Definitions containing the research ը : 10000 results

Մայրասպան

s.

a matricide.

· Calfa

NBHL (1)

Եւ ես եղկելիս եղէ մայրասպան՝ իժի կորեանց նման. (Մարաթ.։ Ուր Լեհ. ընթեռնու, մայրասպան իժից նմանեցայ։)


Մայրաքաղաք, աց

s.

metropolis, capital;
— վանք, cf. Մայրավանք.

· Calfa

NBHL (1)

Մայրաքաղաքն երուսաղէմ։ Խորան լուսոյ զվերին մայրաքաղաքէն է իմանալ ըստ պօղոսի. (Շար.։ Խոսր.։)


Մայրաքաղաքացի, ցւոյ, ցեաց

s. adj. native or inhabitant of a metropolis;
metropolitan.

· Calfa

NBHL (2)

Ունի իշխանութիւն յեպիսկոպոս նորին մայրաքաղաքացւոյն ապաւինիլ. ապա եթէ մայրաքաղաքին եպիսկոպոսն ոչ իցէ անդ, ի մօտագոյն գաւառին եպիսկոպոսն ընթասցէ. (Կանոն.։)

Զի՞նչ արդեօք պարտ է նախանձել. ընդ որո՞յ մայրաքաղաքացեաց եւ եպիսկոպոսաց եւ հարանց. (Մագ. ՟Ա.։)


Մայրենի, նւոյ, նեաց

adj. s.

maternal, motherly;
by mother's side;
— հաւ, maternal grandfather;
—ք, mother's country or birth-place.

· Calfa

NBHL (2)

Մայրական. որ ինչ հայի ի մայր. ի կողմն եւ յազգ նորա. մօրը, մօրենական.

Աբեսողոմ ընտրեաց զմայրենի փշաբերութեանն (այսինքն զայլազգի մօր) չարութիւն. (Պիտ.։)


Մայրեւոր, աց

s.

pine forest;
woodman, hewer down or feller.

· Calfa

NBHL (1)

Ելեալ ի լիբանան լեառն մայրեւորօք փայտս կոտորէր։ Երթեալ ընդ մայրեւորս՝ կոտորեաց ի լեռնէն, որ կոչի լիբանոս, մայրս. (Եւս. քր. ՟Ա. յն. հոմաձայն, որ ձգի եւ ի ՟Ա նշ։)


Մայրի, րւոյ, րեաց

s.

wood, forest;
trees, grove;
cavern, den, lair.

· Calfa


Մանանեխ, ի

cf. Մանանիխ.

· Calfa

NBHL (4)

Ոմանց քաղախ եւ մանանիխ արկանէինընդ քիթսն. (Եփր. վկ. արեւ.։)

Կիսոցն քացախ եւ մանանիխ արկեալ ընդ քիթսն. (Ճ. ՟Ժ.։)

Զհաւատ բոլոր մանանեխին ... ոչ ըստացայ իմումս անձին. (Յիսուս որդի.։)

Արկին ընդ ըռնկունս նորա տրորեալ մանանեխ քացախով. (Հ=Յ. սեպտ. ՟Ժ՟Թ.։)


Մանաւանդ

conj. adv.

more, rather, better;
—, -զի, —թէ, above all, chiefly, principally, especially.

· Calfa

NBHL (2)

Երանելի՛ է մանաւանդ տալն՝ քան առնուլն։ Մորմոքէին մանաւանդ ի վերայ բանին։ Լա՛ւ է ինձ մանաւանդ մեռանել, եւ ոչ զի զպարծանս իմ ոք ընդունայն համարիցի։ Այլ այժմիկ ծաներուք զաստուած, մանաւանդ թէ ծանուցայք յաստուծոյ։ Միթէ ո՞չ լուան. մանաւանդ զի ընդ ամենայն իսկ երկիր ել բարբառ նոցա. եւ այլն։

ՄԱՆԱՒԱՆԴ. ՄԱՆԱՒԱՆԴ ԹԷ. ՄԱՆԱՒԱՆԴ ԶԻ. μᾶλλον, μάλιστα , μενοῦνγε magis, potius, immo, imo. Առաւել. յաւէտ. տինա. ... (յն. մա՛լլօն, մա՛լիսդա, մէնու՛նղէ լտ. մա՛ճիս, իմօ , որպէս եւ անդէ. իտ. աւա՛նդի, է յառաջ. առ հասարակ լծորդք ընդ հյ. Մանաւանդ. տե՛ս եւ զբառսն Գահաւանդ, Դարաւանդ, Սարաւանդ, Բարձրաւանդակ, իբր՝ եւ անր, կամ յառաջ մատուցեալ ինչ)


Մանեմ, եցի

va.

to spin;
to twist, to twine;
to complicate;
to weave.

· Calfa

NBHL (1)

Զճիճին յիշէ, որ ի վերայ ջուրցն երագ երագ մանի մանի. այսինքն մանուածով ընթանայ, սողի. (Լծ. նար.։)


Մանկաբար

adv.

like a child, childishly, in a puerile manner.

· Calfa

NBHL (1)

Բայց մանկաբար անմտացեալ, թէոդոսէ ըստամբակեալ. (Շ. վիպ.։)


Մանկագոյն

adj.

youngest, younger, minor, under age.

· Calfa

NBHL (5)

νεώτερος, -ρα junior νεαρώτερος recentior. Մանուը կրտսեր. կրտսերագոյն. երիտասարդագոյն. առոյգ հասակաւ. փոքր. փոքրիկ. եւ Համբակ. կէնճ, ճահիլ, կտրիճ.

Եթէ եղբայր մանկագոյն կարգեսցի ուսուցանել զերիցագոյնն ըստ հասակին։ Թէ դիպեսցի պառաւուն մեղանչել զնոյն (յանցուած) մանկագունին, ծանրագոյն մեղադրութեան արժանի մանկագունացն (այսինքն քան զմանկագոյնս) լինել. (Բրս. հց.։)

Առողջաց, եւս առաւել մանկագունաց ի նոսա, եւ կարօտից թառամեցուցանել ընդ ծաղկի մարմնոյն եւ զախտս բնաւորականս. (Սարկ. հանգ.։)

Մկրտչին եւ աստուածաբանին (յովհաննու) անունն (ի) հին գրեանն մի է, բայց մանկագոյն հարքն մեր փոխեալ են, ըստ որում եւ միտք անուանցն այլափոխին. յովանէս՝ ձայն, եւ յովհաննէս՝ հնազանդութիւն. (Վրդն. աւետար.։)

Մանկագոյն քան զդրախտն՝ գինըմպութիւն. քան զօրէնս երիցագոյն՝ պահք։ Ոչ մանկագոյն գիւտս հարցն է գանձս այս. (Բրս. պհ. ՟Ա։)


Մանկածու, աց

s.

school-master, pedagogue.

· Calfa

NBHL (1)

Դիոգենէս՝ զմանկածուն տանջեաց, ասելով, ընդէ՞ր այդպէս դաստիարակես։ Զմանկածուն գաւազանաւն եհար։ Ի մանկածուն կողմն միտեալ կարկառէր զանիրաւ ստահակութեանցն տուգանս. (Պիտ.։)


Մանկական, ի, աց

adj.

infantile, puerile, childish.

· Calfa

NBHL (1)

Ի մանկական տիսն հպարտացեալ՝ զընդդէմսն առնէ պատասխանի. (Լաստ.։)


Մանկակեր, աց

adj.

eating one's own children.

· Calfa


Մանկակոտոր

adj.

child-murdering.

· Calfa

NBHL (1)

Նայեա՛ց ընդ վախճան մանկակատոր յանդգնելոյն։ Զմանկակատորն (զհերովդէս) յայլոց սպանեալ գտանէր. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Մանկամայր, մօր

s.

mother, young mother.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զպտուղ որովայնի ի գիրկս ըստ նմանութեան մանկամօր առեալ ընդգրկեալ բերէին. (Ագաթ.։)


Մանկամարդ, աց

s.

young woman, maiden or girl.

· Calfa


Մանկամարզ, ից

adj. s.

gymnastic;
gymnastic-master.

· Calfa

NBHL (1)

Վարժիչք եւ մանկամարզք զայսոսիկ՝ որ յասպարիսաց նահատակութիւնս ընթանան, յառաջ ածելով. (Բրս. պհ. ՟Բ։)


Մանկամոլ, ից

adj.

sodomite, pederast.

· Calfa

NBHL (1)

Էր կարծիս առ աթենացիսն, եթէ մանկամոլ էր սոկրատէս՝ վասն ընտրելոյ զգեղեցկակերպսն (յաշակերտութիւն). (Նոննոս.։)


Մանկամոլութիւն, ութեան

s.

pederasty, sodomy.

· Calfa

NBHL (1)

παιδομανία puerorum insanus amor. Մոլիլն տռփանօք ի մանկունս. մանկատռփութիւն. արուամոլութիւն. սոդոմականն մեղք ընդդէմ բնութեան.


Մանկանամ, ացայ

vn.

to become as a child;
to become strong and vigorous again, to grow young.

· Calfa

NBHL (1)

Արքայն արքայից իջեալ՝ մանկացեալ ընդ տղայս. (Ճ. ՟Գ.։)


Մանկասնութիւն, ութեան

s.

nourishment, care, or education of children.

· Calfa


Մանկասպանութիւն, ութեան

s.

child-murder, infanticide.

· Calfa

NBHL (1)

Սովորութիւն մանկասպանութեան բաբելովն եւ միջագետք եւ քաղդէացւոց ազգն ոչ ընդունի. (Փիլ. իմաստն.։)


Մանկաւոր

adj.

having children;
childish.

· Calfa

NBHL (1)

Առ դեւն՝ որ խոստանայ մեզ ընդ միտս մեր՝ փառաւորել զմեզ առաջի մարդկան. եւ որ փախչին աղաղակաւ՝ մանկաւոր է. (Եւագր. ՟Ի՟Զ։)


Մանկաւորեմ

vn.

to machinate, to plot, to devise.

· Calfa

NBHL (1)

Առ դեւն՝ որ խոստանայ մեզ ընդ միտս մեր՝ փառաւորել զմեզ առաջի մարդկան. եւ որ փախչին աղաղակաւ՝ մանկաւոր է. (Եւագր. ՟Ի՟Զ։)


Մանկերամ, ի

s.

troop, hand or company of children.

· Calfa


Մաննայ, ից

s.

offering, gift.

· Calfa

NBHL (3)

Նոյն բառ է եւ ի յն. μάννα manna. ըստ ըբր. մինէա այսինքն Ընծայ. նուէր. պատարագ. տուրք. (լծ. լտ. մունուս ).

Ա՛ռ ի ձեռին քում մաննայ, եւ ե՛լ ընդ առաջ առնն աստուծոյ։ Ոչ ետ մաննայ արքայն ասորեստանեայց ի տարւոջն յայնմիկ։ Սեղանն պղնձի ոչ կարէր ընդունել զողջակէզսն եւ զմաննայն եւ զճարպսն։ Նաշիհ եւ մաննա ըստ խոյին եւ ըստ որոջացն. (՟Դ. Թագ. ՟Ը. 8. 9։ ՟Ժ՟Է. 3. 4։ ՟Բ. Մնաց. ՟Է. 7։ Եզեկ. ՟Խ՟Զ. 7. 11. 14. 15. 20։)

(Իսկ ռմկ. ըստ իտ. մաննա՝ է մաքրողական դեղ անոյշ աւելի քան զչափն՝ վիժեալ ի ծառոյ՝ մանաւանդ ի սիկիլիա։)


Մանուած, ոց

s. fig.

spinning;
twisting;
weaving;
turn, bend, winding;
winding, complication, intricacy, intrigue, entanglement;
— բանից, ambages, circumlocution, circuit, roundabout way;
beating about the bush, circumlocutory speech;
— մտածութեանց, caprice, whim, fancy, freak;
— ականջաց, helix, the outer margin of the ear.

· Calfa

NBHL (3)

Գերակայ գագաթան ընդելուզին մանուածովք շարամանեալք արքայիցն (քարինք պատուականք). (Մագ. լ։)

Լսելիք ոչ ուղղակի են բացեալ, այլ մանուածով (կամ մանուածոյ) գնացիւք յօդոցդ զհնչումն ընդունին ... հնչիւն շուրջ եկեալ զմանուածովքն. (Բրս. հայեաց.։)

Տե՛ս, թէ ո՛րպէս ոլորէ զբանն մանուածով՝ ի նահապետացն, ի մարգարէիցն, ի զաւակէն՝ որ ըստ աւետեացն, շարամանելով զհինն եւ զնորս. (Ոսկ. գծ.։)


Մանուածոյ, ից

adj. fig.

spun;
twisted;
winding, tortuous, zigzag;
full of circuits, complicate, intricate, knotty.

· Calfa

NBHL (2)

Եւ ըզբաժակդ մանուածոյ ճախարակեալ մակացութեան. (Մագ. ոտ. խչ.։)

Անօգտակար վարկանիւր ախմարաց յաղագս ընդ մանուածոյ բանից պարունակելոց որ ի նմայն տեսութեանց. (Շ. հրեշտ.։)


Մանրախիճ

s.

coarse sand, pebbles, gravel.

· Calfa

NBHL (2)

Որոյ մասունքն են որպէս զմանր խիճ, կամ մանր որպէս զխիճ. ուստի Մանրախիճ քար կամ աւազ՝ նոյն է ընդ խիճ. որ եւ ԿԱՊԻՃ. χάλιξ silex, calculus. մանր քարիկ.

Զի մի՛ կարասցեն մտանել ընդ քարակոյտս մանրախճին. (Տէր Իսրայէլ. նոյ. ՟Ժ՟Ը.։)


Մանրախոյզ

adj.

searching or examining accurately;
accurate, exact, punctilious;
prying, inquisitive;
— լինել or —խուզիւ քննել, to examine minutely, to scan, to sift;
— լինել, to refine, to be critical, to subtilize;
to be inquisitive;
—խուզիւ հարցանել, to interrogate inquisitively.

· Calfa

NBHL (1)

Մանրախոյզ շօշափմամբ աջոյ՝ զեղջերս արքայից յաղթողաբար ըմբռնեալ կալան. (Նար. խչ.։)


Մանրակծու

adj.

stinging, biting, pinching.

· Calfa

NBHL (1)

Մա՛նր կամ սո՛ւր կծանօղ. կծուակիծ. զկծեցուցիչ. կսկծցընօղ, խըշխըշցընօղ.


Մանրամաղ

adj.

finely sifted, minute, subtile;
— փոշի, very fine powder or dust, atom, corpuscle.

· Calfa

NBHL (3)

Մանր մաղեալ. որպէս ալիւր, փոշի, շամանդաղ. հիւլէ. մղեղ. եւ այլն. ըստ յն. անհատ մարմին կամ անբաժանելի. ἅτομος, ἅτομα καὶ ἁμερῆ σῶματα atomus, corpus indivisibile.

Ըստ նմանութեան մանրամաղ փոշւոյն հիւղէի։ Որ ընդ լուսանցոյց երդոցն ի շողսն խաղայցէ մանրամաղ փոշին. (Ագաթ.։)

Համանման նշուլիցն, որք յականէն տուընջեան ստորիջեալ ընդ լուսանցսն մանրամաղ փոշէտեսակութիւն. (Մագ. ՟Զ։)


Մանրամասն, սանց

s. adj.

small part or portion, particle;
mosaic;
minute, detailed;
exact, particular;
— կոտորել, to pound, to beat small, to triturate;
ի — մասունս պարապել, to apply oneself to particulars;
հանճար ամփոփեալի —մասունս, limited intelligence;
միտք ցնդեալ ի —մասունս, a mind lost in details.

· Calfa

NBHL (2)

ՄԱՆՐԱՄԱՍՆ. ա. λεπτομερής tenues et exiles partes habens, minutus, subtilis. Ունակ մանր մասանց. մանրամասնեայ. եւ Նուրբ. նրբին. մանրազնին. ըստ իւրաքանչիւր մանր մասանց խուզարկեալ.

Ոչ ըստ շարադրութեան՝ որ ըստ մանրամասնիցն, առնեն տարերք՝ զմարմինս, այլ ըստ փոխադրութեան եւ միութեան. (Նիւս. բն.։)


Մանրամասնաբար

adv.

cf. Մանր.

· Calfa

NBHL (1)

λεπτομερῶς, κατὰ μέρος minutim, per partes, particulatim. Ըստ մանր մանր մասանց. մի ըստ միոջէ՝ ի մանունս իջանելով. մանր մանր, մէկիկ մէկիկ.


Մանրապատում

adj. adv.

related in detail, told minutely;
in detail, minutely;
— առնել, to enter into details, to describe, relate or recount circumstantially, to give a full and particular account.

· Calfa

NBHL (1)

Պատմել ձեզ մի ըսի միոջէ մանրապատում նշանօք։ Առեալ մանրապատում նշանօք ուսուցանէր. (Ագաթ.։)


Մանրատունկ տունկ

s.

small plant.

· Calfa

NBHL (1)

Առ (այսինքն էառ) ի սերմանէ երկրին, եւ ցանեաց ընդ երեսս դաշտին տունկ մանրատունկ. (Եզեկ. ՟Ժ՟Է. 5։)


Մանրացօղ

s.

thin drizzle or dew.

· Calfa

NBHL (1)

Արկանէ ցօղ մանրացօղ ընդ ամենայն երեսս երկրի. (Վեցօր. ՟Զ։ Շիր.։)


Հոռոմ, ի, ոց

s. adj. roman, latin;
greek.

· Calfa

NBHL (1)

ՀՈՌՈՄ ՁԻՒԹ ՅՈՒՆԱՑ. ՀՈՌՈՄ ՁԻՒԹ. Ազգ ընտիր ձիւթոյ։ (Բժշկարան.։ Վստկ.։)


Հոռոմարէն

cf. Հոռոմերէն.

· Calfa


Հոռոմերէն

adv.

in latin or greek.

· Calfa


Հոսական, ի, աց

cf. Հոսանուտ.

· Calfa

NBHL (1)

Որպէս ըզջուրս այս որ առ մեզ՝ է հոսական։ Այլեւ զպայծառ լուսոյն աղբիւր միշտ հոսական. (Երզն. ոտ. երկն.։)


Հոսանուտ

adj. fig. s.

flowing, running, fluid;
transitory, transient;
fluid;
ելեկտրական — electric fluid.

· Calfa


Հոսանք, նաց

s. phys.

stream of water, watercourse;
overflowing, flowing out;
water-fall;
current, stream;
— հոգւոյն, the gifts of the Spirit;
— հրոյ, volcanic eruption;
torrent of flame;
— չարեաց, a torrent of ills;
—նս ջուրց իջուցին աչք իմ, my eyes have become water-brooks, my eyes run down with rivers of water.

· Calfa


Հոսեմ, եցի

vn.

to shed, to spill, to pour out;
to flow, to fall, to drop;
to gush, to stream, to run;
to scatter, to disperse;
to winnow, to fan;
to precipitate;
— յորդաբուխ արտօսր, — իբրեւ զհեղեղ զարտասուս, to shed tears abundantly, in torrents;
— հողմոյ, to cast to or throw to the winds;
cf. Հոսիմ.

· Calfa

NBHL (7)

ῤύω, ἑκχέω effluo, effundo κατάγω deduco. Հեղուլ առատութեամբ. վայթել յորդութեամբ. բղխել, ի վայր իջուցանել զլոյծ իրս. վազցընել, թափել.

Ցրուեցից զձեզ ընդ ամենայն ազգս, զոր օրինակ հոսի հոսչաւ։ Իբրեւ զփոշի հոսեալ ի կալոյ։ Իբրեւ զունգ յարդի հոսեալ յերեսաց հողմոյ։ Հոսեսցէ զնոսա յայնկոյս գետոյն։ Հոսեցից զնոսա ընդ գաւառս։ Մանրեսցէ եւ հոսեսցէ զամենայն թագաւորութիւնս։ Զչորրորդ մասն հոսեսցես հողմոյ։ Որպէս փոշի՝ զոր հոսէ հողմ ի վերայ երեսաց երկրի.եւ այլն։

Զմանկունսն ի պարսպաց անտի ի վայր հոսեցին։ Զանձն ի բարձուէ ընդ պարիսպն հոսել։ Հոսել վիրգս մեծամեծս. (՟Բ. Մակ. ՟Զ. 10։ ՟Ժ՟Դ. 43։ ՟Ա. 16։)

Հոսէր ընկենոյր բարդս բարդս ի մէջ զօրացն։ Զաշտարակն վերուստ ի վայր փլուզեալ հոսեաց. (Ագաթ.։)

Հարկանէր զվէմն, եւ հոսէին ջուրք։ Ջուրն հոսէր յաջմէ կողմանէ։ Արիւնն գունդագունդ արտաքս հոսէր։ Իբրեւ զջուր հոսեալ ընդ զառ ի վայր.եւ այլն։

ՀՈՍԵԼ. κρημνίζω, κατακρημνίζω praecipito βάλλω mitto, ejicio. Վերուստ ի վայր ցնդել, գահավիժել. զընկենուլ. թօթափել. կործանել. թափել. վար ձգել, նետել.

Հոսեցան յովնաթան, եւ որ ընդ նմա էին, ի դարէ անտի. (՟Ա. Մակ. ՟Թ. 48։)


Հոսեցուցանեմ, ուցի

va. mech.

to cause to flow;
to discharge.

· Calfa

NBHL (1)

cf. ՀՈՍԵՄ. ն. ըստ ՟Ա նշ. վազցընել.


Հոսիչ, չի, չաց

adj. s.

shedding, pouring out;
scattering, spreading;
dispersing;
winnowing-fan.

· Calfa

NBHL (1)

Յուշ առնէ զկալոյ եւ զհոսողին զընտրութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)


Հոսումն, ման

s.

flowing out, outpouring, effusion, discharge;
leakage.

· Calfa

NBHL (1)

ՀՈՍՈՒԹԻՒՆ ՀՈՍՈՒՄՆ. ῤύσις, ἕκχυσις fluxus, fusio, effusio, profluvium. որ եւ ՀՈՍՔ. Հոսիլն՝ ըստ ամենայն նշ. բղխումն, ծորումն, գիջութեան անցք. անցաւորութիւն. վայրաբերումն.


Հովահարեմ, եցի

va.

to fan, to blow, to revive a fire.

· Calfa

NBHL (1)

ἁναρρυπίζω flabello, sive flatu excito. որ եւ հովահարել. Հովել. զովացուցանել կամ արծարծանել հողմով. հովահրել, եւ հովթըփել.


Հովանանամ, ացայ

vn. fig.

to overshadow, to shade, to shadow;
to seat or repose oneself in the shade;
to take under one's protection, to protect, to defend, to shelter.

· Calfa

NBHL (3)

ՀՈՎԱՆԱՆԱԼ. իբր կր. վերնոյն. σκιάζομαι . Հովանի ընդունել. հանգչել ի հովանւոջ. լինել ընդ հովանեաւ պաշտպանութեան.

σκιάζω, ἑπισκιάζω obumbro, protego. Հովանի լինել կամ առնել ումեք։ Նմանութեամբ՝ Պահպանել. պաշտպանել. շուք ընել, շքին տակը առնել.

Ասեն արամազդայ հովանանալ ընդ կաղնեաւն դոդանայ. (Նչ. եզեկ.։)