Entries' title containing ո : 10000 results

Ութդիմի

adj.

octohedrical.

· Calfa


Ութեակ

cf. Ութերեակ.

· Calfa

NBHL (6)

Այսպէս խորհրդածեալ քառասնեակս թիւ, ութ հնգեակս, եւ հինգ ութեակս։ Յութեակն արժանի լինին անճառ վայելչութեանցն (յարութեան մարմնոց). (Սիսիան.։)

Եօթն՝ կենցաղս չարչարանք է մեզ իւրաքանչիւր. (մինչեւ ժամանեսցուք յութեակն, որ է արքայութեանն հանգիստ. Տօնակ.։)

Խորհուրդքն ի նմա ութերեակք ... առ ութերեակն ճախրել զխորհուրդն առ քրիստոսի յարութեանն օր. (Յհ. իմ. եկեղ.։)

Յարութեանն հաղորդ լիցուք՝ փոխել յեօթներեկէն ի նոր ութերեակն. (Արշ.։)

Ութերեկին աւուր մեծին։ Ութերեակ աւուրքի։ Վասն ութերեկի աներեակ աւուրն. (Արիստակ. մկրտ.։ Կամրջ.։ Երզն. մտթ.։)

ՈՒԹԵԱԿ եւ ՈՒԹԵՐԵԱԿ. ὀ ὁκτώ, ὅγδοος, -ον, ὁγδοάς octo, octavus, -um;
numerus octonarius. Ութ եւ ութերորդ. ութ թիւըն.


Ութերեակ, եկաց

adj.

eight, octonary;
eighth;
the number eight;
eight days.

· Calfa

NBHL (6)

Այսպէս խորհրդածեալ քառասնեակս թիւ, ութ հնգեակս, եւ հինգ ութեակս։ Յութեակն արժանի լինին անճառ վայելչութեանցն (յարութեան մարմնոց). (Սիսիան.։)

Եօթն՝ կենցաղս չարչարանք է մեզ իւրաքանչիւր. (մինչեւ ժամանեսցուք յութեակն, որ է արքայութեանն հանգիստ. Տօնակ.։)

Խորհուրդքն ի նմա ութերեակք ... առ ութերեակն ճախրել զխորհուրդն առ քրիստոսի յարութեանն օր. (Յհ. իմ. եկեղ.։)

Յարութեանն հաղորդ լիցուք՝ փոխել յեօթներեկէն ի նոր ութերեակն. (Արշ.։)

Ութերեկին աւուր մեծին։ Ութերեակ աւուրքի։ Վասն ութերեկի աներեակ աւուրն. (Արիստակ. մկրտ.։ Կամրջ.։ Երզն. մտթ.։)

ՈՒԹԵԱԿ եւ ՈՒԹԵՐԵԱԿ. ὀ ὁκτώ, ὅγδοος, -ον, ὁγδοάς octo, octavus, -um;
numerus octonarius. Ութ եւ ութերորդ. ութ թիւըն.


Ութերորդ, աց

adj. adv. s. mus.

eighth;
eighthly;
octant;
— ձայն, octave.

· Calfa

NBHL (4)

ὅγδοος, -ον octavus, -um. Վերջինն ի կարգի ութ թուոց. լրումն ութից. ութերորդը.

Յաւուր ութերորդի։ Յամսեանն ութերորդի։ Ամսոյն ութերորդի.

Յամին ութերորդի.եւ այլն։

Վասն ութերորդաց ... ի վերայ ութերորդին». կա՛մ է ութազի նուագարան, կամ սաղմոս նուագելի ի տօնի ամսոյն ութերորդի. եւ այլն։


Ութերորդեմ, եցի

va.

to repeat eight times;
to pay or to take the eight.

· Calfa


Ութեւտասն

adj.

eighteen.

· Calfa


Ութեւտասնամեայ

adj.

eighteen years old.

· Calfa


Ութեքեան

adj.

all the eight.

· Calfa

NBHL (2)

ՈՒԹԵՔԵԱՆ կամ ՈՒԹԵՔԻՆ. Ութ ոգիք կամ իրք միանգամայն. ութնալ.

Զութեսին (կամ զութ) սարկաւագունս նորա. (Խոր. ՟Գ. 7։)


Ութթեւեան

adj.

eight-winged.

· Calfa

NBHL (2)

Որ ունի թեւս ութ.

Քերոբէս ութթեւեանս։ Սերովբէքն վեցթեւեանք, քերովբէքն ութթեւեանք. (Վրդն. ել.։ Մխ. դտ.։)


Ութիջեան

adj.

eight-columned;
—ն որոգինեայ, Ottapla.

· Calfa


Ութիցս

adv.

eight times.

· Calfa

NBHL (1)

Յայս խորհուրդ եւ մովսէս մոքրի պահովք ութիցս հինգ։ Մեռուցանելով ի նոսա ութիցս ըստ յարութեան խորհրդոյն զհինգ զգայութիւնս հինգ քառասուն. (Արշ.։)


Ութկանգնեայ

adj.

of eight cubits.

· Calfa

NBHL (2)

Որոյ չափն է ութ կանգնոց. ութ կանկուն.

Գիշերաղուէսք՝ հինգկանգնեայք, եւ այլք ութկանգնեայք. (Պտմ. աղեքս.։)


Ութոտուի

s. zool. octopus.

· Calfa


Ութուտասն, սին, սանց

adj.

eighteen.

· Calfa

NBHL (4)

Ամս ութուտասն։ Անկան ի բենիամինէ ութուտասն հազար արանց։ Ութեւտասն կանգուն բարձրութիւն սեանն։ Կամ նոքա ութուտասանքն, յորոց վերայ աշտարակն անկաւ.եւ այլն։

Մերթ իբր Ութուտասներորդ.

Այն ամ ութուտասն էր նաբուքոդոնոսորայ. (Երեմ. ՟Լ՟Բ. 1։)

ՈՒԹՈՒՏԱՍՆ կամ ՈՒԹԵՒՏԱՍՆ. ὁκτοκαίδεκα, δεκαοκτώ, δέκα καὶ ὁκτώ octodecim. Ութ թիւ ի վերայ տասին յաւելեալ. տասն եւ ութ. տասնըութ.


Ութուտասնամեայ

adj.

height years old;
height years since.

· Calfa

NBHL (2)

Որ է ութեւդասն ամաց. եւ Որինչ է յութուտասն ամաց հետէ.

Ութուտասնամեայ կապեալն ի սատանայէ. (Բենիկ.։)


Ութուտասներորդ, աց

adj.

eighteenth.

· Calfa

NBHL (3)

Յամի ութուտասներորդի յովսափատայ արքայի, եւ այլն, ստէպ։ (Միայն ՟Բ.)

Յութուտասաներորդի, կամ յութտասներորդ ամի»։

ὁκτωκαιδέκατος decimus octavus. Վերջինն ի կարգի ութուտասն թուոց. տասնըութերորդը.


Ութուտասնեքեան

cf. Ութուտասնեքին.

· Calfa


Ութուտասնեքին

s.

the whole eighteen.

· Calfa


Ութպատիկ

cf. Ութապատիկ.

· Calfa


Ութսիւնակ

s.

octostyle.

· Calfa


Ութսնամեայ

adj.

octogenary.

· Calfa

NBHL (1)

ՈՒԹՍՆԱՄԵԱՅ կամ ՈՒԹՍՈՒՆԱՄԵԱՅ. ὁγδοηκονταέτης octogenarius. Ութսուն ամաց (անձն, կամ ժամանակ)։ (Պիտառ.։)


Ութսնաւոր

adj.

containing eighty.

· Calfa


Ութսներորդ, աց

adj.

eightieth.

· Calfa

NBHL (2)

Յամին հարիւրերորդի ութսներորդի ութերորդի. (՟Բ. Մակ. ՟Ա. 10։)

ὁγδοηκοστός octogesimus. Վերջինն յութսուն թիւս.


Ութսուն, սնից

adj.

eighty.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (յետնաբար ունինք ութսնօք) «80» ՍԳր. որից ութսնամեայ կամ ութսունամեայ Պիտառ. ութսներորդ Բ. մկ. ա. 10. ութսունամեակ (նոր բառ)։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ok'tok'ontə ձևից (տե՛ս Bruomann Grdr.. II 489 4e5, 687). ցեղակիցներից հմմտ. սանս. açīti, զնդ. aštāiti-պհլ. haštāt. պրս. haštād, աֆղան, átiya, թոխար. oktañka, յն. ὄϰτώϰοντα ὄγδωϰοντα, ὄγδοήϰοντα, լտ. octoginta, հսլ osimi, լիթ. asztumos, գոթ. ahtau tehund, հբգ. ahtozo, գերմ. achtzig, անգլ. eighty բութսուն» ևն։ թանասուն, Մրղ. ութանացցուն.-Ասլ. Խրբ. Կր. Հմշ. Ալշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Վն. գործա-ձում են թրք. սէքսէն հոմանիշը. իսկ Տփ. վրացերէնի ազդեցութեամբ՝ քսանորդական դրութեամբ՝ չուրս-քսան։

NBHL (3)

Մովսէս էր ամաց ութսնից, եւ ահարոն էր ամաց ութսուն եւ երից։ Դադարեաց երկիրն ամս ութսուն։ Եղբարք նորա ութսուն։ Ութսուն ամ.եւ այլն։

Գրեթէ հեռի իսկ է ի ծովէ քաղաքն՝ ութսնօք ոմամբք ասպարիզօք. (Պղատ. օրին. ՟Դ։)

ὁγδοήκοντα, ὁγδώκοντα octoginta. Տասնաւորն ութ թուոց. ութիցս տասն. տասնիցս ութ.


Ութտերեւեան

adj.

octopetalous.

· Calfa


Ութօրեայ, րէից

adj.

of eight days.

· Calfa

NBHL (7)

Մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր. (Ծն. ՟Ժ՟Ե. 12։)

Ըստ նախահարցըն սուրբ ուխտին՝ թլփատեցար յութօրէին. (Յիսուս որդի.։)

Ութօրեայ երեւումն աշակերտացն (յետ յարութեան). (Զքր. կթ.։)

Ութօրեայ (այսինքն զաւուրս ութ) դեգերեալ առ դուրս խորանին վկայութեան. (Յհ. իմ. եկեղ.։)

Յութօրեայս յայտնութեանդ յութ եկեղեցիս իւրեանց երթալով՝ զնոցին տեղեացն եւ զկանոն կատարեն։ Եւ յամենայն իսկ ութօրեայսն խառնել պատշաճ վարկանիմ. (Յհ. իմ. ատ.։)

Յութօրէս, կամ զկնի ութօրէից յայտնութեան, զատկի, խաչի եւ այլն. (Տօնաց. Ճշ.։)

ՈՒԹՕՐԵԱՅ կամ ՈՒԹՕՐԷՔ. ὁκτώ ἠμερῶν octo dierum եւ ὅγδοον, -οα octavum, -a. Ունօղ զութ աւուրս հասակի, կամ զմիջոց ութ աւուրց. եղեալն ի մէջ կամ զկնի աւուրց ութից. եւ Միջոց ութ աւուրց. եւ Օր ութերորդ. ութ օրուան.


Ութօրէք, էից

s.

octave.

· Calfa

NBHL (7)

Մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր. (Ծն. ՟Ժ՟Ե. 12։)

Ըստ նախահարցըն սուրբ ուխտին՝ թլփատեցար յութօրէին. (Յիսուս որդի.։)

Ութօրեայ երեւումն աշակերտացն (յետ յարութեան). (Զքր. կթ.։)

Ութօրեայ (այսինքն զաւուրս ութ) դեգերեալ առ դուրս խորանին վկայութեան. (Յհ. իմ. եկեղ.։)

Յութօրեայս յայտնութեանդ յութ եկեղեցիս իւրեանց երթալով՝ զնոցին տեղեացն եւ զկանոն կատարեն։ Եւ յամենայն իսկ ութօրեայսն խառնել պատշաճ վարկանիմ. (Յհ. իմ. ատ.։)

Յութօրէս, կամ զկնի ութօրէից յայտնութեան, զատկի, խաչի եւ այլն. (Տօնաց. Ճշ.։)

ՈՒԹՕՐԵԱՅ կամ ՈՒԹՕՐԷՔ. ὁκτώ ἠμερῶν octo dierum եւ ὅγδοον, -οα octavum, -a. Ունօղ զութ աւուրս հասակի, կամ զմիջոց ութ աւուրց. եղեալն ի մէջ կամ զկնի աւուրց ութից. եւ Միջոց ութ աւուրց. եւ Օր ութերորդ. ութ օրուան.


Ուժ

cf. Ոյժ.

· Calfa

NBHL (2)

cf. ՈՅԺ, ուժոյ.

Ուժ առեալ ի սուրբ հոգւոյն՝ պարտէր զթագաւորն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ե.։)


Ուժաբանութիւն, ութեան

s.

dynamics.

· Calfa


Ուժաթափ

adj.

exhausted, drooping, faltering.

· Calfa


Ուժաչափ, ի

s.

dynamometer.

· Calfa


Ուժատու, աց

adj.

strengthening, fortifying, corroborating.

· Calfa

NBHL (2)

Ոյժ տուօղ. որ տայ զզօրութիւն.

Ո՛վ խաչ զօրաւոր, ուժատու, կենսատու. (Ճ. ՟Բ.։)


Ուժաւոր

cf. Ուժեղ.

· Calfa

NBHL (3)

Ի մէջ բազմակոյտ սկայիցն անհուն խօլաց ուժաւորաց. (Խոր. ՟Ա. 9։)

Երիս ձիս ուժաւորս. (Պտմ. աղեքս.։)

Հարկանեն եթերքն ուժաւորքն, եւ ի վեր բերեն ի խորոցն անդնդոց. (Պիտառ.։)


Ուժգին

adj. adv.

strong, great;
violent, impetuous, vehement;
—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

· Calfa

NBHL (14)

Հողմ մեծ ուժգին։ Մեծ եւ ուժգին աղաղակաւ։ Ուժգին գոչմամբ.եւ այլն։

Են իմ երկու զուարակք ուժգինք եւ չարք. (Ճ. ՟Ա.։)

Զկենդանի ուժգին մարմին (այսինքն մարմնով՝) սովորեցաք ասել վիթխարի. եւ այլք՝ անճոռնի, կէսք՝ անհեթեթ. (Վանակ. յոբ.։)

Մարտնչել ընդդէմ նոցա ուժգին զինու՝ որ ոչ յաղթահարի. (Եւս. պտմ.։)

Որ ի վաստակոցն ծնանի պտուղ, ոչ տայ թոյլ ուժգին լինել աշխատանացն։ Ուժգին տանջանս պատրաստեմք անձանց մերոց։ Այսու զնա ուժգին գործէր, եւ քաջալերէր վասն հաւատոցն։ Ուժգին ծառայիցն բազմութիւն. (Ոսկ. յհ.։)

Սաստիկ կազմութեամբ եւ ուժգին աղխիւք. (Փարպ.։)

Ուժգին ճառս հրատարակեալ լինի զհերակլեայ. (Նոննոս.։ Իսկ Թր. քեր. Ուժգին դնի իբր ածական բաղդատական։)

(Փողով) ազդեսցես ուժգին։ Զայրացեալ ուժգին։ Ի տեղւոջ միոջ ուժգին ամրացեալ. (Յես. ՟Զ. 8։ Նեեմ. ՟Դ. 1։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 18։)

Եթէ ոչ տաս, ուժգին առից. (՟Ա. Թագ. ՟Բ. 16։)

Եւ զայս առնէր առ ի ցուցանել, թէ նոցին սպանութիւնն ուժգին էր. (Ոսկ. գծ.։)

Ուժգին գանեաց զնոսա (բանիւք)։ Քարշել ուժգին ընդ քարաժեռ կոպճուտ տեղիս։ Որպէս եւ զիս եհար ուժգին. (Ոսկ.։ Փարպ.։ Շար.։)

Ի կողահերձ սայրասուր սլաքէ ուժգին բախմանէ։ Ուժգին լլկանօք։ Ուժգինս հնչեցեալ։ Ուժգինս ակնարկես։ Ուժգինս ընթանալ. (Նար.։)

ἱσχυρός, κραταιός fortis, robustus σφοδρός , σφοδρότερος vehemens, -ntior;
gravis, nimius πολύς multus συχνός, πυκνός creber, frequens. Ուր կայցէ ոյժ իմն պնդութեան, եւ առաւելութիւն յիմիք կարգի. զօրաւոր սաստիկ. յոյժ մեծ. շատ եւ բո՛ւռն. պնդագոյն. տոկուն. ամեհի. խիստ. պինտ, կտրուկ, ծանտր.

ՈՒԺԳԻՆ. ՈՒԺԳԻՆՍ մ. κραταιῶς, εὑτόνως, ἑπι πολύ, μάλα, σφοδρῶς fortiter, vehementer, intense, frequenter, valde, nimis. Յոյժ. սաստի՛կ. կարի՛. բռնի. քա՛ջ. մեծապէս. սաստկութեամբ. ուժով, եւ իժով, սաստկութենով, զօռով.


Ուժգնաբար

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (3)

Զսիրտն՝ որ աղբիւր է՝ շրջաբերեալ ուժգնաբար. (Պղատ. օրին.։)

Ուժգնաբար ներգործել։ Նետս ձգել կամ արձակել ուժգնաբար. (Նիւս. թէոդոր.։ Իսիւք.։ Վրք. հց.։)

Ուժգնաբար աստուած ի վերայ զյանդիմանութիւնն։ Լան մեծապէս, եւ կոծին ուժգնաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։ Ճ. ՟Գ.։)


Ուժգնագոյն

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (6)

Անձրեւ եթէ ուժգնագոյն իցէ։ Ուժգնագոյն բանիւք վարի, եւ այր աւազակաց կոչէ զնա։ Ուժգնագոյն ալիք, կամ գործ, անիրաւութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։ Ճ. ՟Գ.։ Պիտ.։)

Նաբուկոդրոսորոս, որ ուժգնագոյն էր քան զհերակղէս. (Եւս. քր. ՟Ա։ եւ Խոր. ՟Բ. 7։)

Ոչ եթէ վարկպարազի տարակուսանօք, այլ յոյժ ուժգնագունիւք եւ դժուարալուծիւք. (Անյաղթ պորփ.։)

Ուժգնագոյն գելուլ։ Ուժգնագոյնս պատուհասել։ Ուժգնագոյն բառնալ զբեռինս չարչարանաց։ Կակղագոյն կամ ուժգնագոյն. (Նիւս. կազմ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 28։ Իսիւք.։ Փիլ. բագն.։)

Ուժգնագոյն քան զայլ աւուրցն հարկանիջիք զփողսն. (Եղիշ. յես.։)

σφοδρότερος vehementior ἁλκιμότερος robustior. Կարի ուժգին. սաստիկ յոյժ.


Ուժգնակի

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (9)

Առանց խորհելոյ եւ կրթութեան մեթի ուժգնակ եւ ստէպ. (Բրս. հց.։)

Քանդել ուժգնակի։ Վերծանեսցուք զդամբանականն ուժգնակի։ Ուժգնակի արձակել ձայն։ Ուժգնակի հնչեալ լինին փողոցն ձայնք։ Ուժգնակի շնչէին։ Հողմն ուժգնակի շնչեցեալ. (Պրպմ.։ Թր. քեր.։ Մագ. ՟Ա.։ Յհ. իմ. ատ.։ Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)

Աստեղքն թօթափէին ուժգնակի. (Լմբ. յայտն.։)

Դրունք ուժգնակի կային աղխեալ. (Ոսկիփոր.։)

Ոչինչ այլ այսպէս ուժգնակի հիացումն զարմացման բերել. (Պիտ.։)

Անձրեւք ուժգնակիք։ Ուժգնակի գոռոզ բռնութեամբ։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց. (Նար. ՟Ծ՟Ե. ՟Ծ՟Ը. ՟Հ՟Թ։)

Հա՛ր ուժգնակի զդէմս չարին, որպէս եւ զիս եհար ուժգին. (Շար.։)

Ուժգնակի գոչմամբ մաղթիւք՝ զմեղս սպանողացն մաքրէր. (Շ. տաղ.։)

Դիոգինէս ի սեղանի ումեմն՝ յուժգնակի մատռուակել նմա, եւ նա ընկալեալ՝ վայթէր զգինին. (Պիտառ. (իբրու բռնադատելով, կամ ստէպ)։)


Ուժգնանամ, ացայ

vn.

to gather strength, to get strong, to grow stronger, to be strengthened;
to become prevalent, to predominate, to prevail over, to domineer.

· Calfa

NBHL (5)

Ճշմարտութեանն զօրութիւն ուժգնանայր. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Ըստ հաւասարութեան մեղացն աճեցման՝ եւ սասանումնն ուժգնանալ բնաւորեցաւ. (Բրս. սղ.։)

Ծով՝ որովայնամոլութեանն անյագութիւն, որոյ տղմովն ուժգնանայ գազանն. (Կլիմաք.։)

Բազում անգամ արք վատթարանան շնութեամբ, եւ կանայք ուժգնանան ողջախոհութեամբ։ Ի վերայ ծովու ուժգնանայ սրտմտութիւն քո։ Ուժգնանայ չարութիւն ամբարտաւանիցն. (Լմբ. առակ. եւ Լմբ. ամբակ. եւ այլն։)

κρατέω invalesco, dominor, obtineo ἑπιτείνομαι augeor եւ այլն. Զօրանալ. սաստկանալ. ոյժ առնուլ. տիրապետել, վերագոյն լինել.


Ուժգնապէս

adv.

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (4)

Ուժգնապէս զի նմանէ եդեալ որոգայթն խզեաց։ Այն ուժգնապէս գանէր զնոսա։ Զինքեանն իսկ գլուխ ծեծէր ուժգնապէս։ Իբրեւ զկարծր վէմ, որ ուժգնապէս զնորա զատամունսն բեկանէ. (Փիլ. սամփս.։ Ոսկ. յհ. ՟Բ. 12. եւ Ոսկ. համբ. եւ Ոսկ. ի չրչրնս.։)

Սովն եւս ի վերայ սաստկացեալ զօրանայր ուժգնապէս։ Ուժգնապէս մոլութեամբ պատէր զամրոցն. (Յհ. կթ.։)

Մի՛ ուժգնապէս վարեսցիս առ հողս։ Միապէս մատնէ կորստեան ե՛ւ զղջումնն ուժգնապէս, ե՛ւ մեղանչելն մոլեգնաբար. (Նար. ՟Ժ՟Է. եւ ՟Ժ։)

Ընդ ամենայն ախտս պատերազմիմք ուժգնապէս։ Ուժգնապէս ընդդէմ իւր եւ իւրոցն ախոյեանս յառնեն. (Կլիմաք.։)


Ուժգնապիրկ

adj.

bound tightly.

· Calfa

NBHL (1)

Զջիլս ուժգնապիրկս չարին խստութեան քեւ հատեալ՝ իսպառ պարուրեաց. (Նար. խչ.։)


Ուժգնասիրտ

adj.

dauntless, fearless, courageous, valiant, intrepid.

· Calfa

NBHL (2)

Քաջասիրտ. արի. անվեհեր. սիրտը ամուր, սրտոտ.

Իբրեւ քաջաբանի եւ ուժգնասրտի առն՝ համարձակախօսի (առաջի) այնքանւոյ թագաւորի. (Խոր. ՟Գ. 65։)


Ուժգնացուցանեմ, ուցի

va.

to corroborate, to strengthen, to fortify;
to give more intenseness, to augment, to increase;
to render violent, impetuous.

· Calfa

NBHL (5)

Յորժամ յարձակումն այնր՝ որ բարբառին, առ ձայնն ոլորեալ ուժգնացուսցէ զմասնն. (Նիւս. կազմ.։)

Երկիր պագցեն քեզ իշխանք. ուժգնացուցանէ եւ յերկարէ արուեստականագոյն բան։ Լե՛ր տէր եղբօր քում. ե՛ւս առաւել ուժգնացուցանէ՝ մերձենալով եւ ի վեր ելանելով առ սակաւ սակաւ. (Փիլ. լին.։)

Զէն ի պատերազմն ուժգնացուցանէ զսպառազինեալն նովաւ. (Լմբ. ժղ.։)

Պահք զզօրաւորս ուժգնացուցանեն (ըստ նոր ձ. ուժգնեցուցանեն), ըմբիշս կրթեն. (Բրս. պհ. ՟Ա։)

τονόω intendo, firmo ῤώννυω roboro. Զօրացուցանել. սաստկացուցանել. ամրացուցանել. ձկտել. ուժովցընել, սաստկացնել.


Ուժգնութիւն, ութեան

s.

vehemence, impetuosity, fury, violence, heat, ardour, intensity;
force, strength, energy, vigour;
efficacy, efficaciousness.

· Calfa

NBHL (9)

Ի նմանէ է զօրութիւն եւ ուժգնութիւն։ Զօրութիւն իմ, եւ ուժգնութիւն ձեռին իմոյ։ Ուժգնութիւն նոցա ոչ այնպէս. (Յոբ. ՟Ժ՟Բ. 16։ Օր. ՟Ը. 17։ Երեմ. ՟Ի՟Գ. 10։)

Ի զօրութիւնս եւ յուժգնութիւնս անդաստանի. (Երգ. ՟Բ. 7։)

Ուժգնութիւն բարենշան անդաստանիս՝ առաւելուլ զբեղնաւորութիւն հզօրապէս ուժով. (Պիտ.։)

Ի զօրութիւն ուժգնութեան փքան. (Փիլ. նխ. ՟բ.։)

Առ հակառակսն զօրութիւնս ուժգնութիւն ոչ միայն ունելով, այլեւ պարգեւելով. (Դիոն. եկեղ.։)

Յուժգնութենէ կենդանեացն կամ ի դժնէութենէ երկուցեալ։ Այր անուանելն՝ զուժգնութիւն ի չարագործելն ասէ։ Ահեկանացս կայից ուժգնութիւն տալով։ Յամառեալ կայր այնպիսի ուժգնութեամբն (կամ յայնպիսի ուժգնութեան). (Յհ. իմ. պաւլ.։ Վանակ. յոբ.։ Նար. ՟Ի։ Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Է եւ ուժգնութիւն ձայնի, եւ չափաւորութիւն բանի, եւ ժամանակի հանդիպութիւն ընտանի եւ օգտակար բարեպաշտիցն. (Բրս. հց.։)

Ուժգնութեամբ սգոյն ըմբռնեալք». յն. ուժգին սգով. (Բրս. յուդիտ.։)

ἱσχύς fortitudo, robur κράτος vis, potentia σφοδρότης vehementia δραστήριον efficacitas πόνος, εὑτονία intensio, tonus, tenor. Սաստկութիւն. ոյժ. զօրութիւն. ազդուութիւն. ձկտումն. եբր. օզ, կէպուրա, եւ այլն։


Ուժեղ, աց

adj.

strong, robust, vigorous;
valorous;
powerful.

· Calfa

NBHL (8)

Տէր հզօր եւ ուժեղ յամենեսեան, զորս միշտ արար եւ առնէ. (Ածաբ. պասք. ՟Բ։)

Այր եղեւ առաւել սրտեայ եւ ուժեղ։ Սրտեայ՝ անձնեայ՝ ուժեղ. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 40։)

Անձն ուժեղ (այսինքն հոգի զօրաւոր) տանի զբանս իմաստուծեան. (Կլիմաք.։)

Յամենայնի ուժեղ եմ այնու՝ որ զօրացոյցն զիս քրիստոս. (Գէ. ես.։)

Ազդեցուցիչ փող զուժեղն եւ զքաջամարտիկն յորդորէ յարիութիւն. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Առեալ ի գրաստուց իւրոց գրաստս տոկունս եւ ուժեղս. (Փարպ.։)

Դարձան ուժեղ զօրութեամբ, եւ մեծաւ յաղթութեամբ. (Արծր. ՟Ա. 5։)

δυνατός, εὑσθενής potens, robustus. Ուժաւոր. զօրաւոր. քաջ. կորովի. կարօղ. տոկուն. անպարտելի.


Ուժեղակ

cf. Ուժեղ.

· Calfa

NBHL (2)

Ուժեղ իմն. զօրաւոր. քաջ, եւ ուժգին.

Ուժեղակք ընդդէմ հակառակորդաց հինից գտան։ Բազում ուժեղակ մարդկամբք այսր անդր ձգձգեալք։ Ուժեղակ մրցութեամբ ցուցանէր ի ժամանակի հալածանացն. (Յհ. կթ.։)


Ուժեղանամ, ացայ

vn.

to fortify or strengthen oneself.

· Calfa

NBHL (1)

Վահան մամիկոնեան ուժեղանայր ընդդէմ պարսից։ Դառնայր փախստեայ, եւ դարձեալ ուժեղացեալ՝ դարձաւ ընդդէմ գուրգինի։ Ուժեղացեալ ղակիշն քաղաքային ի վերայ մուսէի զօրուն. (Արծր. ՟Բ. 2։ ՟Գ. 13. 15։)


Ուժեղութիւն, ութեան

s.

force, vigour, power.

· Calfa

NBHL (3)

Հոգին իմանի ըստ զօրութեան եւ ուժեղութեան եւ հարստութեան. (Փիլ. այլաբ.։)

Վասն ուժեղութեանն, եւ սրտեայ լինելոյն։ Ուժեղութեամբ եւ քաջութեամբ սրտիւ ընդդիմանալ։ Պակասին (ի քաղցելոց եւ ի ծարաւեաց) ուժեղութիւնքն. (Խոր. ՟Բ. 7։ Արծր. ՟Գ. 9։ Թէոդոր. մայրագ.։)

εὑτονία tenor, intensio ἱσχύς fortitudo եւ այլն. Զօրեղութիւն. կորովութիւն. ոյժ. զօրութիւն. ուժգնութիւն.


Ուժեմ, եցի

vn.

to have strength, to be able, to resist;
to oppose.

· Calfa

NBHL (4)

Եթէ զնա ի ձեռն կնոջն կարացի կործանել, թերեւս եւ ո՛չ սա կարասցէ ուժել՝ մարտնչելով ընդ սմա կնոջն։ Տեսանե՞ս, ո՛րչափ են վիշտք, ո՛րչափ ուժեն ախտք. (Իսիւք.։)

Եւ ոչ զմեքենայսն ձգել ի նպատակն ուժել ժպրհէր. (Լմբ. ստիպ.։)

Ոյժ եւ ժոյժ ունել. զօրել, կարել, բաւել, իշխել, տեւել, տոկալ. կրնալ, դիմանալ.

Եթէ չուժելով պահել զադամ՝ ի դրախտէն եհան պատճառանօքն, զիա՞րդ զենոք եմոյծ ի ձեռն հաւատոցն եւ անմահ պահեաց զնա. (Եփր. աւետար.։)


*Ուժով

cf. Ուժեղ.

· Calfa


Ուժովանամ, ացայ

vn.

to get strong.

· Calfa

NBHL (2)

Ուժեղանալ. ուժգնանալ. զօրանալ. ուժովնալ.

Ուժովացաւ կողմ արքայի. (Վրդն. պտմ.։)


Definitions containing the research ո : 10000 results

Թաքնապէս

adv.

cf. Թաքնաբար.

· Calfa

NBHL (1)

Զոր ի յՂուկասու աւետարանին գրեալ ... առանց գրոց խորհրդով թաքնապէս աւանդեցաւ նոցա ի Պօղոսէ. (Մաքս. ի դիոն.։)


Թաքչիմ, եայ

vn.

to hide, to be concealed, to lie hid, to abscond;
to disappear.

· Calfa

NBHL (5)

ԹԱՔՉԻՄ որ եւ ԹԱԳՉԻՄ, ԹԱԳՆՈՒՄ, ԹԱՔՆՈՒՄ. κρύπτομαι եւ այլն. occultor, abscondor Ծածկիլ. ղօղիլ. անյայտանալ. զանխլանալ. չգտանիլ. ծածկուիլ, պահուըտիլ, գոցուիլ.

Թաքեան յերեսաց տեառն։ Թաքիջի՛ք անդ զերիս աւուրս։ Գտան թաքուցեալք ի յայրի անդ։ Էր ընդ նմա թաքուցեալ ի տանն Աստուծոյ ամս վեց։ Մտանիցես շտեմարանէ ի շտեմարան թաքչել։ Թաքի՛ր առ ժամանակ մի, մինչեւ անցցէ բարկութիւն տեառն։ Ոչ ոք իցէ՝ որ թաքիցէ ի տապոյ նորա.եւ այլն։

Կորեաւ ժողովողն, թաքեաւ նաւահանգիստն. (Խոր. ՟Գ. 68։)

Անսովոր է ասելն.

Առ թագելոցն յանապատին. (Մխ. երեմ.։)


Թաքստեայք, տէից

s. pl. the fugitives.

· Calfa

NBHL (3)

ԹԱՔՍՏԵԱՅՔ ԹԱՔՍՏՈՅՔ. Թաքուցեալք. եւ ի պահեստի եդեալք. պահւըտածները. եւ պահծուները.

Գունդն հայոց հանդիպէին թագստէիցն, եւ սրոյ ճարակ արարեալ զնոսա, եւ այլն. (Մեսր. երէց.։)

Եւ էին թագստոյք ի տան նորա. (Վրք. հց. ձ։)


Թեզանատ, աց

s.

sleeveless cloak.

· Calfa

NBHL (2)

Որ ոչն ունի զթեզանիս, կամ զերկայնաթեւ հանդերձ. թեզնիքը կարճ.

Եւ թէ կարասցէ ժուժկալել խոշորութեան վարուցն, թեզանատ իլցի, եւ բոկոտն. (Մաշտ. սքեմ.։)


Թեզանիք, նեաց

s. pl. sleeves.

· Calfa

NBHL (5)

ռմկ. թեզնիկ. χειρής manica Երկայն թեւ զգեստու, իբրեւ բազպան.

Ունէր սա կողոբս առանց թեզանեաց. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Հանգոյն արուեստականացն (խաղալկաց) զթեզանիսն ընդ ձեռսն կարեալ պնդիցէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Իբր զծաղկեղէն զգեստուց հանդերձանս սրբաբեհեզն պատմուճանի ի գլուխ ծայրից լրութեան թեզանեաց շրջապարուրեաց. (Նար. խչ.։)

Պաշտօնեայք թեզանեօքն պատրաստ առ ի գործ ունին զձեռս. (Լմբ. պտրգ.։)


Թեթեւաբար

adv.

lightly, swiftly;
easily.

· Calfa

NBHL (3)

Բոկոտն թեթեւաբար ընթանայ. (Արշ.։)

Թեթեւաբար վերաբերութիւն. (Շ. հրեշտ.։)

Ի ծանրութեանց ազատեալ՝ թեթեւաբար կոչողին հետեւեցաւ. (Սկեւռ. լմբ.։)


Թեթեւաբեռն

adj.

of light weight, light, easy to carry.

· Calfa

NBHL (3)

Ազատ ի ծանրութենէ բեռին, թեթեւ բեռամբ. թեթեւ. դիւրին.

Թեթեւաբեռն մարմնով եւ մտօք սլացեալք. (Շար.։)

Թեթեւաբեռն զսակն արքունի արարեալ. (Յհ. կթ.։)


Թեթեւագին

adj.

cheap, low-priced.

· Calfa

NBHL (5)

Թեթեւ գնով. դիւրագին. աժան.

Զանուշահամ եւ զծանրագինն լաւ համարին նոքա քան զանհամն եւ թեթեւագինն. (Բրսղ. մրկ.։)

Անաւելորդ եւ թեթեւագին լինել (կօշկաց). (Բրս. հց. ՟Ա։)

Եւ որպէս Թեթեւագոյն. թեթեւ յոյժ.

Տումար անքնին, եւ ամպ թեթեւագին. (Շ. տաղ.։)


Թեթեւագնաց, ից

adj.

swift, nimble, light.

· Calfa

NBHL (2)

Ամպոց նմանեալ, թեթեւագնաց եղեալ. (Գանձ.։)

Ճանապարհորդ թեթեւագնաց (կամ սոսկ). (Վրք. հց. ՟Է։)


Թեթեւաթեւ

adj.

swift-winged, swift flying, active, nimble.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զարծուիս թեթեւաթեւս. (Ոսկ. յհ. ՟Ա. 22։)

Թեթեւաթռիչ է, եւ ոչ ծանրաբեռնեալ ի հոգոց. (Վրք. հց. ձ։)


Թեթեւաթռիչ

cf. Թեթեւաթեւ.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զարծուիս թեթեւաթեւս. (Ոսկ. յհ. ՟Ա. 22։)

Թեթեւաթռիչ է, եւ ոչ ծանրաբեռնեալ ի հոգոց. (Վրք. հց. ձ։)


Թեթեւակի

adv.

lightly, briskly;
slightly, hastily;
thoughtlessly.

· Calfa

NBHL (2)

Թեթեւակի ընդ խորս դիւանին (Եդեսիոյ) նաւեալ՝ անցաք ի սուրբ տեղիսն երկրպագել. (Խոր. ՟Գ. 62։)

Կարճագոյնս եւ թեթեւակի անցցուք ընդ իւրաքանչիւրս. (Միխ. աս.։)


Թեթեւամիտ

adj.

light-minded, lightheaded, hare-brained, giddy.

· Calfa

NBHL (3)

Թեթեւամիտ եւ մեղկախորհուրդ են կանայք. (Ոսկ. ես.) յն. թեթեւագոյն. κουφότερος.

Տկար մտօք, տխմար, փոփոխամիտ. խելքը թեթեւ, բամպակը նօսր.

Անխորհուրդ եւ թեթեւամիտ մարդոց, եւ մանաւանդ կանանց. (Փարպ.։)


Թեթեւամտիմ, եցայ

vn.

to be giddy, volatile, inconstant.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զփոշի թեթեւամտեալք սատանայական եւ կորստեան մեղօք. (Նար. յովէդ.։)


Թեթեւանամ, ացայ

vn. fig.

to be lightened, disburdened, exonerated;
to ease one's self, to relieve one's self.

· Calfa

NBHL (8)

κουφίζομαι, ἑλαφρίζομαι allevor, levior sum, aut velocior Ազատանալ ի ծանրութեանց. դիւրանալ. թօթափիլ. թեթեւնալ.

Թեթեւասցի կատարածն իմ ինձ ծանրացելոյս անօրէնութեամբ. (Նար. ձ։)

Պատերազմունք չարին թեթեւանան ի նմանէ. (Վրք. հց. ՟Բ։)

Թեթեւացի՛ր յընդունայն խորհրդոցդ. (Ճ. ՟Բ.։)

Մասունք մարմնոյ թեթեւացեալք (եւ) դիւրախաղացք լինին. (Փիլ. քհ. ՟Զ։)

ԹԵԹԵՒԱՆԱԼ. որպէս Թեթեւաթռիչ կամ երագընթաց.

Թեթեւացան հալածիչք մեր ի վերայ լերանց իբրեւ զարծուիս երկնից. (Ողբ. ՟Դ. 19։)

Թեթեւանալ ընդ առաջ տեառն յօդս։ Ի վերայ թեւոց հողմոց թեթեւասցին գնալով. (Արշ.։)


Թեթեւանդամ

adj.

light-limbed, nimble, agile, brisk, active, alert.

· Calfa

NBHL (2)

ῤαγδαῖος impetuosus Թեթեւ անդամօք, դիւրաշարժ մարմնով.

Ինձ թեթեւանդամ է եւ արագոտն, եւ արջ՝ ծանրանդամ. (Վեցօր. ՟Թ։)


Թեթեւանք

s. pl. levity;
inconstancy, volubility;
adulation.

· Calfa

NBHL (2)

Թեթեւութիւն բարուց. եւ Շոգմոգութիւն. քծնութիւն. խենեշութիւն. թեթեւսօլիկութիւն, խենդմշտըկիլը.

Զի՞նչ ի պիղծ խաղոյն ընկալար. քրքրանս եւ ցոփանս եւ թեթեւանս. եւ օգուտ եւ ոչինչ. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Թեթեւաշարժ

adj.

agile, lithesome, dexterous;
quick, swift.

· Calfa

NBHL (2)

Թեթեւաշարժ երագութիւն, կամ ընթացք. (Պիտ.։)

Յո՛րս թեթեւաշարժ եւ նախասպանք. (Փարպ.։)


Թեթեւընթաց

adj. adv.

light in the race, rapid, swiftly-rushing, wing-footed, light of foot, light-footed, nimble;
swiftly, rapidly.

· Calfa

NBHL (5)

Թեթեւ յընթացս. արագ, եւ առանց ծանրութեան.

Սլացեալ յարեւմտից յարեւելս թեթեւընթաց ամպով իմոյ կուսութեանս. (Խոր. հռիփս.։)

(Հրեշտակք) թեթեւընթացք, եւ քան զմիտս երագունք. (Յհ. գառն.։)

Թեթեւընթաց եւ ողո՛րկ բանիւն ունայնացեալ գնայ. (Արշ.։)

Զի թեթեւընթաց հասցէ ի բանակն հեբրայեցւոց. (Եփր. թագ.։)


Թեթեւիմ, եցայ

vn.

cf. Թեթեւանամ.

· Calfa

NBHL (3)

ԹԵԹԵՒԵԼ ԹԵԹԵՒԻԼ. Իբր Թեթեւացուցանել. եւ Թեթեւանալ.

Թեթեւել պարտ է զծանրութիւն. (Վրդն. ել.։)

Ի բաց ընկեցին զծանրատաղտուկ լուծն հեթանոսաց, թօթափեցան՝ թեթեւեցան, թեւակոխեցին՝ թռեան. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Թելադիր

adj.

that instigates, that advises;
— լինիմ, cf. Թելադրեմ.

· Calfa

NBHL (7)

(գուցէ Հիւսիչ թելոց բանից. կամ տեղեկացուցիչ, իբր տեղադիր. կամ լծ. յն. թէլիդի՛ր, θελητήρ մեղմիչ. ամոքիչ). Յուշարար. խրատտու. ազդ արարող. հրապուրիչ. յորդորիչ. խորհրդակից.

Բան նորա թելադիր բարգաւաճութեան ամենայն հասակի. (Նար. ՟Խ՟Ը։)

Ետես (Ստեփանոս) զտէրն՝ ունելով զպսակն, զի կայր թելադիր ընդ աջմէ նորա՝ յաղթել մահու. (Տօնակ.։)

Որպէս եւ մարգարէն լինէր թելադիր յառաջագոյն, եթէ մոռա՛ զժողովուրդ քո։ Չտամ հրաման, այլ խրատեմ եւ թելադիր լինիմ. (Ոսկ. մ. ՟Ա. 3. 10։)

Խորհրդակիցքն՝ անպատշաճ իրաց թելադիր լինէին. (Ոսկ. յհ. ՟Բ։)

Մի՛ դու նմա թելադիր լինիցիս. (Սեբեր. ՟Բ։)

Թելադիր մեզ եղեն աստուածային ճանապարհին. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)


Թելադրեմ, եցի

va.

to instigate, to prompt, to incite, to suggest, to inspire, to advise, to counsel, to dictate.

· Calfa

NBHL (8)

συμβουλεύω, παραινέω, ὐποτίθημι , θέλγω suggero, dicto, hortor, demulceo որ եւ ԹԵԼԱԴԻՐ ԼԻՆԵԼ. Յուշ առնել. խրատ տալ. յորդորել. ազդել. քաջալերել. ամոքել. հրապուրել. զեկուցանել. ի միտս արկանել. տուն տալ, միտքը բան ձգել, անկկաճը կամ բերանը դնել.

Սկիզբն արասցուք պատմել ձեզ, դիպողագոյն բանիւք զփոխանորդն թելադրել։ Առակեաց սակս մեծատանն թելադրեալ, թէ Մովսէսի ոչ լւիցեն. եւ այլն. (Ագաթ.։)

Զօգտակարսն՝ նմա վնասակարս թելադրեալ կարծեցուցանիցէ. (Եզնիկ.։)

Ըստ թելադրելոյն Պօղոսի։ Ազդեցմամբ այսու թելադրեալ, եւ այլն. (Նար. կ. եւ Նար. մծբ.։)

Թելադրել զբան խորհրդեան ձերոյ։ Թելադրեալ զօրասցի անձն քո. (Զքր. կթ.։)

Որքան ինչ միանգամ գրեցին, հոգին էր՝ որ թելադրէր ի շրթունս նոցա. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Զանձինս նոցա թելադրեալ՝ ասէ ցնոսա, ուրա՛խ լերուք։ Թելադրէր զանձն իւր, միայն աղօթից եւ ընթերցմանց Սուրբ Գրոց պարապելով. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)

Դոյզն ինչ բանիւք պատմութեանս թելադրել առի գիտութիւն լսողացդ. (Նանայ.։)


Թեղի, եղւոյ

s.

pitchtreee;
bdellium.

· Calfa

NBHL (2)

ԹԵՂԵԱՅ ԾԱՌ. ԹԵՂԻ. πτελέα bdellium, ulmus Անուն ծառոյ. որ եւ ՊՏՂԻ. ըստ ոմանց եւ ԿՆՁՆԻ. (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)


Թեղեայ ծառ

cf. Թեղի.

· Calfa

NBHL (2)

ԹԵՂԵԱՅ ԾԱՌ. ԹԵՂԻ. πτελέα bdellium, ulmus Անուն ծառոյ. որ եւ ՊՏՂԻ. ըստ ոմանց եւ ԿՆՁՆԻ. (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)


Թերաբաց

adj.

half open, half shut, a-jar, on the jar.

· Calfa

NBHL (2)

Կիսատ բացեալ. մասամբ իւիք կամ ըստ միոյ կողման երեւեալ.

Ի թերաբաց աստուածային փայլմանէն անշշունչ կային. (Ճշ.։)


Թերագրեմ, եցի

va.

to write imperfectly or erroneously, to wrest a book (from its proper sense).

· Calfa

NBHL (3)

παραχαράττω, -σσω perperam signo παραγράφω proscribo, rejicio Թերի եւ թիւր գրել. խարդախել, կամակորել զգիրս. եւ Ի բաց տարագրել.

Ոչ եթէ դուք պարագրեցէք զայդ, այլ թերագրեցէ՛ք. (Աթ. ՟Ը։)

Տէրն իբրեւ զհարկաւորս մեզ հրամայեաց, եւ դու որպէս անկարելի թերագրես. (Բրս. ընչեղ.։)


Թերալից

adj.

imperfect, defective, half formed, incomplete, unfinished.

· Calfa

NBHL (1)

Իսկ որ արդ եւս նորոգ ամուսնութիւնք ի միմեանս հասեալ թերալից ուրախութեամբ. (՟Գ. Մակ. ՟Դ. 5։)


Թերակատար

cf. Թերալից.

· Calfa

NBHL (6)

ἁτελής, ἁτέλεστος imperfectus, inconsummatus Թերի ի կատարմանէ. կիսակատար. անկատար. տհաս. պակասաւոր. կիսկատար.

Որդիք շնացելոց թերակատարք եղիցին։ Շառաւիղք թերակատարք. (Իմ. գ. 16։ ՟Դ. 5։)

Որմըզդն մինչչեւ ծնեալ էր, թերակատար էր. եւ զիա՞րդ թերակատարն զխորհուրդն հայրենի իմացաւ. (Եզնիկ.։)

Թերակատար յօժարութիւն, կամ կամք, կամ միտք, կամ պարծանք. (Բրս. հց.։ Իգն.։ Տօնակ.։)

Դեռ տխմար էր եւ թերակատար։ Յառաջ քան զխաչն, կամ առանց հոգւոյն ընդունելութեան՝ թերակատարք էին. (Ոսկ. մ. ՟Բ. 6։ Բրսղ. մրկ.։ Տօնակ.։)

Այսպէս հռչակեալ, թէ թերակատար ուսուցանեն առաքեալքն, եւ մեք մեծամեծս ինչ խորհուրդս ի ներքս բերեմք. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ի՟Գ։)


Թերածին

adj.

abortive.

· Calfa

NBHL (2)

Անկատար եւ պակասաւոր ի ծննդեան. որպէս վիժածն.

Զորս կարծէրն ի դուրս բերել եւ ծնանել, վիժածք եւ թերածինք եւ անցք են. (Փիլ. այլաբ.։)


Թերահաւատ, ից

adj.

whose belief is imperfect, distrustful, unbelieving, incredulous.

· Calfa

NBHL (5)

Մի՛ ոք ի թերահաւատից. (Պտրգ.։)

Ի կշտամբանս յանդիմանութեան թերահաւատիցն. (Նար. մծբ.։)

Առաջի թերահաւատիցն նշանս սուտ ցուցանեն. (Ճ. ՟Թ.։)

Թերահաւատ լինին բազումք. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Մարդկանս՝ որ թերահաւատ են ի մերոց օրինացս. (Եղիշ. ՟Բ։)


Թերահաւատամ, ացի

vn.

cf. Թերահաւատեմ.

· Calfa

NBHL (13)

ԹԵՐԱՀԱՒԱՏԱՄ ԹԵՐԱՀԱՒԱՏԵՄ ԹԵՐԱՀԱՒԱՏԻՄ. ἁπιστέω non credo, diffido Առ յետինս գրի առաւել՝ Թերեհաւատել. Թերահաւատ լինել. անհաւատանալ. չհաւատալ. եւ Դժուարիլ ի հաւատալ. յերկմիտս լինել. պակասիլ ի հաւատարմութենէ կամ ի միամտութենէ. չաւտալ, չուզել հաւտալ.

Վասն այնոցիկ՝ որ հաւատայինն, եւ թերահաւատային. (Սանահն.։)

Երեւի որոց ոչ թերահաւատտեն ի նմանէ. (Իմ. ՟Ա. 2։)

Ոչ թերահաւատեաց սիրտ նորա. (Իգն.։)

Յանդգնին ոմանք, թէ թերահաւատեաց. (Վրդն. ծն.։)

Ոչինչ թերահաւատէին յառաջին խրատու սուրբ վարդապետացն. (Եղիշ. ՟Բ։)

Մի՛ թերահաւատիր ի բանից այտի։ Մեռելոց յարութեանն մի՛ թերահաւատեսցիս։ Թերահաւատին գրոյն։ Մի՛ թերահաւատեսցուք մեք իրացս եղելոց. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Ես յորժամ զառաջինն լսէի, թերեհաւատէի. (Փիլ. լիւս.։)

Ոչ երբէք խտրութեամբ թերեհաւատեմք յիրերաց. (Լմբ. ատ.։)

Մի՛ թերեհաւատիր ի բանս (այսինքն ընդ բանս) սոցա։ Թերեհաւատեցեր ասէ ի դիցն. (ՃՃ.։)

Յաղագս գեհենին բազումք թերեհաւատին. (Մխ. երեմ.։)

Յն. ոճով, հյց. խնդ.

Խորհուրդ մեծ եւ սքանչելի ի մէջ մատուցանէր, զոր թերահաւատէին. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Թերամիտ

adj.

mistrustful, irresolute.

· Calfa

NBHL (1)

Զոր յաստուածային բնութիւնն վերաբերեն թերամիտքն։ Լծ. (ածաբ.։)


Թերամտեմ, եցի

vn.

to be mistrustful, irresolute, to doubt.

· Calfa


Թերավարժ, ից

adj.

unpractised, young, unexercised, new, unversed.

· Calfa

NBHL (4)

Ոյր թերի է վարժութիւնն. անվարժ. անկիրթ. դեռակիրթ. համբակ. անմուղ. տրմուղ.

Ո՞րքան տմարդութիւն էր թերավարժ աշակերտի առ ի յաստուածային խորհրդոյս ձեռնարկել քննութիւն. (Լմբ. պտրգ.։)

Իբրեւ ձի թերավարժ՝ խիստ բերանով. (Եւս. պտմ. ՟Գ. 23։)

Տրմուղ եւ ի թերավարժ ձիոյ (վերայ) հեծեալ էին երկոքին. (Բուզ. ՟Ե. 43։)


Թերատես

adj.

shortsighted;
obscure, not distinct.

· Calfa

NBHL (5)

Ոչ բարւոք տեսօղ՝ աչօք կամ մտօք.

Մի՛ թերատես լիցի վարձուցն հատուցման։ Զթերատեսն լինել նշանակէ ի գիրս, եւ զսուտն խօսել. (Սարգ. յկ. ՟Է. եւ ՟Ը։)

Կամ Ոչ բարւոք տեսեալ, անկատարապէս իմացեալ.

Պա՛րտ է զթարգմանութիւնն մերձ կարգել, զի մի՛ ինչ թերատես լիցի. (Իգն.։)

Զի մի՛ կարգ մտաց բանիս թերատես լիցի։ Զի ձեր ուրախութիւնդ մի՛ արդեօք թերատես ձեզ երեւեսցի. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)


Թերաքամ

adj. adv.

imperfect;
half opened;
half shut;
scarce, obscure, dark;
superficially, obscurely, darkly.

· Calfa

NBHL (6)

Թերի թողեալ. թերաբաց. անկատար. նուազ. էյրէթի. (իսկ քէմ, պրս. է պակաս).

Զի եւ ի ստուերէն զճշմարտութեան դուռն թերաքամս բանայցէ։ Թերաքամ եւ կիսաբաց եւեթ արար զլուսաւորութիւնն, կամ զպայծառութիւնն. (Ոսկ. եւ Երզն. մտթ.։ եւ Վանակ. յուրախացիրն.։)

Թերաքամ ստուեր։ Թերաքամ տեսլեամբ. (Երզն. մտթ.։)

Որ սակաւ մի թերաքամ ցուցեր (կամ թերաքամեցուցեր՝ ի Թաբոր) զփառս քո. (Մարաթ.։)

Թեւօքն պարածածկութիւ ի թնդմանէ առ նոսայն թերաքամ գիտնականութեամբն եղեալ. (Ոսկ. յհ. յիշատ.։)

Թերաքամ յայտնեցաւ. (Ոսկիփոր.։)


Թերաքամեալ

adj.

not well placed in the scabbard.

· Calfa

NBHL (2)

Թերաքամ եղեալ. ոչ քաջ անցուցեալ (սուրն ի պատեան). պակաս կամ թուլ խօթած.

Սուսեր ընդ մէջ ծպնեալ առ միջովն պատենիւք հանդերձ. եւ այն էր թերաքամեալ. (՟Բ. Թագ. ՟Ի. 8։ (յն. այլազգ։))


Թերըմպեալ

s.

remaining in a glass after drinking.

· Calfa

NBHL (2)

ԹԵՐԸՄՊԵԱԼ որ եւ ԹԵՐՈՒՄԲ. Կիսատ ըմպեալ. մնացուածն բաժակի. գաւթին տըկուքը.

Այլազգւոյ զթերըմպեալ գինի եւ ջուր մի՛ ըմպեսցեն. (Կանոն.։)


Թերխաշ

adj.

boiled soft;
— ձու, boiled egg.

· Calfa


Թերխօս

adj. mus.

stammering;
dissonant, discordant.

· Calfa

NBHL (2)

Անկատար ի խօսս, կամ ձայնիւ եւ հնչմամբ. աւրած ձանով.

Խօսիմք նուագարանքս քո, եւ արդ մի աղի պակասեաց. մի՛ եւ այլ թերասցի, եւ նրբաձայն եւ թերխօս համարեսցի. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Զղջանամ, ացայ

vn.

cf. Զղջամ.

· Calfa

NBHL (11)

κατανύσσω, -ττω, μεταμελέομαι , μετανοέω compungor, poenitet me, resipisco Ի զեղջ գալ. ցաւիլ ընդ գործն անցեալ, մանաւանդ ի վերայ մեղաց. ստրջանալ. ապաշաւել. փոխել զմիտս. աւաղել. զղջալ, ցաւիլ.

Յանկողինս ձեր զղջացարո՛ւք։ Ոչ գոյ մարդ, որ զղջանայ ի վերայ չարեաց իւրոց։ Ոչ զղջանամ, թէպէտեւ զղջացեալ էի։ Ո՛չ դարձցի, եւ ոչ զղջասցի տէր. զի ո՛չ եթէ իբրեւ զմարդ է ի զղջանալ։ Զղջացայց եւ ես ի վերայ չարեացն, զոր խորհեցայ առնել նոցա։ Զղջացայց եւ ես ի վերայ բարեացն, զոր խօսեցայ առնել նոցա։ Ետես Տէր, եւ զղջացաւ ի վերայ չարութեանն (վնասու)։ Զղջացաւ ըստ բազում ողորմութեան իւրում (իբր խղճել, խղճալ) եւ այլն։

Ընդ թմբրութիւն ոգւոց զղջասցուք. (Լմբ. ատ.։)

Եւ լուեալ զայս՝ զղջացան ի սիրտս իւրեանց. (Գծ. ՟Բ. 37։)

Մի՛ միայն ի մեղս մեր զղջասցուք, այլ եւ ի մեղս եղբարցն. (Սարգ. յուդ. ՟Գ։)

ԶՂՋԱՆԱԼ. հյց. խնդ. իբր Աւաղել, ողբալ. եւ այլն.

Զղջանայր զառաջին քակտումն ի նոցանէ. (Եղիշ. ՟Գ։)

Զղջանային զսնոտի ջանն իւրեանց. (Փարպ.։)

Ընդէ՞ր զպոռնկութիւնն զղջանաս եւ ապաշխարես, եւ զարբեցութիւնդ անփոյթ արարեալ արհամարհես. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Զղջացաւ զամուսնանալն. (Բուզ. ՟Գ. 8։ եւ ՃՃ.։)

Յեղափոխեալ յայնց բարուց՝ զղջանամք զտալն. (Սարգ. յկ. ՟Դ։)


Զղջասիրտ

adj.

tender, affeeted, plaintive, moaning.

· Calfa

NBHL (2)

Զղջացեալ սրտիւ. որ ունի զեղջ ի սրտի. զղջական.

Եղիցի զղջասիրտ եւ ողբական. (Վրք. հց. ՟Դ։)


Զմայլանամ, ացայ

vn.

cf. Զմայլիմ.

· Calfa

NBHL (1)

Չի՛ք անդ վաստակել, եւ ո՛չ յագել եւ ո՛չ զմայլանալ. (Ոսկ. եբր. ՟Զ։)


Զմայլիմ, եցայ

vn.

to be charmed, delighted;
to enjoy;
to take one's fill of, to glut one's self with, to be satiated, glutted, to be intoxicated, enraptured.

· Calfa

NBHL (10)

Վայելել առատապէս ի քաղցրութիւն ըմպելեաց. առնուլ զճաշակ լցուցիչ բաղձանաց. որ եւ նմանութեամբ ուտելեաց ԸՄԲՈՇԽՆԵԼ եւս ասի. ըստ յն. լիանալ, լնուլ ցյագուրդ. ἑμπίμπλημι impleor

Ըստ արօտի նոցա յագեցան եւ զմայլեցան, եւ մոռացան զիս. (Ովս. ՟Ժ՟Գ. 6։)

Ոչ կարացին զօրել ուժոյ զօրութեան անոյշ գինւոյ նորա. ծարաւեցան, արբին եւ զմայլեցան, եւ դարձեալ պասքեցան. (Ագաթ.։)

Նոքումբք կերակրովք զմայլել ամենայն շուայտութեամբ. (Սարկ. հանգ.։)

Ուսան զդպրութիւն ... եւ եղեւ նոցա այն կերակուր հոգեւոր ... զմայլեցան ի միտս եւ յոգիս իւրեանց. (Եղիշ. ՟Ը։)

Զմայլեալք ուրախութեամբ ի քէն կենդանարա՛ր բաժակ։ Որով արբեալ զմայլեցաք յուրախութիւն հոգեւոր։ Վէմն հաւատոյ զմայլեալ անմահական բաժակաւն այսօր բաշխէր ծարաւեաց. (Շար.։)

Ընկղմեալ, զմայլեալ, եւ իսպառ ծածկեալ յանճառութենէ առաւելութեան ... մեծիդ երախտեաց. (Նար. ՟Լ՟Ե։)

Զմայլին նոցա սատակմամբն. այսինքն զուարճանան, կամ յագին. (Ոսկիփոր.։)

Նմանութեամբ ասի, որպէս ռմկ. մայլիլ.

Զմայլեալ էր միտք ծերոյն ի տեսիլս Աստուածայինս. (Վրք. հց. ՟Գ։)


Զմբաղիմ, եցայ

vn.

to torment one's self, to toss about, to tumble and toss.

· Calfa

NBHL (4)

Տատամսիլ. խուճապիլ. ծփիլ ի հոգս. ցնորիլ.

Նա անկեալ դնի, եւ դու որպէս ի խաղու կաս. նա տանջի, եւ դու ընդ վայր զըմբաղիս. (Ոսկ. ննջ. յն. ցնորիս.)

Մեծատանցն զըմբաղելոցն՝ եւ ոչ անոյշքն թուին ախորժելիք. (Եփր. աղքատ.։)

Ընդ խաղ եւ ընդ կատակ եւ ընդ ամենայն իրք ուրախութիւն բերէ եւ զըմբաղի ... եւ ի յայն իրվիրն զըմբաղի, որ ցներքսէ ուրախութիւն բերէ. (Մխ. բժիշկ. (ու ռամկօրէն առնու որպէս զբաղիլ, զբօսնուլ)։)


Զմբրիմ, եցայ

vn.

to grow torpid, stiff, numb, to be benumbed, dulled;
to lose ones senses, to be stunned;
to feel giddy.

· Calfa

NBHL (6)

ԶՄԲՐԻՄ ԶՄՐԻՄ. Սաստիկ թմբրիլ. իսպառ թմրիլ. ընդարմանալ, յիմարիլ արբեցութեամբ. մոլեգնիլ. գինեհարութեամբ կծկիլ իբրեւ ամօթապարտ. թմրիլ, սըմքիլ, սըքիլ.

Ի գինարբուս առողջք ... յետ սակաւ մի՝ հարեալք եւ զըմբրեալք։ Իբրեւ զմանրագոր զանապակն ըմպելով՝ թմբրեալք եւ թրջեալք եւ զըմբրեալք. (Փիլ. տեսական.։)

Հայեա՛ց ի ծանականսն, որք ընդ միմեանս զըմբրին. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զըմրեսցի՛ն իշխանքն ... Երկիւղիւն զըմրին ի մարտնչելոյ. (Լմբ. էր ընդ եղբ. յորմէ եւ Գանձ.։)

Մեռաւ՝ ի ձիոյ զըմրեալ (առաթուր կոխմամբ), եւ կամ յիշոյ հարեալ. (Եփր. աւետար.։)

Զըմրեսցի՛ մակեդոն, եւ հոգեմարտքն ամենայն. իբր պապանձիլ. (Ի գիրս խոսր.։)


Զմէ՞

adv.

why ?

· Calfa

NBHL (3)

Ընդէ՞ր, կամ զմէ՞ ... կեցեալ գտանին։ Զմէ՞ դարձուցանես զերեսս քո ի մէնջ։ Զմէ՞ մոլորեցուցեր զմեզ։ Զմէ՞ հայեցար յարհարմահոտս. (՟Գ. Մակ. ՟Ե. 9։ Սղ. ՟Խ՟Գ. 24։ Ես. ՟Կ՟Գ. 17։ Ամբ. ՟Ա. 13։)

Զմէ՞ առաքիցի ի խաւարն արտաքին։ Զմէ՞ ոչ առնիցէ լաւագոյն քան զնորայն. (Եզնիկ.։)

ԶՄԷ՞. ἴνα τί;
quare? τίνος ἔνεκεν αἱτίας;
quam ob causam? Առ ի մէ՞ (իբր յորմէ՞ իմեմնէ շարժեալ). առ ի՞նչ. ընդէ՞ր. վասն է՞ր. զի՞ է զի. ինչէ՞ն, ինչո՞ւ.


Զմռնաբեր

adj.

producing myrrh.

· Calfa

NBHL (2)

ԶՄՌՆԱԲԵՐ կամ ԶՄՌԱԲԵՐ. Իբր Զմռսաբեր. որ բերէ զմուռս առատ.

Զմռնաբեր երկիր. ա՛յլ ձ. զմռաբեր. (Խոր. աշխարհ.։)


Զմռանամ, ացայ

vn.

to be perfumed with myrrh.

· Calfa

NBHL (1)

Զմուռս իբրեւ զմռացելոյ (ընծայեցին մոգքն). (Եփր. համաբ.։)


Զմռեմ, եցի

va.

cf. Զմռսեմ.

· Calfa

NBHL (2)

Զմռեցաւ դի նորա ... զի զմռեսցէ զքեզ ի տեւողութիւն ոչ ժամանակեան. (Եղիշ. թաղմ.։)

Զմարմինն զմռեցին, զի մի՛ հարցի ի տօթոյն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)