Definitions containing the research ծ : 10000 results

Եղբայրանամ, ացայ

vn.

to be fellowmember.

· Calfa

NBHL (1)

Զեղբայրացեալն մեր ըստ մարմնոյ, եւ զաստուածն ըստ բնութեան. (Հ. կիլիկ.։)


Եղբայրասէր, սիրաց

adj.

that loves his brother.

· Calfa

NBHL (1)

Եղբայրասէրս այս ... երեմիա մարգարէ աստուծոյ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 14. (ուր յօրինակս ինչ յայտնի վրիպակ է, եղբայր ծերս այս։))


Եղբայրատեցութիւն, ութեան

s.

hatred, ill will towards a brother.

· Calfa

NBHL (1)

Զեղբայրատեցութիւն յանձանց ձերոց ոչ հալածեցէք. (Ճ. ՟Գ.։)


Եղբայրութիւն, ութեան

s.

fraternity;
brotherhood

· Calfa

NBHL (1)

Խաղաղասէր կրօնաւոր ջահ պայծառ է եղբայրութեանն. (Նեղոս.։)


Եղբայրսիրութիւն, ութեան

s.

charity, brotherly love.

· Calfa

NBHL (1)

Զեղբայրսիրութիւն եւ այսու ծանիցես, յորժամ զքեզ սգաւոր ի վերայ եղբօրն յանցանացն տեսցես. (Կլիմաք.։)


Եղբօրորդեակ, եկաց

s.

son of a brother;
nephew.

· Calfa


Եղբօրորդի, որդւոյ, որդւոց, դեաց

s.

cf. Եղբօրորդեակ.

· Calfa


Եղեգնաձեւ

adj.

in the form of a cane.

· Calfa

NBHL (1)

Շուշանն՝ եղեգնաձեւ աճեցեալ, ցուցանէ զծաղիկն. (Գէ. ես.։)


Եղելութիւն, ութեան

s.

cf. Եղանութիւն.

· Calfa

NBHL (6)

Ի մարիամա՞յ եղեւ սկիզբն եղելութեան նորա. ո՛չ. այլ ի սկզբանէ էր. (Ածազգ. ՟Ժ՟Ա։)

Ամենայն որ ի ձեռն եղելութեան է, ի ժամանակի ունի զկատարումն. (Դիոն. ածայ.։)

Որք պակասէին չէութեամբ, եւ յաւելան եղելութեամբ յարարչէն. (Վրդն. ծն.։)

Ցնծացաւ յիսուս ի կրկին նորոգմանս երկրորդ եղելութեանս. (Համամ առակ.։)

ԵՂԵԼՈՒԹԻՒՆ. γένεσις fieri, factum esse, generatio Ստեղծումն, եղանիլն ի ժամանակի.

ԵՂԵԼՈՒԹԻՒՆ. (ի թանձրացեալն) τὸ γενητόν factum Եղականն. արարած. էակք. գոյք.


Եղեմնախար

adj.

drizzled, spoilt by drizzling rain.

· Calfa

NBHL (1)

Խարեալ յեղեմանց. եղեմէ էրած խահրած


Եղեմնապատ

adj.

covered with drizzling rain.

· Calfa

NBHL (1)

Պատեալ եղեմամբք. եղեմի տակ ծածկուած.


Եղեռնական, ի, աց

adj.

flagitious, wicked, rascally;
bad, malicious;
enormous, atrocious.

· Calfa

NBHL (3)

Չար. չարագործ. թշուառական.

(ուր Հին լծ.

Եղեռնականք. լալոյ արժանի գործ»)։


Եղեռնային, յնոյ, ոց

adj.

cf. Եղեռնական.

· Calfa

NBHL (3)

Ի կորեանց առիւծուց անձնական օձս եղեռնային. (Նար. ՟Բ։)

Իսկ եղեռնային հուր հերձուածողին (արիոսի՝) հրդեհեաց բնաւին. (Գանձ.։)

Ա՛յ թշուառ ... գո՛նէ արդ առ վաղիւ պատրաստեսցես եղեռնաւոր թշուառական ազգին հրէից։ Փղապետն այսպէս յանկարծ ժամանակի յեղեռնաւոր պատուհասէն մազապուր ելանէր։ Ուր համարեցան զեղեռնաւոր սատակումն անձանց իւրեանց կատարել. (՟Գ. Մակ. ՟Ե. 21. 19։ ՟Զ. 21։)


Եղեռնաւոր, աց

cf. Եղեռնական.

· Calfa

NBHL (3)

Ի կորեանց առիւծուց անձնական օձս եղեռնային. (Նար. ՟Բ։)

Իսկ եղեռնային հուր հերձուածողին (արիոսի՝) հրդեհեաց բնաւին. (Գանձ.։)

Ա՛յ թշուառ ... գո՛նէ արդ առ վաղիւ պատրաստեսցես եղեռնաւոր թշուառական ազգին հրէից։ Փղապետն այսպէս յանկարծ ժամանակի յեղեռնաւոր պատուհասէն մազապուր ելանէր։ Ուր համարեցան զեղեռնաւոր սատակումն անձանց իւրեանց կատարել. (՟Գ. Մակ. ՟Ե. 21. 19։ ՟Զ. 21։)


Եղեռնութիւն, ութեան

s.

rascality, wickedness.

· Calfa

NBHL (1)

Եղեռն. եղեռնագործութիւն.


Եղերական, ի, աց

adj.

mournful, dismal, dreary;
lamentable, plaintive;
tragic;
— կատակերգութիւն, tragi-comedy;
— վախճան, մահ, tragic end or death;
— տեսիլ, tragic, sad spetacle, tragedy.

· Calfa

NBHL (1)

(լծ. հյ. եղեռն, եղերք. յն. է՛լէղօս, որ է ողբերգութիւն։) Իբր Ողբալի. եւ Ողբերգական. եւ Եղեռնական.


Եղերամայր

s.

weeper, mourner.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ եթէ զեղերամայր առընթեր ածէր բանիւք պաճուճելովք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Եղեւին, եւնոյ

s.

pine, fir;
cedar;
mugwort, artemisia;
kidney-bean;
southernwood.

· Calfa

NBHL (5)

Ընկէց զմանուկի ի ներքոյ միոյ եղեւին ծառոյ. (Ծն. ՟Ի՟Ա. 15։)

Արա՛ դու քեզ տապան յանփուտ փայտից. զեղեւին ծառոյ ասէ. (Կիւրղ. ծն.։)

Տատանին տագնապաւ տերեւք տնկոց եղեւին ծառոց շարժեալք ի հողմոց. (Նար. ՟Կ՟Ա։)

ԵՂԵՒԻՆ. ասի յոմանց (թերեւս շփոթեալ ընդ եբր. սիխ) Ցախ աւելի թուփն. որ եւ ռմկ. սաղէտակ։ (Լծ. նար.։)

ԵՂԵՒԻՆ. որպէս Գնդածաղիկ. ἁρτεμισία artemisia Գաղիան.։ ... Ուստի ԵՂԵՒՆԻ ՍԵՐՄՆ. որպէս ռմկ. խօրասանի. իտ. seme santo պատինճ, բրնջասիդ. (Հին բռ.։)


Եղեւնափայտ, ի

s.

cedar;
cedar woed;
fir-tree;
fir-wood.

· Calfa

NBHL (2)

Յեղեւնափայտէն՝ որ ի լիբանան։ Յօրինուածովք եղեւնափայտից. (՟Գ. Թագ. ՟Դ. ՟Զ. եւ այլն։)

κέδρος cedrus Ծառն, եւ փայտն՝ այսինքն տախտակն Եղեւին ծառոյ, ըստ որում մայր փայտ. ազգ նոճի. սէրվի ազատ. եբր. էրզ.


Եղեւնափայտեայ

adj.

cedrine.

· Calfa

NBHL (1)

ԵՂԵՒՆԱՓԱՅՏԵԱՅ ԵՂԵՒՆԵԱՅ ԵՂԵՒՆԻ. κέδρινος cedrinus Կազմեալն ի փայտից եղեւին ծառոյ. մայր փայտէ.


Եղեւնեայ, էի, ից

cf. Եղեւնափայտեայ.

· Calfa

NBHL (1)

ԵՂԵՒՆԱՓԱՅՏԵԱՅ ԵՂԵՒՆԵԱՅ ԵՂԵՒՆԻ. κέδρινος cedrinus Կազմեալն ի փայտից եղեւին ծառոյ. մայր փայտէ.


Եղեւնի, նեաց

cf. Եղեւնափայտեայ.

· Calfa

NBHL (1)

ԵՂԵՒՆԱՓԱՅՏԵԱՅ ԵՂԵՒՆԵԱՅ ԵՂԵՒՆԻ. κέδρινος cedrinus Կազմեալն ի փայտից եղեւին ծառոյ. մայր փայտէ.


Եղէգնիկ

cf. Եղեգնիկ.

· Calfa

NBHL (1)

Երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղէգնիկն. ընդ եղեգան փող՝ ծուխ ելանէր. (Խոր. ՟Ա. 30։)


Եղկական, ի, աց

adj.

plaintive, mournful.

· Calfa

NBHL (1)

Զտառքս դամբանական եւ եղկական՝ ուժգնակի վերծանեալ. (Մագ. ՟Զ։)


Եղկելի, լւոյ, լեաց

adj.

lamentable, deplorable, unfortunate, miserable.

· Calfa

NBHL (1)

Եղիցիս հեծեծելի եւ եղկելի. (Եզեկ. ՟Ե. 15։)


Եղկութիւն, ութեան

s.

misfortune, misery, disaster, calamity;
lukewarmness.

· Calfa

NBHL (2)

Երանութիւն մեծատանց, եւ եղկութիւն աղքատաց. (Եզնիկ.։)

Եղկութեամբ, որ ործացուցիչ է, եւ ի փսխելն պատեհագոյն. (Մագ. ՟Բ։)


Եղձանամ, ացայ

vn.

to implore, to beseech, to conjure.

· Calfa

NBHL (1)

Աղերս վասն մեղաց արկանել, ընդ յանցանացն եղձանալ, ի հաշտութիւն ածել զտէրն. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Եղն, եղին, ղանց

s.

hind;
roe.

· Calfa

NBHL (1)

Եղինք ի վայրի ծնան. (Երեմ. ՟Ժ՟Դ. 5։)


Եղուկ

s. adj. int.

disgrace, misfortune, disaster;
wretched, unhappy, miserable, unfortunate;
alas! what a pity! how unlucky! — զիս! — եմ ես! woe is me! wretch that I am! oh! how unfortunate I am! unlucky me! —ս կարդալ անձին, to believe one's self unfortunate;
յ— անկանել, to supplicate, to entreat, to beseech, to expose one's griefs, to pray, to implore on hended knees.

· Calfa

NBHL (3)

Մի ասիցես, եղո՛ւկ է զնա։ Եղո՛ւկ դուք, վա՛յ ձեզ. (Եղիշ. թղմ.։) (որ լինի եւ ածական)։

Եղո՛ւկ են քաղաքքն՝ որոց ծառայեսցեն մանկունք քո, եւ եղո՛ւկ է որ ընկալաւ զորդիսն քո. (Բարուք. ՟Դ. 31։)

Ո՞ ոք եղուկ քան զպօղոս. այլ եղեւ առաքեալ։ Ողորմէր եւ եղուկ համարէր զաշխատեալսն։ Եղուկս կոչէ զծիծաղկոտս. (Ոսկ. մտթ.։)


Եղուտ, ի

adj.

substantial.

· Calfa

NBHL (1)

Առանց եղուտ եւ արարչագործ բանին եւ հոգւոյն իմանայք զաստուածութիւնն իբրեւ զհրէայս. (Ղեւոնդ.։)


Եղջերեայ, եաւ, եայց

adj. s.

horny, corneous;
trumpet, horn.

· Calfa

NBHL (2)

ԵՂՋԵՐԵԱՅ (կամ ԵՂՋԵՐԻ, կամ ԵՂՋԵՐ) ԵՂՋԵՐՈՅ (իբր եղջերւոյ կամ եղջերէի). ա. κεράτινος corneus, ex cornu factus. գ. κερατένη buccina. Կազմեալն յեղջերէ. եղջուրէ շինած .... վարի իբր Փող եղջերեայ. եղջիւր փչելի. որ եւ ասի ԵՂՋԵՐ ՓՈՂ, իբր եղջերափող. եբր. շօֆար. յորմէ ի մեզ Շեփոր, կամ շիփորայ.

Կռածոյ փող, եւ եղջիւրէ փող». իմա՛ իբր ռմկ. կամ որպէս բարդ՝ եղջիւրեփող։


Եղջերենի, նւոյ

s.

carob-tree;
carob-bean.

· Calfa

NBHL (1)

Կապեցին զերանելին ընդ ծառովն եղջիւրենի. (Հ. կիլիկ.։)


Եղջերիկ

s. adj.

cerastes, horned serpent;
cornelian;
brazen-faced, bold, shameless.

· Calfa

NBHL (1)

ԵՂՋԵՐԻԿ կամ ԵՂՋԻՒՐԻԿ. σκληροπρόσωπος durus facie Իբրեւ զեղջիւր պնդացեալ երեսօք. կաշի երես, անամօթ .... յն. կարծրադէմ.


Եղջերու, աց

s.

stag;
hart;
բառաչէ —, the stag bells.

· Calfa

NBHL (4)

Իբրեւ զայծեամն եւ զեղջերու։ Դնել զոտս իմ իբրեւ զեղջերուաց։ Որպէս փափագէ եղջերու յաղբերս ջուրց։ Լերինք բարձունք են եղջերուաց.եւ այլն։

Առիւծք եթէ իմասցին արդեօք փախուցեալ զեղջերուս, այսպիսեաւ վարին սովորութեամբ. (Պղատ. օրին. ՟Դ։)

Ուր եղջերուք զեղջիւրս ընկենուն, արդարեւ վայր անապատագոյն է։ Ի մարտի երկիւղածութեան ո՛չ երբէք տարցի նապաստակ զերկրորդութիւն եղջերուի. (Փիլ. լիւս.։)

Այծեամն տեսանօղ, եւ եղջերու օձահալած. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)


Եղջերուաքաղ, ից

s.

chimsera, fabulous monster.

· Calfa

NBHL (3)

Մակամտածէ ոք յիւրում տրամախոհութեանն զեղջերուաքաղն, զոր բնութիւն ոչ եստեղծ ... Իմացաւ կենդանի ինչ յեղջերուէ եւ ի քաղէ, զոր բնութիւն ոչ գիտէ. (Անյաղթ պորփ.։)

Եղջերուաքաղն. ասեն ոմանք, թէ գոյ կենդանի՝ որ յեղջերուէ եւ ի քաղէ (կամ ի քօշէ) է. կամ կէսն եղջերուի, եւ կէս քաղի (կամ քօշի), բայց ո՛չ է. (Լծ. սահմ.։)

χίμαιρα, τραγέλαφος chimaera, hircocervus որ եւ ՔԻմԵՌ. Մտացածին կենդանի անգոյ որպէս խառնուրդ եղջերուի եւ քաղի.


Եղջերցեմ, եցի

va.

to butt (as a ram);
to gore.

· Calfa

NBHL (2)

Գեհոնդ անուն՝ է լանջք, կամ եղջերցելով. (Փիլ. այլաբ.։ ( Վրդն. ծն. եղջերցցելով)։)

Արտտլած է զխենեշութիւն՝ եղջերցելով, եւ ցրուելով զներհակս հոգւոյ. (Շիր. առ Լեհ.։)


Եմակ, աց

s.

dark or obscure place, valley, side.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ եմակք հովտաց, եւ ոչ ծործորք դժուարաց. (Նար. խ.։)


Ենթադրեմ, եցի

va.

to submit, to subdue, to subject;
to suppose, to presuppose.

· Calfa

NBHL (3)

ներգործական բայ Որպէս Ընթադրել, ներքոյ արկանել. նուաճել. եւ Ի վայր դնել. Ὑποτίθημι subjicio

Ենթադրեալ կործանեցին զբելիար։ Ձուլադրոշմն ձուլիւք ենթադրեալ (զբելիար՝) կորզէր։ (Շար.)

Ի խօսելն ընդ աստուծոյ աղօթիւք՝ հեղգանամք զնոյնն (զկնկուղ) ենթադրել։ (Լմբ. եկեղ.) որպէս Հանգուցանել, կարգել.


Ենթադրութիւն, ութեան

s.

submission, subjectionjsupposition, assertion, demand;
hypothesis.

· Calfa

NBHL (3)

ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. ըստ փիլիսոփայից եւ եւ աստուածաբանից՝ իբր Ենթակայութիւն. կամ ենթադրեալն. ὐπόστασις hypostasis, suppositum

Վասն ակամայց եւ մեծամեծ ենթադրութեանց պատերազմաց. (Փիլ. իմաստն.։)

(Միամօր որդիս այրւոյս) միայն է պայծառութեանս (տոհմիս) ենթադրութիւն. (Նիւս. կազմ.։)


Ենթակայ, ից

s.

subject.

· Calfa

NBHL (1)

Եօթնադիսակ վարս գլխոյ նորա՝ նշանակ ենթակայ եօթնարփի շնորհացն աստուծոյ. (Եղիշ. դտ.։)


Ենթակայանամ, ացայ

vn.

to subsist;
to exist.

· Calfa

NBHL (2)

Ենթակայացաւ, եթէ միայն ի սոսկ մտածութեան կայ. (Պորփ.։)

Զօրանայր շնորհօքն աստուծոյ, որ ենթակայացեալ էր յեօթնագիսեան հեր գլխոյ նորա. (Եղիշ. դտ.։)


Ենթակայութիւն, ութեան

s.

existence;
hypostasis.

· Calfa

NBHL (2)

Ենթակայութեամբ եւ մտածութեամբ նիւթաւորք գոն. որպէս փայտ եւ քար։ Ենթակայութեամբ եւ մակամտածութեամբ իսկ աննիւթք. որպէս աստուած, հրեշտակք, միտք, հոգի։ (Իսկ առ երկրաչափս) Ձեւք ենթակաայութեամբ նիւթաւորք գոն, իսկ մակամտածութեամբ աննիւթք գոն. (Սահմ. ՟Ժ՟Զ։)

Որ է կերպարան էութեան, եւ գծաւորութիւն ենթակայութեանն նորա. (Աթան. ի կոյսն. այն է բանն. Եբր. ՟Ա. 3։)


Ենթաձգութիւն, ութեան

s.

subjection, submission.

· Calfa

NBHL (2)

Զայլս (ի ձիոց) ի տուն աղօրեացն արգելլով՝ զենթաձգութեանն հարկանել ծառայական սպասաւորութիւն. (Պիտ.։)

ὐπόζευξις subjectio, subjugatio Ի ներքոյ իրիք իբր լծոյ մտանելն եւ ձգելն. նուաճութիւն.


Ենթամնայ, ի

s.

hyphen, mark of division of a word.

· Calfa

NBHL (2)

Ի ձեռագիր մատեանս դնի եւ ի վերայ տառիս ը, ի նշանակ սղելոյ, կամ որոշ հնչելոյ. որպէս թէ զօրութեամբ եւս լինի իմանալ զեդեալն ներգործութեամբ. զոր օրինակ հ՟ըզօր, հ՟ընարք, անն՟ըման։

ὐφέν subunio Գիծ ձգեալ ի ստորէ բառից բարդելոց՝ մանաւանդ առանց ա տառի, ի նշանակ զօդելոյ. որպէս եւ ի յօդել զբառն հատուածեալ ի տողադարձս. զորօրինակ բարձ ընտիր, նոյ ընծայ, օրէնս ուսոյց. եւ ա րեւ, ի մաս տա սէր.


Ենքեղէս

s.

eel.

· Calfa

NBHL (1)

Ենքեղեէս, որ ի սիկս գետոց եւ յատակս ծովակաց ի խոր տեղիս լինին. որ առաւել ցամաքային օձից նման են, եւ ոչ ջրային ձկանց. (Վեցօր. ՟Է։)


Եպենէս

s.

pinna-marina.

· Calfa

NBHL (1)

Են կենդանիք՝ որ ի հրոյ ոչ ծախին, այլ առաւել պայծառանան. որպէս զեպենէսն ասեն, եւ զբոնոսոր գազանն. (Վրդն. ել.։)


Եպերանք, անաց

s. pl. blame, contempt.

· Calfa

NBHL (3)

Նոյն ընդ Եպերանք, որպէս արմատ նորին. (լծ. ընդ այպն. թ. այըպ)

Առանց խծբծի եւ եպերանաց գեղեցկապէս կեցեալք։ Պարսաւանս եւ եպերանս ունի. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Եպերանաց խծբիծ. (Նար. ՟Խ՟Ը։)


Եպերեմ, եցի

va.

to blame, to despise.

· Calfa

NBHL (3)

Եպերեալ զնա՝ ասէ. գնա՛ գնա՛ աստուած որդիդ պարսից, եթէ այր իցես. (Խոր. ՟Գ. 55։)

Զեգիպտացիսն կապուտ կողոպուտ արարին. եւ քանզի պատուէր հրամանի աստուծոյ էր, ոչ եպերեցան. (Եփր. ել.։)

Ապա եւ զսա (զսէր աստուծոյ եւ ընկեբին՝) կենաց ծառ ասել՝ ոչ եպերելի է. (Անյաղթ հց. իմ.։)


Եպիսկոպոսակից, կցի, կցաց

s.

suffragan, companion of a bishop.

· Calfa

NBHL (1)

Արիստակէս հօրն էր գործակից եպիսկոպոսակից յամենայն ընթացս վարդապետութեանն. (Բուզ, ՟Գ. 2։)


Եպիսկոպոսութիւն, ութեան

s.

episcopate, dignity of bishop, bishopric.

· Calfa

NBHL (1)

Յետ լնլոյ հնգետասան ամաց եպիսկոպոսութեան մեծին վրթանայ։ Կացուցանել յեպիսկոպոսութիւն փոխանակ յուսկան. (Խոր. ՟Գ. 11. 16։)