Your research : 100 Results for կող

Entries' title containing կող : 167 Results

Definitions containing the research կող : 541 Results

Վէգ, վիգաց

s.

dispute, debate, contest, discussion, variance, contestation, quarrel, wrangling;
ի — գալ ընդ ումեք, to dispute or wrangle, to debate, to contest, to discuss;
knucklebones, cockal.

• Karolides տես նախորդը։ Գարագաշ-եան (անձնական) վեց բառից, որովհե-տև վէգը վեց կողմ ունի։ Հիւնք. քուէ բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 352 զնդ. vaεγa-իբր նետելու բան առ-նելով։


Վէր, վիրաց

s.

sore, wound;
ulcer;
—, հիւթ վիրի, sanies, matter, pus, gore;
կեղեւ վիրաց, scab, scurf;
cf. Պատրոյգ;
— սրտի, heart-sore, heart-ache, heart-break, heart-burn;
—ս առնել, —ս ի վերայ դնել, to wound, to cover with sores, to ulcerate;
—ս ընդունել, to be wounded;
դարմանել զ—ս, to dress, to cure a wound;
ցաւ վիրին խստանայր, the pain caused by the wound became insupportable;
տայ —ս եւ ինքն ոչ առնու, he wounds others but receives no hurt.

• , ի-ա հլ. «մարմնի վրայ խոց, կեղ» (սովորաբար անեզական) ՍԳր. Ոսկ. մ. բ. 1Ո. «վէրքի հիւթ, շարաւ» (այս իմաստով նաև գրուած վեր) Եփր. աղ. Պղատ. տիմ. Լաստ. որից վիրաւոր ՍԳր. Եզն. վիրաւորել ՍԳո. վիրաւորիչ Ոսկ. ես. վիրաբերան Դատ. գ. 22. վիրած «վէրք ունեցող» Ոսև. մ. ա. 14. Սեբեր. կարեվէր Ագաթ. Փարպ. դառնա-վէր, բազմավէր, խստավէր Մանդ. կողավէր Տօնակ. մեծավէր Արծր. վիրել «վէրք բա-նալ» Մխ. դտ. Մարթին. նոր բառեր են վի-րակապ, վիրաբոյժ, վիրաբուժութիւն, վիրա-բուժական, վիրահատութիւն, վիրատրանք, վիրաւորական ևն։ Իմաստի ճշտման համար հմմտ. Ոսկ. ես. «վիրին հատած ի խոր է»։


Փեթակ, աց

s.

hive, bee-hive.

• = Փոխառեալ պհլ. *petāk «կողով» (և կամ «փեթակ») բառից, որ նոյնպէս փոխա-ռեալ է սանս. [other alphabet] petaka կամ նաև [other alphabet] l petaka «կողով, արկղ» բառից (սա էլ ծագում է [other alphabet] , peta «կողով» բա-ռից)։ Նախնական ժողովուրդների մէջ (ինչ-պէս դեռ այժմ էլ յետնեալ գիւղերում) փե-թակը շինուած էր կողովից կամ պարզապէս մի կողով էր. այս պատճառով էլ շատ լե-զուներում «կողով» նշանակող բառը նշա-նակում է նաև «փեթակ». օր. սանս. karan-da «կողով և փեթակ», պրս. օ [arabic word] kavara «կողով և փեթակ», սրանից փոխառեալ ա-րամ. kaweret և արաբ. kiwāra, kuwwara «փեթակ» (BSL հտ. 27, л 81, էջ 97), ֆրանս. panier «կողով», բայց նաև «փե-թակ» (հմմտ. Littre, Բառ. ֆրանց. հտ. Գ էջ 920 գ, 12ր։ նշ. և Bescherelle, հտ. Բ. էջ 755 ա), գերմ. Korb կամ Korbe «կողով» և Bienenkorb «փեթակ» (որ է բուն «մե-ղուակողով»), սպան. cuèvano «կողով և փեթակ» (BSL անդ, էջ 107), մինչև անգամ մեր բարբառներում՝ Ախց. ղուղա «փեթակ» (թրք. [arabic word] qоγa «դոյլ» բառից), Ղրբ. քթօց «կողով և փեթակ», Սեբ. սէ՛փէ՛՝թ «փեթակ» (թրք. sepet «կողով» բառից), Բբ. ծղի «փե-թակ» (հմմտ. Ղզ. ծղիկ «կողով»)։ Իր երկ-րորդ նշանակութիւնը ստանալուց յետոյ փե-թակ բառի «կողով» նշանակութիւնը ջնջու-եց. բայց նրա հետքը պահում են դեռ գա-ւառականներից Մշ. Ք. «ալիւրտուն», Ջղ. փետակ «ալիւրի արկղ» (հմմտ. քթոց «կո-ղով», իսկ Շլ. «ալիւրի աման»). աւելի հին է Դրնղ. 472 փեթակ ցորենոյ։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Մշ. Վն. փէթակ, Ասլ. Երև. Խրբ. Սեբ. Ննխ. փէթագ, Մկ. փէթաք՝, Հճ. փէթօգ, Ագլ. փm՛տmկ, Սվեդ. փիթիւգ. -նոր բառեր են փեթակաթող, փեթակատէր, փեթկիկ։ Նկատի պէտք է առնել յատկապես փեթակ Ախց. «մեղու», Ջղ. փետակ «ալիւրի արկղ», Սլմ. փէթmք1 (նաև Մշ. Ք.) «ալիւ-րատուն», Սվ. «մանկիկներին կանգնիլ աո-վորեցնելու մի գործիք», և մանաւանդ Ննխ. փէթագ «կողով, հողէ կամ թրիքէ աման՝ մոխիրը թափելու համար»l։


Փեղկ, ից

s.

tent-curtain, curtain;
linen;
breadth;
— լերանց, side or spur of mountains;
— պատուհանաց, shutter.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sphelg-, spelg-արմատից, որի ժառանգներից են նաև հիսլ. spjalk «բարակ փայտի կտոր, շամփուր», կիմր. fflochen «տաշեղ», ֆրիզ. spalken «ճեղքել», spalke «ճեղքած փայտ, տաշեղ», շվեդ. spjálka «նեղ ու բարակ երկար կը-տորներ ճեղքել հանել» ևն։ Հնխ. sphelg-«ճեղքել» կազմուած է -g-աճականով՝ պարզական sphel-, phel-«ճեղքել» բայից, որի բազմաթիւ ժառանգներից յիշենք սանս. sphatati, patati «ճեղքել, ճեղքուիլ, պատա-ռուիլ», phálati «ճեղքուիլ, երկուսի բաժա-նուիլ», phálaka-«տախտակ, ատաղձ», phāla-«խոփ», յն. σφαλάσσειν «կտրել», οπολάς «կոկած մորթ. կաշէ զգեստ», σπαλίς, ատտ. φαλίς «մկրատ», σφέλας «փայտի կոճղ, նստարան», ալբան. pāl'ε «կողմ, կուսակցութիւն», լտ. spolium «կաշի, աւար», հբգ. spaltan, նբգ. spalten «ճեղքել», հիսլ, spjald, fjol «տախտակ», անգսք. spillan «ճեղքել», speld «փայտի կտոր», լեթթ. spals «կոթ», հպրուս. spelanxtis «տաշեղ», հսլ. rasplatiti «ճեղքել», polica «տախտակ», ռուս. pacполоть «երկուսի բաժնել, ճեղքել», полтина «կէսը» ևն (Pokorny 2, 677, 680, Boisacq 890, 928, Walde 732, Ernoul. Meillet 925)։


Փիլիսոփոս, աց

cf. Փիլիսոփայ.

• = Յն. φίλόσοφος «իմաստասէր» բառիռ. որ գալիս է φίλω «սիրել» և σόφος «իմաս-տուն» բառերից. ըստ այսմ թարգմանուած է հյ. իմաստասէր. հմմտ. նաև փիլիսոփայ, որ յառաջացած է ասորերէնից փոխառու-թեամբ, ինչպէս ցոյց է տալիս ասորական =այ վերջաւորութիւնը։ Յն. բառը փոխառու-թեամբ անցած է ամէն կողմ. կայ նաև ա-րաբ. [arabic word] faylasūi, որ մինչև անգամ ա-րաբական արմատների կարգն է անցած։-Հիւբշ. 386։


Փող, ոց

s. fig. bot.

trumpet, horn;
apostle;
tube, pipe;
conduit, canal;
reed;
asper, mite, sou, halfpenny;
money;
— ականջաց, ear-trumpet;
ձայնատար —, speaking-trumpet;
հնչիւն —ոյ, blast of trumpet;
ի ձայն —ոյ, by sound of trumpet;
— հարկանել, հնչեցուցանել, to trumpet, to sound the trumpet, to wind or blow the horn, to play on the horn;
— երգեհոնի, organ-pipe;
— ծխաքարշի, shank of a tobacco-pipe;
— գրչի, barrel;
— հրազինուց, gun-barrel;
— կապարեայ, lead-pipe, conduit-pipe;
cf. Խողովակ;
cf. Եղէգն;
հովուի —, water-plantain, alisma.

• պրս. pml բառից։ ՆՀԲ «որպէս ըմե, փուլ, ֆուլ, ֆիւլիւզ, յն. ֆօ՜լլիս, օվօլօ ս, լտ. օպօ՜լուս»։ Հիւնք. պրս. pul, Հիւբշ, 387 դրած է յն. φόλλις «մանր դրամ» բառից, որ փոխառեալ է լտ. follis «կաշիէ քսակ, մի քսակ դրամ» բառից (կապ չունի յն. φολίς «սողունների թեփ» բառի հետ որին ուրիշ ծագում է տալիս Boisacq 1033). բայց այս յոյն ձևը հազուագիւտ ու անսովոր մի բառ է և հառիւ թէ մինչև Հայաստան տարա-ծուած լինի։ Միւս կողմից փող բառի արդի գործածութիւնը միայն Կովկասի հայոց մէջ՝ նշան է թէ բառը իրանեան է։


Փող, ից

s.

throat;
neck;
street;
corridor, lobby, passage, gallery;
— սրուակի, neck or gullet of a bottle;
ունել զոք զ—ից, to seize or take one by the throat, to arrest.

• պրս. pml բառից։ ՆՀԲ «որպէս ըմե, փուլ, ֆուլ, ֆիւլիւզ, յն. ֆօ՜լլիս, օվօլօ ս, լտ. օպօ՜լուս»։ Հիւնք. պրս. pul, Հիւբշ, 387 դրած է յն. φόλλις «մանր դրամ» բառից, որ փոխառեալ է լտ. follis «կաշիէ քսակ, մի քսակ դրամ» բառից (կապ չունի յն. φολίς «սողունների թեփ» բառի հետ որին ուրիշ ծագում է տալիս Boisacq 1033). բայց այս յոյն ձևը հազուագիւտ ու անսովոր մի բառ է և հառիւ թէ մինչև Հայաստան տարա-ծուած լինի։ Միւս կողմից փող բառի արդի գործածութիւնը միայն Կովկասի հայոց մէջ՝ նշան է թէ բառը իրանեան է։


Փոյթ, փութոյ, փութի, փութով

s. adj. adv.

care, solicitude, study, attention, entreaty;
diligence, promptitude, activity, celerity, hast, hurry;
active, diligent, careful, prompt, vigilant, assiduous;
— պնդութեան, eagerness, assiduity, interest, care;
—, ընդ —, — ընդ —, — —, — ի փութոյ, diligently, soon, promptly, hastily;
փութոյ պնդութեամբ, eagerly, carefully, earnestly, ardently, passionately;
— առնել, ունել, դնել, — ի մէջ առնուլ, — յանձին ունել, to be or zealous about, to apply oneself with diligence to, to take to heart, to be warm about, to endeavour or strive to;
— տանել, to take care of, to care, to solicit, to watch;
— ի մէջ առեալ, seriously, earnestly;
մեզ չէ —, that is no matter to us, what is that to us ?
;
չէ —, չէ ինչ —, no matter, never mind, it is nothing;
ոչ զի զաղքատաց ինչ — էր նմա, not that he cared for the poor;
— մեծ էր նորա այսմ, he took great care of that;
ոչ — ինչ առնեմ, I don't c are, it is no matter to me;
ամենայն — նոցա, all their care, effort or thought;
զի՞ — է, what does that matter ? what does it signify ? what of that ?
զի՞ — է քեզ, what is that to you ? what does it matter to you ?
զի՞ — է ինձ, what does it concern me ? what does it matter to me ? nonsense !
— ինչ չառնէր, he did not take it into account, he took no heed of it;
չէ — ինձ, it is no matter to me, it is all the same to me, I don't care about it, I am indifferent about it;
չառնեն ինչ — զիմեքէ, they care for nothing;
վաղ ընդ փոյթ, cf. Վաղ.

• , ո հլ. «ջանք, ճիգ, հոգատարու-թիւն, աշխատասիրութիւն» ՍԳր. Եփր. ծն. Իւս. պտմ. և քր. Ոսկ. «աճապարանք, ըշ-տապում» Եզն. 19 (առ փութի), «աշխատա-տէր, ջանացող» (ի հլ.) Ոսկ. մ. ա. 17։ Վեցօր. որից փոյթ առնել-փոյթ ունել «ջա-նալ, հոգ տանիլ» ՍԳր. Բուզ. փոյթ ի փութոյ «շուտով» Եփր. թգ. 430. փութալ «շտապել» ՍԳր. Ագաթ. փութանակի ՍԳր. Եւս. օր. Ա-գաթ. փութագոյն Ոսկ. ես. և Կողոս. Կիւրղ. ծն. փութկոտ Եւս. պտմ. փութոտ Եւագր. անփոյթ ՍԳր. Սեբեր. Ագաթ. բազմափոյթ Ոսկ. ժ. կուս. երագափոյթ Մծբ. մեծափոյթ Եփր. թգ. 418. յօժարափոյթ՝ Մծբ. տագ-նապափոյթ Ագաթ. փութաքայլ (չունի ԱԲ) «արագընթաց» Յայսմ. սեպ. 20. փութա-ջան, անփութօրէն (նոր բառեր) ևն։


Փոսուռայ, ից

s.

fire-fly;
— անթեւ, glow-worm.

• -Յն, *φωσουρά́ հոմանիշ բառից, որ կազ-մուած պիտի լինի φως «լոյս» և Օυթα «ագի, պոչ» բառերից. բայց այս բառը յոյն մա-տենագրութեան մէջ աւանդուած չէ՝ ո՛չ հին, ո՛չ բիւզանդական և ո՛չ էլ նոր շրջա-նում. կազմութեան կողմից հմմտ. πυγολαμ-πίς և λαμπυρίς «լուսատտնիկ», -Հիւբշ. 387։


Տապան, աց

s.

large box or trunk;
Noah's ark;
coffin, bier;
tomb, sarcophagus, sepulchre, urn.

• , ի-ա հլ. «արկղ, արկղի նման՝ չորս կողմը փակ նաւ (Նոյի), մեռելի սըն-տուկ, գերեզման, դամբան» ՍԳր. Ագաթ որից տապանակ «արկղիկ, գանձանակ» ՍԳր. տապանակակիր Եփր. յես. տապանագործ Մանդ. Կիւրղ. խչ. տապանատուն, Մամիկ. սհ. Վրք. հց. տապանիլ Ճառընտ. ևն։


Տապաստ

med.

mange, scab in cattle;
— արկանել, to strike or fell to the ground, to stretch dead, to kill on the spot;
— անկանել, to be struck dead, to fall dead on the spot, to be slain;
— անկանել ի փոշւոջ, to bite the dust or the ground, to be killed;
— անկանել ի սայր սուսերի, to fall by the edge of the sword.

• = Պհլ. *tapast և *tapastak հոմանիշնե-րից, որոնք թէև աւանդուած չեն, բայց նոյ-ներն են հաստատում պրս. [arabic word] tabasta «ծոպերով զարդարուած գորգ, կապերտ կամ օթոց», վրաց. ტაბახტო տաբաստո «անեղ-ղին» (փոխառեալ կա՛մ յետին պահլաւերէ-նից և կամ հյ. տապաստ «անկողին» մի բա-ռից, հմմտ. երկրատապաստութիւն), ասոր. [syriac word] ︎ tapastā, [syriac word] ︎ tannasta «գորգ, օթոց», պրս. [arabic word] banbasa կամ [arabic word] tanfasa «գորգ», արաբ. tanfasa, յն. τάπης «գորգ»> լտ. tapes, tapetum>ֆր. tapis, գերմ. teppich «գորգ»։-Հիւբշ. 252։


Տապաստ, ի

s.

mat, carpet.

• = Պհլ. *tapast և *tapastak հոմանիշնե-րից, որոնք թէև աւանդուած չեն, բայց նոյ-ներն են հաստատում պրս. [arabic word] tabasta «ծոպերով զարդարուած գորգ, կապերտ կամ օթոց», վրաց. ტაბახტო տաբաստո «անեղ-ղին» (փոխառեալ կա՛մ յետին պահլաւերէ-նից և կամ հյ. տապաստ «անկողին» մի բա-ռից, հմմտ. երկրատապաստութիւն), ասոր. [syriac word] ︎ tapastā, [syriac word] ︎ tannasta «գորգ, օթոց», պրս. [arabic word] banbasa կամ [arabic word] tanfasa «գորգ», արաբ. tanfasa, յն. τάπης «գորգ»> լտ. tapes, tapetum>ֆր. tapis, գերմ. teppich «գորգ»։-Հիւբշ. 252։


Տառաղան, ի, աց

s.

basket, hamper.

• «կթոց, կողով» Պարապմ. լ. (այլ ձեռ. տառաղանդ). լուսանցքի վրայ մեկնուած է «սկուտեղ»։ Նոյն բառն է նաև տառաղայ Վրդն. սղ. ճխգ, էջ 484 (Ունելով ցսերմն, ցանելով առաջի իւրեանց հող՝ ի տառաղայ արկեալ, որ բուսեալ և ծաղկեալ)։ Ուրիշ վկայութիւն չկայ։

• = Յն. τάλαρος «կողով», ταλάριον «կողո-միկ». սրանք տուել են նախ հյ. տաղար կամ տաղառ, որից շրջուած են վերի ձևերը։-Հիւբշ. 383։

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 177։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1276 և 1406) պրս. թիրեան «մեծ կողով, որի մէջ միրգ և դալարիք են ռնում»։


Տառեխ, աց

s.

herring.

• ՓՈԽ.-Կան լտ. taricus «աղած, պահա-ծոյ» (գործածել է Caelius Apicius, De ra coquinai la աշխատութեան մէջ, որ գրուած է յունականի հետևողութեամբ, Գ դար), ասոր. ❇ tārī̄xā «աղած ձուկ» (Broc-kelm. Lex. syr. 140բ), արաբ. [arabic word] tar-rīx, tirrix «աղած և աղաջուր դրած մանր ձուկ» (Կամուս, թրք. թրգ. Ա. 550), որից է նաև Արճէշի լճի արաբ. անունը՝ ❇ օ︎ buhaira-at-tarrīx կամ buhaira-at-tirrix (ըստ Բելազորի, Իսթախրի ևն)։ Բայց այս բոլորը, ինչպէս i ձայնաւորն էլ ցոյց է տա-լիս, համարւում են յունարէնից և ո՛չ թէ հայերէնից։ Ըստ Auatremère նոյնից է ծա-գում նաև արաբ. [arabic word] batraxa (չունի Կամուս), որից յառաջանում են ֆրանս-boutargue, սպան. potagra, իտալ. buttag-ra «կերակուր ինչ յԻտալիա և ի հարաւակող-ման Գաղղիոյ ի ձուոց աղծեալ ձկան սնուցե-լոց ի քացախի»։-ՀՀԲ և ՆՀԲ նշանակում են թրք. տառըք, տառըգ ձևը, որ եթէ ստոյգ է, հաստատապէս հայերէնից է փոխառեալ։ Տճկ. [arabic word] tarxoz «տառեխ ձուկը» (Կարա-պետեան, Օսմ. բառ. 519) անշուշտ յունա-րէնից է, ինչպես ցոյց է տալիս -os վերջա-ւորութիւնը։


Տարակոյս, կուսից

s. adj.

doubt, uncertainty, wavering, vacillation, irresolution, hesitation, embarrassment;
tribulation, anguish, anxiety;
doubtful, uncertain;
ի —կուսի կացուցանել, ի — արկանել, to cause to doubt, to call into question;
կալ ի —կուսի, to doubt, to be in doubt, to waver;
— ի —ս կցել, to multiply doubts, questions;
չիք ինչ —, there is no doubt;
undoubtedly.

• Հներից Առաք. լծ. սահմ. 222 և 556 (որից նաև ՆՀԲ) մեկնում է տար «հե-ռի» և կոյս «կողմ» բառերից։ Չուբինով վրաց. տարակուճա «ամէն բանի խառ-նուող» բառի հետ! Տէրվ. Նախալ. 83 ըստ ՆՀԲ։


Տարափ, ոյ

s.

shower, abundant rain;
— ձեան, flake of snow;
տեղ եւ — նետից, a shower of arrows;
a cloud of darts;
ծակոտեալ ի —ոյ նետից, pierced with a hundred arrow wounds.

• Տէրվ. Altarm. 94 տար և ափ բառե-ոից բարդուած. առաջինն է նոյն ընդ տեղալ, սանս. tar «հոսիլ, յորդիլ», երկրորդը՝ սանս. apa-, պրս. ❇ ab «ջուր»։ Bugge IF 1, 456 սանս. drapsa-«կաթիլ» բառի հետ։ Այս մեկնութիւնը մերժում է Հիւբշ. 497՝ նշանակութեանց տարբերութեան պատճառաւ։ Meillet, Rev. crit. 388, թրգմ. Բազմ. 1898, 120 յիշեցնելով թէ սանս. բառի նախաձալ-նը հին dh չէ (տե՛ս Wackernagel, Al-tind. Gram. 1, 242), կողմնակից և դուրս գալիս Bugge-ի։ Հիւնք. տարփ աւոմատից։


Տեղ, ոյ, աց

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. տեղ, Ագլ. Գոր. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. տէղ, Զթ. Հճ. Սչ. դեղ, Ակն. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեռ. ռէղ (բայց Պլ. երբեմն դէխ, ինչ. վուրդէխէն «որտեղից»), Ասլ. դէ'ղ, Տփ. տիղ, Տիգ. Սվեդ. դիղ.-բայց կան նաև Ննխ. վդէ, վդէխ «ուր», Տփ. մէ՛տի «միատեղ», վուր-տղանց, վուրղ'անց «որտեղից»։ Նոր բառեր են տեղան, տեղաշոր, տեղաց անել, տեղա-ցի, տեղացու, տեղաւորանք, տեղատրել, տեղեր «անկողին», տեղխլուկ, տեղփոխ։


Տեռ, ից

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

• , ի հլ. «ոտքի կոշտ, թրք. նասրր, ռուս. մառօլ» Պիտ. առ Լեհ. որից տեռել քկոշտ կապել կամ կաշին քերթել» Եղիշ. ը, էջ 137. Վրդն. Մն. տեռազերծ առնել «կո-ռոպտել» Եւս. պտմ. Եզն. տեռազերծել «կողոպտել» Պիտ. (բուն նշ. «կաշին մռա-յից հանել, պոկել, սկրթել». նշանակութեան զարգացման համար հմմտ. գւռ. պլոկել և տճկ. soymaq «կաշին հանել. 2. կողոպտել»), տեռազերծ «կողոպտող, գող-աւազակ» Եւս-պտմ. տռնաւոր «հաստակաշի» Նիւս. կազմ. ողնտեռ «կռնակի՝ մէջքի կաշին քերթուած» Վստկ.։-Կայ նաև տեռատես «ախտացեալ դաշտանաւ» Ղևտ. ժե. 33. Մտթ. թ. 20, Եւս. պտմ. 557, տեռատեսութիւն. Մրկ. ե. 25, Ղկ. ը. 43, որ անշուշտ այս արմատից է, սակայն իմաստի յարաբերութիւնը դժուար է բացատրել։


Սէզ, սիզոյ

s.

bentgrass, couch grass, squitch grass, dog's grass, weed.

• ՆՀԲ լծ. թրք. [arabic word] կամ [arabic word] saz (և քրդ. ❇saz) «կնիւն, պրտու»։ Աճառ. ՀԱ 1905, էջ 346 կրկնակ ձև սինձ բա-ռի, որի նախաւոր ձևն էր *սէնձ. հմմա կորիզ և կողինձ։ Patrubány ՀԱ 1908, 343 հնխ. k'êi-«պառկիլ» արմատից։


Սինկղ, կեղաց

s.

Cerberus.

• «երեքգլխանի շուն, որ ըստ ա-ռասպելին՝ դժոխքի պահապանն էր» Կանոն. գրուած նաև սիգղ Սիւն. սիկղ Գիրք թղ. 231. սինկող Ալիշան, Հին հաւ. 175։


Սիտղ

s.

water-pot, bucket.

• = Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սիրայ, ից

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

• = Յն. σειρά́ «շղթայ, չուան, գիծ, շարք. արմաւի տերևներից հիւսուած չուան», որից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] sirā, արաբ. ❇ sair «առասան, չուան», վրաց. სირა սիրա «кромка y корзиикн կողովի եզրը»։-Հիւբշ. 379։


Սկալինեան

adj.

scalene, having the sides and angles all unequal.

• «անհաւասարակողմեան (ե-ռանկիւն)» Նեմես. 65։

• = Յն. σϰαλήνός «խոտորնակ, շեղ, անհա-ւասար», σϰαληνες τρίγωνον «անհաւասա-րակողմեան եռանկիւն»։


Սկեպտոր

s.

exceptor.

• = Յն. ἐζxεπτωი «ընդօրինակող» ծագում է լտ. exceptor «դատաւորի մօտ նստող և վը-ճըռագրերը գրող քարտուղար» բառից։-Հիւբշ. 380։


Սկեսուր, սրաց

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

• , ի-ա հլ. «կնոջ ամուզնու մայրը» ՍԳր. Եզն. Ոսկ. Կողոս. Փիլ. որից սկեսրայր, սկեսրեայ «ամուսնու հայրը, կեսրոջ այրը» ՍԳր. Մխ. դտ. Բրս. մրկ. որ և գրուած ռամկաձև կեսուր։


Սկունդ, կնդաց

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.

• mont MSL 20, 217 (յիշում են Walde 645, Pokorny 1, 398, Boisacq 391)։ Scheftelowitz BВ 28, 290 և 29, 18 շուն և սկունդ բառերի մէջ գաւառական տարբերութիւն է տեսնում։ Բառիս վը-րայ ընդարձակ խօսում են Lidén, Յու-շարձան 381-384, Osthoff, Parerga 1 ւատկապէս էջ 241 ևն, և շուն, սանս çvá, գոթ. hunds բառերի հետ ցեղակ-ցութիւնը ձայնական անյարմարութեան պատճառով մէկ կողմ են դնում։


Սնար, ի, ից

cf. Սնարք.

• , ի հլ. (Ոսկեդարում անեզական) «գլխի ետևը, ծոծրակ, գլխի վերևը» ՍԳր. «անկողնի բարձ» Եղիշ. Ճառընտ. «սարի գը-լուխ» Ագաթ. որից սնարնոց «գլխի բարձ» Տիմոթ. կուզ. էջ 95. անսնար «առանց բար-ձի» ԱԲ։


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը ԳԴ, ՆՀԲ (աւելացնում է եբր. [hebrew word] orax հո-մանիշը, որի նմանութիւնը աատահա-կան է), Müller SWAW 38, 588 ևն։ ՌԱՀ «պիտոյք, գոյք, իրեր» Անսիզք 45 (Չարթէլ է պառիկելեցն և ի բաղնեց ըռահէն և յայտ ցեղ սարութենէդ.-բացի անկողնի և բաղնիքի պարագաներից և նման կազ-մածներից), Սմբ. դատ. 60, 62 (Հալաւն, սօլերն և գօտին և այլ այսպիսի ըռահ). որից ըռահեղէն «տան իրեր» Սմբ. ղատ. էջ 151 (մի ձեռագրի ընթերցուած է)։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• , ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։


Սալ, ից

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

• ՆՀԲ լծ. լտ. silex, յն. լά́λυς, որ է գայ-լախազ, պրս. սըլայէ՝ քար, յորոյ վե-րայ լոսի ներկ. իսկ թրք. սալ «լաստ, լաստափայտ»։ Խ. Յովհաննիսեան, Ար-ձագանք 1892, л 108 սալալատակ հա-նում է սալայ «կողով» բառից։ Հիւնք. սայլ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տը-ւաւ Bugge KZ 32, 24, որ անապահով է համարում Հիւբշ. 487, բայց ընռունում են Meillet, Esquisse 22, Brugmann Grdr. 2 I 173։ Մառ ЗВО 13, 0123 վը-րաց. սալի հոմանիշին ցեղակից։ Սան-տալճեան ՀԱ 1913, 406 խալտ. sal։ Պա-տահական նմանութիւն ունին սեմա-կաններից ասոր. [syriac word] sla, արաբ. [arabic word] sulla'. եբր. [hebrew word] selā' «քար, ժայռ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Խտջ. Խրբ. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Սեբ. Սլմ. Վն. սալ, Սվեդ. սոզ, Ագլ. սօյլ, բոլորն էլ նշանակում են «մեծ և տափակ սալ քար», Զթ. սmլ «դար-ռինի սալ», իսկ Նբ. սալ «դարբինի սալի տակի յենարանը»։ Նոր առումներով են՝ Այն. «միակտուր քարէ փորուած հնձան», Վն. «վէգի ուռած կողմը», Ղրբ. «պանիրի՝ մածունի ևն հարթ ու պինդ շերտ»։ Նոր բա-ռեր են սալք «հնձանի մէջ խաղողը ճմռելու տեղը, որ քարից շինուած կրաշաղախ հարի տեղ է», սալաշար, սալարսել, սալարսուն, նալբանդ, սալքար, սալջարդ, սալհար. սա-լըրկապ։


*Սալա

s.

basket.

• «կողով, կթոց» Ոս-կիփ. որից սալազուգ «կողով հիւսող, սաւա զուգող» Ոսկիփ. Վրդն. առ. 240. սալակ «փոքր կողով» Տաղ. (Նոր ժողով. Բ. 42, 17)։

• = Արաբ. [arabic word] ︎ sala «մէջը հաց ևն դնելու կողով» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 248). այս բառը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] sal, արամ. sallā, ասոր. [syriac word] salā, ասուր. sella «կողով». բայց հայերէնը չի կարող գալ ա-սոր. salā ձևից, որովհետև, նախ այս պա-րագային սպասելի էր *սաղայ և երկրորդ՝ որ բառը շատ յետին է։-Արաբերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] sele «կողով»։-Հիւբշ. 276։

• ԳՒՌ.-Ախզ. սmլm «տափակ կողով» (նոր փոխառութիւն թուրքերէնից), Ջղ. սալակ «զամբիւղ», Ղրբ. սա՛լակ «հաց փոխադրե-լու յատուկ տափակ մի աման՝ կեղևից գոր-ծած. 2. ճիւղերից հիւսուած դուռ այգինե» րի», որից սալակաւոր Շշ. «գլխարկաւոր, քաղաքացի» (ծաղրական բառ)


Սակառ, ի, աց

cf. Սակառի.

• , ի-ա հլ. «մեծ կողով» Ագաթ. Ճառընտ. որ և սակառի (-ուոյ, -ռեաց) «կո-ղով» ՍԳր։

• ՓՈԽ.-Քրդ. sekar «ուռուց հիւսած մեծ կողով» (Justi, Dict, Kurde, էջ 242), ն. ատոր. sakur «մեծ կողով» ատրպ. թրք. sa-γar «մեծ կողով»։-Նո՞յն է արդեօք նաև վրաց. საგარი սագարի «պաշարեղէն, ուտելիք» Երեմ. ժա. 5։


Սաղարթ, ու, ուց, ի, ից, աց

s. fig.

leaf, leafy branch;
long hair.

• ՆՀԲ լծ. լտ. saliens «դուրս ցատկող, խայտացող»։ Հիւնք. սարդ բառից։ Scheftelowitz BВ 28, 282 և 29, 22 իր-րև բնիկ հայ կցում է սանս. çala. ca-lala calāka «գաւազան, ճպոտ» ռա-ռին, որի ցեղակիցներն են յն. ϰῆλον


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• , ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։

• ԳՒՌ.-Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։


Տիպ, տպոյ, տպի, տպաց

s. anat.

type, model, example, pattern;
manner;
figure, image, form;
expression;
style;
impression, stamp, print, mark;
edition;
—ք կերպարանաց, feature, lineament, character;
—ք մեռելոց, phantom, ghost, shadow;
— կերպարանաց բանից, style;
այսու տպով, in this manner or way;
ի —, similar, like, conform, in the form of;
վաթսներորդ —, sixtieth edition;
բերել զ— ուրուք, իրիք, to be like, to resemble, to have likeness to;
hymen, the virginal membrane.

• = Յն, τύπος «հարուած. 2. նզան, տիպ. 3. դրամի կնիք. 4. հետք, շաւիղ, 5. պատ-կեր. 6. գաղափար. 7. օրինակ, նախատիպ, տիպար. 8. խորհրդաւոր նշան, այլաբանու-թիւն», τυπόω «տպել, կնքել, դրոշմել», ծա գում են τύπτω «զարնել» բայից (Boisaq 991). յոյնից են նաև լտ. typus, ֆրանս. type ևն, տարածուած ամէն կողմ։-Հիւբշ. 384։


Տիւ, տուընջեան

s.

dayast. —, day-time;
— եւ գիշեր, nyctemeron;
ի տուէ or ի տունջեան, during the day, by day, in the day-time;
ի լուսապայծառ or ի լոյս տունջեան, in broad day light;
ընդ —ն ողջոյն, all day long;
ի տուէ եւ ի գիշերի, զ— եւ զգիշեր, day and night, night and day;
չեւ խոնարհեալ տունջեան, before the end of the day, before nightfall;
արփիաճաճանչ —, fine day, fine weather;
ի տունջենիս յայսմիկ, this day, today;
cf. Օր.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. diu-«օր» բա-ռից. հմմտ. սանս. divā «ի տուէ», divēdivε «օր աւուր, օր ըստ օրէ», divasa-«օր, ցե-րեկ», հինդ. divus «օր», գնչ. dives, gi-ves «օր», յն. εύ-δῖος «լաւ եղանակ, լաւ ոէ պայծառ օր», լտ. diū «ի տուէ», dies «օր», ռում. di «օր», հիռլ. in-diu «այսօր», կիմր. diw, dyw «օր»։ Այս բոլորի նախնական պարզ արմատն է *dei-«փայլիլ, լուսաւո-ցել» (հմմտ. յն. δέατοι «երևիլ», սանս. dī-, adīdet «երևիլ, ցոլալ», dfvyati «լուսաւորել» ևն), որ աճել է -eu-, -en-աճականնեռոմ։ Առաջինից ստանում ենք հնխ. deieno-«լու-սաւոր», deiuos «Աստուած, երկինք», dlēus «երկինք, օր», diu-«օր», որոնց ժառանզ-ներն են սանս. dyāúš «երկինք, օր», divyá-«երկնային», dēvá-«Աստուած», զնդ. dasyo «դև», յն. Zεύς, Ἀιός, լտ. Deus «Աստուած», dīvī «աստուածներ», divus «աստուածա-յին», լիթ. dèvas, լեթթ. dèws, հպրուս. de-ϊws, հիսլ. tīvar, հիռլ. dia, կիմր. duiu, կորն. duy, բրրտ. doué «Աստուած», ինչ-պէս և վերոյիշեալ «տիւ» նշանակող բառե-որ։ (Բալթեան խմբից փոխառութիւն է ֆինն, taivas «երկինք»)։ Երկրորդից (-en-աճա-կանով) ունինք հսլ. dīni, լեհ. dzieή, ռաս. neнь. լիթ. diena, լեթթ. diena, հպրուս. deinan, սանս. dina «օր» և լտ. nundinae «ինը օրը մէկ եղած շուկայ» (իբր հնխ. delen-)։ Հայերէնի մէջ բնիկ է տիւ, իսկ իրանեանից փոխառութեամբ ունինք դև, ինչպէս նաև դէտ, դիտել (Walde 230 232 Pokorny 1, 772-4. Berneker 203, 254, Boisacq 189, 293, 308, տե՛ս նաև Ernout-Meillet 259, Meillet BSL л 81, էջ 126)։-Հիւբշ. 498։


Տիւփոն

s.

typhon.

• = Յն. τύφων «պտուտկող քամի, թաթառ, tуphon, վրաց. ტიუონი տիփոնի հոմանիշնե-ռո։-Հիւբշ. 384։


Տնազ

s.

scorn, derision.

• = Արաբ. [arabic word] fanz «ծաղր, կատակ». որից ❇ fannāz «ծաղրող, կատակող» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 184)։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

• «մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։


Տախտ, ից

s.

throne, seat, bench.

• = Պհլ. [other alphabet] taxt, tāxt, պառ. taxt պրս. [arabic word] taxt «գահ, գահոյք». վերջինը նշանակում է նաև «մահճակալ, փայտակերտ կազմած՝ որի վրայ նստում, բազմում կամ պառկում են. տախտ, դիվան» (այս նշանա-կութիւնները տե՛ս նաև վերը)։ Պարսկերէ-նից են փոխառեալ թրք. taxt, taht «գահ», քրդ. taxt, takt, բուլգար. սերբ. taht, ռում. taft, նյն. τάχτι «գահոյք, գահ», թուշ. ტახდ տախտ, վրաց. თახტი տախտի «գահ, անկո-ղին, բազմոց», ավար. տախտ «անկողին». յետին հայ ձև է թաղտ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 250։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

• , ի-ա հլ. «պալատ, արքունիք» ՍԳր. Եզն. «անկելանոց, հիւանդ՝ ծեր՝ անկ-եալ պահելու յատուկ շէնք» Ճառընտ. «սե-ղանատուն, սեղան, կոչունք» ՍԳր. Եղիշ. «կուռքի մեհեան» Շար. Ճառընտ. «աղօթա-տուն Աստուծոյ» ՍԳր. որից տաճարակա-պուտ Բ. մկ. դ. 42. Ոսկ. ես. տաճարակից Գ. մկ. բ. 13. Բուզ. տաճարապետ ՍԳր. տա-ճարակողոպուտ Ոսկ. մտթ. և Բ. տիմ. մե-հենատաճար Ոսկ. գծ.։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-


Տաշտ, ից

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

• . *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։


Տապալ

adj. adv.

prostrate, fallen down;
cf. Թաւալագլոր;
— յերկիր կործանել, to fall down;
to be struck dead on the spot.

• ԳՒՌ.-Սրանից են տապլիլ Մշկ. «ոտքը սահելով ընկնել», տապլտկիլ Ակն. Արբ. Խրբ. Պլ. Սեբ. =տապլկտալ Վն. «այս ու այն կողմ գլորիլ»։


Տիկ, տկաց

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

• = Բնիկ հայ բառ, որ նախապէս նշանա-կում էր «այծ» և ծագում է հնխ. dig-«այծ» բառից. հմմտ. յն. լակոն. διζα «այծ», հբգ. ziga «այծ», zickī «ուլ», մբգ. zige, նբզ. Ziege «այծ», անգսք. ticcen «այծիկ, ուլ» (գերմանական ձևերը տալիս են հնխ. dik-կամ digh-, յոյնը՝ հնխ. dig-la-)։ Տարբեր են ալբան. δī «այծ», ռուս. дикiū «վայրի, վայրենի» (Pokorny 1, 527, 814, Berneker 200, Boisacq 187)։ Լեզուների մէջ բազմա-թիւ օրինակներ կան, որ «մորթ, կաշի, տիկ, նշանակող բառերը յառաջացած լինին այծի, ոչխարի կամ ուրիշ մի կենդանու անունից, ինչ. սանս. aǰa-«այծ», aǰina-«մորթ», հսլ. jazno «կաշի», սանս. mēša «խոյ, ոչ-խար» և յետոյ «կաշի»=ռուս. мexъ «տիկ, մորթ, մուշտակ», պրս. [arabic word] miš «ոչխար» և [arabic word] mīšin «կաշի», լեհ. kozief «ուլ, պարկապզուկ», ռուս. козá «այծ, պարկա-պզուկ», кожa «կաշի» և յատկապէս ֆրանս. boue «բուծ», բայց նաև «տիկ»։ Ինչ. un bouc de vin d'huile ևն։


Վաճառ, աց, ուց

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

• λԻՌ.-Ասլ. վաջառք «փեսի կողմից հար-սին ուղարկուած օժիտը, որ զգեստեղենից է բաղկացած լինում»։ Գրականից են փոխա-ռեալ Ագլ. Կր. Տփ. վաճառական, Պլ. Սչ. վաջառագան։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

• = Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942

• Brosset JAs. 1834., 369 ևն հյ. աւան, տանս. vani, վրաց. vani բառերի հեա-ՆՀԲ լծ. աւան, յորմէ և Վան քաղաք։ Böttich. Wurzelfor. 8 արմատը դնում է wan։ Lag. Urgesch. 22 vas «բնակիլ» արմատից։ Pictet 2, 240 սանս. vana ռանտառ»։ Մորթման, ZDMG 31, 421 ռանս vas «ոնակիլ», āvasana «քաղաք» բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 107 սանս. vas, զնդ. vanh, գոթ. visan, vas ձևերի հետ՝ հնխ. vas «բնակիլ» արմատի տակ։ Սրուանձտեանց, Համով հոտով 1884, 63 քաղաք համարելով օտար՝ բուն հայերէ-նը դնում է վան։ Հիւնք. վանել բայից։ Müller WZKM 9 (1895), 299 ասում է թէ սխալւում է Հիւբշման, երբ վան դնում է հպրս. wahana=սանս. vasana «բնակութիւն». պէտք է դնել սանս. va-na-«անտառ», իբր «վանականի տեղ»։ Ըստ այսմ ուղիղ մեկնեց նախ Հիւբշման, բայց ո՞րտեղ. չկայ Arm. Gram.։ ՀԱ 1897 նոյ. (կողի վրայ) պրս. ban «պարտէզ, արտորայ» բառից փոխառ-եալ. հմմտ. նաև գերմ. wohnen «բնա-կիլ»։ Մառ ЗВO 22, 67 իբր յաբեթա-կան բառ՝ կցում է հյ. աւան, բան «գործ», երկրորդ սիւնակի լեզւով hu-man «քաղաք», վրաց. ubani «գիւղ, հրապարակ», bani «կտուր», dabani, dabay «գիւղ» բառերին։ Իբրև իրան-եան փոխառութիւն է ընդունում Meillet REA 9 (1929), 133։ Պատահական նը-մանութիւն ունին չերքէզ. wunə «տուն», արաբ. [arabic word] va'm «ապաստարան» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 717), [arabic word] vank «բնակիլ, հաստատուիլ» (անդ. 121) և ափխազ. aγnə «տուն», որ -'apaя, Oбъ


Վանդակ, աց

s.

network;
cage;
grate, gridiron;
grating;
window-blinds, persian;
lattice, trellis;
baluster, balustrade, railing;
balcony, terrace, belvedere;
cf. Զամբիղ.

• , ի-ա հլ. «թելից, ճիւղերից, չուանից, ուռուց, երկաթից հիւսուած որևի-ցէ բան. ինչ. ցանց, վարմ, ուռկան» ՍԳր. «կասկարայ» Ել. լ. 3. լէ. 16, «զամբիւղ, կո-ղով» Գծ. թ. 25, Բ. կոր. ժա. 33. «վանդա-կապատ, ճաղեր» Պտմ. աղէքս. «վերնատուն» Ճառընտ. Վրք. հց. (գրուած է վանդանակ Պտմ. աղէքս.), որից վանդակել «կապել» Եզեկ. իէ. 24, «զօրք հաւաքել» Բուզ. դ. 11 (այս բառը Հ. Գ. Նահապետեան, Բազմ. 1906, 398 ուղղում է բովանդակել), «կողովի մէջ դնել» Ճառընտ. վանդակագործ ՍԳը. վանդա-կակապ Ա. մկ. զ. 37. Եփր. մն. 469. ունինք նաև հրավանդ «կրակի կասկարայ» Նորա-գիւտ բ. մնաց. դ. 16, որ ցոյց է տալիս թէ պարզ արմատն է վանդ «կապել կամ հիւ-սել»։


Վաշտ, ից, ուց

s.

battalion.

• = Փոխառեալ պէտք է լինի պհլ. *vašk «զօրագունդ» նշանակող մի բառից. այսպի-սի բառ չէ աւանդուած իրանեան գրականու-թեան մէջ, բայց կայ պհլ. gast (հինը vašt) «դարձած», vaštan «դառնալ», որ իրանեան rt>št ձայնափոխութեան հիման վրայ լա-ռաջանում է vartītan, gartītan «դառնալ», vartisn, gartišn «պտոյտ, շրջան», սանս. vart, vartate «դառնալ», պրս. [arabic word] gar-dīdan «դառնալ, շրջագայիլ, պտուտկիլ», [arabic word] gāštan «դարձնել», [arabic word] gardana> գրտնակ (=լտ. verto «դարձնել», հին բար-ձըր գերմ. werdan, գերմ. werden «դառնալ, լինել», ռ. вepηeть «դարձնել, պտտցնել, շրջել, ծակել», вepηeл «շամփուր», լիթ. verčiu, versti «դարձնել» ևն) բառից։ Բոլորի արմատն է հնխ. vert-«դառնալ, դարձնել» (Pokorny 1, 274, Horn § 886)։ Առհասա-րակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. ինչ. գունդ, պար, գումարտակ, ճամբար («մանեակ. 2. բանակ» <պհլ. čambar «շրջանակ»), տճկ թօփ, լտ. circulus, ֆր. cercle, ռուս. круrъ, коужокъ, որոնց հետևողութեամբ նաև աշխ. շրջան «կլորակ, բոլորակ. 2. խումբ մար-դոց»։-Աճ.


Վաչ, ից

cf. Վաչէ.

• , ի հլ. «սայլ, մանաւանդ վրան մոր-թով ծածկուած» Ոսկ. մ. գ. 16. Ղև. ժա. էջ 39, 40, որ և վաչէ «նոյն նշ». Ասող. Սիմ. ապար. 31. որից վաչկատուն «վրանաբնակ, թափառաշրջիկ, սայլերի մէջ բնակող քոչ-ւոր» Բուզ. գ. 7 (ենթադրում է արմատա-կան *վաչիկ ձևը)։