Definitions containing the research եւ : 10000 results

Գժդմիմ, եցայ

vn.

to pout, to be sulky with, angry, offended, in a passion;
to take offence.

· Calfa

NBHL (1)

Խոժոռիլ. դժկամիլ .... որ եւ ԴԺԳՄԻԼ, եւ ԳԺԴՄՆԻԼ.


Գժդմնիմ, եցայ

vn.

cf. Գժդմիմ.

· Calfa

NBHL (2)

δυσχεραίνω indigne, aegre fero որ եւ ԳԺԴՄԻՄ, ԴԺԳՄԻՄ. Խոժոռիլ. դժկամակիլ. եւ Տժգունիլ. տխրիլ.

Յայտ առնէ երկիր ... եւ օդքն գժդմնելովն եւ քստմնելով. (Եզնիկ.։)


Գժդմնութիւն, ութեան

s.

vexation, sulkiness, anger.

· Calfa

NBHL (1)

Գժդմութեամբ եւ խոժոռութեամբ անդէն զնա լի առնէ ակամայ. եւ անուն է ախտիս այսորիկ տրտմութիւն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Գժիռ

adj.

harsh, uupleasant.

· Calfa

NBHL (2)

Ոչ խիստ ինչ, եւ ոչ գժիռ բանս խօսեցաւ, այլ՝ թէ չար ինչ խօսեցայ, վկայէ՛ վասն չարին. (Ոսկ. ես.։)

Խօսեցաւ ոչ խիստ ինչ եւ գժիռ, այլ հեզութեամբ. (Գէ. ես.։)


Գժտիմ, եցայ

vn.

to differ, to disagree, to quarrel.

· Calfa

NBHL (2)

Ես եւ եղբայր իմ փոքր մի գժտեցաք ընդ միմեանս։ Ոչ կարեմ բնակիլ ընդ եղբարս առանց գժտելոյ. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ի՟Ե։)

Ասէ, յե՛տս երթ սատանայ. եւ գժտեցաւ նմա. (Եփր. համաբ.։)


Գժտութիւն, ութեան

s.

altercation, contention, dispute, quarrel, discord, dissension, disagreement.

· Calfa

NBHL (1)

Եւ եղեւ գժտութիւն ի մէջ նոցա. (Գծ. ՟Ժ՟Ե. 39։)


Գի, ոյ

s.

juniper-tree.

· Calfa

NBHL (4)

ἅρκευθος, ἁρκεύθιος junper, juniperinus ռմկ. Գիհի կամ գիհոյ ծառն, եւ փայտ նորա. Տունկ մշտադալար իւղային, անուշահոտ, խիտ եւ կարծր իբր անփուտ. որպէս վայրի կիպարիս կամ կարճ նոճի, սուր տերեւօք. եբր. ղէմզ

Զգին, եւ զփայտն իւղոյ. (Ես. ՟Խ՟Ա. 19։)

Սարոյն, սօսն, յակրին, եւ դին. (Ագաթ.։)

Բորբոքէր հուրն ի դիւրածախ փայտէն մայրից եւ գիոց. (Արծր. ՟Գ. 8։)


Գիծ, գծից

s.

line, stroke, dash, trace;
notch, incision, cut;
flourish;
hyphen.

· Calfa

NBHL (11)

γραμμή linea Շարունակեալ տող, նիշ ձգեալ գրչաւ կամ լարիւ .... Ըստ երկրաչափից առ եւկղիդեայ.

Գիծ՝ երկարութիւն առանց լայնութեան, եւ բովանդակութիւն իւր յերկուս կէտս. զի է լոկ իբր անընդհատ ձգումն կէտի. որ եւ նիշ կամ նշանակ։

Նշանակն ըստ միակի կարգեալ, իսկ գիրծն՝ ըստ երկակին, եւ երեւութիւն ըստ եռակին, իսկ հաստատունն ըստ քառակին։ Բոլորաձեւ գծոյ կազմեալ կերպարան. (Փիլ. ել. եւ Փիլ. տեսական.։)

Շարունակ (քանակ). ո՛րկէն, գիծ, մակերեւութիւն, մարմին. (Արիստ. քանակ.։)

Մի՛ ջնջեսցին գիծք կենդանատուիդ ի քո գրեցեալս շնչոյ։ Զմրաշարս գիծ. (Նար. ՟Կ՟Ե. եւ Նար. կուս.։)

Մեր ստուգութիւն (կամ մերս տըւչութիւն) գծի ... յաստուածուստ երեւեալ. (Մագ. քեր.։)

Ծարաւեցայ բանիցս անբիծ, եւ տարփացայ դրոշմել ի գիծ. (Շ. յիշ. առակ.։)

Մնան յոգիս զղջացելոցն սպիք եւ տիպք եւ գիծք առաջին անիրաւութեանց. (Փիլ. քհ. ՟Է։)

Զտիպքն եւ զգիծքն, եւ զխարանս հարուածոցն. (Նար. ՟Ձ՟Է։)

ԳԻԾ. Ուղղութիւն ընթացից կամ դիտելոյ նպատակի. քանոն. տող շարք անխոտոր եւ անվրէպ.

Նաւեմ, եւ ի գիծն թուլանամ. (Նար. ՟Լ՟Ա։)


Գին, գնոց

s.

price;
value;
tax, estimate, valuation;
rate, tariff;
purchase, bargain;
— հատանել, արկանել, to rate, to appreciate, to value, to estimate, to tax, to set a price on a thing;
անարգ — հատանել, to undervalue;
գնոյ առնուլ, գնոց ստանալ, to buy, to purchase for money;
գնոյ ըմպել զջուր, to drink water that has cost money;
բարձրացուցանել, աճեցուցանել, իջուցանել, նուազեցուցանել զ—, to buy dearly;
վիճել վասն գնոյ, to raise, to augment, to reduce, to lower the price;
վիճել վասն գնոյ, to bargain;
սովորական —, price-current;
որոշեալ —, no abatement;
դնելով դնեցից ի քէն դնոց, I will pay you the price.

· Calfa

NBHL (10)

Գնոց արծաթոյ։ Տալ զգինս անձին իւրոյ։ Տացուք քեզ զգինս (ջրոյն)։ Գինք արեալ են։ Գնոց (յն. գնովք) գնեցայք.եւ այլն։

ԳԻՆ. իբր Գնումն. փոխանակութիւն. տուրեւառ. վճարք.

Ո՛չ ել, եւ ո՛չ մուտ, ո՛չ գին, եւ ո՛չ վաճառ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 49։)

Որպէս որք գին եւ վաճառ առնեն ի միմեանց. (Բրսղ. մրկ.։)

Եւ ի թեկուայ վաճառք արքայի, եւ առնուին ի թեկուայ վաճառք արքայի, եւ առնուին ի թեկուայ գնովք. (՟Գ. Թագ. ՟Ժ. 28։)

Ետ գինս, եւ եմուտ ի նա. (Յովն. ՟Ա. 3. յն. նաւլօն։)

Ստացաւ Քրիստոս զայս եկեղեցի, ո՛չ վայրապար, այլ գնիւք. եւ գինն զի՞նչ. իւր սուրբ եւ պատուական արիւնն. Լմբ. սղ.։ որ է վճարք կամ ինչք գնօղ։

Այլ իբրեւ Ինչք գնեալ՝ ասէ.

ԳԻՆ ՀԱՏԱՆԵԼ կամ ԱՐԿԱՆԵԼ. Որոշել զգին։ (Ղեւտ. ՟ի՟է. 8. 12. 14։ Մտթ. ՟ի՟է. 4։ Փիլ. քհ.։ Վրդն. ել.։)

ԳԻՆՍ ՏԱՆԵԼ, ԽՆԴՐԵԼ, իբր ի վճար, ի վարձ եւ այլն.


Գինարբու, աց

adj.

wine-bibber, drunk, intemperate, drunkard.

· Calfa

NBHL (3)

ԳԻՆԱՐԲՈՒՔ. ուաց. գ. συμπόσιον, -σια compotatio, convivium գրի եւ ԳԻՆԵՐԲՈՒՔ, եւ ԳԻՆԱՐԲՈՒՆՔ. Ուտելն եւ ըմպելն. խնջոյք. խրախունք. կոչունք. (Տե՛ս Եսթ. ՟Է. 1։ ՟Ժ՟Դ. 17։ Յուդթ. ժգ. 2։ Առակ. իգ. 36։)

Ի գինարբուսն հացկերութաց։ Որ յելլադայ գինարբուք եղեն։ Գինարբուացն որպէս պարտ եւ օրէն է լինել։ Զգինարբուս պատրաստել առ ոգւոց սփոփանս. եւ այլն. (Փիլ.։)

Հանգանակաւ կոչունս առնել կամ գինարբունս. (Կանոն.։ Իսկ Շ. եդես.։ Վրք. հց. ։ ՃՃ. գրի անխտիր՝ գինարբունս, եւ ըստ ընտիր օրինակաց՝ գինարբուս։ Եւ Խոր. ՟Գ. 19. եւ Առ որս. ՟Է. գիներբուս, կամ գինարբուս։)


Գինդ, դնդաց, դից

s.

ear-ring, buckle, ear-drop.

· Calfa

NBHL (4)

ԳԻՆԴ որ եւ ԳԻՆՏ. ἑνώτιον inauris, monile Օղ ի զարդ ունկան, ուրեք ուրեք եւ քթի. է՛ որ լոկ մանեկաձեւ կամ գնդաձեւ, եւ է՛ որ հանդերձ մեծագին իրօք՝ որ կախին զօղմանեկէ նորա. (սանս. կունտալա, է գինդ, եւ մատանի). Տե՛ս (Ծն. ՟Ի՟Դ. 22. 47։ ՟Լ՟Ե. 4։ Ել. ՟Լ՟Բ. 2։ ՟Լ՟Ե 22։ Դտ. ՟Ը. 24. 26։ Առակ. ՟Ժ՟Ա. 22։ Եզեկ. ՟Ժ՟Զ. 12։)

Գինտք ձօնեալք զականջաց կախիցին կամ զարանց կամ զկանանց. (եւ այլն. Եղիշ. դտ.։)

Զաստուածս օտարոտիս՝ վասն կռոցն ղաբանու ասէ, եւ վանս գնդացն՝ զոր ետ նոցա զաբան հեթանոսաբար, մինչդեռ տղայքն էին. (Եփր. ծն.։)

Մերթ որպէս Մանեակ կամ գունտ որպիսի եւ իցէ. վասն որոյ անխտիր գինդ եւ գունդ գրի առ Փիլոնի. նխ. բ։ Զի եւ ի յատուկ անուանս մարդկան անխտիր են ձայնքս գիւտ, գինտ, գինդ, գունդ։


Գինեակ

s.

small wine.

· Calfa

NBHL (2)

Այնչափ աղքատ, մինչ զի եւ գինեակն եւս հատաւ. (Սեբեր. ՟Ը։)

Սակաւիկ մի եւ գինեակ խառնեսջիր վասն ստամոքսի. (Ոսկ. ՟ա. տիմ.։ եւ ՃՃ. ի տիմոթ.։)


Գինեբեր

adj.

that produces much wine, abounding in wine.

· Calfa

NBHL (2)

ԳԻՆԵԲԵՐ կամ ԳԻՆԷԲԵՐ. Որ բերէ կամ զգինի. գինեւէտ. գինաւէտ.

Բազումս բազմաբերս եւ գինեբերս ի նմա տնկեաց հովիտս. (Խոր. ՟Ա. 15։)


Գինեբուղխ

cf. Գինեբեր.

· Calfa

NBHL (1)

Այգի տաշտաւոր եւ ողկուզաբեր՝ գինէբուղխ, եւ սաղարթաճեմ բարունակեալ. (Թէոդոր. ի կոյսն.։)


Գինեգոյն

adj.

wine-colour.

· Calfa

NBHL (1)

Յասպիս բազմագոյն եւ գինէգոյն. (Տօնակ.։)


Գինեզէն

adj.

tipsy, intoxicated.

· Calfa

NBHL (2)

Ոչ նոյնպէս պատրիս, յորժամ զգինեզէնն եւ զարբեալն տեսանիցես, որպէս զկին մարդ, զի կաքաւիցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Զփիղսն ... պատրաստեսցէ գինեզէնս խնկալիցս ... Գինեզէնս խնկալիցս զայրացուցեալ. (՟Գ. Մակ. ՟Ե. 1. եւ 5։)


Գինեխում

adj.

cf. Գինարբու.

· Calfa

NBHL (1)

Եւ այնպէս երկուքն աղատեցան, եւ գինեխումն կորեաւ. (Ոսկիփոր.։)


Գինեծաղիկ

s.

flowered sour grapes or verjuice;
flower of the wild wine.

· Calfa

NBHL (1)

որ ասի եւ ԳԻՆԵԾԱՂԻԿ, եւ ԳԻՆՒՈՅ ԾԱՂԻԿ. οἱνάνθη flos vitis, oenanthe որ եւ flos labruscae Խաղող ծաղկեալ. ազոխ նորաբոյս։ Է եւ անուն խոտոյ։ (Գազիոն։)


Գինեհամ

adj.

that has the flavour of wine, winy, vinous.

· Calfa

NBHL (2)

Գինէհամ եւ կարմրատեսիլ. (Զքր. կթ.։)

Ազգի ազգի միրգք քաղցրահամք եւ գինեհամք. (Եղիշ. երէց.։)


Գինեհան, ի

s.

wine-taster (instrument).

· Calfa

NBHL (1)

Կիւաթոն ... անգլիտէրիոն՝ գինեհամ է երկայնադաստակ որպէս զճաշակ վասն ի խորութենէ կարասոյն զգինի հանելոյ. (Շիր. չափ եւ կշռ.։)


Գինեհար, աց

adj.

drunk, tipsy.

· Calfa

NBHL (1)

Ի գինւոյ եւ յարբեցօղ կատաղմանց գինեհարացն. (Համամ առակ.։)


Գինեհարիմ, եցայ

vn.

to get drunk, intoxicated, to fuddle, to tipple.

· Calfa

NBHL (1)

Եկայք առցուք գինի, եւ գինեհարեսցուք արբեցութեամբ. (Ես. ՟Ծ՟Զ. 12։)


Գինեճանութիւն, ութեան

s.

drunkenness.

· Calfa

NBHL (1)

Խառնել եւ զքնոյն խորութիւն, եւ զգինեճանութեան որովայնամոլութիւն. (Յհ. իմ. ատ.։)


Գինեմ, եցի

vn.

to be seasoned with wine.

· Calfa

NBHL (1)

Զարբենալն (նոյի) փոխանակ գինելոյ ի կիր առեալ է։ Գինելն, որ եւ յիմաստունս անկանի։ Ո՛չ բարբաջելով գինեզինութեամբ, այլ միայն գինել. (Փիլ. լին. ՟Բ. 68։)


Գինեմոլ, աց

adj.

great drunkard, toper, sucking-bottle.

· Calfa

NBHL (2)

οἱνώμενος, παροίνος temulentus Մոլեալ ի գինի. եւ գինւով արբեցօղ. արբեալ.

Իբրեւ զթշնամանօղ եւ զգինեմոլ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գինենամ, եցայ

vn.

to get drunk, tipsy.

· Calfa

NBHL (1)

οἱνεύομαι vino obruor, vinosus sum Իսպառ արբենալ, եւ որպէս թէ ի գինի փոխել. գինիի մէջ թաթախուիլ, գինի կտրիլ.


Գինեսէր

adj.

that loves to drink, drinker, tippler.

· Calfa

NBHL (3)

φίλοινος vini amans, cupidus Սիրօղ գինւոյ եւ արբեցութեան. գինի կամ խում սիրօղ.

Գինեսէրք են, որք յանդուգն ցանկութեամբ զհետ գինւոյն շրջիցին, եւ ի նմին յամիցեն. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Առ արբեցօղս այս բերիք զիս եւ գինեսէր. (Վրք. հց. ՟Բ։)


Գինեվաճառ, աց

adj. s. tavern keeper, wine-merchant or seller;
—ք selling of wine, wine-shop.

· Calfa

NBHL (2)

Եկն ի գինեվաճառն, եւ ասէ ցնա, տու՛ր գինի, զի ուրախ լիցուք. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Գինեվաճառ լինի, եւ բազում ագահութիւնս ագահեն. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Գինեվաճառիկ արուեստ

s.

commerce of wine.

· Calfa

NBHL (1)

Վասն գինեվաճառիկ արուեստի, եւ վասն արծաթասիրութեան. (Ոսկ. ես.։)


Գինըմպու

cf. Գինարբու.

· Calfa

NBHL (3)

οἱνοπότης, οἱνοποτήρ vini potor Ըմպօղ զգինի. cf. ԳԻՆԱՐԲՈՒ. գինի խմօղ. եւ խում սիրօղ.

Մի՛ այսօր ջրըմպու, եւ վաղիւն գինըմպու. (Խոսր.։)

Բազումք եւ այժմ գինըմպուք լինին. թէպէտեւ Յովհաննէս չսպանանիցի, այլ Քրիստոս անդամքն. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գինըմպութիւն, ութեան

s.

cf. Գինարբուք.

· Calfa

NBHL (2)

Անդ ոչ ցուցանի մսակերութիւն, եւ ո՛չ գինըմպութիւն. (Ճ. ՟Թ.։)

Այսպէս է կարգ գինըմպութեանն. եւ յայս վարանեալ՝ գտանիս աղքատացեալ. (Լմբ. առակ.։)


Գինձ, գնձոյ

s.

coriander.

· Calfa

NBHL (2)

ռմկ. քիշնիշ. κόριον, κορίανον coriandrum Համեմ. բոյսն եւ սերմն նորա բոլորակ իբրեւ զբիբ.

Մանր իբրեւ զգինձ։ Իբրեւ զսերմն գնձոյ սպիտակ. (Ել. ՟Ժ՟Զ. 14. 31։ Թուոց. ՟Ժ՟Ա. 7։)


Գինութիւն, ութեան

s.

intoxication.

· Calfa

NBHL (1)

Գինութիւն եւ արբեցութիւն է. (Փիլ. լին.։)


Գիշախանձ

adj.

that eats dead bodies, carnivorous, ravenous.

· Calfa

NBHL (1)

Առիւծ կամ արջ գիշախանձ։ Իբրեւ շունք գիշախանձք։ Գիշախանձ թռչնոց. (Կոչ. ՟Ժ։ Վրք. ոսկ. ձ։ Շ. եդես.։ Լաստ. ՟Ժ՟Գ։ Վրդն. օրին.։)


Գիշակեր, աց

cf. Գիշախանձ.

· Calfa

NBHL (2)

Լինի նա գիշ, եւ կերակուր գայլոց յափշտակողաց. (Եփր. աւետար.։)

Ոմանք գիշակերք, եւ ոմանք կտակերք։ Գիշակերքն կոր կտուց են. (Վրդն. ծն.։)


Գիշատեմ, եցի

va.

to tear, to devour;
— զմիմեանս, to tear each other, to tear one another to pieces.

· Calfa

NBHL (2)

διασπάω, διασπάσσω discerpo, dilacero, dilanio որ եւ ԳԻՇԵԼ. Գէշ գէշ պատառել. յօշատել. պատառոտել. բզըկտել.

Զժողովուրդսն գիշատեմ։ Գիշատի ի շանց։ Գիշատել դիւաց զմտացն բերան, կամ զբանական հոգին, եւ այլն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Գիշեմ, եցի

va.

cf. Գիշատեմ.

· Calfa

NBHL (2)

Սատանայ առիւծ ասի վասն շաղղակերութեան, եւ գազանաբար կապտելոյն եւ գիշելոյն զկենդանիսն. (Մխ. դտ.։)

Իմաստասիրաբար ի քեզ ամփոփել (զբանս) եւ ո՛չ զնա ցիր եւ ցան գիշել գռեհից. (Մագ. կբ։)


Գիշերագնաց, ից

adj.

that walks, goes by night.

· Calfa

NBHL (2)

Որ ի գիշերի գնայ՝ ընթանայ, եւ ընթանալով. գիշերները քալօղ.

Գիշերագնաց եղեալ իբրեւ ծառայ փախուցեալ ի տեառնէ. (Շ. ընդհանր.։)


Գիշերական, ի, աց

adj.

nocturnal.

· Calfa

NBHL (3)

Արհաւիրք եւ բոմբիւնք գիշերականք։ Թռեաւ իբրեւ զտեսիլ գիշերական։ Զբազմամբ գիշերականաւ. (Յոբ. ՟Դ. 13։ ՟Ի. 8։ ՟Լ՟Գ. 15։)

Գիշերական պաշտօն, հսկումն, հսկմունք, հանդարտութիւն, փորձութիւնք, ցնորմունք. (Լաստ.։ Տօնակ.։ Սարգ.։ Վրք. հց. ձ։ Բրս. հց. եւ Բրս. թղթ.։)

Արժանաւորեա՛ զմեզ՝ զգիշերական չափս անբծապէս անցուցանել, եւ անփորձ ի չարէ. (Ճշ.։)


Գիշերաղուէս

s.

great mole.

· Calfa

NBHL (1)

Ընդ մտանել լուսնին գիշերաղուէսք յաւազուն ի վեր վազէին հինգկանգնեայք, եւ այլք ութկանգնեայք. (Պտմ. աղեքս.։)


Գիշերամարտ

adj. s.

that makes war during the night;
cf. Գիշերամարտութիւն.

· Calfa

NBHL (2)

ԳԻՇԵՐԱՄԱՐՏ գ. որ եւ ԳԻՇԵՐԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ. νυκτομαχία pugna nocturna Մարտ գիշերային. մարտնչելն գիշերայն.

Իբրեւ ի գիշերամարտութեան դանդաչէին ոչ որոշելով զթշնամին եւ զբարեկամն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Գիշերամարտիկ

cf. Գիշերամարտ.

· Calfa

NBHL (1)

Գունդք առաքելոցն զարհուրեալ փախան, գիշերամարտիկ աշխատութեամբ կէին. (Տաղ.։ Տե՛ս եւ զյաջորդ բառդ։)


Գիշերամարտութիւն, ութեան

s.

nocturnal combat.

· Calfa

NBHL (2)

ԳԻՇԵՐԱՄԱՐՏ որ եւ ԳԻՇԵՐԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ. νυκτομαχία pugna nocturna Մարտ գիշերային. մարտնչելն գիշերայն.

Իբրեւ ի գիշերամարտութեան դանդաչէին ոչ որոշելով զթշնամին եւ զբարեկամն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Գիշերային

adj.

nocturnal.

· Calfa

NBHL (2)

νύκτιος, νυκτερινός nocturnus Գիշերական. եւ Խաւարային. տխրական. գիշերուան.

Ի ձեռն կերպարանաց եւ կարծեաց գիշերայնոց եւ տուընջենականաց. (Պղատ. տիմ.։)


Գիշերայն

adv.

by night, nightly, in the night time.

· Calfa

NBHL (2)

ԳԻՇԵՐԱՅՆ νυκτός, διὰ τῆς νυκτός, νυκτών noctu, nocte, de nocte գրի եւ ԳԻՇԵՐԵԱՅՆ. Ի գիշերային ժամանակի. գիշերի. գիշերաւ. գիշերանց, գիշերով.

Գիշերայն զնաւահանգիստսն հրաձիգ արարին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 6։ Իսկ Գծ. ՟Ժ՟Է. 10. եւ ՟Ի՟Գ. 31. յայլ ձեռ. գիշերեայն։)


Գիշերանամ, ացայ

vn.

to grow dark, to become obscure.

· Calfa

NBHL (1)

Լինել իբրեւ զգիշեր. եւ Հասանել գիշերոյ. գիշերնալ, մթըննալ.


Գիշերանման

cf. Գիշերակերպ.

· Calfa

NBHL (1)

Ըզտիւն արար գիշերանման. (Շար.։ եւ Յիսուս որդի.։)


Գիշերապահ, աց

adj. s. nocturnal guard;
—ք cf. Գիշերապահութիւն.

· Calfa

NBHL (3)

Կոտորէր զգիշերապահ դռնապանսն։ Գիշերապահս եւ խրամապահս կացուցանել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 15։ ՟Գ. Մակ. ՟Ե. 24։)

Օրինապահակք եւ գիշերապահք. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Գիշերապահք եւ արթունք էին վասն իրացն. (Ոսկ. մ. ՟Գ. 31. այսինքն հսկէին գիշերայն։)


Գիշերապահութիւն, ութեան

s.

bivouac, patrol, sentinel.

· Calfa

NBHL (1)

Գիշերային պահպանութիւն. որ եւ ԳԻՇԵՐԱՊԱՀՔ.


Գիշերապաշտօն

s.

nocturn

· Calfa

NBHL (1)

Մտանէ ի ժամ գիշերապաշտաման։ Արժա՛ն է ի գիշերապաշտաման, եւ այլն. (ՃՃ.։ Յհ. իմ. եկեղ.։)