Your research : 10 Results for զօրագլուխ

Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

• =Սասան. պհլ. [other alphabet] spāh «զօրք, բա-նակ»+ [syriac word] sālār «սալար, զօրագլուխ», պազ. spahsālār, պրս. [arabic word] sipāhsa-lār «զօրագլուխ» (որ և sipahsālār), իրանե-ան հին ձևից էլ վրաց. სბარხალარი սպարսա-լարի «զօրապետ»։-Հիւբշ. 239։


Զօրագլուխ, գլխաց

s.

general, commander, leader;
— հաւատոց, author of the faith.


Շառ

adj.

cf. Շէկ.

• ՆՀԲ «իբր թրք. qarγaša. թող զի և արաբ. շէրր կամ շէռ «չար, չարք», շա-ռագլուխ «շառագունեալ գլխով, արիւն-ռուշտ կամ գլուխ խռովութեան, չարա-գլուխ», շառամայր «իբր զօրագլուխ, ի sar «գլուխ»։


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

• , ի-ա հլ. «զօրագլուխ, զօրա-պետ» ՍԳր. Ագաթ. Եղիշ. որից սպարապե-տութիւն Ագաթ. սպարապետական Յհ. կթ. նոյն է նաև ասպարապետ Մծբ. Փարպ. որից ասպարապետութիւն Բուզ. իսկ հայկական բարդութեամբ է սպայապետ Կորիւն։


Ստրատելատ

cf. Սպարապետ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «զօրապետ, զօրագլուխ» (իբրև յունական տիտղոս) Բուզ. Խոր. Վկ. գէ. 14 (Ստրատելատք՝ որ կոչին զօրավարք) որ և ստրատեղատ Ճառընտ. որից ստրա-տելատութիւն Վրք. հց. Յալսմ.։


Ասպահապետ, աց

s. adj.

s. adj. cavalry general.

• = Պհլ. spāhpat «սպարապետ, զօրագլուխ. որից պրս. [arabic word] sipahbad կամ [arabic word] ispahbad, ispahbud և տառադարձուած՝ ա-րաբ. [arabic word] asbahbuδ, յն. σπε βέδης (Պրոկոպիոս, Պարս. պատ. Ա. 10)։ Բառի հին ձևն էր հպրս. spādapati, որ Արշակունեաց ժամանակ փոխ առնուելով՝ դարձաւ հյ. սպա-ռատետ. ասպարապետ, իսկ Սասանեանց ժամանակ երկրորդ անգամ փոխ առնուելով նոր ձևով՝ դարձաւ ասպահապետ։ Իրանեան բառերը կազմուած են spāda > spāh > sipāh «սպայ, զօրք» և pati>pat>bad «պետ, տէր» բառերից։-Հիւբշ. 22, 240։


Փանդուրակ, այ

s.

son of a carpenter.

• = loseph Pandora անձի անունն է, որ հին հրէական մի առասպելի մէջ Քրիստո-սի հայրն էր համարւում։ Այս առասպելը առաջին անգամ գրի առաւ հռովմէական մատենագիր Celsus (3. Ք. 178)՝ իր հա-կաքրիստոնէական գրութեանց մէջ. «Joseph Pandora, հռովմայեցի զօրագլուխ կալաբրի-ական լեգէոնի յանկոյց զեբրայեցի աղջիկն Միրիամ ի Բեթղեհեմէ և եղև հայր Յիսուսի». (հմմտ. Որոգինէս, Ընդդէմ Կելսեայ Ա. 28, 32)։ Նոյնը կրկնում են նաև Թալմուդը և Սէֆէր Թոլէդոթ Եշու (Գիրք ծննդեան Յի-սուսի) հրէական առասպելական գրուածքը։


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Զօր, ու, աց

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• , ու, ա հլ. (եզակիում գլխաւորապէ։ գործածւում է ու հլ. յոգնակիում ա հլ. բայց շատ անգամ կայ յգ. սեռ. զօրուց, մէկ ան-գամ եզ. գըծ. զօրաւ Դան. ժա. 13. սակայն ո՛չ բնաւ զօրի, յետնաբար կայո հլ. գըծ. զօ-րով, զօրովք) «ուժ, զօրութիւն» Բ. մակ. ժդ 45 Դան. ժա. 13. «զօրք, զինւորների խումբ» ՍԳր. Բուզ. որից զօրանալ «ուժեղանալ, սաստկանալ» ՍԳր. զօրութիւն «ուժ, ազդե-ցութիւն, ներգործութիւն, զօրք, հրաշք, հրեշ-տակները» ՍԳր. զօրացուցանել ՍԳր. Եզն. զօրագլուխ ՍԳր. զօրագոյն ՍԳր. Եզն. զօրա-ժողով ՍԳր. Բուզ. Եւս. քր. Կոչ. զօրական ՍԳր. Կիւրղ. թգ. զօրանիստ Բուզ. զօրավիգն Սգր. Եւս. քր. զօրավար ՍԳր. զօրաւոր ՍԳր. զօրեղ Բ. մակ. ժե. 17. զօրել Ես. ծ. 2. Եզն. անզօր ՍԳր. Ոսկ. Եզն. մեծազօր Գ. մակ. ե. 7. Վեցօր. Ոսկ. Եզն. Կոչ. Ագաթ. Եւս. քր. բազմազօր Բուզ. Կոչ. հեծելազօր ՍԳր. Եւս քր. զօրօգուտ «զինակից» Եւագր. 99։ Նոր գրականի մէջ զօրաբանակ, զօրագունդ, զօ-րախումբ, զօրակոչ, զօրահանդէս, զօրահւա-մանատար, զօրանոց, զօրանց, զօրաշարք, զօրապետական, զօրապետութիւն ևն. տես և հզօր։


Գլուխ, գլխոց

s.

head;
chief;
summit, top;
individual;
the first place, the first rank;
— գրոց, chapter;
— նաւի, prow;
— գործոց, master-piece;
— ցամաքի, point, cape;
— անկեան, angular stone;
— սեան, capital;
— գրամոց, capital, funds, principal, capital or principal sum;
ըստ գլխոյ, ըստ գլխոց, ըստ —, առ —, by head, for each person;
so much a head;
զայն ութ օրն ի —, all this week;
ծածկել —, to be covered, to put on one's hat;
բանալ զ—, to uncover, to take off one's hat;
ի — հանել՝ տանել՝ ածել, to finish, to conclude, to bring to a head, to end, cf. Գլխաւորեմ;
ի — ելանել՝ հասանել՝ գալ՝ երթալ, to be finished or brought to a close, to end, to come to an end;
— ամսոց, the first day of the month, new moon;
— տարւոյ, new year's day;
— բանից, exordium, preamble;
point, article;
— ճանապարհաց, end of the street;
— տողին, beginning of a verse;
առնու Տէր զտէրդ ի զլխոյ քումնէ, Lord will take away thy master from thee;
ունել զթիւ գլխոց որդaւոցն, to take the number of the children;
քանի՞ —ք պատժոց, how many punishments ?
հանել ընդ —ն or ընդ կառափն զյանցանս ուրուք, to have one's revenge, to punish;
— ամբառնալ, to revolt;
անկանիլ զգլխով, to fall suddenly on the enemy;
դնել զ— ի կշիռս, to put one's life in jeopardy;
կալ ի —, to put one's self at the head, to be the leader;
— բանիցս, finally, at length, in conclusion.

• , ո հլ. (յետին ձև է գըծ. գլխօք Գ. թագ. ը. 1) «մարդու կամ անասունի գլուխ, 2. ծայր, սկիզբ կամ վերջ, Յ. պետ, իշխան, գլխաւոր, 4. դրամագլուխ, մայր գումար, 5. գրքի գլուխ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կոչ., որից՝ գլխագար Ոսկ. ա. տիմ., գլխագերծ Ոսկ. մ բ. 23, գլխադիր Եզեկ. ժգ. 18, 21, գլխանի «գլուխներ» Բուզ. ե. 4, գլխապարտ Դան. ա. 10. Եզն. Ոսկ. ես., գլխատել Մտթ. ժդ. 10. Ղկ. թ. 9. Եւս. քր., գլխարկել «գլուխը կախել» Եսթ. զ. 12. Վեցօր Ոսկ. փիլ. 497. Մծբ. Եփր. նին., զլխաւոր ՍԳր. Ոսկ. ես., գլխիբաց Վեց-օր., գլխովին «ինքը. 2. բոլորովին» ՍԳր. Ա-գաթ. § 131. Եփր. ա. կոր. որ և ի գլխովին ևոկնագիր Ագաթ. էջ 54բ, 12 ա, Բ. մակ. բ. 33. Հռ. ժո. 2 (բառիս հետ նոյն կազմութիւնն ունի վրաց. თავადი թավադի «ինքը», որ ծա-գում է თავი թավի «գլուխ» բառից. Մառ. Гpaм. др.-арм. яз. 55), գլխել «կործա-նել» Լաբուբ. 31 (ըստ Վարդանեան, ՀԱ, 1914, 118 ուղղելի խլել), զգլխել «գինովց-նել» Ոսկ. բ. տիմ. գ., բազմագլուխ Ոսկ. մտթ., երկգլխի Եւս. պտմ., բարձրիգլուխ Յկ, բ. 13, գահագլուխ Մրկ. ժբ. 39. Ոսկ. մտթ., մերկագլուխ Ոսկ. մ. բ. 9, յհ. ա. 1, մարդա-գլուխ Եւս. քր., դարագլուխ Ոսկ. ամբակ. զօրագլուխ ՍԳր, կորագլուխ Ոսկ. յհ. բ. 20-յոգնակի ձև է՝ զօրագլխեան Եղիշ. դ. էջ 74 Նոր բառեր են՝ գլխաբաց, գլխագին, տխա-ծածկ, գլխապատառ, գլխատառ, գլխիկոր. գլխոսկր, գլխաւորաբար, գլխան «քեֆալ ձու-կը», գլխարկաւոր, գլխարկավաճառ, գլխա-ցաւանք, քաղաքագլուխ, իշագլուխ, հաստա-գլուխ, սևագլուխ, դրամագլուխ ևն։


Definitions containing the research զօրագլուխ : 1 Results

Դարապետ, աց

cf. Դարապան.

• , ի-ա հլ. «դռնապան» Նոռաս ա. մնաց. ժե. 24. ժզ. 42, Կոչ. էջ 289, Մծբ. էջ 371, 391. Եփր. տնընդ. 43. Թէոդոր. խչ. 163, սրից՝ դարապետական «դժոխքի դռնապա-նին պատկանող, սանդարամետական» Թէո-դոր. խչ. 161։-Դարապետ բառը յետոյ գոր-ծածութիւնից ընկնելով՝ տեղ տեղ սխալմամը գրուած է դարանապետ և կարապետ (սրանց սրբագրութիւնը տե՛ս Վարդանեան և Նո-րայր, ՀԱ, 1913, 296)։-Բառ. երեմ. էջ 74 մեկնում է «հարիւրապետ», հետևցնելով ղար «հարիւր տարի» բառից! իր աղբիւրն է անշուշտ Փիլ. ել. 500 «Եթէ զօրագլուխն ոչ իցէ ընդ նոսա, երկրորդ իշխանք և դարա-պետք և դասապետք լինելով՝ զերկրորդսն մատուզանեն պէտս»։