Entries' title containing ե : 10000 results

Մեռելահարցուկ, ցկի, կաց

s.

necromancer.

· Calfa

NBHL (2)

Թուի թէ եւ այս զմեռելահարցուկսն նշանակէ. (Գէ. ես.։)

Դիւր որ հարցանէ եւ կարդայ զմեռեալս. ըստ յն. մեռելահմայ. νεκρόμαντις, νεκυόμαντις.


Մեռելահմայ

cf. Մեռելահարցուկ.

· Calfa


Մեռելաշունչ

adj.

breathing, mortal.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զշունչ մեռելական, այսինքն բաժանելի ի մարմնոյ մահուամբ. մահկանացու. մեռոտ.

Անցաւոր եւ մահկանացու թագաւորք՝ մեռելաշունչ մարդոց տիրեալ։ Տիրել ի վերայ մեռելաշունչ մարդկան. (Զքր. կթ.։)


Մեռելատիպ

adj.

corpse-like;
— դէմք, deadly pale face, livid face.

· Calfa


Մեռելոյթք

s.

funeral expenses;
the goods of the deceased.

· Calfa

NBHL (2)

ՄԵՌԵԼՈՅԹՔ. որ եւ ասի ՄԵՌԵԼՈՑՆ. Ծախք ի թաղումն եւ ի հոգեւոր օժանդակութիւն մեռելոյն. եւ Որ ինչ իցէ վախճանելոյն.

Թէ ո՛րպէս արժան է զմեռելոցն առնել։ Թէ ձեռնհաս իցէ այրն, զմեռելոյթսն արասցէ (կնոջն). եւ եթէ ոչ իցէ, յիւրոցն (յընչից կնոջն), եւ առն ի ժառանգութիւն մի՛ լիցի. (Մխ. դտ.։)


Մեռելոտի, տւոց

adj. s. fig.

dead;
carcass;
idols, image.

· Calfa

NBHL (12)

θνησιμαῖον morticinum. Մեռեալն կենդանւոյն. դի. գէշ. շաղիղ. դիակունք, եւ դիք հեթանոսաց.

Մերձեսցի ի մեռելոտի կամ ի գազանաբեկ։ Ի մեռելոտիս անասնոց։ Մեռելոտի եւ գազանաբեկ ոչ երբէք կերայ։ Խորշել ի մեռելոտւոյ (յն. հեղձուցելոյ)։ Թաթաւեցան յարեան մեռելոտւոց։ Պղծեցին զերկիր իմ մեռելոտւովք գարշելեացն գարշելեացն իւրեանց (դից կամ կռոց). եւ այլն։

Կերան զզոհեալս եւ զմեռելոտիս. յն. զզոհս մեռելոց. (Սղ. ՟Ճ՟Ե. 28։)

Նման է մեռելոտոյ՝ որ կայ ի տանն հոտեալ. (Համամ առակ.։)

Քան զշուն մեռելոտի գարշելի եղեալ։ Զէշս եւ զձիս մեռելոտիս առ սովոյն վտանգի անխտիր ուտէին. (Սարգ. յկ. ՟Դ։ Եղիշ. ՟Գ։)

Կենդանի է աստուած. իսկ նոքա (չաստուածք կամ կուռքն) մեռելոտի, եւ ոչ մեռեալ. զի ոչ բնաւին իսկ էին կենդանի. (Մխ. երեմ.։)

Սրբեսցէ զխիղճ մտաց ձերոց ի մեռելոտի գործոց անտի (յն. ի մեռեալ գործոց), պաշտել զաստուած կենդանի. (Եբր. ՟Թ. 14։)

ՄԵՌԵԼՈՏԻ. ա. θνησιμαίος, -ια, -ον morticinus, -a, um. Մեռեալ. մեռելական.

Այն քո սիրուն քրիստոսի՝ այսպիսի մեռելոտի հաւատով առ ի մէնջ պաշտի. (Լմբ. պտրգ.։)

Եւ մաշկեկաւ մեռելոտին (այսինքն մեռելոտեաւ), անցո՛ ընդ կեանս այս երկրային. (Յիսուս որդի.։)

Եւս եւ Մահկանացու. մեռոտ.

Անմեռն ընդ մեռելոտիս միաբանի, ընդ աւազակս խաչի. (Ածաբ. խչ.։)


Մեռելութիւն, ութեան

s.

deadness, want of animation, privation of life;
mortality;
mortification;
— արգանդի, the being past bearing, impotence, sterility.

· Calfa

NBHL (14)

νέκρωσις mortificatio, mors. սանս. մառանա. Մեռանելն. մահանալն. մահ.

Յորժամ մեռելութեան մեռելոյն հաւատասցեն, ապա եւ ի յարութեանն չլինիցի երկմիտ. (Սեբեր. ՟Բ։)

Ի վերայ խաչին՝ ձայնին եղելոյ, ոչ որոշումն աստուածութեանն յայտնեալ, այլ մեռելութիւն մարմնոյ նշանակեալ. (Աթ. ՟Դ։)

Զմուռս՝ մեռելութեան քրիստոսի նշանակ է, եւ թաղմանն. (Նար. երգ.։)

Որդին աստուծոյ մեռաւ, զի զմեռելութիւն արարածոց կենդանացուսցէ։ Որք կենդանի են առ աստուած ... քանզի վասն աստուծոյ մեռան, կարօղ են զմեռելութիւն բազմաց կենդանացուցանել. (Ագաթ.։)

Ի գերեզմանի եդար անապական, զի զմեռելութիւնս մեր բարձեր. (Շար.։)

Զմեռելութիւն նորա պատուական արար աստուած քան զմեր կենդանութիւն. (Յհ. կթ.։)

Զի՞նչ քան զմեռելութիւն քառօրեայն դիոյ առ կենդանութիւն մեզ անյուսագոյն. (Նար. ՟Ժ՟Ա։)

Քրիստոսի չիք կրկին մեռելութիւն. (Լմբ. պտրգ.։)

Նմանութեամբ ասի.

Ի մեռելութիւն արգանդին սառայի. (Հռ. ՟Դ. 19։)

Նախ քան զմահ՝ մեռելութիւն, անփառութեամբ յաթոռոյն ի վայր կործանեալ. (Խոր. ՟Գ. 68։)

Մեռելութիւն ախտից, կամ երկրաւոր անդամոց։ Աշխարհի մեռելութիւնդ, Զկիրս մեռելութեան կոչեաց խաչ։ Երկուս կենդանութիւնս, եւ երկուս մեռելութիւնս նշանակէ. (Սահմ. ՟Ե։ Իգն.։ Լմբ.։ Բրս. հց.։ Անան. ի պետր.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Վախճան մարմնոյ ընդ հոգւոյն մեռելութեան հասանէ նմա. (Շ. ընդհանր.։)


Մեռինայ

s. bot. (ակոնիտոն) aconite, wolf's bane.

· Calfa


Մեռինէս

s. zool. muraena, lamprey.

· Calfa

NBHL (1)

ՄԵՌԻՆԷՍ կամ ՄԻՒՌԻՆԷՍ. cf. ՄՈՒՌՈՒՆԷՍ, եւ cf. ՄՈՐԷՍ։


Մեռոն, ի, աւ, իւ

s.

holy oil, chrism;
ointment, perfume.

· Calfa

NBHL (6)

ՄԵՌՈՆ կամ ՄԻՌՈՆ, կամ ՄԻՒՌՈՆ. Բառ յն. μύρον կամ μύρων . որ թարգմանի իւղ անոյշ. եւ առանձինն է սուրբ իւղն օծութեան ի դրոշմել զմկրտեալս, յօծանել զքահանայս, եւ զսուրբ սեղանն եւ զսուրբ սպասս. unguentum, oleum odoratum, chrisma.

Աստուածագործականաւն մեռոնիւ կնքեալ զայրն։ Մեռոնին կատարողականն օծումն անուշահոտ առնէ զկատարեալն։ Նուիրագործութիւն միռոնին։ Խորհուրդ կատարողութեան միռոնին. (Դիոն. ստէպ։)

Զսուրբ միւռոնն, այսինքն զիւղն անուշահոտութեան։ Օծանել զնա միւռոնովն սրբով։ Օծանելն զքարինսն աստուածայնովն մեռոնաւ. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. եկեղ.։)

Մեռոնս այս օրհնաբանեալ՝ թարգմանեալ իմանի ինձ մայր։ Իսկ մառնամուտ՝ որ եւ այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է մթին, մռայլ առձայնի։ Մեռայ՝ որ է դառնութիւն. որ եւ միւռոն ստուգաբանեալ մեկնապէս ըստ մեզ՝ մեռելութեան ազգականութիւն. (Նար. ՟Ղ՟Գ։)

ՄԵՌՈՆ. լայնաբար՝ Ամենայն իւղ հոտաւէտ կամ աւիշկ.

Փոխանակ անուշահոտ խնկոցն եւ միւռոնացն՝ զոր հոտոտէի յերկրի, պարտ է ինձ հոտոտել զչար հոտս զայս։ Անուշահոտ մեռոն հոսէր որպէս քրտունք յանձնէն։ Ի գերեզմանէ նորա բղխէր միւռոն. (Վրք. հց. ՟Ե. եւ ՟Դ. ՟Ի՟Զ։)


Մեռոնեմ, եցի

va.

to confirm, to anoint with holy oil.

· Calfa

NBHL (4)

ՄԵՌՈՆԵՄ կամ ՄԻՒՌՈՆԵՄ. Օծանել մեռոնիւ. իւղել.

Յետ մկրտութեանն մեռոնէ. (Բրսղ. մրկ.։)

Սարկաւագք իշխանութիւն ունին լուանալ յաւազանն զեկեալսն ի մկրտութիւն, բայց ոչ միւռոնել. (Վրդն. աւետար.։)

Եւ ո՞յր աղագաւ մեռոնեցաւ. (Լմբ. պտրգ.։)


Մեռոնիտ

s.

myricine.

· Calfa


Մեռոտ

adj.

mortal.

· Calfa

NBHL (2)

cf. ՄԱՀԿԱՆԱՑՈՒ, եւ ՄԵՌԵԼԱԿԱՆ.

Խառնեաց զանմեռն ընդ մեռոտս, զի զամենայն անքակ արասցէ յանմահութենէ աստուածութեան իւրոյ. (Ագաթ.։)


Մեռուցանեմ, ուցի

va.

to cause the death of, to put to death, to kill;
to mortify.

· Calfa

NBHL (5)

θανατόω morte afficio, occido νεκρόω eneco. Տալ մեռանիլ. մահացուցանել. սպանանել՝ իրօք կամ նմանութեամբ. մեռցընել.

Տէր մեռուցանէ, եւ կեցուցանէ։ Դու չարչարեցեր զորդի նորա՝ մեռուցանել. (՟Ա. Թագ. ՟Բ. 6։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Է. 20։)

Եթէ մեռանիմք, կեանք (կամ կեամք). եւ եթէ մեռուցանեմք, մեզ նոյն կեանք առաջի կան։ Լաւագոյն զմեռանիլն կամին՝ քան զմեռուցանելն. (Եղիշ. ՟Ե։)

Երանի՛ է որ զանձին իւրոյ զկամս իսպառ մեռուցանէ. (Կլիմաք.։)

Նախ զլեզու մեռուցանելով ի մեղաց։ Մեռուցանել զհինգ զգայութիւնս. (Արշ.։)


Մեռուցումն, ման

s.

mortification.

· Calfa

NBHL (3)

Արդ է ժուժկալութիւն՝ մեղաց ի բաց ջնջումն, ախտից օտարութիւն, մարմնոյ մեռուցումն. (Բրս. հց.։)

Զի՞նչ է այլ քաղց եւ ծարւ, եթէ ոչ մեռուցումն մարմնական ախտից. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

νέκρωσις mortificatio. Մեռուցանելն. կրթելն ի մեռելութիւն. մահացուցումն.


Մեռօրէն

adv.

like a corpse.

· Calfa

NBHL (2)

Զօրէն մեռելոց. իբրեւ զմեռեալս. մահուչափ.

Մեռօրէն պակեան յահէն դասք պահապանացն։ Ւիւծեալ մեռօրէն տագնապէին զպահապանսն. (Շ. տաղ.։)


Մեռօրինակ

adj.

deathlike.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ լինիցի հանգոյն մեռելութեան. մահահանգոյն. (զոր օրինակ է քունն)

Պահեա՛ ի տեղւոջ հանգստեան մեռօրինակայսր դադարման։ Սթափեցաք ի մեռօրինակս թմբրմանէ. (Նար. ՟Ղ՟Ա. ՟Ղ՟Բ։)


Մեսեդի

s.

anthem at vespers.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(գրուած նաև միսիդի) «կցուրդ երեկոյեան սաղմոսերգութեան» Յհ. իմ. ատ. և եկեղ. ժմ. 650, 733. Տօնաց. Նխ. թու. իե. Լմբ. մատ. էջ 85։

= Յն. *μεσφδία ձևից. հմմտ. յն. μεσφδός «երկու երկար տների միջև երգուած մի-ջանկեալ կարճ տուն» (Sophocles 747բ). կազմուած է μέσος «միջին»+ ֆδή «երգ» բառերից. հյ. մեսեդի յարաբերում է *μεσφδια ձևին այնպէս, ինչպէս մեղեդի =μελφδία ձևին։ -Հիւբշ. 364։

Հներից արդէն Յհ. իմ. եկեղ. էջ 105 մատնանիշ է անում յունարէն ծագումը. «Երգ նոր երգեն՝ միսիդի անուանելով,

որ ըստ յունարէն բարբառովն թարգ-մանի, այսինքն է օրհնութիւնս երգել»։ ՀՀԲ ևս յունարէնից։ ՆՀԲ «կայ յն. բառ μεσιτης «միջնորդ», որ ի հին Վարս Հարանց գրի մեսիս, մէսոն, ուր և կրկնի հայկականն միջնորդ»։ Հիւնք. յն. μεσω-διϰός «միջներգական»։ Brockelmann, Ուս. փոխ. բառից, էջ 103 վերի ձևով։ Հիւբշ. 364 հանում է *μεσώδιον ձևից

NBHL (4)

Զկնի մեսեդի եւ ուղղեսցին ասելոյ։ Երգ նոր երգեն՝ միսիդի անուանելով. որ ընդ յունարէն բարբառովն թարգմանի, այսինքն օրհնութիւնս երգել. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. եկեղ.։)

Մեսեդիք ծննդեան, յարութեան, եւ այլն. (Ժմ.։)

Զմեսեդիքն ի կարգն ասա՛ յամէն իրիկուն մեկ մի. եւ ի մեսեդոյն ձայնն զուղիցին. (Տօնաց.։)

ՄԵՍԵԴԻ որ եւ ՄԻՍԻԴԻ. Կցուրդ երեկոյեան սաղմոսերգութեան. նուագ խորհրդաւոր՝ իբր միջանկեալ սաղմոս. (կայ յն. բառ մէսիդիս. μεσίτης , միջնորդ. որ ի հին Վարս հարց. գրի, մեսիս. մէսոն. ուր եւ կրկնի հայկականն՝ միջնորդ)


Մեսիա

cf. Մեսիայ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«Օծեալն, Քրիս-տոս» Շար. որից մեսիատես Նար. տղ.։

= Յն. Neoσίaς ձևից տառադարձուած. աւս էլ փոխառեալ է եբր. [hebrew word] masixa «ոծեաւ» բառիզ. արմատն է եբր. mšx «ձեռ-քով քսել, օծել, զօծել» (ասուր. mašá'u, արամ. [arabic word] mšx). յունարէնի միջոցով անսել է բոլոր քրիստոնեայ ազգերի լեզուին ունինք նաև արաբ. [arabic word] masih «Մեսիա». բռես էլ [arabic word] masīhi «քրիստոնեայ»։-Հիւբշ. 364։

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (2)

ՄԵՍԻԱ կամ ՄԵՍԻԱՅ. Բառ եբր. մաշիա, մաշուախ. այսինքն Օծեալ. (որպէս մշկահոտ իւղով, կամ մեռոնաւ) որ յունարէն Քրիստոս ասի, սեպհականեալ Յիսուսի փրկչին աշխարհի՝ իբրեւ ճշմարիտ քահանայապետի, թագաւորին թագաւորաց, եւ տեառն մարգարէից. մէսիհ.

Զթագաւորն մեսիա, եւ զխաչեալն։ Յոր զմեսիայն բեւեռեցին. (Շար.։)


Մեսիմ, եցայ

vn.

to be introduced or brought in, to be adopted.

· Calfa

NBHL (2)

ἄπτω attingo. Յարիլ. շփիլ. միջամուխ լինել. հասանել. դպչիլ, պլըշտըկիլ.

Եւ ո՞ւր է՝ զի չէ ախտն այն (խեղկատակութեան). արդ եւ յեկեղեցի եւս եմուտ, եւ ի գիրս եւս մեսեցաւ. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Է։)


Մեստիմ, եցայ

vn.

to be fortified or strengthened by, to be consolidated.

· Calfa

NBHL (3)

Իբր Հաստիլ ամրութեամբ. հաստատուն կամ հաստաբեստ գտանիլ.

Էին պատրաստեալք յառաջագոյն մեստեալ մահիճք երկաթիք յառաջահոգութեամբ, զի մի՛ անհնարին ծանրութեամբ փղացն բակցի. (Փիլ. լիւս.։)

Մեստեալ կազմեալ։


Մետալ, աց

s.

medal.

· Calfa


Մետաղ, ի

s. fig.

metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «հանք, հրահալելիք» Մարթին. (ունի նաև մէդալ ձևով). որից մե-տաղք (անեզական) «հանք» Ոսկ. փիլիպ. էջ 430, որից էլ «հանքերի մէջ աքսոր, տա-րագրութիւն, թիապարտութիւն» Ոսկ. մտթ. Բ. էջ 634, Ա. էջ 376. Խոր. «օթևան, իջևան» Աբր. կրետ. 30, 34, 50, 86 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 130). նոր գրականի մէջ ունինք մետաղակերպ, մետաղանման, մետաղաբանական, մետաղագործութիւն, մե-տաղագործական, մետաղագործարան ևն։

= Յն. μέταλλον «հանք, մետաղ և ջուր հանելու համար բացուած փոս, այդտեղից հանուած մետաղը» բառից։ Այս բառը հնե-րը հանում էին μεταλλάω «որոնել, խուցար-կել» բայից, իսկ այս էլ μετα «ընդ» և ἀλλα «ուրիշ» բառերից։ Նորագոյն մեկնութեամբ դրւում է μετϰλλαν «պրպտել, որոնել» բա-յից, որի բուն ծագումը անյայտ է (Boisacq 630)։ Փոխառութեամբ անցած է շատ լեզու-ների, ինչ. լտ. metallum «մետաղ, հանք», ֆրանս. métal, անգլ. metal, գերմ. Metall ևն. ոճով ասւում է լտ. damnare in me-tallum կամ condamnare ad metalla «աք-սորել, հանքային աշխատութեանց դատա-պարտել»։-Հիւբշ. 365։

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

«անձրև». ունի միայն Բառ. երեմ. էջ 209։

NBHL (8)

ՄԵՏԱՂՔ ղաց. գ. Ըստ հին մատենագրաց՝ μέταλλον metallum եւ metallofodina. Տեղի տարագրութեան վասն աշխատելոյ ի բովս, որպէս յոսկեհատս, ի պղնձահատս, եւ ամենայն տեղի աքսորանաց. եւ Աքսորանք. արտասահմանութիւն, եւ Բանտ. արգելան.

Բառ ռմկ. մեդալ, միդալ. յն. մկէ՛դալլօն, լտ. մէդա՛լլում. Հանք. բովք. թ. մատէն. այսինքն հրահալելիք. եւ տեղի նոցա.

Կոչէին զայն մէդալ՝ այսինքն հեղուկ՝ կորնթոսի. (Մարթին.։)

Դարձցին ամենայն դատապարտեալք, որք ի քրէական մետաղս իցեն. (Թղթ. դաշ.։)

Ետ տանել ի գաղղիուս հանդերձ երկաթի կապանօք՝ դնել ի մետաղս։ Դարձոյց զամենայն հարս սուրբս, որք յաղագս ուղղափառութեանն արտասահմանեալ էին ի մետաղս. (Խոր. ՟Բ. 85։ ՟Գ. 33։)

Արտասահման եղեն ի մետաղս մշտնջենաւորս. (Սարգ. ՟բ. պ. ՟Գ։)

Պնդին ի մետաղս ահեղ հրամանիդ՝ այսականացն գումար. (Նար. ՟Ղ՟Ա։)

Ըմբռնեալ եդաւ (յովնան) յանզերծանելի մետաղս։ Զոր առեալ կիտոսին՝ եդ ի բանտի յորովայնի իւրում իբրեւ յանըմբռնելի մետաղս. (Անան. ի յովնան.։)


Մետաղագործ, աց

s.

metallurgist.

· Calfa


Մետաղագործական, ի, աց

adj.

metallurgic.

· Calfa


Մետաղագործութիւն, ութեան

s.

metallurgy.

· Calfa


Մետաղական, ի, աց

adj.

metallic.

· Calfa


Մետաղահան, աց

s.

miner.

· Calfa


Մետաղացուցանեմ, ուցի

va.

to metallize.

· Calfa


Մետաղացուցումն, ման

s.

metallization.

· Calfa


Մետասան, ից

adj. s. eleven.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Մի։

NBHL (5)

ἔνδεκα undecim. սանս. էքատասան. Մի ընդ տասին. այսինքն տասն եւ մի. տասնումէկ, տասնըմէկ.

Զմետաստան որդիս իւր։ Մետաստան աստեղք երկիրպագանէին ինձ։ Մետաստան աշակերտք։ Յարուցեալ պետրոս հանդերձ մետաստանիւքն.եւ այլն։

Առաքելոց մետաստանից. (Ժմ.։)

Ի համարս թուոց տասնն է կատարեալ. եւ եթէ ա՛յլ թուէ, ի մին դառնայ ասել մետաստան, եւ որ ի կարգին է. (Նար. երգ.։)

Սատակեսցին ընդ անդրանկին՝ մետաստանօքըն հարուածին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Մետասանամեայ

adj.

eleven years old.

· Calfa


Մետասանանկիւն

adj.

hendecagonals. hendecagon.

· Calfa


Մետասաներորդ, աց

adj. s. eleventh.

· Calfa

NBHL (2)

Յաւուրն մետասաներորդի։ Յամսեանն մետասաներորդում։ Յամին մետասաներորդի. (Թուոց. ՟Է. 72։ Օր. ՟Ա. 3։ Եզեկ. ՟Ի՟Զ. 1։)

ἐνδέκατος undecimus. Տասներորդ առաջներորդ. վերջինն մետասան թուոյ. տասնըմէկերորդ.


Մետասանեքեան

adj. s. cf. Մետասանեքին.

· Calfa

NBHL (2)

ՄԵՏԱՍԱՆԵՔԵԱՆ կամ ՄԵՏԱՍԱՆԵՔԻՆ. (ըստ յն. մետասան ասի) Իւրաքանչիւրն իսկ ի մետասանից. մետասանքն առ հասարակ։

Մետասան փեղկ գործեսցես զնոսա. չափ նոյն եղիցի մետասանեցունց փեղկիցն. (Ել. ՟Ի՟Զ. 8։ ՟Լ՟Զ. 15։)


Մետասանեքին, եցունց

adj. s. all the eleven.

· Calfa

NBHL (2)

ՄԵՏԱՍԱՆԵՔԵԱՆ կամ ՄԵՏԱՍԱՆԵՔԻՆ. (ըստ յն. մետասան ասի) Իւրաքանչիւրն իսկ ի մետասանից. մետասանքն առ հասարակ։

Մետասան փեղկ գործեսցես զնոսա. չափ նոյն եղիցի մետասանեցունց փեղկիցն. (Ել. ՟Ի՟Զ. 8։ ՟Լ՟Զ. 15։)


Մետասանոտնեան

cf. Մետասանվանգեան.

· Calfa


Մետասանվանգեան

adj.

hendecasyllable.

· Calfa


Մետասանօրեայ, էի, ից

adj.

of eleven days.

· Calfa

NBHL (3)

Մետասան աւուրց. (որպէս դնի ի յն) որ ունի զչափ կամ զմիջոց մետասան աւուրց.

Մետասանօրեայ ճանապարհ ի քորեբայ մինչեւ ցլեառն սէիր. (Օր. ՟Ա. 3։)

Վասն մետասանօրեայ ջերմանն. (Մխ. բժիշկ.։)


Մետաքս, ից, աց

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի. հլ. (յետնաբար ի-ա, ո հլ.) «մետաքս, ապրշում (թելը և նրանով շին-ուած կտոր)» Վեցօր. 177. Ոսկ. ա. տիմ. Ագաթ. որից մետաքսեայ Ոսկ. մ. բ. 24. մետաքսառէչ Ագաթ. մետաքսագործ Խոր. Մագ. մետաքսահիւս Նար. խչ. բազմամե-տաքս Խոր. նոր բառեր են մետաքսավաճառ, մետաքսանման, մետաքսեղէն են։

= Յն. μέταςα հոմանիշից, հմմտ. նաև ասոր. [syriac word] ︎ mitaksā, արաբ. [arabic word] midqas (Կամուս, թրք. թրգմ. Բ. 292), [arabic word] dimqas (անդ, էջ 378), [arabic word] diqmas (էջ 239). [arabic word] dimaqs կամ dimqas (էջ 241) (շրջուած *midaqs -ից), լազ. մետաքսի, մետաքսէ, մեքտասի, ռում. mätasá. վերջին երկուսը ծագում են յունարէնից, բայց յայտնի չէ յոյնի և ասո-րու ծագումը, որովհետև անծանօթ է մե-տաքսի էլ բուն հայրենիքը։ Մատենագրու-թեան մէջ յոյն բառը ծանօթ է Դ դարից, իսկ ասորի և արաբ բառերը՝ Զ դարից.-Հիւբշ. 394։

ՀՀԲ և ՆՀԲ համարում են յունարէն. Neumann ZKM 1837, 389 չի համար-ձակում որոշել թէ հայե՞րն են յոյներից առել այս բառը, թէ յոյները հայերից. միայն նկատում է որ յոյնը բնիկ չէ։ Böttich. Horae aram. 24 եբր. [hebrew word] dəmešeq։ «Դամասկեան մետաքսեայ կտոր»։ Նոյնը, Rudim. 45, 153 յիշում է արաբ. [arabic word] dmq s և [arabic word] d ms q, որ հանում է պրս. dimsa «սպիտակ ա. պրշում» բառից։ Ewald, Götting. Ge-dmqs և ասոր. dm šq։ Müiler SW. AW 41, 12 համարում է ասորերէնից փոխառեալ և կցում է ասոր. mitaksā և յն. μέταςα բառերին։ Lag. Keliqq. gr. յռջ. 37, ինչպէս և Hitzig ZDMG 8, 213 ջանում են յունարէնը հանել սեմական [hebrew word] 'ks «ապարանջաններով զարդար-ուիլ» արմատից։ Brockelm. ZDMG 47, 1-42 լունարէնից փոխառեալ համարե-լու հակառակ է, որովհետև յոյն բառը շատ քիչ է գործածուած, իսկ հայը բա-ւական յաճախադէպ։ Հիւբշ. Arm. Gram. չէ ո՛ր լեզուից։ Müller SWAW 136 (1897), էջ 26 և Մէնէվիշեան ՀԱ 1897, 246բ համարում են յունարէն փոխա-ռութիւն։

NBHL (6)

(որ եւ յն. մէ՛դաքսա, մէդա՛քսիօն. որպէս բառ օտար լեզուի. զի ըստ բնիկ յն. ասի սիրիգօն ի սիր, այսինքն շերամ որդանէ). μέταξα, μετάξιον, σηρικόν sericum. Թել եւ հիւսք շերամ որդան. եւ Կերպաս ի նոյն ի նիւթոյ.

Ասեն, եթէ ի հնդիկս որդունք թնանին զմետաքս կերպասացն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Բ։)

Հնդկային աշխարհն, ուստի գային պղպեղ, եւ մետաքս. (Ճ. ՟Ա.։)

Սաղարթ իւր (թթենւոյն) նիւթ է մետաքսոյ, զոր որդունք ծնանին, յորմէ կերպասք լինին. (Մխ. առակ. ՟Ժ՟Գ։)

Յորդանց զազրացելոց հարստանան, յորոց մետաքսն յառաջ գան. (Նանայ. յռջբ։)

Նշանակապ պալարակապ մետաքսիւքն։ Հանդերձիւք երեւելի մետաքսաց. (Ագաթ.։ Մագ. ՟Ժ՟Գ։)


Մետաքսագործ, աց

s. adj.

silk-manufacturer, silk-merchant;
producing silk.

· Calfa

NBHL (3)

Գործօղ մետաքսաց, եւ մետաքսեայ իրաց.

Զխոյրարար ոմն մետաքսագործ մկրտեալ. (Խոր. ՟Բ. 20։)

Մետաքսագործ կերպասի (կամ կերպասուց). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Մետաքսագործութիւն, ութեան

s.

silk-manufacture, silk-mill;
silk-husbandry, sericiculture.

· Calfa


Մետաքսահիւս

adj.

woven or made with silk.

· Calfa

NBHL (2)

Հիւսեալ ի մետաքսէ.

Բեհեզազանգուած՝ մետաքսահիւս շաղաշարման. (Նար. խչ.։)


Մետաքսառէչ

adj.

having the warp of silk.

· Calfa

NBHL (3)

Որոյ առէչքն են ի մետաքսէ. մետաքսահիւս.

Բերէին զգոյնագոյն նարօտս պատանաց, զմետաքսառէչս եւ զոսկեթելս կերպասուցն. (Ագաթ.։)

Ագուցին նմա ... գրաստս (գրատս) սնդոյ մետաքսառէչս. (Կաղանկտ.։)


Մետաքսավաճառ, աց

s.

silk-mercer, silk dealer;
haberdasher, mercer.

· Calfa


Մետաքսավաճառութիւն, ութեան

s.

silk-trade;
mercery.

· Calfa


Մետաքսեայ, էի, ից

cf. Մետաքսեղէն.

· Calfa

NBHL (6)

Զնիւթսն մետաքսեայս՝ զորս եւ ոչ ի հանդերձն պարտ էր արկանել, ի կօշիկս կարեալ դրոշմէ. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Զհետեւակս՝ պահապանս քաղաքացն, որք զմետաքսեայսն ունէին զվիշապս. (Խոր. ՟Գ. 37։)

Հովուաց եւ անդէորդեաց մետաքսեայս զգենուք պատմուճանս. (Ասող. ՟Գ. 3։)

Պատուական նիւթք մետաքսէից. (Նար. մծբ.։)

Մետաքսեայ զգեստ։ Փոխանակ մետաքսէիցն կերպասուց. (Լմբ. առ լեւոն.։ Գէ. ես.։)

σηρικός sericus. Կազմեալ ի մետաքսէ. ապրշմի. ապրշմեղէն. շերամեղէն.


Մետաքսեղէն

adj. s.

of silk, silky, silken;
—ք, silk-manufactures, silk-goods.

· Calfa


Մետէորադիտակ, ի

s.

meteoroscope.

· Calfa


Մետէորայ

cf. Օդերեւոյթ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«օդերևոյթ». ունի միայն ՓԲ. որից մետէորաբանութիւն, մետէորաբան, մետէորաբանական, բոլորն էլ գործածական միայն նոր գրականում։

= Իտալ. meteora բառից, որ փոխառեալ է յն. μετέωρον «վերին բարձրագոյն (յատկա-պէս օդի խաւերի համար ասուած)» բառից. ծագում է μετα «ընդ»+ αείρω «բարձրաց-նել» բառերից։-Աճ.


Definitions containing the research ե : 10000 results

Զարգանք

s.

bombast, pompous nonsense.

· Calfa

NBHL (2)

Իբր Յարգանք. պերճութիւն. ճոխաբանութիւն.

Երկինք խօսին ո՛չ լեզուաւ զարգանօք, այլ՝ ժամուք եւ մասամբք. որպէս եւ գրեալ է, երկինք պատմեն զփառս Աստուծոյ. (Տօնակ.։)


Զարգացումն, ման

s.

profit, progress.

· Calfa

NBHL (5)

Աճէ սննդեամբ եւ զարգացմամբ. (Յճխ. ՟Ժ՟Ե։)

Զնորայն բազում եւ առաւել տեսանեմ զարգացումն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

Զարգացումն ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ. (Վրդն. ծն.։)

Հասու գոլ զարգացմանց (այսինքն բերոց)։ Բնութեանն քաջաբոյս զարգացումն։ Ամբողջ զարգացմանն չափ. (Պիտ.։)

προκοπή profectus, progressus Յառաջադիմութիւն. աճումն. եւ Բերք աճեցունք.


Զարգուն

adj.

adult, of age.

· Calfa

NBHL (2)

Զարգացեալ տիօք. յարբունս հասեալ. ծաղկահասակ.

Յարբունցն մանկութեան առաքեցան պատարագս մատուցանել պատանիքն. քանզի բազում գոյր ի նոսա՝ վասն զարդուն մանկութեանն՝ արիւն. (Փիլ. ել. ՟Բ. 31։)


Զարդախօս

adj.

who speaks with politeness or embellishments;
bragger.

· Calfa

NBHL (1)

Սոքա են զարդախօսք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Զարդակից

adj.

uniform in ornaments.

· Calfa

NBHL (1)

Այնպիսի հանդերձից զբազումս ունի զարդակիցս. յն. կցորդս. լտ. ընկերս. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)


Զարդասէր

adj.

that loves ornaments, that decks him or herself;
dandy, eoxcomb, coqnettish.

· Calfa

NBHL (5)

Սիրամարգ զարդասէր է եւ պայծառաթեւ. (Վեցօր. ՟Ը։)

Սովորութիւն է զարդասէր կանանց ... խունկ անուշահոտ ի հանդերձս ծրարել. (Նիւս. երգ.։)

Կին զարդասէր։ Զկարծիս զարդասիրաց առնուս յանձն։ Մի՛ զարդասէր լինել. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. եբր. եւ Ոսկ. ՟ա. թես.։)

Վասն զարդասէր լկտութեանն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

φιλόκοσμος ornatus seu cultus amans Սիրօղ զարդուց եւ պաճուճանաց. զարդարանք սիրօղ. (ըստ յն. նաեւ Աշխարհասէր).


Զարդասիրութիւն, ութեան

s.

love of dress;
affectation in dress;
coquettishness, coquetry.

· Calfa

NBHL (1)

Մատուցանէ նոցա (զգինի) զարդասիրութեամբն եւ փափկութեամբն ի յարբումն. (Լմբ. ովս.։)


Զարդարանք

s.

cf. Զարդ;
cf. Պաճուճանք.

· Calfa

NBHL (6)

Որ զիւրեւն ունի զարդարանս, որովք պսակեալն է. (Փիլ. քհ. ՟Ծ՟Ա։)

Մերկացուցեալ զզարդարանս պատուոյ. (Փարպ.։)

Բազում զարդարանօք վայելչանալ. (Լաստ. ՟Ժ՟Ե։)

Անհնարին յանդուգն է ազգ կանանց առ հեշտութիւնս եւ առ զարդարանս. (Սարգ. ՟ա. պետր. ՟Է։)

προκόσμημα ornatus cf. ԶԱՐԴ, եւ ՊԱՃՈՒՃԱՆՔ.

Զարդարանօք ասէ զարդարի. գրէ նա վասն անձին իւրոյ զայն ինչ՝ զոր արդեամբք ոչ ունի զնա. (Եփր. ՟բ. կոր.։)


Զարդարիչ, չի, չաց

s. adj.

decorator;
adorning.

· Calfa

NBHL (4)

Արծնելն եւ նկարելն՝ այն՝ ի զարդարիչ անդր հայի. (՟Բ. Մակ. ՟Բ. 30։)

Սիրեն՝ որք յումեքէն են կերպարանեալ, զզարդարիչն խոստովանել. (Փիլ. նխ. ՟ա.։)

Եկեղեցւոյ շինօղք եւ զարդարիչք. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Զարդարիչ անիրաւութեան. իբր գունադեղիչ. պատրուակիչ. (Շ. յկ. ՟Խ՟Բ։)


Զարդարկոտ

cf. Զարդասէր.

· Calfa

NBHL (2)

Զկին՝ որ այնպէս արտասուիցէ, քան զզարդարկոտն, եւ որ ի սնգոյրն եւ որ ի ծարիր շպարիցի, առաւել բամբասանաց արժանի համարիմ։ Մի՛ պճնողս, մի՛ զարդարկոտս. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Թ։)

καλλοπιστής ornatus vel cultus nimium studiosus Զարդասէր. մոլեալ ի պաճուճանս. պճնասէր.


Զարդարուած, ոց

s.

ornament.

· Calfa

NBHL (1)

Միոյ մտաց մարգարէականի ստացելոյն քեզ երեք զարդարուածք են. (Փիլ. ել. ՟Բ. 27։)


Զարդարուն

adj.

ornamented, polished, spruce, smart.

· Calfa

NBHL (8)

Զարդարուն եղեալ նովաւ ամենեցուն. (Արիստ. աշխ.։)

(Դիոն. երկն. ՟Թ.)

Զանկարգն եւ զանզարդն ի բաց որոշել ... զզարդարունն եւ զկարգաւոր բարւոք կայիւք երեւեցուցանել. (Դիոն. եկեղ.։)

Դու ի կակուղ եւ ի զարդարուն անկողինս ննջես, եւ նա ի ցրտոյ մեռանի. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Զգեցուցանել զսեղանն վայելչական եւ զարդարուն զգեստուք. (Յհ. իմ. եկեղ.։)

Զողորմութեանն բարիս առընթեր դնէ՝ առ ի զարդարուն առնել զկարգ առաքինութեանն. (Սարգ. յկ. ՟Թ։)

κόσμιος, κοσμητός, πεποικίλμενος ornatus, adornatus, excultus Զարդարեալ. վայելչազարդ. պճնազարդ. շքեղ. յարդարեալ. կազմ. զարդարուն, սազած, կոկ.

Մեզ քան զառաջինսն յաւէտ հրեշտակք են ընտանեգոյնք անուանեալ, որով եւ երեւելի է նոցա քահանայապետութիւնն, եւ յաւէտ զարդարուն. թարգմանելի էր, մերձ աշխարհիս. որպէս յն. περικόσμιος


Զարդափայլ

adj.

splendid, magnificent, rich.

· Calfa

NBHL (2)

Զարդուք փայլեալ. կամ Փայլմամբ զարդուց.

Զանջատեալն ի փառաց զարդափայլ պճնեսցէ գերահրաշ պատմուճանաւն. (Զքր. կթ. (ա՛յլ ձ. զարդափայլեսցէ)։)


Զարդի

adj.

recent, new;
cf. Արդի.

· Calfa

NBHL (1)

Եւ զարդիս ասեմ ձեզ. ի բա՛ց կացէք յարանցդ յայդցանէ. (Գծ. ՟Է. 35։)


Զարդիս

adv.

at present, presently, now.

· Calfa

NBHL (1)

Եւ զարդիս ասեմ ձեզ. ի բա՛ց կացէք յարանցդ յայդցանէ. (Գծ. ՟Է. 35։)


Զարդուն

cf. Զարդարուն.

· Calfa

NBHL (2)

Իբր Զարդարուն. ունակ զարդու. գեղեցիկ.

Լուսաւորէ զնա, եւ ի միտս ամենեցուն զարդուն եւ փարելի ցուցանէ. (Սարգ. յկ. ՟Ը։)


Զարթիմ

vn.

cf. Զարթնում.

· Calfa

NBHL (3)

Որչափ եւ ասէր եւ գործէր, ոչ զարթէին։ (Ոսկ. յհ. I. 40.)

Կարծէին զարթել արդեօք զիս։ (Վրք. հց. XXI.)

Զարթեալ էր։ (Նար. երգ.)


Զարթխում

adj.

awakened after a debauch, drowsy, heavy.

· Calfa

NBHL (3)

Որպէս արթուն ի խումս, այսինքն յարբեցութեան, կամ ի քուն. մահմուր.

Ի սմա՝ որ զարթխումսն թուելոց երեւելիքն (կամ երեւելիք իմն) եւ ժանտատեսիլք. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե. (ի լս. մի ձ. զարթմունսն)։)

Իսկ որ ոչն գիտէ՝ զարթխում հարեալ շրջի. (Լծ. եւագր.։)


Զարթնական

cf. Արթնական.

· Calfa

NBHL (2)

ԶԱՐԹՆԱԿԱՆ կամ ԱՐԹՆԱԿԱՆ. Արթուն ամենեւին.

Քնով զգործեալն զարթնականին ի մէջ բերէ զգործն. (Ագաթ.։)


Զարթնանամ, ացայ

vn.

cf. Արթնանամ.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՐԹՆԱՆԱԼ, եւ ԶԱՐԹՆՈՒԼ. արթըննալ.

Բարբառին, եւ ոչ զարթնանամ. (Նար. ՟Ծ՟Դ։)


Զարթնում, եայ

vn.

to awake, to rise;
to be sensible of;
— յանկարծ ի քնոյ, — ընդոստ, to wake up with a start;
to start out of one's sleep.

· Calfa

NBHL (10)

Զարթեաւ Յակոբ ի քնոյ անտի իւրմէ։ Զարթեաւ փարաւոն, եւ անդրէն ի քուն եմուտ։ Ե՞րբ ի քնոյ զարթիցես.եւ այլն։

Եղեն որպէս երազք զարթուցելոց. (Սղ. ՟Հ՟Բ. 20։)

Զարթնուցումք ո՛չ ի քնոյ միայն, այլ յամենայն զբաղանաց աշխարհի. (Խոսր.։)

Զարթերո՛ւք ի մոլորութենէդ. (Ճ. ՟Ա.։)

ԶԱՐԹՆՈՒԼ. նմանութեամբ՝ իբր Կանխել, զօրանալ. ի վեր յառնել, գրգռիլ, սաստկանալ. դիզանալ.

Զարթուցեալ եմ ի բանս իմ՝ առնել զնոսա։ Զարթեաւ ինծ ի վերայ քաղաքաց նոցա։ Զոր օրինակ զարթուցեալ էի ի վերայ նոցա ի խլել եւ ի կործանել ... նոյնպէս զարթեայց ի վերայ նոցա ի շինել եւ ի տնկել. (Երեմ. ՟Ա. 12։ ՟Ե. 6։ ՟Լ՟Ա. 28։)

Զարթի՛ր զարթի՛ր Ե՛րեմիա, զարթի՛ր, եւ ողբա՛. (Խոր. ՟Գ. 68։)

Ի յորդութենէ անձրեւին զարթեաւ Եփրատէս. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Զարթեան ալիքն։ Զարթեան եւ խռովեցան զբօսանք ծովու. (Եփր. համաբ.։)

ԶԱՐԹՆՈՒՄ ἑγείρομαι, ἑξεγείρομαι , ἑξυπνίζομαι, ἑκνηφέω, γρηγορέω expergisco, surgo, vigilo որ եւ ԶԱՐԹՉԻՄ, ԱՐԹՆԱՆԱՄ, ԶԱՐԹՆԱՆԱՄ. Արթուն կամ զարթուն լինել. սթափիլ, յառնել ի քնոյ. անձին զգալ. զգաստանալ. արթըննալ, զարթիլ.


Զարթուն

cf. Արթուն.

· Calfa

NBHL (2)

Որք ի քուն թանձրացեալ են, իբրեւ զարթնոյ տայ խօսել. (ՃՃ.։)

Միաբանեցելոյ քնոյ եւ զարթնոյ. (Նիւս. կազմ. յն. լոկ, զարթման։)


Զարթուցիչ, չի, չաց

s. adj.

cf. Զարթուցիկ;
awakening, who awakens or arouses;
who excites or animates.

· Calfa

NBHL (3)

Զարթուցիչ է քնէածից եւ պղերգաց։ Զարթուցիչ է կենաց յուսոյն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Որ առ ի չգոյէ զարթուցչի ննջէ, շնորհ ունի զարթուցչի իւրոյ. եւ որ վասն դատարկութեան, թշնամանս հատուցանէ զարթուցչաց իւրոց. (Եփր. համաբ.։)

Նոր գործի ... նուագարանաց ... զարթուցիչ հոգւոյն Աստուծոյ առ մեզ. (Նար. ՟Զ՟Բ։)


Զարթուցումն, ման

s.

the awaking.

· Calfa

NBHL (2)

Զարթուցանելն, եւ իլն.

Եւ ապա զարթուցումնն՝ որ ի ներքոյ նորա, իմանալ. (Նար. երգ. ՟Ը. 5։)


Զարթչիմ, եայ

vn.

cf. Զարթնում.

· Calfa

NBHL (4)

Զարթչի ի թմրութենէ ախտիցն։ Իբր ի քնոյ զարթչել ի տգիտութենէն ի նոցա մտաւորն տեղեկութիւն։ Ոչ զարթչիմք եւ զգաստանամք։ Զարթչին ի մոլորութենէն. (Լմբ. ի տնտեսն. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Որով եւ առաւել եւս զարթչի սէրն ի գոհանալն. (Նար. երգ.։)

Սկիզբն դատաստանի զզարթչելն Աստուծոյ յերկայնամտութենէն ասէ. (Շ. ՟ա. պետ. ՟Հ՟Ա։)

Յերկայնամտութենէն զարթչի, եւ վրէժխնդիր լինի. (Երզն. մտթ.։)


Զարկած

cf. Զարկուած.

· Calfa

NBHL (4)

ԶԱՐԿ ԶԱՐԿԱԾ. Իբր Զարկումն. զարկուած. եւ Բախումն երակի. (արմատն է Արկանել, Հարկանել) զարնուածք, նետուածք.

Մինչ զի երկերիւր զարկք նետից եւ ըռմբաց բազմաց հանդերձ պարսաքարիւ ի նա դիպեալ. (Պտմ. ժող. հռոմկլ.։)

Ձեռքն եւ բազուկն յորժամ ... զարկք առնու. (Մխ. բժիշկ.։)

Թէ իմ է զարկածն, չէ կենաց. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Զարկանիմ, կայ

vn.

to hit, to strike;
— զգետնի, cf. Գետին;
— նաւուն ի վէմն, to collide, to strike against a rock.

· Calfa


Զարկուած

s.

percussion, striking, friction, knock, shock, conflict, blow.

· Calfa

NBHL (3)

ԶԱՐԿՈՒԱԾ որ եւ ԶԱՐԿ, ԶԱՐԿԱԾ, ԶԱՐԿՈՒՄՆ. Հարումն, հարուած. բախիւն.

Զարկուած քարանց։ Ընդունէր զզարկուածս քարանցն։ Ի զարկուածս քարանցն. եւ այլն. (ՃՃ.։ Գանձ.։ Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Վերացո՛ յինէն զարկուածով գանին զհարուած մահուս։ Յընդոստ զարկուած երկուց միջնորդաց (ժամահարի)։ Զքնարս ձայնատրական, եւ կամ զարկուած վերածածկութեան ... կազմուածոյ թմբկիս գործականութեան (իբր թնդիւն ունկան). (Նար. ՟Լ՟Է. ՟Զ՟Բ. ՟Զ՟Գ։)


Զարկումն, ման

s.

cf. Զարկուած.

· Calfa

NBHL (1)

Ի զարկմանէ բռնութեանց, ի բախմանէ փոթորկաց։ Զկտեալ դիպուածս այս փայտի զարկման։ Գաւազանի զարկումն. (Նար. ՟Զ՟Ա. եւ Նար. երգ.։)


Զարհուրագին

adj.

astonishing;
frightful, horrible.

· Calfa

NBHL (2)

Յոյժ զարհուրելի. ահագին.

Իսկ փախըստեայքն որ շտապէին՝ յահէ սըրոյն զարհուրագին. (Շ. եդես.։)


Զարհուրական, ի, աց

adj.

dreadful;
timid.

· Calfa

NBHL (5)

Զարհուրեցուցիչ. զարհուրելի.

Որպէս երազք որ ի յանուրջ՝ զարհուրական. (Շ. իմ. եղակ.։)

Տեսիլ ողորմագին եւ զարհուրական յոյժ. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Մերթ՝ Որ զարհուրի, ահաբեկ.

Վասն առաւել զարհուրական եւ երկչոտ բնութեանն. (Վրդն. ծն.։)


Զարհուրիմ, եցայ

vn.

to be frightened, terrified, to dread, to be much afraid, to tremble, to be alarmed;
to be confounded.

· Calfa

NBHL (7)

Զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն յոյժ։ Զարհուրեցան անկան ի վերայ երեսաց իւրեանց։ Զարհուրեցաւ անձն նորա, կամ սիրտ նորա, կամ յերեսաց նորա, ի սաստէ նորա, յաներեւոյթ տեսլենէ, ի մէնջ.եւ այլն։

Զարհուրեցաւ, թէ գուցէ ոչ բաւեցուսցէ զպարգեւսն. (՟Ա. Մակ. ՟Գ. 30։)

Զարհուրեցարո՛ւք բարեկեցիկք. (Ես. ՟Լ՟Բ. 11։)

Եթէ զարհուրեցայք ինչ յոգիս ձեր. (Եղիշ. ՟Ը։)

Զարհուրեսցին ի վերայ սքանչելի փրկութեան նորա. (Իմ. ՟Ե. 2։)

Զարհուրեցայ վասն անմարմնական վարուց նոցա. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

ἑξίσταμαι, θαμβέω, θραύω , ἑκδειμάτομαι, καταπτύσσομαι, ἑκβλαβέομαι terrefio, terreor, horreo, obstupefio, vereor Արհաւիրս կրել. զահի հարկանիլ. ահաբեկ լինել. սոսկալ. սարսափիլ. դողալ. ափշիլ. հիանալ. արտաքոյ անձին լինել. խուճապիլ, տագնապիլ. խիստ վախնալ, լեղին պատռիլ.


Զարմ, ից

s.

family, house, blood, race, stock, line;
nation.

· Calfa

NBHL (9)

Կորուսից զանուանս նոցա, եւ զզարմ եւ զզաւակ. (Ես. ՟Ծ՟Դ. 22։)

Զարմ ամպարշտաց ոչ յաճախեսցէ ոստս. (Սիր. ՟Խ. 15։)

Զարմք Սիովնի։ Ըստ օձակոխ զարմի որդւոց եղջերուաց. (Նար.։)

Մինչեւ ի չորրորդ զարմն. (Կանոն.։)

Հանեալ ի ժառանգութենէ իւրեանց զարմօք եւ ազգաւ. (Լաստ. ՟Ա։)

Աճեցին զարմիւք եւ զաւակօք. (Վրդն. ծն.։)

Զիմածին գեղեցկահրաշ զարմ (զորդեակն իմ զՅովսէփ). (Պիտ.։)

Մանի եւ Մարկիոն կենդանասցին ... տեսանելով զքեզ իւրեանց եղեալ զարմ. (Յհ. իմ. երեւ.։)

ἕκγονος, κατάλημμα, σπέρμα ortus, proles, semen (լծ. ընդ սերմն, եւ արմ) Ի միոյ արմատոյ սերունդ. շառաւիղ միոյ ազգատոհմի. առանձին ազգ տան միոյ. ցեղ. տոհմ. ծնունդք. յաջորդութիւն ազգի. զաւակ, մնացորդ. ճէտ


Զարմանագործ, աց

adj. s.

charming, admirable;
wonder-working;
—ք, miracles, wonders, prodigies.

· Calfa

NBHL (10)

Մեծ է, բայց ո՛չ ըստ զարմանագործին. (Սեբեր. ՟Ը։)

Տէր Յիսուս Քրիստոս՝ հրաշափառ զարմանագործ։ Հրաշափառագոյն եւ զարմանագործ արարիչ. (Մարաթ.։)

Համեմատել ... ընդ զարմանագործ արարչութեանն, որ է հաստիչ ամենայնի. (Վեցօր. ՟Բ։)

Կամ Որ արուեստիւ ցուցանէ զգործս զարմանալիս.

Զարմանագործ արուեստական վայրապար ոչ մտանիցէ ի հանդիսական հրապարակն (առանց բազմութեան տեսողաց). (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։ Բրսղ. մրկ.։)

Պսակս ... զարմանագործ տեսութեամբ. (Սիսիան.։)

Կարօղ եղեր զօրութեամբ՝ զարմանագործ նշանիւք. (Շար.։)

Ոչ այնպէս մեծամեծք եւ զարմանագործք կատարէին։ Որ՞չափ եւս առաւել զզարմանագործս հոգւոյն չիցէ ոք բաւական ճառել։ Կարօղ է եւ այնպէս եւ այլազգ այսպիսի ինչ առնել զարմանագործս. (յն. զարմանագործել). (Ոսկ. մ. ՟Ա. 1. եւ 4. ՟Բ. 18։)

θαυματουργός, θαυματοποιός qui miracula edit, vel agit mira, mirabilis Սքանչելագործ. հրաշագործօղ.

ԶԱՐՄԱՆԱԳՈՐԾ գործք. ա.գ. θαυμαστότερος, -ρα mirus, mira, mirificus, -ca, -cum Զարմանս բերօղ. հիացուցիչ. սքանչելի. եւ Սքանչելիք. զարմանալի գործք.


Զարմանագործութիւն, ութեան

s.

wonderful action;
miracle

· Calfa

NBHL (8)

Սովոր են մարդիկ ճեպիլ, յորժամ նորաձեւ զարմանագործութիւնս ինչ լսիցեն ուրեք լինել. (Նանայ.։)

Ոչ այսուհետեւ յերկրէ, այլ յերկնից են զարմանագործութիւնքն. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։)

Զնորին ժուժկալութեան համբերութեանն նշանաւոր զարմանագործութեանցն. (Ագաթ.։)

Զերկաքանչիւրոցն (աւուրց) զարմանագործութիւնս հանդիսայայտել. (Մամբր.։)

Զքոյդ տպաւորեալ զարմանագործութիւն. (Նար. խչ.։)

Եւ այլք այսպիսիք զարմանգործութիւնք անբաւք՝ միայն կամելով Աստուծոյ կատարեալ լինին. (Սարկ. մարդեղ.։)

Փառաւոր լինէր անուն Տեառն ի վերայ զարմանագործութեանցն. (ՃՃ.։)

θαυματουργία, θαυματούργημα, θαυματοποιΐα mirifica opera, miraculum, praestigiae Գործելն զզարմանալիս, կամ գործ զարմանալի. սքանչելագործութիւն, եւ սքանչելիք.


Զարմանազան

adj.

several admirable ways, very admirable, wonderful, surprising, excellent.

· Calfa

NBHL (8)

Զարմանալի ըստ զանազանութեան կամ կերպի յօրինուածոյն. գեղեցիկ ըստ պէսպիսութեան. հրաշազան. սքանչելի. վայելչական.

Եւ առեալ զայս ամենայն քահանայիցն՝ մեծապէս եւ ամենայն վայելչութեամբ զարմանազան՝ պատրաստեցին զզատիկն ... եւ յօրինեալ կացին. յն. բարեվայելչապէս կացին. (՟Ա. Եզր. ՟Ա. 10։)

Զարմանազան եւ հրաշադիտակ լուսով ի յարեւելից փայլեալ. (Կիւրղ. խչ.։)

Շատ եւ բաւական է առ ի վարդապետութիւն եւ յուսումն մարդոյ զարմանազան գեղեցկութիւնք եւ ամբաւ մեծութիւնք արարածոց. (Եպիփ. սղ.։)

Տեսիլ զարմանազան. (Անան. եկեղ։)

Թագ զարմանազան, եւ ծիրանիս թագաւորական առաքէր. (Կաղանկտ.։)

Զօրութիւնս զարմանազանս եւ արուեստս բազմօրինակս։ Զարմանազան կենդանագրութիւն, կամ հանդիսարան. (Նար. ՟Հ՟Ե. ՟Զ՟Գ. եւ Նար. խչ.։)

Ընդ զարմանազանն այն իւղաբերից. (Հ. կիլիկ.։)


Զարմանազանութիւն, ութեան

s.

variety or admirable beauty, magnificence.

· Calfa

NBHL (4)

Զարմանալի զանազանութիւն. վայելչազարդութիւն պէսպիսութեան կամ կերպի. որ ասի նաեւ պարզապէս ԶԱՆԱԶԱՆՈՒԹԻՒՆ. որպէս եւ ԶԱՐՄԱԶԱՆՈՒԹԻՒՆ.

Ուր հայեցեալ ոք զարմասցի ընդ արդարոցն զարմանազանութիւնս (մի քան զմի գովելիս). (Փիլ. սամփս.։)

Տենչալի զարմանազանութիւն։ Պէսպէս զարմանազանութեամբ գունեալ. (Թէոդոր. խչ.։)

Գործոց նորա զարմանազանութիւն ստիպեն զքննողս նորին խոստովանել զԱստուած. (Լմբ. սղ.։)


Զարմանալի, լւոյ, լեաց

adj. s.

admirable, astonishing, surprising, miraculous, wonderful, bewitching, incredible, extraordinary, excellent;
—ք, wouder;
miracle;
admiration;
—ք առնուլ զոք, to be astonished.

· Calfa

NBHL (19)

Զհարուածս մեծամեծս եւ զարմանալիս. (Օր. ՟Ի՟Ը. 59։)

Գազանն չորրորդ ահեղ եւ զարմանալի. (Դան. ՟Է. 7։)

Արք հոյակապք եւ զարմանալիք. (Յհ. կթ.։)

Զարմանալին կիւլիկեցի։ Զարմանալին քննութեամբ հոգւոյն։ Զարմանալի մասամբք։ Պտուղս զարմանալիս։ Ասելով զզարմանալիսն լսողաց բան։ Զառաւել զարմանալիսն յայնժամ ներգործես։ Դպրութիւնք հրաշիցն զարմանալեաց. (Նար.։)

Անդ Բենիամին ի տղայութեան զարմանալի. յն. տղայ ի զարմացման, որպէս թէ զարմացօղ, լցեալ ապշութեամբ։

Զարմանալի եղեւ սէր քո ինձ. (՟Բ. Թագ. ՟Ա. 26.) իբր յն. սքանչանիլ, սքանչելի լինել։

Յայնժամ զարմանալի շարժեցաւ երկիր. (ՃՃ.։)

Արարից սքանչելիս ... զի զարմանալիք իցեն՝ զորս ես արարից ձեզ. (Ել. ՟Ժ. 11։)

Քո են զարմանալիք անճառից բարեաց միա՛յն հրաշագործ։ Զարմանալեօք հրաշագործութեամբ (թեան) մատակարարիլ մեզ պատրաստեցեր. (Նար. ՟Ձ՟Է. ՟Զ՟Գ։)

Ո՛վ ասէ մեծի զարմանալեացս, զոր ունիմք իմանալ։ Այս են զարմանալիք. (Շ. բարձր.։)

Զչքնաղ զարմանալիսն սուտ ի նմանէ գործեալ մատենագրեցին. (Եւս. քր. ՟Ա։)

Զարմացան մեծաւ զարմանալեօք։ Լցան զարմանալեօք ի վերայ նշանին որ եղեւ. (Մրկ. ՟Ե. 42։ Գծ. ՟Գ. 10։)

Ամենեքին հիացան մեծաւ զարմանալեօք. (Իգն.։)

Հիացան զարմանալեօք ընդ հաւատս կնոջն. (Ճ. ՟Ա. (գրեալ էր, զարմանալիւք, իբր զարմանալեւք, այսինքն զարմանալեօք)։)

Զարմանալեաց արժանի. (Մաշկ.։)

Բազմապատիկ զարմանալիք ի միտս իմ անկեալ են վասն մոլեգնութեանն Պօղեայ Սամոստացւոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 6.) յն. զարմանալ. որպէս ընդ հակառակն, ուր ասի ի մեզ,

Ես ասացի ի զարմանալ իմում. (Սղ. լ. 23. ՟ճժե. 2.) ի յն. դնի, ի զարմացման, կամ յապշութեան։

θαυμαστός, ἕκθαμβος, ἑξαίρετος, θαυμάσιος mirus, mirabilis, admirandus, exemtus, eximius Արժանի զարմանալոյ. հիանալի. սքանչելի. մեծ. ահաւոր. արմննալու, խելքէ դուրս.

ԶԱՐՄԱՆԱԼԻՔ, լեաց. գ. τὰ θαυμαστά, τὰ θαυμάσια mirabilia, mira Իրք արժանի զարմանալոյ. սքանչելիք. հրաշք.


Զարմանահրաշ

adj.

wonderful, surprising.

· Calfa

NBHL (2)

Զարմանալի եւ հրաշալի. սքանչելահրաշ.

Զարմանահրաշ շինուած, կամ գործ, սքանչելիք. (Սկեւռ.։ Մարաթ.։ Գէ. ես.։)


Զարմանամ, ացայ

vn.

to admire, to wonder, to be astonished;
to be enraptured.

· Calfa

NBHL (13)

Զարմասցին ընդ նա։ Զարմանային ընդ իմաստութիւն նորա։ Զարմացեալ էի ընդ տեսիլն։ Զարմանայր վասն անհաւատութեան նոցա։ Զարմացան ի վերայ ամենայնի։ Զարմասցին ի վերայ քո։ Զարմանայցես ի վերայ իրացն, կամ ի վերայ բանից. ի վերայ բարեացն. եւ այլն։

Ի վախճանի նոցին ելիցն զարմանային. իմա՛ ըստ յն. ի վերայ վախճանի։

Զարմացարո՛ւք զարմանս։ Զարմացաւ Իսահակ զարմացումն մեծ յոյժ. (Ամբ. ՟Ա. 5։ Ծն. ՟Ի՟Է. 33։)

Մի՛ զարմանար զներելն եւ զյապաղելն դատաստանին. (Կոչ. ՟Ժ՟Զ. (իբր յն. ընդ, վասն)։)

Զհրեշտակաց սրբոց զերկայնամտութիւն զարմացայ. (Եւագր. ՟Ի՟Ա։)

Զարմանայր զառաքինութիւն ծերոյն։ Ոչ զփոփոխիլ նոցա զարմանամ ի մեղացն։ Յիրաւի զարմանաս զայդ։ Զայն եւս (այսինքն ըստ այսմ եւս) զարմացեալ էին վասն նորա ծերակոյտն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Թ. ՟Ի։)

Զայն զի՞ զարմանաս, ուր այնպիսի իրք գործէին. (Ոսկ. ես.։)

ԶԱստուծոյ մարդասիրութենէն (յն. թիւնն) զարմասցիս. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)

Որպէս երբեմն ի տաճարին՝ զՏեառն Յիսուսէ զարմանային. (Կրպտ. ոտ.։)

Զարմացեալ կամ զխորհրդոյս. (Կոչ. ՟Ժ։)

Այլք զնմանէ կայցեն զարմացեալ։ Առաւել եւս զարմանալի՛ է զսմանէ քան զնոցանէ, եւ զնոցանէ, եւ զնոցանէ քան զսմանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2. եւ 3։)

Այլ եւս զսքանչելեօք նորա զարմանամ. (Ճ. ՟Բ.։)

θαυμάζω, ἑξίσταμαι miror, admiror, stupefio Արմանալ յոյժ. հիանալ. սքանչանալ. ապշիլ ընդ անակնկալ իրս մեծամեծս, եւ պակնուլ ընդ ահաւորսն. արմըննալ.


Զարմանաւոր

cf. Զարմանալի.

· Calfa

NBHL (4)

Որպէս զհուրն (առ նեեմեաւ) նշանաւոր եւ զարմանաւոր։ Զօրութիւն զարմանաւոր. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Հ՟Ե։)

Տաճար զարմանաւոր. (Շ. եդես.։)

Տեսանեմ զքո կորուստ՝ ա՛յլ զարմանաւոր. այսինքն ե՛ւս զարմանալի. (Մաշկ.։)

θαυμαστός mirabilis, admirandus Զարմանալի. սքանչելի. հրաշալի. ընտիր. աննման. ապշութեան արժանի. արմնալու.


Զարմանուհի, հւոյ

adj.

charming, admirable, excellent.

· Calfa

NBHL (1)

Պսակաւոր մեծ զարմանուհի. (Նար. գանձ եկեղ.։)


Զարմացական, ի, աց

adj.

of admiration;
— նշան (՜), a note of (!).

· Calfa

NBHL (2)

Է՛ եւ ի խունկս ինչ կինամոն՝ զարմացական, որ զնըմանէ՝ են սքանչելի բանք ճառական. (Երզն. ոտ. երկն.։)

Մեծն Պօղոս ի յըմբռնման Աստուածայնոյն եղեալ, եւ զարմացողականին նորա զօրութեան հաղորդեալ։ Եւ ինքն ամենայնի պատճառն առ ի յամենեսեան լինելն զիջանէ ըստ զարմացողականին գերագոյ զօրութեանն՝ անփոփոխաբուն ի յինքենէ. (Դիոն. ածայ.։)


Զարմացուցիչ, չի, չաց

adj.

surprising, astonishing

· Calfa

NBHL (3)

Է՛ եւ զարմացուցիչ Աստուածային տռփումն. (Դիոն. ածայ.։)

Այլ տգիտին ոչ առնին զարմացուցիչք եւ սքանչացուցիչք. (Վեցօր. ՟Գ։)

ἑκστατικός եւ այլն. Որ զարմացուցանէ. հիացուցիչ. զարմացողական.


Զարտուղիմ, եցայ

vn.

to be led astray, to lose one's way, to deviate, to turn aside;
to lose one's self.

· Calfa

NBHL (5)

Ոտք՝ որ զարտուղեցան յարդարութեան ճանապարհէն. (Յճխ. ՟Ի։)

Զարտուղելոցն յողջախոհութենէ. (Պիտ.։)

Վրիպեալ զարտուղին խորհուրդք. (Վեցօր. ՟Զ։)

Եթէ զարտուղեսցէ ի բնութենէն, եւ յըստմտացն գործոյ (լինի) օտարանալ. (Նիւս. կազմ.։)

ԶԱՐՏՈՒՂԻՄ եւս եւ ԶԱՐՏՈՒՂԵՄ, եցի. չ. διααμαρτάνω τῆς ὀδοῦ devio παρατρέπομαι a solita via avertor, recedo որ եւ ԸՍՏԱՐՏՈՒՂԻԼ. Արտաքոյ ուղւոյ ելանել. խոտորիլ. թիւրիլ. ստերիւրիլ. շեղիլ. ճամբէ դուրս ելլալ, ծռիլ.


Զարտուղումն, ման

s. ast.

going astray, wandering, deviation, digression;
anomaly;
— աստեղաց, aberration

· Calfa


Զբաղանք, նաց

s.

intrigue, affair, traffic;
occupation;
evagation, distraction;
motion;
care.

· Calfa

NBHL (4)

Կրօնաւորութիւն զկուսութիւնն անուանէ, եւ առանց ախտից եւ զբաղանաց կեանս։ Զսիրտն ի զբաղանաց արթուն ոչ պահէ. (Սարգ. յկ. ՟Է։)

Արդարեւ սուտ տեսանեմ զամենայն կարծիս սնոտի զբաղանացս մարդկան։ Զաղտ մեղաց եւ զբաղանաց մաքրել ի սրտից. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. յանառակն։)

περισπασμός distractio, occupatio, orta a curis et negotiis որ եւ ԶԲՕՍԱՆՔ ասի. Պարապումն ի բազում իրս. պատաղումն. ցնդումն եւ ցնորումն յերեսաց բազմահոգ իրաց. զմբաղք. հոգք աշխարհի. ծուփք. երկք. վաստակք. զբաղմունք, մտքով տարտղնիլը.

Վասն պարկեշտութեան, եւ հպատակութեան Տեառն առանց զբաղանաց. յն. անզբաղ. ἁπερισπάστως (՟Ա. Կոր. ՟Է. 33։)


Զբաղասէր

adj.

intriguing, that meddles with many intrigues;
fond of play or trifles (child).

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զբաղասէր մանկունք տղայաբար լսեն զոր լսեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Զբաղիմ, եցայ

vn.

to be occupied or busy, employed in doing something;
to intrigue, to be embarrassed, to meddle;
to be distracted or agitated.

· Calfa

NBHL (9)

Զբաղել ընդ արեգակամբ. (Ժող. ՟Ա. 13։)

Զբաղեալ էր ի բազում սպասու։ Դու հոգաս, եւ զբազում իւիք զբաղեալ ես. (Ղկ. ՟Ժ. 40. 41։)

Արանց՝ որ միշտ զծովակօքն եւեթ զբօսնուին, եւ կէսքն զմորթովք (խորանակարութեան) զբաղեալք. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Կենցաղականաւ անկայուն գոյիւ զբաղեալ. (Նար. ՟Ե։)

Որ դառն ագահութեամբ էր զբաղեալ. (Կանոն.։)

Մի՛ զբաղիր ի նանրութիւնս։ Զբաղեցայք՝ ոմն ի կնոջ հեշտութիւն, ոմն յընչից յղփութիւն, ոմն յորովայնի պարարումն։ Ընդ սոքօք զբաղի. (Լմբ. ժող. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. պտրգ.։)

Վարեսցուք արարածովքս՝ զբաղեալք իբրեւ ի մանկութեան. յն. ջանիւ կամ փութով. (Իմ. ՟Բ. 6։)

Հեղեալք զբաղեալք առհասարակ ի փախուստ դարձան. յն. զեղեալք, կամ արտաքս հոսեալք. (Յուդթ. ՟Ժ՟Ե. 3։)

ԶԲԱՂԻՄ περισπάομαι, τυβράζομαι եւ այլն. occupor, distrahor, turbor, sollicitus sum որ եւ ԶԲԱՂՆՈՒԼ, ԶԲՕՍԱՆԻԼ, ԾՓԻԼ. Պատաղիլ. պարապել ի հոգս. ցնդիլ. շփոթիլ. զհետ մտանել ամենայն փութով. դեգերիլ. տարտղնիլ.


Զբաղնում

vn.

cf. Զբաղիմ.

· Calfa

NBHL (2)

Ի նոյն՝ ե՛ւ ի դադարել մարմնոյն ե՛ւ ի քունն՝ զբաղնուն միտքն։ (Եզնիկ. Իսկ Ղկ. XII. 29.)

Եւ դուք մի՛ խնդրէք՝ զի՛նչ ուտիցէք կամ զի՛նչ ըմպիցէք, եւ մի՛ զբաղնուք ըստ յն. μετεωρίζομαι, որ է՝ չափն ելանել, կամ շփոթիլ