Your research : 177 Results for կար

Entries' title containing կար : 622 Results

Definitions containing the research կար : 1563 Results

Սոր, ոց

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

• , ո հլ. «ծակ, խոռոչ, ծերպ, թռչունի բոյն՝ ծակի մէջ շինուած, գազանի որջը, սո-ղունի ծակ» Ես. բ. 19. Երեմ. խը. 28. Բուզ. որից սորամուտ Ագաթ. Կորիւն. Փրպ. սոր-սոր «ծերպ, խոռոչ» Կլիմաք. Յայսմ. սորել «ծակը մտնել» Երեմ. դ. 29. «ծորիլ. վազել, իբր նեղ ծակից հոսիլ» Եղիշ. Վրք. հց. «աչ-քը տկարանալ, ծիւրիլ» ՍԳր. սորեցուցանել «աչքերը տկարացնել» Ղևտ. իզ. 16. «հո-սեցնել, վաղեցնել» Վրդն. սղ. և ել. Երզն. մտթ. սորսորել «վխտալ, ցրուիլ, դուրս վա-զել» Բ. մկ. թ. 9. Բուզ. 163. սահանասոր Անան. եկեղ.։


Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

• = Եբր. [hebrew word] կամ [hebrew word] soreq «մի տեսակ ընտիր խաղող» բառն է, որ յն. σთρήϰ տառառարձութեան վրայից անցած է մեղ. նոյնպէս նաև վրաց. სორეკა սորեքա։ Եբր. բառը՝ որ գործածուած է բնազրի նոյն տե-ղում, բնիկ սեմական է և նշանակում է բուն «կարմիր». հմմտ. ասուր. [other alphabet] = šar-ku «կարմիր արիւն», արաբ. ❇ šarq «կարմրիլ. 2. արևը ծագիլ. 3. արևելք, արև-ելեան կողմ» (Gesenius17, 794, Delitzsch. Assyr. Handwört. 692, Strassmaier, Alp-hab. Verzeich. 1000)։


Սուղ, սղից

adj. gr. s. mus.

little;
brief, short, succinct, concise;
*dear, high-priced;
short;
s. mus. "an Armenian note;
— ինչ, իմն or մի, a little, cf. Փոքր ինչ, cf. Խուն մի, cf. Սակաւ մի;
— ինչ յառաջ, some time before;
— ինչ կանխագոյն, a little before;
— ինչ զկնի, some time after;
յաւելից այլ եւս — ինչ, one word more;
ի — բանս, — բանիւ, in few words;
— իշխանութիւն, իշխանք, cf. Սակաւապետութիւն."

• (ի հլ. յետնաբար) «քիչ. համառօտ. կարճ» Ոսկ. մ. բ. 15. Եփր. դատաստ. Խոր. Փիլ. «թանկագին» Ճառընտ. որից ունինք սուղ ինչ կամ սուղ մի «մի քիչ» Խոր. Պիտ. Մագ. սուղական «պարզական» (տպագիրն ունի հակառակ ձեռագրին սուզական) Եզն. սուղասակաւ Եւս. պտմ. (որ Վարռանեան ՀԱ 1914, 643 սրբագրում է սուղ սակաւ), սուղմասնեայ (նորագիւտ բառ) Պտրգ. 248. նղագոյն Պիտ. Բրս. հց. սղանալ «բարակիլ, կարճանալ» Երզն. քր. սղավաճառ «թանկ գնով ծախող» Ոսկիփ. սղութիւն Կիր. Յայսմ. սղագիր, սղագրական, սղագրութիւն (նոր բառեր). առանձին տե՛ս նաև սղոց։

• ՆՀԲ «յորմէ յն. φιλος, լտ. pusillus «սուղ»։ Հիւնք. սողուն բառից։ Patru-bány SA 1, 196 յն. ϰόλος «խորտա-կուած»։ Meillet MSL 1I. 399 կցում է սանս. çárita-, çrnāti «խորտակել», çir-ná-«խորտակեալ», յն. ϰαω (έϰ-λασσα) «խորտակել, ճիւղերը կոտրատել». ϰόλος, ϰολοβός «խորտակեա,, կտրտած», յետնաբար «կարճ, փոքր, ցած». ϰολάζω «պակասեցնել, ծառերը կտրատել, ա-ւելին յապաւելով ճիշտ չափին բերել», ϰολούω «լապաւել, կտրել, կարճացնել» բառերին։ "Բայց Walde 131 և 166 եր-կուսը իրարից բաժանելով՝ սանս. ձե-ւերը դնում է հնխ. k'er-արմատից, իսկ յն. ձևերը հնխ. qolā-արմատից. երկուսն էլ անյարմար հյ. սուղ բառին)։ Անդրիկեան, Բազմ. 1903, 367 սէր բառի հետ=լտ. carus, որ նշանակում է «սէր» և «թանկ»։ Karst, Յուշարձան 407 սու-մեր. sila «կտրել»։


Սուսր, ի

s.

ruddle, red ochre or lead, minium.

• «մի տեսակ հողային կարմիռ ներկ. կարմրադեղ, նօթ, սիղիկոն» Գաղիան. Վստկ. էջ 40, 143։

• = Անշուշտ սեմական փոխառութիւն է, բայց բուն մայրը անծանօթ. հմմտ. եբր. [hebrew word] šāšēr «կարմիր ներկ», որ ըստ Gesenius17, էջ 866 փոխառեալ է ասուր. šeršeru «կարմիր սուտակ» բառից (De-litzsch, Assyr. Handwb. 694 այս բառը թողնում է անյայտ)։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Մկ. Մշ. Ջղ. սուսր, Երև. Սեբ. սուրս. Խրբ. սօրս, Ակն. սիրս, Բն. սուրսօղ (<սուսր հող) «կարմիր հող կամ կաւիճ», որի հետ նոյն է Վն. սոսրաթ «մի տեսակ կարմիր քար, որ հինայի նման ձեռներին են քսում».-Սեբ. սուրս նշանակում է նաև ծածկալեզւով «Փոքր-Ասիոյ Ղզլբաշ»։


Սուտակ, աց

adj.

lying.

• «կարկեհան կամ ևայծ կոչուած պատուական քարը» Մն. բ. 12. Փիլ. այլաբ. Վրդն. ծն. «մեղեսիկ, ամե-թովս». Ել. իը. 19, լթ. 12։


Սուտակ

cf. Սուտակն.

• «կարկեհան կամ ևայծ կոչուած պատուական քարը» Մն. բ. 12. Փիլ. այլաբ. Վրդն. ծն. «մեղեսիկ, ամե-թովս». Ել. իը. 19, լթ. 12։


Սուրբ, սրբոց

adj. s. adv.

holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.

• , ո հլ. «մաքուր, անարատ, նուի-րական, սուրբ» ՍԳր. Կիւրղ. ծն. Ոսկ. ես. (վերջին կրօնական իմաստի համար հմմտ. սոգդ. zp'rt «մաքուր», որ քրիստոնէական սոգդերէնում ստացել է «սուրբ, saint» նշա-նակութիւնը). որից սրբել ՍԳր. սրբանալ Ղևտ. ի. 3. Եփր. ել. և ղևտ. սրբագիր Ոսկ Եփր. և Եփես. Եփր. ա. թգ. սրբագոյն Ոսկ. մ. ա. 11, գ. 29. սրբական Կոչ. Ոսկ. մ. ա. 1. սրբակեաց Եւարգ. սրբամատոյց Ագաթ. սրբասաց Ոսկ. ես. սրբասէր Ոսկ. մ. ա. 3. Բուզ. Կորիւն. սրբազան Պիտ. սրբան «երաս-տանի անցքը» Մծբ. 236. սրբիչ «մաքրող» Ագաթ. «ածելի» Թուոց զ. 5, Եզեկ. ե. 1, Եւս. պտմ. Ոսկ. ես. (այս իմաստով հմմտ. պրս. [arabic word] pakī «ածելի», որ գալիս է [arabic word] pak «մաքուր» բառից). նոր բառեր են սրբագրել, սրբանկար, սրբապղծել, սրբապղծութիւն որբատառ, սրբատեղի ևն։ Նոյն բառի ռմկ ձևերն են սրբկիկ, սպրկիկ, սպրկուկ, սպկիկ սարիկ «մաքուր, ջինջ» Լմբ. մատ. 490. Սմբ. դատ. 48, 120. Վստկ. 9, 57, 85. Շնորհ. առ. սրպիկ Տաթև. ամ. 97, 361. սպրկիկ, սպկիկ «ամբողջապէս, յայտնապէս» Անսիզք 11, 37, 59, 67. կայ և սպրկիկ լեզու, սպրկիկ խօսիլ Ոսկիփ. (Բազմ. 1921, 368)։


Սպայ, ից

s.

army, troops, warriors, cavalry;
officer;
—ք զօրուն, the officers of an army.

• , ի հլ. «գունդ, զօրք, բանակ» ՍԳր. Կոչ. Խոր. Յհ. կթ. որից սպայազօր Յհ. կթ. սպայակոյտ Յհ. կթ. սպայապետ Կորիւն. սպայասալար Լմբ. առ լև. (յետնաբար կազ-մուած հայերէնի մէջ՝ փխ. սպասալար բառի, որ զուտ իրանեան բարդութիւն է).-բառիս ընթերցման համար կարևոր է սըպայութիւն գրչութիւնը մի ոտանաւորի մէջ՝ Նոր վկ. էջ 509 (Ժէ դարից)։ Նոր գրականում սպայ իր իմաստը փոխելով դարձել է ո՛չ թէ «զօրք կամ բանակ», այլ «զօրքը վարող աստիճա-նաւորներից մին, օֆիցեր, officier», որից և ենթասպայ։


Սպանախ, ի, ից

s. bot.

s. bot. spinage.

• Մխ. Հերացի ծաղրելով դնում է հին մի բժշկի ստուգաբանութիւնը. «Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զա-նուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ և ապա զնա տալ կերակուր»։ Եւ րոպացիք էլ երկար ժամանակ հանում էին բառս լտ. spina «փուշ» ձևից։ Ու-ղիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. St § 2036։


Սպետափառ

adj.

noble, chivalrous, gallant.

• ՆՀԲ մեենում է «ասպետափառ կամ սպիտակափառ»։ Müller SWAW 66. 276 ընդունելով երկրորդը՝ մեկնում է զնդ. spaēta+փառ. իսկ Lag. Arm. Stud. § 2046 ընդունելով առաջինը՝ մեկնում է իբր զնդ. aspōpaitiparəna։ Հիւբշ. 240 կարդում է սպիտակափառ, որով և մերժում է այս մեկնութիւնը։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• . ի-ա հլ. «ճերմակ» ՍԳր. Եզն. երեսի սպիտակացուցիչ ներկ» Մծբ. Ոսկ. ես. «արծաթեայ մի դրամ» Կիր. 219. Մաղաք. աբ. 22. Տաթև. ամ. 315. հնից հմմտ. ար-ծաթասպիտակ (յն. «լաւ դրամ») Ողբ. դ. 3. յետնաբար գործածուիլ սկսաւ իբր համա-պատասխան թրք. aqče «դրամ» (բուն «ճեր-մակ») բառին. հմմտ. Տաթև. ձմ. կթ. ար-ծաթն սպիտակ՝ զոր դրամ կոչեմք. որից էլ կրճատումով՝ ստակ, որի հին վկայութիւնն ունի Տաթև. ամ. 320։ Սրանից սպիտակա-նալ ՍԳր. Եփր. ծն. սպիտակարար Եզն. սպիտակացուցանել Մրկ. թ. 3. Սեբեր. սպիտակաձի բ. մկ. ժա. 8. սպիտակամազ Ոսկ. ես. սպիտակամորթ, սպիտակուցային (նոր բառեր) ևն։ Ունինք նաև սպիտ «սպի-տակ» Հին բռ. և սպետ, որից սպետափառ «սպիտակափառ» (տե՛ս առանձին)։

• ԳՒՌ.-Տիգ. սբըդmգ, Սվեդ. իւսբիւդիւգ, Ազլ. սպա՛յտmկ, Հճ. իսբիդօգ, Գոր. Երև. Ղրբ. սի՛պտակ, Տփ. սի՛պտակ, սի՛պտա. Մրղ. սիպտmկ', Շմ. սիպտmգ՝, Ալշ. Մշ, սիբդագ, սիվդագ, Վն. սիվտակ, Մկ. սվտակ, Սլմ. սըվտmկ', սըֆտmկ', Խրբ. բիդագ (<պիտակ<սպիտակ) «ճերմակ», իսկ Պլ. Ռ. իսբիդագ «յստակ՝ որոշ՝ պարզ երևա-ցող»։-Ստակ բառն ունին Պլ. ըսդագ. Սչ. ըսդ'ագ, Խրբ. սդագ ևն։ (Պլ. «ստակ» բառը, բացի ընդհանրապէս «դրամ» նշանակութիւ-նից, յատկապէս նշանակում է տաճկական փոքր մի դրամ, որ է փարա= ls կոպէկ, տճկ. aqče։ Ստակի և սպիտակի մասին աւե-լի երկար տե՛ս Թ. Աւդալբէգեան, Տեղեկ. Ինս-տիտ. 2, 51-53)։ Նոր բառեր են սպիտա-կուց, սպիտակուկ, սպիտակենի, սպիտակա-հատ, սպիտակահող, սպիտակաւուն ևն։


Ստահակ, աց

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

• Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Բ. էջ 897 «հակումն արտաքոյ կարգի». որով հասկանում է ըստ+հակիլ։ ՆՀԲ իբր ի նեստութիւն հակ կամ ըստհակեալ. լծ. և լն. սդասիօ՛տիս, լտ. seditiosus։ Lag. Urgesch. 146 սանս. *sthā̄saka ձևից, 151 վստահ բառի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btrg. 5, 139 զնդ. staxra-։ Հիւբշ. 249 կասկածով կզում է հյ. վստան բառին և սրա իրանեան ձևերի հետ։ Մառ. ЗВО 11, 165 պհլ. vistaxv «վստահ» բառից՝ -ակ մասնիկով և նա-խավանկի անկումով։ Թիրեաքեան, Ա-սիահայ բռ. 374 Աժդահակ անունից։ Պատահաևան նմանութիւն ունի պրակ-ոիտ sthaga «խաբեբայ, ստախօս» BВ 10. 134։


Ստաշխն, խին

s.

storax;
essence or oil of myrrh.

• ՆՀԲ վրաց. ստախսի, յն. սդաքդի՛։ Lag. Arm. Stud. § 2058 ազգակից է դնում յն. σταxτή բառին։ Հիւբշ. 241 չի ընդունում ո՛չ նախկին ազգակցու-թիւն, որ մերժելի է այս կարգի բառերի համար, և ոչ էլ յունականիզ փոխառու-թիւն, որ անկարելի է ձայնական խո-շոր տարբերութեանց պատճառաւ, և տալիս է վերի մեկնութիւնը։ Հիւնո. յունարէնից է դնում։


Ստերջ, ի, ոյ

adj.

sterile.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Ստէծ

s.

weaver's small staves.

• «ոստայնի կարճ ձողը, որով գոր-ծուածքը դարձնում կամ պրկում են» Մխ. առակ. ճկդ. գրուած նաև ստեծ Ոսկ. եփես. яns,


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Ստի, ստուոյ

s.

honour.

• «կարգ, պատշաճութիւն». մէկ անգամ ունի միայն Ոսկ. եփետ. 833՝ հոլովեալ ձևով. «Թեպէտ և զիւրոյ անձինն շուք արկանիցէ և դիւացեալ անկանիցի ի ստուոյ և ի համոյ»։ Սրանից անստի «անկարգ, ստահակ, անհը-նազանդ» Ոսկ. պօղ. ա. 910. «Եթէ եպիսկո-պոսութեան չիցէ արժանի որ որդիս ան-ստիս (յն. ἀνυποτάϰτους) և ստահակս ու-նիցի... եթէ կին ստահակ ունիցիմք կամ որ-դիս անստիս (յն. ἀταϰτον)»։ Նոյնը անստու ձևով Վեցօր. էջ 185. «Արջ... տգեղ անդամօք անստու և անպատշաճ»։

• Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

• . սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Ստողոգի

s.

chanting of the psalms by alternate voices.

• = Յն. στιχολογία «տուն առ տուն ոտանա-ւոր կարդալը», նոր եկեղեցական իմաստով «փոխասացութիւն, տուն առ տուն սաղմոստ երգելը». կազմուած է στίχος «ոտանաւոր» և λόγος «բան, խօսք» բառերից։-Հիւբշ. 381։


Ստոր

s.

bottom, the under or lower part;
ի —, under, underneath, below;
ի —է, from under, from below or beneath;
downwards;
ի ստորեւ, ի ստորէ, cf. Ստոր.

• ՆՀԲ «իբր ըստ որմէ, այսինքն լետ. որոյ ըստ կարգի... լծ. յն. ϰατά ըստ և նατω ի ստոր»։ Böttich. Arica 65, 53 štar արմատի տակ։ Lag. Urgescn. 263 թերևս սանս. uttara, յն. ὅστερος «յետին»։ Հիւնք. աշտարակ բառից։


Չուան, աց

s.

twine, string, cord, rope;
line, halter.

• , ի-ա հլ. «չուան, պարան, թոկ» ՍԳր. Եփր. աւետ. Խոր. «կօշիկ կարելու ա-ռասան» Վստկ. 182. «չմոռանալու համար մատին կապած թել» Բրս. մրկ. 199 (վկա-յութիւնը տե՛ս խանփուլ բառի տակ). որից չուանեայ Յհ. բ. 15, չուանեղէն Գէ. ես. չուանաման Ոսկ. մ. ա. 20. չուանաձգութիւն Պիտ.։


Պաժիտ

s.

cf. Ցանց.

• ԱԲ յիշում է իբր կասկածական բառ. բայց համարում է յունարէն։ Կայ յն. παγίς, παγίδος «ցանց. 2. մուկ բռնելու ակնատ», որ ի հարկին կարող է բա-ցատրել հյ. պաժիտ բառը (հաղորդեց Ատ. Մալխասեան)։


Պալատն, տան, տանք

s.

palace, hall;
court;
hotel.

• , ն հլ. (սեռ. տան՝ «ապարանք, արքունիք, թագաւորա-կան կամ իշխանական բնակարան» Եւս. քր. Բուզ. Փարպ. Խոր. յետնաբար ասւում է պա-ղատ կամ պալատ, ի հլ. «արքունիօ» Աս-կիփ. Ճառընտ. Վրք. հց. Պտմ. վր. «արքունի գանձը» Վրդն. պտմ. էջ 141. «թագավորա-կան վրան» Կիր. 94. Վրդն. 141. նոր գրա-կանում գործածւում է միայն պալատ «ար-քունիք», որից պալատական, պալատանը-ման։-ԱԲ ունի և պալատատուն բառը, որ ըստ Նորայր, Բառաք. 58՝ կազմուած պիտի լինի Վրք. հց. բ. 254 ի պալատատանն ձե-մից. բայց այս ձևը գրչագրական սխալ է՝ փոխանակ ի պալատանն։


Պալար, աց

s.

aposteme, imposthume, abscess, suppuration, pustule;
— երանաց, bubo.

• ԳՒՌ.-Բլ. պալար կայնիլ, պալրիլ «հար-ուածից մարմինը ուռիլ», Ալշ. Մշ. պալար «երկարաձիգ ձևով ուռեցք»։ (Ըստ Ամատու-նի, Հայոց բառ ու բան 546 պալրել Տր. «ծնկան վրայ դրած ոտի թմբրիլը, ընդար-մանալը»)։


Պալիուն

s.

pallium.

• «քահանայապետական եմիփո-րոն» (նկարագրութիւնը տե՛ս Հացունի, Պտմ. տաբազի 408) Լմբ. Յիշատ։ Նոյն բառն ու-նի և Սմբ. պտմ. 130՝ հետևեալ ձևով. «Բա-ցին զհողքն... կաթողիկոսին. նա գտան զշուրջառն փտած և զպավլին խայտնին շէն և զգաւազանն և զմազն. և ոսկր ամենևին չգտան». ուր պավլին խայտնին «պալիունի գունաւոր ժապաւէնն» է։

• = Լտ. pallium «երկար ու նեղ՝ սպիտակ բուրդէ խաչազարդ մի տեսակ վերարկու» (որ առաջին անգամ Լուկիոս Գ. պապը նուի-րեց Գրիգոր տղային, և յետոյ հետզհետէ տարածուեց մեր մէջ)։ Սոյնից է և յն. πάλλι-ον, παλλίον։-Հիւբշ. էջ 369։


Պախճաւանդ, աց

s.

female ornament.

• Հառունի. Պատմ. տարազին 129 պրս. պախջիտէն «շրջապատել»+ band «կապ», որով հասկանում է մի երկար երիզ, որով կանայք լանջքը պատում էին՝ սեղմիրանի պէս։


Պակ

s.

female jewelry.

• ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։


Պահ, ուց

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

• ԳՒՌ.-1. Ախց. Գոր. Կր. Ղրբ. պահէլ, Ագլ. Շմ. Տփ. պահիլ, Ալշ. Մշ. պայել, Երև. պհէլ, Ջղ. Սլմ. Վն. պախել, Մրղ. պախէլ, Մկ. պախիլ, Սչ. բահել, Պլ. Ռ. Սեբ. բահէլ, ննխ. բայէլ, Ասլ. բայէ՛լ, Ակն. բայհէլ, Տիգ. բmհէլ, Հճ. բէհել, Զթ. բէհիլ, Խրբ. բէյիլ, Հմշ. բէհուշ, Սվեդ. բիհիլ, Աժտ. փայէլ.-2. Գոր. Ղրբ. Ջղ. պաք, Ակն. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. բաք, Ասլ. բաք, բա*, Տիգ. բmք, Ագլ. պօք, Զթ. բօք, բոք, Հճ. բօք, Սվեդ. բիւք,-Մրղ. Սլմ. Վն. պախս, Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Տփ. պաս, Հմշ. Ննխ. Սչ. բաս. -3. Ակն. բօյհ «պահ, մի պահ», Ասլ. բայ մը, բայիգ «պահ մը, պահիկ», Ննխ. բամալ «մի քիչ առաջ» (<պահ մի այլ), մէքբա-հէգէն «մի քիչ յետոյ» (<մէկ պահիկ-էն)։-նոր բառեր են պահարան (որ Ջղ. դարձած է պարան «նամակի ծրար, պահարան՝ ըստ Արևմտահայ գրականի), պահենի. տահես-տէն, պահծու, պահվտիլ (Ննխ. բօհօդվէլ, բօհըդվէլ, բօղօդվէլ, Ակն. բայհմընդիլ), պահկուիլ (Սլմ. փախկվել, որ կարծեմ փախ-ծիլ բայի ազդեցութեամբ նախաձայնը դարձ-ռել է փ), պահման, պահունի, պահուկ, պա-հոցել, պահպհել, պահպրտել, պասակեր, պասահարիլ, պասալուայ, պասահան, պա-սատօն, պասնուտ, պասուց ևն։-էնկիւրեև թրքախօս հայոց մէջ մնում են bak «պահք», bak-baba «մոռմոռոս. ախացել», baharanjə «լուսարար» (որ եկեղեցու պահարանն է արաբախօս քրիստոնեաներն ունին pze «պահէ՛» (Բիւր. 1899, էջ 116)։


Պաղան

cf. Համետ.

• «համետ, թամբ» Յայսմ. փետր. 6 (երկիցս). Առաք. պտմ. 330, 331 (կուր-դինն, որ է պաղանն). որից պաղանե «հա-մետել» Վրք. հց. ա. 496. պաղանաւոր «ձիա-ւոր» Կաղանկտ. պաղանակար «համետա-գործ» Դրնղ. 324։


Պաղատ

cf. Պաղատանք.

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• «զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։


Պայ, ից

s.

fairy, elf.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։


Պայծառ, աց

adj.

clear, limpid, pure;
clear, serene, clean;
gay;
splendid, sparkling, brilliant, luminous, shining;
bright, polished, clean;
distinct, evident, plain;
illustrious, glorious, farfamed, renowned, celebrated;
ի հանդերձս —ս, arrayed in gorgeous apparel.

• Klaproth, As. polygl. 101 արաբ. [arabic word] baiδa «սպիտակ» և գերմ. weiss «սպիտակ» բառերի հետ։ Bugge, Beitr. 33 լեթթ. špihguloth «փայլիլ» բառին է կցում։ Հիւնք. արաբ. պէյզա «սպիտա-կութիւն», պէյազ «սպիտակ»։ Մառ ИАН 1909, 1155 -առ մասնիկով (հմմտ. երկ-ար և արդ-ար) պայծ բա-ռից՝ որ փոխառեալ է վրացական մի լեզուից. տե՛ս պերճ, հմմտ. գւռ. պէծ «կայծ»։ Նոյն ИАН 1920, էջ 106 պայծ արմատը նոյն է դնում պարծիլ, կարծ և կայծ բառերի հետ։


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։


Պան, ից

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

• = Յն. πάνις «հաց», որ փոխառեալ է լտ. panis (>ֆրանս. pain) «հաց» բառից։ Շատ կարևոր են մեր բառի փոխառութեան հան-գամանքները. պան յունարէնից կազմուաձ կեղծ կամ գիտական տառադարձութիւն չէ, որովհետև՝ նախ մինչև այժմ էլ կենդանի է բարբառներում, երկրորդ՝ ըստ Sophocles 836 յն. πανις քիչ գործածական մի ձև է և բնաւ չի գտնւում Ս. Գրքի յոյն թարգմանու-թեան մէջ։ (Ստուգեցի որ այն բոլոր դէպքե-րում, ուր հյ. օրինակն ունի պան, յոյնը դնում է αρτος սովորական ձևը)։ Այս բոլո-ռիզ կարելի է հետևցնել, թէ հյ. պան յունա-րէնից չէ՛ փոխ առնուած, այլ ուղղակի լա-տիներենից։


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

• Տէրվ. Մասիս 1882 յունիս 24 հայե-ռէն բառ չի կարծում, բայց օտար լի-նելն էլ չի կարողանում հաստատել։ Նոյն, Լեզու 1887, 108 հնխ. bhandh «կապել» արմատից՝ -ուխտ մասնիկով՝


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

• (յետնաբար սեռ. -ոյ կամ -ի) «պանիր» Յոբ. ժ. 10. Նոնն. Պտմ. աղէքս. Իսիւք. որից պանրանալ «մակարդիլ» Ճառ-ընտ. Սանահն. պանրուտի (գրուած նաև պանրուտէ, պանդրուտու, պանդրուտոյ, «կթեղէնով պաս, նաւակատիք, յն. τυροφαγία» Գիրք թղ. 334. Տօնակ. Ասող. Ոսկիփ. պանդ-րաջուր (որ է պանրաջուր) Մխ. բժշ. 46, 133 (դ յաւելուածի համար հմմտ. ծանդր, ման-դըր, ծունդըր. նոյն յաւելուածն ունին նաև ռեռ. պանտրի Մաշտ. ջահկ. և Ագլ. պա՛ն-դիր). պանրավաճառ, պանրային (նոր բա-ռեր)։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

• =-Պհլ. *pašar հոմանիշ ձևից փոխառեալ, որ աւանդուած չէ. բայց որը հաստատում է նորագիւտ սոգդ. pš'ϑr «պաշար» (յիշա-տակուած է BSL 23, 107)։ Այս բառը Gauthiot, Gram. sogd. էջ 162 կարդում է fsāβar «ուտելեղէն, vivres» և կցում է զնդ. fšav-«սնուցանել, պարարտացնել» բա-ռին։-Աճ.


Պաշտատական, ի, աց

s.

appanage.

• , ի-ա հլ. «հարսի բերած օժիտը փեսային» Յես. ժզ. 10. Գ. թագ. թ. 16. Խոր. սխալ գրուած պաշտական, պաշա-տական ևն։ Նոյնից է նաև պաշտանակարել «պարգևել, doto» Ներսէսովիչ, Բռ. լտ.-հյ. 167բ։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

• ԳՒՌ.-ԱԽղ. Երև. Խրբ. Կր. Սեբ. Տփ. ուր, Մրղ. Տիգ. յուր, Ալշ. Մշ. յուր, Մկ. Հին Ջղ. հուր, Ասլ. իւր, Սլմ. յիւր, Հճ. յույ, Զթ. յօյ, յոյ, Պլ. Ռ. վուր, Ղրբ. հօր, Ռմ. Սչ. ո՛ւրուխ, Հնգ. ուղ, Ագլ. նօր, Հմշ. նիր, Սվեդ. յէօ (տե՛ս յո՞).-Ննխ. վրէ՜, վի՞ր է «ո՞ւր է». վդէխ, վդէ, ուդէխ, վուդէխ, վիդէխ «ո՞ր-տեղ», Խր. վըրդէխ, Շմ. հօ՞րդէ «ո՞ւր, ո՞ր-տեղ».-Տփ. ուրուքմին «որևիցէ մի տեղ». հմմտ. ոքմին։-Իսկ Գոր. Ղրբ. թօ՜՛ռնը, Ջղ, դո՞րն, Վն. դո՞ր ծագում են ընդ ո՞ր ձևից։-Բարբառներում ո՞ւր նշանակում է նաև «ին-չո՞ւ» (օր. Ջղ. յո՞ւր «ինչո՞ւ»). Որ չէիր գա-լու, ո՞ւր ասացիր։ Սրա հնագոյն գործածու-թիւնը գտնում եմ Լմբ. մատ. 315. «Ի քէն տուաւ մեզ այս զգաստութիւն աղօթից խօ-սակցութեան ընդ Աստուծոյ, որ զնախապատ-մեալ շնորհս արարեր մարդկան. ապա թէ ոչ, մեք ո՞ւր զօրէաք ի թանձրութենէ մարմ. նոյ ելանել»։ Այս օրինակում ո՞ւր «ինչպէ՞ս» նշանակութեամբ միայն կարող է մեկնուիլ։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

• = Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։


Ուրու, աց

s.

phantom, ghost.

• «երազական տեսիլ, ցնորք» Գնձ. որից ուրուական «երազական՝ երևակայա-կան բան, երևոյթ» Նիւս. բն. Դիոն. ածայ. «ևուռք, չաստուած» Ագաթ. Եզն. «հոգեգէշ, մեռելի ստուերը« Եւս. քր. Ոսկ. մ. բ. 9. ուրուապաշտ «կռապաշտ» Ագաթ. ուրուարար «հմայող» Բռ. ստեփ. լեհ. ուրուաձայն Նար. էջ 243. նոր բառեր են ուրուագիծ, ուրուա-գծել, ուրուանկար։

• ՆՀԲ փոխառեալ արաբ. [arabic word] ruvā «երազ, ցնորք» բառից։ Տէրվ. Altarm. 72 սանս. rupa «արտաքին երևոյթ, ե-րազական ցնորք» ևն։ Հիւնք. արաբ. րուհ «հոգի» կամ րույէ «երազ»։ Ալի-շան, Հին հաւ. 199 արական մի աստ-ուած է, որի իգականն է ուրհի. հմմտ. արաբ. հիւրի։ Թիրեաքեան, Կարնամակ ծան, 59 ոնր. ուրուան, հպրս. րուան, պրս. [arabic word] ruvān «հոգի»։ Խաչկոնց, Բիւր. 1899, 180 «երբեք կասկածելու տեղի չկայ թէ հպրս. ֆէրուհէրը հայա-ցած ուրու ձևէն առաջ եկած է և որո։


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։


Ոփելեթին

s.

slingers.

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot.

s. bot. white poplar.

• ԳՒՌ.-Ղրբ. հո՛ւփուտ «սօսիների բազմու-թիւն» (Մուրճ 1897, էջ 245), որ գալիս է հոփի «սօսի» բառից։ Մղր. հուփփի և Կրճ. հուպպի նշանակում են «բարտի», որով նոյ-նանում են Բժշկարանի և վրաց. «կառամա-խի» և «բարտի» նշանակութեանց հետ։


Ոք, ուրուք, ումեք, ոմանք, ոմանց

s. adj.

some one, some body, any one;
some, one, certain;
այր ոք, a man;
կին ոք, a woman;
ամենայն ոք, every one, every body;
իւրաքանչիւր ոք, each one, any one;
որ ոք, who, whoever, he that;
ո՞ոք, ո՞վ ոք, who ?
եթէ կայցէ՞ ոք այնչափ յանդուգն, is there any one bold enough ?
ոչ ոք, մի ոք, no one, no body, none;
ոչ սիրեմ ոք յարանցդ յայդցանէ, I love none of these men;
երթիջիր առ այր ոք, address yourself to some one else.

• (հոլովւում է սեռ. ուրուք, տր. ու-մեք, բց. յումեքէ. յոգնակին փոխ է առնում ոմն բառից. կան նաև յետին ումեքիւ, ոքք ևն խոտելի ձևերը. օր. Սիր. խբ. 22. Ոչ կարօ-տացաւ ումեքիւ խորհրդակցաւ) «մէկը, մի մարդ». որից ո՛ ոք, ո՛վ ոք, մի՛ ոք, ո՛չ ոք, ոմն ոք, ո և պէտ իսկ ոք, անոք, հոլովեալ՝ ոյր ուրուք, ում ումեք, յումմէ ումեքէ, մի՛ ուրուք, մի՛ ումեք, ո՛չ ումեք ևն. յետնաբար չեզոք կամ չէզոք Փիլ. այլաբ. Գնձ. Ասող. Պղատ. տիմ. գրուած է չէզոտք Տաթև. հարց. 365 (երկու անգամ). իբր ածական ոչոք «անպիտան մարդ» (օր. իշխանութիւն նոցա յանարժանսն և յոչոքսն անկաւ. Ուռհ. 303) նոր բառեր են չեզոքութիւն, չեզոքացում, չե զոքացնել։


Չաման, ոյ

s.

cumin.

• ԳՒՌ.-Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

• ՓՈԽ.-Վրաց. ჩამიჩი չամիչի, ուտ. չա-միչ, թրք. գւռ. Ակն. Եւդ. č̌emiēε (տե՛ս Բիւր. 1899, 314, Հնութ. Ակնայ 352, Յուշարձան 329). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով čemič «չամիչ», čemičlemek «չամիչ դառնալ, խաղողը չորանալ, չամչիլ» (Բեւռ. 1898, 865). նոյնպէս նաև գնչ. čamik «չա-միչ», čamikengoro «չամչավաճառ». (Pas-pati ծանօթ չլինելով մեր բառին՝ այս ձևերը կցում է նյն. τζαμπί «չանչ», τζαμπόϰράσον «չանչի գինի» բառերին, որոնք կապ չունին սոանց հետ). ն. ասոր. cməlca cmaêt'z «թառամած, ցամքած», caməč, čmaçt'a «թառամիլ, թօշնիլ, խամրիլ», տճկ. [arabic word] čamič բառը ունի նաև Կարապետեան, Օսմ. ռռ. 281 «մանր չամիչ. 2. մանր, մանրուկ, 3. չամիչ, աչքի սև» նշանակութեամբ, որից էլ č̌amic gozlü «սևաչուի»։


Չամչաշերեփ

s.

long-necked wooden water-pot;
large spoon, ladle.

• ԳՒՌ.-Ղրբ. Ջղ. չամչիկ «կարճ կոթով» փայտէ փոքր շերեփ», Երև. չօմչա։


Չար, աց

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

• ՆՀԲ ոչ բարի կամ ոչ արի։ Lag, IIr. oesch 197. Ges. Abhd. 105 arya բառի հակառակն է՝ իբր չ բացասականով։ Հիւնք. պրս. čār «չորս» բառից։ Buggs KZ 32, 23 չ բացասականով *ար «բա-րի» արմատից, որ կցում է յն. ἂρ-ιστος «լաւագոյն» գերադրականին։ Հիւբշ. 485 բռւորովին անապահով է համարում այս մեկնութիւնը (բայց Pokorny 1, 69 յի-շում է իբր ստոյգ՝ հնխ. ar->յար, յա-րել, առնել արմատի տակ)։ Թիրեաք-եան, Կարնամակ ծան. 114 պհլ. չահ հոմանիշի հետ՝ որ գործածուած է անդ ԺԳ 16. իսկ Արիահայ բառ. 307 պհլ. carvā «գէշ, վատ», čaryātum «չարա-չար», որոնց գոյութիւնը կարօտ է ստու-գութեան։ Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 16 եբր. չար (?)։ Karst, Յուշարձան 429 թթր. qar «սև, անբախտ, ցաւ, չարիք», ալթայ. qara «սև, չար»։ Էսգէթ, Արրտ. 1915, 782 արաբ. [arabic word] šarr «չար» և գւռ. չոռ «ժանտախտ»։ Մառ ՀԱ 1921, 81 և Яз. и Лит. I. 257 կցում է բասկ. tzar «չար» բառին։