Entries' title containing ո : 10000 results

Որոգայթադիր, դրաց

adj.

setting or laying a snare;
lying in wait;
cunning, deceitful.

· Calfa

NBHL (9)

Որ դնէ զորոգայթ, կամ լարէ զթակարդ. չարարուեստ. խաբեբայ. պատիր.

Զթագաւորն հպարտացուցեալ ամբարհաւաճեցուցանէր որոգայթադիր թշնամին ի գրգռել յարուցանել հալածանս։ Անըմբռնելիք յորոգայթադիր որսողաց. (Ագաթ.։ Յճխ. ՟Թ։)

Ըստ որոգայթադիր խորամանկ օձին վարդապետութեան. (Պիտ.։)

Զերծուսցե՛ս զմեզ յորոգայթադիր թշնամւոյն յարձակմանէ։ Զուարճասցի չարաւն որոգայթադիր թշնամին. (Փարպ.։ Յհ. իմ. ատ.։)

Թաքնաբար ընդ խաւար շրջի որոգայթադիրն. (Խոսր.։)

Որոգայթադիր բանսարկուն բազում անգամ մեզ եւ յաջակողմն տայ գթել. (Լմբ. պտրգ.։)

Որոգայթադիրք եւ դարանամուտք՝ ի ծործորս եւ ի զանխուլս սիրեն թաքչիլ. (Գէ. ես.։)

Որոգայթադիր բանս արկանելով նմա. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)

Զանազան փորձութիւնք, եւ նենգութիւնք որոգայթադիրք. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Որոգայթաշատ

adj.

very perilous, most dangerous;
cf. Բազմորոգայթ.

· Calfa

NBHL (2)

Ուր իցեն որոգայթք բազումք.

Անցանեն ընդ որոգայթաշատ կենցաղս. (Վրդն. սղ.։)


Որոգայթապատրաստ

adj.

circumspective, cautious, prudent.

· Calfa


Որոգայթարան

s.

place full of snares, dangerous place.

· Calfa

NBHL (2)

Տեղի որոգայթից. Որոգայթ.

Յորժամ ի պոռնկական որոգայթարանին էր, յայնժամ դիւաց էր ծանօթ. (Ոսկ. ղկ.։)


Որոգայթեմ, եցի

va.

to set or lay snares or traps, to entrap;
to wait in ambush for, to waylay;
to surprise, to deceive.

· Calfa

NBHL (8)

Յորոգայթ արկանել. թակարդել. ընկենուլ. որսալ. ըմբռնել. դաւել. խաբել.

Որսորդք են դեւք, որք զանձինս (զհոգիս) որոգայթեն. (Եփր. աւետար.։)

Հեշտացողութիւն ... պատանեակ թեւաւոր ... կամաւ իսկ որոգայթել զախմարսն անգիտութեան օրինին. (Անյաղթ հց. իմ.։)

Որոգայթեաց օձն զեւայ։ Սովոր է որոգայթող թշնամին հպարտութեամբ գայթագղեցուցանել զմեզ։ Իրաւունքն ոչ որոգայթէ զնա վասն հեշտախտութեանն։ Այս որոգայթէ զնա ի պատուհաս քաղաքական օրինացն։ Արդարն յորոգայթելն (այս ինքն որոգայթիլն) ի նոյնն՝ անբերելի բոցով տոչորի. (Լմբ. առակ.։)

Թշնամին պատերազմէր որոգայթել զնոյնն ի բնականսն աւելորդօքն. (Լմբ. յանառակն։)

Կամ ի ձորս որոգայթէ, կամ գետընկէց առնէ. (Եփր. քրզ.։)

Պահեա՛ ի դարանակալ թշնամւոյն, որ հնարի որոգայթել զկոյսս. (Մաշտ.։)

Երկոքին սոքա ի յորսի որոգայթեցան. (Վրդն. պտմ.։)


Որոգայթիմ

vn.

to fall into a snare, to be caught, taken in a net.

· Calfa


Որոգայթող

adj.

lying in wait.

· Calfa


Որոթ

s.

liquid-measure, liquidometer;
cyathus (Roman measure, ounces).

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «գաւաթ, հեղուկների մի տե-սակ չափ» Ոսկ. պօղ. ա. 874 (յն. ϰώαϑος) Ոսկ. ես. էջ 259 (գրծ. որոթով), էջ 260 (տպ. որդաց)։-Տե՛ս նաև որոտ «գաւաթ»։

ՆՀԲ մեկնում է «բառ անծանօթ՝ որ-պէս ափ ձեռին կամ աման ինչ կամ կշիռ ևն»։ Ուղիղ մեկնեց նախ ԱԲ «բա-ժակ, գաւաթ, ջրեղէն նիւթերու չափ

մը», յետոյ Վարդանեան ՀԱ 1914, 639 Բառաք. դիտ. Բ. 81։

NBHL (2)

Բառ անծանօթ՝ որպէս ափ ձեռին կամ աման ինչ, կշիռ, եւ այլն. տե՛ս եւ ՈՐԴ.

Ո՞ չափեաց ձեռամբ իւրով զջուրս. զոր այլ թարգմանքն որոթով ասեն. (Ոսկ. ես.։)


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

«անասունների՝ իրենց կերածը երկ-րորդ անգամ ծամելը» Վեցօր. 192. Յղ. մովս. և դաւթի 78. փխբ. «խորհուրդ, մտած մունք» Ոսկ. մ. բ. 7. Սեբեր. 179 (տպուած և որոհան, որ Վարդանեան ՀԱ 1914, 640 ուղղում է որոճսն). որից որոճել, որոճալ, որոճիլ, որոճացուցանել ՍԳր. Վեցօր. Ոսկ. որոճային Փարպ. մահորոճ «մահ որոճացող» (նորագիւտ բառ) Յհ. իմ. խոստ. 5։-Գրուած է նաև որոջ։

= Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։

ՆՀԲ «իբր գործ որոջաց»։ Հիւնք. որոջ բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Patru-bány ՀԱ 1908, էջ 26։

ԳՒՌ (dialectal) Երև. Կր. Մկ. Սլմ. օրօճալ, Մրղ. օ-ռօճալ, Ալշ. օրօջալ, Մշ. օրօջալ, օրջալ, Տիգ. օրօջmլ, Գոր. ըրօ՛ճալ, Ախց. օրճալ, Խրբ օրջալ, Երև. ա՛րօճ անէլ, Տփ. ա՛րօճ անիլ, Ջղ. օրօջ անել, Ղրբ. ա՛րուճ անէլ, Ագլ. ա՛-րուճ արիլ, Շմ. ուրօճիլ, Սվեդ. իրջիլ, Հմշ. օյջուշ, Ննխ. գօռջալ, Ասլ. գէօրջալ (երկուսն էլ կազմուած սահմանականի կ մասնիկև կցումով)։

«ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։

ՀՀԲ որոճալ բայից։ Նորայր ՀԱ 1921, 613 չի ընդունում որոճ բոյս։

Հիւնք. Ահրիման յատուկ անունից։ Bugge, Lуk. Stud. 1, 12 ուզում է տես-նել Օρόμανδος քաղաքի անուան մէջ, որ գտնւում է Փոքր-Ասիայում։

ԳՒՌ (dialectal) Մշ. օրոմ, Ախց. Երզ. Կր. Խրբ. օ-րօմ, Սեբ. օրէմ.-Պլ. կայ միայն օրօմ ցա-նել «հակառակութիւն սերմանել» ոճը. -նոր ռառեր են որոմուտ, որոմպակաս-

ԳՒՌ (dialectal) Ախց. օրօճ, Մկ. ուրուճիկ, Ալշ. Մշ ուրուշիգ ևն։

NBHL (7)

Ոչխարն ուտէ եւ փուշ, եւ ծախի (կամ ծակի) բերանն. սակայն բերէ յորոճ, եւ քաղցրանայ նմա. (Վրք. հց. ձ։)

Կճղակն անսայթաք վարուց, եւ որոճն բանի՝ սուրբք են. (Նախ. ղեւտ.։)

Յիմանալի որոճս մտաւորական խուզմանն՝ յաճումն հոգեւորական պատրաստէր. (Սկեւռ. ի լմբ.։)

Մինչդեռ աստուած խօսի, թողուք զլռութեամբ պատգամացն լսել, եւ ազգի ազգի որոճս որոճիք (յն. ի դուրս կամ ի ներքս բերէք իրս). (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Որոճեն զորոճս դիւական։ Ոմանք ի ձկանց որոճ ածեն (այս ինքն որոճեն). (Հ. հոռի. ՟Ի՟Ե. եւ Հ. արեգ. ՟Ժ՟Գ.։)

Բախմամբ ուռանց կորզեցին՝ զմաքուր ատտմըս նոցին, այն որով միշտ կասէին՝ զորոճ փորձեալ քո բանին. (Տաղ.։)

(գրի եւ ՈՐՈՋ, իբր գործ որոջաց) μήρυμα ruminatio, rumen. Արմատ Որոճելոյ. Որոճումն, եւ նիւթ որոճեալ կամ որոճելի. նմանութեամբ՝ Խորհուրդ, բան, գործ.


Որոճալից

adj. adv.

well dilucidated, clear, distinct;
cf. Որոճողաբար.

· Calfa

NBHL (2)

Լի որոճմամբ. որոճեալ. քաջ որոճելով.

Որոճալից մանրէ զբանս գրոց՝ զանյայտսն յայտ ածելով. Այս ցուցանէ զմանրապատում որոճալից վարդապետութեան բանս. (Նար. երգ.։)


Որոճամ, ացի

vn.

cf. Որոճեմ.

· Calfa

NBHL (1)

cf. Որոճեմ։


Որոճային

adj.

ruminant, ruminating.

· Calfa

NBHL (2)

Որոճող, որոճողական (կենդանի).

Լերինքն լի են երէօք կճղակաբաշխիւք եւ որոճայնովք։ Զլերինս՝ զհոծեալս էրէովքն կճղակաբաշխիւք եւ որոճայնովքն. (Խոր. ՟Գ. 59։ Փարպ.։)


Որոճան

cf. Որոճ.

· Calfa

NBHL (1)

Հաւանել, եւ ոչ խուզական որոճան որոճել. (Սեբեր. ՟Թ։)


Որոճեմ, եցի

va. vn. cf. Որոճիմ.

· Calfa

NBHL (11)

Որոճալ անդրէն՝ որ ի նմա չարութեանց էին վէրք։ Ոչ որոճայ զդժոխս։ Որոճացեալ եւ բացայայտեալ զգերակայ եւ զանհաս աւետարանութիւնս յոհաննեան. (Իսիւք.։ Վրք. հց. ձ։ Յիշատ. նանայի.։)

Կճղակահերձ իցէ, եւ որոճիցէ ոչ։ Որոճէ ոչ։ Որք որոճիցեն։ Որ որոճեն։ Ուղտ զի որոճայ։ Նապաստակ զի որոճայ։ Զորոճօղ յանասնոց. (եւ այլն. Ղեւտ.։ Օրին.։)

Որոճեցաք (կամ որոճացաք) ի սիրաս մեր զբանս անիրաւութեան. (Ես. ՟Ծ՟Թ. 13։)

Ուղտն նշանակ յիշատակի, վասն զի որոճայ զկերակուրն՝ վերստին աղալով եւ ծասկելով. (Փիլ. լին. ՟Դ. 92։)

Չիք ի ձկունս՝ որ որոճիցէ, բայց միայն մի ազգն՝ որ անուանեալ կոչի սկարոս. (Վեցօր. ՟Է։)

Զբանս կենաց որոճան յօրէնս տեառն. (Լծ. կոչ.։)

Որ զայլոց մեղս որոճիցէ, եւ զիւր ուղղութիւնս, կրկինս վնասեսցէ. (Ոսկ. փիլիպ. յորմէ եւ Սարգ. յուդ. ՟Բ։)

Ո՛վ որոճողք ստութեանցն. (Թէոդոր. մայրագ.։)

Ազգի ազգի որոճս որոճիք. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Ատամունք ուրեմն են եկեղեցւոյ, որ զանգործ աստուածային բանիցն զարօտ մանր առնելով մեզ որոճացուցանեն. ((յն. որոճեն). Նիւս. երգ.։)

ՈՐՈՃԵՄ կամ ՈՐՈՃԱՄ կամ ՈՐՈՃԱՑՈՒՑԱՆԵՄ եւ ՈՐՈՃԻՄ. μηρυκάομαι , μηρύκω, μηρυκίζω rumino, remando, revolvo, glomero. Կրկին եւ կրկին ծասկել զկերածն (իբրեւ զորոջս). վերբերել ի բերանն ի պարկէ որկորոյն, եւ անդրէն մանրել եւ տրորել. նմանութեամբ՝ Ստէպ խորհել. պարզաբանել. եւ այլն։ ... Իբր նշխարել.


Որոճիմ, եցայ

vn. fig.

to ruminate, to chew the cud, to chew again, to rechew;
to ruminate, to think, to muse on, to ponder.

· Calfa


*Որոճկամ

cf. Յօրանջեմ.

· Calfa


Որոճող

adj.

ruminant.

· Calfa


Որոճողաբար

adv.

ruminatingly, in a ruminating manner;
distinctly, lucidly, clearly, plainly.

· Calfa

NBHL (2)

Որոճելով. որոճմամբ.

Որոճողաբար (կամ որոճաբար) ուսուցանելով մանր մեկնութեամբ գրոց. (Նար. երգ.։)


Որոճողութիւն, ութեան

s.

cf. Որոճ.

· Calfa

NBHL (4)

ՈՐՈՃՈՂՈՒԹԻՒՆ, ՈՐՈՃՈՒՄՆ. Որոճելն. որոճ. որոճան. եւ Մտածութիւն.

Վարդապետեն որոճողութեամբ (կամ որոճութեամբ) ատամունքդ զմաքրութիւն. (Նար. երգ.։)

Այն էր նորա հոգւոյն կերակուր, եւ որոճումն քաղցր։ Զառաւել փառասէր աստուածատեաց խորհրդոց նորա ճանաչեալ զորոճմունս. (Փարպ.։)

Որոճմամբ ծասկեալ ըստ մաքուր կենդանեաց. (Տօնակ.։)


Որոճումն, ման

s.

cf. Որոճ.

· Calfa

NBHL (4)

ՈՐՈՃՈՂՈՒԹԻՒՆ, ՈՐՈՃՈՒՄՆ. Որոճելն. որոճ. որոճան. եւ Մտածութիւն.

Վարդապետեն որոճողութեամբ (կամ որոճութեամբ) ատամունքդ զմաքրութիւն. (Նար. երգ.։)

Այն էր նորա հոգւոյն կերակուր, եւ որոճումն քաղցր։ Զառաւել փառասէր աստուածատեաց խորհրդոց նորա ճանաչեալ զորոճմունս. (Փարպ.։)

Որոճմամբ ծասկեալ ըստ մաքուր կենդանեաց. (Տօնակ.։)


Որոմն, ման

fig.

s. bot. aira, hair-grass, kockle;
darnel, zizania, tares;
weeds;
— ցանել, to sow dissension, to create differences.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ման, -մունք, -մանց) «ցորենին վնասող մի բոյս. zizania» ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. որից որոմնաբեր Սանահն Կաղանկ. Տօնակ. օրոմնատեսակ Սարգ. որոմնացան Յհ. իմ. երև. Յհ. կթ. ևն։

NBHL (2)

Ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն։ Ուստի՞ ունիցի զորոմնն։ Քաղեցէ՛ք նախ զորոմնդ։ Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակի։ Որոմնն որդիք չարին են, եւ այլն։ Անդստին իսկ յորոմնէն բազում իցեն դառնալոց՝ լինել ցորեան. (Ոսկ. մ. ՟Բ. 21։)

ζιζάνια zizania, -ium. Բոյս վնասակար գտեալ յարտ ցորենոյ՝ գնտաձեւ սեւորակ հատիւք, կամ ցորենակերպ ածխագոյն փուտ. եւ ամենայն մոլախոտ հեղձուցիչ ցորենոյ. որոմ.


Որոմնացան

s. fig.

sower of tares;
devil, sower of strife.

· Calfa

NBHL (3)

Ցանօղ զորոմն. բանսարկուն, եւ հետեւօղք նորա, որպէս եւ բան եւ գործք նոցա.

Ասես, որոմնացան մշակացն է զայդ սերմանեալ։ Զխռիւ եւ զփուշ որոմնացան մշակին աստուածային հրովն մաքրել։ Մշակն որոմնացան։ Մի՛ զորոմնացանին ընկալցուք սերմ. (Յհ. իմ. երեւ.։ Լմբ. պտրգ.։ Սկեւռ. ի լմբ. եւ Սկեւռ. յար.։)

Բան սուտ եւ որոմնացան։ Վարդապետութիւն որոմնացան։ Որոմնացան սերմամբք խոպանանան բոյսք բարեպաշտութեան. (Յհ. կթ.։ Խոսրովիկ.։ Ճ. ՟Ը.։)


Որոնանամ, ացայ

vn.

to get dried up.

· Calfa


Որոնեմ, եցի

va.

to seek, to search, to inquire after or into, to make search, to ferret, to investigate, to rummage;
to louse;
— զերկիր, զքաղաք, to explore, to spy out.

· Calfa

NBHL (8)

Որոնեսցեն զքաղաքս, եւ դիտեսցեն զսա։ Որոնեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ իցէ՞ ոք աստ ընդ ձեզ ի ծառայից տեառն։ Ապա մտցէ քահանայն որոնել զտունն։ Բացէ՛ք զշտեմարանս նորա, որոնեցէ՛ք զնա իբրեւ զայրս. (՟Բ. Թագ. ՟Ժ. 3։ ՟Գ. Թագ. ՟Ժ. 23։ Ղեւտ. ՟Ժ՟Դ. 36։ Երեմ. ՟Ծ. 26։)

Զսր աչք ոչ տեսանեն, միտք ոչ որոնեն. (Վրք. հց. ձ։)

Զորոնօղն իշոյ արքայ կացուցանէր. (Մագ.։)

Զանձն քո քննեա՛, զքոյին վարսն որոնեա՛. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Հոգացող սիրտն, եւ ամենայն բանի որոնողն եւ դատողն անհանգիստ է. (Լմբ. առակ.։)

Որոնեսցէ զերկիրդ եգիպտացւոց, որպէս որոնեսցէ հովիւ զհանդերձս իւր. (Երեմ. ՟Խ՟Գ. 12։)

որ եւ յն. էրէւնա՛օ. ἑρευνάω, ἑξερευνάω scrutor, inscrutor, investigo, quaero, perquiro, inquiro καταμανθάνω disco, animadverto, perpendo. Յուզել, խուզել ուրոյն ուրոյն. ի խնդիր ելանել, խնդրել. հետազօտել. քննել. լրտեսել. զննել. փնտռել, փնտռտել, պրպտել, տնտղել, քրքրել, էրնել, մաղել.

ՈՐՈՆԵԼ. φθειρίζω pediculos quaero, sive venor. Ոջիլ քաղել, կտուել. քթուել, քթռըտել.


Որոնող

adj.

seeking, inquiring.

· Calfa


Որոնումն, ման

s.

search, inquiry.

· Calfa


Որոշ

adj. s.

distinct, separate, different;
decisive, precise, clear;
evident, certain;
—ք, step, stair, round.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«զատուած, սահմանուած» Սարկ. քհ. «հեռու, բաժանուած» Իսիւք. «սանդուխի աստիճան կամ ոտք» Սեբեր. 68. Ոսկ. կող. 582. որից որոշել «զատել, ջոկել, բաժանել, ոնտրել» ՍԳր. որոշումն Բ. մն. ը. 14, լե. 5. Եբր. դ. 12. Սեբեր. Ագաթ. որոշտել «բաժա-նել, անջատել, քանդել» Եւս. քր. անորո-շական Ագաթ. հաստորոշ «հաստատուն աս-տիճաններով» Եփր. վկ. արև. 48 (սանդուխք հաստորոշք). բացորոշել Յհ. իմ. պաւլ. հակ-որոշել Պերիարմ. դիւրորոշելի Բրս. գորդ. դժուարորոշ Նիւս. բն.։ Նոյն արմատը երե-ւում է նաև որիշ, որուշ, ուրիշ, ուրուշ ձևե-րով. այսպէս՝ որիշ «ջոկ, տարբեր, որոշ» Ոսկ. յհ. ա. 18, 38. Նխ. ա. թգ. Եղիշ. բազ-մորիշ Նիւս. երգ. Տօնակ. որուշել «մօտիցը բաժանուիլ, հեռանալ» Մագ. թղ. 37 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 201). ուրիշ «ջոկ, բաժանուած» Պղատ. օրին. Յայսմ. (նոր գրականում գործածւում է «միւս, մէ-կէլ» նշանակութեամբ). ուրուշեալ «որոշեալ» վկ. հմզ. (Սոփերք ԺԲ. էջ 73). «Ոչ ոք զինուոր ի ճգունս աշխատասիրեալ և ի կարզս զինու-որականս ուրուշեալ, պատաղմունս բաջաղ-մանց զինքեամբ շուրջ դիցէ», որտեղ ուրո.-շեալ պիտի հասկանալ որոշեալ. հմմտ. Սի-սիան, էջ 24 ի մեռանելս մի՛ որոշեսցուք, այլ ձձ. ուրուշեսցուք։

ՆՀԲ «յն. ὄρίζω, ἀροριζω, γφρίω և ὅρς որ է սահման»։ Հիւնք. յն. δρος «սահ. ման». ὄρίζω «բաժանել, անջրպետել». Bugge IF 1, 452 բուն բառը դնում է որիշ, որից ձայնաւորների նմանութեամբ կազմուած է որոշ։ Մսերեան, Tpуды KI apx. II. II բևեռ. u-li-še, u-li-e-še հո-մանիշից։ Pedersen,. Յուց. դեր. 36 որոշ, որոյն և ուրիշ, ուրոյն բառերի հա-մեմատութիւնից հետևցնում է թէ բոլո-րի ընդհանուր արմատն է որ (ուր), որ կցում է իւր բառին. հմմտ. դան. sae։ «ուռոյն», saerlig «առանձին»= գոթ. sis «իրեն»։ Karst, Յուշարձան 403 սումեր. bar, bur «կտրել, բաժանել, ուրիշ, կէս». 427 ույգուր. öluš, ulüš, չաղաթ. ules «բաժին, բաժանմունք»։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Երև. Կր. Հմշ. Մշ. Սեբ. Տիգ. Տփ. ուրիշ, Ջղ. չուրիշ, Ննխ. ուրիշ, ուրուշ, Խրբ. Հւր. ուրուշ, Ղրդ. ո՛ւրէջ, Մկ. հիւրիշ, Մրղ. Շմ. Վն. իւրիւշ, Գոր. օ՜րիշ, Ղրբ. էօ՜րիշ, բոլորն էլ «ուրիշ, միւս, այլ» նշանակութեամբ. որից Հմշ. ուրիշէլ (ուրի-շուլ) «հատեղէնները հընտրել, քարերը ջո-կել, ձկան փորը մաքրել ևն»։

NBHL (5)

cf. Որիշ. Իբր Որոշեալ. սահմանեալ. զատեալ.

Միոյ արուեստի կամ մակացութեան միոյ ընդելեալք եւ իրագէտք չկամին որոշ ժամանակ ի ջան աշխատութեանն իւրեանց. (Սարկ. քհ.։)

Յամենայնէ ուրեմն միանգամայն ի չարեաց որոշ էր (կամ որոշէր) յովբ. (Իսիւք.։)

ՈՐՈՇ. գ. Որոշումն. որիշ որիշ աստիճանք.

Սանդուխս հաստատեաց, եւ ընդ բազում որոշս հանէ զմեզ ի գլուխ. (Սեբեր. ՟Դ։)


Որոշաբար

cf. Որոշակի.

· Calfa

NBHL (3)

Որոշաբար գիտել կամ տեսանել. (Արիստ. առինչ. ստէպ։)

Է՛ ինչ՝ որ միեղինապէս աւանդէ, եւ է՛ ինչ որոշաբար։ Իսկ պետրոս որոշաբար զբանն ի կիր արկանէ։ Որոշաբար եւ առանձնակի նշանակէ. (Դիոն. ածայ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ե. ՟Ժ։)

ὀρισμένως definite διακεκριμένως distincte. որ եւ Որոշակի. Որոշմամբ, սահմանաբար. մեկին եւ զատաբար. ուրոյն ուրոյն. ընտրողութեամբ. զատուցեալ ընտրութեամբ. որոշակի, պարզ, եւ զատ զատ.


Որոշակի

adv.

distinctly, clearly, plainly;
decisively, positively, precisely;
separately, specially.

· Calfa

NBHL (1)

Քո որոշակի վարուքն պատկառեցո՛ զնոցա խակութիւնն. (Վրք. հց. ձ։)


Որոշական, ի, աց

adj.

disjunctive.

· Calfa

NBHL (2)

Ի բաց որոշիչ. զատուցիչ.

Որոշական է, որ եւ պատուհասական, որպէս եւ դաւիթ որոշէ պատուհասիւ զչարսն. (Ոսկիփոր.։)


Որոշեմ, եցի

va.

to distinguish, to discern;
to divide, to separate;
to decide, to determine;
to specify;
to choose, to select;
to excommunicate.

· Calfa

NBHL (10)

Որոշեցէ՛ք ինձ զբառնաբաս եւ զպօղոս ի գործ, յոր կոչեցեալ է իմ զդոսա։ Պօղոս որոշեալ յաւետարանն աստուծոյ։ Որոշեաց զիս յորովայնէ մօր իմոյ։ Իւրաքանչիւր ոք ի նոցանէ որոշեցին առաքել ի պէտս եղբարցն։ Ընտրեա՛ եւ որոշեա՛ զտնանկն եւ զտկարն.եւ այլն։

Բարւոք որոշել. (Դիոն.։)

Գիտէ որոշել եւ բաժանել շնորհս՝ որպէս եւ կամի. (Իգն.։)

Զառանձնաւորութիւնսն որոշեմք, բայց զաստուածութիւն միաւորեմք. (Առ որս. ՟Բ։)

Զոհս հրամայէ, եւ ստուգաբանէ, եւ բարւոք որոշէ. (Մեկն. ղեւտ.։)

Գեղեցիկ գունիւք եւ ընդարձակ փողոցիւք զկողմանս քաղաքին որոշելով. (Խոր. ՟Ա. 15։ (որ հայի եւ ի յաջորդ նշ)։)

ՈՐՈՇԵԼ. որպէս Ի բաց որոշել. զատուցանել. տրոհել. մեկնել. ուրոյն դնել. բաժանել. անջատել. կր. զատանիլ. մեկնիլ. հեռանալ. զատել, զատուիլ.

Որոշիցեն զձեզ, եւ ատիցեն։ Մեկնեալ ի նոցանէ՝ որոշեաց զաշակերտսն։ Զատանէր, եւ որոշէր զանձն, եւ այլն։ Որոշեաց զինքն ի փափկութենէ եւ ի վայելից կենցաղոյս։ Որոշեալք ի կրից կարեաց։ Իսկ յուդա որոշեալ լինէր զինքն յայնպիսի երանութենէ. (Զքր. կթ.։ Շար.։ Նանայ.։)

Քակեալ որոշեցան ի նախարարացն։ Զատեալ եւ որոշեալ է զանձն իւր ի սուրբ եկեղեցւոյն։ Զատ որոշեաց ի նախարարաց զքահանայսն։ Մի՛ որոշեր զիս ի սուրբ գառանցս՝ յորս խառնեցայ. (Եղիշ. ՟Գ. ՟Դ. ՟Ը։)

(որ եւ յն օրի՛զօ, աֆօրի՛զօ, խօրի՛զօ), եւ այլն. ի մեզ արմատն է Որիշ, եւ որոշ. իսկ ի յն. օ՛րօս, որ է սահման) ὀρίζω termino, definio ἁφορίζω, διακρίνω dijudico διορίζω distermnio διαιρέω divido χωρίζω, διαχωρίζω, ἑκχωρέω separo, segrego, secerno, decerno, dirimo եւ այլն. Սահմանել. կարգել. ընտրութեամբ դատել, զանազանել. ընտրել.


Որոշիմ

vn.

to detach or separate oneself;
to be excommunicated.

· Calfa


Որոշիչ, չի, չաց

cf. Որոշողական.

· Calfa

NBHL (2)

Հոգի ուղիղ, առաջնորդական, տէր, առաքիչ. (որոշիչ. Ածաբ. պենտեկ, յորմէ եւ Շար.։)

ἁφορίζων եւ այլն. Որ որոշէ. որոշօղ.


Որոշողական, ի, աց

adj.

definitive, determinative, distinctive, decisive.

· Calfa

NBHL (2)

Աննմանիցն որոշողական։ Զորոշողականսն ունին քահանայապետքն՝ որպէս յայտնիչք աստուածայնոցն արդարութեանց, զզատեալսն յաստուծոյ ըստ ամենայնի ի բաց որոշել. (Դիոն. եկեղ.։)

ἁφοριστικός, διακριτικός segregans, discernens, dijudicans. Կարօղ որոշել՝ դատել


Որոշողութիւն, ութեան

s.

cf. Որոշումն.

· Calfa

NBHL (9)

Աստուածայնոցն քահանայապետից այսպէս է հպելի յորոշողութիւնսն. (Դիոն. եկեղ.։)

Այսմ ամենայնի որոշողութիւն խորհրդոցն է գլուխ եւ կատարած. եւ անհնար է լինել որոշողութեան, եթէ ոչ նախ զերկրագործութիւնն նորա արասցես. (Վրք. հց. ՟Բ։)

Ածեալ զմտաւ զայսպիսի որոշողութիւն։ Ի միոյ միոյ որոշողութեամբ պարգեւի։ Ասել որոշողութեամբ. (Փարպ.։)

Գոյացութիւն մի յորոշողութիւն յերկուս հատանի, ի հուր եւ ի լոյս. (Վրդն. ծն.։)

Գիտութիւն հանճարեղ որոշութեան. (Մծբ. ՟Ժ՟Զ։)

Հատած եւ մեկնած որոշութեան. (Փիլ. լին. ՟Ա. 64։)

Զխորտկացն որոշութիւնս։ Որոշութիւն ունին ըստ քահանայական պատուոյ. (Փարպ.։)

Զքերթողութիւնն անուանեաց տարբերութիւն, որ է որոշութիւն. (Հին քեր.։)

ՈՐՈՇՈՂՈՒԹԻՒՆ ՈՐՈՇՈՒԹԻՒՆ. ἁφορισμός, διάκρισις segregatio, discretio, distinctio. Որոշելն, իլն. ընտրողութիւն. ընտրութիւն. զանազանութիւն.


Որոշութիւն, ութեան

s.

cf. Որոշումն.

· Calfa

NBHL (9)

Աստուածայնոցն քահանայապետից այսպէս է հպելի յորոշողութիւնսն. (Դիոն. եկեղ.։)

Այսմ ամենայնի որոշողութիւն խորհրդոցն է գլուխ եւ կատարած. եւ անհնար է լինել որոշողութեան, եթէ ոչ նախ զերկրագործութիւնն նորա արասցես. (Վրք. հց. ՟Բ։)

Ածեալ զմտաւ զայսպիսի որոշողութիւն։ Ի միոյ միոյ որոշողութեամբ պարգեւի։ Ասել որոշողութեամբ. (Փարպ.։)

Գոյացութիւն մի յորոշողութիւն յերկուս հատանի, ի հուր եւ ի լոյս. (Վրդն. ծն.։)

Գիտութիւն հանճարեղ որոշութեան. (Մծբ. ՟Ժ՟Զ։)

Հատած եւ մեկնած որոշութեան. (Փիլ. լին. ՟Ա. 64։)

Զխորտկացն որոշութիւնս։ Որոշութիւն ունին ըստ քահանայական պատուոյ. (Փարպ.։)

Զքերթողութիւնն անուանեաց տարբերութիւն, որ է որոշութիւն. (Հին քեր.։)

ՈՐՈՇՈՂՈՒԹԻՒՆ ՈՐՈՇՈՒԹԻՒՆ. ἁφορισμός, διάκρισις segregatio, discretio, distinctio. Որոշելն, իլն. ընտրողութիւն. ընտրութիւն. զանազանութիւն.


Որոշումն, ման

s.

distinction, division, separation;
decision, definition, determination, resolution;
difference;
segregation;
—ումն յեկեղեցւոյ, excommunication;
չորս որոշմունք տարւոյն, the four seasons of the year;
—ումն առնել, to come to a decision, to make up one's mind.

· Calfa

NBHL (14)

Այս որոշումն է օրինացն, զոր պատուիրեաց տէր մովսիսի. (Թուոց. ՟Ժ՟Թ. 2։)

Եւ դռնապանք ըստ որոշմանն իւրեանց ի դրունս դրունս։ Կացէ՛ք ի տաճարիդ ըստ որոշման տանց տոհմից ձերոց. (՟Բ. Մնաց. ՟Ը. 14։ ՟Լ՟Ե. 5։)

Անցանէ մինչեւ ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ, եւ յօդից եւ ուղղոյ. (Եբր. ՟Դ. 12։)

Բաժանի անբաժանաբար, եւ միաւորի որոշմամբ. (Յհ. իմ. երեւ.։)

Բայց որո՛ց դասուց առ ո՛րս իցեն որոշմունք, ես ասացից. (Իսիւք.։)

Յերիս որոշմունս եդեալ զարդարութիւն. վասն երկիւղի, վասն վարձու, վասն սիրոյ. (Պերիարմ.։ Սահմ. ՟Ա։ Խոսր.։)

Մի է ձայնս, եւ ի բազում որոշմունս առ իւրաքանչիւր ուրուք օգուտ բաժանի. (Սեբեր. ՟Ժ՟Զ։)

Ի չորս որոշմունս (այսինքն յեղանակս) փոփխել տարւոյն, որպէս եւ աստուած կարգեաց. (Ագաթ.։)

Ըն ճարտասանութեան կամ քերթողութեան ընդանեգոյն է որոշմունս (այսինքն որոշումնս)։ Որոշումն (յն. կանոն) է տրամաբանական, որ ասէ. (Պերիարմ.։ Սահմ. ՟Ա։)

Լային դառնապէս զերանելւոյ որոշումն (կամ ուրուշումն) յինքեանց. (Ճ. ՟Ա.։)

Մեկուսութիւն եւ ոչ մի է, եւ ո՛չ որոշումն հօր եւ որդւոյ։ Ոչ որոշումն աստուածութեանն յայտնեալ (յաւանդման հոգւոյն քրիստոսի), այլ մեռելութիւն մարմնոյ նշանակեալ. աստուածութեանն ո՛չ ի թաղման մարմնոյն մեկուսեալ, եւ կամ ի հոգւոյն ի դժոխս որոշեալ. (Աթ. ՟Գ. ՟Դ։)

Արիոս աղաչէր լուծանել զնա յորոշմանէն (եկեղեցւոյ՝ նզովիւք). (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ա.։ որպէս ռմկ. աֆօրօ՛զ. ի յն. եւ այլն։)

cf. ՈՐՈՇՈՒԹԻՒՆ. որպէս Բացորոշութիւն, զանազանութիւն. տեսութիւն. կանոն. διαστολή discretio, distinctio διαίρεσις, μερισμός divisio, partitio եւ σκέψις consideratio κανών canon, regula.

ՈՐՈՇՈՒՄՆ. χωρισμός segregatio, sejunctio. Բաժանումն, զատումն. ի բաց որոշումն.


Որոշտամ, ացի

vn.

cf. Յօրանջեմ.

· Calfa


Որոշտեմ, եցի

va.

to destroy, to do away with.

· Calfa

NBHL (2)

Չարաչար որոշել, քակել, եղծանել. ի բաց մերժել.

Սամոստացին պօղոս զառողջ կանոնսն որոշտեաց. (Եւս. քր. ՟Բ։)


Որոջ, աց

s.

lamb.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «գառնուկ» ՍԳր. Եփր. Ծն. էջ 18, 93. վկ. արև. Նխ. ծն. որից որոջակ Եփր. թգ. 396. Ոսկ. սղ. Կիւրղ. թգ. որոջիկ Ոսկ. ապաշխ. Բրս. ապաշխ. գրուած է նաև օրւջ Բրս. սղ. (ստէպ), արոջ Սոկր. 786։

ՆՀԲ «իբր որոճող»։ Հիւնք. որդի բա-ռից։ Patrubány SA 2, 212 յն. πόρις, πὄρτις «հորթ», հբգ. farro «ցուլ», սանս. orthuka «ձագ» ևն բառերի հետ, ռռռն» սակայն հյ. համապատասխանն է որթ= որդի։ Scheftelovitz BВ 28, 298 հսլ. prazu «խոյ», ռուս. порозъ «ցուլ» ևն բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 24 իբր բնիկ հայ կցում է լիթ. êras, erytis, érukas, erytukas, լեթթ. jers, հպրուս. eristian «գառնուկ», լտ. ariēs «խոյ», յն. ἔ́ριφος «ուլ», հիռլ. heirp «այծ» բառերին, ջ համարելով մասնիկ. հյ. որոջ<*երո-ջ։ Նոյն մեկնութիւնը կըրև-նում են Walde 60, Boisacq 281, Pe, tersson KZ 47, 258, Pokorny 1, 136 (հնխ. er-արմատի տակ)։

NBHL (5)

Եօթն որոջ ոչխարաց։ Էգ յօդեաց որոջ, կամ ալոճ մի յայծեաց։ Որոջ մի փոքր։ Զենին զորոջսն։ Որոջք երկերիւր։ Իբրեւ որոջ առաջի կտրչի անմռունչ կայ։ Մաննայ ըստ խոյիցն եւ ըստ որոջացն.եւ այլն։

Հաստատէ եօթն որոջօքն ի՛ւր գոլ զջրհորն. (Նախ. ծն.։)

Եւ որոջք անարատք ընծայեալք աստուծոյ. (Շար.։)

Զխոյս եւ զմաքիս առ ոտս կոխէր, եւ զորոջսն թունաւոր ճիրանամբքն պատառէր. (Եփր. վկ. արեւ.։)

(իբր որոճօղ) ἁμνός agnus ἁμνίς, ἁμνάς agna. Ծնունդ ոչխարի. գառն. ամիկ. գառ.


Որոջակ

cf. Որոջիկ.

· Calfa

NBHL (4)

ՈՐՈՋԱԿ ՈՐՈՋԻԿ. Որոջ փոքր կամ սիրուն. գառնուկ.

Չորս ընդ միոյ տացէ, որ սպան զորոջակն։ Որոջակն՝ զոր ունէր աղքատն, կինն էր. (Եփր. թագ.։ Ոսկ. սղ. ՟Ծ։)

Առ զմի որոջակ աղքատին. (Կիւրղ. թագ.։)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որոջիկ

s.

lambkin.

· Calfa

NBHL (4)

ՈՐՈՋԱԿ ՈՐՈՋԻԿ. Որոջ փոքր կամ սիրուն. գառնուկ.

Չորս ընդ միոյ տացէ, որ սպան զորոջակն։ Որոջակն՝ զոր ունէր աղքատն, կինն էր. (Եփր. թագ.։ Ոսկ. սղ. ՟Ծ։)

Առ զմի որոջակ աղքատին. (Կիւրղ. թագ.։)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որովայն, ից

s.

belly, paunch;
womb, uterus, matrix;
պտուղ —ի, fruit of the womb, child;
հերձումն —ի, gastrotomy;
կարան —ի, gastroraphy;
կերակուր —ի, belly-timber;
յագուրդ —ի, bellyful;
ծառայ —ի, gastrolater, fond of one's belly, dainty;
կաղ յ—է մօր իւրոյ, born-lame, lame from the womb;
խճողել զ—, to cram or stuff one's belly or guts, to glut oneself;
գնալ ի վերայ —ի, to go upon its belly, to crawl along;
անկանել ի վերայ —ի, to fall down flat on the face;
աստուածացուցանել զ—ն, to make a god of the belly;
որոց աստուած —ն իւրեանց, whose God is their belly;
ցաւէ — իմ, my stomach aches.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «փոր» ՍԳը. որից որո-վայնակոչ Ես. ը. 19. որովայնապարար Ոսկ. ա. կոր. և յհ. ա. 42. որովայնամոլութիւն Ոսկ. ա. կոր. և յհ. ա. 44. որովայնախօս Փարպ. դժոխորովայն Նար. համորովայն «մէև մօր որդիք» ԱԲ. օձորովայն Պիտ.։

= Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս. նիկով՝ հնխ. qrop-արմատից. սրա հետ հմմտ. հոռ. hrêf, rēf «փոր, փոքրափոր, արգանդ», ֆրանք. ref «փոր», անգսք. hrif «փոր, փորոտիք, արգանդ, ստամոքս», միռլ. crī «մարմին», լտ. corpus «մարմին», յն. οραπίς «ստոծանի, սիրտ, հոգի», սանս. [hebrew word] krp «երևոյթ, գեղեցկութիւն», զնդ. [other alphabet] a kəhrpa (ուղ. kerefs) «կերպարանք, մար-մին», պհլ. [arabic word] ︎ kerp «մարմին, ձև, կերպ» (որից փոխառութեամբ հյ. կերպ. տե՛ս այս բառը)։ Սրանք ցոյց են տալիս հնխ. qrp-qrep-նախաձևերը. հայերէնը ներկայացնում է միջին ձայնդարձը՝ qrop-, ուր q նախա-ձայնը կորած է, իսկ բառասկզբի ր ստացել է իր յաւելուած ձայնաւորը, որ յաջորդ ո-ի պատճառով դարձել է այստեղ ո (Pokorny 1, 486, Walde 194, Ernout-Meillet 214 Boisacq 809)։

ՆՀԲ «որով այն, զի նովաւ կեայ եամ ծնանի կենդանին»։ Տէրվ. Նախալ. 106 կցում է սանս. ulva, լտ. volva, vulv4 հոմանիշներին։ Մառ ЗВО 5, 319 և Արաքս 1890 Ա. 112 զնդ. uduϑwarə «փոր» բառի հետ՝ իբր *որոհվայն։ Bug-ge, Btrg. 26 և KZ 32, 2 համեմատում է սանս. gárbhas, զնդ. garewa, յն. δελφύς, δολφός «փոր, արգանդ» բառերի հետ, -այն համարելով մասնիկ, իսկ վ դնելով bh-ից։ Նոյնը կրկնում է Johans-son BВ 18 (1892), 22։ Հիւնք. էջ 202 դնում է լտ. vigor բառից կորով, որից կորովի, որից գորով, որից անագորոյն և որովայն. իսկ էջ 348 որովայն դնում է արմատ, որից գորով, որից կորով։ Bartholomae IF 5, 228 մերժում է զնդ. uruϑware «փոր» բառի հետ համեմա-տութիւնը։ Patrubány SA 2, 277 և Բա. նաս. 1902, 151 հնխ. srp «սողալ» ար-մատից, հմմտ. սանս. sarpati, լտ. serpo ևն. հայ բառի հին նշանակութիւնն էր «սոռառող»։ Pedersen, Յուց. դեր. 37, 40 ով և այն մասնիկներով՝ որ<իւր ար-մատից, իբր «իւր անձն». արմատի հա-մար հմմտ. որ-եար, մասնիկների հա-մար էլ հմմտ. հոլ-ով, ուն-այն։ Նոյն, Հայ. դր. լեզ. 90 հսլ. atroba «փոր» բա-ռի հետ է կցում։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 22։ Karst, Յուշարձան 406 սումեր. murub «փոր». Persson IF 35, 211 յն. ὄρύα «աղիք». լտ. arvīna «ճարպ», հոմեր. ούρός «փոս», լիթ. urvas «խոռոչ, ծակ» ռա-ռերին ցեղակից։ Pokorny 1, 182 հնխ. oreu «աղիք» ձևի տակ յիշում է այս մեկնութիւնը, բայց առաւելութիւն է տալիս Lidén-ի մեկնութեան։ ՈՐՈՏ «ամպերի գոռգոռոցը» Զքր. կթ. ք. հց. Յայսմ. որից որոտալ ՍԳր. Ագաթ. ոտաձայն Եղիշ. որոտընդոստ Ագաթ. Եփր.

NBHL (6)

Ի վերայ լանջաց եւ որովայնի քոյ գնասցես։ Էին երկու որդիք յորովայնի նորա։ Անդստին յորովայնէ մօր իւրոյ։ Ի պտղոյ որովայնէ քումմէ նստուցից յաթոռ քո։ Որովայնք նոցա մի՛ լցցին։ Զիա՛րդ լնուցու որովայն նորա։ Զօրութիւն զպորտիւ որովայնի իւրոյ։ Որովայն նորա կրեսցէ զնենգութիւն։ Լուաւ ինձ յորովայնէ դժոխոց.եւ այլն։

Զոր կինն այն որոշեաց (զերանութիւնն), եւ ետ միում որովայնի, առ զնա տէրն մեր, եւ եդ ի վերայ ամենայն որովայնից. (Իգն.։)

Չարութեան յաճախութիւն՝ ծախելն զմարդիկ ի պէտս որովայնի. (Խոր. ՟Ա. 32։)

Որ ինչ միանգամ որովայնի է, եւ որք ընդ որովայնիւ հեշտ ցանկութիւնք. (Փիլ. լին.։)

Ծառայք որովայնի, եւ որոց ընդ որովայնիւ. (Ածաբ. աղք.։)

(իբր՝ Որով այն, զի նովաւ կեայ կամ ծնանի կենդանին) γαστήρ , κοιλία venter, uterus ὁσφύς lumbus. Միջավայր մարմնոյ կենդանեաց ի լանջաց մինչեւ ի զիստն՝ պատեալ կողիւք. փոր. եւ արգանդ. լայնաբար եւ Որկոր՝ ստամոքս. ընդունարան կերակրոյ ամենայն փորոտեօքն հանդերձ. փոր.


Որովայնագնաց

adj.

creeping, reptile.

· Calfa

NBHL (3)

Որ գնայ ի վերայ լանջաց եւ որովայնի՝ սողելով զեռալով.

Չորքոտանեացն հոյլք, եւ որովայնագնացացն գազանացն բազմազան ազգք. (Ոսկ. աւետ.։)

Որովայնագնաց գազանաց բազմազան ազգ. (Ոսկիփոր.։)


Որովայնազգեաց

adj.

what she carries in her womb.

· Calfa

NBHL (2)

Յորովայնի կրօղ կամ կրեալ.

Որ զփայլակն ի ներքս որովայնազգեաց կրես. (Եպիփ. կուս.։)


Որովայնաժետութիւն, ութեան

s.

gastronomy.

· Calfa

NBHL (2)

Ոչ գոյ ինչ վատթարագոյն քան զորովայնաժետութիւն, եւ ոչինչ քան զորկրամոլութիւն գարշագոյն. ((յն. մի բառ) Ոսկ. յհ. ՟Ա. 44։)

γαστριμαργία gula. Որկորաժետութիւն. որովայնամոլութիւն.


Որովայնաժէտ

s.

gastronomist, epicure.

· Calfa


Որովայնախօս, ի, աց

adj.

cf. Որովայնակոչ.

· Calfa

NBHL (2)

cf. Որովայնակոչ.

Որպէս զօձակոչսն եւ զորովայնախօսս. (Փարպ.։)


Որովայնածութիւն, ութեան

s.

flux, laxity, looseness, diarrhoea, scouring.

· Calfa

NBHL (2)

Իբր Որովայնալուծութիւն. լուծութիւն կամ լուծումն որովայնի. փորը քշելը, փորհարութիւն.

Անկաւ յորովայնածութեան ախտս. (Մխ. առակ. ՟Ծ՟Դ։)


Որովայնակոչ

adj.

ventriloquist;
Pythoness.

· Calfa

NBHL (2)

Որովայնախօս. վհուկ, կամ այս հարցուկ, որ ձայնէ յորովայնէ. որպէս դնի ի յն.

Խնդրեցէ՛ք զվհուկս եւ զգետնակոչս եւ զրախօսս, եւ զորովայնակոչս. (Ես. ՟Ը. 19։)


Definitions containing the research ո : 10000 results

Երեքքարեան

adj.

built or furnished with three stones.

· Calfa

NBHL (3)

Քակեաց եւ զտաճարն ... զհռչակաւոր զերեքքարեանն. (Խոր. ՟Գ. 33։)

Որդի դաւթեայ ... հարցէ ըզքեզ այդր ի ճակատ, երեքքարեան՝ առանձնաբեր». այսինքն հաւատով երեքսրբեան մի տէրութեան. (Շ. եդես.։)

τρίλιθος trigemmis, vel tribus lapidibus Ունօղ կամ ունելով զերիս քարինս պատուականս, կամ ողորկս.


Երեքօրեայ, էի, ից

adj. adv.

of three days;
the third day.

· Calfa

NBHL (12)

Երթիցուք երեքօրեայ ճանապարհ յանապատ. (Ել. ՟Ը. 27։)

Երեքօրեայ մի գնաց ճանապարհ երթիցուք. (Եփր. ել.։)

Լոյսն՝ որ յառաջ քան զարեգակն՝ երեքօրեայ ժամանակաւ, ոչ էր անփոփ եւ ժողով. (Եփր. ծն.։)

Վասն երեքօրեայ ապաշխարութեանն (նինուէացւոց) զսաստ հրամանաց իմոց դարձուցի. (Եփր. զղջ.։)

Երեքօրեայ յարութիւն. (Շար.։ Պտրգ. եւ այլն։)

Այս ջերմանս՝ որ երեքօրեայ ասեն։ Զօր ընդ մեջ ջերմն երեքօրեայ անուանեն. (Մխ. բժիշկ.։)

Եւ այն իսկ որ ի յօդոյ՝ միջօրեայ եւ երեքօրեայ գործեն ի ձեռն ջրոյ. (Պղատ. տիմ.։)

Երեքօրէիւ ... շրջապատեալ ճանապարհաւ. (Խոր. ՟Ա. 11։)

Վասն իշոցն երեքօրէից կորուսելոց». այսինքն յերից աւուրց հետէ, կամ ըստ յն. այս օր երրորդ. (՟Ա. Թագ. ՟Թ. 20։)

Որ թաղեցաւ յիսուս, յարեաւ երեքօրեայ ճշմարիտ։ Յունան երեքօրեայ ի պորտոյ ձկանն եկն ել ի վեր, եւ քրիստոս երեքօրեայ ո՞չ կարէր յառնել յերկրէ. (Կոչ. ՟Դ։)

τριήμερος, τριημερία triduum τριταῖος tertianus, triduanus Եռօրեայ. երից աւուրց. որ ինչ լինի յերից աւուրց միջոցի, կամ յերրորդ աւուր.

ԵՐԵՔՕՐԵԱՅ. մ. τὸ τριήμερον tertio vel tertia die Յերիր աւուր. երրորդ օրը.


Երեքօրիմ, եցայ

vn.

to stay, to remain or sojourn in a place three days.

· Calfa

NBHL (4)

Երեքօրեայ ժամանակս կալ մնալ ուրեք.

Երեքօրեսցիս, եւ խնդրեսցիս, եւ եկեսցես. (՟Ա. Թագ. ՟Ի. 19։ Իսկ Կիւրղ. թագ.) դրի երեքաւորեսցիս, փոխանակ գրելոյ՝ երեքաւրեսցիս. երեքկնել (զաւուրս), կամ երեքկնիլ (աւուրբք).

վասն որոյ եւ թէոդորետոս հանգոյն հյ. ասէ.

Զերիս աւուրս մնասցես»։


Երէկ, րեկի, յերեկէ, յերիկէ

s. adv. yesterday.

· Calfa

NBHL (8)

ՅԵՐԵԿՆ. ԵՐԻԿԻՆ. Նոյն ընդ վ.

Այն իսկ ասէր, որում երիկին վրէժխնդիր լեալ էր մովսեսի. (Կիւրղ. ել.։)

ԵՐԷԿ, երեկի կամ երէկի կամ երիկի, յերեկէ կամ յերիկէ, զերէկն. գ. Օրն յառաջեալ քան զայսօր. էրէկուան օրը.

Ոչ էք երթալոց զճանապարհ երէկին եւ եռանդի. (Յես. ՟Գ. 4։)

Ընդէ՞ր ոչ այսօր քան զերեկն եւ զեռանդն ցուցանի գործ յանձինս մեր լաւութեան. (Փարպ.։)

Նա երէկ եւ այսօր երեւեցաւ». իբր դեռ եւս, նորոգ. (Ոսկ.։)

Յերեկի աւուրն։ Զերեկի ուսեալն։ Զերեկի բանսն. (Կոչ.։ Մծբ.։ Սեբեր.) անխտիր լինի յատկացուցիչ, եւ ածական, որպէս Երիկեան. էրեկուան.

ԵՐԷԿ χθές, ἑχθές heri. իտ. hieri, jeri գրի եւ ԵՐԵԿ. Ի նախընթաց աւուր, որոյ երեկոյն էանց, (կամ էրէկ, այսինքն արդէն եկն) էրեկ.


Երէց, րիցու, րիցունք, րիցանց

adj. s.

elder, senior;
eldest brother;
priest;
երիցանց —, pontiff;
— գահ, the first or highest place.

· Calfa

NBHL (19)

Երէց՝ ծերունեաց է անուն ... Զքահանայս երէցս անուանեմք. (Լմբ. պտրգ.։)

Եղբայր նորա երէց։ Դուստր իմ երէց։ Զքոյր թեկեմինայ զերէց։ Երէցն կրտսերոյն ծառայեսցէ։ Անուն դստերն երիցու ոոզա։ Սկսեալ յերիցուէն՝ մինչեւ եկն կատարեաց ի կրտսերն։ Զքորսն քո զերիցունսն հանդերձ կրտսերօքն։ Եւ ասէ աբրամ ցծառայն իւր ցերէց տան իւրոյ.եւ այլն։

Ութերորդ դաւիթ, եւ յետ եօթն եղբարցն՝ որ երիցունք քան զնա էին. (Եւս. քր. ՟Ա։)

Երէց աւուրց ... տղայ աւուրց». այսինքն աւուրբք. (Եփր. համաբ.։)

Տէրն ի մեռանել անդ իւրում ետ զհօտս իւր հովուաց երիցուն պետրոսի. (Եփր. համաբ.։)

Ծառայից երէց։ Ծառայից երիցուն. (Եփր. աւետար.։)

ԵՐԷՑ. նմանութեամբ ասի եւ զայլոց իրաց.

Լինելն տուընջեան եւ գիշերոյ երէ՛ց է քան զկազմել լուսաւորաց. (Վեցօր. ՟Զ։)

Թուղթս յակոբայ երէ՛ց է քան զամենայն թուղթս. (Սարգ. յկ. ՟Ա. 14։)

Մի՛ երթար բազմիր դու յերէց գահու անդ. (Եփր. աւետար.։)

Եղիազար դամասկացի՝ երէց տանն աբրահամու. (Սարկ. քհ.) իբր հազարապետ տանն։ իտ. maggior domo

Մովսէս եւ ահարոն երիցունք նորա։ Երիցունք քո զգեցցին զարդարութիւն։ Երիցանց (կամ քահանայից) սորա զգեցուցից զփրկութիւն։ Ձեռնագրեցին նոցա ըստ եկեղեցեաց երիցունս։ Կոչեսցեն զերիցունս եկեղեցւոյ.եւ այլն։

Հանդերձ սուրմակաւ ոմամբ արծկէացի փառամոլ երիցու (կամ երիցաւ). (Խոր. ՟Գ. 63։)

Սուտ երիցամբքն։ Վասն երիցոյ (երիցու) միոյ. (Եղիշ.։)

Զգլուխ սրբոյ երիցոյն մուշէի, եւ զսուրբ երիցոյն արշենայ։ Խոստացեալ սուրմակայ երիցուն։ Ի նոյն ի պատուական երիցանց. (Փարպ.։)

Քահանայք ի քաղաքն լինին, եւ երիցունք ի գեօղս եւ յագարակս. եւ երկոքին մի են. (Մխ. դտ.։)

ԵՐԻՑԱՆՑ ԵՐԷՑ. որպէս Քահանայապետ.

πρέσβυς, πρεσβύτης, πρεσβύτερος, -τατος senes, senior եւ այլն. Յառաջագոյն ծնեալն կամ եղեալն. աւագ. մեծ. ծերագոյն. հնագոյն. գլխաւոր.

ԵՐԷՑ, երիցու, երիցունք. գ. Քահանայ. որ եւ ի յն. երէ՛ւս ասի, ἰερεύς ( սրբազան) եւ πρεσβύτης (որ եւ ծեր), ուստի եւ լտ. presbyter, sacerdos քահանայ, տէր պապա.


Երէցեղբայր

s.

a priest's brother.

· Calfa

NBHL (2)

Երիցու եղբայր. եղբայրն քահանայի.

Երէցեղբարք ընդ ժողովուրդս կամ ընդ զինուորս կայցեն։ Տգէտ երէցեղբարք ժողովուրդ մի՛ իշխեսցեն ունել. (Կանոն.։)


Երթանամ

vn.

cf. Երթամ.

· Calfa

NBHL (5)

Նոյն ընդ Երթամ.

Երթանաայցեմք անդր, ուր է նա. (Մծբ. ՟Զ։)

Զի՞նչ ասիցեմ ցհեթանոսսն՝ առ որս երթանայցեմ։ Երթանայցեմ զկնի դաւթի. (Եփր. ել. եւ Եփր. թագ. եւ Եփր. աւետար.։)

Եթէ երթանայցէ ոք օտարաշխարհիկ. (Եփր. աւետար.։)

Մի՛ գնասցես ընդ նոյն ճանապարհ, ընդ որ երթանայցես». ա՛յլ ձ. երթայցես. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Գ. 9։)


Երթեւեկեմ

vn.

"cf. Երթեւեկս առնեմ."

· Calfa

NBHL (5)

Ելին ի վերայ մեր՝ անդադար երթեւեկս առնելով. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Ի մեծի հրապարակին զերթեւեկս առեալ շրջէր։ Երթեւեկս առեալ ընդ խորանն. (Բուզ. ՟Դ. 14. 54։)

Լոյս ի վերուստ երթեւեկս առնէր ի վերայ նշխարացն. (Ճ. ՟Ա.։)

Խառնիխուռն օձտելով երթեւեկէր. (Եզնիկ.։)

Զերթեւեկիլն ընդ նմա յեգիպտոս եւ ի նազազարէթ եւ յամենայն տեղիս. (Յհ. գառն.։)


Երթեւեկիմ

vn.

cf. Երթեւեկեմ.

· Calfa

NBHL (5)

Ելին ի վերայ մեր՝ անդադար երթեւեկս առնելով. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Ի մեծի հրապարակին զերթեւեկս առեալ շրջէր։ Երթեւեկս առեալ ընդ խորանն. (Բուզ. ՟Դ. 14. 54։)

Լոյս ի վերուստ երթեւեկս առնէր ի վերայ նշխարացն. (Ճ. ՟Ա.։)

Խառնիխուռն օձտելով երթեւեկէր. (Եզնիկ.։)

Զերթեւեկիլն ընդ նմա յեգիպտոս եւ ի նազազարէթ եւ յամենայն տեղիս. (Յհ. գառն.։)


Երիզապատ

adj.

bound.

· Calfa

NBHL (4)

Բարակ կտաւով պատեալ.

Մի՛ փղոսկրեայ գահոյս, մի՛ երիզապատ բազրիս. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)

Գահոյք երիզապատք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Երիզապատ պնդեցի զգահոյս իմ». յն. երիզովք. (Առակ. ՟Ե. 16։)


Երիզապինդ

cf. Երիզապատ.

· Calfa

NBHL (6)

ԵՐԻԶԱՊԻՆԴ ԵՐԻԶԱՊՆԴԵԱԼ ԵՐԻԶԱՊՆԴԵԱՅ. Պնդեալ զսպեալ փաթութանօք երկայն եւ բարակ կտաւոյ.

Եւ ել մեռեալն ոտիւք կապելովք, եւ ձեռօքն երիզապնդօք. (Յհ. ՟Ժ՟Ա. 44.) յն. կապեալ գոլով յոտս եւ ի ձեռս երիզովք։ Զղազարոս երիզապնդեալ ոտիւք ձայնէ արտաքս. (Մամբր.։)

Ունելով զոտսն երիզապնդեալ կտաւօքն. (Ճ. ՟Ա.։)

Մերթ Պնդօղն փաթութանօք (կտաւ).

Խզեսցե՛ս ... զերիզապնդեայ մահազգեստս պարփակութիւն դժոխազնեայ կապանացս. (Նար. ՟Ծ՟Ը։)

Լուծանէ յերիզապնդէ զձեռսն. (Մամբր.) իմա՛ կամ յերիզապինդ կտաւոյ, կամ յերիզապնդութենէ կտաւոյ։


Երիթացեալ

adj.

cf. Երիթամածեալ.

· Calfa

NBHL (5)

Տեսանիցէք փոշոտեալ, երիթացեալ զերեսս։ Ետես ծիւրեալ, ծնկեալ, երիթացեալ, ծարաւեալ։ Աղտեղեալ եւ երիթացեալ եւ որ ջլալից։ Յաղբիս անկեալ եմք ... երիթացեալք խառուեալք։ Որպէս բոզքն գունատք եւ երիթացեալք. (Ոսկ. ես.։ Ոսկ. մտթ.։ Ոսկ. փիլիպ.։ Ոսկ. եբր.։)

Մարմնոյս իմոյ երիթացելոյ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Երիթացեալս եւ խռուեալս իբրեւ զստուեր շրջէաք. (Լաստ. յիշ.։)

Յակոբոս էր խռուացեալ եւ երիթացեալ գլխով եւ դիմօք. (Տօնակ.։)

(ի բառիցս Երէթ, եւ Երիթ. ծ. թ. էրըթըգ, եւ էրիմիզ ). Թուի Նրբացեալ նիհարութեամբ որպէս զերիթ. ծիւրեալ, հալեալ մաշեալ. վտտեալ. եւ Աղտեղեալ. սեւացեալ. αὑχμῶν arescens, squalidus μέλας nigrescens


Երիկեան

adj.

of yesterday;
— վարդապետ, ignorant doctor.

· Calfa

NBHL (6)

Զի՞նչ էր երիկեան պատմութիւնն. (Առ որս. ՟Դ։)

Յերիկեան եւ ի սերկեանս փութասցուք բացայայտութիւնս հրաշից. (Մամբր.։)

Յերիկեան աւուրն. (Զքր. կթ.։)

Յերեկեան տրամաբանութեան. (Մագ. ՟Կ՟Թ։)

Երիկեան վարդապետ, եւ առօրեայ իմաստասէր. (Ոսկիփոր.։)

χθεσινός, χθέσιος hesternus գրի եւ իբր ռմկ. Երեկեան. Որ ինչ հայի յերէկն, յերեկի օրն. էրէկուան.


Երիվարական, ի, աց

adj.

horse, of a horse, equestrian.

· Calfa

NBHL (3)

Աշխատեալ յերիվարական մրցմունս. (Նոննոս.։)

Զերիվարական խաղալիսն բացատրեսցուք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Այնպիսին կամ ի յերիվարականացն ոք, կամ ի մշակացն. (Պղատ. սոկր.։)


Երիվարաշատ

adj.

having many horses.

· Calfa

NBHL (2)

Որոյ շատ են երիվարք.

Եթէ ոք կառաւէտ երիվարաշատ առ հեզութեան նստիցի ի մտրկի իշոյ. (Սեբեր. ՟Ժ՟Գ։)


Երիվարեմ

va.

to ride;
to lead, to guide.

· Calfa

NBHL (3)

ներգործական բայ չէզոքական բայ ԵՐԻՎԱՐԵԼ. Որպէս Ձիավարել, եւ Կառավարել.

Որ ի վեր երիւարէ զքերովբէս». այսինքն նստի ի կառս քերովբէից. (Գեննանդ.։)

Երիւարս ազնիւս ստանան, եւ երիւարել ոչ գիտեն. (Ոսկիփոր.։)


Երիտասարդական, ի, աց

adj.

youthful, juvenile, young.

· Calfa

NBHL (5)

Սեպհական երիտասարդի եւ երիտասարդութեան, եւս եւ մանկութեան, եւ պատանեկութեան.

Երիտասարդական հասակ, կամ սէր, ցանկութիւն, եւ այլն. (՟Բ. Տիմ. ՟Բ. 22։ Դիոն.։ Վրք. հց. ՟Բ։)

Կորուսանեմ զերիտասարդական համարձակութիւնս եւ զեռացումն սրտիս. (Ոսկիփոր.։)

Մինչեւ յերեսուն թիւն, որով երիտասարդական ամքն չափի. (Լմբ. սղ.։)

Ի տիոց անտի երիտասարդականաց մինչ զմիջահասակ արբունս ժամանակի (երեսուն ամաց). (Կաղանկտ.։)


Երիտասարդանամ, ացայ

vn.

to be or become a young man, to make one's self look young again.

· Calfa

NBHL (3)

Հաստատեսցէ զնա երիտասարդացեալ ի մէջ մարդկան. (Յոբ. ՟Լ՟Գ. 25։)

Նմանութեամբ ասի.

Ծեր ոմն արդարեւ լեառն ի մէջ երիտասարդացեալ լերանց. (Խոր. ՟Ա. 11։)


Երիտասարդապէս

adv.

youthfully.

· Calfa

NBHL (2)

Թէեւ ծերագոյն էր, երիտասարդապէս յարդարեաց եւ մղեաց զճակատն. (Խոր. ՟Բ. 51։)

Երիտասարդապէս մրցիմ ընդ թշնամւոյն. (Լմբ. պտրգ.։)


Երիր

adj. s. adv. third;
three;
thirdly.

· Calfa

NBHL (8)

Զերիր մասն զօրուն. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը. 2։)

Յերիր աւուր յառնել. (Մրկ. ՟Ը. 31։)

Առաջինն արտաբերի ... երկի՛րն ... երի՛րն ... քառորդն, եւ այլն. (Երզն. քեր.։)

Առաջին, զի ... երիր ... երիր՝ ի բազում աւուրս զփորձ առնուլ կամի ազգին. (Փիլ. ել.։)

Նախ՝ վերծանութիւն ... երկիր՝ զրուցատրութիւն ... երիր՝ լեզուաց եւ հնագէտ պատմութեանց առ ձեռն բացատրութիւն. (Թր. քեր.։)

Նախ՝ յորմէ բանն. երկիր՝ առ որ բանն. երիր՝ յաղագս ոյր բանն. (Մագ. ՟Կ՟Բ։)

τρίτος tertius Երրորդ.

ԵՐԻՐ. մ. τὸ τριτόν, τρίτως tertio Երրորդ անգամ.


Երիցակին

s.

priest's wife;
priestess.

· Calfa

NBHL (1)

որ եւ Իրիցակին. ռմկ. իրիցկին. Կին երիցուն.


Երիցակից, կցի, կցաց

adj. s. companion of a senior or of a priest.

· Calfa

NBHL (3)

Զերիցունս այսուհետեւ աղաչեմ իբրեւ զերիցակից (կամ զերիցակիցս). (՟Ա. Պետ. ՟Ե. 1։)

Առաքելոցն պատուակիցք եղեն եւ աթոռակիցք. վասն զի երիցակիցս ասելով՝ զայն զեկուցանէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

συμπρεσβύτερος consenior, vel conpresbyter Կցորդ յաւագութեան, պաշտօնակից ի քահանայութեան.


Երիցանի, անւոյ

s. pl. the priests.

· Calfa

NBHL (2)

Երիցունիք, այսինքն Երիցունք. քահանայք. տէրտէրներ, վարդապետներ.

Թէ գիտէին երիցանիս զմահն, զոր պատրաստեալ է նոցա. (Փարպ.։)


Երիցապետ, աց

s.

archpriest.

· Calfa

NBHL (1)

ἁρχιερεύς archipresbyter Պետ երիցանց. աւագերէց. գլուխ քահանայից, փոխանորդ եպիսկոպոսի։ (Բուզ. ՟Դ. 7։ Ճ. ՟Ա.։ Արծր. ՟Բ. 3։ Ասող. ՟բ. 3։)


Երիցս

adv.

three times, trebly;
very, much;
— ատելի, very hateful, very odious;
— երանելի, very happy, thriee happy, blessed;
— անգամ, three times.

· Calfa

NBHL (13)

Փչեաց երիցս ի մանուկն։ Եհար արքայն երիցս։ Երիցս հարցես զասորիս։ Ասէ ցնա երիցս։ Զի ասաց ցնա երիցս.եւ այլն։

Երկիր եպագ նմա երիցս անգամ։ Այս երիցս անգամ՝ հարեր, կամ խաբեցեր, կամ գամ, կամ պատրաստեալ եմ գալ առ ձեզ։ Զայս երիցս անգամ երեւեցաւ յիսուս.եւ այլն։

Երիցս չորք հնգիցս՝ կատարէ զվաթսունն. (Փիլ. լին. ՟Ա. 91։)

ԵՐԻՑՍ. Ըստ յն. ոճոյ, իբր Կարի. յայժ. գեր. ե՛ւս ամենա՛. զոր օրինակ ասի.

Ո՛վ երիցս երանելւոյ, եւ երիցս բարեբաստիկ ոգւոյ, յորում աստուած ոչ անարգի համարեցաւ բնակել շրջել. (Փիլ. լին.։)

Զերիցս երանելեաց նախահարց առաքինութիւնս. (Պիտ.։)

Երիցս երանեալ սուրբ լուսաւորչին գրիգորի. (Յհ. կթ.։)

Եւտիքէս շունն այն՝ երիցս թշուառեան. (Գանձ.։)

Երիցս երանեան ծերունւոյն. (Մագ. կ։)

Երիցս թշուառական. (Արիստակ. նաւակատ.։)

Երիցս ատելի երրակ տէրութեանն. (Նար. ՟Ի՟Զ։)

ԵՐԻՑՍ եւ ԵՐԻՑՍ ԱՆԳԱՄ. τρίς ter τρίτον, τοῦτο τρίτον hac tertia vice Յերիս նուագս. մինչեւ ցերրորդն. (վրիպակաւ գրի եւ Երից, կամ Երիս) իրեք անգամ.

Կամ τρισσός triplex Առընթեր անուան՝ իբր մակբայ հարցմամբն եւ խոստովանութեամբն զերիցս ուրացութիւնն բժշկեաց. (Ածաբ. յայտն.։)


Ըռազիան

s. bot. fennel.

· Calfa

NBHL (1)

ԸՌԱԶԻԱՆ ԸՌԶԻԱՆ. Բառ ռմկ. ռազէնէ. որ է Սամիթ, եւ որ ինչ նման է նմա։ (Բժշկարան. եւ Վստկ.։)


Ըստանձնեմ, եցի

va.

to assume, to take, to put on, to put on one's back, to embrace, to undertake.

· Calfa

NBHL (8)

Ըստ անձին այսինքն ի վերայ անձին առնուլ. բարձեալ բերել. բառնալ յուսս. շալակել. որ եւ ասի՝ Ըստ անձին ունել. ուստի եւ Յանձն առնուլ. շալկել, վրան առնել, բեռնաւորիլ.

Ըստանձնել ծանրագոյն բեռն. (Ճ. ՟Ա.։)

Եթէ ոչ ունէի զբեռն աշխատութեան մահացու գործոց ըստանձնեալ։ Բարձեր որպէս համբերօղ՝ ըստանձնեալ իբր զպարտական՝ զփայտն վշտաց. (Նար. ՟Ծ՟Է. ՟Հ՟Է։)

Ի վերայ թեւոց իւրոց ըստանձնէ։ Ախոնդեանցն՝ որ յինքեան ըստանձնեալ բերէ զերկնի եւ զերկրի զօրութիւն։ Զհիւանդութիւնսն ըստանձնեալք՝ ապա ուրեմն զգօնանան առ բժիշկսն ընթանալ. եւ այլն. (Մագ.։)

Ըստանձնեալ ի վեր ունիցի. (Շ. ՟ա. յհ. ՟Ձ՟Դ։)

ԸՍՏԱՆՁՆԵԼ ի վերայ այլոյ. ԸՍՏԱՆՁՆԵՑՈՒՑԱՆԵԼ. Բեռնաւորել. բարձուցանել.

(Կամքն ի վերայ մարմնոյ) թեթեւութեամբ ըստանձնէ զլուծ ապաշխարութեան. (Լմբ. տնտես.։)

Ըստանձնեցուցեալ բառնան նմա. (Մագ. ՟Ժ՟Ը։)


Ըստգտանեմ, գտի

va.

to accuse, to blame, to reprove, to censure, to condemn, to reproach, to rebuke, to jeer, to reprimand, to impute.

· Calfa

NBHL (12)

Իմաստուն թուի անձին իւրում այր մեծատուն, եւ աղքատ հանճարեղ ըստգտանէ զնա. (Առակ. ՟Ի՟Ը. 11։)

Եթէ ըստգտանիցեն զմեզ սիրտք մեր։ Եթէ սիրտք մեր զմեզ ոչ ստգտանիցեն. (՟Ա. Յհ. ՟Գ. 20։)

Գո՛գ իբրեւ ստգտեալ իմն էր. (Գաղ. ՟Բ. 11։)

Երանեալ է այր, զոր ոչ ըստգիւտ անձն իւր. (Սիր. ՟Ժ՟Դ. 2։)

Որք ճշմարտութեամբ զյիշատակ յանցանացն ըստգտին. (Կլիմաք.։)

Զիւրեանց զանիրաւութիւնսն ըստգտցեն։ Մի՛ ոք ըստգտցէ զիմաստունն։ Այս ըստգտանելի՛ է. եւ այլն. (Փիլ.։)

Ի հռոմ կոյս մի եստեայ ըստգտեալ՝ զանձն սպան. (Եւս. քր. ՟Բ։)

Ո՛րքան բարիս գործէ ապաշաւն, եւ ըստգտանել զինքն. (Մխ. երեմ.։)

Ո՞վ ոք գտաւ ինքեան վնասակար, եւ ոչ ստգտաւ։ Ի մէջ բարեացն առաւելութեան ստգտեալ է եւ նա. (Նար. ՟Ի՟Թ. ՟Է։)

Տէրն ըստգտանէ զանմտութիւն նորա. (Իգն.։)

Անձամբ զանձինս ունելով ըստգտող. (Շ. ՟ա. յհ. ՟Ծ՟Ը.) (ուր վրիպակ է յաւելուածդ ստուգաբանութեան ի գրչէն. ըստգտանել՝ սուտ գտանել ճշգրտի. յայտ է թէ ոչ ուղիղ վերծանելով՝ սըտգտանել)։

καταγινώσκω (որ է ըստգիտել, ստորաճանաչել, կամ ընդդէմ ճանաչել) reprehendo, arguo, decerno adversus aliquem, condemno, accuso, incuso գրի նովին հնչմամբ եւ ՍՏԳՏԱՆԵԼ. Արատ եւ յանցանս գտանել՝ ի վերայ այլոց. ըմբըռնել ի յանցանս. մեղադիր լինել. պախարակել. յանդիմանել մտօք կամ բանիւ. մեղադրել, դատապարտել.


Ըստգտանք, նաց

cf. Ըստգիւտ.

· Calfa

NBHL (1)

Ջնջէ զհին ըստգտանսն խոշտանկանացն։ Պատճառս ըստգտանաց ի վերայ դնէ. (Փիլ.։)


Ըստերիւրեմ, եցի

va.

cf. Ստերիւրեմ.

· Calfa

NBHL (3)

ԸՍՏԵՐԻՒՐԵՄ որ եւ ՍՏԵՐԻՒՐԵԼ, նովին հնչմամբ. Խեղաթիւրել. խոտորեցուցանել յերիւրէ, այսինքն յարահետ ճանապարհէ. եւ կամ հանել արտաքոյ քան զյերիւրումն՝ այսինքն քան զբարեկարգութիւն.

Պոռնկութիւն ըստերիւրէ ի պէսպէս անարժան հրապոյրս. (Յճխ. ՟Ը։)

Որք ըստերիւրիք յԱստուածային կամաց. (Լմբ. իմ.։)


Ըստիմանիմ, եցայ

vn.

to shoe, to put on shoes, or boots.

· Calfa

NBHL (3)

Ունել. հի՛զան, ըստիմանի, զինի։ Ունելն նշանակէ զըստիմանելն, զինելն. (Արիստ. ստորոգ.։)

Մակ ունելոյս բաւական ասաց գոլ զըստիմանելն, զզինել. (Անյաղթ անդ։)

ὐποδέω subligo, calceo Ագանել զաման ոտից՝ զկօշիկ. տրեխաւորիլ. պատել զոտս եւ զսրունս. ... (լծ. եւ յն. իմա՛դիօն, ագանելիք, զգեստ. լտ. ըսդիվա՛լէ, կօշիկ, զանկապան. թ. եէմէնի, ագանելիք ոտից, եւ կապ գլխոյ).


Ըստմասնեայք

s. pl. individuals, particulars.

· Calfa

NBHL (2)

Ըստմասնեայքն եւ ըստիւրաքանչիւրքն ներհակք ի բազմութիւն միշտ բաժանեալ լինին։ Ըստմասամբք մու, եւ հասարակն՝ յոլովք։ Որոց հաւաքումն ոչ ի վերայ այլոյ ուրուք եղիցի ըստմասնեայցն. քանզի Սոկրատայ յատկագոյնքն ո՛չ եւ մակ այլոյ ուրուք լիցին ըստմասանցն։ Ի վերայ ամենեցունց ըստմասինցն մարդոյր. (Պորփ.։)

ԸՍՏՄԱՍՆԵԱՅՔ որ եւ ՄԱՍՆԱՅՔ, այց. οἰ κατὰ μερός particulares Ոյք ըստ մասին. այսինքն մասնաւորք. առանձնականք. անհատք.


Ըստնմանէք

s. pl. the following, successors, posterity.

· Calfa

NBHL (2)

ԸՍՏՆՄԱՆԷՔ. Որք յետ նորա ըստ օրինակի նորա. հետագայք. յաջորդք հետզհետէ կարգաւ.

Դաս ունի այբն նախկին գոլոյ, եւ ըստ նմանէքն եւ տեսակ զատելոյ յայլս զատուցեալ. (Մագ. քեր.։)


Թ (tho)

s.

the ninth letter of the alphabet and the fifth of the consonants;
nine, ninth.

· Calfa

NBHL (8)

Թոյ՛ն թագ, ասէ, արքունական ... մի՛ համարիր քեզ սեպհական. եւ այլն. (Շ. այբուբ.։)

Տառ բաղաձայն ի կարգէ իսպառ անձայնից. թաւ եւ ստուար քան զնմանաձայն տառս դ, տ. իբր դհ.

Դայն ի մէջ տիւնի եւ թոյի. զի քան զտիւնն թաւ է, եւ քան զթոյ՛ն լերկ. (Թր. քեր.։)

Լծորդ եւս է ընդ նոսա. զի ասի թակարթ եւ թակարդ. քաղիրթ, քաղիրդ. շողոքորթ, շողոքորդ. կաթսայ, կատսայ. ընդհանուր, ընթանուր կամ ընթհանուր. որպէս եւ Ընդ եւ Ենթ են նոյն՝ իբր ի ներքոյ։

Թ. Ի բառս ինչ պատահաբար լծորդ գտանի ընդ ծ, եւ ս. զոր օրինակ, թեքել, ծեքել. թիւր, ծուռ. թոյլ, ծոյլ. որպէս եւ ծուխն է թուխ գունով. եւ թուր, եւ սուր են նոյն։

Թ. Ի տառադարձութենէ դնի միշտ որպէս ճ յն. եւ լտ. th մն անունս Դաւիթ, ըստ այլոց (բաց ի վրաց), է Տաւիտ։

Թ. ՟Թ. Որպէս նշանակ թուոյ՝ է Ինն. իններորդ։

Անուն տառիս Թո, կամ Թոյ, յօդիւ լինի Թոն կամ Թոյ՛ն. զոր չէ՛ պարտ շփոթել ընդ բառս Թօն, Թոյն ըամ Թիւն.


Թագադիտակ

adj.

royal, regal, kingly;
crowned.

· Calfa

NBHL (1)

Որոյ դիտակն զարդարեալ է թագաւ. կամ արքայակերպ.


Թագադիր, դրաց

adj.

placing the crown on the kings head;
having the hereditary office of crowning the king at his coronation;
— լինել, to crown.

· Calfa

NBHL (3)

Դորոթէոս թագադիրն. (Հ=Յ. դեկտ. ՟Ի՟Ը.։ եւ Հ=Յ. մայ. ՟Լ.։)

Ասպետ՝ որ թագ դնէ արքայի ի թագաւորելն.

Տալով նմա իշխանութիւն ազգաւ թագադիր լինել Արշակունեաց։ Իշխել նմա թագ ի գլուխ դնել թագաւորին, եւ կոչիլ թագադիր, այլ եւ ասպետ. (Խոր. ՟Բ. 3. եւ 7։)


Թագազարդ

adj.

crowned, adorned with a crown.

· Calfa

NBHL (4)

Թագիւ զարդարեալ. պսակաւոր. թագաւոր.

Զի թագազարդ տեսանելոյ (զմիածինդ) ակնունէիր ի ծննդենէ. (Սկեւռ. աղ.։)

Եւ իբր Թագաւորական, արքունի.

Ի թագազարդ գահից, յիշխանական պատուոց. (Սկեւռ. լմբ.։)


Թագազարդեմ, եցի

vn.

to crown, to adorn with a crown.

· Calfa

NBHL (5)

Թագիւ զարդարել. թագաւոր կամ թագաւորակերպ առնել. պսակել.

Նստաւ ի վերայ առաքելոցն եւ թագազարդեաց զնոսա՝ ըստ Դաւթայ։ Զգերիսն թագազարդեալ. (Ճ. ՟Թ.։)

Զվկայիցն բոլոր պսակակապ թագազարդեալ դասս կոչէ ի նոր Սիոն. (Խոր. հռիփս.։)

Աբգար ունէր զՀայս եւ զասորիս թագազարդեալ ճոխութեամբ. (Միխ. աս.։)

Բովանդակ ծաղկաւետանայր երկիր, ի գագաթունս բերեալ պսակ՝ թագազարդեալք. (Մամբր.։)


Թագաժառանգ, ի

adj. s.

inheriting the crown;
heir to the throne.

· Calfa

NBHL (3)

Ժառանգ թագի եւ թագաւորութեան.

Գումարք թագաժառանգք կայսերաց։ Տոհմ Արշակունեաց՝ պսակահիւսից, թագաժառանգաց. (Նար. առաք. եւ Նար. մծբ.։)

Ստեփանոս էր ի թագաժառանգ տանէն յուդայի. (Տօնակ.։)


Թագակալ, աց

adj.

crowned, that has a crown, reigning, that holds a crown.

· Calfa

NBHL (7)

Ունօղ զթագ եւ զթագաւորութիւն. թագաւոր. թագուհի. արքայորդի. եւ Թագաւորական.

Յայս տաճարի փեսայ թագակալ, եւ արքայ արքայից Քրիստոս ի Յովաննէ վկայեցաւ. (Սարկ. քհ.։)

Որպէս դշխոյ ոմն թագակալ. (Նար. խչ.։)

Ոչ գոյր որդի թագակալ թագաւորութեանն. (Լաստ. ՟Բ։)

Թագակալքն հատան ի յուդայէ. (Վրդն. ծն.։)

Յաստուածապաշտ եւ թագակալ տոհմէ. (Ագաթ.։)

Դադարեաց թագակալ պերճութիւնս հայկական գրոհի. (Յհ. կթ.։)


Թագակապ

cf. Թագադիր.

· Calfa

NBHL (4)

ԹԱԳԱԿԱՊ. Որ ինչ ա՛նկ է թագի եւ թագաւորութեան. արքունի.

Որ թագ կապէ այլում. թագադիր.

Ի վերայ ենանոսի ասպետի թագակապի։ Զթագակապ ասպետութիւնն ոչ հանէ. (Խոր. ՟Բ. 23. եւ 13։)

Փոխանակ ոսկէհուռ թագակապ զարդու պսակացն։ Կացեալ չորս ամ ի թագակապ շքեղութեանն. (Արծր. ՟Գ. 7։ ՟Դ. 3։)


Թագակից, կցի, կցաց

adj.

that shares a crown;
that reigns jointly.

· Calfa

NBHL (5)

Թագաւորակից. գահակից. ի միասին թագաւորեալ.

Հանդերձ աթոռակցաւ մերով եւ թագակցաւ Վաղեսիւ կայսերաւ. (Խոր. ՟Գ. 19։)

Եղբօր իւրում եւ թագակցի՝ Արկադէոսի. (Վրք. ոսկ.։)

Թագակիցք եմք Քրիստոսի, եւ մեք զմեղսն թագաւորեցուցանեմք. (Ոսկ. հռ.։)

Թագակից լինին, կամ եղեալ՝ Քրիստոսի. (Նար. երգ.։ Լմբ. իմ.։)


Թագեմ, եցի

vn.

to make king, to crown.

· Calfa

NBHL (2)

Ռամկական ոճով, որպէս Թագ կապել ումեք. պսակել. թագաւորեցուցանել.

Սա թագեաց զլոդարիոս ինքնակալ։ Օրհնէ եւ թագէ։ Նահատակեալ թագեցան մարտիրոսութեան. (Մարթին.։)


Թագընկէց

adj.

that refuses a crown;
— առնել, to dethrone.

· Calfa

NBHL (3)

Որ ընկենու զթագն կամ զպսակն ի գլխոյ իւրմէ.

Թագընկէցք առաւել՝ քան թէ թագառուք լինելով. (Յհ. իմ. ատ.։)

Եւ թագընկէց զիս արարին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Թագչիմ, եայ

vn.

cf. Թաքչիմ.

· Calfa


Թազեմ, եցի

vn.

to run.

· Calfa

NBHL (2)

ռմկ. վազել. այսինքն Ընթանալ, արշաւել. պ. թազիտէն (ուստի թազի, թէզ, եւ այլն).

Տեսանէր ինձ մի, որ յոյժ թազելով ելանէր ի վեր. (Ճ. ՟Ա. ի Պօղոս անապ. որ ի Վրք. հց. ՟Ի՟Զ. դնի, թօսելով, կամ թաւսելով։)


Թաթահատ

adj.

mutilated, maimed, cut off.

· Calfa

NBHL (2)

Որոյ թաթքն հատեալ են. ծայրաքաղ. թաթիկները կամ տոտիկները կտրած.

Եօթանասուն թագաւորք թաթահատք ի ձեռաց եւ յոտից իւրեանց քաղէին հաց ի ներքոյ սեղանոյ նորա. (Եփր. եւ Եղիշ. դտ.։)


Թաթահերձ

adj.

eloven-footed, cloven-hoofed, fissiped.

· Calfa

NBHL (1)

διχηλοῦν, διχηλεύων ὀπλῆς diffisam habens ungulam Մակդիր չորքոտանեաց, որոց թաթքն յերկուս են հերձեալ ի բնէ. տոտիկը ճեղք, ոտքը ճղքած. որպէս արջառ, ոչխար, խոզ, եւ այլն. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 3. եւ 7։ Օր. ՟Ժ՟Դ. 6 = 8։) cf. ԿՃՂԱԿԱԲԱՇԽ։


Թաթաղեմ, եցի

va.

to fill to the brim, to load;
cf. Թաթաւեմ.

· Calfa

NBHL (1)

Դալար ոստիւք թաթաղեաց զկողս նորա. այսինքն արեամբ շաղախեաց. (Վրք. հց. ձ։)


Թաթիռ, թռոյ

cf. Թաթառ.

· Calfa

NBHL (2)

ԹԱԹԱՌ. Լաւ եւս՝ Թա՛թ առն, ըստ գրոց, ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 4։ կամ ԹԱԹԻՌ, թռոյ, ով. որ կարծի նշանակել զվայրիջեալ թաթաձեւ կնճիթ ամպոյ՝

ի բանն (Սարգսի. յկ. ՟Ժ՟Ա։) Ահա ամպ փոքրիկ ի վերայ ծովուն, եւ հանէ իբր թաթռով իմն ջուր ի ծովէն. (ռմկ. խօրթումով) բայց գուցէ գրելի էր Թաթով իմն, որ միաբանի ընդ պատմութեան գրոց։ Իսկ ռմկ. թաթաւ ՝ է Անձրեւ։