Entries' title containing ն : 10000 results

Նեղ

adj. s. fig.

narrow, strait, close;
narrowness, straitness;
anxiety, grief, distress;
—ք, strait;
defile;
ի — արկանել, հասուցանել, to reduce to distress or to straits, to constrain, to oblige, to compel, to force, cf. Նեղեմ;
to press, to urge, to embarrass;
ի — մտանել, անկանել, to be pinched for means, to be in straitened circumstances, to be reduced to straits, to the last extremity, to be embarrassed, distressed.

· Calfa

NBHL (21)

Նեղ տեղի։ Տեղիս նեղ է մեզ։ Ջրհոր նեղ։ Նեղ դուռն։ Նեղ ճանապարհ։ Եթէ նե՞ղ իցէ քեզ լեառնդ Եփրեմի.եւ այլն։

Նեղ բերանօք սափոր. (Փիլ. լին.։)

Բնակեալ էր ըստ մարմնոյ ի նեղ խցկան. (Եղիշ. ՟Ը։)

Ի փոքր եւ ի նեղ տան բնակէր ի թագստի. (Հ=Յ. մարտ. ՟Ժ՟Դ.։)

Ունելով ակն նեղ եւ արագատես. (Կիր. պտմ.։)

Զցաւ քաղցոյս՝ լլկանաց նեղոյս նուաղեցելոյս՝ կենաց քո հացիւդ բժշկեսցե՛ս. (Նար. ՟Խ՟Ե։)

ՆԵՂ, ՆԵՂՔ. գ. Նեղ տեղի եւ վիճակ. նեղութիւն. անձկութիւն.

Գետն Երասխ հատեալ զքարանձաւս լերանց՝ անցանէ ընդ խոխոմաձիգս եւ նեղս. (Խոր. ՟Ա. 11։)

Նեղ պարանոց։ Նեղ գնացք ի պարանոցս. իմա՛ Նեղ անցք, նեղուցք. στενόπορος angustos et arctos meatus habens.

Ի նեղ արկ զքաղաքն ի ծովէ եւ ի ցամաք կուսէ։ Ի նեղ եւս արկ զթագաւորն հոնաց։ Եւ այնպէս ի նեղ արկանէր զնա եւ զամենայն զօրսն, զի եւ այլն։ Կարքեդոնացիք զմետեղղոս հիպատոս ի նեղ արկին, որ փախստական լինէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 14։ Եղիշ. ՟Ա. ՟Գ։ Եւս. քր. ՟Բ։)

Ի նեղ մեծ զամուրն հասուցանէր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 5։)

Ցանկ ձեր մղեալ է զմեզ ի նեղ, զձեր անձինս ի բաց ունելով. (Փարպ.։)

Աւենդիոս ի պատերազմի ուրեմն արուարձանեացն ի նեղ մտեալ՝ անկանէր առ բլրով. (Եւս. քր. ՟Ա։)

ՆԵՂ. գ. Նեղսրտութիւն. տեղձամղձուկն լինել սրտի.

Կիսոցն ճրագուն դեղ նեղի լինի (կամ դեղնեղի լինի). (Եզնիկ.։)

ՆԵՂ գ. ՆԵՂԱՂԻ կամ ՆԵ՛Ղ ԱՂԻ. Նեղագոյնն յաղիս՝ կից ընդ ստամոքս.

Ի մարդն ի ստամոքս է նեղաղին, յորմէ մղի կերն յորովայն. (Նիւս. կազմ. ըստ Լեհ.։)

ՆԵՂ ոյ. գ. որպէս նեղութիւն.

Յառաւել ցաւոց գլխոյն եւ ի սաստիկ նեղոյն՝ լոյս աչացն պակասեալ էր։ Ի սաստիկ նեղոյն եւ յառաւել տանջանացն լուծեալ քակտեցան ամենայն անդամք մարմնոյ իմոյ. (Ոսկիփոր.։)

στενός angustus τεθλιμένος pressus. իբր Նուաղ կամ սեղմ, նուազ ի լայնութենէ. անձուկ. բարակ.

Ի ՆԵՂ ԱՐԿԱՆԵԼ կամ ՀԱՍՈՒՑԱՆԵԼ, կամ ՄՂԵԼ, եւ Ի ՆԵՂ ԱՆԿԱՆԻԼ, ՄՏԱՆԵԼ, եւ այլն. στενοχωρέω, -ρούμαι, θλίβω angusto, coarcto, constringo, vexo, affligo, -or. Նեղել, նեղիլ. նեղը խօթել. մտնալ, ինկնալ.


Նեղաբերան

adj.

narrow-mouthed.

· Calfa

NBHL (2)

Մանրեացն զչորն (զհաց) ի սափոր մի նեղաբերան. (Վրք. հց. ՟Ի՟Ե։ Հ. մարտ. ՟Դ.։)

στενόστομος os habens angustum. Նեղ բերանով.


Նեղագարշապար

adj.

narrow-heeled.

· Calfa

NBHL (2)

Որոյ նեղ է գարշապարն (եթէ՛ ոտն, եւ եթէ՛ կօշիկն).

Զկօշիկսն սրակտուցս՝ նեղագարշապարս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը. (չիք ի յն)։)


Նեղալանջ

adj.

narrow-breasted.

· Calfa


Նեղածերպ

adj.

creviced.

· Calfa

NBHL (2)

Օձն իբրեւ ծերասցի, դիմէ նա ընդ տեղի ինչ նեղածերպ վիմաց, եւ ընդ կրթելն կեղեւէ զապականեալ զմորթն. (Ագաթ.։)

Ոյր կամ ուր ծերպն՝ ճեղքուածն՝ ծակն՝ անցքն՝ է նեղ եւ անձուկ. իբր յն. στενόπορος.


Նեղահարութիւն, ութեան

s.

pain or uneasiness caused by constraint.

· Calfa

NBHL (2)

Նեղիլն, նեղութիւն բնութեան.

Խայտաց տղայն ի նեղահարութեան (արգանդի). զի դժոխընկալ է ըստ բնութեան բանտի. (Մաշկ. (ա՛յլ է եւ հրաշիւք խայտալն յհ. մկ)։)


Նեղահաւատ

adj.

doubting, hesitating, of little faith.

· Calfa

NBHL (2)

Բազումք են՝ որք զանունն ունին զհաւատոց, եւ նեղահաւատք են. (Ոսկ. յհ. ՟Բ. 23։)

Ոյր հաւատքն է նեղ՝ նուաղ՝ թեթեւ. ըստ յն. դիւրափոփոխ. εὑρίπιστος versatilis.


Նեղանամ, ացայ

vn. fig.

cf. Նեղասրտիմ;
to be narrowed;
to become impoverished, to be reduced to misery.

· Calfa

NBHL (8)

Յորժամ նեղանայ (ստամոքսն) եւ ոչ կամի զբազում կերակուրս. (Կլիմաք.։)

ՆԵՂԱՆԱԼ. իբր ռմկ. ոճով՝ է Նեղասրտիլ. սրտնեղիլ. դժուարիլ.

Ժողովուրդն նեղանայր ընդ այն։ Փակեաց զդուռն, կարծելով՝ թէ նեղանայ պօղ. (Հ. յնվր. ՟Ժ՟Ե.։ Հ. դեկտ. ՟Է.։)

Յայնմ հետէ տայր լրջմտութեամբ աղքատաց, եւ ոչ նեղանայր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

ՆԵՂԱՆԱԼ. Չքաւորիլ. ի նեղ մտանել. եւ Յանհնարս մտանել. հայթհայթել զդժուարին ինչ.

Անկեալ յէութենէն (ի գոյից), նեղացայ յոյժ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Նեղացաւ Թամար՝ ի սկեսրայրէն զսերմն գողանալ. (Բրսղ. մրկ.։)

στενόομαι angustor. Անձկանալ. որպէս ռմկ. նեղնալ.


Նեղապատիմ, եցայ

vn.

cf. Նեղասրտիմ.

· Calfa

NBHL (2)

Մի՛ ոք նեղապատեալ ձանձրութեամբ՝ թողցէ զսակաւ բանք նախադրութեանս իբրեւ զաւելորդ. (Երզն. քեր.։)

Պատիլ նեղութեամբ սրտի. կարճամտիլ.


Նեղապէս

adv.

narrowly, straightly, hardly;
sparingly.

· Calfa

NBHL (2)

Նեղ օրինակաւ. անշուք եւ աղքատին կենօք.

Նեղապէս էր նա, զի ոք պատճառանօք մի՛ աշակերտեսցի նմա. (Եփր. համաբ.)


Նեղասաստ

cf. Նեղասիրտ.

· Calfa


Նեղասիրտ, սրտաց, ից

adj.

impatient, touchy, crabbed, peevish, surly, surly-humoured, choleric, morose, irascible, passionate, hasty.

· Calfa

NBHL (5)

Առն նեղսրտի ո՞վ ունիցի ժոյժ. (Առակ. ՟Ժ՟Ը. 14։)

Խիստք, եւ նեղասիրտք եւ ցոփասիրտք մի՛ մերձեսցին ի պաշտօն քահանայութեան. (Կանոն.։)

Եւ իբր Նեղասրտական.

Զլսելիս ձեր առ իս մատուսջի՛ք, եւ մի՛ նեղասիրտ դանդաղանօք։ Զի եթէ որդիքն զառաջի եդեալ մօրն կերակուր նեղասիրտ դանդաղանօք կերիցեն, տրտմութիւն ոչ սակաւ գթոյ մօրն ի վերայ ածիեն. (Բրս. ի ստեփ.։)

ὁλιγόψυχος pusillanimus. Նեղ սրտիւ. կարճամիտ. փոքրոգի. անհամբեր. ցասկոտ. նեղսիրտ.


Նեղասրտիմ, եցայ

vn.

to be impatient, fretful, to fidget, to lose patience, to be vexed;
to be ill-tempered, cross, angry, irritated, exasperated.

· Calfa

NBHL (8)

ՆԵՂԱՍՐՏԵՄ ՆԵՂՍՐՏԻՄ. Նեղիլ սրտի. նեղասիրտ լինել. կարճամտել. դժուարիլ. զայրանալ. հեղձամաղձկիլ. սիրտը նեղանալ.

Վտանգեալ քաղցոյ եւ ի ճանապարհէն՝ սակաւ նեղասրտեցի, եւ անկեալ կայի ի գետնի. (Վրք. հց. ձ։)

Նեղասրտեցայ յոյժ ի բազում աշխատութենէն։ Մի՛ նեղասրտիր, այժմ արձակեմ զսա, եւ խօսիմ ընդ քեզ։ Ոչ նեղասրտեցաւ, եւ խոժոռեցաւ ինչ. (Վրք. հց. ՟Ի՟Ա. ՟Ի՟Զ։)

Կարճամտէ, տխրի, եւ նեղսրտի. (Խոսր.։)

Անդստին իսկ տրտմելոյն դիպի, յորժամ նեղասրտիցի. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Նեղասրտեալ ի խորին տրտմութենէ՝ չոգար խեղդեցար. (Զքր. կթ.։)

Մեղայ նեղասրտելով ընդ յաւելուած վշտացն. (Մաշկ.։)

Նեղասրտեալք՝ զչարելով խօսին. (Մխ. երեմ.։)


Նեղասրտութիւն, ութեան

s.

impatience, ill-temper, intolerance, vexatiou, irritation, exasperation, bursts or fits of passion or rage.

· Calfa

NBHL (8)

Զի՞ խռովիս տրտմութեամբ, եւ արբենաս նեղասրտութեամբ. (Ոսկ. ննջ.։)

Ի սաստկապէս սրտմտութենէն շարժումնն՝ նեղասրտութիւն անուանի։ Զսաստն մի՛ նեղասրտութեամբ մեղուցելոցն առաջնորդն ի վերայ ածցէ. (Բրս. հց.։)

Ի յինքեան խեղդմանէ ի նեղսրտութենէ, որպէս Յուդաս եւ Ակտիոփէլ. (Ճ. ՟Գ.։)

Ոչ սակաւ ինչ փղձկեալ նեղասրտութեամբ. (Յհ. կթ.։)

Ի նեղասրտութիւնս արկանէ, մինչ զի ի խեղդ մտաբերիցէ. (Խոսր.։)

Յերկար տրտմութենէն ի նեղասրտութիւն անկանի, եւ ի նեղասրտութենէն ի վհատութիւն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Առ ի չժուժել նեղասրտութեան եւ տրտմութեան, զոր ի յիշատակէ մեղացն կրեն, յեղուն զանձինս ի լաւագոյնսն. (Իգն.։)

ὁλιγοψυχία pusillanimitas παροξυσμός exacerbatio. Նեղասիրտն գոլ, եւ նեղասրտիլն, կարճմտութիւն. փոքրոգութիւն. հեղձամղձկութիւն. դժկամութիւն. զայրոյթ. բարկութիւն. սաստկութիւն կամ բորբոքումն կրից.


Նեղացուցանեմ, ուցի

va.

to worry, to afflict, to torment, to vex.

· Calfa

NBHL (2)

Տալ նեղանալ. նեղել.

Երիւղախառն նեղացուցանէին զսուրբ այրն աստուծոյ։ Մի՛ թախանձեալ նեղացուսցես զիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Զ։)


Նեղափողոց

cf. Նրբափողոց.

· Calfa

NBHL (1)

Կա՛մ ըստ լայնափողոցս, եւ կամ ըստ նեղափողոցս յարձակեալ գնան. (Նիւս. կազմ.։)


Նեղեմ, եցի

va.

to narrow. to make narrow, to contract, to straighten, to restrain, to tie down, to press, to constrain;
to give trouble, to disquiet, to incommode, to inconvenience, to importune, to annoy, to trouble, to torment, to harass, to infest, to plague, to molest, to maltreat, to oppress;
զոք ամբոխին, to crowd, to oppress, to press, to squeeze;
ժողովուրդքն նեղէին զնա, he was oppressed by the throng;
էշն նեղեաց զինքն ընդ որմն, the ass thrust herself unto the wall.

· Calfa

NBHL (9)

(ՆԵՂԻՄ) կր. իբր ձ. Տառապիլ. նեղութիւն կրել, կամ ի նեղ անկանիլ.

Տեսի ես զնեղութիւն, զոր նեղեն զնոսա եգիպտացիքն։ Մի՛ նեղեսցէ այր զընկեր իւր։ Ի նեղութեան քում, որով նեղիցէ զքեզ թշնամին քո։ Նեղեաց զԻսրայէլ։ Իւրաքանչիւր զընկեր իւր նեղելով նեղեն։ Նեղեցից զմարդիկ, զի տեառն մեղան.եւ այլն։

θλίβω, ἑκθλίβω, προθλίβω, συνθλίβω affligo, affligo, premo, opprimo, vexo եւ comprimo, constringo եւ այլն. Նեղացուցանել. տառապեցուցանել. չարչարել. վշտագնել. տագնապել. հարստահարել. ստիպել. ճմլեցուցանել. նեղացնել, չարչրկել.

Նեղեցան որդիքն Իսրայէլի յոյժ։ Եւ նեղեցաւ Դաւիթ յոյժ։ Ողորմեա՛ ինձ տէր. զի նեղեալ եմ ես. եւ այլն։

Հրաման պատուիրանին նեղեաց զնոսա (այսինքն ստիպեաց)։ Այս է աստուած, որ նեղէ սիրովն իւրով զմահկանացուս, զի եղիցին աստուածք. (Եփր. ծն.։)

ՆԵՂԵԼ. իբր Սեղմել. ամփոփել. կր. նեղ համարել զտեղին. վշտագնիլ. սըխմել, սիրտը սըխմըւիլ.

Զի մի՛ հրէօրէն եւ սաբելաբար նեղեալ եւ ամփոփեալ (ի մի անձն) զաստուածութիւնն թուիցեմք. (Լմբ. հանգ.։)

Զոր երկին, եւ երկնից երկինք ոչ պարագրեն, ի կուսական որովայնդ ոչ նեղեցաւ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

Երկինք նեղի տանել զմեծութիւն նորա, եւ դուստր աղքատաց տարեալ է զնա ի ծոց իւր. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)


Նեղիմ, եցայ

vn.

to be put to straits, to be constrained or necessitated;
to be uneasy, disquieted, afflicted, troubled, tormented, vexed, molested;
եւ մղիլ ի սեղան, to be intruded upon or thrust in;
to meddle with, to interpose.

· Calfa


Նեղիչ, չի, չաց

adj.

afflicting, troubling;
molesting, oppressing, persecuting;
distressing;
vexatious, disquieting.

· Calfa

NBHL (2)

Տէր զի՞ բազում եղեն նեղիչք իմ։ Սրամտութիւն նեղչին քո։ Ակն յանդիման նեղչաց իմոց։ Որդիք նեղչացն քոց.եւ այլն։

θλίβων affligens. Որ նեղէն. տառապեցուցիչ.


Նեղութիւն, ութեան

s.

want of width or amplitude, narrowness, straightness;
care, trouble, tribulation, grief, sorrow, affliction, inquietude, displeasure;
fatigue, weariness;
importunity, incommodiousness, annoyance, tedium;
torment, worry, vexation, oppression.

· Calfa

NBHL (5)

Վասն դժուարամատոյց նեղութեան ամրութեան վայրացն։ Առ նեղութեան անձանց յոգւոց հանցեն։ Ի նեղութեան սովոյ.եւ այլն։

Նեղութիւն ճանապարհի՝ որ ի փրկութիւն ածէ, զընդարձակութիւն մեղաց ի բաց առնէ. (Սեբեր. ՟Թ։)

Լուաւ ինձ յաւուր նեղութեան։ Արհամարեցաք զնեղութիւն ոգւոց նորա, յորժամ աղաչէրն զմեզ, եւ ոչ լուաք նմա. վասն այնորիկ եկն ի վերայ մեր այս նեղութիւն։ Ի նեղութեան իմում ես առ տէր կարդացի։ Նեղութիւնք եւ վիշտք գտին զիս. եւ այլն։

ՆԵՂՈՒԹԻՒՆ. θλίψις, θλίμμα afflictio. Նեղիլն. տառապանք. վիշտ. ճնշումն.

στενότης, στενοχωρία angustia, coarctatio. Նեղ գոլն. անձկութիւն իրաց, եւ սրտի.


Նեղում

va. vn.

cf. Նեղեմ;
cf. Նեղիմ.

· Calfa

NBHL (2)

Դու ինքնին վրէժ հատուցեր, այնուհետեւ մի՛ նեղուր ինչ, զի ի մէնջ իրաւունս ոչ գտանես. (Ոսկ. յհ. ՟Բ. 5։)

որպէս Նեղեմ, նեղիմ. ἑνοχλέω turbo, molestiam creo, molestus sum որ եւ ՁԱՆՁՐԱՑՈՒՑԱՆԵԼ.


Նեղուց, ի

s.

straits, channel;
isthmus;
pass.

· Calfa

NBHL (6)

Նեղուցն՝ որ կոչի սեփտէ։ Անցեալ ընդ նեղուցս Եփրատայ կամրջին՝ ընկեցին զփայտն զկնի իւրեանց. (Խոր. աշխարհ. եւ ՟Դ. 40։)

Յոլոմպիադսն ... ըստ նեղցին. (Փիլ. լիւս.) այն է Իսթմիա անուն խաղու յանուանէ տեղւոյն. զի նեղուց ըստ յն. ասի իսթմօ՛ս։

Հասանէ ի նեղուաս քափսորայ, եւ պաշարեաց զնոսա. կամ է իբր նեղուածք, եւ կամ յատուկ անուն.

Թուի թէ կիրճք էին, այսինքն նեղուց անցք գետոց, ուր փախստականքն անկանէին. (Գէ. ես.։)

Յանձուկ եւ ի նեղուց վայրս արկանէր. (Պիտառ.։)

ἱσθμός isthmus στενοπορία, -ρον, στένωμα angustus meatus, vel locus. Նեղ անցք կամ ճանապարհ եւ տեղի. կիրճ. պարանոց ծովու.


Նեղսիրտ

cf. Նեղասիրտ.

· Calfa


Նեմէ, ի, ւոջ, մեայք

s.

Nemaean games.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. նեմէի, ներգ. ի նեմտջ, յգ. ի նեմեայս) «յունական ագոնական մի խաղ է» Եւս. քր. Փիլ. լիւս. 153. որից նեմէական Ածաբ. կիպր.։

= Յն. νέμεα «նեմէական խաղերը». գալիս է Արգոլիսի Νεμέα ձորի անունից, որովհետև այդ խաղերը ներկայացնում էին այդ ձորում։

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (3)

νέμεα, νέμεια nemea, ludi nemaei. Խաղ ելլադայ կամ որմզդական ագոնի յանուն տեղւոյն՝ որ յեղիս կամ յարգողիդէս. ըստ յն. նէ՛մեա. այսինքն անտառային թաւուտ՝ վարսաւոր ծառոց վայր.

Յաղթեաց յողոմպիոջն վեցիցս, ի նեմւոջն վեցիցս։ Ի նեմւոջն չորս պսակս առ։ Նեմէին նախ եգաւ ագոն յարգիացւոց յետ արքէմովրայն. (Եւս. քր.։)

Բացեալ դիւցազնային տեսլարանաց եւ ձեւոց յոլոմպիադսն, ի նէմեայսն. (Փիլ. լիւս.։)


Նեմէական, ի, աց

adj.

Nemaean.

· Calfa

NBHL (2)

Ոչ իսթմիական շոճի, ոչ նեմէական լախուր, որովք երիտասարդք թշուառականք պատուեցին. (Ածաբ. կիպր.։)

νέμειος nemaeus. Սեպհական խաղուց նեմէի.


Նենգ, ի, աւ, իւ

s. adj.

fraud, artifice, stratagem, wile, craft, guile, cunning;
cf. Նենգաւոր.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) «դաւ, դաւաճանութիւն, խաբէութիւն» Բ. մկ. ժռ. 21. Մրկ. ժդ. 1. Եւս. քր. «նենգաւոր» Ոսկ. ես. և յհ. բ. 5. որից նենգել ՍԳր. Բուզ. Եզն. Ոսկ. մտթ. նենգագործ Ոսկ. մ. բ. 1 8. Եւս. քր. նենգախոշոշ Եւագր. նենգան Ել, իբ. 11. Եւս. քր. նենգատր ՍԳր. նենգաժէտ Իգն. (նենգաժոտ Դամասկ. Վրդ. առ. 5. Մե-ծոբ. Գնձ. նենգժոտ Իգնատ. ղկ. 241, 386, Լմբ. ժբ. մրգ. էջ 192 (զաք. զ. 8). Ուռհ. 101), տիրանենգ Բուզ. Փարպ. աննենդ Փարպ. Եղիշ. ուխտանենգ Փարպ.-նոր բա-ռեր են դրամանենգ, չարանենգ, դիւանենգ, մաքսանենգ ևն։

նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Lag. Urg. 604, Muller SWAW 42, 258 պրս. [arabic word] nang «նախատինք» բառին են կցում, որ ո՛չ ձևով է համաձայն մեր բառին և ոչ էլ նշանակութեամբ (պհլ. nang «ա-մօթ, նախատինք»)։ Հիւնք. հենգն բա-ռից։ Հիւբշ. 203 մերժում է պրս. nang։ Թեռեաքեան, Արիահայ բռ. 269 -մանգ (խորամանգ) բառից է հանում։

ԳՒՌ (dialectal) Երև. նէնգ «ոխակալ»։

NBHL (13)

Նենգաւ ջանալ ըստ ամրականսն։ Զիա՛րդ զնա նենգաւ կալեալ սպանանիցեն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 21։ Մրկ. ՟Ժ՟Դ. 1։)

Նենգ գործեալ սպանին։ Նենգաւ սպանին։ Որ զնենգն գործեաց նմա։ Նենգ գործեալ նմա յիւրմէ որդւոյն կամ փեսայէն՝ մեռանէր. (Եւս. քր.։)

Վասն նենգգին՝ որ ի սրտին իւրում։ Նենգ գործեալ՝ կամեցան նենգիւ սպանանել. (Խոր. ՟Ա. 27։ ՟Գ. 2։)

Մեծութիւն՝ բեռինք ոսկեղէնք, բազմաց ըղձալի ... իրք են ամենեցուն նենգի եւ վնասի. (Պիտառ.։)

Ասէ ցզօրագլուխն նենգիւ։ Կամեցան նենգիւ սպանանել. (Ճ. ՟Ա.։ Ոսկիփոր.։)

Ի կասկածանաց նենգոյ եղբօր նորա. (Ասող. ՟Գ. 29։)

Արիւնահեղն, եւ նենգով լին. (Շ. եդես.։)

Նենգով նուաճել, կամ երդմնեցուցանել, կամ ասել, կամ կործանել. (Փարպ.։ Մեսր. երէց.։ Եփր. աւետար.։)

ՆԵՆԳ. ա. իբր Նենգաւոր. նենգական. պատիր. չարարուեստ.

Փախչիլ ի նենգ խորհրդոց։ Մի՛ նենգ խորհրդով մերձենալ առ ահաւոր սեղանն։ Հարցանէին ի նենգ մտաց. (Նախ. իմ.։ Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Բ. 5։)

Զճանապարհ նենգ սիրոյն եւս յայտնէ։ Աբիսողոմ զնենգ բանսն խօսելով յականջս ժողովոյն՝ քակեաց ի հնազանդութենէ հօրն. (Լմբ. առակ.։)

Զինքն գողացաւ ի նենգ սրտէ նորա. (Վրդն. ծն.։)

δόλος dolus, fraus, stratagema, ars. եւ բայիւ ἑπιβουλεύω molior, insidior. իսկ գործիականն իբր մ. ἑν δόλῳ, δόλῳ dolo δολερῶς dolose. որ եւ ՆԵՆԳՈՒԹԻՒՆ. Դաւ. դաւաճանութիւն. խաբէութիւն չարարուեստ. ... (իսկ նէնգ ՝ է նախանձ).


Նենգաբանութիւն, ութեան

s.

fallacy, falsehood, deceit.

· Calfa

NBHL (2)

Բան նենգութեան. նենգախօսութիւն.

Աչառանօք երեսաց շոգմոգէ նենգաբանութեամբ. (Սարկ. քհ.։)


Նենգաբար

adv.

"cf. Նենգաւ."

· Calfa

NBHL (3)

δολερῶς dolose. Նենգաւ. նենգիւ. նենգով. նենգութեամբ.

Եհարց քահանայապետն՝ թաքուն եւ նենգաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)

Ո՞վ դաւեաց նենգաբար. (Կեչառ. յաղեքս.։)


Նենգաբարոյ

adj.

cf. Նենգաւոր.

· Calfa

NBHL (2)

ՆԵՆԳԱԲԱՐՈՅ կամ ՆԵՆԳԱԲԱՐՈՒ. Նենգաւոր բարուք. կեղծաւոր. խարդախ.

Ահագինն այն եւ նենգաբարուն՝ զրոյց իմն առնէր. (Ճ. ՟Ա.։)


Նենգագործ

adj.

cf. Նենգաւոր.

· Calfa

NBHL (5)

Զնենգագործն սպանանել։ Խնդրել քէն ի նենգագործացն. (Ոսկ. մ. ՟Բ. 1. 8։)

Ի նորա սատակել՝ ժողովէին նորին նենգագործքն. (Եւս. քր. ՟Ա։)

Նենգագործն նախանձեալ ըստ շինութիւն աշխարհիս հայոց. (Ասող. ՟Գ. 4։)

ἑπιβουλεύσας, ἑπιβουλεύων insidiator ἑπίβουλος insidiosus. Որ նենգ գործէ. նենգաւոր, դաւաճան. դաւօղ. խարդախօղ. դարանակալ. չարախոհ (անձն, միտք, իր).

Նենգագործ խորհրդով։ Նենգագործ վնասակարութեանցն. (Արծր. ՟Գ. 2։ Պիտ.։)


Նենգաժէտ

adj.

cf. Նենգաւոր.

· Calfa

NBHL (8)

ՆԵՆԳԱԺԷՏ կամ ՆԵՆԳԱԺԵՏ. ՆԵՆԳԱԺՈՏ, (ի ժիտ, ժտել. յն. զիդէ՛օ, խնդրել). Որ ժտէ կամ ժտի նենգ գործել. չարարուեստ, չարահնար. նենգաւոր. խորամանկ. աղուիսաբարոյ.

Չես նենգաժէտ մարդկան սիրելի։ Ամենեքին խորշին եւ խուսափեն ի նենգաժետ բարուցն. (Լմբ. առակ. եւ Լմբ. զաքար.։)

Զփարիսեցիսն անուանէ աղուէս վասն նենգաժետ բարուց նոցա, (տպ. նենգաժոտ). (Իգն.։)

Բարիատեացն եւ նենգաժոտն դեւ. (Դամասկ.։)

Աղուէսք նենգաժոտք աւար հարկանեն զգեղեցկացեալ այգի տեառն. (Ներս. աբեղ. ի լմբ.։)

Նենգաժոտ հրէայ, կամ այր. (Գանձ.։ Մեծոբ.։)

Թոթովախօսս զնենգաժոտսն կոչէ, որ խօսին խաղաղութիւն, եւ նիւթեն զչարութիւն. (Գէ. ես.։)

Նենգաժէտ, խորամանգ, նենգաւոր. ((իբր փաղանուանք). Հին բռ.։)


Նենգաժոտ

adj.

cf. Նենգաւոր.

· Calfa


Նենգախոհ

adj.

fraudulent, malicious, sly, guileful, cunning, crafty.

· Calfa

NBHL (3)

Որ խորհի զնենգութիւն, կամ ունի զխորհուրդ նենգութեան.

Բազմապատիկ տանջեալ նենգախոհն այն (գող), ապաստանի ի սուրբ քաղաքն Երուսաղէմ. (Ճ. ՟Գ.։)

Հրամայէ ի նենգախոհաց որոշել. (Մաշկ.։)


Նենգախոշոշ

adj.

killing by surprise or treachery, guileful, assassinating.

· Calfa

NBHL (3)

Որ նենգաւ խոշոշէ՝ սպանանէ. դաւօղ.

Տակաւին եւս ներգործէ զչարութիւն իւր նենգախոշոշ բռնաւորն. (Սարգ. յուդ. ՟Ա։)

Նենգախոշոշքն զայրացեալք. (Եւագր. ՟Ժ։)


Նենգախօսութիւն, ութեան

s.

double-dealing;
crafty speech, honied or delusive words, deceitful discourse.

· Calfa

NBHL (1)

Ի գրգռութիւն ջանացեալ՝ ոչ կամէր բժշկել զնենգախօսութիւն իւր. (Բուզ. ՟Գ. 20։)


Նենգամիտ

cf. Նենգախոհ.

· Calfa

NBHL (1)

Մարդ նենգամիտ. (Վրք. հց. ՟Ը։)


Նենգան, աց

s.

"cf. Նենգ;
—աւ, —օք, cf. Նենգաւ."

· Calfa

NBHL (2)

Խաբ գործեալ նենգանաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Եթէ նենգանօք ինչ չիցէ գնացեալ ամենեւին ընդ աւանդ ընկերին իւրոյ. (Ել. ՟Ի՟Բ. 11։)


Նենգապատիր

adj.

insidious, artful, deceitfull.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ նենգ եւ պատրանք. խաբեպատիր. ստապատիր.

Նենգապատիրն ստաբանութեամբք (կամ խաբէութեամբք). (Պիտ.։)

Ի նենգապատիր միտս բերեալ։ Խոնարհեալ ի նենգապատիր բարբաջանս ոմանց։ Իրազգած իսկ լեալ նորա նենգապատիր արբանեկութեան չարի. (Յհ. կթ.։)


Նենգաւոր, աց

adj.

fraudulent, cunning, wily, sly, insidious;
gloomy, sullen, saturnine;
treacherous, disloyal, perfidious, felonious;
roguish, swindling.

· Calfa

NBHL (5)

Զայր արիւնահեղ եւ զնենգաւոր։ Ի մարդոյ մեղաւորէ նենգաւորէ։ Ի շրթանց նենգաւորաց։ Շրթամբք նենգաւորօք։ Զլեզուս նենգաւորս։ Վկայ անօրինաց նենգաւոր է։ Ոչ պատահեսցէ որս նենգաւորի, եւ այլն։

Նենգաւոր իշխանն սիւնեաց Վասակ. (Փարպ.։)

Շարժեա՛ տէր զկամակոր խորհուրդս նենգաւորին (սատանայի կամ գործակցի նորա). (Եղիշ. ՟Բ։)

Որ երանենն՝ խաբեն զձեզ ասէ. նենգաւոր դեւն՝ յորժամ զառաքինին այլազգ ոչ կարէ մեղկել, երանէ ի խորհուրդս՝ իբրեւ ի ծայրսառաքինութեան հասեալ, զի յամբարտաւանութիւն արկցէ. ուստի հրաժարել պիտոյ է. (Գէ. ես.։)

δόλιος, δολερός dolosus, fraudulentus. Նենգօղ. նենգով լի. դաւաճան. խարդախօղ. նենգաժէտ. նենգական.


Նենգաւորեմ, եցի

vn.

cf. Նենգեմ.

· Calfa

NBHL (3)

Որ ոչ նենգաւորեաց լեզուաւ իւրով. (Սղ. ՟Ժ՟Դ. 5։)

Զի մի՛ կարծեսցի նենգաւորել, այլ խնամակալ երեւել. (Կիւրղ. ծն.։)

Մեծաւ յանցանօք նենգաւորեաց սուրբ թագաւորին Միքայէլի. (Ուռհ.։)


Նենգեմ, եցի

va.

to defraud, to deceive, to cheat, to dupe, to cozen, to trick, to gull, to swindle;
to circumvent;
to betray.

· Calfa

NBHL (10)

Նենգեցին զձեզ փոգորաւ։ Նենգել Զարդարն։ Ի նենգել զծառայս իւր։ Մի՛ նենգեսցուք զբանն աստուծոյ։ Նենգեաց առաջի նորա.եւ այլն։

ԶՅիսուս նենգէր, եւ զերախտաւորն մատնէր։ Զմիմենաս խածատել, եւ նենգել այր զընկեր եւ զեղբայր։ Յանզգայս զմեղ նենգեալ՝ յայս չար մղեաց. (Ոսկ. մտթ.։ Բուզ. ՟Գ. 13։ Փարպ.։)

Եթէ մեք զանձինս մեր ոչ դաւաճանիցեմք, ոչ այլ ոք կարէ նենգել զմեզ։ Ոչ կարէ նենգել քրիստոնէին՝ ո՛չ արդ ոք, եւ ո՛չ սատանայ, մինչ ինքն զինքն ոչ նենգիցէ. (Ոսկ. գծ.։)

Նենգեն (դպիրք) զընթերցուածսն, եւ հակառակին. (Եփր. համաբ.։)

Նենգեալ յիւրոց բարեկամաց՝ մեռանէր։ Ի դրանէ մարդկանն նենգեալ սատակեցաւ։ Նենգեցելոցն ի նոցանէ առիթք պսակելոյ լինին. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Գ. 56։ Իսիւք.։)

Աբրահամ զՍառա գործակից ունէր, իսկ ճգնողիս (յոբայ) նենգէր կինն. (Իսիւք.։)

Իմացաւ, թէ նենգեաց նմա։ Անձամբ անձին նենգել։ Առ նենգելն՝ նենգէ նմա հիւղն. (Եզնիկ.։)

Անսովոր ոճով ասի.

Յաչացաւութեան անկաւ ախտ, եւ նենգեցաւ ի տեսութենէ (այսինքն զրկեցաւ). (Սոկր. ՟Դ. 23։)

եւ չ. δολόω, δολιόω dolose ago, decipio, depravo ἑπιβουλεύω insidior. Նենգ գործել. նենգաւորել. դաւել. դաւաճանել. պատրել. ստել. խարդախել. անիրաւել. զրկել. վնասել. սանանել.


Նենգիմ

vn.

to be deceived, betrayed;
— տեսութէան, to lose the sight, to become blind.

· Calfa


Նենգիչ, չի, չաց

adj.

knavish, roguish, cheating, crafty;
falsifying, forging;
stealing.

· Calfa

NBHL (5)

Ոչ եթէ յաղթեմք միայն, այլեւ զնենգչօքն իսկ յաղթեմք. (Ոսկ. հռ.։)

Թէպէտ եւ գտանէր զնենգիչսն իւր, ոչ ումեք զփոխարէն չարին հատուցանէր. (Արծր. ՟Գ. 12։)

Չառնուլ վրէժս ի նենգչաց հօր նորա եւ եղբարց. (Սամ. երէց.։)

Ամենայն աշխատութեան եւ պտղոց նենգիչ գոլով (սնափաձռութիւն). (Կլիմաք.։)

δολόων, ἑπιβουλεύων dolose agens, insidias parans. Որ նենգէ. դաւօղ. դաւադիր.


Նենգութիւն, ութեան

s.

fraud, trick, artifice, craftiness, slyness, cheating;
duplicity, deception, trickery, knavery;
disloyalty, perfidy, felony, treason;
swindling, roguery.

· Calfa

NBHL (2)

Եկն եղբայր քո նենգութեամբ, եւ առ զօրհնութիւնս քո։ Պատասխան ետուն նենգութեամբ, եւ առ զօրհնութիւնս քո։ Պատասխանի ետուն նենգութեամբ։ Նենգութեամբ կալցին զՅիսուս, եւ սպանցեն։ Ամենայն բարեկամ նենգութեամբ գնայ։ Որովայան նորա կրեսցէ զնենգութիւն։ Շրթունք քո մի՛ խօսեսցի զնենգութիւն։ Զնենգութիւն զօրհանապազ խորհեցան։ Առաջնորդք են ամպարիշտք նենգութեանց։ Յայտնեցաւ սօղոսի նենգութիւնն նոցա։ Ի նենգութեանց հրէից։ ԱԶգ եղեւ ինձ նենգութեան յայրդ լինելոյ ի նոցանէ.եւ այլն։

cf. ՆԵՆԳ. δόλος, δολιότης dolus, fraus, fraudulentia, ars ἑπιβουλή insidiae. իսկ նենգութեամբ՝ իբր մ. δόλῳ, μετὰ δόλου, δολίως dolo, dolose, fraudulenter.


Նեպակ

cf. Նեպուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։

NBHL (3)

ՆԵՊԱԿ ՆԵՊՈՒԿ. Ճճի բազմոտանի, որ ի կծկիլն գնտանայ ի չափ սիսռան. լինի ի խոնաւ վայրս. ... իտ. mille piedi. հազարոտնեայ. իսկ բիւրոտանի՝ μυριόπους ասի որ եւ է բազմոտանին. որպէս եւ թ. գըրգայագ.

Մողէզք եւ կովիդեայք եւ բնդռունք, ըստ նեպակի գեղջ կապճահամար ժժակք. (Արծր. ՟Ա. 3։)

Նեպուկ. գլորուկ ճիճին, որ շատ ոտվի ունի, որ ի փառչին յատակն կըփչի. (Բժշկարան.։)


Նեպուկ, աց

s.

milliped, wood-louse.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բազմոտանի մի ճճի, գլորուկ Թէսպիհ պէօճէյի, cloporte» Բժշ.։

ափրիկեան ծագում ունի։ Գաբ. բառ. յն. նէփա։

NBHL (3)

Մողէզք եւ կովիդեայք եւ բնդռունք, ըստ նեպակի գեղջ կապճահամար ժժակք. (Արծր. ՟Ա. 3։)

Նեպուկ. գլորուկ ճիճին, որ շատ ոտվի ունի, որ ի փառչին յատակն կըփչի. (Բժշկարան.։)

ՆԵՊԱԿ ՆԵՊՈՒԿ. Ճճի բազմոտանի, որ ի կծկիլն գնտանայ ի չափ սիսռան. լինի ի խոնաւ վայրս. ... իտ. mille piedi. հազարոտնեայ. իսկ բիւրոտանի՝ μυριόπους ասի որ եւ է բազմոտանին. որպէս եւ թ. գըրգայագ.


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ն հլ. (-ին, -ամբ, -ինք) «սուտ Քրիստոս, անտիքրիստոս, գալոց վերջին սուտ Մեսիան» ՍԳր. Ոսկ. բ. թես. Կոչ. 318 Եփր. հռ. 34, 35. Եւթաղ. 143. Իգնատ. թղ. 100. որից նեռնագործ «չարագործ» (Ալի-շան, Հին հաւ. էջ 232)։ Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 59 ունի «չար ոգի» նշանակությամբ. «Սկսաւ տրտնջել և հայհոյել զնահատակն Քրիստոսի զԳրիգորիս և ասէր. Մեզ Նեռն ընտրեցաւ Գրիգորիսն այն». (նկատողութիւն 2. Ն. Ակինեանի՝ ՀԱ 1929, էջ 703-4)։

=Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։

ԳՒՌ (dialectal) Ջղ. նեռն, Ալշ. Երև. Մշ. Սլմ. նեռ, Շմ. նէռը, Ախց. Ատն. Ղրբ. Ննխ. նէռ, Ղրղ. լէռ!

ՓՈԽ (borrowing) Հայերէն նեռ ձևից փոխառեալ եմ համարում կապադովկ. յն. νήρια, որ ոսա Karolides, Iλ. συγϰρ. 200 գործածական է ժո-ղովրդական երգերի մէջ, իբրև «Քարոն կամ Մահ». կանայք հասկանում են իբրև «միւս աշխարհը»։ (Karolides կցում է սանս. na-rakas «ստորերկրեայ աշխարհ» բառին)։

NBHL (10)

Նեռն գալոց է. եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են։ Նա իսկ է նեռն, որ ուրանայ զհայր եւ զորդի. եւ այս նեռինն է. եւ այլն. (՟Ա. Յհ. ՟Բ. 18. 22։ ՟Դ. 3։ եւ ՟Բ. Յհ. 7։)

Ժողովիջիք առ դերաքրիստոսն, որ է նեռնն. (Պիտառ.։)

Զնեռնն, եւ զսուտ Քրիստոսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Խորհուրդն տնօրէնութեան արդէն իսկ զօրանայ. զներոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր նեռինն. (Ոսկ. ՟բ. թես.։)

Թէ այլ ոք եկեսցէ յիւր անուն, զնա ընդունիջիք զդերաքրիստոսն զնեռնն, որ աստուած զինքն քարոզէ. (Նանայ.։)

Զնեռինս չարագոյնս եւ բազմապատիկս քան զնոյնս ընդ մեզ բերեմք. (Յհ. իմ. պաւլ.։)

Մինչ ի վկայն բնաւից վերջին, որ ի նեռնէն կատարեսցին. (Յիսուս որդի.։)

Իսկ որ առ նեռամբն լինին, եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։) (Թիւ անուան նեռին 666. նշանակեալ ի Յայտ. ՟Ժ՟Գ. 15. ի մեզ դէպ գայ տառից ձայնիս. Մեծ գազան. եւ ըստ յն. լեզուի, բայիս Ուրանալ. եւ այլազգ եւս յայլ լեզուս։

(Եղեն եւ որք յարմարեցին ի թիւ անուանս ն ե ռ ն. յորում եղեն զարմանալի փոփոխութիւնք աշխարհի)։

ἁντίχριστος antichristus. Դերաքրիստոս. անտիքրիստոս. այսինքն հակառակ Քրիստոսի՝ կամ փոխանակ Քրիստոսի սուտ Քրիստոս. վերջին սուտ մեսիայն, եւ կարապետք նորա. ի մեղ Նեռն՝ կարծի առեալ յանուանէ Ներոն կայսր՝ նախկին հալածչի, առ որով եւ Սիմոն կախարդ գտաւ առաջին նեռն.


Նեսար, ի, աւ

s.

neessarian.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «չար դև, սատանայ» Ա. թագ. իա. 7. որից առնելով ունին նեստր Առաք. պտմ. 27 նէսար Նար. էջ 244, նիե-սեր, նեսեր Կիւրղ. թգ։

= Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։

Ուղիղ մեկնեցին նախ. ՀՀԲ և ՆՀԲ. բայց վերի ձևով ունի Carrière (խօսեց Արևելագիտական 11ր։ ժողովին, որից էլ ՀԱ 1897, 316 և Արձագանք 1897, 107)։ Վերջին անգամ Macler ՀԱ 1927, 613։

NBHL (4)

Նեղեալ նեսարաւ առաջի տեառն, դովեկ ասորի. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 7։)

Փախիցեն նէսարք ներհակք՝ ստապատիրն ստորնականաց. (Նար. ՟Ղ՟Բ։)

Եւ էր անդ ոմն ի ծառայիցն շաւուղի նեղեալ ի նիեսեր։ Նեղեալ ի նեսեր, փոխանակ ասելոյ՝ թէ վասն մեղաց. (Կիւրղ. թագ.։)

ՆԵՍԱՐ կամ ՆԷՍԱՐ. Բառ եբր. նէէսսարան. νεεσσαράν, νεεσάρ neessaran. գրի եւ ՆԻԵՍԵՐ, ՆԵՍԵՐ. որպէս Լլկեալ, այսահար. (թ. սարալը) կամ լլկիչ՝ այսչար.


Նեղեալ, աւ

adj.

energumenous, demoniacal.

· Calfa


Նեստորական, ի, աց

adj. s. Nestorian.

· Calfa

NBHL (1)

ՆԵՍՏՈՐԱԿԱՆ ՆԵՍՏՈՐԱՅԻՆ. Սեպհական նեստորի. եւ աղանդոյ նորա. կամ ՟Գ. Հետեւօղ նեստորի. որ եւ ՆԵՍՏՈՐԻԱՆՈՍ։ (Պտմ. պէսպէս։ Յայսմաւ.։ Ոսկիփոր.։ Խոսրովիկ. եւ այլն։)


Definitions containing the research ն : 10000 results

Չարչարակցիմ, եցայ

vn.

to suffer, endure or bear with another, to participate or share in another's woe;
to compassionate, to condole with, to commiserate.

· Calfa

NBHL (3)

Չարչարակից լինել.

Վասն ծառայիցս վշտաց չարչարակցել տեառն. (Լմբ. պտրգ.։)

Եւ մեք հինգօրեայ պահօք չարչարակցիմք տեառն կամ քրիստոսի. (Տօնակ.։)


Չարչարեմ, եցի

va.

to torment, to harass, to molest, to pain, to ill-treat, to ill-use.

· Calfa

NBHL (9)

Ծառայեցուսցեն զնոսա եւ չարչարեսցեն։ Չարչարեաց զնա սարա։ Զժառանգութիւն քո չարչարեցին։ Զքեզ եւ զազգատոհմն քո չարչարեցեն։ Արկ հերովդէս արքայ ձեռն՝ չարչարել զոմանս յեկեղեցւոյն.եւ այլն։

Չարչարեցայ, եւ խոնարհ եղէ մինչեւ յոյժ։ Չարչարեցար ամենայն ուրեք, ուր չարչարեցաւ հայր իմ։ Ռամիկն թագաւորաւն հանդերձ չարչարեալ, եւ այլն։

Որոց չարչարեալ են խելապատակքն. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Բ։)

Չարչարեցի՛ր իբրեւ զբարւոք զինուոր, եւ նահատակեա՛ օրինօք, որպէս զի պսակեսցիս։ Ասէր ցանձն իւր, չարչարեցի՛ր, եւ մեռցիս. (Բրս. պհ. ՟Բ։ Վրք. հց. ՟Գ։)

Ոչ տալ քուն աչաց ... յերկիւղէ այսոցիկ չարչարեալ հոգւոյ իմոյ. (Շ. ընդհ.։)

Չարչարեցաւ մովսէս ցասմամբ. (Վրդն. սղ.։)

Զայս ամենայն չարչարեցաւ առ ի կեցուցանել զմեզ. (Ածազգ. ՟Ա։)

Զայնպիսի չարչարանս չարչարեցաւ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

κακόω, κακουχέω, βασανίζω malis afficio, male tracto, affligo, crucio. կր. πάσχω patior κακοπαθέω mala patior πονέω laboro ὁδυνάομαι dolore afficior . Չարիս եւ կիրս եւ տանջանս հասուցանել. նեղել. խոշտանգել. աշխատ առնել. հարստահարել. կր. կրել զչարչարանս, զվիշտս. չարչըրկել. եւ ցաւ նեղութիւն քաշել.


Չարչարիչ, չի, չաց

adj.

tormenting, afflicting.

· Calfa

NBHL (5)

Այլ զի եւ սիրիցեն եւս զչարչարիչսն. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Ոչ խնդրէ զվրէժ անձին իւրոյ ի չարչարչէ անտի ... չարչարչացն եւ այլն. (Եփր. համաբ.։)

Չարչարեաց զչարչարիչսն, զի մի՛ խստացուսցեն զսիրտս։ Զժանիսն նորա զչարչարիչս խզեաց ընկէց ստուգութիւնն. (Եփր. ծն.։ Եփր. ել.։)

Սոյնպիսի ախտ ի միջոյ բառնալ՝ կրկին ողորմութիւն է, ե՛ւ առ չարչարեալսն, եւ առ չարչարիչսն. զի զնոսա ի չարեաց փրկեսցէ, եւ զչարչարիչսն ի չարչարելոյն ցածուսցէ. եւ այն ոչ եթէ չարչարելոց ինչ երախտիք իցեն, այլ չարչարչացն. (Ոսկ. ես.։)

Չարչարիչքն՝ պսակաց առիթ լինէին վկայիցն. (Ոսկ. գծ.։)


Չարւոք

adv.

cf. Չար.

· Calfa

NBHL (1)

Զբարւոքն ի չարւոքն դարձուցաք. (Սարգ. յկ. ՟Դ։)


Չաւասարիմ

vn.

not to be equalized or equalled.

· Calfa

NBHL (2)

ՉԱՒԱՍԱՐԻԼ. Իբր Անհաւասար լինել.

Հազար ամ աստէն տանջանք չաւասարին ժամու միոյ անդ տանջանացն. (Վրք. հց. ձ։)


Չաւատալի, լւոյ, լեաց

adj.

incredible.

· Calfa

NBHL (3)

որ եւ ՉՀԱՒԱՏԱԼԻ. Անհաւատալի. անկարծելի.

Այլոցն եւս՝ որ հանգոյն նոցին յայտնի չաւատալիք ի նոյն գիրս կան՝ հաւատալ. (Եւս. քր. ՟Ա։)

Չաւատալի գիւտ։ Ասէր ոմն ողոքաւոր՝ չաւատալեացն պաշտօնատար. (Նար. ՟Խ՟Զ. ՟Ծ՟Գ։)


Չաւատամ, ացի

vn.

to disbelieve;
not to believe, not to give credit to.

· Calfa

NBHL (3)

Ոչ հաւատալ. անհաւատ կամ անհաւան գտանիլ.

Եթէ ինձ, ասէ, չաւատաս, գոնէ առնն հաւատա՛. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Զորս գեհենիւ դատապարտէ՝ զչաւատացեալսն ի նոցանէ (կամ չաւատացեալն ի նոցանէ). (Շ. խոստ.։)


Չափաբեր

adj. fig.

of a just measure, symmetrical;
moderate, regulated, of steady habits, temperate, sober.

· Calfa

NBHL (4)

Քանզի ոչ չափաբեր այր զզրկօղսն թողեալ՝ քինայցէ ի նոցայցն՝ զպատիժս պատուհասից ի բաց բարձեալ ի պարտողացն՝ յոչն մեղուցեալ ամբարիցէ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Եւ իբրու Չափաւոր ինչ. դուզնաքեայ.

(Զբանսդ) ոչ չափաբեր ընկալայ, այլ անշուշտ եւ ճշմարիտ գիտեմ. (Փիլ. լիւս.։)

μέτριος moderatus. Որ բերէ յինքեան զչափ, կամ ի չափու ունի զանձն. բարեխառն. զգաստ.


Չափաբերապէս

adv.

proportionably, symmetrically, regularly.

· Calfa

NBHL (3)

Չափաբեր գոլով. պահելով զչափ բանից եւ բառից.

Յարահետեւօղք իմաստասիրացն, եւ վերահայեցօղք չափաբերապէս մակագրութեանց. (Խոր. ՟Գ. 62։)

Զառ ի ծերունեացն անցեալ բան՝ ի պարզագունիցն չափաբերապէս հանդիպեցայց. (Յհ. կթ.) (այն է բան Պորփիւրի. տե՛ս ի բառն Չափաւորապէս)։


Չափաբերեմ

va.

to reduce to order;
to versify.

· Calfa

NBHL (2)

Զթիւս ըստ ծննդոց իւրաքանչիւրոց մինչ առ մեզ՝ չափաբերել. (Արծր. յռջբ։)

Տաղ դիւցազնական չափաբերեալ ըստ ելլենացւոցն։ Ի քառից տասանց չափաբերեալ գտցի. (Մագ. խչ.։)


Չափախօս

adj.

moderate in one's speech, speaking guardedly.

· Calfa

NBHL (2)

Զմարդ՝ աստուծոյ գիտութիւն՝ չափախօս առնէ. (Եւագր. ՟Թ։)

μετριολόγος moderatus in verbus. Չափով խօսօղ. չափաւոր ի բանս.


Չափածոյ

adj.

measured;
metrical, rhythmical.

· Calfa

NBHL (2)

Որ ի քերթողացն չափոյ ինչ բան, կամ շարագրական». այսինքն ոտանաւոր, կամ արձակ. (Երզն. քեր.։)

μετρικός moderatus. Չափեալ. չափմամբ յօրինեալ. տաղաչափական.


Չափակիր

adj.

moderate, temperate.

· Calfa

NBHL (1)

Զմիջինն յառաջ քան զծայրսն ընտրեալ՝ չափակիր լինել փորձեցեալ։ Յոչինչ իջանել ի խոնարհ ի յախտս ... եւ չափակիրն լինելոյ (անգամ չներել), որք զմիջակութիւնսն պատմեն». յն. μετριοπαθέω , չափակրել. որ է չափով կրել կամ չարչարիլ. եւ ի չափու ունել զկիրս, եւ այլն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)


Չափահասակ

adj. s. grown up, adult, pubescent, marriageable.

· Calfa

NBHL (3)

Այս կարգաւորութիւն (մկրտութեան) չափահասակացն է. (Մաշտ.) (հին ձ. չափհասակացն)։

Այր չափ հասակաւ»։ Գտանի եւ Ի գիրս առաքին.

Թէ ծնանի չափահասակ»։


Չափաւոր

adj.

of a just measure, measured, right, meet, proper, decorous, suitable;
middling, moderate, tolerable, so so;
moderate, sober, frugal;
modest, discreet.

· Calfa

NBHL (18)

Անպատշաճ է մեծ մարմնոյ փոքր զգեստ, եւ կամ փոքուն մեծագոյն. այլ իւրաքանչիւրոցն չափաւորն է օգտակար եւ պատշաճ. (Բրս. ճգն.։)

Որ զմեծագոյն գիտութիւնն ունի, զիա՞րդ ոչ ունի եւ զչափաւորն. (Իսիւք.։)

Ի չափաւորացն զփոքունսն իսկ զգալով համեմատեմք. (Պղատ. տիմ.։)

Աղ չափաւոր խառնել ի կերակուր՝ զանհամեղութիւն ի համեղութիւն ածէ. իսկ աւելին կամ պակասն յանհամութիւն ածէ. (Մեկն. ղկ.։)

Գեղեցիկ եւ չափաւոր մոլութեամբ յայսոսիկ մոլեալ եւ զակատեալ։ Պարկեշտ ի կերակուրս եւ յըմպելիս, եւ ի ցանկութիւնս մարմնոյն չափաւոր. (Խոր. ՟Ա. 1. 23։)

Տեսանեմք՝ ոչ միայն ի չափաւոր մարդիկ, այլ եւ որ մեծն է քան զամենայն՝ թագաւոր եւ այլն. (Եղիշ. ՟Բ։)

Ոչ ոք տրամեսցի ի չափաւորացն՝ պարտս կամ աւանդս հատուցանել (այնմ), որ ետն. (Փիլ. իմաստն.։)

Զայս՝ թուի թէ բազումք ի չափաւոր մարդկանէ կարեն առնել, եթէ կամին. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Վպտակից լինին այնպիսեացն արք չափաւորք. (Երզն. մտթ.։)

Կշռակի եւ չափաւոր գոյութեամբն։ Ոչ գիտացին թշուառականքն զաղցաւոր չափաւորացն դիւրութիւն։ Զհարկաւոր կերակրանացն պէտս չափաւորաւն սահմանել ժառանգութիւն. (Պիտ.։)

Փորձութիւնք զձեզ ոչ ըմբռնեցին, բայց մարդկայինք. այսինքն փոքր, դուզնաքեայ, չափաւոր. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Ժամանակս չափաւորս ի կրօնաւորական եղեալ մրցանս. (Կլիմաք.։)

Ընդէ՞ր մարկոս կարճ ի կարճոյ գրեաց. զի պետրոս չափաւոր էր ի խօսս. (Տօնակ.։)

ՉԱՓԱՒՈՐ. որպէս Չափածոյ. տաղաչափական.

Ոչ գեղայարմար եւ չափաւոր բանիւք զաւետարանսն յարմարեալ յանգաւորեցին. (Մագ. յիշ. ոտ.։)

Ստեղծանել բանս չափաւորս եւ ոտանաւորս. (Թր. քեր.։)

Պօղոս ճնշէր զմարմինն եւ չարչարէր. դու գոնեայ չափաւոր մի աղօթեա՛. (Խոսր.։)

μέτριος, σύμμετρος mediocris, commensuratus, moderatus. Ունօղ եւ պահօղ զչափ. ոչ անցեալ ըստ չափ. ունօղ զչափակցութիւն. համեմատ. յարմար. եւ Միջասահման. միջակ. պարկեշտ. համեստ. զգաստ. եւ Նուաստ. խոնարհ.


Չափաւորապէս

adv.

with measure, sufficiently, well enough, so so;
tolerably, moderately, modestly, soberly.

· Calfa

NBHL (6)

Առ ի տեսանել զչափաւորապէս պարգեւեալսն մեզ ի ձեռն նոցա զաստուածապետականն լոյս. (Դիոն. ածայ.։)

Նաւք՝ որ չափաւորապէս բեռինս ունին, դիւրաւ ամբարձեալ լինին յալեացն. (Բրս. պհ. ՟Ա։)

Յոյժ նուազ եւ չափաւորապէս։ Ածաբ. (ծն.։)

Այժմ չափաւորապէս ընկալաք զգիտութիւն հաւատոցն. (Շ. թղթ.։)

Զուարթ երեսօք եհար զծնօտս նորա չափաւորապէս. (Կլիմաք.։ Տե՛ս եւ Պիտ. 60. 118. 126. 165. 194։)

συμμέτρως, μετρίως mediocriter, moderate, modicum. Չափով. միջակաբար, սակաւուք, փոքր ի շատէ՝ պարզագունիցն չափաւորապէս հանդիպելով. Պորփ.։


Չբարի

cf. Չբարիոք.

· Calfa

NBHL (2)

Ոչ բարի. անբարի. չար.

Մերթ բարի լինել, եւ մերթ չբարի. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Չբարիոք

adj.

unwell, ill.

· Calfa

NBHL (1)

Մի՛ հաւանիր օձին, որ զեւայն պատրեաց, զբարիոքն չբարիոք նմա ասացեալ. (Խոսր. պտրգ.։)


Չգիւտ

s.

want, lack;
առ —, for want of, in lieu of, in default of.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ գտումն. չգտանիլն. պակասութիւն.

Առնէին թագաւոր զանտիպատրոս՝ առ չգիւտ արքունական ազգին. (Եւս. քր. ՟Ա։)


Չգոյ, ից

s.

nothing, not any thing, nought;
առ ի —է, for want of;
ի —է ի գոյ ածել, ի —ից հաստել, to create out of nothing.

· Calfa

NBHL (10)

τὸ μὴ ὅν, οὑκ ὅν non ens, nihil, quod non est. Անգոյ. որ ոչ գոյ. չէ. ոչինչ. եւ Չգոյութիւնն, չգոլն. ա՛ն որ չկայ.

Կոչէ զչգոյն իբրեւ զգոյ. (Հռ. ՟Դ. 17։)

Որ ի չգոյէ ի գոյ ածեր զամենայն։ Ի չգոյսն հաստեալ։ Զի ածն ի չգոյէ ի գոյ զչգոյսն. (Պտրգ.։ Նար. ՟Ի՟Թ։ Եզնիկ.։)

Պօղոս զամենայնիւ անցեալ զգոյիւք եւ զչգոյիւք. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Ըստ գոյին, եւ ոչ եթէ ըստ չգոյին». (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ը. 12.) իմա՛ որպէս դնի ի յն. ըստ այնմ՝ զոր ունի, եւ ոչ եթէ ըստ այնմ զոր չունի։

ԱՌ Ի ՉԳՈՅԷ, կամ ԱՌ ՉԳՈՅԷ. գրի եւ ԱՌ ՉԳՈՅԻ. Վասն ոչ գոլոյ. վասն չունելոյ. չըլլալէն.

Առ ի չգոյէ՞ աստուծոյ ի մէջ իսրայէլի։ Առ ի չգոյէ մարդկան։ Առ ի չգոյէ հիւթոյ երկրին. (՟Դ. Թագ. ՟Ա. 3։ Ես. ՟Զ. 11։ Մտթ. ՟Ժ՟Գ. 3։)

Եւ ի մերկութեան առ չգոյի (կամ առ չգոյէ) հանդերձի. (Եփր. ՟բ. կոր.։)

Առ ի չգոյի զարթուցչի ննջէ։ Առ ոչ գոյի գործոյն եւ գործավարք կային դատարկ. (Եփր. համաբ.։)

Առ չգոյի առաջնորդ. (Եփր. աւետար.։)


Չեչաքար, ի

s.

pumice-stone.

· Calfa

NBHL (2)

Քար պիսակ կամ խորտաբորտ, ծակոտկէն.

(Ասի) խոշոր՝ որ անհաւասարք են (մասունքն). որպէս չեչաքարն. (իսկ) ողորկն՝ որ հաւասար են. որպէս ապակի կամ մարմառն. (Անյաղթ ստորոգ.։) ( ըստ Լեհ. քար ծակալից սպնգանման. pumex ).


Չեպիսկոպոս, աց

s.

pseudobishop.

· Calfa

NBHL (3)

Անարժան կամ սուտ եպիսկոպոս.

Յամենայն քաղաքս արիանոսս չեպիսկոպոսս յղէր։ Որ անուանեալք էին չեպիսկոպոսունս աղանդոյն արիանոսաց. (Բուզ. ՟Դ. 5. 8։)

Անընդունելի սինհոգոսին չեպիսկոպոսունքն եւ անարժան քահանայքն նզովեցին զսուրբ գերմանոս պատրիարգն. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Թ.։)


Չերէց, րիցու

s.

pseudopriest, bad or unworthy priest.

· Calfa

NBHL (2)

Անարժան կամ սուտ երէց. չքահանայ.

Պարգեւ առեալ չերիցուն զգիւղն. (Բուզ. ՟Դ. 15։)


Չեւ, չեւ եւս

conj.

not yet;
not till now;
չեւ տեսեալ, before seeing.

· Calfa

NBHL (8)

Չեւ էր հոգի, քանզի յիսուս չեւ էր փառաւորեալ։ Չեւ եւս գիտէին զգիրս։ Չեւ լինէր արեգական ճառագայթիցն յաշխարհ սփռել. (Յհ. ՟Է. 39։ ՟Ի. 9։ ՟Գ. Մակ. ՟Ե. 14։)

Ո՛չ է պարտ ձեզ հուպ լինել եւ մերձենալ առ նոսա, որ չեւդ էք բժշկեալ, որ չեւդ էք սրբեալ մկրտութեամբ. (Ագաթ.։)

Չեւ էր ուրուք ձեռնարկեալ յեկեղեցին յայտնի։ Ի ճշմարտտութեան վերայ չեւ է հասեալ. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ը։)

Յառաջ քան չեւ էր եկեալ բաբելացին. (Վահր. յար.։)

Մերթ՝ ըստ հոմաձայնութեան յունին, իբր Եւ ոչ իսկ. ոչ եւս. այնուհետեւ ոչ.

Ի բնական կրից ոչ էր օտար. ապա թէ ոչ՝ չեւ էր մարմին. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)

Թէ չէր երեւեալ հօրն արդարութիւն ի յերկնից, չեւ էր սկսեալ ճշմարտութիւնն ի յերկրէ. եւ թէ չէր խրախուսեալ մարդն ի յերկնայնումն, ոչ եւս էր սրբեալ. (Նար. կուս.։)

ՉԵՒ. ՉԵՒ ԵՒՍ. οὑδέπω, οὕτω, μήπω, οὑκ ἕτι adhuc non, nondum πρίν antequam. Տակաւին ոչ. դեռ եւս ոչ. մինչչեւ. նախ քան. դեռ չ, չեղած.


Չզարդ

s.

sorry plight, ill array.

· Calfa

NBHL (2)

ἅκοσμος . Ոչ զարդ. անզարդ, սուտ պաճուճանք.

Զգաստութեամբ, եւ մի՛ ընդողնելով. զի այն զարդ է, եւ միւսն չզարդ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Չէզոք, աց

adj. gr.

neuter, indifferent;
neuter.

· Calfa

NBHL (13)

Որ չէ որպէս զոք ի կենդանեաց կամ ի մարդկանէ. ոչ արու, եւ ոչ էգ. անսեռ. եւ Ներքինի.

Ոչ ի չէզոքացն էր յովսէփ, այլ ի կատարեալ արանց. (Երզն. մտթ.։)

Չէզոքացն՝ իբրեւ զիշակէս. (Ասող. ՟Գ. 21։)

Արուին եւ իգին, բնութեամբ չէզոքին. (Գանձ.։)

Ի նմանութիւն չէզոքի, ոչ արուի եւ ոչ իգի. (Հ. յունիս. ՟Ի՟Ա.։)

Ոմն այլ ինչ իցէ, եւ ոմն այլ, չէզոք ի չէզոքումն երբեմն եղեալ. (Պղատ. տիմ.։)

Զհեշտութիւն ախորժեմք գոլ մեզ, եւ զտրտմութիւն ոչ կամիմք եւ ոչ ախորժեմք, եւ զչէզոքն ի սոցանէ փոխանակ հեշտութեան ոչ ախորժեմք, բայց փոխանակ տրտմութեան ախորժեմք. (Պղատ. օրին. ՟Ե։)

Մակացութիւն ի հանճարոյ է՝ համբերելեացն, եւ ոչ համբերելեացն, եւ չէզոքացն. (Փիլ. այլաբ.։)

Եւ ոչ որպէս չէզոք՝ ճշմարիտ ներընդունի ասել. ո՛րզան՝ եթէ, ո՛չ եղիցի. եւ ո՛չ՝ ոչ եղիցի. (Պերիարմ.։)

ՉԷԶՈՔ. Ըստ քերականաց՝ են ի մեզ այն անուանք, որ ոչ նշանակեն իրօք զարու կամ զէգ. իսկ ըստ յն. լտ. արաբ. եբր. եւ այլն, այն անուանք՝ որք ոչ ունին յանգ արական կամ իգական, այլ տարբեր։ Նոյնպէս եւ բայք՝ որ ոչ են ներգործական կամ կրաւորական, այլ անորիշ՝ առանց խնդրոյ սեռի.

(Անուանց) սերք են երեք. արական, իգական, չէզոք. (Թր. քեր. ուր եւ Երզն. եւ այլն։)

Ըստ հելլենացի բարբառոյ՝ զեօթն գլուխսն իգական ասաց, եւ զեօթն լերինսն չէզոք. (Լմբ. յայտն.։)

ՉԷԶՈՔ. οὑδέτερον, μηδέτερον neutrum. Եւ ոչ մին յերկուց. անտարբեր. անխտիր. միջին ի մէջ ծայրից. ոչ աս, ոչ ան. ոչ այսպէս, ոչ այնպէս.


Չէք, չէից

s.

non existing things, nullity.

· Calfa

NBHL (3)

ՉԷՔ ՉԷՔՈՒՉԷՔ. Կա՛մ է՝ Ոչ էք. չգոյք. չիք. կամ Ձիգ. ձգումն. ձգձգումն. հարստահարութիւն. եւ կամ Ջէք (զոր տեսցես)

Մի՛ լիցի չէ՛ք չէ՛ք բազում. այլ չէ՛ք լիցի անիրաւ սովորութիւնն. զի եւ սահմանդ բազում եւ յաւելորդ սովորութեանց եղեւ. (Մխ. դտ.։)

Հարկահանս ոչ միայն զհարկառուսն կոչէ, այլ եւ զյափշտակօղս, որք մերկանային զժողովուրդն անիրաւ չէքուչեօք. զի ոչ զարդար հարկսն խոտէ, այլ զանիրաւ. (Գէ. ես.։)


Չժողովուրդ, վրդեան

s.

rabble, mob.

· Calfa

NBHL (1)

Որք երբեմն չժողովուրդ, բայց արդ ժողովուրդ աստուծոյ. (՟Ա. Պետ. ՟Բ. 10։)


Չլուեալ

adj.

unheard of.

· Calfa

NBHL (2)

Չլուեալ այնուհետեւ այր ընկերի բարբառոյ. (Ագաթ.։)

Ի չքմեղս լինելով՝ չլուելոյն առնէր (ռմկ. չլսելու զարկաւ. չիլսեցի կըսէր). (Բուզ. ՟Ե. 24։)


Չխաղոյք

s.

serious matters, no trifles.

· Calfa

NBHL (2)

Որ չեն իրք խաղոյ, այլ իսկականք եւ կարեւորք.

Տեսանե՞ս, զի խաղ առնես զչխաղոյսն. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ե։)


Չկեցու, աց

adj.

lazy, idle, unoccupied, sluggish, slothful.

· Calfa

NBHL (2)

Անամօթից եւ չկեցուաց է կալն եւ ծաղր առնել զայնպիսի նշաւակութիւնս. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

οἱκοτρίβης verna, otiosus. Ընդոծին անգործ, որ ոչն աշխատի ի կեանս իւր. անպիտան.


Չհամազգի, ազգեաց

adj.

of a different kind or species, not homogeneous;
— գործել, to neutralize.

· Calfa

NBHL (2)

Որ ոչն է ի նմին ազգէ, ի սեռէ, եւ ի տեսակէ.

Ամենայն կառք ի համազգեաց երիվարաց լծին. բայց միայն յայսց կառաց (չորից տարերաց)՝ որ ի չհամազգեաց լծեալ են. (Եզնիկ.։)


Չհաւատալի

adj.

incredible, beyond all belief;
— թուէր, it seemed incredible, it would be difficult to believe it.

· Calfa

NBHL (2)

Անհաւատալի. լաւտալու.

Զիրս անարժանս եւ չհաւատալիս գործէր. (Բուզ. ՟Զ. 8։)


Չմարդու

cf. Տմարդի.

· Calfa

NBHL (3)

Անմարդի. տմարդի.

Չմարդու (կամ չմարդոյ) գտաք առ շնորհակալիսն։ Չմարդու (լաւ եւս՝ այլ ձ. չմարդի) գոլով զոմանս յիշխանացն կապէր. (Լաստ. ՟Ժ՟Ա. եւ ՟Ժ՟Ը։)

cf. Չմարթու, ընդ որում կարծի շփոթիլ։


Չմեղ

adj.

innocent, harmless.

· Calfa

NBHL (2)

ՉՄԵՂ կամ ԱՌ Ի ՉՄԵՂ. Որ չունի մեղանչել այլում. անվնաս, կամ անվնասելի.

Ամենազօր հրամանաւ ի հակառակիցն սիաբանեալ, ի պատճառս առ ի չըմեղ բնութեանն. (Գանձ.։)


Չյուսալի

adj.

unhoped for;
hopeless, desperate.

· Calfa

NBHL (2)

Որպէս Այն՝ յոր չէ արժան յուսալ. ըստ յն. անհաւատարմագոյն.

Եւ արդ զի՛նչ չյուսալի քան զմամոնայն կայցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Չորակեաց

adj.

xerophagus, feeding on dried aliments;
very abstemious.

· Calfa

NBHL (2)

որ եւ Չորաճաշակ. Որ կեայ չոր եւ ցամաքային իրօք. չորակեր.

Էր այր պարկեշտ եւ չորակեաց (կամ չորակաց). մինչ զի յամենայն աւուրս պահոց անձէթ եւ անգինի էր սեղան նորա. (Հ. յնվր. ՟Ժ՟Դ.։)


Չորաճաշակ

cf. Չորակեր.

· Calfa

NBHL (1)

Ստացաւ վարս խստակրօն, եւ ամենայնիւ (կամ յամենայնի) չորաճաշակս։ Չորաճաշակ գոլով յամենայն ի կեանս իւրում. (Ուռհ.։)


Չորեքաղի, ղւոյ

s.

tetrachord.

· Calfa

NBHL (2)

ՉՈՐԵՔԱՂԵԱՆ ՉՈՐԵՔԱՂԻ. Որ ունի չորս աղիս կամ լարս. որպիսի է նուագարան՝ քառակի աղեօք.

Որպէս զչորեքաղեան երգարանս տե՛ս դու զմեզ։ Ետ ի նա փոքրիկ չորեքաղի մի։ Չորեքաղւոյ ձայն հնչեաց ի մէջ եկեղեցւոյն. (Ոսկիփոր.։)


Չորեքամսեայ

cf. Չորսամսեան.

· Calfa


Շամբակ, ի

s.

small cane-field.

· Calfa

NBHL (2)

cf. ՇԱՄԲ. իբր նուազական.

Փախեաւ եւ գնաց ի դաշտս շամբակացն. եւ ել մեծն Մակարիոս խնդրել զնա, եւ գտաւ զնա ի շամբն այն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Շամբշաբար

adv.

foolishly.

· Calfa

NBHL (2)

εὑηθῶς, εὑηθικῶς stulte, inepte. Իբրեւ զշամբուշ. որրպէս խելացնոր. յիմարաբար. խօլաբար. մոլեգնաբար.

Զոր փոքր մի յառաջ ներբողեալ ի մէնջ, զայս այժմ շամբշաբար յամբաստանութիւն բերեալ մատուցանես. (Պիտ.։)


Շամբուտ

adj.

full of canes or reeds;
— տեղի, cane-brake.

· Calfa

NBHL (2)

ՇԱՄԲՈՒՏ որ եւ իբր ռմկ. ՇԱՄԲՈՏ. Եղեգնուտ. կնիւնոտ. խոտաւէտ. սազլըփ.

Բնակութիւն ունի սա (որթ) ոչ միայն ի դաշտային, շամբուտ, ախտաժետ վայրս, աւազինս. (Պիտ.։)


Շամշպետ

s.

tetrarch.

· Calfa

NBHL (1)

Ըստ Հին բռ. Չորրորդապէտ. (առել ի յաջորդ բառէն)։


Շամրիտ

s. adj. cf. Շամրտացի.

· Calfa

NBHL (2)

Որ ի շամրտացւոց եբրայական գիրքն կրին։ Առ շամրտացիսն ողջ պահեալ գտանին։ Ըստ շամրտացւոց եբրայականին. (Եւս. քր. ՟Ա։)

Զփրկիչն մեր՝ մանկուաք ժողովրդեան իւրոյ շամրիտ կոչեցին. (Մծբ. ՟Ծ՟Թ։)


Շամրտացի, ցւոյ

s. adj. Samaritan.

· Calfa

NBHL (4)

ՇԱՄԱՐԻՏ որ եւ ՇԱՄՐՏԱՑԻ ՇԱՄՐԻՏ. Սամարացի . յն. սամարի՛դիս.

Շամարիտն ետես զանծանօթն եւ զօտարն ի նմանէ, եւ չարար զանց. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Միթէ շամարիտքն անաստուածագոյն եւ՞ս իցեն քան զնոսա. (Կոչ. ՟Զ։)

ՍԱՄԱՐԱՑԻ որ եւ ՇԱՄՐՏԱՑԻ. cf. ի բռ. յտկ. ան։


Շամփրեմ, եցի

va.

to spit, to put upon the spit;
to run or to pierce through and through, to transpierce.

· Calfa

NBHL (3)

Ի շամփուր հարկանել. իբրեւ ի շամփուր անցուցանել. շիշէ սանճմագ, սափլմագ.

Շամփրէ զաժդահակ զընդարձակ տէգ նիզակին. (Խոր. ՟Ա. 28։)

Ապականեալ շուն մի՝ շամփրեցին ընդ նմա եւ այնպէս ծածկեաց երկիր զչարն զայն։ (Կաղանկտ.։)


Շպլեղ

cf. Շապլեղ.

· Calfa

NBHL (2)

ՇՊԼԵՂ որ եւ ՇԱՊԼԵՂ. այնէ Պաղլեղ. շապ։

Ա՛ռ մուռ ժզ դրամ, եւ շպլեղ. եւ խառնեա՛։ Մուռ եւ շպլեղ. (Ոսկիփոր.։)


Շապկեմ, եցի

va.

to incrust, to plaster, to coat.

· Calfa

NBHL (2)

Պատել իբր շապկաւ. թիթղամբ, թաղանթիւք, եւ այլն.

ապարանիցս վերին կըողմն ամենայն էր շապկեալ հայ ելեաւ ապակեղէն, զի ամենայն ինչ՝ զոր գործէին ի քաղաքի անդ՝ երեւ էր. (Մարթին.։)


Շառագեղ

adj.

rather red, reddish.

· Calfa

NBHL (2)

Ոյր դեղն է շառագունեալ. կամ պօզուգ կամ գըզըլ.

Զգեղեցկադիմութեանն կերպարան ի շառագեղն (կամ շարագեղ, չարագեղ) դարձոյց տեսիլ. (Պիտ.։)