Your research : 188 Results for լի

Entries' title containing լի : 1339 Results

Definitions containing the research լի : 3136 Results

Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əsti-ձևից, որ գալիս է k'ās-, k'əs-«առաջնորդել, ուսաւ-ցանել, կրթել» արմատից. ցեղակիցներն են ստնս. [other alphabet] çasti-կամ ( çsu. «պատիժ, սաստ, արտօնութիւն, հրաման», [other alphabet] ças, çiš «արտօնել, հրա-մայել, պատժել, տիրել, կրթել, ուսուցանել», [other alphabet] castár-«պատժող, հրամայող, սաստող, իշխանաւոր», [other alphabet] cāstra-«ուսման գիրք, ձեռնարկ, դասագիրք, կա-նոնազիրք», [other alphabet] çišya «աշակերտ». զնդ. ❇ sastu «ասուցանէ» ❇ sastar-. «իշխանաւոր, իշխան» (որ և պհլ. sāstār «տիրող, իշխող, ոռնակալ»), [syriac word] sasta «մարդ չարչարող, անգութ. գազանաբարոյ»։-Ուրիշ լեզուների մէջ այս արմատը չէ՛ պահուած։ Առաջ նոյն արմատի տակ եևն դնում նաև լտ. castigo «պատժել», castus «պարկեշտ», միռլ. cāin «օրէնք», բայց աւ-ժըմ չեն ընդունում (Pokorny 1, 358, Walde 138, Brugmann Grdr2 1, 526)։-Հիւբշ. 488,

• ՓՈԽ.-Վրաց. სახტიკი սաստիկի «անգութ, կարծր, խիստ», სახტიკი კარი սաստիկի քա-րի «սաստիկ քամի», სახტიკი კაცი սաստիկի կացի «անգութ և դաժան մարդ», სახტიკობ։ սաստիկոբա «կատաղութիւն, բռնութիւն»։ Բառս բնիկ հնդևրոպական և -իկ մասնիկն էլ հայկական յաւելուած լինելով՝ վրացին անշուշտ հայերէնից է փոխառեալ։


Սատակ

adj.

simple, single;
unadorned;
— սպիտակ, quite white;
— մարդ զքրիստոս ասել, to declare our Lord a mere man.

• ԳՒՌ.-Ագլ. ստա՛կիլ, Գոր. Ղրբ. ըստա՛-կէլ, Ախց. Կր. Մկ. Շմ. սատկիլ, Երև. Մրղ. սատկէլ, Ջղ. Վն. սատկել, Ալշ. Խրբ. Մշ. Ռ. Սեբ. սադգիլ, Սչ. սադգել, Ննխ. սադգէլ, Տփ. սա՛թկիլ, Հմշ. սադգուշ, Պլ. սաթգիլ, Զթ. սադգիլ, սmդգիլ, Հճ. Սվեդ. Տիգ. սmդգիլ, Ասլ. սա՞գիլ, թրքախօս հայերից՝ Ատն. սադ-գիլ օլմաք «սատկիլ»։ Նոր բառեր են սատ-կուկ, սատկոց, սատկոտիլ ևն։ Այս բոլորը գործածւում են վատ իմաստով և յատկապէս անառունների համար. բայց այսպէս չէ հևն հայերէնում, ուր միայն «չարաչար տանջան-քով մեռնիլ» նշանակութիւնն ունի. հմմտ. «Արդ ե՛կ է՛ջ առ իս և մի՛ հեղգար. և բնա-կեսցես յերկրիս Գեսեմ՝ յԱրաբիա և եղիցես մօտ առ իս... զի մի՛ սատակիցիս դու և որ-դիք քո» (ասում է Յովսէփը իր սիրելի հօր Յակոբ նահապետին) Ծն. խե. 9-11. Քա-հանայք իմ և երիցունք իմ աստէն ի քաղա-քիս սատակեցան. Ողբ. ա. 19։


Սատապ, ոյ

s.

mother of pearl;
cf. Փեգենայ.

• = Արաբ. պրս. [arabic word] sadāb «փեգենայ». միւս ձևերը գալիս են արաբ. ❇ sā-δāb. թրք. sedet կամ sadaf otə հոմանիշ-ներից։ Այս ձևերը տե՛ս Steinschneider-ի հաւաքածոյի մէջ՝ WZKM 12, 93 և կամուս թրք. թրգմ. Ա. 158։-Հիւբշ. 276։


Սատրապ, ի, ից

cf. Սատրապետ.

• , ի-ա հլ. «գաւառապետ, նա-խարար» Բուզ. Ոսկ. ի մելիտ. Մեսր. երէց= Պտմ. Ներս. հյր. 52, որից սատրապութիւն Նոնն. սատրապետ Բուզ. դ. 3 (տե՛ս նաև սակրակապետ, սապրակ)։


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

• եար, յն. գա՛ռա և օ՛ռօս, եբր. հառ, րօշ, րէշ։ Ազգասէր Կալկաթայի 1847, N 120, էջ 379 մեզանից է դնում պրս. sārvān (կամ sārbān) «ուղտապան», կազմուած հյ. սար «գլուխ» և վանել բառերից։ Böttich. ZDMG 1850, 361, 226 զնդ. sara և սանս. čiras, որոնց Arica 68, 123 աւելացնում է պրս. աֆ-ղան. sar, օսս. sär, յն. ϰαρα։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 301, Mülier SMAW 38, 576 և 44, 565, Justi, Zendsp. 292, Տէրվ. Նախալ. 74 ևն։ Մորթման ZDMG 26, 588 պրս. sar և բևեռ. çirani «գլուխ»։ Հիւնք. պարսկերէնից։ Այս բոլորը զանազանու-թիւն չեն դնում այս և յաջորդ բառի մէջ (սար «գլուխ, գլխաւոր»)։ Առաջին ան-գամ Հիւբշ. Arm. St. § 274 և Arm. Gram. 236, 489 տարբերելով երկուսը՝ սար «բարձունք» դնում է բնիկ, իսկ սար «գլխաւոր»՝ փոխառեալ իրանեա-նից։ Սրա պատճառն ի հարկէ այն է՝ որ իրանեանների մէջ առանձնապէս «լե-ռան գագաթ կամ լեռ» նշանակութեամբ գործածուած չէ բառը, թէև կարելի է փխբ. ասել sar-i kōh «ծայր լեռան, յեռան գագաթ, այն է գլուխ լերին»։ Meillet (անձնական) բոլոր իմաստնե-րով էլ իրանեանից փոխառեալ է հա-մարում և երկու տեսակ սար զանազա-նելու կարիք չի տեսնում։ Սրան հա-կառակ է սակայն սարանալ «բարձրա-մտիլ», որ զուտ հայկական կազմութիւն ունի և կարելի չէ փոխառեալ համարել պրս. sar «գլուխ» բառից։ (Pokorny I. 403 որ ընդունում է հնխ. k'er-«գլուխ. ռառաւթ». անաաահով է համարում տալ նոյն արմատին նաև «բարձրանալ» ի-մաստը։ Հյ. սարանալ ձևը միանալով յն. ϰερυυντιāν բառին՝ հաստատում է հնխ. kér-«բարձրանալ, բարձ-րամտիլ» նշանակութիւնը)։ Յակոբեան տե՛ս Դար։ Մառ, Ocновн. табл. էջ հ եռը. [hebrew word] har «լեռ» և վրաց. სერი ների «լեռ, լեռան գլուխ» բառերի հետ. սեմական արմատն է hrr, որի յաբե-

• թականն է srr։ Մառ, Kрит. и мeлк. cт. էջ 28 սար (լեռան) ուղղելի է հա-մարում սայր, ինչպէս ցոյց է տալիս վրաց. սերի։ Թիրեաքեան ՀԱ 1912, էջ 288 նոյն ընդ սայր և ծայր։

• = Պհլ. ❇ sar, պրս. ❇ sar «գլուխ» բառից. աւելի ընդարձակ տե՛ս. նախորդ-սար բառի համեմատութեանց մէջ։-Հիւբշ. 236։

• , ու հլ. «կազմած, կահ, կարասիք, սպաս» (անեզաբար գործածուած). Ուռհ. Շար. Տօնաց. «ձիու կազմած, թամբը ևն» Արծր. 285. Առաք. պտմ. 426. «պաարաստ, տրամադիր» Մխ. բժշ. 40, 43 (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 93), Անսիզք 15, 27, 59, Վստկ. 144, որից սարել «կազմել, պատ-րաստել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. էջ 17, 67, տպ. Շահն. էջ 36, 82. Վստկ. 43. «պատ-րաստ լինել» Անսիզք 35, «ծածկել» Բառ. երեմ. էջ 282, սարուած «գործիք» Բրս. մրկ, 14. Վստկ. սարութիւն «հանդերձանք, կաղ-մութիւն» Բրս. մրկ. «գոյք» Անսիզք 45, «սարք, կազմած ձիոյ» Անսիզք 31, ոսկեսար «ոսկի կազմածով (ձի)» Թղթ. դաշ-ռսկե-


Սարդիոն, աց

s.

cornelian.

• = Յն. σάρδιον «cornaline կամ sarde կո-չուած ազնիւ քարը». ծագում է Լիւդիոյ մայ-րաքաղաք 2άρδεις-ի անունից? (Boisacq 853). յոյնից են փոխառեալ նաև լտ. sar-dius, վրաց. სარდიონი սարդիոնի. (իսկ հյ. սարդեղունգն թարգմանաբար շինուած է յն. σαρδόνυς «sardoine» բառից)։-Հիւբշ. 377։


Սարեակ

cf. Սարեկ.

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։

• Նախ ԳԴ կցեց պրս. սար, սարէճ, սարէք ձևերին։ Böttich. Arica 67, 101, Lag. Urgesch. 765 պրս. sar։ Lag. Arm. Stud. § 1963 յն. σελευxίς սրանից ւունացած մի ձև' է։ Հիւնք. պրս. ša-rak «սոխակ»։ Petersson KZ 47, 270 իբր բնիկ հայ կցում է սանս. çari-, çārika-, ռուս. coрoka, լիթ. šarka ձևե-րին, առանց նկատի առնելու իրանա-կան ձևերը։ Նոյնը օրինակում է Pokor-ny 1, 414։ Պատահական նմանութիւն ունի յն. ώάρ «սարեակ»։


Սարկարան, աց

s.

crater, cup, large goblet;
քամել զ—, to drink off, to quaff.

• Բառս գործածուած է մէկ անգամ Սեբեր. թ. էջ 164. «Եւ այն իսկ են զարմանալիք, զի մատսուակք արբեալ առաւեւութեամբ սպասաւորութեանն ծանրանան, և դուք որ այդչափ զսար-կարանս աստուածեղէն բանիւն քամեցէք և յետ արբեցութեանն ծարաւի էք»։ Բառարանները նշանակած են սարկա-ռան վաոռանեան ՀԱ 1911, էջ 19 ուղ-ղում է արկարան՝ կազմւած արկանել բայից, իբր թրգմ. յն. ϰρατήρ «գինու աման» ռառիզ։ (Յն. ϰρατήρ գալիս է ϰεράσω «խառնել» բայից և բուն նշա-նակում է «խառնարան». այսպէս է կոչուած գինին ու ջուրը միասին խառ-նելու պատճառաւ։ Յն. ϰεράσω թարαა մանւում է հյ. խառնել կամ արկանել (ջուր, գինի). ուստի ϰρατήρ ձևն էլ պիտի թարգմանուէր խառնարան կամ արկարան)։-Հացունի, Ճաշեր 78 պրս. սէրկիրան «գլխագարութիւն ի գինւոյ». որով ենթադրում է «մեծ ըմպանակ, ռռով կարելի էր արբենալ»։-Հմմտ. նաև սակարան։


Սարկաւագ, ի, գունք, գաց

s.

deacon;
servant, minister;
աւագ —, archdeacon.

• , ի-ա հլ. (յգ. նաև -գունք) «սպասաւոր, ծառայ» Փիլ. տեսակ. Միխ. աս. Ոսկիփ. «եկեղեցական պաշտօնեայ՝ որ սպասաւորում է պատարագչին» ՍԳր. Ոսկ. Փիլիպ. «ԴՍ ձայնին պատկանող մի եղանա-կի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 585). որից սարկաւագել «ծա-ռայել» Փիլ. նխ. Սարկ. քհ. սարկաւագուհի Ոսկ. ա. տիմ. (այս վկայութիւնը ստոյգ չէ՝ ըստ Յուշարձան 310). սարկաւագութիւն Եփր. ա. տիմ. կիսասարկաւագ Լմբ. պտրգ. նախասարկաւագ Ճառընտ. Մաշտ. լառաջ-սարկաւագ Բուզ. ռամկաձև գրուած է բառս սարկաւարգ Եփր. փիլիպ. 154, տիտ. 262, նաև սարգաւարգ։


Սարոյ, ից

s.

pine-tree.

• = Պհլ. անծանօթ մի ձևից, որի հետ նոյն է պրս. [arabic word] sarv, sarū կամ [arabic word] sarun «նոճի». սրանից են արաբ. ❇ sarv (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 837), թրք.❇ servi կամ [arabic word] selvi (ռմկ. սէվլի) «նոճի». սը-րանցից նաև սարւէ «կիպարիս» Գաղիան.։-Հիւբշ. 237։

• Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սարսափ

s.

shuddering, consternation, great fear, panic, horror.

• «սոսկալր, սաստիկ վախ» Գնձ. որից սարսափել «սաստիկ վախենալ, դողալ» Ագաթ. սարսափիլ Մանդ. սարսա-փիւն «ոսկորների մէջ ռող» Եռն. սարսա-փումն Խոր. սարսափեցուցանել Նանայ. սար-սափելի Խոր. Յճխ. Նար. դիւասարսափ Անան. եկեղ. կայծակնասարսափ Անան. եկեղ. սարսափահար (նոր բառ).-արմատը Բառ. երեմ. 282 ունի սարս «երկիւղ» ձևով, բայց սխալ է։

• ԳՒՌ.-Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. սարսափ, (Մշ. նաև սարսապ, սարսապիլ), Սչ. սար-սափել, Երև. սարսափէլ, Տփ. սարսափիլ, Տիգ. սmրսmփիլ, Խրբ. Պլ. սարսըփիլ, Ագլ. սըրսա՛փիլ, Վն. սէրսփալ «դողալ, սարսա-փիլ», նաև Խրբ. Պլ. Սեբ. սրսըփալ «մարմ-նից յանկարծ սարսուռ անցնիլ», Սլմ. սըռսը-փալ «դողալ», Մշ. սօրսփալ «սարսափիլ», սօրսփմանց «սարսափահար».-Ննխ. սար.-սափ «խիստ շատ, սոսկալի քանակութեամբ», թրքախօս հայերից՝ Ատն. սարսփել օլմաք.-«դողալ, սարսռալ» իմաստի համար իբր հին վկայութիւն հմմտ. Վրք. հց. ա. 164. «Ետես աղքատ մի մերկ սարսափեալ ի ցրտոյն»։


Սարսուռ, սռոյ

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

• , ո հլ. «ցրտից կամ վախից դող» Օր. իը. 22. Ոսկ. մ. բ. 20. Եփր. աղ. Եւս. պտմ. Մծբ. Սեբեր. որից սարսռալ կամ սարառիլ «դողալ, սարսափիլ» Ա. Եզր. թ. ճ. Ոսկ. գղ. և յհ. բ. 42 և մ. բ. 24. սարսռա-ցուցանել Եւագր. սարսռալի Ոսկ. անոմ. և եբր. սարսռագին Եւագր. սարսռասէր Ագաթ. դիւասարսուռ Նար. դիւրասարսռելի Բրս. արբեց. սարսռեցուցիչ, սարսըռազդեցիկ (նոր բառեր). արմատը գրուած է նաև սառ-սուռ, որի համեմատ՝ բայը սառսռալ, սար-սըռել, սառսռուլ, կայ նաև սարսառիլ Եղիշ. Կանոն. 364. սռսռալ Մխ. բժշ. 81. 83։


Սաւան, աց

s.

sheet.

• ԳՒՌ.-Մշ. Ննխ. Ջղ. Սչ. Վն. սավան, Զթ. սավօն, սավոն «անկողնի տաւան», Մկ. սա-վան «անկողնի ծալքի ծածկոց՝ շալից», Խրբ. սավան «լայն պաստառ՝ որ կանայք իրենց վրայ են առնում», Երև. Ղրբ. «կնօահօո նու-իրած շորեղէնը». Սլմ. սավան «կնունքի սա-ւան», Հճ. սավօն «շալ», Սվեդ. սmվուն «ան-կողնի սաւան»։


Սափարայ

s.

fife.

• «մի տեսակ սրինգ կամ սու-լիչ». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ իսկ ՆՀԲ, հտ. Բ. էջ 1066 դնում է իբր գւռ. բառ. սա-ւառայ.-երկու անգամ սաֆարայ ձևով գտնում եմ գործածուած Վրդ. առ. 296-7։


Սաքափաթանք

s.

sycophancy;
juggling tricks.

• ՆՀԲ մեննում է «նշանակ հմայից և թովչութեանց կամ վնասակարութեանց. ռեռևս որպէս յն. συϰοφαντία, որ և «զըր-պարտութիւն»։ ԱԲ մեկնում է «ձեռնա-ծուներու խաղերը, որ կը ձևացնեն թէ սուր կամ գչիր կը խոթեն մարմիննուն մէջ»։ Տէրվ. Altarm. 76 կարծում է «յն. περίαμμα, վզից կախուած յուռթուլունք» և մեկնում է սաք (=սանս. saǰǰ «կա-խել», լիթ. segti «կապել», թերևս նաև լտ. saga «կախարդութիւն»)+ փաթանք «շոր, քուրջ» (=հյ. փանդամ, զնդ. pai-ti-dāna «շորի կտոր, որ փարսիները աղօթքի ժամանակ իրենց բերնին են կապում»)։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1185 և 1406) «փխ. սաքարփաթանք, պրս. սիհրպազի, աճպարարի խաղ, ո-րով, օրինակի համար՝ մարմնոյն մէջ սուր մը խոթել կը ձևացնէ»։ ունի Եփր. թգ. «Սկսաւ սաքթաքել՝ ճշմար-տասոյզ բանիւք խօսել»։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

• (ի, ո հլ. ըստ ՆՀԲ, բայց վկայու-թիւնները յետին են) «սև» ՍԳր. Սեբեր. «թանաք, մելան» Փիլ. իմաստ. որիզ սևա-նալ Երգ. ա. 5. սևակ «թանաք» Երեմ. լզ. 18. սևագործ Եզն. 155. սևագունդ Ագաթ. սևադեղ Սեբեր. սևազգած Ոսկ. ես. սևա-ներկ Վեցօր. և առանց սղման՝ սեաւական Ոսկ. փիլիպ. յետնաբար ռմկ. սև Վրք. հց. Վրդն. երգ. Բրս. մրկ. որից կիսասև, քաջա-սև Խոր. աշխ.-նոր բառեր են սևահեր, սևաչեայ, սևայօն, սևամորթ, սևահող, սևա-հոգի, սևաւոր ևն։

• -Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։

• Klaproth, Asia pol. էջ 105 պոս. siyāh բառի հետ, իսկ Mémoires 1, 432 նաև սանս. chiama, օսս. saw։ ԳԴ պրս. սիեահ «սեաւ»։ ՆՀԲ վրաց. շա՛վի, սի-ա՛վի, թրք. սիյահ, սիյէհ։ Peterm. 21 34 սանս. cyāma, պրս. siyāh։ Win-disch. 19 սանս. çyāva, çyāma, յն. ϰυανεος «մութ կապոյտ, թուխ»։ Böt-tich. ZDMG 1850, 361, Arica 82, 374 սանս. çyā̄va, զնդ. syāva, օսս. sau յն. μανεος, լակոն. ϰούαμα «սև»։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 773, Müller SWAW 38, 576, Justi, Zendsp. 305 ևն։ Karolides, Γλ. συγϰρ. 91, 182-3 աւելացնում է սրանց կպդովկ. čivo, čino «մութ կապոյտ, սև»։ Bugge KZ 32, 67 հնդ. çyava-, լիթ. šyvas «ճեր-մակ ձի», հին պրուս. sуwan «գորշ», հսլ. sivu «գորշ» ևն ձևերի հետ՝ իբր բնիկ հայ, բայց աւելի ուզում է կցել սանս. eyāmá-ձևին, Հիւնք. պրս. սիե-ահ և արար. էսվէտ, սէվաթ։ Հիւբշ. KZ 23, 402, Arm. Stud. § 248 և Arm.

• Gram. 489 շարունակ տատանում է փո-խառեալ կամ բնիկ դնելու մէջ. բայց վերջինի մէջ տուած պատճառաբանու-թիւնները այնպէս են, որ աւելի փո-խառեալ լինելն են հաստատում։ Էս-զէթ, Արրտ. 1915, 498 արաբ. ❇ savda' կամ պրս. ❇ siyāh «սև»։


Սեկ, ի, ոյ

s.

dressed leather, morocco, cordwain.

• Աճառ. ՀԱ 1908, 121 համարում է թաթարական ծագումով բառ. հմմտ. մանչու թթր. suko «կաշի» (ուրիշ է պրս. [arabic word] č̌akī «սեկ»)։ Patrubány ՀԱ 1908, էջ 213 հնխ. k'ei «պառկիլ» ար-մատից։ Յիշատակելի են նաև սանս. çik-«կապ, ցանց», լիթ. sikšna «ռա-րակ կաշի», յն. ϰισσηρις «արջառաջիլ», որոնք միասին հանւում են հնխ. k'īq-«փոկ, կաշի» բառից (Pokorny 1, 451)։


Սեղմ

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

• «մի տեսակ ծանր հիւանդութիւն, հալևմաշ կամ բարակցաւ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Մխ. բժշ. էջ 4. «Իսկ այն ազգ ջերմն, որ պատճառն չոր և ռենա անռամունքն լինին, հոռոմն լխթկօն ասէ, և տաճիկն դեկ, որ թարգմանի հալևմաշ. և այլ ոմանք սեղմ ասեն. և Հայք բարակ ա-չի

• = Արաբ. [arabic word] saqm «հիւանդութիւն» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 480), «նիհարացում, հալումաշ լինելը» (Dozy, Supplement des dict. arabes, 1881)։


Սեմիար, աց

s.

tachygrapher.

• -Յն. *σηιειαριος հոմանիշ ձևից, որ թէև չէ աւանդուած ո՛չ հին և ոչ բիւզանդական յունարէնում, բայց ենթադրելի է հայերէն բառի վրայից. հմմտ. սեմագիր։-Հիւբշ. 378։


Սեպ, ոց, ից

s. adj.

peak, point, summit of a rock, steep rock;
peg, wedge;
steep, cragged, a-peak, precipitous.

• «երիթ, սրածայր փայտ կամ երկաթ. գամ» Մխ. առակ. «ցցուած ժայռ, քար, լե-ռան գլուխ» Խոր. Լմբ. սղ. և իմ. «ցցուած, շեպ, անհարթ» Վեցօր. 143. որից սեպանալ «ցցուիլ, սրածայր լինել» Սարգ. Լծ. կոչ. նոր բառեր են սեպաձև, սեպագիր, սեպագրու-րիւն, սեպագրական։


Սեպուհ, պհաց

s.

peer, noble, gentleman, patrician, esquire;
Sebooh (name of mount in Armenia);
— զատք, the highest nobility;
— գունդն ազատաց, knighthood, chivalry, squirehood.

• , ի-ա հլ. (կայ և սեռ. սեպու-հեաց) «ասպետ, ազնուականութեան մի աստիճան» Եղիշ. Փարպ. Լաստ. (Հին բռ. մեկնում է «հարկևոր, մեծարգոյ», նոր գրա-կանում «գլխաւոր, առաջնակարգ» (օր. սե-պուհ պարտականութիւն). որից սեպհական (նաև գրուած սեփական, սեփհական) ռա-ռանձնական, իւրական, իրեն պատկանած, տէր եղած» ՍԳր. Աթագ. Ոսկ. մ. բ. 20։ սեպհականեալ Եզն. էջ 8. սեպհականութիւն Կոչ. Սեբեր. սեպհականագոյն Փարպ. սեպ-հականատէր (նոր բառ). հնագոյն ձևն է *սեպուրհ, ինչպէս ցոյց է տալիս վրաց. սազեպուրո փոխառեալ ձևը (տե՛ս տակը)։

• aš5, ընդունում է Ած. Խաչատրեան, Լումայ 1896 Ա. էջ 294։ Հիւնք. էջ 282 նեպուհ=պրս. իսբէհ, սեպհական<սեպ բառից, իսկ էջ 344 սեպուհ =պրս. շա-պուր «արքայորդի»։ Մառ ЗВО 11 165-170 պնդում է ընդդէմ Հիւբըշ-մանի, իբր կռուան առնելով վրաց. საზეβურო սազեպուրո բառը, որ երևան է հանում հնագոյն հյ. *սեպուրի և աւելի է մօտեցնում զնդ. vīsō-puϑra ձևին= պհլ. vis-pūhrak։-Գ. Փառնակ, Անահիտ 1907, 21 Սեբէոսի մէջ գտնե-լով ի սեպհական գնդին կողմանսն՝ դրուած իբրև Վասպուրական, այս եր-կու բառերն էլ դնում է=զնդ. vīsō-pu-ϑra> *վսպուհր >*սպուհր>*սպուհ= սեպուհ։ Salemann, Manich. Stud AAН 8 (1908), էջ 75 մանիք. պհլ. vīspuhr ձևի հետ։ Marquart ՀԱ 1911, 541-2 բուն ձևը դնում է *սեփուն, թրգմ. վրաց. սեփեծուլի ձևից. -ուե, իգ. -ուհի՝ ծագում է հպրս. puthra «որ-ռի» բառից։ Meillet MSL 17, 248 հա-մարում է իրանական փոխառութիւն. բառի երկրորդ մասը հիւս. պհլ. puhr (=puϑra) «որդի» բառն է. անծանօթ է նե-, որ կապ չունի vis-«տուն» բառի հետ։ Վերի ձևով պատճառաբանեց ու մեկնեց վերջին անգամ Benveniste ՀԱ 1927, 762 և REA, 9 (1929), էջ 9։ Lidén, Göteborgs högskolas arsskriit 1933, Jջ 52-54 ալբան. ϑep «տեպ ժայռ» բառի հետ, իբր հնխ. k'epoo--

• ՓՈԽ.-Ըստ Մառ՝ ЗВО 5, 289 և 11, 166-170, Иnnoл. 64 Qизioлorтъ 1904 էջ xxxTI հայերէնից են փոխառեալ վրաց. სეუე սեփե (ռմկ. նեփե, մեփե) «թագաւոր» (որից სეუეცული սեփեցուլի «ազնուական»), Ֆემური զեպուրի «սեպուհ», საზეჭურო սա-ռեպուրո «սեպհական». վերջինը գործա-ծուած է Օր. ժդ. 2, իզ. 18 և տառառառձու-թեամբ ձևացած է հյ. սեպուհ, սեպհական բառից, որ գործածուած է բնագրի համա-պատասխան տեղերը։ Ըստ այսմ վրացին նախապէս ունէր *სახეჭურო սասեպուրդ ձևը, որ յետին մեկնիչները վրաց. Գეεური զեպուրի «երկնային հաց» ձևից համարելով՝ այսպէս են սրբագրել։


Սեպտեմբեր, ի

s.

September.

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։


Սեռն, սեռին

s.

axle, axis, pivot.

• (ՆՀԲ դնում է սեռ. սեռին, բայց չունի վկայութիւն) «անիւի առանցք» Սիր. լզ. 5. Փիլ. լիւս. 154. Պիսիդ. վեց. 341. Լծ. փիլ. որից սռնակ «առանցք» Եսագր. Լծ. փիլ. Արիստ. աշխ. սռնի «առանցք» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. խէ (երկիցս). Ճծթ. հարց. 182.-յգ. սեռ. սռանց Վրք. և վկ. 8Ո հմմտ. նաև լիսեռն։


Սեռն

adj.

clean, pure, clear, limpid;
sincere, true, simple.

• (ՆՀԲ դնում է սեռ. սեռին, բայց չունի վկայութիւն) «անիւի առանցք» Սիր. լզ. 5. Փիլ. լիւս. 154. Պիսիդ. վեց. 341. Լծ. փիլ. որից սռնակ «առանցք» Եսագր. Լծ. փիլ. Արիստ. աշխ. սռնի «առանցք» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. խէ (երկիցս). Ճծթ. հարց. 182.-յգ. սեռ. սռանց Վրք. և վկ. 8Ո հմմտ. նաև լիսեռն։


Սեր, ից

s. gr.

kind, race, species;
sex;
cream;
— գինեմրրոյ, cream of tartar;
gender;
գեղեցիկ —, the fair sex, womankind;
գալ ի ծնունդեւ ի —, to increase and multiply.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ke'r-«աճիլ, ա-ճեցնել, սնուցանել» արմատից. ժառանգներն են՝ լտ. čreo «ստեղծել, գոյացնել, յառաջ բերել, արտադրել, զաւակ կամ ձագ սերել», cresco «ծնիլ, աճիլ, զարգանալ», cerus «ա-րարիչ», Ceres «երկրագործութեան աստաւա-ծուհին», procerus «երկար, մեծ, բարձր, աճած», creber «խիտ աճած, թաւ, լաճախա-կի», օսկ. caria «հաց», յն. ատտ. ϰόρος «տղայ, երիտասարդ», յետնաբար «ընձիւղ, մատաղ ոստ», ϰορεσω «յագեցնել», հոմեր. յոն. ϰοῦρος, դոր. ϰῶეος, ատտ. ϰὸρη «աղ-ջիկ, երիտասարդուհի», ϰλωρ (<*k'êror) «որդի, սերունդ», լիթ. šeriu, šērti «սնուցա-նել», paš̌aras «կեր», šermens, šermenys «մեռեւահառ» (Walde 200, Boisacq 433, 497, Ernout-Meillet 223, Pokorny 1, 408)։

• ՆՀԲ նոյն ընդ սեռ. Windisch. 20 լտ։ sero «սերմանել»։ Տէրվ. Altarm. 91 սաղմ, սերմն, զարմ ևն ձևերի հետ՝ յն γλόη «դալարիք», լիթ. zelti «աճիլ, կանաչիլ», želmn «թարմ դալարիք», զնդ. zarəmaya «կանաչ», իսկ էջ 99 սանս. sar «սուրալ, վազել» արմատի հետ, որից նաև հյ. սուրալ, սողալ ևն։


Սերեկ

s.

cf. Սեկ;
leather-lid, leather-cover.

• ՆՀԲ լծ. յն. σειράω, σειρεύω «կապել»։ Հիւնք. թրք. սարղը «ծածկոց»? Աբեղե-ան, Հայոց լեզ. տեսութ. էջ 211 սեր+ եկ (գալ բայից), իբր սերեկ «սեր գալը, երեսը սեր բռնելը». սակայն այս նշա-նակութիւնը այլուստ ծանօթ չէ և սե-րեկ միայն խնոցու կամ կաթնամանի կաշէայ կափարիչը չէ, այլ ամէն տե-սակ ամանի. հմմտ. Թուոց ժթ. 15 «Ա. մենայն աման բաց, որ ոչ իցէ խփեալ կամ սերեկեալ, պիղծ լիցի»։


Սերկ

adv.

today, this very day;
— եւ վաղիւ, զ— եւ զվաղիւ, today and tomorrow.

• ԳՒՌ.-Կենդանի է Հւր. իսէկի, իսէրկի «այսօրս», իսկէլի «այժմ» ձևերով, որոնցից երևում է որ յիշեալ սերկ բառը յունաբան։ ների ձեռքով շինուած կեղծ մի ձև չէ, այլ բնիկ ժողովրդական։


Սերմն, սերման, սերմունք, սերմանք, մանց

s. fig. bot. med.

seed, grain;
berry;
corn, pulse;
progeny, race, descendants;
germ, bud, seeds, cause, principle;
cotyledon;
— արութեան, sperm;
— ձկանց, spawn;
— շողգամի, rape-seed;
ի — տալ զցորեան, to sow corn;
ելանել արութիւն սերման, to be afflicted with gonorrhea;
— առնուլ կնոջ, to conceive.

• , ն հլ. (-ման, -մանք, -մանց. կայ նաև յետնաբա՞ր սերմունք) «բոյսի կամ կենդանական սերմ, ցեղ, սերունդ։ ՍԳը. ասւում է նաև սերմ Ղևտ. ժբ. 2. Ոսկ. մ. ա. 5. ածանցման մէջ մտնում է 3 ձևով. 1. Սերմն. ինչ. սերմնակաթ ՍԳր. սերմնըն-կալ Եզն. 135. սերմնարկութիւն Ոսկ. եբր. իգ. մանկասերմնութիւն Փիլ. լին. չարասեր-մըն Ճառընտ. 2. Սերման. Ինչ. սերմանիք եւս. ատմ. սերմանաքաղ Գծ. ժէ. 18. Վեց-օր. սերմանել ՍԳր. սերմանիչ Եւագր. սեր-մանարկու Եզն. 135. սերմանական Ոսկ. ես. ներմանահան Մտթ. ժգ. 3. 3. Սերմ. ինչ։ երմակրել Յայսմ. սերմահեղձութիւն Շնորհ, ներմառել Տօնակ. դիւասերմ Մարաթ. բա-հեսերմութիւն Նար. ևն։ Սրանցից հնագոյնը երկրորդն է, միջինը՝ առաջինն է, նորագոյ-նը՝ երրորդ ձևն է։

• =Բնեև հայ բառ. կազմուած է -մն մաս-նիկով սեր-<հնխ. k'er-արմատիռ. հմմտ. ջեր-ջերմն, կող-կողմն. աւելի մանրամասն տե՛ս սեր։

• Klaproth, Asia pol. 104 լտ. semen «սերմ» և արաբ. zar' «ցանել»։ ՆՀԲ լծ. յն. σπέρμα, σπόρος, σπορά, լտ. semen։ Windisch. 20 լտ. semen։ Pictet 2, 90 ևեմ. zar' «ցանել» արմատից՝ արիա-կան մասնիկով։-Պատկ. Изcлeд. լտ։ semen։-Տէրվ. տե՛ս սերել։ Հիւնք. յն. οτερμα-ից։ Bugge KZ 32, 64 լիովին համաաատասխան է գտնում յն. σπὲρμα Patrubány SA 1, 216 սերել =լտ. creo ձևից, որ ընդունեցին նաև Osihoit, Meillet, որ տե՛ս սերել։ Գաբրիէլեան ՀԱ 1909, էջ 222 զարմ բառից։ Էսգէթ, Արրտ. 1915, 499 արաբ. [arabic word] ϑamar (օսմ. semer հնչումով) «պտուղ»։


Ստուար, աց

adj. gr.

large, great, voluminous;
thick, dense;
strong, lusty;
harsh, close;
— գունդ, բանակ, numerous, powerful army;
— ծանրութիւն, great weight.

• = Պհլ. stavar «թանձր, հաստ, ստուար» բառից փոխառեալ, որի հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ustuvār «ամուր, հաստատուն», քրդ. stur, ustūr «հաստ, թանձր, ուժեղ», ռաս. st'ur «մեծ, խոշոր, զօրեղ», բելուճ. istūr, աֆղան. star «մեծ, լայն, խոշոր», զնդ. stawra-«ուժեղ, զօրաւոր», stavah-«ստուարութիւն, հաստութիւն», stū-styi-«ստուար», սանս. sthāvará-«ստուառ. թանձր, հաստատուն», sthurá-«թանձր, ւայն», stūla-«հաստ, թանձր» ևն։ Այս բա-ռերի ցեղակիցներն են յն. σταυρός «ցից», στεδμαι «ոտքի կանգնիլ, հաստատել, վաւե-րացնել», լտ. re-staurare «վերականգնեւ». in-staurare «կանգնել, հաստատել», գոթ. stiurjan «հաստատել», հբգ. stūri «զօռա-ւոր», stiura «ցից», stiuren «կառավարեւ-վարել, նեցուկ դնել», լիթ. storas «հաստ», հիսլ. staurr «ցից» ևն, որոնց նախաձևն է հնխ. stēu-, stāu-«կանգնիլ, ոտքի վրաւ հաստատ մնալ» և -ro-մասնիկով՝ հնխւ. steuro-, stəuro-, stūro-, steuero-, որոնք իբր բնիկ հայ պիտի տային *ստոյր, *ստօր, *ստուր, *ստոր։-Իրանեան -av-ձևի դէմ հյ. երբեմն գտնում ենք -ով-. հմմտ. Խոս-րով

• Klaproth, Asia pol. 99 հբգ. stor բա-ռի հետ։ ՆՀԲ յն. στιβαρός, στερεός, պրս. սիդէպր, իւսդիւար, սանս. սթա՛վառա։ Windisch. 20, Böttich. Arica 65, 54, Müller SWAW 38, 574, Justi, Zendsp. 299 սանս. զնդ. և պրս. ձևերի հետ։ Տէրվ. Նախալ. 114 սանս. սթա՛վարա, նթո ւրա, լտ. restaurare, գոթ. stlurjan ձևերի հետ՝ հնխ. stu, sti «ցցուիլ» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 50-51 չի յիշում բառս, որից իմացւում է թէ իբր փոխառեալ է ընդունում։ Յայտնա-պէս փոխառեալ է համարում Horn, Grdr. 158, ծան. 2 (այսպէս և Թիրե-աքեան, Պատկ. աշխ. գր. 208 և Հիւնք.)։ Սակայն Հիւբշ. Arm. Gram. 493 առանց պատճառաբանութեան, ընդունելով հան-դերձ թէ հայ բառը բնիկ լինելու պա-րագային *ստուր կամ *ստևար ձևը պի-տի ունենար, ստուար համարում է բնիկ և ոչ փոխառեալ։ Scheftelovitz BВ 29, 2Ո սանս. sthura-կամ լիթ. stiprus «ուժեղ», հպրուս. po-stippan «բոլորո-վին» բառերի հետ համարում է բնիկ հայ։-Viggu Brondal, Mots scythes en nordique primitif (Kobenhavn 1928) աշխատութեան մէջ, սկիւթական և սար-մատական ցեղերի միջոցով փոխառիալ է համարում՝ իսլ. storr «մեծ, ուժեղ», ֆրիզ. stór, հանգլ. stór, հբգ. stur, հշվէդ. stur, ֆինն. suuri, լապ. šuք, վե-պս. sur, վոթյ. sur և դան. stor, որոնք բոլորն էլ նշանակում են «մեծ, խոշոր»։


Ստուգն

s. anat.

s. anat. oesophagus.

• , ն հլ. (գրծ. ստգամբ) «որկոր. կերակրի ճանապարհը». մէկ անգամ միայն գրծ. ստգամբ ձևով ունի Նիւս. երգ. այս պատճառով ՆՀԲ և ՋԲ դնում են ուղ. ստիգն կամ ստուգն. իսկ ԱԲ դնում է միայն ստուգն, որ նոր գրականի էլ ընդունած ձևն է։ Տաթև. ձմ. ճէ գրում է կրկին ձևով՝ ստոք և ստոքս. «Ստոքսն, ընդ որ մտանէ կերակուրն ի ստա-ռօսն.. թէ լինի ինչ արգելումն կամ ցաւ ի տոքին՝ ընդ որ մտանէ կերակուրն»։

• ՆՀԲ լծ. ընդ ծծումն, ծծոց։ Բառիս նշանակութեան վրայ ընդարձակ խօ-ռում է Մ(էնէվիշեան) ՀԱ 1887, 43։-Անստոյգ ձևը թոյլ չի տալիս որոշելու թէ իբր բնիկ հայ կապ ունի՞ հնխ. sto-шen-«ռերան», որից զնդ. staman «շան դունչ», յն. στόμα «բերան», στόμαχος «կո-կորդ, ստուգ, ստամոքս» (կազմուած -gho-մասնիկով) ևն բառերի հետ (Boi-sacq 914-5, Pokorny 2, 648)։


Ստուեր, աց

s. fig.

shadow;
shadow, figure, sign;
—ք, shade, manes, ghost, spectre, spirit;
սին —, vain shadow;
—ք մահու, shades of death;
the dark grave;
—ք գիշերոյ, the shades of night;
— երեկորին, the evening shades;
— եւ լոյս ի նկարս (լուսաստուեր), light and shade in painting, chiaro-oscuro;
— արկանել ի նկարս, to shade a drawing;
իբրեւ զ— անցանել, to pass away like a shadow;
իբրեւ զ— են կեանք մարդոյ, life is but a fleeting shadow.

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «շուք, շուաք, հովանի» ՍԳր. «մեռելի ուրուական, հոգեգէշ» Ճառընտ.-Ժ դարուն արդէն ջնջուած էր բառս ժողովրդական լեզուի մէջ, տեղի տալով շուք բառին. հմմտ. Խոսր. պտրգ. էջ 29. «Ստուեր ասի, զոր շուք մեք կոչեմք, որ անկանի ի մարմնոյ. եթէ ի ևեն-դանւոյ և եթէ յայլ ինչ իրէ»։-Որիզ ստուե-րացուցանել Եւագր. ստուերանի «ստուերներ» Մագ. մեծ են. էջ 37. ստուերագիր իմ. ժե. 4 Կոչ. ստուերածս ածել Բ. թագ. ի. 6. ոտու-երական Ոսկ. ես. մ. ա. 1. Եւագր. ստուերա-մած Առաթ. ստուերանիստ Ագաթ. անստուեր Ագաթ. Վեցօր. նսեմաստուեր Նար. խչ. առ. ստուերագիր Եղիշ. բարեստուեր Շնորհ. յուդ. երկստուերեան Վեցօր. ստուերախիտ, ստուերաշատ, ստուերոտ (նոր բառեր) ևն։


Ստրովբիւղ

cf. Ստռոբիլոս.

• «երախայական խաղալիք, շռնչան» Վեցօր. 104. «Ջոր օրինակ ստրով-բիւղք... շրջանս հանապազորդս առնուն և ինքեանք յինքեանս շրջին».


Սրահ, ից

s.

drawing-room, hall, saloon;
curtain;
church-porch, portico, court;
corridor.

• , ի հլ. «մեծ սենեակ, դահլիճ. 2. սրահի մէջ կախուած վարագոյր կամ պատի զարդ» ՍԳր. որից սրահակ «փոքր սրահ կամ վրան. 2. սենեակի մէջ կամ դռան վրայ կա-խուած վարագոյր, առագաստ» ՍԳր. Ագաթ Բուղ. Ոսկ. (յաճախ սխալմամբ գրուած սը-րահանգ, որ տե՛ս). Եղիշ. ը. 156. սրահակա-ձև Ագաթ. սրահականք «ստոյիկեան փիլիսո-փաները» Ոսկիփ. ընդարձակասրահ Եփր. վկ. արև. 38, երեքսրահեան Եզեկ. Խբ. 3, 6։ Նոր բառեր են ճաշասրահ, թատերասրան, խաղասրահ, պարասրահ, նախասրահ։


Սրիկայ, ից

adj. s.

adj. s. ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.

• ՓՈԽ.-Սրանի՞ց է թրք. դւռ. Խրբ. sədəka «սրիկայ»։-Justi, Dict. Kurde 242 մեր բառի հետ է կապում քրդ. [arabic word] sirig «լիրբ. լկտի», որ սակայն պէտք է կցել ռմկ. սըյ-րըխ<թրք. səyrəq «սրիկայ» բառի հետ։


Սրուակ, աց

s.

phial, flagon, bottle;
cruet;
gauge;
— վիրաբուժից, cupping-glass.

• = Պհլ. *sruvak ձևից, որ բուն նշանակում է «եղջիւր». հմմտ. պհլ. sruv, srūv (գրուած srūb), զնդ. ❇❇ srva-, sruvā-, պրս. [syriac word] ︎ surū. ❇ sarūn «եղջիւր», որոնցից փո-խառեալ բելուճ. surum, srunbē «սմբակ». հունո. szaru, szaro «եղջիւր» (Horn § 734)։ Արևելքում եղջիւրը մինչև այսօր էլ գործած-ւում է իբր շիշ զանազան հեղուկների հա-մար. հմմտ. եգիպտ. tnw.t «եղջիւր. 2. գինու աման» (MSL 23, 303)։ Բացի սրանիս սրուակ իբրև արիւն առնելու եղջիւր՝ պա-հում է իր նախնական նշանակութիւնը։ Վեր-ջապէս երկու գաղափարների նոյնութեան շօշափելի ապացոյց է Դ. թագ. թ. 1՝ «Ա՛-զսրուակ իւղոյս ի ձեռին քում», որ Ա. թագ. ժզ. 1, 13 դառնում է «Լից զեղջիւր քո իւղոմ.. և առ Սամուէլ զեղջիւրն իւղոյ և օծ զնա»։-Իրանեան բառերը ծագում են հնխ. k'er-«եղջիւր» (u-բնով k'eru-) ձևից, որի զա-նազան ժառանգներից յիշենք յն. ϰέρας «եղ-ջիւր», ϰεραῦς «եղջիւրաւոր», ϰερατίας «եղջիւ-ռաւոր», նյն. ϰερατας «կաւատ» (որ է «եղջիւ-րաւոր»=թրք. [arabic word] kerata>ռմկ. քէրաթտ «կաւատ»), ϰερατιον «եղջիւրիկ, 2. շատ փոք-րիկ մի քաշ, կերատ» (>ռուս. kapáтъ. ա-րաբ. [arabic word] qirrat>ռմկ. քրաթ «ադամանդի կշիռ». տե՛ս կերատ), լտ. cornu «եղջիւր», cervus «եղջերու», կիմր. carw, կորն. caroա. բրըտ. karó, հբգ. hiruz, անգսք. heorot «եղ-ծերու». գոթ. haurn, հբգ. հհիւս. գերմ. անգլ. horn, հոլլ. horen «եղջիւր», գերմ. Hirsch «եղջերու», լիթ. kár-vē «կով», հպրուս. kurwis «եզ», հսլ. krava, ռուս. корова «կով» (այն է «եղջիւրաւոր»), ալբան. kā «եզ» ևն ևն, տե՛ս և սար բառի տակ (Pokor-ny 1, 403-8, Walde 156, 193, Trautmann 119, Berneker 577, Boisacq 437, Kluge 224)։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

• = Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Սփիռ

cf. Սփիւռ.

• «ցրուած, տարածուած. ռեռուռան, Վեցօր. 68, 74, Եփր. ծն. 5, որ և սփիւռ Վեցօր. Սեբեր. որից ի սփիւռս կամ ի սփի-որս «ամբողջ տարածութեան մէջ» ՍԳր. Եւա-գր. սփռել «տարածել, ցրուել» ՍԳր. սփռիչ «ճարմանդ» Ել. իզ. 17, լզ. 22. լուսասփիտ Յհ. կթ. համասփիռ կամ համասփիւռ. Զքր. կթ. ընդհանրասփիւռ Անան. եկեղ. լայնա-սփիւռ Վեցօր. խաչասփռել Կլիմաք. հագա-գասփիւռ Կոչ. 187. հագագսփռութիւն Կոչ 187։

• ՆՀԲ սփիւռ=լծ. յն. սփի՛ռա, սփօ՛ռա և թրք. սէռփմէք, իսկ սփռել՝ «սրփռել, սփիւռ, որպէս և ռմկ. փռել, յն. σπείρω լտ. spargo», Pictet 2, 99 «արդեր։ յոյնից փոխառեա՞լ է. հմմտ. նաև հիռլ. pór «հատիկ» լիլ ևն»։ Հիւնք. յն. σπείρω-ից։ Հխւ-բըշ. 494 կասկածով կցելով յն. οπείρω բառին՝ արմատը դնում է հնխ. spēr--Ադամեան, Բիւզանդիոն 1898, թ. 431 մի երկար յօդուածով ուզում է ապա-ցուցանել թէ պէտք է կարդալ ըսփռել և ոչ սըփռել։ Այս առթիւ Մէնէվիշեան ՀԱ 1898, 156 ստուգաբանում է բառս վերի ձևով, բայց փռել միացնում է յն φόρω, φόρσω «ցրուել, մի բանի մէջ խառ-


Սփոփ

s.

cf. Սփոփանք.

• «մխիթարանք» Վանակ. յոբ. որից սփոփել «խմիթարել» Ծն. ծ, 21, Սիր. լ. 24, Ա. թես. բ. 11. սփոփութիւն Ա. կոր. ժդ. 3. Փիլիպ. բ. 1. սփոփումն Շնորհ. վիպ. սփո-փանք Պիտ. փիլ. սփոփիչ (նոր բառ)։


Սօս, ից

s.

plane-tree, platane;
white poplar.

• , ի հլ. «անտառային բարձր ծառ է. չինար. platanus orientalis L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 51 և Տիրա-ցուեան, Contributo § 80) Սիր. իդ. 19. Ես. խա. 19. խդ. 14. կ. 13. Ագաթ. Վեցօր. 93. որից սօսի «նոյն նշ.» (սեռ. սօսւոյ, սօսեաց) Նն. լ. 37. Նէեմ. ը. 15. Վեցօր. 92 (գրուաձ սուսոյ Եփր. երաշտ. էջ 209 կամ սաւսոյ Կալիսթ. 169, որի յոգնակին է սօսոյք Եզեկ. լա. 8, Կալիսթ. 156), սօսանուէր «հին Հա-յոց Սօսեաց սրբազան անտառին ձօնուած» Յհ. կթ. սօսասարաս Նար. խչ. 373. Օրբել. հրտր. Էմ. էջ 34. սօսինաթագ? (տե՛ս ՀԱ 1928, 228)։ Փոխաբերական իմաստով է սօս «պերճ, հպարտ, սէգ» Խոր. ա. 11, Յհ. կթ. 172, 249, Անկ. գիրք հին կտ. 378.-սխալ ձև է սաւոք Վեցօր. որ ՆՀԲ ուղղում է իրա-ւամբ սաւսք։

• Նախ ՆՀԲ և յետոյ Lag. Urgesch. 817 և ՀԲուս. § 2848 համեմատում են հսլ. լեհ. sosna «եղևին» բառի հետ, որի ծագումը անյայտ է. եթէ ըստ Walde 677 ծագում է *sap-snā ձևից, ուրեմն կապ չունի հայերէնի հետ, որովհետև այս պարագային սպասելի էր *օն, *հօն կամ *ասն, *հասն։ Հիւնք. ոսկր բառից։

• «պայծառ գոյնով». անստոյգ բառ, որի համար ՆՀԲ տալիս է հետևեալ վկայու-թիւնները. «Եւ այս ինչ է նշան հողոյն. կա-նաչ և կապոյտ, սև և դեղին, սօս և սպի-տակ» Ճառընտ. «Անտառից սաղարթ սօս երփինից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարդարին» Շնորհ. տաղ։ ՋԲ մեկ-նում է «է անուն անծանոթ գունոյ ևամ պայծառ». չունի ԱԲ։


Սօս

adj. fig.

adj. fig. stately, lofty, haughty, proud;
clear (colour);
— երիվար, high-mettled, prancing, fiery or spirited horse.

• , ի հլ. «անտառային բարձր ծառ է. չինար. platanus orientalis L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 51 և Տիրա-ցուեան, Contributo § 80) Սիր. իդ. 19. Ես. խա. 19. խդ. 14. կ. 13. Ագաթ. Վեցօր. 93. որից սօսի «նոյն նշ.» (սեռ. սօսւոյ, սօսեաց) Նն. լ. 37. Նէեմ. ը. 15. Վեցօր. 92 (գրուաձ սուսոյ Եփր. երաշտ. էջ 209 կամ սաւսոյ Կալիսթ. 169, որի յոգնակին է սօսոյք Եզեկ. լա. 8, Կալիսթ. 156), սօսանուէր «հին Հա-յոց Սօսեաց սրբազան անտառին ձօնուած» Յհ. կթ. սօսասարաս Նար. խչ. 373. Օրբել. հրտր. Էմ. էջ 34. սօսինաթագ? (տե՛ս ՀԱ 1928, 228)։ Փոխաբերական իմաստով է սօս «պերճ, հպարտ, սէգ» Խոր. ա. 11, Յհ. կթ. 172, 249, Անկ. գիրք հին կտ. 378.-սխալ ձև է սաւոք Վեցօր. որ ՆՀԲ ուղղում է իրա-ւամբ սաւսք։

• Նախ ՆՀԲ և յետոյ Lag. Urgesch. 817 և ՀԲուս. § 2848 համեմատում են հսլ. լեհ. sosna «եղևին» բառի հետ, որի ծագումը անյայտ է. եթէ ըստ Walde 677 ծագում է *sap-snā ձևից, ուրեմն կապ չունի հայերէնի հետ, որովհետև այս պարագային սպասելի էր *օն, *հօն կամ *ասն, *հասն։ Հիւնք. ոսկր բառից։

• «պայծառ գոյնով». անստոյգ բառ, որի համար ՆՀԲ տալիս է հետևեալ վկայու-թիւնները. «Եւ այս ինչ է նշան հողոյն. կա-նաչ և կապոյտ, սև և դեղին, սօս և սպի-տակ» Ճառընտ. «Անտառից սաղարթ սօս երփինից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարդարին» Շնորհ. տաղ։ ՋԲ մեկ-նում է «է անուն անծանոթ գունոյ ևամ պայծառ». չունի ԱԲ։


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։

• ՆՀԲ «աւիւն. կամ ազդումն ի սօսեաց»։ Գարագաշեան, Քնն. պատմ. Ա 271 և Ալիշան, Հին հաւ. էջ 71 սօսի բառից։-Հիւնք. յն. φόφος «աղմուկ» բառից։


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

• = Պհլ. *vagr (vaγr) հոմանիշ ձևից, որ նոյնպէս փոխառեալ է սանս. [other alphabet] vуāg-hrá «վագր» բառից։ (Այս բառը ըստ Boi-sacq 1085 կազմուած է vi և ā մասնիկնե-րով ghrá «դեղին»=յն. ωχρός «դեղնաշորթ» բառից)։ Պհլ. *vaγr, որի մէջ միջաձայն ջ նմանուելով նախաձայնին՝ ձևացել է պրս. [arabic word] babr «վագր»։ (Horn § 180 պրս. babr ձևի դէմ դնում է պհլ. bapr, papr և սանս vyaghrá-ձևի հետ համեմատութիւնը անո-րոշ է գտնում)։ Վագրը գոյութիւն չունի Հա-ւաւստանում. ուստի բառն էլ օտար պէտք է լինի։ Հնդևրոպացիք էլ չէին ճանաչում այն, ո՛չ Զենդ-Աւեստայի և ո՛չ էլ Ռիգ-Վեդայի մէջ է յիշւում (Böhtlingk, Sans. Wört. 6. 1465). առաջին անգամ հարաւային Ասեա-յից յառաջացել է Հնդկաստան, այստեղից անցել է Պարսկաստան (երևում է Մազան-դարանի շրջանում), մինչև Սիբերիա և ամ-բողջ արևելեան Ասիա։ Տարբեր բառ է յն. τίγρις, որից լտ. tigris, ֆր. tigre, գերմ. liger, ռուս. тигръ «վագր», որ փոխառեալ է նոյնպէս իրանեանից. հմմտ. զնդ. tigri «նետ» (Walde 779, Boisacq 969)։-Հիւբշ. 242։

• ՓՈԽ.-Վրաց. ვიգრი վիգրի կամօგრი իգրի «վագր»։ Լտ. tigris «վագր» բառը Varron համարում է հայերէնից փոխառեալ. tigris qui est ut leo varius, qui vivus capi adhuc non potuit. Vocabulum e lingua armenia-nam ibi et sagitta et quod vehementis-kimum flumen dicitur Tigris. լտ. tigris փոխառեալ է յն. τίγρις ձևից և այս էլ իրա-նեանից։ Վարրոնի ժամանակ Հայաստանը Պարթևների ձեռքին լինելով, հայերին շփո-թել է նրանց հետ. իսկ գետի անուան հետ համեմատութիւնը ժողովրդական ստուգա-բանութեան արդիւնք է (Meillet, Dict. etym Lt. էջ 997-8)։


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ


Վաթսուն, սնից

adj.

sixty.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. šašti-, զնդ. xšvaštī-, պրս. šast. թո-խար. skaska, յն. ἔkήϰοντα, կրետ. feζήϰοντα, լտ. sexaginta, և նոր կազմութեամբ հսլ. šesti desetu, լիթ. szēszios deszimtys, գոթ. saihs tiglus, հբգ. sehszug, գերմ. sechzig ևն։ Հնխ. ձևը պարզ չէ, թէև յայտնի է որ կազմուած է suek's-«վեց» բառից՝ -k՛omt «10» վերջաւորութեամբ։ Հայերէնի մէջ. տ յառաջացած է ըստ Meillet BSL 22, 18 յա-ջորդ ու ձայնի ազդեցութեամբ՝ փոխանակ հնագոյն *վեթսուն ձևի։-Հիւբշ. 491, 495։


Վախ, ից

s. adj.

steep place, precipice;
— ի —է, steep, cragged;
ի —ից արկանել, ընկենուլ, մղել or հոսել, to precipitate, to throw headlong down;
անկանիլ or մղիլ ի —ից, to be cast down a precipice.

• . ե հլ. «գահաւանդ, գահավէժ տեղ» Ոսկ. յհ. ա. 2, 6, 38. Փիլ. Նխ. Յհ. կթ. Վրք հց. որից վախուտ «ափափայ» Պտմ. աղէքս. վախ ի վախէ «գահավիժուտ» Եւագր. 41. գրուած է նաև վահ Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 77 (իսկ պախ ձևի վրայ տե՛ս պախ «եր-կիւղ»)։ Նոյն բառն է ըստ իս նաև վազք «անդունդ», որ վախք>վաղք սխալ գրչու-թիւնից յառաջացած պէտք է լինի. հմմտ. Վազք քարանձաւաց Ճառընտ.=Վրք. և վկ ա. 357 (տե՛ս և վերը վազ)։


Վախ

cf. Երկիւղ.

• . ե հլ. «գահաւանդ, գահավէժ տեղ» Ոսկ. յհ. ա. 2, 6, 38. Փիլ. Նխ. Յհ. կթ. Վրք հց. որից վախուտ «ափափայ» Պտմ. աղէքս. վախ ի վախէ «գահավիժուտ» Եւագր. 41. գրուած է նաև վահ Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 77 (իսկ պախ ձևի վրայ տե՛ս պախ «եր-կիւղ»)։ Նոյն բառն է ըստ իս նաև վազք «անդունդ», որ վախք>վաղք սխալ գրչու-թիւնից յառաջացած պէտք է լինի. հմմտ. Վազք քարանձաւաց Ճառընտ.=Վրք. և վկ ա. 357 (տե՛ս և վերը վազ)։


Վակաս, ի

s.

superhumeral, amice or amict of the Armenian priests;
ephod, high priest's girdle;
— լանջանոց, deacon's stole.

• (սեռ.-ի) «ըստ եբրայեցոց՝ քա-հանայապետի կրծանոցը, իսկ ըստ մեր եկե-ղեցու՝ քահանայական շուրջառի օձիքը կամ սաղաւարտի յետևից կախուած մասը, որ մինչև ուսերն է իջնում» ՍԳր. Եփր. դտ. 344, «խոյր, պսակ, թագ» Կոչ. 31. Կալիսթ. 159. որից վակասակիր Ագաթ. վակասատր Մձբ.։


Վաղ

adj. adv. s.

ancient, old, former;
anciently, formerly, once on a time;
early, betimes, soon, quick;
tomorrow;
— քաջ, very early;
— քաջ ընդ առաւօտն, at the break of day or of dawn, at the peep of day, very early in the morning, at dawn;
— ուրեմն, in bygone times, of old, long ago, a long time ago;
ի — ժամանակս, anciently, formerly;
ի — ժամանակաց, time out of mind;
— ընդ փոյթ, soon, quick;
forthwith, directly;
— կամ անագան, եթէ — եթէ անագան, sooner or later;
ոչ կարի — ոչ յոյժ անագան, neither too soon nor too late;
ո՞չ — իսկ ասացի քեզ, did I not tell you before ?.

• =Նոյն է վրաց. ხვალ խվալ, ხვალა խվալա, ხვალე խվալե «վաղը, էգուց», ხვალის ხვალ խվալիս խվալ «վաղուայ վաղը, վաղանդ». ինգ. խուվալ, խուալ «վաղը» բառերի հետ։ Սրանք վ-ից առաջ ունենալով նախաձայն խ չեն կարող փոխառեալ լինել հայերէնից։ Միւս կողմից հիմնական իմաստը (առաջ, շուտ) գտնուելով հայերէնի մէջ, չի կարող հայերէնը փոխառեալ լինել վրացականից։ Ուստի և ենթադրւում է մի երրորդ աղբիւր. որ ունէր xval ձևը՝ «առաջ, հին» նշանակու-թեամբ, որից փոխառեալ է նաև հայերէնը։ -Աճ.

• ՆՀԲ լծ. յն. πάλαι, παλαιός, եբր. և արաբ. պալա, վալա, թրք. էվվէլ։ Տէրվ. Altarm. 51 վառ, գարուն ևն բառերի հետ=սանս. uš «վառիլ», ušas «արշա-ւաւտ». uš5 «րեշեր». ušry «առաւօտ» ևն։ Մառ ЗВО 5, 319 զնդ. ušaim «արշա-լոյս»։ Հիւնք. յն. πάλαι? իսկ էջ 220 վա-ղել, վաղվաղել=լտ. vago «թափառիլ», յն. β.βάσω «ընթանալ»։ Jensen, Hitt. u. Arm. 97 ևն վաղեմի բառի մէջ -եմի համառում է «մեծ» (մինչդեռ ամ «տա-րի» բառն է1) և կցում է հաթ. imia, im, mia, mii, mi, m', ma, m, emio բա-ռերի հետ։ Patrubány SA 1, 195 լտ. velox «արագ, ճարպիկ»։ Scheftelovitz BВ 29, 49 լտ. volare «թռչիլ»։ Վ'apas, ббтотнош. aбхаз. яз., էջ 28 համե-մատում է վրաց. მალი մալի և ափխ. älas «արագ, շուտ» բառերի հետ։


Վաղակաւոր, աց

s. adj.

dagger, poniard;
sword, sabre, hanger, cutlass, scimitar;
sworded, armed with a sword or dagger.

• (ի-ա հլ. յետնաբար) «կարš թուր, մի տեսակ դաշոյն, խարբ» Երեմ. ծ. 42. Եզեկ. իա. 3-5, Բարուք զ. 14, Եփր. թդ. 391 և ծն. էջ 57. սխալմամբ դրւում է «սու-տերաւոր, թուր կրող զինւոր» Յհ. կթ. իբր թէ արմատը լինէր վաղակ «թուր», որի համար էլ Գնձ. գրում է «Ահա մերկացաւ սուրն վա-ղակաւ»։


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

• ԳՒՌ.-Անշուշտ նոյն է բառիս հետ պոկ Գնձ. «փող զուռնայի ևն» (տես Մամիկո-նեան, Հազարից մէկը, էջ 248), բայր ան-սպասելի է նախաձայն պ՝ փոխանակ բ= արաբ. b։ ՀՀԲ, ՋԲ պուկ «շեփոր» բառին են կցում նաև գւռ. պոկ «սոխի և նման բոյսերի ցօղունը, զոխ», որի հետ նոյն են պուկ Ակն. Սեբ. «ուռիէ սուլիչ», պկու Լ. Ղզ. Ղրբ. Տփ. «մի տեսակ սրինգ՝ որ զուռնայի նման լե-զուակ ունի»։ Աւելացնենք դարձեալ. Ջղ. պուկ, Սվ. բուք, Ագլ. պօկ «օրօրոցի մէջ հաստատուած միզախողովակը»։ Այս բոլո-րի համար տե՛ս յատկապէս պոպոկ (պոկ, բառի տակ արած նկատողութիւնս։