Entries' title containing կ : 10000 results

Նախակարգեմ, եցի

va.

to preordain, to pre-establish, to predispose;
to predestine.

· Calfa

NBHL (8)

Տօն սրբոյն յովհաննու մկրտչին եւ վկային, զոր նախակարգեաց առաքեալն եւ խոստովանողն քրիստոսի գրիգորիս. (Կանոն.։)

Յանձն քո կատարելով զամենայն նախակարգեալ (ի կանոնաց) զառաքինութիւնս. (Մաշտ.։)

Զնա եւս նախակարգել ի պատիւ պատրիարգութեան. (Յհ. կթ.։)

Ըստ պատշաճի նախակարգէ զբանն (զմարիամ նախ յիշելով). (Նանայ.։)

Առ որս արժան է նախակարգել զբանս. (Շ. ընդհանր.։)

Նախակարգէ զանուն՝ ամենայն մասանց բանին. (Երզն. քեր.։)

Ոչ փոփոխեցայ ի նախակարգելոցդ (իրեց). (Նար. ՟Ի՟Ա։)

προτάσσω, -ττω praestituo, praeordino, prepono, constituo. Յառաջագոյն կարգել, սահմանել. վերակարգել. նախ կամ ի վեր անդր կարգել.


Նախակարգութիւն, ութեան

s.

pre-establishment.

· Calfa

NBHL (3)

Յառաջ կարգումն, կարգաւորութիւն. նախակարգեալ ինչ.

Իսկ ընթերցուածքն շարամանեալ խորհրդով համաձայնին նախակարգութեանցս. (Յհ. իմ. եկեղ.։)

Նախագահ նախակարգութեանց վեհափառ տերանցն սիոնի. (Ուռպ.։)


Նախակարծ

adj.

prejudiced.

· Calfa

NBHL (2)

Կանխագոյն քան զամենայն կարծիս մտաց. նախայաւիտեան.

Հայր ասի, նախակարծ եւ յառաջ իմա՛ քան զամենայն արարեալս, այլ եւ ոչ որդի կրտսեր է ժամանակաւ. (Ճ. ՟Գ.։)


Նախակարծիք

s.

prejudice, prepossession.

· Calfa


Նախակերտ

adj.

built before or formerly;
— արարչութիւն, creation of the world.

· Calfa

NBHL (3)

Նախակերտ փայտ (տապան նոյի). (Նար. մծբ.։)

Գիր պատմութեանց զնախակերտն արարչութենէ. (Եւս. քր. ՟Ա։)

Ի նախակերտեալն իւր վանս ի գաւառն գողթան. (Հ. փետր. ՟Ժ՟Թ.։)


Նախակրթական, ի, աց

adj.

elementary, primary.

· Calfa

NBHL (3)

Նաախկրթօղ. տրամադրօղ. եւ Տրամադրութիւն.

Զհովուականն ախորժելով ընկալեալ գործն, որ է իշխանութեան եւ թագաւորութեան նախակրթական. (Փիլ. լին. ՟Ա. 59։)

Վայելչացեալ ծաղկեայ պատմուճանաւն, որ իբր նախակրթակ գոգցես մեծամեծացն լինէր պատուի. (Պիտ.։)


Նախակրթանք, նաց

s.

preparatory exercises;
elements, rudiments.

· Calfa

NBHL (1)

Հովիւ խաշանց (եղեալ). որ նախակրթանք է թագաւորութեան եւ քահանայութեան. (Վրդն. ծն.։)


Նախակրթեմ, եցի

va.

to instruct beforehand;
to exercise, to prepare or form by exercise.

· Calfa

NBHL (5)

προγυμνάζω exerceo, praeparo. Կանխաւ կրթել. նախավարժել. յառաջագոյն փորձել, եւ հրահանգել.

Առակացն գիրք զաղայական հասակն նախակրեւէ յառաքինութիւն. (Նախ. ժող.։)

Ներհմտութեամբ՝ նախակրթեալ. այսինքն փորձեալ բազում հմտութեամբք. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

Իմացաք զէշն (նշանակ) նախակրթեալ հրէից. (իսկ զյաւանակն՝ հեթանոսաց. Բրսղ. մրկ.։)

Որ վարդապետք եղիցին ըստ իրաւանց. նախակրթեալք հին եւ նոր կտակարանաց, եւ կանոնական հրամանաց յերկուց եւ յերից վարդապետաց. (Մխ. դտ.։)


Նախակրթութիւն, ութեան

s.

primary instruction.

· Calfa

NBHL (3)

προγυμνασία, προγύμνασμα exercitatio praevia, praeparatio. Նախավարժութիւն. հրահանգ նախընթաց. ուսումն եւ սկզբունք իրաց կարեւորաց եւ մրցանաց. թալիմ.

Իբրեւ զնախակրթութիւն ի պատերազմ։ Որ զվարժումն ունէր զնախակրթութեան։ Վասն տղայութեան, զի նախակրթութիւն յօժարութեան ոչ ունին։ Սակաւուք ճգնողակից եղբարբք զառաջինն բնակէր՝ իբրեւ զնախակրթութիւն իմն առաջակային. (Եւագր. ՟Ի՟Ը։ Լմբ. պտրգ.։ Լծ. ածաբ. Սկեւռ. ի լմբ.։)

Պղատոն զուսմնականն ոչ կարծէ մասն գոլ իմաստասիրութեան, այլ՝ նախակրթութիւն ինչ, որպէս եւ քերթողականն. (Սահմ. ՟Ա։)


Նախահոգակ

adj.

provident;
— խնամք, foresight;
— զգուշութիւն, precaution.

· Calfa

NBHL (9)

προμηθής, προνοητής, προνοητικός providus, provisor, procurans եւ այլն. Կանխաւ հոգացօղ՝ խնամակալու. նախախնամօղ. յառաջատես. փութաջան եւ զգուշաւոր վասն ապագայից.

Նախահոդակն աստուած նախաճառեալ նշանակէր։ Ասացին այլ ոք նախահոգակ բաց ի տեառնէ։ Քանզի եւ արուեստ իսկ աստուծոյ բարերարութեան այս է, նախահոգակ լինել առ իւր արարածս. (լմբ. պտրգ։ Վանակ. յոբ.։ Խոսր.։)

Որ կարի նախահոգակն է, առանց վերին նախախնամութեան վճարել ինչ ոչ կարէ. (Իգն.։)

Ո՛վ նախահոգակ քահանայք՝ բարւոք առնէք, զի զգուշանայք գերեզմանին. (Եղիշ. թաղմ.։)

Նախահոգակն ծնող։

Քննողս եւ նախահոգակս դիտելոյ զօրըստօրէ զաստանօր կենացն պէտս. (Պիտ.։)

Նախահոգակք՝ առաջնորդք բարեշաւիղք. (Նար. առաք.։)

Նախահոգակ բժիշկն։ Հայեա՛ց ի քեզ, սթափ լեր, նախահոգակ հանդերձելոցն. (Բրս. հայեաց. յորմէ եւ Մաշկ.։)

Կենդանեաց ոմանք գործասէրք, եւ կէսք նախահոգակք։ Մեղու իմաստուն, եւ մրջիւն յառաջախոհ, իմաստունք եւ նախահոգակք. (Առ որս. է։ Փիլ. նխ. ՟ա.։)


Նախաճաշակ

s.

foretaste.

· Calfa

NBHL (4)

πρόγευμα praegustatio, jentaculum. իտ. colazione. Նախկին ճաշակելի ինչ. տուեալն իբր զնախկին ինչ ճաշակ. համտես. նախաճաշիկ.

Սուրբ մեք լիցուք ի ձեռն դորին, այս է մարմնոյն քրիստոսի՝ նախաճաշակ մատուցողին. (Լմբ. պտրգ.։)

Կասկածանօք ահի յերկարեալ զպահանջումն վարկին, լաւ համարելով թողուլ ի յուսոյն նախաճաշակ բարիս՝ քան թէ ունայն ձեռօք ցուցանիլ ի ժամու հատուցման. (Վրդն. քրզ.։)

Ի խիղճ մտացն այրելով, որ նախաճաշակ է հանդերձեալ հրոյն։ Նախաճաշակ նշանօքս այսոսոքիւք ակնուանել մեծի հրոյն հանդերձելոյ. (Ոսկ. գծ.։)


Նախաճաշակիչ

s.

taster, assayer.

· Calfa

NBHL (2)

Ոչ վայրապար նախաճաշիկս զհոտոտիչսն ասացին ել ոմանք, եւ բժիշկք՝ այնոցիկ, որ ի վտանգս ցաւոց մատնեալ են, յորժամ ոչ կարասցեն կերակուր տալ, հոտս մատուցանեն. (Փիլ. լին. ՟Դ. 147։)

προγεύστης, προγευτής praegustator. Նախ առօղ զճաշակ ինչ. համտես ընօղ.


Նախաճաշիկ

cf. Նախաճաշ.

· Calfa


Նախամարտիկ

s.

fighting in the first rank;
coryphaeus, champion;
skirmisher, sharpshooter.

· Calfa

NBHL (7)

Նախամարտիկ քոց մանկանց եղիազար։ Մեծ՝ ճշմարտութեան նախամարտիկ եւ վարդապետ (պօղոս)։ Ոչ յաղագս անարգութեան նախմարտկաց. (Ածաբ. մակաբ.։ Առ որս. ՟Է. ՟Ժ՟Ե։)

Մեծամեծք հաւատոցն նախամարտիկք. (Նիւս. երգ.։)

Աւաղէին զվախճան նախամարտկացն հզօրաց եւ քաջաց։ Տայր ի պահեստ բանտի զանձինս զօրավարաց նախամարտկաց եւ քաջից. (Ղեւոնդ.։)

Նախամարտիկն զինուորութիւն երկնային պարուն (միքայէլ զօրավար երկնից). (Նար. ՟Լ՟Է։)

Իսկ (Ասոր. ՟Բ. 4.)

Թօթափեցան ամենայն պայիկք նախամարտկացն ի պարսպէն. մարթ է իմանալ եւ նախամարտկոցաց, նախապարսպին։

πρόμαχος, προαγωνιστής antesignanus, propugnator. Յառաջամարտիկ, ախոյեան. նահատակ. զօրավար.


Նախամարտկութիւն, ութեան

s.

skirmish.

· Calfa

NBHL (1)

Եղէց հմուտ առ պատերազմել քոյով նախամարտկութեամբ. (Սարկ. աղ.։)


Նախայարապարոյկ

adj. gr. circumflected on the antepenult.

· Calfa


Նախայարձակ

s.

the first to attack, skirmisher, sharpshooter;
— լինել, to attack the first, to begin or engage the battle, to open the skirmish.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ լինի առաջին կամ յանդուգն յարձակմամբ.

Նախապատիւ եւս քան զայր յաստուածականին լինել կնոջն նախայարձակ ճաշակմամբն. (Արծր. ՟Ա. 1։)


Նախայաւիտենական, ի, աց

adj.

existing before all ages, eternal, self-existent, increate;
— որդի, the Son of God before all eternity.

· Calfa

NBHL (4)

Նախայաւիտեան որդին, կամ բանդ, եւ այլն. (Շար.։)

Դու նախայաւիտենական. համանգամայն եւ առժամեան. դու երկնային, եւ երկրաւոր. (Ոսկ. նոր կիր.։)

Զնախայաւիտենական բանն հօր ընկալեալ։ Զնախայաւիտենականն աստուած. (Եպիփ. ի կոյսն.։)

ՆԱԽԱՅԱՒԻՏԵԱՆ ՆԱԽԱՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ. προαιώνιος qui est ante saecula, aeternus. Որ յառաջ է քան զամենայն յաւիտեանս. անեղ. անժամանակ. միշտ էն.


Նախայիշատակեալ

adj.

aforesaid, above-mentioned.

· Calfa

NBHL (2)

Կանխաւ կամ ի վեր անդր յիշատակեալ.

Որպէս արար զնոսին զնախայիշատակեալսն. (Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ.։)


Նախանկար

adj. s.

delineated or designed beforehand;
prototype, original.

· Calfa

NBHL (7)

προϋπογεγράμμενος praescriptus, ante delineatus ἁρχέτυπος originalis. Կանխաւ գծագրեալ. նկարագրեալ. եւ Նախատիպ օրինակ.

Խնամով հայել ի նախանկար ինչ պատկեր, եւ անտի ի միւս եւս տախտակին գրել. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Զոր նախանկար տեսութեամբ նշանակեալ մովսէս. (Շար.։)

Նախանկար օրինակաւ փութալ յառաջագոյն ի գուշակեալ հանդիսան. (Նախ. եբր.։)

Նախանկար հրաւիրանօք ըստ յառաջ գուշակելոյ հոգւոյն քրիստոսի. (Նար. խչ.։)

Օրինա՛կ լիջիր, որպէս զպատկեր ինչ՝ որ առաջի կայցէ, նախանկար գործոց բարեաց. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Օրինակ բարի, եւ տիպն նախանկարք լինին մարդկան. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Նախանկարեմ, եցի

va. fig.

to sketch or describe beforehand;
to trace, to shadow, to delineate, to symbolize, to represent.

· Calfa

NBHL (2)

Զորոյ գովութիւն զբաղձալի անուանն նախանկարեցաք. (Նար. խչ.։)

προϋπογράφω ante delineo, describo. Կանխաւ նկարել. ստորագրել.


Նախանկարութիւն, ութեան

s.

figure, shading.

· Calfa

NBHL (2)

Նախանկարելն, իլն. նախանկար օրինակ.

Թողում ասել զնախանկարութիւն յանդրանկացն խոտելի. (Լմբ. անառակ.։)


Նախանձաբեկ

adj.

dying with envy, full of envy, envious, jealous;
— առնել, to move to envy, to provoke to jealousy, cf. Նախանձեցուցանեմ.

· Calfa

NBHL (12)

Իբրեւ զնախանձաբեկս, եւ ամենայն մարդկան փրկութեան թշնամիք. (Ոսկ. մ. ՟Բ. 4։)

Բազում են գունդք նախանձասբեկաց եւ չարախօսացն։ Նախանձ նախանձաբեկացն յոչէութիւն դառնայ. (Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ.։)

Դուստր էր հաւատոցն աբրահամու. (եւ ոչ նախանձաբեկ ժողովարանին. Լմբ. անառակ.։)

Մի՛ նախանձաբեկ առներ զկին գրկաց քոց. (Սիր. ՟Թ. 1. հին։)

Որ ուսուցանէ զորդի, նախանձաբեկ առնէ զթշնամիս. (Սիր. ՟Լ. 3. նոր։)

Ընտրեաց աստուած զհեթանոսս, զի նախանձաբեկ արասցէ զհրէայսն. (Իգն.։)

Փեննա նախանձաբեկ առնէր զխանն՝ բարկութեամբ. (Եփր. թագ.։)

Ջանայր զվրէժ խնդրել մեծաւ քինու նախանձաբեկ լինելով. (Ագաթ.։)

Բանսարկուն նախանձաբեկ լինէր ի տեսանել զերանելին յայնպիսի հանդէս բարեպաշտութեան. (Ճ. ՟Բ.։)

Զորմէ նախանձաբեկ եղելոյ մարգարէն ասէր, այլ նոքա կամէին՝ թէ հրոյ ճարակ լեալ էին. (Ոսկ. ես.։)

Նախանձաբեկ գոլով նոցին՝ առ փրկութեան հեթանոսին. (Յիսուս որդի.։)

βάσκανος invidus. Նախանձու բեկեալ՝ մաշեալ. մախացող.


Նախանձաբեկ լինիմ

sv.

cf. Նախանձիմ;
cf. Նախանձաբեկիմ.

· Calfa


Նախանձարկու

adj.

inspiring, raising or provoking envy.

· Calfa

NBHL (3)

Որ նախանձ արկանէ այլոց. գրգռօղ ի նախանձ եւ ի վրէժ.

Բարբառեալ կոչէ զհեթանոսս նախանձարկու ժողովրդեանն իսրայէլի. (Մծբ. ՟Ժ՟Դ։)

Նախանձարկու բարերարին, եւ ամենակալ թագաւորին։ Նախանձարկու (աստուծոյ՝ ընդդէմ) պատկերի աւերածոյն անապատի. (Նար. ՟Ի՟Գ։)


Նախանձկոտ

adj.

cf. Նախանձորդ.

· Calfa

NBHL (1)

Ակն չար նախանձկոտ ի հացի, եւ կարօտ է ի սեղան իւր. (Սիր. ՟Ժ՟Դ. 10։)


Նախանձուկս արկանեմ

sv.

to raise, inspire, cause or rouse envy or jealousy;
— միմեանց, to grow mutually jealous;
to emulate one another.

· Calfa

NBHL (4)

ՆԱԽԱՆՁՈՒԿՍ ԱՐԿԱՆԵԼ. ζηλόω in aemulationem provoco, exsequi studeo. Նախանձ արկանել. նախանձեցուցանել. եւ իբր նախանձ ընդդէմ վառել զմիմեանս. շարժել ի փոյթ ինչ.

Մի՛ արկաներ դու ինձ նախանձուկս. (Թուոց. ՟Ժ՟Ա. 29։)

Ոչ միայն ուսան, այլեւ միմեանց արկին նախանձուկս. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Ոչ ի պարծանս անձանց, այլ առ ի նախանձուկս միմեանց արկանելոյ՝ զմիմեամբք քաջալերեալք. (Կորիւն.։)


Նախասարկաւագ, ի

s.

archdeacon.

· Calfa

NBHL (5)

ἁρχιδιάκονος archidiaconus, primarius inter diaconos. Առաջին սարկաւագ. սարկաւագապետ. աւագ սարկաւագ. գլուխ սարկաւագաց կամ պաշտօնէից սրբոյ սեղանոյն.

Նախասարկաւագ եւ առաջին մարտիրոս. (սուրբ ստեփաննոս). (Շար.։)

Յայտնեալ երեսացն աստուծոյ հօր՝ ճշմարիտ քահանայապետին մերոյ Յիսուսի, պարտ էր եւ նախասարկաւագին կալ առաջի նորա ի սպասաւորութիւն. (Ճ. ՟Ժ.։)

Աթանասիոս նախասարկաւագն քո՝ նա՛ հովուեսցէ ուղղաափառութեամբ զժողովուրդն աղեքսանդրացւոց. (Ճ. ՟Բ.։)

Առ որ մատուցեալ նախասարկաւագն՝ զնշխարն դնէ ի մաղզմայն։ Յետ որոց գայ հայրապետն՝ պաշտպանեալ յիւրոց նախասարկաւագացն. (Պտրգ. ոսկեբ։ Մաշտ.։)


Նախասացիկ

adj.

predicted, foretold.

· Calfa

NBHL (6)

ՆԱԽԱՍԱՑ կամ ՆԱԽԱՍԱՑԵԱԼ ՆԱԽԱՍԱՑԻԿ. πρόρρητος praedictus. Կանխասաց. նախասական. իբր գուշակեալ, եւ նախաճառեալ. ի վեր անդր նշանակեալ.

Եկեալ ի վախճան ժամանակի բացակատարեաց տէրն զնախասաց բարբառն աստուածազգեստից։ Եկեալ կատարեաց զնախասաց բարբառ մարգարէիցն. (Զքր. կթ.։)

Զսա եւ հնձան եւս յորջորջէ յառածս նախասաց նուագի. (Անան. եկեղ։)

Զիմաստնականն նախասացն բան (Սողոմոնի) ի յանձինս գծագրեցին. (Նար. խչ.։)

Զոր մարգարէն Դանիէլ նախասացիկ բարբառովն գուշակէր. (Ոսկ. մտթ.։)

Ըստ նախասացեալ բանին։ Սկսանիմ քեզ զնախասացեալս։ Զի մի՛ ի նախասացեալ չարիսդ տնկանիցին։ Եկին ի նախասացեալ գաւառն. (Յհ. կթ.։ Մագ. ՟Ե։ Գր. հր.։ Ճ. ՟Ա.։)


Նախասենեակ

s.

anteroom, ante-chamber, waiting-room.

· Calfa


Նախասկիզբն

s.

first author, first principle, beginning, origin, source;
chief, escort, guide.

· Calfa

NBHL (7)

ἁρχηγός, ἁρχηγέτης primus, auctor, dux, princeps. Նախկին սկիզբն. հիմն. սկզբնաւորութիւն. սկզբնապատճառ. հաւակ. հեղինակ. առաջնորդ. կարապետ.

ՆԱԽԱՍԿԻԶԲՆ. ա. ἁρχέγονος primigenius, priscus. Նախեղակ, նախածին. նախաստեղծ. առաջին.

Կատարումն օրինաց, եւ նախասկիզբն շնորհաց։ Նախասկիզբն միանձանց. (Շար.։)

Նախասկիզբն իբր առաջին հիմն ցնծալեաց իմոց հաստատեցաւ այն. (Պիտ.։)

Առ աշակերտսն դարձուցանէ զբանն իբր ի նախասկիզբն գործոյս. (Լմբ. տնտես.։)

Յէէ իմեմնէ մեր մարմինս, եւ ոչ յէէ. հակառակաբար առ նախասկիզբն նիւթն գոյացեալ յոչիմեքէ (այսինքն յոչնչէ). (Առ որս. ՟Գ։)

Ոչ նորոգ ինչ, եւ կամ նախասկիզբն (կամ նախ սկիզբն) յայս գալ բռնադատիմք. (Պիտ.։)


Նախաստեղծիկ

adj.

created first.

· Calfa

NBHL (2)

Վասն գոլոյն ի նախաստեղծեալսն բնաւորականաց կրից. (Խոսրովիկ.։)

Ուր ադամային մարմինն նախաստեղծիկ մարդոյ անկեալ կայր. (Կիւրղ. խչ.։)


Նախավաստակ

adj.

very laborious, most industrious.

· Calfa

NBHL (3)

Նախ քան զայլսն վաստակեալ. մեծավաստակ. բազմավաստակ.

Զյառաջեպիսկոպոսն զնախավաստակն.

Զյառաջեպիսկոպոսն զնախավաստակն զգրիգորիս. այն է՝ գր. լուս. (Բուզ. ՟Գ. 14։)


Նախավկայ, ից

s.

protomartyr, the first martyr, St. Stephen.

· Calfa

NBHL (5)

πρωτομάρτυρ protomartyr, primus testis Christi. Նախն ի վկայս յետ Քրիստոսի. առաջին Մարտիրոս, սուրբ Ստեփաննոս. լայնաբար՝ Նախկին մարտիրոսք. կանխաւ նահատակեալք. եւ Վկայ իրիք ճշմարտութեան.

Զոր եւ ասէր իսկ նախավկայն, թէ աստուած փառաց երեւեցաւ։ Զսոյն եւ ի նախավկայէն ուսի՛ր։ Առաքեալ եւ նախավկայ Քրիստոսի սուրբ Ստեփանոս։ Բարեխօսութեամբ սրբոյ նախավկային քո. (Ագաթ.։ Խոսր.։ Շար.։)

Նախավկայք ճշմարտութեանն (մանկունք Բեթղեհեմի). (Գր. սքանչ. ի ստեփ.։)

Ի գաւառն այրարատեան զնախավկայսն Քրիստոսի, ուր Գայիանէն եւ Հռիփսիմէն կային՝ իւրեանց հանդերձ գործակցօքն. (Բուզ. ՟Գ. 14։)

Զմարգարէն Եսայի իբրեւ նախավկայ ածցուք ի մէջ։ Քան զնախավկայսն՝ բարձրագոյն եւ փառաւորագոյն երեւեսցի. (Ճ. ՟Գ.։)


Նախավկայութիւն, ութեան

s.

first martyrdom.

· Calfa

NBHL (2)

Նախավկայ գոլն.

Նախավկայութեամբ պայծառացուցեր զտիեզերս սուրբ Ստեփաննոս. (Գանձ.։)


Նախավկայուհի, հւոյ

s.

the first martyr.

· Calfa

NBHL (2)

Առաջին վկայուհի. որպէս թեկղ յիկոնիոն, եւ սանդուխտ ի հայս.

Վասն սրբոյ նախավկայուհւոյն պատկերի. (Ճ. ՟Ա.։)


Նախատական, ի, աց

adj.

offensive, outrageous, abusive, insulting, injurious, defamatory.

· Calfa

NBHL (2)

Ըստ լծորդին՝ զհօն խէ դնել, եւ նախատակ ասել. (Վրդն. սղ.։)

Զպսակաց, եւ զբարւոյ նախատակութեան վարձուցն ճառէ. (Ոսկ. ՟բ. տիմ.։)


Նախատակոծ

adj.

loaded with insult, shame or abuse, insulted, affronted;
— առնել, to load with abuse, to insult, to affront;
— լինել, to be covered with opprobrium, loaded with abuse.

· Calfa

NBHL (2)

Կոծեալ նախատանօք. խայտառակեալ.

Մերկացեալ նախահայրն ի փառացն՝ նախատակոծ ամաչեաց. (Զքր. կթ.։)


Նախատեղեակ

adj.

warned, acquainted with beforehand.

· Calfa


Նախատեղեակութիւն, ութեան

s.

foreknowledge, prescience.

· Calfa

NBHL (2)

ՆԱԽԱՏԵՂԵԱԿՈՒԹԻՒՆ լաւ եւս՝ ՆԱԽԱՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ. Յառաջագոյն տեղեակ եւ գիտակ գոլն. վաղագոյն հմտութիւն.

Նախատեղեակութիւն նոցա, եւ աթոռոյն անշարժութիւն վկայէ աւանդութեանցն ճշմարտութեան. (Լմբ. ատեն.։)


Նախատօնակ

s.

eve of a feast.

· Calfa

NBHL (8)

ՆԱԽԱՏՕՆ ՆԱԽԱՏՕՆԱԿ. προεόρτιος, -ον profestus, festum diem praecedens. Նախապատրաստութիւն տօնի ի նախընթաց օրէ. հանդէս յառաջընթաց երեկոյին. եւ Որ ինչ հայի ի տօնախմբութիւն եւ յուրախութիւն մերձակայ.

Եկա՛յք զնախատօն ծննդեանս վերապատուեսցուք. (Շ. տաղ. ճրագալուցի։)

Արժանաւո՛ր է յառաջ պատրաստելոյ եւ նախատօնի՝ սուրբ տիրուհւոյն ծնունդն։ Նախատօն աստուածածնին յղութեան. (Հ. կիլիկ.։)

Նախատօնա՛կ արա, կամ առնիջի՛ր. (Տօնացոյց.։)

Նախատօնակ է Քրիստոսի ծննդեանն։ Նախատօնակ է եւ Ճրագալոյց յայտնութեան. (Հ=Յ. ստէպ։)

Եւ է նախատօնակ մեծի տօնին յիսներեակն. (Փիլ. տեսական.։)

Գեղեցիկ էր եւ երէկ մեզ պայծառազգեցութիւն, իբրեւ ուրախութիւն իմն նախատօնակ. իսկ այսօր զնոյն ինքն զյարութիւն տօնեմք. (Ածաբ. պասք. ՟Բ։)

Երեք տօնքս այս պատուին նախատօնակ մաքրութեամբ, եւ սրբութեամբ պահոց. (Կանոն.։)


Նախարարական, ի, աց

adj.

lordly, seignorial, princely.

· Calfa

NBHL (3)

Սեպհական նախարարի եւ նախարարութեան. եւ Նահապետական. նախնական.

Նախարարականացն ազգաց եւ տոհմից։ Նախարարականացն ծննդոց յերից անտի որդւոյն Նոյի։ Ի ծննդոց երից նախարարականացս այսոցիկ արանցս. (Խոր. ՟Ա. 2. 4. 8։)

Զկորուստ աշխարհիս, եւ զթափուր լինելն ի նախարարական տոհմէն. (Ղեւոնդ.։)


Նախարարակոյտ

adj.

formed of noble.

· Calfa

NBHL (1)

Առնոյր ընդ իւր զհաւանելոցն բազմութիւն՝ նախարարակոյտ զօրուն հանդերձ։ Ժողովէր զազատախումբ բանակ նախարարակոյտ զօրացն։ Հորդան տայր զօրաց իւրոց նախարարակոյտ բազմութեամբ. (Ագաթ.։ Բուզ. ՟Գ. 11։ Յհ. կթ.։)


Նախգիտականն

s.

cf. Նախագիտութիւն.

· Calfa

NBHL (3)

Իբր Նախագէտ. գուշակօղ. եւ Յառաջգիտութիւն.

Թէ ի շարժմանց սոցա լինին նախգիտական. (Շ. իմ. եղակ.։)

Աստուածութեանն օրինակ ետ, նոյնպէս եւ ընդ արարչականին եւ զնախգիտականն յայտ արար. (Ոսկ. ես.։)


Նախելուզակ

s.

archbrigand.

· Calfa

NBHL (2)

Գողապետ. քաջանուն յելուզակ. այն է Վասիլ քաջ իշխանն հայոց՝ յայլազգեաց գող Վասիլ ասացեալ.

Որոյ Վասիլ անուն ձայնեալ, նախելուզակ մականուանեալ. (Շ. վիպ.։)


Նախեկեղեցի

s.

first church.

· Calfa

NBHL (2)

Կանխագոյն շինեալ եկեղեցի. գլխաւոր տաճար.

Զնախավկայսն Քրիստոսի ... եւ զնախեկեղեցին. (այս տեղիքս սմա էին յանձն. Բուզ. ՟Գ. 14։)


Նախեղակ

adj.

pre-existent, uncreated.

· Calfa

NBHL (5)

Նախագոյ. նախագոյակ. կամ որ յառաջ է քան զեղականս, միածին որդին աստուծոյ.

Ընդ նախեղակ գոյակն միացեալ. (Նար. կուս.։)

Նախեղակ վեհից իմանալեացն խումբ. (Շ. տաղ.։)

Բոլորիցն աստուած ընդդէմ նախեղակ մարդոյն փակէ զճանապարհ ծառոյն կենաց. (Պիտառ.։)

Նախեղելոց հոգեղինաց զօրութեանց զվերին կայանսն տալով. (Լմբ. պտրգ.։)


Նախընթացիկ

s. adj.

precursor, herald;
antecedent, precedent, previous, anterior.

· Calfa

NBHL (2)

cf. ՆԱԽԸՆԹԱՑ) իբր Յառաջախաղաց. նախընթացական.

Բեղեկ զփայեթոն նախընթացիկ շահատակմամբ յղէր ասպատակ. (Մագ. ՟Կ՟Ա։)


Նախընթրակ, աց

s.

luncheon, lunch, collation;
after-dinner meal, tea.

· Calfa

NBHL (2)

Կերակուր յետ ճաշոյ եւ նախ քան զընթրիս.

Յօրանային նախընթրակաւ նախարարին հայոց. (Պտմ. առ լեհ.։)


Նախընկալ

adj.

received beforehand, forwarded antecedently;
— լինել, to be received first.

· Calfa

NBHL (3)

որպէս ն. տե՛ս ՆԱԽԸՆԴՈՒՆԱԿ։ Այլ առաւել վարի որպէս կ. Նախ ընկալեալ. կանխաւ աւանդեալ. եւ Նախ հիւրընկալեալ.

Զգիր նախընկալ հոգէլից մարգարէութեան կատարեցեր զմարդանալոյ քո. (Գանձ.։)

Յորոց նախընկալն եղեւ, առաջի արկեալ նոցա զնշանադիրն աստուածատուր. (Կորիւն.։)


Definitions containing the research կ : 10000 results

Անձնասէր

adj.

selfish, self-interested;
guilty of egotism;
mild, courteous.

· Calfa

NBHL (5)

φίλαυτος. sui ipsi amori cedens, φιλόψυχος, huus vitae cupidus. Որ սիրէ զանձն իւր յանչափս. խնդրօղ զանձինն, եւ ոչ զընկերին. կենցաղասէր. քէնտինի՝ քէնտի ֆաիտէսինիսեվիճի.

Մի՛ ոք եղիցի անձնասէր, եւ մի՛ առանց համարձակութեան. (Ածաբ. ի մակաբ.։)

Անձնասէրն ոչ կարէ լինել եղբայրասէր. (Մանդ. ՟Ժ՟Դ։)

Որ անձնասէրքն են քան զարժանն, զընկերին շահս յինքեանս ձգեն. (Յճխ. ՟Ժ։)

Առ տկարութեան մտաց վասն անձնասէր բարոյից. (՟Բ. Մակ. ՟Զ. 21.) յն. անօրէն գթասիրութեամբ բերեալք։


Անձնասիրութիւն, ութեան

s.

selfishness, self-love;
egotism.

· Calfa

NBHL (7)

ԱՆՁՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ գրի եւ ԱՆՁՆՍԻՐՈՒԹԻՒՆ. φιλαυτία. amor proprius. Սէր անձին. ինքնասիրութիւն. խնդրելն զշահ անձին, եւ ոչ զընկերին, կամ զփառս Աստուծոյ.

Չարեացն է անաստուածութիւնն եւ անձնասիրութիւնն կառավար. (Յճխ. ՟Ե։)

Անձնասիրութիւնն լինի արգել հա՛րթ իմանալոյ զիրաւունս. (Ոսկ. մ. ՟Բ. 11։)

Սատանայական ախտիցն եղբայր անձնասիրութիւն. (Մանդ. ՟Ժ՟Դ։)

Իբր մեռեալ իսկապէս համայն աշխարհիս անձնասիրութեան. (Նար. ՟Խ՟Ը։)

Յանձնասիրութեան ի պարտաւորութենէ փախիցէ։ Յանձնասիրութեան ի կարծեացն փախիցէ։ Անձնսիրութիւն, որոյ վախճանն կորուստ է. (Բրս. հց.։)

Զի մի՛ անձնսիրութեամբն եւ զիրաւունսն եւս կորուսանիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)


Անձնասպան, աց

adj. s.

that has committed suicide;
self-murderer.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ անձնասպան դատապարտեցայ. (Ոսկ. ծն.։)


Անձնասպանութիւն, ութեան

s.

suicide, self-murder.

· Calfa


Անխորհուրդ

adj. adv.

inconsiderate, rash, imprudent;
cf. Անխորհրդաբար.

· Calfa

NBHL (10)

ἁμύητος, ἅμυστος non initiatus, imperitus, rudis Անտեղեակ խորհրդաւոր իրաց. անխորհրդազգած. անիմաստ. անխոհեմ. բարակ բանի խելքը չհասնօղ. գապա, ագըլսըզ, նատան. պիվուգուֆ.

Բանախօսութեան անխորհուրդն եւ անկցորդն։ Անխորհրդից եւ անարժանեաց ի վեր հանել զխորհուրդս։ Ծածկեալ յանխորհրդոցն եւ յանփորձից։ Անխորհրդոց սովորութիւն է՝ ո՛չ արձան եւ ո՛չ յիշատակարանթոյլ տալ մնալ բարեացն. (Փիլ.։)

Որ ինչ լինի առանց խորհրդոյ. անմտական. վայրապար. չմտածած, անխոհեմական. թեվեքելլի. տիւշիւնմէտէն.

Մի՛ ոք զայս վայրապար եւ անխորհուրդ վարկանել. (Արշ.։)

Անխորհուրդ երկիւղիւ զգածեալ. (Յհ. կթ.։)

Ոչ նորոգ եղեւ սկիզբն ձերոյ փրկութեան իբրեւ փոքու ինչ եւ անխորհուրդ իրի. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Մի՛ զերկրպագութիւնն (իբր) անխորհուրդ լքցես. (Նար. ՟Հ՟Ե։)

Մի՛ ոք վայրապար եւ անխորհուրդ համարեսցի զքահանայական զգեստ. (Շ. ընդհ.։)

Ընծայեալքն այսպէս են, իսկ անընծայքն՝ անխորհուրդ։ Իսկ ի խորհուրդ եկեալքն մի՛ լիցին ընդ անխորհուրդս. (Մխ. դտ.։)

Որք զդրախտին զանճառս եւ զանխորհուրդս գիտացին. (Նիւս. կազմ.։)


Անխորհրդաբար

adv.

imprudently, inconsiderately, without riflection.

· Calfa

NBHL (3)

ἁπροβουλεύτως. inconsulte, -to. Առանց խորհրդոյ, կամ կանխաւ խորհելոյ. անմտաբար. անզգայաբար. վարկպարազի. վայրապար. անպատճառ. թեվէքելլի. հէմէն շաշգըն կիպի.

Անխորհրդաբար արկանէ յանձուկ եւ ի նեղուց վայրս. (Յհ. կթ.։)

Զինչ հարկ ապա զերիսն ի միասին տօնել անխորհրդաբար. (Շ. թղթ.։)


Անխորհրդածութիւն, ութեան

s.

thoughtlessness.

· Calfa

NBHL (1)

Եւ այս անխորհրդածութիւնս ծնունդ է կոյր մտաց, որ միայն զառժամայսն իմանայ, եւ զառաջակայսն ոչ տեսանէ. (Եղիշ. խաչել.։)


Անխորհրդութիւն, ութեան

s.

inconsiderateness, rashness, temerity.

· Calfa

NBHL (5)

Պակասութիւն խորհրդոյ. անխոհութիւն. անխոհեմութիւն. ἁβουλία. imprudentia. անմտածութիւն, անխելքութիւն. միւլահազա էթմէմէսի. ագըլսըզլըգ.

Ոչ լաւ քան զԱստուծոյ իմաստութիւն է մեր անխորհրդութիւնս. (Նիւս. կազմ.։)

Ոչ անխորհրդութեամբ ինչ շնորհել. (Ոսկ. կողոս.։)

Ուստի անխորհրդութիւն, անմտութիւն, եւ մահ ժամանեալ. (Համամ առակ.։)

Անկան անխորհրդութեամբ։ Անխորհրդութեամբ մերով եւ ծուլութեամբ ոչ վայելեցաք ի վայելչութեան դրախտին ... Յետ իմանալոյ զիւր անխորհրդութիւնն չկարէր իւրովի ելանել. (Վրդն. սղ. եւ Երգ.։)


Անխորշ

adj.

without a bay.

· Calfa

NBHL (6)

Որոյ չիք խորշ, կամ գոգ, կամ ծակ, կամ արատ. հարթ. հաւասար.

Մարմին անխորշ (է երկինք). (Շիր.։)

Զմէջ գաւթի յատակացն անխորշ պնդութեամբ պատշաճ պատրաստեաց. (Նար. խչ.։)

Որ չխորշի. եւ առանց խորշելոյ, համարձակ. անպատկառ. չէքինմեյրեէք.

Մի՛ անխորշք եւ առանց երկիւղի առ այս մատիցուք. (Խոսր.։)

Անպատկառ եւ անխորշ կացի յերեսացդ Աստուծոյ. (Բենիկ.։)


Անխորշելի, լւոյ, լեաց

adj.

inevitable.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՆԽՈՐՇ. Անպատկառ. չխըպնած. չէքինմեզ. առսըզ.

Տե՛ս զանակնածելի թշնամանսն, եւ զանխորշելի չարութիւնսն. (Նանայ.։)


Անխոց

adj.

invulnerable.

· Calfa

NBHL (2)

Յայսպիսի փշոցս անխոցոտելի մնալ։ Անմարթ է անխոցոտելի մնալ գարշապարացն. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ամենայն ի վերայ եկելոց տանջանաց անխոցոտելի. (Բրս. գորդ.։)


Անխուճապ

adj.

intrepid, calm.

· Calfa

NBHL (2)

Ոչ խուճապեալ. անվրդով. անխռով. հանդարտ. խաղաղ, եւ խաղաղութեամբ. աչալրջութեամբ. (լծ. եւ թ. հիճապսըզ առանց ակնածութեան)

Գիշերն՝ անխուճապ աղօթից է ժամանակ. (Տօնակ.։)


Անխռով

adj. adv.

unruffled, calm, peaceable;
Անխռովաբար.

· Calfa

NBHL (1)

Կերակուր անխռով. (ՃՃ.։)


Անխռովաբար

adv.

Without perturbation.

· Calfa

NBHL (4)

ԱՆԽՌՈՎԱԲԱՐ ԱՆԽՌՈՎ. ἁτάραχως. sine perturbatione. Առանց խռովութեան. յանդորրու. խաղաղիկ. հանդարտիկ. քէմալի րահաթ իլէ.

Սիրով եւ անխռով զամենեսեան յուղարկել. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Ի կապանացն արձակեցաւ, եւ անխռով ի տունն իւր դարձեւ. (Լմբ. գր. պապ.։)

Անխռովաբար՝ որ զամենայն գիտէր, զայս այսպէս ե՛ւ ասէր ե՛ւ առնէր։ Գոլով ի խաչին՝ զամենայն գործէր անխռովաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 37. 39։)


Անխռովութիւն, ութեան

s.

calmness, tranquillity.

· Calfa

NBHL (3)

Հրեշտակական անխռովութիւն. (Մաքս. ի դիոն.։)

Յանխռովութեան անձանց զկեանս մեր անցուցանել. (Բրս. պհ.։)

Տեսանե՞ս զանխռովութիւն սրտի նորա.( Ոսկ. յհ. ՟Ա. 36։)


Անխտիր, տրի, տրից, տրաց

adj. adv. indifferent;
indiscreet.

· Calfa

NBHL (4)

Զտէր թողին՝ անխտիր լինել ի պոռնկութիւն։ Անխտիր եղեւ ամենայն ազգ որդւոցն Իսրայէլի, խառնակեցան ընդ հեթանոսս. (Ովս. ՟Դ. 10։ ՟Ա. Եզր. 69։)

Անխտիրն համանգամայն զոգւոցն գեղ ապականեաց։ Մեղանք երկիւղածին, եւ անխտրին. (Բրս. հց.։)

Որպէս զանփորձ անխտիր՝ դատապարտիմ։ Անխտիր եղեալ ի մեղս։ Անխտիր համարձակութեամբ. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)

ἁδιάφορος. indifferens. Որ ոչն խտրէ զխտրելիս. անընտրող. անխիղճ. աներկիւղած. անզգոյշ. համարձակ ի չարիս. ինսաֆսըզ. Ուստի՛ ԱՆԽՏԻՐ ԼԻՆԵԼ՝ ըստ յն. ասի, չպահել զանձն կամ չզգուշանալ. չորոշել.


Անխտիր

adv.

indifferently;
indiscreetly.

· Calfa

NBHL (4)

ἁδιάφορος. indifferens. Որ ոչն խտրէ զխտրելիս. անընտրող. անխիղճ. աներկիւղած. անզգոյշ. համարձակ ի չարիս. ինսաֆսըզ. Ուստի՛ ԱՆԽՏԻՐ ԼԻՆԵԼ՝ ըստ յն. ասի, չպահել զանձն կամ չզգուշանալ. չորոշել.

Զտէր թողին՝ անխտիր լինել ի պոռնկութիւն։ Անխտիր եղեւ ամենայն ազգ որդւոցն Իսրայէլի, խառնակեցան ընդ հեթանոսս. (Ովս. ՟Դ. 10։ ՟Ա. Եզր. 69։)

Անխտիրն համանգամայն զոգւոցն գեղ ապականեաց։ Մեղանք երկիւղածին, եւ անխտրին. (Բրս. հց.։)

Որպէս զանփորձ անխտիր՝ դատապարտիմ։ Անխտիր եղեալ ի մեղս։ Անխտիր համարձակութեամբ. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)


Անխտրաբար

adv.

cf. Անխտիր.

· Calfa

NBHL (16)

ԱՆԽՏՐԱԲԱՐ ԱՆԽՏՐԱՊԷՍ ԱՆԽՏԻՐ ԱՆԽՏԻՐՍ ἁδιαφόρως. indifferenter, ἁφυλάκτως. sine custodia. Առանց խտրելոյ, կամ խղճելոյ. անխափան. համարձակ. աներկիւղ. յանզգոյշս.

Մտցեն ի նոսա անխտիր, եւ պղծեսցեն զնոսա։ Յամենայն տեղիս պաշտամանց անխտիր համարձակ մտանեմ. (Եզեկ. ՟Է. 22։ ՟Գ. Մակ. ՟Ա. 9։)

Անխտիր տան զանձինս որկորստութեան. (Շ. ընդհ.։)

Զմատնչաց եւ զխաչահանուաց գործ գործեն կամ տգիտաբար կամ անխտրաբար. (Խոսր. պտրգ.։)

Ապականագործ ախտիւ պոռնկեցան ընդ նմա անտխրապէս. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Յորժամ խոհականն անխտրապէս ի շատախօսութիւն հեղու. (Լմբ. սղ.։)

Կամ անզանազանաբար. առանց խտրանաց. ոչ որոշելով զայս կամ զայն. անաչառ. անստգիւտ. թէքլիֆսիզ. այրը սէլի էթմէյէրէք.

Ընկալեալ զսերմն բարի յանխտիր սերմանողէն։ Անխտիր սփռօղ. (Սկեւռ. լմբ.։)

Ի մի բերէ զամենայն ազգս ի Քրիստոս անխտրաբար. (Ոսկ. գծ.։)

Անխտրաբար տաճարացն Աստուծոյ. (Յհ. իմ. եկեղ.։)

Անխտրաբար երկնային էութիւնս կամ երկնային զօրութիւնս կոչեմք. (Դիոն. երկն.։)

Անխտրաբար կոչէ զամենայն մարդկային բնութիւնս. (Մամբր.։)

Երբեմն լեզուաւ տային զողջոյնն, եւ երբեմն գրով անխտրաբար. (Սարգ. յկ. ՟Ա։)

Անխտրաբար վարին գիրք անուամբքս. (Սարկ. մարդեղ.։)

Անխտրաբար առնու զանունս ի վերայ երկոցունցն. (Լմբ. սղ.։)

Զոր անխտրապէս առեալ մեր՝ կապեցաք զայն նշան ընդ ամենայն նիւթս. (Յհ. իմ. պաւլ.։)


Անխտրոց

adj.

without interval or intermedium.

· Calfa

NBHL (1)

Ուր չիք խտրոց կամ միջոց կամ անջրպետ. անարգել. անխափան. ընդարձակ.


Անխտրութիւն, ութեան

s.

indifference;
indiscretion.

· Calfa

NBHL (7)

Զագահութիւն, զանխտրութիւն (ի ցանկութիւնս, կամ յորկոր). (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Առ ի ըմբերանել զայնոսիկ՝ որ անխտրութեամբ վարին յայսոսիկ. (Սարգ. յկ. ՟Ը։)

ἁδιαφορία. indifferentia. Անխտիր գոլն՝ ի չարի կամ Ի բարւոյ մասին առեալ. մանաւանդ իբր անզգուշութիւն. անխիղճ համարձակութիւն, բերումն.

Մահուանն բոցոյ՝ հասարակաց եւ անխտրութեամբ ճարակեալ զամենեսեան. (Լմբ. սղ.։)

Կամ իբր անզանազանութիւն. չլինել խտրանաց կամ խափանաց.

Զամենայն զայսոսիկ անխտրութեամբ բոլորովիմբ ամենայն աստուածութեանն վերադրիլ. (Դիոն. ածայ.։)

Ի տրտմականացն ասելով, սահմանեցար զընտրութիւն սորա յաստուածայնոյն անխտրութենէ. (Պիտ.։) թուի՝ անմասն լինել ի տրտմականաց. վասն որոյ գրելի է, անխտրութենէ։


Անխրախոյս

adj.

disheartened, dispirited, cowardly.

· Calfa

NBHL (3)

ԱՆԽՐԱԽՈՅՍ ԱՆԽՐԱԽՈՒՍԵԼԻ Որում չիք խրախոյս կամ քաջալեր. անվստահ. սրտաբեկ. լքեալ. անսիրտ, սիրտը դող. ճէսարէթսիզ.

Աղօթական անխրախոյս. (Նար. ՟Ծ՟Զ։)

Պակուցեալս անխրախուսելի ի բոլորեցուն։ Պակուցումնն անխրախուսելի. (Նար. ՟Ի՟Ա. ՟Հ՟Թ։)


Անխրախուսելի

cf. Անխրախոյս.

· Calfa

NBHL (3)

ԱՆԽՐԱԽՈՅՍ ԱՆԽՐԱԽՈՒՍԵԼԻ Որում չիք խրախոյս կամ քաջալեր. անվստահ. սրտաբեկ. լքեալ. անսիրտ, սիրտը դող. ճէսարէթսիզ.

Աղօթական անխրախոյս. (Նար. ՟Ծ՟Զ։)

Պակուցեալս անխրախուսելի ի բոլորեցուն։ Պակուցումնն անխրախուսելի. (Նար. ՟Ի՟Ա. ՟Հ՟Թ։)


Անխրամ

adj.

breach-less, solid.

· Calfa

NBHL (2)

Ուր չգուցէ խրամ կամ խրամատութիւն ինչ. պատառուածք չունեցօղ.

Ունի ցանկ անխրամ, ուր ոչ կարասցէ սողել մտանել չարն. (Եղիշ. ննջ.։)


Անխրամատելի

cf. Անխրամ.

· Calfa

NBHL (3)

Զոր չէ մարթ խրամատել կամ պատառել ճեղքել, եւ անցանել.

Զբովանդակն արգելուին վայր՝ անխրամատելիս գործելով. (Պիտ.։)

Անխրամատելի երեքկին շրջապատել զնոսա. (Յհ. իմ. ատ.։)


Անխրատ, ից

adj.

undisciplined, irregular, licentious, incorrigible.

· Calfa

NBHL (5)

Անխրա՛տք դի՛ք ի սիրտս ձեր։ Ոչ սիրէ անխրատն զյանդիմանիչ իւր։ Բերան անխրատից տեղեկանայ չարեաց։ Ոչ ուրախ լինի հայր ի վերայ որդւոց անխրատի։ Անխրատից պատահէ մահ։ Անձինք անխրատք մոլորեցան։ Ազգք անխրատք։ Պատրաստին անխրատից տանջանք։ Ի տուժել անխրատի եւ այն։

Վարդապետ անխրատ՝ կորուստ է աշակերտաց. (Նեղոս.։)

Ոչ անխրատ երիկամունք. (Նար. մծբ.։)

Իբր տխմարական. յիմարական.

ἁπαίδευτος, ἁκόλαστος. ineruditus, indisciplinatus. Որ չէ խրատեալ բանիւ կամ գանիւ. անիմաստ. անհրահանգ. անկիրթ եւ ստահակ. խեռ. անսաստ. թալիմսիզ. ճահիլ. եարամազ.


Անխրատութիւն, ութեան

s.

indocility;
irregularity, licentiousness;
incorrigibleness.

· Calfa

NBHL (4)

ἁπαιδευσία. imperitia. Անխրատն գոլ. անհմտութիւն. անմտութիւն. անկրթութիւն. խեռութիւն. ստահակութիւն. թալիմսիզլիք. ճահիլլիք.

Վասն անխրատութեան խստութեան լեզուի իւրեանց։ Մեռանի նա ընդ անխրատս վասն անխրատութեան. (Ովս. ՟Է. 16։ Առակ. ՟Ե. 23։)

Անխրատութիւն է այս։ Բազում եւ այսուիկ, ո՛վ աստուածամարտք, զանխրատութիւն ունել գտանիցիք. (Կիւրղ. գանձ.։)

Մարգարէք զանխրատութիւն մարդկան խրատեցին. (Հ. կիլիկ.։)


Անխօս, ից

adj.

dumb;
irrational.

· Calfa

NBHL (9)

ἅλογος. irrationalis, ratione et loquela carens. Ոյր չիք խօսք կամ բարբառ. անբան. անասուն. եւ անշունչ. ոչ խելք՝ ոչ լեզու ունեցօղ.

Ընդէ՞ր առնիցես ծառայ զխօսուն ոգիդ անխօս նիւթոյն՝ հօրն ամենայն չարեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Անխօս տարերցս երկիր պագանելով. (Եղիշ. ՟Բ։)

Արեգակն եւ լուսին, որք անխօսքն եւ անմռունչ են. (Եզնիկ.։)

Եղեւ անխօս որպէս զորոջ առաջի կտրչի. (Շ. թղթ.։)

Կացեալ ժամանակս ինչ անխօս. (Փարպ.։)

Անխօս մարգարիտ. անխօս ըստ այսմ ասէ, զի ոչ կարէ խօսք կամ պատմութիւն բանի առ նա ձգտել. (Լմբ. էր ընդ.։)

Եւ կոյս՝ չեւ խօսեցեալ առն.

Որ զանխօս կանայս բռնադատեն. (Կանոն.։)


Անխօսութիւն, ութեան

s.

dumbness;
irrationality.

· Calfa

NBHL (2)

Մի շունչ յանասունսն ամենայն, որ ունի զմի նշանակ անխօսութեան։ Զթերութիւն անխօսութեանն՝ զոր ունին, ընտրողութեամբ զգայուն բարոյիցն նոցա ելից. (Վեցօր. ՟Թ։)

Նոքա բնութեամբ ունին զանխօսութիւն, եւ սոքա ինքեանք զանձինս արարին անասունս. (Ոսկ. ես.։)


Անխօսուն, սնոց

cf. Անխօս.

· Calfa

NBHL (2)

Արձակեցեր ի վերայ նոցա զբազմութիւն անխօսուն անասնոց։ Իբրեւ անխօսուն մանկանց դատաստան ընդ խաղ արձակեցեր։ Զէշն անխօսուն. (Իմ. ՟Ի՟Ա. 16։ ՟Ժ՟Բ. 25։ ՟Բ. Պետ. ՟Բ. 16։)

Զխօսունս եւ զանխօսունս. (Եզնիկ.։)


Անծախ

adj.

inconsumable;
incombustible.

· Calfa

NBHL (10)

ἁνάλωτος. inconsumptus, inexpugnabilis, μὴ δαπανόμενον, quod non absumitur, ἁμείωτος, imminutus. Որ ոչ ծախի. անվատնելի. անմաշելի. անվնասելի. անսպառ. անկապուտ. աննուազ. որ չի մաշիր, չի հատնիր. զայ՝ թէլէֆ օլունմազ.

Անծախ լինելոց են գանձք նոցա։ Զայն մեծութիւն խնդրեսցուք, եւ զանծախ ընչաւէտութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Բ. 22։)

Անծախ լինել կերակուր. (Լմբ. պտրգ.։)

Ողջակէզ անծախ. (Նար. ՟Լ՟Դ։)

Զայն միայն (մասն ի զմրուխտն) թողուն անծախ, որ ինչ ի նմա տեսանի կանաչագոյն. (Նիւս. երգ.։)

Զամենայն անծախ երկիւղածութիւն ցուցանելով. (Բրս. ընչեղ.։)

Զանծախ առաքինութիւնսն լիով կատարեն, եւ դանկ մի աղքատին ոչ կարկառեն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Աստ անինչ եւ անծախ լինել յաւելորդս. (Ոսկ. կողոս.։)

Ի կրկին միտս բերի ասելն,

որ եւ ռմկ. անծախք. առանց ծախուց ընչից եղեալն. խարճսըզ. մասրաֆսըզ. ἁδάπανος. sine impensa.


Անծախաբար

adv.

without being consumed.

· Calfa

NBHL (3)

Առանց ծախեալ լինելոյ. որ եւ ԱՆԾԱԽԱՊԷՍ. անվատնելի օրինակաւ. անսպառութեամբ, եւ առատապէս.

Պատարագիս անծախաբար յընդհանուրս ամենայն. (Բենիկ.։)

Զպէտս պաշտօնէիցն անծախաբար մատակարարէր. (Ճ. ՟Ա.։)


Անծաղրածու, աց

adj.

that does not ridicule, not scornful, not apt to deride.

· Calfa

NBHL (2)

Ոչ ծաղրածու. ո՛չ խեղկատակ կամ այպանօղ.

Խոնարհեցուսցէ կրօնաւորն զինքն՝ անծաղրածու լինել. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Անծամ

adj.

that cannot be chewed, tough.

· Calfa

NBHL (1)

ἁμάσητος. non mansus, non mandabilis. Ոչ ծամեալ. անծասկելի. որ չի ծամուիր, չծամուած. չիյնէնմեզ. չիյնէնմէմիշ.


Անծանօթ, ից

adj. adv.

ignorant;
unknown;
foreign;
ignoble, obscure;
յանծանօթս, ignorantly, unwittingly;
incognito, without being known;
յանծանոթս — լինել, to be in disguise;
to feign or counterfeit.

· Calfa

NBHL (16)

ἁγνοῶν. ignorans. Ոչ ճանաչօղ. չեւեւս ծանօթ. անգէտ. անտեղեակ. չճանչցօղ. թանըմազ. Ուստի ԱՆԾԱՆՕԹ ԼԻՆԵԼ, անգիտանալ. ἁγνοέω. ignoro.

ՅԱՆԾԱՆՕԹՍ ԼԻՆԵԼ. Օտարանալ. ծածկել զանձն՝ ծպտելով. ἁποξενόομαι. externum me simulo

Զամենայն տեսօղսն առ նա դարձուցանէր՝ զանգէտսն (կամ զգիտակս) եւ զանծանօթսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)

Անծանօթ խնամոցն Աստուծոյ։ Զիա՞րդ ոչ պահելովն զպատուիրանն՝ անծանօթ է ի նմանէ (այս ինքն ոչ ճանաչէ զԱստուած) (Սարգ. յկ. ՟Բ. եւ Սարգ. ՟ա. յկ. ՟Բ։)

Ոչ զերկարագոյնսն յարդարեցից մատեան իբրու անծանօթի. (Մագ. ՟Լ՟Ա։)

Զոր դուք յանծանօթս պաշտէք։ Յանծանօթս էի երեսօք՝ եկեղեցեացն. (Գծ. ՟Ժ՟Է. 29։ Գաղ. ՟Ա. 22։)

Անծանօթի Աստուծոյ։ Անծանօթ ճանապարհ, կամ տեղի. (Գծ. ՟Ժ՟Է. 23։ Իմ. ՟Ժ՟Ը. 3։ ՟Բ. Մակ. ՟Ա. 19։ ՟Բ. 7։)

Ոմանք զանծանօթս եկեալս չընդունէին. (Իմ. ՟Ժ՟Թ. 13.) յն. զանճանաչօղս. լտ. զանծանուցեալս։

Յերկրի անծանօթում. (Խոր. ՟Ա. 25։)

Պատկառեալ է դէմք իմ, եւ անծանօթ (պահեալ) ի պարտապանաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Առանց յօդի, այր եկն, որպէս յաղագս անծանօթ իրի ասեմք. իսկ այրն եկն, զյառաջածանօթ իրս նշանակէ. (Սահմ. ՟Է։)

Անարժանք եւ անծանօթք յազգէ տոհմկաց. (Փարպ.։)

Վկայութիւնն Աստուծոյ ի միշտ ճանաչելն (մեր՝) ըստ իսկութեան չափոյն անծանօթ մնայ. (Լմբ. սղ.։)

Անծանօթ ի հրեշտակաց. (Զքր. կթ.։)

Հայրենի անծանօթ ծոցոյն։ Զանծանօթն Հօր էութիւն. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Այր կարգաւոր ի ձանձրանալոյ անծանօթ է. այս ինքն օտար է, կամ ոչ գիտէ. (Կլիմաք.։)


Անծանօթանամ, ացայ

vn.

to be unknown;
to be disguised.

· Calfa

NBHL (7)

Անծանօթ մնալ կամ ձեւանալ. անգիտելի լինել, եւ օտարանալ. թանըլմամագ.

Անծանօթացան ի բարեկամաց. (Ոսկիփոր.։)

Միթէ անծանօթացեա՞լ է առ իս փրկութիւնն. (ՃՃ.։)

Զբնութիւնն անծանօթացաւ, եւ զգութ փակեաց ի նմանէ. (Սկեւռ. աղ.։)

Մի՛ անծանօթանալ մեզ ոգւոյն (բժշկութեան ի մեղաց)։ Ամենեքեան անծանօթանային միմեանց ի բանսարկութիւն վնասամտութենէ. (Բրս. հց. եւ Բրս. ի գորդ.։)

Զբարկութիւնն ա՛րկ ի վերայ հեթանոսաց, եւ որ բնաւին անծանօթանան քեզ. (Մխ. երեմ.։)

չճանաչել. մոռանալ. եւ չկամիլ ճանաչել. ἁπογινώσκω.


Անծառ

adj.

treeless.

· Calfa

NBHL (2)

Ուր չկայցէ ծառ կամ տունկ երեւելի եւ պտղաբեր.

Յանծառ յանպտուղ յանփոխ անապատի բնակելով յովհաննէս. (Բաբիղ. յհ. մկ.։)


Անծառայ

adj.

free;
without servants.

· Calfa

NBHL (1)

Ըստ բնութեամբ անծառայ գոլոյ հոգւոյն, եւ անըմբռնելի։ Անծառայ իմն, եւ յամենայն նուաստութենէ ազատ. (Դիոն. երկն.։)


Անծասքելի

cf. Անծամ.

· Calfa

NBHL (1)

Զանծասքելին ժանեացն ճճեաց զշնորհի հոգւոյն ծածկոյթ՝ որք սառուցեալք են՝ զգեցուցանէր. (Սկեւռ. լմբ.։)


Անծեր

adj.

not subject to the effects of age, perpetual, durable.

· Calfa

NBHL (2)

Զանծեր եւ զանթառամ կեանս ստանալ։ Կեանք անծեր եւ անմահագոյն. (Փիլ. լին.։)

Պսակն յանծերականս եւ յանմահս եւ յանսպառս եւ այլն. (Ոսկ. մ. գ. 18։)


Անծերանալի

cf. Անծեր.

· Calfa

NBHL (6)

ἅγηρος, ἁγήραος. insenescibilis, senii expers. Որ ոչն ծերանայ եւ ո՛չ հնանայ. յաւերժական. մշտնջենաւոր. անփոփոխ. անեղծ. անանց. յաւիտենական.

Որպէս զհին աւուրց, որպէս զանծերանալի, որպէս զանայլայլելի։ Անծերանալի եւ երանականն կատարումն. (Դիոն.։)

Յանծերանալին եւ յանմահն կեանս։ Սակաւ մի աշխատիս, եւ անծերանալի է ուրախութիւնն. (Ոսկ. ՟ա. յհ.։)

Ի կեանսն յաւիտենից, եւ յանծերանալի համաբնակութիւնսն. (Թէոդոր. կուս.։)

Պայծառութեամբ պանծալի, զօրութեամբ անծերանալի եւ անապական. (Արիստ. աշխ.։)

Անծերանալի կալ մնալ. (Պտմ. աղեքս.։)


Անծին, ծնի

adj.

unbegotten, unborn;
barren, steril.

· Calfa

NBHL (15)

ἁγέννητος. ingenitus, non natus. Ո՛չ ծնեալ կամ ելեալ յայլմէ անձէ. սեպհական առանձնաւորութիւն Հօր երկնաւորի.

իբր անեղ եւ անսկիզբն կամ անժամանակ, հասարակ երեցունց աստուածային անձանց. մանաւանդ ըստ հոմաձայնութեան յունին. ἁγένητος. nonfactus, increatus որ գրի նաեւ ἁγέννητος. non natus.

ἅγονος. sine facto. Անծնունդ. անծննդական. անզաւակ. ամուլ. ստերջ. անբեր. զաւակ կամ բերք չունեցօղ. տօզուրմազ. հասըլսըզ.

Ամենայն անպտուղ՝ բնաւ անծին. (Ոսկ. ՟ա. թես.։)

Ցրտութիւնն անծին է, իսկ չափաւորապէս ջերմն ծննդագործ. (Մաքս.։)

Վէմ անծին եւ ապառաժ՝ ստեամբք վտակաց ջուրց արբուցանէ զծարաւիս. (Սարկ. աղ.։)

Որ փոքր մի յառաջ այրի, արդ հարսնացեալ. եւ որ անծին, արդ բազմածին. (Սկեւռ. ես.։)

Իսկ ի Գանձ. շերամ որդն կոչի

Անծին կենդանի։

Խոստովանիմք զՀօր յատկութիւն առանձնաւորութեանն՝ անծին եւ անսկիզբն։ Ոմն անծին է, եւ ոմն ծնունդ. (Շ. թղթ.։)

Որդի անծնին ի կուսութենէ քումմէ ծնանի. (ՃՃ.։)

Իսկութիւն անծին. (Յճխ. ՟Ա։)

Մի՛ երկու աստուածս անծինս կարծիցես. այլ զի որդին միանգամայն ընդ ծնանելն՝ ամենեցուն տէր էր։ Զի մի՛ իբրեւ լուիցես՝ թէ ի սկզբանէ, եւ անծին եւս համարիցիս զնա. (Ոսկ. մ. ՟Բ. 13. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Մերթ՝ չծնեալն յարարածս կատարելապէս, այլ՝ վիժեալ անկատար.

Որպէս աղտ եւ վիժած զանծինն եւ անկենդանի եւ անլոյս անկումն ունի յերկրի. Դիոն. եկեղ. ՟Գ։ (Թո՛ղ զի եւ Ադամ եւ Եւայ՝ անծին կամ անեղ ասին, իբր ոչ հասարակ ծննդեամբ գոյացեալք։)


Անծնելութիւն, ութեան

s.

unborn state.

· Calfa

NBHL (6)

Ամենայն՝ որ ինչ յանծնելութենէն ծնանի, անծնելութիւն է. եւ զի ծնաւ Որդի յանծնելութենէն Հօր (այս ինքն յանեղ Հօրէ), անծնելութիւն ուրեմն է եւ նա, եւ ծնողին մշտնջենաւորակից։ Անծնելութիւն է էութիւն Հօր, անծնելութիւն ուրեմն է եւ ի Նմանէ յառաջ եկեալն։ (cf. ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ, cf. ԱՐԱՐԱԾՔ, եւ cf. ԾՆՈՒՆԴՔ. որք անխտիր ասին վասն առաջին մատենին Մովսէսի. զի ի յն. գրի γένεσις , կամ γέννησις , իբր վ creatio, եւ generatio վասն որոյ բազում արթնութեամբ պիտի արկանել ի բանս հարց, եւ ի թարգմանութիւնս՝ համեմատութեամբ բնագրաց։)

Ո՛չ Հայր ի բաց կացեալ է յանծնելութենէն, վասն զի ծնաւ. եւ ո՛չ Որդի ի ծնանելոյն. քանզի յոչ ծնիցելոյն է. (իսկ եւնոմեանք) զանծնելութիւնն եւ զծնելութիւնն՝ բնութիւն Աստուծոյ դնեն։ Եթէ անծնելութիւնն բնութիւն է Աստուծոյ, ծնելութիւնն ոչ բնութիւն։ Ասա՛ դու զանծնելութիւնն Հօր, եւ ես զծնելութիւնն Որդւոյ բնախօսեցից քեզ. եւ այլն. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. առ որս. ՟Գ. ՟Զ։)

Ուղիղ դաւանութիւն է՝ զծնելութիւն եւ զանծնելութիւն ո՛չ բնութիւն ասել, այլ ի մի բնութեանն յատկութիւնք առանձնաւորութեանցն. (Վահր. երրորդ.։)

Յաղագս անծնելութեան եւ ծնելութեան, անեղութեան եւ եղելութեան։ Կամ պարզապէս անծնելութիւն թարգմանի փոխանակ անեղութեան, յասելն (Կիւրղ. գանձ. ՟Ե.)

ἁγεννησία. ingeitum esse, ingenitura. Անծնեալ կամ անծին գոլն. որ է յատկութիւն Աստուծոյ Հօր, որպէս ծնելութիւնն յատկութիւն է Որդւոյ. եւ զի եւնոմեան աղանդաւորք զիսկութիւն Աստուծոյ դնէին յանծնելութեան, նովին ուրանային զԱստուածութիւն Որդւոյ ծնելոյ, եւ Հոգւոյն բղխելոյ.

իբր անեղութիւն՝ հասարակ երից Անձանց Աստուածութեան. առաւել վասն հոմաձայնութեան յունին, որ անխտիր գրի երբեմն. τὸ ἁγέννητον. non factum esse, կամ τὸ ἁγέννητον. non natum esse. վասն որոյ եւ կրկին թարգմանութեամբ ասի, (Կիւրղ. գանձ. ՟Ա.)


Անծնութիւն, ութեան

s.

barrenness;
cf. Անծնելութիւն.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՆԾՆՆԴՈՒԹԻՒՆ. եւ երբեմն՝ որպէս սին եւ ունայն ծնունդ ապականեալ. ըստ յն. հողմային. ἁνεμιαῖος.


Անծննդութիւն, ութեան

s.

sterility.

· Calfa

NBHL (1)

Յանծննդութենէն զգացեալ ամուլս զնոսա։ Սոդոմ ծծմբով եւ հրով ապականեալ լինէր, իսկ կինն (Ղովտայ) փոխեալ լինէր յաղի բնութիւն. անծննդութիւն եւ անպտղութիւն ամենեքին սոքա զեկուցանեն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)


Անծուփ

adj.

not agitated by the waves, calm, peaceable.

· Calfa

NBHL (2)

Յանծուփ նաւահանգստի նստիցիմք. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)

ἁκύμαντος Անալէկոծ. անքոյթ ի ծփանաց. տաշկասըզ. գումսուզ.


Անձրեւաթաց

adj.

wet with rain.

· Calfa

NBHL (2)

Անձրեւաթաց եւ արեգակնակէզ լինել. (ՃՃ.։)

Անձրեւաթաց, եւ ցրտաբեկ. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)


Անձրեւածին

adj.

that engenders rain;
copious.

· Calfa

NBHL (3)

Անձրեւածին ամպք. (Կոչ. ՟Ժ։ Ոսկ. ծաղկզրդ.։ Սիսիան.։ Անան. ի յհ. մկ.։)

Անձրեւածին աղբիւր. (Կիւրղ. ի կոյսն.։)

Անձրեւածին բաժակ. (Շար.։)


Անձրեւաձիր

adj.

that gives or engenders rain.

· Calfa

NBHL (3)

Որ ձրի պարգեւէ, կամ տայ յիւրմէ զանձրեւ.

Ամպ պարգեւաձիր. (Նար. կուս.։)

Ով ցօղոյն կենաց՝ հօրէն լուսոյ իջեալ, ամպ անձրեւաձիր՝ ծարաւելոցս յարբումն. (Տաղ.։)


Անձրեւանամ, ացայ

vn.

to fall like rain.

· Calfa

NBHL (1)

Հաց անձրեւասցի, եւ վէմ աղբիւրասցի։ Ծովն բաժանեցաւ, հացն անձրեւացաւ. (Ածաբ. պասեք. եւ Ածաբ. կիպր. եւ Ածաբ. մակաբ.։)


Անձրեւաջուր

s.

rain-water.

· Calfa

NBHL (1)

Թէ ո՛րպէս պարտ է ժողովել զանձրեւաջուրն. (Վստկ. ՟Ե. ՟Ճ՟Լ։)