Definitions containing the research ծ : 10000 results

Նրբահայեաց

adj.

subtle, keen, piercing, ingenious.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ նուրբ հայեցուած, կամ խորին տեսութիւն, եւ մանրախոյզ զննութիւն մտաց.


Նրբաձայն, ից

adj. gr.

slow of speech;
*shrill-voiced;
subtile.

· Calfa

NBHL (1)

Նրբաձայն եւ ծանրալեզու եմ ես։ Ահաւասիկ ես նրբաձայն եմ, եւ զիա՞րդ լսիցէ ինձ փարաւոն. (Ել. ՟Դ. 10։ ՟Զ. 30։)


Նրբամասնաբար

adv.

like atoms, with very fine particles.

· Calfa

NBHL (1)

Անորակի արփւոյն հատածք հրանիւթ՝ լուսայեղձ հոսմամբ որակացեալ նրբամասնաբար փողեալ ընդ փորուածս տանց. (Անան. եկեղ։)


Նրբափողոց, աց

s.

lane, alley, narrow path.

· Calfa

NBHL (1)

Փորօղ պողոտային, նրբափողոց ճանապարհին՝ որ հանէր ի վերին մայրաքաղաքն սրբոց. (Արծր. ՟Գ. 2։)


Նրբաքիթ

adj.

thin-nosed;
snouted.

· Calfa

NBHL (2)

Ործոյ քիթն է նուրբ. բարակ քթով.

Գազան ինչ նման առիւծու, նրբափողոցքիթ եւ երկայն. վագր կոչեն զանունն. (Եպիփ. բարոյ.։)


Նրբեմ, եցի

va.

cf. Նրբացուցանեմ.

· Calfa

NBHL (3)

Որ պահօք նրբին եւ սրբին, զսուրբն աստուած յինքեանս բնակեցուցանեն. (Եփր. խոստով.։)

Այնքան նրբեն եւ նուազեցուցանեն նոքա՝ զորոց բանս է, որ վասն քրիստոսի մարմնոյն մտածութիւնք եւ ճառք, մինչ զի առ աչս երեւութեան կարծիս արկանել մարմնացելոյ բանին. (Յհ. իմ. երեւ.։)

Նրբելով եւ ի կարծիս ձգելով զխորհուրդ ներմարդութեանն։ Այլ զտնօրէնութիւն խորհրդոյ նրբեալ՝ զուղղութիւն խորհրդոյդ իմացի՛ր. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Նրբին

adj.

subtile;
cf. Նուրբ.

· Calfa

NBHL (1)

Ճանապարհաւ նեղ եւ նրբին՝ ուղիղ վարուք աստուածային. (Յիսուս որդի.։)


Նրբոստ

adj.

thin or slender branches.

· Calfa

NBHL (1)

Նռնենին ասէ. ագահ է ակն անկողին եւ ես նրբոստ եւ ծանրապտուղ. (Մխ. առակ. ՟Ժ՟Դ։)


Նրբութիւն, ութեան

s.

subtility, tenuity, slenderness, fineness, thinness.

· Calfa

NBHL (1)

Լայնել քեւ բարի զնրբութիւն ծածուկ խորհրդոյս. (Նար. ՟Ղ՟Գ։)


Նրբուղի

s.

narrow way, footpath.

· Calfa

NBHL (1)

Ընդ նրբուղի (կամ նուրբուղի) կածանս գնալով՝ չարչարեալք։ Որպէս անձաւք անբաւահայեացք, յորժամ գնայ ոք ընդ նա նրբուղի կածանաւ. (Վրդն. երգ.։ Տօնակ.։)


Նքթեմ, եցի

vn.

cf. Նքթիմ.

· Calfa

NBHL (1)

ՆՔԹԵՄ ՆՔԹԻՄ, ἑκλείπω, ἑκλύομαι եւ այլն. deficio, dissolvor. որ եւ ՆՔՈՂԻԼ. Նուազիլ ի սովոյ. սովիլ. քաղցնուլ յոյժ. նօթի լինել. յանսուաղութենէ կթոտիլ, լուծանիլ. խիստ անօթէնալ, անօթութենէ մարմրիլ.


Նքողումն, ման

s.

debility, languor, atony.

· Calfa

NBHL (1)

Թօթափեալք այսր անդր սակս նքողմանն, եւ ընդ միմեանս հարեալ կործանէին զիրեարս. (Յհ. կթ.։)


Նօթ, ի

s.

minium, red lead, ruddle, vermilion.

· Calfa

NBHL (1)

Շինեցիր քեզ տուն պատշաճօղ, վերնատուն հովանոց, յօրինեալ պատուհանիւք, տախտակամայրս ի մայրից, ծեփեալ նօթիւ. (Երեմ. ՟Ի՟Բ. 14։)


Նօթութիւն, ութեան

s.

hunger;
fast, fasting.

· Calfa

NBHL (2)

Զհիւրսն ի դուրս հանեալ հանդուսջի՛ր, եւ զանձն քո ծածուկ նօթութեամբ փակեսջի՛ր։ Պահս եւ նօթութիւնս։ Ի կամաւոր նօթութենէ. (Եւագր. ՟Ժ. ՟Ժ՟Բ։ Նիւս. բն.։)

որ եւ ռմկ. անօթութիւն. ἁσιτία jejunium δίαιτια dieta. Անսուաղութիւն. ծոմապահութիւն. պահհեցողութիւն. պահք. չափաւորութիւն ի կերակուրս. սակաւապիտութիւն. ծոմ.


Նօսրահող

adj.

having but a thin stratum of earth.

· Calfa

NBHL (1)

Թէ եւ այլ ամենայն թանձրահող եւ քաջաբեր եղեալ էր, ամենայն ելլադական նօսրահող է, եւ կամ տապօք, եւ յաճախ անձրեւօք, եւ կամ այլովք խակագործութեամբք անպտղաբեր լինին. (Փիլ. նխ. ՟բ.։)


Նօտարեմ, եցի

va.

to write running hand;
to draw up a deed.

· Calfa

NBHL (1)

Նօտարեցաւ գիրս ի համարս հայոց ի թուիս ռծէ. (Յիշատ.։)


Նօտրեմ, եցի

va. fig.

to write running hand;
to examine minutely.

· Calfa

NBHL (1)

Ընթերցեալ տեսաք, եւ փափաքմամբ նօտրեցաք. (Մեծոբ.։)


Շ (cha)

s.

the twenty third letter of the alphabet, and the eighteenth of the consonants;
five hundred, five hundredth.

· Calfa

NBHL (3)

Շ. եւ ի հայումս գտանի լծորդ ընդ ս. որպէս եւ ընդ ժ. զի անխտիր ասին աշտիճան, աստիճան. աշտուճ, աստուճ. նժդեհ, նշդեհ. ժլատ. շլատ. ռիժդ, ռիշտ, եւ այլն։ Որպէս եւ վեց, ի բարդիլն լինի վեշտասան, վաթսուն, եւ այլն։

Միջակ՝ ժէն, շայի եւ չայի. (զի քան զշայն թաւ է, եւ քան զչայն լերկ. (այս բան չիք ի յն. զի նոքա չունին եւ ոչ զմի յերից տառիցս. եւ յարի) Կիսաձայնք են ութ. զ, ց, ն, ծ, շ (իբր յն. քսի, կամ փսի ). մ, ս, ր։ Եւ կրկնակք են ութ, զ, լ, խ. չ. ջ. ռ. շ. ց ... քանզի բաղկանայ շայ յերկուց սէից (ըստ յն. քսի, ի ք, եւ ս )։ Տեսցես եւ զայլ համեմատութիւնս ի կարգի բառարանիս։)

Շայն, շա՛տ, ասէ, ո՛վ ծերունիդ, հնացեալ ալեօք կալ յաշխարհիդ. ժա՛մ է դառնալ այժմ ի հոգիդ, մինչդեռ ի ձեռս է քեզ բարիդ. (Շ. այբուբ.։)


Շաբաթանամ, ացայ

vn.

to keep, to observe sabbath;
to cease from work, to repose, to rest;
to be out of work.

· Calfa

NBHL (6)

Շաբաթացաւ ժողովուրդն յաւուրն եօթներորդի։ Շաբաթասցի երկիրն ձեր։ Շաբաթասցի զշաբաթսն՝ զոր ոչ շաբաթացաւ ի շաբաթս ձեր։ Ընկալաւ երկիրն զշաբաթս իւր, եւ շաբաթանալով զամենայն աւուրս աւերածոյն իւրոյ՝ շաբաթացաւ (մինչ) ի կատարումն ամացն եօթանասնից.եւ այլն։

Շաբաթանան արարածք յիւրաքանչիւր զուր եւ ընդ վայր աշխատութեանց. (Տօնակ.։)

Շաբաթանան երկինք եւ երկիր եւ ամենայն արարածք. (Եփր. աւետար.։)

Մեծապէս շաբաթանայ մեզ ի հանգստեան (վերին) դրախտին. այսինքն լնի հանգիստ յաւիտենից. (Տօնակ.։)

Շաբաթանալ արեգական ի իը ամի՝ յաւելուածով եօթն նահանջ աւուրց.

σαββατίζω sabbatizo, sabbatum ago. Ըստ եբր. ոճոյ, հանգչել, դադարել. դատարկանալ ի գործոց. շաբաթ առնել. տօն պահել. անգործ մնալ.


Շաբաթապահ

adj. s.

keeping the sabbath;
sabbatarian;
priest whose week it is to officiate;
—ք, weekly fast or abstinence.

· Calfa

NBHL (1)

Ի բաց լիցի մարդ ի խտրելոյ ժամանակաց, եւ ի շաբաթապահ կրօնից, եւ յամսագլուխ տօնից. (Մծբ. ՟Ա։)


Շաբաթացուցանեմ, ուցի

va.

to cause to keep the sabbath;
to cause to rest or repose from work, to celebrate the sabbath.

· Calfa

NBHL (3)

Եղեն ի ծառայութիւն, մինչեւհաճեսցի տէր ընդ երկիրն դատարկացեալ. շաբաթացոյց զնա, մինչեւ կատարեաց ամս եօթանասուն. (՟Ա. Եզր. ՟Ա. 58։)

Շաբաթացոյց աստուած զԵրուսաղէմ. (Եփր. աւետար. ըստ Լմբ.։)

ներգործական բայ չէզոքական բայ σαββατίζω sabbatizo, sabbatum ago. Տալ շաբաթանալ. հանգուցանել. դադարեցուցանել ի գործոյ. եւ Շաբաթանալ.


Շաբաթումն, ման

s.

keeping the sabbath;
cessation from labour, rest, holiday, vacation.

· Calfa

NBHL (2)

Պարտ եւ արժան է քեզ անդ աւարտել զաստի շաբաթումն ոգւոց. (Ածաբ. պենտեկ.։)

σαββατισμός sabbatismus. Շաբաթանալն. հանգիստ. դադարումն ի գործոց. դատարկանալն.


Շալակեմ, եցի

va. vn.

to put on the shoulders, to load;
to load oneself with, to take upon one's back.

· Calfa

NBHL (2)

Շալակել ասէ զինքն յիրանսն. (Վրդն. ծն.։)

Իբրեւ թէ խոտ եւ եղէգն եւ սէզ եւ խռիւ շալակեալ, եւ զգեցեալ զչար գործս իւրեանց. (Տօնակ.։)


Շականջեմ, եցի

vn.

to prick up the ears, to listen attentively.

· Calfa

NBHL (1)

Ի ժամ տէրունական հրամանացն վերծանութեան ամենեցուն յակճիռս կալով եւ շականջանել ունկնդրութեամբ. (Խոսր. պտրգ.։)


Շահաբեր

adj.

profitable, lucrative, advantageous, gainful, fruitful, proficuous;
նաւ —, merchant-ship.

· Calfa

NBHL (3)

Շահաբեր կեանք, կամ գործք, կամ պիտոյք, կամ իմաստք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Պիտ.։ Շ. այբուբ.։)

Ցնծայր եւ բերկրէր ընդ շահաբերսն հոգւոյ իւրոյ. (Ճ. ՟Ա.։)

Էդ մեծ շահաբեր, զօրէնս որ եդեր, աստ կատարեցեր. (Գանձ.։)


Շահազաւակ

s.

fruit, profit, interest.

· Calfa

NBHL (2)

Շահաւոր ծնունդ՝ արգասիք՝ պտուղ.

Ակնունէին շահազաւակ գտանել անձանց ի սնավաստակ գործոց անտի. (Ագաթ.։)


Շահաժողով

adj. s.

greedy of gain, grasping;
usurer.

· Calfa

NBHL (2)

Որ զհետ է շահս ժողովելոյ. օգտածարաւ. զօշաքաղ. վաշխառու.

Ոմանք ձիաբոյծք, եւ վաճառականք, եւ վաշխառուք, փոխանակ կրօնաւորութեան՝ շահաժողովք. (Կանոն.։)


Շահական

cf. Շահականացու.

· Calfa

NBHL (1)

Քաղցր եւ շահական է նոցա խօսք բամբասանաց զմիմեանց։ Շահականացու եղեւ, եւ օգտակար. (Մծբ. ՟Ժ՟Թ. եւ ՟Ժ՟Ա։)


Շահականացու

adj.

lucrative, useful.

· Calfa

NBHL (1)

Քաղցր եւ շահական է նոցա խօսք բամբասանաց զմիմեանց։ Շահականացու եղեւ, եւ օգտակար. (Մծբ. ՟Ժ՟Թ. եւ ՟Ժ՟Ա։)


Շահասիրութիւն, ութեան

s.

love of gain, selfishness, covetousness, venality.

· Calfa

NBHL (1)

Ոչ յաստուծոյսն հոգալով՝ զայս առնէին, այլ յիւրեանց շահասիրութիւն. (Գէ. ես.։)


Շահավաճառ, աց

s.

cf. Շահավաճառութիւն;
trader, merchant;
— լինել, to trade, to traffic, to deal.

· Calfa

NBHL (4)

Որք շահավաճառ համարին զաստուածապաշտութիւնն։ Այլ շահավաճառ մեծ աստուածապաշտութիւն է բաւականութեամբ հանդերձ։ Զմեծութիւն ծովու դիեցուսցէ քեզ, եւ զշահավաճառաց առ ծովեզր բնակելոց. (՟Ա. Տիմ. ՟Զ. 5. 6։ Օր. ՟Լ՟Գ. 19։)

Վա՛շ տուրեւառին՝ շահավաճառին՝ բնութեանս մարդկային. (Գանձ. (որ լինի եւ ՟Ա. իբր մածաշահ)։)

Աստուածապաշտութիւն իբրեւ զշահիվաճառ համարեալ է նմա. կա՛մ է բարդ՝ որպէս շահավաճառ, եւ կամ շահի վաճառ, շահ ի վաճառ։

Ամենայն շահավաճառք այսոքիւք մեծացեալք. (Յայտ. ՟Ժ՟Ը. 15։)


Շահատակիւն

cf. Շահատակումն.

· Calfa

NBHL (1)

Շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց. (Նաւում. ՟Գ. 2.) յն. հետամուտ. διώκων.


Շահատակութիւն, ութեան

s.

cf. Շահատակումն.

· Calfa

NBHL (1)

Շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց. (Նաւում. ՟Գ. 2.) յն. հետամուտ. διώκων.


Շահատակումն, ման

s.

attack, assault, valour, bravery, military expedition or enterprise, deeds, feats of arms, exploits;
success, conquest, victory.

· Calfa

NBHL (1)

Շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց. (Նաւում. ՟Գ. 2.) յն. հետամուտ. διώκων.


Շահարար, աց

adj.

gaining.

· Calfa


Շահաւետիմ, եցայ

vn.

cf. Շահիմ.

· Calfa

NBHL (1)

Նովիմբք (ընթերցուածովք) ծաղկեալք եւ շահաւետեալք. (Ագաթ.։ Կորիւն.։)


Շահաւետութիւն, ութեան

s.

utility, profit, fruit, advantage.

· Calfa

NBHL (2)

Յայտ արար զմեծամեծ շահաւէտութենէն՝ որ անտի լինիցին. (Նանայ.։)

Անվարձ ի մեծ շահաւետութենէն կամի հանել զմեզ. (Ոսկիփոր.։)


Շահաւէտ, ւետաց

cf. Շահաւոր.

· Calfa

NBHL (2)

Ո՛րպիսի շահաւէտ բարբառովք կարիցեմք զաստուծոյ ճառել. (Սեբեր. ՟Ա։)

Գեղեցիկ նաւօք զշահաւէտ մեծութիւն նոցա յայտ առնէ. (Գէ. ես.։)


Շահաւոր, աց

adj.

profitable, advantageous, useful, fruitful, lucrative, interesting.

· Calfa

NBHL (2)

Երկար եւ շահաւոր գործով զազգիս մերոյ կարգել զպատմութիւն. (Խոր. ՟Ա. 2։)

Չի՛ք ինչ շահաւոր իբրեւ զպատուիրանս աստուծոյ. (Գէ. ես.։)


Շահաւորաբար

adv.

advantageously, usefully, profitably.

· Calfa

NBHL (1)

κερδαλέως cum lucro, utiliter. Շահաւոր օրինակաւ. շահիւ եւ օգտիւ մեծաւ.


Շահաւորութիւն, ութեան

s.

profit, gain, advantage.

· Calfa

NBHL (1)

Ի պէտս սրբոց հաղորդեցարու՛ք. (որով) մեծագոյն առնուն՝ քան թէ տան. զի շահաւորութիւն է իրիք. (Ոսկ. հռ.։)


Շահեկան

cf. Շահական.

· Calfa

NBHL (1)

Բազումք՝ որք անիրաւութեամբ մեծացան, շայեկան եղեւ նոցա յառժամանակեայ կեանս. (Իսիւք.։)


Շահեկանացու

cf. Շահական.

· Calfa

NBHL (1)

Օտարացեալ թուի նմա շահեկանացու խօսք իմաստնոյն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Շահեցուցանեմ, ուցի

va. fig.

to be lucrative or profitable;
to invent money profitably;
to instruct, to edify.

· Calfa

NBHL (1)

Լռութիւն է գործ խոնարհութեան, եւ շահեցուցանօղ, եւ սիրելի ամենեցուն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Շահիմ, եցայ

vn. fig.

to gain or profit by, to make a profit, to draw an emolument from;
to obtain, to win, to carry away or off;
բազումս —, to gain much, to make a great profit;
— զկեանս, to escape, to save oneself from peril;
— զմահ, to escape death, to have a narrow or hair breadth escape;
— զվիշտս եւ զվնաս, to avoid this harm and loss, not to suffer, to escape suffering;
— զոք, to edify, to set a good example;
չիք ինչ շահելոյ, there is nothing to be gained.

· Calfa

NBHL (5)

ՇԱՀԵԼ ԶՎԻՇՏՍ ԵՒ ԶՎՆԱՍ. այսինքն Ստանալ, կրել. (Գծ. ՟Ի՟Է. 21։)

ՇԱՀԵԼ ԶՄԱՀ, այսինքն Ապրիլ՝ զերծանիլ ի մահուանէ.

Գործեաց նոքօք, եւ շահեցաւ այլ եւս հինգ։ Հինգ այլ եւս քանքար ի վերայ շահեցայ։ Զաշխարհ ամենայն շահեսցի։ Շահեցար զեղբայրն քո։ Զի զՔրիստոս շահեցայց։ Զբազումս շահեցայց.եւ այլն։

Մի՛ գովեստ շահեսցուք, այլ զլսօղսն շահեսցուք. (Ոսկ. գծ.։)

Գոյ իմ շատ, այդ ամենայն ե՛ղբայր քեզ բարի շահեսցէ. (Եփր. ծն. որպէս ռմկ. բարով վայելես։)


Շաղախաբեր

adj.

mud-bearing (swallow).

· Calfa

NBHL (1)

Ծիծառն շաղախաբեր (կամ շաղաղաբեր) եւ շիղաբեր վաստակս հնարով հնարէ. (Ուռհ.։)


Շաղախանամ, ացայ

vn.

cf. Շաղախիմ.

· Calfa

NBHL (2)

Շաղախիլ. պղծիլ. աղտոտիլ, պուլաշմագ.

Ո՞չ ի տիղմ ծագեալ, եւ ոչ շաղախացեալ. (Բրս. ծն.։)


Շաղախեմ, եցի

va.

to cement, to plaster;
to smear, to dirty, to soil, to contaminate;
— զձեռս արեամբ, to imbrue one's hands in blood.

· Calfa

NBHL (6)

Մի՛ շաղախիցէ՛ք զերկիրն։ Շաղախէր զերկիր (պրծութեամբ)։ Շաղախեցաւ երկիր յարենէ նոցա։ Ձեռք մեր մի՛ շաղախեսցին ի նմա (յն. մի՛ լիցին ի վերայ նորա). եւ այլն։

Պայծառ կտաւս շաղախեաց յարենէ սրբոյն. (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Թ.։)

Ի բերանոց մանկանց յոլով ի բաց թափեալ ործն զկերակուրն եւ զըմպելին շաղախէ. (Բրսղ. մրկ.։)

Եթէ արեգակնայնոյն ճառագայթից բնութիւն ունելով յինքն քարշել զամենայն խոնաւուտ, ոչ ասեն շաղախել արեգականն, զիա՞րդ համարին շաղախիլ աստուծոյ յայսպիսեացս գործոց. (Նիւս. բն.։)

Յանբժշկելի ախտ շաղախեալ։ Կնոջ, որ շաղախեալ էր մեղօք։ Շաղախեցայ գործով անօրէնութեան։ Ընդ մերձաւոր կեանս շաղախիմք. (Բրս. հց.։ Իգն.։ Սարկ. աղ.։ Բրսղ. մրկ.։)

ἱλύω, εἱλύω oblimo, obduco, inficio προειλύω, -ομαι , μολύνω, καταμολύνω pollyuo, inquino χραίνω coloro, illino, contamino, foedo եւ այլն. Իբր Շաղախով ծեփել. շաղելով շաղել. թաթաւել. թանալ. ներկանել. օծանել. աղտեղել. պղծել. ցեխի մէջ թաթխել, մալակոնել, պլըշտըկել, ցեխոտել, աղտոտել.


Շաղախումն, ման

s.

cementation;
dirtiness, contamination.

· Calfa

NBHL (4)

Ի շաղախումն խոնարհիլ, որպէս նոքայն ասեն. քան զի շաղախումն եւ ամենայն այսպիսիքս՝ յեղման իրիք գործ է. (Նիւս. բն.։)

Ի պիղծ ախտս եւ ապականացու շաղախմունս. (Դիոն. եկեղ.։)

Պակասութեանց եւ շաղախմանց. (Ածաբ. պասք. ՟Բ։)

μολυσμός inquinatio. Շաղախիլն. թաթաւումն. պղծութիւն. աղտ.


Շաղակրատանք, նաց

s.

quackery;
cf. Շաղակրատութիւն.

· Calfa

NBHL (1)

Անհանճարաբան շաղակրատանաց։ Տեսանել զբանս ծփեալ ի շաղակրատանս. (Շ. թղթ.։ Լմբ. սղ.։)