Entries' title containing խ : 4788 Results

Ձեռնամուխ լինիմ

sv.

to put one's hand to, to undertake;
to meddle with, to prepare or dispose oneself;
— անձամբ յանձն, to lay violent hands on oneself, to commit suicide.

NBHL (5)

ՁԵՌՆԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. ἑπιλαμβάνω, προσχράομαι , ἑγχειρίζομαι, προσχειρίζω, προσέρχομαι apprehendo, sumo, praesumo, aggredior. որ եւ ՁԵՌՆԱՄԽԵԼ. Ձեռն մխել. ձգել զձեռն յիրս ինչ. ձեռն հարկանել. բուռն հարկանել. ձեռնարկել. սկսանիլ. միջամուխ կամ ձեռներէց լինել. իշխել. յանդգնիլ. ժպրհիլ. գուն գործել. մրցիլ. ձեռք խօթել՝ դպցընել, խօթուիլ, սկսիլ, ջանալ, համարձակիլ, չարիք ընել.

Չէր՝ որ ոչ ձեռնամուխ լինէր ի նա։ Իշխեաց ձեռնամուխ լինել ի սուրբն ամենայն աշխարհաց։ Բարւոք արարէք, զի ոչինչ ձեռնամուխ եղէք ըստ հրամանի գրոյ. (Ես. ՟Ի՟Է. 4։ ՟Բ. Մակ. ՟Ե. 15։ Եսթ. ՟Ժ՟Զ. 17։)

Ձեռնամուխ լինել ի բարեգործութիւնս, կամ յիր ինչ, ի պատմել. ի գործ պատերազմի. յարիւն որդւոյն աստուծոյ. ի քրիստոս, ի միմեանս, ի ձեզ, ի մարդ ոք։ Ձեռնամուխ լինել եւ չարչարել։ Ձեռնամուխ լինել մտանել յեկեղեցին։ Ձեռնամուխ լեալ բռնութեամբ. (Խոր. ՟Բ. 14։ Խոսր.։ Արծր.։ Երզն. մտթ.։ Եւս. պտմ. եւ Եւս. քր.։ Սարգ.։ ՃՃ.։ Ոսկ. մտթ. եւ այլն։)

Ձեռնամուխ եղեն յիրս՝ որ ոչ կարէին՝ վճարել։ Ձեռնամուխ եղեն յիրս ապստամբութեան. (Ղեւոնդ.։)

Զշնորհ եկեղեցւոյ եւ զպտուղ գիւղիցն ձեռնամուխ առնէ (լինել) զո՛ եւ կամի. (Կանոն.։)


*Ձեռնկախ

s.

pot, saucepan.


Ձեւափոխ լինիմ

sv.

to be transformed.

NBHL (2)

ՁԵՒԱՓՈԽ ԼԻՆԵԼ. Փոխիլ ձեւէ ի ձեւ. փոխել զձեւ իւր. փոխակերպիլ.

Նիւթս միշտ ձեւափոխ եղեալ. (Մաքս. ի դիոն.։)


Ձիագլուխ

adj.

horse-headed.

NBHL (2)

Ունօղ զգլուխ ձիոյ. որպէս դնի ի յն.

Գազանս ձիագլուխս եւ մարդապատկերս. (Եւս. քր. ՟Ա։)


Ձիալախուր

s. bot.

hipposelinum, bastard stone-parsley.

NBHL (1)

ՁԻԱԼԱԽՈՒՐ կամ ՁԻԼԱԽՈՒՐ. ἰπποσέλινον hipposelinum, olusatrum. Լախուր ձիոյ, այսինքն վայրի քէրէվիզ կամ մաղտանոս ՝ խոշոր քան զընտանին. սեւ բանջար. (իբր ձի բանջար։) (Գաղիան.։)


Ձիախաղաց

adv. adj. s.

caracoling, wheeling about;
*horse-dancer.

NBHL (2)

Ձիով յառաջ խաղացեալ կամ խաղալով.

Այլ զօրքն սկսան ձիախաղաց անդր ժողովիլ. (Զենոբ.։)


Ձիւնախաղաղ

adj.

laden with snow.

NBHL (3)

Գետն երասխ ... սառնախալ ... ձիւնախաղաղ բազմութեամբ յաւուրս իւրոյ պղտորութեանց. (Ագաթ.։)

ՁԻՒՆԱԽԱՂԱՂ կամ ՁԻՒՆԱԽԱՂԽԱՂ . Ուր ձիւնք խաղաղին, կամ հալին, եւ կամ խաղան իջանեն.

Ձմեռնային ձիւնախաղխաղ սառնամանեաց. (Յհ. կթ. երկիցս։)


Ձիւնախառն

adj.

mixed with snow.

NBHL (1)

Ձիւնախառն անհնարին փոթորիկ յարուցեալ. (Կաղանկտ.։)


Ձոխիմ

vn.

to err, to stray.

NBHL (2)

ՁՈԽԻԼ. Իբր Շեղիլ. խոտորիլ ի ձախակողմն. կամ Ժողխիլ. զեղխիլ.

Միտք՝ որ ի բազում փորձութեանց պաշարեալ էին, եւ ի հաւատոց եւս ձոխէին. (Ոսկ. եբր.։)


Ձորախիտ

adj.

abounding in or full of valleys.


Ճռախիտ

adj.

loaded with clusters of grapes, abounding in grapes.

NBHL (2)

Խիտ առ խիտ՝ կամ առատ ճիւղս ունօղ.

Ոչ այգի խաղողաբեր ողկոյզաբոյծ ճռախիտ քաղցրապտուղ. (Ոսկ. մ. ՟Գ. 25. (յն. քաղցրածոր ողկոյզ մշակէր)։)


Մազխիլ, խլաց

s.

tweezers.


Մալխ

cf. Մալուխ.

NBHL (8)

ՄԱԼԽ կամ ՄԱԼՈՒԽ. κάμηλος camelus եւ restis, funis crassior, rudens navis. Փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ. այն է յայն լեզուս՝ քա՛միլօս, քամէ՛լուս, կամալ, ճամալ. այսինքն Ուղտ։ Եւ յայս միտ իմանան յոլովք զբան տեառն,

Դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան՝ քան մեծատան յարքայութիւն աստուծոյ մտանել. (Մտթ. ՟Ժ՟Թ. 22։ Մկ. ՟Ժ. 25։ Ղկ. ՟Ժ՟Ը. 25։)

Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս եւ զկորուսեալս՝ վատթար գործովք. (Մեկն. ղկ.։)

Բայց նոյն բառ ի մեզ, եւ գրեթէ յամենայն լեզուս նշանակէ երբեն եւ զՀաստ չուան, որ եւ Կառան, եւ Պարան նաւու. ... ուստի Մենինսքի ի լտ. դնէ անխտիր որպէս ուղտ, եւ պարան նաւու. եւ զանազանէ յարաբացին զբառքս ճէմէլ, ուղտ. եւ ճիւմմէլ. յորմէ եւ իտալ. կօ՛մենա, պարան.

Զուղտն մալուխ կոչէ արաբացին. եւ այլք զնաւատորմիղ (զնաւատոռն) նաւու ասեն մալուխ. (Երզն. մտթ.։)

Զնակնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. (Պտմ. աղեքս.։)

Կտրել զմալուխս առագաստին. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ.։)

(Իսկ ռմկ. մալուխ, է սեպ. կամ կարճ փայտ սրեալ եւ մխեալ։)


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

Etymologies (6)

• , ո հլ. (յետնաբար յգ. գրծ. մալ-խօք) «հաստ չուան» Մտթ. ժթ. 24. Մրկ. ժ. 25. Ղկ. ժը. 25. Պտմ. աղէքս. Յայսմ. վրի-պակով գրուած է մամուլ Ճառընտ. (Մինչև ի կտրել զմամուլս առագաստին)։

• = Ասուռ. maxullānu «հաստ չուան», որի արմատական ձևն է xullānu «չուան» (Muss-Arnolt. Ass. engl։ Handwb. էջ 522ա և 315ա). հայերէնի մէջ x-l շրջուելով դար-ձել են լ-խ. իսկ վերջաձայն -nu-ի անկումը նոյն է ինչ որ gisrinnu>կշիռ։-Աճ.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել

• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։

• ԳՒՌ.-Երև. մալուխ, Ալշ. Մշ. մալոխ «փայտի կեռ կտոր՝ որ լուծի փոկին են անց-կացնում, որպէսզի կապը չբացուի». Խտջ. մալօխ «փայտէ սեպ, որ գործածում են զա-նազան նպատակներով, ինչպէս չուանի կա-պը ամրացնելու, տրեխը ծակելու, էշ մխտե-լու ևն». վերջին առումից է մալխել «էշը խթանով խթել»։ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 107 ունի արդէն «սեպ կամ մալոխ, клинъ»)։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Թորթումի malux «պա-րան, չուան» (Շիրակ 1905, 425).-այս ի-մաստը՝ որ բառիս հին նշանակութիւնն է, հայոց մէջ պահուած չեմ գտել։

NBHL (8)

ՄԱԼԽ կամ ՄԱԼՈՒԽ. κάμηλος camelus եւ restis, funis crassior, rudens navis. Փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ. այն է յայն լեզուս՝ քա՛միլօս, քամէ՛լուս, կամալ, ճամալ. այսինքն Ուղտ։ Եւ յայս միտ իմանան յոլովք զբան տեառն,

Դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան՝ քան մեծատան յարքայութիւն աստուծոյ մտանել. (Մտթ. ՟Ժ՟Թ. 22։ Մկ. ՟Ժ. 25։ Ղկ. ՟Ժ՟Ը. 25։)

Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս եւ զկորուսեալս՝ վատթար գործովք. (Մեկն. ղկ.։)

Բայց նոյն բառ ի մեզ, եւ գրեթէ յամենայն լեզուս նշանակէ երբեն եւ զՀաստ չուան, որ եւ Կառան, եւ Պարան նաւու. ... ուստի Մենինսքի ի լտ. դնէ անխտիր որպէս ուղտ, եւ պարան նաւու. եւ զանազանէ յարաբացին զբառքս ճէմէլ, ուղտ. եւ ճիւմմէլ. յորմէ եւ իտալ. կօ՛մենա, պարան.

Զուղտն մալուխ կոչէ արաբացին. եւ այլք զնաւատորմիղ (զնաւատոռն) նաւու ասեն մալուխ. (Երզն. մտթ.։)

Զնակնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. (Պտմ. աղեքս.։)

Կտրել զմալուխս առագաստին. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ.։)

(Իսկ ռմկ. մալուխ, է սեպ. կամ կարճ փայտ սրեալ եւ մխեալ։)


Մախազ, աց, ից

adj.

dissolute, debauched, lustful, wanton, lascivious.

Etymologies (2)

• (սեռ. -ի) «անառակ, լիրբ, սրի-կայ» Փիլ. լին. 324. որից մախազութիւն «ցոփութիւն, անառակութիւն» Փիլ. լին. 318։

• ՆՀԲ «որպէս թէ մարմնախազ, յն. μάχλος, μαχλάς «անամօթ»։

NBHL (2)

Լիրբ հայեցուածք եւ այլն. նշանակ է հոգւոյ մախազի. (Փիլ. լին. ՟Դ. 99։)

(որպէս թէ մարմնախազ) յն. մա՛խլօս կամ մախլա՛ս. μαχλός, -λίς, -λάς libidinosus, lascivus, -a. Անառակ. պագշոտ. խենէշ. ցոփ. լկտի. շուայտոտ.


Մախազութիւն, ութեան

s.

lust, lechery, lewdness, lubricity, wantonness.

NBHL (1)

Կին ժանտատեսիլ՝ ծիրանիս զգեցեալ, յայտնագոյն ցուցանելով զմախազութիւնն։ Մախազութիւն խռովիչ ախտիցն եւ այլն. (Փիլ. լին. ՟Դ. 93, եւ 238։)


Մախաթ, ոյ

s.

large or packing-needle;
awl, pricker, bodkin.

Etymologies (5)

• «մեծ ասեղ, հերիւն, խթան» Վրք. հց. ա. 568. Մարթին. Ոսկիփ. որից մախթել «մախաթով կամ նշտրակով մար-մինը ծակծկել, շառտել» Վստկ. 209 (գրուած մաղտել)։

• = Ասոր. [syriac word] məxattā «ասեղ», mexat saqqā «մախաթ, քրձեղէն կարելու հաստ ասեղ», արաբ. [arabic word] maxat «հե-րիւն, ողորկիչ գործիք». ծագում է ասոր. ❇ xat «ծակել, փորել» արմատից (Brockelm. 109ա)։-Հիւբշ. 310։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Arm. Stud. § 1405։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Ոզմ. Ննխ. Շմ. Սեբ. Վն. Տփ. մախաթ, Խրբ. մախադ՝, Մրղ. մախաթ, մխաթ, Ալշ. Մշ. մախատ, Ասլ. մախաթ, մախա*, Տիգ. մm-խmթ, Հճ. մախօթ, Զթ. մախօթ, մախոթ, Ջղ. Սլմ. մխաթ, Ագլ. մխօթ, Սվեդ. մmխութ։ Նոր բառեր են մախթիկ, մախթասեղ, մախթել «խոշոր խոշոր կարել», մախաթապետ ծծկ. «աւազակապետ»։-Բոլորովին այլ է Ռ. մա-խաթ «սրբան», որ փոխառեալ է թրք. [arabic word] maqat «երաստանք» բառից. իսկ սա էլ ծա-գում է արաբ. [arabic word] maq'ad «նստոյ տե-ղի, երաստանք, սրբան» բառից (արմատը [arabic word] gu'ūd «նստել»).-պատահական նմանութիւն ունի եգիպտ. m-ht «յետոյ, յե-տևը»։-Հմմտ. նաև մխտել (տե՛ս վերը՝ կուտ բառի տակ)։

• ՓՈԽ.-Վրաց. მახათი մախաթի, չեչեն. maxa, թուշ. max «ասեղ», ուտ. մախաթ՝ նոյն նշ.։

NBHL (4)

Մեծ ասեղն ի կարել զխոշոր իրս, եւ Հերիւն. եւ Խթան.

Մախաթով ծակեալ էի զծեփ նորա։ Յորժամ դնեմ ես զմախաթ իմ, ոչ մնամ առնուլ զնա. (Վրք. հց. ՟Ե. ՟Ժ՟Բ։)

Մախաթիւք կամ հերունիւք, զոր կրեն ուսումնականքն ի գրչամանսն, խոթեալ եւ խոցոտեալ զնա. (Մարթին.։)

Իլիկն եւ ասեղն եւ մախաթն։ Հանեալ զմախաթն՝ հասոյց ի յականջն։ Հրեղէն մախաթով մղէին զնա յետեւանց. (Ոսկիփոր.։)


Մախաղ, ից

s.

sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. -ի) «տոպրակ, պարկ, քուրձ» ՍԳր. «քրձեղէն շոր» Բրս. գորդ. «զամբիւղ, կո-ղով» Վրք. հց. «գինու կամ ջրի կաշեայ ա-ման» Վրք. հց. գրուած է նաև մաղախ, մաղ-խաղ։

• ՆՀԲ յիշում է վրաց. սխէվալի։-Հիւնք. արաբ. մախալի «պարկ կե-ոակրոյ գրաստու» (?)։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] qar, [arabic word] qal'a, [arabic word] qallā' «հովուի մախաղ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 654-5), ա-սոր. [syriac word] malxatā «մախաղ», յն. μολγόs «կաշիէ պարկ», հբգ. malaha, մբգ. malhe «կաշէ գրպան», հհիւս. malr «քսակ» (Boisacq 643)։ Պատահական նմանութիւն ունի դար-ձեալ հնխ. maq-«կաշիէ պարկ», որից ծագում են լիթ. makas, լեթթ. maks «քսակ, պարկ, գրպան» ևն, որ տե՛ս Po-korny 2, 225։

• ՓՈԽ.-Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։

NBHL (6)

πήρα pera, sacculus. վր. մխէվա՛լի. Պարկ. բակեղէթ. քսակ մեծ կաշեայ կամ մազեայ. քուրձ. խորգ.

Ետ ցաղախինն իւր զմախաղն, եւ ելից զնա փոխնտով։ Ընկէց ի մախաղ կերակրոյ իւրոյ։ Եհան զգլուխն ի մախաղէն. (Յուդթ. ՟Ժ. 5։ ՟Ժ՟Գ. 11. 19։ տե՛ս եւ Ղկ. ՟Թ. 3։ ՟Ժ. 4։ ՟Ի՟Բ. 35. 36։)

Եդ զնոսա ի հովուական մախաղին. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 40. 49։)

Զգեստն աղտեղի, եւ խոտացեալ ամենայն մարմինն, ցուպ բերելով, եւ մախաղ զգեցեալ. (Բրս. գորդ.։)

Եբեր զմախաղ իւր, յորում կայր չամիչ։ Մախաղն կրօնաւորական՝ որ էր ի սնարսն։ Ծեր ոմն գնայր վաճառել զմախաղ իւր. եւ դիպեալ յանկարծ դեւն ի մախաղն, եւ այլն։ Ահա աստ են մախաղք քո չա՛ր ծեր. (Վրք. հց. ստէպ։)

Էառ ծերն զմախաղն, եւ եբեր զնա լի ջրով. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)


Մախամ, ացայ, մախեալ, մախցեալ

vn.

to envy, to be envious or jealous of;
to grudge.

NBHL (9)

φθονέω invideo, livesco. (լծ. ռմկ. ոխալ, եւ մխալ) Նախանձիլ. խանդալ. յաչաղել. չարակնել. զչարիլ. բախշիլ.

Մի՛ մախասցիս ընդ ուղղեցելումն, որ մախացեալն եղեր (ի բանսարկուէն), եւ մախալ հաւանեալ, եւ յաղագս նորին ի խոնարհ անկար։ Մի՛ մախասցիս ընդ մեզ քա՛ղցր՝ զյոլով կամ զսակաւ բանսդ բարբառեա՛. (Ածաբ. նոր կիր. եւ Ածաբ. կարկտ.։)

Զի՞ մախաս ընդ քո համարձակութիւն կենացդ. (Բրս. վաշխ.։)

Զիա՞րդ մախողն ի պատրաստեալ բանսարկուին տանջանաց փախիցէ. (Բրս. մախ.։)

Յորժամ զայլս ոմանս բարւոյ իմիք դիպեալ տեսանէ, մախայ եւ ատէ. (Խոսր.։)

Մախացեալ թնդ փառս նորա՝ նազովրեցի ասեն. (Իգն.։)

Մախեալ ասէ առ ի չարէն՝ ընդ մեր պատիւն որ յարարչէն. (Շ. այբուբ.։)

Զի մի՛ իւիք ի մախողաց իշխանացդ դժրեսցիս. (Լմբ. վերափոխ.։)

Ի նախանձութենէ մախողացն հրէից։ Մախողք բազում էին նորա. (Վրդն. սղ.։ Կիր. պտմ.։)


Մախանք, նաց

s.

envy, jealousy;
spite, rancour, ill-will, grudge;
անարգ —, livid rancour.

NBHL (3)

Նախանձ չար. չարակնութիւն. յաչաղանք.

Եւ այս ոչ յաղագս մախանաց. քանզի հեռի է յաստուածային բնութենէն մախանք. (Առ որս. ՟Է։)

Ոչ կարեմ ընդ քրիստոնէից ժողովս մախանօք կալ. (Լմբ. առ լեւոն.։)


Մախիզ

cf. Մախիզեալ.

Etymologies (1)

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։

NBHL (4)

Որպէս Մախազ, զզուելի, գարշ, աղտեղի. զազիր. անարգ.

Մարմինն այսպիսի՝ պիղծ եւ մախիզ է։ Զորս եւ ոչ լինել երբէք գեղեցիկս ասացից, այլ զայն ինչ՝ որ ընդդէմն է, մախիզս. (Փիլ. լին. ՟Դ. 80. 98։)

Եթէ մախիզ, ոչ եւս գեղեցիկ. (Անյաղթ ստորոգ.։)

Զի մի՛ մախիզ մնասցէ մթերեալ մեհենջանք։ Մեզդէտ մախիզ զոփել. (Մագ. ՟Ժ՟Զ. ՟Ի։)


Մախիզեալ

adj.

filthy, impure, abominable.

NBHL (2)

Մախիզ գտեալ. վատթարացեալ.

Զի մի՛ մախիզեալ եւ ծիւրեալ մեղկեսցիս. (Մագ. ՟Ժ՟Զ։)


*Մախոխ

s.

a kind of sour soup, prepared with bran, pumpkins.


Մախող

adj.

envious, jealous.

NBHL (1)

այսինքն Մախացող։ φθονερός invidus. cf. ՄԱԽԱՄ։


Մախողական, ի, աց

adj.

malignant, ill-willed, spiteful, rancorous.

NBHL (2)

Որ ինչ հայի ի մախողն կամ ի մախանս.

Բորբոքին մախողական յաչաղմամբ. (Երզն. մտթ.։)


Մախր

cf. Մարխ.

Etymologies (1)

• տե՛ս Մարխ։


Մականական խաղ

sn.

tourney, tilting-match.


Մաղաբախութիւն, ութեան

s.

coscinomancy.

NBHL (2)

κληδονισμός sors. Բախումն մաղից հմայութեամբ. ազգ վիճակընկէցութեան.

Ի կախարդութիւնս եւ ի դիւթութիւնս եւ ի մաղաբախութիւնս. (Ոսկ. եփես. ՟Զ։ եւ Մանդ. ՟Ի՟Ը։)


Մաղձախառն

adj.

choleric.

NBHL (1)

Եռացեալ շուրջ զսրտիւն արեանն՝ մաղձախառն բերմամբ՝ յապուշ զմիտսն կրթեալ։ Սկսաւ ի վեր մզել (կամ մղել) զժահահոտ եւ զյիմարեցուցիչ մաղձախառն թոյնսն. (Արծր. ՟Բ. 6։ ՟Գ. 2։)


Մաղձախտ

s.

cholera, cholera-morbus.


Մաղձախտական, ի, աց

adj.

choleric.


Մամխի, խւոյ, խեաց

s. bot.

sloe-bush, bullace-tree, wild plum-tree.

NBHL (2)

Թուփ, որոյ պտուղ կոչի մամուխ. այն է շլոր վայրի՝ մանր, թթու, կամ անոյշ.

Ի թաւուտ խարձիցն մամխեացն. (Բուզ. ՟Դ. 10։)


Մամուխ, մխոյ

s. bot.

sloe, wild-plum.

Etymologies (2)

• (ոստ ՋԲ ո հլ. իսկ ՆՀԲ չունի բառս) «վայրի սալոր» ԱԲ. որից մամխի (-խւոյ, -խեաց) «վայրի սալորենի» Բուզ. էջ 118 (ըստ ՀԲուս. § 1951 prunus salvaticus)։

• ԳՒՌ.-Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։


Մամռախնդիր

adj.

searching among moss or sea-weed (birds).

NBHL (2)

Խնդրօղ եւ սիօղ զմամուռս ի ճարակ, կամ խնդրօղ որսոյ ի մամուռս.

Ջրասուզակ՝ մամռախնդիր հաւքն, փորն եւ թանձրն. (Փարպ.։)


Մայրախողխող

s.

matricide.


Մայրատախտակ

s.

board of cedar or pine.

NBHL (2)

Տախտակ ի մայր փայտից.

Դուռն հիւսեալ մայրատախտակօք. (Նար. գանձ եկեղ.։)


Մանանեխ, ի

cf. Մանանիխ.

NBHL (11)

Նման է արքայութիւն երկնից հատոյ մանանխոյ. (Մտթ. ՟Ժ՟Գ. 31։ ՟Ժ՟Է. 19։ Մրկ. ՟Դ. 31։)

Տարածանի իբրեւ զմանանիխ։ Որպէս մանանիխ սերմանի. (Ոսկ. մ. ՟Բ. 22. եւ Ոսկ. եբր. ՟Ի՟Ա։)

Ոչ դադարիմ խնդրելով զմանանիխն։ Մերձեսցուք ի հաղորդութիւնն մանանխին։ Ձուկն եւ հաց փոխանակ մանանխին։ Պարտ է ճաշակել եւ ի մանանխոյս։ Որպէս մանանիխ լեալ կսկծեցուսցէ. (Եփր. աւետար.։)

Ոմանց քաղախ եւ մանանիխ արկանէինընդ քիթսն. (Եփր. վկ. արեւ.։)

Կիսոցն քացախ եւ մանանիխ արկեալ ընդ քիթսն. (Ճ. ՟Ժ.։)

Ի տիպ մանանեխին առակեալ. (Հ. փետր. ՟Ժ՟Ա.։)

Զհաւատ բոլոր մանանեխին ... ոչ ըստացայ իմումս անձին. (Յիսուս որդի.։)

Տարածի իբր զմանանեխ. (Երզն. մտթ.։)

Արկին ընդ ըռնկունս նորա տրորեալ մանանեխ քացախով. (Հ=Յ. սեպտ. ՟Ժ՟Թ.։)

Նշանակել զարքայութիւնն երկնից ուռկանիւ եւ գանձիւ եւ մանանեխիւ. (Ոսկիփոր.։)

Սինապի, մանանեխ. (Գաղիան.։)


Մանանիխ, նխոյ

s.

mustard, mustard-plant, mustard-seed;
անօթ —նխոյ, mustard-pot;
հատ —նխոյ, grain of mustard-seed;
սպեղանի ի —նխոյ, mustard plaster, poultice or cataplasm, sinapism.

Etymologies (2)

• , ո հլ. «մի տեսակ կծու համեմ, թրք. խարտալ, լտ. sinapis arvensis L (ըստ Տիրացուեան, Contributo § 154)» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22, եբր. իա. յետնաբար դարձեւ է մա-նանեխ Յայսմ. Յս. որդի. Ոսկիփ. Գա-ղիան։-

• ԳՒՌ.-Մե. Սեր. մանանէխ (որից ոճով ա-ռում են՝ «Մէկի սրտին մանանեխ ցանել»-վիշտը աւելի ծանրացնել), Սվեդ. մmնիխ,-ըստ ՀԲուս. § 1966 կայ նաև գւռ. մաննեխ ձևը (տեղը չի յայտնած).-տե՛ս և մանանայ բառի տաև։


Մանրախիճ

s.

coarse sand, pebbles, gravel.

NBHL (4)

Որոյ մասունքն են որպէս զմանր խիճ, կամ մանր որպէս զխիճ. ուստի Մանրախիճ քար կամ աւազ՝ նոյն է ընդ խիճ. որ եւ ԿԱՊԻՃ. χάλιξ silex, calculus. մանր քարիկ.

Ի մանրախիճ քարանց կեցցէ. (Յոբ. ՟Ը. 17։)

Զմանրիկն եւ զպարարտն եւ զպիտանացու հողն ի մանրախիճ աւազոյ անտի պարզեն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Զի մի՛ կարասցեն մտանել ընդ քարակոյտս մանրախճին. (Տէր Իսրայէլ. նոյ. ՟Ժ՟Ը.։)


Մանրախոյզ

adj.

searching or examining accurately;
accurate, exact, punctilious;
prying, inquisitive;
— լինել or —խուզիւ քննել, to examine minutely, to scan, to sift;
— լինել, to refine, to be critical, to subtilize;
to be inquisitive;
խուզիւ հարցանել, to interrogate inquisitively.

NBHL (4)

Մանր խուզօղ, խուզեալ, եւ խուզողական.

Մանրախոյզ շօշափմամբ աջոյ՝ զեղջերս արքայից յաղթողաբար ըմբռնեալ կալան. (Նար. խչ.։)

ՄԱՆՐԱԽՈՒԶԻՒ մ. Մանր խուզութեամբ. մանրամասնաբար.

Մանրախուզիւ քննեալ՝ գտաք զթագաւորելն տրդատայ յերրորդ ամի դիոկղետիանոսի. (Խոր. ՟Բ. 79։)


Մանրախոտք, աց

s.

grass, greensward, sward, grass-plot.

NBHL (2)

Մանրխոտք, դալարիք, բոյսք. կամ որոց խոտք եւ բոյսք եւ մանունք կամ բարակք.

Նաեւ մանրախոտքն դալարիք, իմն իմն եւ այլ եւ այլք եւ որիշ են նմանութեամբ ի միմենաց. որպէս լօռն, եւ վարսակն, եւ կնիւնն. (Ագաթ.։)


Մանրախռիւ

s.

twigs, sticks.

NBHL (2)

Բաղկացեալ ի մանր խռուոց.

Բերին կրկուտ մանրախռիւ, դնել կրակ, եւ ջեռուցանել զնոսա. (Ոսկ. գծ.։)


Նեխական, ի, աց

adj.

corruptible;
cf. Նեխ.

NBHL (3)

ՆԵԽ որ եւ ՆԵԽԱԿԱՆ. Ունակ նեխութեան. նեխեալ. ժահահոտ.

Ի նեխ եւ ի փտեալ վիրացն. (Կանոն.։)

(Զջուրն) զնեխականն եւ զանհամականն եւ զպղտորն պարզեսցէ. (Ագաթ.։)


Նեխահալած

adj.

antimephitic.


Նեխահոտ

adj.

stinking, infected, putrescent, rotten, corrupt.


Նեխահոտութիւն, ութեան

s.

infection, bad smell.

NBHL (1)

Իբրեւ ի փեռեկեալ գերեզմանէ զնեխահոտութիւն արտաքս արկանելոյ. (Արծր. ՟Գ. 10։)


Նեխաշաղիղ

adj.

putrified, stinking, fetid.

NBHL (2)

Որ ունի զնեխութիւն շաղղի՝ մարմնոյ մեռելոյ.

Ընթացեալ կուտեցան որպէս անգեղք ի նեխաշաղիղ ինչ գէշ. (Յհ. իմ. պաւլ.։)


Նեխավայրք

s.

fetid or stinking places.

NBHL (2)

σηπεδών putredo. Նեխեալ վայրք կամ մասունք. ըստ յն. նեխութիւնք.

Որոց բովանդակաբար կաճառի (արեգակն), եւ զնեխավայրսն եւս չորացուցանէ. (Բրս. ծն.։)


Նեխեմ, եցի

va.

to putrefy, to corrupt, to rot.

NBHL (5)

Ողկոյզ որ ի հող կացցէ, արագ նեխէ զնա։ Փտէ եւ նեխէ զամենայն անդամս նորա. (Վրք. հց. ՟Թ. ՟Ժ՟Դ։)

Պատուէր հրամանի նեխեաց զմանանայն. (Եփր. ծն.։)

Տարր հողոյդ, որ զմարմինս եւ զյօդս ապականել եւ նեխել սովորիւր, զնեխեալն եւ զապականեալն կանգնելով՝ նորոգել սկսաւ. (Ճ. ՟Գ.։)

Փտեալ նեխեցաք զմարմինն Ղազարու. (Զքր. կթ.։)

(Անձրեւ) յորդն եւ անչափն նեխէ եւ ապականէ եւ կորուսանէ. (Ագաթ.։)


Նեխիմ, եցայ

vn.

to become putrid, to be corrupted, spoiled, rotten, stinking.

NBHL (5)

Նեխեսցին մարմինք նորա։ Զթաղումն իշոյ թաղեսցի, նեխեալ ընկեսցի արտաքոյ դրանն Երուսաղէմի։ Պտուղ նորա նեխեսցի։ Նեխեցան եւ փտեցան վէրքիմ։ Նեխեսցի գետ ... նեխեցաւ գետն կամ երկիրն։ Եռաց ի նմա որդն, եւ նեխեցաւ.եւ այլն։

Նեխեցաւ դի նորա. (Խոր. ՟Ա. 14։)

Նեխիլ կամիմ ի վէրս իմ։ Իբրեւ ի նեխելոյ գիշոյ փախչէին ի մէնջ։ Միս՝ որ ոչ ունիցի յինքն զաղն, նեխեսցի յոյժ. (Վրք. հց. ՟Բ. ՟Գ։)

Ամենայն աշխարհ առ հասարակ նեխեալ էր. ոչ գարշեցաւ (տէրն)։ Մշակին ոչ գայ հոտ ի նեխեալ սերմանէ. (Մամբր.։)

Ի յերկրի աղ անհամից՝ նեխելոց մեղօք. (Տաղ.։)


Definitions containing the research խ : 10000 Results

Արահետ, ից

adj.

public;
— ճանապարհ, պողոտայ, road much frequented, thoroughfare.

NBHL (2)

Ուր իցէ յար՝ կամ արանց ուղեւորաց արարեալ՝ հետք. որ եւ ասի Աշխարհապողոտայ. կուրաշաւիղ. կուռ կամ արքունի ճանապարհ. կոխած.

Վրիպակ արահետ գարշութեամբ մեղացս. (Նար. ՟Ժ՟Ը.) իբր սովորական կամ յաճախեալ գարշութեամբ։


Արամբի, բւոյ, բեաց

adj. s.

married woman;
— առնել, to impregnate, to violate.

NBHL (1)

Ծնեալ ասեն, բայց ոչ ի կուսէ. այլ ի կնոջէ արամբոյ (յն. բնակակցի կամ խառնակելոյ ընդ առն). (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Արատաւոր, աց

adj.

vitious, faulty.

NBHL (2)

μωμητός, ἁκάθαρτος maculatus, reprehensibilis, impurus, ἑπίκηρος fatalibus morbis obnoxius Այն՝ յորում իցէ արատ ինչ. ախտաւոր. պակասաւոր, եւ անմաքուր. պարսաւելի.

Ոչ ըստ բնութեանն ունէր յինքեան զախտականն եւ զարատաւոր կիրս. (Նիւս. կուս.։)


Արատեմ, եցի

va.

to spot, to stain, to soil, to spoil, to blot, to vitiate, to contaminate.

NBHL (2)

Ընդէ՞ր ոչ ասէ զպատճառս ախտին. զի մի՛ արատեսցէ ինչ զարդարն. (Ոսկ. ես.։)

Եւ զխառնուածս անկեալ անգստին ի նմանէ, զի մի՛ արատիցի. (Եւ. ՟Ի՟Ը 32։)


Արար, ոց

s.

act, action, fact, deed, work;
production, creation;
—ք երեւելի, exploit, achievement.

NBHL (4)

Յաճախեցին ինձ արարս։ Կերպարանք անուոցն, եւ արար նոցա իբրեւ զտեսիլ ականց։ Ամենայն արար նոցա ձուլածոյ. (Ժղ. ՟Բ 4. 11։ Եզեկ. ՟Ա 15։ ՟Գ. Թագ. ՟Է 33։)

Ինքն իսկ արարն (կազմութեան մարդոյս) ո՞չ խրատիցէ զքեզ ... զի ի վեր եւեթ հայիցիս։ Տգեղ եւ անվայելուչ էր՝ մինչդեռ սիկն եւ կաւ եւ ջրոցն բազմութիւն ունէր զարարն երկրի. (Ոսկ. ես.։)

Տար աշխարհ եհար, եւ բազում արարս արար. (Ոսկ. եփես.)

Թողլով զիւրաքանչիւր արարս, եւ գիւղս, եւ զդաստակերտս։ Դարձեալ ձեր յիւրաքանչիւր արարս՝ իշխեցէ՛ք. (Խոր. ՟Գ 42։ եւ Փարպ.։)


Արարած, ոց

s.

creature, created being;
creation;
generation;
work, deed, action.

NBHL (5)

κτιστός, -ή, -όν creatus, -a, -um Արարեալ, եղական. արարածական. մախլուգ.

Ամենայն արարածք Աստուծոյ բարի են։ Պաշտեցին զարարածս, եւ ոչ զարարիչն։ Քո արարածք քեզ արարչիդ արբանեկեն. եւ այլն։ Զնոյն անուանս ստանայ արարածն զարարչին իւրոյ. (Յճխ. ՟Դ։ (Գտանի հոլովեալ եւ յարարածէ, զարարածէ։ Նանայ.։ ՃՃ)։)

Ուրախ լիցի մարդ յարարածս իւր. (Ժղ. ՟Գ 22։)

Ասեմք, չեմք շնորհակալ, զի իմն յոլով է քան զնորա արտրածն. ((ռմկ. ըրած երախտիքը) Խոսր.։)

Եկայք տեսուցք զլինել արարածոյ նորա (առաջին մարդոյն) յաշխարհիս. (Վեցօր. ՟Զ։)


Արարածապատում

adj.

who writes the creation of the world (Moses).

NBHL (1)

Արարածապատումն Մովսէս զտիւ եւ զգիշեր ի մի համար առնու. (Ի գիրս խոսր.։)


Արարիչ, չի, չաց

s.

creator;
author.

NBHL (4)

Տէր երկնից եւ երկրի, արարիչ ջուրց։ Որ աշխարհի արարիչն է. (Յուդթ. ՟Թ 17։ ՟Բ. Մակ. ՟Է 23։)

Արարչի առ արարածս բազում է խնամակալութիւն. (Խոսր.։)

Արարիչ բնութեան. (Սարգ.։ եւ Շ. խոստ.։)

Այն որ նուագաւոր մատանց արարիչն եղեւ քաջն պինդարոս. (Փիլ. նխ. ՟բ.։)


Արարողութիւն, ութեան

s.

rite, ceremony;
— պատարագի or պատարագամատոյց, liturgy.

NBHL (2)

Զօրութիւն նոցա ցուցանէ, եւ յամենայն գրեթէ անժամանակապէս զթափանցիկն արարողութիւն։ Կատարել զարարողութիւն խնդրոյն բարետեսակութեամբ խոստացեալ. (Դիոն. երկն. ՟Ժ՟Ե. եւ Դիոն. եկեղ. ՟Բ։)

Առնլով յայլոց ազգաց զպիտանի խորհրդոցն արարողութիւնս. (Յհ. կթ.։)


Արարուած

s.

action;
work, deed;
an act of theatre.

NBHL (3)

Արարուած խեցեղէն սափորոցն ի հողոյ. (Եղիշ. դտ.։)

Արարուածոյ յարկի դաւթեան համբակին. (Նար խչ։)

Որ որակութիւն եւ արարուած ինչ կարծիցէ ունել զԱստուած։ Ի սմանէ որակացեալ եւ արարուած ընկալեալ է սեռական առաքինութիւնն։ Ըստ տեղւոյ խոհականութեան երկու են որակք արարուածք, խոհուն, եւ խոհօղն. (Փիլ. այլաբ.։)


Արարչագործեմ, եցի

va.

to create.

NBHL (2)

Արեգակն խաւարեցաւ, եւ զտիւն գիշեր արարչագործեաց. (Ոսկ. նոր կիր.։)

Ի բաժանականսն անկանել ցանկութիւնս, յորոց նիւթականքն արարչագործին եւ ախտաւորք. (Դիոն. եղեղ. ՟Գ։)


Արարչագործութիւն, ութեան

s.

creation.

NBHL (1)

Պատկերագործն փիդիա զդէմ անձին իւրոյ յօրինեաց (ի վահանին աթենայ) ի ձեռն ումեմն աներեւան արարչագործութեան. (Առիստ. աշխարհ։)


Արարչական, ի, աց

adj.

that belongs to the creator;
that creates;
efficient, plastic.

NBHL (3)

Սկիզբն ըսկզբան՝ արարչական . (.. Եւ եղելոցս արարչական։ Շ. խոստ.։)

Առաջին արաչական պատճառն՝ ո՛չ յումեքէ եւ նա եղեւ. (ապա թէ ոչ՝ ոչ առաջին է եղելոց արարչական պատճառ. Փիլ. նխ. ՟ա.։)

Ոչ ի յերկրէ յօդեալ մարդկան, այլ նորաստեղծ արարչական. (Շ. խոստ.։)


Արարչակերտ

adj.

made or constructed by the creator.

NBHL (1)

Արարչակերտս խորհրդոյ. (Նար. ՟Ի՟Ը։)


Արարչակիր

adj.

that has carried or carries the creator.

NBHL (1)

Նշան արարչակիր. (Նար. խչ.։)


Արարչատուր

adj.

given by the creator.

NBHL (1)

Արարչատուր փառք, փառաւորութիւն, կտակ. (Մամբր.։ Թէոդոր. խչ.։ Նար. խչ.։)


Արարչաւանդ

cf. Արարչատուր.

NBHL (1)

Արարչաւանդ պայման։ Կազմուածոց արարչաւանդիցն գլխաւորաց։ Արարչաւանդ լուծ. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ղ՟Բ. եւ Նար. կուս.։)


Արարչութիւն, ութեան

s.

creation.

NBHL (3)

κτίσις, δημιουργία creatio, opificium, structura որ եւ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Ստեղծանելն, եւ իլն. գործ Աստուծոյ. եւ Արարչական զօրութիւն եւ խնամ.

Առաւել քան զարարչութիւն յոչնչէ զաշխարհս՝ մեծագոյն փրկութիւն զվերջինսն իմանայիր. (Եղիշ. ՟Բ։)

Երկու արարչութիւնք, դժոխոցն յարկ, եւ գերեզման. (ՃՃ.։)


Արբանեակ, նեկաց

s. ast.

footman, groom, waiter;
servant;
— մոլորակի, satellite.

NBHL (3)

Զլուսաւորս երկնաւորս՝ զարբանեակս աշխարհի. (Իմ. ՟Ժ՟Գ 2։)

Զարբանեակս յառաջ քան զիշխանն նազելի եւ պարկեշտ համարին. (Փիլ. ՟ժ. բան.։)

Արբանեակ բարեաց, կամ խաղաղութեան. (Մագ. ՟Ի՟Ը։ Խոսր.։)


Արբանեկեմ, եցի

vn.

to serve;
— ցանկութեանց, to be the slave of one's passions.

NBHL (3)

Արբանեկել չար խորհրդոց, կամ ցանկութեանց. (Յհ. կթ.։ Խոսր.։)

Մատակարարել. բաշխել. պաշտել.

Ախոնդիքն զիա՞րդ զայսպիսի ներգործութիւն տեւէ եւ տոկայ արբանեկել. (Մագ. ՟Ծ՟Է։)


Արբանեկութիւն, ութեան

s.

service;
— հարկանեմ, cf. Սպասաւորեմ, cf. Ծառայեմ.

NBHL (1)

Աստուած ո՛չ հնարից կարօտանայ եւ արբանեկութեան առ ի յայլոց ոմանց. (Արիստ. աշխ.։)


Արբելիք, ելեաց

s.

inebriety, drunkenness.

NBHL (1)

Սկսաւ ներքինին խօսել բանս հպարտս եւ ամբարտաւանս յարբելաց. (Բուզ. ՟Դ 18։)


Արբենամ, եցայ

vn.

to get drunk, to intoxicate, to drink to excess.

NBHL (3)

ԱՐԲԵՆԱՄ μεθύω, μεθύσκομαι , κρεπαλάω inebrior, crapulor որ եւ ԱՐԲԻԼ. Գինել. զուարթանալ ի գինւոյ. եւ գինեհարիլ. յանչափս ըմպելով զգինի կամ զցքի՝ ելանել արտաքոյ անձին. անզգայիլ. կորուսանել զխելս. հարբենալ, գինովնալ. (Իսկ Արբեալ. արաբ. ախմէր, որպէս ռմկ. Խմած, խմօղ, գինով։)

Ո՞չ ապաքէն զուարթուն եւ իմաստուն իշխան ի վերայ արբեցելոց կացուցանել պարտ է, եւ ոչ զներհակն. (Պաղտ. օրին. ՟Ա։)

Է եւ այս դարձեալ յարբեցելոցս կարծեաց ատելութեամբն։ Որպէս արբեալն գինով զեղխութեան ոչ գիտէ զի՛նչ առնէ կամ զի՛նչ խօսի, այսպէս եւ արբեալն հոգաւով սիրոյն Աստուծոյ. (Լմբ. ատ.։ եւ սղ. ՟Ի՟Բ։)


Արբեցող, աց

s.

drinker.

NBHL (1)

κῶμος. compotatio. որպէս Արբումն. գիներբուք. խրախունք.


Արբեցուցանեմ, ուցի

va.

to intoxicate, to inebriate;
to soak, to make drink.

NBHL (1)

μεθύσκω, μεθύω, ποτίζω inebrio, ebrium reddo Տալ արբենալ գինւով կամ իբր գինւով. հարբեցնել, գինովոնել, խմցնել.


Արբշիռ, շռաց

s.

tippler, tipsy.

NBHL (4)

μέθυσος, οἱνοφλύγων ebrius, vinolentus Արբեցօղ. արբեալ. մոլեալ զհետ ուտելեաց եւ ըմպելեաց. հանգանակող. եւ անառակ. շռայլ. զեղխ. հարբացօղ, հարբած, կերխմոս սիրօղ, մոխօղ, ճամբէ ելած.

Զորովայնամոլութիւն արբշռաց. (Յճխ. ՟Ի։)

Բարեկարգք միշտ բամբաին յարբշռից իբրեւ ռիշտք. խ. առակ. ՟Ժ՟Է.)

Որ փախչիցի յարբշիռ լինելոյ. (Նիւս. կուս.։) (Ի բառդ Արբշիռ, Շիռ է արմատ բառիս Շռայլ. ըստ իմիք նոյն ընդ նմին. զի եւ ի բանս Ածաբ.։ եւ Նիւս. Արբշիռ դնի որպէս յն. անբարեխառն, եւ անառակ։)


Արբշռութիւն, ութեան

s.

drunkenness, inebriation;
յ— հատանել, to intoxicate, to get drunk, tipsy.

NBHL (2)

οἱνοφλυγία, φιλοινία ebriositas, ἁσωτία intemperantia, comessatio Շռայլութիւն արբման կամ արբեցութեան. շուայտութի. զեղխութիւն. անառակութիւն.

Ինքնասիրութեան ախտի ի չարիս մեծագունին ծառայեցելոյ արբշռութեամբ. (Սարկ. քհ.։)


Արբումն, ման

s.

act of drinking;
drink.

NBHL (1)

πότος potus, potatio Ըմպելն. խմելը. եւ Ըմպելի ինչ. խմելու բան.


Արբուցանեմ, ուցի

va.

to give to drink, to soak;
to water, to steep.

NBHL (4)

ποτίζω poto Տալ ըմպել. լնուլ զծարաւն. խմցնել.

Արբուցանել զխաչինս, կամ խաչանց։ Արբո՛ ինձ սակաւ մի ջուր ի սափորոյ այտի։ Արբուցի զամենայն անձն ծարաւի։ Արբուցիք ինձ, կամ զիս։ Արբուսցես նոցա գինի. եւ այլն։

Արբուցանէր զիս ուրախաւէտն բաժակաւ. (Պիտ.։)

Հրահոսան վտակք զքոյդ արբուցանեն դրախտ բանական. (Խոր. հռիփս.։)


Արբուցումն, ման

s.

the act of making one drink;
tbe act of watering.

NBHL (2)

Բղխեցին մեզ յարբուցումն։ Բա՛ց ըզբերան իմ յարբուցումըն քո արեան կենարարին. (Շար.։)

Պասքեալս ընդ հոգեւոր արբուցմանն խրատու։ Մահացու դեղոց արբուցմամբ։ Տուեալ նմա արբուցումն մահու. (Յհ. կթ.։)


Արգահատեմ, եցի

va. vn.

to have pity or compassion, to grieve, to console, to comfort;
to conjure, to entreat, to demand, to intercede.

NBHL (5)

(իբր յարգանդէ եւ յաղեաց խանդաղատիլ. որպէս եւ յայլ լեզուս արգանդ եւ աղիք՝ է եւ գութ). παρακαλέω, ἑλεέω, οἱκτείρω, ὐπερπάσχω , συγγγινώσκω. misereor, commiseror, parceo. եւ այլն. եւ այլն։ Աղեկիզիլ. գթալ. գթասիրել. կարեկից՝ ախտակից լինել. Մխիթարել. խնայել. աւաղել. աղիքը կտրտելով խղճալ, ողորմիլ, ափսոսալ, ցաւակցիլ, ցաւիլ. աճըմագ. մէրհամէթ էթմէք. էսիրկեմէք.

Արգահատէին Մխիթարէին. (՟Գ. Մակ. ՟Գ 6։)

Լուռ միայն կայր, մինչեւ արգահատել սկսաւ նմա պիղատոս։ Իբրեւ արգահատէ իմն երկիւղածաց իւրոց տէր, եւ ասէ, փախիցեն ի լերինս. (Կոչ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Ե։)

(որպէս լտ. րօ՛կօ, տճկ. իրճա. րէճա) Գութ արկանել. գթովք աղաչել. պաղատիլ. ողոքել թախանձանօք խնդրել. մաղթել. հայցել. (որ եւ յն. բարագալէօ)

Զամենապարգեւդ արգահատեցից։ Արգահատեցիր, եւ ոչ երբէք լուայ։ զայս՝ պուետիկոս ոմն բարեշնորհ արգահատէր։ Նենգողացն իմոց՝ հաշտութեան արգահատեցի։ Գիտողիդ գաղտնեաց արգահատեցից։ Հասատատեսցէ ըստ սրտի արգահատելոյս։ Արգահատեա՛ (սուրբ կոյս) միշտ զողոմութիւն՝ որոց պանդխտիմք ի վիհս ներքին. (Նար.։)


Արգահատութիւն, ութեան

s.

compassion, care;
consolation, comfort;
prayer, supplication, intercession.

NBHL (1)

Լո՛ւր պաղատանացս արգահատութեան։ Զայս արգահատութիւնս մաղթողականս։ Արգահատութեամբ եւ աղօթիւք մարտիրոսացն. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Շ՟Դ. ՟Կ՟Զ. ՟Ձ՟Ա. եւ Նար. գանձ խչ.։)


Արգանդ, ի

adj.

matrix, womb, belly, bosom;
abdomen;
փող, անցք —ի, vagina.

NBHL (2)

Զգօսացեալ անպտուղ արգանդն ի պտղաբերութիւն փոխարկեաց. (Անան. ի յհ. մկ.։)

ԲԱՆԱԼ կամ ՓԱԿԵԼ ԱՍՏՈՒԾՈՑ ԶԱՐԳԱՆԴ ծնողաց՝ է Յաջողել կամ խափանել զծնունդս։ (Ծն. ՟Ի՟Թ 31։ եւ ՟Ի 18։)


Արգասաւոր, աց

adj.

fertile, fruitful, abundant, fecund.


Արգասաւորութիւն, ութեան

s.

fertility, fecundity, abundance.

NBHL (2)

εὑφορία fertilitas, εὑδράνεια prospera effectio Արգասաւորն գոլ. պտղաբերութիւն. առատութիւն. ճոխութիւն. աջողութիւն.

Յանարգասաւորէն ձեռօք զարգասաւորութիւն խնդրէ. (Իմ. ՟Ժ՟Գ 19։)


Արգասիք, գասեաց

s. pl.

fruit, production;
benediction, grace, favour;
effect, work.

NBHL (2)

Զվարս կենացն բնաւորապէս բարի արգասեօք ի հաճոյս կամացն Աստուծոյ ուղղեցին. (Նախերգ. փիլ.։)

Արգասիք զանազան արհեստից, կամ սիրոյ եւ խաղաղութեան. կամ չարեաց, մեղաց. (Պիտ.։ Յհ. կթ.։ Նար. ՟Զ։ Սարգ. յկ. յռջբ։)


Արգաւանդահող

adj.

fertile soil.

NBHL (1)

Արգաւանդահող երկիր, տեղի, գետին. (Պիտ.։ Նար. խչ.։ Սկեւռ. ես.։)


Արգելական, ի, աց

adj.

encloistered, arrested, enclosed, detained, imprisoned.

NBHL (6)

Որ արգելականս պահէին զորդիսն քո. Պանդուխտ եւ արգելական։ Արգելականք ի կուսաստանաց անտի ի դրունս ընթանային. (Իմ. ՟Ժ՟Ը 4։ Ես. ՟Խ՟Թ 21։ ՟Բ. Մակ. ՟Գ 19։)

Արգելականք բերդին քակեալ ի միաբանութենէ ուխտին. (Արծր. ՟Գ 2։)

Աւերեաց զդժոխս, եւ զորոց անդ արգելականացն հոգւոց արձակեալ բազմութիւն՝ յարեաւ երեքօրեայ. (Պրպմ. ՟Լ՟Դ։)

Միայնացեալն ի խցի. անապատաւոր. որ եւ ԱՐԳԵԼԱՒՈՐ.

Որպէս զի արտաքսեսցէ յարգելական խցէն. (Վրք. հց. ՟Բ։)

Ի բաց գնացեալ արգելական կրօնաւորութեան, եւ ախտից ի վերայ հասեալ, զհետ ի ներքս անկանի անարգելաւորութիւն. (Փիլ. լին.։)


Արգելան, աց

s.

arrest, detention, prison;
lazaretto, quarantine;
դնել յ—ս, to arrest, to imprison.

NBHL (2)

Իբրեւ յարգելան տաճարին զգուշութեամբ պահպանեցեալք։ Որդի արձակեալ յարգելանէս (ի մարմնոյ)։ Տո՛ւր ինձ ապրել ի խաւարին արգելանէ. ((ի փորոյ կիտին). Փիլ.։)

ԱՐԳԵԼԱՆ որպէս Արգելք. խափան.


Արգելեմ, եցի

va.

cf. Արգելում.

NBHL (2)

Արգելեն վատթար խորհուրդք զպարկեշտ վարս. (Խորս։)

Յանդունդս դժոխոցն արգելեցեր. (ՃՃ.։)


Արգելում, ելի

va.

to hinder, to obstruct, to arrest;
to close, to shut, to enclose;
to sequester, to hold, to imprison;
to forbid, to interdict, to prohibit;
to amuse, to occupy;
to interrupt, to disturb.

NBHL (8)

ԱՐԳԵԼՈՒՄ. κωλύω, ἁποκλείω, συνέχω, ἑπέχω, φραγίζω. prohibeo, impedio, obstruo եւ այլն. որ եւ ԱՐԳԵԼԵՄ, եւ իբր ռմկ. ԱՐԳԻԼԵՄ. (ի առ՛ գելում. լծ. լտ. ա՛րչէօ. յն. գօ՛լիո, գլի՛օ, ի՛րղօ) Արգել առնել կամ արկանել՝ կամ տալ կամ լինել. այսինքն խափանել, չթողուլ նահանջել. սանձել. դադարեցուցանել. կասեցուցանել. թող չիտալ. գօյ վէրմէմէք, ենկել օլմագ, եասսագ էթմէք, մէն էթմէք, մանի օլմագ, զապթ էթմէք.

Զինչ եւ խնդրեսցես՝ տաց քեզ եւ ոչ արգելից. (Բուզ. ՟Ե 7։)

ἑγκλείω, συγκλείω. includo, occludo. Յարգել արկանել. խափուցանել. փակել ի ներքս. չթողուլ ելանել. պաշարել. դնել ի բանտի կամ ի դիպահոջ. գոցել, պահել, ներսը արգիլել. գափաթմագ, ալըգօմագ, հապս էթէմէք.

Յարգելուլ երկնից, եւ ի չլինել անձրեւի։ Արժանի իսկ էին արգելլոյ ի խաւարի. (՟Գ. Թագ. ՟Ը. 35։ Իմ. ՟Ժ՟Ը 4։)

Անտի (ի քահանայապետէն ) կամէին առնուլ իշխանութիւն, ուստի պարտ էր նոցա արգելուլ (այսինքն արգելանիլ). (Ոսկ. մտթ.։)

Հոգին արգելու եւ խափանէ յիւրոց խորհրդոցն. (Լմբ. սղ.։)

Արգելցի յամենայն անպատշաճ խորհրդոց. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Առանց արգելլոյ յաստուածայինն մխեալ լոյս. (Կլիմաք.։)


Արգելումն, ման

s.

forbiddance, prohibition, interdiction;
retention, hinderance;
եկեղեցական —, interdict.

NBHL (1)

κώλυσις, κώλυμα. prohibitio, impedimentum. Արգելուլն, եւ Արգելանիլն. եւ Արգել. խափան.


Արգոյ

adj.

important, considerable;
efficacious;
working;
— օր, a working day.


Արդար, ոց

adj. adv.

just, upright, faithful, honest, loyal, well disposed, worthy, equitable, reasonable, legitimate;
justly, equitably, truly.

NBHL (5)

Ամենայն փոփոխմունք ժամանակակից աստիճանաց արդար գնաւցիք արեգական են. (Շիր.։)

Արդար պատասխանի. (Պիտ.։)

Արդար պտղովք. (Յճխ. ՟Է։)

Ի բա՛ց բարձէք զխաբէութեան զվաճառդ զայդ, զոր չունիմք առ արդարս. այսինքն չհամարիմք ուղիղ. (Փարպ.։)

Զամենայն արդար խօսեսցիս։ Եթէ արդար ասացեր. (Յհ. ՟Դ 18։)


Արդարաբան

adj.

veracious, just.

NBHL (1)

Արդարախօս. ճշմարտախօս.


Արդարագնաց

adv.

just, upright, honest, innocent.

NBHL (1)

Այս ամենայն փոփոխմունք արդարագնացիւք լուսաւորացն անցանեն. (Վեցօր. ՟Զ։)


Արդարագործ

adj.

just, equitable, upright;
justifying.

NBHL (1)

Երկնախորհս եւ արդարագործս զամենեսեան կազմեաց. (Լաստ. ընթերց.։)


Արդարագործութիւն, ութեան

s.

justice, equity, integrity, probity;
justification, act of justifying.

NBHL (2)

Սկիզբն մեղաց եւ արդարագործութեան նախայօժարութիւն է. (Նիւս. բն.։)

Զղօրութիւնն յարդարագոծութեան սակս ընկալաւ։ Մարդասիրութեան պարգեւն ոչ փոխանակ արդարագործութեանն է. (Փիլ. սամփս.։)


Արդարադատ

adj.

thatjudges equitably, just, equitable.

NBHL (4)

Որ ինչ ցայժմ ոչ եղեւ ինձ, արդ լինիցի՞։ Ա՛րդ յարեայց՝ ասէ Տէր, արդ փառաւորեցայց, ա՛րդ բարձրացյց։ Արդ եւս նորամուտ հարսունք, կամ նորոգ ամուսնութիւնք։ Դուստր իմ արդ եւս վախճանեցաւ. եւ այլն։

Եւ քանզի զամենայն թշնամանս յաճախեցեր, արդ ես արկից զքեզ ի տանջանս. (Ագաթ.։)

Արդարադատքն՝ փրկութեան եւ կենաց պատճառք լինի բազմաց։ Դատաւորք արդարադատք. (Յճխ. ՟Ժ. ՟Ի։)

Մեծ շինութիւն աշխարհի՝ արդարադատ թագաւորն. (Լմբ. առակ.։)


Արդարադատութիւն, ութեան

s.

equitable judgement.

NBHL (1)

Իշխանն զպարիսպ արդարադատութեանն քակեաց. (Լմբ. սղ.։)