Definitions containing the research ծ : 10000 results

Գաղթ, ի, ից

s.

transmigration, emigration, flight;
journey;
pilgrimage;
the colony, the settlers or fugitives.

· Calfa

NBHL (3)

Յելս գաղթին փոյթ լինել։ Տաղաւարն ոչ ունի հաստատութիւն, այլ վասն գաղթի. իսկ յորժամ գաղթն դառնայ, ապա երանգ եւ փութապէս կործանի. (Ճ. ՟Թ.։)

Շուրջ զամրոցաւն, ուր գաղթ գաւառին զօղեալ դադարէր։ Զգաղթ ընտանեացն իւրոց ի ծործորս ամուր լերանցն թագուցանէր։ Ոչ կարացին ժամանել անկանել յամրացեալ գաղթս։ Առեալ ընդ իւր զգաղթն յաւարի առեալ. (Յհ. կթ.։)

ԳԱՂԹ որ եւ ԳԱՂՈՒԹ. (որպէս թէ գաղտերթ, կամ գաղոյթ. զօղումն փախստեամբ) ἁποικία demigratio, transmigrtatio, colonia (ուստի կողոնիա). Չու. վտանդարութիւն. տարաբնակութիւն. բնակափոխութիւն. պանդխտութիւն. փախուստ. գերութիւն. անցք. հատուած. կէօլ, հիճրէթ, գէվաթը, թէրքի տիյար.


Գաղթական, ի, աց

adj. s. fugitive, refugee, settler;
colony.

· Calfa

NBHL (4)

Սառա թագաւորին ոչ փոխանակեաց զգաղթական այրն իւր. (Եփր. ծն.։)

Ի պատառուածս նոյն ամբարտակի գետոյն՝ այժմ, որպէս լսեմք, մարդիկ աշխարհին ի հէն եւ ի գաղթականս՝ փախստեամբ ամրանան. (Խոր. ՟Ա. 15։)

ἁνασωζόμενος servatus, fugitivus, peregrinus Գաղթ ի թանձրացեալն. վտարական. վտարանդի. փախստեայ ապրեալ, զերծեալ. գաչգըն.

ἁποικία colonia Գաղթ ի վերացեալն, միանգամայն ի թանձրացեալն. հատուած.


Գաղթեմ, եցի

va. vn.

to send abroad or from home;
cf. Գաղթիմ.

· Calfa

NBHL (1)

ԳԱՂԹԵՄ, եցի. չ. ԳԱՂԹԻՄ, եցայ. ձ. μετοικίζομαι, ἁναχωρέω demigro, transferor, fugio, discedo Գնալ վտարանդի իբրեւ հատուած. տարագնաց լինել ի հայրենի գաւառէն. փոխել զբնակութիւն այլուր. չուել. մեկնիլ. խոյս տալ. անկանիլ եւ պատսպարիլ. կէօչմէք, թէրքի տիյարէթմէք, սըղընմագ.


Գաղջացուցանեմ, ուցի

va.

to cool, to make lukewarm.

· Calfa

NBHL (1)

Որ ի բացեայն կայ ( ի հրոյ), ոչ եւս ճառագայթիցն նշոյլք զնա կիզցեն, այլ գաղճացուցեալք չափաւորապէս արծարծեսցեն կենդանութեամբն. (Փիլ. ել.։)


Գաղտագնաց լինիմ

sv.

to steal away, to slip away.

· Calfa

NBHL (1)

Առաքէ գաղտագնաց հետեւակս. (Խոր. ՟Բ. 81.) իմա ածակ. կամ մ. հետեւակին։


Գաղտագողի

adv. adj.

by stealth, clandestinely, secretly;
secret, furtive, stealthy.

· Calfa

NBHL (3)

Զնոյն չարիս ի ծածուկ եւ գաղտագողի կատարէ. (Լմբ. ովս.։)

Գաղտագողի յադամայ հայէր ի նա. (Եպիփ. ծն.։)

cf. ԳԱՂՏԱԳՈՂԱՑԻ, ԳԱՂՏԱԳՈՂԱՑԵԱԼ) κεκρυμμένως, λάθρα occulte, in abscondito Գաղտ իբրեւ զգող. ծածկաբար. լռիկ մնջիկ. գողն ի գողը. սուս փուս.


Գաղտակեր

adj.

that eats by stealth or secretly.

· Calfa

NBHL (1)

Գաղտ կերօղ. ի ծածուկ ուտօղ. որպէս դնի ի յն. ἕσθων λάθρα comedens latenter


Գաղտակուր, կրի

s.

oyster;
mother-of-pearl.

· Calfa

NBHL (2)

Գաղտակուրս սուրս՝ որ լինին ի ծովու, արկանէին ի ներքոյ նոցա. (Եւս. պտմ. ՟Դ. 15։)

որ եւ ԳԱՂՏԱԿՐԱՅ. κήρυξ, ὅστρεον murex (իբր curex ). genus cochleae, vel conchae Խեցեմորթ ծովային. ժժմակ պատենաւոր. (որպէս միտեա, ոստրէ, պինէ, սատաք, կոնքեղ եւն) (վրիպակաւ գրի եւ ԳԱՂՏԻԿՈՒՐ, զոր տեսցես)


Գաղտաձիգ

adj.

who throws secretly;
that is thrown secretly.

· Calfa

NBHL (2)

Գաղտ ձգեալ. ծածուկ տեղաց նետած. ուստի ասի,

Գաղտաձիգ նետք. (Յճխ. ՟Ժ՟Ը։ Մանդ. ՟Զ։ Արծր. ՟Ե. 11։ Յս որդի։ Լմբ. սղ.։)


Գաղտամարտ

adj.

that makes war secretly or invisibly.

· Calfa

NBHL (1)

Որ գաղտ մարտնչի. ծածուկ կերպով կռուօղ.


Գաղտառու, աց

adj.

that takes by stealth, deceitful, malicious.

· Calfa

NBHL (2)

Գաղտ առօղ, յափշտակօղ. զանխլաբար խածատօղ.

Շունք կատաղեալք եւ գաղտառուք, որոց վէրք ժանեաց դժուարակիր է ի բժկշկութիւն. (Ածազգ. ՟Գ։)


Գաղտնակուր

cf. Գաղտակեր.

· Calfa

NBHL (1)

Գաղտակէր. գաղտ կերօղ, կլանօղ, կրծօղ.


Գաղտնաձիգ

cf. Գաղտաձիգ.

· Calfa

NBHL (1)

Հարուածս նետից գաղտնաձիգ զինուց. (Նար. ՟Կ՟Զ։)


Գաղտնաշշունչ

adj.

that speaks or whispers in secret, informer.

· Calfa

NBHL (2)

ԳԱՂՏՆԱՇՇՈՒՆՋ կամ ԳԱՂՏՆԱՇՇՈՒՆՉ. Գաղտ շշնջօղ. քրթմնջօղ. փասքուս. ծածուկ փսփսացօղ.

Սոքա են զարդախօսք, գաղտնաշշունչք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Գաղտնի, նւոյ, նեաց

adj.

secret, oecult, latent, hidden;
stolen, furtive;
clandestine

· Calfa

NBHL (5)

Գաղտնի, որ ոչ ծանիցի. (Մտթ. ՟Ժ. 26։)

Տիրեսցէ ի վերայ գատնեաց ոսկւոյ եւ արծաթոյ։ Դան. (՟Ժ՟Ա. 43։)

Ծածկագէտ, եւ ամենայն գաղտնեաց յայտնիչ. (Ագաթ.։)

ἁπόκρυφος, κρυπτός, κρυφίος, κρυφαῖος Occultus, secretus, absconditus, latens, reconditus Ծածուկ. թաքուն. ղօղեալ. անյայտ. կիզլէ, սագլը, սըր, գալ.

ԳԱՂՏՆԻ, ԳԱՂՏՆԵԱՒ. ԳԱՂՏՆԵՕՔ, Ի ԳԱՂՏՆԻՍ. κρυφίως clam Գաղտ. գաղտաբար. ի ծածակ. գաղտնի օրինակաւ. կիզլիճէ, սըրրէն.


Գաղտնորոգայթ

adj.

that lays snares in secret, insidious.

· Calfa

NBHL (1)

Ծածկեալ ընդ որոգայթիւ. ծածուկ մեքենայեալ.


Գաղտնութիւն, ութեան

s.

occultation, hiding, concealment;
secret.

· Calfa

NBHL (1)

τὸ ἁπόκρυφον Ծածկութիւն. եւ Գաղտնիք. անգիտելի իրք.


Գաղտորսակ

adj.

that takes, pursues in secret.

· Calfa

NBHL (1)

Գաղտ որսօղ. ի ծածուկ ըմբռնօղ.


Գաղտուկ

adv.

secretly.

· Calfa

NBHL (2)

Գաղտուկ եւ ի ծածուկ (յն. (մի բառ) գործին. Ոսկ. ՟ա. տիմ.։)

Ի գաղտուկ կռուի ընդ իս. (Վանակ. յոբ.) այսինքն ի ծածուկ։


Գամագիւտ՞՞՞լինիմ

sv.

cf. Գամագիծ՞՞՞գսանեմ.

· Calfa


Գայթագղեմ, եցի

vn. va.

cf. Գայթագղիմ. to scandalize, to supplant;
to stumble, to trip.

· Calfa

NBHL (1)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.


Գայթագղեցուցանեմ, ուցի

va.

cf. Գայթագղեմ.

· Calfa

NBHL (1)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.


Գայթագղեցուցիչ, չի, չաց

adj.

scandalous, who causes scandal.

· Calfa

NBHL (1)

Ոչ գայթագղեցուցին զնա կանայք պղծալիցք գայթագղեցուցիչք. (Եփր. ծն.։)


Գայթագղիմ, եցայ

vn.

to be scanda-lized, offended, to take offence, to be in a passion;
to stumble, to slip, to trip.

· Calfa

NBHL (4)

Թէպէտեւ գայթագղեսցի, նա մի կործանեսցի։ Սակաւիկ մի եւ գայթագղեալ էին գնացք. (Սղ. ՟Լ՟Զ. 24. ՟Հ՟Բ. 2։)

Եւ նոքա վասն իմ կեղծաւորեալ գայթագղեսցին. (՟Բ. Մակ. ՟Զ. 25։)

Գործ գայթակղելի. (Վրք. հց. ՟Ժ։)

ԳԱՅԹԱԳՂԻՄ որ եւ ԳԱՅԹԱԿՂԵՄ, եցի, չ. σκανδαλίζομαι , προσκόπτω, ὐποσκελίζω scandalizor, labor եւ այլն. Գայթելով գլիլ, գթելով գլորիլ. ընդհարկանիլ ընդ խոչ եւ ընդ խութս, եւ կործանիլ մարմնով եւ հոգւով. թակարթիլ յորոգայթ. պղտորիլ մտօք. մոլորիլ. խոտորիլ. սահիլ, գլորտըկիլ. գայմագ, տիւշմէք, վուրուլմագ.


Գայթագղոտ

adj.

slippery, slippy, sliding;
who, is easily scandalized.

· Calfa

NBHL (2)

ԳԱՅԹԱԳՂՈՏ կամ ԳԱՅԹԱԿՂՈՏ Գթոտ. գայթոտ, գիւրագայթ, գիւրակործան. եւ Մեղսառիթ.

Ե՞րբ զերծանիմ ի գայթագղոտ կենցաղոյս։ Գայթագղոտ է բնութիւնս. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)


Գայթագղութիւն, ութեան

s.

scandal;
stumble;
obstacle.

· Calfa

NBHL (1)

Գինի՝ լուծութիւն ձեռաց, գայթակղութիւն ոտից. (Յճխ. ՟Թ։)


Գայթագղումն, ման

s.

cf. Գայթագղութիւն.

· Calfa

NBHL (2)

Գայթագղիլն. գայթագղանք. գլորումն. կործանումն ի մեղս. սխալանք.

Զադամայ պատահեալ գայթագղումնն անուանեաց։ Ադամ մեծապէս ընկալաւ զգայթագղումն. (Իսիւք.։)


Գայթեմ, եցի

vn.

to stumble, to trip, to glid, to slip.

· Calfa

NBHL (2)

Եթէ գայթիցի, առաւել եւս կործանեսցեն զնա. (Սիր. ՟Ժ՟Գ. 29։)

Գայթէ, եւ ունի չարն զձեռանէ նորա։ Անօրէնք գայթին եւ գայթագղին ի նոսա. (Մծբ. ՟Ժ՟Բ. եւ ՟Ժ՟Բ։)


Գայթոտ, աց

adj.

tbat stumbles, trips;
slippery.

· Calfa

NBHL (1)

Եւ Լպրծոտ. ուր լինի գայթիլ. ὁλισθηρός lubricus


Գայլախազ, ից

s.

pebble, flint.

· Calfa

NBHL (2)

Ամենայն նիւթ ընդ գործով արուեստից անկանի ճարտարաց. միայն գայլահազն անգործ մնայ. (Կամրջ. ՟Բ։)

ԳԱՅԼԱԽԱԶ գրի եւ ԳԱՅԼԱՀԱԶ. σμυρίτης λίθος, ἁκρότομος , ψῆφος Smyris, petra acuta, lapillus durus Որձաքար վէմ կարծր. որ ի սուրբ գիրս ըստ յն. անխտիր դնի՝ քար, եւ սայրասուր վէմ, եւ սմիռեան քար (այն է սիւմպատէճ. գուցէ եւ կածքար. չագմագ կամ պիլէյի դաշը ). տես (Ել. ՟Դ. 25։ Յես. ՟Ե. 2։ Յոբ. ՟Խ՟Ա. 6։) Իսկ ի բառս Գաղիանոսի ասի լինել Ազգ մարմարիոնի։


Գայռալիր

adj.

muddy, miry, dirty.

· Calfa

NBHL (1)

Յեր կինս բացեալ զգայռալիր բերանն ... ածէր զլեզուն զերկրաւ. (Արծր. ՟Ա. 14։)


Գանալից

adj.

much cudgeled, punished, chastised;
— առնել, to give a heavy blow with a stick, to strike with a stick;
— լինել, to be struck with a stick.

· Calfa

NBHL (1)

Գանալից հարուածովք, կամ քըքովք. (Լաստ. ՟Ժ՟Զ։ Ղեւոնդ. ՟Բ։)


Գանահար, աց

adj.

that which beats;
— լինիմ

· Calfa

NBHL (3)

Որ գան հարկանէ. ծեծօղ.

Զթիկունս իմ ետու ի հարուածս. ակիւղաս ասէ, վիրաւորչաց. այլքն՝ գանահարաց ասեն ... այլքն՝ կողոպտաց. (Ոսկ. ես.։)

ԳԱՆԱՀԱՐ ԼԻՆԵԼ. ԳԱՆԱՀԱՐԻՄ Գան ըմպել. հարուածիլ. cf. ԳԱՆԱՀԱՐԻՄ


Գանահարիմ

cf. Գամ ըմպել.

· Calfa

NBHL (1)

ԳԱՆԱՀԱՐ ԼԻՆԵԼ. ԳԱՆԱՀԱՐԻԼ. Գան ըմպել. հարուածիլ.


Գանգատ

s.

complaint, lament, quarrel, woe, claim;
— ունել՝ առնել, cf. Գանգատիմ.

· Calfa

NBHL (2)

Զոր ծանուցից փոքր ի շատէ՝ ձեզ ըզգանգատս իմ ըստ կարգի. (Շ. եդես.։)

Մեծի ուրբաթուն այրոյն գանգատն է. Աստուածածին կոյսն մարիամ, եւ այլն. (Տաղ.) (ուր այրոյն՝ կամ է որպէս այրի մնացելոյ ի միածնէն, կամ երգելի որպէս զայլ ողբ՝ կոչեցեալ թերեւս Այրւոյ գանգատ. եւ կամ է գանգատ ա՛յ ո՛հ ասելոյ, որ գրի յայս տաղարան՝ ա՛յ վո՛յ ա՛յ վո՛յ։)


Գանգատիմ, եցայ

vn.

to complain, to implore, to grumble;
— զմիմեանց, to quarrel together.

· Calfa

NBHL (1)

Մարդարէքն գանգատին զիսրայէլէ ի դիմաց այ. (Լծ. նար.։)


Գանգիւն

s.

sound;
echo.

· Calfa

NBHL (1)

Գետոց պտոյտք անարգել գանգիւք գեղածափեսցեն. (Ճ. ՟Ժ.։) (cf. ԳԱՆԳՈՒՐՔ.)


Գանգրագեղ

adj.

curled, frizzled, adomed with curls.

· Calfa

NBHL (1)

Հեր գլխոյ նորա թխակերպ՝ գանգուրագեղ գիսաւորութեամբ. (Արծր. ՟Ե. 1։)


Գանգրահեր

adj.

curled, frizzled;
whose hair is curled.

· Calfa

NBHL (1)

Էր եւ անձամբ վայելուչ, գանգրահեր եւ գեղեցկատեսիլ. (Արծր. վերջ։)


Գանեմ, եցի

va.

to cudgel, to scourge, to whip, to thump, to beat.

· Calfa

NBHL (6)

Պատժեալ գանիմք յաստուծոցն. (Փարպ.։)

Մի գաներ զհարուածեալս. (Նար. ՟Ժ՟Է։)

Գերազանցութիւն լուսոյն հարեալ զաչսն՝ գանեաց զսովորական տեսութիւն. (Ոսկ. գծ.։)

Այլ ոչ գանէր զնա եւ կակղացուցանէր բանքս այս՝ ածել զնա ի գութ եւ ի զղջումն. (Բրսղ. մրկ.։ Իսկ Նար. ՟Ի՟Բ. կա. բերի ի կրկին նշանակութիւնս։)

τύπτω Percutio, verberibus indigne afficio, caedo Գան հարկանել. ձաղկել. խոշտանգել. չարչարել. հարկանել. բախել. ծեծել, զարնել. տէօյմէք, տայագ աթմագ, քէօթէկ պասմագ.

ԳԱՆԵԼ. πλήσσω Pungo Ձաղել. թշնամանել. պատուհասել կշտամբանօք. կծանել. յամօթ առնել. զզուել. (յորմէ ռմկ. գանիլ ՝ է զզուիլ) այըպլամագ, ազարլամագ.


Գանձապետութիւն, ութեան

s.

treasury.

· Calfa

NBHL (2)

Պաշտօն եւ գործ գանձապահաց.

Յուդա ոչ եղեւ արտաքաքսեալ ի գործոյ գանձապետութեան. (Մարթին.։)


Գանձարան, աց

cf. Գանձատուն.

· Calfa

NBHL (3)

Յոյս է՝ անկարծելի, յառաջ քան զգանձարան, գանձարան. (Կլիմաք.։)

Գանձ գրիգորի աստուածաբանին, ի գծողէ այսմ գանձարանիս՝ յանմիտ կարապետէ բաղիշեցոյ. այսինքն ի շարագրողէ. զի սկզբնատառքն յօդեն զանուն իւր. (Գանձ.։)

ζάκχον Cella, θησαύρισμα repositorium Գանձատուն. տեղի պահեստի ընչից եւ մեծագին իրաց. գանձանակ. գանձ. մթերք. քսակ. սենեակ. շտեմարան. խազինէ, մախզէն, ամպար. եբր. կանզագ.


Գանձեմ, եցի

va.

to treasure up, to hoard, to amass treasures;
to lay up in a trunk;
to pocket.

· Calfa

NBHL (3)

Գանձել զարծաթ եւ զոսկի. անձանց զչարիս. ուղղոց զփրկուի։ Գանձես անձին քում բարկութիւն։ Գանձի արդարոց՝ մեծութիւն ամբարշտաց։ Գանձս բարիս գանձեսցես քեզ յաւուրն կենաց քոց։ Մի գանձէք ձեզ գանձս յերկրի։ Ոչ պարտին որդիք հարց գանձել, այլ հարք որդւոց։ Իբրեւ զհուր գանձեցէք աւուրցն յետնոց։ Եւ այժմ երկինք եւ երկիր նովին բանիւ գանձեալ են, հրոյ պահեալք, եւ այլն։

Արդարեւ քեզ են գանձեալ դառինքս այսոքիկ։ Համարձակութիւն այսքանեաց փառաց սմին գանձեցաւ. (Նար. ՟Ը. եւ Նար. մծբ.։)

θησαυρίζω Thesaurizo, thesaurum congero Ամբարել զգանձս. մթերել, ժողովել, պահել զինչս, եւ նմանութեամբ զամենայն ինչ՝ բարի կամ չար. գանծել. դիզել. խազնէ՝ մալ եըզմագ, սագմալագ.


Գանումն, ման

s.

bastinade;
torment.

· Calfa

NBHL (2)

Գանելն, իլն. գան. ծեծ. տանջանք. խոշտանգանք.

Մինչ զի անհնար համարեալ զառ ի մարդ կանէ հարուածս այսպիսի իմն գանումն տանջանաց գործել. (Աթ. անտ.)


Գառագեղ, գղի, գղաց

s.

cage, park;
menagery;
den, haunt;
prison;
դնել ի —, to shut up in a cage.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ առիւծունս ի գառագիղս մռնչէին։ Ի գազանաց գայռագիղն. (Լաստ. ՟Գ. եւ ՟Ի՟Ե։)

Ի գառագղացն զերծանիցի (գազանն). (Ոսկ. մ. ՟Գ. 6։)


Գառնազգեստ

adj.

dressed in lambskins;
hypocritical.

· Calfa

NBHL (1)

Զգոյշ լերուք ի գառնազգեստ առնէ, եւ ի նորա աղանդագործ պղծուէ. (Ոսկիփոր.։)


Գառնազեն

adj. s.

belonging to the pascal lamb;
immolation of the pascal lamb, Easter.

· Calfa

NBHL (1)

Մեծին մովսէսի հրամայէ աստուած առնել յեգիպտոս ի չորեքտասանն նիսան գառնազեն. (Տօմար.։)


Գառնալեզու

adj. bot. plantain.

· Calfa

NBHL (1)

Գառնալեզուի ջրով զկուրծսն օծանէ. (Մխ. բժիշկ.։)


Գառնանամ, ացայ

vn.

to become like a lamb.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէ ձայնն գառնացաւ, սնաւ, եւ եղեւ արու տարեւոր. (Վրդն. ծն.։)


Երիւրեմ, եցի

va.

cf. Յերիւրեմ.

· Calfa

NBHL (3)

Արմատ բառիցս Յերիւրել, եւ Ըստերիւրել. որպէս Յօրինուած բարեյարմար.

Ի ձեռն առաքինութեանց, որ առ աստուածն ածէ ճանապարհ, գտանի եւ ընդարձակի, եղեալ ամենայն երիւր. (Փիլ. լին. ՟Ա. 99։)

(Լծ.)