Definitions containing the research եւ : 10000 Results

Իմ, ոյ, ում

pron. s.

my, mine;
my own, mine, my family, friends, people.

NBHL (6)

Անձին իմոյ։ Ի տան հօր իմոյ։ Ի տան իմում։ Բանից իմոց։ Յանձնէ իմմէ։ Ես պօղոս գրեցի իմով ձեռամբ.եւ այլն։

որ եւ սիրելի իմոց իսկ ախորժակացս է. (Խոր. ՟Ա. 1։)

Յորոց մի էր եւ իմն (այսինքն ոգւոյ չափ սիրելինանձին իմոյ) աստուածաշնորհ եւ յոքունց գերազանց՝ հրեշտակն ի մարմնի գրիգոր նարեկացի. (Լմբ. ատ.։)

Կամ իբր գ. Իրք իմ. մարձաւորք իմ. եւ այլն.

չիցէ. ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ եւ կամիմ։ Ճանաչեմ զիմսն, եւ ճանաչիմ յիմոցն. եւ այլն։

ամենայն իմքն քո են, եւ քոյքն իմ. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)


Իմածին

adj.

begotten, born of me.

NBHL (1)

զիմածին գեղեցկահրաշն զարմ՝ քաղցրաճաշակ հայրախնամ գթով սնուցանէի։ Իմածին դեռածաղիկն համբակի։ ընդէ՞ր խամրես զիմածին դեռաբողբոջս զարմն, եւ զփշոցն փոխատուես տխրութիւն. (Պիտ.։)


Իմանալի, լւոյ, լեաց

adj.

intelligible, comprehensible, perceptible, conceivable;
intellectual, intelligent;
—ք, spiritual intelligences;
— է, it is to be understood, it means.

NBHL (13)

νοητός, νοερός intelligibilis, intelligentia percipiendus. Ըմբռնելի մտօք. ճանաչելի հոգւով. անկեալ ընդ տեսութեամբ մտաց, եւ ոչ աչաց. հոգեղէն աննիւթ.

Էակացն են ոմանք՝ որ իմանալիք են, եւ են՝ որ զգալիք. արդ իմանալեացն ծայր աստուածայինքն են, եւ զգալեացն՝ մարդկայինքն. (Սահմ. ՟Դ։)

Զհրեշտակացն իմանալի գոլ ասաց զբնութիւնն, այսինքն ո՛չ տեսանելիք եւ շօշափելիք գունակ մարդկան, այլ իմանալիք միայն. (Լծ. ածաբ.։)

Սիոն զգալի լեառն, եւ խաչս իմանալի, զի մտօք իմանի սորա խորհուրդ. (Շ. բարձր.։)

Իմանալօք գոհութեամբք, եւ մարմնատեսակաւ երկրպագութեամբք. (Դիոն.։)

Իմանալի ասէ զլռելեայնն եւ ի միտսեղեալն. իսկ մարմնատեսակ՝ զգլխոյն խոնարհումն. (Մաքս. ի դիոն.։)

հոգւոյ աչօքն տեսանէ զաներեւոյթ յստակ լոյսն ճառագայթից ցալի արեգական. (Եղիշ. ՟Ե։)

Յաւետախաղաց շնորհիւ ցոլացեալ յիմանալի ճառագայթից հոգեւորաց. (Խոր. ՟Գ. 68։)

Ունի եւ քարինս իմն իմանալիս. (Նար. ՟Հ՟Ե։)

Եթէ ոչ իմանալի, զիա՞րդ եւ մարդ. զի եւ ոչ անմիտ կենդանի մարդն է ... Իմանալի, այլ ոչ անմիտ մարդն. (Առ որս. ՟Թ։)

Հոգին բնական եւ միտքն իմանալի յօրէնս տեառն խորհելով. (Խոսր.։)

Քերոբէքն եւ սերոբէք, որ ծայրքն են իմանալեացն. (Վրդն. ծն.։)

Աղօտ է եւ ի մոռացօնս դարձեալ իմանալւոյս տեսութիւն. (Լմբ. էր ընդ.։)


Իմանամ, ացայ, իմա՛, իմա՛ց, իմացի՛ր

va.

to understand, to know, to feel;
to conceive, to comprehend, to perceive, to learn, to find out, to discover;
to think, to consider;
to believe;
զօրութեամբ —, to understand (something omitted);
հնարս —, ելս՝ ելս իրաց —, to find means, to exercise one's ingenuity, to invent;
իմաստս չարս —, to weave a conspiracy, to form a plot, to cabal, to conspire;
զանձին — բարի, to seek one's interest, to consult one's own happiness;
գիտէ — զամենայն հնարս, he knows how to attain his end, how to manage.

NBHL (18)

Լսէք եւ ոչ իմանայք։ նոքա ոչինչ իմացան յայնցանէ։ Եբաց զմիտս նոցա իմանալ զգիրս։ Իմա՛ զոր ասեմս։ Իմացարուք զայս ամենայն։ Սրտիւ իմասցին.եւ այլն։

Ի նոյն միտս իմա ինձ եւ զհանդարտն. (Սարգ.։)

Իմացի՛ր, զի իշխանական կամս է հրեշտակաց եւ մարդկան. (Յճխ. ՟Բ։)

նովին քննութեամբ եւ իմաստիւք կարէին իմանալ զարարիչն ամենեցուն այսոցիկ. (Իգն.։)

Աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ՝ տեսանին. (Հռ. ՟Ա. 20։)

Որպէս եւ կր.

Եւ պատրաստեալ հուրն՝ մինչչեւ ուրուք ի նա փչեալ՝ վառումն նորա յայտնի իմացաւ երկիւղածաց աստուծոյ. (Եղիշ. ՟Բ։)

Խորդացն իմանալ յառաջագոյն զձմերունս կարեւորս։ Եղջերուաց գտաւ չժամանակ խառնիցն իմանալոյ. (Եզնիկ.։)

Մի՛ իմասցիր զսիրտ զչարիսն, եւ մի յագեսցի որովայն ի խորտիկս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Զհիւզեայն խնդիր թողեալ, զոր նիւթն ամենայնի կոչեն, ի չարեացն խնդիր եկեսցուք, զոր ի նմանէն իմանան։ Յորժամ միոյն յարուցեալ ի վերայ զմիւսն (ի ծառայից) սպանանիցէ, միթէ պատճառ չարեաց զտէրն պարտ իցէ իմանալ։ Եթէ գազանքվասն վնասակարութեան ի չարէ ու մեքէ արարչէ կարծիցին, զմարդիկ առաւելարժան է ի չարէ արարչէ իմանալ, եւ ոչ զնոսա. (Եզնիկ.։)

ԻՄԱՆԱԼ. Հնարել. նիւթել. ճարտարել. .... որպէս եւ հնարս կամ ելս իմանալ՝ է գտանել.

Չար դեւն իսկ իմացաւ զայնպիսի նշանակութիւն. (Ոսկ. մտթ.։)

Քանզի անուն եւ սահման զբնութիւն ենթակայ իրին յայտնեն, վասն է՞ր իմացան զսահման։ Սպանմունք լիէին եգիպտացւոցն ի վերայ իւրաքանչիւր սահմանի, մինչեւ իմացան չափ մի, որում անուն էր սպանակ. (Սահմ. ՟Գ. ՟Ժ՟Է։)

Որով զարտաքոյ բնութեան զմեղսն իմացան։ Սակս գահասիրութեան պատիւս պէսպէսս եւ զանազան իմացան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

Եթէ զտեղին կարէի դիտել, թերեւս ինձ հնարս իմանայի. (Եղիշ. թղմ.։)

Գիտէ գործել զոսկի եւ զարծաթ ... եւ իմանալ զամենայն հնարս, զորս տացես ցդա. (՟Բ. Մնաց. ՟Բ. 14։)

Թերեւս հնարս իմասցին այնպիսում խնդրոյ. (Մագ. ՟Թ։)

Ըստ իւրաքանչիւր իրաց գեղեցկապէս մտածութեամբքեւ զեզսն իմանան. (Պիտ.։)


Իմաստագործ

adj.

intelligent, skilful, clever;
well made, well constructed, skilfully made.

NBHL (1)

Ո՛վ մշտաշարժ երկնի բնութեան, գնդաձեւ իմաստագործ ձեռուանցն բարձրութեամբ լայնացեալ. (Պիսիդ.։)


Իմաստախոհ

adj.

tinking wisely or judiciously, wise, sensible, judicious, provident, cautious.

NBHL (1)

Քաջարիագոյնն եւ իմաստախոհ նահատակն. (Թէոդոր. ի կոյսն.։)


Իմաստախորհուրդ

cf. Իմաստախոհ.

NBHL (2)

ԻՄԱՍՏԱԽՈՐՀ ԻՄԱՍՏԱԽՈՐՀՈՒՐԴ. որ եւ ԻՄԱՍՏԱԽՈՀ. իմաստուն խորհրդով. խոհական. հանճարեղ. արթուն մտօք. Խելացի.

Ի կորովաբան եւ յիմաստախորհ արանց. (Սամ. երէց.։)


Իմաստակ, աց

s. adj.

sophist, pedant, sophister;
sophistical, pedantieal;
finespun, subtle.

NBHL (2)

Իբր յն. սոփեստէս. σοφιστής sophista. Այն՝ որ համարեալ է որպէս իմաստուն կամ իմաստասէր ոք եւ գրագէտ, ճարտասան, եւ այլն. եթէ իցէ արդեամք, եւ եթէ անուամբ եւեթ.

Մերթ որպէս իմաստակական. σοφιστικός sophisticus. Բազումք իմաստուն կարծեն զգտակն բանից իմաստակաց։ Կամի յանդիմանել զիմաստակ բարսն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)


Իմաստական, ի, աց

adj.

philosophical;
intellectual;
sensible;
sophistical.

NBHL (1)

ԻՄԱՍՏԱԿԱՆ որ եւ ԻՄԱՍՏՆԱԿԱՆ. որ կայցէ ինչ վայելչական իմաստնոց կամ իմաստասիրաց եւ իմաստութեան.


Իմաստակիր

adj.

intellectual, intellective;
sensible.

NBHL (1)

Ի ձեռն իմաստակիր եւ քաղցրահամ բոյր խօսից նուաճէր յինքն զամենեցուն սիրտ. (Կաղանկտ.։)


Իմաստայեղց

cf. Իմաստազեղ.

NBHL (2)

նոյն ընդ Իմաստազեղ Իմաստալից. Գրի ի յետնոց եւ ԻՄԱՍՏԱՅԵՂՁ, ԻՄԱՍՏԱՅԻՂՁ կամ ԻՄԱՍՏԱՅԵՂԾ.

Ծնունդ է արդար մտացն, որպէս ասացաք, եւ զաւակ իմաստայիղձ բանքն. (Լմբ. սղ.։)


Իմաստապէս

adv.

wisely, learnedly.

NBHL (1)

Իսկ եթէ ընդէր, լուիցես իմաստապէս. (Վրք. հց. ՟Բ. հին ձ. ուր նորն եւ տպ. իմաստապէս։)


Իմաստասէր, սիրաց

s.

philosopher;
sage, man of science, of learning.

NBHL (8)

Կատարեալ իմաստասէրն զամենայն ինչ խոստանալ գիտել, եւ գիտէ զօգտակարն։ Զորոյ զպատճառն բնական իմաստասէրն (բնախօսն) գիտէ. (Սահմ. ՟Դ. ՟Բ։)

Առաքինք ի զգայութեանց եւ իմաստասէրք երկու են, տեսանելիք եւ լսելիք. (Փիլ. լին.։)

ԻՄԱՍՏԱՍԷՐ. հետեւօղ բարոյական իմաստասիրութեան, յորում մասին նշանաւոր էր առ հելլենացիս Սոկրատ. առաքին. ըզգաստ. իմաստուն. խոհական. հեզ եւ համբերօղ.

Իմաստասէրկոչեմ ես ոչ զայն՝ որ զամենայն գիտէ ... այլ որ անախտ կենցաղավարութիւն ստացեալ ունի յինքեան. քանզի կատարեալ իմաստասէր է՝ ոչ բազում ինչ գիտէ ... այլ որ անբիծ եւ անախտ կենցաղավարութիւն ստացեալ ունի յինքեան. քանզի կատարեալ իմաստասէր՝ ո՛չ որ բազում ինչ գիտէ, այլ որ զախտս կարող գոյ հնազանդեցուցանել. (Սահմ. ՟Ի։)

Հեզութեամբ ամնայնի տանել, որպէս վայե՛լ է ըստ աստուծոյ իմաստասիրի։ Իմաստասիրին պարզ եւ արժան է ազատամիտ լինել ի նախանձութենէ եւ ի դառնութենէ. (Սարգ. յկ. ՟Ը։)

ԻՄԱՍՏԱՍԷՐ. որպէս Երաժիշտ եկեղեցւոյ կամ դաապետ. որ եւ Փիլիսոփոս ասի.

ԻՄԱՍՏԱՍԷՐ. որպէս Իմաստասիրական, եւ առաքինական.

Իմաստասէր կամօք եւ բանիւ. (Վրդն. ծն.։)


Իմաստասիրաբար

adj.

philosophically;
wisely, learnedly.

NBHL (2)

φιλοσόφως sicut philosophus Իբրեւ զիմաստասէր՝ ըստ ամենայն առմանն. որպէս փիլիսոփայ, իմաստութեամբ, եւ առաքինաբար.

Կատարեալ ամենայն եւ բարի, եւ իմաստասիրաբար, եւ արարչագործապէս են եղեալ. (Նիւս. բն.։)


Իմաստասիրական, ի, աց

adj.

philosophical.

NBHL (6)

φιλοσοφικός philosophicus. Սեպհական մաստասիրաց, եւ իմաստասիրութեան ըստ ամենայն առման. փիլիսոփայական, իմաստական, եւ առաքինական.

Ոչ գոլովամենեւին հմուտ իմաստասիրական բանից. (Սահմ. ՟Զ։)

Իմաստասիրականին եւեթ պարապեալ տեսութեանց բանի. (Պետ.։)

իմաստասիրական զգայութիւնք են (տեսանելիք եւ լսելիք), ի ձեռն որոց ստացեալ լինի ի մեզ բարի կեալն. (Փիլ. բագն.։)

Հմտանալ յամենայն իմաստասիրականս (այսինքն յիրս իմաստասիրութեան) բառից եւ ոլորոկաց, եւ ապա համարձակել ի թարգմանութիւն. (Շ. բարձր.։)

Գօտեաւպնդել ըզմէջսն մերձ է յիմաստասիրականն (հանճար), կազմ ի գործ, եւ անարգել յընթեցս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)


Իմաստասիրանամ, ացայ

vn.

to be philosophioal;
to be virtuous.

NBHL (2)

φιλοσοφέω philosophor. Իմաստասեր եւ առաքինի լիել, գտանիլ.

Յորժամ դու թշնամանես զնա եւ անարգես, եւ նա լռութեամբ համբերէ, դու խայտառակիս, եւ նա իմաստնասիրանա. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)


Իմաստասիրեմ, եցի

vn.

to study the sciences;
to philosophize, to reason philosophically;
to argue, to conclude, to infer;
to live or behave wisely.

NBHL (10)

φιλοσοφέω philosophor, dissero եւ այլն. Իմաստասիրութեան պարապել. քննել զիրս իմաստասէր մտօք.

Թէ ոչ սքանչանայ ոք, եւ ոչ ի խնդիր անկանի, եւ ոչ իմաստասիրէ. ո՛րգոն, յորժամ տեսանելով ոք ըզծիածանդ, եթէ սքանչանայ, ապա եւ ի խնդիր անկանի, ապա եւ իմաստասիրել ձառնարկէ. (Անյաղթ պորփ.։)

Եթէ ապացուցի պէտս ունի, յայտ է թէ իմաստասիրէ. քանզի մայր ապացուցի իմաստասիրութիւն է. եւ եթէ ոք ասէ գոլ զիմաստասիրութիւն, դարձեալ իմաստասիրէ. զի ապացուցի պիտոյանոյ՝ որով ցուցանէ գոլ զնա. ապա ուրեմն ամենայն իրօք իմաստասիրէ, եւ՛ որ բառնայ զնա, եւ՛ որ ոչն բառնայ. (Սահմ. ՟Բ։)

Ի բիւրուցն արգասեաց չարաց չափ մի երեւեցուցի, զի նոքօք զայլսն իմաստասիրեսջիք. (Նար. ՟Զ։)

Երեւելեօքս զաներեւոյթսն իմաստասիրեմ. (Լմբ. սղ.։)

Իմաստասիրեցին ի կտաւոցն տեսլենէ զյարութիւն. (Սկեւռ. յար.։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Հետաքննել. խուզարկել. քաջ խորհել. խելամուտ լինել. եւ հնարել, հայթհաղթել.

Իմաստասիրել խոհականութեանս բանիւ ոչ զաշխարհի ընդարձակութիւն, այլ թէ որքան է լայնութիւն եւ երկարութիւն առաւելութեան սիրոյն քրիստոսի. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ։)

Յուսովն մերձեցիր առ աստուած, զնա տե՛ս, եւ նորա փառս իմաստասիրէ՛. (Լմբ. սղ.։)

Յետ այնորիկ ա՛յլ իմն պատրանս եւ խորամանկութիւնս իմաստասիրեն. (Նանայ.։)


Իմաստասիրութիւն, ութեան

s.

philosophy;
wisdom.

NBHL (6)

φιλοσοφία philosophia, amor vel studium sapientiae. Սէր իմաստութեան. փոյթ իմաստից եւ գիտութեան. ուսումն փիլիսոփայութեան ըստ ամենայն մասանց.

Սահման իմաստասիրութեան ի ստուգաբանութեան, որ ասեն. իմաստասիրութիւն գիտութիւն գոյիցն՝ ըստ որում աստուածայնոց եւ մարդկայնոց իրողութեանց. (Սահմ. ստէպ։)

Սարսելի է մահ, այլ ոչ առ այնոսիկ որք զվերին իմաստասիրութիւն վերնական եւ անկոխելի. (Նար. ՟Հ՟Ա։)

Վարկանել զաղքատութիւն իմաստասիրութիւն, եւ զչարչարանսն հանգիստ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ. Առաքինի խորհուրդ եւ քաղաքաւարութիւն. իմաստութիւն գործնական, եւ հոգեւոր.

Զճշմարիտ հարստութիւն ախորժեսցուք, եւ զհաւատի իմաստասիրութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։)


Իմաստասպառ

s.

that has lost his senses, mad, foolish.

NBHL (1)

Ահա ես ինքն ինձէն կամաւորապէս անձնամատն ... զգայազիրկ եւ իմաստասպառ. (Նար. ՟Ի՟Բ։)


Իմաստնաբար

adv.

wisely, learnedly, skilfully, sensibly, prudently, judiciously, ingeniously;
discreetly;
sentimentally.

NBHL (2)

σοφῶς sapienter. որ եւ ԻՄԱՍՏՆԱՊԷՍ. Իմաստնաբար. իմաստութեամբ.

Իմաստաբար եւ բարւոք հոդ տանի էիցս. (Նիւս. բն.։)


Իմաստնանամ, ացայ

vn.

to grow wise, to learn, to know, to be instructed;
to understand, to comprehend.

NBHL (6)

Իմաստնացաւ սողոմոն քան զամենայն մարդիկ. եւ իմաստնացաւ քան զգեթան եւ այլն։ Եւ ընդէ՞ր իմաստնացայ։ Յորս իմաստնացաընդ արեամբ։ Ասացի բա իմաստնացայ. եւ այլն։

Եթէ իմաստնութիւն զինքն գոլ ասէ որդի, զիա՞րդ իմաստնանայր. եւ թէ պատահեաց նմա իմաստնանալն, եղիցի երբէք՝ զի ոչ այսպիսի. (Կիւրղ. գանձ.։)

Երանելի առաքեալքն իմաստնացան, եւ իմաստնացուցին զլսողսն այսմ բանի. (Համամ առակ.։)

Որ ասեն ցկիւրոս իմաստնաջի՛ր, եւ զամենայն կամս իմ արասցես. (Ես. ՟Խ՟Դ. 29։)

Հանդիսանան պահել զպատուիրանս նորա, եւ իմասնանան ի բարիս. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Զանմտութիւնս զայս ի բաց ընկեսցուք ի բաց ընկեսցուք, եւ իմաստնասցուք ի բարւոք կեանս մեր։ Զճշմարիտիմաստութիւն իմաստնասցուք ի կեանս մեր։ Որ զերկիւղն աստուծոյ ունի, զշնորհացն աստուծոյ իմաստութիւն իմաստնանայ. (Սարգ.։)


Իմաստնարան

s.

the seat of wisdom;
intellect, sense.

NBHL (1)

Հոսեալի յերկնուստ զգոյիւ գագաթանս իմաստնարանի բազմակիս. (Նար. կ.) (կայ եւ ձ. իմաստարան. )


Իմաստնացուցանեմ, ուցի

va.

to render wise, to improve in wisdom;
to free from infatuation, to disabuse, to undeceive.

NBHL (3)

Իմաստնացուցեր վերստին դարձեալ՝ հոգեւորական հանճարովդ. (Նար. ՟Զ՟Բ։)

Իմաստութիւնըդ հօր վերին, իմաստնացո՛ զիս յերկոսին. յարդիւնարար գործականին, եւ ի յիմաստ տեսականին. (Յիսուս որդի.։)

Միթէ յայնժամ առ չիմանա՞լ ինչ պնդեցաք, եւ այսօր նեղութիւնս ինչ զմեզ իմաստնացոյց. (Եղիշ. է։)


Իմաստնացուցիչ, չի, չաց

adj.

cf. Իմաստնարար.

NBHL (2)

Զաւակին իւրոյ դնել օրինակ իմաստնացուցիչ եւ ուսուցիչ խորհեցաւ նա։ Նշան իմաստացուցիչ եդ նմա. (Եփր. ծն.։)

Զայս կրեն մանկունք ի վարդապետաց, եւ անզգամք յիմաստնացուցչաց. (Փիլ. լին.։)


Իմաստնաւոր, աց

adj.

intelligent;
knowing, learned.

NBHL (1)

Զսոկրատէս եւ հարց ոմն իմաստնաւոր. (Պիտ.։)


Իմաստութիւն, ութեան

s.

wisdem, sense, reason;
understanding, knowledge;
philosophy;
skill, science;
գերաբուն —, sovereign wisdom;
իմաստութեամբ, wisely, sensibly, judiciously;
prudently, discreetly.

NBHL (14)

σοφία sapientia. Բարձրագոյն իմաստ եւ գիտութիւն. ծանօթութիւն աստուածային եւ մարդկային իրաց. գերագոյն հմտութիւն. եւ լայնաբար՝ Ուսումն իմաստասիրութեան կամ փիլիսոփայութեան, մանաւանդ ատուածաբանութեան.

Իմաստութիւն ստուգաբանի իմացումն՝ կա՛մ անցելոց իրացն, կամ առաջիկայիցն, յորս կարէ հասանել տեսողական մտացս հանճար։ Իմաստութիւն ստուգաբանի իմացութիւն. եւ այս ծերոցն ի դէպ է՝ քան մանկանցն՝ վասն հնութեան ժամանակին. (Լմբ. սղ.։)

Զանուսումնութիւն՝ որ առ ինքեան իցէ, կարծելնիմաստութիւն գոլ՝ եղեւ ամենեցուն. (Պղատ. օրին. ՟Ե։)

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ՝ յաստուած է Ծայրագոյն միտք աստուածեղէն, կամ ծնունդ մնաց հօր՝ որդին, որ պարզապէս իմաստութիւն կոչի. որպէս եւ բաշխումն ի մեզ՝ պարգեւ ասի հոգւոյն.

Իմասնութիւն աստուծոյ ասաց, առաքեցից ի նոսա մարգարէս եւ առաքեալս։ Ո՛վ խորք մեծութեան եւ իմաստութեան եւ դիտութեան աստուծոյ։ Քրիստոս աստուծոյզօրութիւն, եւ աստուծոյ իմաստութիւն։ Որ եղեւ մեզ յաստուծոյ իմաստութիւն։ Հոգի աստուծոյ, հոգի իմաստութեան եւ գիտութեան։ Ոչ կարէին զդեմ ունել իմաստութեանն եւ զհոգւոյն, որով խօսէր։ Սուրբ հոգին իմաստութեան։ Մարդասէր հոգին իմաստութեան.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ՝ ի մարդիկ, է՛ որ պարգեւ է աստուծոյ, է՛ որ ուսմամբ ստացեալ, եւ է՛ որ պատրանք խաբեութեան. վասն որոյ է՛ զի գովի, եւ է՛ պարսաւի.

Եկն ի ծագաց երկրի լսել զիաստութիւն սողոմոնի։ Վարժեցաւ մովսէս ամենայն իմաստութեամբ եգիպտացւոցն։ Հեթանոսք զիմաստութիւն խնդրեն։ Կորուսից զիմաստութիւն իմաստնոց։ յիմարեցոյց աստուած զիմաստութիւն աշխարհիս այսորիկ։ Ահա աստուած պաշտութիւն է իմաստութիւն.եւ այլն։

Ոչ գոյ ի նոսա իմաստութւն։ իմաստութեամբ նորա տարածեալ է համատարած։ Լուռ եղէ, երկուցեալ պատմել զանձին իմոյ զիմաստութիւն։ Հոգվուեսցեն զձեզ իմաստութեամբ։ Բազմութեամբ իմաստութեան քոյ եւ վաճառաց։ Ի վերայ գեղոյ իմաստութեան քոյ։ Խորհրդակից է աստուծոյ իմաստութեանն։ Զճանապարհս իմաստութեան ոչ ծանեան.եւ այլն։

ի սիրտ ամենայն իմաստոյ ետու զիմաստութիւն, եւ արասցեն զխորանն վկայութեան եւ այլն։ Իմաստութիւն ի դաւիթ ... Զի ոչգոլ պի նոսա իմաստութիւն։ կրտսեր իմաստութեան (կամ իմաստութեամբ)։ Զարմանային ընդ իմաստութիւն եւ ընդ պատասխանիս նորա։ Ճարտարապետն իմաստութեամբ կազմեաց։ Կանայք մանէին իաստութեամբ։ Խօսեցաւ կինն իմաստութեամբ իւրով.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. φρόνησις prundentia. հանճար եւ խոհականութիւն.

Իմաստութիւն զխոհականութիւնն ասէ, որում եւ այլ առաքինութիւնք հետեւին. (Նախ. իմաստ.։)

Անմիտք ատեցին զիմաստութիւն։ Զիմաստութիւն շրթանց իմոց պատուիրեմ քեզ։ Իմաստութիւն արդարոց յաջողեալ է։ որ սիրէ զխրատ՝ սիրէ զիմաստութիւն։ Խորագէտք զօրանան իմաստութեամբ։ Սէրն ձեր եւս քան զեւս առաւել լիցի ի գիտութեան եւ ամենայն իմաստութեան.եւ այլն։

Անսացե՛ք ստանալ զիմաստութիւն.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ. իբր մ. σοφῶς sapienter συνετῶς intelligenter φρονίμως prudenter. Իմաստնապէս. իմաստնաբար. հանճարով. ճարտարութեամբ. իբրեւ զխոհական. խելքով.


Իմաստուն, տնոց

adj. adv.

wise, learned;
intelligent;
prudent, judicious, discreet, sensible;
skilful;
sentimental;
philosopher;
— առնել, cf. Իմաստնացուցանեմ;
—, —ս, cf. Իմաստութիւն

NBHL (18)

σοφός sapiens. ունօղ իմաստութեան. մտաւոր. գիտուն. խելացի. ... որպիսի լինի միայն իմացական եւ բանական արարած, յետ աստուծոյ աղբերն իմաստութեան.

Մի իբրեւ անիմաստք, այլ իբրեւ իմաստունք։ Իմաստնոց եւ անմտից պարտապան եմ։ Ծածկեցեր զայս յիմաստնոց եւ ի գիտնոց, եւյայտնեցար տղայոց։ Ոչ գոյ ոք իմաստուն ի ձեզ եւ այլն։ Միայնոյ իմաստնոյն աստուծոյ. (Հռ. ՟Ժ՟Զ. 27։)

Առնել զբանաւոր զիմաստուն եւ զխօսուն արարածն ի մէջ անբան անխօս անիմաստ արարածն. (Ագաթ.։)

Այս օձիցն եւ կարճացն է բարք. եւ արդ մի՛ նմանիր նոցա դու, որ բանաւոր ես եւ իմաստուն։ Ո՛չ իբրեւ զանասունս ստեղծ զմեզ աստուած, այլ հոգեւորս եւ իմաստունս. (Սարգ. յկ. ՟Դ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

ԻՄԱՍՏՈՒՆ. σοφός sapiens երեւելի իմաստութեամբ եւ հանճարով յոր եւ է կարգի.

Առաքեաց կոչեաց զամենայն իմաստունս եգիպտոսի։ Եւ դու խօսեսցիս ընդ ամենայն իմաստունս մտօք։ Կանայք իմաստունք իշխանաց նորա։ Եւ տէր իմ իմաստուն է ըստ իմաստութեան հիշատակի աստուծոյ։ Որ հասանէ իմաստունք։ Այր իմաստուն՝ որ գիտիցէ քանդակալ զքանդակս ընդ իմաստունս իմ։ Ու՞ր իմաստուն, ու՞ր դպիր.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒՆ. որպէս իմաստասէր. փիլիսոփոս. եւ Իմաստակ. սոփեստէս.

Ոչ երկինք շրջին, զորմէ ասեն արտաքին իմաստունքն՝ թէ մերթ ի ծածկեն զլուսաւորսն, եւ մերթ յայտնեն. (Եզնիկ.։)

Յիմաստնոց եպիկուրոս եւ մալիտինոս. (Մագ. ՟Ժ՟Գ։)

Քան զիմաստունսն եւ քան զբանիբունսն զօրագոյն. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)

Որդի խրատեալ իմաստուն իլցի. ապրեցաւ ի խորշակէ որդի իմաստուն։ Ծառայ իմաստուն տիրեսցէ տերանց անմտանց. եւ այլն։

Ի սիրտ ամենայն իմաստիոց ետու զիմաստութիւն, եւ արասցեն զխորանն, եւ այլն։ Կին իմաստուն եւ բարեպաշտօն օրհնեսցի։ Իշխանք տայանու իմաստունք խորհրդականք թագաւորի։ Ո՞վ է այր իմաստուն՝ եւ ի միտ առցէ զայս։ Սերգեայ պօղոսի առն իմաստնոյ։ Կորուսից զիմաստութիւն իմստնոց։ Յաւուրս զաքարիայ իմաստնոյ։ Ամենայն ղեւտացի՝ որ ոք էր իմաստուն նուագարանօք երդոցն։ Որ իմաստունն է՝ ի ժամանակին յայնմիկ լռեսցէ։ ամենայն ինչ ուղիղ է իմաստնոց.եւ այլն։

Խնդրեա՛ այր մի իմաստուն եւ խորհրդական։ Ետու քեզ սիրտ իմաստուն եւ հանճարեղ քան զամենայն իմաստնոց եգիպտոսի։ Որ ետ որդի իմաստուն դաւթի։ Դարձուցանէ զիմաստունս յետս։ Մի՛ լինիր իմաստուն յաչս անձին քո։ Այր իմաստուն զլռութիւն սիրէ։ ծԾառայեսցէ անմիտն իմաստնոյն։ Խնդրեսցեն զհանճար առ յիմաստնոց դիւրաւ.եւ այլն։

Կապուտակ եւ ծիրանի հանդերձ նոցա՝ գործ իմաստնոյ ամենայն. (Երեմ. ՟Ժ. 9։)

ԻՄԱՍՏՈՒՆ. σοφός, συνίων եւ այլն. Ըստ աստուծոյ եւ ճշմարիտ իմաստուն կոչի եւ է արդարն, առաքինին, աստուածապաշտն.

Իմաստունք ծագեսցեն իբրեւ զլուսաւորութիւն ի հաստատութեան։ Անօրինեսցին անօրէնք, եւ ոչ առնուցուն ի միտ ամպարիշտք. եւ իմաստունք իմասցին. (Դան. ՟Ժ՟Բ. 3. 10։)

ԻՄԱՍՏՈՒՆՆ. սապհականեալ անուն Սողոմոնի. որպէս եւ գիրք իմաստութեան նորա համարեալ, եւ է ի բերանոյ նորա.

Իմաստուն առնէ զտղայս։ Զծերս նոցա իմաստուն արասցէ։ Որք կարօղ են իմաստուն առնել զքեզ։ Իմաստուն արարից զքեզ, եւ խելամուտ ի ճանապարհ յոր եւ գնասցես։ Ի ճանապարհս արդարութեանց քոց իմաստուն արա զիս. եւ այլն։ որպէս եւ կր. Իմաստուն լինել՝ նոյն ընդ Իմաստնանալ։


Իմաց

cf. Իմացութիւն;
— առնել տալ, cf. Իմացուցանեմ.

NBHL (4)

Լցեալ զնոսա աստուածայնովք լուսափայլութամբք, եւ կատարեալ ամենասուրբ հանճարով աստուածապետականացն իմացից. (Դիոն. եկեղ.։)

Եթէ իցէ. իմացս ի դժոխս, եւ դարմանս ի դիւէն. (Ոսկիփոր.։)

Զսիրտն ունին, որ հոգւոյն իմացքն, եւ մտաւորական տեսութիւն. (Երզն. մտթ.)

Իմացք ամբարտաւանութեան, եւ հոգի անհաւատ. (Մաշկ.։)


Իմացական, ի, աց

adj. s.

intellective, intellectual;
intelligent;
spiritual;
the mind, the intellect, the understanding;
—ք, the spirits of light, the Angels.

NBHL (4)

νοητός intelligibilis. Իմանալի. որ մտօք է տեսանելի, եւ ոչ աչօք. Եւ այս է յոյժ սքանելի եւ իմացական տեսութիւնք. Եղիշ. խաչել.։

Իմացական որ մտաց իմանի, այսինքն աստուածախաչ եղեալ գործի սպանման, եւ նոյն գործի կենաց. (Շ. բարձր.։)

Իմացական մաքուրնուիրօք, եւ մտաւորն պատարագօք. (Նար. խչ.։)

ԻՄԱՑԱԿԱՆՆ. գ. Միտք. իմացօղ զօրութիւն. Հաւատքն իմացականին է ներգործութիւն։ Հաւատամք իմացականիս գիտութեամբ. (Լմբ. էր ընդ եղբ. եւ Լմբ. պտրգ.։)


Իմացականութիւն, ութեան

s.

cf. Իմացութիւն.

NBHL (1)

Երեսքն՝ որ իբրեւ զարեգակն՝ յայտ առնէ զառաւելութիւն նորա իմացականութեանն տեսութեամբ՝ զաստուածային իմաստութիւն. (Լմբ. յայտն.։)


Իմացող

adj.

of quick apprehension, attentive, intelligent, discerning.

NBHL (1)

Յառաջահայեաց եւ իմացող մտաց դիւրին է անաշխատ ճանաչել. (Փարպ.։)


Իմացողութիւն, ութեան

s.

cf. Իմացութիւն.

NBHL (2)

Իմացումն. իմանալն. հասողութիւն. եւ Ըմբռնումն, կամ ըմբռնողութիւն. իմացական կարողութիւն. Վերածելն զմիտս ամենեցուն առ իմացողութիւն լուսոյն։ տեսին զաստուած դասք քահանայիցս իմանալի հայեցողութեամբ ձեռօք. (Լմբ. պտրգ.։)

Ոչ է իմացութիւն իմացողութիւն, եւ ոչ իմանալի. այլ իմացողութիւն է յառաջ եկեալ իմաստքն, եւ իմացողութիւն է զգայութիւն յորում կայ իմացութիւն. (Եւագր. ՟Ի՟Ը։)


Իմացուած, ոց

s.

intellect, understanding;
sense, sentiment;
cenception;
meaning, sense, signification;
thought, design.

NBHL (7)

Ոչ դանդաղեալ մտօք խօսիցիմք, այլ իմացածով զբանն բերիցեմք։ ամենայն երկիւղիւ ընդ. նմա եւ վասն նորա բնաւ իմացուածովք աւարտել զբանն. (Խոսր.։)

Ճեղքեն զբանն ըստ թիւր եւ տկար իւրեանց իմացուածոցն. (Շ. թղթ.։)

Թէ առաջինն եւ միջին փորուածքն կրեն ինչ, իմացուածքն հանդերձ զգայարանօքն հատանին. (Նիւս. բն.։)

Առատութիւն իմաստութեան աստուծոյ եւ դատաստանի նորա անցանէ զիմացուածով մարդկան. (Լծ. ածաբ.։) (որք բերին եւ ի ՟Ա նշ։)

Գիրս ստանալ ... զի ի նոցանէ զբանսն եւ զիմացուածս բերիցէք ի միտս ձեր. (Ոսկ. յկ.։)

Ձերոցդ իմացուածուածոյ խորհուրդ, եւ մերոյս հաւատոյ բանն. (Աթ. ՟Դ։)

արդի իմացուածովս զգայութեանց մաքրոց իմանամք զերեւելիսս. (Եւագր.։)


Իմացութիւն, ութեան

s.

intelligence;
intellect, understanding, comprehension, perception;
sentiment, opinion;
thought, design, project;
—ք, the celestial intelligences, the angels.

NBHL (6)

νόησις, διανόημα intellectus, intellectio, cogitatio. իմացումն. իմացողութիւն. ըմբռնումն, եւ խոկումն.

Լակոնացիքն բազում իմացութեամբ, եւ ոչ բազում բանիւք վարէին. (Պղատ. օրին. ՟Ա։)

Բարձրագոյն իմացութիւն է այսմ խոնարհ բանին։ Որ խոնարհագոյն թուի, ունի ի ծածուկ զբարձրագոյնն։ զի՛նչ ի գիրս իմացութիւնք են՝ իմանալ եւ ի միտ առնուլ. (Ոսկ. յհ.։)

Ըստ կարի խուզողութեամբ եւս փեռեկել առաջի այնոցիկ, որք խնդրեն զիմացութիւն. (Լմբ. պտրգ.։)

Կայք ամենայն եւ շարժութիւն իմացութեանցն եւ անձանց՝ (աստուծոյ հոգւոց) եւ մարմնոց. (Դիոն. ածայ.։)

իմացութիւնս կոչեն եւ յունաց իմաստունքն զիմանալիս եւ զհրեշտակականս զօրութիւն. (Մաքս. ի դիոն.։)


Իմացումն, ման

s.

cf. Իմացութիւն.

NBHL (6)

νόημα, νόησις intellectio, intelligentia, cogitatio, sensus եւ այլն. իմանալն եւ իմանիլն. իմացութիւն. ըմբռնումն՝ մտօք. գուշակութիւն մտաց. հասկըցողութիւն, հասկընալը.

Ոչ գիտացին զտեսիլն (զաքարիայի), այլ միայն իմացմամբ նկատեցին՝ նշանս եւ զօրութիւնս ինչ լինել ի տեղւոջ սրբութեան։ հրեայքն եւ այլքն մարմնաւորօքն (աչօք) ըստ մարմնի իմացմանցն տեսանէին ... եւ դուք իմացմամբ տեսանէք առաւել յետ չարչարանացն. (Կիւրղ. ղկ.։)

Խորհուրդ յղութիւն է մտաց, եւ բան՝ ծնունդ է իմացմանց. (Արծր.։)

Սոքա ամենեքին իմացմամբ ըմբռնին, եւ ոչ զգայարանօք. (Լմբ. ժող.։)

ԻՄԱՑՈՒՄՆ. αἵσθησις, νόησις sensatio, sensus, perceptio. Զգալն յանձին. ըմբռնումն մտօք եւ զգայութեամբ. Եթէ ունկնդիր լալ (բանից մերոց) եւ ի ձեռն գործոց ցուցումն ընձեռէք, իմացումն ոչ առցուք քրտանց եւ աշխատութեան մերում. (Ոսկ. յհ. ՟ա. 21։)

Ոչ տագնապի եւ աղօթելոյ. (Աթ. ՟Դ։)


Իմացուցանեմ, ուցի

va.

to inform, to apprize, to acquaint.

NBHL (4)

Իմացուցանել իսրայէլի զամենայն օրէնս. եւտ. ՟Ժ. 11։)

եւ իմացուցեալ՝ ածին զնոսա առաջի իշխանացն. (՟Բ. Եզր. ՟Ե. 17.) (որ հայի եւ ի յաջորդ նշ)։

Կամ Ցուցանել՝ որպէս Ի դեմս բերել, եւ յայտ առնել.

Բան առ բան ելոյծ, եւ իմացոյց ձեզ։ Իմացոյց ձեզ զօրէնս ձեր. (Եղիշ. ՟Բ։)


Լիաբուռն

adj. adv.

with full hands;
bountifully, plentifully, generously;
cf. Բռնալիր.

NBHL (1)

Առատ է ձեռն քո, եւ լիաբուռն տաս կարօտելոց. (Վանակ. յոբ.։)


Լիագիրկ

adj.

well-bent (bow);
—ք, skilful archers.

NBHL (4)

ԼԻԱԳԻՐԿՔ. Լցեալ գրկօք. գրկալիր, որպէս աղյեղն լիով լարեալ, եւ աղեղնաւոր քաջ.

կապարճեալք ... եւ լիագիրկք աղեղամբք ձգէր նետս. (Արիստակ.։)

Լիագիրք եւ պղնդաձիրք նետողաց. (Մեսր. երէց.։)

Լիաձիրգք եւ լիագիրկք մտցեն անդր. նետիւք եւ աղեղամբ. (Ոսկ. ես.։)


Լիալիճ

cf. Լայնալիճ.

NBHL (1)

cf. ԼԻԱՅՆԱԼԻՃ. եւ ԼԻԱԳԻՐԿՔ.


Լիալիր

adj.

superabundant;
brimful.

NBHL (2)

Լի եւ լի. լիուլի. անթերի. ընդարձակ.

Ճակատ իմ լիալիր եւ մաքուր ծրարեալ. (Կեչառ. աղեքս.։)


Լիախորտիկ

adj.

abundant, plentiful;
sumptuous;
festive, merry;
gluttonous.

NBHL (2)

Ունօղ եւ կերօղ զխորտիկս բազմապատիկս. Յղփացեալ.

Իսկ մեծատունն՝ փափկասէր, արբեցող, եւ լիախորտիկ. (Ոսկ. ղկ.։)


Լիականութիւն, ութեան

s.

cf. Լրականութիւն.


Լիակատար

adj. adv.

plenary, full, complete, absolute;
perfectly, entirely, fully;
— իշխանութիւն, absolute power, full authority;
— իշխանաւոր, a plenipotentiary;
— ներողութիւն, plenary indulgence.

NBHL (3)

Լիով կատարեալ. լի եւ կատարեալ.

Յաստուածակոյս կողմանէն ամենայն ինչ հաստատուն եւ լիակատար է. (Լմբ. հանգ.։)

Գրեաց եւս ճոխագոյն եւ լիակատար քան զայլ ընկերսն. (Հ. կիլիկ.։)


Լիահանճար

adj.

full of wisdom, sensible, prudent;
ingenious, skilful.

NBHL (1)

Թողլով իւր որդի բազմահարուստ եւ լիահանճար յիրս եւ ի բանս. (Յհ. կթ.։)


Լիաձիգ

adj.

skilful in archery;
well-bent (bow).

NBHL (3)

ἑκτείνων extendens. որ լիուլի քարշելով զաղեղն՝ ձգէ զգետ. եւ ՔՕաջ լարեալ (աղեղն). լիագիրկք, եւ լիալիճ. հաստաձիք.

Որդիք եփրեմի լիաձիգ եւ պնդաձիգք. (Սղ. ՟Հ՟Է. 9։)

Կապարճեալք եւ իաձիգք ... անկցին ի ներքս. (Եփր. աւետար.։)


Լիաձիր

adj.

abundant, copious;
generous, liberal.

NBHL (2)

Լի եւ առատ ձիրք. առատաձիր.

այս ծով մեծ՝ լիաձիր եւ յոքնատարած. (Նար. մծբ.։)


Լիանամ, ացայ

vn.

to be full, to abound;
to be filled with, to be satiated.

NBHL (2)

πληροῦμαι impleor, repleor. Լի լինել. ճոխանալ, յագենալ. եւ Լրանալ. լեցուիլ.

Լցան լիացան երանեցան։ Լցեալ լիացեալ եւ ուղերձեալ. (Նար. առաք. եւ Նար. խչ.։)


Լիապատար

adj.

heaped up, running over, full to overflowing;
complete, perfect.

NBHL (5)

Լի եւ պատարուն. լի ուլի. առատ. զեղուն. լիակատար. անթերի.

Լիապատար բերմամբ որթ եւ թզենի եւ ամենայն բոյօք անդաստանի պտղաբերք լիցին. (Կաղանկտ.։)

Յաստուածեղէն եւ յարտաքին հրահանգս անթերի եւ լիապատար էր. (Շ. բարձր.։)

Զանազանք են շնորհք բարեաց հեղեալ յարարչէն աստուծոյ ... եւ այն՝ առատապէս, եւս եւ լիապատար ըստ մեծաձեռնութեան արարչին. (Խոսր.։)

Եղիցուք իբրեւ զքրիստոս, ըստ կար մերոյ մաքրութեան, եւ լիապատար (կամ՝իապարար) սիրով. (Լծ. ածաբ.։)


Լիապէս

adv.

abundantly, plentifully.

NBHL (3)

Լիով. առաւելապէս. եւ Ցյագ. եւ Անթերի. կատարելապէս. պօլ պօլ.

Լե՛ր պարգեւիչ հայցուածոց մերոց լիապէս ի քոյ առատ պարգեւացդ. (Բրս. քարոզ.։)

Թերակատար, եւ ոչ լիապէս ծանուցանել, կամ ուսուցանել, կամ ցուցանել. (Պիտ.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 22։)


Լիապտուղ

adj.

fruitful, fertile, productive, teeming.

NBHL (1)

Ձիթենի լիապտուղ եւ վարսաւոր. (Փարպ.։)