Your research : 188 Results for լի

Entries' title containing լի : 1339 Results

Definitions containing the research լի : 3136 Results

Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

• Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


*Պողոսակ

s.

press-screw.

• «մամուլի սեդմի, պտուտակը կամ անիւը» Ստ. լեհ. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 250բ clef բառի տակ) որ և պողօսիկ Առաք. լծ. սահմ. 316 (Քեղին՝ որպէս պողօսիկ բարձր գերանն է ցից ի մէջ նաւին). որից պողոսկապնդիչ «պողոսակով պնդող՝ սեղմող» Տաղ. (հրտր. ի Վկ. գէ. էջ 72), պողոսկաձև (չունի ԱԲ) «խղնջաձև, պտուտակաձև» (ականջի արտաքին ձևի հա-մար ասուած) Տաթև. ձմ. լէ։


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

• ՆՀԲ յն. լտ. իտալ. ձևերը։ Peterm. 17 լտ. platea բառից է հանում։ Lag. Arm. St. § 1892 դնում է ասորուց։ Այսպէս նակ Müller WZKM 8, 284, թրգմ. ՀԱ 1894, էջ 294, ասելով թէ յունարնէից լինելու դէպքում պիտի ունենայինք պողոտի, ինչպէս ունինք եկեղեցի։-Հիւնք. յունարէնից։ Հիւբշ. 315 -այ վեր-ջաւորութեան պատճառաւ դնում է ասո-րուց, բայց կարծում է թէ կարելի է նաև ռնել յունարէնից։


Պոմպիլոս

s. zool.

s. zool. pompilus, nautilus, a species of remora.

• «մի տեսակ ձուկ» Փիլ. լիւս. էջ 155. ուրիշ վկայութիւն չկայս

• = Յն, πομπίλος «մի տեսակ ձուկ է, որ իբր թէ նաւերի առաջն ընկնելով ճանապարհ է ցոյց տալիս. ֆր. pilote»։-Հիւբշ. 373։


Պոյտն, պուտան

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

• ՆՀԲ լծ. թրք. pota «հալոց»։ Հիւնք. պրս. bat «կուռք»։ Müiller, Armen. IV լիթ. pudas «պտուկ» բառի հետ՝ իբրև բնիկ հայ։ Karolides, Iλ. συγϰρ 79 դնում է կապադովկ. vutókko, votókko «դոյլ» բառից, իսկ այս էլ աղաւաղուած է հա-մարում բիւզ. έμπότης բառից (Sophocles 457 չունի այսպիսի ձև. գիտէ միայն εμ-ποτσς, որ է «խմելու յարմար»։ Karolides կպդվկ. vutókko ձևի հետ համեմատում է հյ. պուտուկ. բայց հյ. պուտուկ ծա-դում է պոյտն արմատից (-ուկ նուա-զական մասնիկ է). և եթէ մին կամ միւ-սը փոխառեալ է, ընդհակառակը կա-պադովկացին պիտի փոխառեալ լինի հայերէնից, ըստ որում արմատը վեր ջինիս մօտ է միայն գտնւում)։ Schel-telovitz BВ 29, 40 շվէդ. put «ուռեցք». իտլ. púss «քսակ», սանս. bud-buda «պղպջակ» բառերի հետ, որոնց բոլորի արմատն է համարւում հնխ. bud-«ու-ռիլ, ուռչիլ»։ Petersson KZ 47 (1916). 254 հայերէնին է կցում հհիւս. pottr «հողէ աման կերակուր եփելու համար», մ. հիւս. գերմ. pot, անգսք. pott. մ. ան-գըլ. ֆրիզ. pot «պտուկ», որոնց նախա-ձևը դնում է *bud-nó-, մինչդեռ հայը՝ beud-no-կամ boud-no-։ Այս մեկնու-

• թիւնը ընդունում է Pokorny 2, I16, հնխ. bu, bhu «ուռչիլ» արմատի տակ՝ d աճականով։ -Յիշեալ գերմանական բառերը, որոնց հետ նոյն են նաև հոլլ. pot, շվէդ. potta, դան. potte և թերևս լիթ. pudas, լեթթ. pods «պտուկ», յա-տուկ չեն միայն նոյն ընտանիքին, ար ռանւ ռամ են նաև ռոմանական ընտանի-քում. ինչ. ֆր. pot «պտուկ»։ Kluge 376 զոյց է տալիս որ բոլորի աղբիւրն ե մ. լատ. pottus, ստ. լտ. pótus «ըմ-պանակ, ջրաման» (շուրջ 600 թուից), որ է լտ. potus «ըմպելիք, խմելիք»։ Աւստեղից յառաջացել է ֆր. pot, որ փոխառութեամբ տուել է (1200-1300 թուերին) մի կողմից գերմանական ձև-ւերը և միւս կողմից կելտական ձևերը, այն է բրըտ. կորն. կիմր. pot։ Աւելի ուշ՝ զերմանական խմբից է փոխառեալ ֆինն. pata, օստյաք. put, put, վօգուլ. poς «պտուկ» խումբը։ Գերմանական խումբը բնիկ համարելու համար պէտք էր նախ ապացուցանել թէ ֆրանս. բա-ռը փոխառութիւն է գերմանականից։ Ըստ այսմ գերմանական բառերի նմա-նութեւնո հաւերէնի հետ պատահական է, ինչպէս են նաև իսլ. bia, նորվ. գւռ-bidne, լտ. fidehia, յն. πίϑος «հողէ ա-ման», որոնք միասին հանւում են հնխ. bhidh-արմատից (Pokorny 2, 185, Boisacq 782, Walde 288)


Պոչ, ոյ

s.

tail;
virile member;
prepuce.

• (յետնաբար ռ հլ.) «ագի» Յայսմ. փխբ. «առնանդամ» Փիլ. լին. 219 (նշանա-կութեան զարգացման համար հմմտ. չա-ռաթ. kotak «պոչ և առնի»). որից պոչաւոր. անպոչ, պոչատ, պոչազգեստ (նոր բառեր)։

• Böttich. ZDMG 1850, 361, Arica 73, 187, Lag. Urgesch. 968 սանս. puččha «պոչ»։ Justi, Zendsp. 191 և Kurd. Gram. 31 սանս. pučcha «պոչ», զնդ. pusa «պսակ», պրս. buš «բաշ»։ Պատկ. Иacлen. 18 սանս. pučcha և քրդ. bot։ lusti Dict. Kurde 58 սանս. puččha, քրդ. bezu, bisk։ Müller, Armen. VI յն. λὄοϑη πέος «առնի», πόσϑων «մեծան» դամ», լատ. penis, սանս. pasas, puc-cha, լիթ. pyzda «բունոց» բառերի հետ, եբր բնիկ հայ՝ հնխ. pas-ka ձևից։ Թի-րեաքեան, Բազմավէպ 1913, 342 ցեղա-կից է դնում թրք. փօչ, փէօչ ձևին։ Մառ Яa и Лит. I. էջ 274 ռուս. xвoст հոմա-նիշի հետ նոյն։-Պատահական նմա-նութիւն ունի սանս. [other alphabet] puccha «պոչ», որ Walde 625 լտ. puppis «նա-ւի ցռուկ», յն. πζματος «վերջին», πύννος «սրբան» ևն բառերի հետ դնում է հնխ. pu-«յետևը» արմատից (չի յիշում այլևս Pokorny 1, 48), որ յամենայն դէպս չպիտի տար հյ. նախաձայն պ։


Պոռնիկ, նկաց

adj. s.

adj. s. fornicator;
letcher, whore-monger;
adulterer;
— կին, prostitute, abandoned or debauched woman, harlot, street-walker, courtesan, whore, strumpet, wench, trull;
adulteress.

• = Յն. πύρνος «պոռնիկ մարդ». πόρνη «պոռ-նիկ կին» բառն է, որ յառաջանում է περνημι «արտահանելով վաճառել» բայից, որ հնդև-րոպական բառ է՝ ցեղակից հիռլ. renim (*prinami) «վաճառեմ» բային (Boisaq 805). -նախնաբար պոռնիկները գերուհև էին լինում, այն է վաճառքի առարկայ։ Յու-նարէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] თ pornā «պոռնիկ»։ Հայերէնի -իկ վերջաւո-րութիւնը ըստ Meillet REA 1, 12 ցոյց է տալիս թէ բառը նախ անցել է Պարթևներին և այնտեղից էլ հասել է մեզ։-Հիւբշ. 373։

• Աւգերեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 292 առաջին անգամ դրաւ յն. πόρνη բառից փոխառեալ։ ՆՀԲ «նոյն բառն է և յն. πὄρνος»։ Peterm. 38 յն. πορνιϰός և լտ. fornicarius։ Հիւնք. յն. πόρνη իգականից։ Հիւբշ. 373 հայերէնի -իկ վերջաւորու-թիւնը բացատրելու համար պոռնիկ դը-նում է πορνιϰός, իգ. πορνιϰή «պոռնկա-կան» ձևերից։ Thumb ցոյց է տալիս որ յն. շեշտայանգ բառերը ամբողջու-թեամբ պահւում են հայերէնում և հե-տևաբար πορνιϰός պիտի տար հյ. *պոռ-նիկոս։ Ուստի մեր ձևը մեկնում է կազ-մուած -իկ մասնիկով πόρνος բառից։ Ընդունելով ըստ Meillet պահլաւակա-

• նից՝ -իկ վերջաւորութիւնը բացատրւում է աւելի պատշաճ ձևով։


Պոռոտ

cf. Պոռոտող.

• = Անշուշտ նոյն է պոռոք «պոռոտախօս» բառի հետ և երկուսը միասին ցոյց են տա-լիս պոռ-արմատը. -ոտ և -ոք մասնիկ են։ -Աճ.


Պորտ, ոյ

s. adv.

navel, umbilicus;
belly;
middle, centre;
— երկրի, mount, mountain;
— կամարաց, key-stone of an arch;
— ի վեր, —յորսայս, supinely, with one's face upward;
—ոյ ծառայ, slave to one's belly, gourmand, *greedy-gut.

• = Ձևով նոյն է հսլ. bedro, ռուս. бeдр6, ուկր. բուլգ. սերբ. չեխ. bedro, լեհ. biodro, biodra բառերի հետ, նշանակութիւնն է «ազ-դըր, երանք, զիստ» (Berneker 47)։ Բոլորի նախաձևը կարելի է դնել bed-ro-, կազմուած bed-«ուռչիլ»? արմատից, -ro մասնիկով։ Նոյնի միջին ձայնդարձից հնխ. bod-ro-, որից շրջմամբ՝ նախահայ. bordo->պորտո. հմմտ. հնխ. k'ubhró->հյ. *սուրբո>սուրբ։ Անյարմար է միայն նշանակութիւնը։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։


Պուրակ, աց

s.

wood, forest, grove.

• (սեռ. -ի) «անտառակ, փոքրիկ անտառ» Բուզ. գ. 14. աւելի յաճախ գոր-ծածուած է պրակ Փիլ. լիւս. Արծր. Եպիփ. բարոյ. սխալ ձև է պարուկ Պտմ. վրաց. ար-դի գրականում ընդունուած է միայն պու-րակ։ Սրանցից են եղեգնապուրակ կամ եղեգնապրակ Խոր. պուրակացիր (գրուած նաև պարկացիր) «անտառի մէջ ցրուած» Խոր. Գ. 23. պրակագեղ Վեցօր. բ. էջ 29։


Պռեմն, ից

s.

male wild fig-tree.

• . ի հլ. «արու վայրի թզենի. տճկ. պապա ինճիրի». մէկ անգամ ունի Եփր. մրգ. 361. «Եւ ի թզենեացն են որ բերեն պտուղ. և որք զնոյն ոչ ընկալեալ զստուեր զարուի զպռեմնիցն՝ դոյնպէս և լինին»։


Պռիմիկուռ

s.

primicerius, dean.

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ, Աւգերեան. Լիակ. վրք. սրբոց Գ. 162 և ՆՀԲ։


*Պռուկ

s.

muzzle, snout.

• Մառ. հյ. բերան և վրաց. Յირი պիրի բառերի հետ. աւելի ընդարձակ տե՛ս բերան։


Պսակ, աց

s.

crown, diadem;
crown, prize, premium, reward;
circle, coping, top, crowning, brim, frame, edge, cornice, parapet, battlement;
coronation, achievement, accomplishment;
nuptials, espousals, marriage, nuptial blessing;
— դպրաց, tonsure, shaven crown;
— ծաղկեայ, wreath, garland, chaplet;
— ի փշոյ, crown of thorns;
սրբոց, halo, gory, nimbus;
— կուսին, chaplet, beads, string of beads;
— արեգական, halo around the sun;
— տարւոյ, the course of the year;
— պարծանաց, փառաց, crown of honour, of glory;
հիւսել —, to weave a garland or chaplet;
— դնել ումեք, to marry.

• = Պհլ. *pusāk «թագ, պսակ». հմմտ. զնդ. ❇ pusā-«թագ, պսակ» (բառիս ստու-գաբանութիւնը անյայտ է ըստ Bartholomae, Altiran. Wört. 912)։ Պհլ. ձևը աւանդուած է Թուրֆանի pusaγ, սոգդ. 'ps'k ձևերով և փո-խառութեամբ տուած է նաև թոխար. ըsuk «պսակ». պահլաւ բառին է կցւում ըստ Z-dén՝ յն. ἄμπις «կանանց մազերը ճակտի վը-ռաււ ևառեւու ևապ» (ստուգաբանութիւնը անյայտ էր ըստ Boisacq 56). Benveniste BSZ л 103, էջ 41, որից քաղում եմ այս տեղեկութիւնը, վստահելի է գտնում այս հա-մեմատութիւնները։-Հիւբշ. 232


Պսեմն

cf. Պսեմ.

• «վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Պտոյտ, տուտի, տուտից

cf. Պտոյտք.

• , ի հլ. «ջրի՝ գետի յորձանք» Յոբ. իր. 10. Սղ. կր. 16. Իմ. ժթ. 7. Ոսկ. փիլիպ. որից պտուտիլ, պտուտել «ոլոր ոլոր դառ-նալ՝ դարձնել» Խոր. Յհ. կթ. Բրս. մրև Ճառընտ. պտուտանալ Եպիփ. կուս. պտու-տաբար Շիր. Յհ. կթ. պտուտկել Շնորհ, եդես. Բրս. մրկ. եռանդնապտոլտ Անան եկեղ. հերձինապտոյտ Սիւն. տաղ. խչ. շըր-ջանապտոյտ Նար. տաղ. շրջապտուտկեալ Դիոն. թղթ. ոլորապտոյտ, պտուտակ, պտու-տակաւոր (նոր բառեր) ևն։ Նոյնից է նաև պուտուտակ «սիսեռ», որ տե՛ս առանձին։


Պտուկ, տկոց

s.

button, bud, eye;
nipple;
cf. Պուտուկ;
պտկունք կովու, ոչխարի, udder, dug, teat.

• , ո հլ. (լգ. պտկունք, պտկանց) «ընձիւղ, ծիլ, բողբոջ» Ագաթ. Եփր. համաբ. 221. Ոսկ. հմբ. Փիլ. լիւս. յովն. և լին. «ստինքի ծայրը» Առակ. լ. 33. (նշանակու-թեան զարգացման համար հմմտ. ծիլ և ծը-լիկ). որից պտկել կամ պտկիլ «ծլիլ, բոդ-բոջիլ» Իմ. դ. 4. ընչապտուկ Եզն. ծայրա-պտուկ Վրդն. երգ.։


Պրակ, աց

s.

wood, thicket, grove, bush;
work, writing;
chapter, paragraph or article;
— թղթոյ, ream of paper;
— կտաւոց, չուխայից, entire piece of linen or woollen cloth, bale, pack;
—ք ուսման, lesson;
acts;
—ք առաքելոց, the Acts of the Apostles.

• , ի-ա հլ. (գործածուած է անեզա-բար) «Գործք Առաքելոց» Ոսկ. կող. թ. էջ 624 և լհ. բ. 42. սրանց մէջ գործածուած է առանց առաքելոց բառի յարադրութեան. աւելի յետոյ ասւում է պրակք առաքելոց Վեցօր. թ. էջ 196. Յհ. իմ. եկեղ. Սարգ. իսկ յունաբան հեղինակներից սկսեալ գործած-ւում է պրակք «գրքի գլուխ կամ մաս» նշա-նակութեամբ. Սահմ. Պորփ. Վրք. հց.-նոր գրականում եզ. պրակ նշանակում է միայն «գրքի մաս, fascicule»։


Պրաս, ից

s. bot.

s. bot. leck.

• (գրուած նաև պրասխ, պրախ), ի հլ. «մի տեսակ ուտելի բանջարեղէն՝ սոխերի ընտանիքից» Թուոց ժա. 5, Մծբ. 240. Եփր. երաշտ. 204։


Պրշակ, աց

s.

roof, ceiling.

• (որ և պշրակ, պչրակ, բրշակ) ի-ա հլ. «առաստաղի վրայի տախտակէ զարդե-ոռ» Բարուք զ. 54. Եփր. աւետ. 324. Լծ, կոչ. Նիւս. երգ. Վրդն. երգ. էջ 94. Բենիկ (տպ. Սոփերք ԻԱ. 81). Արծր. Պիտառ. (Հին բռ. մեկնում է «պրշակ, շինուած մարդակով և տախտակով». Բառ. երեմ. էջ 58 բրլաշակ «դարաւանդ». բայց այս դարաւանդը պէտք է հասկանալ ճիշտ ինչպէս ինքը էջ 74 մեկ-նում է «պրչակ, որ է մարդակ և տախտակ շինուածոցն կամ կոճ». որին մտադիր չլի-նելով ՓԲ՝ մեկնում է սխալմամբ «բրաշակ բարձր սար! դարասանդ»)։


*Պրրի

cf. Զղալ;
cf. Հոյն.

• ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։


Պրքէ

s.

reservoir, basin.

• «ջրի աւազան կամ գուբ» Վստկ. ջ 5. ասելի լաւ է բրքայ Պղնձ. 17, 37, որ և գրուած բրգայ Աղթամ. (տպ. Կոստ. էջ 41)։


Ջալոտ, ից

s.

cudgel, club;
whip-thong;
kerbatch, knout.

• ՆՀԲ լծ. հյ. ջլուտ և ջայլ՝ իբր խուրձ կամ բազմութիւն գաւազանաց ի մի տրցակ, թրք. ջալը (իմա čalə) «խռիւ»։ = Եթէ իրօք տրցակ է գաւազանների, կարող է կազմուած լինել -ոտի մաս-

• նիկով և այն ժամանակ արմատը կլինի օալ, որ և տե՛ս առանձին։


Ջաղբ, ից

s.

suddenshower, heavy shower.

• Հիւնք. հանում է խիղբ բառից։ Աճառ. ՀԱ 1908, 124 յիշում է եակուտ. čalbax «ճահիճ, մօր, տիղմ», արևել. թրք. [arabic word] č̌alpa կամ [arabic word] čalpuq «անձրևից ցեխոտուած տեղ», [arabic word] čalad «ցեխ, կաւ, տիղմ», տորոնք պատահական նմա-նութիւն միայն ունին։ Petersson տե՛ս ջոլիր։


Ջամբ, ից

s.

nourishment, food.

• «ուտելիք, կերակուր» Ոսկ. մ. ա. 16. Վրք. հց. որից ջամբել «մանր մանր ջար-դելով կերցնել (մանուկին, թռչունի ևն), սր-նուցանել, խնամել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. 171. ջամբակեր Եղիշ. հյր. մեր 199. ջամբե-ցուցանել Խոսրովիկ. Նար. Յայսմ. կաթնա-ջամբ Իգնատ. թղ. 148. Տօնակ. օձաջամբ Յհ. իմ. եկեղ. Ստ. ժմ. 494. (ջամբ Լ. «ապուր»)։

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ճամա, մանչու թթր. jemen։-ՆՀԲ. լծ. ծամ և ումպ։ Տէրվ. Altarm, 23 իբր բը-նիկ հայ՝ սանս. jambh, jabh «բերնով խածնել», ǰambha «խածուածք», հաւ аобати «ուտել» բառերի հետ։ Մորթման ZDMG 26, 589 բևեռ. zipparçima «ջամբել»։ Հիւնք. ամպ բառից։ Շէֆթե-լովից BВ 28, 297 նոյն է Տէրվիշեանի հետ։-Բառիս հետ նման են հնչմամբ և լը», č̌amidan «խմել» (չունի ԳԴ. գիտէ Horn § 444), սանս. čāmati «խմել», ոսս. çimin «խմել», և միւս կողմից մի խումբ կովկասեան բառեր. ինչ. վրաց. «ուտելիք», მჭამელი մճամելի «կերող, սառող», ჭამება ճամեբա «սնուցանել», ինգիլ. ճամայ, մինգ. ճկոմուա «ուտել», չամա «սնուցանել», լազ. օչամու «կե-րակրել, սնուցանել» (Մառ, Լազ. քե-րակ. 208 սրա արմատը դնում է պար-զապէս չ)։ Բայց այս երկու խմբերն էլ յարմար չեն։ Պարսիկ ձևը փոխառեալ լինելու դէպքում պիտի տար հյ. ճամ։ Աւելի հետաքրքրական է կովկասեան խումբը։ Այստեղ բառի ընդհանուր տա-րածումը, նշանակութեան նախնական

• ձևը, միանգամայն և ճամ պարզական արմատի գոյութիւնը, մինչդեռ հալերէ-նը աւելացած է նորբ թարմատարով, սոյց են տալիս որ հայերէնը փոխառ-եաւ է կովկասեաններից. բայց այստեղ էլ սպասելի էր *ճամբ և ո՛չ ջամբ։


Ջայլ, ից

s.

multitude, crowd, quantity;
company of mourners or weepers;
repeated bursts of weeping, wailing.

• , ի հլ. «մեռելի վրայ լացողների խումբ» Նար. կր. 174. Օրբել. ողբ. Ածաբ. մկրտ. «բազմութեամբ լաց, ողբ» Մխ. երեմ որից ջայլել «մեռելը խմբուելով ողբալ» Բուզ. 125. ջայլական (որ և ջալական) «ող-բական» Երզն. քեր. ջայլանք «ողբ, կոծ» Հին բռ. անշուշտ այստեղ է պատկանում նաև ջաղել «ողբալ», որ գիտէ միայն ՓԲ յաւել. (եթէ ստոյգ է, մի գեղեցիկ օրինակ է յլ=ղ լծորդութեան. ինչ. նշոյլ և նշող, թոյլ և թող. յոյլ և յողալ)։ -Ջայլ աւելի ընդհանրանա-լով նշանակել է «խումբ մարդկանց» Կանոն. (Քահանային զմեղս՝ եթէ ոք (ի] հրապա-րակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաս-տան), «կենդանիներ» ԱԲ. որից ջայլական «ջոկ, խումբ» Լծ. նար. ջայլիլ «պար առնուլ» Արիստ. գրչ. ջայլիք «հօտ (ոչխարների)» Մագ. թղ. 219, «մարդկանց խումբ» Մագ. թղ. 148։-Բոլորովին ուրիշ է ջայլակոծել «գանակոծել, ծեծել» Բռ. ստեփ. լեհ. որ ծա-գում է ջալ «փայտ» բառից. տե՛ս այս բառը և հմմտ. ջալ «ջոկ կամ հօտ», որ է ջայլ։


Ջայլամն, ամանց

s.

ostrich.

• = Սեմական ծագումով բառ պէտք է լինի, ըստ որում Հայաստանի բնիկ թռչուն չէ ջայ-լամը. հմմտ. արաբ. [arabic word] zalīm «արու ջայլամ», յգ. [arabic word] zilmān կամ zulmān տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 508)։-Աճ.


Ջայլեամն, լեմանց

cf. Ջայլամն.

• = Սեմական ծագումով բառ պէտք է լինի, ըստ որում Հայաստանի բնիկ թռչուն չէ ջայ-լամը. հմմտ. արաբ. [arabic word] zalīm «արու ջայլամ», յգ. [arabic word] zilmān կամ zulmān տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 508)։-Աճ.


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

• , ո հլ. «տաքութիւն» Սիր. գ. 12 «տաք, տաքուկ» Եզն. «պարզ, բարեխառն և պայծառ օդ» Մտթ. ժզ. 2. Ոսկ. մ. ա. 6, բ. 28. Սեբեր. որից ջերանիլ «այրիլ, հիւան, դութեամբ, ցաւով կամ մոլութեամբ տոչո-րիլ» Ա. մկ. ա. 6. Եւս. քր. Սեբեր. Ոսկ. ա. տիմ. մտթ. ես. ջերիլ Անան. եկեղ. ջերին ատաթուկ» Եզն. «պարզ օդ» Պիտ. փիլ. ջե-րոտ Ագաթ. ջերոց Վստկ.։ -Այս արմատե միւս ձևերն են՝ ՋԵՌ-, որից կազմուած են ջեռնուլ կամ ջեռանիլ ՍԳր. Եփր. թգ. ջեռու-ցանել ՍԳր. Ոսկ. մտթ. ջեռումն Ոսկ. ռ կոր. ջեռիլ Տօնակ. ջեռացուցանել Խոր. Պե-րիարմ. Ասող. ջեռլի Ոսկ. ես. ջեռուցիչ «կաթսայ» Գ. թագ. է. 40, 45. ոտնջեռեալք «հանդէսի վերջաբանը» Նորագիւտ բ. մն. է, 9. դիւրաջեռ Դիռն. երկն.-ՋԵՐՄ, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տաք» ՍԳր. Ոսկ ս. տիմ. Ագաթ. Կիւրղ. ել. «օդի տաքու-թիւն» Ագաթ. Եղիշ. «մտերիմ, ընտանի» Ոսկ. մ. բ. 2. Փիլ. 15, 518, «ջեր օդ» Ոսկ. մ. ա. 24. որից ջերմագոյն Ոսկ. ես. ջերմա-նալ Մրկ. ա. 30. Ոսկ. յհ. ա. 3, բ. 33. ջեր-մաջերմ Տոբ. բ. 11, 18. Ոսկ. մտթ. Կիւրղ. ել. Եւագր. Եփր. գ. կոր. ջերմագութ Ոսկ. ջերմակիծ Ագաթ. Վեցօր. ջերմն «տենդ» ՍԳր. (յգ. ջերմանք Եղիշ. Կանոն. 364) ջերմնակալ «ջերմոտ» Ոսկ. բ. տիմ. ա. ջեր-մեռանդն Ագաթ. Սեբեր. Եփր. թգ. ջերմ-նոտ Ոսկ. մտթ. բ. տիմ. ջերմնեակ Մծբ. ջերմուկ Եւս. պտմ. Վեցօր. ջերմակաջուր (ուղղել ջերմաջուր) Վեցօր. դ. 79. ջերմիկ Վրք. հց. նոր բառեր են ջերմել, ջերմոց, ջերմանոց, ջերմաչափ, ջերմագին, ջերմա-միզութիւն ևն.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gšher-արմատից. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] ghar [other alphabet] ghrnōtl «այրել, վառել, լուսաւո-րել», [other alphabet] ghrna-«տաքութիւն», [other alphabet] I ghini, [other alphabet] hára-«կիզիչ տաքութիւն», զն, ǰar «տաք», յն. ϑέρος «ամառուայ տաքր. ա-մառ». ἕλέρμασσα «հնոց», ϑερομαι «ջեռնում», հիռլ. gorim, guirim «այրեմ, տաքացնեմ», gor «տաքութիւն, կրակ», կիմր. gor «թուխս», gwres «տաքութիսն», բրրտ. gor «կրակ», լիթ. gāras «շոգի», լեթթ. gars «տաք գոլորշի. 2. ոգի», հսլ. gorêti «վա-ռել», grčti «տաքացնել», žeravi «կիզիչ», po-žarū «հրդեհ», ռոա. горeть «այրիլ», гope «ցաւ, վիշտ», горячiи «տաք», горяц-кa «ջերմ», горькiи «կծու» (որ է «այրող»), горчицa «մանանեխ», горнъ «հալոց, հը-նոց», жаръ «շոգ, տապ», жаркoe «խռոռ-ված», жарить «խորովել», nо-жаръ «հրը-դեհ», ոպկր. hority, բուլգար. gor'ъ «այրել, վառել», չեխ. horim, լեհ. gorzeje, պոլաբ. guörè-sa «այրել», ալբան. ngroh «տաքաց-նել», zjar «կրակ, տաքութիւն, եռանդ», լտ-fornax «փուռ» ևն ևն։ Հնխ. gkher-արմա-տից -mo-մասնիկով ձևացած է հնխ. g'her-mό-«տաք», որից յառաջանում են յն. ϑερμός առաք», փռիւգ.-թրակ. germo-, ալբան. žjarm «տաքութիմն» և հյ. ջերմ։ Նոյն ար-քատի *gšhor-ձայնդարձից է յառաջանում հնխ. gšhormó-«տաքութիւն», որի ժա-ռանգներն են սանս. [other alphabet] gharmá-«տա-քութիւն, շոգ, եռանդ», զնդ. ❇ garə-ma-«տաք», հպրս. garma-, պհլ. garm, պրս. [arabic word] garm «տաք», աֆղան. γarma, γārma «կէսօր, օրուայ տաք ժամանակը», բելուճ. garm, քրդ. germ «տաք», germik «ջեր-մուկ», օսս. γarm, qarm «տաք» (Horn § 911), լատ. formus «տաք», հպրուս. gorme «տաթութիւն», գոթ. warmjan «տաքացնել», հբգ. նբգ. հոլլ. անգլ. warm «տաք», հհիւս. warmr «տաք» (Walde 308, Boisacq 341, Berneker 334 Trautmann 79, Pokorny I, 687, Kluge 518)։ Հնդևրոպական նախալե-սուի մէջ ձայնդարձը գործածւում էր բառի նեսակը որոշելու համար. այսպէս՝ e ձայն-դարձը ածականի համար էր, o ձայնդարձը գոյականի համար։ Հայերէնի մէջ սակայն երկուսը միանալով e ձևը տարածուած է և o ձայնդարձը ժառանգ չունի հայերէնի մէջ։-Հիւբշ. 486։

• Ուղիղ համեմատութիւններ տւաւ նախ Klaproth, Asia pol. էջ 106։ Նոյնը նաև ԳԴ, որ համեմատում է պրս. garm, gar-māgarm=ջերմաջերմ բառերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն յն. ϑερος ՆՀԲ ջեր դնում է նոյն ընդ հյ. չոր, թրք. նէրին, լտ. serenum, ջերմ՝ լծ. արաբ. ճէրմ, պրս. կէրմ, յն. թէրմօ՛ս։ Peterm 26, 35 սնս. յն. և զնդ. ձևերը։ Win-disch. 9 սանս. gharma-։ Ուդիղ են նաև Böttich. ZDMG 1850, 361, Lag, Ur-gesch. 965, Müller, Justi, Տէրվ. ևն։ Canini, Et. étym. էջ 5-6 ջեր=սանս. cur, լիթ. kurti «վառել» և ջերմ=պրս. garm։ Հիւնք. ջերմ՝ ըստ ՆՀԲ, իսկ ջեր= պրս. թիյր «Հերմէս» և յն. ϑέρος։ Սրմա-գաշեան, Արմէնիա ջեր ձևի հետ է դը-նում ռում. ger «սաստիկ ցուրտ»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ.օ [arabic word] ǰarma «խարոյկ»։


Ջեք

int.

how ! oh ! o strange ! wonderful !

• ՆՀԲ «որպէս և պրս. ջի՛, արաբ. զիհի «քանի՞, ո՞վ, ո՛րչափ», իսկ բեք բառի տակ՝ «որպէս թրք. չէ՛ք, չօգ, եիւքսէք»։ Պատահական նմանութիւն ունի ալթայ. թթր. [arabic word] ček «ամբիծ, մաքուր, ան-պարսաւելի, անարատ» (Будaговъ 7, 506)։


Ջէք

cf. Ջեք.

• ՆՀԲ «որպէս և պրս. ջի՛, արաբ. զիհի «քանի՞, ո՞վ, ո՛րչափ», իսկ բեք բառի տակ՝ «որպէս թրք. չէ՛ք, չօգ, եիւքսէք»։ Պատահական նմանութիւն ունի ալթայ. թթր. [arabic word] ček «ամբիծ, մաքուր, ան-պարսաւելի, անարատ» (Будaговъ 7, 506)։


Ջիլ, ջլաց

s. fig.

nerve, sinew;
fibre, string;
whip;
nerve, sinews, force, vigour;
— տեսաբանական, optic nerve;
լուծանիլ ջղաց, to become enervated;
զ—ս հարկանել ուրուք, to shock a person's nerves, to frighten, to terrify;
զ—ս հատանել ուրուք, to hurt a person's nerves, to weaken, to enervate.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ջիղ, փխբ. ուժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մ. բ. 7, Եփր. պհ. ասւում է նաև ջիղ, ջեղ Ոսև. ես. Եղիշ. որոնցից ջլաձիգ Յհ. կթ. փիլ. ջլա-պինդ Փիլ. Գէ. ես. ջլել «անդամալոյծին ռա-քի հանել» Իսիւք. ածած. 300. ջլատել Պիտ-ջլուտ կամ ջղուտ Պիտ. Նիւս. ջլեայ, ջղեայ Խոր. արջառաջիլ Յհ. կթ. Վրք. հց. ամոլա-ջիլ Մն. լբ. 25, 32. վարազաջեղք Մծբ. բնա-ջեղք Վստկ. լայնաջիլ Դամասկ. մանրաջիլ ԱԲ. ջղալուծ «տանջանքի գործիք՝ որով ջղերն են պրկում» (չունի ՆՀԲ) Վկ. ոէ. 3Ո. Նոր բառեր են ջղային, ջղայնանալ, ջղայ-նացնել, ջղայնութիւն, ջլախտ, ջլախտաւոր, ջլախտաբոյծ ևն։-Նոյն արմատից պէտք է լինի նաև ջլացեալ «բարակացած», որ գըտ-նում եմ գործածուած Վրդն. սղ. լբ. էջ 114 «Ժողովէ ի ծովէ, ի գետոց և յաղբերաց ջուր և կապէ ի ջլացեալ և ի ծակոտեալ օդ իբրև ի տիկ»։ Սրա անցողականն է ջլացուցանել «բարակացնել». «Ի ջուրց ծովուց՝ որ շուրջ են սեզերօք երկրի, ջլացուցանելով զօդն և արարեալ ծակոտկէն, արկանէ ջուր ի ներքս՝ իբր ի տիկս և հողմով ի վեր առեալ՝ տանի յո՛ և կամի». Վրդն. սղ. ճլդ. էջ 453 (ԱԲ բառս մեկնում է «պնդացնել, զօրացնել», որի հետ նոյն է Բառ. երեմ. էջ 275 «տեր-տել»)։ Նոյնը կայ և Շիր. 45. «իսկ (ի) գար-նանային ժամանակին օդն պարարի խռնա-ւութեամբ և յարեգակնային ջերմութենէն ջլանայ զհարստութիւն»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gihisla-ձևեռ. ժառանգներն են լիթ. gysla «երակ, ջիղ, նեարդ», լեթթ. dzisla, dziksla, հին պրուս. gislo «երակ», հսլ. žila «երակ», ռուս. жи-дa, սերբ. žila, չեխ. žila «ջիղ», լտ. flum «թել», ալբան. det «ջիղ, երակ, նեարդ» (Walde 291, Trautmann 90, Pokorny 1. 670, Ernout-Meillet 345)։ Միւս լեզուները չեն պահած այս արմատը։-Հիւբշ. 486։

• Տէրվ. Altarm. 23 սանս. jya, զնդ. zya, յն. βιός «աղեղի լարը» բառերի հետ՝ ղ մասնիկով։ Հիւնք. ջոլիր բառից։

• ԳՒՌ.-Կր. ջ'իղ, Ալշ. Հճ. Մշ. Ս,. ջ'եղ, Սեբ. ջ'էղ, Տիգ. ջիղ, Խրբ. ջէղ, Սլմ. Վն. ճեղ, Մկ. ճէղ, Ննխ. ջըղ, Ջղ. Տփ. ջիլ, Մշ. ջ'իլք, Ագլ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Մրղ. Շմ. ճիլ։-Նոր նշանակութեամբ են Մրղ. «կօշիկի կամ գուլպայի ռետին», Ակն. Մշկ. «ոլոք», Երև. «անծամելի, պինդ», Սվեդ. ջղվա «ոտքեր» (իմաստի զարգացման համար հմմտ. ջիղ Ակն. «ոլոք»)։ Նոր բառեր են ջիլոտ, ջիլ-ջիլոտ, ջլակոտոր, ջլամորթ (հմմտ. ճլլամահ Առաք. պտմ. 389), ջլատ, ջլատել, ջլատո-տել, ջլբաց կամ ջլեբաց


Ջնար, աց

s.

cithern, harp, lyre.

• , ի-ա հլ. «քնար, տաւիղ, կիթառ» նատում. գ. 8. Սեբեր. 136. Տօնակ. Նար. էջ 244. որից ջնարաւոր Ոսկ. կողոս. 641. Ես. 292. ջնարահար Խոր. Մագ. թղ. 209. Նար 104. պէտք չէ կարծել թէ քնար բառի ձևա-փոխութիւնը լինի, որովհետև երկուսը միա-սին կողք կողքի գործածուած ունինք Ոսկ. կողոս. 614՝ ջնարն և քնարն։


Ջով

s.

leafy branch.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. youo-ձևից, որ միջին ձայնդարձն է *yeuo-բառի. նշանա-կում է «ցորեն, գարի, կորեկ կամ նման մի բոյս, խոտ, արօտ». ժառանգներիո հմմտ սանս. [other alphabet] yava-«ցորեն, գարի, կորեկ». [other alphabet] yavasa «խոտ, արօտ, մարգ», զնդ. սι︎ уava-«ցորեն», yəvīn-«արտ», ya-vañha-«արօտատեղի», պհլ. jav, yav, պրս. [arabic word] ǰav, քրդ. je, jau, yo «գարի», օսս. yau, yáu, yeu «կորեկ», բելուճ. ǰo, jav «գարի», յն. ζειαί, ζεαί «կարմրահատ ցորեն», լիթ. ǰavai «ցորեն», ǰaviena «ցորենի արտ», iauja «ցորենի չորանոց», ռուս. овинъ, ուկր. бvyn «ցորենի որաները չորացնելու յարկ». միջին ձայնդարձն է ներկայացնում յն. φυσί-ζοος «ցորենաբեր, պտղաբեր, սնուցիչ» բարդի երկրորդ եզրը (Pokorny 1, 202, Boī-sacq 307, Walde 400, Trautmann 107, Horn § 428)։-Աճ.


Ջորեան

s. pl.

s. pl. mules.

• ՆՀԲ «որպէս թե ջորի փոքրիկ»։ Մառ. Bступительныя и закл. строфь... Uo-ть, էջ xIx վրաց. ტანაჯორი տանա-ջորի միջատի անունը ջորի բառից դնե-լով՝ ուժ է տալիս այս համեմատու-թեայն։


Ջորի, րւոյ, րեաց

s.

mule, he-mule;
մատակ —, mule, she-mule;
մտրուկ ջորւոյ, mule colt.

• (ջորւոյ, -ւոց, -եաց, -եօք) «ջորի, կիսէշ» ՍԳր. Վեցօր. 142. Բուզ. Եզն. որից ջորետես «ջորի պահող» Կլիմաք. ջորեան «ջորիներ» Ուռհ. ջորեպան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 32. ջորեքաշ «ԲՉ ձայնին աառ կանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ա-մատունի, Հայոց բառ ու բան 576)։

• Տէրվ. Նախալ. 114 և Երկրագունտ 1884, 100 համեմատում է սանս. stari, յն. στέιρα, գոթ. stairo, լտ. sterilis «ամուլ» բառերի հետ՝ ջորին համառե-լով իբր «ամուլ». ըստ այսմ ջորի գա-լիս է հնագոյն *ստորեա ձևից և նոյն է պրս. [arabic word] astar «ջորի» բառի հետ։ Հիւնք. պրս. gor «ցիռ»։ Patrubány SA 1 193 հնխ. kjorio փխ. kioro, k'iolero-ինչպէս կայ հնխ. ek'vo-tero>սանս. açva-tara «ջորի»։ Նոյն ՀԱ 1908, 188 իբր «դիող» հանում է dhya արմատից, հմմտ. հյ. դիել, դալ, դայեակ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kur «ձի» և հյ. քուռակ։ Մառ. Яфeт. cбор. 1, 48 յաբե-թական raš «ձի, գրաստ» բառից, որից նաև պրս. raxš, գերմ. Ross, անգլ. horse «ձի» ևն։ (սեռ. ճուրու), Գոր. Հմշ. ճօրի, Ղրբ. ճօ՜՛րէ, Ռ. չօրի, Ասլ. ջ'էօ՜րի, Շմ. Սլմ. ճէօրի, Ագլ. ջէ՛րի, Մղր. ջի՛ւրէ, Զթ. ճիյէ, ջ'իրէ, Սվեդ. ջ'իրա, Մկ. ճիւրը՛, Հճ. ջ'իյի։ Նոր բառեր են ջորաբեռ, ջորենալ, ջորիլ «ոխ պահել»!


*Ջուլհակ

cf. Ոստայնանկ.

• ՆՀԲ դրած է «բառ ռմկ» և յիշած է ջիւլլահ, ճիւլլահ, չիւլհա ձևերը։ Հիւբշ. 239 չունենալով պրս. ǰulāhak ձևը, ո-ոից կանոնաւորապէս գալիս է հյ. ջու-լահակ>ջուլհակ, և խաբուելով հայերէ-


Յետ

prep. adv.

after, since, afterwards;
— զատկի, after Easter;
— տրայիանոսի, after Trajan;
— երկուց ամաց, after two years;
— գալոյ քո, after or since your arrival;
— մեկնելոյ քո, since you set out;
— բազում ժամանակաց, a long time since;
— սակաւուց, a short time since, shortly after;
— այսորիկ, — այնորիկ, after that, since that time, then, since, afterwards, after;
— որոյ, after that;
back;
— յառաջ, before and behind;
ի — ընկենուլ, to lay aside;
— դարձուցանել, to bring back;
— դառնալ, to return, to come back;
— կալ, to recede from, to desist;
— հայիլ, to look back;
— ընթադրել, to retort, to repulse, to repel.

• Ուղիղ են մեկնում ՆՀԲ, Muller SW. AW 41, 8 և 43, 302, Justi, Zendsp. 189, Տէրվ. Մասիս 1882 յունիս 7, Հիւբշ. arm. St. §§ 164, 212։-Տէրվ. Նախալ 121 հյ. հուսկ, սանս. paçča, լիթ. pas-kui բառերի հետ՝ իբր հնագոյն *հեստ ձևից. հմմտ. լտ. post «յետոյ». Karoli-des, Γλ. υγϰρ. 102 կպդվկ. γατάρ «յե-տին, վերջին»։ Հիւնք. յետին <թրք. (իմա՛ արաբ.) էտնա «ստորին», յետ-նիլ<ետնա լեռան անունից, յն. aἰω «սևագոյն, թխատիպ», տճկ. avdən «լոյս»։ Karst, Յուշարձան 427 թաթար. kat, kit, kuč̌։ Պատահական նմանու-թիւն ունի չին. ❇ hóu' -t'ou? «յետևը»։


Յետկար, աց

s.

cf. Մուրհակ;
— դաչանց, contract.

• = Պհլ. ayātkār «գրուածք, գիրք, տետր. տետրակ, յիշագիր, զեկուցագիր», պազ. ayādagār «զեկուցագիր», պրս. [arabic word] уād-gār «յիշագիր, յիշատակագիր, յիշատակ», որից նաև թրք. yadigar «յիշատակ»։ Իրան։ եան բառը կազմուած է զնդ. [arabic word] vāta-, պհլ. [other alphabet] yāt կամ āyat, պրս. [arabic word] yā1 «յիշել, յիշողութիւն» + kā̄r, -կար «-արար» (ինչ. վնասակար, օգտակար) բառերից (Horn § 1119)։ Պհլ. ձևի դէմ սպասելի էր հյ. *այատկար կամ առնելով աւելի ուշ ժա-մանակի մի ձև՝ *յատկար, որ թերևս ժողո-վըրդական ստուգաբանութեամբ ազդուելով հյ։ յետ բառից՝ դարձել է լետկար. հմմտ նաև սխալագիր զայիտիկար (հյց.) գրչու-թիւնը՝ Օրբ. հկճռ. ժբ. էջ 185. մինչդեռ նոյ-նի օրինակութիւնը Օրբ. կթ. ունի յետկար։-Հիւբշ. 198։


Յիշատակ, աց

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

• , ի-ա հլ. «յիշողութիւն, յիշում, յիշելիք» ՍԳր. Ոսկ. մ. ա. 1. որից յիշատա-կել ՍԳր. յիշատակարան ՍԳր. յիշատակա-գիր Նիւս. կազմ. անյիշատակ Կոչ. Ագաթ. անյիշատակութիւն ՍԳր. Եւագր. Կոչ. բարե-յիշատակ Լմբ. նոր բառեր են յիրատակու-թիւն, արժանայիշատակ ևն։


Յիսուն, սնից

adj.

fifty.

• , ի հլ. (յետնաբար կայ նաև յի-սունց, յիսանց) «յիսուն» ՍԳր. Եփր. թգ. 442 (գրծ. յսնիւք). որից յիսնամեան ՍԳր. Եփր. ծն. յիսնապետ ՍԳր. յիսներորդ ՍԳր. յիսնակ նանայ. Տոմար. յիսնեակ Փիլ. Կանոն. յիս-ներեակ Փիլ. Յհ. իմ. ատ. յիսնաւոր Երգ. վջ, 5. (տպ. Պոլիս 1895 յսնաւորք. իմաստը ան-յայտ է. բնագրում և միւս թարգմանութեանց մէջ ամբողջ այս կտորը չկայ. տե՛ս ՀԱ 1924, 231 և 418. թերևս ա՛յս է վերի յիսկաւոլ բառը). նոր բառեր են յիսնամեայ, յիսն-ամեակ.-գրուած կայ նաև յսուն Եփր. թգ. 447, Եղիշ. ե, էջ 84, որից յսնապետ Եփր, թգ. 447 ևն, որոնց վրայ տե՛ս Meillet JAs. 19032, 498։


Յշտող

adj.

impudent, insolent, saucy;
thrifty, niggard, niggardish.

• (գրուած յըշտող). անստոյգ բառ է, որ մէկ անգամ գործածում է Մծբ. 210. «Եթէ գրեալ լինի պարտուկ և յշտօղ, մե-կուսեն զնա»։ ՀՀԲ մեկնում է «ժպիրհ, լիրբ». ՆՀԲ «ճշդօղ կամ ժխտօղ», իսկ ՋԲ և ԱԲ եր-կուսն էլ միասին։


Յոբելեան, լինի

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

• , ի հլ. «հրէական թողութեան տարին, որ յիսուն տարին մի անգամ էր գա-լիս» Եփր. ել. Նխ. ղևտ. Շիր. քրոն. Մեկն. ծն. «յիսուն տարւայ մի շրջան» Նար. «յի-նանց յիսուն օրերը» Յհ. իմ. եկեղ. Կանոն. որից յոբելեան փող «հանդէսի բացումն ազ-դարարելու փող (ըստ հրէից)» Յես. զ. 4, 6. որ և պարզապէս յոբելեան «շեփոր» Յես, զ. 3. նոր գրականում յոբելեան նշանակում է «տօնական տարեդարձ». ինչպէս՝ հարիւր.-ամեայ, ութսունամեայ, քսանեհինգամեայ. տասնամեայ յոբելեան ևն.-բառս գրուած է նաև յովբելեան, յոբեղեան, յոբեղ Անան. ժմնկ. 31։


Յոգն, յոգունք, գունց

adj.

much, many, more, several, numerous.

• , ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։

• ՆՀԲ լծ. ճոխ, յաճախ, աճումն, լտ. auctus, թրք. čoq, yekun։ Տէրվ. Altarm. 52 Նախալ. 100 հնխ. yug «յօդել, լծել, յաւելուլ» արմատից։ Հիւնք. յոգն=յն. ὄχλοა, յոգնիլ=յն. ὄχλέω։ Lidén, Arm. Stud. էջ 76 յ նախդիրով և օ մասնի-կով գն<գուն<հնխ. guhen «ուռիլ, ուռ-ճանալ, առաւելուլ» արմատից. հմմտ. սանս. ghaná-«ամուր, կարծր, գունդ։ բոլորովին», պրս. ā-gan-dan «լցնել, խճողել», ā-ganiš «լիուլի», յն. εύ-ϑηνια «լիութիւն, ճոխութիւն», լիթ. gana «բա-ւական»։ (Այս մեկնութիւնը կրկնում են Boisacq 294, Walde 283, 363, Berne-ker 1, 327, Pokorny 1, 95)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 62 թուի կցել յաճախ բա-ռին։ Սագրզեան ՀԱ 1909, 336 սումեր. ug, uk, uku «մարդ, բազմութիւն»։ Karst, Յուշարձան 405 սումեր. gun «հաւաքում», 408 սումեր. uga. ukur ukkin «ժողովուրդ, բազմութիւն», 421 թրք. čoq «շատ», 422 չաղաթ. yogun «թանձր», ögumak «հաւաքել», ogum «հսկայական»։


Յոխորտ

cf. Խրոխտ.

• , ի հլ. «խրոխտ, յանդուգն» Իսիւք. «խրոխտութեամբ» Փարպ. որից յոխորտալ, յոխորտանալ Փիլ. Պիտ. յոխորտօրէն Պիտ. աւելի ընտիր է յախորտ Ոսկ. յհ. բ. 30. Սե-բեր. 96. որից յախորտիլ Մանդ. յախորտի կալ «յամառիլ» ՋԲ. ասւում է նոյնպէս յո-խորդութիւն Կնիք հաւ. էջ 300. ոխորտ, ողորդ Յհ. կթ. ոխորտիլ Ուխտ. բ. 106. յախուրդ Ոսկ. բ. տիմ. յահուրդ Ածաբ. ժզ. որոնք ան-շուշտ ազդուած են յախուռն և յահուր բառե-րից. արդի գրականը ընդունել է միայն յո-խորտ ձևը։


Յոյս, յուսոյ, ով, յոյսք, յուսից

s.

hope, hopes, expectation, longing;
confidence, trust;
դեռածին, հաւաստի, կենդանի, եռանդուն, մխիթարիչ, մեծ, կոյր —, renewed or reviving, well-grounded, lively, ardent, solacing, great, blind hope;
ընդունայն, տկար, անստոյգ, պատիր or խաբէական, սուտ, խուսափու, անմիտ —, vain, weak, uncertain, delusive or deceitful, false, fleeting, foolish hope;
նշոյլք յուսոյ, the rays of hope;
բառնալ զ—, to take away or put out hope;
զհետ գնալ սնոտի յուսոյ, to abandon oneself to chimerical hopes, to hunt a shadow;
սնոտի յուսով պարարել, ի սնոտի — կապել, to nourish oneself with vain hopes;
քաղցր յուսով պարարիլ, to hug oneself with the delightful hope;
գեղեցիկ յուսով պարարել, թարթափեցուցանել զոք, to feed or entertain one with flattering hopes or chimeras, to keep one in suspense;
to ridicule, to deride;
վհատիլ ի յուսոյ, to lose hope;
հատանել զ— իւր, to despair, to give up all hope, to be in despair;
յուսով կեալ, to live in hopes;
դնել զ— իւր ի վերայ ուրուք, to build on one's hopes;
— տալ, to cause to conceive hopes, to give hope, to inspire with hopes;
ի դերեւ հանել զ— ուրուք, to deceive one's hopes or expectations;
լնուլ, կատարել զ— ուրուք, to fulfil a person's hopes;
ծփել ընդ մէջ յուսոյ եւ երկիւղի, to hover between hope and fear;
— է ինձ, I have some hopes;
— մի այսպիսի է ինձ զի, I hope that, I am in hopes that;
— իմ է, that is my only hope;
փակեալ յամենայն յուսոյ ակնկալութեան, hopeless;
— եւս շիջեալ էր յիս, hope died within me;
բարձաւ ամենայն — փրկութեան, all hope of safety was lost;
պակասեալ յամենայն յուսոյ փրկութեան, despairing of life;
հատաւ — նրան, he despaired;
հատաւ — մեր, our hope is vanished;
դու ես միակ — իմ, all my hopes are in you;
cf. Հատանիմ;
արծարծել զ—, to revive hope.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «լռւա-ակնկալութիւն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4, 8. բ. 6. որից յուսալ ՍԳր. Եփր. ծն. յուսալից Ագաթ. Բուզ. Կորիւն. Եփր. ծն. յուսակորոյս Ագաթ. յուսահատ Ոսկ. մտթ. Ագաթ. անլոլը ՍԳր. Ոսկ. ես. Եւս. քր. մեծայոյս Կոչ. բարեյոյս Իմ. ժբ. 19. դիւրայոյս Կոչ. 42. հարստայոյս Օրբել. հեղգայուսութիւն Արիստ. առաք. չյու-սալի Ոսկ. մ. ա. 9. յուսատու, յուսահատա-կան, յուսախաբ, յուսախաբութիւն, յուսա-խաբուիլ (նոր բառեր) ևն։

• Հնեռից Գիրք առաք. 187 բ. ստուգա-բանում է ուս բառով. «Եւ յոյսն ստու-գաբանի ուս, որ բառնայ զծանրութիւն առաքինութեան»։ Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. վեսավ, սանս. asaya։ ԳԴ պրս. [arabic word] bē̄yūsa «յոյս, ակնկալու-թիւն» ձևից շինուած է դնում անյոյս։-ՆՀԲ արաբ. էյիսէ, ուստի մէէլուս «ան-յոյս» (իմա [arabic word] mayūs «յուսա-հատ». որ գալիս է❇ [arabic word] yās «յուսահա-տութիւն» բառից)։ Չուբինով՝ վրաց. սասո «յոյս», սասոեբա «յուսալ, վստա-հիլ, հաւատք»։ Böttich. ZDMG 1850, 358, 176, Arica 80, 338, Lag. Urgesch. 996 սանս. āsā «յոյս»։ Հիւնք. խօսիլ բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 [other alphabet] նախդիրով ուս-անիլ բառից։ Karst, Յու-շարձան 422 թթր. iš, ալթայ. izen «յու-ԱԱք


Յոյր, յուրից, րաց

adj. gr.

big, fat, plump, fat and lusty;
aspirate.

• , ի հլ. (գրուած նաև յօր, յովր) «գէր, հաստ, թանձր, ուռած» Ոսկ. փիլիպ. է. և ա. տիմ. ը. «թաւ բաղաձայն» Թր. քեր.։


Յոպնակ, աց

s.

rhaeda, an ancient four-wheeled chariot.

• , ի-ա հլ. «սայլակ». մէկ անգամ ունի Ոսկ. մ. ա. 23. «Նաև զփայտ և զքած այնպէս կրեն սայլիւք կամ յոպնակօք» (յն. բնագրում չկայ)։


Յոռի, ռւոյ, ռեաց

adj.

wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.

• (-ուոյ, -ռեաց) «վատ, գեշ» ՍԳր. Ոսկ. մտթ. և Բ. տիմ. զ. Սեբեր. Եփր. եբր. որից յոռեցուցանել Ոսկ. մ. բ. 12. յոռեգոյն Մծբ. յոռեակ Ոսկ. յհ. ա. 11. յոռութիւն ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 18, Եբր. Փիլիպ. Եռն. Եւս քր. Կիւրղ. ծն. գրուած է նաև ոռի Եփր. հա-մաբ. 51-52 (երեք անգամ). ռուն առմատն է *յոռ, որից յառաջացած է ի մասնիկով հմմտ. բարի, աղի, լեղի. այս պարզ *յոռ ձևն են ցոյց տալիս յոռանալ Ես. լգ. 19, Ել. ա. 7. յոռագոյն Սիր. լթ. 40. յոռացուցանել Եւագր. կայ նաև սեռ. յոռից (իբր ուղ. *յոռ ձևից) Պղատ. օր. ը. «Աստուածատեացք իսկ և յո-ռիցն թշուառականագոյնք» (յն. «յոռեացն յոռեգոյնք»). մինչդեռ յոռեգոյն ևն ծագում են յոռի ձևից։