Entries' title containing մ : 10000 Results

Բազմամուսին

adj.

who has had many wives or husbands;
polygamist.

NBHL (2)

Որոյ լեալ են ամուսինք բազումք. բազմայր.

Զսադուկեցւոց բազմամուսինն, զոր նենգութեամբ հարցանէին. (Յիշատ.։)


Բազմամուսնութիւն, ութեան

s.

polygamy.

NBHL (2)

Ունելն զբազում ամուսինս. բազմակընութիւն, կամ բազմամայրութիւն.

Ոչ մանկունքն ծնեալք ի բազմամուսնութիւն կնոջն՝ կարեն զհայրն ճանաչել, եւ ոչ նա ի նոսին պահէ զգութն ամբողջ՝ այսու կասկածանօք. մբ. առակ.։)


Բազմամօր

adj.

dirty.


Բազմայածեան

adj.

that wanders;
tortuous, devious.

NBHL (2)

Որ բազում վայրօք կամ զիրօք յածի. բազմաշրջիկ. դիւրաշրջիկ. որ շատ կըպտըտի.

Զիա՛րդ զբազմայածեան լեզուս ի յօրհնեալն բան մխեցից. (Նար. կ.։)


Բազմայաղթ

adj.

much renowned in wars, victorious.


Բազմայանց

cf. Բազմամեղ.

NBHL (2)

Ոյր բազում են յանցանք. բազմամեղ.

Ու՞ր եւ բազմայանցիցն ... հառաչ. (Սկեւռ. լմբ.։)


Բազմայեղց

adj.

plentiful, abundant.

NBHL (9)

ԲԱԶՄԱՅԵՂ ԲԱԶՄԱՅԵՂԱՆԱԿ. πολύτροπος multis modis, multifariam, diversus Պէսպէս յեղեալ՝ յեղյեղեալ. բազմօրինակ. բազմազան. ազգի ազգի.

Բազմայեղ ձեւով՝ յոլովակի անուամբ ստորոգէ զնա. (Ոսկիփ.։)

Բազմայեղ այլայլութիւնս դաւանէին. (Կանոն.։)

Բազմայեղ չարութեամբ. (Մէկն. Ղեւտ.։)

Յորմէ անկեալն զանազան եւ բազմայեղանակ հիւանդութեամբ ախտացաւ. (Բրս. չար.։)

Կարգել մի ըստ միոջէ զիրս եւ զգործս, զբազմայեղանակ դիպմունս Հայաստան աշխարհիս. (Փարպ.։)

Բազմայեղանակ նախագուշակ մարգարէիցն քարոզութեամբ. (Թէոդոր. ի կոյսն.։)

Բազմաթիւր եւ բազմայեղանակ բարոյիցն. (Խոսրովիկ.։)

Բազմայեղանակ տրտմական կենցաղոյս. (Մաշկ.։)


Բազմայոլով

adj.

much, numerous.


Բազմայոյղ

adj.

tumultuous, much agitated, uneasy.


Բազմայորդ

adj.

copious.

NBHL (2)

Յորդ յոյժ. բազմապատիկ.

Լուծանէ զղամեքայ զբազմայորդ անմտութիւն. (Եփր. աւետար.։)


Բազմայորդոր

adj.

active, very diligent.

NBHL (3)

Կարի յորդորամիտ, բարեյօժար, փոյթ.

Յայնժամ երկրագործք մեր բազմայորդոր էին ի վաստակս ձեռաց. (Յհ. կթ.։)

Բազմայորդոր փութով հաւանեցարո՛ւք ի շնորհավաճառութիւն այսր աւուր. (Թէոդոր. ի կոյսն.։)


Բազմայր

adj.

who has many husbands;
populous (town).

NBHL (4)

πολύανδρος femina, quae saepius nupsit Մակդիր կնոջ՝ որ լեալ է բազում արանց հետ զհետէ. որ եւ ասի ԲԱԶՄԱՆԿՈՂԻՆ. շատ մարդու կնիկ եղած.

Զբազմայրն կինն բերելով (սադուկեցւոց) յօրինակ. (Արշ.։)

ԲԱԶՄԱՅՐ. որպէս Բազմամարդ. πολύανδρος viris frequens

Ի բաց փախչին գազանք իբրեւ ի բուն իշխանէ ի մարդկանէ. վասն որոյ յորժամ բազմայր լինին՝ ոչ գան ի քաղաքսն։ Մեղուք եթէ առաւելեալ լիցին զօրէն բազմայր քաղաքի՝ գաղթեալք յայլ վայր փոխին. (Փիլ. ել. եւ Փիլ. լիւս.։)


Բազմայօդ

adj. adv.

that has many joints;
false;
Piecemeal.

NBHL (6)

Ուր իցեն բազում յօդք կամ յօդուածք, եւ զօդմունք. որոյ բազում են խաղալիք անդամոց. բազմամասն. խաղերը կամ կապը շատ.

Զի չէ՛ մարդ, թէ մի գնացք լինիցին բազմայօդ յօդուածոց նոցա։ Բազմայօդքն լքեալք անկանէին, եւ յօդակոտոր ի միմեանց յօդքն քակտէին. (Վեցօր. ՟Ա. եւ ՟Թ։)

Բնութիւնս մեր նոյնպիսի է բազմայօդ եւ կցկցելով. (Վրդն. ծն.։)

ԲԱԶՄԱՅՕԴ. մ. Յօդ յօդ. յօշ յօշ. կտոր կտոր.

Որով խորտակի բազմայօդ՝ ի վերայ շրջեալ մարդկային բնութեանս չարութիւն, զոր նաւս թարսշայ մարգարէն անուանէ. (Նիւս. երգ.) յն. բազմահե՛րձ. πολυσχιδῶς

Զբազմայօդս զայս եւ զշնչականս ստորին խաբէութիւնս. (Սարկ. լս.։)


Բազմանամ, ացայ

vn.

to increase, to grow in great numbers, to shoot, to multiply, to enlarge;
to abound, to overflow.

NBHL (5)

ποληθύνομαι, πολυπληθέω multiplicor Բազում լինել, աճել թուով կամ սերնդեամբ. շատնալ.

Աճեցէք եւ բազմացարո՛ւք եւ լցէ՛ք զերկիր ... եւ թռչունքն բազմասցի՛ն ի վերայ երկրի։ Բազմանայ յոյժ ժողովուրդն յերկրիս։ Բազմանայր թիւ աշակերտելոցն։ Ի բազմանալ աշակերտացն.եւ այլն։

Եւ բազմացաւ ձայն կանչողին՝ փոխան սրբոյ ժամահարին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Բազմացաւ ջուրն։ Բազմանայր յոյժ յոյժ։ Բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի։ Վասն բազմանալոյ անօրէնութեանն։ Ողորմութիւն ձեզ, խաղաղութիւն եւ սէր բազմասցի։ Եկեղեցին՝ մխիթարութեամբ հոգւոյն սրբոյ բազմանայր. եւ այլն։ Որպէս եւ յայլ գիրս ասի.

Բազմանալ բանից, ողջունի, դիականց, մեղաց, կառաց, փրկութեան, քահանայութեան, (այսինքն քահանայից,) գոչման, աղաղակի.եւ այլն։


Բազմանդամ

adj.

that has many members;
polynomial


Բազմանիստ

adj.

polyhedron.


Բազմանիւթ, ից, աց

adj.

that abounds in materials;
that contrives in several ways.

NBHL (5)

πολύυλος materiosus Որոյ բազում են նիւթբ. ի բազում նիւթոց յօրինեալ.

Ոչ ի բլուր բադնեաց բազմանիւթ բարձրաբերձ ... սեղանոց. (Նար. խչ.։)

Իբրեւ զիւղն քահանայական բազմանիւթ. (Վրդն. ել.։)

ԲԱԶՄԱՆԻՒԹ. πολύπλοκος valde implicatus, versatus Որ նիւթէ զբազում ինչ. բազմահնար. նենգաւոր. չարարուեստ.

Զխորհուրդս բազմանիւթաց յիմարեցոյց. (Յոբ. ՟Է. 15։)


Բազմանկար

adj.

provided with many pictures;
various

NBHL (3)

Պէսպէս նկարուք. բազմերանգ. գունագոյն. գունզգուն.

Անճառ փառօք փառաւորիք, բազմանըկար գոյն պաճուճիք. (Շ. եդես.։)

Ծառ զանազան պտղովք լցեալ, եւ կամ բազմանկար պատկեր. (Հին քեր.։)


Բազմանկիւն, ից, կեանց

adj.

polygonal.

NBHL (1)

Ունի յինքեան տասնեակն եւ զերեքանկիւնիցն եւ զչորեքանկիւնիցն եւ զայլոց բազմանկիւնիցն երեւելի յատուկ առանձնաւորութիւնն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Բազմանկողին

adj.

prostituted, whoremonger;
prostitute;
cf. Բազմայր.

NBHL (7)

πολύγαμος quae pluribus nupsit Բազմայր. կին եղեալ արանց բազմաց. շատ հեղ կարգըւած կնիկ.

Որոյ բազում են անկուածք.բազմամանուած. բազմահիւս. բազմապատիկ.

Ձմեռն ասի յաղագս բազմանկ չարութեանն նշանակաց. (Նիւս. երգ.։)

Զբազմանկողին կինն զայն, որ եօթանցն եղեւ եղբարց, յառաջ մատուցանէին. (Նիւս. բն.։)

Թէ ո՛րպէս իցէ յարուի կնոջն բազմանկողնոյ. (Կիւրղ. ղկ.։)

Զոր ընդդէմ սադուկեցւոցն ասաց յաղագս բազմանկողին կնոջն. (Շ. մտթ.։)

Ստեղծանեն զբազմանկողին զոմն կին, որոյ էութիւն բնաւ ուրեք ոչ է. (Իգն.։)


Բազմանձուկ

adj.

very affectionate, enamoured.

NBHL (2)

Լի բազում անձկանօք, գթով, սիրով. կարօտով.

Զի բազմաձուկն զգութն յատելութիւն դարձուսցեն. (Եւագր. ՟Ժ՟Բ։)


Բազմանշան

adj.

that has many significations, equivocal, ambiguous;
that has many marks.

NBHL (4)

ԲԱԶՄԱՆՇԱՆ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ. πολύσιμος multa significans Որ ինչ ունի զբազում նշանակութիւն. շատ բան ցցնօղ.

Լոյս, կեանք, ճանապարհ, հովիւ, բազմանշան եւ այլատարազ տեսութեամբ։

Մի խաբեսցէ ոք զքեզ բազմանշան բանիւ. (Տօնակ.։)

Ոչ ըստ միում օրինակի ... կարելն, եւ ոչ կարելն, այլ՝ բազմանշանակ է. (Առ որս. ՟Է։)


Բազմանշանակ

cf. Բազմանշան.

NBHL (4)

ԲԱԶՄԱՆՇԱՆ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ. πολύσιμος multa significans Որ ինչ ունի զբազում նշանակութիւն. շատ բան ցցնօղ.

Լոյս, կեանք, ճանապարհ, հովիւ, բազմանշան եւ այլատարազ տեսութեամբ։

Մի խաբեսցէ ոք զքեզ բազմանշան բանիւ. (Տօնակ.։)

Ոչ ըստ միում օրինակի ... կարելն, եւ ոչ կարելն, այլ՝ բազմանշանակ է. (Առ որս. ՟Է։)


Բազմանշոյլ

cf. Բազմաճաճանչ.

NBHL (3)

Որոյ բազում են նշոյլք. բազմալոյս. առատ լուսով, շողշողուն.

Ի նորոգել զարարածս բազմանշոյլ շնորհօք եւ լուսաւոր աւազանաւն. (Յճխ. ՟Զ։)

Երկանունն, եւ բազմանշոյլն՝ յաւազանէ, եւ ի կոչմանէ (Ստեփաննոս պսակ՝ եպիսկոպոս). (Նար. խչ.։)


Բազմանուագ

adj.

that is composed of, or has many tunes;
harmonious, melodious.

NBHL (2)

Ուր բազում են նուագք կամ եղանակք.

Բազմանուագ ձայնիւք (կենդանիք) զերաժշտականացն վերաթուեն նուագ. (Սհկ. արմաւ.։)


Բազմանուն

adj.

that has many names.

NBHL (8)

πολυώνυμος mlta nomina habens, multorum nominum Որոյ բազում են անուանք. այլ եւ այլ անուամբք կոչեցեալ. շատ կերպ անուն ունեցօղ.

Մի գոլով (Աստուած) բազմանուն է ըստ կրիցն. (Արիստ. աշխ.։)

Իսկ բազմանուն , ասելով, ես եմ որ էն , կեանք, լոյս, Աստուած, ճշմարտութիւն. (Դիոն. ածայ.։)

Զբազմանուն զամենազօրն (Աստուած,) զմիադիմի հաստատութիւնն ... (որ) կոչի բարերար, արդար, ամենակալ եւ այլն. (Կոչ. ՟Զ։)

Բազմանուն՝ Քրիստոս, եւ մի որդի. մի, եւ բազմանուն։ Մարմին եղեալ՝ բազմանուն եղեւ։ Ըստ տնօրէնութեանն բազմանուն է (Քրիստոս). (ՃՃ.։ Ոսկիփոր.։ Լմբ. յայտն.։)

Յորժամ քննեմք ըզբազմանուն խաչիս նշան. (Շ. ոտ. բարձր.։)

Բազմանուն ասէ զչարն՝ ըստ զանազան գործոցն անուանելով. (Նիւս. երգ.։)

Բազմանունք են (կամ բազմանուն կոչին) որք սահմանաւ հաղորդին, եւ անուամբ տարբերին. (Դամասկ.։)


Բազմաշահ

adj.

very useful, profitable;
բազմաշահ լինել, cf. Շահել, cf. Ճոխանալ, cf. Հարստանալ.

NBHL (9)

πολυκερδής multum quaestuosus, multum lucri adferens Որ ինչ բազում շահս ունի կամ բերէ. շահաւէտ. խիստ շահաւոր.

Ի սիրոյ բազմաշահ երախտիք բարեաց։ Բազմաշահ օգուտք. (Յճխ. ՟Ժ. ՟Ժ՟Ը։)

Ելին ի գլուխ վաստակք նոցա, եւ առին զբազմաշահ կատարումն. (Ոսկ. եբր.։)

Պարարտ եւ բազմաշահ երկիր. (Վրդն. պտմ.։)

Բամբակ՝ թէպէտ փանաքի եւ տկար, այլ բազմաշահ. (Մխ. առակ.։)

Բազմաշահ վաճառաւ շահաւորեա՛ զորդիդ քո իբրեւ իմաստուն վաճառական. (Եփր. պհ.։)

Նաւ բարձեալ բերիցէ զբազմաշահ վաճառասն, կամ զբազմաշահն վաճառս. (Վեցօր. ՟Զ. յորմէ եւ Շիր.) յն. լոկ՝ բիւրաբեր. μυριόφορος

ԲԱԶՄԱՇԱՀ ԼԻՆԵԼ. εὑπορέω abundo Շահել բազում ինչ. ճոխանալ.

Բազմաշահ եղեալք առատութեամբ կեցցեն. (Փիլ. քհ.։)


Բազմաշառաւիղ

cf. Բազմաճիւղ.

NBHL (2)

Որոյ են բազում շառաւիղք կամ բարունակք.

Բազմաշառաւիղ որթ. (Վրդն. յանթառամ.։)


Բազմաշարժ

adj.

trembling;
mutable.

NBHL (4)

πολυκίνητος qui multiplici motu agitatur, volubilis Որ ստէպ շարժի կամ փոփոխի. դիւրափոփոխ.

Իշխելն (առ մարդիկ) ե՛ւ բազմաշարժ, եւ բազմացնոր. իսկ նորայն (այսինքն Աստուծոյ՝) անաշխատ ... անշարժ ... զամենայն շարժէ. (Արիստ. աշխ.։)

Առ ի յախտից (այսինքն ի կրից) բազմաշարժից վտանգեալք. (Դիոն. ածայ.)

Ի տեղւոյ ի տեղի շրջին բազմաշարժ աչօք՝ շուրջ հայեցուածովք խնդրեն զտենչալին. (Ոսկ. ի զաքէոս.։)


Բազմաշաւիղ

adj.

thas has many tracks or turns;
tortuous.

NBHL (1)

Բազմահետք եւ բազմաշաւիղք եղաք. (Յհ. իմ. ատ.։)


Բազմաշխատ

adj. adv.

laborious, that loves work, that has worked much;
laborious, painful, heavy, difficult, hard;
laboriously, with much difficulty and work.

NBHL (4)

Ուր իցէ աշխատութիւն շատ. բազմավաստակ. շատ աշխատանքով.

Բազմաշխատ քրտամբք փայլէր։ Բազմաշխատ քրտամբք երկոց զհարկաւոր պէտս մարմնոցնվճարէին. (Յհ. կթ.։)

Բազմաշխատ պաղատանք. (Ճ. ՟Զ.։)

Որպէս այն առաջին շինուածն անմտութեան բազմաշխատն եւ դիւրակործանն. (Լաստ. ՟Ի՟Դ։)


Բազմաշնորհ

adj.

that does many favours, that gives bountifully;
that abounds in favours.

NBHL (6)

Որ բազում ինչ շնորհէ. բազմապարգեւ. շատ պախշիշ տւօղ.

Բազմաշնորհ ես առ ամենեսեան. (Խոսր.։)

Որ երկայնամիտ՝ բազմաշնորհ՝ ամենակեցոյց. (Նար. ՟Հ՟Գ։)

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ. Բազում շնորհօք ճոխացեալ. շնորհալի. պէսպէս շնորհաց ընդունօղ կամ պարունակիչ.

Եւ ես ի զանազան եւ ի բազմաշնորհ բառացութեամբ տեղւոջ միջակացեալ. (Պիտ.։)

Բազմաշնորհ ի գիտութիւնս գրոց սրբոց. (Ասող. ՟Գ. 7։)


Բազմաշրջիկ

adj.

rover, roamer, vagabond.


Բազմաշրջուլիւն

s.

state of a vagabond.


Բազմաչար

adj.

very wicked.

NBHL (5)

κάκιστος, κακοήθης pessimus, malignus Բազում չարեաց առիթ կամ գործօղ. կարի յոյժ չար. լի չարեօք. շատ գէշ. չարիքը շատ, չարին չարը.

Բազմաչար է պոռնկութիւն. (Յճխ. ՟Ը։)

Զտեղի թատերցն զժողովն բազմաչար։ Ի մի՛տ առ զբազմաչար հնարս թշնամոյն։ Հեռանալ ի բազմաչար ախտից. (Մանդ.։)

Եկեալ ի միտսն՝ յիշեաց զբազմաչար մեղս իւր. (Հ. յունիս. ՟Ժ.։)

Կարապետ բազմաչարպատրողյին. (Բենիկ.։)


Բազմաչարչար

adj.

that has suffered much.

NBHL (2)

πολυπαθής multis malis vexatus, multa passus Բազմօք չարչարեալ. բազում չարչարանս յանձնառօղ.

Բազմաչարչար նահատակ, կամ վկայ. (Շար.։ Յայսմաւ.։)


Բազմաչափ

adj.

immense, vasty.

NBHL (2)

Մեծ ըստ քանակին, կամ ըստ տարածութեան, եւ ըստ թուոյ. եւ Ունօղ զնմանութիւն բազում գրուաց.

Խմոր եղեւ նա հաւատոյ քարոզութեանն, եւ միացոյց ի հացն կենաց զբազմաչափ բնութիւնս մարդկան. (Պրոկղ. ոսկ.։)


Բազմաչեայ

adj.

furnished with many eyes.

NBHL (4)

πολυοφθάλματος, πολύομμα, -ατος pluribus oculis praeditus Բազում աչս ունօղ. լի աչօք.

Բազմաչեայ քերովբէք. (Շար.։ Դիոն.։)

Երեւի անտեսանելի՝ որ արար զբազմաչեայս. (Եպիփ. թաղմ.։)

Կոյր է բազմաչեայն, որ ի սնոտիսն բազում աչօք հայի. (Նիւս. երգ.։)


Բազմաչեան

cf. Բազմաչեայ.

NBHL (2)

Յաճախք ի գիտութիւն իմաստալից ըստ բազմաչեան գոլոյ։ Բազմաչեան գոլ, եւ ի թիկանց կուսէ ունել զաչս. (Շ. հրեշտ.։)

Աթոռք անքընին, քրովբէք բազմաչին, սրովբէք սրբային. (Գանձ.։)


Բազմաչի

cf. Բազմաչեայ.


Բազմապաճոյճ

adj.

well adorned, embellished.

NBHL (4)

Բազում իրօք պաճուճեալ. ուր իցեն բազում պաճուճանաք եւ զարդք եւ յօրինուածք. խիստ զարդարուն.

Բազմապաճոյճ զարդարանօք պճնեալ զինքն կազմեաց որոգայթ. (Պիտ.։)

Բազմապաճոյճ զգեստ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Զ։)

Բազմապաճոյճ բանք, կամ առակագրութիւնք. (Ճ. ՟Ա.։ Նար. ՟Խ՟Ը։)


Բազմապայծառ

adj.

very clear, brilliant, most illustrious.

NBHL (9)

λαμπρότατος, εὑφεγγής splendidissimus, lucidus Յոյժ պայծառ, լուսաւոր, մեծապայծառ. յստակ. մաքրափայլ. փայլուն՝ սիրուն.

Ցուցանելով զբազմապայծառ նմա պատրաստեալ պսակ։ Բազմապայծառ կուսութեամբ. (Խոր. հռիփս.։)

Բազմապայծառ հանդերձ. (Ճ. ՟Ա.։)

Բազմապայծառ վայելչութեամբ. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Բազմապայծառ գնդիւք՝ վերին զօրականօք. (Ոսկ. ի նեռն.։)

Իբրեւ զարեգակն բազմապայծառ. (Վրդն. օրին.։)

Կամ πολυτελής sumtuosus Մեծաշուք, հոյակապ, շքեղ, բազմածախ. փառաւոր, մեծաշէն, շատ ծախքով.

Բազմապայծառ յարկ տանն Աստուծոյ, կամ քաւարան, տաճար. (Յհ. կթ.։)

Զբազմապայծառ կեանս աշխարհի սիրեցին. Գովել զկազմութիւն եւ զհացտուն՝ վասն բազմապայծառ պատրաստութեանն. (Փիլ. ել. եւ Փիլ. տեսական.։)


Բազմապատիկ

adj. adv.

multiple;
diverse, much, several;
magnificent;
— առնել, to multiply, cf. Բազմացուցանեմ, cf. Բազմապատկացուցանեմ, cf. Բազմապակեմ;
— լինել, to multiply, cf. Բազմանամ, cf. Շատանամ, cf. Բազմապատկանամ;
more, moreover

NBHL (28)

πολλαπλάσιος, πλάσιος, πολύπλοκος, ποικίλος, πολλάπολυς multiplex, multifarius, varius Բազմապիսի, ազգի ազգի. բազմադիմի. բազում. բազմազան, կամ յոլով.

Տեսի առաջի իմ խորտիկս բազմապատիկս. (Տոբ. ՟Բ. 2։)

Այր երկայնամիտ՝ բազմապատիկ է խորհրդով. (Առակ. ՟Ժ՟Դ. 29։)

Մթերանոցս բազմապատիկս շինեաց. (Խոր. ՟Գ. 59։)

Ընդ բազմապատիկ ախտի (հակառակի՛) բազմապատիկ առաքինութիւն. (Փիլ. այլաբ.։ Այսպէս ասի յամենայն գիրս.)

Բազմապատիկ բարիք, բարութիւնք, չարիք, թշուառութիւնք, հիւանդութիւն, պարէնք, վայելմունք, երկչոտութիւն, ընթացք, տանջանարանք.եւ այլն։

Վասն արուեստից ազգի ազգեաց եւ բազմապատկացն ի վերայ այոցն՝ ի ներքս արկելոց. (Նիւս. կազմ.։)

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ. իբր Բազմապատիւ. պատուական, ընտիր, ազնիւ. մեծածախ. մեծագին. πλουτελής, πολυτελέστατος sumtuosus, sumptuosissimus, pretiosus

Դնեմ ի հիմունս սիոնի վէմ բազմապատիկ. (Ես. ՟Ի՟Ը. 16. (որ ի ՟Ա. Պետր. ՟Բ. 6. գնի՝ ընտիր)։)

Որ է առաջի Աստուծոյ բազմապատիկ. (՟Ա. Պետ. ՟Գ. 4։)

Առ կրծիւքն երկոտասան ակունքն բազմապատիկ։ Ծիրանեօք եւ ոսկւով, եւ այլովք բազմապատիկ զանազանութեամբք։ Կերակրին ոչ բազմապատիկ խտհիւք, այլ՝ հաց անպաճոյճ, եւ աղ՝ խորտիկ։ Ոչ արդեօք բազմապատիկ պայծառութիւն ունին. (Փիլ.։)

Իւղովք անուշահոտագունիւքն եւ բազմապատկօք. (Ածաբ. աղքատասիր.։)

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. πολυπλασιάζω, -ζομαι multiplico, -or Բազմացուցանել, բազմանալ. շատցնել, շատնալ.

Երկիր բարի զսերմն բարի ընկալեալ՝ բազմապատիկ առնէ զարդիւնս արմտեացն. (Յճխ. ՟Ժ։)

Զի կեցցէք, եւ բազմապատիկ լինիցիք. (Օրին. ՟Ը. 1։ ՟Ժ՟Ա. 8։)

Կամ Բազմապատկել թուաբանօրէն զթիւ ինչ այլով.

Ի միեկէն մինչեւ ի տասնեակն բազմապատիկ արարեալ՝ շարադրեսցես զարարեալ թիւն։ Վեցակ իմն բազմապատիկ յինքեան եղեալ ... ծնանի զերեսուն եւ զվեց. (Փիլ. ՟ժ. բան.։)

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ. մ. πολυπλασίως, -σία, πολλαχῶς, ἑπί πολύ multipliciter եւ այլն. Բազմապատկաբար. եւ բազմամասնաբար. բազմօրինակ. պէսպէս օրինակաւ. եւ Առաւելագոյն. բազումս. յոյժ, մեծապէս.

Բազմապատիկ անդրէն դարձուցանել (զառեալն). (՟Բ. Մակ. ՟Թ. 16։)

Զի բազմապատիկ թողցէ զանօրէնութիւնս մեր. (Ես. ՟Ժ՟Է. 7։)

Բազմապատիկ պոռնկեցար. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 26. 30։)

Բազմապատիկ ... զԱստուած ի վեր օրհնէին. (՟Գ. Մակ. ՟Զ. 24։)

Մի դու ընդ իս բազմապատիկ տանջիր, եւ ոչ ես ընդ քեզ սակաւագոյն. (Եղիշ. ՟Բ։)

Անդրստին իսկ յօրինացն բազմապատիկ մահապարտ գտանի. (Եզնիկ.։)

Աստուած զմարդն միայն բազմապատիկ փառաւորեաց. (Ագաթ.։)

Բազմապատիկ զաննաւապետ հոգին հեղձուցանեն. (Մաշկ.։)

Հատուցանել ի վերայ նոցա (զվրէժս մահու) ե՛ւս բազմապատիկ քան զմահապարտացն. (Պիտ.։)

Այն՝ որ յետոյն, լինի բազմապատիկ քան զայն՝ որ ի սկզբանէն էր, լի. (Փիլ. լին.։)


Բազմապատիր

adj.

that deceives much, very cunning.

NBHL (6)

Յոքնապատիր. լի պատրանօք. բազմախաբ. խաբեբայ յոյժ. խիստ խաբօղ.

Ըստ բազմապատիր նենգութեան բարոյից դաւող աղուեսուց. (Նար. կթ։)

Բազմապատիր փառք յաւիտենիս. (Կիւրղ. խչ.։)

Ի բազմապատիր կենացս զերծեալք. (Մագ.։)

Թակարդք բազմապատիր հնարից. (Ճ. ՟Ա.։)

Բազմապատիրք են որոգայթագիրքն յերկիր. մբ. ժղ.։)


Բազմապատիւ

adj.

much honoured, very honourable, respectful.

NBHL (7)

Սուրբ եւ բազմապատիւ արեամբն իւրով. (Մաշկ.։)

πολύτιμος, πολυτελής sumtuosus, pretiossus Մեծապատիւ, մեծաշուք. եւ Պատուական. մեծագին. բազում յարգի եւ պատուոյ արժանի.

Բազմապատիւ պատուով արժանի.

Բազմապատիւ պատուով մեծարեալ զնա. (Յհ. կթ.։)

Այնպէս բազմապատիւ ճանապարհ լեալ նոցա՝ գնային հասանէին ի քաղաքն. (Կաղանկտ.։)

Որքան սակաւու գնոյ զբազմապատիւն դնէ, այնքան խնդայ։ Հանդերձիւ բազմապատուով ոչ զգեցուցանես զքեզ. (Բրս. ապաշխ.։)

Հանդերձս զգեցեալ բազմապատիւս. (Ոսկ. մրգր.։)


Բազմապատկառ

adj.

very bashful.

NBHL (2)

Պատկառեալ յոյժ. ամօթով լի. ամօթապարտ.

Զիա՞րդ յաւելից զնոյն գովութիւն՝ աղաչաւորս բազմապատկառ. (Նար. կ.։)


Բազմապատկեմ, եցի

va.

to multiply;
to repeat.

NBHL (10)

ԲԱԶՄԱՊԱՏԿԱՑՈՒՑԱՆԵՄ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՄ. որ եւ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՑՈՒՑԱՆԵՄ. πολλαπλασιάζω multiplico Բազմապատիկ առնել. բազմացուցանել իւրք օրինակաւ. առաւելուլ. յաճախել. շատցնել, էւելցնել, վրայ դնել.

Առ ինքն բոլոր միանայ, եւ ոչ յինքն՝ մտեալ, եւ բազմապատկացուցեալ զինքն նուազէ զիւրն միութիւն. (Դիոն. ածայ.։)

Քրիստոս վէմ բազմապատիկ, որ բազմապատկեաց զինքն՝ վէմ կոչելով զՍիմոն, եւ նա զամենայն հաւատացեալսն. (Տօնակ.։)

Հատուցանէ բազմապատկելով։ Զբազմապատկեալ չարութիւն նոցա. (Վրդն. ծն.։)

Հազարս հազարաց ասեն, եւ բիւրս բիւրոց գոլ, զառ ի մէնջ ծանրագոյնս թիւս զինքեամբ շուրջ պատեալ եւ բազմապատկեալ. (Դիոն. երկն.։)

Կամ Բազում անգամ կրկնել, երկրորդել, յեղյեղել. ստէպ ասել եւ յիշատակել.

Բազմապատկեն զ՝ի բով արկանելն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Դ։)

Մոռացա՞ւ Աստուած զանուն քո, եւ յիմ բազմապատկելո՞յն կարօտի վերստին յիշել. մբ. պտրգ.։)

ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ. Ըստ թուաբանութեան Բազմացուցանել զթիւ թուով.

Ամենայն թիւ բազմապատկելով՝ մեծ թիւ բացակատարէ, քան զշարադրելով (գումարմամբ). ո՛րդոն, երիցս երեք՝ ինն, եւ երեք եւ երեք՝ վեց. ահաւադիկ բազմապատկելով՝ մեծ թիւ արար՝ ինն. քան թէ զշարադրելով՝ որ է վեց։ Իսկ երկեակդ ո՛չ այդպէս. քանզի բազմապատկելով եւ շարադրելով՝ զնոյն թիւ բացակատարէ զչորս. երկիցս երկու՝ չորք. երկու եւ երկու՝ չորք. (Սահմ. ՟Ժ՟Դ։)


Բազմապատկելի

s.

multiplicand.


Բազմապատկեր

cf. Բազմանկար.

NBHL (4)

πολυπρόσωπος multas habens facies, multiformis Իբրու Բազմադիմակ. բազմադիմի. բազմադէմ. բազմօրինակ. շատ երեսով՝ կերպարանքով, շատ կերպ.

Բազմապատկերք են, զի այսպէս ասասցուք, արիոսի եւ եւնոմիոսի աղանդոցն մոլորութիւնք. (Կիւրղ. գանձ.։)

Եւ Երկրպագու բազում պատկերաց կռոց.

Զի ի դէմս բազմած բազմասեզեխն րահաբու ... նկարագրեսցի խորհուրդ բազմապատկեր եկեղեցւոյ ... որ հանդերձեալ էր օտարանալ յամենայն կռոց. (Եփր. յես.։)


Բազմապատկիչ

s.

multiplicator.


Definitions containing the research մ : 10000 Results

Զինուորութիւն, ութեան

s.

militia, arms, profession of war;
army;
armament;
tactics;
soldiership;
մտանել, գրիլ ի —, to enlist;
— հրեշտակաց, զուարթնոց, անմարմնոց, choir, or host of angels.

NBHL (6)

στράτευμα, στρατιά, στρατεία militia, exercitus Զինուոր գոլն. կարգ եւ իշխանութիւն զինուորաց. եւ Գունդ կամ խումբ նոցա. զօրականութիւն. եւ Զօր. որ եւ Զօրութիւնք ասի՝ մանաւանդ վասն երկնային զօրաց.

Զէն զինուորութեան մերոյ ո՛չ է մարմնաւոր. (՟Բ. Կոր. ՟Ժ. 4։)

Ես բազում գլխոց զզինուորութիւնս զայս ստացայ. իմա՛ զազատութիւն քաղաքացի գոլոյ Հռովմայ։

Զինուորութիւնք հրեշտակաց օրհնեն զքեզ։ Փառաւորեալ յանմարմնոց զինուորութեանց. (Շար.։)

Զինուորութիւնք վերնականաց։ Զինուորութեամբ զուարթնոցդ։ Նախամարտիկն զինուորութիւն երկնային պարուն։ Խափանեսցին ամենայն դիմամարտութիւնք զինուորութեանց դժնեայ մատնչին. (Նար.։)

Ոչ (ետու) աջոյս իմ զինուորութիւն, եւ ոչ ահեկիս պարածածկութիւն. (Նար. ՟Կ՟Ը։)


Զինչպիտութիւն, ութեան

s.

caprice, whim, freak, humour, fantasy;
ի կամս անձին զինչպիտութեան բերիլ, to follow one's own caprice or fancy;
թողուլ զոք ի կամս անձին զինչպիտութեան, to leave one to his ways or caprices.

NBHL (3)

Զի՛նչպէտ կամ ումպէտ ընթացք կենաց. ինքնագլխութիւն. ինքնահաճութիւն. անպիտան եւ անկարգ հաճոյք անձին.

Ոչ թողեր զազգս մարդկան ի կամս անձանց զինչպիտութեան իւրեանց. (Ագաթ.։)

Ի կամս անձին զինչպիսութեան բերեալ՝ ոչ անսայր բանի խրատու աներոց իւրոց։ Զկամս անձանց զինչպիսութեան իւրեանց կատարել։ Ելեալ գնացին ի կամս անձանց զինչպիտութեան իւրեանց. (Յհ. կթ.։)


Զկնի

prep. adv.

after, since;
behind, hack, backward;
after, since, then, afterwards, hereafter, underneath, behind, one after another, next to, subsequently;
Տրայիանոս կալաւ զինքնակալութիւնն — Ներուասայ, Trajan was emperor after Nerva;
միմեանց, զմիմեանց կնի, մի զմիոյ կնի, one after the other, subsequently, blow upon blow;
— երկուց ամաց, two years ago;
— ոչ բազում աւուրց, some days after;
— ապա, at length;
զերիս ամս ամ զամի —, during three successive years;
եկայք — իմ, follow me;
որ զմեր կնի ոչ շրջի, who is not of us;
զդուռն ձգել — իւր, to shut the door behind or after one;
մի զմիոյ կնի կցեալ, one tied to another;
linked;
եւ որ ինչ — այսորիկ, եւ որ —, and so on, & etc.;
— բնութեանս, suitable or according to the nature, natural, like nature;
— գալ, գնալ, երթալ, ընթանալ —, to follow;
— պնդիլ, մտանել, լինեմ, to pursue, to follow up, to hunt, to persecute;
— խոտորիլ, to be allured;
to be carried away;
մոլորիլ — խրատու, to be swayed by bad advice;
— կամաց իւրոց ածել զոք, to make the slave of one's will.

NBHL (17)

ὁπίσω, μετά, ἑχόμενος, κατόπισθε post, pone Զհետ. (զի կին, կինք, է հետք ոտից. որպէս եւ կնիք՝ տպաւորիչ զհետս իւր.) ընդ հետս կամ յետ ոտից այլոց հետեւելով. յետոյ քան. իզը կոխելով, ետեւ, ետեւէն, ետքի կողմը, ետքը.

Եկա՛յք զկնի իմ։ Որ զկնին իմ գայ։ Զդուռն ձգեաց զկնի իւր։ Զերիս ամս՝ ամ զամի զկնի։ Զմեր կնի ոչ շրջէր։ Մի զմիոյ կնի կցեալ։ Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն. եւ այլն։

Զմիմեանց զկնի գային։ Զկնի Աբգարու մինչեւ ցԵրուանդ։ Զկնի ոչ բազում աւուրց. (Խոր.։)

Ամենայն օրէնքն Աստուծոյ դիւր է, եւ զկնի բնութեանս։ Ճանապարհ օրինացն Աստուծոյ քաղցր է եւ ախորժ, զի զկնի բնութեանս է, եւ զօտարն ի սմանէ հատանէ. մբ. պտրգ. եւ Լմբ. սղ.) իբր հետեւորդ եւ համաձայն, ընթացակից։ Բցռ. խնդ. իբր ռմկ. ասկից ետեւ.

Ի յայսմանէ զկնի՝ թուելոցն. այսինքն ի թուելոցն զկնի այսորիկ. (Նար. ԿԱ։)

ԶԿՆԻ մ. ἑκ τοῦ ὅπισθε, ἑξόπισθε, ὔστερον e tergo, ex adverso, post Յետոյ. յետուստ. էտեւէն, ետեւ, ետքը.

Եւ ոմն՝ թէեւ զկնի ժամանակաւ. այսինքն յետոյ. (Պիտ.։)

ԶԿՆԻ (ուրուք կամ ոմանց) ԳԱԼ, ԳՆԱԼ, ԵՐԹԱԼ, եւ այլն. ἁκολουθέω sequor Հետեւիլ. էտեւէն գալ, երթալ.

Ե՛կ զկնի իմ։ Գնաց զկնի նորա։ Երթայր զկնի։ Արի՛ ե՛րթ զկնի դոցա. եւ այլն։

ԶԿՆԻ ՊՆԴԻԼ, ՄՏԱՆԵԼ, ԼԻՆԵԼ. καταδιώκω persequor Հետամուտ լինել, հալածել, վարել։ Տե՛ս (Ծն. ժդ. 15։ Յես. բ. 7։ ա. թգ. լ. 8։ իզ. 18։ Ա. Մակ. ժ. 78։)

ԶԿՆԻՍ (այսինքն զկնիքն), զկնեաց կամ զկնից, զզկնիս կամ զկնիս, ի զկնիս կամ յզկնիս կամ զկնիս. τὰ ἐξῆς sequentia ἐξῆς deiceps, et caetera Զկնի եկեալքն կամ եղեալքն. յետագայք. յաջորդք. մնացեալք. եւ այլն՝ որ ի կարգին.

Զկնիսդ ոչ ունի պէտք մեկնութեան. (Մխ. երեմ.։)

Զեկուցանի ի ձեռն զկնիցս։ Եւ էառ մի ի կողիցն նորա. եւ զկնիսն (այսինքն եւ այլն)։ Առաջոյքս ոչ տեսանեն զկնիսն. իսկ որ զկնին են, տեսանեն որք կանն առ նոսա. (Փիլ.։)

Որում լուան առաջին սուրբքն, եւ որ զկնիս եկին. (Համամ առակ.։)

Զառաւելութիւն բազմապատիկ մեզ ի զկնիսն խոստանայ. (Բրս. յուդիտ.։)

Երկրորդել ... զկնիսն։ Ամենեցունց՝ որ առ իւրովքն էին ժամանակօք՝ նախանձելի, եւ զկնեացս ըղձալի՝ ինքն եւ ժամանակ իւր։ Առաջի պղնձի հարկանելով փողս, եւ զկնիսն՝ ձայնարկու գուսանք սեւազգեստք։ Այլ միայն (պատմեսցուք) զորս հաւաստին գիտեմք, զկնիսն (այսինքն յետոյ յիւրում կարգի). (Խոր. Ա. 2. 23։ Բ. 47. 57. 61։)

Զկնեացն մոռացումն արարեալ. (Սկեւռ. աղ.։)


Զհետ

prep. adv.

after, then, since;
with, together;
— առաքել, to send for;
— բերել, to add, to subjoin;
— գալ, to follow, to come after;
to result;
to depend;
գնալ, երթալ —, — շրջիլ, to follow, to go after;
to imitate;
— երթալ դատարկութեան, to love idleness;
— ելանել, ընթանալ, հեծանել, մտանել, յարձակիլ, ունել, պնդիլ, վարիլ, to run after, to pursue, to overtake, to follow, to persecute, to be at the heels, to give chase;
իւրաքանչիւր — միմեանց, one near the other, close to;
— լինել ճանապարհաց ուրուք, to follow tracks;
զհաց ոչ առաք — մեր, we have brought no bread with us;
մի զմիոյ հետ, one after the other, a little at a time, by degrees;
զոյր — ելեալ ես, who is he whom thou pursuest?

NBHL (19)

ԶՀԵՏ. որպէս ռմկ. հետ, հետը. այսինքն Ընդ. (որպէս եւ յն. մէդա՛՝ է յետ, եւ ընդ)

Արձակեաց զաղաւնին զհետ նորա։ Գնաց Յովսէփ զհետ եղբարց իւրոց։ Աղաղակէ զհետ մեր։ Եւ զհետ նոցա ի կարգին կալաւ Անանիա. եւ զհետ նոցա կալաւ հռափիա. եւ այլն։

Զորոյ զհետ երթայ եւ այն։ Զնորին հետ (կամ զհետ) զնովիմբ ածեալ՝ ասէ. (Կիւրղ. ծն. եւ Կիւրղ. ել.։)

Մի զմիոյ հետ. այսինքն հետ զհետէ. (Փիլ. լին. ՟Ա. 89։)

Զհաց ոչ առաք զհետ մեր. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Պակասեաց ջուրն եւ արմաւն, զոր ունէի զհետ իմ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ի կրկին միտս հայի ասելն.

Զորոյ զհետ քարտուղարութեամբ լեալ այս այր. (Խոր. ՟Բ. 57։)

Քուրմք նոցին՝ զհետ լինելով՝ դադարեն առ նոսա։

ԶՀԵՏ. մ. Յետոյ. զկնի.

Դատախազ ոք չէ՛ զհետ. (Փարպ. (որպէս թէ խնդիրն զօրութեամբ, նորա, նոցա)։)

Նախ դու (արդարութեամբ) դատեա՛ զքոյն, եւ ապա զհետ գայ Աստուծոյն (յն. Աստուած). (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Եւ ապա զհետ բերել յերեկորինս զհանգստեանն սաղմոս։ Երիցս անգամ զհետ բերել՝ ըստ երիցս անգամ կրկնելոյ. (Յհ. իմ. ատ.։)

Յաղագս որոյ զհետ բերէ ասացելոցս. (Բրսղ. մրկ.։)

Երթային զհետ նորա։ Գնացին զհետ նորա։ Զհետ եղեն նորա կոյրք երկու։ Զհետ շրջէին նորա։ Զո՞յր զհետ երթիցես։ Երթալ զհետ սրտից, կամաց, կամ վհկաց, կամ զբարեաց, կռոց, տեառն, հրամանի Տեառն.եւ այլն։

Ստուերի նման՝ որ զհետ երթայ մարմնոյ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Եկն զհետ իմ։ Զհետ եկա՛յք ճանապարհաց իմոց. (Թուոց. ՟Ժ՟Դ. 24։ Ես. ՟Ժ՟Ե. 3։)

ԶՀԵՏ պնդիլ, կամ յարձակիլ, ելանել, մտանել, վարիլ, լինել, հեծանել, երթալ, գալ. Իբր Ընթանալ առ ի հասանել ումեք կամ իմիք. հետամուտ լինել. հալածել. զակատիլ. էտեւէն վազել՝ ինկնալ, քշել.

Պնդեցար զհետ իմ։ Պնդեցարո՛ւք ստէպ զհետ նոցա, թերեւս հասանիցէք նոցա։ Յարձակեցան զհետ նոցա մինչեւ ի մուտս Գեթայ։ Զո՞յր հետ ելեալ ես արքայդ Իսրայէլի, եւ զո՞ հալածես։ Ի փախուստ դառնային. սոքա զհետ երթային նոցա օր մի։ Զի ես երթայի զհետ արդարութեան։ Գնաց զհետ նորա Սիմովն, եւ որ ընդ նմայն էին։ Ողորմութիւն քո Տէր զհետ իմ եկեսցէ։ Ապա թէպէտ եւ զհետ եղեւ նոցա, չկարաց հասանել։ Զհետ մտեալ եմ, թէ հասից։ Ընթասցի զհետ հոմանեաց իւրոց, եւ մի՛ հասցէ նոցա։ Զհետ լինին ցքւոյն։ Զհետ երթալ զնանրութեան։ Զհետ երթայ դատարկութեան։ Զհետ հեծանէր ժողովրդեան։ Զհետ վարել ճշմարտութեան բանիցն. եւ այլն։


Զղջութիւն, ութեան

s.

compunction, repentance, contrition;
penitence;
ի — գալ, ի զղջման լինել, to repent;
ի — ածել, to make repent.

NBHL (1)

μεταμέλεια poenitentia Զղջումն, եւ ապաշաւ, ստրջանք.


Զոյգանուն

adj. gr.

synonymous;
equivocal;
cf. Հոմանուն.

NBHL (1)

Իբր Զուգանուն. համանուն. հոմանուն.


Զուարթածաղիկ

adj.

smiling, florid, young, graceful;
— հասակ, sprightly youth, youthfulness;
մանկութիւն, infancy, childhood, the prime of life, best time of life;
— ալիք, gray-beard.

NBHL (2)

Զուարթութեամբ ծաղկեալ. վարդափայլ. առոյգ. ժիր. կայտառ. ուռճացեալ.

Զուարթածաղիկ առ ամենայն առաքինութիւնս։ Զուարթածաղիկ ուրախութիւն։ Զուարթածաղիկ զարդարել. (Յճխ. ՟Ժ։)


Զուարթատեսիլ

adj.

of fine aspect, pretty, beautiful, handsome;
— դէմք երեսք, cheerful countenance, serene aspect.

NBHL (6)

ԶՈՒԱՐԹԱՏԵՍ ԶՈՒԱՐԹԱՏԵՍԱԿ ԶՈՒԱՐԹԱՏԵՍԻԼ. Զուարթ տեսանելով. զուարթադէմ, կայտառ. եւ Ուռճացեալ.

Զուարթատեսիլ դիմօք հրաշալի. (Գանձ.։)

Ոչինչ լքեալ անկանէր յիւրմէ զուարթատեսիլ երեսաց. (Վրք. ոսկ.։)

ԶՈՒԱՐԹԱՏԵՍ ԶՈՒԱՐԹԱՏԵՍԱԿ ԶՈՒԱՐԹԱՏԵՍԻԼ. Զուարթ տեսանելով. զուարթադէմ, կայտառ. եւ Ուռճացեալ.

Զուարթատեսիլ դիմօք հրաշալի. (Գանձ.։)

Ոչինչ լքեալ անկանէր յիւրմէ զուարթատեսիլ երեսաց. (Վրք. ոսկ.։)


Զուգախառնութիւն, ութեան

s. phys.

combination, mixture, medley, miscellany;
cf. Զուգախառնումն.

NBHL (5)

ἱσοκρασία, σύμμιξις, εὑκρασία commixtio, temperatio Ի միասին խառնումն. եւ Բարեխառնութիւն.

Զի զուգախառնութեամբ ընդդիմաւորացն որակութեամբ՝ ի միջոցին ամբողջ պահեսցի կենդանին. (Նիւս. կազմ.։)

Վասն անընդդիմամարտ՝ ներհակացն զուգախառնութեան. (Յհ. իմ. պաւլ.։)

Ոչ այնպէս վաղվաղակի ժանտախտ յարի ի մեզ ... որպէս չար արանց զուգախառնութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)

Յազգէն Յուդայի եւ ի ցեղէ անտի Դաւթի, եւ ի զուգախառնութենէ տանն Ահարոնի քահանայապետի ծնանի Սուրբն Մարիամ. (Ճ. ՟Ժ.։)


Զուգութիւն, ութեան

s.

conjunction, coupling;
equality, likeness;
union, concord, agreement;
coupling, pairing;
conjunction, union, wedlock;
communication, intercourse;
կշիռ զուգութեան բերել (ընդ ումեք), to be like, to resemble, to seem like.

NBHL (12)

(յածականէս Զոյգ) ἱσότης aequalitas Հաւասարութիւն. հանգիտութիւն. եւ Միաբանութիւն. համաձայնութիւն. որ եւ ԶՈՒԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ասի.

Երրեակն առաջին հաստատ եցոյց զուգութիւն, սկիզբն կալեալ եւ միջութիւն եւ վախճան. զոյգ (այսինքն հաւասար) են ամենեքեան. եւ ութերեակն՝ առաջին քուեայ, զի յայլսն զուգութիւն դարձեալ նախ երեւեցոյց։ Բանիւքն զուգութիւնն, զայն՝ որ ի ձեռն գործոցն անզուգութիւնն ծնցի. իսկ անզոյգն աղբիւր է չարեաց։ Զուգութիւնն արդարութիւն ծնաւ. զի աստուածասէր ազգն զուգութեամբ եւ արդարութեամբ զարդարեալ է. (Փիլ.։)

Եթէ մի է բնութիւն աստուծոց քոց, հաւասարեսցին առ միմեանս զուգութեամբ. (Եղիշ. ՟Ը։)

Զուգութիւն բարբառոյ ... զճշմարտութիւն աշխատասիրութեանս մերոյ ակնարկէ. (Խոր. ՟Ա. 18։)

Չի՛ք նմա համեմատ, եւ ոչ որ բերիցէ ընդ նմա կշիռ զուգութեան. (Վեցօր. ՟Բ։)

Զուգութիւն կամի մեզ, եւ սէր առ իրեարս, եւ ո՛չ անհաւասարութիւն. մբ. սղ.։)

ԶՈՒԳՈՒԹԻՒՆ. (ի գոյականէս Զոյգք). συζυγία, σύζευξις conjunctio, conjugium Զոյգք գոլն. ջուխտ ըլլալը. եւ Լծակցութիւն. զուգաւորութիւն ըստ մարմնոյ. ջըխտելը. եւ պսակ.

Պատարագեցաւ զուգաւորութեամբ տատրակաց ... զի զզուգութիւն հոգւոյ եւ մարմնոյ մերոյ պատարագեսցէ. (Կամրջ.։)

Ամուսնութիւն զուգութեան (օրհնութեամբ քահանայից լինի). (Խոսր.։)

Եթէ՝ մինչ ի զուգութեանն են՝ մահ տիրեսցէ. (Կանոն.։)

ԶՈՒԳՈՒԹԻՒՆ. Ո՛ր եւ է միաւորութիւն, կցորդակցութիւն. հաղորդակցութիւն. զօդումն։

Տեղի ետ կցորդութիւն զուգութեան կենցաղոյս կենդանութեան։ Միասնական զուգութեամբ ըստ մեզ իսկ կցորդեցեր ... ընդ իրին գոյի եւ զօրինակն լծակցելով։ Իսկ հուր՝ զի յամենայն տարր արարածոց հաւասարապէս ունի զուգութիւն։ Որ խեթկիչ եղջերօք քառալծորդ զուգութեամբ՝ յագեցուցանես զցասումն աստուծոյ. (Նար. ՟Հ՟Գ. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)


Զրուցատար

adj.

who brings news;
— լինիմ, to bring news.

NBHL (1)

Զի զրուցատարք լինիցին պարսից արքային. (Մամիկ.։)


Զրպարտ, ի, աց, ից

s.

calumnious, unjust;
false;
calumny;
— առնել, cf. Զրպարտեմ.

NBHL (3)

Յափշտակօղն եւ շնացօղն եւ զրպարտն։ Նոքա զրպարտք, եւ սուտք, եւ չարախօսք. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ ՟Բ. 9։)

Սուտ ոք խօսեսցի, եւ զուր ինչ զրպարտ առնիցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 17։)

Զի՞նչ է աղքատութիւն. բարի ատեցեալ, մայր առողջութեան, խափանիչ ամենայն ցանկութեանց, ստացուած որիշ ի զրպարտէ (այսինքն անկողոպտելի). (Պիտառ.։)


Զրպարտութիւն, ութեան

s.

calumny, imposture, inculpation, slander;
զրպարտութեամբ, calumniously.

NBHL (8)

συκοφαντία calumnia ἑπήρια injuria, mulcta Զրկանք՝ զուր պարտաւորութեամբ. հարստահարութիւն. անիրաւութիւն. լլկանք. զուլմ.

Փրկեա՛ զիս ի զրպարտութենէ մարդկան. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 134.)

մբ.)

Զրպարտութիւն ասի, քանզի ոչինչ յանձանց նոցա կամ՛ի կամաց ունէր նիւթ մարտին, այլ ի զուր պարտաւորէր եւ չարչարէր զերանելիսն։ Փրկեա՛ զիս ի զրպարտութենէ մարդկան. այսինքն ի չարչարանացն, զոր՝ ի զուր պարտաւորեալ զմարդկային բնութիւնս, յարուցանէ թշնամին ի վերայ մեր։

Ոչ զի զմարմինս իւրեանց ի տանջանաց երկրակոխաց ի զրպարտութենէս ապրեցուսցեն։

որպէս Չարախօսութիւն. ընդվայրհարութիւն. թշնամանադրութիւն.

Մի՛ առ զրպարտութեան, այլ յիրաւի ամբաստան առնել. (Փիլ. ՟ժ. բան.։)

Մի՛ եւ մեք զրպարտութեան պատճառս տացուք զրպարտչացն. (Խոսր.։)


Զօրավիգն

adj. s.

aid, support, help;
defender, partisan;
succour, reinforcement;
—, — օգնականութեան լինել, to aid, to help, to bring succour;
— ունել զոք, to be sustained, or supported by;
որդեակ, — լեր ծերութեան հօր քում, my son, help thy father in his age.

NBHL (22)

ԶՕՐԱՎԻԳՆ կամ ԶՕՐԱՎԻԳ. գրի եւ ԶՕՐԱՒԻԳՆ կամ ԶՕՐԱՒԻԳ. σύμμαχος , ἁντιλήπτωρ, συμμαχία, ἁντίληψις եւ այլն. auxiliator, adjutor;
auxilium, subsidium Հզօրիչ. զօրացուցիչ. որ ի թիկունս հասանէ. ձեռնտու. օգնական. եւ Օգնականութիւն. կամ յն. պատերազմակից, թեւակից, ընդունօղ. թեւ թիկունք.

Ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ. (Սղ. ՟Ձ՟Բ. 9։)

Որդեակ, զօրավի՛գն լեր ծերութեան հօր քում։ Մի՛ լինիր զօրավիգն մեղաւորի. (Սիր. ՟Գ. 14։ ՟Ժ՟Բ. 7։)

Ո՛չ ի սոսա յուսացեալ, այլ ի զօրավիգն պաշտպան օգնականին արդարոցն՝ Աստուծոյ։ Նորոգ իմն եգիտ զօրավիգն օգնականութիւն. (Փիլ. իմաստն.։)

Զօրավիգն օգնականութեան լեալ, կամ յղէ նմա, եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Զօրավիգն օգնականութիւն լինել նմա։ Առնու իւր զօրավիգն օգնականութեան զԲենդեգէոս. (Խոր. ՟Բ. 17. 19. եւ ՟Գ. 46։)

(Աստուած) լիցի քեզ զօրաւիգ առ թշնամին արդարութեան. (Ճ. ՟Ա.։)

Կամ Մարտակից. գործակից. պաշտպան. ջատագով.

Բարեկամս եւ զօրավիգն հռոմայեցւոց համարել զհրէայս. (Եւս. քր. ՟Բ։)

Ոմանք ի նոցանէ չար խորհրդոցն են զօրավիգն. մբ. սղ.։)

Եւ աղօթիւք առ Աստուած՝ եղեր մեզ զօրավիգն. (Շար.։)

ԶՕՐԱՎԻԳՆ կամ ԶՕՐԱՎԻԳ. գրի եւ ԶՕՐԱՒԻԳՆ կամ ԶՕՐԱՒԻԳ. σύμμαχος , ἁντιλήπτωρ, συμμαχία, ἁντίληψις եւ այլն. auxiliator, adjutor;
auxilium, subsidium Հզօրիչ. զօրացուցիչ. որ ի թիկունս հասանէ. ձեռնտու. օգնական. եւ Օգնականութիւն. կամ յն. պատերազմակից, թեւակից, ընդունօղ. թեւ թիկունք.

Ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ. (Սղ. ՟Ձ՟Բ. 9։)

Որդեակ, զօրավի՛գն լեր ծերութեան հօր քում։ Մի՛ լինիր զօրավիգն մեղաւորի. (Սիր. ՟Գ. 14։ ՟Ժ՟Բ. 7։)

Ո՛չ ի սոսա յուսացեալ, այլ ի զօրավիգն պաշտպան օգնականին արդարոցն՝ Աստուծոյ։ Նորոգ իմն եգիտ զօրավիգն օգնականութիւն. (Փիլ. իմաստն.։)

Զօրավիգն օգնականութեան լեալ, կամ յղէ նմա, եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Զօրավիգն օգնականութիւն լինել նմա։ Առնու իւր զօրավիգն օգնականութեան զԲենդեգէոս. (Խոր. ՟Բ. 17. 19. եւ ՟Գ. 46։)

(Աստուած) լիցի քեզ զօրաւիգ առ թշնամին արդարութեան. (Ճ. ՟Ա.։)

Կամ Մարտակից. գործակից. պաշտպան. ջատագով.

Բարեկամս եւ զօրավիգն հռոմայեցւոց համարել զհրէայս. (Եւս. քր. ՟Բ։)

Ոմանք ի նոցանէ չար խորհրդոցն են զօրավիգն. մբ. սղ.։)

Եւ աղօթիւք առ Աստուած՝ եղեր մեզ զօրավիգն. (Շար.։)


Զօրութիւն, ութեան

s. arith. mech.

power;
authority, vigour, valour, heart, courage, nerve, force, spirit, faculty;
corroboration, supply, reinforcement, aid, energy, efficacy, virtue;
resource;
sense, meaning, signification;
weight, importance;
prodigy, miracle, virtue;
army;
person;
distinct substance or person;
—ք երկնից, the angels;
celestial bodies, stars, etc;
—ք մտաց, the faculties, qualities of the mind;
Տէր զօրութեանց, the Lord of hosts;
այր, կին զօրութեան, valorous man, virtuous woman;
ըստ առն եւ — իւր, as the man is, so is his strength;
դու՞ ագուցեր ձիոյ —, hast thou clothed the horse with strength ? զինու զօրութեամբ, with arms;
by main strength;
գիտել զ— արուի, to lie with a man;
զօրութեամբ, powerfully, emphatically, understood, by virtue of, with all one's strength;
բարձրացո զօրութեաթբ զբարբառ քո, lift up thy voice loudly;
սիրել յամենայն զօրութենէ, to love with all one's heart;
անկանել ի զօրութենէ, to be weakened or exhausted;
— խաչի քո Քրիստոս, զի ..., upon my faith! i faith! square;
force;
— անգործութիւն, vis inertiae;
դիմակալ —, resistance force;
ելեքտրական —, electric force;
զուգահեռական —, parallel force;
կեդրոնական —, central force;
կեդրոնախոյս —, centrifugal -;
կեդրոնաձիգ —, centripetal force;
կենդանի —, vis viva;
կենսական —, vital power;
ձգողական —, attractive power;
մադնիսական —, magnetic force;
մասնկային —, molecular force;
շարժիչ —, motive force;
վանողական —, repulsive force;
օդընկէց —, projectile force.

NBHL (38)

(ի բայէս Զօրել, եւ լծ. ընդ տճկ. զօռ, զարպ ). δύναμις , ἱσχύς, δυναστεία, κράτος եւ այլն. vis, virtus, potemtia, fortitudo, robur, facultas Կարողութիւն. ոյժ, արութիւն. քաջութիւն. ուժգնութիւն. սաստկութիւն. ամրութիւն. պնդութիւն. ուժ. եբր. կէպուրա, օզ.

Ըստ առն եւ զօրութիւն իւր։ Խորհուրդ եւ զօրութիւն պիտոյ իցեն ի պատերազմ։ Քո է Տէր մեծութիւն եւ զօրութիւն։ Ի նմանէ է իմաստութիւն եւ զօրութիւն։ Դո՞ւ ագուցեր ձիոյ զօրութիւն։ Ի պարանոցի նորա բնակէ զօրութիւն։ Հզօրք զօրութեամբ։ Ձայն Տեառն զօրութեամբ։ Զօրութիւն է Տէր երկիւղածաց իւրոց։ Դու տիրես զօրութեանց ծովու (այսինքն ուժգնութեանց)։ Գործիցես զերկիր, եւ ոչ յաւելցէ տալ քեզ զզօրութիւն իւր (զարդիւնս).եւ այլն։

Յայտնապէս զօրութիւնքն Աստուծոյ ի վերայ հասեալ ... կիսամահ դնէր. (՟Բ. Մակ. ՟Գ. 29։)

Ըստ զօրութեանն առ ի կարօղ լինելոյ հնազանդեցուցանել ընդ իւրեւ զամենայն. (Փիլիպ. ՟Գ. 21։)

Ո՛չ ըստ էութեան բնութեանն է զայս իմանալ, այլ՝ ըստ զօրութեանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

ԶՕՐՈՒԹԻՒՆ. Կարողութիւն հոգւոյ եւ զգայութեանց, եւ մտաւոր տեսութիւն.

Ամենայն զօրութիւն յէսս՝ կենդանական զօրութիւն միայն է. (Խոսր.։)

Իմաստասիրութիւն ունի երկուս զօրութիւնս, զտեսականն եւ զգործականն. (Սահմ. ՟Ժ՟Ե։)

ԶՕՐՈՒԹԻՒՆ. Ոյժ բանի, նշանակութիւն, իմաստ. դիտաւորութիւն.

Եթէ ոչ գիտիցեմ զզօրութիւն ձայնին. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 11։)

Բազում ինչ նովին անուամբ ասին՝ որիշ զօրութիւնս ունելով. (Եփր. աւետար.։)

Զպատճառս եւ զզօրութիւն իրացն միայն յայտնելով։ Խօսօղք բազումք յԱստուածայնոցն, եւ զօրութեան մտացն ոչ հասուք։ Ուսանել զզօրութիւնս պէսպէս իմաստից ի նորն Պղատոնէ. (Խոր. ՟Ա. 13։ ՟Բ. 89։ ՟Գ. 62։)

Զիւրաքանչիւր ձեռնարկելոլցն գիտել զզօրութիւն. յն. ենթադրութիւն. (Նիւս. կազմ. ՟Ա։)

Յանուն քո զօրութիւնս բազումս արարաք։ Զքաղաքսն՝ յորս եղեն բազում զօրութիւնք նորա. (Մտթ. ՟Է. 22։ ՟Ժ՟Ա. 20։)

Եւ ոչ կարէր անդ եւ ո՛չ մի ինչ զօրութիւն առնել. (Մրկ. ՟Զ. 5։)

Զօրութեամբ եւ նշանօք եւ արուեստիւք. (Գծ. ՟Բ. 22։)

Պատուականագոյն է ներգործութեամբն քան զզօրութեամբն. (Անյաղթ պորփ.։)

Ո՛չ յերկուս զօրութիւնս, եւ ո՛չ յերկուս երեսս բաժանեալ։ Եթէ ոք յերկուս երեսս կամ յերկուս զօրութիւնս բաժանեսցէ, նզովեալ լիցի. (Պրպմ.։)

ԶՕՐՈՒԹԻՒՆ. (ի բառէս Զօր. թ. շէրի ) δύναμις virtus, virtutes στρατιά exercitus, militia Զօրական. երկրաւոր զինուորութիւն. ոյժ զինուորական. եւ Զարդք երկնից. հրեշտակք, եւ աստեղք. զօրք. ասքէր. եբր. ձապա. (յորմէ՝ Սպայ. սիփահի ), եւ սաբաւօթ, այսինքն զօրութեանց, կամ զօրաց).

Զկառս եւ զհեծեալս եւ զամենայն զօրութիւն փարաւոնի. (Ել. ՟Ժ՟Դ. 28։ ՟Ժ՟Ե. 14։)

Հանել զորդիսն Իսրայէլի յերկրէն եգիպտացւոց՝ հանդերձ զօրութեամբ իւրեանց. (Ել. ՟Զ. 26։)

Բաշխեաց ժողովրդեանն յամենայն զօրութեան Իսրայէլի ... բլիթ մի հացի. (՟Բ. Թագ. ՟Զ. 19։)

Տէր զօրութեանց։ Անուն տեառն Աստուծոյ զօրութեանց։ Օրհնեցէ՛ք զնա ամենայն զօրութիւնք նորա։ Բարձրացաւ մինչեւ ի զօրութիւնս երկնից, եւ ընկէց յերկիր ի զօրութենէ երկնից եւ յաստեղաց։ Երկիր եպագ ամենայն զօրութեան երկնից։ Յարեւու եւ ընդ լուսնով եւ ընդ ամենայն աստեղբք, եւ առաջի ամենայն զօրութեանց երկնից, զոր սիրեցինն, եւ որոց ծառայեցինն։ Զոր օրինակ ոչ թուին զօրութիւնք երկնից, եւ ոչ չափի աւազ ծովու. եւ այլն. (Սղ.։ Դան.։ Ես.։ Երեմ. եւ այլն։)

Տէր զօրութեանց, այսինքն հրեշտակաց, զի հզօրք են զօրութեամբ, եւ զի զօրք են թագաւորին երկնից. (Խոսր. պտրգ.։)

Զօրութիւնք երկնայինք, եւ անմարմնոց զինուորութիւնք. (Շար.։)

Երկնային զօրութիւնք անուանին ամենայն Աստուածային իմաստութիւնք. (Դիոն.։)

Եւ եւս՝ Առանձին անուն միոյ յիննեակ դասուց հրեշտակաց.

Ի վերայ ամենայն իշխանութեան, եւ պետութեան, եւ զօրութեան, եւ տէրութեան. (Եփես. ՟Ա. 21։)

ԶՕՐՈՒԹԵԱՆ. ի սեռականն՝ ըստ եբր. ոճոյ, իբր Զօրաւոր, կամ զինուորական.

Զամենայն այր զօրութեան։ Որդիս զօրութեան։ Արք զօրութեան. (Դտ. ՟Գ. 29։ ՟Ժ՟Ը. 2. ՟Ի. 46։)

ԶՕՐՈՒԹԵԱՄԲ. իբր մ. Արիաբար, ուժգին.

Գործէին զօրութեամբ զգործս. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 8։)

Բարձրացո՛ զօրութեամբ զբարբառ քո. (Ես. ՟Խ. 9։)

Կամ որպէս Կարողութեամբ, այլ ո՛չ ներգործութեամբ. լռելեայն. մտաւոր տեսութեամբ.

Որպէս ի մոմի զօրութեամբ են ամենայն կնիքք, իսկ կատարելութեամբ մի միայն ի ներքս անդ տպաւորեալ է. այսպէս եւ յոգւոջն մոմաձեւի ելոյ՝ ամենայն տիպք պարունակին զօրութեամբ, ո՛չ կատարուածով. (Փիլ. այլաբ.։)

Ձու զօրութեամբ միայն է հաւ, եւ ոչ ներգործութեամբ, եւ համբակք (տղայք) զօրութեամբ միայն երկրաչափք եւ հռետորք, եւ ոչ ներգործութեամբ. (Պրոկղ. շղկպ.։)

Զօրութեամբ բաժանել զշարունակն, եւ ո՛չ ազդմամբ (այսինքն ներգործութեամբ). (Սահմ. ՟Ժ՟Է։)

Յասելն պարզ բանիւ զմին՝ զօրութեամբ եւ զմիւսն ի ներքս փակէ. մբ. ատ.։)


Է

s. pl. v. aux. int.

Է, ի, Էն or Էնն, Էին, that exists, existence;
that is of itself, the Supreme Being, the Most High, God;
ես եմ որ Էն, I am that I am;
որ Էն առաքեաց զիս առ ձեզ, I am sent me unto you;
էք, the divine persons, the Trinity. Էմ ից, being, existence, that exists;
creature, matter;
he is;
անդ է տեսանել, one saw there, one sees;
գեղով էիցս զուարճացեալ, intoxicated with the beauties of nature. Է՜, eh! hey! oh! o! alas! է՜ Պետրէ, oh Peter !

NBHL (20)

մանաւանդ էն կամ էնն, էին, զէն, յէէն ὥν ens, qui est, deus Որ էն. Աստուած. ինքնագոյակ անեղ. Էակ ըստ ինքեան՝ առաջին եւ հարկաւոր, որոյ ելն եւ գոլն է նոյն. եբր. եհովահ. որ թարգմանի եւ Տէր, ընթերցեալ իբր Ատօնայի. Ադոնայի.

Յաղագս Էի։ Փոխանցելի է մեզ այժմ յարդարեւ գոյ՛ն արդարեւ էին աստուածաբանականն գոյանունութիւն. (Դիոն. ածայ.։ )

Աստուած մեծ, է էութեամբ եւ հզօր։ Զէին խնդիր ոչ թողցուք։ Որ շուրջ զէիւն են՝ առաջինք եւ մեծամեծք զօրութեանցն։ Էին Աստուծոյ։ Զմիոյն եւ զարդարեւ էին։ Զէն էապէս. (Փիլ. բագն. եւ այլն։ )

Զէն Աստուած, որ ի մարդ կերպարանեցաւ. (Եղիշ. Ե։ )

Էնն անեղ. (Յհ. իմ. երեւ.։ )

Էիդ Աստուծոյ։ Հրամանաց էիդ։ Ի հրամանէ էին։ Գոյանալոյն յէէն՝ էակացս։ Հեղեալ ի յէէն. եւ այլն. (Նար.։ )

Էն Աստուած՝ ամենազօր զօրութեամբ։ Որ էն յէութեան՝ որդի միշտ յէէն։ Օծեալն Աստուած էնն ի յէէն. (Շար.։) Ասի ուրոյն ուրոյն եւ զերից Աստուածային անձանց.

Արդ մի յանձանցըն միշտ էից, մինն ի յերից այս անբաւից. (Յս. որդի.։)

Է, էի էք, էից կամ էոց. գ. τὁ ὅν, τὰ ὅντα ens, entia, quae existunt Էակ եղական. առէք. արարած. որ կանս, գոյք. եղեալ ինչ. իրք.

Էն ի հոմանուանց է. իսկ իմաստասիրութիւն՝ գիտութիւն էիցն է. Սահմ. Ա։ (Ամենայն ինչ) բաղձայ է՛ գոլ եւ կոչիլ. (Անյաղթ պորփ.։ )

Սկիզբն լաւ եւ քաջ ամենայն էիցն՝ Աստուած է. եւ առաքինութեանց՝ բարեպաշտութիւն. (Փիլ. ժ. բան.։ )

Զանտոհմս աշխարհի եւ զարհամարհեալս ընտրեաց Աստուած եւ զոչինչսն, զի զէսն իմն խափանեսցէ. իմա՛ զայնոսիկ, որք յաչս անձանց ինչ մի կարծին։ Այլ յասելն (Փիլ. իմաստն. )

Քերթողն՝ Հոմերոս, բազմաց էից քերթողաց, ըստ առաւելազանցութեան ասի. իմա՛ ըստ յն. ոճոյ, ելոց, եղելոց, այսինքն մինչ են կամ գոն եւ այլ քերթողք։ Եւ յասել (Պղատ. տիմ. )

Էրն եւ իցէն սմա ըստ ճշմարիտ բանին ոչ յարմարին, այլ միայն էնն. յն. τὸ ἕστι ly est իմա՛, է՛, որպէս երրորդ դէմն էական բայիս եմ, ես, է. իբր զի մշտնջենաւորին Աստուծոյ վայել է տիրապէս ներկայ ժամանակ. զի է անժամանակ եւ անփոփոխ եւ նոյն եւ նոյնպէս միշտ։ Է 2 մջ. Է՜. Ո՛վ. յէ՛. ա՛ ա՛. ա՛յ. հէ՛.

Է՜ մարդ, կա՛մ ՛ի դեհենէն երկի՛ր, կամ զարքայութենէն պէ՛տ արա. (Սեբեր. Ժ։ )

Է՜ հողմն կենսաբեր, եթէ երախտաւորիս ինձ, ա՛ռ յինէն զոգի իմ. (Հ. մայ. ԺԱ.։ )

Է 3 Ձայնաւոր տառ՝ արձակ եւ անփակ ամենեւին ի հնչման, եւ երկար ըստ ամանակին. եւ անուն իւր ինքեամբ եւեթ հնչի է՛։ Ձայնիւ եւ ձեւով համեմատ է յունականին. Ε, ε այլ ի տառադարձութեան դնի փոխանակ (էտա) տառի յունաց. իսկ ε փոխի ի ե։ ա. Է. Լծորդ է ի մեզ ընդ ե, եւ ընդ ա. զորօրինակ էրէ, երէ. յէ՞ր. յե՞ր. ամէնօրհնեալ, ամենօրհնեալ. ալէկոծ, ալեկոծ. որդէգիր, որդեգիր. բազէ, բազա. աղաւնէվաճառ, աղաւնեվաճառ, աղաւնավաճառ. եւրոպէ, եւրոպա. եւ այլն. զի եւ ի յն. η , եւ α են լծորդ։ Է. է. Իբրեւ նշանակ թուոյ, նշանակէ Եօթն կամ եօթներորդ։ Է. Դրոշմեալ ի սկիզբն կոնդակաց եւ նամակաց, նշանակէ՝ Աստուած, Աստուծով, Յանուն Աստուծոյ. իբր համազօր եբրայականին, Եհովահ (այն է՝ Որ էն, կամ Էեւէ) անուանն Աստուծոյ, որ էր ասեն դրոշմեալ ի ճակատ խուրի, եւ ի մատանւոջ քահանայապետին. եւ զի սովին կնքեցաւ գերեզման տեառն, վասն որոյ ասի ի Շար.

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ՝ կնքի մատանեաւ, անկորուստ պահելով զմեզ հաւատով երրորդութեանդ. այսինքն Էնն Աստուած կնքի Էիւ. (որպէս եւ Երզն. մտթ. գրէ. )

Կնքեցին մատանեաւ քահանայապետին, որ ունէր զանփակ գիրն զԷ՛ անուն Աստուծոյ։ Վասն որոյ գեղեցիկ նուագէ եւ քերթողն մեր ի խորհուրդ տառիս Է.

Է՛ն էապէս մեզ քարոզէ, զՈրէնն ուսեալ ի Մովսիսէ, թէ Աստուած էր ի սկըզբանէ, եւ ոչ եղեալ ի յումեքէ. (Շ. այբուբ.։)


Էշ, իշոյ, իշոց, իշու, իշուց

s. mus.

ass, jackass, donkey;
machine of war, (battering-ram);
bridge of a violin, etc;
մատակ, she-ass, donkey;
կաթ իշոյ, ass's milk;
հեծանել յ—, to ride on a donkey;
խանչէ, անըռկէ, զռնչէ —, the ass brays.

NBHL (9)

ὅνος asinus Չորքոտանի խանչողական՝ անարգագոյն ի գրաստս, մեծականջ, տոկուն, ծոյլ, եւ անսաստ.

Համետեաց զէշ իւր։ Նստարո՛ւք դուք այդր հանդերձ իշովդ։ Էշս քսան, եւ մտրուկս տասն։ Զյաւանակ իշոյն.եւ այլն։

Ձիոց եւ ջորւոց եւ ուղտուց եւ իշուց (կամ իշոց). (Զաք. ՟Ժ՟Դ. 15։)

Երիվարաց եւ իշուց։ Տեարք իշուցն. (Ճ. ՟Բ.։ Երզն. մտթ.։)

Եւ Սամփսոն իշու ոսկերովքն առաքինացաւ. (Եփր. ել.։)

ԷՇ. նմանութեամբ՝ Մեքենայ պատերազմական քառոտանի անուաւոր. որ ի Պտմ. աղեքս. կոչի եւ Խոյ.

Յեցուցին ի պարիսպն զկոչեցեալ էշսն. եւ է այս գործի մեքենայից անուաւոր, յերից երից արանց մղելով տարեալ, եւ ի ներքուստ կացնօք եւ սակրօք երկբերանովք եւ կտցաւոր մրճօք փորեալ զհիմունս. (Խոր. ՟Գ. 28։)

Պարանոցին շիշքն. (Պտմ. աղեքս.)

ԷՇ. Յենարան եւ նեցուկ վերամբարձ լարից քնարի՝ փայտեայ կամ փղոսկրեայ. էշէք.


Էրան

s.

gentle breeze, pleasant wind, zephyr;
քեզ շունչ համայն պախըրցի, ինձ — շունչ փոթորկի, each breeze for you is a furious blast, while to me the blast is a gentle breeze.

NBHL (3)

Որպէս յն. Աւրա. Այեր մեղմ. օդ քաղցրաշունչ.

ԷՐԱՆ որպէս յն. αὕρα aura. Սիւք. մեղմ այեր կամ օդ. եւ Այդ. (որ է լտ. aurora )

Ոչ ի ծայրս կաղնեաց բողբոջ, եւ ոչ էրան ցօղախառն. (Ոսկ. ի յհ. մկ. եւ Ոսկ. հերոդ.։)


Ընդ

prep.

to, at, towards, by;
through;
among, in the midst, into, in;
with;
for;
under, below;
upon;
soon, as soon as;
in the place, instead, of;
հայել — երկինս, to look at the sky;
թագաւորել — նորա, to reign instead of him, to succeed him;
տուր — իմ եւ — քո, give for me and for you;
— աղօտ, obscurely;
— ամենայն, totally, in all;
— ակամբ հայել, to look upon one with an evil eye or with aversion;
— ձեռն, with or by the hand;
մէջ, in;
into, inside, in the midst;
through;
մէջ կարել, to split, to. pass or go across;
— աջմէ, to the right;
— գիրկս մտանել, to draw the bow strongly;
— ժամս ժամս, sometimes;
— խաբս, fraudulently, erroneously;
— խազ, կատակս, ludicrously, facetiously;
— այր եւ — կին, as much the man as the woman;
— ծառով, under a tree;
փոխանակ — այնր, for it;
մի բերան, with one voice, unanimously;
դիր զգիրսդ — այլս, put these books with the others;
եկ — իս, come away with me;
— անցանելն, going along;
— ո՞ր ճանապարհ, by what road ? — արեւելս, towards the East;
— ամենայն երկիր, in all countries;
անցանել — Կարին, — այն, to pass through Erzerum, to go that way;
— ջուր եւ — ցամաք, by sea and land;
— երկինս եւ — երկիր, between heaven and earth;
— հեծեալ եւ — հետեւակ, between cavalry and infantry together;
— աւուրսն — այնոսիկ, — ժամանական — այնոսիկ, — այնու ժամանակաւ, in those days, at that time;
— շատ եւ — փոքր, more or less, a little more, a little less;
— այս եւ — այն, between this and that;
altogether, unitedly;
ընկենուլ — պատուհանն, to throw out of window;
— ամենայն տեղիս, every where;
մահճօք, under the bed;
— երկնիւք, under heaven;
— իւրեւ or իւրեաւ, under him;
— պատրուակաւ, under pretence;
— առաւօտն, այգն, at break of day;
— երեկս, երեկոյս, or երեկոյն, towards the evening;
մեկնեցաւ — լուր համբաւոյ գալստեան նորա, he set out on the report of his coming;
— հակառակն, on the contrary;
cross-wise;
միտ ածել or հարկանել, to think, to reason in one's mind;
— ոտն հարկանել, to trample under foot;
— թիւ մտանել, to be reckoned among;
— ամս տասն, during ten years;
եօթանասուն եւ հինգ ամք — ութ հարիւրով, eight hundred and seventy five years;
— փթթելն եւ գօսասցի, it will fade as soon as it uncloses.

NBHL (69)

Հայել ընդ իս, ընդ նա, ընդ արեւելս։ Սկսաւ ասել ընդ ժողովուրդսն։ Ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն։ Գնաց ընդ իւր կողմն։ Թքանել ընդ երեսս։ Հարկանել ընդ գլուխն։ Խորհէին կամ վիճէին ընդ միմեանս։ Զարմանային ընդ վարդապետութիւն նորա։ Բեւեռեա՛ ընդ երկիւղ քո.եւ այլն։

Որ ինչ կայ ընդ երեսաց լուսոյն, նա է պատճառ երեւելոյ խաւարին. այսինքն յերեսաց, յառաջոյ կողմանէ. (Վեցօր. ՟Զ։)

Տր. կամ ներգոյ. անխտիր ի տեղականս. զոր օրինակ,

Ընդ արեւելս. ընդ արեւմուտս. ընդ հիւսիս, ընդ հարաւ. ընդ տիեզերս, ընդ հանուր. ընդ փողոցս, ընդ հրապարակս. եւ այլն։

Ներգոյ. առաւել ի ժամանակականս, եւ ի դերբայս. զոր օրինակ.

Ընդ աւուրսն ընդ այնոսիկ։ Ընդ այն ժամանակս։ Ընդ այն աւուրս։ Ընդ այգն։ Ընդ երեկս։ Եւ եղեւ ընդ անցանելն նոցա՝ ասէ Եղիա։ Ընդ երթալն նորա նեղէին զնա։ Ընդ տեսանելն զնա։ Ընդ յառնելն ի քնոյ։ Ընդ լինել պատերազմի, եւ այլն։

ԸՆԴ. (նախադրութիւն). լծ. յն. անդի, կամ անդ՝. ἁντί, ἁντ’, ἁνθpro, loco, vice Սեռական խնդրով, իբր Փոխանակ. փոխան. ի տեղի.

Ա՛ռ մի ի կորից նորա, եւ ելից ընդ այնր մարմին։ Տացէ անձն ընդ անձին, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Թագաւորեաց Յովրամ եղբայր նորա ընդ նորա։ Եւ զայն առեալ՝ տացես նոցա ընդ իմ եւ ընդ քո.եւ այլն։

Մերթ եւս սեռականն առընթեր այլոյ սեռականի գտանի եդեալ փոխանակ գործիականի, եւ յայնժամ ընդն տայ նշանակել Ի ներքոյ. տակը.

Լռեալ դադարէ եւ Յիսուս նոյնգունակ, մտեալ ընդ թուոյ ամաց երեսնից. (Եղիշ. մկրտ.։)

ԸՆԴ. σύν, μετά cum վերջահոլով տրական խնդրով, իբր Հանդերձ. ի միասին. զոյգ. կից. առընթեր. հետ, հետը.

Եւ ամենայն Երուսաղէմ ընդ նմա։ Բազմեսցին ընդ Աբրահամու եւ ընդ Սահակայ եւ ընդ Յակովբու։ Եւ եղեւ ընդ հրեշտակին ընդ այնմիկ։ Եւ այնոցիկ որ ընդ նմայն էին։ Եկին ընդ մեզ.եւ այլն։

Ընդ երանելի մանկանցն երգեսցուք։ Ընդ հրեշտակացն դասուց. (Շար.։) (Այլ առ չշփոթելոյ ընդ սեռ". ստէպ ասի, ընդ մանկունս, ընդ դասս, եւ այլն)։

Կամ որպէս Զոյգ ընդ. իսկ եւ իսկ. նոյն ժամայն.

Ընդ մերոյ աշխարհին շարժման՝ եւ արեւմուտք եւս մեծապէս շարժեցան. (Եղիշ. ՟Գ։)

Նախանձեցաւ Ռաքէլ ընդ քեռն իւրում. (Ծն. ՟Լ. 1։)

Ոչ արարին ողորմութիւն ընդ տանն յերոբովամայ ... ըստ ամենայն բարութեանն՝ զոր արար ընդ Իսրայէլի. (Դտ. ՟Ը. 35։)

Խռովեալք ընդ բանին։ Զգեցաւ մազեղէնս մերկ ընդ անձինն. այսինքն ի վերայ մարմնոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Ե. եւ ՟Լ՟Ը։)

ԸՆԴ. առընթեր բացառականի՝ տայ զզօրութիւն իմն ներգոյականի. զոր օրինակ.

Ընդ աջմէ. ընդ ահեկէ. ընդ ձախմէ. եւ այլն։

Սեմէի երթայր մօտ առ նա ընդ կողաց լերինն. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 13. յն. ի կողէն։)

Ընդ արեւելից կողմանէ. (Եփր. ծն.։)

Կամ իբր Ի, բացառականի.

Յայտ արար՝ թէ ընդ տկարութենէ մնաց սպանանելն արդեմբք. մբ. աբդիու.։)

Անկցին ընդ կողմանէ քումմէ հազարք. (Ոսկ. ես.։)

ԸՆԴ. գործիականաւ՝ ունի զզօրութիւն ձայնակից մասնկանս Ենթ, այսինքն առ ստորեւ. ի ներքոյ. ὐπό, ὐφsub տակը.

Զովասջիք ընդ ծառովս։ Հնազա՛նդ լեր ընդ ձեռամբ նորա։ Նստաւ (էշն) ընդ Բաղաամաւ։ Ընդ յարկաւ։ Ընդ թեւովք։ Այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինեւ զինուորս.եւ այլն։

Ամք ութ ընդ երեք հարիւրով։ Եօթն ամ ընդ երեսնիւ։ Չորս ամս ընդ քառասնիւ։ Թագաւորեալ ամս երկու ընդ քառասնով. (Եւս. քր.։)

Ոչ զոք գտանեմ անդ, ընդ որով օրհնեմք զԱստուած. այսինքն ընդ որում. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

(Դեւք) ընդ մեօք միշտ գնան ի կենցաղս. մբ. սղ.։)

Ընդ ամենայն ջերմագութ հարամբ անցանէ այս բան. այսինքն զամենայն հարամբ. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Տե՛ս ո՛րչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։)

ԸՆԴ. (նախդիր՝ նշանակութեամբ նախադրութեան). σύν cum Հանդերձ. ի միասին. զոյգ. հետ, հետը.

Ընդ մաքսաւորս եւ ընդ մեղաւորս ուտէ։ Յիսուս գնաց ընդ նորա։ Եկին ընդ իս եւ սոքա։ Ընդ միմեանս վիճէին։ Խորհէին ընդ միմեանս։ Ընդ սիրելիս մեր՝ ընդ Բառնաբայ եւ ընդ Պօղոսի. յն. ընդ սիրելեաց մերոց եւ այլն։ (Այլ զի մի՛ շփոթեսցի ընդ սեռ". հոլովոյ, ընդ սիրելիս ասի խորհրդով)։

Ընդ դասս երանելի վկայից։ Ընդ երկնային հոգեղինաց դասքն այսօր տօնեմք։ Ընդ հրաւիրեալսն ի կոչումն։ Ընդ սուրբս քո դասեա՛, եւ ընդ արդարսն պսակեա՛. (Շար.։)

Խորհեցաւ Դաւիթ ընդ Նաթան. մբ. սղ.։)

Ստէպ բերէ եւ զնշանակութիւն գործիականի, կամ բացառականի, կամ ներգոյականի, կամ տրականի՝ պէսպէս ոճով. διά, διper եւ այլն.

Բժշկէին զհարուածս ժողովրդեան իմոյ ընդ արհամարհանս. յն. արհամարհելով. (Երեմ. ՟Զ. 14։)

Ակամայ մտցեն ընդ լուծ ծառայութեան թագաւորութեան նորա. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհն իւրեանց. (Մտթ. ՟Բ. 12. ( ուրիշ ճամբով, ուրիշ ճամբէն )։)

Խօսին իբրեւ ընդ մի բերան։ Ընդ մի բերան զհրամանն գովէին. (՟Գ. Թագ. ՟Ի՟Բ. 13։ ՟Գ. Մակ. ՟Ե. 11.) որ եւ ասի՝ Ի միոջէ բերանոյ. մէկ բերնով, մէկ բերան.

Ասել ընդ միտս. իմա՛, ի միտս, ի սրտի։

Ընդ ամենայն տեղիս է տէրութիւն նորա. իբր յամենայն տեղիս. (Սղ. եւ այլն։)

ԸՆԴ, ԸՆԴ. Կրկնութեամբ՝ նշանակէ Ընդ մէջ, ի մէջ.

Ուխտին ընդ իս եւ ընդ ամենայն երկիր։ Մի՛ լիցի կռիւ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ընդ հովիւս իմ եւ ընդ հովիւս քո։ Ընդ իս եւ ընդ քեզ զի՞նչ է այն։ Եւ ահա է այն ընդ Կադէս եւ ընդ բարադ։ Կախեցաւ ընդ երկինս եւ ընդ երկիր.եւ այլն։

Երկար միջոց ճանապարհին ընդ նա եւ ընդ ամբոխն. (Խոր. ՟Ա. 10։)

Այս եղիցի քեզ նշան ընդ ճշմարտութիւն եւ ընդ ստութիւն. (Վրք. հց. ՟Բ։)

Կամ իբր Միանգամայն. բոլորը մէկտեղ.

Եւ լինէր հանդէս համարուն վաթսուն եւ վեց հազար այր՝ ընդ հեծեալ եւ ընդ հետեւակ. (Եղիշ. ՟Ե։)

Հազար չորեքարիւր եւ ՟Լ. ամ ... ընդ շատ եւ ընդ փոքր. (Եփր. ՟գ. կոր.) այսինքն աւելի կամ նուազ. միանգամայն առեալ։

Աւետարանիչս զառաջին գնալ զօրականացն առ քահանայապետսն եւ զերկրորդս՝ ընդ մի պատմէ. իբր մի, կամ միանգամայն. (Սկեւռ. յար.։)

Ընդ ամենայն։ Ընդ բնաւ. (եւ այլն,)

եւ մ. ԸՆԴ ԱՌԱՋ. Հոլովականն բառիս Առաջ. իբր. նխ. եւ մ. Յառաջս. ի դէմս. ընդդէմ։ Ուստի ԸՆԴ ԱՌԱՋ ԵԼԱՆԵԼ, ԵՐԹԱԼ ուրուք կամ ումեք եւ այլն, է Հանդիպել, պատահել, կանխել պատուով, եւ զդէմ ունել. դիմաւորել.

Ել յայէլ ընդ առաջ նորա։ Ելանիցէ ընդ առաջ իմ։ Որ առաքեացն զքեզ այսօր այսր ընդ առաջ իմ։ Ել Պտղոմէոս ընդ առաջ նորա զօրօք բազմօք։ Յոտն եկաց արքայ ընդ առաջ նորա։ Ուրախ եղեն ընդ առաջ նորա։ Ել արքայ սոդոմացւոց ընդ առաջ նորա։ Ընդ առաջ եղեն նմա հրեշտակք Աստուծոյ։ Ելին նմա քաղաքացիքն ընդ առաջ.եւ այլն։

Ոչ կամեցաւ ընդ առաջ նորա ելանել պատերազմաւ. (Եղիշ. ՟Ա։)

Զյանձնառականն ընդ առաջ տանելով բան, ահաւասիկ եմ ես. (Յհ. իմ. ատ.։)

Զի մի՛ կարծիցի, թէ առ պարծանս ինչ ընդ առաջ երթայցէ սքանչելեօքն. (Երզն. մտթ.։)

Ոչ յայտնի ինչ տուաւ հրամանն, եւ ընդ առաջ գնաց. յն. ի վերայ կամ ի վեր վազեաց։

Վաղվաղակի գնայր ընդ առաջ հրամանին. (Ոսկ. ես.։)

ԸՆԴ ԵՐԿԱՐ. մ. ἑπι πολύ diu Յերկար. ցերկար ժամանակ. շա՛տ. երկար ատեն. խելմը.

Այլ ո՛չ ընդ երկար կալաւ բարկութիւն քո. մ. ՟Ժ՟Ը. 20։)

Զի մի՛ ոք առ ընդ երկար ժամանակն հրաժարեսցէ, եւ չունիցի ակն դարձի գերութեանն. (Տօնակ.։)

ԸՆԴ ԵՐԿԱՐ ԱՌՆԵԼ, կամ ԼԻՆԵԼ. μακρύνω, -ομαι in longum differo, -or Յերկարաձգել, իլ. յամել.

Ընդերկար եղեւ պանդխտութիւն իմ. (Սղ. ՟Ճ՟Ի՟Ը. 3։ ՟Ճ՟Ժ՟Թ. 5։)

ԸՆԴ ՀԱՆՈՒՐ. մ. cf. ԸՆԴՀԱՆՈՒՐ.

ԸՆԴ ՁԵՌՆ. նխ. Ի ձեռն. ձեռամբ, միջնորդութեամբ.

Հաշտութիւն խօսեցեալ ընդ ձեռն Սմբատայ ասպետի։ Ընդ ձեռն ո՛ր եւ է թագաւորի. (Խոր. ՟Գ. 58. 65։)

Ընդ ձեռն երեւելի անդրեացն. (Յհ. իմ. պաւլ.։)

Ընդ ձեռն այդպիսի բանից. Ընդ ձեռն այսոցիկ, կամ այսորիկ. (Խոսրովիկ.։)


Ընդանթական, ի, աց

adj.

under the armpits;
մազք, the hair growing -.

NBHL (1)

Ընդանթական մազքն են այծահոտք. (Բժշկարան.։)


Ընդելակից, կցի, կցաց

adj.

familiar, intimate, bosom, linked or knit together in the closest bonds of friendship, intimately acquainted;
— լինել, cf. ԸՆդելակցիմ.

NBHL (1)

Ընդելակիցն Տիմոթէոս. (Կորիւն.։)


Ընդելութիւն, ութեան

s.

familiarity;
acquaintance;
custom;
յ— ածել, to familiarize with;
— ունել ընդ ումեք, to be familiar with.

NBHL (6)

Գազանք ո՛չ եթէ բնութեամբ են չարք, որպէս ընդելութեամբն ցուցանեն. (Յճխ. ՟Դ։)

Մօտ գային (գազանք) եւ ընդելութիւն ընդ մարդոյն ունէին։ Զքարբս յընտելութիւն մարդկան ածեն։ Յորոց կիսոցն եւ մորիքն արտաքոյ ընտելութեան մարդկան են. (Եզնիկ.։)

Զի ընդելութեամբ երկրայնովս առաւելութիւն վերնումն թագաւորութեան յայտնապէս ճշմարտեսցի. (Նար. ՟Հ՟Ե։)

Առ տունսն ընդելութիւն (նախրաց). (Նիւս. կազմ.։)

Իսկ եթէ զսովորութիւնն պատճառս դնիցես, եթէ յայլ ընդելութիւն կրթեսցես զանձն, զամենայն դիւրաւ վճարեսցես։ Զայլ իմն սիրոյ պատճառս խնդրեմք անձանց, ոմանք զազգականութեանն, եւ ոմանք զընդելութեանն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ ՟Գ. 6։)

Ընդելութեամբ եւ սովոր սիրով. (Վրդն. ծն.։)


Ընդերք, րաց

s.

entrails, guts, bowels, intestine, tripe;
caecum, blind-gut;
զսուրս նոցա —բաց իւրեանց մատուցանել, to slay others with their own swords.

NBHL (5)

ԸՆԴԵՐՔ կամ ԸՆՏԵՐՔ. ἕντερον, -ρα intestinum, -na Որ ինչ կայ ի ներքս ի փորն. աղիք. փորոտիք. եւ Որովայն. մէջք. .... (լծ. յն. էնդէրա, լտ. ինդէրի, եւ վէնդէռ, ու՛դէռ, ինդէսդինա. եւ պ. էնտէրունի).

Զթանձրն եւ զխոշոր խոշոր կերակրոցն՝ յընդարձակագոյն ընտերացն յանցս գնացից մերժեաց. (Նիւս. կազմ.։)

Ոչ զպահապանացն սուրս ընդերաց իւրեանց մատուցեր. (Նար. ՟Լ՟Զ։)

Յետ այնորիկ (յղին յետ հինգ ամսոց) ընդերաց այտմամբ թաքչել ոչ ունի. (Իգն.։)

Առ ընդերբ (կամ առընթերբ) քարշել ասի, թէ սերմնառիցին։


Ընդհատ

s. adj. mech. adv.

interval, space;
discontinued, intermittent;
loose;
different, separate;
less, lesser;
intermittent;
differently, otherwise;
nor more nor less;
ամք սակաւ ինչ — իբիւրուց, a little less than 10 000 years;
ի՞ւ իցեմք — ի նոցանէ, in what do we differ from them ? ոչ ինչ — է ի նմանէ, he differs not from him;
նուազ ինչ — ի փչմանէ լինել շնչոյն, to be almost at the last extremity, or last gasp;
չեն — յերազոց, they resemble dreams.

NBHL (11)

իբր նխ. ἦττων, -ον. ἦσσων, -ον minor, minus. կամ բացասաբար, οὑδέν ἦττον nihilominus Տարբեր. ունօղ զխտիր կամ զհատումն. աննման. հեռի. կամ նուազ. պակաս. ի վայր. խոնարհագոյն. պակաս, քիչ, վար.

Որով (բանիւն) ընդհատ յանասնոց եմք։ Ի՞ւ իւիք ընդհատ իցեմք յայնպիսի սողնոց։ Զի՞նչ ի քօշից եւ ի խոզից ընդհատ իցեն, որ զայսպիսի բանս խօսիցին։ Չեն ինչ ընդհատ ի բանտէ աստի՝ կեանքս, եւ այլն. (Ոսկ. ստէպ։)

Ամս՝ սակաւ ինչ ընդհատ ի բիւրուց եւ ի վեց հազարաց. (Եւս. քր. ՟Ա։)

Եթէ յազնուականութիւն ոգւոցն հայիցիս, ոչինչ ընդհատ ի հրեշտակաց գտանես զմարդ. (Ոսկ. ես.։)

Դժնդակ ինչ ախտ պատահէր, մինչ զի նուազ ինչ ընդհատ ի փչմանէ լինել շնչոյն. (Սկեւռ. լմբ.։)

Բայց զի մի՛ ի միջի մերոյ պատմութեանս ընդհատ երեւեսցի հուն մի, նշանակեցաք. (Բուզ. ՟Գ. 1։)

Կամ մ. առանց խնդրոյ.

Ոչ ինչ էր նմա ընդհատ՝ գնալ ըստ մեղաց յերոբովամայ ... եւ ա՛ռ կին զյեզաբէլ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Զ. 31.) (որպէս թէ, չէր նմա խտիր կամ հեռի. այլ ըստ յն. չէր բաւական կամ շատ)

Որպէս տնկոց զոստ կտրել կամեցեալ, եւ զարմատն թողեալ, ոչինչ ընդհատ արմատն մնացեալ զնոյն դարձեալ բղխէ. (Բրս. հց.) այսինքն ոչինչ նուազ, նոյնպէս, անխտիր։

ԸՆԴՀԱՏ, ի, ից. գ. Խտիր. խտրոց. միջոց.

Որպէս շանցդ եւ հմակերացդ է՝ անհարթ ատամանցդ՝ ի մէջ ընդհատիցն արտաքս ծորելով. (Նիւս. կազմ.։)


Ընդոստ

adj. adv.

that leaps, that bounds;
jumping, starting;
by stealth, stealthily;
rebounding, by fits and starts;
by skips and jumps;
palpitating, bounding;
— ի քնոյ լինել, to awake suddenly, to start from sleep;
— ի քնոյն զարթուցանել, to rouse suddenly, hurriedly;
— կալ, to leap, to hop, to rebound;
to start back with fear, to be startled, to retire, to frighten;
— խաղալ, to leap, to jump up, to rouse one's self;
— երթալ, to go with fear and trembling;
to go by leaps;
— խաղացումն ուսոց, շարժումն թիկանց, աչաց, shrugging of the shoulders;
nervous twitching of the eyes;
— անցանել, to leap, to leap over.

NBHL (8)

Որ ուժգին ոստչի, կամ ցնցմամբ յոտս յառնէ. եւ Ոստուցեալ. ի վեր վազեալ. վեր ցաթկօղ, կամ ցաթկելով.

Դարձաւ վերստին առ հրեշտակսն՝ հարցանել, թէ զի՞նչ ընդոստ կացին. (Բրսղ. մրկ.։)

Զբնակիչս տեղւոյն ընդոստ առ ժամայն ի նորա տեսիլն հաւաքէր. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Յընդոստ զարկուած երկուց միջնորդաց (ժամահար կոչնակի). (Նար. ՟Ղ՟Բ։)

Կամ Խափանարար. խափան.

Յորովայնի զնա մարմնով յղացեալ կրեաց, եւ ոչինչ ընդոստ եղեալ անճառ տնօրէնութեան բանին Աստուծոյ. (Ոսկ. ի կոյսն.։)

ԸՆԴՈՍՏ ԸՆԴՈՍՏ. մ. Ընդոստմամբ. այսր անդր շարժմամբ. դողմամբ. եւ Դողութեամբ սրտի. վեր վեր ցաթկելով, եւ սրտադողով.

Որոց թիկունքն ընդոստ ընդոստ դողացեալ շարժէին։ Իրանունքն ընդոստ ընդոստ խաղայցեն։ Ընդոստ ընդոստ խաղայ (ի քուն), այսր անդր ստէպ ստէպ շրջշրջի ի գահոյսն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ ՟Բ. 19։ Փիլիպ. ՟Ժ՟Ե։)


Ընդունակութիւն, ութեան

s. chem.

acceptance;
capacity, reach;
participation;
capacity;
— ջերմութեան, heating -.

NBHL (3)

μετοχή participatio τὸ ἁντιληπτικόν perceptio Ընդունակ կամ ընդունականն գոլ. ընդունելութիւն. ընդունելն. մասնակցութիւն.

Տաճարացո՛ յընդունակութիւն մարմնոյ եւ արեան միածնի քո. (Պտրգ.։)

Յընդունակութիւն արգասեաց հոգեւոր սերմանդ. (Նար. ՟Լ՟Դ։)


Ընդունայն

adj. adv.

vain, void, useless;
empty;
indolent, idle;
in vain, uselessly, empty;
— առնել զակնկալութիւն, to deceive, to disappoint, to frustrate, to destroy the illusions of;
ամենայն ինչ — է, all is vanity.

NBHL (6)

Ընդունայն է փրկութիւն մարդոյ. (Սղ. ՟Ծ՟Թ։)

Ընդունայն էին ամենայն մարդիկ բնութեամբ. մ. ՟Ժ՟Գ։)

Ընդունայն է քարոզութիւնն մեր, ընդունայն են եւ հաւատքն ձեր. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե։)

Կարծիքն իմ ընդունայն եղեն ինձ. (Յոբ. ՟Ի՟Թ։)

ԸՆԴՈՒՆԱՅՆ. մ. εἱς κενόν in vanum Իբր Ընդ ունայն. ի սնոտիս. ի նանիր. ի զուր. փուճ տեղը.

Ո՛չ ընդունայն՝ սուրհանդակ ամենայնի եղէ, ո՛չ ընդունայն թեւօք կիտոսին թեւացայ. (Փիլ. յովն.։)


Ընդունարան, աց

s. mech.

vase, vessel, receptacle;
recipient, reservoir;
asylum, refuge, shelter;
well, tank, cistern;
— օդոյ, air-box;
— շոդւոյ, steam-chamber;
— ջերմջրոյ, hot-water well.

NBHL (4)

ἑκδοκείον, δοχεῖων, ὐποδοχή receptaculum, capax Տեղի կամ աման ընդունիչ՝ նիւթական եւ բանական. պարունակիչ. բնակարան.

Նոցա մեհեանքն՝ կռոցն ընդունարանք շինեալք լինէին. (Յհ. իմ. պաւլ.։)

Յոսկիակիր կորբան՝ տապանակին ընդունարան։ Ընդունարան մտաց, կամ խելագարութեան։ Ընդունարան Աստուծոյ Բանին, կամ երկնից արքային, կամ կամաց անբաւին. (Նար.։)

Որ հաներ ջուր ի վիմէն, արա՛ զսիրտ իմ ընդունարան արտասուաց. (Անան. զղջ.։)


Ընդունելութիւն, ութեան

s. gr.

reception, taking, acceptance, admission, obtaining, acquisition;
cheer, feast, entertainment;
participle;
— փոխանադրոյ, acceptation of a letter of credit, of a bill of exchange;
— առնել ումեք, to welcome, to feast, to entertain;
— առնել օտարաց, to lodge strangers;
առնել — ցրտագին, to receive coldly, to give a cool reception;
— գոյր յարքունիս, ի դեսպանատան, there was a reception at court, at the embassy;
յ— լինել Աստուծոյ, to believe in God.

NBHL (16)

Հաւատարիմ է բանս, եւ ամենայն ընդունելութեան արժանի. (՟Ա. Տիմ. ՟Ա. 15։ ՟Դ. 9։)

Խցի զպատուհան լսելեացս իմոց առ բանիդ կենաց ընդունելութիւն. (Նար. խ.։)

Արդեամբք եցոյց զընդունելութիւն մեղաւորաց. (Խոսր.։)

Հրամայեալ է մանկանց զընդունելութիւն ծերոց, եւ ծերոց զխնամ մանկանց։ Յառաքինութեան ընդունելութիւն եւ ի վար պիտոյից՝ միո՛յ է պէտք, խորհրդոյ։ Ոգւոյն մահ՝ առաքինութեան է ապականութիւն, եւ չարութեան ընդունելութիւն։ Հարկաւորացն ընդունելութիւն կերակրոց։ Կերակրի հոգի ընդունելութեամբ բարեացն։ Հոգենալ յընդունելութիւն սուրբ հոգւոյն. (Փիլ.։)

Եւ արար ընդունելութիւն մեծ նմա ղեւի ի տան իւրում։ Յորժամ առնիցես ընդունելութիւն, կոչեա՛ զաղքատս. (Ղկ. ՟Ե. ՟Ժ՟Դ։)

Ոչ փոքր արար նոցա ընդունելութիւն։ Որոց ընդունելութիւն մեծապէս արար Մաքսիմիանոս եպիսկոպոս։ Օտարաց արար ընդունելութիւն. (Խոր. ՟Գ. 57. 60. 62։)

Նեփթաղիմ յագուրդ ընդունելութեանց։ (Ասեր) եղիցի ընդունելութիւն եղբարց։ Ընդունելութիւնք երեւեցելոյն ի մորենւոջ եկեսցեն ի վերայ գլխոյն Յովսեփայ. (Օրին. ՟Գ.) մեկնին նաեւ որպէս Հաճութիւն, կամ Ընդունելի իրք։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ. (իբր կր) τὸ δεκτόν acceptum esse, acceptatio Ընդունելի կամ ընկալեալ լինելն. հաճութիւն, իբր հաճոյականն գոլ. եւ Հաճոյական ինչ.

Հայել ի պատարագս ձեր կամ առնուլ ընդունելութիւն ի ձեռաց ձերոց. (Մաղ. ՟Բ. 13։)

Ոչ հանդիպեցայ ընդունելութեան յիմում վիճակիս. (Խոր. ՟Գ. 57։)

Իբրեւ զանուշահոտ խնկոց բուրմունս, յընդունելութիւն Աստուծոյ մատուցանին. (Յհ. իմ. եկեղ.։)

Եւ քեզ ի հաճութիւն ընդունելութեան։ Զբանիդ հաւատամ զընդունելութիւն. (Նար. ՟Կ՟Դ. ձ։)

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ. μετοχή participatio Կցորդութիւն. մասնակցութիւն.

Բնութեամբ է Աստուած՝ հայր, եւ ո՛չ ընդունելութեամբ. (Կիւրղ. գանձ.։)

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ. μετοχή participium ըստ քերականաց՝ Այն մասն բանի, որ է մասնակից յատկութեանց բայի եւ անուան.

Ընդունելութիւն (անկանի) ընդ բայիւ. (Անյաղթ պերիարմ.։)


Ընթադրութիւն, ութեան

s.

trampling upon;
subjection;
project, purpose, design;
սպանանել ձիախրոխտ ընթադրութեամբ, to ride over and trample to death.

NBHL (3)

Սպանանեն ձիախրոխտ ընթադրութեամբ ի վատնեան դաշտին. (Յհ. կթ.։)

Զլքումն լաւացն, զընթադրութիւնս անկարծիցն (կամ անկածիցն). (Նար. ՟Խ՟Ե։)

Բոլոր դիտումնն մեր, եւ նորին գրոյս ընթադրութիւն՝ խաղաղութեանն է ուղղութիւն. (Գերմ.։)


Ընթաց, ի

s.

course, race, gait, step, pace, way, means;
progress, succession, train, trace, thread;
method;
—ս առնուլ, to run;
—ից գործի, the feet;
մի, walking distance;
հետի —, foot-race;
մտաց, flight of thought;
— կենաց, life's career;
յրնթացս կենաց, in the course of life;
յընթացից ճանաչել զոք, to know one by hisg ait;
բարւոք լնուլ գընթացս իւր, to fulfil the duties of one's station, to discharge one's functions honourably;
արգելուլ զ—ս բանին, to say concisely, to shorten discourse;
—ք հողմոյ, direction Of the wind;
—ք արեգական, լուսանի, եղանակաց, course of the sun, moon, seasons;
—ք սակարանի, վաճառանոցի, հրապարակի, course Of Exchange, of the market.

NBHL (11)

Զորս ընթաց բանիս գումարէ. (Նար. խչ.։)

ԸՆԹԱՑ ԸՆԹԱՑՔ δρόμος, δράμημα cursus, cursio որ եւ ԸՆԹԱՑՈՒԹԻՒՆ, ԸՆԹԱՑՈՒՄՆ. Գնացք արագագոյն. վազք. անցք. ճանապարհ. միջոց ճանապարհի կամ գործոյ. ... որպէս եւ Ընթացք ջրոց, ..., ռմկ. վազելը.

Արեգական եւ լուսնի անբաղբաղելի ընթացն։ Մարդկան, եւ ձիոց մարտկացն ընթացի՝ մրցանակ եդեալ լինի. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. լիւս.։)

Զի մի՛ լռեսցէ եւ դադարեսցէ միշտ ընթաց գնացիցն. (Վեցօր. ՟Ա։)

Որպէս զի զսպառ ընթաց (այսինքն զբոլոր ընթացս) մարմնոյն անձամբ անձին փորձեալ ծանիցէ. մբ. ստիպ.։)

Առաւել սովորական է յոքնականն պէսպէս առմամբ.

Հարցցո՛ւք զլսելիս, որոյ արագագոյն եւ կատարելագոյն են ընթացքն. (Փիլ. իմաստն.։)

Արգելում զընթացս բանիս յոչ պատշաճէն. (Խոր. ՟Բ. 61։)

Զընթացից գործին (զոտս)։ Արագաթռիչ ընթացիւք մտաց։ Ընթացք երկրածնաց, կամ կենցաղոյս, կամ ամանակաց։ Ընթացից ձայնի։ Յընթացս անիրաւութեանց խորհրդոց, կամ ախտի։ Ընթացքն հրեշտակական (այսինքն վարքն), եւ այլն. (Նար.։)

Որ էր յընթացս գետն, եւ մեծ հնչիւն ելանէր յընթացից գետոյն. (Վրք. հց. ՟Դ։)

Յետ Պօղոսի զընթացս առեալ՝ զՏիմոթէոս մեզ պարգեւեալ. (Շ. վիպ.։)


Ընթերցիչ

s.

reader, lecturer;
ազգ առ —ցողն, advertisement, address to the reader;
ներողամիտ —ցող, gentle reader.

NBHL (1)

Երդմնեցուցիչք եւ ընթերցիչք. (Եւս. պտմ. ՟Զ. 42։)


Ընթրիք, րեաց

s. pl.

supper, evening's repast;
— տէրունեան, the Lor's —, the Last —, —ս առնել, գործել, տալ, to invite to -;
to give a banquet;
ընթրիս առնել առ ումեք, to sup with...;
ի ժամ ընթրեաց, at supper-time.

NBHL (5)

δεῖπνον coena, caena Ընդ երեկս ուտելիք. երեկորին սեղան. մեծահաց կոչունք, եւ ազնիւ կերակուրք յո՛ր եւ է ժամու. իրիկուան սեղան.

Առնիցես ճաշ կամ ընթրիս։ Այր ոմն գործեաց ընթրիս։ Ոչ ոք յայնց կոչեցելոց ճաշակեսցէ յընթրեաց (գրի եւ յ՝նթրեաց) իմոց։ Ի լնել ընթրեացն։ Ի ժամու ընթրեացն։ Յետ ընթրեացն.եւ այլն։

Ճաշք զճաշս մղիցեն, եւ ընթրիք զընթրեօք անցանիցեն. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)

ԸՆԹՐԻՍ ԱՌՆԵԼ, կամ ԳՈՐԾԵԼ. որպէս Պատրաստել ընթրիս։ (Դան. ՟Ե. 1։ Ծն. ՟Ժ՟Թ. 3։ Եղիշ. ՟Բ, եւ այլն։)

Մտից առ նա եւ ընթրիս արարից առ նա, եւ նա ընդ իս. իմա՛, ընթրել։


Ընծայ, ից

s.

present, gift, offer, offering;
— առնել՝ տալ՝ մատուցանել, to give, to make a present.

NBHL (4)

ԸՆԾԱՅ կամ ԸՆՁԱՅ. (զի ձ զկնի ն տառի մեղմ հնչի որպէս ծ) δῶρον , κάρπωμα, δόμα munus, donum, oblatio Ընձեռայք. իւրով ձեռամբ կամ ի ձեռանէ տուեալ տուրք՝ ի փոքուէ առ մեծն. պատարագ. նուէր եւ կաշառ. ընծայ. վր. մանձա.

Երթային ընծայքն յառաջ քան զնա։ Ընկա՛լ զընծայսն ի ձեռաց իմոց։ Մատուցին նմա զընծայսն՝ զոր ունէին ի ձեռս իւրեանց։ Ետ ամենայն Յուդա ընծայ Յովսափատայ։ Ի մթերից իւրեանց արկին յընծայսն Աստուծոյ։ Զոհ նաշհւոյ եւ գինի ի նուէր, ընծայ ի հոտ անուշից Տեառն։ Դիցէ զձեռն ի վերայ գլխոյ ընծային (որ ունի լինել ողջակէզ)։ Այց արարից ընծայից ձերոց (այսինքն երախայրեաց).եւ այլն։

Զառաջին պտուղ ընծային մատուցանէին կապեալ նախարարացն. (Եղիշ. ՟Ը։)

Մարդիկ ի բազմութիւն ընձայիցն հային եւ փորձեն. իսկ Աստուած յոգւոցն ճշմարտութիւն. (Փիլ. լին. ՟Ա. 61։)


Ընծայաբեր, աց

adj.

that carries presents or offerings;
— լինել, cf. Ընծայաբերեմ.

NBHL (12)

Պատարագաբեր. որ բերէ եւ մատուցանէ ընծայս, որպէս սպասաւոր կամ հպատակ.

Եւ դու ընթա՛ ընդ մոգսն ընծայաբեր. (Լծ. ածաբ.։)

Առեալ զգանձսն՝ հրամայեաց սպանանել զընծայաբերսն. (Արծր. ՟Բ. 3։)

Յընծայաբերացն ոմն, զորս ընտանիս կոչէ թագաւորն. իմա՛ նիզակակիր թիկնապահ. եւ այս վասն հոմաձայնութեան յն. բառիցս, տօ՛րօն, ընծայ. եւ տօ՛ռի, նիզակ։

ԸՆԾԱՅԱԲԵՐ ԼԻՆԵԼ. Ընծայս մատուցանել. ընծայել.

Ընծայաբեր լինել ճշմարիտ հաւատով՝ ամենասուրբ Երրորդութեանն։ Ընծայաբեր լինել Տեառն ըստ միոյ միոյ պարգեւին. (Յճխ. ՟Ե. ՟Ժ՟Բ։)

Գրեթէ բոլոր իսկ տարերքս ի միասին լեալ ընծայաբերք. (Խոր. վրդվռ.։)

Իրաւացի է իւրաքանչիւր ումեք ընծայաբեր յանձնէ լինել գերազարդս տօնի. (Ճ. ՟Ժ.։)

Լինի եւ հյց. խնդրով, որպէս Ընծայաբերել, կամ իբրու ընծայ մատուցանել իրս ինչ.

Ընծայաբեր լինիմ զծնունդս որովայնի իմոյ. (Ճ. ՟Ա.։)

Վասն ընծայաբեր լինելոյ նոցա զհաց պատարագին. մբ. պտրգ.։)

Ընծայաբերս առնէին նմա երիվարս ընտիրս. (Կաղանկտ.։)


Ընծայական, ի, աց

adj. s.

sacred;
dedication;
— գիր, թուղթ, dimissory letter, testimonials;
—գեսպանաց, credentials;
— բարեկամաց, letter of recommendation.

NBHL (1)

ԸՆԾԱՅԱԿԱՆ ԳԻՐ, ԹՈՒՂԹ. συστατικός, -ον commendatitius, -um որ եւ ԹՈՒՂԹ ԸՆԾԱՅՈՒԹԵԱՆ. Վկայական գիր՝ գովելի ընծայեցուցիչ անձին, որում տուեալ լինի, զի ընդունելի լիցի տեսողաց.


Ընծայութիւն, ութեան

s.

offer, offering, dedication;
presentation;
թուղթ ընծայութեան, letter of recommendation;
Կոչումն ընծայութեան, catechism;
cf. Ընթերցուածագիր;
— լուսնի, new moon.

NBHL (12)

προσαγωγή accessus πάρεξις exhibitio ἁπόδειξις, ἕλεγχος argumentum Մատուցանելն, եւ մատչելն. տըւչութիւն. յանդիման կացուցումն. ցուցակութիւն. ապացոյց.

Առ նորա անքննութիւնն՝ ընծայութիւն անգիտութեան մատուցանելի է. (Եզնիկ.։)

Պիտոյ էր նշանաց ընծայութիւն, զի զբանսն նշանօքն հաստատիցէ. (Շ. մտթ.։)

Զի երեւելեօքս եւ աներեւութիցն ընծայութիւն ի մէջ գայցէ. (Սեբեր. ՟Է։)

Եւ ըստ մտացն ընծայութեան վրիպեալ գտաւ յայլոց. (Կիւրղ. ծն.։)

Թուղթք ընծայութեան առ ձեզ, կամ ի ձէնջ. (՟Բ. Կոր. ՟Գ. 1։)

Էած զինքն ընծայութեան թղթով առ վերակացու միաբանակեաց վանից. (Կլիմաք.։)

ԿՈՉՈՒՄՆ ԸՆԾԱՅՈՒԹԵԱՆ, կամ ԸՆԾԱՅՈՒԹԻՒՆ. κατήχησις catechesis, institutio Հրահանգ երախայից մկրտելեաց.

Դեգերեա՛ց կա՛ց ի կոչումն ընծայութեան։ Վասն մկրտութեան եւ ապաշխարութեան յառաջնում ընծայութեան անդ ասացաւ. (Կոչ. ՟Ա. եւ ՟Ժ՟Զ։)

Զկոչումն ընծայութեանն յորդեգրութեանն շնորհս. (Յճխ. ՟Զ։)

Որք գայցեն ի կոչումն ընծայութեան. (Վրք. սեղբ.։)

Յընծայութեան կամ ի պակասութեան լուսնի. (Երզն. մտթ.։)


Ընկեր, աց

s.

companion, comrade, partner;
female companion;
consort;
fellow;
agent;
neighbour;
partaker;
peer;
clerk;
assistant;
չիք իմ —, I am peerless, I have no equal;
— զընկեր, այր զ—, one to another, mutually;
երդուան այր —ի իւրում, they bound themselves by mutual oaths.

NBHL (8)

ԸՆԿԵՐ գրի եւ ԸՆԳԵՐ. ἐταῖρος, ἔτερος socius, alter πλησίος proximus Զուգական. հաւասարակից. գործակից. մերձաւոր. սրտակից. բարեկամ. զովող. կցորդ. բաժանորդ. համախոհ. եւ Համանման ինչ.

Մի՛ լինիր ընկեր առն բարկացողի։ Այր գրգռէ զերեսս ընկերի։ Մի՛ ցանկանար տան ընկերի քո։ Ընդէ՞ր հարկանես զընկերդ։ Եղբայր եղէ համբարուաց, եւ ջայլեմանց։ Ես եմ, եւ չի՛ք ոք իմ ընկեր։ Ընկեր, զիա՞րդ մտեր այսր.եւ այլն։

Եւ զի ասաց ցնա՝ թէ լո՛յծ զկօշիկս քո, այս ընկեր է այնր՝ որ զսուսերն ցոյց նմա։ Գիրք՝ ընկեր է ձայնին. (Եփր. ել. եւ Եփր. համաբ.։)

Արուսեակն (արեգակն) ... լծակցութեամբ ընկերին իւրոյ լուսնոյ. (Նար. առաք.։)

Այս բարբառ այնմ բարբառոյ ընկեր է. (Սեբեր. ՟Բ։)

Չէ՛ գրեալ ի սմա (ի սմին թղթի), որպէս եւ յայլ ընկերս իւր. եւ ոչ ինքն իսկ տիպք կերպարանաց սորին թղթոյ նման ինչ է ընկերաց իւրոց. (Եփր. եբր.։)

Այր ընդ ընկերի. (Ես. ՟Ժ՟Գ. 8.) իբր Զմիմեանս. ի միմեանց. ցմիմեանս։

Ի շղթայսն ընկեր զընկերն պնդեալ է. (Կլիմաք.։)


Ընկեցիկ

adj. mech.

thrown away, cast, off, flung off;
abject, vile;
exposed, abandoned;
projectile;
— շարժումն, projection;
— ինչ, refuse;
— առնել զմանկունս ի զետ, զկարասին ի ծով, to throw the children in the river, merchandize in the sea;
— առնել զմանուկ, to expose a child;
— լինել, to be thrown out, abandoned.

NBHL (8)

Ընկեցեալ. արհամարհ, խոտան. անպիտան. անարգ. չնչին. երեսէ ձգած, կամ ձգելու.

Ընդ ընկեցիկսն եւ արհամարհեալս. (Նար. ՟Լ՟Բ։)

Քահանայք էին եւ փարիսեցիք, ասէ, եւ ոչ էին լոկ մարդիկ նուաստ եւ ընկեցիկ. յն. վայրապար. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։)

Առնել ընկեցիկ զմանկունս նոցա։ Զկարասին ընկեցիկ առնէին. (Գծ. ՟Է. 19։ ՟Ի՟Է. 18։)

Ընկեցիկ զբեռինսն առնեն. (Ոսկ. մ. ՟Գ. 3։)

Ընդ միոյ մանկան ընկեցիկ եղելոյ. մ. ՟Ժ՟Ը. 5։)

Թէպէտեւ ի յետին տեղիս իցէ ընկեցիկ եղեալ. (Նիւս. կազմ.։)

Ընկեցիկ եղեն յերկրէն, զի մի՛ զհրէայս խոտորեցուցանեն. (Երզն. մտթ.։)


Ընչասէր

adj.

loving riches, avaricious, greedy, covetous;
— լինիմ, — սիրեմ, to hoard up, to save sordidly, to be niggardly.

NBHL (4)

Ծանրագոյնք են ընչասիրացն ողորմութիւնքն. (Մանդ. ՟Ը։)

Համբաւեալք իբրեւ զընչասէրս. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Մի՛ ոք ընչասէր լինիցի ի սակս մանկանց, զի փարթամագոյն մնացուսցէ զսոսա. (Պղատ. օրին. ՟Ե։)

Մի՛ ասիցես, թէ ոչ պոռնկիմ. զի ահաւասիկ ընչասիրես. (Ոսկ. գծ.։)


Ընչաւէտ, ւետաց

adj.

rich, fortunate, mouicd, opulent;
loaded with riches;
— լինել, to be rich, to have one's nest well feathered;
անթիւ —, very wealthy, extravagantly rich;
ըստ երկրի մասանց —, well off, in easy circumstances.

NBHL (7)

εὕπορος, εὑπορώτερος, πολυκτήμων, πλοῦτος opulentus, opulentissimus, dives Ընչեղ. ընչաշատ. բազմաստացուած. հարուստ. փարթամ. մեծատուն. ճոխ. ըստկի տէր.

Ոչ ընչաւէտ իբրեւ զնա (զԱստուած), որոյ իւր են ամենայն ստացուածք երեւելիք եւ աներեւոյթք. (Սարգ. յկ. ՟Բ։)

Որք միանգամ ըստ երկրի մասանց ընչաւէտք. (Անյաղթ բարձր.։)

Նոքա են քան զամենեսեան ընչաւէտք, որք զցանկութիւն մեծութեան առ ոտն կոխեցին։ Զազատութիւնն վաճառեցին, եւ հացկատակք ընչաւետից մտին. (Ոսկ. մ. ՟Ա. 4։ ՟Բ. 24։)

Ընչաւետաց, եւ իմաստնոց. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Աւան մի էր մարդաշատ եւ ընչաւէտ. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Ունիս ընչաւէտ հոգեւոր մեծութիւն. (Վեցօր. ՟Ը։)


Ընջովին

cf. Արմատաքի.

NBHL (2)

(ի բառէս Ունջ) Արմատաքի. ի բնոյ. ի ստորին փնջէ. արմտէն, տակէն.

Խոզք բրէին պատառէին բազում ունջս որթոյ, արմատաքի խլէին եւ զտաշտն գլխովին եւ զբազուկ ընջովին. (Բուզ. ՟Դ. 8։)


Ընտանի, անւոյ, անեաց

adj. s.

familiar, domestic;
proper;
native;
tamed;
intimate, friend, relation;
domestic;
—ք, family;
հայր —նեաց, the father of a family;
— պատերազմ, intestine strife, domestic broils;
civil war;
— գաւաճան, թշնամի, traitor, intestine foe;
— հաւատոյ, faithful to the Truth;
— լինել գորց, to be familiar with, or versed in literature.

NBHL (11)

Ընտանի հօր քոյ է (հօրաքոյրն)։ Ընտանի մօր քոյ է (մօրաքոյրն)։ Ընտանի քո են (զաւակք եղբօր քոյ). (Ղեւտ. ՟Ժ՟Ը։)

ԸՆՏԱՆԻ կամ ԸՆԴԱՆԻ. οἱκεῖος domesticus, familiaris, propinquus, cognatus, proprius Իբր Ընտան այսինքն ի տան կամ ի տանէ եղեալն. որպէս ընտանի ասին տանուտեառն՝ կինն, զաւակք, ծառայք, ընդոծինք. եւ ամենայն մերձաւոր, բարեկամ, ծանօթ, ընտել, հարազատ, ազգական. իւրքն. եւ իւրական. սեպհական. յանկաւոր. տան մարդ, տնեցի, ճանչւոր, եւ իրեն ընկածը.

Թշնամիք առն ընտանիք իւր. յն. ոյք ի տան. (Միք. ՟Է. 6։)

Ոչ ոք էր անդ յընտանեաց անտի։ Լուան զձայն ճչոյն ընտանիքն. իմա՛, տնեցիք. (Ծն. ՟Լ՟Թ. 21։ Դան. ՟Ժ՟Գ. 26։)

Բազմութիւն ընտանի արանց քաջաց։ Ընտանի իւր բնակչօք։ Ի ձեր ընտանի տեառնէն։ Ընտանի դաւաճան կամ թշնամի. եւ այլն. (Խոր.։ Արշ.։ Մխ. երեմ.։ Նար.։)

Ընտանիդ քո պայծառութեան։ Յընտանի փառացն։ Ի պատկեր ընտանի։ Ընտանի անուն, կամ ձայն, կոչումն, սովորութիւն, նիւթ. (եւ այլն. Նար.։)

Քան զամենայն պիտանացու է եւ ընտանի բնութեանս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Ընտանի մտաց է անդադարելի գոլ. (Կլիմաք.։)

Զաստուած հաշտ գոլ որոց ի յերկրիս, առ ի յընտանւոյ եւ ի բնաւորականէն իւրմէ բարերարութենէ. (Դիոն. եկեղ.։)

Կենդանեացն ջոլիրք՝ ընտանեաց, միանգամայն եւ վայրենեաց։ Հաց՝ սկզբունք արմտեաց եւ պտղոց ընտանի կերակրոց, զոր մարդկան ընտանի կենդանւոյ բաշխեալ ետ Աստուած։ Ի մրգաբերացն ընտանի պտուղս։ Ընտանի ծառք. եւ այլն. (Փիլ.։)

Քաջապտուղք տնկոցն զորս սնուցանեն՝ զպտուղսն ընտանի երկրին մերձ դնեն. (Բրս. գորդ.։)


Ընտիր, տրոց

adj.

chosen, worthy;
fine, good;
civil, of good family, elegant, excellent, exquisite, nice, genteel, pretty, noble, polished, precious, pure, singular, sovereign, superb;
the best, the most excellent, the choice, the select, the flower, the cream;
զընտիր զարդուցն եդին ի հպարատութիւն, precious ornaments served to beget pride;
զ—ս Գաղղիոյ սատակեաց, he beat down the choice troops, the flower of France;
գումարել զ— նահատակս, զօրս, to reunite the bravest warriors, the picked soldiers;
— անասունք, very fast animals;
— յոյժ, best, first quality;
cf. Ընտրելագոյն;
մատենագիր, classic author;
ընդ —ս հանել, to select, to make choice of, to elect;
յ— առնել, to give the choice, to permit the selection;
— առնել, to choose, to make choice of, to appreciate;
ընտրոյ տէր, he who has the choice, arbiter;
զնոսա թողացոյց ընտրոյ տեարս լինել, he left them the choice.

NBHL (17)

ἑκλεκτός, ἑπίλεκτος electus δόκιμος , δεδοκιμάσμενος probatus ἁγαθός, βέλτιστος bonus, optimus որ եւ գրի Ընդիր. Լաւ եւ պատուական՝ համեմատութեամբ իրի ընդ իրի. զատեալ եւ որոշեալ իբրեւ ազնիւ, հաճոյական, եւ խնդրելի. ըռինտ, պինտ աղէկը.

Ընտիր շիրիմք, կամ կառք, երիվարք, ոսկի, արծաթ, վէմ։ Ազգ ընտիր։ Երիտասարդք ընտիրք, եւ այլն։ Զամենայն ընտիրս պատարագաց ձերոց (ըստ յն. չէզոքաբար). (Օր. ՟Ժ՟Բ. 11։)

Զընտիր կողմն անդոյ իւրոյ, եւ զընտիր այգւոյ իւրոյ տուժեսցի. (Ել. ՟Ի՟Բ. 5։)

Եկեալ հասեալ ընտրիւք եւ վառելովք ոմամբք. (Խոր. ՟Ա. 10։)

Որ լա՛ւ է ... նա է ընտիր ի մասանցն. (Եղիշ. ՟Ե։)

Ընկէց զտախտակսն ընտիրս, զի ձեռք պիղծք մի՛ ընկալցին զնա. (Եփր. ել.։)

Ընտիրք մարմնով. (Ծն. ՟Խ՟Ա. 2։)

Զընտիր ընտիր մայրիցն ... յընտիր մայրից. (Ել. ՟Ժ՟Է. 3. եւ 22։)

Ընտիր ընտիր մեղու. առջի ելած մեղրը. յն. առաջին. (Եզեկ. ՟Ի՟Է. 17։)

Զընտիր ընտիր նահատակացն շուրջ զիւրեւ գումարէր. (Եղիշ. ՟Զ։)

Անդէն իսկ ի մանկութենէ զընտիր ընտիր առաքինութեանցն յանձին ունիցին. (Ոսկ. ես.։)

ՅԸՆՏԻՐ ԱՌՆԵԼ ՈՒՄԵՔ. Առաջի դնել առ ընտրելոյ զոր կամի.

(Ասէ Աստուած ցԴաւիթ), երիս հարուածս յընտիր առնեմ քեզ։ Զի՞ առնես նմա յընդիր. (Սեբեր. ՟Բ։)

Կոչեցեալ առ իւր զեղբօրորդին (զղովտ՝) յընտիր առնէ նմա ի լաւագունի գաւառին. (Փիլ. իմաստն.։)

Զի թէ յընտիր ոք առնէր, կա՛մ զակն մի միայն հանել, եւ կամ ամենեւին իսկ զամենայն կորուսանել։ Քեզ եթէ յընտիր ոք առնէր՝ մեռեալս յարուցանել յանուն նորա, կամ թէ վասն նորա անուանն մեռանել, զո՞ր լաւ համարէիր. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ ՟Բ. 21։)

ԸՆՏՐՈՅ ՏԷՐ, տեարք. Տէր եւ իշխան ընտրութեան. դատաւոր որոշիչ ըստ կամս իւր.

Պատերազմն վասն խնձորոյ գեղոյ. որոց ընտրոյ տէ՛ր էր պարիս անդիորդ. (Եւս. քր. ՟Բ։)


Ընտրան

s. adj. adv.

choicest, flower;
—աւ, select, choice, picked;
by choice, by selection;
մանկունք —աւ, the flower of the youth;
կաչառք —աւ, rich or precious gifts.

NBHL (6)

Ժիրաժիր մանկունս ընտրանաւ զայն յուսումն արուեստականաց տային. յն. ստորակարգելով. (՟Բ. Մակ. ՟Դ. 12։)

Կաշառս ընտրանաւ (յն. ընտիրս) առնուիք ի նոցանէ. մովս. ՟Ե. 11։)

Զմիս ընտրանաց (յն. ընտրելոց) կերիցէ. (Զաք. ՟Ծ՟Ա. 16։)

Իւղով ընտրանաւ զգլխաւորս օծանէին. (Երզն. մտթ.։)

Զի որ ընտրանաւն ինչ ոք իցէ, աւելի իմն պատուական է, եւ աւելի իմն գութ կայ ընդ նմա այնր՝ որ ընտրիցէն. (Ոսկ. ես.։)

Միւս եւս գիրք՝ մաքառումն ընտրանաւ. ((յն. պէսպէս կամ ընտիր). Եւս. պտմ. ՟Ե. 26։)


Ընտրելի, լւոյ, լեաց

adj.

eligible;
most select, best;
— է քեզ զմի յայսցանէ, you must choose one of these alternatives.

NBHL (1)

Եւ ի բարի սուրբ ամանին՝ ժողովեսցես ընդ ընտրելին. (Յս. որդի.։)


Ընտրողութիւն, ութեան

s.

choice, election;
discernment, discretion, judgment, understanding;
ընտրողութեամբ, discreetly.

NBHL (6)

διάκρισις discretio Կարողութիւն կամ ներգործութիւն ընտրելոյ. դատումն. որոշողութիւն.

Կամաւորութիւն, ընտրողութիւն, յօժարութիւն. (Սահմ. ՟Ժ՟Ե։)

Չէ՛ պարտ ընտրողութիւն առնել հրամանաց առաջնորդին. (Նեղոս.։)

Կամացն ընտրողութեամբ. (Շ. ամենայն չար.։)

Ժամանակին ընտրողութիւն։

Բնական ընտրողութեան ամենայն ոք բաւական ստեղծաւ յԱստուծոյ. զայս ընտրողութիւնս անզգամք թողին. մբ. ժղ. եւ Լմբ. առակ.։)


Ընտրութիւն, ութեան

s.

choice, election, suffrage, choosing, wish;
arbitration, deliberative, decision, discernment, distinction, discretion;
option;
scrutiny, taste;
անօթ ընտրութեան, a vessel of mercy, chosen instrument;
— ինքնակամ, liberty, free will;
— առնել, to distinguish;
ընտրութեամբ, by election, or choice.

NBHL (4)

αἴρεσις, ἑκλογή electio διαίρεσις, διάκρισις distinctio Ընտրելն. ընտրիլն. որոշումն. դատումն. կամք. զանազանութիւն. խտիր.

Ընտրութիւն ... Ընտրութիւն ելից նորա ... ընտրութիւնք բաժնի նորա. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 1 = 7. (իբր որոշումն պաշտաման վիճակաւ)։)

Ընտրութիւնս առնէ։ Ընտրութիւն լինի ի մէջ քաջացն եւ վատացն. (Յճխ. ՟Ժ՟Ը։)

Ինքնակամ ընտրութեամբ. (Յհ. իմ. եկեղ.։)


Ըստ

prep.

according to, in relation to, as for, conformably with, agreeably to;
proportionably, at the rate of;
after;
near, relatively;
for, as for;
on;
of;
out;
— իս, — իմումս կարծեաց, according to me, in my opinion;
— իւրում կարի, according to capacity, to the best of one's ability;
այր — սրտին Աստուածոյ, a man after Gods own heart;
կին իցէ քո — միտս, if thou hast a wife after thine own heart;
— բախտի եղեալ նորա, fortunately;
— պատկերի մերում եւ — նմանութեան, in our image and likeness;
— հիւսիսոյ Կխրնոյ, north of Erzeroum;
— անձին, upon one's back;
wearing upon, — the shoulders, — the body;
— ճանապարհին, about the streets;
— հրապարակս գնալ, to pass through, or to wander about the public places;
— բնութեան բարի, naturally or essentially good;
ի չափու կալայց զանձն — օրինակի նորա, I shall be governed by his example;
ելանել — քաղաքն, to go out of town;
այր — առնէ, one after the other;
ամ — ամէ, annually, every year;
օր — օրէ, daily, every day;
— նախահօրն յանցանաց, for the sin of the first father;
— չափու եկամտիցն, in proportion to his income;
— աչս դատել, to judge from the appearance;
— իրետրս պատշաճեալ, well proportioned, symmetrical;
— տեղիս տեղիս եւ — աշխարհս աշխարհս, according to the various places, and different provinces;
— տունս ազգացն՝ ոչխար — երդ, a lamb for every family and every house;
հրաժարել — նմանութիւն, to have no equal, unique;
անցանել — ասհմանս քո, to pass through your confines;
— բանս անցանել, to be inexpressible;
միտս անցանել, to be beyond understanding, to be past finding out, inconceivable, incomprehensible;
անցանել — չափ, to go beyond;
— ակն լինել յումեքէ, to be far from the sight of, alienated;
— ինքեան, of one's self;
naturally, essentially;
— ամենայնի, totally, in all, entirely;
— այնմ, as is said;
as they say;
— իրիք, — իմիք, in some part, in a certain sense, in some way, or manner;
in part;
— որում, as;
since;
therefore;
— որում..., — նմին, or նոյնպէս, or այսպէս, as..., as;
so..., as;
— օրէն, like, after the fashion of;
— նմանէ, after him;
— այսմանէ, like this, similarly, equally;
եւ որ — այսմանէ.

NBHL (68)

κατά, κατ’ (լծ. ըստ. որպէս եւ κάτω , է ի ստոր). secundum, juxta ἁκολούθως consequenter եւ այլն. Հանգէտ. հանգոյն. համեմատ. յար եւ նման այնպէս՝ որպէս. եւ Զհետ երթալով նմանութեան առաջնոյն որպէս երկրորդ. կամ ի ստորեւ քան զառաջինն կարգեալ. պէս.

Ըստ պատկերի մերում եւ ըստ նմանութեան։ Ըստ անուանց ազգացն։ Ըստ բանիդ ըստ այդմիկ։ Եղիցի ըստ բանի քում։ Ըստ իւրում կարի։ Ըստ ժամանակին՝ որպէս եւ խօսեցաւ։ Ըստ յաճախելոյ արմտեացն։ Ըստ պակասելոյ ամացն.եւ այլն։

Ոչ գոյ ըստ նմա մարդ արդար. (Ոսկ. ես.։)

Քննել զ՝ըստ բնութեան բարին. (Սահմ. ՟Ժ՟Թ։)

Որ ոչ ումեք տուեալ յ՝ըստ աշխարհիս զօրաւորաց. (Սարկ. քհ.։)

Որ միայն մարմնացար վասն մեր ըստ մեզ, զի արասցես զմեզ վասն քո ըստ քեզ. (Նար. ՟Ժ՟Թ։)

Մարմնանայ ըստ մեզ՝ տեսլեամբ մարդոյ ըստ մեզ. մբ. հանգ.։)

Նոյն իսկ մայր է եւ կոյս, այն որ ըստ մեզ՝ (այսինքն բնականաբար) ոչ է. (Լծ. ածաբ.։)

Ի նոյն տրական հոլով պէսպէս առմունք գտանին՝ բացատրելիք այլովք նախադրութեամբք կամ նախդրովք.

Գինդս ոսկիս մի մի ըստ դահեկանի ձուլոյ. (Ծն. ՟Ի՟Դ. 22.) այսինքն ի ձոյլ դահեկանէ, կամ արժօղ զձոյլ դահեկան։

Հանցեն ջուրք ... թռչունս թեւաւորս ի վերայ երկրի ըստ հաստատութեան երկնից. (Ծն. ՟Ա. 20.) իբր ի ստորեւ կամ հանդէպ, շուրջ.

Բանակեցոյց ըստ ճանապարհին բեթսակարիայ. (՟Ա. Մակ. ՟Զ. 33.) այսինքն ի կողմանս, դէպ ի։

Որ շատ խօսի, ապաքէն ըստ (կամ ընդ) նմին եւ լսիցէ. (Յոբ. ՟Ժ՟Ա. 2.) յն. փոխանակաւ կամ ընդ հակառակն լուիցէ։

Ըստ հրամանացն։ Ըստ օրինացն. (՟Ա. Եզր. ՟Է. 9։ ՟Ը. 23։) յն. հետեւապէս, կամ հետեւողութեամբ։

Ըստ այսմ օրինակի, ըստ նշանակի, ըստ բնութեան. եւ այլն այսինքն սովին օրինակաւ, նշանակաւ, բնութեամբ կամ ի բնէ, եւ այլն։

Մեկնեալք ի միմեանց ըստ նախահօրն պատրանաց. (Շար.) այսինքն ի պատճառս, վասն։

Ըստ բոլոր ընկալեալ մարմնոյ. (Խոր. ՟Բ. 8. այսինքն ընդ բոլոր մարմին։)

Ըստ հիւսիւսոյ Երասխայ. այսինքն ի կողմն։

Կալեալ զԵգիպտոս ըստ ՟Ճ՟Ձ՟Դ. ողոմպիադին. այսիբքն ի. շուրջ. (Եւս. քր. ՟Ա։)

ԸՍՏ. Աննախդիր բացառականաւ՝ ուր ըստն լինի իբր նախդիր, նշանակէ Հանգոյն եւ Զկնի միանգամայն, այսինքն հետեւելով առաջնոյն նովին կարգաւ եւ նմանութեամբ. կամ որպէս՝ Եւ որ ի կարգին. կամ Եւ այլն. καθεξῆς, ἑφεξῆς sic deinceps μετά, κατά post, juxta, ad, in, de

Եւ զթագաւորսն՝ որ ըստ նմանէ էին։ Այր ըստ առնէ՛ի վերայ գործոյ իւրեանց։ Այր ըստ առնէ մոլորեցան. (՟Ա. Մակ. ՟Ը. 8։ Թուոց. ՟Դ. 49։ Ես. ՟Խ՟Է. 18։)

Օր ըստ օրէ։ Ամ ըստ ամէ։ Մի ըստ միոջէ. եւ այլն։

Ըստ նմանէ։ Ըստ նոցանէ։ Ըստ այսմանէ։ Ըստ որմէ. (Եւս. քր.։ Խոր. ՟Ա. 2։ Յհ. իմ. երեւ.։ Բրս. հց.։ Պիտ.։ Թր. քեր.։)

Ըստ նմանէքն. այսինքն հետագայք. (Մագ. քեր.։)

Զի ըստ սմանէ այսպէս եւ մերձաւոր նորա. (Սիր. ՟Զ. 17։)

Որ ի վերայ Ադամայ վճիռ սահմանեցաւ, եհաս ի վերայ նորա, եւ որ ըստ նմանէն էին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Բնակեցայց ի նոսա, եւ գնացից ի նոսա՝ ասէ, եւ որք ըստ այսմանէ. (Սարկ. հանգ.։)

Ըստ այն մի գիշերն այլ ոչ եմուտ եւ այլն. իբր բաց յայնմ գիշերոյ. (Բուզ. ՟Գ. 5։)

Ըստ լեզուս իւրեանց։ Ըստ ծնունդս իւրեանց։ Ըստ տոհմս իւրեանց։ Ըստ տունս ազգացն՝ ոչխար ըստ երդ. (Ծն. ՟Ժ. 5. 20. 32։ Ել. ՟Ժ՟Բ. 3։)

Երթալ ըստ կամս իւրեանց։ Տալ ցորեան ըստ բերան։ Գրգել ըստ օրէնս նախնեաց։ Հատուցանել իւրաքանչիւր ըստ գործս։ Ըստ աչս դատել.եւ այլն։

Կի՞ն իցէ քո ըստ միտս, մի՛ հաներ զնա. (Սիր. ՟Է. 28։)

Քահանայապետութիւն է ըստ իս՝ կարգ սրբազան եւ հանճար. (Դիոն. երկն.։) ի յն. ասի, ըստ դատման իմում։

Աղօթս արասցէ քեզ, ո՛չ իմաստուն մարդ՝ ըստ իս, այլ յիս առաջնորդական պետ ոգին. (Փիլ. լին. ՟Դ. 198։)

Բարեբանէին ըստ արժանի (այսինքն արժանեաց) իմոց փառացն։ Թողլով զպատշաճն ըստ իս (այսինքն ինձ), յանպատշաճագոյնն իմ ընկղմեցան խորհուրդս. (Յհ. իմ. երեւ.։)

Ըստ կազդուրել մանկանց. (Ծն. ՟Լ՟Գ. 14։)

Նմանեցուցանելով ըստ ասելն եւ ըստ գործելն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ադամ եղեւ (իբր զմի ի մէնջ), փոխանակ զի ասիցէ, թէ կամեցաւ լինել. այլ եղեւ ըստ դնել մտաց իւրոց չարաց. (Եփր. ծն.։)

ԸՍՏ. Ըստ հոմաձայնութեան յն. κατά եւ լտ. per, որպէս Ընդ, դէպ ի.

Ոմանք ըստ հրապարակս, կամ ըստ լայնափողոցս, եւ կամ ըստ նրբափողոցս յարձակեալ գնան. (Նիւս. բն. ՟Ժ՟Ա։)

ԸՍՏ. առընթեր բայիցս Անցանեմ, Ելանեմ, եւ այլն. (ուր ի յն. դնի հայցական խնդիր), նշանակէ Քան զ. անդր քան. արտաքոյ, ի դուրս. օտար. հեռի. բաց ի. ի.

Անցանել ըստ բլուրս եւ ըստ արձանս ըստ այս։ Ըստ Յորդանան։ Ըստ Հռովս։ Ըստ հաստատութիւն եւ ըստ երդումն. (Ծն. ՟Լ՟Ա. 52։ Թուոց. ՟Լ՟Բ. 29։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 1։ ՟Ա. Մակ. ՟Է. 18։)

Անցանել ըստ սահման, ըստ ջուր, ըստ բանակ, ըստ օրէնս Աստուծոյ.եւ այլն։

Անփորձութեամբ կառավարին ըստ ձեռն ելեալքն։ Ըստ գաւիթն ոչ ելանելով արտաքս. (Փիլ.։)

Ըստ Աստուծոյ երկիւղին սահմանս արտաքս ելեալ։ Ըստ երկիր անդր ոչինչ է. (Եզնիկ.։)

Անցեալ է ըստ օրինակ, եւ հրաժարեալ ըստ նմանութիւն։ Անցեալ է ըստ քանակութիւն, եւ վրիպեալ ըստ բժշկութիւն. (Նար. ՟Ժ՟Ե. եւ ՟Ե։)

Մինչ յաշխարհիս էաք, ըստ ակն էաք ի Տեառնէ. այժմ իբրեւ ելանեմք յաշխարհէ, ըստ տեառն լինիմք. (Ճ. ՟Բ.։)

Զի՞նչ բնաւ պիտոյ են աչք օտարոտիք ի մեր վկայութիւն՝ ըստ այնմ (կամ այն) որ միշտ զմեզ հանապազ տեսանելոց են աչք (Աստուծոյ). (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Ըստ բնութեան գութս, եւ ըստ ծնողաց խնամս անցանէ Աստուծոյ մարդասիրութիւն. (Ոսկ. ես.։)

ԸՍՏ ԱՅՆՄ. ԸՍՏ ԱՅՆՄՆ. մ.շ. Ըստ այնմ բանի գրոցն. ըստ ասացելումն. որպէս. զոր օրինակ.

Ըստ այնմ, թէ ակնկալութիւն արարածոցս յայտնութեան որդւոյն Աստուծոյ սպասէ. (Ագաթ.։)

Ըստ այնմ, զբերան իմ բացի. (Մխ. երեմ.։)

Եղեն պետք եւ իշխանք. ըստ այնմն, կացուցեր զնոսա իշխանս ընդ ամենայն երկիր. (Սկեւռ. ես.։)

Ըստ այնմն, յիննսներորդ սաղմոսին ասացեալ. (Բրս. հց.։)

ԸՍՏ ԻՐԻՔ. այսինքն Ըստ իմիք. իւիք իրօք. մասամբ իւիք.

Ըստ իրիք տարբերութիւն՝ զգոլն նորին գոյացութեան ոչ փոփոխէ։ Փայտ առ փայտ՝ մեծ ըստ իրիք է, եւ դարձեալ նոյնպէս փոքր երեւի. (Կիւրղ. գանձ.։)

ԸՍՏ ՈՐՈՒՄ. մ. καθώς, καθά velut, sicut, prout Ըստ այնմ որ՝ կամ զի. որպէս. զոր օրինակ. ինչպէս որ.

Բարերար է. ըստ որում Աստուած է. ահագին է վասն զի Տէր է. (Փիլ. լին. ՟Դ. 53։)

Ըստ որում եւ Եսայի ասէ։ Ըստ որում երանելին Պօղոս գրէ. (եւ այլն. Աթ. ՟Ա։)

Իշխանութիւն դատելոյ առնու, ո՛չ ըստ որում բան է եւ Աստուած՝ որդին առնու, այլ ըստ որումն եղեւ մարդ, է՛ համարելի զառնուլն մարդկութեան. (Կիւրղ. գանձ.։)

Հայեսցե՛ս մարդասիրութեամբ, ըստ որում քոյդ են սովորութիւնք. (Նար. ՟Ի՟Է։)

Անցաւոր, ըստ որում ամենայն հարք քո։ Ըստ որում Մովսէս գաւազանաւն եհար զծովն, նոյնպէս եւ Քրիստոս խաչիւն. մբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Սովոր են մարդիք ըստ որում ի դիմաց, այսպէս եւ ի խօսից ճանաչել զծանօթսն. (Սկեւռ. յար.։)

ԸՍՏ ՆՄԱՅՔ. Որք ենն ըստ նմին. նմանիք նորա. նոյնպիսիք.

Ղազար, եւ ըստ նմայքն, որ սքանչելեօքն փրկչին յարեան. (Խոսրովիկ.։)

Եւ է այն ըստ Նեստորի, եւ որոց ըստնմայց. (Սարկ. հանգ.։)

Դաս ունի այբն նախկին գոլոյ, եւ ըստ նմանէքն եւ տեսակ զատելոյ յայլս զատուցեալ. (Մագ. քեր.։)

ԸՍՏ ՕՐԷՆ. նխ. Զօրէն. ըստ օրինի, այսինքն ըստ օրինակի. հանգոյն. ի նմանութիւն. ըստ. որպէս. պէս.

Ըստ օրէն հիւսանց, որք արհեստին են մակացուք։ Ըստ օրէն նոցա ի վերինս հայելով։ Ըստ օրէն բուժողացն։ Ըստ օրէն տեսլեան։ Ըստ օրէն աչաց։ Ըստ օրէն (այնր) զոր Գրիգորն արժանի գովեստի վարկանի. (Մագ.։)


Թագ, աց, ից

s. va.

crown, diadem, royal crown;
the Crown or regal authority, kingdom;
glory, honour;
— պապական, tiara, the pope's crown;
— եպիսկոպոսական, mitre;
— ոսկի, crown of gold;
cf. Պսակ;
— առնուլ, to become king, to reign, cf. Թագաւորեմ;
թագ ազնուականաց ―, coronet;
թագ դնել, կապել (անձին), to crown one's self, to put on the crown, to bind on the diadem;
թագ դնել (այլում), to crown, to place a crown on the head of, to cause to rule, cf. Թագաւորեմ;
եդաւ զթագ զասիացւոց, he crowned himself with the diadem of Asia;
թագաւ / թագիւ պսակիլ, to be crowned;
առնուլ զթագ ուրուք, to mount another's throne;
թագ ի գլուխ, crowned, wearing a crown on the head.

NBHL (11)

- ի, աւ կամ իւ կամ ով, աց կամ ից, իւք, օք, ովք որ եւ թ. թաճ. δίδημα diadema, corona regis Պսակ կամ կամ խոյր արքայական ի ձեւ գլխոյ նռան.

Ետ ցնա թագ եւ պատմուճան եւ զմատանին զիւր։ Պսակեցաւ կրկին՝ թագաւն ասիացւոց, եւ թագաւն եգիպտացւոց։ Եդ ի վերայ գլխոյ նորա զթագ կանանցն։ Թագ ի բեհեզոյ եւ ի ծիրանւոյ։ Թագ արքայութեան։ Զթագն գեղեցկութեան։ Մեծութիւն քո թագ ի վերայ գլխոց նոցա. (՟Ա. Մակ. ՟Զ. 15։ ՟Ը. 14։ Եսթ. ՟Բ. 17։ ՟Ը. 15։ Ես. ՟Կ՟Բ. 3։ Իմ. ՟Ե. 17։ ՟Ժ՟Ը. 24։)

Ո՞րչափ պատուոյ գինք իցեն, քանի՞ թագաց. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Թագք եւ պատիւք միաբանեալ են ընդ լաւ շնորհսն. (Եփր. աւետար.։)

Կրկին թագիւ առ ի նմանէ պսակեալ։ Պսակեալ թագիւն։ Թագով պսակեալ. (Յհ. կթ.։)

ԹԱԳ ԴՆԵԼ կամ ԿԱՊԵԼ՝ ԱՆՁԻՆ, է Թագաւորել. իսկ այլում՝ է Թագաւորեցուցանել.

Թագ կապեցին իւրաքանչիւր յետ մահուան նորա. (՟Ա. Մակ. ՟Ա. 10։)

Թագ կապեալ ի գլուխն. է զարդարել զմեռեալն որպէս թագաւոր։

Եդ նմա թագ, արար զնա դշխոյ հռովմայեցւոցն. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Բ.։)

ԹԱԳ Ի ԳԼՈՒԽ. իբր մ. δεδέμενος Թագ ունելով ի գլուխն. պսակեալ գոլով. (յն. կապեալ) այսինքն պսակեալ.

Թագ ի գլուխ մտցեն ի հանգիստն լուսոյ։ Ըստ իւրաքանչիւրոցն լաւութեան վարուցն թագ ի գլուխ մտցեն յարքայութիւնն. (Յճխ. ՟Զ. եւ ՟Թ։)