քերանաց եւ լլկանաց. պրկոց. եւ Կախումն.

Սկսաւ խօսել ի կախաղանին. (Ագաթ.։)

Ի խեղդ կախաղանի։ Ո՛չ կախաղանք եւ ոչ քերանք. (Սարգ. յկ. ՟Գ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Արար երկուս եւս վանդակս՝ ծածկել զերկրորդ խոյակն, գործ կախաղանաւ։ Նռնաձեւ պղինձս ի վանդակապատսն՝ գործ կախաղանաւ. (՟Գ. Թագ. ՟Է. 17. 18։)


Ըմբռնողական, ի, աց

adj.

having the virtue or power to take, to apprehend, to understand;
— մէգ, surrounding, circumambient;
foggy;
— կոկորդ, attracting, swallowing.

· Calfa

NBHL (1)

Ի մթութիւն ըմբռնողական միգին կորստեան վրիպեալ դանդաչեմ։ Եբաց զկոկորդն ըմբռնողական, եւ եկուլ զդադան. (Նար. ՟Ժ՟Թ. եւ ՟Կ՟Ը։)


Ըմպեմ, արբի, ա՛րբ

vn.

to drink;
— անյագաբար, — eagerly, greedily;
— սաստիկ յոյժ, — hard or deep, — like a piper, to tipple, to tope to be a hearty toper;
— ի կենդանութիւն թագաւորի, — the king's health;
— ի յաջողութիւն..., — to the success of;
գան —, to receive a thrashing, a blow;
ապտակ —, to be struck in the face;
զջուր գնոյ —, to obtain water by dint of money, to pay for water -;
որ ընպէ զանօրէնութիւնս հանգոյն ըմպելւոյ, who drinks iniquity like water;
տուր ինձ —, give me ... -;
cf. Արբեալ, cf. Արբենամ.

· Calfa

NBHL (5)

ԸՄՊԵՄ πίω, πίομαι, πίνω bibo, poto գրի եւ Ըմբել՝ նովին հնչմամբ. (արմատն է ումպ, եւ արբ). Առնուլ ի պէտս զովացման զջուր, կամ զգինի ի պէտս ստամոքաց եւ ի զուարթութիւն, եւ այլն. վասն որոյ Արբեալ՝ անխտիր է Ըմպեալ եւ Արբեցեալ. խմել .... (սանս. ամպու, ջուր)

Ըմպել ջուր ի գետոյ։ Ոչ գտանէին ջուր ըմպելոյ։ Կերան եւ արբին։ Արբ ի գինւոյն, եւ արբեցաւ։ Արբից. եւ ասէ ցիս, ա՛րբ։ Զջուր մեր գնոյ արբաք։ Արբցեն զարիւն նոցա իբրեւ զգինի։ Արբեր ի ձեռանէ տեառն զբաժակն բարկութեան նորա։ Գինի եւ օղի մի՛ արբցէ։ Զբաժակս ըմպիցէք։ Եւ ի բաժակէն արբցէ։ Ահա այր կերօղ եւ արբեցօղ (այսինքն ըմպօղ). եւ այլն։

Գինի՝ որ ըմպիցի ի ժամու ... գինի՝ որ ըմպիցի շատ. (Սիր. ՟Լ՟Դ. 36։)

Նա՝ որ ի բուն իսկ երկեղէն չարբ (զգինի), զիա՞րդ յետ երկեղին ըմպէր. (Կիւրղ. ծն.։)

Ի հրէից հնգիցս՝ քառասուն՝ միով պակաս արբի. յն. առի. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 24։)


Ընդ

prep.

to, at, towards, by;
through;
among, in the midst, into, in;
with;
for;
under, below;
upon;
soon, as soon as;
in the place, instead, of;
հայել — երկինս, to look at the sky;
թագաւորել — նորա, to reign instead of him, to succeed him;
տուր — իմ եւ — քո, give for me and for you;
— աղօտ, obscurely;
— ամենայն, totally, in all;
— ակամբ հայել, to look upon one with an evil eye or with aversion;
— ձեռն, with or by the hand;
— մէջ, in;
into, inside, in the midst;
through;
— մէջ կարել, to split, to. pass or go across;
— աջմէ, to the right;
— գիրկս մտանել, to draw the bow strongly;
— ժամս ժամս, sometimes;
— խաբս, fraudulently, erroneously;
— խազ, կատակս, ludicrously, facetiously;
— այր եւ — կին, as much the man as the woman;
— ծառով, under a tree;
փոխանակ — այնր, for it;
— մի բերան, with one voice, unanimously;
դիր զգիրսդ — այլս, put these books with the others;
եկ — իս, come away with me;
— անցանելն, going along;
— ո՞ր ճանապարհ, by what road ? — արեւելս, towards the East;
— ամենայն երկիր, in all countries;
անցանել — Կարին, — այն, to pass through Erzerum, to go that way;
— ջուր եւ — ցամաք, by sea and land;
— երկինս եւ — երկիր, between heaven and earth;
— հեծեալ եւ — հետեւակ, between cavalry and infantry together;
— աւուրսն — այնոսիկ, — ժամանական — այնոսիկ, — այնու ժամանակաւ, in those days, at that time;
— շատ եւ — փոքր, more or less, a little more, a little less;
— այս եւ — այն, between this and that;
altogether, unitedly;
ընկենուլ — պատուհանն, to throw out of window;
— ամենայն տեղիս, every where;
— մահճօք, under the bed;
— երկնիւք, under heaven;
— իւրեւ or իւրեաւ, under him;
— պատրուակաւ, under pretence;
— առաւօտն, այգն, at break of day;
— երեկս, երեկոյս, or երեկոյն, towards the evening;
մեկնեցաւ — լուր համբաւոյ գալստեան նորա, he set out on the report of his coming;
— հակառակն, on the contrary;
cross-wise;
— միտ ածել or հարկանել, to think, to reason in one's mind;
— ոտն հարկանել, to trample under foot;
— թիւ մտանել, to be reckoned among;
— ամս տասն, during ten years;
եօթանասուն եւ հինգ ամք — ութ հարիւրով, eight hundred and seventy five years;
— փթթելն եւ գօսասցի, it will fade as soon as it uncloses.

· Calfa

NBHL (40)

εἱς, πρός, ἑπί, ἑν ad, super, in Ի տրականն, որպէս Առ. ի. յ. ց. դէպ ի. ի վերայ. շուրջ. զոյգ, եւ այլն, պէսպէս ոճով. զոր օրինակ ասի.

ԸՆԴ. σύν, μετά cum վերջահոլով տրական խնդրով, իբր Հանդերձ. ի միասին. զոյգ. կից. առընթեր. հետ, հետը.

ԸՆԴ. գործիականաւ՝ ունի զզօրութիւն ձայնակից մասնկանս Ենթ, այսինքն առ ստորեւ. ի ներքոյ. ὐπό, ὐφ’ sub տակը.

Ստէպ բերէ եւ զնշանակութիւն գործիականի, կամ բացառականի, կամ ներգոյականի, կամ տրականի՝ պէսպէս ոճով. διά, δι’ per եւ այլն.

ԸՆԴ ԵՐԿԱՐ ԱՌՆԵԼ, կամ ԼԻՆԵԼ. μακρύνω, -ομαι in longum differo, -or Յերկարաձգել, իլ. յամել.

Հայել ընդ իս, ընդ նա, ընդ արեւելս։ Սկսաւ ասել ընդ ժողովուրդսն։ Ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն։ Գնաց ընդ իւր կողմն։ Թքանել ընդ երեսս։ Հարկանել ընդ գլուխն։ Խորհէին կամ վիճէին ընդ միմեանս։ Զարմանային ընդ վարդապետութիւն նորա։ Բեւեռեա՛ ընդ երկիւղ քո.եւ այլն։

Տր. կամ ներգոյ. անխտիր ի տեղականս. զոր օրինակ,

Ներգոյ. առաւել ի ժամանակականս, եւ ի դերբայս. զոր օրինակ.

Ընդ աւուրսն ընդ այնոսիկ։ Ընդ այն ժամանակս։ Ընդ այն աւուրս։ Ընդ այգն։ Ընդ երեկս։ Եւ եղեւ ընդ անցանելն նոցա՝ ասէ Եղիա։ Ընդ երթալն նորա նեղէին զնա։ Ընդ տեսանելն զնա։ Ընդ յառնելն ի քնոյ։ Ընդ լինել պատերազմի, եւ այլն։

Ա՛ռ մի ի կորից նորա, եւ ելից ընդ այնր մարմին։ Տացէ անձն ընդ անձին, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Թագաւորեաց Յովրամ եղբայր նորա ընդ նորա։ Եւ զայն առեալ՝ տացես նոցա ընդ իմ եւ ընդ քո.եւ այլն։

Մերթ եւս սեռականն առընթեր այլոյ սեռականի գտանի եդեալ փոխանակ գործիականի, եւ յայնժամ ընդն տայ նշանակել Ի ներքոյ. տակը.

Զնուաճեալսն ընդ կարգաց ապաշխարութեան. այսինքն ընդ կարգօք. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Որք ընդ նորայն հովանացեալ շնորհի. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Լռեալ դադարէ եւ Յիսուս նոյնգունակ, մտեալ ընդ թուոյ ամաց երեսնից. (Եղիշ. մկրտ.։)

Ընդ երանելի մանկանցն երգեսցուք։ Ընդ հրեշտակացն դասուց. (Շար.։) (Այլ առ չշփոթելոյ ընդ սեռ". ստէպ ասի, ընդ մանկունս, ընդ դասս, եւ այլն)։

Կամ որպէս Զոյգ ընդ. իսկ եւ իսկ. նոյն ժամայն.

Խռովեալք ընդ բանին։ Զգեցաւ մազեղէնս մերկ ընդ անձինն. այսինքն ի վերայ մարմնոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Ե. եւ ՟Լ՟Ը։)

ԸՆԴ. առընթեր բացառականի՝ տայ զզօրութիւն իմն ներգոյականի. զոր օրինակ.

Սեմէի երթայր մօտ առ նա ընդ կողաց լերինն. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 13. յն. ի կողէն։)

Անսովոր են առաջիկայ ոճք, գործիական դնելով փոխանակ տրականի, եւ այլ եւս հոլովոյ.

Ամք ութ ընդ երեք հարիւրով։ Եօթն ամ ընդ երեսնիւ։ Չորս ամս ընդ քառասնիւ։ Թագաւորեալ ամս երկու ընդ քառասնով. (Եւս. քր.։)

Ոչ զոք գտանեմ անդ, ընդ որով օրհնեմք զԱստուած. այսինքն ընդ որում. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

(Դեւք) ընդ մեօք միշտ գնան ի կենցաղս. (Լմբ. սղ.։)

Ընդ ամենայն ջերմագութ հարամբ անցանէ այս բան. այսինքն զամենայն հարամբ. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Տե՛ս ո՛րչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։)

Ընդ մաքսաւորս եւ ընդ մեղաւորս ուտէ։ Յիսուս գնաց ընդ նորա։ Եկին ընդ իս եւ սոքա։ Ընդ միմեանս վիճէին։ Խորհէին ընդ միմեանս։ Ընդ սիրելիս մեր՝ ընդ Բառնաբայ եւ ընդ Պօղոսի. յն. ընդ սիրելեաց մերոց եւ այլն։ (Այլ զի մի՛ շփոթեսցի ընդ սեռ". հոլովոյ, ընդ սիրելիս ասի խորհրդով)։

ԸՆԴ. (նախդիր՝ նշանակութեամբ նախադրութեան). σύν cum Հանդերձ. ի միասին. զոյգ. հետ, հետը.

Ընդ դասս երանելի վկայից։ Ընդ երկնային հոգեղինաց դասքն այսօր տօնեմք։ Ընդ հրաւիրեալսն ի կոչումն։ Ընդ սուրբս քո դասեա՛, եւ ընդ արդարսն պսակեա՛. (Շար.։)

Ընդ իւրեանց ձեռն զգործի նաւին ընկեցին. (Գծ. ՟Ի՟Է. 19։)

Ակամայ մտցեն ընդ լուծ ծառայութեան թագաւորութեան նորա. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհն իւրեանց. (Մտթ. ՟Բ. 12. ( ուրիշ ճամբով, ուրիշ ճամբէն )։)

Խօսին իբրեւ ընդ մի բերան։ Ընդ մի բերան զհրամանն գովէին. (՟Գ. Թագ. ՟Ի՟Բ. 13։ ՟Գ. Մակ. ՟Ե. 11.) որ եւ ասի՝ Ի միոջէ բերանոյ. մէկ բերնով, մէկ բերան.

Կամ իբր Միանգամայն. բոլորը մէկտեղ.

Հազար չորեքարիւր եւ ՟Լ. ամ ... ընդ շատ եւ ընդ փոքր. (Եփր. ՟գ. կոր.) այսինքն աւելի կամ նուազ. միանգամայն առեալ։

Աւետարանիչս զառաջին գնալ զօրականացն առ քահանայապետսն եւ զերկրորդս՝ ընդ մի պատմէ. իբր մի, կամ միանգամայն. (Սկեւռ. յար.։)

Ոչ յայտնի ինչ տուաւ հրամանն, եւ ընդ առաջ գնաց. յն. ի վերայ կամ ի վեր վազեաց։

Վաղվաղակի գնայր ընդ առաջ հրամանին. (Ոսկ. ես.։)

Կտտել զքեզ ընդ երկար. (Ագաթ.։)

Զի մի՛ ոք առ ընդ երկար ժամանակն հրաժարեսցէ, եւ չունիցի ակն դարձի գերութեանն. (Տօնակ.։)

Հաշտութիւն խօսեցեալ ընդ ձեռն Սմբատայ ասպետի։ Ընդ ձեռն ո՛ր եւ է թագաւորի. (Խոր. ՟Գ. 58. 65։)


Ընդարձակ, աց

adj. adv.

free;
large, ample, vast, spacious, great;
diffuse;
— ժամս, for a long time, or duration;
— ի նեղութիւնս, magnanimous, long-suffering, patient;
— կեանք, a dissolute life;
— է, it is lawful, permitted, it is not prohibited;
— կեալ, to live daintily;
— գնալ, to live dissolutely;
— առնել, to facilitate;
at length, lengthily;
diffusely;
dissolutely;
յ—ի, freely, at large;
յ—ի լինել, to be free, in liberty, at large;
to be unbound.

· Calfa

NBHL (12)

ՅԸՆԴԱՐՁԱԿԻ մ. Ընդարձակութեամբ. ազատօրէն. ազատ գոլով ի կապանաց.

Ընդարձակ տէգ նիզակի. (Խոր. ՟Ա. 28։)

Եւս հրաշափառագոյն եւ ընդարձակ խորհրդով. (Արշ.։)

ԸՆԴԱՐՁԱԿ. որպէս Համարձակ. ազատ. անխափան. դիւրին. անդորր. եւ Թուլամորթագոյն.

Զի իւր ամենայն հարկաւոր պիտոյքն ընդարձակ է, եւ աւելորդն է խափանեալ։ Յորժամ Աստուած ողորմի, զամենայն ինչ ընդարձակ առնէ այնոցիկ՝ որոց ողորմի. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Ընդարձակ թուի լինել Պօղոս, (այսինքն ազատ ի կապանաց,) յորժամ զթուղթս զայս գրեաց. (Ոսկ. տիտ.։)

Ուսաք ի նոցանէ միա՛յն զընդարձակ կեանս եւ զքաղաքավարութիւն. (Լմբ. պտրգ.։)

Դաւիթ ի նեղութիւնս ընդարձակն. (Սարգ. յկ. ՟Գ։)

Զամենեսեան ընդարձակ սրտիւ եւ անյիշաչարութեամբ սիրեսցուք. (Լմբ. ի գր. պապ.։)

ԸՆԴԱՐՁԱԿ. մ. Արձակաբար. լայնաբար. դիւրաւ. լիագոյն. ճոխաբար. եւ Ցոփութեամբ.

Ընդարձակ ուսուցին հաւատացելոց ոչ միայն բանիւք, այլ եւ գրովք. (Բրսղ. մրկ.։)

Ընդարձակ եւ յայտնապէս վերաճառին։ Ընդարձակ գնալ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Ընդդէմ, դինաց

adj. prep. adv.

contrary, opposed;
opposite, mimical;
unfortunate;
— պատասխանի, an adeguate or prompt reply;
against, on the contrary, the wrong side, outward, the wrong way;
before, in face;
— դառնալ, կալ, գտանիլ, հարկանիլ, to oppose, to resist, to counteract, to make head against, to cope with;
— յառնել, to rise up against;
to combat;
— գանձանակին, opposite the money-box;
վէմ — դնել դրամ, to place a stone against the door;
զդուրս — դնել, to close the doors;
բանիցն — բերել, to reply opportunely, to respond;
— եղեւ նոցա իրն, they succeeded badly in that affair;
յետս — ընթեռնուլ, to cavil, to sophisticate;
instead otherwise, on the contrary;
— հակառակութիւն, cf. Ընդդէմդարձութիւն.

· Calfa

NBHL (14)

Վասն զի Աստուած է, ոչ գոն նորա ընդդէմք, այլ յամենայն ի կողմանց ամենայնիւ՝ օգտութիւնք երեւին. (Եղիշ. խաչել.։)

Ընդդէմքն յոլովագոյն գործէին. (Եղիշ. ՟Բ։)

Զընդդէմսն գործեալ իմաստնոյն։ Զընդդէմսն քեզ գործեցի։ Մի՛ մատուսցես բան ընդդէմ՝ ահեղ. (Նար.։)

Զընդդէմ արեգական կողմն անձաւին հրաշակերտեաց. իմա՛ զհանդիպակաց զարեւմտեան. (Խոր. ՟Ա. 15։)

Ոչ կարեմք մեք ընդ ճշմարտութեանն դէմ գործել ինչ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Ցոյ՛ն ցուցանէ քեզ թշնամի, որ ընդ գանձիդ դէմ մարտնչի. (Երզն. ոտ. այբուբ.։)

Երթա՛յք դուք ի գեղդ, որ ընդդէմ ձեր կայ։ Առաջի տապանակին վկայութեան՝ ընդդէմ վկայութեանն։ Ընդ կողմն արեւելից՝ ընդդէմ քաւութեանն։ Կայր Յիսուս ընդդէմ գանձանակին.եւ այլն։

Պշնուլ ընդդէմ սորա. (Լմբ. պտրգ.։)

Եւ անդէն աւետարանական բանիցն ընդդէմ բերեն, թէ ի գիշերի համբարձէ՛ք. (Յհ. իմ. եկեղ.։)

Զվարագոյր վերին կամարին՝ բանայր ընդդէմ Նախավկային. (Գանձ.։)

Կալ ընդդէմ։ Ընդդէմ կալ։ Ընդդէմ դառնալ, դնել, գտանիլ.եւ այլն։

Զոր ընդդէմ իմն մարգարէանայ հայրն. սա, ասէ, հանգուսցէ զմեզ. որ եղեւ ո՛չ հանգիստ, այլ ջնջումն. (Խոր. ՟Ա. 3։)

Ո՛չ ամենայն իրօք՝ միասնաբար ասացեալքն՝ եւ առանձնաբար ասին. որպէս եւ յընդդիմէն, եւ ո՛չ ամենեւին առանձնաբար ասացեալքն եւ միասնաբար ասիլ կարօղ գոն. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

Եւ ոչ մի ինչ ի մէջ գործոց նոցա ընդդէմ դարձութիւն գտանի. (Կոչ. ՟Ժ՟Ա։)


Զինուորիմ, եցայ

vp.

to take up arms, to fly to arms, to arm one's self;
to oppose;
to take up the profession of arms;
ո՞սք երբեք զինուորիցի իւրովք թոշակօք, who goeth a warfare any time at his own charges ? զի գու զինուորիցիս նոքօք զգեղեցիկ զինուորութիւնն, that thou by them mightest war a good warfare.

· Calfa

NBHL (5)

στρατεύω, στρατεύομαι milito Ի զինուորութիւն գրիլ՝ մտանել. զօրական լինել.

Աշակերտութիւնք կրօնաստանաց ... Տեառն զինուորեալք։ Մատուցեալ ի յօգոստաբնակ ... պալատ՝ զինուորէր. (Նար. ՟Հ՟Բ. եւ Նար. խչ.։)

Զի թէպէտեւ մարմնով գնամք, այլ ոչ եթէ ըստ մարմնոյ զինուորիմք. (՟Բ. Կոր. ՟Ժ. 3։)

Զի դու զինուորիցիս նոքօք զգեղեցիկ զինուորութիւնն. (՟Ա. Տիմ. ՟Ա. 18։)

Ի բաց մերժիլ ի մարմնաւոր ցանկութեանցն, որ զինուորին ընդդէմ ոգւոց. (՟Ա. Պետ. ՟Բ. 11։)


Զինուորութիւն, ութեան

s.

militia, arms, profession of war;
army;
armament;
tactics;
soldiership;
մտանել, գրիլ ի —, to enlist;
— հրեշտակաց, զուարթնոց, անմարմնոց, choir, or host of angels.

· Calfa

NBHL (5)

στράτευμα, στρατιά, στρατεία militia, exercitus Զինուոր գոլն. կարգ եւ իշխանութիւն զինուորաց. եւ Գունդ կամ խումբ նոցա. զօրականութիւն. եւ Զօր. որ եւ Զօրութիւնք ասի՝ մանաւանդ վասն երկնային զօրաց.

(Իսկ գործ. ՟Ի՟Բ. 28.)

Ես բազում գլխոց զզինուորութիւնս զայս ստացայ. իմա՛ զազատութիւն քաղաքացի գոլոյ Հռովմայ։

Կատարել զպարտս զինուորութեան։ Այնպիսի պատուական զինուորութիւնն հասանէր ի չարաշուք անարգութիւն. (Եղիշ. ՟Ա. ՟Բ։)

Որոշէ կարգս զինուորութեանց։ Պաշտօնէիցն զինուորութիւնք, եւ նահապետքն. (Խոր. ՟Բ. 7. 57։)


Զկծիմ, եցայ

vn.

to be vexed, grieved, concerned, moved, soured, exasperated;
— գինւով, to intoxicate, to get drunk.

· Calfa

NBHL (8)

Զգածիլ ջերմ կրիւք, կամ կիզանիլ ջեռմամբ կրից. կամ կծանիլ եւ կծուիլ յերեսաց կսկծանաց սրտի։ (լծ. ընդ թ. գըզմագ)։

Խաշինքն ... զկծիցին ... եւ զկծէին խաշինքն ի գաւազանսն։ Զկծէին խաշինքն ի խառնսն եւ յղենային։ Առ ի զկծելոյ նոցա ըստ գաւազանացն. (Ծն. ՟Լ. 38 = 41։)

Չի՛ք այլ ինչ զօրաւոր, որ այնպէս խածանէ զսիրտ մարդոյ իբրեւ զնախատինսն ... սակայն եւ ոչ յայսոսիկ զկծեցաւ արդարն. (Սարգ. յկ. ՟Գ։)

Չարակն կոչի այն, որ ընկերին բարութեամբ զկծի։ Մոռանայ զնախագործեալ բարիսն, եւ զկծի՝ թէ ընդէ՞ր սխալեցի. (Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ.։)

Սա ոչ միայն գինւով զկծէր (կամ, ոչ զկծէր), այլ եւ ոչ ջրով զծարաւոյն պէտսն կատարէր. (Արծր. ՟Դ. 8։)

Վասն առաքելոցն ասէին զկծեալք, զի՞նչ արասցուք արանցս այսոցիկ. (Ոսկ. գծ.։)

Զի եւ հարք յաղագս մանկանց զանբժշկականն ախտացելոցն խռովին եւ զկծին. (անդ։)

Ի բաց անցեալ գնացին ի միմեանց զկծեալ կռուով. (Պտմ. աղեքս.։)


Զկնի

prep. adv.

after, since;
behind, hack, backward;
after, since, then, afterwards, hereafter, underneath, behind, one after another, next to, subsequently;
Տրայիանոս կալաւ զինքնակալութիւնն — Ներուասայ, Trajan was emperor after Nerva;
— միմեանց, զմիմեանց կնի, մի զմիոյ կնի, one after the other, subsequently, blow upon blow;
— երկուց ամաց, two years ago;
— ոչ բազում աւուրց, some days after;
— ապա, at length;
զերիս ամս ամ զամի —, during three successive years;
եկայք — իմ, follow me;
որ զմեր կնի ոչ շրջի, who is not of us;
զդուռն ձգել — իւր, to shut the door behind or after one;
մի զմիոյ կնի կցեալ, one tied to another;
linked;
եւ որ ինչ — այսորիկ, եւ որ —, and so on, & etc.;
— բնութեանս, suitable or according to the nature, natural, like nature;
— գալ, գնալ, երթալ, ընթանալ —, to follow;
— պնդիլ, մտանել, լինեմ, to pursue, to follow up, to hunt, to persecute;
— խոտորիլ, to be allured;
to be carried away;
մոլորիլ — խրատու, to be swayed by bad advice;
— կամաց իւրոց ածել զոք, to make the slave of one's will.

· Calfa

NBHL (11)

Եկա՛յք զկնի իմ։ Որ զկնին իմ գայ։ Զդուռն ձգեաց զկնի իւր։ Զերիս ամս՝ ամ զամի զկնի։ Զմեր կնի ոչ շրջէր։ Մի զմիոյ կնի կցեալ։ Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն. եւ այլն։

Քանզի զնորին կնի ածէ, թէ եւ այլն։ Քանզի ասէ իսկ զնորին կնի՝ թէ ձեռք քո ոչ կապեցան. (Կիւրղ. ել. եւ Կիւրղ. թագ.։)

Զմիմեանց զկնի գային։ Զկնի Աբգարու մինչեւ ցԵրուանդ։ Զկնի ոչ բազում աւուրց. (Խոր.։)

Ամենայն օրէնքն Աստուծոյ դիւր է, եւ զկնի բնութեանս։ Ճանապարհ օրինացն Աստուծոյ քաղցր է եւ ախորժ, զի զկնի բնութեանս է, եւ զօտարն ի սմանէ հատանէ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.) իբր հետեւորդ եւ համաձայն, ընթացակից։ Բցռ. խնդ. իբր ռմկ. ասկից ետեւ.

Առաջոյ, եւ զկնի։ Առաջի երեսաց եւ զկնի։ Որ առաջին եւ զկնի երթային. (Բ. Թագ. Ժ. 9։ Բ. Մնաց. ԺԹ. 10։ Մտթ. ԻԱ. 9։)

Եւ որ զկնի μετὰ τῶν ἑφεξῆς et caetera, ասի՝ իբր Եւ այլն. այլովքն հանդերձ։ (Կիւրղ. գանձ. ԺԱ։)

ԶԿՆԻՍ (այսինքն զկնիքն), զկնեաց կամ զկնից, զզկնիս կամ զկնիս, ի զկնիս կամ յզկնիս կամ զկնիս. τὰ ἐξῆς sequentia ἐξῆς deiceps, et caetera Զկնի եկեալքն կամ եղեալքն. յետագայք. յաջորդք. մնացեալք. եւ այլն՝ որ ի կարգին.

Որ զկնիսն գայ. (Վանակ. յոբ.։)

Երկրորդել ... զկնիսն։ Ամենեցունց՝ որ առ իւրովքն էին ժամանակօք՝ նախանձելի, եւ զկնեացս ըղձալի՝ ինքն եւ ժամանակ իւր։ Առաջի պղնձի հարկանելով փողս, եւ զկնիսն՝ ձայնարկու գուսանք սեւազգեստք։ Այլ միայն (պատմեսցուք) զորս հաւաստին գիտեմք, զկնիսն (այսինքն յետոյ յիւրում կարգի). (Խոր. Ա. 2. 23։ Բ. 47. 57. 61։)

ԶԿՆԻ (ուրուք կամ ոմանց) ԳԱԼ, ԳՆԱԼ, ԵՐԹԱԼ, եւ այլն. ἁκολουθέω sequor Հետեւիլ. էտեւէն գալ, երթալ.

ԶԿՆԻ ՊՆԴԻԼ, ՄՏԱՆԵԼ, ԼԻՆԵԼ. καταδιώκω persequor Հետամուտ լինել, հալածել, վարել։ Տե՛ս (Ծն. ժդ. 15։ Յես. բ. 7։ ա. թգ. լ. 8։ իզ. 18։ Ա. Մակ. ժ. 78։)


Զհետ

prep. adv. after, then, since;
with, together;
— առաքել, to send for;
— բերել, to add, to subjoin;
— գալ, to follow, to come after;
to result;
to depend;
գնալ, երթալ —, — շրջիլ, to follow, to go after;
to imitate;
— երթալ դատարկութեան, to love idleness;
— ելանել, ընթանալ, հեծանել, մտանել, յարձակիլ, ունել, պնդիլ, վարիլ, to run after, to pursue, to overtake, to follow, to persecute, to be at the heels, to give chase;
իւրաքանչիւր — միմեանց, one near the other, close to;
— լինել ճանապարհաց ուրուք, to follow tracks;
զհաց ոչ առաք — մեր, we have brought no bread with us;
մի զմիոյ հետ, one after the other, a little at a time, by degrees;
զոյր — ելեալ ես, who is he whom thou pursuest?

· Calfa

NBHL (6)

Արձակեաց զաղաւնին զհետ նորա։ Գնաց Յովսէփ զհետ եղբարց իւրոց։ Աղաղակէ զհետ մեր։ Եւ զհետ նոցա ի կարգին կալաւ Անանիա. եւ զհետ նոցա կալաւ հռափիա. եւ այլն։

Զառաքելոցն հետ պարտ է երթալ. (Ոսկ. գաղ.։)

Նախ դու (արդարութեամբ) դատեա՛ զքոյն, եւ ապա զհետ գայ Աստուծոյն (յն. Աստուած). (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Եւ ապա զհետ բերել յերեկորինս զհանգստեանն սաղմոս։ Երիցս անգամ զհետ բերել՝ ըստ երիցս անգամ կրկնելոյ. (Յհ. իմ. ատ.։)

Յաղագս որոյ զհետ բերէ ասացելոցս. (Բրսղ. մրկ.։)

ԶՀԵՏ պնդիլ, կամ յարձակիլ, ելանել, մտանել, վարիլ, լինել, հեծանել, երթալ, գալ. Իբր Ընթանալ առ ի հասանել ումեք կամ իմիք. հետամուտ լինել. հալածել. զակատիլ. էտեւէն վազել՝ ինկնալ, քշել.


Ցիրդ, ցրդոյ, ցրդի

s. bot.

briar, bramble;
pimpernel, burnet;
smilax, rough bindweed;
cf. Գի;
ցրդոյ պտուղ, juniper-berries.

· Calfa

NBHL (1)

Ցրդի, ցրդիլ կամ ցրդել. (Գաղիան.) որպէս յն. ա՛րքիւդօս. ἅρκευθος juniperus. այն է գիհի, կամ բեւեկնի։


Ցնդումն, ման

s.

dispersion, dissipation;
volatilization, exhalation, evaporation;
— գլխոյ, մտաց, inattention, distraction.

· Calfa

NBHL (2)

Ցնդմամբ ալեացն՝ ծով զձուկն արտաքս ընկենլով։ Աղբիւր ի հոսմանէն ոդ դադարէ, եւ ոչ ջուրն ի ցնդմանէն։ Զօրէն նիզակի ունին զնշոյլս ցնդման լուսոյն. (Յհ. կթ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։ Իգն.։)

Զի մթութիւն սրտիս, եւ ցնդումն գլխոյս ի բաց փարատեսցի։ Ամփոփեալ ի վայրապար ցնդմանէն։ Յանեղծութիւն պաստատելով զյոյսդ՝ ի ցնդմանէն ամփոփի միտքդ. (Ճ. ՟Ա.։ Լմբ. պտրգ. եւ Լմբ. իմ.։)


Ցնծութիւն, ութեան

s.

exultation, rejoicing, cheerfulness, blithesomeness, mirth, joy, exhilaration;
— զգենուլ, to be festive, joyous, gladsome, blithe.

· Calfa

NBHL (2)

Ցնծութիւն է սրտի իմոյ։ Լցան բերանք մեր խնդութեամբ, եւ լեզուք մեր ցնծութեամբ։ Ի ձայն ցնծութեան ոստովանութեան։ Բլուրք ցնծութիւն զգեցցին։ Ուրախութիւն եւ ցնծութիւն։ Ցնծութեամբ եւ ուրախութեամբ։ Ձայն ուրախութեան եւ ձայն ցնծութեան։ Զամենայն տեղի զարդու զցնծութեան իւրոյ ելից ի գիսոյ հերաց իւրոց։ Ոստովք արմաւենեօք ի ցնծութիւն փողոյ եւ սրնգի։ Ցնծութիւն իմ, փրկեա՛ զիս.եւ այլն։

Ցնծութիւն արարծոց Քրիստոս այսօր արտասուի որպէս մեռեալ ի տրտմազգեցից. (Շար.։)


Ցնկնիմ, եցայ, այ

vn.

to bring forth, to litter, to have young;
— շան, to pup;
— կատուի, to kitten;
— գաղանաց, to cub;
— (ծնանել) ծովու, to calve;
— (ծնանել) խաշանց, to lamb;
— (ծնանել) գրաստուց, to foal;
— այծի (ծնանել), to kid

· Calfa

NBHL (1)

Եւ յորժամ ցընկնաւ (կամ ցնգնաւ) աղջիկն. (Ոսկիփոր.։)


Ցուցակ, աց

adj. s. math.

showing, indicating;
indicator, sign, mark, token;
catalogue, index, table, list;
repertory;
Ritual;
hand, index;
coefficient;
— վաճառուց, inventory;
— մեռելոց, table of mortality;
— կերակրոց, bill of fare;
— արգելեալ գրոց, index ex-purgatorius, list of prohibited books.

· Calfa

NBHL (7)

Զցուցակ եւ զյայտնիչ աշխարհի գանձուն մեծի (զխուժիկն)։ Ամենայն զգալւոյ բնութիւն սկիզբն ունի զիմանալին ի բնութեան ցուցակ։ Ըստ յայէլայ նախատիպ ցուցակին. (Փարպ.։ Փիլ. ել. ՟Բ. 52։ Միսայէլ խչ.։)

Մերկացեալ դիմօք՝ երեւեցան կերպարանք ցուցակ ստոյգ։ Համաբարւոյ միակամութեանն ցուցակ։ Այնպիսի առակ ցուցակի։ Օրհնելն եւ փառաւորելն՝ սիրոյ մեր առ նա ցուցակ ծայրագոյն. (Փարպ.։ Նար. ՟Խ՟Է. եւ երգ։ Լմբ. պտրգ.։)

Տպաւորեա՛ յոգւոջ սոցա զձեւ մարմնոյ (կամ մարմնոց) ցուցակի. Պտրգ. այսինքն արտաքին տեսլեան կամ կերպարանաց սոցա, որք մարմնով խոնարհեալ կան յերկրպագութիւն։ Այսպէս մեկնէ ճոխագոյն եւ Լմբ. որպէս եւ ի յն. պարզ եւս գրի։ Այլ յաւելու Լմբ. զի թէ ոք իմասցի զայդ վասն մարմնոյն Քրիստոսի, իմացեալ լինի սուրբ խորհուրդն յանդիման երեւեցուցիչ մեզ զՔրիստոս ընդ զգալի տեսակօք.

Եւ որպէս մարմինք (ասէ) զձեւ (այսինքն զարտաքին տեսակն՝) մարմնոյս Քրիստոսի ցուցակ ճաշակեն եւ ըմպեն, հոգիքն ընդ սմին զհոգիդ Քրիստոսի ճաշակեալ եւ արբեալ զմայլեալ ուրախասցին։

ՑՈՒՑԱԿ. Ցանկ բանից գրոց. մանաւանդ Մաշտոց գիրքն ցուցիչ ամենայն կարգաց եկեղեցական օրհնութեանց.

Կարգաւորութիւն օրհնութիւնաբեր ցուցակի. (Մաշտ.։)

Զցուցակն ասեն ո՛չ ընդունելի, ի մաշտոցէ ումեմնէ ասացեալ եւ եդեալ։ Ամենայն կարգեալքն ի նմա յառաջին հարցն հաստատեալք էին. որպէս եւ են իսկ դրոշմեալ անուանք իւրաքանչիւրոցն ի սկիզբ ցուցակն. (Շ. թղթ.։)


Ցօղածին

adj.

cf. Ցօղաբեր;
born of dew;
— որգ, dew-worm.

· Calfa

NBHL (3)

Կամ Ի ցօղոյ ծնեալ. յանձրեւոյ պատճառեալ. (որպէս մարգարիտ ի սատափն)

Այլք զցօղածին օրհնութիւն հնոցին երգէին. (Արծր. ՟Գ. 4։ եւ Գանձ.։)

Առ ի ստացումն մեծագին, եւ ցօղածին լուսաբերին. (Յիսուս որդի.։)