Definitions containing the research եւ : 10000 results

Ամենաթագաւոր

s.

king of the universe, the Creator.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զքաջ նախամարտիկ, ամենաթագաւորին Քրիստոսի զինուորեալ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Թագաւոր ամենեցուն. թագաւոր թագաւորաց եւ տէր տերանց. ամենիշխան. παμβασιλεύς. omnium rex, summus rex

Զամենաթագաւորն զՔրիստոս եւ զտուօղ բարութեանց ամենայն գործք օրհնեցէ՛ք. (Հարցնափառ.։)


Ամենաթշուառ

adj.

very unfortunate, most miserable, most calamitous.

· Calfa

NBHL (1)

πανάθλιος, ταλαιπώτερος. miserrimus, valde miser ac aerumnosus Ամենայն իրօք թշուառ եւ ողորմելի. հիքացեալ. չուառական. խեղճին խեղճը. փէք սէֆիլ. զավալլը. միսքին. գութսուզ.


Ամենաժողով

adj.

of general assembly.

· Calfa

NBHL (4)

Զենլի պատարագօք, եւ ամենաժողով տօնիւք։ Փութա՛ պսակիլ զբարգաւաճ պսակն, զոր եւ ոչ մի ամենաժողով տօնք մարդկան տանել կարացին։ (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)

Յայսմ աւուրս սրբութեան պահոց՝ ամենաժողով տեառնաժողով շահավաճառք մարգարտին լուսոյ եւ ականցն պատուականաց. (Եփր. ի ՟խորդս.։)

Ուր իցէ ժողով ամենայն բազմութեան. աշխարհախումբ. տե՛ս եւ ԱՄԵՆԱԽՈՒՄԲ, ԱՄԵՆԱՀԱՆԴԷՍ. բոլոր ժողովրդով. ումումի. զիննէթլի. πάνδημος. publicus, plebejus, universus

ԱՄԵՆԱԺՈՂՈՎ ՏՕՆ, կամ ՇԱՀԱՎԱՃԱՌՔ. πανήγυρις (յորմէ ռմկ. փէնայիր, փանայըր, իբր տօնանմա) panegyris, coetus publicus, celebritas publica, nundinae, pompa. Տօն մեծահանդէս. ալայ. զիննէթ. եւ տօնավաճառ.


Ամենախնամ

adj.

that takes care of all his creatures, all-provident.

· Calfa

NBHL (1)

Զնա ժողովրդեանն ամենախնամն Աստուած եցոյց հովիւ. (Եւս. քր. ՟Ա. յորմէ եւ Խոր. ՟Ա. 3։)


Ամենածախ

adj.

all-consuming.

· Calfa

NBHL (4)

Որ զամենայն ինչ ծախէ եւ մաշէ, կամ այրէ տոչորէ ամենայն իրօք. բոլորովին էրօղ մրկօղ, փճացնօղ, ամմէն բան հատցընօղ.

Զամենածախն յայտնատեսիլ։ Ամենածախ հրովն. (Նար. ՟Ի՟Ը. եւ Նար. խչ.։)

Անօթք ամենածախք՝ ոսկեղէնք եւ արծաթեղէնք։ Տունս ստանան մեծամեծս, լցեալ զնոսա ամենածախ գանձիւք. (Բրս. հայեաց.։)

ԱՄԵՆԱԾԱԽ. Ամենայն ծախիւք եղեալ. անխնայ. բազմածախ. առատաբաշխ. բազմապատիկ. շատ ծախքով՝ ըստըկով եղած. չօգ հարճլը. մասրաֆլը. փահալը, պօլ. παντοδαπός կամ παντοδαπής (ի δαπανή ծախք. եւ δάπενον գետին) sumtuosus, pretiosus, omnigenus


Ամենակալ, ի, աւ

adj.

preserving or governing all things, omnipotent, all-powerful.

· Calfa

NBHL (13)

Ասի ամենակալ՝ աստուածպետութիւնն, որպէս զամենայն կալլով, եւ անխառնաբար կարգաւորացելոցն տիրելով, եւ որպէս ամենեցունց փափագելի եւ տռփելի գոլով. (Դիոն. ածայ. ՟Ժ։)

Նոյն տէր է ամենեցունց եւ բաւական առ ամենեսին, եւ զամենայն ունի ընդ իւրով իշխանութեամբ. զի ա՛յս է ամենակալն. (Խոսր.։)

Ամենակալ է Հոգին Սուրբ, վասն զի ընդ հօր եւ ընդ որդւոյ իշխէ երկնաւորացն եւ երկրաւորացս, եւ կալեալ ունի զսոսա ի ներքոյ զօրութեանն. (Լմբ. պտրգ.։)

Ամենակալ, զի զամենեսեան կալեալ եւ պնդեալ ունի յանքակտելի միութիւն եւ խաղաղութիւն. (Վահր. երրորդ.։)

Ամենակալդ ձեռօք ըմբռնեալ։ Ամփոփեա՛ ամենակալդ թեւօք. (Նար. ՟Լ՟Է. ՟Ձ՟Դ։)

Բարեկամքն Յոբայ եւ Եղիուս Աստուծով միայն ամենակալաւ խօսէին ընդ նմա. (Եզնիկ.։)

Իսկ ի սուրբ գիրս ՝ ուր յն. եւ հյ. է ՏԷՐ ԱՄԵՆԱԿԱԼ, ըստ եբր. է զի դնի սէպաօթ, կամ սաբաւովթ (տէր զօրութեանց), եւ է՛ զի սատտայի կամ սադդայի (բաւականն). որք զնոյն միտս ընծայեցուցանեն, որպէս յայտ է ի նախագրելոց։

Ի նոյն բերի եւ այս եւս բացատրութիւն.

Ամենակալ, այս ինքն զամենայն ունող, զգթութիւն եւ զողորմութիւն, զնախախնամութիւն, եւ զամենայն պէտս բարեգործութեան. (Խոսր.։)

Նովին ամենակալ ինքնիշխանութեամբ եւ անբաւելի զօրութեամբ ասի եւ է Աստուած.

παντοκράτωρ. omnitenens (թարգմանի ըստ լտ. եւ omnipotens) Որ զամենայն իբրեւ ի բռին կալեալ ունի տիրապէս. ամենիշխան. ամենատէր. ինքնակալ ինքնակալաց, եւ թագաւոր թագաւորաց. որուն ձեռքն է ամմէն բան. հէր շէյին սահիպի. գատըրի մուդլագ.

ԱՄԵՆԱԿԱԼ, ի, աց. Պիտակաբար դնի որպէս ինքնակալ կամ տիեզերակալ յաշխարհի. որպէս հոգեպէս իշխեցօղ տիեզերաց, եւ որպէս յինքն պարունակօղ զամենայն հաւատացեալս.

Ի հզօր եւ ամենակալ թագաւորաց եւ բռնաւորացն յատեանս ... Յիրաւի ամենակալք ճանաչին առաքելականն խումբ ... Միտք մեր իբր ամենակալ իմն են, յամենայնի՝ զոր իմանալն կարեն, զնոսին ըմբռնեն ... Յատեանս ամենակալացն, այս է՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, երեք Անձանց՝ եւ միոյ Աստուածութեանն. վասն որոյ եւ ամենակալաց ասաց, եւ ոչ ամենակալի ... (այլ ըստ ՟Ա. նշ. յարէ) Չէ՛ հնար երեք ամենակալ լինել, կամ երկու, այլ՝ մի. զի ամենակալ է՝ որ զամենայնն ունի։


Ամենակալութիւն, ութեան

s.

omnipotency.

· Calfa

NBHL (5)

Աստուծոյ վայել է մարդասիրութիւնն եւ ամենակալութիւնն. (Կոչ. ՟Զ։)

Ամենակալութիւն ի Հայր եւ յՈրդի եւ ի Հոգի Սուրբ ճանաչի. (Սեբեր. ՟Դ։)

Զամենակալութիւն նորա եւ զառ ամենեսեան զխնամակալութիւն. (Խոսր.։)

Պատմէ զթագաւորութենէն Քրիստոսի, եւ զամենակալութենէ ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի. (Կամրջ.։)

Ես եւ Հայր իմ մի եմք՝ վասն ամենակալութեան, եւ ալն. ԶՈրդւոյ ամենակալութիւն առաքեալն քարոզէ. իսկ զՀոգւոյն ամենակալութիւն մարգարէն ցուցանէ. (Լծ. կոչ.։)


Ամենակատար

adj.

all perfect;
very perfect.

· Calfa

NBHL (6)

Ըստ իւրում բնութեանն ամենակատար գոլ ասեմք զառ ի յԱստուծոյ բանն, ոչ յառաջադիմութեան կարօտ։ Որդի ամենակատարին Հօր. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

Որպէս լրացեալ իւրովք մասամբք. ամբողջ. կատարեալ. լի եւ բովանդակ. թամամ. թեքմիլ.

Ամենակատար եւ ամբողջ լինել քահանային հրամայէ։ Ի թուի դասեալ տասնեկին յամենակատարի։ Տասնեկաւ ամենակատարիւ յանգեցելոց. (Փիլ.։)

Յայսմիկ յամենակատար եւ ի փրկական տօնիս. (Ճշ.։)

παντέλειος, παντελής. perfectissimus, plenus, integer, universalis Ամենեւին կատարեալ. ունակ ամենայն կատարելութեան. անթերի ամենայն իրօք. ծայրագոյն. անբաւելի. աննիազ. ապենիազ. ամմէն կերպով կատարեալ, անկարօտ. հերդարաֆընտան թէքմիլ, գուսուրսուզ. իհթիաճսըզ.

Կարի բազմածախ. մեծածախ. ամենածախ. եւ մեծահանդէս. մեծաշուք. πολυτελέστατος. sumtuosissimus


Ամենակար

adj.

omnipotent, all-powerful.

· Calfa

NBHL (3)

cf. ԱՄԵՆԱԿԱՐՈՂ. որ եւ cf. ԱՄԵՆԱՀՆԱՐ.

Փրկութիւնն դիւրաւ տնօրինի յամենակարէն Աստուծոյ։ Սլացեալ ամենակարն զօրութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Նմանապէս եւ առ ամենակա՛րս միտս ըստ համեմատութեան է տեսանելի. (Մաքս. ի Դիոն.։)


Ամենակարող

adj.

cf. Ամենակար.

· Calfa

NBHL (1)

παντοδύναμος. omnipotens Որ ամենայնի եւ յամենայնի է կարօղ. որ եւ ԱՄԵՆԱԿԱՐ. ամենազօր. ամենահնար. գատըրի մուդլագ. հէր շեյե գատըր.


Ամենակեցոյց

adj.

that saves all;
all-preserving.

· Calfa

NBHL (1)

Կեցուցիչ ամենից. փրկիչ եւ պահպանիչ բոլորից.


Ամենահաճոյ

adj.

most agreeable, very pleasant.

· Calfa

NBHL (3)

Ահա ամենեքին ամենահաճոյքն եւ իմաստունք մեր հարք՝ Աստուածածին անուանեն զսուրբ Կոյսն։ Ամենահաճոյն (կամ ամենահաճելին) Յոբ.։ Ամենահաճոյն այն եւ սուրբն Եզեկիա։ Ամենահաճոյն Պետրոս։ Ամենահաճոյն Պօղոս. (Պրպմ.։)

Զամենահաճոյ եւ զհրաշալի գովաբանութիւն. (Պիտ.։)

πανάριστος. omnino placens, optimus Ամենայն իրօք հաճոյ, հաճոյական, հաճելի Աստուծոյ եւ մարդկան. ընդունելի. ցանկալի. գովելի. քաջ. ամենալաւ.


Ամենահայր, հօր

s.

father of all men, the Creator.

· Calfa

NBHL (1)

Որդի է Դաւթի, եւ ամենահօրն բնութեամբ. (Իգն.։)


Ամենահարուստ

adj.

very wealthy, very rich, very opulent.

· Calfa

NBHL (3)

Հարուստ եւ ճոխ ամենայն իրօք. լի ամենայն մեծութեամբ եւ առատութեամբ. խիստ հարուստ. փէք զէնկին.

Ամենահարուստ եւ բազմահանճար թագաւոր. (Յհ. կթ.։)

Զամենահարուստն ունայն ի ստացուածոց իւրոց։ Ամենահարուստ մեծութեամբ յաւէտ պսակեալ։ Ամենահարուստ բարութեամբ՝ ամենեւին ունայն ի չարէ. (Նար. ՟Ծ՟Ա. ՟Լ՟Դ. ՟Հ՟Ե։)


Ամենահեշտ

adj.

easiest, very light or easy.

· Calfa

NBHL (2)

Կարի հեշտին եւ հեշտալի. ախորժելի. քաղցր յոյժ. հեշտ ու թեթեւ, կակուղ, անուշ. խօշ. լադիֆ. հաֆիֆ. միշայիմ.

Հնազանդեալ ընդ ամենահեշտ լծովն, որ թեթեւ է առաքինեաց. (Յճխ.։ Ագաթ.։ ՃՃ.։)


Ամենահնար

adj.

very ingenious, very artful, very dexterous, skilful, most able.

· Calfa

NBHL (2)

Ո՛րչափ եւս ամենահնարն ի դէպ ժամանակի առնէ։ (Եզնիկ.։)

Գտակ ամենայն հնարից յամենայն դժուարութիւնս. ամենաճարտար, եւ ամենակար. ամենարուեստ. ըստ յն. քաջահնար. քաջարուեստ. εὑμήχανος, ἁριστοτέχνης. industrius, ingeniosus, artificiosus. ամմէն բանին ճարը գտնօղ, խիստ ճարտար. փէք հիւներլի. մարիֆէթլի. ուստա.


Ամենահրաշ

adj.

most miraculous, very prodigious, wonderful, amazing, astonishing.

· Calfa

NBHL (1)

ԱՄԵՆԱՀՐԱՇ եւ ԱՄԵՆԱՀՐԱՇԱՓԱՌ. Ամենայնիւ ի վեր քան զհրաշս կամ զկարծիս մարդկան. իբր. յն. παραδοξότατος. qui est praeter omnium opinionem, admirabilis, incredibilis խելքի վեր, խիստ արմննալու, անկարծելի. ճիպ շաշըլաճագ. փէք աճայիպ.


Ամենաճշմարիտ

adj.

most true, very certain.

· Calfa

NBHL (1)

Ամենեւին ճշմարիտ. (Ոսկ. յհ.։)


Ամենամեղ

adj. s.

very sinful, most criminal;
great sinner.

· Calfa

NBHL (1)

Զամենաչարսն եւ զամենամեղս. (Ոսկիփոր.։)


Ամենայաղթ

adj.

all-conquering, subduing all enemies, very victorious, that gains the advantage always.

· Calfa

NBHL (2)

Ամենայաղթ մարտիրոսօք, եւ ամենայն սրբովք. (Թէոդոր. կուս.։)

ԱՄԵՆԱՅԱՂԹ եւ ԱՄԵՆԱՅԱՂԹՈՂ. Յաղթօղ ամենայնի եւ յամենայնի. ամենազօր, եւ քաջայաղթ. εὕνικος, καλλίνικος. victor egregius, invictissimus. որ ամմէնուն կըյաղթէ.


Ամենայն, ի, իւ, ից

adj. s. all, total, whole;
each, every;
all, every thing;
— ոք, every one;
who ever, whosoever, whatever, whatsoever;
— ինչ, every thing, whatever;
ամենայնիւ, յամենայնի, altogether, entirely, quite;
— ուստեք, from all sides, from all parts;
— ուրեք, ընդ — տեղիս, every where, in all places;
զգիշերն —, all the night;
զ— աւուրս, every day;
յառաջ քան զ—, before all;
յետ —ի after all;
պատրաստ լինել —ի, to be ready for every thing;
ի վեր քան զ—, above all or every thing.

· Calfa

NBHL (14)

Արար Աստուած զամենայն շունչ զեռնոց կենդանեաց, եւ զամենայն թռչունս։ Իշխեսցեն ամենայն երկրի, եւ ամենայն սողնոց։ Ետու ձեզ զամենայն խոտ սերմանելի. եւ ամենայն փայտ՝ որ ունիցի յինքեան պտուղ։ Երկինք եւ երկիր, եւ ամենայն զարդ նոցա։ Զամենայն զգործս իւր։ Յամենայն գործոց իւրոց։ Մայր ամենայն կենդանեաց։ Ամենայն աւուրք Ադամայ։ Ամենայն ոք. ամենայս մարդ. ամենայն բան. ամենայն ինչ, զամենայն ինչ. ընդ ամենայն աշխարհ. ընդ ամենայն երկիր. ամենայն խորհուրդք կամ բանք, կամ գործք. ամենայն ազգն մեր. ամենայն հեթանոսք. եւ այլն։

Յամենայնիցն կարեւոր է մեզ փախչել յախտից. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Աստուած Տէր հողմ հարաւոյ յերկիր զտիւն ամենայն, եւ զգիշերն ամենայն։ Սիրեսցե՛ս զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ, եւ յամենայն զօրութենէ քումմէ։ Այս ամենայն եղեւ, զի լցցի։ Շրջէր Յիսուս ընդ ամենայն կողմն գալիլեացւոց. եւ այլն։

Ամենայն՝ որ սպանանէ։ Ամենայն որ լսէ զբանս իմ։ Յամենայնէ՝ որ լսէ զբանն արքայութեան. Ընդ ամենայնի ամենայն եղէ։ Որ յաջողէ զամենայն յամենայնի։ Որ մատակարարէ ամենայնի զամենայն։ Դու Տէր ամենայնի, աննիազ յամենայնէ, լի ամենայնիւ։ Սահեալ ի ներքոյ երկնից, եւ շրջեալ ընդ ամենայն. եւ այլն։

Ինքն պատեալ զամենայնիւ, ի ներքոյ ամենայնի, ի վերոյ ամենայնի, արտաքոյ ամենայնի, եւ ամենայն ի նմանէ, եւ ամենայն ի նա, եւ ամենայն ի փառս նորա։ Ամենայնի նա է հատուցանօղ։ Զինքն արարեալ օրինակ ամենայնի. (Ագաթ.։)

Տիրես ամենայնի։ Սկիզբն ամենայնի, եւ յամենայնի. (Նար.։)

Որ ամենայնի մասն է, եւ գիտէ նախախնամութիւն ամենայնի, հա՛րկ է յամենայնէ ունել զնախախնամականն. (Փիլ. նխ. ՟ա. ստէպ։)

Անշարժք ամենայն իրօք ամենեւին. Արիստ. ստորոգ.։ (եւ Պորփ.։ եւ Առ որս.։)

Աստուած՝ որ ամենայնիւ լոյս է, ամենայնիւ լուր է, ամենայնիւ տես է, ամենայնիւ բան է։ Երկինք ամենայնիւ եւ տիեզերք ամենայնիւ ի վեր ունել ոչ բաւեն. (Ագաթ.։)

Ընդ ամենայն՝ ամք յԱդամայ (ցջրհեղեղն) ... Եւ ընդ ամենայն՝ ամք ... եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Սատակեցաւ մանուկն որդի կայսերն. եւ ընդ ամենայն այն ժառանգ գտանէր նմա. իմա՛ ոչ ոք այլ՝ բայց միայն այն. բոլոր բոլորը։ (Բուզ. ՟Դ. 5.)

Ամէն. համայն. համօրէն. համակ. հանուր. բնաւ. ամէն. հեր. ճիւմլե. հէմէ. ամմէ. քիւլլի. (որպէս եւ լտ. օ՛մնիս, օ՛մնէ) πᾶς, πᾶσα, πᾶν. omnis, σύμπας. omnis simul

ԱՄԵՆԱՅՆ, ամենայնք. Որպէս ամենայն ոք, ամենեքեան. եւ ամենայն ինչ. πάντες, πάντα omnes, omnia. ամմէն մարդ, ամմէն բան. հեր քէշ. հեփիսի. հերշէյ. ճիւմլէսի. քիւլլիյեթ.

ԱՄԵՆԱՅՆ ԻՐՕՔ, ԱՄԵՆԱՅՆ ԻՒԻՔ, ԱՄԵՆԱՅՆԻՒ, ՅԱՄԵՆԱՅՆԻ. πάντως, πάντῃ. omnino Ամենեւին. ըստ ամենայնի. բոլորովին. ամենայն օրինակաւ կամ հանգամանօք. արդարեւ, անշուշտ. ամենայն մասամբ. յամենայն իրս եւ ի տեղիս եւ ի ժամանակս. քիւլլիյէն. էզ ճիւմլէ.


Ամենայորդոր

adj.

very prompt, very willing, very eager, very ready, very much inclined, very well disposed, very diligent.

· Calfa

NBHL (1)

Ամենայորդոր փութով փառաւորել, կամ երկրպագել, կամ գալ զհետ աստուածային սիրոյ քո. (Պտրգ.։ եւ Աթ. համբ.։ եւ Եփր. աղ.։)


Ամենանուշակ

adj.

very sweet, very savoury, very good, very delicate.

· Calfa

NBHL (1)

Ամեաեւին անոյշ եւ անուշահոտ. ամենայնիւ քաղցր.


Ամենաչար

adj.

worst, very bad;
very wicked, very malicious, execrable, abominable.

· Calfa

NBHL (4)

Ղազարոս՝ արդար, իսկ մեծատունն՝ մեղաւոր եւ ամենաչար. (Ոսկ. ղկ.։)

Ամենաչար դեւքն. (Յհ. իմ. պաւլ.։)

Զկապիկս անապատական եւ ամենաչար՝ ուսուցանեն. (Եզնիկ.։)

παμπόνηρος, πάγκακος, παγχάλεπος. pessimus, omnino malus, plane improbus, malignus, molestus Կարի չար (ոք կամ իմն). լի չարութեամբ, եւ առիթ ամենայն չարեաց. վնասակար. դաժան. դժնդակ. գէշին գէշը. գայէթ քէօթիւ. փէք ֆէնա՝ զալըմ. քէմրէք.


Ամենապայծառ

adj.

very bright, very clear, very shining;
very splendid, very illustrious;
most honourable, right honourable.

· Calfa

NBHL (3)

Ամենապայծառ է քաղաքն։ Ի նմա կանգնեցաւ նշան խաչին Քրիստոսի՝ երեւելին եւ ամենապայծառ։ Նստո՛ ի կառս բարձունս եւ յամենապայծառս. (Ոսկ. մտթ.։)

Դրախտ ամենապայծառ եւ լուսագեղ։ Ո՛վ ամենապայծառ (յն. երանաւէտ) դրախտ. (Ոսկիփոր.։ Ոսկ. ծն.։)

παμφαής, περιφανής. ttotus lucens, splendidissimus, undique conspicuus Ամենայնիւ պայծառ. լուսապայծառ. ամենաճառագայթ. երեւելի ամենայն իրօք. չքնաղ. փառաւոր. վայելչապանծ. անարատ եւ յստակ. խիստ պայծառ՝ փայլուն. գայէթ նուրանի՝ րուշէն. շէօհրեթլի. միւքելլէֆ.


Ամենապատիր

adj.

very deceitful, very fraudulent, very knavish, very roguish.

· Calfa

NBHL (1)

Եւ ամենեւին պատրեալ. բոլորովին ի պատրանս անկեալ. խիստ խաբուած.


Ամենապատիւ

adj.

very venerable, very respectable, very estimable;
right or most reverend;
most honourable.

· Calfa

NBHL (1)

Զամենապատիւ եւ զերանելի առաքինութիւնն յիշեա՛. (Կլիմաք.։)


Ամենապատրաստ

adj.

very well prepared, quite ready.

· Calfa

NBHL (2)

Ամենայն իրօք պատրաստեալ. ամենայարդար. ամենակազմ. եւ ամրակազմ. ամմէն կերպով պատրաստ. ապահով, եւ ամուր.

Երկայն յուսոյ ամենապատրաստ տեսութիւն։ Ամենապատրաստ հանդերձեալ՝ ամենեւին անվտանգելի։ Ամենապատրաստն շրջարկութեամբ պաշտպանեալ։ Ամենապատրաստ պնդութեամբ միշտ արձանացայց. (Նար. ՟Ծ՟Բ. ՟Հ՟Թ. ՟Ղ՟Գ։)


Ամենապարկեշտ

adj.

very modest.

· Calfa

NBHL (1)

πάναγνος. pudicissimus, castissimus եւ πάνσεμνος. valde venerandus, magnificus Ամենեւին պարկեշտ. համեստ. ամօթխած. եւս եւ՝ նազելի եւ պատկառելի. ամենայն մեծարանաց արժանի. ամենամաքուր. մեծավայելուչ. փէք հիճապլը. հիճապ էտիլէճէք. հիւրմեթլի.


Ամենապիղծ

adj.

very unclean, most impure, execrable, detestable.

· Calfa

NBHL (3)

Ամենապիղծ դեւն. (Ոսկ. մտթ.։)

Ո՛վ պիղծդ եւ ամենապիղծդ. (Սարգ. յկ. ՟Թ։)

μιαρός, παμμίαρος. impurus, scelestissimus Ամենեւին պիղծ. ամենագարշ. ամենազազիր. փէք մուրտար, նափաք, մէքրուհ.


Ամենառատ

adj.

very abundant, most plentiful;
very generous, most liberal.

· Calfa

NBHL (2)

ԱՄԵՆԱՌԱՏ որ եւ ԱՄԷՆԱՌԱՏ. Լի ամենայն առատութեամբ, եւ առատապարգեւ.

Աստուածային ամենառատ գանձուցն հաւատարիմ եւ իմաստուն տնտես. (Ոսկիփոր.։)


Ամենասուրբ

adj.

holiest, very sacred, very holy;
— Կոյս, the very holy Virgin.

· Calfa

NBHL (6)

Սուրբ սուրբ սուրբ, սուրբ ես ճշմարտապէս, եւ ամենասուրբ. (Պտրգ.։)

Ամենասուրբն ի մեղաց։ Ամենասուրբ թքովն եբարձ զկուրութիւն հոգւոց եւ մարմնոց մերոց.( Եղիշ. մկրտ. եւ Եղիշ. ի չարչարանս.։)

Ամենասուրբ անդրանիկքն զօրութիւնք ... Ամենասուրբ աչօք մտաց վերամբարձեալս։ Ամենասուրբք են եւ անմարմինք իմացութիւնք ... Ամենասուրբք են եւ անարատք, եւ ոչ է նոցա պէտք մաքրութեան. (Դիոն.։) (Մաքս.։)

Զամենասուրբ սեղանն ուղղէին։ Յամենասուրբ գանձն աստուածային նուիրաց. (Եղիշ. ՟Գ. եւ Յես.։)

Ամենեւին սուրբ. որպէս աղբիւր ամենայն սրբութեան, սուրբն սրբոց. (Աստուծոյ եւ աստուածայնոց սեպհական) πανάγιος, παναγιώτατος, παναγέστατος. sanctissimus, sacrosanctus

Իբր ամենամաքուր. ամենեւին յստակ եւ ջինջ. անարատ եւ ողջախոհ ամենայնիւ. սրբազան. նուիրական. միւպարէք. էպրէք. մուտատտէս.. πανάγιος, πάναγνος, πανίερος. sanctissimus, castissimus, sacratissimus


Ամենաստեղծ, ի

adj.

that has created all things, all-creating, omnipotent.

· Calfa

NBHL (2)

Ստեղծօղ բոլորից. ամմէնուն եւ ամմէն բանի ստեղծօղ. հէփսինի վէ հէր չէյի եարատան.

Որպէս ողորմած եւ ամենաստեղծ՝ ստացի՛ր վերստին։ Կապանք ամենաստեղծին զիս արձակեսցէ։ Կեցուցիչ կամաց ամենաստեղծիդ. (Նար. ՟Ծ՟Ե։)


Ամենավայելուչ

adj.

most becoming, decent, suitable, appropriate, very convenient.

· Calfa

NBHL (3)

Բարիոք եւ ամենավայելուչ կարծեմ ... Ամենավայելուչ կարգաւորութեամբ։ Այս բանքս ամենավայելուչ, եւ ցանկալի օրէնք. (Լմբ. պտրգ. եւ Զքր.։)

Ամենավայելուչ եւ մեծագոյն պատուով նազաբանել։ Ամենավայելուչ խելամտութեամբ առնուլ զտեղեկութիւնն։ Յամենավայելուչն քերթողացն պարս։ Ամենավայելուչ գեղեցկութեամբ պայծառացեալ. (Պիտ.։)

Եւ ամենեւին ցանկալի եւ զուարճալի ի վայելել ամենեցուն.


Ամենավարան

adj.

most perplexed, very anxious, very embarrassed;
very irresolute, full of inquietude.

· Calfa

NBHL (1)

Վարանեալն ամենայն իրօք, եւ վարանեցուցիչ. լի ամենայն հոգով եւ տատամսութեամբ. ցնդեալ, եւ ցնդիչ բոլորովին. անհնարին. խիստ տարտըղնած, շուարած, կամ տարտըղնօղ.


Ամենատարած

adj.

diffused every where, very extensive, most ample.

· Calfa

NBHL (1)

Որպէս զանօթ ամենատար, եւ իբրեւ զքաղաք տանօղ ամենեցուն. (Ոսկիփոր.։)


Ամենատենչ

adj.

most desirable;
most desirous.

· Calfa

NBHL (2)

Թողուլ զանձկալի եւ զամենատենչ վայրս։ Յամենատենչ եւ անուշահոտ ընթրիսն Քրիստոսի. (Փարպ.։)

Եւ զի՞նչ արդեօք մարգարէին հոգեւոր ըղձականութիւն ամենատենչ բաղձանացն իցէ իմանալ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Ամենատես

adj.

all-seeing.

· Calfa

NBHL (2)

Տեսօղ ամենայնի. ամենահայեաց. ամենանկատ. ամենագէտ. եւ ամենատեսուչ. ամենախնամ.

Ամենայնիւ տեսանելի. կարի գեղեցիկ, եւ երեւելի յոյժ.


Ամենատեսուչ

adj.

all-watchful, that superintends all things.

· Calfa

NBHL (1)

Ամենայնի տեսուչ, տեսօղ եւ խնամօղ.


Ամենատէր, տեառն

s.

the Lord or Creator of all things.

· Calfa

NBHL (1)

Տէր ամենեցուն եւ ամենայնի ամենայնիւ.


Ամենարար

adj.

that has made all things, all-creating.

· Calfa

NBHL (1)

Օրհնեալ սուրբ եւ ամենարար Երրորդութիւն. (Ոսկիփոր.։)


Ամենարուեստ

adj.

very skilful, ingenious;
very instructive;
most wise.

· Calfa

NBHL (4)

Արար եւ զատոյց ամենարուեստն իմաստութեամբ. (Եզնիկ.։)

Ամենասուրբ Երրորդութեանն՝ որ լին է ամենարուեստ բարեօք։ Ամենարուեստ երախտեօք։ Ամենարուեստ քաջութեամբն նահատակեալ։ Ամենարուեստ պահոց, եւ այլն. (Յճխ. ստէպ։)

Պարտէ զնա ամենարուեստ հնարիւք. (Սկեւռ. աղ.։)

πάντεχνος. plane artificiosus, omnimodas artes sciens, πανάρετος. omnis virtutis, vel artis;
omni virtutum genere ornatissimus
Քաջարուեստ. ամենաճարտար. ամենահնար. ամենառաքինի. շատ վարպետ. փէք ուստա. հիւներլի. գապիլիյէթլի. մարիֆէթլի. հեզարիֆէնտ. ասի զԱստուծոյ եւ զիմաստութենէ կամ զզօրութենէ նորա. մասնաւոր առմամբ եւ զՍողոմոնէ եւ զՅեսուայ Սիրաքայ, եւ զիմաստուն գրոց նոցա. եւ զամենայն առաքինի անձանց եւ զգործոց։


Ամենեքեան, նեսեան, նեցունց, եքումբք

adj.

all men, all persons, every body, as many as, whoever.

· Calfa

NBHL (6)

Էին ամենեքեան միաբան ի միասին։ Լցան ամենեքեան Հոգւով Սրբով։ Ամենեքին սոքա։ Ամենեքին զՅովհաննէս իբրեւ զմարգարէ ունէին։ Յանդիմանի յամենեցունց, եւ քննի յամենեցունց։ Ամենեցուն՝ որոց էք ի Հռովմ.։ Վասն ձեր ամենեցուն։ Ամենեքումբք հանդերձ՝ որք կարդան, եւ այլն։

Խաղաղութիւն ամենեցուն, կամ ընդ ամենեսեան, կամ ընդ ամենեսին։ Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛ ... եւ ամենեցուն պարգեւեա՛. (Ժմ.։)

ամենայն եւ իւրաքանչիւր. համայն. առհասարակ. ամմէն, բովանդակ. պիւթիւն. հեր.

Հարքն մեր ամենեքին։ Սրբովքդ ամենեքումբք. եւ այլն։

Որչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)

ԱՄԵՆԵՔԵԱՆ ԱՄԵՆԵՔԻՆ գրի եւ ԱՄԵՆԻՔԵԱՆ, ԱՄԵՆԻՔԻՆ, զամենիսեան կամ զամենիսին. πάντες. omnes Ամենայն ոք. ամենայն անձինք՝ զորոց իցէ բանն՝ առեալ միանգամայն. ամմէնքն ալ. հէփսի. ճիւմլէ ալեմ. պրս. հէմէկեան. հեմէկի. հէմէքինան.


Ամենիշխան

s.

prince or master of the universe.

· Calfa

NBHL (1)

ԱՄԵՆԻՇԽԱՆ կամ ԱՄԷՆԻՇԽՕՂ. cf. ԱՄԷՆԻՇԽԱՆ. եւ այլն։


Ամէնունակ

adj.

cf. Ամենունակ.

· Calfa

NBHL (5)

Շարժեսցէ զմեզ եւ ածցէ առ ամենունակ Աստուած. (Տօնակ.։)

Նկարէր եւ կերպարանէր ամէնունակ ջուրբքն անբաւութեան։ Ընծայել ամէնունակ ծոցոյ մօրն որովայնի հողածին զարմի։ Անդս ամէնունակս. (Նար. ՟Հ՟Ե. Նար. առաք. Նար. խչ.։)

Գանձ առատ, եւ ամէնունակ շտեմարան. (Տօնակ.։)

Ծոց եկեղեցւոյ ամէնունակ է ի խորհրդական անհատ գանձուցն։ Քաղաք ամենունակ։ Սեղան ամենունակ. (Վրդն. երգ. եւ Սղ.։)

ԱՄԷՆՈՒՆԱԿ կամ ԱՄԵՆՈՒՆԱԿ. παγκρατής. omnicapax Որ զամենայն ինչ ունի յինքեան, որպէս Աստուած եւ աստուածայինք. եւ պարունակօղ կամ պարփակօղ զբազում ինչ. ամէնընկալ. ամենալից.


Ամէնօրհնեալ

adj.

cf. Ամենօրհնեալ.

· Calfa

NBHL (1)

ԱՄԷՆՕՐՀՆԵԱԼ կամ ԱՄԵՆՕՐՀՆԵԱԼ. Ամենայնիւ եւ յամենայնի օրհնեալ. ամենայն օրհնութեան եւ բարեբանութեան արժանի. ամմէն կերպով օրհնած, ու օրհնելու. միւպարէք. միւթէպէրրիք.


Ամէնօրհնեան

adj.

cf. Ամենօրհնեալ.

· Calfa

NBHL (2)

Որք ի հնդկացն ականք (կամ ակունք) զամէնօրհնեալդ ձեր պայծառացուցանեն զգլուխս։ Զոր ի Քրիստոս սիրոյն պսակ դնել, որ ամէնօրհնեան գլխոցդ ձերոց է պատշաճ. (Պրպմ. ՟Լ՟Է. եւ ՟Լ. ըստ ձ։)

ԱՄԷՆՕՐՀՆԵԱԼ ԱՄԷՆՕՐՀՆԵԱՆ. ἁοίδιμος. decantatus, celeber Ներբողելի եւ գովելի ամենեցուն կամ ամենայն իրօք, մեծահռչակ. պատուական.


Ամիկ, մկի

s.

he-kid.

· Calfa

NBHL (1)

Ուլ արու. արու այծ փոքր կամ միոյ ամի, տարեւոր. ըստ յն. այծ, կամ գառն՝ որ ասի ամնօ՛ս. χίμαιρος. caper, haedulus, ἁμνός. agnus. չէփիճ. օղլագ. ուլագ. թէքէճիք.


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

· Calfa

NBHL (2)

Սնեալ էին ուղղովք զուարակաց, եւ ամճովք երէոց. (Եղիշ. ՟Ը։)

Եդին առաջի նորա միրգ, խնձոր, վարունգ, եւ ամիճ. (Բուզ. ՟Ե. 7։) cf. ԱՄՃԱԲԵՐ


Ամիս, մսոյ, ամսեան, մնոց

s.

month;
ամիս յամսոյ, ամսոյ ամսոյ, every —;
առաջին օր ամսոյ, the first day of the month;
ի սկիզբն ամսեան, the beginning of the month;
ի վերջ ամսոյ, the end of the month;
ի մէջ կոյս ամսեան, towards the middle of the month.

· Calfa

NBHL (9)

Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն։ Յետ ամսոյ միոյ աւուրց։ Յետ երից ամսոց։ Մէն մի ամիս ի տարւոջ։ Սպասեցի ամսոց սնոտեաց։ Ըստ միոյ միոյ ամսոյ տային զպտուղս իւրեանց։ Ամիսս այս եղիցի ձեզ սկիզբն ամսոց, առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ։ Ի տասներորդում (աւուր) ամսեանս այսորիկ. եւ այլն։

Արարեր երկուս լուսաւորս առ ի պէտս շրջմանց տարեաց, ամսոց, եւ ժամանակաց (այս ինքն եղանակաց)։ Ի հանդերձեալ աշխարհին ո՛չ աւուրք, եւ ո՛չ ամիսք. (Ագաթ.։)

Զի՞նչ է ամիս. տեսանելով ուրումն յառաջնոցն զլուսինն լցեալ եւ մաշեալ՝ իմացաւ զանցաւորութիւն կենաց իւրոց, ասաց, թէ իմ ես (օրինակ). (Տօմար.։ Վանակ. տարեմտ.։ Յակ. ղր.։)

Ըստ շարժական տոմարի ազգիս՝ յայլեւայլ տարիս ամիսք հայոց ի դէպ գան այլեւայլ ամսոց հռովմայեցւոց. իսկ ըստ յայսմաւուրաց՝ որ յարմարեալ է ըստ ժամանակի թարգմանչաց կամ ըստ թարգմանութեան Աստուածաշնչին, եւ կոչի անխաղաց կամ անշարժ տոմար Սարկաւագ վարդապետի, միշտ նաւասարդի ՟Ա. կապեալ է ընդ ՟Ժ՟Ա. օգոստոսի։

μήν. mensis Որպէս թէ ամ փոքրիկ, այս ինքն ամ լուսնի, որ է ամբողջ շրջան մի նորա ի ՟Ի՟Թ, կամ ի ՟Լ աւուրս. եւ երկոտասաներորդ մասն տարւոյ կամ շրջանի արեգական. վասն որոյ տճկ. ա՛յ, է անխտիր լուսին, եւ ամիս. մահ, շէհր.

Ամիսք Սարկաւագին յարակայ ընդ իրեարս այսպէս զուգին. նաւասարդի, աւգոստոսի ՟Ժ (կամ ՟Ժ՟Ա). հոռի, սեպտեմբերի ՟Թ (կամ ՟Ժ) եւ այլն. (Տօմար.։)

Որպէս յանուն Հայկայ ազգս Հայ անուանեցաւ, այսպէս եւ ամիսքս ի զաւակաց անուանց նորա զանուն ընկալան. եւ են այսոքիկ. Նաւասարդի, Հոռի, Սահմի, Մեհեկի, Արեգի, եւ Հրոտից. սոքա որդիք էին։ Արաց, Մարերի, Տրէ, եւ Քաղոց, սոքա դստերք էին։ Իսկ Մարդաց, եւ Հարուանց՝ որ է Ահկի, զայս ի գործոց առին զանուանս. իսկ ընդ այն ժամանակս ամառնայինք էին այսոքիկ. (Յկ. ղրիմ.։)

Այս ողջակէզք իցեն ամիս յամսոյ։ Արկանէր վիճակ օր յօրէ, եւ ամիս յամսոյ։ Եղիցի ամիս յամսոյ՝ եւ շաբաթ ի շաբաթէ, եկեսցէ եւ այլն. (Թուոց. ՟Ի՟Ը. 14։ Եսթ. ՟Գ. 7։ Ես. ՟Կ՟Զ. 23։)

Զլուսին, որ ամսոյ ամսոյ հիւծանի։ Յերկրորդումն եւ յերրորդումն, եւ այլ եւս ամսոյ ամսոյ. (Եզնիկ.։ Եփր. համաբ.։)