Definitions containing the research դի : 9149 results

Նախադասեմ, եցի

va.

to set over, to put above, to promote;
to prefer, to give the preference to, to esteem more.

· Calfa

NBHL (2)

Առաջադիր ձայնաւորք ասին, վասն զի նախադասելով՝ շաղաշար կատարեն։ Յօդ է մասն բանի հոլովական՝ նախադասեալ (ըստ յն) (Թր. քեր.։)

Ոչ նուաստութեամբ հոգւոյ՝ զորդին նախադասեմ։ Յետնոցն հաւասարեալ, որով ընդ նախադասեալսն ի բազմականսն երանութեանն համարձակեցայց. (Նար. ՟Լ՟Գ. ՟Ծ։)


Նախադուռն, դրան

s. fig.

entrance-door, portal;
vestibule;
commencement.

· Calfa

NBHL (1)

ՆԱԽԱԴՈՒՌՆ կամ նախադուրք. πρόθυρον , προπύλαιον, -λον vestibulum, limen. Առաջին դուռն արտաքին. դուրք դրաց. նախկին մուտք (տան, եւ իրաց). որ եւ Դրանդիրք դրան, Աղիւսադուռն. եւ Միջավայրն ի մէջն երկուց դրանց. սրահ. գաւիթ. դրսի՝ առջի մեծ դուռը, եւ բակ. ավլու. մէյտան.


Նախադրութիւն, ութեան

s. gr.

preface, preliminary dissertation;
design, project;
preposition.

· Calfa

NBHL (3)

Վախճանելոց սոցա նախադրութիւնք ... եւ դիրք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ. Ըստ հին կամ յոյն քերականաց՝ է Մասնիկ եղեալ ի սկիզբն այլոց մասանց բանի, որպէս բաղադրիչ, կամ խնդրառու, եւ որպէս նախդիր հոլովակերտ. իսկ առ մեօք՝ միայն խնդրառուքն կոչին նախադրութիւն։

Յաղագս նախադրութեան։ Նախադրութիւն է բառ նախադրեալ յամենայն մասունս բանի՝ ըստ բարդութեան, եւ ի բաղդասութեան. (Թր. քեր.։) Ուր բարդութեամբ իմանայ զբաղադրական մասնկունս ըստ ինքենա նշանականս. զոր օրինակ՝ ներ, արտ, ապ, բաղ, շար, վեր, ընդ, եւ այլն. իսկ բաղդասութեամբ իմանայ նախ՝ զխնդրառու նախդիրս կամ զբառս ի կարգի շարադրութեան. զոր օրինակ՝ վասն, յաղագս, շուրջ, եւ այլն. եւ երկրորդ զհոլովակերտ նախդիրս, զ, ի, յ, ց, առ, ըն, ն։


Նախաժամանեմ, եցի

va.

to come, arrive or get before, to get the start of;
to outstrip, to out-walk.

· Calfa

NBHL (1)

Սկսանի ասել (անառակ որդին), եւ հայրն նախաժամանէ. (Բրս. ապաշխ.։)


Նախախնամական, ի, աց

adj.

provident, careful.

· Calfa

NBHL (1)

ՆԱԽԱԽՆԱՄԱԿԱՆՆ գ. Նախախնամօղն աստուած, եւ նախախնամութիւն նորա. իսկ ի մարդիկ՝ Հոգողութիւն. խնամ։ (Փիլ. նխ. ստէպ։)


Նախախնամութիւն, ութեան

s.

Providence;
foresight, prevision, care.

· Calfa

NBHL (2)

Իսկ զարարածոց ասի որպէս Նախահոգութիւն. խնամարկութիւն. աչալուրջ զգուշութիւն. խոհականութիւն. կանխաւ դիտելն եւ կամելն զիմն.

Բազում ծնօղք զդստերս առաւել պատուեն. եւ զայս՝ նախախնամութեամբ. զի որդւոց դիւրին է ապրել՝ քան դստերաց. (Մխ. դտ.։)


Նախածին

adj. s.

created, born or produced first;
bearing young for the first time;
first-born;
նախածինք, cf. Նախնիք.

· Calfa

NBHL (1)

Որպէս եսաւըն նախածին, բայց ըստ հոգւոյ գոլով վերջին. (Յիսուս որդի.։)


Նախակատար

adj.

perfect in itself;
finished or accomplished beforehand;
—ք, premises.

· Calfa


Նախակարգ

adj.

predestined, pre-established, predisposed;
— բան, preliminary, preamble.

· Calfa

NBHL (1)

Եկեալ սքանչելի խորհրդակից որդին աստուծոյ՝ կատարել զխորհուրդ նախակարգ յաւիտենիս։ Նախակարգաւ եւ խելամուտ հմտութեամբ զտօրէնութեան տեսչութիւն յարդարել. (Ագաթ.։ Պիտ.։ Առն՝ զոր ի նախակարգ բանիս նշանակեմք, էր մաշթոց անուն. Կորիւն.։)


Նախակարծ

adj.

prejudiced.

· Calfa

NBHL (1)

Հայր ասի, նախակարծ եւ յառաջ իմա՛ քան զամենայն արարեալս, այլ եւ ոչ որդի կրտսեր է ժամանակաւ. (Ճ. ՟Գ.։)


Նախահաւ, ու

s.

great-grandfather.

· Calfa

NBHL (1)

Ժամանեաց նմա վճիռ նախահաւուն, քանզի որդի էր եւ նա ադամայ. (Վրդն. պտմ.։)


Նախահոգակ

adj.

provident;
— խնամք, foresight;
— զգուշութիւն, precaution.

· Calfa

NBHL (1)

Քննողս եւ նախահոգակս դիտելոյ զօրըստօրէ զաստանօր կենացն պէտս. (Պիտ.։)


Նախահրաւէր

adj.

invited beforehand.

· Calfa

NBHL (1)

Զեւս գերազանցն նախագիծ նորատեսութեանցն դիտմանց նախահրաւէր հրճուանաց. (Նար. խչ.։)


Նախաձեռն

adj.

spontaneous, ready, willing;
prompt;
the first to volunteer;
— լինել ի կռիւ, to commence the attack, to begin the fight;
— լինել, cf. Նախաձեռնել.

· Calfa

NBHL (1)

πρόχειρος, -ν qui, vel quod est in prompto, expeditus, aggressor, aggressus. Առ ձեռն պատրաստ. նախայօժար. ձեռներէց. մտադիւր. նախադրաւ, եւ Նախադրաւութիւն.


Նախաձեռնեմ, եցի

vn. va. to undertake;
to presume;
to preelect;
to promote, to raise, to exalt;
to consecrate or ordain.

· Calfa

NBHL (1)

Տեսեալ զյառաջադիմութիւն պատանեկին՝ նախաձեռնեն զնա ի կայսերս պատիւ. (Վրք. սեղբ. եւ կոստ.։)


Նախաճառութիւն, ութեան

s.

prediction, prophecy.

· Calfa

NBHL (1)

Առ մի դիտաւորութիւն հայի մարգարէիցն նախաճառութիւն։ Ի գլուխ ածէ զնախաճառութիւնս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. զքր.։)


Նախամեծար

adj.

preferable, better, preferred, most esteemed;
— առնել, ընտրել, համարել, to prefer, to like better, cf. Նախամեծարեմ.

· Calfa

NBHL (2)

Թէպէտեւ շուն իցես, նախամեծար քան զյոյլ որդին լինիցիս։ որք քան զնա նախամեծարք են. (Ոսկ. ՟Ա. 22։ ՟Գ. 3։)

Նախամեծար առնելով զբանս վրիպական թշնամւոյն պատրողի՝ քան զքո աստուածադիր օրինադրութիւնդ. (Ճշ.։ Մաշտ.։)


Նախայայտ

cf. Նախայայտնի.

· Calfa


Նախայայտնի

adj.

foreknown.

· Calfa


Նախայաւիտեան

cf. Նախայաւիտենական.

· Calfa

NBHL (1)

Նախայաւիտեան որդին, կամ բանդ, եւ այլն. (Շար.։)


Նախանկար

adj. s.

delineated or designed beforehand;
prototype, original.

· Calfa

NBHL (1)

Նախանկար օրինակաւ փութալ յառաջագոյն ի գուշակեալ հանդիսան. (Նախ. եբր.։)


Նախանձաբեկ

adj.

dying with envy, full of envy, envious, jealous;
— առնել, to move to envy, to provoke to jealousy, cf. Նախանձեցուցանեմ.

· Calfa

NBHL (2)

Որ ուսուցանէ զորդի, նախանձաբեկ առնէ զթշնամիս. (Սիր. ՟Լ. 3. նոր։)

Նախանձաբեկ գոլով նոցին՝ առ փրկութեան հեթանոսին. (Յիսուս որդի.։)


Նախանձաւոր, աց

adj. s.

zealous, full of zeal, desirous, ardent, fervent;
emulous;
zealot, emulator, rival, competitor;
envious, jealous;
— լինել, to be zealous;
to bear envy, to be envious of;
to vie with.

· Calfa

NBHL (1)

ζηλωτής zelotes, aemulator եւ բայիւ ζηλόω, -ομαι zelo prosequor, aemulor, imitor. Ունող զնախանձ բարի. փոյթ ի նմանել, ի պահել, եւ այլն. նախանձասէր. նախանձայոյզ. նախանձախնդիր.


Նախանձելի, լւոյ, լեաց

adj.

enviable, worthy of envy;
to be wished for, desirable.

· Calfa

NBHL (1)

Որդեակ աճեցեալ նախանձելի։ Նախանձելիս առնել զմնացորդս ժողովրդեան իւրոյ։ Տէր աստուածդ անուն նախանձելի է (յն. զիլօդօ՛ս). աստուած նախանձոտ է (յն. զիլօդի՛ս). (Ծն. ՟Խ՟Թ։ 22։ Դտ. ՟Ժ՟Ա. 11։ Ել. ՟Լ՟Դ. 24։)


Նախանձեցուցանեմ, ուցի

va.

to raise envy, to cause envy, to excite or awake jealousy;
— ի բարի նախանձս, to incite to emulation;
— զաստուած, to excite the jealousy or anger of the Almighty.

· Calfa

NBHL (1)

Փենէէս ցածոյց զսրտմտութիւն իմ յորդւոցն Իսրայէլի, ի նախանձեցուցանել ինձ զնախանձն իմ ի նոսա. իմա՛, ի նախանձել իւրում (կամ ի ցուցանել) զիմ զնախանձն ի նոսա. այսինքն ի քինախնդիր լինել աստուծոյ իւրում (որպէս ասի ի 13)։


Նախանձընդդէմ

adj. adv.

emulating, vying;
jealous, rival, emulous, full of emulation;
with emulation, wying with each other;
— ջանք, emulation, rivalry;
— կիրք, jealousy;
— լինել, գալ, to emulate, to vie with.

· Calfa

NBHL (2)

ἁντίζηλος aemulus, zelotypus. իտ. geloso. եւ ընդ բայի. ζηλοτύπως ἕχω per aemulationem facio, invideo. Ունօղ զնախանձ ընդդէմ այլոց. Նախանձայոյզ դէմ ընդդէմ. նախանձակից գոլով՝ դիմամարտութեամբ ընդ այլում.

Նախանձընդդէմ ամենեցուն խորհեցան եւ զայլ սրբասնեալ կուսանս չարաչար քարշել. (Ճ. ՟Ա. (իբրու նախանձընդդիմութեամբ)։)


Նախանձոտ

adj.

cf. Նախանձորդ.

· Calfa

NBHL (2)

Ես ζηλωτής zelotes, aemulus, vindex. Նախանձայոյզ. վրէժխնդիր. քինախնդիր.

Ես եմ տէր աստուած քո, աստուած նախանձոտ, որ հատուցանեմ։ Աստուած նախանձոտ եւ վրէժխնդիր տէր. (Ել. ՟Ի. ՟Լ՟Դ։ Օր. ՟Դ. ՟Ե. ՟Զ։ Նաւ. ՟Ա. 2։ Տե՛ս եւ Եղիշ. ՟Բ. ուր բացատրի իմաստ գրոցն։)


Նախաշաւիղ, ւղի, ւղաց

s.

fore-runner, precursor;
preliminary, introduction.

· Calfa

NBHL (1)

ՆԱԽԱՇԱՒԻՂ. Նմանութեամբ. Եղեալն որպէս ուղի եւ ուղեցոյց նախկին. յառաջընթաց հորդիչ ճանապարհի. առաջնորդ. կարապետ. հեղինակ. հաւակ. ախոյեան. սկզբնապատճառ.


Նախապատճառ

s.

first cause, author (God).

· Calfa

NBHL (1)

Նախապատճառին գիտութիւն է, այսինքն արարչագործութիւն աստուծոյ։ Ի գոյութիւն յառաջածելոցն նախապատճառ եւ զօրագոյն է աստուծոյ անբաժանելի միութիւնն. (Մաքս. ի դիոն.։)


Նախապատմութիւն, ութեան

s.

ancient history.

· Calfa

NBHL (1)

Զհոգւոյ մեծարգի եդին զնախապատմութիւն. (Արծր. ՟Ա. 1։)


Նախապատուեմ, եցի

va.

to respect, to honour most, to pay the highest honour to.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարելով դիւրաւ գտանել ի համապատիւսն զնախապատուելին. (Առ որս. ՟Դ։)


Նախապատում

adj.

predicted, announced beforehand.

· Calfa

NBHL (2)

Որպէս եւ ի ժամանակական կանոնի նախապատում հանդիսին մերոյ ճառեցաք. (Շիր. զատիկ.։)

Զգրովք հարցն եկեալ՝ ըստ նախապատում նոցայն հանդիսի ծանօթս կացուցից։ Ըստ նախապատումն իմոյն բանի. (Յհ. կթ.։)


Նախապետ

cf. Նահապետ.

· Calfa

NBHL (1)

Մարդիկ գոլով մեր, եւ ի սկզբան ստեղծմանն մերոյ նախապետին կերպարանաւն գեղազանեալք. (Վրթ. քերթ.։)


Նախասահմանեմ, եցի

va.

to predestine.

· Calfa

NBHL (1)

Զայն՝ որ նախասահմանեալ էր աստուած, եւ համարեալ արդար, իրաւամբք փրկել զմարդիկ. (Լմբ. առակ.։)


Նախասահմանութիւն, ութեան

s.

predestination.

· Calfa

NBHL (1)

Պօղոս սամոստացի խոստովանի (զբանն աստուած կամ զՔրիստոս) նախասահմանութեամբ յառաջ քան զյաւիտեանս գոլով (որպէս զայլ մարդիկս անգոյս), իսկ էութեամբ ի նազարեթէ ցուցեալ (այս ինքն ի կուսէ սկիզբն առեալ). այսպիսի է նորա ամբարշտութիւն. (Աթ. ՟Դ։)


Նախավաղ

adv.

already long since.

· Calfa

NBHL (1)

Մակբայիցս՝ պարզք, վաղ, նախ. եւ ջոկադիրք են, վաղվաղ, նախավաղ. (Թր. քեր.։)


Նախատական, ի, աց

adj.

offensive, outrageous, abusive, insulting, injurious, defamatory.

· Calfa

NBHL (1)

Ըստ լծորդին՝ զհօն խէ դնել, եւ նախատակ ասել. (Վրդն. սղ.։)


Նախատեմ, եցի

va.

to insult, to injure, to offend, to outrage, to abuse, to load with injuries;
to reproach, to blame, to censure.

· Calfa

NBHL (2)

ὁνειδίζω exprobro, probrio affiio, vitupero, convicior, carpo. Սակս կանխաւ կամ յոյժ ատելոյն՝ թշնամանել. կամ իբր նեխեալ եւ հոտեալ ատել. անարգել. ընդ վայր հարկանել. ծանր բանիւք պարսաւանս դնել. մեղ ի վերայ դնել. լուտալ. հայհոյել. յամօթ առնել. յանդիմանել.

Սամարացի եւ դիւահար կոչէին, նազովրեցի՛ նախատէին. (Բրսղ. մրկ.։)


Նախատեսութիւն, ութեան

s.

foresight, prevision;
prophecy.

· Calfa

NBHL (2)

προθωρία, πρόγνωσις, πρόνοια praevisio, praesensio, praescientia, provisio, providentia. Կանխատեսութիւն. նախադիտութիւն. նախագուշակութիւն. եւ Յառաջատեսութիւն. տեսչութիւն. տնտեսութիւն. նախահոգութիւն. դիտողութիւն.

Ական ունել զօրութիւն ի նախատեսութեան եւ խորհրդածութեան լինելոցն (ամենայն լինելւոցն, լեացն)։ Զփոյթն ձեր որպէս զհարկաւոր (առ) նախատեսութիւն (դիտեալ նպատակ) ընկալաք. (Բրս. հց.։)


Նախատինք, տանաց

s.

wrong, affront, injury, offence, outrage;
blame, reproach, censure;
shame, dishonour, opprobrium, infamy, ignominy;
—նս դնել, գործել ումեք, to affront, to wrong, to insult, to disgrace, to dishonour, cf. Նախատեմ;
լինել — ազգաց, to become the scorn of nations;
բառնալ զ—նս, to wipe off the ignominy;
ի —նս քո, for thy shame.

· Calfa

NBHL (1)

Նախատինք նախատչաց քոց։ Բառնալ զնախատիսն իմ ի մարդկանէ։ Մի՛ երկնչիք ի նախատանաց մարդկան։ Դարձո՛ ի քէն զբանս նախատանաց։ Նախահանաց համբեր սիրտ իմ։ Եհան յինէն աստուած զնախատինս իմ։ Ոչ կարեմք առնել զայդ բան, քանզի նախատինք են մեզ։ Եդից նախատինս ի վերայ ամենայն Իսրայէլի։ Նախատինս դնէ մեզ զյանցանս օրինացն։ Նախատինս անզգամաց արարեր զիս։ Նախատինս ոչ առնու։ Եղեւ ինձ բան տեառն ի նախատինս եւ ի կատականս։ Լցցի նախատանօք.եւ այլն։


Նախատիպ

cf. Նախագաղափար.

· Calfa


Նախատորդ

cf. Նախատիչ.

· Calfa

NBHL (1)

Ի ձայնէ նախատորդին եւ չարախօսի. (Սղ. ՟Խ՟Գ. 17։)


Նախատուր

adj.

given, granted or conceded before.

· Calfa


Նախարարեան

s. pl. satraps, seigneurs, grandees.

· Calfa

NBHL (1)

Զայլ ամենայն նախարարեան, եւ զամենայն բազմութիւն գնդին. (Եղիշ. ՟Զ։)


Նախարարութիւն, ութեան

s.

satrapy, proconsulship, lordship, prefecture, mayoralty.

· Calfa

NBHL (2)

Զնոյն ինքն զբանսարկուն ցրուեաց, եւ զընդ նովաւ զնախարարութիւնս դիւաց. (Ճ. ՟Գ.։)

Եւ Յառաջադիմութիւն, կամ նախկին արարչութիւն. զի անորոշ է բանս.


Նախեղակ

adj.

pre-existent, uncreated.

· Calfa

NBHL (1)

Նախագոյ. նախագոյակ. կամ որ յառաջ է քան զեղականս, միածին որդին աստուծոյ.


Նախէ, ի

s. adj.

The First Being, the Eternal;
first, former;
—ք, antecedents, precedents.

· Calfa

NBHL (1)

Իրս եւ տեղիս (ասել) ի նախէիցն, եւ որ ի նոսա է, եւ յետ այնոցիկ հանդիպեցելոցն. (Պիտ.։)


Նախընկալ

adj.

received beforehand, forwarded antecedently;
— լինել, to be received first.

· Calfa

NBHL (1)

Յորոց նախընկալն եղեւ, առաջի արկեալ նոցա զնշանադիրն աստուածատուր. (Կորիւն.։)


Նախիղձիկք

adj.

pagan oracle;
—կս բարբառել, to forebode, to presage.

· Calfa

NBHL (1)

ՆԱԽԻՂՁԻԿՔ կամ ՆԱԽԸՂՁԻԿՔ. Ըղձապատում քրմաց կամ դից պատգամք.


Նախիմաց, ից

adj.

knowing, acquainted with beforehand;
prescient, provident.

· Calfa