Definitions containing the research եւ : 10000 Results

Խոտաբուտ

adj.

fed on grass;
living on herbs.

NBHL (2)

որ բտի խոտով. խոտաճարակ. խոտաբոյծ. եւ Խոտաճարական.

Խոտաբուտ կենօք իբրեւ զվայրենիս ընդունէին զկերակուրս։ Ի Խոտաբուտ կեանս եւ այլն. (Եղիշ. ՟Ը։ Յհ. կթ.։)


Խոտալից

adj.

abounding in grass, full of forage.

NBHL (1)

Խոտալից. (զի եւ այլն. Ոսկ. ես.։)


Խոտակեր, աց

adj.

eating vegetables, vegetarian.

NBHL (1)

Ո՞ եհան զայնպիսի երկրաւոր անուանս զգիշակեր եւ խոտակերս յերկինս. (Եզնիկ.։)


Խոտաճարակ, աց

adj.

herbivorous, pasturing on herbs;
— լինել՝ շրջել, to pasture, to feed.

NBHL (1)

Որ զխոտ ճարակի կամ արածի. եւ Որ բանջարով եւեթ վայրի շատանայ. (որպէս անասուն ի բնէ, կամ նմանեալն անասնոյ, եւ կամաւ ճգնօղն)


Խոտան, աց

adj. adv.

abject, vile, base, mean, worthless, despicable;
—աւ, meanly, basely, shamefully;
in excess;
— առնել, cf. Խոտեմ.

NBHL (5)

Արծաթ խոտան կոչեցէ՛ք զնոսա, զի խոտեաց զնոսա տէր։ Որ ինչ ի նոցանէ անպիտան եւ խոտան էր։ Այլ ուրեմն խոտան են բարք ճշմարտ։ Ժողովեցին զբարի բարին յամանս, եւ զխոտանն ի բաց ընկեցին։ Ամենայն արարածք աստուծոյ բարի են, եւ չիք ինչ ի նոսա խոտան.եւ այլն։

Իբր ոչ եթէ որպէս խոտան եւ ի բաց ընկենլի (յն. մի բառ՝) ի վերջէ թողաւ. (Նիւս. կազմ.։)

Ի մսոյ հրաժարեցոյց իբրեւ ի պղծոյ եւ խոտանէ իմեքէ. (Եզնիկ.։)

Խոտանք էաք, եւ ընկեցեալք յերեսաց աստուծոյ. (Ի գիրս խոսր.։)

Ոչ միայն ամուսնանան, այլեւ գնոյ եւս զանձինս տան՝ խոտանաւառ բազում ցանկութիւնս. (Ոսկ. մ. ՟Բ. 3։)


Խոտեղէն, ղինի, նաց

adj. s.

grassy;
made of grass;
herbage, vegetables.

NBHL (6)

որոյ նիւթն է խոտ. եւ Որ ինչ նման է խոտոյ.

Նոքա հրեղէնք կոչին, եւ մարդիկ խոտեղէնք. (Եզնիկ.։)

Կամ Հիւսեալն ի խոտոյ եւ ի պրտուոյ. փսիաթ. պարիխ. խշտիք ի խոտոյ. խոտէ անկողին, խըսիր. հասըր.

Յատակք անպաճոյճ, շատացեալ խոտեղէն անկողնօք. (Եղիշ. Ը. եւ միանձ։)

Առին մէն մի խոտեղէն, եւ ննջեցին սակաւ. (Վրք. հց. ԻԶ։)

Ի քունն շատացեալ լինէր խոտեղինօք, եւ բազում անգամ յերկիր անկանէր. (Աթ. անտ։)


Խոտեմ, եցի

va.

to despise, to contemn, to scorn, to slight, to disdain;
to undervalue, to depreciate.

NBHL (5)

ἁποδοκιμάζω, ἁποβάλλω reprobo, abjicio φαυλίζω contemno, vilipendo ἁκυρόω irritum facio եւ այլն. որ եւ խոտանել. ԽՔոտան առնել. մերժել. ընկենուլերեսաց. անարգել. արհամարհել. ի դերեւ հանել իբր անպիտան ինչ. ընդ վայր հարկանել. (լծորդ երեւի եւ յն. օթէ՛օ, որ եւ թ. եօթէ էթմէք ). մեկդի ընել, երեսէ ձգել, վայր ձգել, քամահրե, վար զարնել.

Զբան տեառն խոտեաց։ Խոտէք զբան աստուծոյ վասն ձերոյ աւանդութեան։ Խոտեցի զանձն, եւ հալեցայ։ Խոտեաց զնոսա տէր։ Խոտեաց տէր եւ մերժեաց զազգն որ առնէր զայս։ Միթէ խոտելո՞վ խոտեցեր զյուդայ։ Ոչ խոտեցից զամենայն ազգդ իսրայէլի։ Սրբեցէք զայն որխոտէն զանձն իւր։ Խոտել զիրաւունս.եւ այլն։

Լքին խոտեցին մերժեցին զտէրութիւնն պարթեւաց. (Ագաթ.։)

Զամուսնութիւն եւ զմսակերութիւն խոտան. (Եզնիկ.։)

Բնաւ ամենեւիմբ խոտէ բանն (գրոց՝) զիմն եւ զքոյն յեղբայրութեանն ասել (այս ինքն ասիլ). (Բրս. հց.։)


Խոտորեմ, եցի

va. fig.

to turn aside, to mislead, to lead astray;
to divert, to distract;
to twist, to contort, to bend, to make awry;
to lead astray, to cause to err, to delude, to unsettle.

NBHL (2)

Խոտորեցուցին կանայքնորա զսիրտ նորա։ Զայսպիսի զիմաստուն եւ զմեծ թագաւոր խոտորեցուցին եւյանցուցին. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ա. 3։ Նեեմ. ՟Ժ՟Գ. 26։)

Որք մովսեսի այնքանեաց արուեստից ոչ անսացին, եւ զհարսն խոտորեցին. (Մագ. ՟Ի՟Ե։)


Խոտորեցուցանեմ, ուցի

va.

cf. Խոտորեմ.

NBHL (2)

Խոտորեցուցին կանայքնորա զսիրտ նորա։ Զայսպիսի զիմաստուն եւ զմեծ թագաւոր խոտորեցուցին եւյանցուցին. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ա. 3։ Նեեմ. ՟Ժ՟Գ. 26։)

Որք մովսեսի այնքանեաց արուեստից ոչ անսացին, եւ զհարսն խոտորեցին. (Մագ. ՟Ի՟Ե։)


Խոտորեցուցիչ, չի, չաց

adj.

perverting, turning aside, leading astray.

NBHL (2)

Ածէք մատուզէք ինձ զայրս զայս իբրեւ զխոտորեցուցի ժողովրդեանն. (Ղկ. ՟Ի՟Գ. 14։)

Փրկել զնա ի խոտորեցուցիչ եւ ի մեծութենէ անտի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Խոտորիմ, եցայ

vn. fig.

to turn aside, to deviate, to swerve;
to go astray, to lose the way;
to decline, to shrink from;
to slope, to slant;
to go astray, to err, to be perverted, to abandon oneself to;
to avoid, to shun.

NBHL (6)

ἑκκλίνω, ἁποκλίνω, ἑκνεύω declino, diverto διαστρέφομαι pervertor πλανῶμαι erro, vagor. Զարտուղիլ. շեղիլ յուղւոյ. դառնալ եւ գնալ կամ գալ ընդ այլ կողմն. մերձենալ. մէկ դի ծռիլ, դառնալ, մօտիլ.

Խոտորել յաջ կամ յահեակ։ Խոտորեսց յաջակողմն իւր։ Զճանապարհայն գնասցուք, ո խոտորեսցուք յանդս, եւ ոչ յայգիս։ Ոչ խոտորեսցուք այր իւրաքանչիւր ի տուն իւր։ Ոչ կամեցաւ սամփսոն յայգեստանն։ Խոտորեա՛ց առ իս տէր իմ, խոտորեա՛ց. եւ խոտորեցաւ առ նմա ի խորանն։ Խոտորեցաւ առ նա (յուդա). եւ այլն։

Այս ինքն մերձեցան. զի սովորութիւն է գրոց զմերձենալն խոտորել դնել. ըստ այնմ, խոտորեցաւ առ նա յուդա. քանզի ոչ յամենայն ժամ է բաց ի մէնջ, եւ երբեմն խոտորին եւ տան մարտչնել։

Պատանին ի բանս թագաւորին ոչ խոտորեցաւ։ Ոչ խոտորիցիք զկնի մտաց եւ աչաց ձերոց։ Ազգ թիւր եւ խոտորեալ։ Սիրտ խոտորեալ նիւթէ զչարիս։ Շաւիղք նոցա ընդ որ գնան, խոտորեալք են։ Դարձուսցէ զմեզ առ ի չխոտորելոյ սրտից մերոց ի նմանէ։ Ամենեքին խոտորեցան ի միասին։ Խոտորեցան ի պատուիրանաց քոց.եւ այլն։

Խոտորեա՛ց ի չարէ, եւ արա՛ զբարի. (Սղ. ՟Լ՟Զ. 27։)

Խոտորեցաւ յաղեքսանդրէ, եւ յայտնեաց զթշնամութիւն իւր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 12։)


Խոտորնակ, աց

adj. s. adv.

oblique, crooked, aslant, aslope, athwart, across, transverse;
out of the way, indirect;
ill-turned, ill-made;
bad, perverse, wicked, froward;
cross beam, traverse;
—, —ս, obliquely, crossly, transversely.

NBHL (11)

σκολιός perversus πλάγιος obliquus, transversus. Խոտորեալ կամ շեղեալ յուղղութենէ. թիւր. եւ Խեղաթիւր. նիւթապէս, կամ բարոյապէս ծուռ.

Հետք խոտորնակ։ Խոտորնակ ճանապարհ եւ մոլար։ Ընդ խոտորնակն որպէս ընդ ուղիղ ընթանայ. (Նար. ՟Ժ՟Զ։ Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

Խոտորնակ դժպհութեանդ քում տաց քեզ եւ զայդ. (Մծբ. ՟Ժ՟Զ։)

ԽՈՏՈՐՆԱԿ. գ. կողմնական մասն կամ թեւ խաչի.

Խոտորնակ ի խաչթեւացեալ։ Բուն խաչին որ ի վերուստ ի խոնարհ իջանէ, աստուածութեանն ասի օրինակ. իսկ խոտորնակն մարդկութեան. (Շ. բարձր. եւ Շ. թղթ.։)

Հպատակութեամբ խաչիս խորհրդոյ. առ որ եւ հայի խոտորնակին ձեւոյ յայտանկար տեսարան. (Նար. խչ.։)

ԽՈՏՈՐՆԱԿ. մ. ԽՈՏՈՐՆԱԿՍ. πλαγίως ex obliquo, ex tranversio τἁπαντία contrarie, -ia որ եւ ԽՈՏՈՐՆԱԿԻ. Խոտորմամբ. թիւրութեամբ. կամակորութեամբ. ընդ հակառակն. ոչ ուղղութեամբ. ծուռ ծուռ.

Խոտորնակ եւ զարտուղի գնամք ի պատուիրանաց նորա. (Ի գիրս խոսր.։)

Եթէ տակաւինգնայցէք դուք խոտորնակս ... գնացից եւ ես ընդ ձեզ բարկութեամբ խոտորնակս. եւտ. ՟Ի՟Զ. 21. 23. 24. 40. 41։)

Ամենայն ուրեք խոտորնակ ուսուցանէ, եւ քակէ զկրօնս հայրենականս. (Կիւրղ. ղկ.։)

Արարին նոքա խոտորնակ ընդ այնորիկ, եղեւ նոցա խոտոր վասն այնորիկ. (Եփր. համաբ.։)


Խոտորնակի

adv.

obliquely, transversely;
at random;
confusedly.

NBHL (7)

διαστρεμμένον, -νως perverum, -se. cf. ԽՈՏՈՐՆԱԿ կամ ԽՈՏՈՐՆԱԿՍ. գրի եւ Ի ԽՈՏՈՐՆԱԿԻ. ասի եւ ԽՈՏՈՐՆԱԿԻ ԽՈՏՈՐՆԱԿ.

Եղեւ քեզ խոտորնակի (կամ ի խոտորնակի). (Եզեկ. ՟Ժ՟Զ. 34։)

Խոտորնակի տեսանեմք զիրացն կարգ։ Սխալաբար եւ խոտորնակի առաք։ Է նւաստգիտել, սակայնոչ ամենեւիմբ խոտորնակի. (Կիւրղ. գանձ.։)

Մեղերբ զհեշտութիւնն մարմնական մեզ խոտորնակի նշանակէ. (Մեկն. ղեւտ.։)

Ոչ գնացեր բարկութեամբ խոտորնակ՝ խոտորնակի ընդ քեզ հետեւօղս. (Նար. ՟Ե։)

Թէ գնայք ընդ իս խոտորնակ, գնացից եւ ես ընդ ձեզ խոտորնակի խոտորնակ. (Լմբ. սղ.։ Տօնակ.։)

Տեսանելով լոկ խոտորնակի ձեւացեալ խաչ. (Շ. բարձր.։)


Խոտորնակիմ

vn.

to slant, to slope;
to turn aside, to go astray.

NBHL (1)

Իբրեւ ի կրկիսի յայսկոյս զայնկյս զմիմեամբք խոտորնակոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Խոտորութիւն, ութեան

s. fig.

obliquity, crookedness, deviation, declination, winding, sinuosity;
turning aside, going astray;
perversity, error, depravity.

NBHL (1)

δισπέτημα adversitas, perversitas παρεκτροπή aberratio. Խոտորեալ կամ խոտորնակ գոլն. եւ Խոտորումն (ըստ ամենայն առման).


Խոտորումն, ման

s.

cf. Խոտորութիւն.

NBHL (1)

Այլ եւ բազմապատիկ եւս բանիւք խոտորումն, զոր ընդ աշխարհս սերմանեցին. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Խոր, ոց

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

NBHL (23)

Որ ի խորոջն հովտաձեւութիւնք են. (Նիւս. կազմ.։)

βαθύς profundus, altior κοῖλος concavus. որ եւ ԽՈՐԻՆ. Զնստագոյն. խոնարհագոյն. ցածագոյն. քան զհարթութիւն երեսաց երկրի. գոգեալ. փորեալ. խորուկ, խորունկ, խորունդ.

Գուբ խոր։ Ջրհոր խոր։ Ջուր խոր։ Ի վերայ ձորոյն խորոյ։ Զբաժակն քեռ քո արբցես զխորն եւ զայնն. եւ այլն։

Կամիմ ցուցանելքեզ խորեւ աստուածային խորհուրդ. (Կլիմաք.։)

Զդիւրալուրն եւ զառանց խոր բառիցն յարգեն. (Սարգ. յռջբ.։)

Խոր մոռացումն, կամ տխրութիւն, թմբրութիւն, խաւար, խաղաղութիւն, խռովութիւն, թշնամութիւն, աղքատութիւն. (Իմ. ԺԶ. 11։ Ագաթ.։ Նար. ՁԵ։ Սարգ. յկ. Դ. եւ Սարգ. ա. պետ. Զ։ Վրք. հց.։ Յհ. կթ.։)

ԽՈՐ. ի խորոջ, եւ Խորք. գ. βάθη, βαθέα, βυθός profundum, -da;
profunditas, fossa եւ այլն. Խորին վայր. խորութիւն. խորխորատ. փոս. վիհ.

Ի խորոց կարդացի առ քեզ։ Մատնեցան ի խորս երկրի։ Է՛ջ եւ զիջիրի խորս երկրի։ Յայտնէ զխորս խաւարի։ Խաղացո՛ ի խորն. եւ այլն։

Խորւոջ կայ եգիպտոս, եւ ծովն ի վերոյ կողմանէ գեր ի վերոյ. (Վեցօր. Դ։)

ԽՈՐ. խորք. ἅβυσσος , abyssus πέλαγος pelagus, mare profundum. Անդունդք. ծով համատարած. խորութին ջրուց կամ ծովու. եւս եւ երկրի որպէս վիհ.

Ժողովեաց որպէս ի տիկ զջուրս ծովուն, եւ դնէ ի խորս (կամ ի խոր) զգանձս իւր։ Իրաւունք քո որպէս խորք բազումք (կամ զխորսբազումս)։ Խորք խորոց կարդացին առ քեզ ի ձայն սահմանաց քմց։ Ի խորոց երկրէ միւսանգամ հաներ զիս։ Տեսին զքեզ ջուրք, եւ երկեան. եւ խորք խռովեցան։ Խորք որպէս չգստ վերարկու է նորա։ Ի ծովս եւ յամենայն խորք։ Ցամաքեսցին ամենայն խորք գետոց։ Դատաստան հրով եկեր զխորս բազումս։ Խորք ծածկեցին զնոսա։ Ընկղմեցի ի խորս ծովու. եւ այլն։

Իբրեւ ի խորւոջ բազմաց ի միասին նաւեցելոց. (Բրս. թղթ.։)

Ի մէջ խորոց չարեացն խառնիցիմք. յն. εὕριπος (որ է եւրիպոս, էյրիպօզ տենիզի.)

Ի խորոց ծովէ աշխարհի։ Ի խորոց սրտի կամ սրտէ, կամզգայութեանց, շնչման հագագին, եւ այլն. (Նար.։)

Ո՛վ խորք մեծութեան եւ իմաստութեան եւ այլն. (Հռ. ԺԱ. 33։)

Զխորս աստուածայի բանին, կամ իմաստից հոգւոյն։ Ըստ անբաւ խորոցդ, եւ անհասանելի դատաստանացդ. (Շ. մտթ.։ Սարգ. ա. պ. Թ։ Սկեւռ. աղ.։)

Որ ինչ ի խոր է քան զքեզ, զայն մի՛ քններ։ Ի խորէքան զիմացութիւնս. Որ ի խոր է, եւ անդանդք խորին. (Կոչ. Զ։ Ճ. Գ.։)

մ. Ի ԽՈՐ. մ. Խորագոյնս. խորապէս. շատ. սաստիկ. չարաար. կարեւէր.

Ի Խոր զարթուցանեմ, եւ ես ի խոր ննջեմ. (Ի գիրս խոսր.։)

Չեւ եւս մօրուացն ի խոր աճեցեալ էր. (Նիւս. կազմ.։)

Լռեա՛, եւ ի խոր ետուր նմա խոց։ Ի խորս հարկանեմք զխոցն. Վերին հարուած ի խոր է։ Պետրոս՝ որ կար իմն ի խոր խոցեալ էր. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)

Իսկիբրեւ խոր խոցեցաւ պատերազմ, եւ ասպատակն խառն ընդ միմեանս հարան. (Յհ. կթ.։)

Ի ԽՈՐՈՋ cf. ԽՈՐ, եւ ԽՈՐՈՉ։


Խորաբանութիւն, ութեան

s.

enigma;
dark saying, profound import, hidden meaning.

NBHL (2)

κατασκευή artificium. Բան խոր կամ խորին. եւ Հնարիմացութիւն. խորամանկութիւն. խորունկ բան, վարպետութիւն.

Ոչ եթէ բանգիտութեան (կամ բանգիտութիւն) ինչ էր, եւ խորաբանութիւն ճարտարապետութեան. (Կոչ. ՟Դ։)


Խորագէտ

adj.

sagacious, shrewd, judicious;
sensible, prudent, cautious;
wary, subtil, sly, crafty;
ingenious, skilful;
— քաղաքավարութիւն, sagacious policy;
sly conduct.

NBHL (3)

πανούργος, φρόνιμος callidus, vafer, sollers, astutus, prudens. Ոյր խոր է գիտութիւն մտաց. ճարտարամիտ. խոհական. իմաստուն. հանճարեղ. հնարիմաց. կանխապէս. եւ Խորամանկ. խելացի, վարպետորդի.

Ամենայն խորագէտ գործէ իմաստութեամբ։ Իմաստութիւն խորագիտաց ծանիցէ զճանապարհս նոցա։ Որ պահէ զյանդիմանութիւն, խորագէտ է։ Խորագետին տեսեալ զչարագործն պատժեալ, եւ այլն։ Քանզի խորագէտ էի, խելօք կալայ զձեզ։ Եղերուք խորագետք իբրեւ օձս. (եւայն։)

Խորագետ լինի քրիստոսի անսուտհրամանին։ Խորագետ լինի ի խրատելն եւ ի մարմնոյ քաղաքաւարութեան ուղղութիւն. (Լմբ. առակ.։)


Խորագիտութիւն, ութեան

s.

prudence, shrewdness, sagacity;
craft, cunning.

NBHL (4)

πανουργία, φρόνησις, σοφία astutia, solertia, prudentia, sapientia. Խորագետն գոլ. հնճարեղութիւն. հնարիմացութիւն. ճարտարութիւն. եւ Խորամանկութիւն.

Զխորին խորհուրդս խորագիտութեամբ ի վեր բերել։ Պսակ իմաստնոց խորագիտութիւն։ Իմացարուք անմեղք զխորագիտութիւն.եւ այլն։

Ստութեան կարծիս ոչ ոքունէր վասն խորագիտութեան, որպէս եւ այժմ իսկ. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ասէ զխորտակումն նոցա խորագիտութեան, թէ փորեցին առաջի իմ խորխորատ, եւ անկան ինքեանք ի նոյն. (Լծ. կոչ.։)


Խորախորհուրդ

adj.

mysterious, arcane;
penetrating, acute.

NBHL (3)

ոյր խորհուրդն կամ մտածութիւնն է խորին, եւ թաքուն.

Ցուցցուք զնոսա հագիընկալս եւ խորախորհուրդս ի բանս իւրեանց. (Վրդն. յանթառամն.։)

Այր ծածկամիտ եւ խորախորհուրդ. (Եփր. դտ.։)


Խորախօս

adj.

profound, difficult;
enigmatical, obscure;
jabbering, talking gibberish.

NBHL (2)

Որ խօսի բանս խորնս եւ ճարտարս.

Բազմագէտ, եւ շատահանճար, եւ խորախօս. (Վրդն. քրղ։ Տօնակ.։)


Խորախօսութիւն, ութեան

s.

cf. Խորաբանութիւն.

NBHL (2)

Խոր եւ խրթին խօսք. բան մթին եւ մանուածոյ.

Քննութիւն արարէ՛ք, եւ խորախօսութիւն. (Ոսկիփոր.։)


Խորակն

adj.

sunken-eyed.

NBHL (1)

Զայր խոժոռագեղ, տափաքիթ. (եւ խորակն. Խոր. ՟Բ. 7։)


Խորաձոր, ոց

s. adj.

deep valley;
profound, difficult, rugged, scabrous.

NBHL (6)

Հայի յանդուդուդս լերանց եւ ի խորաձորս. (Ես. ՟Գ. 45։)

Ի դժուարս լերաց եւ ի խորաձորս. (Իգն.։)

Ի փչոց վարդ, եւ ի խորաձորոց ակնս գեղեցիկ. (Սարգ. յուդ. ՟Գ։)

Ոչ խորաձորք ինչ պատահիցեն։ Քարուտ եւ խորձոր իմն է ճանապարհն առաքինութեանց. (Ոսկ. ես.։)

Ընդ այնպիսի խորաձորս արկանիցես զմիտս։ Ընդ նեղ եւ ընդ խորաձորս երթալ. (Ոսկ. մ. ՟Ա. 10. եւ Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)

Զխորաձորս մաքսաւորութեամբառլցեալս, եւ զգիճութեամբ հեղեղեալս վերաբերէր ի զգաստութիւն պարզութեան. Զի դիւրագնաց շինի (կամ լինի) ճանապարհ թագաւորին քրիստոսի. (Անան. ի յհ. մկ.։)


Խորամանկ, աց

adj.

cunning, sly, crafty, knavish, wily, roguish, artful;
fraudulent, deceitful, rascally, villanous;
malicious;
— կեղծաւորութիւն, profound hypocrisy.

NBHL (1)

πανούργος callidus σκολιός perversus ἑπιβουλεύων insidiator κακούργος maleficus. (զարմատն տե՛ս ի բառն ՄԱՆԿ) գրի եւ ԽՈՐԱՄԱՆԳ. (զի գ զկնի ն տառմեղմ հնչէ) Խորագէտ ի չարիս. չարարուեստ. նենգագործ. խաբեբայ. դաւադիր. չարագործ.


Խորամանկեմ, եցի

vn.

to chicane, to quirk, to quibble, to use stratagem and artifice, to deceive, to cheat;
to be cunning, artful, fraudulent, knavish.

NBHL (3)

Յովսէփ յորժամ խորամանգիւրն, եւ վաճառեալ լինէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)

Յայսր ամենայնի վերայ այլ եւսչարութիւն խորամանկեաց. (Եղիշ. ՟Բ։)

Գտակք չարեաց, որ արտաքս քան զսովորական եւ զծանօթ բազմաց զչարն՝ այլ ինչ խորամանգեն. (Բրս. հց.։)


Խորամանկիմ, եցայ

vn.

cf. Խորամանկեմ.

NBHL (2)

Գաբաւոնացիք խորամանկեցան պաշարաւն եւ խաբեպատիր զգեստիւք։ Այն որ զգուշութեամբ սրբութեամբ տարածանել ընդ աշխարհս ամենայն հանդերձեալ էր, որդին դաւթի (սողոմոն) սիրովն բազում կանանց խորամանկեցաւ առնել զնա. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)

Այսպէս խորամանկի նա, եւ կեղծաւորի. (Եփր. ՟բ. թես.։)


Խորամանկութիւն, ութեան

s.

cunning, artifice, craft, chicane, quibble;
cheat, deceit, fraud, base stratagem;
knavery, roguery;
malice.

NBHL (3)

Արարին նոքա խորամանկութեամբ։ Ի խորամանգութենէ չարեաց իւրեանց։ Ի բա՛ց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա։ Գիտաց յիսուս զխորամանգութիւնն նոցա։ Նայեցեալ ընդ խորամանկութիւն նոցաասէ։ Լի ամենայն նենգութեամբ եւ խորամանգութեամբ։ Զի մի՛ նենգեսցուք զբանն աստուծոյ։ Որպէս օձն խաբեաց զեւայ խորամանգութեամբ իւրով.եւ այլն։

Յամօթ եղեւ խորամանկութիւն բանսարկուին. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)

Այպն առնելով երկիր պագանէին նմա, եւ բազում խորամանկութիւնս ցուցանէին։ Ի միտս եւ ի խորհուրդս մեր բերցուք զպսակն փշեղէն, զթուքն, եւ զխորամանկութիւնսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 37. 38։)


Խորամիջոց

cf. Խորամէջ.

NBHL (1)

Կէսքն նքուրի կերպարանաց նմանեցուցին (զերկիր), եւ ոմանք խորամիջոց անուանեցին. (Վեցօր. ՟Թ։)


Խորամուխ

adj.

penetrating, acute, piercing;
profound, deep;
— լինել, to penetrate, to fathom, to dive into, to enter deeply;
— լինել ի ցաւս, to be swallowed up by, to be plunged in grief;
— ի ներքս խաղալ, to enter too far, to plunge in too deeply;
— դրոշմել, to inculcate, to impress deeply on the mind.

NBHL (2)

Որ մխի ի խորս. եւ Խորին զգածմամբ.

Մարմնոյ ոչ մայն աչք արտասուեն, այլ բոլոր անդամքն քրտնու. որով եւ տէր այնչափ խորամուխ ուսոյց զմարմնոյս բնութիւն. ( Մամբր.։)


Խորամուտ

cf. Խորամուխ.

NBHL (1)

Նաւարկեալ, եւ խորամուտ եղեալ ի ծովուն. (Ճ. ՟Ա.։)


Խորայատակ

adj.

profound, deep, hollow.

NBHL (1)

Լայնատարած եւ խորայատակն եւփրատ։ Խորայատակ հիմունք ծովուն. (Խոր. ՟Բ. 76։ Արծր. ՟Ե. 7։)


Խորան, աց

s. arith.

pavilion, tent;
vault of heaven;
altar;
residence, habitation, dwelling;
chessboard, back-gammon board;
— վկայութեան, the Tabernacle;
— արքունի, royal palace, court;
աւագ —, high altar;
*գոգնոց —ի, frontal;
table.

NBHL (8)

σκηνή, σκήνωμα tentorium, tabernaculum, scena. Վրան, տաղաւար. կազմաց ի կտաւոյ կամ ի մորթոյ՝ կառուցեալ ի բացի որպէս խուղ կամ տուն շարժական. որոյ մեծն եւ լաւն լինի գմբեթաւոր.

Եհար անդ զխորան իւր ի բեթել։ Խորանօք բնակեաց։ Բնակեալքն ի խորանս։ Չուեաց բնակեաց։ Բնակեալքն ի խորանս։ Չուեաց ժողովուրդն ի խորանաց իւրենց։ Յարեւու եհար զխորան իւր։ Ձգեցեր զերկինս որպէս խորան. (եւ այլն։ Այլ Սղ. ՟ճգ. 2։ Երգ. ՟Ա. 4։ Ես. ՟Ժ՟Դ. 2.) (լծ. թ. տէրի) իմա՛ որպէս խորանափեղկ, վրան մորթեղէն, եւ տեղի վրանաց։

ԽՈՐԱՆ ՎԿԱՅՈՒԹԵԱՆ, որ եւ ՎՐԱՆ ԺԱՄՈՒՆ, էր իբր տաճար աստուծոյ շարժական. տե՛ս (ԵԼ. ՟իզ. 1. եւ 30։ ՟բ. թգ. ՟է. 6։ եւ այլն։)

ԽՈՐԱՆ կամ ԽՈՐԱՆՔ ԵՐԿՆԻՑ՝ է Խորանաձեւ կամկամար նորա, եւ պարունակք նորին. ՟(ա. եզր. ՟դ. 34։ Յոբ. ՟լզ. 29։) Որպէս եւ գօտիք եօթանց մոլորակաց, որ եւ կոչին ԵՕԹՆ ԱՍՏԵՂԵԱՆ ԽՈՐԱՆՔ. Վրդն. յանթառամն. Շար. եւ այլն։ Որպէս եւ Արքայութիւնն կոչի Խորան լուսոյ, կամ երկնային խորանք. (Ժմ.։ Շար.։ Լմբ. եւ այլն։)

ԽՈՐԱՆ. Եկեղեցի, եւ տաճար աստուծոյ. որ եւ ԽՈՐԱՆ ՍՐԲՈՒԹԵԱՆ։ (Նար. ՟հե. ՟Ղ՟Բ։ Շար. եւ այլն։)

ԽՈՐԱՆ. Սեղանն կամ բեմն ի մէջտաճարի, ուր մատչի սուրբ պատարագն. (Նար. ՟լա. եւ երգ։ Լմբ. պտրգ. ստէպ։)

Անշուշայի ընկալեալ ի թագաւորէն զմեծն պարգեւ, յարուցեալ ի խորին եւ այլն։ Թագաւորին եւ ամենեցուն որ ի խորանին էին։ Ժողովեա ամենայն աւագանի դրանն արքունի, լինէրխորան մեծ լցեալ սաստիկ որերով. (Փարպ.։)

ԽՈՐԱՆ՝ որպէս Խորշք տոմարական աղիւսաց, եւ կոնք համաձայնութեան չորց աւետարանաց. Խանէ.


Խորանաբնակ

adj.

nomad, wandering.

NBHL (1)

Խորանաբնակ եւ բացօթեայ հովիւքն։ Տայր ի խորանաբնակ հովիւսն. (Եփր. ծն.։)


Խորանակար, աց

cf. Խորանագործ.

NBHL (2)

Մաքսաւորք եւ ձկնորսք եւ խորանակարք. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Նաեւ խորանակարն հնծայեցոյց քրիստոսի զանբաւութիւն մարդկան. (Ի գիրս խոսր.։)


Խորանակից

adj.

dwelling in the same paviliou or tent.

NBHL (3)

Տնակից եւ խորանակիցհամաբնակ. (Փիլ. ել. ՟Բ. 83։)

Ի յերկրի խորանակիցք մարդկան, եւ ի յերկինս դասակիցք հրեշտակաց. (Երզն. լս.։)

Ո՛վ ապաշխարութիւն՝ դաշին խաղաղութեան եւ բարեկարգութեան խորանակից. (Բրս. ապաշխ.։)


Խորանամ, ացայ

vn.

to become hollow or deep;
to dive into, to go to the bottom of.

NBHL (6)

βἁύνομαι, ἁποκολοποῦμαι profundus fio, excavor, sinuosus fio. Խոր լինել. ունելզխորութիւն. գոգիլ. գոգանալ. խոռոչանալ. ի խորս իջանել. եւ Նսեմանալ առ խորութեան.

Որպէս ճանապարհ հատանի, եւ խորանայ ի կողմանէ ոտից. (Երզն. քեր.։)

Պալար թէ ոչ տարածի, եւ տեղն ոչ խորանայ. (Վրդն. ղեւտ.։)

Զհոսանս, յորոց զմին ծոցն մեծ կոչեն, եւ զմիւսն՝ փոքր. Վասն զի երկաքանչիւրկողմանխն ոչ նմանապէս խորանան. (Արիստ. աշխ.։)

Խորանալն արմատոյն իջուրս։ Ամենայն սերմանց պարտ էնախ խորանալ, եւ ծածկիլ. (Նչ. եզեկ.։ Երզն. քեր.։)

Զանպատրաստ խորացեալ խաւարին հալածեալ նսեմութիւն։ Աներեւոյթ խորացելոյ բանտին (դժոխոց)։ Բորբոքեալ ծովուն խորացելոյ. (Բենիկ.։)


Խորանայարդար

s.

architect of the Tabernacle.

NBHL (2)

Յարդարիչ եւ ճարտարապետ խորանին վկայութեան.

Եղիաբ եւ բեսելիալ խորանայարդարք. (Արծր.։)


Խորանայարկ

adj.

vaulted, cupolatent or bell-shaped.

NBHL (1)

Նմանեալ խորանաձեւ յարկի. կամարակապ. եւ Երկնանման.


Խորանապահ, աց

s.

tent-guard.

NBHL (1)

Ռահվիրայ մարդկաւն, եւ խառնաղանջ խորանապահ զօրուն. (Բուզ. ՟Գ. 20։)


Խորանարդ, աց

adj. s.

vaulted;
cubical, cubic, hexahedral;
cube;
— երկնից, vault of heaven.

NBHL (6)

κύβος cubus, tessera. Մարմին կամ ձեւ խառակուսի վեցդիմի՝ զուգաչափըստ ամենայն կողմանց. որ եւ ՔՈՒԵԱՅ, ԿԻՎՈՍ.

Մածուցի զնա իբրեւ վիմաւ խորնարդ. (Յոբ. ՟Լ՟Ը. 38։)

Երեւէր տետրասկեղ յոսկւոյ սրբոյ խորանարդ. (Փարպ.։)

Եւ Խորանաձեւ. գմբեթարդ.

(Տաճարն կամ եկեղեցին) գմբեթաձեւ խորանաարդ բարձրացեալ. (Յհ. իմ. եկեղ.։) առ կրկին նշանակութիւնս բերին եւ հետագայ վկայութիւնք. (զի ահագին մեծութիւն երկնից անխտիր է բոլորակ վրանաձեւ, եւ քառակուսի միաչափ կիվոս ըստ գրոց)

Պրկեաց զերկինս իբրեւ զխորանարդ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. ՟Բ։)


Խորանափեղկ, ից

s.

tent-Curtain.

NBHL (3)

δέρρις aulaeum, tentorium. Փեղկ խորանի. առագաստք եւ վարագոյրք վրանի. հատուածք կտաւոյ կամ մորթոյ, որովք կազմի վրանն. (ըստ յն. տէ՛րրիս. այն է ռմկ. տէրի, մորթ. որ թարգմանի ի մեզ եւ Խորան, իբր վրան ի մորթոյ. (Սղ. ՟Ճ՟Գ. 2։ Երգ. ՟Ա. 4։ Ես. ՟Ծ՟Դ. 2։))

Խորանն իմ չուառացաւ կորեաւ, եւ ամենայն խորանափեղկք իմ քակտեցան. եւ ոչ գոյ տեղի խորանափեղկաց իմոց. (Երեմ. ՟Ժ. 20։)

Զի ոչ այնքան մնաց տեղի շէն զի խորանն իմ դնիցեմ, եւ զխորանափեղկսն պարզիցեմ. (Մխ. երեմ.։)


Խորանեմ, եցի

va.

to pitch a tent.

NBHL (1)

Սիւն ամպեղէն եւ հրեղէն ի վայր իջանել՝ արկանէր խորանէր խորան լուսեղէն. (Վրդն. լս.) (ուր վրիպակաւ գրչի կրկնեալ երեւի ձայնս խորան։)


Խորաշուրթն

adj.

guttural.

NBHL (1)

Զի ոչ եթէ առ ժողովուրդն խորաշուրթն եւ այլալեզու առաքիս դու առ տուն իսրայէլի. (Ոսկ. ես.։)


Խորաջուր

adj.

very deep, unfathomable.

NBHL (1)

Ու իցէ ջուր խոր. լողայ սիրտ նորա իբրեւ ի խորջուր ծովակի. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Խորասոյզ, սուզի

adj. s. mar.

sunk deeply, deep;
abyss, gulf, pit;
— աչք, sunken eyes;
— առնել, to submerge, to sink to the bottom, to plunge into, to immerse;
— լինել, to dive to the bottom, to sink;
— ի ցաւս, sunk in grief;
— ի թախիծս մտաց, plunged in remorse;
to founder.

NBHL (7)

Ի խորս սուզանօղ, եւ սուզեալ. եւ Խորին. խորայատակ.

Ի տիղմ չարեաց լողէր իբրեւ զձկոնս խորասոյզ մեղօք. (Վրդն. աւետար.։)

Այսու եւ լուղարկացդ ժամանեալ հասանէ բնութեան՝ ի խորասոյզն ի վեր ածել յանդնդոց։ Առ ժամայն խորասոյզ ընկղմումն ըմբռնելոցն տիրէր. (Պիտ.։)

Գաւազանն մովսիսի էր (օրինակ խաչի). որով դարձաւջուրն ի վերայ եգիպտական զօրուն, եւ խորասոյզ կորստեամբ դատեցաւ. եւոնդ.։)

Տեսին զնա ընկղմալ ի խորս երկրի, եւ դեռ եւս գնայր ի խորասուզի անդ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Անկանի ի խոր իմն մեծ, եւ խորասոյզ լեալ անհատի. (Խոր. ՟Բ. 58։)

նեստոր խորասոյզ եղեալ չարեօքն։ Ոչ ի սրոյերկնչի, եւ ոչ ի խորասոյզ լինելոյ. (Կիւրղ. ի կոյսն.։ Վրք. ոսկ.։)


Խորասուզեմ, եցի

va.

cf. Խորասոյզ առնեմ.

NBHL (1)

Խոնարհէա՛ ի խորասուզեալ անձն իմ, եւ ճգեա՛ ի բանակետղ սրբութեան հօտի քո. (Բենիկ.։)


Խորարմատ

adj.

deeply rooted;
— հաստատիլ՝ կանդաղիլ, to strike deep into the soil, to take deep root, to be deeply rooted.

NBHL (1)

Կէսք ի ծառոց խորարմատք են, եւ տարածատակք. (Վեցօր. ՟Է։)


Խորացուցանեմ, ուցի

va.

to make deeper;
to make abstruse, obscure, unintelligible.

NBHL (3)

βαθύνω profundum facio եւ այլն. Տալ խորանալ. ի խորս մխել. եւ Խորասոյզ առնել.

Զմարդիկ արագ առողջացոյց. զդեւսըն խոզիւքըն խորացոյց. (Շ. խոստ.։)

Գետ բանաւոր արուեստիցն իմացուած շնչական, եւ տոյտ՝ զի շրջադարձեալ խորացուցանէին զասացուածս իւրեանց. (Վանակ. յոբ.։)