Definitions containing the research զի : 8612 Results

Ողջախոհանամ, ացայ

vn.

to be in one's right senses;
to be chaste, to observe chastity.

NBHL (1)

Ողջախոհանայ այնպիսին, եւ արի լինի, զի զախտսն ստորադասէ. (Երզն. մտթ.։)


Ողջակէզ, կիզաց

s.

burnt offering, holocaust, sacrifice.

NBHL (2)

Եթէ ողջակէզ իցէ պատարագ նորա։ Ամենայն զոհք քահանային ողջակէզ լինիցի, եւ մի՛ ուտիցի։ Ընծայ ողջակիզին։ Ողջակէզ զոհի է ի հոտ անուշից տեառն։ Ի վերայ սեղանոյ ողջակիզացն։ Առ յատակաւ սեղանոյն ողջակիզաց։ Ուր սպանանիցեն զողջակէզսն. (Ղեւտ. եւ այլն։)

Վասն ողջակիզից. (Մեկն. ղեւտ. (հոլով անսովոր)։)


Ողջակիզեմ, եցի

va.

to offer a burnt offering, to sacrifice.

NBHL (1)

Ի հոտ անոյշ ողջակիզեալ մատուցանէր զինքն նուէր. (Շար.։)


Ողջակիզութիւն, ութեան

s.

cf. Ողջակիզումն.

NBHL (1)

Ընկա՛լ զողջակիզութիւն անձին իմոյ։ Եւ այսպէս ի բանաւոր ողջակիզումն զինքն քրիստոսի նուիրէր. (Յհ. կթ.։)


Ողջակիզումն, ման

s.

offering a holocaust.

NBHL (1)

Ընկա՛լ զողջակիզութիւն անձին իմոյ։ Եւ այսպէս ի բանաւոր ողջակիզումն զինքն քրիստոսի նուիրէր. (Յհ. կթ.։)


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

NBHL (1)

Մեք յիրաւի պատժիմք, զի զողջանդամ մարդիկսն խեղէաք. (Եղիշ. երէց.։)


Ողջանդամութիւն, ութեան

s.

perfection in all the members.

NBHL (1)

Ի նանիր պատառել ձեռնարկեն զի վերուստ անկեալ պատմուճանն քրիստոսի, այսինքն զնորա հաւատոցն ողջանդամութիւն. (Գերմ. թղթ.։)


Ողջմտութիւն, ութեան

s.

rightmindedness, good judgment, reasoning;
rectitude, justice, sincerity, loyalty, probity;
ողջմտութեամբ, soundly, sensibly.


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

NBHL (1)

Ողջո՛յն է։ Ողջո՞յն իցէ ... զի՞ կայ քո եւ ողջունի։ Ողջո՞յն է քեզ, ողջո՞յն է առն քում, եւ ողջո՞յն է մանկանն. եւ նա ասէ, ողջո՛յն է։ Ողջոյն տանս այսմիկ. եւ այլն։


Ողջութիւն, ութեան

s.

health, good health, soundness of body;
ողջութեամբ, safe and sound, peacefully.

NBHL (2)

Գնացին ի նմանէ ողջութեամբ։ Դարձուսցէ զիս ողջութեամբ ի տուն հօր իմոյ։ Եւ դուք ելէ՛ք ողջութեամբ առ հայրն ձեր։ Եթէ ողջութեամբ դառնայցէք այսրէն։ Ողջութեամբ եկեսցէ. (Ծն. ՟Ի՟Զ. 31։ ՟Ի՟Ը. 21։ ՟Խ՟Դ. 17։ Տոբ. ՟Ե. 21. 26։)

Գնացին ողջութեամբն զայն յայտ առնէ, թէ ունէին այնուհետեւ զհանդերձեալ անվրէպ խաղաղութիւնն։ Դարձուսցէ զիս տէր ողջութեամբ. թէ ողջամբ դարձայց, թէ ողջ ապրեցայց. (Կիւրղ. ծն.։)


Ողջունաբեր

adj.

bearing a salutation or good news;
— թուղթ, letter, epistle.

NBHL (1)

Լուսաւորեա՛ զիմ տրտմութիւնս՝ քո ողջունաբեր թղթով. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Ողջունական, ի, աց

adj.

of salutation, of compliments.

NBHL (1)

Առաքեաց մարոդաք. եւ զի՞նչ առաքեաց արդեօք. թուղթս ողջունականս, եւ հրեշտակս պատարագօք. (Ոսկ. ես.։)


Ողջունեմ, եցի

va.

to salute, to compliment;
— ի հանգիստ սրբոց առաքելոցն, to visit the sepulchres of the holy Apostles.


Ոճրագործութիւն, ութեան

s.

villainy, abomination, misdeed, impiety, profligacy, flagitiousness, execrable conduct, horrible crime.

NBHL (1)

Աղտեղութեանն անուամբ՝ զարուացն ոճրագործութիւն եւ զիգացն ի մի վայր փակեաց։ Բիւրապատիկ ոճրագործութիւնս՝ որ ըստ բնութեանն, եւ որ արտաքոյ բնութեանն՝ գործէին։ Զոճրագործութիւն արուամոլիցն. (Կանոն.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։ Տօնակ.։)


Ոմն, ուրումն, ումեմն, ոմանք, ոմանց

pron.

some, certain, some one, one;
այր —, a man;
կին — անուն մարգարիտա, a woman named Margaret;
ոմն քաղցեալ եւ ոմն արբեալ, one is dying of hunger while another is drunk;
ոմանք մեծատունք եւ ոմանք աղքատք, some are rich and others poor;
ցրուեցան ոմն յայս եւ ոմն յայն կոյս, they are scattered here and there;
զոմանս տեսի անցանել ընդ գետն, ոմանք ի լուղ, եւ ոմանք ի նաւակի, I saw several crossing the river, some swimming, others in a boat.

NBHL (3)

Սուրբ հոգին առ ինչունակ է, զի որումն հոգի է. վասն զի ի դէմս հօր եւ որդւոյ ասի հոգի. (Քեր. քերթ.։)

(Մարդն ստեղծաւ) մարմին վասն ամբառնալոյն, եւ հոգի վասն շնորհին. ոմն զի չարչարեսցի, եւ ոմն՝ զի մնասցէ. (Ածաբ. ծն.։)

Յետ հնոյն աւանդութեան նորս կտակարան քարոզի. ոմն ասաց զլինելոցն, իսկ ոմն կատարեաց. նա պատկերօք, սա մերձ գոլով. (Դիոն. եկեղ.։)


Ոմոփորոն

cf. Եմիփորոն.

NBHL (1)

Օրհնութիւն սուրբ ոմոփորոնին քահանայապետականի։ Ոմոփորոնն՝ ուսոյ զգեստք թարգմանի. զի օմոսն՝ ուսք է, եւ ֆօրօնն՝ զգեստ. (Մաշտ. կիլիկ.։)


Ոյն, ոյնք

s.

habit, disposition;
valour, strength.

NBHL (1)

Ոյնք ըստանձնեալ ողջախոհիմ ուղփագունեալ։ Քանզի ոյնք քաջաց է, եւ բերէ քաջոլորակս այս եւ այլն. (Մագ. ՟Ժ՟Զ. եւ Մագ. ոտ. խչ.։)


Ոչ

adv.

no, not, nor, none;
ոչ կամիմ, I will not;
ոչ գիտեմ, I do not know;
ոչ կարեմ, I cannot;
ոչ ոչ, neither nor;
ոչ սիրեմ զնա եւ ոչ երկնչիմ ի նմանէ, I neither love him nor fear him;
բայց գիտէի ոչ, but I did not know it;
ինչ ոչ ունի, he has nothing;
ոչ առանց պատճառի, not without cause;
յոչ կամաց, involuntarily, against one's will, by force;
ոչ եթէ, not only;
no;
ոչ եւս, no longer;
not yet;
ոչ երբէք, ոչ բնաւ, never, not at all, no;
ոչ ոք, no one, nobody, none, not one;
ոչ ոք ի ձէնջ, no one among you;
ոչ ոք ասասցէ քեզ, nobody will tell you;
ոչ ոք գտցի այնչափ յանդուգն, no one will be hardy enough;
ոչ զոք գտցես, you will not find any man;
յոչ գոյից ի գոյ ածել, զոչսն ածել ի գոյանալ, to produce or create from nothing;
շարժել յոչ բարիսն, to provoke to evil;
այո կամ ոչ, yes or no;
եղիցի ձեր բան, այոն՝ այո, եւ ոչն՝ ոչ, let your conversation be, yea, yea;
nay, nay;
ո՞չ or ո՞չ ապաքէն ասացի քեզ, did I not tell you ?
;
ոչ, տէր, no, Sir;
ո՞չ իսկ, is it not true that ?
ոչ միայն չողորմեալ, far from being touched;
եւ ոչ իսկ մարդ է, he is no man;
ոչ արդեօք զերծաւ, perhaps he is not freed;
cf. Ել.

NBHL (8)

Վարդապետս ձեր ո՞չ տայ զերկդրամեան։ Ո՞չ գիտէք, զի եւ այլն։ Եթէ ո՞չ գիտես, զի եւ այլն։

Զոր ոչ երկինք, եւ ոչ երկիր, արժել ոչ կարեն։ Ի մէնջ ոչ էք, եւ ոչ այլ ոք ոչ երեւի, եթէ յայնոսիկ հպեալ յանգեցայք. Քահանայից զայն պատիւ ետ, որում եւ ոչ հրեշտակք չէին բաւական։ Անքննին ասի, վասն զի չանկանի եւ ոչմիով իւիք ընդ քննութեամբ. (Խոսր. պտրգ.։)

Արգելեալ կային, զի ոչ էր նոցա ո՛չ ել եւ ոչ մուտ, եւ ո՛չ գին եւ ո՛չ վաճառ». յն. արգելեալ էին ելանել եւ մտանել, գնել եւ վաճառել։

Կենդանին ոչ մի ինչ ոչ է յայսցանէ. այսինքն է թէ սեռ ո՛չ երբէք ոչ ունի, այլ ունի. քանզի երկու բացասութիւնք մի ստորասութիւն առնէ։ Ոչ կենդանին ոչ մարդ. իսկ ոչ մարդն ոչ կենդանի. քանզի ուրացութիւնքն զմիմեանս ի բաց բառնալով՝ մի ստորասութիւն առնեն. ո՛չ ո՛չ կենդանին, այլ կենդանի. դարձեալ՝ ոչ ի տեղւոջ ոչ կայ, որ ոչն կայ, ոչ ոչ ի տեղւոջ է. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ վերլծ. արիստ.։)

ՈՉ ԵԹԷ. շ. Նոյն ընդ մ. Ո՛չ. զի ո՛չ. արդ ոչ. (որպէս դնի ի յն) չէ թէ.

Ոչ եթէ դուք առաքեցէք զիս, այսր, այլ՝ աստուած։ Ոչ եթէ դուք իցէք՝ որ խօսիցիքն։ Զի ոչ եթէ այլոց հանգիստ կամիցիմ, եւ ձեզ նեղութիւն։ Ոչ եթէ զիս տրտմեցոյց.եւ այլն։

Իբրեւ տղայոց ի քրիստոս կաթն ջամբեցի ձեզ, եւ ոչ կերակուր. զի ոչ եւս կարէիք։ Տաճարն տեառն աստուծոյ ոչ եւս էր շինեալ։ Եւ տանն ոչ եւս էր հիմն արկեալ. եւ այլն։

Ոչ ինչ գիտեմ։ Ոչ ինչ ապախտ արար՝ զոր միանգամ պատուիրեաց նմա։ Չէր ինչ իմիք պիտանացու։ Որ ոչ իմիք է պիտանացու։ Ապաքէն եւ ոչ իւիք։ Ոչ անց եւ ոչ զիւիք յամենայնէ (յն. զոչինչ յամենայնէ)։ Ինչ ոչ ասաց կամ վնասեաց։ Ինչ ոչ գիտէին։ Ոչինչ նեղիք ի մէնջ։ Ոչինչ կրտսեր ես յիշխանս յուդայ։ Ոչինչ կարի հեռի էր ի տանէն. եւ այլն։


Ոչէ, էի, էից

s.

nothing;
void, vacuum;
հաստել յոչէից, to create from nothing;
ստայօդ ոչէիցն երկիր պագանել, to adore false gods.

NBHL (1)

Զոչ էն ի վերայ աստուծոյ էացուցանեն՝ ըստ մեզ զիջանելով։ Որքան ինչ միանգամ ոք ասէ զնմանէ, զոչէն սահմանէ ի վերայ նորա. (Սարգ. յկ. ՟Ժ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)


Ոչինչ, ոչընչի

s. adj. adv.

not any thing, nought, void, nothing;
none, no one, no, not any;
no, in no wise, not at all;
— ամենեւին, nothing at all;
գրեթէ —, almost nothing, scarcely any thing;
— հեռի ի քէն, not very far from you;
վասն ոչնչից, for nothing;
— իւիք, no how, in nowise, by no means;
ստեղծել յոչընչէ, to create out of nothing;
առնել յոչընչէ, to produce from void;
յ— դարձուցանել, to reduce or bring to nothing, to annihilate;
to nullify;
յ— or առ — գրել, համարիլ, to hold or esteem as nothing, to care nothing for, to make no account of, to despise, to contemn;
յոչընչէ յինչ գալ, to be raised or taken from nothing;
ես — ասեմ, I say nothing;
— պատճառ ունիս, you are wrong;
ոյր չիք առողջութիւն՝ չիք եւ —, who has not health has nothing;
— գիտեմ, I know nothing, I don't know.

NBHL (3)

Ոչ գոյացեալն հաւասար է ոչնչի, յաւէտ զի՝ բոլորովիմբ ոչինչ. (Պրպմ. ՟Լ՟Է ։)

Ոչինչ են իրքդ, անցցուք առ լերամբդ։ Եղիցի յոչինչ։ Ամենայն հեթանոսք ոչինչ են, եւ յոչինչ համարեցան նմա։ Որ տայ զիշխանս յոչինչ իշխանութիւն, եւ զերկիր իբրեւ զոչինչ արար։ Ես ոչինչ մի եմ։ Որպէս առ ոչնչէ մերժեսցես զնոսա։ Մի՛ երթայցէք զհետ ոչնչիցն, որ ոչինչ վճարեն.եւ այլն։

Ոչ ինչ գիտեմ։ Ոչ ինչ ապախտ արար՝ զոր միանգամ պատուիրեաց նմա։ Չէր ինչ իմիք պիտանացու։ Որ ոչ իմիք է պիտանացու։ Ապաքէն եւ ոչ իւիք։ Ոչ անց եւ ոչ զիւիք յամենայնէ (յն. զոչինչ յամենայնէ)։ Ինչ ոչ ասաց կամ վնասեաց։ Ինչ ոչ գիտէին։ Ոչինչ նեղիք ի մէնջ։ Ոչինչ կրտսեր ես յիշխանս յուդայ։ Ոչինչ կարի հեռի էր ի տանէն. եւ այլն։


Ոպղիտ

s.

hoplites.

NBHL (3)

ՈՊՂԻՏ որ եւ ՀԻՊՂՈՆ. Բառ յն. ὀπλίτης, ὄπλον hoplites, armatus, oplon, arma. Սպառազէն. եւ սպառազինութիւն. զինուք կռուօղ կամ կռիւ յողոմպիական ասպարիզի.

Յաւելաւ ոպղիտն. եւ յաղթէր դամարէտոս երէացի։ Ի հիպղոնի, որ է ոսոխ ելանել զինակրին մրցութեան. (Եւս. քր. ՟Ա։)

Դիողոն, եւ ոպղոն, սպանող, կամ ոսոխ լինել զինու մրցութեան»։


Ոպնիազ

cf. Եբենոս.

NBHL (1)

Զոսկիանկար գաւազանն, որ ի փայտից սպնիազից, ի ձեռն առեալ. (Յհ. կթ.։)


Ոսկեգործ, աց

s. adj.

gold-smith;
jeweller;
golden, made of gold.

NBHL (1)

Հրոյ զօրութիւն, է զի զանպիտան աղտն խառնեալ ընդ ոսկւոյ ... սրբել, եւ յառաջին պայծառութիւնն ածել ի ձեռն արուեստի ոսկէգործաց. (Իգն.։)


Ոսկեհուռ

cf. Ոսկեհուռն.

NBHL (1)

Որ զգեցեալն է զոսկեհուռն եւ զբեհեզն։ Զգեցաւ դաւիթ ոսկեհուռն բեհեզի. (Իսիւք.։ Եփր. թագ.։)


Ոսկեհուռն

adj.

woven or embroidered with gold;
laced with gold.

NBHL (1)

Որ զգեցեալն է զոսկեհուռն եւ զբեհեզն։ Զգեցաւ դաւիթ ոսկեհուռն բեհեզի. (Իսիւք.։ Եփր. թագ.։)


Ոսկեճաճանչ

adj.

shining like gold, as bright or resplendent as gold.

NBHL (1)

Ո՛ պատուական ակն իմ ոսկէճաճանչ՝ զիա՞րդ բեւեռեցար. (Գանձ.։)


Ոսկիազէն

s. adj.

gold armour;
gold-armoured.

NBHL (1)

Զէն ոսկի. կամ որպէս դնի ի յն. սպառազինութիւն ոսկեղէն.


Ոսկիաձոյլ

adj.

cast in gold;
of massive gold, golden.

NBHL (1)

Յոսկիաձոյլ ապարանիցն զի՞նչ օգտի մարմինս. (Լմբ. պտրգ.։)


Ոսկրոտի

s.

bones, skeleton.

NBHL (1)

Որպէս զի գիշատեալք ի թռչնոցն՝ ընկեսցի այսր անդր ոսկրոտին ի գլուխ լերանց. (Փարպ.։)


Ոսնիմ, եցայ

vn.

to be stunted, emaciated, withered;
to etiolate, to dry up.

NBHL (1)

(ռմկ. հոսնիլ ). Ոսին լինել. սնանալ. ազազիլ. տկարանալ.


Ոսոխ, աց

s.

adversary, enemy, opposite;
antagonist, rival, competing.

NBHL (1)

Յորժամ սկսանի ոսոխն, յանդիմանի։ Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ Ընդէ՞ր եդեր զիս քեզ (կամ զքեզ) ոսոխ։ Դատեսցի դատաստան ընդ ոսոխս իւր.եւ այլն։


Ոսոխասէր

cf. Հակառակասէր.

NBHL (1)

Ոչ ըստ ոսոխասիրաց եւ վիճողաց, այլ զիրաւունս պահանջողաց. (Սարկ. հանգ.։)


Ոստակոտոր լինիմ

sv.

to have the branches broken.

NBHL (1)

Ես խոնարհիմ (ասէ թզենին), զի մի՛ ոստակոտոր եղէց. (Մխ. առակ.։)


Ոստայն, ից

s.

texture, tissue, web, weft;
— սարդի, cob-web, spider's web;
խզել զ— կենաց, to cut the thread of life.

NBHL (1)

Սարդի ոստայն ձգես՝ ծածկոյթ զերեսօքդ, զի այնպէս է ստութիւն. (Գէ. ես.։)


Ոստայնանկ, աց

s.

weaver;
knitter.

NBHL (1)

Ինքն արկաւ զիւրեաւ ոստայնանկն աստուածիմաստ. (Վրդն. լուս.։)


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

NBHL (1)

Իբրեւ հաւատարիմ ոստիկանս յանձն առնէր նոցա զհեռաւոր մարզն։ Ո՞չ զիս ոստիկան արարին ի վերայ ձեր երկոցուն. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)


Ոստին

adj.

terrestrial;
dry, arid, parched, adust, burnt up;
— օձ, land serpent.

NBHL (1)

Միւս եւս ծառ՝ որ կոչի միւրիկէ, որ ջրարբին եւ ոստին է. զի ընդ ջրարբի է, եւ ընդ ոստինս ոստին համարի. (Վեցօր. ՟Ե։)


Ոստնում, եայ

vn.

to leap, to jump, to take a leap, to bound, to gambol, to skip, to caper;
to spring on or at, to rush or fall upon;
to rush forward, to fly at.

NBHL (1)

Որպէս թէ մանուկ ոք ի գանիցն վազիցէ, եւ արտաքս ոստիցէ. (Բրս. գոհ.։)


Ոստչիմ, եայ

vn.

cf. Ոստնում.

NBHL (1)

Յուրաստ կայ, ի բաց ոստչի, եւ ասէ, մի՛ զայդ առներ։ Ի բաց ոստչի ծառայն, մի՛ ասէ խափանէք զիս. (Վրդն. ծն.։)


Ոտն, տին, տամբ, ոտք, ոտից

s.

foot;
foot of a mountain;
foot, inches;
foot (measure in prosody);
պատուանդան ոտից, foot-stool;
կռուան ոտին, foot-hold;
ոտից ցաւ, the gout, podagra;
հատանող կոշտից ոտից, pedicure, corn-cutter;
լուացումն ոտից, foot-hath, pediluvy;
— —, — առ —, foot by foot, step by step, inch by inch, by little and little, by degrees, gradually;
առ —, յոտս, առ ոտս, at the feet;
near, at, to;
յոտաց, standing, upright;
յոտից, on foot, walking;
— ընդ ոտին, foot to foot;
յոտից ցգլուխ or մինչեւ ցգլուխ, from head to foot, from top to toe;
յոտին քում, at your coming;
յ— կալ, to rise, to stand up;
կալ ի վերայ ոտից, to stand upon one's legs;
յոտին կալ, to be standing, on foot;
to support or maintain oneself;
յոտին ունել, to uphold, to support, to sustain;
յ— կանգնիլ, to rise, to get up;
— or առ — հարկանել, կոխել ընդ — հարկանել, to foot, to tread under foot, to trample upon;
to despise;
զ— յոտանէ փոխել, to take a step, to walk;
զոտս ամբառնալ, — առնուլ, to start, to depart, to set out, to go away;
զոտս արձակեալ հարկանել, to kick, to foot;
զոտս ամբարձեալ փախչել, to scamper away, to be off;
անկանել յոտս ուրուք, to fall prostrate at the feet of;
— զոտամբ արկանել, to cross the knees;
զոտն հարկանել առ բարկութեան, to stamp on the ground, to trample with anger or rage;
զոտս ի բոյս հարկանել, to wander about the fields or among the mountains;
զամենեսին յոտին կացուցանել, to surpass all competitors;
to surprise, to astonish;
առ ոտս ուրուք խրատիլ, to be brought up at the feet of;
առ ոտս կալ, to be present;
զոտս հատանել, to take away, to destroy, to extirpate, to exterminate.

NBHL (1)

Զոտս իւր ամբարձեալ յակոբայ՝ գնալ յերկիրն արեւելից։ Առեալ զոտսն իւր անդէն ի մահիճսն՝ պակասեաց (իբր կծկելով զինքն)։ Անկեալ առ ոտս նորա՝ ասէ։ Տալ տեառն զնոսա ընդ ոտիւք նորա (յն. հետովք)։ Օրհնեաց զքեզ տէր աստուած յոտին իմում ( այսինքն յետ գալստեան իմոյ այսր)։ Ահա ոտքն՝ որ թաղեցին զայրն քո ի դրանն, հանցեն եւ զքեզ (այսինքն ժիր ոտիւք երիտասարդք)։ Զոտս արձակէին, փախոտեայ գնային։ Զոտս արձակեաց՝ հար զհրէայն եւ անդէն սատակեաց։ Առ ոտն կոխեսցես զառիւծն եւ զվիշապն. եւ այլն։


Ոտնակոխք

s.

treading or trampling under foot;
յ—կոխս ընկենուլ, to throw under the feet;
—կոխ առնել, to foot, to tread under foot, to trample upon.

NBHL (1)

Ետ կապել զնա դահճաց, զի ընկեսցեն յոտնակոխսն երիվարաց, զի կոխեալ սպանանիցեն զնա. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Ե.։)


Ոտնաձայն, ից

s.

tramp, foot-fall;
— անձրեւի, pattering of rain;
— անձրեւի է, there is a noise of much rain falling.

NBHL (2)

Առանց ոտնաձայն իմն առնելոյ եկն, զի զմեղս եկն բառնալ. (Ոսկ. ես.։)

Գորտունք լուեալ ոտնաձայն՝ փախուցեալ խորասուզին. (Մխ. առակ.։)


Ոտնառական, ի, աց

adj.

stopping, impeding.

NBHL (2)

Ե՞րբն ժամանակական է, եւ զիա՞րդն ոտնառական՝ ի մարմնական եղանակս. (Բրս. ծն.։)

Զիարդն ոտնառական նախդիր է. զիա՞րդ արդեօք իմանամ, զիա՞րդ ես կապեալ, զիա՞րդ լուծար. (Երզն. քեր.։)


Ոտնառեմ, եցի

vn. fig. va.

to slip, to slide, to glide, to take a false step;
to stumble, to trip, to commit a fault;
to cause to slip.

NBHL (1)

Ի կերպարանս պաճուճազարդ բանիցն յողդողդեալ ոտնառեցին։ Է՛ զի հանդիպի յինչ եւ նմա ոտնառել. (Բրս. վեցօր. եւ Բրս. հց.։)


Ոտնափոխութիւն, ութեան

s.

motion of the feet, footing, walking.

NBHL (1)

Օրինակ իմն՝ ոտնափոխութեամբ գնացեալ, մինչ զի ի ծայրագոյնն ժամանեալ հասաւ չարիս. (Պիտ.։)


Ոտնհար, աց

adj. fig.

malignant, rejoicing at another's suffering, malevolent, ill-natured;
— լինել, to kick, to cause to fall;
to rejoice at another's woe, to be malignant, malevolent;
to despise, to insult, to laugh at, to mock, to jeer;
— լինել թշուառութեան ուրուք, to insult one in his misfortune.

NBHL (1)

Ծիծաղեցայց զկորստեամբ ձերով, եւ ոտնհար եղէց։ Ոտնհար լիցին ի վերայ փառաց նորա։ Մի՛ ոտնհար լինիր ինձ թշնամի իմ, զի գլորեցայ։ Մի՛ ոտնհար լիցիս որդւոցն յուդայ յաւուրս կորստեան նոցա։ Մի՛ ոք ոտնհար լիցի այրւոյս։ Փոխանակ զի ոտնհար եղերուք ի վերայ սրբութեանց իմոց, որ պղծեցան։ Եթէ ոտնհար եղէ ի վերայ գլորման թշնամւոյ իմոյ։ Առակ. (՟Ա. 26։ Ովս. ՟Ժ. 5։ Միք. ՟Է. 8։ Աբդ. 15։ Բար. ՟Դ. 12։ Եզեկ. ՟Ի՟Ե. 3։ Յոբ. ՟Լ՟Ա. 29։)


Ոտնհարեմ, եցի

va.

to suppliant;
cf. Ոտնհար լինիմ.


Ոտնհարութիւն, ութեան

s. fig.

kick;
ill-will, ill-naturedness, malevolence;
insult, sneer, derision, laugh.

NBHL (2)

Յանցեաւ ժողովուրդն, քանզի յանցոյց զնոսա ահարոն, յոտնհարութիւն թշնամեաց իւրեանց։ Յարուցին վրէժխնդրութիւն սրտի մտօք յոտնհարութիւն։ Յանդուգն եւ ոտնհարութեամբ լինի կորուստ ամպարշտաց։ Անձն չար կորուսանէ զստացիչ իւր, եւ ոտնհարութիւն թշնամեաց արասցէ զնա. (Ել. ՟Լ՟Բ. 25։ Եզեկ. ՟Ի՟Ե. 15։ Առակ. ՟Ժ՟Ա. 4։ Սիր. ՟Զ. 4։)

Բաղդատ իբրեւ ոտնհարութեամբ այսպէս սկսաւ յառաջաբանել։ Բամբասեն զիս, եւ ոտնհարութեամբ խօսին ընդ իս. (Իսիւք.։)


Որ՞, ո՛ր

adj.

which ? what ?
որո՞վ իշխանութեամբ, with what authority ?
ո՞ր որդի է, who may that child be ?
յո՞ր իրս եւ յի՞նչ միտս առաքեաց, for what and why did he send ?
որո՞վ իւիք, by which ? with what ?
յո՞ր վայր, up to where ?
յորո՞ւմ ժամու, at what hour ?
ո՞ր աղագաւ, why ? for what reason ?
զորմէ՞ օրէ ասիցէ, and what day does he fix ?
զո՞ր օրէնք ունի, what law prevails ?
վասն ո՞ր արդար վաստակոց, for what just deserts ?
որո՞վք երեսօք հալածիցեն, with what effrontery they will drive away ?
գիտէ զիւրաքանչիւր ոք ըստ կարգի՝ եթէ որ ըստ որմէ իցեն, he knows each one by the order in which he comes;
եւ որ այլ or այլն եւս, եւ որ ի կարգին, եւ որ ինչ ի կարգին, and so on and so of the rest, et cetera.


Որակ, աց

s.

quality;
colour;
manner, form.

NBHL (1)

Յաղագս որակի, եւ որակութեան։ Որակութիւն ասեմ, ըստ որում որակք (գոլ) ոմանք ասին։ Այսոքիկ որակութիւնք են. քանզի ընդունականք սոցա՝ որա՛կք ասին ըստ այսմիկ. ո՛րզան, մեղրն վասն քաղցրութիւն ունելոյ քա՛ղցր ասի։ Թէ պատահեսցէ նոյն առ ինչ եւ որա՛կ եալ (այսինքն լեալ, կամ ել)։ Տեսակն եւ սեռն՝ որակ իմն (այսինքն զորպիսի) գոյացութիւն նշանակէ. (Արիստ. ստորոգ.։)