Entries' title containing ե : 10000 results

Ձեռնադրեմ, եցի

va.

to lay hands on the head of;
to ordain, to confer the orders of the church;
to consecrate;
to anoint, to crown.

· Calfa

NBHL (14)

χειροτονέω, χειροθετέω manumprotendo, manus impono, ordino, creo, constituo, designo. Ձեռն դնել ի վերայ ուրուք՝ ի նշանակ տալոյ զկարգ ինչ կամ զաստիճան. օրհնել. կարգել. կացուցանել. եւս եւ Մկրտել. եւ Դրոշմել.

Ձեռնադրեցին նոցա ըստ եկեղեցւոյ երիցունս։ Ձեռնադրեալ յեկեղեցեաց անտի. (Գծ. ՟Ժ՟Դ. 22։ ՟Բ. Կոր. ՟Ը. 19։)

Զոր մարդն ձեռնադրեսցէ, եւ զոր աստուած ձեռնադրէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 40։)

Ձեռնադրել յզեսու առաջնորդ իսրայէլի. (Նախ. թուոց.։)

Ամբարձեալ զձեռս իւր՝ օրհնեաց զնոսա, երկնաստեղծ ձեռօքն ձեռնադրելով զառաքեալսն, եւ յայնմ աւուր արար զնոսա կաթողիկոսս. (Մեկն. ղկ.։)

Րաբունք հոգեւորք ձեռնադրեցան այսօր օծմամբ սրբութեան ի յօծելոյն մեծէ. (Տաղ համբ.։)

Ձեռնադրել յեպիսկոպոսութիւն։ Ձեռնադրիլ ի հայրապետութիւն. (Խոր.։ Յհ. կթ. եւ այլն։)

Ձեռնադրէր կարապետն։ Սա արժանապէս ձեռնադրեաց զքեզ ի յորձանսն յորդանանու։ Համագոյակցիդ քո ձեռնադրողի. (Շար.։ Նար. գանձ հոգ.։)

Որ հրամայեցեր ծառային քո խոնարհաբար՝ ձեռնադրել զգլուխ քո, որ տէրդ ես յաւիտենից. (Ժմ. յն.։)

Զսորին որդիս կնքեալ ձեռնադրէ։ Զահեակն հեթանոսաց աջ ձեռնադրեցին. (Նար. ՟Հ՟Ե. եւ Նար. առաք.։)

Ձեռնադրել զզօրավարսն եւ զհեծելապետսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Թագաւոր եւս կամէին ձեռնադրել. (Ոսկ. յհ. ՟Ա. 41։)

ՁԵՌՆԱԴՐԵԼ. որպէս Ձեռն դնել գրոյ. ստորադրել.

Զնորայն ընկալան զխոստովանութիւն, եւ ձեռնադրեցին անխախտելի մանլ գիրս. (Գր. տղ. թղթ.։)


Ձեռնադրիչ

adj. s. cf. Ձեռնադրող.

· Calfa

NBHL (2)

Որ ձեռնադրէ.

Ձեռնադրիչ նուիրելոց. (Նար. ՟Ղ՟Գ։)


Ձեռնադրող

adj. s. ordaining;
he who orders;
consecrator.

· Calfa


Ձեռնադրութիւն, ութեան

s.

laying on of hands, ordination;
consecration;
anointing, coronation.

· Calfa

NBHL (7)

χειροτονία, ἑπιθέσις τῶν χείρων, χειροθεσία, χειρεπιθεσία impositio manuum, ordinatio, designatio, creatio. Ձեռնադրելն, իլն. տըւչութիւն եւ ընդունելութիւն սուրբ աստիճանաց կարգին. օրհնութիւն. դրոշմ. կնիք. ըստ յն. անխտիր ասի, դրութիւն, կամ ձգումն ձեռաց.

Ի ձեռնադրութենէ երիցութեան։ Ի ձեռնադրութենէ իմմէ։ Ձեռնադրութեան ձեռաց. (՟Ա. Տիմ. ՟Դ. 14։ ՟Բ. Տիմ. ՟Ա. 6։ Եբր. ՟Զ. 2։)

Ի ձեռն առաքելոցն ձեռնադրութեան։ Ձեռնադրութիւն եպիսկոպոսութեան։ Քահանայական ձեռնադրութեամբ շնորհս ընձեռէ ի հոգւոյն սրբոյ. (Աթ. ՟Ժ՟Բ։ Եւս. պտմ.։ Յճխ.։ Մաշտ.։)

Որոյ ձեռնադրութեամբն հոգին տուեալ լինէր. (Ոսկ. ներբ. պօղ.։)

Ի դամասկացոյն անանիայէ զշրտումն աչացն (պօղոսի) բճշկել՝ ձեռնադրութեամբ նորա. (Նար. երգ.։)

Ի ձեռն ձեռնադրութեան ձերոյ մարգարէք՝ ագարոս եւ տիմոթէոս. (Նար. առաք.։)

Ձեռնադրութիւն կրօնաւորութեան, կամ թագաւորաց։ Զսուրբ մկրտութեանն ձեռնադրութիւն։ Ձեռնադրութեամբ ապաշխարութեան. (Մաշտ.։ Շ. ՟ա. պ. լ։ Կանոն.։)


Ձեռնազնին

adj.

tangible, palpable, material.

· Calfa

NBHL (2)

ՁԵՌՆԱԶՆԻՆ կամ ՁԵՌՆԱԶՆՆԻՆ. Ձեռամբ զննելի կամ զննեալ. նիւթական.

Իբր զանօթ ինչ ձեռնազնին. (Նար. ՟Հ՟Ե։)


Ձեռնալուայ

s.

drainage water;
excrement.

· Calfa


Ձեռնածու, աց

s.

juggler, conjurer, wizard;
mountebank, tumbler.

· Calfa

NBHL (5)

գրի եւ ՁԵՌԱԾՈՒ. Դիւթ. վհուկ. կիւս. կախարդօղ կամ հմայօղ՝ ածելով եւ յածելով զձեռս ի վեր եւ ի դայր. կամ զմանկուն ի վերայ ձեռաց. կախարդ.

Որ կանայս ձեռնածուս ի տունս մուծանիցէ, արտաքոյ է քրիստոնէութեան. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Նահանջիչ ձեռնածուաց. (Նար. ՟Լ՟Գ։)

Հարցուկք եւ ձեռնածուք։ Ձեռնածուացն մի ամ արտաքոյ, եւ մի ամ ի ներքոյ (ապաշխարութեամբ) քաւեսցէ։ Յանդիմանել զձեռնածուսն եւ զթովիչսն. (Կանոն.։)

Հին բռ. ի կարգի փաղանուանց դնին, Վհուկ, որովայնակոչ. մաղաբաւովդք, լեդահմայք, ձեռնածուք։


Ձեռնածութիւն, ութեան

s.

juggling, trickery, trick, sleight of hand, sleight of hand tricks, legerdemain.

· Calfa

NBHL (2)

Դիւթութիւն կամ արհեստ ձեռնածուաց.

Ձեռնածութիւն առնեն մանկանց տղայոց իւրեանց. (Կանոն.։)


Ձեռնակապ

cf. Ձեռակապ.

· Calfa

NBHL (5)

ՁԵՌՆԱԿԱՊ եւ ՁԵՌՆԱԿԱՊԱՆՔ. cf. ՁԵՌԱԿԱՊ.

Շղթայս եւ ձեռնակապանս ունելով. (Մագ. ՟Ի՟Ե։)

ՁԵՌՆԱԿԱՊ կամ ՁԵՌՆԱԿԱՊԵԱԼ. Կապեալ ձեռօք կամ ձեռնակապօք.

Իբրեւ անասուն ի թակարդ կարթի. եւ որպէս ձեռնակապ մարդ յառաքինութեան գործոց խափանի. (Լմբ. ժղ.։)

Տե՛ս եւ զսամփսոն ձեռնակապեալ ի կնոջէ. (անդ։)


Ձեռնակնոց

s.

spy-glass;
opera-glass.

· Calfa


Ձեռնակոտոր

adj.

maimed of a hand or of hands.

· Calfa

NBHL (2)

Կոտորեալ կամ հատեալ ձեռօք.

Ոմանք ձեռնակոտոր, զոմանց զաչերըն փորէին. (Մագ. ոտ.։)


Ձեռնահմայ, ից

cf. Ձեռնագէտ.

· Calfa


Ձեռնահմայութիւն, ութեան

s.

cf. Ձեռնագիտականն.

· Calfa


Ձեռնաձգութիւն, ութեան

s.

cf. Ձեռնձգութիւն.

· Calfa

NBHL (3)

ՁԵՌՆԱՁԳՈՒԹԻՒՆ ՁԵՌՆԱՁԻԳՔ Ձգումն ձեռին. ձեռք երկընցնելն. cf. ՁԵՌՆՁԳՈՒԹԻՒՆ.

Ձեռնաձգութիւն սպանօղ. (Նար. ՟Ծ՟Զ։)

Զգօսացեալսն ի բարեգործութեանն ձեռնաձիգս. (Սկեւռ. լմբ.։)


Ձեռնաձիգ լինիմ

sv.

to stretch out the hand;
to make an attempt on, to encroach.

· Calfa

NBHL (6)

ՁԵՌՆԱՁԻԳ ԼԻՆԵԼ. Ձեռն ձգել՝ ո՛ր եւ է օրինակաւ.

Ձեռնաձիգ եղեն եգիպտացիքն. (Եփր. աղօթք. 6. (որ պէսպէս մեկնի)։)

Ձեռնաձիգ եղեն մեզ որդիք օտարաց. (Ճ. ՟Ը.։)

ՁԵՌՆԱՁԻԳՔ գ. ՁԵՌՆԱՁԳՈՒԹԻՒՆ ՁԵՌՆԱՁԻԳՔ Ձգումն ձեռին. ձեռք երկընցնելն. cf. ՁԵՌՆՁԳՈՒԹԻՒՆ.

Ձեռնաձգութիւն սպանօղ. (Նար. ՟Ծ՟Զ։)

Զգօսացեալսն ի բարեգործութեանն ձեռնաձիգս. (Սկեւռ. լմբ.։)


Ձեռնաղաց, ից

s.

handmill.

· Calfa


Ձեռնամած

adj. adv. with joined or clasped hands.

· Calfa

NBHL (2)

Մածեալ ձեռօք. ձեռն ի ձեռն կցեալ.

Ձեռնամած աղօթէ ի ծածուկ. (Պտրգ.։)


Ձեռնամերձ լինիմ

sv.

to touch, to put the hand on.

· Calfa

NBHL (2)

ՁԵՌՆԱՄԵՐՁ. Ձեռամբ մերձիլ, հպիլ. ձեռք դպցընել.

Ի ձեռնամերձ լինելոյ մոլեգին կնոջն. (Վրք. հց. ՟Ե։)


Ձեռնամուխ լինիմ

sv.

to put one's hand to, to undertake;
to meddle with, to prepare or dispose oneself;
— անձամբ յանձն, to lay violent hands on oneself, to commit suicide.

· Calfa

NBHL (6)

ՁԵՌՆԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. ἑπιλαμβάνω, προσχράομαι , ἑγχειρίζομαι, προσχειρίζω, προσέρχομαι apprehendo, sumo, praesumo, aggredior. որ եւ ՁԵՌՆԱՄԽԵԼ. Ձեռն մխել. ձգել զձեռն յիրս ինչ. ձեռն հարկանել. բուռն հարկանել. ձեռնարկել. սկսանիլ. միջամուխ կամ ձեռներէց լինել. իշխել. յանդգնիլ. ժպրհիլ. գուն գործել. մրցիլ. ձեռք խօթել՝ դպցընել, խօթուիլ, սկսիլ, ջանալ, համարձակիլ, չարիք ընել.

Չէր՝ որ ոչ ձեռնամուխ լինէր ի նա։ Իշխեաց ձեռնամուխ լինել ի սուրբն ամենայն աշխարհաց։ Բարւոք արարէք, զի ոչինչ ձեռնամուխ եղէք ըստ հրամանի գրոյ. (Ես. ՟Ի՟Է. 4։ ՟Բ. Մակ. ՟Ե. 15։ Եսթ. ՟Ժ՟Զ. 17։)

Ձեռնամուխ լինել ի բարեգործութիւնս, կամ յիր ինչ, ի պատմել. ի գործ պատերազմի. յարիւն որդւոյն աստուծոյ. ի քրիստոս, ի միմեանս, ի ձեզ, ի մարդ ոք։ Ձեռնամուխ լինել եւ չարչարել։ Ձեռնամուխ լինել մտանել յեկեղեցին։ Ձեռնամուխ լեալ բռնութեամբ. (Խոր. ՟Բ. 14։ Խոսր.։ Արծր.։ Երզն. մտթ.։ Եւս. պտմ. եւ Եւս. քր.։ Սարգ.։ ՃՃ.։ Ոսկ. մտթ. եւ այլն։)

Ձեռնամուխ եղեն յիրս՝ որ ոչ կարէին՝ վճարել։ Ձեռնամուխ եղեն յիրս ապստամբութեան. (Ղեւոնդ.։)

Այլ անսովոր է ասել.

Զշնորհ եկեղեցւոյ եւ զպտուղ գիւղիցն ձեռնամուխ առնէ (լինել) զո՛ եւ կամի. (Կանոն.։)


Ձեռնապետ, աց

s. fig.

chief foreman;
creator.

· Calfa

NBHL (2)

δημιουργός opifex, conditor. Գլուխ ձեռագիտաց. արարչապետ.

Զճարտարապետն ... զանձին քո զձեռնապետն. (Կոչ. ՟Թ։)


Ձեռնառութիւն, ութեան

s.

gout in the hands.

· Calfa


Ձեռնասուն

adj. s.

nourished, brought up by hand;
nursling, pupil, scholar;
creature.

· Calfa

NBHL (5)

θρεπτός alumnus եւ χειροήθης mansuetus, cicur. որ եւ ՁԵՌՆԱՍՈՒՆ. Ի ձեռս սնեալ, եւ դաստիարակեալ. աշակերտ. սան. եւ Ձեռնընդել.

Ձեռնասունք մեր արշակունեացս. (Ագաթ.։)

Իբր զձեռնասուն իւր գտցի ի սակի հնազանդութեան. (Յհ. կթ.։)

Ձեռնասուն աշակերտ էր երանելւոյն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։)

Զվայրենի անասունսն, զոր ձեռնասուն արարեալ էր։ Զմին թռչուն ձեռնասուն առնեն թագաւոռք եւ պատուեն, եւ զմին առաջի նորա թռուցանեն ըմբռնել. (Ճ. ՟Ա.։ Լմբ. ժղ.։)


Ձեռնատ, ի

adj.

one-handed, one-armed.

· Calfa

NBHL (3)

Ոյր ձեռն հատեալ է, կամ պակասի.

Եթէ ոք իցէ ունչատ, կամ ձեռնատ. (Կանոն.։)

Այր մի ձեռնատ. (Վրդն. առակ.։)


Ձեռնատուր լինիմ

sv.

to surrender, to give in.

· Calfa

NBHL (4)

Տեսեալ զբռնութիւն զօրութեան նոցա՝ ձեռնատու եղեն եւ յաւելան ի զօրս նոցա. (Ղեւոնդ.։)

Ողորմութիւն ձեռնատու է ամենայն բարեաց. (Ոսկիփոր.։)

ՁԵՌՆԱՏՈՒՐ ԼԻՆԵԼ. Իբր Անձնատուր լինել.

Հատուածեալ՝ ի հոռոմս ձեռնատուր լինին վասն հարկաց. (Յհ. կթ.։)


Ձեռնարկ, ի

s.

enterprise, undertaking;
subscription, signature;
argument, reasoning.

· Calfa

NBHL (8)

Ձեռնարկութիւն ի գործ ինչ. մանաւանդ Ստորագրութիւն ձեռին. կնիք հաստատութեան. գիր ձայնակցութեան.

Խորհուրդ կրկին ձեռնարկ վերստին. (Նար. գանձ խչ.։)

Ի մէջ ժողովոյն ձեռնարկ արարեր ի տումարին վասն արտասահմանութեան իմոյ. (Ճ. ՟Բ.։)

Ժողով եպիսկոպոսացն ձեռնարկ արարեալ։ Ձեռնարկ հաւատոյ նամակի. (Յհ. կթ.։)

Խնդրեաց ի ներսիսէ ձեռնարկ։ Տայ նմա խորհուրդ՝ առնել եպիսկոպոս, միայն թէ առցէ զնորին ձեռնարկն, զի այրեսցէ. (Կաղանկտ.։)

Սիմէովն երանելի ձեռնարկ արարեալ է, եւ հաւանեալ սահմանադրութեան ժողովոյն. (Շիր. քրոն.։)

Ետուն ձեռնարկ միաբանութեան արքայի. (Ուռպ.։)

Իբր վկայութիւն եւ ձեռնարկ առաջնոյ օրհնութեանցն. (Ի գիրս խոսր.։)


Ձեռնարկեմ, եցի

vn.

to put one's hand to, to undertake, to try, to attempt;
to lay hands on, to make an attempt, to attack, to encroach;
to argue, to reason, to dissert, to descant.

· Calfa

NBHL (20)

ἑπιχειρέω manum admoveo, aggredior ἑγχείρω tento. Ձեռն ի գործ արկանել. բուռն հարկանել. ձեռնամուխ եւ ձեռներէց լինել. իշխել առնել. Տե՛ս եւ ի վեր անդր՝ ՁԵՌՆ ԱՐԿԱՆԵՄ, արկի.

ՁԵՌՆԱՐԿԵԼ. ἑπιχείρω argumentor. Ձեռնարկութիւն առնել ըստ իմաստասիրաց. ջանալ, կամ հնարել ցուցանել զասացեալսն.

ՁԵՌՆԱՐԿԵԼ. ἑγχειρίζω trado, committo. Ընձեռել. տալ ի ձեռս. յանձնել. աւանդել. կր. Ի ձեռս բերել. զբռամբ ածել.

Ի պատերազմիլ ընդ նմա ձեռնարկեաց։ Մի՛ ոք ձեռնարկեսցէ խափանել. (՟Ա. Եզր. ՟Ա. 27։ ՟Բ. Եզր. ՟Է. 23։)

Ձեռնարկել ի գերագոյնսն քան զմեզ, կամ ի սրբազանս. (Դիոն. եկեղ.։)

Ընդդէմ ասել ճշմարտութեանն ձեռնարկէք. (Աթ. ՟Դ։)

Յօժարութեամբ ձեռնարկեցաք (գրել) զայն ինչ, որ է մխիթարութիւն սիրելեաց. (Եղիշ. ՟Բ։)

Ձեռնարկեցին ի թարգմանել եւ ի գրել. (Խոր. ՟Գ. 63։)

Մեծաւ յուսով ձեռնարկեսցուք ի գործս. (Խոսր.։)

ՁԵՌՆԱՐԿԵԼ. որպէս Ձեռն ձգել. մխել. ձեռն արկանել.

Յիւրեանց բարերարսն ձեռնարկել մեքենայեն. (Եսթ. ՟Զ. 3։)

Խորհեցան նոքա ի զէնսն ձեռնարկել. (Նոննոս.։)

Նախ զմեր պարանոցս հատէ՛ք, եւ ապա յեկեղեցին ձեռնարկէ՛ք. (Եղիշ. ՟Գ։)

Ոչ ի մարդ ձեռնարկեցին, այլ ի տէր տաճարին. (Եղիշ. խաչել.։)

Յօժարութեամբ ձեռնարկեցաք զայս ինչ. (Եղիշ. ՟Ա.) իմա՛, սկսաք գրել։

Ձեռնարկեն այսպէս։ Զայսոսիկ այլուստ ձեռնարկեմք ցուցանել. (Անյաղթ վերլծ. արիստ. եւ Անյաղթ պորփ.։)

Յետ ձեռնարկութեան պղատոնականացն՝ ինքեանք ձեռնարկեն բաժանել. (Սահմ. ՟Ի՟Ա։)

Եպիփանոս՝ ճշմարիտ եւ արդարադատ զաստուած ձեռնարկէ ցուցանել. (Խոր. ՟Ա. 5։)

Մեծագոյնս ձեռնարկեաց մեզ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Անկնիք ոսկի դիւրաւ ձեռնարկելի է գողոց. (Բրս. մկրտ.։)


Ձեռնարկու, աց

s.

contractor, undertaker;
disputant, wrangler.

· Calfa


Ձեռնարկութիւն, ութեան

s.

cf. Ձեռնարկումն.

· Calfa

NBHL (9)

ἑπιχείρησις, μεταχείρησις apprehensio, adgressio, tractatio եւ այլն. Ձեռնարկելն, եւ գործն բուռն հարեալ. ձեռներիցութիւն. ջան. հնարք. ձեռնտուութիւն.

Ձեռնարկութիւն սատանայի, կամ սատանայական ազդման։ Ձեռնարկութեամբ իւրեանց։ Իմով ձեռնարկութեամբ։ Ձեռնարկութիւն բժշկաց։ Ձեռնարկութեամբ սրբոյն սեղբեստրոսի. (Խոսր.։ Աթ.։ Փիլ.։ Պտմ. աղեքս.։ Եղիշ.։ Խոր.։)

Զբանին ձեռնարկութիւն ի կարողսն թողուլ. (Բրս. հց.։)

Հոգեւոր գործոյ ձեռնարկութիւն։ Արգելուլ ի ձեռնարկութենէ չարութեան։ Այսպիսի ձեռնարկութեամբ թարգմանեաց, կամ ապականեցին զաշխարհս, կամ ամայացաւ երկիրս. (Փարպ.։ Ոսկ.։ Վրք. ոսկ.։ Լաստ.։)

Մի՛ սքանչանայք ինչ, թէ ի վերուստ երբէք թուիցի մեզ ձեռնարկութիւն արարեալ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Ընկա՛լ յիսուս զպաղատանացս ձեռնարկութիւն քեզ ի հաճութիւն։ Փակեալ արտաքուստ ի ձեռնարկութեանց մերոց իմաստից։ Զի զձեռնարկութիւն իմ ընդդիմութեան կամաց քոց լքցես. եւ այլն. (Նար.։)

ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆ. որ եւ ՁԵՌՆԱՐԿ. որպէս Ստորագրութիւն.

Գրեաց ձեռնարկութեամբ իւրով ի տումարին. (Ճ. ՟Բ.։)

Եւ է նախ առաջին ձեռնարկութիւն այնոցիկ։ Յայսմ ձեռնարկութեան՝ ըստ երկուց յեղանակաց պատահեմ ձեզ, եղծանելով զառաջին ձեռնարկութիւն. եւ այլն. (Անյաղթ սահմ. Անյաղթ պորփ. Անյաղթ պերիարմ.։)


Ձեռնարկումն, ման

s.

enterprise;
attack, encroachment;
argument, reasoning;
objection.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ առընթեր բուռն հարկանելւոյն ձեռնարկումն. (Աթ. ՟Դ։)


Ձեռնարձակութիւն, ութեան

s.

aggression, encroachment, usurpation.

· Calfa

NBHL (2)

χειροτονεία extensio manus. որ եւ ՁԵՌՆՁԳՈՒԹԻՒՆ. Արձակելն կամ ձգելն զձեռն յօտարին ինչս. եւ յարգելեալ իրս. ձեռք երկնցընելը. (եբր. արձակել զմատն)

Մերժեսցես դու ի քէն զկնճիռն եւ զձեռնարձակութիւն. (Ես. ՟Ծ՟Ը. 9։)


Ձեռնարուեստ, ից

s.

artisan;
art, business;
work.

· Calfa

NBHL (4)

Ձեռագէտ. արուեստաւոր.

Երկրագործի, եւ ձեռնարուեստի։ Զձեռնարուեստս, զերկրագործս. (Ճ. ՟Ա.։ Սկեւռ. աղ.։)

Կամ գ. Արուեստ ձեռին. ձեռագործ.

Կերակրեալ լինէին սուրբքն ձեռնարուեստիւք իւրեանց. (Արծր. ՟Գ. 5։)


Ձեռնբեկ

adj.

broken-handed, one-handed.

· Calfa

NBHL (2)

Ոյր ձեռն է բեկեալ. որ եւ ՁԵՌՆԱԿՈՏՈՐ, ՁԵՌՆԱՏ. ձեռքը կոտրած.

Այր ձեռնբեկ, կամ ոտնբեկ. (Ղեւտ. ՟Ի՟Ա. 19. ի յն. ասի, ջախջախ՝ ձեռաց կամ ոտից։)


Ձեռներէց

adj.

enterprising, bold, audacious, daring;
arrogant, insolent;
այր —, a fussy fellow;
meddling person;
— լինել, to undertake, to venture, to dare, to have the boldness to;
to presume, to encroach;
to take too much liberty;
— առնել, to embolden, to render insolent or presumptuous.

· Calfa

NBHL (8)

Զոմանս ձեռներէց զօրութեամբ հարստահարեալ։ Ձեռներէց համարձակութեամբ. (Յհ. կթ.։ Լմբ. պտրգ.։)

ՁԵՌՆԵՐԷՑ ԼԻՆԵԼ. (ըստ ձայնին նոյն է ընդ ռմկ. էլպաշի օլմագ. իսկ յն. պէսպէս ոճով). Յառաջել եւ ջանալ առաջին լինել յիմիք կարգի. իշխել ձեռնամուխ լինել. համարձակիլ ձեռնարկել. յանդգնիլ. առաջ նետուիլ.

Ձեռներէց լինէր թքանել։ Ձեռներէց լինի տարապարտուց. (՟Բ. Մակ. ՟Ը. 19։ Առակ. ՟Ժ՟Ա. 21։)

Ձեռներէց լինի ի պատասխանիսն, եւ ոչ թողու յընկերն. (Իգն.։ Երզն. մտթ.։ Բրսղ. մրկ.։)

Ի քահանայութիւն ամենեքեան ձեռներէց լինիմք. (Լմբ. պտրգ.։)

Լինել ձեռներէց սկզբնաւոր. (Նար. ՟Ծ՟Ը։)

ՁԵՌՆԵՐԷՑ ԱՌՆԵԼ. Գլխաւոր կացուցանել, կամ ազատութիւն տալ.

Ձեռներէց զնա առնել՝ առ ի տիրելոյ եւ այլն. (Յհ. կթ.։)


Ձեռներիցութիւն, ութեան

s.

presumption, hardihood, arrogance;
boldness, bravery, act of valour.

· Calfa

NBHL (2)

Ձեռներէցն լինել. համարձակութիւն. յանդուգն ազատութիւն. ինքնագլխութիւն.

Ձեռներիցութեամբ իմն փոփոխումն արարեալ։ Ըստ իւրումն ձեռներիցութեան. (Յհ. կթ.։)


Ձեռնընդել

adj.

manageable, tractable, supple, tamed, familiar, domestic.

· Calfa

NBHL (3)

ՁԵՌՆԸՆԴԵԼ կամ ՁԵՌՆԸՆՏԵԼ. որ եւ ՁԵՌԸՆԴԵԼ, կամ տել. Ընդել, ընտելացեալ ի ձեռս. ընտանի կամ ընտանացեալ կրթանօք. ձեռասուն.

Աղաւնի՝ ընտանի եւ ձեռնընդել մարդկան։ Կենդանեացն ոմանք ձեռնընդելք են. (Փիլ. լին. եւ Փիլ. ՟ժ. բան.։ Ածաբ. աղք.։)

Ձեռնընդել զյուսուփ իւր առնէր. (Յհ. կթ.։)


Ձեռնընդելութիւն, ութեան

s.

docility, suppleness, aptitude.

· Calfa

NBHL (1)

Ձեռնընդել գոլն։ (Փիլ. լիւս.։)


Ձեռնթափ լինիմ

sv.

to draw back one's hands, to withdraw from, to abandon, to forsake entirely;
to extend one's empire, to conquer, to dominate;
— յամենայնէ, to abandon all, to throw the helve after the hatchet;
to venture the saddle after loosing the horse.

· Calfa

NBHL (6)

ՁԵՌՆԹԱՓ ԼԻՆԵԼ. Թօթափել զձեռս յիրաց. թողուլ լքանել. ձեռքը ետ քաշել, եախան թօթվել, ձեռքէ թողուլ.

Ձեռնթափ եղեւ, այսինքն եթող զնոսա ձեռնն բարձրացեալ. (Գէ. ես.։)

Ձեռնթափ լինել ի զօրացն հայոց զօրու եւ զինու. (Եղիշ. ՟Գ։)

Յանարժանիցն ձեռնթափ լինի՝ ասելով, ոչ եղիցի անձն իմ ընդ նոսա. (Լաստ. ՟Ժ՟Է։)

ՁԵՌՆԹԱՓ ԼԻՆԵԼ. Տարածել զձեռն. ձերն արկանել. ձեռք երկնցընել. եւ բոլոր ձեռքին ուժը թափել.

Եւ ինքն ձեռնթափ լեալ ի գիւտս աշխարհաց բազմաց՝ զամենեսեան յանձանձէ։ Կուսակալք եւ կողմնապահք իւր ձեռնթափ լինին յաղթութեամբք մեծաւ յամենայն կողմանս. (Յհ. կթ.։)


Ձեռնկալիմ, եցայ

vn.

to be helped, succoured, to find aid or assistance.

· Calfa

NBHL (2)

Ձեռնկալութիւն գտանել.

Եթէ ի կանգնումն՝ անկեալ՝ փութասցի, ի նմանէ ձեռնկալեսցի. (Սկեւռ. լմբ.։)


Ձեռնկալեմ, եցի

vn.

to lend a helping hand, to help or succour.

· Calfa

NBHL (1)

Ձեռնկալ հաստիչ։ Ձեռնկալ կենաց՝ հերքելոյս. (Նար. ՟Ի՟Է. ՟Ի՟Թ։)


Ձեռնկալու, աց

adj.

lending a hand, assisting, succouring;
— լինել, cf. Ձեռնկալեմ.

· Calfa

NBHL (8)

ՁԵՌՆԿԱԼՈՒ կամ ՁԵՌԸՆԿԱԼՈՒ. ἁντιλαμβανόμενος , ἁντιστηρίζων apprehensor, susceptor, auxiliator, confirmans. Որ կալեալ ունի զձեռանէ այլոյ. ձեռնտու. օգնական. զօրավիգն. պաշտպան. ձեռքէն կամ ձեռք բռնօղ, թեւ թիկունք.

ՁԵՌՆԿԱԼՈՒ ԼԻՆԵԼ. ἁντιλαμβάνομαι opitulor. Օգնել.

Ձեռնկալու մեծ։ Եթէ չէր ձեռնկալու աստուած, արդարն կործանէր. (Նար. ՟Գ։ Լմբ. սղ.։)

Բարիոք հաղորդեցուցիչք եւ ձեռնկալուք. (Պրպմ. ձ։)

Տէր ձեռնկալու է նորա. յն. հաստատէ զձեռն նորա. (Սղ. ՟Լ՟Զ. 24։)

Ձեռնկալո՛ւ լեր աղքատին։ Մի՛ լինիր ձեռնկալու մեղաւորին. (Սիր. ՟Ժ՟Բ. 4։ ՟Ի՟Թ. 12։)

Ձեռնկալու եւ օգնական լինիցի տկարութեանս մերում. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Դու մի՛ լինիր ձեռնկալու նորա, եւ մնացել լինի ընդունայն. (Վրք. հց. ձ։)


Ձեռնկալութիւն, ութեան

s.

aid, succour, assistance.

· Calfa

NBHL (5)

ἁνίληψις opitulatio, subsidium, patrocinium. Ունելն զձեռանէ, կամ զաջոյ որպէս զդաստիարակ. ձեռնտուութիւն. օգնականութիւն. նպաստ.

Հայցեն ձեռնկալութիւն յաստուծոյ. (Խոսր.։)

Ի խաւարի ձեռնկալութիւն. (Եպիփ. խչ.։)

Առ ձեռնկալութիւն պատրաստ. Ընդ ձեռնկալութեանն՝ զօրավար։ Բազմերախտիս ձեռնկալութեան խնամողօրէնն պաշտպանութեան։ Գիշերայնոյն արհաւրաց ձեռնկալութիւն ձիթոյ. (Նար.։)

Այլ ես աղաչեցի զհայր, զի մի՛ պակասեսցէ հաւատք քո. տե՛ս տե՛ս զձեռնկալութիւն. (Լմբ. սղ.։)


*Ձեռնկախ

s.

pot, saucepan.

· Calfa


Ձեռնհաս

adj.

able, capable;
— լինել, գտանիլ, to be capable, able, clever, endowed with ability, cf. Կարեմ;
to be within reach of, in the way to.

· Calfa

NBHL (7)

ՁԵՌՆՀԱՍ ԼԻՆԵԼ. ἱσχεῖν valere εὑπορέω abundo եւ այլն. Կարել. կարօղ լինել. զօրել. բաւել. ձեռքը հասնիլ, ձեռքէն գալ.

Ոյր ձեռն հասանէ առ առնել ինչ. կարօղ. բաւական. ճոխ.

Ունեւորաց եւ ձեռնհասից ամենայն մարդիկ իցեն սիրելիք (այսինքն սիրօղք). (Ոսկիփոր.։)

Յորժամ ձեռնհաս իցես օգնել նմա։ Չիցէ ձեռնհաս բաւական լինել ոչխարաւ։ Ձեռնհաս էի առնել քեզ չար։ Ոչ ինչ էր ձեռնհաս առ նոսա եւ ոչ իւիք։ Օգնական լինել, որչափ ձեռնհաս լինէին։ Զի մի՛ այլ իշխան ձեռնհաս լիցի ի վերայ նոցա.եւ այլն։

Վասն զի ոչ են ձեռնհաս, ոչ իշխեն յայնպիսի իրս մտաբերել։ Թէ ձեռնհաս ինչ ոք էր օտարն ազատել, ընդէ՞ր ոչ բռնութեամբ կորզեաց. (Եզնիկ.։)

Իբրեւ այլ ոչինչ էր ձեռնհաս, փախստական անկանէր. (Եղիշ. ՟Ը։)

Չեն այլ ինչ առնել ձեռնհաս. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ (Գտանի գրեալ վրիպակաւ եւ Ձեռնահաս կամ Ձեռնհասու։))


Ձեռնհասութիւն, ութեան

s.

ability, capacity.

· Calfa

NBHL (2)

Բաւականութիւն. կարողութիւն. ունեւորութիւն.

Ձեռնհասութիւն ստացուածոց. (Սոկր.։)


Ձեռնձգութիւն, ութեան

s.

stretching or holding out the hand;
encroachment, usurpation.

· Calfa

NBHL (3)

χειροτονεία extensio manus. cf. ՁԵՌՆԱՐՁԱԿՈՒԹԻՒՆ. յոր բերի ասելն,

Մերժեսցես ի քէն զկնճիռն եւ զձեռնձգութիւն. ձեռնձգութիւն զյափշտակութիւնսն ասէ, եւ կամ թէ զանխտիր իսկ ձեռնադրութիւնս. (Ոսկ. ես. ուր յունական բառն պարզաբանի։)

Ձեռնձգութիւն զյափշտակութիւն ասէ, կամ զանխտիր իսկ ձեռնձգութիւն ի հրարժրելիսն։ (Գէ. ես.)


*Ձեռնոց

cf. Ձեռէք.

· Calfa


Ձեռնոցագործ, աց

s.

glover.

· Calfa


Ձեռնոցավաճառ, աց

s.

glove-seller.

· Calfa


Ձեռնունայն

adj.

empty-handed.

· Calfa

NBHL (3)

Ունայնաձեռն. դատարկաձեռն. պարապ ձեռքով .... յն. ունայն. դատարկ. κενός inanis.

Ձեռնունայն առաջի իմ մի՛ երեւեսցիս. (Ել. ՟Լ՟Դ. 20։)

Մի՛ երեւիր երեսաց տեառն ձեռնունայն. (Սիր. ՟Լ՟Բ. 6։)


Ձեռնուրար

s.

maniple.

· Calfa

NBHL (2)

Ուրար ձեռին կամ ձեռաց. որպիսի է եւ բազպանն.

Զայս ձեռնուրարս, եւ բազպանս քահանայական՝ համարել ի սպասաւորութիւն սպասաւորաց քոց. (Մաշտ.։)


Definitions containing the research ե : 10000 results

Անծաղրածու, աց

adj.

that does not ridicule, not scornful, not apt to deride.

· Calfa

NBHL (2)

Ոչ ծաղրածու. ո՛չ խեղկատակ կամ այպանօղ.

Խոնարհեցուսցէ կրօնաւորն զինքն՝ անծաղրածու լինել. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Անծամ

adj.

that cannot be chewed, tough.

· Calfa

NBHL (1)

ἁμάσητος. non mansus, non mandabilis. Ոչ ծամեալ. անծասկելի. որ չի ծամուիր, չծամուած. չիյնէնմեզ. չիյնէնմէմիշ.


Անծանակ

adj.

that is not mocked;
free from shame.

· Calfa

NBHL (2)

Անբաժ ի ծանակաց կամ ի ծանակելի իրաց. անարատ. անշաղախ.

Անծանակն յաղագս մեր տղայաբար բարձեալ գրկօք. (Տօնակ.) թուի գրելի գոլ՝ անժամանակն, կամ իմանալի՝ անծանն։


Անծանօթանամ, ացայ

vn.

to be unknown;
to be disguised.

· Calfa

NBHL (9)

Անծանօթ մնալ կամ ձեւանալ. անգիտելի լինել, եւ օտարանալ. թանըլմամագ.

Անծանօթանալոյն եւ դժուարալուր լուտանացն բան. (Պիտ.։)

Անծանօթացան ի բարեկամաց. (Ոսկիփոր.։)

Միթէ անծանօթացեա՞լ է առ իս փրկութիւնն. (ՃՃ.։)

Ո՞րպէս ընդ ճանաչելն զճշմարտութիւնն՝ եւ անծանօթացաք. (Լմբ. համբ.։)

Զբնութիւնն անծանօթացաւ, եւ զգութ փակեաց ի նմանէ. (Սկեւռ. աղ.։)

Մի՛ անծանօթանալ մեզ ոգւոյն (բժշկութեան ի մեղաց)։ Ամենեքեան անծանօթանային միմեանց ի բանսարկութիւն վնասամտութենէ. (Բրս. հց. եւ Բրս. ի գորդ.։)

Զբարկութիւնն ա՛րկ ի վերայ հեթանոսաց, եւ որ բնաւին անծանօթանան քեզ. (Մխ. երեմ.։)

չճանաչել. մոռանալ. եւ չկամիլ ճանաչել. ἁπογινώσκω.


Անծառ

adj.

treeless.

· Calfa

NBHL (2)

Ուր չկայցէ ծառ կամ տունկ երեւելի եւ պտղաբեր.

Յանծառ յանպտուղ յանփոխ անապատի բնակելով յովհաննէս. (Բաբիղ. յհ. մկ.։)


Անծառայ

adj.

free;
without servants.

· Calfa

NBHL (3)

Ըստ բնութեամբ անծառայ գոլոյ հոգւոյն, եւ անըմբռնելի։ Անծառայ իմն, եւ յամենայն նուաստութենէ ազատ. (Դիոն. երկն.։)

Կամ ոյր չիք ոք ծառայ. խըզմէթքեարսըզ.

Ձանձրացուցանէին բազմածառայքն զանծառայիցն զտուրսն, խնդրելով հանապազ զմիս այլեւայլ որսոց. (Փարպ.։)


Անծառայական, ի, աց

adj.

that is not servile, free.

· Calfa

NBHL (6)

ԶԵսայեայ զազատախօս բարբառ, եւ զանծառայական միտսն։ Կացին մնացին հաստատուն յանծառայական միտսն ազատաբար. (Ոսկ. ես.։)

Անծառայական անձամբն՝ ի մեղաց (կամ մեղացն՝) սպան զզօրացեալ մահն. (Ագաթ.։)

Զանծառայականն տէր ի ծառայի կերպարանս սէրն խոնարհեցոյց. (Տօնակ.։)

Զխոնարհիլն անծառայականին ի մեր նուաստութիւնս. (Շ. բարձր.։)

Զմիտս ազատս եւ անծառայելիս. (Փիլ. լին.։)

Անծառայելի ի չարէն պահէ զխոհականութիւնն. (Նիւս. կազմ.։)


Անծին, ծնի

adj.

unbegotten, unborn;
barren, steril.

· Calfa

NBHL (20)

ἁγέννητος. ingenitus, non natus. Ո՛չ ծնեալ կամ ելեալ յայլմէ անձէ. սեպհական առանձնաւորութիւն Հօր երկնաւորի.

իբր անեղ եւ անսկիզբն կամ անժամանակ, հասարակ երեցունց աստուածային անձանց. մանաւանդ ըստ հոմաձայնութեան յունին. ἁγένητος. nonfactus, increatus որ գրի նաեւ ἁγέννητος. non natus.

ἅγονος. sine facto. Անծնունդ. անծննդական. անզաւակ. ամուլ. ստերջ. անբեր. զաւակ կամ բերք չունեցօղ. տօզուրմազ. հասըլսըզ.

Ամենայն անպտուղ՝ բնաւ անծին. (Ոսկ. ՟ա. թես.։)

Ոչ եթող զբարին անծին մնալ. (Դիոն.։)

Ցրտութիւնն անծին է, իսկ չափաւորապէս ջերմն ծննդագործ. (Մաքս.։)

Վէմ անծին եւ ապառաժ՝ ստեամբք վտակաց ջուրց արբուցանէ զծարաւիս. (Սարկ. աղ.։)

Վէմն անծին եւ անպտուղ։ Զի եւ գուբն անծին է։ Արգանդ անծին. (Գէ. ես.։)

Որ փոքր մի յառաջ այրի, արդ հարսնացեալ. եւ որ անծին, արդ բազմածին. (Սկեւռ. ես.։)

Զանծին բարեաց ծնօղ բանիցս՝ մի՛ մոռանայք տօնողք վեհիցս. (Շ. ոտ. հրեշտ.։)

Իսկ ի Գանձ. շերամ որդն կոչի

Անծին կենդանի։

Խոստովանիմք զՀօր յատկութիւն առանձնաւորութեանն՝ անծին եւ անսկիզբն։ Ոմն անծին է, եւ ոմն ծնունդ. (Շ. թղթ.։)

Անծնին ծնունդ. (Սեբեր. ՟Ա։)

Որդի անծնին ի կուսութենէ քումմէ ծնանի. (ՃՃ.։)

Մի՛ երկու աստուածս անծինս կարծիցես. այլ զի որդին միանգամայն ընդ ծնանելն՝ ամենեցուն տէր էր։ Զի մի՛ իբրեւ լուիցես՝ թէ ի սկզբանէ, եւ անծին եւս համարիցիս զնա. (Ոսկ. մ. ՟Բ. 13. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Մերթ՝ չծնեալն յարարածս կատարելապէս, այլ՝ վիժեալ անկատար.

Որպէս աղտ եւ վիժած զանծինն եւ անկենդանի եւ անլոյս անկումն ունի յերկրի. Դիոն. եկեղ. ՟Գ։ (Թո՛ղ զի եւ Ադամ եւ Եւայ՝ անծին կամ անեղ ասին, իբր ոչ հասարակ ծննդեամբ գոյացեալք։)

ԶՀայրն եւ զԱրարիչ զանեղանելին զանծինն Աստուած. (Փիլ. լին.։)

Բարեպատշաճապէս ասեմք անծին զէութիւնն Աստուծոյ. (Աթ. ՟Ը։)


Անծննդական, ի, աց

adj.

barren, steril.

· Calfa

NBHL (4)

ἅγονος. non generans, sterilis. որ եւ ԱՆԾՆՈՒՆԴ, եւ ԱՆԾԻՆ ասի, իբր անզաւակ, ամուլ, եւ անբեր. որ ծնունդ չունի, բերք մը չունեցօղ. տօզուրմազ. հասըլսըզ.

Որք ութ ամիսք լեալ յորովայնին, ըստ յոլով իրաց անպտուղք եւ անծննդականք. (Փիլ. այլաբ.։)

Մառախուղ է խոնաւ գոլոշի՝ անծննդական ջրոյ (այս ինքն ոչ բերօղ զանձրեւ). (Արիստ. աշխ.։)

Ոչ անծննդական (գտանին՛), եւ երկորիք լինին. (Նիւս. երգ.) յն. ոչ անծննդանան։


Անծնունդ

cf. Անծննդական.

· Calfa

NBHL (11)

Որպէս անծննդական, անծին. անզաւակ, եւ անբեր. ἅγονος.

Մի՛ լիցի ի քեզ ամուլ եւ անծնունդ։ Ի կարօտութեան եւ ի սովի անծնունդ. (Օրին. ՟Է. 14։ Յոբ. ՟Լ. 3։ Իսկ Երգ. ՟Զ. 5. անծնունդ. ա՛յլ ձ. անորդի։)

Կոյրք, եւ անծնունդք իմաստութեան բարք. (Փիլ. լին.։)

Անծնունդ ոչ գոլ յանասունս նոցա. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Քարինք բնութեամբ անծնունդք են. (ՃՃ.։)

Զանծնունդ բնութիւն արծաթոյն ծննդական առնել. (Գր. հր.։)

Երկիր՝ անծնունդ առ ի յարութեան պտուղ. (Խոսր.։)

Անծնունդ գաւազանն մերձեցեալ ի վէմն անծնունդ՝ ջուր բղխեաց. (Ճ. ՟Ժ.։)

Եօթն ի ներքոյ տասնեկին անծնունդ է (այլոյ թուոյ), եւ անծին (յայլմէ թուոյ). (Վանակ. տարեմտ.։ եւ Արշ. ՟Լ՟Ա։)

Մերթ իբր ոչ ծնեալ. անծին.

Յայնմ՝ որ անեղ եւ անծնունդն է. (Նիւս. կազմ.։)


Անծննդութիւն, ութեան

s.

sterility.

· Calfa

NBHL (3)

Յանծննդութենէն զգացեալ ամուլս զնոսա։ Սոդոմ ծծմբով եւ հրով ապականեալ լինէր, իսկ կինն (Ղովտայ) փոխեալ լինէր յաղի բնութիւն. անծննդութիւն եւ անպտղութիւն ամենեքին սոքա զեկուցանեն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Իբր անծնունդն գոլ. ամլութիւն. անբերութիւն. ἁγονία, sterilitas, infertilitas.

Եւ անծին գոլն. անծնելութիւն. ոչ լինելն ծնեալ յայլմէ. τὸ ἁγέννητον, ingenitum esse.


Անկազմ

adj.

unbuilt, unfurnished, unprepared, not ready;
unbound.

· Calfa

NBHL (9)

Անզէնք եւ անկազմք ի մայրիս աներկիւղաբար շրջեսցին. (Փիլ. նխ. ՟բ.։)

Անկազմ սակաւուքն զայնչափ բազմութիւն զօրացն ցրուեաց. (Փարպ.։)

Տղայոց մատուցանէ զհացն՝ ոչ խիստ եւ անկազմ. (Նիւս. կազմ.։)

Սնանի անկազմ բուսոցն պատրաստութեամբ. (Պիտ.։)

Անկազմ աղեղն. (Նեղոս.։)

Աներեւոյթն եւ անկազմն ծածկեալ ունէր որպէս խաւար զերկիր. (Յճխ. ՟Է։)

Նախ անկազմ եղեալ, եւ ապա զզարդն առեալ. (Կիւրղ. ծն.։)

Զանկազմն դրժեալ գործեսցէ իր. (Յհ. կթ.։)

ἁπαράσκευος, ἁκατέργαστος. imparatus, incompositus, rudis. պատրաստ չեղած. Ո՛չ կազմ. անպատրաստ. անկահ. եւ ո՛չ կազմեալ օրինօք. չյարդարեալ. անզարդ. անհարթ. անկարգ. անշնորհ. հազըրսըզ. թետարիքսիզ. տիւզէնսիզ.


Անկազմութիւն, ութեան

s.

want of construction, unfurnished state, imperfection.

· Calfa

NBHL (1)

Գտանէ յանհնարին վտանգս եկեալ զհիւղն քան զառաջին անկազմութիւնն. (Եզնիկ.։)


Անկած, ի, ից

adj.

fallen;
abject, vile, despicable;
booty, spoil.

· Calfa

NBHL (21)

Զանկածն տառապեցուցին։ Ոչինչ է մարթ՝ եթէ անկած լինիցի Բանն Աստուծոյ. (Յոբ. ՟Ի՟Դ. 9։ Հռ. ՟Թ. 6։)

Անկեալ. ընկեցիկ. կործանեալ. եւ յետնեալ յիմիք կարգի. աննշան. նուաստ. տկար. ընկած, ձգած. տիւշիւք. տիւշկիւն. εκπεπτωκός, ἁπερρίμενος. qui exciderit, vel ceciderat, εὑτελής. ignobilis.

Զկարի անկածսն հրամայէ ընդունել. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Չէ իբրեւ զմարգարէ ոք անկած, թէ նախ առնուցու, եւ ապա տացէ. (Ոսկ. ես.։)

Անկած հարս եւ հաւս ունէին. (Ոսկ. մ. ՟Գ. 5։)

Անկածք ի պատուէ. (Վեցօր. ՟Գ։)

Յիշխանութենէ պատուոյ անկած էր։ Թէ եւ կարի ի մտաց անկած էր. (Լաստ. ՟Գ. ՟Ի՟Բ։)

Անկածն մեղօք։ Փոքունց եւ անկածից։ Հզօրն յանկածէ (կամ յանկարծէ) պատկառէ. (Նար. ՟Ձ՟Բ. ՟Կ՟Թ. եւ Մծբ.։)

Արիաբար հաստատէին զինուք յանկածն պարսպին. (Շ. եդես.։)

ԱՆԿԱԾ. Աւար անկեալ. կապուտ կողոպուտ անկելոցն.

Բազում ինչ յանկածէ պատերազմին պարգեւեաց. (Խոր. ՟Ա. 11։ եւ ՟Բ. 22։)

Ըստ յարմարութեան յն. եւ լտ. ձայինց՝ Դի անկեալ. գէշ. լէշ πτῶμα. cadaver.

Ուր անկած է, անդ են եւ արծուիք. (Ոսկ. խչ.։)

Ուր անկածն է, անդր եւ արծուիք ժողովեսցին։ Անկած կոչէ զմարմինն յաղագս մահուն. վասն զի թէ ոչ էր անկեալ, մեք ոչ կանգնէաք. (Մեկն. ՟ա. կոր.։)

Զմարմին իւր անուանէ գէշ եւ անկած. (Երզն. մտթ.։)

Ինքն Տէրն զմարմինն ի գէշ առակեաց վասն չարչարանաց խաչին, եւ ի գերեզմանի դնելոյն. այլ եւ անկած ասի ըստ այլոց, զի անկաւ նա ի բնութիւնս մեր խոնարհագունիւքն. (Տօնակ.։)

Ուր անկած թագաւորական է, անդ եւ զօրք գումարին. (Ոսկիփոր.։)

որպէս անկուած, հիւսուած. անկուածոյ ինչ եւ ընդելուզեալ. եւ ոստայն. ὔφασμα. textura. էօրմէ, օյմա իլի.

Անկած լանջատեսիլ եւ ի վերայ պատմուճանի՝ նշանակ երկնի։ Սարդ իբրեւ կատարեսցէ զանկածսն, ըստ միջոցի տեղւովն իբր ի կիտի դարանամուտ լինի. (Փիլ. քհ. եւ Փիլ. լիւս.։)

ԱՆԿԱԾ ԱՐԾԻՒ. ռմկ. ընկած արծիւ. Աստեղատուն արծուոյ՝ աներեւութացեալ եօթնեակ մի ի կարի մերձաւորութենէ արեւու, եւ անդրէն ի հեռանալն փոքր մի ի վեր երեւեալ.

Ի դեկտ. ՟Ժ՟Դ. օրն ելնէ այն աստղ, որ թարգմանի ընկած արծիւ։ Յեօթն օրն ընկնի անկած արծիւն. (Վստկ. ՟Ծ՟Զ։) cf. ԱՆԿԱՍՏԵՂ.


Անկածութիւն, ութեան

s.

fallen state, humiliation.

· Calfa

NBHL (6)

Վիճակ անկածի, յետնեալ, կամ աննշան, նուաստ եւ արհամարհ. անտոհմութիւն. տկարութիւն. յետնութիւն. ընկածութիւն, ցածութիւն. հագարէթ. տիւշկիւնլիւք. εὑτέλια. ignobilitas.

Զանկածութիւն ազգին կամէին ի բաց քերել յանձանց։ Ո՛չ զվարդապետութիւնն պարսաւէին, այլ զազգին անկածութիւնն արհամարհէին։ Անկած հարս եւ հաւս ունէին։ Որք առ անկածութիւն հարցն հպարտանայցեն. (Ոսկ. մտթ.։)

Մի՛ անկածութիւն զտնտեսութիւնն համարել։ Քրիստոսի՝ որ թագաւոր է սրբոց, անկածութեան բանս պատշաճես. (Սեբեր. ՟Ա. ՟Թ։)

Յանկածութեանն յաղթեցին. (Եզնիկ.։)

Դեւք զանկածութիւն եւ զթշնամանս ի վերայ խոնարհաց բերեն. (Եւագր. ՟Ժ։)

Զանկածութիւնս ի լեզուն յեղլով անարգել զոք. (Շ. ընդհ.։)


Անկամակութիւն, ութեան

s.

unwillingness, constraint, compulsion.

· Calfa

NBHL (3)

Զաման ուղղոյն անկամակութեամբ չար թնդեցուցեալ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Զանհոգն վարեն կեանս, անկամակութեամբն զամենայն զպարապումնն անցուցանելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 36։)

Ոչ գոլն կամակ. անյօժարութիւն. դժկամութիւն. եւ անգործութիւն. դատարկութիւն. անզբաղ կեանք. ἁπραγμοσύνη.


Անկամութիւն, ութեան

s.

cf. Անկամակութիւն.

· Calfa

NBHL (1)

Անհնար է անշնչութիւն եւ անկամութիւն զամենայնէս համարել. (Փիլ. նխ. ՟ա.։)


Անկայ, ի, ից

adj.

unestablished, unfounded, unsupported, uncertain, frail.

· Calfa

NBHL (7)

Որ չառնու զկայ. եւ անկայուն. ἅστατος. qui nonstat, inconstans. տուրմազ, կէլիճի.

Ո՛չ զանկայն զանհաստատն, եւ ոչ զայլայլելին. (Նիւս. կազմ.։)

Զկարճն եւ զանկայ ժամանակն ողբայր (Դաւիթ). (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Զօրէն անհիմն տան անկայ սասանմամբ տատանէ։ Յանկայ եւ յարածուփ գարշութիւն երեսաց. (Պիտ.։)

Անկայիւ շարժմամբ հաստատեալ. (Անան. եկեղ։)

Օրինակաց յաւէտ անկայից։ Կտակի անկայի. (Նար. ՟Հ՟Դ. եւ Մծբ.։)

Դադարեաց էութիւն հողմոյն անկայ ունակութեամբն. (Բենիկ.։)


Անկայական, ի, աց

cf. Անկայ.

· Calfa

NBHL (4)

Ի շարժմանէդ մշտախաղաց անկայական, զանշարժելիդ՝ շարժօղ բնաւից՝ որ այժմ կան. (Երզն. ոտ.։)

Սնոտի եւ շարժուն եւ անկայական զերեւելիսս ցուցանել. (Լծ. ածաբ.։)

Ոչինչ հաստատուն յանկայականիս ցուցանի բնութեան. (Նիւս. երգ.։)

Մնացական է առաքինութիւնն, եւ չարիք նմին հակառակ՝ անկայական եւ անհաստատական. (Ոսկ. ես.։)


Անկայան

cf. Անկայ.

· Calfa

NBHL (1)

Անկայան պատսպարին գիւտիւքն մերովք. (Վեցօր. ՟Ա։)


Անկանոն

adj.

irregular, anomalous.

· Calfa

NBHL (1)

Դատաւոր անկանոն կրօնիցն։ Մի՛ անկանոն կրօնիւք ամբարձջիք ի տան նանրութեան. (Յհ. կթ.։)


Անկանոնական, ի, աց

adj.

apocryphal;
— գիրք, the apocrypha.

· Calfa

NBHL (1)

ԱՆԿԱՆՈՆԱԿԱՆ (գիրք) Այն՝ որ չէ անցեալ ի կանոն ընդունելի Սուրբ գրոց։ (Կանոն.։)


Անկաշառ

adj.

that does not take bribes, incorruptible, honest.

· Calfa

NBHL (6)

ἁδέκαστος, -ον. incorruptus, -um. Որ չառնու զկաշառ, եւ ուր չիք հնարք կաշառաց. անաչառ. րիշվէթ ալմազ. րիշվէթսիզ.

Աստուած, որոյ ատեանն անկաշառ է եւ անպատրելի, միայն լի է ճշմարտութեամբ. (Փիլ.։)

Յանկաշառ ատենին Աստուծոյ. (Եղիշ. ՟Ը։)

Յանկաշառ եւ յարդարադատ դատաստանէն. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Դատաւոր կացոյց ի վերայ մեր զխիղճ մտաց մերոց, որ եւ անկաշառ դատի զմեզ։

Անկաշառ քարոզել. (Ոսկ. յհ. ՟Ա. 13։ եւ Ոսկ. ՟բ. կոր.։)


Անկաշառառու, ի, աց

adj.

cf. Անկաշառ.

· Calfa

NBHL (1)

Զորս՝ զի չարք են, դատեցաւ անկաշառառուն եւ անաչառ հայրն։ Որոց բնութիւնն յանկաշառառու ատենին դատապարտեաց մահու. (Փիլ. լին. եւ Փիլ. նխ. ՟բ.։)


Անկապ

adj.

loose, untied, free.

· Calfa

NBHL (5)

Ազատ ի կապոյ. արձակ. ἁνένδετος. non colligatus. եւ անժոյժ. անարգել. անսանձ. ἁκρατής. incontinens. կապ չունեցօղ, անզուսպ. պաղսըզ. զափթսըզ.

Մերկն եւ անկապն ընդ մարմնի միտքն բազումս ունի զօրութիւնս. (Փիլ. այլաբ.։)

Կապեաց ասէ զանկապն ըզլոյս՝ ի չորրորդին յանօթ նիւթոյս. (Շ. այբուբ.։)

Ռափսակ՝ անկապ եւ աներասան ի վերայ Աստուծոյ զլեզուն լուծեալ. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Մէջք անբանից անկապք են ի ցանկութիւնս. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Անկապուտ

adj.

that cannot be plundered or robbed.

· Calfa

NBHL (10)

Առանց կապտեալ լինելոյ. անվնաս. անքոյթ.

ԱՆԿԱՊՈՒՏ ԱՆԿԱՊՏԵԼԻ Որ ոչն կապտի. անկողոպուտ. անկողոպտելի. անեղծ. անկորուստ. որ չի թալլըւիր, չի գողցուիր. գափըլմազ.

Կուսութեան նորա անկապուտ մնալով. (Զքր. կթ. ննջ.։)

Զգեստ կամ զարդ անկապուտ։ Անկապուտ ճոխութիւն կամ իշխանութիւն, կամ կեանք. (Նար.։)

Անկապուտ ուխտ հաստատեալ. (Շ. վիպ.։)

Անկապուտ զնորայն պահելով զեղանակ շարժման. (Մագ. ՟Թ։)

Անկապտելի գանձ. (Անյաղթ բարձր.։)

Առ պսակն անկապտելի։ Անկապտելի անուամբ. (Նար.։)

Փրկեսցէ անկապուտ զանձն քո. (Առակ. ՟Ի՟Բ. 23։)

Կուռ վառեալ, անկապուտ պնդեալ. (Նար. մծբ.։)


Անկատար, աց

adj. adv.

imperfect, incomplete, defective, faulty;
imperfectly, incompletely, faultily;
s. gr. imperfect tense.

· Calfa

NBHL (18)

Անկատար ժամանակօք տունկք մրգաբերք. (Իմ. ՟Ժ. 7։)

Ըստ մասինն՝ անկատար ելով՝ ո՛չ է ամենայն։ Ծնանի՝ ոչ կատարեալ գործ, այլ անկատար, իբր թէ մանուկ։ Ուր ոչ է մերձ Աստուած, անկատար է այն ամենայն. (Փիլ.։)

ἁτελής, ἁτέλεστος. imperfectus. Որ չէ կատարեալ. ոչ լրացեալ. թերի. թերակատար. պակասաւոր. տհաս. քեմալսըզ. նաթէմամ. գուսուր. էքսիք.

Որ յաւելուածոց տակաւին կարօտ է, անկատար է. (Կիւրղ. գանձ.։)

Որպէս յանկատարից ի բաց ընտրէ զկատարեալսն. (Դիոն. եկեղ.։)

Զանկատարսն մտօք եւ մարմնով. (Յճխ. ՟Թ։)

Իմաստասէրն խնամ տանի անկատար ոգւոց։ Միոյ մասին պակաս ելոյ՝ հարկ է զբոլորն անկատար գոլ. (Սահմ. ՟Ե. ՟Ժ՟Թ։)

Ոչ անկատար վարժմամբ յանգեալ. (Խոր. ՟Գ. 62։)

Մանկունք՝ անկատար լեզուաւ զհայրն պարգեւատու արարին. (Կլիմաք.։)

Կատարեալ, եւ անկատար թիւ. (Սահմ. ՟Ե։)

Եւ անգործ. որ չէ եդեալ ի գործ. չելեալ ի գլուխ. եւ ոչ կատարելի.

Անտես եւ անկատար թողուլ զհրամանն. (Պիտ.։)

Ամենայն գրեալք կատարեսցին ի հանդերձեալսն. զի յոլովագոյնք (դեռ) են անկատարք. (Շ. բարձր.։)

Երդնոյր զերդումն անկատար. (՟Գ. Մակ. ՟Դ. 23։)

Ոչ ձեզ անլուր լինել, եւ անկատար հրամանացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 41։)

Եւ անկատարած. անվերջ. եւ անել. նիհայէթսիզ. չըգմազ.

Որք զերկին եւ զերկիր անսկիզբն եւ անկատար ասացին. (Վեցօր. ՟Ա։) եւ (Շիր.։)

Ընդ անկատար ուղին հետեւել. (Նար. ՟Ձ՟Բ։)


Անկատարած

adj.

infinite, endless.

· Calfa

NBHL (2)

Յանկատարած յաւիտենին. (Ոսկիփոր.։)

Ծածկել ոտիցն՝ զանկատարածին նշանակէ. (Շ. հրեշտ.։)


Անկար

adj.

seamless;
not sewed;
incapable, unable, weak, feeble, impotent;
impossible;
— է, it is impossible.

· Calfa

NBHL (21)

cf. ԱՆԿԱՐ, ի, ից, աց.) ἁδύνατος. impotens, impos. Չունօղ զկար զօրութեան. անկարօղ. տկար. հիւանդ, կամ անձեռնհաս, անբաւական. գատըրսըզ. գուվվէթսիզ. գուտրէթսիզ.

Իբր առանց կարանի. ոչ կարեալ, այլ հիւսեալ. կամ փորանկեալ. եւ անձեռագործ. չկարած, չհուսած. տիքիշսիզ. եօրմէ.

Մերկացուցին զանկար պատմուճան նորա, եւ զանփորտիկն։ Արկին վիճակ ի վերայ անկար պատմուճանին. զայս պատմուճան Աբգար առաքեաց. (Տօնակ.։)

Զկոյրս՝ որ ոչ ոտիւք եւ ձեռօք կարեն վարիլ, անկարս անուանեցին. (Փիլ. բագն.։)

Յարդար վաստակոց զանկարս եւ զհիւանդս կերակրէին. (Եփր. պհ.։)

Անկարիցն ընծայ բերէ յարդար վաստակոցն. (Խոսր.։)

Հիւանդ է անկար ի պահել պահս. որոյ թողացուցանեն պատուիրանք. (Տօնակ.։)

Ոչ իբրեւ զայլ բոլորս անկարս, այլ կարող ունիք զօրութիւն. (Պիտ.։)

Անկար գոլ ձիավարել. (Խոր. Գ. 13։)

Անկար եմ՝ արժանապէս որպէս պարտ է՝ իմանալ. (Լմբ. պտրգ.։)

Իրս իմն առաջի եդեալ իւր անկարս։ Ապա եթէ անկար իցէ, որպէս անկար է, կայ մնայ ասել՝ ոգւոցն գոլ հոդ այցելութեան. (Փիլ.։)

Որ տակաւին եւս համարէրն անկար գոլ, կարելի՛ ասաց. (Ոսկ. յհ. Բ. 27։)

Օրէնք ետ Աստուած մարդկան զկարելին բնութեանս, եւ ոչ զանկարն. (Լմբ. սղ.։)

Մի՛ անկար գրեր զանկեալ պարանոց իմ կանգնել ի վեր. (Բենիկ.։)

ԱՆԿԱՐ Է. դիմազ. Չկարէ լինել. անհնար է. անմարթ է. չըլլար. օլմազ. օլամազ. գապիլ տէյիլ.

Առանց սոցա անկար է լինել։ Անկար իսկ զբովանդակն է ճառել. (Պիտ.։)

Ի հոսանուտ գետի ի նոյն ջուր անկա՛ր է երկիցս թանալ զոտն. (Սահմ. Ա։)

Այսպիսեացս անկար է ուղիղ ընթանալ վասն ինքնիշխան լինելոյ. (Լմբ. բենեդ.։)

Անկարացն է՝ ինքն ինքեան գոլ ինչ ներհական։ Յոյժ դժուարացն կամ յանկարացն էր լուծանիլ. (Արիստ. քանակ. եւ Արիստ. առինչ.։)

ἁδύνατον. impossibile. Անկարելի. անհնարին. չըլլալու. օլմայաճագ. գապիլսիզ. միւմքիւնսիւզ.

ԱՆԿԱՐԱՑՆ Է. յն. ոճով. կամ ՅԱՆԿԱՐԱՑՆ Է, հյ. ոճով. τῶν ἁδύνατων ἑστιν. որ եւ ասի ՅԱՆՀՆԱՐԻՑՆ Է. այս ինքն մի ինչ յանկարելեաց. nequit fieri.


Անկարանամ, ացայ

vn.

to be unable, to be incapable, to be insufficient.

· Calfa

NBHL (8)

ἁδύναμαι. non possum, nequeo. Չկարել. անկարող եւ անբաւական գտանիլ. տկարանալ. յետնիլ.

Լսողացն միտք զհետ երթալ անկարացեալ. (Փիլ. տեսական.։)

Անկարացեալ ընդդիմանալ. (Խոր. ՟Գ. 50։)

Անկարանայ պատմել լեզու. (Խոսր.։)

Ըստ արժանեացն անկարանամք հատուցանել. (Շ. բարձր.։)

Անկարանայ բան յարժանաւորն խօսելոյ. (Երզն. լս.։)

Անկարանայր զելսն (առնել) յարեւելս. (Պտմ. Ժղ.։)

Անկարացեալ ի սորայն լինիմ համոց (աղի ջրոյ ծովուն). (Պիտ.։)


Անկարգ

adj. adv.

without order, in disorder, disorderly, irregular, confused, indistinct, not methodical;
intemperate, inordinate, immoderate, excessive, licentious;
յանկարգ, cf. Յանկարգ

· Calfa

NBHL (11)

Օտար ի կարգէ եւ ի կանոնէ. անտեղի. անիրաւ. խառնակ. անպատշաճ. (յն. եւ լտ. պէսպէս լինի). եօլսուզ. նիզամսըզ.

Զլեզու մարդկան՝ զչարն եւ զանկարգն. (Յկ. ՟Գ. 8։)

Յանկարգ գիջութեան գնացից. (՟Բ. Պետ. ՟Բ. 7։)

Ոչ ինչ անկարգ եւ անօրէն գնացիւք։ Համարիցի՞ս զՏեառնէ անկարգս ինչ առնել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 23։ Յոբ. ՟Լ՟Դ. 12։)

Անկարգ ցանկութիւն, ամբարտակ, հրոսակ. տեղիք, ձմեռունք. պաշտօնեայք. (Ագաթ.։ Խոր.։ Կորիւն.։ ՃՃ.։ Լմբ.։)

Եւ արտաքոյ կարգի կամ բնութեան. անսովոր. օրանսըզ. ատէթտէն խարիճ.

Ամուլ էր Սառա, եւ ծնաւ որդի յանկարգ ժամանակի։ Արդ ամլոյն ծնանել (որպէս եւ պառաւոյ՝) անկարգ էր. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Յանկարգ դդմենւոյդ (Յովնանու) փորձեա՛ եւ ճաշակեա՛, թէ զի՞նչ համ է գթութեանն Աստուծոյ. (ՃՃ.։)

Եւ եթէ այս անկա՛րգ եւ արտաքոյ յարմարականին ասացեալ եղեւ. (Պիտ.։)

Եր բեմն անկարգ գնան. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Մի՛ յանկարգ իբրեւ հեթանոս կոծ կամ աշխարանս ոք անյուսութեամբ գնիցէ ինձ. (Բուզ. ՟Ե. 44։)


Անկարգաբար

cf. Յանկարգ.

· Calfa

NBHL (5)

Ոչ կարգիւ, այլ՝ խառն եւ անկարգաբար։ Անկարգաբար յարուցեալ ընդդէմ։ Անկարգաբարն վարել հրամանաւ. (Պիտ.։)

Զզանազանութիւն ընտրելեացն շփոթեն անկարգաբար. (Սարկ. պատկ.։)

Ի սաստկութենէ անձրեւաց անկարգաբար հեղեղք յառնեն ... եւ անկարգաբար բերման նորա ոչ ոք ընդդիմանայ. (Սարգ. յկ. ՟Ը։)

Որք եկեալ՝ անկարգապէս բանակեցան. (Խոր. ՟Գ. 67։)

Ուտէին անկարգապէս եւ որկորստաբար. (Մեկն. ղեւտ.։)


Անկարգութիւն, ութեան

s.

disorder, confusion, irregularity;
inordinateness, intemperance, excess, immoderation.

· Calfa

NBHL (8)

Անկարգ ինչ. եւ խոտորումն ի կարգէ. անտեղութիւն. խառնակութիւն. ցոփութիւն. (յն. պէսպէս). եօլսուզլուգ. օրանսըզլըգ.

Զանկարգութիւնս տեսանել Տէր ոչ կամի։ Ի նոյն անկարգութեան զեղխութիւն։ Որ զԱստուծոյ մերոյ շնորհսն դարձուցին յանկարգութիւն. (Յոբ. ՟Լ՟Ե. 13։ ՟Ա. Պետ. ՟Դ. 4։ Յուդ. 4։)

Հետեւեալ լինի զեղխութեան անկարգութիւն, անպատկառութիւն. (Արիստ. առաք.։)

Յանդգնել առ բանն՝ անկարգութեան նշանակ. (Բրս. հց.։)

Ի միասին կապէ կարգ, եւ լուծանէ յանկարգութիւն. (Առ որս ՟Ժ՟Բ։)

Պարտ էր կարգ ինչ ցուցանել, եւ ոչ անկարգութիւն։ Որ անհաւատն է, եւ լի անկարգութեամբ. (Եզնիկ.։)

Ի ծանր իրս անկարգութիւն բազմացեալ. (Յհ. իմ. ատ.։)

Միոյն անկարգութեամբ ամենայն կարգակիցք նորա անգոսնեսցին. (Շ. ընդհ.։)


Անկարծ

adj. adv.

unexpected, unforeseen, extraordinary, unaccountable;
յ—ս, suddenly.

· Calfa

NBHL (12)

Յանկարծ վտանգէն երկնչէին. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Արհաւիրք անկարծք ի վերայ հասանէին. (Իմ. ՟Ժ՟Ը. 17։)

ἁδόκητος. inopinatus. Ոչ կարծեցեալ. անկարծելի. անակնկալ. յեղակարծ. չի կարծած. գաֆիլ. ումուլմազ.

Անկարծ յուսով տեսեալք զանձինս (զերծ յալեկոծութենէ). (Փիլ. յովն.։)

Թռանելն զանկարծն եւ զարագն նշանակէ. (Խոսր.։)

Կամ անկասկած. աներկբայ. շիւպհէսիզ.

Անկարծ հաւատով գնա՛ ի խոստացեալ ժառանգութիւնն. (Լմբ. սղ.։)

Զտգէտս եւ զանկարծս իրաց խաբել. (Սեբեր. ՟Դ։)

Կամ աննշան. որ չէ ի համարի. չսեպուած. սայըլմազ.

Ուստի՞ ծնանիցին իրքս այս, բայց եթէ յանկարծ ի վատթար անձանց. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

cf. ՅԱՆԿԱՐԾ. եւ այլն։ ԱՆԿԱՐԾ կամ ՅԱՆԿԱՐԾ, երբեմն գրին՝ որպէս նոյն։

Բանակեալ էր յանհոգս յանկարծս եւ աննենգ խաղաղութեամբ. (Բուզ. ՟Ե. 38։)


Անկարկատ

adj.

mended, not repaired;
irreconcilable.

· Calfa

NBHL (3)

ԱՆԿԱՐԿԱՏ ԱՆԿԱՐԿԱՏԵԼԻ Որ ոչն կարկատի. լայն պատառուածով. հին եւ պատառատուն. պատռուածքը մենծ, կարկտան չբռնօղ. գափանմազ, եամա դութմազ.

Խրամատեցին անձանց իւրեանց ցանգս անկարկատս. (Ագաթ.։)

Առիգած անկարկատելի։ Յանկարկատելի ծուէնս պատառեցաւ. (Նար. ՟Ի. ՟Ի՟Ե։)


Անկարող

adj.

unable, feeble, incapable.

· Calfa

NBHL (8)

որ եւ ԱՆԿԱՐ. Որ չէ կարօղ. տկար. անձեռնհաս. չիկրցօղ. գատըր օլմայան, գուտրէթսիզ.

Անկարողք լինին հանդուրժել. (Արիստ. առաք.։)

Տեսանել անկարող եմք. (Լմբ. սղ.։)

Սահման ժամանակին առաւել քան զանկարողացն լիցի. (Մխ. դտ.։)

Տկար իմաստիւք, եւ անկարող մտանել եւ ելանել ի խորս համատարած ծովուս. (Տօնակ.։)

Շատախօսն ո՛չ եթէ առ ի խօսել կարող է, այլ առ ի լսել անկարօղ. (Ոսկիփոր.։)

Մերթ՝ որպէս յետին չքաւոր. կարողութիւն չունեցօղ. եօխսուլ.

Եթէ ոչ ջուր իսկ ստացեալ իցես, վասն զի յանկարողաց ես. (ՃՃ.։)


Անկարողանամ

s.

impossibility;
incapacity.

· Calfa

NBHL (2)

Անկարողացեալ զտեսութիւնսն բերել. (Մամբր.։)

Որով անկարողանայր իսկապէս տեսանել ի լոյսն վերին. (Նար. ՟Ղ՟Գ։)


Անկարօտ

adj.

not indigent, not in want.

· Calfa

NBHL (9)

ἁπροσδεής. non indigus, non egens. Որ չէ կարօտ իմիք. չունօղ զկարիս ինչ. ունօղ զամենայն պէտս կարեւորս առատութեամբ. ճոխ. աննուազ. ապէնիազ. բանի մը պակասութիւն կամ կարօտութիւն չունեցօղ, ունեւոր. եհթաճ՝ միւհթաճ օլմայան, իհթիյաճը եօգ, վարլը.

Անկարօտ է այլոց իրիք, եւ ինքնաբաւ անձին. (Փիլ.։)

Եթէ նախ քան ի մէնջ խնդրելն դու կարկառեսցես, անկարօտ ես. (Նար. ՟Խ՟Զ։)

Որ ի կերակրոց անկարօտ է. (Լմբ. սղ.։)

Անկարօտ զրկօղ։ Անկարօտիցն հանգունաւոր (իբր անկարիք). (Նար. ՟Խ՟Ը. եւ Մծբ.։)

Անկարօտ բեղմնաւորութիւն, կամ բերկրանք, կեանք. (Պիտ.։)

Յըմպելիս անկարօտս. (Եղիշ. խր.։)

Մերթ՝ ոչ կարօտեալ. ոչ հեռացեալ.

Խոնարհեալ ի վերուստ, անկապուտ մնալով փառացն աթոռոյ, եւ անկարօտ դիմացն ծնողին իւրոյ. (Նար. ՟Լ՟Դ։)


Անկարօտութիւն, ութեան

s.

plenitude, fulness, abundance.

· Calfa

NBHL (2)

Ինձ անկարօտութիւն շտեմարանիւր. (Պիտ.։)

Հաղորդ առնելով աստուածային անկարօտութեանն. (Խոսրովիկ.։)


Անկաւոր

cf. Յանգաւոր.

· Calfa

NBHL (4)

ԱՆԿԱՒՈՐ գրի եւ ԱՆԳԱՒՈՐ. Անկ. յանկաւոր. դիպող. պատշաճեալ. արժանաւոր. տիւշէր, ճայիս, այըգ. միւնասիպ.

Նմա անկաւոր (կամ անգաւոր) է փառաւոր լինել. (Խոսր.։)

Այն կիրք՝ մոր անկաւոր Աստուածութեանն է, հասարակաց է. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Զտուն հօր՝ կրսեր որդւոցն սովոր են տալ. բայց տեսցի անկաւորին լինել։ Ամենայն շնորհ իսկ բովանդակ յանկաւորսն երթիցէ։ Զի չվայելէ զսրբոյ եկեղեցւոյ ժառանգութիւնն յանկաւորացն հեռացուցանել, բայց եթէ անկաւորացն կամաւորութեամբ. (Մխ. դտ.։)


Անկէզ

adj.

unburnt;
incombustible.

· Calfa

NBHL (3)

որ եւ ԱՆԿԻԶԵԼԻ, ԱՆԲՈՑԱԿԷԶ. Ոչ կիզեալ. առանց կիզման. չէրած, առանց էրելու. եանմազ. դութուշատան.

Զնոյն հուր ընկալեալ՝ պահեցար անկէզ. (Անյաղթ բարձր.։)

Անկէզ մորենի։ Ի տոչորմանէ հրոյն զերիս մանկունսն անկէզ պահեալ. (Շար.։)


Անկէտ

adj.

without a point;
without pause, eternal.

· Calfa

NBHL (4)

Որոյ չիք կէտ աւարտման կամ սահման. անեզր. անվախճան. եւ անսկիզբն. անժամանակ. կամ անչափ. անբաւելի. վերջ չունեցօղ, յաւիտենական. նիհայեթսիզ. էպէտի.

Յանկէտ աւուրն։ Յանկէտ յարքայութիւնն։ Զանկէտ յաւիտեանսն. (Ագաթ.։)

Անկէտ երանութիւն, կամ լալումն։ Անկէտ խոստմանց։ Տեսին զանկէտն սկսեալ։ Ի սրբասնեալ միջոց քո ստեանց զանկէտն ի տաշխին ծրար թաքուցեր. (Նար.։)

Ի վեր քան զերկինս, եւ քան զանկէտ եւ զանսահման բնութիւն տարեղէն արարածոց. (Ագաթ.։)


Անկին

adj.

unmarried.

· Calfa

NBHL (4)

Որ անկինն է, հոգայ զՏեառն. (՟Ա. Կոր. ՟Է. 32։)

ὀ ἅγαμος. caelebs եւ viduus. Չունօղ զկին. ոչ կապեալ ի կին. չեւ ամուսնացեալ, կամ հրաժարեալ կամ զրկեալ ի կնոջէ. ամուրի. անամուսին. կնիկ չունեցօղ, ազապ. էրկէն. էրմէլ.

Զի՞նչ արասցուք եւ վասն այլոց անկանանցն. (Դտ. ՟Ի՟Ա. 16։)

Ամուրեացդ անկանայցդ, այս ինքն որ այրիք լեալ են արք եւ կանայք. (Եփր. ՟ա. կոր.։)


Անկիր

adj.

not subject to passions;
impassive, incapable of suffering.

· Calfa

NBHL (6)

Որոյ ոչ գոն զգալի կիրք. որ չկրէ ինչ. անկարիք. անախտ. անչարչարելի.

Ոչ եւս ասելի է անկիրս զայնպիսիսն գոլ ամենեւին. (Անյաղթ հակակ.։)

Անկիրն կարեաց վշտաց յանցանաց. (Նար. խչ.։)

Անկիր գոլով՝ եւ ոչ ձեռօք ըմբռնի։ Զիա՞րդ անկիրն կիրս ընդունի. (ՃՃ.։)

Եւ իբր անկրելի. անտանելի. անբովանդակելի.

Անկիրն բարձրութեան երկնի. (Նար. խչ.։)


Անկիրթ

adj.

uncultivated, uncivilised, unpolished;
indocile, untractable.

· Calfa

NBHL (5)

Որ չէ կիրթ. ոչ կրթեալ. անվարժ. անհմուտ. անփորձ. անմասն. չսորված. թալիմսիզ. ալըշմամըշ. աճամի. պեխապէր.

Անկիրթ մտօք համոզել. (Յհ. կթ.։)

Որք անկիրթ են իմաստից. (Լմբ. պտրգ.։)

Բարիք՝ անկիրթք չարեաց (հրեշտակք). (Նար. ՟Ձ՟Ա։)

Ի տան հօր ասելն՝ վասն Դաւթի կարծել՝ անկիրթ ոչ է. (Իգն.։)


Անկից

adj.

not united, separate;
not closed, not healed.

· Calfa

NBHL (2)

Ոչ կցեալ. ոչ միացեալ. չփակած, չկըպած, չգոցուած.

Անկից վիրացն խոցով հարցաքննեցաւ. (Նար. կուս.։)


Անկիւնակալ

adj.

angular;
— վէմ՝ քար, corner-stone.

· Calfa

NBHL (3)

Որ պինդ ունի զանկիւնս երկուց որմոց. որպիսի է վէմն անկեան. ըստ յն. անկիւնական. γωνιαῖος. angularis (lapis).

Զանկիւնակալ քարն առաւել ընտրութեան արժանի վարկանին։ Ի հիմունսն վէմ, եւ յանկիւնսն անկիւնակալ քար՝ զերկուս որմսն ի միասին կապել. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Այս է գործ անկիւնակալ վիմաց. (Գէ. ես.։)


Անկիւնաւոր, աց

adj.

angulous, angular.

· Calfa

NBHL (6)

Ունօղ զանկիւն՝ իրական, կամ նմանական, ըստ երկրաչափաց եւ ըստ թուաբանից. քէօշէլի.

Անկիւնաւոր՝ խորանանման՝ տախտաձեւ յինքեան ունելով գահոյք զբօսանաց. (Արծր. ՟Ե. 7։)

Ամենայն անկիւնաւորաց սկիզբն՝ միակն է. (Լծ. սահմ.։)

Ի նմանէ (յերրեակ թուոյ) յառաջ խաղացեալք բոլոր անկիւնաւորաց. (Մագ. ՟Ե։)

Որք զչորեքանկիւնսն զերկոտասանսն շարադրեն՝ թիւք անկիւնաւորք՝ են սոքա. (՟Ա, ՟Գ, ՟Ե, ՟Է, ՟Թ, ՟Ժ՟Ա, ՟Ժ՟Գ, եւ այլն. իսկ որ զայլ երկարսն շարադրեն անկիւնաւորք՝ են այսոքիկ. ՟Բ, ՟Գ, ՟Զ, ՟Ը եւ այլն. Փիլ. լին. ՟Բ. 5։)

Յոհաննու քահանայի (Սարկաւագ վարդապետի) արարեալ զանկիւնաւոր թիւսդ ի փոխաբերութենէ յերկրաչափական թեւոց (իբր ուղղանկիւնի, եռանկիւնի, քառանկիւնի, եւ այլն). անկիւնաւորաց թուոցդ վախճան մինչեւ յեօթն է. բայց այլդ (եդաւ) վասն կրթութեան մանկանց. (Սարկ. տոմ.։)


Անկղիտանամ, ացայ

vn.

to be dissolute.

· Calfa

NBHL (2)

(լծ. յն. էնգլինօշ. ἑγκλίνω . լտ. ինգլինօ. inclino. խոտորիլ, հակիլ). Յարիլ. զակատիլ. մոլիլ. բանի մը չարաչար սէր ձգել. սէվտա վէրմէք. տատանմագ.

Կերակրոց տենչանք, եւ օտար ընչից բաղձանք, եւ փառամոլութիւնք, որովք անկղիտանամք ի տրփանացն։ Յայսոսիկ անկղիտանամք մեք կրօնաւորքս։ Մի՛ երբէք ցանկութեամբք մարմնոյ անկղիտանալ. եւ այլն. (Սարգ. ստեպ։ Իսկ ի Հին բռ. գրի.)


Անկնիք

adj.

not marked, unsealed;
not baptized.

· Calfa

NBHL (11)

Անկնիք ոսկի դիւրաւ ձեռնարկանելի է գողոց. (Բրս. մկրտ.։)

Զկնքելովք տամբքն սատակիչն անցանէր, եւ յանկնիքսն մտանէր, եւ կոտորէր զանդրանիկսն. (Սեբեր. ՟Ժ։)

Ոչ մկրտեալ. որ չունի զկնիքն քրիստոնէութեան. ոչ լուսաւորեալ մկրտութեամբ սուրբ աւազանին. երախայ.

Իբրեւ զանկնիքս. (Ածաբ. մկրտ.։)

Շրջանակեալ (սուրն բոցեղէն) յորժամ տեսցէ զոք յանկնքիցն, ի բերան պատահէ. (Բրս. մկրտ.։)

Բազումք կան մնացեալ անկնիք. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Իսկ մեք ընդ անկնիքսն խառնակիմք. (ՃՃ.։)

Առեալ մկրտել որպէս զանկնիք. (Կամրջ.։)

Վասն անկնիք մեռանելոյ մանկանն. (Կանոն.։)

ἁσφράγιστος. non obsignatus. Որ չէ կնքեալ, չունօղ զկնիք կամ զդրոշմ եւ զնշան. տամզասըզ, մեօհիւրսիւզ. նիշանսըզ.

Լուսաւորեն զանկնիքս մկրտութեամբ սրբոյ աւազանին. (Սարկ. քհ.։)