Definitions containing the research հոյ : 472 Results

Ամբարապետ, ի, աց

NBHL (1)

Հրաման տայր Վեհդենշապհոյ ամբարապետի։ Հասանէին յանկարծակի բազմութիւնք դահճացն յամբարապետէն. (Փարպ. ստէպ։)


Ամենալցոյց

NBHL (1)

Քաղցրութեամբ երգոց, եւ ամենալցոյցն հոտով զժահահոտ դիւացն հոյլս փախստականս ի վայրացն առնէին. (Ճ. ՟Ժ.։)


Քաջարշաւ

adj.

light-footed, running swiftly;
— լինել, to run fast, to gallop.

NBHL (1)

Շապհոյ ոչ համարձակեալ ի թաւուն քաջարշաւ լինել. (Խոր. ՟Գ. 55։)


Քերեմ, եցի

va. mar.

to erase, to scratch out;
to scrape, to scratch, to grate, to graze, to rasp, to plane, to polish;
to rub the skin off, to excoriate, to flay, to lacerate, to torture;
to take away, to remove, to annul;
to engrave, to inscribe, to write;
— առ, to graze, to touch slightly;
— առ ափամբք, to skirt, to coast along, to keep close to the shore;
— զափամբք, to go terra a terra, to sail along the coast;
— զամօթն ի բաց —, to lay aside all sense of shame, cf. Ունչք.

NBHL (1)

Պարտ է հիւրասիրին եւ զամօթն (հիւրին եկելոյ) ի բաց քերել։ Քերէ զայն մեծ հայհոյութիւն նոցա։ Քերէ զվնասն յաստուածակոյս կողմանէ անտի. (Ոսկ.։)


Քերթուած, ոց

s.

cf. Քերթութիւն.

NBHL (1)

Իսիոդոս ոչ ինչ ըողեալ որ ի հայհոյութիւն դիւաց (դից) է՝ շնչեաց քերթուածս ... Լի՛ է քերթուածք հոմերոնի առատ հայհոյութեամբք (ընդդէմ դից). (Փիլ. նխ. ՟բ.։)


Քիմիա

s.

chemistry;
alchymy;
cf. Տարրաբանութիւն.

NBHL (1)

Բառ յն. χυμική chymica. կամ արաբ. ալքիմիա. Փորձ ի քուրայս վասն խառնելոյ եւ վերլուծանելոյ կամ ելուզանելոյ զհոյզս բնական իրաց. որ է պիտանի ի բժշկականս. իսկ փորձ փոխելոյ զայլնիւթս յոսկի է յիմարական՝ մերժեալ յամենայն դարս յամենայն իմաստնոց։ (Ոսկիփոր.։)


Քնէած, ից, աց

adj.

sleepy, drowsy;
lethargic.

NBHL (1)

Հսկողքն՝ որ ի քնէածիցն հայհոյէին, ննջեցուցին քուն յաւիտենից. (Եփր. քն. եւ Եփր. արթն.։)


Քուն, քնոյ, ով

s.

sleep, slumber, nap, rest, repose, pause;
— մահու, sleep of death;
քաղցր, ախորժ, հան գիստ, խաղաղ, փրկաւէտ, կենսանորոգ, —, soft, agreeable, tranquil, calm, healthy, refreshing slumber;
— թեթեւ, ընդհատ, անհանգիստ, յուղեալ or խռովեալ, դժնդակ, ծանր, վնասակար, մահացու —, light, broken, agitated, troubled, hard, heavy, dangerous, mortal sleep;
ի — լինել, երթալ, քնոյ տալ զանձն, to sleep, to go to sleep, to lie down, to repose;
զքնով անկանիլ, ի — մտանել, to be overcome with sleep, to fall asleep;
ննջել — յաւիտենից, to sleep the sleep that knows no waking;
ի — առնուլ, to send to sleep;
(յորորանի ) to lull or rock to sleep;
խոր — ի լինել, to be in a sound sleep, to sleep soundly;
ճաշակել զքաղցրութիւնս քնոյ, to enjoy sleep;
ի — գտանել զոք, to find a person asleep;
խռովել, ընդհատել, խափանել, զ—, to trouble, to disturb or break one's sleep, to awake, to rouse;
իբրեւ — ընդ արթունս լինել, to be half asleep;
հատանիլ քնոյ յաչաց, to lose one's sleep;
— քաղցրանինջ հատեալ էր յարտեւանաց նորա, calm sleep was unknown to him;
փախեաւ յինէն —, sleep fled far from me;
այս ի — տանի, that causes sleep;
ընկղմեալ ի — թանձրութեան, buried in sleep, fast asleep;
— հատեալ է յաչաց իմոց զցայգ եւ զցերեկ, I sleep neither night nor day, I am sleepless.

NBHL (1)

Ելեալ ի գահոյս իւր՝ ի քուն եղեւ։ Ամենեքեան ի քուն էին։ Ես ննջեցի, եւ քուն եղէ։ Ի քուն էին։ Ես ննջեցի, եւ ի քուն եղէ։ Ի քուն լինել մարդկան։ Մինչ չեւ ի քուն մտեալ էր նոցա։ Չէ՛ նմա համարձակ ի քուն մտանել։ Որպէս ոչ ննջէ, եւ ոչ ի քուն երթայ պահապանն իսրայէլի։ Մի՛ զքնով անկանիցիմք.եւ այլն։


Քունեմ, եցի

vn.

to sleep, to repose, to take rest;
to lie with, to sleep with a woman, to know her;
— ընդ հարս, to sleep with one's fathers.

NBHL (1)

Եւ եթէ ննջեսցես, հեշտալի քունեսցես։ Ոչ քունես ի գահոյս փղոսկրեայս։ Այժմու մարդիկս եւ ի տունջեան քունեն. բայց նա եւ ի գիշերի ի հոգս էր։ Ի գիշերի ոչ քունէ անձն նորա. (Ածաբ. մկրտ.։ Բրս. հայեաց.։ Ոսկ. սղ. ՟Ծ։ Լմբ. սղ.։)


Քաղբան, աց

s.

galbanum;
— երեւելի, transparent -.


Քաղցրասնոյց

adj.

brought up tenderly, in delicacy, delicate.

NBHL (1)

Քաղցրասնոյց հայհոյիչ, զաւակ հայրատեաց. (Նար. ՟Խ՟Ը։)


Քանոն

cf. Կանովն.

NBHL (1)

Քանոնումն եւ կանգնումն պիտանանայ եւ հիւսն։ Մատեաւ առ քանուն գահոյիցն։ Իբրեւ զլար եւ զքանոն շինողաց։ Եթէ քանոնն թիւր իցէ, քանի՞ մանաւանդ ոյք ուղղին նովաւ. (Անյաղթ վերլծ. արիստ.։ Յուդթ. ՟Ժ՟Գ. 8։ Վրդն. օրին.։ Սարգ. յկ. ՟Ը։)


Քահանայական, ի, աց

adj.

sacerdotal, priestly;
—ք, priests.

NBHL (1)

Ո՛վ աստուածային եւ քահանայական գլուխ։ Բազմեցուցին ի քահանայական գահոյս։ Քահանայական խորհրդածութեամբք, կամ շնորհիւ։ Քահանայականս աղօթիւք։ Աղօթք քահանայականք։ Քահանայական նուիրմամբ. (Ածաբ.։ Ճ. ՟Բ.։ Յճխ.։ Մանդ.։ Խոսր.։ Նար.։)


Այգորեմ, եցի

NBHL (1)

Իբրեւ եղեւ ժամ այգորելի թագաւորին պարսից, եւ ամենայն թագաւորք եւ իշխանք իւր եւ մեծամեծք իւր այգորեալ կային արքային պարսից, յամեաց (Արշակ) գալ յայգորել թագաւորին պարսից Շապհոյ. (Բուզ. ՟Դ. 20։)


Անզօրական

NBHL (1)

Վասն ձեր ասէ հայհոյիմ, եթէ տկար եւ անզօրական ինչ իցէ, կամ անողորմ եւ անագորոյն. (Ոսկ. ես.։)


Անփառաւորութիւն, ութեան

NBHL (1)

Զինչ գործիցէք, ի փառս աստուծոյ արասջիք. դուք աւադիկ հայհոյութիւն եւ անփառաւորութիւն գործէք զինչ գործէքդ. (Ոսկ. կող.։)


Կայ, Կայք, ից

NBHL (1)

Առ գերագոյն կայիցն հոյլս աղաղակելով գոչեն, բացէ՛ք զդրունս. (Նար. տաղ.։)


Հերեսիովտայք, տայց, տաց

NBHL (1)

Այս հայհոյութիւն հերեսիովտացն է։ Զի խցցէ զբերանս հերեսիովտացն. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)


Հոմասեռ

NBHL (1)

Նշանս այս առաւելաւ ի խումբս եւ ի հոյլս հոմասեռիցն (փայտից). (Նար. խչ.։)


Ղօղանջանք

NBHL (1)

Ղօղանջօքն հայհոյութեան, եւ վասըն թքոյն՝ ի յիս գըթա՛. (Շ. այբուբ.։)


Միտեմ, եցի

NBHL (1)

Նաեւ ոչ զկնի շապհոյ միտեցաւ ամենայն սրտիւ. (Խոր. ՟Գ. 19։)


Նօթճեմ, եցի

NBHL (1)

Նօթճելով պատմեն (արարածք) զհոյակապ նազաբանութիւն պանծանաց (գարնան). (Պիտ.։)


Շողոքորթութիւն, ութեան

NBHL (1)

Զդառնութիւն հայհոյութեան եւ բամբասանաց, երդմնահարութեան, եւ շողոքորթութեան. (Գր. հր.։)


Չարաբանութիւն, ութեան

NBHL (2)

Չարախօսութիւն. բան չար. եւ Լուտանք. հայհոյութիւն. յիշոցք.

Ոչ զհայհոյչացն հնարաւոր չարաբանութիւն կապտեցեր. (Նար. ՟Լ՟Զ։)


Սրատեսիլ

NBHL (1)

Բա՛ց են աչք մտաց մերոց, եւ սրատեսիլ եմք մարմնոյ աչօք։ Լուսաւորին միտքն, եւ լինին յոյժ սրատեսիլք։ Փոյթք էին ի հայհոյութիւն, եւ սրատեսիլք ի ձաղանս անարգանաց նորա. (Եղիշ. ՟Ը. եւ Եղիշ. խաչել.։)


Քինահանութիւն, ութեան

NBHL (1)

Քինահանութեան անարգանաց շապհոյ։ Քինահանութիւն վրէժխնդրութեան արարեալ։ Ոչ իսպառ քինահանութեամբ վարիլ առ հարկատուսն եւ առ հնազանդս իւրեանց. (Արծր. ՟Ա. 15։ ՟Բ. 2։ ՟Դ. 11։)


Աւագ, աց

adj.

greater, eldest, oldest, senior;
chief, first, noble, nobleman;
prior, superior;
— շաբաթ, holy-week;
— ուրբաթ, good-friday;
— սեղան, խորան, high altar.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մեծ, երևելի, պատուական բարոյապէս և նիւթապէս, թէ՛ անձերի և թէ՛ իրերի համար ասուած)» ՍԳր. Եզն. Ոսկ. ես։ և մտթ. Վեցօր. 142. հմմտ. «Ո՛չ տղայոյ ոք աւագ բանս խօսի» Եզն. «Փոքր որ ի նոսա, կե-իակուր է աւագին» Վեցօր. 142։ Որից աւա-գագոյն Եզն. աւագախումբ Բուզ. աւագամե-ծար Գ. մկ. ա. 11. աւագանալ Ոսկ. մ. բ. 21. Բուզ. աւագանի «իշխաններ» Սգր. Ագաթ. աւագափող «մեծ փող» Ես. իէ. 13. աւագո-րեար Բուզ. աւագոյթ «ծերութիւն» Բ. մկ. զ. 23. աւագութիւն «իշխանութիւն» Ա. մկ. բ. 51. Ագաթ. անաւագ «փոքր, տկար, խեղճ» ՍԳր. Ոսկ. ես. Եզն. անաւագակեր «կեղեքող» Վեցօր. 143. անուագիլ «մաշուիլ, տկարա-նալ» Ոսկ. ա. տիմ. ժբ. (կարդա՛ անաւագիլ՝ ինչպէս ունի Յհ. կթ.). գեղջաւագ Կանոն. յի-շոցաւագ «հայհոյողների վրայ հսկող ոստի-կան» Կիր. էջ 171. հեծելաւագ «հեծելազօր-քի գլխաւորը» Ուռհ. 425, 357. հարիւրա-ւագ, հազարաւագ «հարիւրապետ, հաղարա-պետ» Տաթև. ամ. 633 և այլն։


Աւշակ

cf. Օշակ.

Etymologies (1)

• [arabic word] ︎ uša, ասոր. [syriac word] ︎ avšaq «անուշադ-րի խէժ. այս ձևերից ծագում են հյ. աւշան. օշակ, օշ, աւշախ.-ասւում է նաև արաբ. [arabic word] vašaq, պրս. [arabic word] vaša, որոնցից ծագում են վաշախ, վաշաղ. Կամուսի արա-բերէն հոյակապ բառարանը (թրք. թրգմ. Ա. էջ 373) բառս համարում է բուն պարսկերէն, յետոյ արաբացեալ և նոյնից է համարում թրք. [arabic word] čadər ušaγə կոչուած խէժը, որ է ըստ Будaговъ 1, 137 «əum-mi ammoniacum»։-Հիւբշ. 262։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

Etymologies (1)

• «մի տեսակ զգեստ է» Յես. է 21 Տեսի յաւարին ամղան մի նկարէն (եբր. [hebrew word] ardereϑ «վերարկու», յն. Ֆιλή «լեշկ մաշկ, մի տեսակ պարսկական գորգ»). այս բառը բացատրելով Եղիշ. յես. էջ 174՝ մեկնում է «ասրեղէն հանդերձ». Ստեփ. ւեհ կարդում է ամաղան. Ս. Գրքից դուրս գըտ-նում եմ բառիս համար երկու օրինակ ևս. Ամղանք տարածեալք. Ոսկ. ճառք 364. Զգա-հոյսն, զամղանսն, ղառտնին զդենլիսն. Ոսկ ճառք 471։


Բասիր

cf. Բասրելի.

Etymologies (1)

• «պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

Etymologies (1)

• «ապաստանի տեղ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուա» կեղծ Շապհոյ Բագրատունւոյ պատմութեան մէջ, էջ 43 «Ապա է՞ր է զի նստիս ընդ դրուց քաղաքին. բաստ է. այս քաղաքս քո է և այդ բարձր աշտարակս զի՞՝ է քեզ. ասա ինձ»։


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. qun-կամ qhun-ձևից, որից են նաև ալբան. un՛, hun՛ «ցած-րացնել, ստորացնել, խոնարհեցնել», un'em, hun'em «իջնել, խոնարհիլ, կռանալ, ստո-րանալ», un'εte, hun'εtε «խոնարհ, ցած, փո-քըր, ստոր», գւռ. ul', ul'em նոյն. նշ, ռուս. գւռ. xинить «նախատել, յանդիմանել, կշտամբել», սերբ. hina «խաբէութըւն», hi-niti «խաբել, կեղծաւորիլ», ռուս. xилыи «թոյլ, թօշնած», пօ-xилыи «ծռած, խոնար-հած». ւեհ. chunaç «ծռել», pochyly «ծուռ, կոր, ցածր», սերբ. pri-hil «խոնարհ» ևն (Berneker 413), ռուս. xулить «հայհոյել. պարսաւել, վատաբանել», չեխ. chulostivy «փոքրոգի, թոյլ» (անդ, էջ 406)։-Աճ.


Խէժ

cf. Խիժ.

Etymologies (1)

• Brosset, JAs. 1834, 369-405 իրար լծորդ է դնում խէժ, խոյզ, հոյզ։ Հիւնք. խից բառից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 թրք. քըն, ղըճ ձևի հետ, որ բառա-րաններում չեմ գտած։ Շանիձէ ЗВО 22 356 ինգիլ. խիզ «այծի ճարպ» բառի հետ։ Մառ ИАН 1917, 324 ավար. փիծ «ձիւթ»։


Խիւս, ի

s.

hasty-pudding;
gruel;
paste;
starch.

Etymologies (1)

• Karst, Յուշարձան 408 հոյզ բառի


Խոյզ, խուզից

s.

search, inquisition, inquest, perquisition, research, examination;
— եւ խնդիր, strict inquiry;
— արկանել, ի— եւ ի խնդիր արկանել, ի— եւ ի խնդիր լինել, — եւ խնդիր առնել, to search, to examine, to inquire strictly, to pry into;
— եւ խնդիր առնել ումեք, to be in search of, to trace, to follow the tracks.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. յն. ἐšέ́τασις, լտ. quaestio, inauisitio։-Brosset JAs. 1834. 369-405 լծ. խէժ, խոյզ, հոյզ։ Հիւնք. յոյզ բառից։ Karst, Յուշարձ. էջ 428 թթր. is, ez, az «հետք, որոնում», 430 թթր. kóz, gōz «տեսնել, փնտռել»։


Լի, ոց

adj. adv.

full;
superabundant, copious;
fully, completely, thoroughly, entirely;
perfectly;
լի առնել, to fill, to load, to heap;
զբազում լսելիս լի արար բանն, many have heard him;
լի լինել, cf. Լիանամ;
լի եւ լի, cf. Լիուլի;
լի ափով, ձեռօք, by handsful, profusely, generously;
լի աւաբաւ, loaded with booty;
լի փառօք, covered with glory;
լի աւուրք, full of years, old;
լի մտօք, sensible, judicious, wise;
լի երախտագիտութեամբ, full of gratitude, of affection, of faults;
զաւուրս տասն լի, ten entire days;
լի կատարեալ, բովանդակ, perfectly full, entire, complete, perfect, cf. Լիակատար;
լուսին լիով լուսով նկարեալ, full moon;
բաժակ գինի լի արկանել, a glass of wine full to the brim;
լի զհասակ մարմնոյն ունել, to be adult, to arrive at man's estate;
լի են բերանք նոցա ծաղու, they are full of laughter, of merriment;
լի ասացեր, you are quite right.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. plē-արմատից. հմմտ. սանս. prā, piparti, prnáti, prnoti «լցնել, յագեցնել, ճոխացնել, լիացնել», pur-há-, prāna-«լի», հպրս. paru-«շատ», զնդ. nar «լցնել», pərəna «լի», pouru-«շատ», frana «ւրութիւն», պհլ. պրս. քրդ. աֆղան բելուճ. ❇ pur, զազա piru «լի», հին-դուստ. pura «լի», գնչ. perdo «լի», perava «լցնել», բոշա por, p'or «լի», յն. πλήρης «լի», πίμ-πλημι «լնուլ» (կտր. πλησε), πληρόω «լցնել, լրացնել», πλέως «լի», πολυς «շատ», հոմեր. πλεῖος «լի», լտ. plēnus «լի», plēri-que «մեծամասնութիւնը», pleo «լըց-նել», ex-ple-nu-nt «լնուն», հիռլ. iI «շատ», lia «շատերը», lān «լի», linaim «լնում», lo-ur «բաւական», կիմր. llw-r «ամբողջ, բոլո-րովին», llawer «շատ», հիսլ. fleiri «շատ», գոթ. հբգ. filu «շատ», գերմ. fullen «լցնել». ❇iel «շատ», voll «լի», լիթ. pilnas, pilus «լի», հպրուս. pilnan «բոլորովին», հսլ. plunū, ռուս. полно, полныи «լի», ալբան. pl'ot «լի» ևն (Walde 592, Boisacq 783, 795, Trautmann 218, Horn § 294 ևն, Po-korny 2, 63-65, Ernout-Meillet 743)։ Այս բոլորի հնխ. արմատներն էին pel, pol, pl, երկավանկ pelē-, ple-«լցնել, լնուլ»։ Մեր բա-ռը ծագում է ստորին ձայնդարձի plēyo-ձեից (>հոմեր. πλεῖος «լի»), p նախաձայնի սո-վորական անկումով, որ տեղի է ունեցել նաև ուրիշ լեզուներում. ինչ. հիռլ. il, lia, līnaim, կիմր. llwyr, ինչպէս նաև սպան. lleno «լի», llenar «լնուլ», որոնք ճիշտ մեր աստիճանին ևն հասած։ Մասնիկների կողմից հայ բա-ռերին համապատասխան են յն. πλήρης, լտ. plērus, կիմր. llwyr=հյ. լիր, զնդ. pə-rəna, սանս. prānā-, լտ. plīnus=հյ. լնուլ ևն։ Հնխ. միւս արմատաձևերի ածանցներն ևն հայերէնի մէջ՝ յղի, յոլով, հոյլ. տե՛ս նաև հեղուլ, հալել, ողողել։-Հիւբշ. 452.


Թաթախ

adj.

covered, overspread;
wet, moistened, immersed, soaked, imbued;
dirty, muddy.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. თათხვა թաթխվա (որ և դա-թաթխվա, միթաթխվա) «ապականել, կեղտո-տել. 2. անարգել, հայհոյել» (հմմտ. գւռ. վերջին ձևերը), ուտ. թաթախում «Ծննդեան և Զատկի նախորդ երեկոն», թաթախում բաքսուն «թաթախուիլ, պասր լուծել Նաւա-կատիքին»։


Թախթ

cf. Թաղթ.

Etymologies (2)

• «գահ, գահոյք» Կոստ. երզն. էջ 130 (Չթողու ինք սուլտան, ոչ փատիշահ ի թախթ). յատկապէս՝ թախթ ի զառ «ոսկի գահ» էջ 131. գրուած է թախտ Վրդ. պտմ. հրտր. Էմինի, էջ 212 և թաղտ Գնձ. տպ. Վե-նետ. էջ 46. «Ի Գառնի, հուպ առ զարմանա-ի թաղտն Տրդատայ»։-Վերջին երկուսը յե-տին յաւելուած են. Վարդանի վէնետկեան հրատարակութիւնը ունի նոյն տեղը՝ էջ 161 գահոյք։

• = Պրս. [arabic word] taxt «գահ, գահոյք», որի վը րայ աւելի ընդարձակ տես տախտ։-


Երիզ, ոյ

s.

band, bandage, ligature, fillet, string.

Etymologies (1)

• , ո հլ. «երկար և նեղ կտաւի շերտ՝ իբր կապ» Բրս. գոհ., որից՝ երիզապինդ Յհ, ժա. 44. երիզապնդեալ Մամբր., երիզապըն-դեայ Նար. բայց երիզ նշանակում էր նաև «բարակ ազնիւ կտաւ, որ ծանրագին գահոյք-ների երեսն էին քաշում». այս իմաստով ա-ռանձին չկայ գործածուած, բայց սրանից է կազմուած երիզապատ «վրան կամ երեսը բարակ կտաւ քաշած» Առակ. ե. 16 Ոսկ. ե-փես. Մծբ.։-Նոր գրականում երիզ նշանա-կում է «մի տեսակ շատ նեղ ժապաւէն՝ որ հագուստի եզերքն են կարում»։-Երիզ բառը հին մատենագրութեան մէջ արմատական ձևով աւանդուած չէ. ունինք միայն վերոյի-ռեաւ ածանցները և մէկ անգամ էլ գրծ. երի-զովք ձևը. բնական է որ հայերէնի ձայնա-փոխութեան օրէնքների համաձայն՝ սրան-ցից պետք էր ենթադրել *երէզ ուղղականը, ինչպէս ունի ՋԲ. բայց ՆՀԲ անուշադրու-թեամբ դրած է *երիզ, և այս սխալը բառա-րանների միջոցով ամէն տեղ տարածուած է։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

Etymologies (1)

• նալ», հյ. ջանալ և սանս. կունա «ոյժ, ռօրութիւն»։ Չուբինով համեմատում է վրաց. գոնի, թուշ. գոն «բանականու-թիւն, ծանօթութիւն»։ Հիւնք. քուն բա-ռից։-Թիրեաքեան, Հայ-երան. ուսու-մըն. էջ 141 պհլ. kūnišn «գործ» բառի հետ։ Petersson. KZ, 47, 255 սանս. vánati «ցանկալ, սիրել, շահել, ձեռք բերել», հիսլ. vinna «աշխատիլ, շահիլ, նուաճել», անգսք. winnan «կռուել, շա-հիլ», հբգ. winna «կռիւ», wān «յոյս» ևն բառերի հետ։ [Գուն. գործածուած է նորագիւտ կեղծ Շապհոյ Բագրատունւոյ Պատմութեան մէջ, էջ 63 «Հեծի՛ր, որդեակ Դերէն, ինչի՞ գուն ես» -հասարակ ձեռագրական սխալ է և պէտք է կարդալ քուն «քնած, քնացած»։ Հմմտ. նոյն ձեռագրի մէջ այլուր գրուած գնար՝ փոխանակ քնար։


Դակու, աց

s.

adze, axe.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։


Դրակոնդիկոն

s. bot.

dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.

Etymologies (1)

• = Յն. *δραϰοντιϰὸν բառն է, որ սակայն չկայ Bailly-ի հոյակապ բառարանի մէջ, ինչպէս նաև Sophocles-ի մոտ, բալզ հմմտ. δραϰόντειος «վիշապաձև», δραϰοντίας «մի տե-սակ ազնիւ քար», δραϰόντιον «նուիճ խոտը», որոնցից փոխառեալ են լատ. dracunculus «նուիճ», draconitis, dracontia «վիշաաա-քար, որ ըստ հնոց դանւում էր վիշապի գլխում», dracontium «նուիճ», dracunculus «փոքր վիշապ, torsade en or, ոսկեայ ոլո-րուն զարդեր, ծոպ»։-Հիւբշ. 347։


Գահաւոր, աց

adj. s.

that keeps a seat;
page of the hack stairs;
throne.

Etymologies (1)

• ՆՀԲ գահոյք բառից։ Առաջին անգամ Lagarde, Sуmmicta, 48 համեմատեց պրս. բառի հետ, Տէրվ. Մասիս, 1881 մայիս 8, գահ բառից է դնում։


Գանգ

cf. Գանկ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Պլ. գանգ, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Սեբ. գ'անգ, Ռ. քանգ, Տիգ. քmնգ, Ոզմ. գ'νmնգ, Մկ. գ.mնգ., Ասլ. գ'անգ, գ'այ, Հճ. գ'օնգ, Հմշ. կօնգ. մեծ մասամբ պա-հուած է միայն հայհոյութեանց մէջ։


Գանկ, ի, ից

s.

skull, cranium.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Պլ. գանգ, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Սեբ. գ'անգ, Ռ. քանգ, Տիգ. քmնգ, Ոզմ. գ'νmնգ, Մկ. գ.mնգ., Ասլ. գ'անգ, գ'այ, Հճ. գ'օնգ, Հմշ. կօնգ. մեծ մասամբ պա-հուած է միայն հայհոյութեանց մէջ։


Գէջ, գիջի, ոյ

adj.

humid, moist;
lewd, libidinous;
— ականջաց, ear-wax.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2hoidh-io-ձևից սրա հետ հմմտ. հսլ. židukù «ջրոտ, թառ». židosti «խոնաւութիւն», սլով. židèk «հե-ղուկ, ջրալի, ճկուն, դիւրաթեք», խորվաթ. židak «հեղուկ», սերբ. židak, žitka «հե-ղուկ, ջրալի, ճկուն», židina «ջրալիութիւն, անխինութիւն (ապուրի, կաթի համար ա-նուած)», ռուս. жидкiи «հեղուկ, ջրալի, ճկուն», жижe «աւելի հեղուկ, ջրալի», жи-кa «հիւթ, հոյզ», жидять «հեղուկ ջրալի լինել, ջրիանալ», որոնք ծագում են հնխ. g'haidh-ձևից։


Դմակ, աց

s.

tail of a sheep.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Տփ. դմակ, Ննխ. դմագ, Ախց. Երև. Կր. Ոզմ. Ջղ. դ'մակ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. դ'մագ, Վն. տմակ, Ռ. թմագ (այս վերջինը գործածւում է միայն «յետոյք» նշանակու-թեամբ՝ ղմակս կեր հայհոյանքի մէջ). Ղրբ. Վն. տմmկ, Սլմ. տմmկ՝, Ագլ. դմօկ, Տիգ. թըմմmգ, Ասլ. դ'ամագ, դ'ամայ, Հճ. դ'ը'մօգ, Մրղ. տիւմmկ, Շմ. տիւմmգ.-գաւառական ների մէջ ստացել է մի քանի նոր նշանակու-թիւններ. ինչ. «յետոյք. 2. ականջի բլթակ. 3. դարբնոցի սալի յետևի լայն մասը».-նոր բառեր են՝ դմակաւոր, անդմակ, դմակալի, դմակաջուր.-թրքախօս հայոց մէջ կայ Ատն garn-dumbaq «գառնադմակիկ» (բոյսը), ո-րի երկրորդ մասը հյ. դմակ բառից ձևափո. խուած է (Արևելք, 1882 նոյ" 8-9)։


Ակումբ, ակմբի, ից

s.

circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.

Etymologies (1)

• , ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։


Անագ, ի, ոյ

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Չի գործածւում. այժմ կայ միայն կլեկ և թուրքերէնից փոխառութեամբ խա-լայ։-Արև. մամուլ 1895, էջ 764 այս բառից է դնում անգտել Մն. «հայհոյել», մանաւանդ «սաստիկ հայհոյել», իբր թրգմ. տճկ. qalay-laman «անագով զօծել. 2. փխբ. սաստիկ հալհոյել»։