Definitions containing the research հ : 10000 Results

Խառնակրօն, ից

adj.

incredulous, unbelieving, impious;
vulgar;
cf. Խառնագնաց.

NBHL (1)

Խառնակեցիկ վարուք. խառնագնաց. անկարգ. անօրէն. հեթանոս. կամ Գռեհիկ. ռամիկ.


Խառնաձայն

adv. adj.

indistinctly, inarticulately;
not clearly audible, indistinct, confused;
հնչել, to give an uncertain sound;
to utter confused cries;
— շշունջ, confused murmur.


Խառնաղանճ, ից

s. adj.

the mass, the common herd, the multitude, the rabble, the mob;
low, vulgar, plebeian;
— ամբոխ, the lower classes, the common people, the scum or dregs of the people, the vulgar.

NBHL (4)

Կամ ա. δημώδης vulgaris, plebejus. Ռամկական. հասարակ. բազմամբոխ. խուռն. խառնիխուռն. անկարգ. անհարթ.

Խառնաղանջամբոխ, կամ բազմութիւն, ժողովք, քաղաք, գաւառ, կամ զեռունք. հ. կթ.։ Զքր. կթ.։ Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. եւ ապաշխ։ Կորիւն.։ Վեցօր. ՟Է։)

Ըստ հասարակաց խառնաղանջն խօսից. (Ոսկիփոր.։)

Մարդս ունելով բնութեամբ ենթակայ զբանականութիւն (կամ զխօսս), սակայն (առանց քերականութեան՝) խառնաղանճ, եւ հոծ, եւ անյարմար. (Մագ. քեր.։)


Խառնամաղ կոշտ

s.

siftings.

NBHL (1)

Զպիտանացու հողն ի մանրախիճ աւազոյ անտիպարզեն, եւ զխառնամաղ կոչան ի բաց մաքրեն. (Կոչ. ՟Ժ՟Գ.)


Խառնապատում

adv.

related indistinctly, confusedly, without method.

NBHL (1)

Խառնապատում շարժեաց (կամ չարեաց՝ զբանն) վասն հարցողաց զաւերն երուսաղէմի. (Ագաթ.։)


Խառնարան, աց

s. fig.

goblet, cnp, howl;
banquet, feast;
crater;
recipient of the Word (Virgin Mary).

NBHL (6)

ԽԱՌՆԱՐԱՆ κρατήρ crater. որ եւ ԽԱՌՆԵԼԻՔ ասի. անօթ կամ ընդունարան, յոր լինի զըմպելի ինչ կամ զըմպելիս խառնել, կամ արկանել լնուլ, հեղուլ. որպէս կարաս, սափոր, թակոյկք. մանաւանդ ըմպանակ, բաժակ. (յն. քռա՛դիր. ի քեռա՛օ, քերաննիմի, խառնել. քռա՛սիս, Խառնուրդ. ուստի ռմկ. յն. քռասի՛, գինի)

Մերձ դնեմ սեղան բանական, եւ խառնարան հոգեւոր մշտաբուղխ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Կացցէ ի սիրտըս ձեր յստակ՝ խառնարանին անմահ բաժակ. (Շ. յիշ. առակ.։)

Զնոր խառնարանդ հրաշալի նոր խառնման բանին եւ մարմնոյ. (Շար.։)

ԽԱՌՆԱՐԱՆ ՀԵՓԵՍՈՍԻ կոչին ըստ քերթողաց Ճեղքուածք ետնայ հրաբուղխ լերին, ընդ որս հուր եւ մոխիր ի վեր յորդեն. որպէս կրակարան դարբնոցի.

Այլ լեառն է, յորում հուր ելանէ ուժգին եւ հանապազ. եւ կոչի լեառն այն յետնէ. եւ հուրն կոչի խառնարան հեփեսոսի. (Նոննոս.։) յն. Κρατήρες montis Aetnae foramina.


Խառնափնդոր

adj. adv.

embroiled, disordered, intricate, confused;
confusedly, disorderly, pell-mell.

NBHL (3)

ԽԱՌՆԱՓՆԴՈՐ կամ ԽԱՌՆԱԲՆԴՈՐ. συγκεχύμενος confusus ἁμυδρός obscurus ἁσυνάρτητος non connexus, non cohaerens. Խառն եւ շփոթ. խառնիխուռն. խառնակ. տգեղ. անհամեմատ. անյարմար. անդէպ. (փնդոր. Լծ. ընդ լտ. գօնֆունտօ)

Ընդդէմ խառնափնդոր դիմաց սաբելի լիբէացւոց. (Լմբ. հանգ.։)

Զոր թերեւս կարէին եւ մարդիկ դատել՝ խառնաբնդորապէս առ ի յերեւելն հայելով. (Մաքս. նշ. եկեղ.։)


Խառնափնդորեմ, եցի

va.

to throw into disorder or confusion;
to embroil, to confuse, to perplex, to disturb.

NBHL (2)

Խառնափնդորեալ կարգ յեկեղեցւոջ. (Շ. ընդհանր.։)

Զդաս կարգի ցուցանէ զհրեշտակացն, զի ոչ խառնափնդորեալք անմտաբար մի միջոյ գործով ելանեն. (Տօնակ.։)


Խառնելի, լւոյ

s.

cup, goblet, bowl;
liquor, beverage, drink, potion, libation;
crater;
—ք թեւոց, the tiller ropes;
խառնել —ս, to offer, to pour out libations.

NBHL (4)

մանաւանդ՝ ԽԱՌՆԵԼԻՔ, լեաց. Նոյն ընդ Խառնարան. κρατήρ crater, scyphus. որ թարգմանի նաեւ թակոյկ. Սկահ. Սկահաձեւ.

Ոչ եւս շատանայ իմաստութեան խառնելեաւն, եւ ոչ բաւական վարկանի առ ի բժշկութիւն ծարաւոյն զբովանդակ զթակոյկն հեղոլ ի բերանն. (Նիւս. երգ.։)

ԽԱՌՆԵԼԻՔ. κρατήρες . Բերանք հրաբուղխ լերին՝ ըստ վերջին նշ. Խառնարանի.

Հուրն ասի, թէ հեփեստոսի խառնելիքն է. (Նոննոս.։)


Խառնեմ, եցի

va.

to mix, to mingle, to blend;
to join, to incorporate, to unite;
to combine, to amalgamate;
to confound, to confuse, to perplex;
to mix up, to season;
to intermix, to intermingle;
to intertwine, to interweave;
to adulterate, to taint, to tinge;
— բարեկամութիւն, to knit in friendship;
սէր —, to fall in love with;
— զկերակուրս, to lay the cloth, to spread the table, to serve up;
— զօղս ընդ ճարմանդս, to button;
to buckle;
to unite;
— զձեռն իւր ընդ ձեռն ընկերի, to take one another by the hand;
խելս —, to exert all one's powers of ingenuity;
— ի ծով, to sail in the open sea;
զխորս —, to swim in the sea;
— զանձն, to meddle, to intermeddle, to interfere, to interpose, to intrude.

NBHL (16)

κεραννύω, συγκεράννυμι, μίσγω , μίγνυμι, ἑπιμίγνυμι misceo, commisceo, immisceo ζυγόω, συζευγνύω, συνάπτω copulo, conjungo συμπλέκω complico, connecto եւ այլն. (լծ. յն. քէռաննի՛օ. թ. քառըշտըրմագ ). Ընդ միմեանս յարել զհիւթս, միացուցանել, զանգել, բաղադրել, շփոթել, եւ Լնուլ կամ արկանել զըմպելին յըմպանակն.

Խառնեաց ի խառնարանս զգինի իւր։ արբէ՛քզգինի իմ, զոր խառնեցի ձեզ։ Խառնեն զցքին։ Եւ զգինիդ խառնեալդիցես։ Զբաժակն որով խառնեցեն, խառնեցէ՛ք դմա կրկին։ Տէր խառնեաց նոցա ոգի մոլորութեան (որպէս զըմպելի)։ Զոր օրինակ զջուր ընդ գինի ոք խառնէ։ Գինի ընդ լեղի խառնեալ։ Որոց զարիւնն խառնեաց զպիղատոս ընդ զոհս նոցա։ Որպէս ծով ապակեղէն խառնեալ հրով.եւ այլն։

Զատանէր իւր հօտս առանձինն, ւ ոչ խառնէր զնոսա ի խաչինս լաբանու։ Խառնեցարուք ի տէր իմ արքայ ասորեստանեայց, կամ ընդ տեառն իմում արքայի.եւ այլն։

Խառնեսցես զփեղկսն ի միասին։ Խառնեսցես զօղսն ընդ ճարմանդսն։ Չափ երկրորդ պարսպին. որ ելանէր եւ խառնէր յանկիւնս աշտարակին։ Թեւք խառնեալ ընդ միմեանս։ Չափեաց զկողմանստանն խառնեալ։ Յաշխարհամար խառնել։ Զայն աւուրս եւս խառնել ի տօն տարեկանաց. եւ այլն։

Խառնի յեկեղեցի աստուծոյ. հ. իմ. ատ.։)

Սքանչելիս ընդ սքանչելիս խառնէ, նշան ընդ նշանս խառնէ (աւետարանիչն), զի հաւատք աճեսցեն առ մարդիկ. (Երզն. մտթ.։)

Եւտիքէսն յիմարաբար բարբառի. ասէ, ոչ ինչ խառնեաց ի կուսէն յանխառն աստուածութիւնն. հ. իմ. երեւ.։)

Որ ընդ հողեղէն բնութեան մերոյ խառնեցեր զբանական հոգիս. (Շար.։)

Խառնել զմեզ ընդ աստուած, կամ զկամս մեր ընդ կամս աստուծոյ, կամ զսէր մեր ընդ աստուծոյ. (Լմբ. սղ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ը։ Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Խառնել կամ խառնիլ ի գունդն քրիստոսի, կամ ի թիւ արդարոց, կամ ի սուրբ գառինս, կամ ի գունդ հրեշտակաց, կամ ընդ երկնային զօրութիւնս. (Ագաթ.։ Եղիշ.։ Շ. թղթ.։ Շար.։)

Զանսահման սրտին կամսն խառնեցի յամենայն հեշտութիւնս. (Լմբ. ժղ.։)

Նյլազգիքն եկին հասին եւխառնեցան ի հովիտս։ Եղեւ պատերազմն խառնեալ. (՟Բ. Թագ. ՟Ե. 18։ ՟Ա. Մակ. ՟Թ. 13։)

ԽԱՌՆԻԼ. Յարիլ կամ կապիլ սիրով. հաղորդակից լինել. ոգեխառնիլ.

Եկեղեցին հեթանոսաց եւ հրէից, որ քրնստոսիւ առ միմեանս խառնեցան. (Շ. ՟ա. պ. ՟Ի՟Բ։)

Այս հիւթականութիւն օրհնութեան ձիթոյս, յորում սուրբ երրորդութիւնդ խառնեցեալ միաւորի. (Նար. ՟Ղ՟Գ։)

ԿՈյս՝ ընդ որում ոչ այլ խառնեցաւ. (Փիլ. քհ.։)


Խառնիխուռն

adv.

confusedly, tumultuously, disorderly, at random, right and left, right or wrong, helter-skelter, pell-mell;
— բանք, rigmarole;
— խօսել, to bungle, to stammer out.

NBHL (5)

Խառնիխուռն օցտելով երթեւեկել (հիւլէից)։ Խառնիխուռնվարիլ, կամ խոստանալ. (Եզնիկ.։)

ԽԱՌՆԻԽՈՒՌՆ. ἀπλῶς simpliciter ἁδιορίστως indeterminate. Անխտիր. անորոշակի. պարզաբար. ընդհանրապէս.

Ոչ գումարեաց խառնիխուռն զամենեսեան, այլ զընդոծինս հաւատոցն. (Սեբեր. ՟Է։)

Խառնիխուռն առ ամենեսեան ճառէ զերանութիւնսն։ Ոչ խառնիխուռն ասաց, թէ եկն եհաս արքայութիւնն, այլ թէ ի վերայ ձեր. (անդ. ՟Ա. 8. 15։ ՟Բ. 16։)

Զաղաւնոյնլռեցին, եւ հաւս խառն ի խուռն անուանեցին. (Եւս. քր. ՟Ա։)


Խառնիճաղանճ

cf. Խառնաղանճ.

NBHL (4)

Խառնիճաղանջս տէրութեան իւրոյ. հ. կթ.։)

Խառնիճաղանջն հեբրայեցւոց. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Ոչ տգէտք եւ խառնիճաղանջք։ Խառնիճաղանճ տգիտաց յամենայն ժամ լսէք. (Նար. ՟Հ՟Բ. Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

Ոչ ի խառնիճաղանջ գռեհիկ յումեքէ մարդոյ հարար. (Պտմ. աղեքս.։)


Խառնոց

cf. Խառնելի.

NBHL (1)

Առեալ մովսէսի զկէս արեանն, ի մերքս ի խառնոցսն հեզոյր։ Զայն որ ի խառնոցն առեալ արիւն՝ ցանէր. (Փիլ. ել. ՟Բ։)


Խառնուած, ոց

s.

mixture, composition, compound;
temper or tempering;
paste, luting;
complexion, constitution, temperament, nature;
junction;
consanguinity, relationship;
conjunction, union;
the sense of feeling, touch;
tie, bond;
concert, harmony

NBHL (9)

μίξις mistura κράσις temperatio εὑκρασία temperies եւ այլն. Խառնումն, բաղադրութիւն հակակայ պարզութեան. բաղկացութիւն, եւ իրք բաղկացեալք կամ զանգեալք.

Չորեակ տարերցս խառնուածոցս լինել հմուտք. (Պիտ.։)

Աշխարհս ի յօդուածոց, եւ ի պէսպէս բնութեանց, եւ ի խառնուածսն երից մասանց։ Որ զխառնուածսն յարմարեալ կազմէ. (Եղիշ. ՟Բ։)

ԽԱՌՆՈՒԱԾ. Խառնումն հիւթոց ի մարմինս մեր ի բնէ. եւ Հիւթքն գլխովին.

Առ ի լինել առողջութեան՝ պարտ է գոլ չափաւորութիւն ամենայն խառնուածոյն։ Որ ի ցուրտ խառնուածոյ է, նա ի հնրկէ ողջախոհ գոյ. (Սահմ. ՟Գ. ՟Ժ։)

Խառնուածք բնութեանն փոփոխին ըստ հասակին աւ ըստ ժամանակին։ Ոչ զնոյն ունիմք անձն, այլ ըստ խառնուածին։ Բնութեամբ առողճք եւ հիւանդոտք, են ի խառնուածէն. (Նիւս. բն.։)

Պատմութիւնք (քրիստոսի) են խառնուածովք. աստուածեղէնք են ամենեքեան, եւ մարդկեղէն. (Եփր. համաբ.։)

Հրեշտակագունդ խառնուածով տուն առ տուն երգ առեալ. հ. իմ. ատ.։)

Արիութիւն՝ խառնուած՝ սիրով ընդ միմեանս՝ զօրինակ միոյ մարմնոյ պահեսցուք ի մեզ. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)


Խառնուածոյ, ից

adj.

composed, prepared, compounded;
seasoned.

NBHL (4)

Խունկ եւայս խառնուածոյ, անուշահոտ՝ յազնիւ փայտից. (Վրդն. սղ.։)

Որք գեղս ինչ բժշկեկեանս՝ խառնուածոյս եւ դժնդակագոյնս ըմպիցեն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Վասն հանդերձից դարձեալ հրամայէ, եթէ խառնուածոյ մի՛ զգենուցուն. (Եփր. ել.։)

Որ ձայնս խառնուածոյս գեղգեղեալս նուագս նուագս հանէ. (Վեցօր. ՟Դ։)


Խառնութիւն, ութեան

s.

mixture, composition;
incorporation, junction, union.

NBHL (4)

Իբր զճնշումն խառնութեան խնկոց։ Միայն մեղսամարգ, խառնութիւն ներհակական. (Նար. կուս. եւ Նար. ՟Ծ՟Ե։)

Որչափ յաճախեաց նա զխառնութիւնս իւր ի բազմականս նոցա, եւ այլն. (Եփր. համաբ.։)

Վասն ժողովոյն նոցա, եւ վասն խառնութեան նոցա։ Խառնութիւն այնոցիկ՝ որ ոչ միաբանէին գործոցն նոցա, պակասութիւն եւ պատաղիչ համարել էին նոցա. (Եւս. պտմ. ՟Բ. 17։)

Զկերակուրս եւ զմպելիս, եւ զխառնութիւնս, եւ որ այլ եւս մարմնաւոր հեշտութիւնս. (Ի գիրս խոսր.։)


Խառնումն, ման

s.

cf. Խառնուած;
— զօրաց, engagement, conflict;
— գետոց, confluence of rivers.

NBHL (2)

Ըստ խառնմանիմն յարմարութեան հակառակաբար նուագեն երգս. (Փիլ. լիւս.։)

Զի արդ երկինք հաստեցան, կամ յորմէ՞ հիւթոյ, եւ կամ զինչ նորին խառնումն. (Աթ. ԺԲ։)


Խառնուրդ

s.

mixture;
jumble, medley;
conflict, close fight, engagement, action;
union, reunion;
carnal connection;
confluence.

NBHL (2)

Ամենեցուն խառնուրդք լինէին. հրեշտակք բնակակիցք մարդկան, եւ մարդիք հաղորդք հրեշտակաց. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Խառնուրդքհրեշտակաց եւ մրդկան. (Ագաթ.։)


Խարաբուզ

s.

cooper's adze;
plane.

NBHL (2)

Բառ անյայտ. որ թուի Մամուլ, կամ Քերիչ հիւսանց.

Այլ նոցա լեզուքն քերեալ են ի հիւսանց խարաբուզս. յն. լոկ ի հիւսնէ. (Բարուք. թղթ.։)


Խարազանեմ, եցի

vn.

to whip, to scourge, to lash, to thrash, to flog.

NBHL (2)

ԽԱՐԱԶԱՆԵԼ ԽԱՐԱԶԱՆԻԼ, Խարազանաւ հարկանել. ձաղկել, իլ.

Լսեմ զխարազանիլն արքային անմահից. (Զքր. կթ.։)


Խարազնազգեաց

adj.

wearing sack-cloth;
— լինել, to wear haircloth.

NBHL (2)

Խարազնազգեց զձեզ ի մարդկանէ քո տեսանիցէ։ Արս կուսակրօնս խարազնեազգացս. հ. կթ.։)

Որպէս մ. Խարազնազգեաց շրջիլ, կամ կրօնաւորեալ. (ՃՃ.։ Յհ. կթ.։)


Խարազնազգեստ, ի, ից, ուց

cf. Խարազնազգեաց.

NBHL (2)

Թողեալ այնուհետեւ զպերճագոյն հանդերձսն, խարազնազգեստ եղեալ։ Արք կրօնաւորք խարազնազգեստք. (Խոր. ՟Գ. 31. 49։)

Պահոց, եւ հսկման աղօթից, եւ խարազնազգեստուց. (Արշ.։)


Խարակաձեւ

adj.

steep, cragged, rocky.

NBHL (1)

Ըստ օրինակի գազանեղէն աշտարակաց խարակաձեւ հաստատեալ կան. (Վեցօր. ՟Թ։)


Խարակեմ, եցի

va.

to burn, to scorch, to tan, to brown;
to toast;
to heat, to warm;
to imbibe, to anoint.

NBHL (2)

Ի ջերմութիւնս խարակեալ, եւ ի հեշտ արեւս. (Բուզ. ՟Դ. 13։)

(յորմէ ռմկ. խարկել) Խարել. խահրել. կիզուլ. տոչորել. խանձատել. այրել. աղանձել. (լծ. յն. քաւմադի՛ղօ, թ. գավուրմագ ).


Խարան, աց

s. med.

cautery;
cauterization;
blister;
brand;
(կնիք) brand-iron;
—ս արկանել, —ս ի վերայ դնել, ի —ս մատչել, to cauterize.

NBHL (4)

Հրացեալ երկաթոյն խարանացն։ Խարան յիսուսի է (նա), որ արհամարհէ զքեզ կամ բամբասէ, այլ բուժէ զքեզ ի սնափառութենէ. (Վրք. հց. ՟Ի՟Զ. եւ ձ։)

Խարանօք խստագունիվք հատանեմք։ Խարանօք եւ դեղօք. (ՃՃ. Շ. թղթ.։)

Խարանս արկանէ արտաքոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Զամբարեալ չարաւ մահացու վիրիս՝ խարանաւ բանիս արտաքս հերքել։ Չիք սպեղանի իբր իսրայէլի առ անչափութիւն խարանացն մատուցանել։ Զխարանս հատուածոցն բարձեալ եւ մաքրեալ դեղովք ողորմութեան։ Ա՛րկ ի սոյն խարանս խոցոյ մահացու զկաթուած օրհնութեան իւղոյդ փրկութեան. (Նար. ՟Զ. ՟Ժ՟Ը. ՟Ձ՟Է. ՟Ղ՟Գ։)


Խարբալեմ, եցի

va. fig.

to sift, to riddle, to bolt;
to tempt, to try.

NBHL (3)

Ահա սատանայ խնդրեաց զձեզ խարբալել իբրեւ զցորեան. (Ղկ. ՟Ի՟Բ. 31։)

Յաներեւոյթ հողմոյ շարժեալ՝ խարբալեաց զքարոզութիւնն. (Երզն. մտթ.։)

Ընդունայն շփոթիւք խարբալին. (Վրք. հց. ՟Բ։)


Խարբալումն, ման

s. fig.

act of sifting;
temptation.

NBHL (2)

Իսկ ծերն գիտէր զխարբալմունս չարին. (Վրք. հց. ՟Գ։)

Զմարդկային խարբալումնս ի բաց ի մէնջ ձգելով. (Վրք. հց. ՟Ա։)


Խարդախական, ի, աց

adj.

deceitful, fallacious.

NBHL (2)

Որ ինչ սեպհական է խարդախութեան եւ խարդախաց։

Խարդախական հայթայթանօք. (ՃՃ.։)


Խարդախանք

s.

cf. Խարդախութիւն;
խարդախանս նիւթել, to deceive, to dupe, to entrap.

NBHL (1)

օձաձեւ խարդախանօք հնարէր հեղուլ զապականիչ թոյնսն. (Լաստ. ՟Ի՟Բ։)


Խարդախութիւն, ութեան

s.

fraud, knavery;
falsification, forgery, act of counterfeiting;
adulteration;
chicanery;
violation, rape.

NBHL (2)

ἕνεδρος, ἑπιβουλή insidiae κακία, κακοπραγία, maleficentia ἑπιτήδευμα, παραδιατριβή, ῤαδιούργημα, στραγγαλία, σπίλας, μεθοδεία dolus, versutia եւ այլն. Նենգութիւն. դաւաճանութիւն. խորամանկութիւն. դարանակալութիւն. չարութիւն. չարարուեստութիւն. չարագործութիւն. հիլլէ, տէք, տօլապ։ cf. (Թուոց. ՟Լ՟Ե. 20։ Ես. ՟Ծ՟Ը. 6։ Իմ. ՟Ե. 24։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Բ. 25։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ե. 12։ Գործ. ՟Ժ՟Ը. 14։ ՟Ա. Տիմ. ՟Զ. 5։ Յուդ. 12։)

Վասն խարդախութեան խորհրդոց, որ ի վերայ փրկչին եղեն, խոտեցան հրեայք. (Կոչ. ԺԶ։)


Խարդախումն, ման

s.

cf. Խարդախութիւն.

NBHL (1)

Ահագնութիւն (կամ ահանկութիւն) խարդախմանց. (Նար. ՟Ձ՟Դ։)


Խարդաւանական, ի, աց

adj.

traiterous, deceitful, fraudulent, knavish.

NBHL (1)

Խարդաւանական դժրողութեամբ։ Ի խարդաւանական մահուն տուգանաց։ Ի խարդաւանական որսորդութեանցն ճողոպրեալ. հ. կթ.։)


Խարդաւանեմ, եցի

va.

to cheat, to overreach, to circumvent, to defraud;
to implicate, to involve, to entangle;
to precipitate;
to deflower, to violate.

NBHL (6)

Դաւով եւ պատրանօք Խարդախութեան որսալ, կամ արկանել յորոգայթ եւի չարիս. խաբել, կարթել, թաթել, կործանել. ի վայր հոսել.

Խարդաւանեալ գերի։ Նեսարք ներհակք բազմաձեռնեան խարդաւանողաց. (Նար. ՟Խ՟Ը. ՟Ղ՟Բ։)

Գայլ ապականիչ յարձակեալ խոզխոզէր զընտիրսն ի հօտէ գառանց, եւ գահավէժ ցնդմամբ խարդաւանեալ ի վիհն. (Շար.։)

ԽԱՐԴԱՒԱՆԵԼ. Դաւով սպանանել. դաւել ի մահ.

Ի ծնծուկ խարդաւանէրմահու պարտաւորութեամբ։ Խարդաւանեալ յանօրինաց՝ բարձաւ մեռեալ։ Մահացու դեղոց արբուցմամբ ի ծածուկ խարդաւանէ. հ. կթ.։)

Զտիկինն բռնադատեալ խարդաւանէր։ Կոյս ի հռոմ խարդաւանեալ ի ծառայէ անձին արար. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)


Խարդաւանութիւն, ութեան

s.

fraud, deceit, circumvention, crime, outrage;
— կուսի, violation, deflowering.

NBHL (3)

Զմեր խարդաւանութիւնն առանց վրէժխնդրութեան համարէր լինել։ Ծանուցանեմ զձեր պարզմտութեամբ ցութիւն ի նմանէ. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Ի ձեռն խարդաւանութեան հօրն պիղատոսի սպանանէ թիւնաւոր դեղօք. հ. կթ.։)

Կոյսք իմ հռոմըմբռնեալք ի խարդաւանութիւն՝ կենդանւոյնթաղեցան։ Յեստեայ երեք նուիրական կոյսք ի խարդաւանութեան ըմբռնեալ՝ պատժեցան. (Եւս. քր. ՟Բ։)


Խարդաւանք

s.

cf. Խարդաւանութիւն.

NBHL (2)

Զգացեալ զչարիմաց խարդաւանս ափշնին. հ. կթ.։)

Առաջնորդ մեղսամակարդս խարդաւանաց (առ ի մահ)։ Զտարօրէնութեանցն պղծութեան առնել խարդաւանս. (Պիտ.։)


Խարեմ, եցի

va. fig.

to cauterize;
to brand;
to blind with hot irons;
to stigmatize, to afflict, to distress, to cut to the heart.

NBHL (8)

Ըստ իմաստուն եւ ճարտար բժշկաց՝երբեմն հատանէ եւ խարէ, եւ երբեմն կակուղ սպեղանիս ի վերայ դնէ։ Որ հիւանդն է՝ ոչ է հեշտեաւ կամ հատանել կամխարել. (Ոսկ. ես. եւ Ոսկ. գաղ.։ Վրք. հց. ձ։ Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Հրամայեաց երկաթի հրացեալ ակչօք խարել զլեզուն. (Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Զ.։)

Բամբասէ ապա զբժիշկն, որ զվէր հիւանդին խարէ. (Լմբ. պտրգ.։)

Գոհացոյց տանջեալ, զակնս խարեալ. յն. բրեալ. (Բրս. գոհ.։)

Զաչս խարեսցուք զարքային հայոց. (Բուզ. ՟Գ. 2՟։)

Խարեալ զաչս նոցա խաւարեցուցանէր կուրութեամբ. հ. կթ.։)

Վիրօք խարեալ զսիրտն Յհ. (իմ. պաւլ.։)

Խարին զնա միտք խորհրդոց իւրոց. (Եւս. պտմ. ՟Ա. 7։)


Խարխալանք, նաց

s. fig.

shaking, tottering, ruin;
perverseness, error, aberration.

NBHL (1)

(Յընդարձակ ճանապարհի) բազում խարխալանք, եւ վնասք. (Ոսկ. ՟Ա. 24։)


Խարխալեմ, եցի

va. fig.

to shake, to shatter, to demolish, to ruin, to destroy;
to deteriorate, to hurt, to corrupt;
to renew pain or grief;
— զվէրս, to tear open healing wounds;
to irritate, to excite anew.

NBHL (3)

ԽԱՐԽԱԼԵՄ σαθρόω marcidum reddo, debilito, quasso. կր. labo եւ διακόπτω , συγχέω discindo, dirimo, confundo, perturbo. որ եւ ԽԱՐԽԼԵԼ, եւ ԽԱՐԽԱՐԵԼ. որպէս թէ Խառնելով հալել կամ խլել զխարիսխն եւ զամրութիւնն, Խարխուլ կացուցանել. խախտել. քայքայել. փորել ի ներքոյ. աւերել. քանդել. կործանել. եղծանել.

Ի հիմանէ խարխալեալ աւերէ զօրէնս մեր. (Եղիշ. ծն.։)

Զի մի՛ ի բազմացուցանել բանիցս՝ խարխալիցեմք (զկարգն)։ Չխարխալէ զկարգ պատուիրանացն։ Մարդկայինք անենայնդիւրաւ անկանի եւ խարխալի։ Իբրեւ զտունխարխալեալ եւ աւերեալ։ Փտի եւ խարխլի զկնի ժամանակաց։ Խարխալեցին զիրսն, քանզի չէին տեղեակ լեզուին. (Ոսկ. մ. ՟Ա. 9. 16։ Ոսկ. յհ. ՟Ա. 28։ ՟Բ. 10։ եւ Ոսկ. փիլիպ.։)


Խարխարեմ, եցի

va.

cf. Խարխալեմ.

NBHL (4)

cf. ԽԱՐԽԱԼԵՄ. συρρήγω confringo διαιρέω divido, findo ὐφορμέω insidior ἁναξαίνω carpo, carmino, discerpo եւ այլն. (ուր լտ. ձայնք են լծ. ընդ հյ) ի դէպ է եւ ասելն Լծ. նար.

Խարխարել. քակտել. այսինքն ի հիմանց քակել բրելով. որպէս յն.

Յորժամ դուռն լսելեաց խարխարեցաւ, բոլորբնութիւն մարմնոյն աւերեցաւ, ընդ նմին եւ հոգիքն խարխարեցեն. (Եղիշ. դտ.։)

Որմք ի հարկէ խարխարին եւ արկանին. (Ոսկ. ես.։)


Խարխափեմ, եցի

vn.

to grope along, to feel ones way;
to fumble;
to shake, to rustle.

NBHL (2)

Իբրեւ զաչացու զորմոյ խարխափեալ՝ ոչ տեսանէին. (Սանահն.։)

հալածեսցէ զնոսա ձայն տերեւոյ խարխափելոյ. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 36։)


Խարխիմ, եցայ

vn.

cf. Խարխալիմ.

NBHL (2)

Խարխի եւ հալի ի նմանութիւն սարդի ոստայնից. (Ոսկ. ես.։)

Թօշնի, խարխլի. (Սարգ. ՟բ. յհ.։)


Խարխուլ

adj.

ruinous, falling, tottering to decay.

NBHL (1)

Խալխուլ շինունծ, կամ յարկ, կամ տաճար։ Խախուտ եւ խարխուլ։ Խարխուլեւ առանց հիման. (Ագաթ.։ Նար. ՟Խ՟Ը. Ոսկ. յհ. ՟Ա. 11։ Իգն.։)


Խարշատեմ, եցի

va.

to burn.

NBHL (1)

Զլեարդն հանին, եւ կայծիւք խարշատեցին. (ՃՃ.։)


Խարշատիմ, եցայ

vn.

to burn, to scorch, to be parched, to wither;
— ի ծարաւոյ, to be parched with thirst;
— գորովով՝ գթով, to burn with love, with tenderness.

NBHL (1)

Ի ծարաւոյ խարշատեալ տոչորէին. (Վրք. հց. ՟Դ։)


Խարշափուն

adj.

rustling, murmuring.

NBHL (3)

ἡχοῦν, ἑπιηχῶν sonans, strepens. Որ խարշափէ կամ շարժմամբ հանէ զխարափ եւ զխօշիւն.

Որք պատէին խարշափուն բանջարով. (Յոբ. ՟Լ. 4. յն. աղիմայիւ) (աղուտ բանջարով) խարշափելով կամ վերահնչողիւ. այսինքն հողմաշարժ բանջարով։

Զխարշափուննն այլք աղիմաւ թարգմանեցինք, եւ կէսք գերիսն. (քերէվիզ). եւ է սա բանջար աղեհամ, որ յուտելն լցուցանէ զտեղի հացի.


Խարշեմ, եցի

va.

to boil, to stew;
to scald;
to scorch, to burn.

NBHL (5)

ἑψέω elixo Եփել եռացեալ ջրով. խաշել. հաշլամագ.

Առնեմ խարշեալ ինչ, եւ ճաշակեմ։ Եւ նորա խարշեալ հատ։ (Վրք.հց. ՟Ե։ ՃՃ.։)

Գնայցէ ոք ի վերայ կայծականց հրոյ, եւ զոտս իւր խարշիցէ. (Առակ. ՟Զ. 28։)

Արեգակն խարշէր զամենայն ինչ տալով իւրով. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Որպէս հայր ի վերայ աղեաց խարշի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Խարուանք, նաց

s.

misfortune, calamity, disaster.

NBHL (2)

(ի Խարելոյ, կամ ի Քարուական). δυσημερία infelicitas. Թշուառութիւն. Չուառութիւն. աղէտք. վնաս. յն. չարօրութիւն. գէշ օրերու հանդիպելն.

Զայլոց վիշտս շահավաճառ համարի այնպիսին (վաշխառուն), եւ բերս բարութեանց զընկերին խարուանս գործէ. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)


Խարուկածին

adj.

born of, or produced by fire, ardent, luminous, fiery.

NBHL (2)

Ծնեալ ի խարուկէ, կամ ծնօղ խարուկի. հրաւառ. հրեղէն. կրակէ. կրակի.

Եւ ոչ խարուկածին բորբոքեալ բոցք (յն. աստեղացն արտափայլեալ բոցք) հանդարտէին լրջացուցանել զտխուր գիշերն. (Իմ. ՟Ժ՟Է. 5։)


Խարուկեմ, եցի

va.

to burn.

NBHL (1)

ԽԱՐՈՒԿԵԼ ԽԱՐՈՒԿԻԼ. (Ուստի Խարուկել) διάπυρος ignescens. Այրել եւ այրիլ իբր խարուկաւ. հիանա. վառիլ իբրեւ զխարոյկ. cf. ԽԱՐԱԿԵԼ, եւ cf. ԽՈՐՈՎԵՄ. կրակ կտրիլ.


Խարումն, ման

s.

cauterization.

NBHL (2)

Ի ձեռն հրացեալ երկաթոյն խարման. (Ճ. ՟Գ.։)

Ոչ կարօտանաս սպեղանեաց, ոչ հատման, ոչ խարման. (Նար. ՟Խ՟Գ։)