Your research : 178 Results for հ

Entries' title containing հ : 6058 Results

Թոհ եւ Բոհ

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։

• = Ասոր. [syriac word] toh wə woh, եբր. tohu vā bohu «ամայի և ա-նասւատ». հմմտ. արաբ. [arabic word] tīh «անա-պատ, լաբիւրինթոս». սրանից է փոխառեալ նաև ֆրանս. tohu-bohu «մեծ անկարգու-թիւն, խառնակութիւն»։-Հիւբշ. 303։

• ՆՀԲ բոխ՝ լծ. բաւիղ, վախք. բոհ՝ բառ եբր. պօհու, ասոր. պօհ. թոհ և բոհ՝ բառ եբր. թէհօմ, այսինքն «անդունդք»։ Lag. Btrg. bktr. Lex. 80 բոհ=ասոր. boh։ Վերի մեկնութիւնը տուաւ Lag. Arm. Stud. § 861։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 169 պրս. [arabic word] tohi «դատարկ» բառից։


Անհեթեթ

• «այլանդակ. տձև. անճոռնի, անկարգ» Ոսկ. Եզն. Բուզ. ո-րից անհեդեդութիւն (կամ անհեթեթութիւն) Եզն. ուղիղ գրչութիւնը անստոյգ է դեռ, թէև նոր գրական լեզուն ընդունել է. միայն ան-հեթեթ ձևը։

ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Definitions containing the research հ : 4562 Results