Definitions containing the research եւ : 10000 Results

Ապիրատութիւն, ութեան

s.

wickedness, iniquity, malice, flagitiousness, villainy.

NBHL (3)

τὸ ἅτοπον, πονηρόν, ἁδικία, ἁγνωμοσύνη. absurditas, malitia, injustitia, improbitas. Գործ անտեղի եւ անարժան. անիրաւութիւն. չարութիւն. անզգամութիւն. անտեղութիւն.

Վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան. (Օր. ՟Ժ՟Թ. 15։ Տե՛ս եւ Յուդթ. ՟Ը. 9։ Սղ. ՟Հ՟Բ. 8։ Եզեկ. ՟Խ՟Ե. 9։ Կող. ՟Գ. 25։)

Գարշելի իսկ ապիրատութիւնն եւ անիրաւութիւնն. (Պղատ. մինովս.։)


Բանիկ, բանկունք

adj.

tale, story, trifle, bawble.

NBHL (1)

λογίδιον oratiuncula, fabella Բան դուզնաքեայ եւ չնչին, անպիտան, եւ մտացածին. cf. ԲԱՆԿՆ.


Բանկայ, բանքկան

adj.

confidential, authorized, accredited, estimable, influential.


Բանորսակ, աց

cf. Բանաքաղ;
cf. Բանակրկիտ.

NBHL (1)

Բանորսակքն եւ բանավաճառքն։ Իմաստակքն եւ բանորսակքն. (Փիլ. լին.։)


Բանջարավաճառ, աց

s.

green-grooer;
— կին, herb-woman.

NBHL (1)

որ եւ ԲԱՆՋԱՐԱԾԱԽ. Վաճառօղ զբանջարս. խոտեղէն ծախօղ.


Բանջարեղէն, ղինի, նաց

adj.

herbaceous.

NBHL (2)

Բանջարաւոր դալարւով, եւ պտղոց ծառոց հեշտ վայելչութեամբ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Լա՛ւ է կոչունք բանջարեղէնք (յն. հանդերձ բանջարովք) սիրով եւ շնորհիւ. (Առակ. ՟Ժ՟Ե. 17։)


Բանսարկեմ, եցի

va.

to slander, to calumniate, to report.

NBHL (1)

Զամենայն ոք բանսարկեցեր, եւ գէթ ի մի այրդ ոչ խնայեցեր. (Ոսկ. ապաշխ.։)


Բանսարկու, աց

s.

tell-tale, talebearer, sycophant, opponent, adversary;
satan, devil, tempter.

NBHL (4)

διάβολος diabolus, delator, calumniator Բանս ի մէջ արկօղ քսութեան. չարախօս. քսու. որոմնացան. հակառակ. որ եւ սեպհականեալ անուն սատանայի. բան խառնօղ.

Եւ եկաց բանսարկու ի մէջ Իսրայէլի։ Զոր բանսարկունքն բամբասէին։ Այր բանսարկու առ ի յուզել զկռիւ։ Եւ եկաց հրեշտակ Աստուծոյ՝ լինել նմա բանսարկու։ Ոչ է արժան առն բանսարկուի ի տան թագաւորի լինել.եւ այլն։

Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ։ Ահա հանդերձէ բանսարկուն արկանել ի ձէնջ ի բանտ։ Որ է բանսարկուն, եւ սատանայ։ Յորժամ բանսարկուն սատանայի վիճեալ տայր պատասխանի.եւ այլն։

Բանսարկու եւ սատանայ անուանեմք զնա ի գործոյն, զի միշտ զբանս չար խորհրդոյն արկանէ ի սիրտ եւ ի միտս մեր. (Լմբ. էր ընդ եղբ.) (մանաւանդ վասն չարախօս լինելոյ զմէնջ առաջի Աստուծոյ) cf. ՉԱՐԱԽՕՍ։


Բանսարկութիւն, ութեան

s.

tale, slander, false accusation, calumny;
contrariety, opposition;
witchcraft.

NBHL (1)

Բազում են բանսարկութիւնք, եւ դու ամենայն բանից մի՛ հաւատար. (Սիր. ՟Ժ՟Թ. 15։)


Բանտ, ից

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

NBHL (4)

ԲԱՆՏ գրի եւ ԲԱՆԴ՝ նովին հնչմամբ. (իբր հյ. պահանդ. կամ պրս. պէնտ այսինքն կապ, կապանք) φυλακή custodia (որ են Պահ) carcer (լծ. գառագեղ) εἰρκτή (արգելան) ὁχύρωμα (ամուր), եւ այլն. Կապարան պատժաւորաց. զնդան. արգելան. տեղի՝ ուր դնեն զոք ի դիպահոջ։ Նմանութեամբ՝ Մարմին, կամ աշխարհ, կամ դժոխք, եւ այլն. զընտան.

Եդ զնոսա ի բանտի։ Պահէր յաներկաթ բանտն արգելեալ։ Էին ընդ նմա ի բանտի անդ։ Հանին զնա ի բանտէ անտի։ Տէր հան ի բանտէ զանձն իմ։ Կապանաց եւ բանտից.եւ այլն։

Բանդիւք խոշտանգել, կամ տանջել. (Յճխ.։ Եղիշ. եւ այլն։)

Ատելութիւն արանց, եւ սէր կանանց արկին զՅովսէփ ի բանտ գուբն. (Եփր. ծն.։)


Բանտակալ, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

NBHL (1)

ԲԱՆՏԱԿԱԼ կամ ԲԱՆԴԱԿԱԼ. Կալեալ եւ եդեալ ի բանտի. բանտաւոր. կալանաւոր.


Բանտական, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

NBHL (4)

Որ ոք՝ զի կապեալ եւ ի բանտի կայցէ, եւ առեալ զշղթայսն՝ զայլ զիւր ընկարսն զբանտականսն կոշկոճիցէ. (Ոսկ. ես.։)

Բանդականաց եւ կալանաւորաց արձակումն. (Վրք. սեղբ.։)

Հիւրոց եւ հիւանդաց եւ բանտականաց. (Խոսր.։)

զԿապանս իւր, եւ զամենայն բանտականաց. (Լմբ. սղ.։)


Բանտամուտ

adj.

cf. Բանտարգել.

NBHL (3)

Մտեալն ի բանտ. եւ Որ ինչ անկ է մտելոցն կամ մտիցն ի բանտ.

Բանից ընկեր, եւ ճանապարհաց, եւ բանտամուտ կապանաց. (Ագաթ.։)

Եւ այսպէս զմիմեանս քաջալերեալ ի ժամանակս բանտամուտ վշտացն. եւոնդ.։)


Բանտապահ, ի, աց

s.

gaoler, keeper of a prison.

NBHL (2)

ԲԱՆՏԱՊԱՀ կամ ԲԱՆԴԱՊԱՀ. δεσμοφύλαξ custos vinculorum, commentariensis Պահապան կամ վերակացու բանտի, եւ բանտականաց. զընտանպէքճիսի, զընտանպան.

Տանել զբանտապահսն, եւ սպանանել։ Վասն մահու բանտապահացն. (Կոչ. ՟Զ։)


Բանտապան, ի, աց

cf. Բանտապահ.

NBHL (2)

ԲԱՆՏԱՊԱՆ կամ ԲԱՆԴԱՊԱՆ. cf. ԲԱՆՏԱՊԱՀ. եւ ԲԱՆՏԱՊԵՏ.

Ընդէ՞ր, որպէս առ Պետրոսիւն, որ ել ի բանտէ, պատժին բանտապանքն (յն. պահապանք), սոյնպէս եւ որ Քրիստոսի բանտապահքն (յն. պահօղք) էին, ոչ պատժեցան. (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Բանտապետ, ի, աց

cf. Բանտապահ.

NBHL (3)

ԲԱՆՏԱՊԵՏ կամ ԲԱՆԴԱՊԵՏ. ἁρχιδεσμοφύλαξ, δεσμοφύλαξ summus carceris custos, custos vinctorum Պետ եւ վերակացու տան բանտի, եւ կալանաւորաց, եւ պահապանաց.

Ետ նմա շնորհս առաջի բանտապետին։ Եւ ետ բանտապետն զբանտն ի ձեռս Յովսեփայ։ Պատուիրեցին բանտապետին զգուշութեամբ պահել զնոսա, եւ այլն։ Ոչ իշխանքն կարող են ընդդէմ դառնալ, եւ ոչ բանտապետք. (Ճ. ՟Ժ.։)

Նմա եւ գող բանտապետ եւ զգուշացող. (Մագ. ՟Ի՟Թ։)


Բանտարգել

adj.

prisoned;
— առնել, to imprison, cf. Զնդանեմ, cf. Բանդեմ, cf. Կալանեմ.

NBHL (7)

Երթալ զհիւանդն եւ զբանդարգելն տեսանել. (Ոսկ. մ. ՟Ա. 7. (յն. զկապեալն. որ եւ ասի կա՝անւոր)։)

Հիւանդին եւ բանդարգելին ի տես գնաց. (Լմբ. առակ.։)

Նա եւ ի բանտարգելսն եւ ի հիւանդսն, թէ կամիս, բարեգործես. (Խոսր.)

Առնէր զնա խաւարամուտ իբրեւ զբանդարգել. (Արշ.։)

Մնացեալքն անկցին ի բերդս ամուրս, եւ ի բանդարգելս անելս. (Եղիշ. ՟Բ։)

ԲԱՆՏԱՐԳԵԼ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Ի բանտ արգելուլ, եւ արգելանիլ. բանդել, իլ.

Իբրեւ բանդարգել արարեալ պահեցան ի յարութիւն փրկչին։ Իբրեւ ի բանդարգել եղեալ անյիշութեամբ. (Արշ.։)


Բանտարկեալ

adj.

cf. Բանտարգել.

NBHL (1)

ԲԱՆՏԱՐԿԵԱԼ որ եւ գրի ԲԱՆՏԱՐԳԵԱԼ. Արկեալն ի բանտ. կալանաւոր.


Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

NBHL (7)

Ոչ ի բաշխս բախտից, եւ ոչ ճակատագրաց. (Եզնիկ.։)

ԲԱՇԽ մանաւանդ ԲԱՇԽՔ. δασμός divisio, portio, tributum Արմատ բաշխելոյ՝ որպէս Բաշխումն. բաժին. բաժ. վիճակ. սակ. հարկ. տուրք. (իսկ պրս. պախշ. պախշիշ է տուրք, պարգեւ).

Բարդածան բազում ասացուածս արար ընդդէմ աղանդին մարկիոնացւոց, եւ բաշխից, եւ կռոց պաշտաման. (Խոր. Բ. 63։)

Զիմարմինէին բաշխից եւ զբախտի առասպելս ի մէջ բերել. (Սեբեր. Է։)

Սանդուկեցիք զբաշխս խափանեն, եւ զի չէ՛ նա ինչ՝ քարոզեն. հոսնացիք՝ բաշխի տան իշխանութիւն ի վերայ ամենայնի. (Եփր. համաբ.։)

Արարին խնդութիւն մեծ. եւ բաշխ աղքատաց, եւ ետուն գոհութիւն աստուծոյ. (Պտմ. վր.։)

Որպէս Աքալար. յն. ἅκαρι ա՛գարի, ակար. մանր ճճի, կամ որդն մոմոյ, պանրոյ, եւ մորթոյ մարմնոց մարդկան։ (Գաղիան.։)


Բաշխեմ, եցի

va.

to distribute, to share, to part, to divide, to dispense, to assess;
to disseminate.

NBHL (10)

διανέμω, ἁπονέμω, μερίζω, μεταδίδωμι distribuo, impertior, νέμω tribuo, χορηγέω suppedito, subministro, largior Բաշխ կամ բաժին տալ իւրաքանչիւր ումեք ըստ արժանեաց, կամ ձրի որպէս պարգեւ. բաժանելով տալ. մասնաւորել զբարիս, զուտելիս, եւ այլն. մատակարարել. տնտեսել. պարգեւել, շնորհել. բաժնել.

Առանց նախանձու բաշխեցից։ Բաշխեաց պարգեւս։ Զաւար նորա բաշխեսցէ։ Եւ զերկուս ձկունսն բաշխեաց ամենեցուն, եւ այլն։

Ձեռօք բաշխք պարգեւ. (Մխ. երեմ.։)

Բաշխէ զմարմին իւր եւ զարիւն. (Շար.։)

Նոյն ինքդ է բաշխօղ, եւ նոյն ինքդ բաշխի ի միջի մերում. (Պտրգ.։)

Կամ διαιρέω divido Բաժանել, որոշել, եւ սփռել.

Բաշխեաց զմանկունսն ի լիա եւ յՌաքէլ. (Ծն. ՟Լ՟Գ. 6։)

Իբրու զի տասն են (պատուիրանք), բաշխեաց յերկուս հնգեակս, զորս յերկուս արյանս փորագրեաց։ Երիս բաշխելով տալով ի մի իւրաքանչիւր. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. քհ. ՟Դ։)

Զողորմութիւն եւ զշնորհս բիւրուց ազանց բաշխեալ աւետարանէ։ Որք ի բազում տեղիս բաշխեցան, սփռեալ տարածեցան. (Նար. խչ.։)

Կամ νέμω, διανέμω distribuo, dispenso Տնտեսել, տնօրինել. (ուստի եւ νόμος օրէնք)


Բաշխոյք, ոյից

s. pl.

gift, present, gratuity, donation.

NBHL (1)

χορηγία suppeditatio Բաշխք. պարգեւք բաշխելիք. տուրք. մատակարարութիւն.


Բաշխումն, ման

s.

cf. Բաշխութիւն.

NBHL (3)

διανομή, νομή, χορηγία distributio, erogatio, largitio Բաշխելն եւ իլն (ըստ ամենայն առման).

ԲԱշխելն ընչից, կամ աթերաց։ Բաշխման յաղթանակաց։ Ձրի բաշխմամբ։ Բաշխմունք պարգեւաց։ Անաչառ կամ հաւասար բաշխմամբ. (Մանդ. ՟Դ։ Խոր. ՟Գ. 62։ Սարկ.։ Նար.։)

Կենարար մարմնոյ եւ արեան տեառն բաշխումն։ Բաշխմամբ կենդանարար խորհրդոյ. (Խոսր.։ Շար.։)


Բաջաղանք, նաց

s. pl.

story, idle talk, stories, nonsense, prattle, quackery.

NBHL (4)

ἁδολεσχία loquacitas intemopestiva, garrulitas, nugatio որ եւ ԲԱՋԱՂՈՒՄՆ. Պաղատումն ի շատախօսութիւն. աղճատանք. շաղփաղփութիւն. բանդագուշանք. ցնորք. երազաբանութիւն. առասպելք. ցնդածի խօսք.

Դուք ինքնին գիտէք զայրն, եւ զբաջաղանս նորա. (՟Դ. Թագ. ՟Թ. 11։)

Ոչ մարմինն յերկնից իջեալ՝ ըստ առաջին եւտիքեայ բաջաղանացն. (Յհ. իմ. երեւ.։)

ԲԱՋԱՂԱՆՔ. συμπλοκή complicatio Պատաղումն, իբր ցնդումն, եւ պատատումն ի ծուփս խորհրդոց.


Բառ, ից

s.

word, term, speech, expression;
air, song;
— առ —, word for word;
ըստ բառին, literally.

NBHL (6)

Ցարդ եւս բան ըստ իւրեանց աղխատրոյզ բառին պատմի. (Յհ. կթ.։)

λέξις vocabulum, dictio Ձայն մարդկեղէն՝ յօդաւոր եւ նշանական, յորմէ կազմի բան եւ խօսք եւ բարբառ եւ ճառ.

Յարմարումն եւ բառք որպէս նիւթ են շարագրութեան. (Անյաղթ պորփ.։)

Մարմինն ունի (սուրբ գիրն) զճառական հրամանսն, եւ հոգի՝ որ կայ ի բառսն անտեսանելի միտքն. (Փիլ. տեսական.։)

Բառս իմն եւ քննութիւնս ընդդէմ միմեանց ուսոյց բաղբաղել. (Լմբ. ատ.։)

Ես երգեմ, եւ նա ոչ երգէ. իմ բառս քաղցր է, եւ նորայն ոչ. (Վրք. հց. ՟Դ։)


Բառաչ, ի, ոյ

s.

bellowing, lowing;
roaring.

NBHL (1)

βληχή, βλήχημα balatus Ձայն գոչման անբանից, հօտից եւ անդեայց. մայելը, պոռալը.


Բառաչեմ, եցի

vn.

to bellow, to low;
to roar.

NBHL (5)

(լծ. հաչել հառաչել). βληχάομαι balo Գոչել եւ բոռալ խաչանց եւ արջառոց. բառանչել, պոռչտալ, մայել.

Իբրեւ խաչանց ի մի բարբառ բառաչելոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 43։)

Ամենայն կենդանիք ի զենումն ածեալ՝ բառաչեն. (Սկեւռ. ես.։)

Կանչելով եւ բառաչելով. (Վրդն. ծն.։)

Դեւն իբրեւ զառիւծ եղեալ, եւ ընդ դէմն բառաչեալ, ոչ կարաց խափանել զնա ի հոգեւոր աղօթիցն. (Լմբ. սղ.։)


Բառացի

adj.

renowned, famous, excellent;
rich.

NBHL (2)

(իբր բառից արժանի. լծ. եւ փարթամ. որպէս եւ յն. է՛ւբօրօս) Մեծանուն, եւ մեծատուն. ճոխ. մեծափառ. անուանի. հռչակաւոր. հոյակապ. պանծալի.

Առաւելապէս իմն կամեցեալ երեւեցուցանել բառացիս առ բնաւ ազգօք։ Արտաքին վայելիւք երջանիկ բառիցս. (Պիտ.։)


Բառացութիւն, ութեան

s.

renown, glory, excellence, beauty.

NBHL (1)

Բառացի գոլն. ճոխ եւ պանծալի վիճակ. շքեղութիւն. ճոխութիւն.


Բառգիրք, գրոց

s.

dictionary, vocabulary, lexicon, glossary.

NBHL (1)

ԲԱՌԳԻՐՔ որ եւ ասի ԲԱՌԳԻՐ, ԲԱՌԻ ԳԻՐՔ. λεξικόν lexicon, vocabularium, dictionarium Նոյն է եւ ԲԱՌԱԳԻՐՔ, կամ ԲԱՌԱՐԱՆ. Գիրք հաւաքման եւ մեկնութեան բառից՝ յայլեւայլ լեզուս ըստ ազգի. որ երբեմն էր գործ թեթեւ յամենայն ազինս, եւ դարուց ի դարս ճոխացաւ.


Բառնալիք, լեաց

s. pl.

lever;
porringer;
handle.

NBHL (2)

Առին զտապանակն բառնալեօքն ի վերայ ուսոց իւրեանց։ Զտապանակն, եւ զբառնալիս նորա։ Շուրջ ունէին բառնալիքն, եւ հայէին գլուխք բառնալեացն. (եւ այլն. ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ե. 15։ ՟Բ. Մնաց. ՟Ե. 8.9։)

Եւ զկասկարայս, եւ զբառնալիս, եւ զսանսն. իմա՛ ընդունարան՝ որ տանի ինչ յինքեան, որպէս սկաւառակ, եւ այլն։ (՟Բ. Մնաց. ՟Դ. 16.)


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

NBHL (2)

Արեգակն բնութեամբ իսկ բա՛ստ է, այսինքն երջանկութիւն բարուց, խոհականութիւն, եւ այլն. (Շիր.։)

Քան զոր (զառաքինութիւն), ոչինչ ճոխութիւն եւ բաստ՝ պանծալի եւ երանելի է. (Սարկ. քհ.։)


Բասրանք, նաց

s. pl.

reproach, blame, rebuke.

NBHL (2)

Արա՛ զսուգն ըստ արժանի նորա՝ օր (մի) եւ երկուք վասն բասրանաց. (Սիր. ՟Լ՟Ը. 16։)

Զայսքան լսելով ի մեզ մեծաբանութիւնս եւ բասրանս. (Սարկ. հանգ.։)


Բասրեմ, եցի

va.

to reproach, to blame, to condemn, to rebuke, to censure.

NBHL (5)

Ըստ գտանելով եւ բասրելով զնոսա։ Ըմբռնելի եւ բասրելի գոլ զնոսա. (Փիլ.)

Զփայտէ կախեցին, կան եւ բասրեն զնա. (Ճ. ՟Ա.։)

Եւ արդիւնք իսկ բարքն, որ բասրիցեն, եթէ զո՛րս բարձրեալս տանիմ, որ ոչ եւ զիւր իսկ անձն շարժել կարէ. (Ոսկ. ես.։)

Բասրելով յիւրոց զօրացն վասն առաւել պղերգութեանն։ Եւ մարդկան գովելիս, կամ բասրելիս. (Խոր. ՟Բ. 21։ եւ ՟Ա. 18։)

Ըստ յն. ոճոյ՝ նաեւ Պատճառս դնել. պատճառել.


Բարաբ

s.

shuttle.

NBHL (1)

Ի ձեռին իւրում ունէր զբարաբն ոստայնին. եհար զաչսն իւր, եւ կուրացոյց. (Հ=Յ. մայ. ՟Զ.։)


Բարակ, աց

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

NBHL (10)

Իբրեւ սարդից բարակ անկեալ է քարագիր խշտիքն. (Փիլ. նխ. բ.։)

Ոչ գունով զպայծառագոյնն խնդրեալ (հանդերձ) եւ ոչ կազմածով զբարակն եւ զկակուղն. (Բրս. առ աստուածաբ.։)

Եւ ոչ ընդ ասր եւ ընդ կերպաս՝ զի ազնիւ եւ բարակ է. (Եփր. համաբ.։)

Նմանութեամբ ասի եւ

Բարակ սովորութիւն. (Լմբ. առ լեւոն.։)

Ըստ քերականաց՝ Նուրբ եւ լերկ տառ բաղաձայն։ (Երզն. քեր.։)

Այն ազդ ջերմն՝ հալ եւ մաշ ... ոմանք սեղմ ասեն, եւ հայք բարակ ասեն։ Մարմինն նօսրանայ եւ բարկնայ, եւ օր ըստ օրէ վատուժի եւ նիհարանայ, վասն այդր պատճառանացդ անուանեցին բարակ զայս ջերմս. (Մխ. բժիշկ.) որպէս եւ Ի գիրս մոլ.։

Աղ եւ բարակ խառնեալ ընդ քացախոյ. (Ճ. Ա.) այլ լաւ եւս գրի դարձեալ անդ.

Աղ եւ բաւրակ. որպէս եւ (Մխ. երեմ.)

Եթէ լուասցիս բարակաւ ... Զի՞նչ բաւրակն եւ աճառն իցէ, թէ ինքն (տէրն) է՝ որ մաքրիցէ։


Բարակաման, աց

adj.

that spins or weaves finely;
finely spun or woven.


Բարաշխ

adj.

hard;
soft.

NBHL (2)

Պինդ. խիստ. (լծ. եւ պիրկ. պ. պիրգ. թ. փէք. գարթ )

Զառաքինութեանց զդպրոցս միաբանել շինել առ ի լաւացուցանել զմանկունս, զի նոցա բնութիւնք մինչ չեւ խիստք եւ բարաշխ խռպողք եղեալ են, կարասցեն դիւրաւ ընդունել զբարեացն ձեւ կերպարանաց. (Փիլ. ել. ՟Բ. 4։)


Բարապան, աց

s.

usher, porter.

NBHL (1)

Բարապան տանն։ Աղաղակեցին բարապանքն, եւ ազդ արարին ի տուն թագաւորին ի ներքս։ Բարապանք դրանց տանդ։ Առ դահճապետն երիս բարապանս։ Բարապանաց դժոխոց տեսեալ զքեզ սարսիցե՞ն. (՟Բ. Թագ. ՟Դ. 6։ ՟Դ. Թագ. ՟Ե. 21։ Եզնիկ. ՟Խ՟Դ. 11։ Երեմ. ՟Ծ՟Բ. 24։ Յոբ. ՟Լ՟Ը. 17։)


Բարառնութիւն, ութեան

s.

prosopopoeia;
allegory.

NBHL (8)

ἡθοποιΐα morum adfectuumve expressio, effictio Առնելն՝ այսինքն ձեւացուցանել եւ նմանեցուցանելն ստեղծաբանութեամբ զբարս մեռելոց կամ անշնչից. խօսք առ անկենդանս, կամ ի դիմաց անխօս կենդանեաց եւ տնկոց. cf. ԴԻՄԱՌՆՈՒԹԻՒՆ.

Բարառնութիւն է նմանութիւն բարուց ենթակայ դիմաց։ Եւ բարառնութեան զանազանութիւնք են երեք. (եւ այլն. Պիտ.։)

Հին առասպել ոլոմպիանու փիլիսոփայի, որ վասն առիւծուն եւ զուարակացն են բարառնութիւնք. (Արծր. ՟Գ. 1։)

Լայնաբար՝ որպէս Այլաբանութիւն. նմանաբանութիւն. իմաստ խորհրդաւոր. եւ Ստեղծաբանութիւն.

Երեւեցուցանէ եւ բարբառնութիւն իմն բանդ. (Փիլ. ել. ՟Բ. 83։)

Գոյ եւ այլ բարառնութիւն ի տեղւոջն. (Եղիշ. յես.։)

Զանուն գետոյն եւ ջրոյն այժմ վկայութիւն փոխեալ՝ յայտնեաց զստուգութիւն բարառնութեանն։ Տե՛ս զբարառնութիւն առակիս։ Ոչ բնաւ շրջէ զբարառնութիւն անուանցն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Բարացուցական բամբռան բառացի բարառնութեանց։ Խոստովանութիւն յօդակապս բարառնութեան. (Նար. ՟Ղ՟Բ. եւ Նար. խչ.։)


Բարաւոր, աց

s.

lintel, door-post, door-tree.

NBHL (3)

Դիցեն ի վերայ երկուց սեղմոցն (կողմնականաց), եւ բարաւորին տանցն։ Սրսկեսջիք զբարաւորաւն, եւ զերկոքումբք սեմովքն. (Ել. ՟Ժ՟Բ. 7. 22. 23։)

Զդրունս եւ զսեամս հանդերձ բարաւորօք. (Մագ. ՟Ժ՟Ա։)

զերկոսին բարաւորիսն եւ սեամս. (Իսկ ՃՃ. Զքր. կամ Աթ. խչ. գրի.) փոխանակ գրելոյ, զերկոսին սեամս, եւ զբարաւորսն։


Բարաւորութիւն, ութեան

s.

manners, custom.

NBHL (2)

Զբարաւորութիւն եւ զկամս նոցա. (Փիլ. քհ. ՟Թ։)

Զհաւուցն զբնութիւնն եւ զբարաւորութիւնն։ Միամտութեամբն, եւ հաւանականաւն, եւ բարաւորութեամբ։ Է սա իմաստութեամբ եւ բարաւորութեամբ քան զձուկն անմիտ. (ՃՃ.։)


Բարբանջ, ից

s.

idle tales, nonsense, tiresome repetitions, silly story, prating, gossip, dotage

NBHL (3)

Համարիմ զիմաստութիւնն յունաց (արտաքնոց) յիմարութիւն եւ բարբանջ. (Վեցօր. ՟Թ։)

Յառասպելս, եւ իբրեւ ի բարբանջս եւ ի դրդնջիւնս պառաւանց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

Այս ի մտաց թափելոց են բարբաջանք։ Զսատանայական բարբանջս բարբանջել (որպէս զվհուկս). (Մանդ. ՟Ժ՟Զ. եւ ՟Ի՟Զ։)


Բարբանջումն, ման

s.

cf. Բարբանջ.

NBHL (3)

Ըստ հեթանոսական բարբանջմանցն, որ բախտս եւ ծնունդս ասեն. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Որ ձեզ ընդունայնութիւնք եւ բարբանջմունք թուին։ Ցանկայք մոլորութեան բարբանջմանց։ Անմիտ մարդոյ բարբանջմունք. (Փարպ.։)

Զըստ քնոյն զերեւութուտ բարբաջմունս. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։)


Բարբաջ, ից

cf. Բարբանջ.

NBHL (3)

Համարիմ զիմաստութիւնն յունաց (արտաքնոց) յիմարութիւն եւ բարբանջ. (Վեցօր. ՟Թ։)

Յառասպելս, եւ իբրեւ ի բարբանջս եւ ի դրդնջիւնս պառաւանց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

Այս ի մտաց թափելոց են բարբաջանք։ Զսատանայական բարբանջս բարբանջել (որպէս զվհուկս). (Մանդ. ՟Ժ՟Զ. եւ ՟Ի՟Զ։)


Բարբաջանք

s.

cf. Բարբանջ.

NBHL (5)

Բարբանջանացն եւ առասպելաբանութեանցն. (Պիտ.։)

Բարբանջանս, եւ խաբեբայից գրեանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Այդպիսի բանք՝ բարբանջանք են, եւ խաբէութիւն սատանայի. (Վրք. ոսկ.։)

Մտաց բարբաջանք են աղանդն, եւ ոչ ճշմարտութիւն. (Եզնիկ.։)

Ի սատանայական բաջաղմունս եւ բարբաջանս. (Ոսկ. տիտ.։)


Բարբանջեմ, եցի

va.

to make tiresome repetitions, to chat, to prattle, to bawl, to tattle.

NBHL (5)

ԲԱՐԲԱՆՋԵՄ կամ ԲԱՐԲԱՋԵՄ. παραφθέγγομαι, ληρέω inepta loquor, nugor, deliro, garrio Շաղփաղփել. շաղակրատել. աղճատանս եւ օտարոտիս բարբառել. խօսել որպէս զառանցեալ պառաւունս. առանցանել. ցնորիլ.

Այլք արբենան, եւ բարբանջեն։ Բարբաջեմք, զայլ եւ այլս խօսիմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Դ։)

Յորժամ ի վերջինն հասանիցէ ի ծերութիւն եւ զառանցիցէ, եւ սկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. (Սահմ. ՟Թ։)

Առանց առանցանելոյ եւ բարբաջելոյ զգաստաբար կերակրիմք։ Առանցանիցէ եւ բարբանջիցէ եւ խելագարիցէ։ Կրկին իրք են արբենալոյն. մին՝ բարբաջելոյ, զանցանել զգինեաւ, որ է յանցանք. եւ միւսն՝ գինելն, ոչ բարբաջելով գինեզանցութեամբ. (Փիլ.։)

(Արբեալքն) սկսանին աղճատիլ եւ բարբաջել. (Գէ. ես.։)


Բարբաջեմ, եցի

va.

cf. Բարբանջեմ.

NBHL (5)

ԲԱՐԲԱՆՋԵՄ կամ ԲԱՐԲԱՋԵՄ. παραφθέγγομαι, ληρέω inepta loquor, nugor, deliro, garrio Շաղփաղփել. շաղակրատել. աղճատանս եւ օտարոտիս բարբառել. խօսել որպէս զառանցեալ պառաւունս. առանցանել. ցնորիլ.

Այլք արբենան, եւ բարբանջեն։ Բարբաջեմք, զայլ եւ այլս խօսիմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Դ։)

Յորժամ ի վերջինն հասանիցէ ի ծերութիւն եւ զառանցիցէ, եւ սկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. (Սահմ. ՟Թ։)

Առանց առանցանելոյ եւ բարբաջելոյ զգաստաբար կերակրիմք։ Առանցանիցէ եւ բարբանջիցէ եւ խելագարիցէ։ Կրկին իրք են արբենալոյն. մին՝ բարբաջելոյ, զանցանել զգինեաւ, որ է յանցանք. եւ միւսն՝ գինելն, ոչ բարբաջելով գինեզանցութեամբ. (Փիլ.։)

(Արբեալքն) սկսանին աղճատիլ եւ բարբաջել. (Գէ. ես.։)


Բարբառ, ոց

s.

speech, voice, accent, language, idiom, dialect;
acclamation, exclamation;
cry, clamour;
sound;
կերկերեալ դողդոջ՝ ընդհատ սպառնալից —, a hoarse or gruff, trembling, interrupted, menacing voice;
յօդել —, to offer a word, to speak;
ածել ի —, to make one speak;
— արձակել, to cry, to raise the voice, to exclaim;
հնչեցին օդք ի — ցնծութեան, the air was filled with cries or a thousand cries of joy;
ի Հայ —, in the Armenian language;
— ամպոց, սրաման, thunder, noise;
— ամբոխին, clamour, cry;
— փողոյ, հաւուց, վահանաց, հողմոց, blast of trumpets, ruff;
cackling;
noise or clashing of shields;
whistling or bluster of the wind;
— առիւծու, դաղանաց, cf. Մռնչիւն;
— աղաղակի, rumour

NBHL (8)

(բառ եւ բառ՝ յօդիչ բանից) φωνή, φθογγή, φθέγμα vox, sonus Ձայն մարդկային. լեզու բանաւորաց. բան. խօսք. պատգամ. մարդու ձան.

Լեզու մի եւ բարբառ մի ամենեցուն։ Զի մի՛ լսիցեն իւրաքանչիւր բարբառոյ ընկերի իւրոյ։ Բաշխեմ զբարբառ իմ որդւոց մարդկան։ Լսելի՛ արա ինձ զբարբառ քո. զի բարբառ (կամ ձայն) քո քաղցր է։ Եւ ոչ բարբառոյ բանից ձերոց անսացից։ Բարբառ նանրութեան։ Ըստ բարբառոյ տեառն, որպէս եւ հրամայեաց նոցա տէր. եւ այլն։

Միաձայն բարբառով աղաղակեն։ Բարբառ աւետաւոր հրեշակին։ Ամովսածնին բարբառ. (Ժմ.։ Շար. եւ այլն։)

ԲԱՐԲԱՌ. διάλεκτος dialectus, idioma Լեզու ազգի եւ ազգի.

Կոչել գեղջն այնմիկ բարբառովն իւրեանց ակեղդամա։ Լսեմք մեք յիւրաքանչիւր բարբառս մեր։ Սկսաւ բարբառել հեբրայեցւոց բարբառովն։ Որ կոչի ի հայ բարառ կորուստ.եւ այլն։

ԲԱՐԲԱՌ. φωνή vox, sonus, βοή clamor Ձայն ո՛րպիսի եւ իցէ. հնչիւն. գոչիւն.

Ետ տէր բարբառս (իբր որոտման), եւ կարկուտ։ Ազգ առնիցէք բարբառով փողոյ։ Քաղցրաձայն հաւուց բարբառ հնչէր։ Բարբառ ահագին գազանաց գոչելոց։ Լցցէ (առիւծ) զլերինս բարբառով իւրով։ Ձայն բարբառոյ (յն. ձայն գոչողի) յանապատի։ Լուան այլազգիքն զբարբառ աղաղակի. եւ ասեն այլազգիքն. զի՞նչ է բարբառ մեծի աղաղակին. եւ այլն։

Սուսերօք զասպարսն բախել. եւ համարէր՝ թէ որ ի սմանէ բարբառ լինիցին, սաստկագոյն իցէ քան զորոտմանն. (Եւս. քր. ՟Ա։)


Բարբառիմ, եցայ

vn.

to speak;
to cry out, to exclaim.

NBHL (4)

ԲԱՐԲԱՌԻՄ որ եւ ԲԱՐԲԱՌԵՄ. φθέγγομαι, ἁποφθέγγομαι, λαλέω vocem edo, loquor Մարդկային ձայնիւ խօսել. հանել բան ընդ բերան. արտաբերել. գոչել. խօսիլ.

Նենգութիւն բարբառիք։ Զպարկեշտս բարբառիմ։ Մեծաբանս սնոտեաց բարբառեալ։ Հարցուկք բարբառեցան աշխատութիւնս եւ այլն։

Արշաւելով (յորսս) զխիզախականն եւ զաղեղնայինն եւեթ բարբառեսցին. (Փարպ.։)

Բարբառեցաւ Դաւիթ ի զօրն։ Բարբառէր առ նա աբեսաղոմ։ Բարբառեալ մեծաձայն՝ լացին։ Բարբառեսցին ի վերայ քո (զօրք) որ իջանեն ի քեզ։ Տէր ի սիովնէ բարբառեցաւ։ Բարբառեցաւ յիս տէր, եւ կորացոյց զիս։ Բարբառեցաւ, եւ ասէ, արի՛ կա՛ց մանո՛ւկ դու։ Բարբառեսջիք ի վերայ վիմին (յն. առ վէմն) յանդիման նոցա, եւ տացէ զջուրս իւր. եւ այլն։


Բարբարանք, նաց

s.

haggling, hesitating.

NBHL (1)

Բարբարէիք իմնէ. բարբարանս ասէ զերկբայ կամս, զառնել եւ զոչ առնել. (Ոսկ. փիլիպ.։)