Entries' title containing ե : 10000 results

Չարուեստ

s.

sly, pernicious art.

· Calfa

NBHL (2)

Զկարեւորն եղծին, եւ զչարուեստն ընդ արուեստն խառնեցին. (Ոսկ. մ. ՟Բ. 24։ 8)

որպէս յն. Արուեստ չար, կամ չարարուեստութիւն. κακοτεχνία.


Չարչարելի, լւոյ

cf. Չարչարական.

· Calfa

NBHL (5)

Զգեցաւ մարմին չարչարելի։ Անչարչարելին, ասէ, չարչարի չարչարելեաւն. (Եղիշ. ՟Ը։ Յհ. իմ. երեւ.։)

չարչարեցաւ անչարչարելին չարչարելեաւն, եւ մեռաւ անմահն մահկանացուաւն. (Շ. թղթ. ստէպ։)

Խոնարհեցար ի չարչարանս չարչարելի բնութեամբ մարդկան. (Շար.։)

Առեալ զչարչարելի մարմին, եւ ի չարչարելոջն չարչարեալ անչարչարելին. ինքն չարչարելի, եւ ինքն անչարչարելի. (Սիւն. առ պտր. անտիոք.։)

Մահն ի մեղաց էառ սկիզբն ... քանզի եւ չարչարելիք իսկ անտի եղեաք. (Ոսկ. մ. ՟Բ. 1։ 6)


Չարչարելիութիւն, ութեան

s.

passibility.

· Calfa


Չարչարեմ, եցի

va.

to torment, to harass, to molest, to pain, to ill-treat, to ill-use.

· Calfa

NBHL (9)

Ծառայեցուսցեն զնոսա եւ չարչարեսցեն։ Չարչարեաց զնա սարա։ Զժառանգութիւն քո չարչարեցին։ Զքեզ եւ զազգատոհմն քո չարչարեցեն։ Արկ հերովդէս արքայ ձեռն՝ չարչարել զոմանս յեկեղեցւոյն.եւ այլն։

Չարչարեցայ, եւ խոնարհ եղէ մինչեւ յոյժ։ Չարչարեցար ամենայն ուրեք, ուր չարչարեցաւ հայր իմ։ Ռամիկն թագաւորաւն հանդերձ չարչարեալ, եւ այլն։

Որոց չարչարեալ են խելապատակքն. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Բ։)

Չարչարեցի՛ր իբրեւ զբարւոք զինուոր, եւ նահատակեա՛ օրինօք, որպէս զի պսակեսցիս։ Ասէր ցանձն իւր, չարչարեցի՛ր, եւ մեռցիս. (Բրս. պհ. ՟Բ։ Վրք. հց. ՟Գ։)

Ոչ տալ քուն աչաց ... յերկիւղէ այսոցիկ չարչարեալ հոգւոյ իմոյ. (Շ. ընդհ.։)

Չարչարեցաւ մովսէս ցասմամբ. (Վրդն. սղ.։)

Զայս ամենայն չարչարեցաւ առ ի կեցուցանել զմեզ. (Ածազգ. ՟Ա։)

Զայնպիսի չարչարանս չարչարեցաւ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

κακόω, κακουχέω, βασανίζω malis afficio, male tracto, affligo, crucio. կր. πάσχω patior κακοπαθέω mala patior πονέω laboro ὁδυνάομαι dolore afficior . Չարիս եւ կիրս եւ տանջանս հասուցանել. նեղել. խոշտանգել. աշխատ առնել. հարստահարել. կր. կրել զչարչարանս, զվիշտս. չարչըրկել. եւ ցաւ նեղութիւն քաշել.


Չափաբեր

adj. fig.

of a just measure, symmetrical;
moderate, regulated, of steady habits, temperate, sober.

· Calfa

NBHL (4)

Քանզի ոչ չափաբեր այր զզրկօղսն թողեալ՝ քինայցէ ի նոցայցն՝ զպատիժս պատուհասից ի բաց բարձեալ ի պարտողացն՝ յոչն մեղուցեալ ամբարիցէ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Եւ իբրու Չափաւոր ինչ. դուզնաքեայ.

(Զբանսդ) ոչ չափաբեր ընկալայ, այլ անշուշտ եւ ճշմարիտ գիտեմ. (Փիլ. լիւս.։)

μέτριος moderatus. Որ բերէ յինքեան զչափ, կամ ի չափու ունի զանձն. բարեխառն. զգաստ.


Չափաբերական, ի, աց

adj.

measured, proportioned, symmetrical;
rhythmical, metrical.

· Calfa

NBHL (3)

Եւ զի՞նչ է ինձ սակաւս եւ նուազագոյնս յօդել սահմանս կսկծելիս չափաբերականս, մինչ անցեալ է ըստ քանակութիւն։ Նշխար յիշատակի մասին օրհնութեան չափաբերականի (ի նոյեան տապանէ). (Նար. ՟Ե. եւ Նար. մծբ.։)

Եւ էր անարգանքն ասացեալք՝ տաղ չափաբերական։ Ոտանաւորս եւ չափաբերականս գերակայ գրել տաղս։ Քերթութիւն է առասպելավարժութիւն, եւ չափաբերական բանիւք պատմութիւն զանազան իրաց. (Նոննոս.։ Մագ. ՟Ժ՟Ա։ Երզն. քեր.։)

μέτριος moderatus. Չափաւոր. չափով բերեալ.


Չափաբերապէս

adv.

proportionably, symmetrically, regularly.

· Calfa

NBHL (3)

Չափաբեր գոլով. պահելով զչափ բանից եւ բառից.

Յարահետեւօղք իմաստասիրացն, եւ վերահայեցօղք չափաբերապէս մակագրութեանց. (Խոր. ՟Գ. 62։)

Զառ ի ծերունեացն անցեալ բան՝ ի պարզագունիցն չափաբերապէս հանդիպեցայց. (Յհ. կթ.) (այն է բան Պորփիւրի. տե՛ս ի բառն Չափաւորապէս)։


Չափաբերեմ

va.

to reduce to order;
to versify.

· Calfa

NBHL (3)

ՉԱՓԱԲԵՐԵԼ. Չափով եւ կարգաւ յառաջ բերել, յարմարել. եւ Տաղաչափել.

Զթիւս ըստ ծննդոց իւրաքանչիւրոց մինչ առ մեզ՝ չափաբերել. (Արծր. յռջբ։)

Տաղ դիւցազնական չափաբերեալ ըստ ելլենացւոցն։ Ի քառից տասանց չափաբերեալ գտցի. (Մագ. խչ.։)


Չափաբերութիւն, ութեան

s.

measure, symmetry, proportion;
rhythm, meter;
cf. Չափագիտութիւն.

· Calfa

NBHL (5)

Գեղեցկութիւն մարմնոյ՝ որ ի չափաբերութենէ մասանց եւ գեղեցկակերպութեանց գոյանայ. (Փիլ. լին. ՟Դ. 19։)

Ի նկարագրութիւնսն՝ ո՛չ որ զպայծառութիւն դեղոցն ունի, այլ որ զչափաբերութիւն յօդաչափաբերութեանն՝ նա՛ է գովելի. (Արշ.։)

Եթող նա զտախտակն պղնձի, այսինքն զաստռոնոմին՝ որ ընդունէր զչափաբերութիւն ժամուց տուընջեան։ Աստուծոյ (չիք) ոչ պատկեր եւ ոչ ձեւ, եւ ոչ քանակութիւն, եւ ոչ չափաբերութիւն. (Մագ. ՟Ե։)

Ոյք քաղդէութեամբ, եւ չափաբերութեամբ, եւ որքանութեամբ զբաղէին». (Ոսկ. յհ. ՟Բ. 17.) իմա՛ ըստ յն. աստղաբաշխութեամբ, մաթէմադիգայիւ, եւ թուաբանութեամբ։

μέτρησις, μέτρον mensura, metrum συμμετρία apta proportio, moderatio. Չափ իրաց եւ բանից. չափակցութիւն. համեմատութիւն. յարմարութիւն.


Չափակցեմ, եցի

va.

to proportion, to equal, to symmetrize.

· Calfa


Չափելի, լւոյ, լեաց

adj.

measurable.

· Calfa


Չափեմ, եցի

va.

to measure;
to examine, to ponder, to weigh;
to judge, to conjecture;
to reward, to return like for like;
to versify, to make verses;
չափեաց նմա վեց չափովն գարի, he gave him six measures of barley.

· Calfa

NBHL (7)

Չափեցին չափովն։ Չափեսջիք երկուս հազարս կանգունս։ Ո՞ չափեաց ափով իւրով զջուրս, եւ զերկինս թզաւ, եւ զերկիր ամենայն քլաւ։ Մանէ, չափեաց աստուած զթագաւորութիւն քո, եւ վախճանեաց զնա։ Ոչ բազմաժամանակեայն է, եւ ոչ որ թուով ամացն չափիցի։ Որով չափով չափէք, չափեսցի ձեզ։ Անձամբ յանձինս զանձինս չափեն (մեծացուցանելով զանձինս).եւ այլն։

Յերկրէ յերկինս չափել լարօք. (Բրսղ. մրկ.։)

Չափեաց նա իւր աւուրս ծնանելոյ՝ օրինօք բնութեանս։ Ըստ ճանապարհացն առաքինութեան եւ օթեւանքն չափեցան. (Իգն.։)

Եւ մեք սաղմոսաբանեսցուք, եւ յոլովս գրեսցուք, եւ չափեսցուք. (Առ որս. ՟Դ։)

Ի գրել բանիւ աստուածական, ոտիւք չափեալ ներտաղական։ Կատարեցաւ բանըս չափեալ՝ ի համբակէ նուաստացեալ. (Շ. խոստ. եւ Շ. վիպ.։)

μετρέω, διαμετρέω, καταμετρέω metior, dimetior. Ընդ չափով արկանել. առնուլ զչափ քանակաց. չափով տալ, հատուցանել. եւ Քննել. յորոշեալ չափ վերծանել զիմն.

ՉԱՓԵԼ. μετρέω versibus complector. Չափաբանել. տաղաչափել.


Չբարերարութիւն, ութեան

s.

want of disposition to do good;
selfishness.

· Calfa

NBHL (2)

Պատժելն բարերարութեան գործ է, չպատժելն՝ չբարերարութեան. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ա։)

Որպէս՝ Ոչ բարերարութիւն.


Չբնակեալ

adj.

uninhabited.

· Calfa


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

«ճզմած ձիթապտուղի կեղևանք» Վստկ. 184. «Դարձո՛ զչեչն հանդերձ կտովն ի ջրաղացն»։

= Նոյն է չանչ բառի հետ և նրա հետ միա-սին փոխառեալ է Կովկասեան լեզուներիս-հմմտ. յատկապէս վրաց. ჭა ճաճա «խա-ղողի կեղևանք», ჩეჩა չեչա «վուշը մաքրել», ნაჩეჩი նաչեչի «վուշի խծուծ»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ատն. չէչ, Ղրբ. չիչ և Շմ. ջէջ «ճըզ-մած խաղողի կեղևանք», Երև. չէչ «թութի քամած կեղևանք», Ախց. Կր. չէչ «խնձորի. տանձի և նման պտուղների նետելու մեջու-կը, կանաչեղէնների դէն գցելու մասերը, չօփ»։-Սրանց հետ նոյն են չաչ Հմշ. «եգիա-տազորենի վրայի շապիկը կամ պատեանը». Տր. «լոբու դրսի կանաչ պատեանը», Խտջ «շողգամի և բողկի կանաչ տերևները՝ որ չորացնելով պահում են կերակուր եփելու համար»։

ՓՈԽ (borrowing) Թրք. և յն. գւռ. Ատն. č̌eς «խաղո-ղի ճզմած կեղևանք» (Արևելք 1888, նոյ. 8-9), ուտ. čec «միջից մեղրը քամուած մեղրահաց»։

«կալի մէջ լցուած մաքուր ցորենի դէզ». գաւառական բառ է, որ հնից աւանդ-ուած չէ. սխալմամբ է որ ՆՀԲ նախորդը շը-փոթում է սրա հետ։

= Պրս. [arabic word] čat, որ և [arabic word] cas, [arabic word] žaž «դէզ կալի կամ կոյտ արմտեաց, զոր դիզեն զկնի ծեծելոյ և որոշելոյ ի յար-դէն զցորեանն ի կալին». նոյնից է թրք. թթր. čaǰ, čac, čaš, jaš «կալսած հաճարի կամ վարսակի դէզ. 2. մաքրելուց յետոյ կալի մէջ մնացած բարակ յարդը» (Будaгoвъ 1, 454). նոյն բառն է դարձեալ՝ որ թուրքերէնի միջոցով փոխ առնուելով՝ դարձել է սերբ. čadǰ, čadja, լեհ. čac, čadž «բարակ յարդ»։ -Աճ.

ԳՒՌ (dialectal) Խրբ. չmջ, Ակն. Եւդ. չէչ «կալի մէ» դիզուած մաքուր ցորենի շեղջ»։-էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով չէչ հոմանիշը (Բիւր. 1898, 865) անշուշտ հայերէնից է. իսկ թրք. գւռ. Եւդ. [arabic word] čej և Տ. ǰeǰ «ցո-րենի դէզ» չեն կարող լինել հյ. շեղջ բառից (ինչպէս կարծում են Թուրեան, Բիւր. 1899, 798 և. Գազանճեան, Յուշարձան 329), այլ նոյն են վերինների հետ. այսպէս նաև թրք. [other alphabet] ︎ čee «մաքրելուց յետոյ կալի մէջ մը, նացած ցորենը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 178)։

«ծակոտիք». արմատը հնից չէ ա-ւանդուած. յետնաբար միայն գտնում եմ գործածուած Ադամ. 136. «Կողն նման է պինդ ոսկրի, բայց մէջն փուճ, չեչով իլի»» Սակայն սրանից ունինք չեչաքար «ծակոտ-ևէն մի քար» Անյ. ստորոգ. Առաք. լծ. սահմ. 540։

ԳՒՌ (dialectal) Արմատը պահուած է «ծաղկախտից մնացած հետքեր երեսի վրայ» և «մեղրև ծակ ծակ բջիջներ» նշանակութեամբ. այս-պէս Ախց. Խրբ. չէչ, Ագլ. Գոր. Ղրբ. չիչ.-Բայց նշանակում է նաև «մեղրի բջիջները կազմող մեղրամոմը» (Ղրբ.), «մեղրից քամ. ուած մոմը» (Երև. Սեբ.), «մեղրի բջիջների սև նիւթը» (Ակն.). նմանութեամբ «միսը ծա-մելուց յետոյ մնացած անհիւթ մասը» (Ղրբ.)։ Այս իմաստները, մանաւանդ վեր-ջինը, կարող են լինել չեչ «կեղևանք» բա-ռից։-Նոր բառեր են չեչոտ (Շմ. չէչօտ, Ջղ. չիչոտ, Մշ. չիչոդ, Տփ. չէչուտ), չեչմեղր, չեչ-խաթու, չեչոտենի «մի տեսակ տանձ՝ վրան սև կէտերով»։

NBHL (2)

Բառ. ռմկ. Դէզ եւ խռիւ. մրուր կամ մանրուք իրաց, թին, խեշերանք. կամ Պիսակութիւն. խորտաբորտութիւն.

Դարձո զչեչն հանդերձ կտովն ի ջրաղացն. (Վստկ. ՟Մ՟Ղ՟Ե։) յաւել ի մեկնութիւնն. Առաւել ասի ռմկ. որպէս շիւ կամ ճիպռէ խաղողոյ. եւ որպէս դատարկ մաղ մեղու։


Չեչաքար, ի

s.

pumice-stone.

· Calfa

NBHL (1)

(Ասի) խոշոր՝ որ անհաւասարք են (մասունքն). որպէս չեչաքարն. (իսկ) ողորկն՝ որ հաւասար են. որպէս ապակի կամ մարմառն. (Անյաղթ ստորոգ.։) ( ըստ Լեհ. քար ծակալից սպնգանման. pumex ).


Չեչոտ

adj.

pocky.

· Calfa


Չեպիսկոպոս, աց

s.

pseudobishop.

· Calfa

NBHL (3)

Անարժան կամ սուտ եպիսկոպոս.

Յամենայն քաղաքս արիանոսս չեպիսկոպոսս յղէր։ Որ անուանեալք էին չեպիսկոպոսունս աղանդոյն արիանոսաց. (Բուզ. ՟Դ. 5. 8։)

Անընդունելի սինհոգոսին չեպիսկոպոսունքն եւ անարժան քահանայքն նզովեցին զսուրբ գերմանոս պատրիարգն. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Թ.։)


Չերէց, րիցու

s.

pseudopriest, bad or unworthy priest.

· Calfa

NBHL (2)

Անարժան կամ սուտ երէց. չքահանայ.

Պարգեւ առեալ չերիցուն զգիւղն. (Բուզ. ՟Դ. 15։)


Չեւ, չեւ եւս

conj.

not yet;
not till now;
չեւ տեսեալ, before seeing.

· Calfa

NBHL (8)

Չեւ էր հոգի, քանզի յիսուս չեւ էր փառաւորեալ։ Չեւ եւս գիտէին զգիրս։ Չեւ լինէր արեգական ճառագայթիցն յաշխարհ սփռել. (Յհ. ՟Է. 39։ ՟Ի. 9։ ՟Գ. Մակ. ՟Ե. 14։)

Ո՛չ է պարտ ձեզ հուպ լինել եւ մերձենալ առ նոսա, որ չեւդ էք բժշկեալ, որ չեւդ էք սրբեալ մկրտութեամբ. (Ագաթ.։)

Չեւ էր ուրուք ձեռնարկեալ յեկեղեցին յայտնի։ Ի ճշմարտտութեան վերայ չեւ է հասեալ. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ը։)

Յառաջ քան չեւ էր եկեալ բաբելացին. (Վահր. յար.։)

Մերթ՝ ըստ հոմաձայնութեան յունին, իբր Եւ ոչ իսկ. ոչ եւս. այնուհետեւ ոչ.

Ի բնական կրից ոչ էր օտար. ապա թէ ոչ՝ չեւ էր մարմին. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)

Թէ չէր երեւեալ հօրն արդարութիւն ի յերկնից, չեւ էր սկսեալ ճշմարտութիւնն ի յերկրէ. եւ թէ չէր խրախուսեալ մարդն ի յերկնայնումն, ոչ եւս էր սրբեալ. (Նար. կուս.։)

ՉԵՒ. ՉԵՒ ԵՒՍ. οὑδέπω, οὕτω, μήπω, οὑκ ἕτι adhuc non, nondum πρίν antequam. Տակաւին ոչ. դեռ եւս ոչ. մինչչեւ. նախ քան. դեռ չ, չեղած.


Չէզոքացուցանեմ, ուցի

va.

to neutralize.

· Calfa


Չին եւ մաչին

s.

China.

· Calfa


Չլուեալ

adj.

unheard of.

· Calfa

NBHL (3)

Ոչ լուեալ. չիմացեալ. եւ ոչ լուեալ գոլ.

Չլուեալ այնուհետեւ այր ընկերի բարբառոյ. (Ագաթ.։)

Ի չքմեղս լինելով՝ չլուելոյն առնէր (ռմկ. չլսելու զարկաւ. չիլսեցի կըսէր). (Բուզ. ՟Ե. 24։)


Չլուելոյն առնեմ

sv.

to turn a deaf ear to, to desire not to hear, not to hear on that side.

· Calfa


Չկենդանի

adj.

lifeless;
cf. Անկենդան.

· Calfa

NBHL (2)

Չկենդանիքն զիա՞րդ կարիցեն կենդանեացն պատճառ ծննդեան լինել. (Եզնիկ.։)

Նաբուքոդոնոսոր պատկեր կանգնեաց. եւ կենդանին ի չկենդանւոյ կամէր պայծառագոյն երրեւել. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Չկեցու, աց

adj.

lazy, idle, unoccupied, sluggish, slothful.

· Calfa

NBHL (2)

Անամօթից եւ չկեցուաց է կալն եւ ծաղր առնել զայնպիսի նշաւակութիւնս. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

οἱκοτρίβης verna, otiosus. Ընդոծին անգործ, որ ոչն աշխատի ի կեանս իւր. անպիտան.


Չկեցութիւն, ութեան

s.

laziness, etc.

· Calfa

NBHL (2)

Չարաչար կեանք՝ ոչինչ ընդհատ ի մահուանէ. անգործութիւն անպիտան.

(Բաժանեալքն ի կործանման աշտարակին) մի մի ի նոցանէ զմէնութիւն չկեցութեան յանձինս իւրեանց բերէին. (Ագաթ.։)


Չհանդուրժեմ

vn.

not to suffer.

· Calfa


Չձեռնհաս

adj.

incapable, impotent, powerless.

· Calfa

NBHL (1)

Անձեռնհաս. անբաւական. անզօր։ (Ագաթ.։)


Չմեղ

adj.

innocent, harmless.

· Calfa

NBHL (2)

ՉՄԵՂ կամ ԱՌ Ի ՉՄԵՂ. Որ չունի մեղանչել այլում. անվնաս, կամ անվնասելի.

Ամենազօր հրամանաւ ի հակառակիցն սիաբանեալ, ի պատճառս առ ի չըմեղ բնութեանն. (Գանձ.։)


Չմեղադրանք

s.

not blaming, not finding fault with.

· Calfa

NBHL (3)

ՉՄԵՂԱԴՐԱՆՔ ՉՄԵՂԱԴՐՈՒԹԻՒՆ. Անմեղադրութիւն. ներողութիւն.

Չմեղադրանս յամենեցունց պահանջեմ. (Ճ. ՟Ը.։)

Չմեղադրութիւն խնդրէ բանիցն ասացելոց. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Չմեղադրութիւն, ութեան

s.

cf. Չմեղադրանք.

· Calfa

NBHL (3)

ՉՄԵՂԱԴՐԱՆՔ ՉՄԵՂԱԴՐՈՒԹԻՒՆ. Անմեղադրութիւն. ներողութիւն.

Չմեղադրանս յամենեցունց պահանջեմ. (Ճ. ՟Ը.։)

Չմեղադրութիւն խնդրէ բանիցն ասացելոց. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Չմենի

s.

cornel-tree.

· Calfa


Չմշտնջենաւոր

adj.

not eternal.

· Calfa

NBHL (2)

Որ ոչն է մշտնջենաւոր, կամ յաւիտենից.

Զիա՞րդ չէականքն եւ չմշտնջենաւորք ընդ էականին եւ ընդ մշտենջաւորին երկրպագութիւն առնուցուն. (Եզնիկ.։)


Չյանցուցեալ

adj.

free from guile, innocent.

· Calfa

NBHL (2)

Ոչ յանցուցեալ. ոչ մեղուցեալ, որպէս դնի ի յն.

Թագաւորեաց մահ եւ ի վերայ չյանցուցելոցն ըստ նմանութեան յանցուածոցն ադամայ. (Հռ. ՟Ե. 14։)


Չնչեան

cf. Չնչին.

· Calfa


Չորաբեկ

adj.

dry, frugal;
— հաց, dry toast;
— սեղան, frugal table, light meal.

· Calfa

NBHL (3)

Չոր եւ բեկեալ. աշտուճ. անպաճոյճ.

Հաց չորաբեկ. (Յհ. կթ.) (ուր գրի եւ ՉԱՐԱԲԵԿ հացիկ)։

Վայելեալք ցերեկութեանն վաստակօք, ի չորաբեկ սեղանն մատչին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Չորակեաց

adj.

xerophagus, feeding on dried aliments;
very abstemious.

· Calfa

NBHL (2)

որ եւ Չորաճաշակ. Որ կեայ չոր եւ ցամաքային իրօք. չորակեր.

Էր այր պարկեշտ եւ չորակեաց (կամ չորակաց). մինչ զի յամենայն աւուրս պահոց անձէթ եւ անգինի էր սեղան նորա. (Հ. յնվր. ՟Ժ՟Դ.։)


Չորակեր լինիմ

sv.

to live on dried things, to practise xerophagy.

· Calfa


Չորակերութիւն, ութեան

s.

nourishment composed of dried fruits, legumes or herbs, xerophagy;
vegetarianism;
rigorous abstinence.

· Calfa

NBHL (6)

Ոչ է պարտ զքառասնորդսն մեծի հինգշաբաթին լուծանել, այլ չորակեր լինել. (Կանոն.։)

Պարտ է ի սուրբ քառասներորդս աղուհացիցն շաբաթի եւ կիւրակէի չորակեր լինել, որպէս եւ յայլ աւուր. (Տօնակ.։)

Յայնմ աւուր սակաւ չորակեր լինել. (Մխ. դտ.։)

Նահանջեա՛ զսրտմտօղ բարսդ չորակերութեամբ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՉՈՐԱԿԵՐ ԼԻՆԵԼ. χηροφαγέω arida comedo, cibis siccioribus vescor. Չոր ուտելեօք կամ հացիւ եւեթ ապրիլ. հրաժարել ի պարարտ կերակրոց. չոր ուտել, չոր պաք բռնել.

ξηροφαγία siccis vesci, tenuis victus. որ եւ ՉՈՐԱՃԱՇԱԿՈՒԹԻՒՆ. Չորակերն լինել. խիստ պահեցողութիւն. չոր պաք.


Չորացուցանեմ, ուցի

va.

to dry, to dry up, to render dry;
to decay, to wither;
to drain, to lay dry.

· Calfa

NBHL (6)

Տալ չորանալ. ցամաքեցուցանել. եւ Գօսացուցանել. անպտուղ կացուցանել. չորցընել.

Արար հաց, եւ չորացոյց յոյժ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Արեգակն զգիջութիւն չորացուցանէ. (Իսիւք.։)

Զանպտուղն այսօր չորացուցեր զթզենին. (Շար.։)

Ոչ ելանէր եւ ոչ փախչէր (քրիստոս), թէպէտ եւ չորացուցանել կարէր զձեռս հարկանողացն. (Իսիւք.։)

Զամուլն (աննա) արար բազմածին, եւ չորացոյց զարգանդ փենանային. (Ոսկիփոր.։)


Չորեակ

cf. Չորրեակ.

· Calfa

NBHL (1)

cf. Չորրեակ, եւ Քառեակ։


Չորեքաղեան

s.

cf. Չորեքաղի.

· Calfa

NBHL (2)

ՉՈՐԵՔԱՂԵԱՆ ՉՈՐԵՔԱՂԻ. Որ ունի չորս աղիս կամ լարս. որպիսի է նուագարան՝ քառակի աղեօք.

Որպէս զչորեքաղեան երգարանս տե՛ս դու զմեզ։ Ետ ի նա փոքրիկ չորեքաղի մի։ Չորեքաղւոյ ձայն հնչեաց ի մէջ եկեղեցւոյն. (Ոսկիփոր.։)


Չորեքաղի, ղւոյ

s.

tetrachord.

· Calfa

NBHL (2)

ՉՈՐԵՔԱՂԵԱՆ ՉՈՐԵՔԱՂԻ. Որ ունի չորս աղիս կամ լարս. որպիսի է նուագարան՝ քառակի աղեօք.

Որպէս զչորեքաղեան երգարանս տե՛ս դու զմեզ։ Ետ ի նա փոքրիկ չորեքաղի մի։ Չորեքաղւոյ ձայն հնչեաց ի մէջ եկեղեցւոյն. (Ոսկիփոր.։)


Չորեքամեայ

adj.

quadrennial;
every four years.

· Calfa


Չորեքամսեայ

cf. Չորսամսեան.

· Calfa


Չորեքամսեան

cf. Չորսամսեան.

· Calfa

NBHL (2)

cf. Չորսամսեան.

Ի հայրապետութեան սամուէլի , որ չորեքամսեան էր նստեալ. (Մամիկ.։)


Չորեքանիստ

s.

tetrahedron.

· Calfa


Շամբշաբանեմ, եցի

vn.

to talk nonsense, to prate foolishly.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Շամբուշս կամ իբրեւ զշամբուշս խօսել. շաղփաշաղել. բաջաղել.

Եւ այլ եւս շամբշաբանեալ՝ բազում անուանս հիւսէր դիւացն. (Ճ. ՟Ա.։)


Շամիրամակերտ

cf. Շամիրամաշէն.

· Calfa

NBHL (2)

ՇԱՄԻՐԱՄԱԿԵՐՏ ՇԱՄԻՐԱՄԱՇԷՆ. Կերտեալ կամ շինեալ ի շամիրամայ՝ քաղաքաբերդն Վան.

Բնակեցան հանդէպ շամիրամակերտին, այս է հանդէպ վանայ բերդին. (Հ. հոկտ. ՟Ը.։)


Definitions containing the research ե : 10000 results

Անվարկ

adj.

unforeseen, unexpected;
vile, without esteem.

· Calfa

NBHL (2)

իբր ա. Անսակ, անպայման, անչափ. կամ Անկարծելի.

Զանվարկ դառն պատուհասի չափել հատուցումն. (Պիտ.։)


Անվարձ

adj.

without salary, unpaid;
without merit or recompense.

· Calfa

NBHL (10)

ἅμισθος. mercedis expers եւ gratuitus. Ոյր կամ ուր չկայցէ վարձ. անպտուղ. եւ Որ ինչ լինի առանց վարձուց ձրի. իւճրէթսիզ, միւֆթ.

Միայնակեաց սնափառ՝ մշակ անվարձ։ Ի զուր ախատիս, եւ անվարձ ելանես. (Նեղոս.։)

Սնափառի պահք անվարձ եւ աղօթք անշահք. (Կլիմաք.։)

Բժշկութիւն անվարձ եւ ինքնամատոյց. (Առ որս. ՟Է։)

Յամենայն կորուստ հաւատարիմ լինել եւ անվարձ։ Անվարձ եւ զայս հրամայէ. (Մխ. դտ.։)

Ողջակիզելին յանկաշառ եւ յանվարձ հօրն պատիւ. (Փիլ. ել. ՟Բ. 32։)

Անվարձ գործեցին. (Յոբ. ՟Ի՟Դ. 6։)

Զոմանս անկերակուր եւ անվարձ ծառայեցուցանելով. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Մի՛ ի վաստակոց ծուլասցուք, եւ անվարձս գնասցուք. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

ἁμισθή. sine mercede. Առանց վարձուց. պատիհեվա.


Անվէր

adj.

unwounded, invulnerable.

· Calfa

NBHL (3)

ἅτρωτος, ἅθραυστος. invulneratus որ եւ ԱՆՎԻՐԱՒՈՐ. ԱՆՎԻՐԱՒՈՐԵԼԻ. Ազատ վիրաց կամ ի խոցուածոց. ողջ. եւ Ողջամիտ. եարասըզ, զերէսիզ.

Անցաւս եւ անվէրս. (Եղիշ. ՟Ը։)

Անվէր եւ անսպի. (Սարգ. յկ. ՟Բ։)


Անվթար

adj. adv.

exact, precise, perfect;
exactly, precisely.

· Calfa

NBHL (13)

Եդեալ զյոյսն փրկութեան իբրեւ զսաղաւարտ անվթար։ Նեցուկ անվթար. (Ագաթ.։) (Շիր.։)

Անվթար նահատակութիւն. հանդէս, հանդիսութիւն. կամ կեանք, ցնծութիւն, տեսիլ. (Պիտ.։ Մագ. ՟Ի՟Ը։ Լմբ. ատ.։ ՃՃ.։)

Վերծանութիւն է՝ քերթածաց կամ շարագրաց անվթար յառաջբերութիւն. (Թր. քեր.։)

Անվթար միշտ եւ անշարժապէս ունելով զիւրեանց հաստատութիւն։ Յիւրոցն անշարժս եւ անվթարս գոլ. (Դիոն.։)

Խարիսխ զնաւն ի հողմոյ անվթար պահէ. (Ոսկ. եբր.։)

Ամենայն ոչ գողացեալք՝ տեառն կայ մնայ անվթար. (Նիւս. երգ.։)

Եւ քանի՜ վշտաց եւ ի փորձանաց հասելոց ի վերայ իմ՝ անվթար պահեցեր զիս փրկիչ. (Բենիկ.։)

Նաւեցին անվթար. (Փարպ.։)

Անցանէ անվթար ի վերայ խորոցն. (Ճ. ՟Բ.։)

Յարաձգեալ մնայ անվթար. (Նար. ՟Ժ։)

Կարացեալ անվթար զանցիցն առնել գնացս։ Առ ի յանվթար բխել զառատ բերոցն լիաբեր արմտիս. (Պիտ.։)

Ճշմարտութիւնս ի նոյն ձեւ երանգոյ անվթար գեղեցկացաւ. (Լմբ. ատ.։)

(լծ. յն. ա՛ֆթօրօս. եւ հյ. անվթարելի. թ. ֆէթհ օլմազ. ἅπτωτος, ἁδιάπτωτος, ἁκέραιος, ἁνέπαφος. illaesus, inconcussus, integer, intactus. Անեղծ. անվնասելի. անաղարտելի. անխախուտ. անքոյթ. աներկեւան. անվտանգ. անարատ. անվրէպ. անսայթաք. անփորձ. անսասան. պօզուլմազ, քետէրսիզ, եմին գարարլը, խադասըզ.


Անվթարութիւն, ութեան

s.

exactness.

· Calfa

NBHL (2)

Արքունի պողոտայս առ անվթարութիւն ոգւոց բաղձացեալք (յն. բաղձացելոց) միշտ լաւագոյն գնացիցն. (Փիլ. ՟ժ. բան.։)

ἁπταισία, τὸ ἁπταίστον. immunitas ab offensione. Աներկեւանութիւն. անսայթաքութիւն. անքոյթ վիճակ.


Անվիշտ

adj.

without pain, that has nothing to suffer.

· Calfa

NBHL (7)

Ուրախութեամբ եւ անվիշտ ելանէր ի մարմնոյն։ Ոչ կարեն ընդ եղբարսն սիրով անվիշտ կեալ. (Վրք. հց. ՟Դ. ՟Ի՟Ե։)

Առն անվշտի, եւ յաջողելոյ յամենայնի. (Սիր. ՟Խ՟Ա. 2։)

Անվիշտ է բնութիւնն աստուծոյ. (Գէ. ես)

Որ իւրով բնութեամբն անվիշտ էր, եւ մարմնով իւրով մեռաւ։ Անվիշտ եւ անմահ էր բանն. (Պրպմ. ՟Խ՟Ե։)

Յարիցեն յարութիւն անվիշտ. (Վրք. հց. ՟Դ։)

Անվիշտ ունին յազատութեանն զհամարձակութիւնն. (Յճխ. ՟Է։)

ἁνωδηνής, ἁκίνδυνος. doloris expers, liber a periculis, ἁπερίσπαστος, inconcussus, ἁπαθής, impassibilis. Ազատ ի վշտաց. անցաւ. անչարչարելի. եւ Անքոյթ. անվտանգ. տէրտսիզ, գայղըսըզ, թեհլիքէսիզ.


Անվիրաւոր

adj.

invulnerable

· Calfa

NBHL (6)

Անվիրաւոր կացցէ ի նետից թշնամւոյն. (Նեղոս.։)

ԱՆՎԻՐԱՒՈՐ եւ ԱՆՎԻՐԱՒՈՐԵԼԻ. ἅτρωτος. invulneratus, invulnerabilis. Անվէր. անխոցելի.

Յուղարկէր զնա անվիրաւոր. (Մեսր. երէց.։)

Եթէ ոչ ընկալցիս, անվիրաւորելի ես. (Բրս. բարկ.։)

Փութան ճողոպրել՝ անվիրաւորելիք մնալով. (Պիտ.։)

Անվիրաւորելիս պահելով (ի գազանաց). (Խոսրովիկ.։)


Անվկայ

adj.

unwitnessed.

· Calfa

NBHL (7)

Եւ ո՛չ անվկայ (է) բանս, որպէս վերագոյնն գրեալ է մեր. (արծր. ՟Գ. 7։)

Բանքն քո աներեւոյթք են, եւ անվկայք. (Սարգ. յկ. ՟Է։)

Գաղտնին անվկայ է, եւ անհաստատ. (Շ. ընդհանր.։)

Կտրեաց զվկայութիւնսն, որ ի հին կտակարանս դրեալ, զի անվկայ լիցի գրեալն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ասելն՝ յաստուծոյ առաքեալ, անվկայ էր. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

Դատաւորն անխաբ, եւ դատաստանն՝ անկաշառ, եւ անվկայ. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

ἁμάρτυρος, ἁμαρτυρήτος. carens testibus, vel testimonio. Ուր չիք վկայ կամ վկայութիւն առ ի հաստատութիւն. անվաւեր. շահիտսիզ.


Անվկանդ

adj.

firm, determined, steady, resolute, invincible, inexpugnable.

· Calfa

NBHL (1)

ἁκαταμάχητος. inexpugnabilis. Զոր անմարթ է վկանդել եւ վանել կամ վտանգել. անվանելի. անմարտնչելի. գարշը գօնմազ.


Անվճար

adj.

invaluable;
unpaid;
infinite, endless.

· Calfa

NBHL (5)

Անզեկուցանելի եւ անվճար։ Յաճախ եւ անվճար։ Յանվճար տանջանաց։ Անվճար ախտից եւ չարեաց։ Անվճար զբաղմանց. (Փիլ.։)

Անկէտ եւ անվճար է օրն այն։ Ուրախութիւն անվճար. (Շ. բարձր. եւ Շ. ոտ. մխ.)

Յանվճար զդարմանսն մատուցանելոյ. (Պիտ.։)

Սէրն ընդ աստուծոյ յերկարաձիգ անվճար։ (Ոսկիփոր.։)

ἁνήνυτος. qui perfici nequit, infectus. Որոյ չիք վճարումն կամ կատարումն. անզրաւ. անվերջ. անկատարած. անվախճան. անեզրական. դիւքէն մէզ, նիհայէթսիզ.


Անվնաս

adj. adv.

harmless, innocent, innoxious;
unhurt, undamaged, safe and sound;
harmly.

· Calfa

NBHL (10)

Զարեգակն անվնաս ետուր առատ ասպնջականութեան. ((յն. իբր մկ) Իմ. ՟Ժ՟Ը. 3։)

Ցուցանէր զանվնաս փախուստ անմեղացն. (Եղիշ. ՟Է։)

Անվնաս է Վահանն յամենայն իւր իրքս, զոր խորհեցաւ եւ գործեաց. (Փարպ.։)

Անվնաս մնալ առ դժնդակ վարս։ Կալ յանվնաս մշակութեան. (Յճխ. ՟Դ. ՟Է. ՟Թ։)

Անվնաս դիւրութեանցն յանցուցանել ժամանակ։ Անվնաս ի թշնամեացն դաւոյ. (Պիտ.։)

Անվնաս պահել, դառնալ. եւ այլն. (Փարպ.։)

Անվնաս ոտից գարշապարօք խրախուսեալք. (Նար. առաք.։)

Անվնաս կոխել զգետն հրեղէն. (Յհ. գառն.։)

ἁθῷος, ἁναίτιος. inocens. Որ ոչն ունի զվնաս յանցաւորութեան. անմեղ. անմեղադրելի. անարատ. սուլսուզ.

ἁβλαβή. noxae expers, illaesus. Ոչ վնասեալ ուստեք. առանց կրելոյ զվնաս. անվնասելի. քէտէրսիզ.


Անվտանգ

adj.

out of danger, safe;
unhurt, free from harm.

· Calfa

NBHL (6)

Որպէս զերկաթ անվտանգ. (Յճխ. ՟Ժ։)

Անվտանգ ի նեիցն մնացեալ. (Մագ. ՟Գ։)

Անվտանգ եւ անվնաս զաշխարհն թողլով. (Յհ. կթ.։)

Մե՛ծ է վարդապետելն, այլ ուսանելն անվտանգ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Թէ հաղորդի առանց մտացն, անվտանգ է, եւ ակամայ ասի. (Լմբ. սղ.։)

ἁκίνδυνος, periculo vacans, ἁκινδυνότερος, minus periculosus. Ազատ ի վտանգից. անվնասելի. անվնաս. թէհլիքէսիզ.


Անվտիտ

adj.

fat, plump.

· Calfa

NBHL (2)

Անվտիտ անցեալ գնայր յեկեղեցեաց գաւառ. (Խոր. ՟Գ. 2։)

μὴ διαφθάρμενος. non corruptus. Որ չէ վտիտ կամ վտտեալ. անեղծ. անվնաս.


Անվրդով

adj. adv.

untroubled, tranquil;
peacefully, quietly.

· Calfa

NBHL (6)

Ազատ ի վրդովմանց. անխռով. անշփոթ. անքոյթ. անդրդուելի.

Անվրդով խաղաղութիւն, կամ ուխտ խաղաղութեան. (Յհ. կթ.։)

Քաջ լինել, եւ անվրդով հասանել ի կատարեալ իմաստս. (Իգն.։)

Անվրդով անցանել. (Ճ. ՟Ա.։)

Որպէս զի անվրդով զհաւատսն պահեսցէ. (Խոր. ՟Բ. 87։)

Հիմունք եկեղեցւոյ անվրդով մնացեալ կանգնէին. (Յհ. կթ.։)


Անվրէպ

adj. adv.

unfailing, punctual, exact, regular, correct, sure, certain;
without fail, punctually, precisely, exactly, correctly.

· Calfa

NBHL (13)

Անվրէպ լիցին կենաց աւետիք. (Ագաթ.։)

Անվրէպ զրոյցք, կամ շաւիղք, կամ գործք. (Յհ. կթ.։ Նար. ՟Լ՟Բ. եւ Նար. մծբ.։)

Անվրէպ գոլ ի գոռոզիցն գաղտնի նենգութեանց. (Մագ. ՟Դ։)

Աղեղնաւորք անվրէպք կորովիք. (Բուզ. ՟Դ. 20։)

Անվրէպ պատկեր է որդի հօր։ Պատկեր անվրէպ նմանութեան հօր։ Անվրէպ նմանութեամբ։ Վասն էութեանն անվրէպ նմանութեանն։ Վասն բարոյիցն անվրէպ նմանութեանն. (Կիւրղ. գանձ.։)

Յանվրէպ մետաղս աքսորեալ. (Անան. նին.։) իմա՛, անզերծ, կամ անհրաժեշտ։

Անվրէպ զվաղիւ օրն պատրաստեսջի՛ր զփիղսն. (՟Գ. Մակ. ՟Ե. 10։)

Անվրէպ ի ձեզ յարմարի. (Նար. առաք.։)

ἁπαράλλακτος. immutabilis. Անայլայլակ, անյեղլի, աննփոփոխ.

Անվրէպ նմանութեամբ կարպաւորուի պատշաճաբար նուիրելոցն. (Դիոն. երկն. ՟Գ։) Յորս յն. որպէս չէզոք, τὸ ἁπαράλλακτον, է անվրիպութիւն. իսկ լտ. similitudo կամ identitas նմանութիւն, կամ նոյնութիւն։

ἁνυπερθέτως. sine more, ἁπαραλλάκτως, constanter, prorsus. Առանց վրիպելոյ կամ զանց առնելոյ. անյապաղ. հաւաստեաւ. անշուշտ. նմենայնիւ. շիւպհեսիզ, թահգիգ.

Որք նորին են անվրէպ՝ ներգործութեանն, նորին էութեանն գոլ լինին խոստովանեալ. (Կիւրղ. գանձ.։)

ἁψευδής, ἁπήραντος. infallibilis, illaesus. Ազատ ի վրիպանաց. անսխալ. անսուտ. հաւաստի. աներկբայ. ուղիղ. ողջիկ. անվնաս. անքոյթ. անվտանգ. եանզըլմազ, խադասըզ, շիւպհէսիզ, թէհլիքէսիզ.


Անտաղտկալի

adj.

unwearied;
not tedious, not wearisome.

· Calfa

NBHL (1)

Տեսանե՞ս, զիա՞րդ անտաղտկալի արար. (Ոսկ. հռ.։)


Անտաղտուկ

cf. Անտաղտկալի.

· Calfa

NBHL (6)

Անտաղտուկ արար, կամ առնիցէ, կամ կահիցէ զբանն։ Որ անտաղտուկ էր եւ թեթեւ։ Անտաղտուկ լսելեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 15. 23։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 33։ Մագ. լ։)

ἁνεπαχθῶς. non moleste, non gravate. Առանց կրելոյ կամ տալոյ զտաղտկութիւն. անձանձիր. հեշտեաւ. մեղմով.

Զամենայն թեթեւ եւ անտաղտուկ կրել. (Շ. ՟ա. պետ. ՟Ձ՟Ա։)

Արիաբար եւ անտաղտուկ եւ աներկեղ միշտ (կալ). (Դիոն. եկեղ.։)

Խնայելով, եւ անտաղտուկ խօսի ընդ նոսա։ Հեզ կոչի նա, զի զօրէնս հեզութեան անտաղտուկ եդ, եւ ասաց, ուսարո՛ւք յինէն. (Տօնակ.։)

ἁνεπαχθής, ἁνεπαχθέστερος. non molestsus. Ոչ տաղտկալի. դիւրիչ. դիւրին. հեշտալի. հեշտալուր.


Անտամուկ

adj.

without moisture, dry.

· Calfa

NBHL (2)

ἅνικμος. humoris expers. Անմասն ի տամկութենէ կամ ի հիւթոյ խոնաւութեան. թացութիւն չունեցօղ, չոր. գուրու.

Բերանք (ըմպողաց զգինի) զի իմն է եւ խոնաւագոյն. փոքր ինչ անցեալ՝ ցամաք եւ անտամուկ յանդիմանին. (Բրս. արբեց.։)


Անտաշ, ի, ից

adj.

rough, unpolished;
hard.

· Calfa

NBHL (4)

Քարինս անտաշս։ Քարամբք անտաշիւք։ Շինեաց յանտաշից։ Եբեր փայտ անտաշ. (՟Գ. Թագ. ՟Ե. ՟Զ. ՟Է. ՟Ժ։)

Առեալ վէմս անտաշս. (Ագաթ.։)

Անտաշ ի մարդկային հնարից արձանօքն հոգւեոր վիմաց։ Միոյ տաճարին քարինք առ իւրաքանչիւր յօդ անտաշ դարձան. (Լմբ. ատ.։)

ἁπελέκητος. indolatus, non complatus. Որ չէ տաշեալ, կամ հարթեալ, կամ կոփեալ. եւ կամ անտաշելի, կարծր. եօնուլմամըշ.


Անտառաբոյծ

adj.

brought up in a forest.

· Calfa

NBHL (1)

Բուծեալ յանտառի ի բացի. վայրենի. վայրի.


Անտառախիտ

s. adj. strong, tough;
thick;
bushy;
woody.

· Calfa

NBHL (19)

Ամենայն բլուրք անտառախիտք եղիցին. (Ամովս. ՟Թ. 13։)

Յանտառախիտ լեռնէ. (Ամբակ. ՟Գ. 3։ Զաք. ՟Ա. 8։)

Զանտառախիտս մայրեաց. (Ժող. ՟Բ. 6։)

Յանտառախիտս մայրից դաշտացն. (Ոսկ. յհ. նախերգ.։)

Զերկուս տափարակսն անտառախիտս. (Խոր. ՟Բ. 6։)

Յանտառախիտ վայրացն։ Ի տեղի ինչ անտառախիտ. (Պիտ.։)

Ի ներքոյ անտառախիտ ծառոց. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 4։ ՟Ժ՟Է. 10։ Ես. ՟Ծ՟Է. 5։ Երեմ. ՟Գ. 6. եւ 13։)

Վասն անտառախիտ ոստոց նորա. (Եզեկ. ՟Լ՟Ա. 9։)

Զանտառախիտս իւր արձակեաց ընդ ամենայն փայտս դաշտին. (Եզեկ. ՟Լ՟Ա. 4։)

Յանտառախիտ մայրիս ամրացեալս. (Եզնիկ.։)

Անդ եգիտ այրս ամուրս անտառախիտս. (Բ. Մակ. ՟Բ. 5.) յն. զտուն անձաւաձեւ, եւ զտաղաւար։

Նմանութեամբ ասի.

Անտառախիտ լինել բազմութեամբ որդւոց. (ՃՃ.։)

Յանտառախիտ լեռնէ, այսինքն ի կուսէն՝ որ է յանտառախիտ բնութենէ մարդկութեանս. (Ճ. ՟Ժ.։)

Մի՛ ոք ի ձէնջ ճանապարհ, մի՛ ոք ի ձէնջ անտառախիտ փշոց. յն. փշովք լցեալ. (Ոսկ. յհ. նախերգ.։)

Խլեն ի գետնոյն զամենայն փշաբեր եւ զանտառախիտ բանջարսն. (Վստկ. ՟Բ։)

Անտառախիտ նիզակօք. թանձր եւ ստուար մկնդօք. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

σύμφυτος, δασύς, κατάσκιος. consitus, una plantatus, densus, umbrosus. Ուր իցէ անտառ խիտ. մացառոտ. տնկախիտ եւ հովանաւոր վայր.

Եւ ἁλσώδης, nemorosus, sylvestris, δασύς, densus. եւ այլն. Տերեւախիտ. թաւ. վարսաւոր. հոծեալ. եւ Հոծութիւն ոստոց կամ սաղարթուց.


Անտառակ, ի

s.

grove, thicket.

· Calfa

NBHL (1)

յորմէ ԱՆՏԱՆՕՐ, ԱՆՏԻ, եւ այլն. cf. ԱՆԴ.


Անտառամոլ

adj.

become a forest, overgrown with wood.

· Calfa

NBHL (3)

ὐλομανοῦσα. frondibus luxurians. Մոլեալ, այսինքն յանչափս ուռճացեալ ոստովք (փշոց), կամ մոլախոտիւք իբրեւ զանտառ.

Ապառաժուտ ոք իցէ, եւ փշօք անտառամոլ։ Որ զզանազան տեսակ ախտիցն անտառամոլ առնէ. (Նիւս. երգ.։)

Անդն քաջաբեր՝ անտառամոլ (եղեալ) ի չգոյէ մշակողի. (Սկեւռ. լմբ.։)


Անտառանամ, ացայ

vn.

to become a forest.

· Calfa

NBHL (6)

Եւ եղիցի ստեղն նորա անտառացեալ շուրջ զնովաւ. (Երեմ. ՟Ժ՟Է. 8։)

Ծառքն յայնպիսի դաշտն անտառանան։ Զանտառացեալ բազմութիւն խորհրդոցն յայտնէ. (Լմբ. սղ.։)

Որպէս հուր զի այրէ զանտառացեալսն մեղօք. (Արշ.։)

Անտառացեալ չարութիւն. (Յհ. իմ. պաւլ.։)

Որ անտառացեալ են մեղօք մարդիկ. (Նար. երգ.։)

ὐλημανέω, ὐλομανέω. silvesco, frondibus ac sarmentis luxurio. Իսկ ԱՆՏԱՌԱՑԵԱԼ, ἁλσώδης. nemorosus, sylvestris. Իբրեւ զանտառ կամ անտառամոլ լինել. ուռճանալ. եւ ծաւալիլ, ոստախիտ կամ տերեւաթափ գտանիլ՝ իրօք կամ նմանութեամբ.


Անտառասնունդ

cf. Անտառաբոյծ.

· Calfa

NBHL (1)

Անտառասնունդ կենդանիք. (Պտմ. աղեքս.։)


Անտատան

adj.

unwavering.

· Calfa

NBHL (2)

Որ ոչն տատանի. անդրդուելի.

Հաստատեալ կայ անշարժ եւ անտատան. (Վեցօր. ՟Է։)


Անտարակոյս

adj. adv.

indubitable, certain;
without doubt, without difficulty.

· Calfa

NBHL (2)

Ուր չկայցէ տարակոյս. անյերկուանալի. աներկբայ. հաւաստի. շիւպհէսիզ.

Յանտարակոյսն յարկ հրաւիրեաց։ Անտարակոյս ճանապարհորդութեամբ անարատ առ քեզ հետեւել. (Նար. մծբ.։)


Անտարտամ

adj.

resolute, determined.

· Calfa

NBHL (1)

Ուր չիք տարտամութիւն եւ տատանումն. անտարակոյս կամ անփոփոխ.


Անտարր, ի, ից

adj.

immaterial, incorporeal.

· Calfa

NBHL (7)

Տարածեալ ի տարերս եւ յանտարերս. (Ագաթ.։)

Յորոյ ահէ ամենայն դողացեալ տարր եւ անտարր. (Անյաղթ բարձր.։)

Անտարր (կոչէ) նախ զլուսաւորսն, զի ոչ են յայսոցիկ չորից տարերց. եւ դարձեալ անտարր ասէ զդեւս, որք անմարմինք են. (Շ. անդ։)

Անտարրից եւ տարրեղինաց ստեղծօղ եւ խնամօղ. (Շ. գանձ վրդվռ.։)

Տեսանէին զնա աննիւթ անտարր. յն. անշարադիր. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Տարակուսին հրեշտակք՝ անտանելի զայս բնութիւնս գիտելով այնմ անտարր տարողութեան. այսինքն աննիւթական աստուածութեանն, որ կրէ զամենայն եւ այլն. (Նար. երգ.։)

ἅνυλιος. expersmateriae, incorporeus, ἁσύνθετος, compositine carens. Ոյր չիք տարր կամ նիւթ երկրաւոր. աննիւթ. անմարմին. պարզ. ոչ բաղադրեալ.


Անտարրական, ի, աց

cf. Անտարր.

· Calfa

NBHL (2)

Անտարր. աննիւթական. պարզ. հոգեղէն. հոգեւորական.

Անստեղծական անտարրական աստուածութիւն։ Անտարրական խորան։ Զորոց անտարրական անձինս մարգարէն իսկ գուշակէ, թէ ո՛ արար զհրեշտակս եւ այլն։ Ի նմանութիւն անտարրական երեւեալ աստուծոյ. (Ագաթ.։)


Անտէրչութիւն, ութեան

s.

cf. Անտէրութիւն.

· Calfa

NBHL (1)

Փոխանակ գելոյ ԱՆՏԷՐՆՉՈՒԹԻՒՆ.


Անտիական, ի, աց

adj.

young;
childish.

· Calfa

NBHL (32)

ԱՆՏԻ εὕθεν, ἑντεῦθεν, ἑκεῖθεν. inde. գրի եւ ԱՆԴԻ. Յայնմ տեղւոջէ կամ կողմանէ. անկէ, անկից.անտէն. օնտան.

Անտի բաժանի։ Գնաց անտի։ Աստի եւ անտի։ Անտի աղաղակ քաղաքին, եւ աստի զօրացն։ Անտի այսր. եւ այլն։

ԱՆՏԻ ԵՒ ԱՅՍՐ. ԱՆՏԻ ՅԱՌԱՋ. cf. ԱՅՍՐ, cf. ՅԱՌԱՋ։ նխ. ԱՆՏԻ. նխ. Յայնմ կողմանէ. յայնկոյս. անդր քան. եօթետէ. գարշըտա.

Նստան նոքա անտի աղբերն գաբաւոնի, եւ սոքա աստի. (Բ. Թագ. Բ. 13։)

Աստի եւ անտի եփրատայ. (Խոր. Բ. 76։)

Յայնմ բանէ. յայնմ ժամանակէ. վասն այն. քան զայն. եւ այլն. օնտան. օլ սէպէպտէն.

Որդի մարդոյ անտի յարաժամ կոչէ ի վերայ իւր. վասն զի աստուծոյ (որդի) սեպհական է նա. (Զքր. կթ.։)

Յիմար կուսանքն անտի եւեթ կորեան, զի զիւղն ողորմութեան ընդ իւրեանս ոչ բարձին. (Սարգ. յկ. Զ։)

իբր դերանուն՝ Յայնմանէ՝ պարզապէս.

Յորմէ պատուիրեցի քեզ անտի եւեթ չուտել. (Ծն. Գ. 11։)

Զչարեաց սկիզբն անտի (ի նիւթոյ) կարծեցին. (Եզնիկ.։)

իբր յօդ, Ն. կամ Յայնմանէ. առընթեր գոյականաց.

Ի ծառոյ անտի։ Ի տեղւոջէ անտի։ Ի լեռնէ անտի եւ այլն։ Յիւրմէ անտի փառացն։ Ի նոցա անտի յուսոյն։ Ի նոցունց դից անտի։ Ի հեթանոսական ուսմանց անտի։ Կոչէր ի ձկնորսութենէ անտի. (Յճխ.։ Ագաթ.։)

Դաւաճանեալ ի դիւէ անտի։ Յիսկզբանց անտի կալոյ յաթոռ հայրապետութեան. (Յհ. կթ.։)

ԱՆՏԻ, իք, ից, իօք. ὀ, ἠ, τὸ ἑκεῖθεν. qui, quae quod inde, ibi, futurus, -a, -um. Որ ինչ է անդ կամ անդանօր. այսինքն հանդերձեալն. ախրէթտէքի ախրէթ.

Ընկեսցո՛ւք զաստի ճոխութիւնս, զի անտիօքն (անդիօքն) փարթամասցուք. (Ածաբ. աղք.։)

Խնդրեսցուք զանտի զհանգիստն. (Յճխ. ԺԶ։)

Ես ոչ վասն աստի կենացս եղէ աստուածասէր, այլ վասն անտի. (Վանակ. յոբ.։)

Երկրաւս զերկինս գործեցեր, եւ շահեցար զաստիսս եւ զանտիսն։ Զիա՞րդ ակն ունիմք զաստիս վայելել, եւ զանտիսն առնուլ. (Խոսր.։)

Զանտիսն իմաստասիրեաց. (Մագ. ԿԶ։)

Արտասուելովն փրկիմք յանտիցն. (Վրդն. սղ.։) Ստէպ եւս ասի.

Յանտի տանջանաց։ Յանտի կեանս։ Զանտի լուսաւորութիւնն. եւ այլն։

Յանդին իմոց բարեաց մի՛ ճաշակեսցես. (Վրք. հց. Թ։) Մերթ՝ Որ ինչ է անդ կամ յայնմ տեղւոջ.

Զծովու եւ զցամաքի գեղեցկօրէն խառնէին բարեփառութիւն, զանտիսն ի քաղաք տանել, եւ զքաղաքիսն անդրէն ածել. (Պիտ.։) Եւ երբեմն՝ Որ ինչ անտի կամ յայնմ իրէ լինիցի.

Սկսաւ ասել վասն ընչից, եւ չստանալոյ կարասի, յայտ արարեալ զանտի վնասն, եւ զաստի օգուտ. (Ոսկ. մ. Բ. 20։)

ԱՆՏԻ, տիոյ, ոց. ԱՆՏԻ. որ եւ ԱՆՏԻԱԿԱՆ. Պակաս ի տիոց. անկատար հասակաւ. եւ Տհաս. եւ Կարճեալ ի կենաց աշխարհի.

Կոյսք զանկատար յոյսս աշխարէին, եւ պատանեակք զանտիս հասակսն. (Փիլ. յովն.։)

Եթաց զնետս իւր ի վերայ թշնամեացն, անտի (կամ անտիս) արար զամպարիշտսն բարկութեամբ. (Ճ. Բ.։)

cf. ԱՆՏԻ. որպէս Անկատար տիօք. եւ Մանկական. տղայական. ճահիլ.

Յանտիական մանկանցն ծաղր լեալ։ Ընդ մեզ նորագոյնքդ եւ անտիականքն դնեն թշնամութեան սկիզբն. (Մագ. ՟Ծ՟Ե. եւ ՟Ծ՟Բ։)

Տակաւին յիմումն անտիականն ելով տիս։ Անտիական մտածութիւն. Յանտիական խակութեանն. (Մագ. ՟Ի՟Ե. ՟Լ՟Ե։)

Անտի անդր նոր երկինք, եւ նոր երկիր լինին. այսինքն յայնմհետէ, այնուհետեւ. λοιπόν. in posterum. (Կոչ. ԺԶ։)


Անտիպ

adj.

without type;
unlike;
shapeless, deformed.

· Calfa

NBHL (3)

Անձեւ. անկերպարան.

Ի ձեռս անյայտս անտիպ տեսակի. (Նար. խչ.։)

Կերպաւորութիւնս եւ գաղափարս եդեալ անկերպիցն եւ անտպիցն. (Դիոն. ածայ.։)


Անտխուր

adj.

joyful, gay.

· Calfa

NBHL (4)

Անմասն ի տխրութենէ. անտրտում. ուրախ. ուրախալից.

Ի ծնէ կոյրն անտխուր կայ ի բանտին յաղագս սննդակցութեան խաւարին. (Շ. մտթ.։)

Դէմք սիրելւոյն յայտնեալ՝ ամենայնիւ փոխէ, եւ ուրախ եւ անտխուր գործէ զմեզ. (Կլիմաք.։)

Անտխուր հանգիստ։ Անտխուր հրճուանօք տօնեալք. (Նար. ՟Լ՟Բ. եւ Նար. առաք։)


Անտկար

adj.

strong, able.

· Calfa

NBHL (1)

Ընդ անտկար կարելոյդ՝ եւ կամելդ է ախորժելի. (Նար. ՟Ձ՟Զ։)


Անտղաբար

adv.

inseparably.

· Calfa

NBHL (2)

Անբաժանաբար. կամ գուցէ Անքննաբար. (ի տեղափոխելոյ, կամ ի ռմկ. տնտղելոյ).

Յարահիւսեալ մեռանի ի վերայ քո անտղաբար արտաշնչութեամբն կենդանին. (Թէոդոր. խչ.։)


Անտոհմ

adj.

of low birth, ignoble.

· Calfa

NBHL (2)

Զանտոհմս աշխարհի եւ զարհամարհեալս ընտրեաց աստուած. (՟Ա. Կոր. ՟Ա. 28։)

Մի՛ ոք կարծեսցէ, թէ վասն այնորիկ բարձաւ իրաւունք դատաստանին, զի ամենեւին անտոհմ էր եւ վատազգի. (Սկեւռ. ես.։)


Անտուն

adj. adv.

without habitation, houseless;
like a pilgrim.

· Calfa

NBHL (12)

Առանց տան. իբրեւ պատդուխտ.

Օտար առաջի անկեալ՝ անտուն անբնակ. (Ածաբ. մկրտ.։)

Տնակից առնեն զանտունն. (Ոսկ. ես.։)

Անտունք եւ անբնակք լինին։ Ոչ եղեւ անտուն, եւ ոչ արտաքս փակեալ։ Անտուն արդարեւ է ամենայն, որ ամային է ի կնոջէ. (Փիլ.։)

Ես աղքատս եւ անտունս. (Ածաբ. ծն.։)

Դժոխազգի՞ ոք ես, եւ անտուն. (Բրս. հայեաց.։)

Անտուն, եւ անքաղաք. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)

Անտուն էր, եւ ոչ ուներ հանգիստ։ Այս անտուն ճնճղուկս։ Հայել յանտուն լինելն քրիստոսի. (Լմբ. սղ.։)

(Ադամ) տրտմէր ընդ իւրն միայն անտուն ամայութիւն եւ զրկանս. (Յհ. իմ. երեւ.։)

Անտուն շրջի անբովանդակելին, եթէ ոչ ի սմին տան տաղաւարեսցի. (Նար. ՟Հ՟Ե։)

Այդր անտուն շրջեցայ, եւ ապա յայս խորանս մտայ. (Լմբ. սղ. ՟Ժ՟Դ. ՟Ձ՟Գ։)

ἅοικος, ἁνέστιος. domo et sede propria carens. Ոյր չիք տուն եւ բնակարան առանճին. անյարկ. եւ Որոյ չգուցեն ընտանիք. տուն տեղ չունեցօղ. էվի պարգը օլմայան, մէքեանսըզ, զարիպ.


Անտրտում

adj. adv.

joyful, cheerful;
without sorrow.

· Calfa

NBHL (5)

ἅλυπος. doloris et tristitiae expers. Որ չէ տրտում. ազատ ի տրտմութենէ. անտխուր. անվիշտ. զուարթ. եւ Անտրտմական. զուարթագին. գայզըսըզ, գասավէթսիզ, շէն.

Անտրտում եւ աներկիւղ աստուծոյ բնութիւնն է. (Փիլ. իմաստն.։)

Յարդարն յիսուս դատաւորն յարիլ յանամբարտաւանն եւ անտրտումն. (մագ. ՟Դ։)

Կեանս անտրտումս. (Եղիշ. ՟Ը։)

Ազատ եւ անտրտում զերծանի յայսմ աշխարհէ. (Լմբ. ի գր. պապ.։)


Անրջական, ի, աց

adj.

that relates to dreams;
visionary.

· Calfa

NBHL (4)

Որ ինչ հայի յանուրջս, յերազս, ի տեսիլս.

Զփոխարէնն յաստուծոյ ընդունի յանրջական տեսութիւն առաքելոցն։ Յանրջական իմն նախատեսութեանց հրամայեալ. (Խոր. ՟Բ. 80. 85։)

Անրջական երազոց. (Նար. ՟Ժ՟Բ։)

Ոչ անրջական բաջաղմամբ զանհաստատսն տեսանէր երազս. (Տօնակ.։)


Անցագիր, գրոյ

s.

passport;
— տալ, to give a -;
հաստատել զ—, to viser the -.

· Calfa


Անցական, ի, աց

cf. Անցաւոր.

· Calfa

NBHL (5)

Անցաւոր. առժամանակեայ. անկայուն. ապականացու. կեչիճի.

Անցական կենցաղ. (Զքր. կթ.։)

Անցական կերպարան աշխարհի. (Տօնակ.։)

Զանցական սէր անմտացն ի կեանս յայս մնացական ուսուեր առնել. (Արշ.։)

Անտե՛ս արա զմարմինդ, քանզի անցական է. (Բրս. հայեաց.։)


Անցասումն, ման

adj.

soft, affable.

· Calfa

NBHL (3)

Հեռի ի ցասմանէ. անբարկանալի. հեզ.

Աննենգն, անցասումնն. (Էր ընդ եղբ.։)

Միամիտ եւ անցասումն (որպէս զաղաւնի). (Տօնակ.։)


Անցարան

s.

passage.

· Calfa

NBHL (5)

Տեղի անցից, կամ գործի անցանելոյ. կէչիտ.

Կամուրջ արկեալ ի վերայ յորձանաց գետոյ՝ անցարան գոլ ամենայն ուղեւորաց. (Շ. բարձր.։)

Զայն՝ որ եբրայեցիքն հայրենի լեզուաւն հրամայեցին անցարան կոչել։ Զենուն զացարանն՝ զբնակութիւն փոփոխեալ. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. ել. ՟Ա. 4։)

Զատիկն՝ ըստ եբրայեցւոցն անցարան. (Ճ. ՟Թ.։)

πάσχα. pascha. Անցանակ որ եւ ԱՆՑԻԿ. ԱՆՑ. որպէս եբր. ֆասէք. այն է Պասեք. զատիկ. տօնն, եւ գառն զենեալ ի տօնի անդ։


Անցաւ

adj. adv.

healthy, free from pain;
insensible;
without pain.

· Calfa

NBHL (13)

Եւ ոչ բժիշկ կարող լինիցի ճանաչել զցաւս՝ անցաւ բնութեամբ. (Սահմ. ՟Ա։)

Պա՛րտ է նմա, զի ինքն անցաւ եւ առանց վշտի իցէ. (Ոսկ. ես.։)

Ցո՛յց զոք ի կախարդաց, որ անցաւ եւ անմահ եղեւ. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Ցորչափ զպատուիրանն չէր անցեալ, անցաւ եւ անմահ էր նա մարմնով. (Կիր. ՟ը. խհ.։)

Կեանս անցաւս. (Ագաթ.։)

Գիտես զայն (կեանս) մնացական եւ անցաւ, եւ զայս՝ անցաւոր եւ տաժանմամբ. (Լմբ. առակ.։)

Անարատ մտօք եւ անցաւ անձամբ (այսինքն հոգւով) ծառայել աստուծոյ ճշմարտի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)

Էառ մարմին անցաւ ի մեղաց. (Լմբ. սղ. ՟Է։)

Գլուխն անցաւ, որ առնոյր զազդումն ցաւոց վիրաց անդամոցս.( Սկեւռ. ես.։)

Վասն զմիտսն յստակ պահելոյ, եւ անցաւ ի խղճէ. (Տօնակ.։)

Անցաւ եւ հեղգամիտ. յն. մեղկ. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Անհոգ եւ անցաւ էիր. (Գանձ.։)

ἁναλγής. doloris expers, μὴ ὁδυνώμενος, non dolens, ἅπονος, a labore immunis. Ազատ ի ցաւոց. անվիշտ, եւ անախտ (ըստ մարմնոյ կամ ըստ հոգւոյ). ազրըսըզ, տէրտսիզ.


Անցաւոր, աց

s. adj. passenger, traveller;
fugitive, transitory, perishable, temporal, frail, vain.

· Calfa

NBHL (11)

Եկն անցաւոր առ այրն մեծատուն. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 4։)

Անցաւորք. զանցաւորս. անցաւորաց ճանապարհի. (Սղ. ՟Հ՟Թ. 13։ ՟Ձ՟Ը. 42։ Յոբ. ՟Ի՟Ա. 29։ Եզեկ. ՟Ե. 14։ ՟Ժ՟Զ. 15. 25։ ՟Լ՟Զ. 34։)

Իբրեւ զծաղիկ անցաւոր. (Սոփ. ՟Բ. 2։)

Զորս իբրեւ հաստատունս համարեցայք, եւ ոչ անցաւորս. (Ամովս. ՟Զ. 5։)

Անցաւորաւս զանանց բարութիւնսն շահել. (Խոսր.։)

իբր Անցեալ.

Զուգաթիւ աւուրց դարուցս անցաւորաց. այսինքն անցելոց մինչեւ ի գալուստ քրիստոսի. (Շար.։)

Ընդ որ լինի անցանել.

Պանդոկ մի կայր ի վերայ երկրի՝ ի յանցաւոր ճանապարհի. (Շ. յառակս.։)

πάροδος, διοδεύων, παροδεύων. viator, transiens, permeans. Որ անցանէ. իբր Անցորդ. ճանապարհորդ. ուղեւոր. անցւոր, ճամբորդ. եօլճու.

παραπορευόμενος, φεύγων. transitorius, fugax. Անցական. անցանելի. վաղանցուկ. եղծանելի. կեչիճի.


Անցաւորութիւն, ութեան

s.

instability, frailty, vanity.

· Calfa

NBHL (6)

Մերթ՝ փոխանակ գրելոյ ԱՆՑԱՒՈՒԹԻՒՆ.

Անցական եւ եղծանելի գոլն. անհաստատութիւն. փոփոխականութիւն.

Աշխարհս անցաւորութեամբ եւ խաբէութեամբ վարի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ոչ էութիւնն եւ անցաւորութիւնն՝ միմեանց բաղկակից են։ Գիտելով եւ զանցաւորութիւն ժամանակիս. (Լմբ. սղ.։)

Խաղային ի հուր, ի գազանս, եւ յանցաւորութիւն լայնութեան եւ խորութեան ծովու. յն. լոկ, ընդ պեղագոսս. (Ոսկ. յհ. ՟Բ. 29։)

Որպէս մերն ստոյգ է անցաւորութիւն, այսպէս եւ նորա ցաւքն։ Յայսմ աստիճանէ (երկիւղին) պնդութեամբն փոխեալ՝ յանցաւորութիւն սիրոյն ելանէ։ Հանցէ ի բազմապատիկ նեղութենէս յանցաւորութիւն (կամ յանցաւութիւն) սիրոյն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)


Անցաւութիւն, ութեան

s.

health, freedom from pain;
insensibility;
apathy, inaction;
impassibility.

· Calfa

NBHL (4)

Եղիցի նոցա (անասնոց) յանցաւութիւն եւ ի ծննդականութիւն. (Մաշտ.։)

Ի նշանակ անցաւութեանն, զորոյ ճաշակն առ ի սկզբանն, հասանել. (Լմբ. սղ. Լմբ. ստիպ.։)

Ո՞չ ի վայր կործանեսցուք զանցաւութիւնն, զի մի՛ ասացից՝ զռժդութիւնն. (Ածաբ. աղքատասիր.։)

ἁναλγησία. indolentia. Չառնելն զցաւ. անախտութիւն. առողջութիւն մարմնոյ եւ հոգւոյ. եւ Անցաւակցութիւն.


Անցիկ

adj. s.

passenger, traveller;
Easter

· Calfa

NBHL (2)

Իբր Զատիկ. որ եւ ԱՆՑ, ԱՆՑԱՆԱԿ, ԱՆՑԱՐԱՆ.

Եկն ստեղծօղն ի փրկութիւն հոգւոց զատիկ եւ անցիկ։ Ընկղմեաց զմարմինս նոցա ի ծովն ջրոյ, եւ զհոգիս նոցա ի ծով դժոխոցն, եւ ոչ եղեւ նոցա անցիկ կամ զատիկ ընդ իսրայէլացւոցն. (Ապար.։)


Անցորդ, աց

s.

passenger.

· Calfa

NBHL (1)

Կթեն անցորդք ճանապահին։ Զի մի՛ անցորդք ծիծաղեսցին. (Յիսուս որդի.։)