Entries' title containing պ : 4936 Results

Ոսկրապատ

adj.

shelled, shelly.

NBHL (2)

Ոսկերբ պատեալ. ոյր պատեանն է ոսկր.

Կրիայն անմիտ է, եւ ոսկրապատ անզօր. (Ոսկիփոր.։)


Ոսպն, պան

s. med.

lentile;
freckles.

Etymologies (4)

• , ն հլ. (-պան, -պամբ) «ոսպ ընդե-ղէնը» ՍԳր. Եփր. ծն. և պհ. «երեսի վրայ մի՞տեսակ պալար» Բժշ. որից ոսպնեալ Ծն իե. 34. Ոսկ. ա. տիմ. ժդ. ոսպնաթան Վրք. հց. Լմբ. իմ. ոսպնաչափ Մխ. ապար. ոսպ-նասպաս Վրդն. ծն. գրուած է նաև ոսբն, ոզբն։

• ՆՀԲ յիշում է յն. ὄοπρον կամ ὅσπριον «հասարակ անուն ընդոց, որպէս ոլոռն»։ Pictet, Origines ind. 1, 291 և KZ 5, 343 սրա հետ նաև ռուս. ocna «ծաղև-ախտ»։-Հիւնք. = ՆՀԲ։ Պատահաևան նմանութիւն ունին ասոր. [syriac word] 'esba «խոտ», արաբ. [arabic word] visb «խոտ, բոյս» [arabic word] 'ušb «դալար խոտ»։

• ԳՒՌ.-Մշ. ոսպ, Ալշ. Մկ. ւսպ, Ջղ. վոսպ, Կր. օսպ, Ախց. Երև. Ննխ. վօսպ, Խրբ. օսբ, Ակն. օսբ, վէսբ, Հճ. վոսբ, Վն. վոսփ, Ռ. վօսփ, Շմ. հօսպ, Ագլ. ուսպ, Ղրբ. վրէսպ, Սլմ. վուէսպ, Տփ. վուսպ, Սեբ. վէսբ, Մրղ. վըիսպ, Սվեդ. վըսբ՝, Տիգ. վըսբ, Ասլ. էօ՛սբ, է՝օս*, Զթ. իւսբ։ Նոր բառեր են ոսպախաշու, ոսպնապուր, ոսպնակ, ոսպուսոխ-

• ՓՈԽ.-Վրաց. ოხδი ոսպի, թուշ. ოხծ ոսպ «ոսպ»։

NBHL (8)

φακός lens, lenticula. գրի եւ ՈՍԲՆ, ՈԶԲՆ. Ընդեղէն շիկագոյն՝ մանր՝ բոլորշի տափարակ՝ երկուստեք կորնթարդ. ոսպ.

Ոլոռն եւ ոսպն։ Վիճակ անդի լի ոսպամբ։ Ոսպն եւ ոլոռն. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 28։ ՟Ի՟Գ. 11։ Եզեկ. ՟Դ. 9։)

Հացն նորա էր ոսպն եւ գարի։ Ոսպն բռամբ առեալ էարկ յեփ։ Ի վերայ սակաւ ոսպան. (Վրք. հց. ՟Ե։)

Երեք մանկունք սակաւ ինչ ոսպամբ շատացան. (Եփր. պհ. կամ Մանդ. ՟Գ։)

Առեալ էր նորա զփորձ նորա եփեալ ոսպամբ պնակաւն. (Եփր. ծն.։)

Մի՛ վաճառեսցես ընդ ոսպան զշնորհսն։ Եսաւ ոսպամբ զանդրանկութիւնն կորոյս. (Մագ. ՟Ծ՟Զ։ Զքր. ծործոր.։)

Փակին՝ ոսպն. (ըստ յն. ֆագօ՛ս, ֆագի՛ )։ Անջորան, ոսպան (կամ ոսբան) տերեւ. (Գաղիան.։)

ՈՍՊՆ. որպէս Ոսպնաձեւ պալար երեսաց։ Բժշկարան.։ φακός lentigo.


Ոսպնաթան, ի

s.

lentile-soup.

NBHL (3)

գրի եւ ՈՍՊՆԹԱՆ, ՈՍԲՆԱԹԱՆ, ՈԶԲՆԱԹԱՆ. Թան ոսպնեայ. ոսպնասպաս. շիկաթան. ոսպէ ապուր.

Արասցե՛ս մեզ ոսբնաթան։ Արա՛ մեզ սակաւ մի ոսպնաթան։ Եփեցի ինձ սակաւիկ մի ոսպնաթան. (Վրք. հց. ձ։)

Յետ սեպհականելոյ յեսաւայ ոսպնաթանովն զանդրանկութիւնն. (Լմբ. իմ.։)


Ոսպնաձեւ

adj.

lentile-shaped, lenticular;
—, —ապակի, lens, lenticular glass;
— անգոյն, achromatic lens;
— սանդղատեսակ, Fresnel lens.


Ոսպնաչափ

adj.

as large as a lentile.

NBHL (2)

Որ է քանակաւ ի չափ ոսպան միոյ.

Ետ աշակերտացն ո՛չ որպէս զոսպնաչափ, որ ոչ ասի հաց, այլ փշրանս (այս ինքն երեւելի մասամբ պատառ). (Մխ. ապար.։)


Ոսպնեայ

adj.

lentile, of lentiles, made or prepared with lentiles;
cf. Թան;
cf. Շիկաթան;
—ք, lentiles;
pulse.

NBHL (5)

Կազմեալն յոսպանէ. կամ ըստ յն. եփոյ ոսպան.

Ետ եսաւայ հաց, եւ թան ոսպնեայ. (Ծն. ՟Ի՟Ե. 34։)

Կէսք լոկ զթանիկն ոսպնեայ (կամ ոսբնեայ) երիցս միայն խմեալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եւ որ եւս տկարագոյնք իցեն, բանջարիկ եւս խառնեն, եւ գեղահունդս, եւ ոսպնեայս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ.) (յն. օ՛սբռիօն, կամ օ՛սբռօն, որ է հասարակ անուն ընդոց, որպէս ոլոռն։)

Հաց նորա էր ոսբնէ եւ գարէ. (Վրք. հց. ՟Ե. հին ձ. եւ տպ. (իսկ նոր ձ. ոսբն եւ դարի)։)


Ոտնալպիրծ

adj.

slippery.

NBHL (2)

Որ ինչ տայ լպրծիլ ոտից. գթեցուցիչ.

Գիշերայնոյն ոտնալպիրծ մթին արհաւրաց ձեռնկալութիւն ձիթոյ. (Նար. ՟Լ՟Գ։)


Ոտնակապ, աց

s.

fetters;
— ձիոց, horse-clog, shackle;
պնդել յ—ս, cf. Ոտնակապեմ.

NBHL (3)

ՈՏՆԱԿԱՊ ՈՏՆԱԿԱՊԱՆՔ. πέδη compes, pedica. որ եւ ՈՏՆԿԱՊ, ոյ. Կապ եւ կապանք ոտից. շղթայ ոտից.

Ոտնակապօք եւ շղթայիւք կապելոյ. եւ խզելոյ ի նմանէ զշղթայսն, եւ զոտնակապսն խորտակելոյ. (Մրկ. ՟Ե. 4։)

Ոտնակապանս երկաթիս, եւ շղթայս, եւ ձեռնակապանս. (Մագ. ՟Ի՟Զ։)


Ոտնակապեմ, եցի

va.

to shackle, to fetter;
to impede, to hinder, to stop, to clog.

NBHL (2)

Կապել զոտս. չթողուլ յառաջ խաղալ. կասեցուցանել.

Ոտնակապեաց առ յեսուաւ զարեգակն։ Յեսու ոտնակապեաց զարեգակն եւ զլուսին. (ՃՃ.։ Ճշ.։ Եփր. ՟ա. կոր.։ Տօնակ.։)


Ոտնկապ

cf. Ոտնակապ.

NBHL (1)

Մո՛յծ զոտն քո յոտնկապս նորա։ Ոտնկապ յոտս անմտաց խրացս. (Սիր. ՟Զ. 25։ ՟Ի՟Ա. 22։)


Որդեգրապէս

adv.

adoptively.

NBHL (1)

Որ ոչ ըստ հնոյ կտակին օրինադրի, այլ աւետարանաւն ընդ աստուծոյ որդեգրապէս միաւորի. (Յհ. իմ. եկեղ.։)


Որդեպետութիւն, ութեան

s.

uiarchy.

NBHL (2)

ὐιαρχία filii principatus. Որդիական պետութիւն. պատիւ որդւոց. (հակադրեալ հայրապետութեան կամ նահապետութեան)

Ամենայն հայրութիւն եւ որդիութիւն յարտաքս համբարձեցելոյն քան զամենայն հայրապետութիւն եւ որդէպետութիւն պարգեւի ե՛ւ մեզ ե՛ւ երկնայնոցն զօրութեանց (որպէս ի հայրութենէ հօր, եւ յորդիութենէ որդւոյն միածն). (Դիոն. ածայ.։)


Որդեպէս

adv.

filially.

NBHL (1)

Զանհայրն մանուկ՝ մայրդ որդեպէս գերագգուեցեր. (Նար. կուս.։)


Որդեսպան, աց

adj. s.

killing one's own child, child-murdering;
infanticide.

NBHL (6)

τεκνοφόνος, παιδοκτόνος filii sui interfector. Սպանօղ որդւոյ իւրոյ.

Վասն ա՞յդորիկ հայր արարեր, զի որդէսպան գործեսցես։ Մի՛ տեսցէ սառայի ակն զաբրահամ որդեսպան, եւ մի՛ զիսահակ հայրենի ձեռօք խողխողեալ. (Առ որս. ՟Դ։)

Ոչ միայն մարդեսպան, այլեւ որդեսպան, որ ե՛ւս դժնդակագոյն է. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)

Ողբասցուք զհօրն զվտանգն, զախտն որդէսպան. (Գանձ.։)

ՈՐԴԵՍՊԱՆՔ գ. Որդեսպանութիւն, որ եւ ՈՐԴԵԿՈՏՈՐՔ ասի.

Ոյք զդիսն իւրեանց տեսանէին՝ ի մարդասպանս եւ յորդեսպանս պատուեալս. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)


Որդեսպանք

s.

cf. Որդեսպանութիւն.


Որդեսպանութիւն, ութեան

s.

child-murder, infanticide.

NBHL (2)

παιδοκτονία puerorum mactatio. Սպանութիւն որդւոց. զոհելն զնոսա.

Զբարբարոսական ազինս՝ որդեսպանութիւն իբրեւ սուրբ գործ ընդունել. (Փիլ. իմաստն.։)


Որդնապարար

adj. fig.

breeding worms;
fattening oneself to feed worms.

NBHL (2)

Որ պարարէ զինքն ի ճարակ որդանց գերեզմանի կամ դժոխոց.

Վասն աշխատելոցն հրամայեաց զհանգիստն, եւ ոչ որդնապարար մարմնասիրացն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Մտապահ լինիմ

vn.

to keep in mind, to remember;
to have spite against one, to be rancorous;
cf. Մտայոյզ.

NBHL (2)

ՄՏԱՊԱՀ ԼԻՆԵԼ. Պահել ի մտի զբան ինչ. եւ Մտայոյզ լինել. ոխս պահել.

Ընդ որ յոյժ մտապահ եղեալ նախարարն ընդ սպառնալիսն. (Ճ. ՟Ա.։)


Մրգապահ, աց

s.

gardener, watcher;
cottage.

NBHL (1)

Պարտիզպան՝ որ պահէ զմիրգս պարտիզին՝ նստելով ի խուղ մի, որ կոչի Տաղաւար կամ Հիւղ կամ Հովանի մրգապահաց. յն. մի բառ, ὁπωροφυλάκιν իբր մրգապահարան. custodia sive locus ubi custodiuntur fructus autumnales. Տե՛ս (Ես. ՟Ա. 8։ ՟Ի՟Դ. 20։ Միք. ՟Ա. 6։ ՟Գ. 12։ Սղ. ՟Հ՟Ը. 2։ Երեմ. ՟Ի՟Զ. 18։)


Յախճապակ, ի, աց

s.

cf. Յախճապակի.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «մոզայիկ, մանր քարերով բանուածք» Բրս. ընչեղ. Ածաբ. աղք. Ճառընտ. Պտմ. առ. լեհ. գրուած ախ։ ճապակ Շնորհ. տաղ. որից յախճապակեայ Ոսկ. մ. բ. 25. յախճապակապատ Փիլ. տես. յախճապակել Գնձ. Անան. եկեղ. նոր գրակա-նում յախճապակի նշանակում է «porcelai-ne»։

• ՀՀԲ ապակի բառից։ ՆՀԲ խիճ և ա-պակի բառերից, իսկ յա-դնում է իբր թրք. այագ և հյ. աք «ոտք», որ գըտ-նում է նաև յախնթոր, յաղթել և յատակ բառերի մէջ։

NBHL (8)

ՅԱԽՃԱՊԱԿ կամ ԱԽՃԱՊԱԿ. ψηπός, ψηφίς lapillus, calculus, scrupis. Խիճ ապակւոյ եւ ընտիր ընտիր քարանց ի յատակս կամ յորմս յեռեալ ի զարդ. որ եւ ՄԱՆՐԱԽԻՃ. մանրամասն. միւսիոն. լայնաբար՝ Ո՛ր եւ է յօրինուած ապակեղէն կամ կճեայ եւ ոսկեզօծ. խիճ, կիճ։

Յատակք յախճապակօք ծաղկեալ։ Որք զյախճապակսն դնեն կենդանագրացն. (Բրս. ընչեղ.։)

Ոմանք արտաքոյ յարկաց թշուառանայցեն. իսկ մեք բնակիցեմք ի տունս ոսկւով եւ արծաթով փայլեալս, եւ մանր յախճապակօք յեղեալս. (Ածաբ. աղք.։)

Կազմեցին զայրն (մանկանցն Եփեսոսի), եւ գեղեցկացուցին՝ յախճապակ արարեալ. (Ճ. ՟Ժ.։)

Երեւեալ ախճապակք քո բիւրեղ սառնագոյն. (Շ. տաղ եկեղ.։)

Եւ ստորակայ՝ ախճապակք, յարեալ (կամ յեռեալ) ի նա կճեայք. (Տաղ յհ. եղբ. հեթմոյ արքայի.։)

Զյատակս տանն յախճապակաւ կճոյ ծեփեաց. (Պտմ. առ լեհ.։)

Յախճապակ, կճեայատակ։)


Յախճապակի, կւոյ

s.

porcelain, china, china-ware.


Յախճապակեայ

adj.

china.

NBHL (3)

Յօրինեալ ի յախճապակէ.

Զյատակսն յախճապակեայ զարդարես. յն. լոկ՝ գեղեցկազարդես. (Ոսկ. մ. ՟Բ. 25։)

Զյօրինմունս երանգոցն, եւ կամ զյախճապակեայ հարթարդակն յատակացն. (Պիտ.։)


Յախճապակեմ, եցի

va.

to cover or ornament with porcelain;
—եալ յատակ, tessellated pavement;
—եալ յօրինուած, tessellation;
mosaic.

NBHL (4)

Յախճապակօք ընդելուզանել. մանրամասամբք քարանց յօրինել.

(Զեկեղեցի) լուսով քո լցեր, յախճապակեցեր, սեղան զքեզ եդեր. (Գանձ.։)

Կճեայարկ տաճարացն լուսափայլն ձեղուն, եւ յատակք յախճապակեալք. (Անան. եկեղ։)

Թողում ասել զոսկիազօծ ձեղուանց, եւ զյախճապակեալ յօրինուածոց. (Ի գիրս խոսր.։)


Յախրապէս

adv.

cf. Յախուռն.

NBHL (2)

Ո՛չ յախուրն ինչ անձկամ տեսանել զձեզ։ Այնպէս յախուր տանէ ի տուն որսալով. (Ոսկ. հռ. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

Մի՛ ոք զառաքելոյ բանս վարկպարազի յախրապէս պարծանս համարի. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Յակնթակապ

adj.

studded or set with hyacinths.

NBHL (2)

Յակինթ ակամբք կապեալ՝ յեռեալ՝ ընդելուզեալ.

Տայ Արգամայ պսակ յակնթակապ. (Խոր. ՟Բ. 44։)


Յաճախապաշտ

cf. Յաճախապաշտօն.

NBHL (2)

Ուր իցէ յաճախութիւն պաշտաման կամ զոհից.

Անուանեալ ըստ յաճախապաշտ պաշտաման տեղեացն յԱշտիշատ. (Ագաթ. (կամ գրելի էր ըստ վերնոյն՝ Յաճախաշատ)։)


Յաճախապաշտօն, տաման

adj.

where religious ceremonies frequently take place.


Յաճախապատում

adj. s.

narrating many things;
dogmatical;
Stromata.

NBHL (3)

որ եւ ՅԱՃԱԽԱԲԱՆ. Ուր իցեն յաճախ պատմութիւնք՝ այսինքն ճառք եւ մեկնութիւնք վարդապետականք, որպիսի է մատեան Լուսաւորչին.

Յաճախապատում վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի։ Գիրքս՝ որ կոչի Յաճախապատում. (Յճխ. վերնագր. եւ յիշատակ։)

Զկնի ամենայն գրեաց եւ զճառս զայսոսիկ յաճախապատումս։ Առնէ ճառս յաճախապատումս. (ՃՃ. գով. լուս.։)


Յաճախապէս

adv.

cf. Յաճախ.

NBHL (8)

Տօնս առնեն եբրայեցւոցն ազգն յաճախապէս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Յաճախապէս յեղյեղուլ, կամ շրջեցուցանել զբան, կամ ճառել. (Ոսկ. յհ. ՟Բ. 1. եւ Ոսկ. ի մելիտ.։)

Սրբեցաւ յայսոյն պղծոյ, որ յաճախապէս լլկէր զնա. (Ճ. ՟Գ.։)

Յաղօթս կայր յաճախապէս. (Աթ. անտ.)

Յաճախապէս եւ խորհրդովք մերովք մարտնչի եւ կռուի ընդ մեզ. (Խոսր.։)

Յաճախապէս լուաք. (Իգն.։)

Ոչ եթէ բանիւք միայն զայս ցուցանէր, այլեւ իրօք յաճախապէս. յն. բազմօք առաւել. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Յաճախապէս ուղղագոյն յարմատոյն եղեգնաձեւ ի վեր ընթանալով ցօղուն շուշանին. այսինքն իբր ի բազումս, սովորաբար. (Նիւս. երգ.։)


Յամպար ամպար

sn. bot.

amber-gris;
(purple) sweet-sultan, mimosa farnesiana, acacia.


Յապանաս

cf. Յայպանաս.

Etymologies (3)

• «արհամարհանք, թշնամու-թիւն» (սխալմամբ գրուած նաև յայպանաս, յապանա). երեք անգամ գործածում է Մծբ. «Սէր հեռի է յապանաս ասելոյ» (էջ 338). «Յապանաս բարբառով» (էջ 234)։ «Սոքա են... պարտաւորիչք արդարոց և որդիք յայ-պանասի» (էջ 371)։

• = Ասոր. [arabic word] yapanas բառից տառա-դարձուած. գտնւում է Զգօնի բնագրի հա-մապատասխան տեղերում. ասորի բառի նը-շանակութիւնը շատ ստոյգ չէ. Parisot մեկ-նում է «արհամարհանք, թշնամութիւն»։

• ՀՀԲ մեկնում է բառս՝ «այպանօղ, ար-համարհոտ, սոպռ, դաժան, դժնդակ. 2. այպանք, քամահանք ևն»։ ՆՀԲ «չար սատանայ կամ թրք. եապանա «վայրե. նի»։ ՋԲ, որից նաև ԱԲ, «այպանօղ, արհամարհոտ, դժնդակ. 2. արհամար-հութիւն կամ անէծք»։ Ուղիղ մեկնեց վերի ձևով Վարդանեան ՀԱ 1913, 135։


Յայպանաս, ի

adj. s.

despising, scorning, contemning;
despite, disdain;
outrage;
— ասել, to injure, to outrage, to affront;
to curse.

NBHL (2)

ՅԱՅՊԱՆԱՍ կամ ՅԱՊԱՆԱՍ. Բառ անյայտ՝ որպէս Չար սատանայ. կամ թ. եապանա. վայրենի. (իսկ լտ. թարգ. իմանայ Այպանօղ)

Պարտաւորիչք արդարոց եւ որդիք յայպանասի. (Մծբ. ՟Ժ՟Թ. տե՛ս եւ ՟Ժ՟Գ։)


Յայտապատկեր

adj.

representing, expressive;
— մարդոյ, portrait, statue.

NBHL (2)

Երեւեցուցիչ պատկերի եւ կերպարանաց.

Արարին կուռս կարկատունս յայտապատկերս մարդոյ. յն. մարդակերպս. ἁνθρωπόμορφος (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Յայտապատում

adj. adv.

narrated or narrating clearly;
expounding clearly;
evidently, clearly;
— առնել, to narrate clearly;
to explain, to expound.

NBHL (5)

Յայտնի պատմօղ, պատմեալ, եւ պատմելով.

Վարդապետք յայտապատումք եւ առակախօսք. (Նար. երգ.։)

Արձանագրեցին զյայտապատում իրս թագաւորաց։ Որ յայտապատում արարեալ է զրոյցս պայազատութեան Աշոտոյ. (Յհ. կթ.։)

Ոչ այնպէս իրքն յայտապատում լինէին. (Երզն. մտթ.։)

Յայտապատում զմիտս ասացելոցս մեզ առաջի դնէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Յայտնապէս

adv.

evidently, manifestly, clearly, obviously, palpably, visibly;
notoriously, publicly, openly, overtly;
intelligibly, explicitly;
without disguise, frankly, freely, boldly.

NBHL (3)

φανερῶς, ἑν τῷ φανερῷ, ἑμφανῶς, μετἑμφανείας , σαφῶς, ῤητῶς manifeste, perspicue, certis verbis, diserte, plane. Յայտնի օրինակաւ. հրապարակաւ. անպատրուակ. եւ Աներկբայ. անշուշտ. յայտնի.

Յայտնապէս ի քաղաք մտանել։ Աստուած մեր յայտնապէս եկեսցէ։ Խնդրեցից վրէժ յայտնապէս։ Ետես ի տեսլեան յայտնապէս։ Յայտնապէս ասէ։ Գրեսցե՛ս ի վերայ քարանցն զամենայն զօրէնս զայսոսիկ յայտնապէս յոյժ։ Գրեա՛ զտեսիլդ զայդ յայտնապէս ի տախտակս.եւ այլն։

Յայտնապէս պա՛րտ է վայելել յօգնութիւն Աստուծոյ, ոյք կատարեն զօրէնս նորա. (Իսիւք.։)


Յանգապարոյկ

cf. Պարոյկանուն.

NBHL (1)

Ամենայն անուանք՝ որ ի վերջին հեգին ունին զէ՛ կամ զո՛վ, ամենեքին յանգապարոյկք ասին. ո՛րգոն, երակղէ՜ս, սադո՜վկ, սաբաւօ՜թ. (Երզն. քեր.։ Յակ. ղրիմ.։)


Յանդիմանապէս

adv.

openly, obviously;
evidently, clearly.

NBHL (4)

Մի՛ յանդիմանապէս իբրու առ արեգակն ի բաց հայելով, զգիշեր ի միջօրէի ի վերայ ածելով՝ տացուք զպատասխանին. (Պղատ. օրին. ՟Ժ։)

Տեսանել յանդիմանապէս ոչ կարէին։ Այս ամենայն յանդիմանապէս կալոց է առաջի աչաց մերոց. (Առ որս. ՟Դ։ Լմբ. պտրգ.։)

Յանդիմանապէս զբառս անուանցն ի կիր առնու Հռեմփայ եւ Մողոքայ, թերեւս զԱփրոդիտեայ եւ զԱրտեմեայ. (Ոսկ. գծ.։)

ամպոյ տեսակաւ նշանակելով, զնախերեւակ լուսաւորութիւնն յանդիմանապէս ընկալեալս. ընթերցի՛ր, անյանդիմանապէս. քանզի ի յն. ասի, անհանդիսապէս ἁνεκπόμπευτος.


Յանկարծադէպ

adj. adv.

happening unexpectedly, unforeseen, unexpected, unhoped or unlooked for;
extraordinary, fortuitous, casual, accidental;
unawares, suddenly;
by chance, fortuitously.

NBHL (9)

ἁπροσδοκήτως praeter expectationem sive opinionem. Յանկարծ դիպեալ, որպէս յանկարծագործ. յանկարծահաս. արտաքոյ ակնկալութեան.

Յորժամ զվիշտսն կրիցեն, մի՛ ինչ յանկարծադէպ եւ առանց ակն ունելոյ զիրսն կարծիցեն։ Մի՛ յանկարծադէպ գիտացեալ՝ խռովեսցին. (Ոսկ. մ. ՟Բ. 8. յորմէ եւ Երզն. մտթ.։)

Ոչ յանկարծադէպ ինչ իրս առնէ, զի մի՛ արհաւիրս առնիցէ. (Իգն.։)

Զյանկարծադէպ կատարածն կերպաւորեցոյց։ Իբր յանկարծադէպ հինից ասպատակ. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ձ՟Բ։)

Ի յանկարծադէպն տրտմութենէ անզգայացեալ քարանալ։ Ոչ ի յանկարծադէպ իրաց։ Սակս յանկարծադէպ ինչ իրաց առանց խորհրդոյ։ Յանդուգն բերմամբն զյանկարծադէպն յաջորդէ գահավիժութիւն։ Զյանկարծադէպսն հեղեալ ի վերայ հիքութեան։ Երթեալք հարկանէին յանկարծադէպ յերագազսն. (Պիտ.։)

ՅԱՆԿԱՐԾԱԴԷՊ. συντυχίᾳ, ἑκ περιφοράς τινός fortuito casu. Յանկարծ դիպեալ, իբր դիպուածական. ըստ բախտի եւ ըստ հանդիպման. ռաստ կէլէ.

Վիճակն՝ յանկարծադէպ իրաց է, եւ ոչ կամաց կամ առաքինութեան։ Ապա յանկարծադէպ իմն են չարիքն եկեալք հասեալք ի վերայ։ Յայտնի լինիցի, եթէ յԱստուծո՞յ իցեն հարուածքն, եւ եթէ ինքեանք ինչ յանկարծադէպք։ Ոչ վայրապար կամ յանկարծադէպ ինչ իրք գործէին, այլ ըստ աստուածեղէն իմն առաջնորդութեան. (Ոսկ. եփես.։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 6. 8։)

Յանկարծադէպս համարեցաւ զվրիպելն նորա. (Ճ. ՟Ա. (իբր յանկարծական դիպուած )։)

Ոչ յանկարծադէպ ինչ փրկեցան ի գերութենէն, այլ աստուածային հրամանաւն՝ որով գերեցան. այսինքն ո՛չ դիպուածով. (Գէ. ես.։)


Յանձնապաստան, աց, ից

adj.

presumptuous, arrogant, presuming, self-conceited, confident, consequential.

NBHL (4)

πεποιθός confidens. Ապաստանեալ յանձնիւր. աներկիւղ. վստահ. անձնահաճ. յանդուգն.

Տրտմեցարո՛ւք յանձնապաստանքդ։ Որ նստէիր յանձնապաստան։ Իբրեւ զառիւծ յանձնապաստան է։ Անզգամն յանձնապաստան խառնակի ընդ անօրինին։ Յանձնապաստան իցէք ի բանս ստութեան (այսինքն ապաւինեալ).եւ այլն։

Առիւծ զթագաւորութեանն զօրութիւն, եւ զանձնապաստան հաստատութեանն ցուցանէ. (Կոչ. ՟Ժ։)

Խրատեսցին մի՛ յանձնապաստան լինել, այլ զվերին օգնականութիւնն աղաչել՝ ձեռնտու լինել. (Իգն.։)


Յանձնապաստան լինիմ

sv.

cf. Յանձնապաստանիմ.


Յանձնապաստանիմ

vn.

to presume too much on oneself, to be self-conceited, arrogant, to trust to, or to rely on oneself, to assume a consequential air or look, to arrogate, to pretend to.


Յանձնապաստանութիւն, ութեան

s.

presumption, self-conceit, consequentialness, arrogance;
յանձնապաստանութեամբ, presumptuously, consequentially, arrogantly.


Որոգայթապատրաստ

adj.

circumspective, cautious, prudent.


Որովայնապաշտ

s.

gastrolater, belly-god.

NBHL (2)

Ո՛վ թէ քանի՞ է կուրութիւն մտաց տգիտաց եւ որովայնապաշտաց. (Ոսկիփոր.։)

Սողուն ասէ զորովայնապաշտս եւ զմածնուլն ընդ երկիր. (Մեկն. ծն.։)


Որովայնապաշտութիւն, ութեան

s.

gastrolatria.


Որովայնապարար, աց

adj.

pampering one's belly, addicted to intemperance, gluttonous, guzzling;
— լինել, to pamper oneself, to be a greedy-gut, to be given to over feeding, to gormandizing or to gluttony.

NBHL (6)

γαστρίζων ventri deditus, ventrem explens, vorax. Որ պարարէ զորովայն իւր. կերօղ եւ արբեցօղ. իր փորը բտօղ, շատակեր, ճթքօղ.

Զգուշացուցանէ մի՛ լինել շրջող տանէ ի տուն, զի մի՛ պարսաւեալ լիցին իբրեւ զորովայնապարարս. (Իգն.։)

Օրէնս ետ զաւետարանն, զոր որովայնապարարքն խորտակեն. (Տօնակ.։)

Մարմին անասնոց ասաց զորովայնապարարիցն որն մանեցին անասնոց անբանից. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Որովայնապարար բուռն հեշտութեան ախտից մոլութեան։ Որովայնապարար եւ անհանճար բարուցն. (Նար. մծբ.։ Լծ. կոչ.։)

Ոչ տուն ի տանէ փոփոխեալ՝ ողոքելով որովայնապարար լինել. (Առ որս. ՟Ը։ տե՛ս եւ Ոսկ. յհ. ՟Ա. 42։ Սարգ. յուդ. ՟Ա։ Մաշկ.։)


Որովայնապարարութիւն, ութեան

s.

gormandizing, gluttony, voracity.

NBHL (1)

Զի՞նչ օգուտ իցէ արբեցութիւնն, որովայնապարարութիւնն։ Ի գինըմպութիւնն եւ յորովայնապարարութիւնն. (Ոսկ. փիլիպ.։ Լմբ. առ լեւոն.։)


Որպակ

cf. Որպէս.

NBHL (4)

Ո՛ՐՊԱԿ. οἶον ut. (ի ձայնէս Որպիսակ, իբր որգունակ) Ո՛րպէս. ո՛րգոն. զոր օրինակ.

Ի վերայ թուոյ. ո՛րպակ, երեքն հնգից։ Ո՛րպակ, տրամադրութիւն եւ այլն. (Արիստ. քանակ.։)

Տեսակ, հի՛կէն, մարդ. եւ տարբերութիւն, ո՛րպակ, բանական. եւ յատուկ, հի՛բար, ծիծաղական. (Պորփ.։)

Եթէ ոք իմաստուն, ո՛րպակ բանաւոր. (Մագ. լ։)


Որպէս

adv. int.

as, the same as, like, almost, according to, conformably, how;
when;
how ! what ! indeed !
— զի, in order that, that, to the end that, so that;
because, for;
— թէ, as if, as though;
— զիարդ եւ իցէ, at all events, no matter what happens;
— զիարդ եւ կամք իցեն, however they may wish, in whatever way one may wish it;
մարդոյ — խոտոյ են աւուրք իւր, the days of man are like grass;
որպէս, որպէս զի, — առանց քննելոյ են դատաստանք նորա, how unsearchable are His judgments !
—, մեռա՜ւ ուրեմն, what! he is dead!.

NBHL (39)

հյց. խնդ. ὠς, ὤσπερ sicut, ut, tamquam. Իբրեւ. նման. հանգոյն. ըստ. պէս.

Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին։ Համարեցաք որպէս զոչխար ի սպանումն.եւ այլն։

Մաքրեցար որպէս զոսկի ի հուր. (Շար.։)

Քրիստոս՝ ե՛ւ որպէս զմարդ ընդունի զհոգին սուրբ, ե՛ւ որպէս աստուած տայ զնա. (Մաքս. ի դիոն.։)

Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի։ Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր։ Առաջնորդեցեր որպէս խաշին՝ ժողովրդեան քոյ։ Հաստատեցեր զոտս իմ որպէս զեղջերուի։ Ելցէ որպէս ի ճարպոյ պարարտութենէ, եւ այլն։ Տէր տէր, ես որպէս մարդ մեղայ քեզ, եւ դու որպէս աստուած ողորմեա՛ ինձ. (Վրք. հց. ՟Դ։)

Որպէս ընդ մարդոյ մարտուցեալ, եւ որպէս յաստուծոյ յաղթահարեալ. (Վրք. սեղբ.։)

ՈՐՊԷՍ. մ. ὠς, ὤσπερ, καθώς, καθάπερ, οἶον sicut, ut, quemadmodum ἁκολούθως consequenter. Որով օրինակաւ. զո՛ր օրինակ. ըստ որում. ինչպէս.

Արար՝ որպէս հրամայեաց նմա։ Եղիցին կամք քո որպէս յերկինս, (նոյնպէս) եւ յերկրի։ Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ Արարին՝ որպէս ուսանն։ Եղերո՛ւք դուք կատարեալ, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Որպէս էր յովնան ... նոյնպէս եղիցի եւ որդի մարդոյ, եւ այլն։ Յարեաւ, որպէս ասացն։ Որպէս ի միում մարմնի բազում անդամս ունիմք, նոյնպէս եւ այլն։ Լինել այսպիսի, որպէս (յն. որպիսի) եւ եսս եմ։ Գտանիցեմ ձեզ, որպէս եւ դուք ոչ կամիցիք։ Մատուցանել ողջակէզս, որպէս եւ գրեալ է ի գիրս մովսեսի։ Շինեսցուք զտաճարն, որպէս եւ հրամայեաց մեզ կիւրոս։ Արարին՝ որպէս կարգեալ եւ հրամայեալ էր։ Որպէս եւ դաւիթ ասէ զերանութիւն մարդոյ. եւ այլն։

Որ յառաջ քան զլինել ճարտա՛ր գիտէ զամենայն ինչ՝ այնպէս, որպէս յետ կատարելոյն ամենայնի. (Ոսկ. ես.։)

Ո՛չ այնչափ ապականէ հուր զայգիս, որպէս անիրաւութիւն զաղքատս։ Որպէս պատիւն մեծ, (նոյնպէս) եւ պատիժքն սաստիկք. (Գէ. ես.։)

ՈՐՊԷՍ. մ. ὠς, ὦς ἅν, ὄταν, ὤστε ut, quum, cum, mox ut, dum, quando ἑν τῷ in եւ այլն. Յորժամ. իբրեւ. երբ. մինչ. այն ինչ. զոյգ ընդ. երբոր. պէս.

Արդ զսա ակնունիմ արձակել, որպէս նոյն հետայն զանձնէ ստուգեցից։ Ի ժամանակի՝ որպէս (կամ յորժամ) բորբոքեսցի բարկութիւն նորա։ Վկայութիւնն յովսեփու՝ զոր եդ ընդ նմա, որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց (յն. յելանելն)։ Խոստովան եղէց ... որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո (յն. յուսանելն)։ Նստէաք, եւ լայաք, որպէս յիշեցաք մեք (յն. ընդ յիշել մեր) անդ զսիովն. եւ այլն։

Ո՞ՐՊԷՍ. մ.մջ. πῶς; quomodo? Որո՞վ օրինակաւ. զիա՞րդ. ի՞նչպէս.

Ցօրէնս զի՞նչ գրեալ է, ո՞րպէս ընթեռնուս։ Հայեցարո՛ւք ի շուշանն, ո՛րպէս աճէ։ Մի՛ հոգայցէք, թէ ո՛րպէս, կամ զի՞նչ խօսիցիք։ Պատմեաց մեզ, ո՛րպէս ետես զհրեշտակն.եւ այլն։

Ո՛րպէս զիա՛րդ եւ գիտիցեն, ըստ կարգին իւրեանց՝ արասցեն։ Ո՛րպէս զի՞նչ կամի պաշտել՝ պաշտեսցէ. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

Զի ո՛րպէս եւ է՝ ծանիցուք զանճառելին. (Բրս. ապաշխ.) յն. ὀπωσδήποτε utcumque.

Ի ներքոյ կալով հրամայէր զո՛րպէսն առնել. (Խոր. ՟Բ. 32։)

Յոլով աշխատ եղէ գտանել զորպէսն սուլթանացն՝ որ ի թուրքացն, եւ գտի այսպէս. (Վրդն. պտմ.։)

ՈՐՊԷՍ շ. οἶον ut. որ եւ ՈՐՊԱԿ. Օրինակ իմն. Ո՛րգոն. ո՛րզան. զոր օրինակ. ինչպէս, օրինակ ըլլայ.

Մարմին, ո՛րզան, քար. եւ իր, ո՛րպէս, խրատ։ Ազգական է, որ զազգ յայտնէ. ո՛րպէս, վրացի. (Թր. քեր.։)

Կարծիցի ոմանց, որպէս, յունացն հեթանոսաց, եւ արանցն մոգուց, եւ հերձուածողաց. (Եզնիկ.։)

ՈՐՊԷՍ. շ. ὄπως, ὄπως ἅν ut, uti, ut quippe, quatenus. Նոյն ընդ Որպէս զի. զի թերեւս. զի. որ.

Ի նմանէն խնդրեսցես դու, որպէս ուղղեսցին ճանապարհք քո։ Բարձր արարեր զիս ի դրանց ի մահուանէ, որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո։ Որպէս սաղմոս ասասցեն քեզ փառք իմ։ Որպէս արդար եղիցես ի բանս քո։ Բարի է ինձ, զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։ Խնդրեաց ի նոցանէ թուղթս, որպէս՝ թէ զոք գտցէ, կապեալս ածցէ.եւ այլն։

Ո՜ՐՊԷՍ. մջ. ὠς! quam! Բա՛բէ, քանի՛. ո՛վ զիա՛րդ. իբրե՛ւ զի. որպէ՛ս զի.

Ո՜րպէս սիրելի են յարկք քո, տէր զօրութեանց. (Սղ. ՟Ձ՟Գ. 1։)

Ո՛վ խորք ... ո՜րպէս (կամ որպէ՛ս զի) առանց քննելոյ են դատաստանք նորա. (Հռ. ՟Ժ՟Ա. 33։)

Առնեն, որպէս զի փառաւորեսցին։ Որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ։ Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն։ Որպէս զի մի՛ լիցի նմա ժամանակ ինչ յամել յասիա.եւ այլն։

ՈՐՊԷՍ ԶԻ. ὤστε, ὤς ita ut, quasi. ըստ յն. ոճոյ. Մինչ զի. այնպէս զի. որպէս թէ. իբր թէ. անանկ որ.

Դիւահարք երկու չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար ումեք անցանել ընդ այն ճանապարհ։ Բժշկեաց զնա, որպէս զի համրն եւ կոյրն խօսիցի եւ տեսանիցէ։ Որպէս զի լինել նմա հինգերորդ յաբրահամէ։ Տաց քեզ, որպէս զի ոչ եղեւ նման քեզ ի թագաւորս.եւ այլն։

Այսպէս է արքայութիւն աստուծոյ, որպէս՝ զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր։ Որպէս զի թէ՝ որ տնկեաց զունկն, ինքն ո՞չ լուիցէ։ Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. եւ այլն։

Բաժակ անապակ խառնեալ. որպէս զի ասիցէ, թէ սեռն յարդարութիւնն է, եւ խառնեալ ի մարդասիրութիւն. (Սեբեր. ՟Թ.)

Զեղբարսն անուանեալ պահլաւս. որպէս զի լինել նոցա պատուականագոյն։ Ամբարիշտն նեստոր այլ որդի ասէր շնորհօք ի մարիամայ, եւ ա՛յլ որդի ի հօրէ յառաջ, որպէս զի լինել երկու որդիս. (Խոր. ՟Բ. 27։ ՟Գ. 61։)

Որպէս զի ասիցէ». այսինքն որպէս թէ. (Կիւրղ. ղկ. ստէպ։)

Դողացուցանէր. որպէս զի փլեալ տարածանիցի համատարած ամենայն ի վերայ լերանց։ Տէրն ինքնին օգնեաց մեզ, որպէս զի զանուն քաջութեան ժառանգեցաք։ Որպէս զի բարեկամացեալ էր նորա ընդ հերանայ հոնի. (Եղիշ. ՟Բ. ՟Ե. ՟Է։)

Առատաձեռն առ ամենեսեան գտեալ՝ սիրալիր սրտիւ, որպէս զի յայսմ սակի ամենեքեան իսկ նմա հաճեալ հաւանեալ էին. (Յհ. կթ.։)

ՈՐՊԷ՛Ս ԶԻ. մջ. ὠς! quam! Ո՛վ ո՞րպէս. քանի՞. իբրե՜ւ զի.

Որպէ՜ս զի բազում արարեր զողորմութիւն քո աստուած։ Որպէ՛ս զի ահեղ են գործք քո։ Որպէ՛ս զի մեծ են գործ քո տէր։ Որպէ՛ս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո.եւ այլն։

ՈՐՊԷՍ ԹԷ. շ. ὠς, ὤστε tamquam, ac si, iya ut, sicut, quasi. Որպէս այն թէ. իբր թէ. եւ Մինչ զի.

Որպէս թէ չիցեմ գալոց առ ձեզ, ոմանք հպարտացան։ Որ ունիցին կանայս, որպէս թէ չունիցին. եւ որ լայցեն, որպէս թէ ոչ լայցեն։ Այնպիսի պոռնկութիւն, որ ոչ եւ ի հեթանոսս. որպէս թէ զկին հօր իւրոյ ունել. եւ այլն։


Որպէսն

s.

the why, the wherefore.


Definitions containing the research պ : 10000 Results

Աւետարանագիր, գրաց

s.

evangelist.

NBHL (2)

Անսուտ աւետարանգիրն գրով հաստատեաց։ Աւետարանագիրս պատմէ. (Եղիշ. խաչել. եւ Եղիշ. թաղ.։)

Որ նորայն էին պատմաբանքն՝ աւետարանագիրքն։ Ամենեցուն աւետարանգրացն, եւ այլն. (Սկեւռ. ես. եւ յար։ (Ուրեք ուրեք ի գիրս Ագաթ. կարծի նշանակել եւ Աւետարան)։)


Աւետարանագործ

adj.

evangelist.

NBHL (1)

Աւետարանագործ վարդապետութիւն, կամ կրօնք. (Կորիւն.։)


Աւետարանական, ի, աց

cf. Աւետարանագործ.

NBHL (4)

εὑαγγελικός evangelicus Որ ինչ է սեպհական աւետարանի, կամ ըստ աւետարանի.

Եւ այլովքն պատմին ճառս. (Կիւրղ. ղկ.։)

Աւետարանական վարդապետութիւն, կամ երանութիւն, աւետիք, հաւատք, արուեստ, գնացք. (Յճխ.։)

Աւետարանական հրաման, չափք, սպասաւորութիւն. (Ագաթ.։ Կորիւն.։)


Աւետարանեմ, եցի

va.

to give good news, to announce;
to evangelize, to preach the Gospel.

NBHL (2)

εὑαγγελίζω, -ζομαι, εὑαγγέλλω evangelium praedico, laeta nuncio, annuncio Քարոզել զաւետարանն Քրիստոսի, կամ զվարդապետութիւն աւետարանին.

Այլ առաւել՝ Աւետել. աւետաւորել. պատմել զաւետաւոր լուր. տալ զաւետիս ի փրկութիւն հոգւոց.


Աւետարանիչ, չի, չաց

s.

evangelist.

NBHL (2)

Փիլիպպոս շրջեալ աւետարանէր ամենայն քաղաքացն, մինչեւ ի գալ նորա ի կեսարիա ... Եկաք ի կեսարիա, եւ մտեալ յապարանսն փիլիպպոսի աւետարանչի՝ ագաք առ նմա. (Գծ. ՟Ը. 40։ ՟Ի՟Ա. 8։)

Սուրբ աւետարանիչ եպիսկոպոսն գնա ի տեղի իւր. (Բուզ. ՟Գ. 10։)


Աւետարանութիւն, ութեան

s.

notification of goodnews;
preaching the Gospel.

NBHL (5)

Աւետարանելն՝ ըստ ամենայն առման. որպէս աւետաւորութիւն. աւետումն.

Եւ Պաշտօն եւ գործ աւետարանչի. քարոզութիւն կամ բան եւ վարդապետութիւն աւետարանի.

Զի մի՛ հայհոյեսցի պաշտօնն մեր, այսինքն աւետարանութիւնն մեր։ Եղիցես դու քաջալերեալ ի պաշտաման քում, այսինքն յաւետարանութեան քում. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. ՟բ. տիմ.։)

Վա՛յ է հոդւոյ՝ որ ոչ պահեաց զաւետարանութիւն ամբիծ. (Վրք. հց. ՟Գ։)

Մեծացուցեր զնոր աւետարանոթեանդ պատիւ. (Նար. ՟Ղ՟Բ։)


Աւետարանումն, ման

s.

cf. Աւետարանութիւն.

NBHL (1)

Միածին որդի Աստոծոյ զաւետարանումն սրբոց մարգարէից աստանօր լուսափայլեալ պայծառացուցեր. (Շար.։)


Աւետաւոր, աց

adj.

that has, firings good news.

NBHL (4)

ԱԵՒԵՏԱՒՈՐ. Որպէս ինչ մի աւետալից. ուրախալի. բերկրական.

Հրեշտակ աւետաւոր. (Փարպ.։)

Աւետաւոր համբաւ, կամ ժամանակ. ձայն. յիշատակ. բան. վարդապետութիւն (Քրիստոսի աւետարանական). (ՓարպՊիտ.։ Նար. ՟Ծ՟Բ։ Սկեւռ. յար. Եւս. քր. ՟Բ։)

երկնչել ի սպառնալեացն, եւ ցանկալ աւետաւոր բարւոյն։ Հանդիսացեալ յառաքինութեան մրցմունս աւետաւոր յարութեամբն. (Յճխ. ՟Բ. ՟Ե։)


Աւետաւորեմ, եցի

va.

to give, to bring good news, to announce.

NBHL (2)

Աւետաւորեաց զդիպելոց նոցա ի շնորհէն Աստուծոյ. (Փարպ.։)

Զհեռաւորս՝ եւ զմերձաւորս զհրէայս զհթանոսս, ի մի պարգեւ բարեաց աւետաւորեսցես։ Զամենեսեան զնոսա միով բանիւս այսու աւետաւորէ. (Խոսր.։)


Աւետեմ, եցի

va.

cf. Աւետաւորեմ.


Աւետիք, ետեաց

s.

good news, notification of good news;
երկիր աւետեաց, land of promise;
աւետիս տալ, cf. Աւետեմ;
տօն աւետեաց, Lady-day.

NBHL (4)

Սպառանալիս, եւ աւետիս. (Յճխ. ՟Բ։)

ԱՒԵՏԻՔ. ասի եւ որպէս ռմկ. ԱՒԵՏԻՍ. ἁγγελία, εὑαγγελία, -ον nuncium, annunciatio, bonum vel laetum nuncium Բան եւ լուր ուրախարար եւ բերկրալի. ... պ. նիվիյտ, իբր նոր լուր. որ եւ հաւատիս. լծ. եւ լտ. աւէ, աւէտէ. ո՛ղջ՝ կամ ուրա՛խ լեր, լերուք.

ԱՒԵՏԻՔ. ἑπαγγέλμα, ἑπαγγελία annunciatio et promissio Ըստ հոմաձայնութեան յունին՝ ստէպ դնի ի մեզ որպէս Խոստումն պարգեւաց. զոր օրինակ եւ երկիրն աւետեաց՝ ասի եւ երկիր խոստմանց, կամ երկիր խոստացեալ կամ պարգեւական. Քանզի եւ խոստումն բարեաց է տիրապէս աւետիք ուրախարար.

Ահա ես առաքեմ զաւետիս հօր իմոյ ի ձեզ (զհոգին սուրբ)։ Ձեզ են աւետիքս (յն. պարգեւքս), եւ որդւոց ձերոց։ Որոց որդեգրութիւնն, եւ պաշտօնն, եւ աւետիքն։ Առաջինն պատուիրան յաւետիսն. եւ այլ։


Աւետչեայ, էի

s.

present given to one who brings good news.


Աւերած, ից, ոց

s.

ruin, demolition, destruction, desolation.

NBHL (1)

ἕρημος որպէս ռմկ. աւէր, անուանը աւրած կին. Շնացեալ. շուն. սկնդիկ. պոռնիկ.


Աւերակ, աց

adj. s.

ruined, desolated;
ruin, rubbish.

NBHL (3)

ἕρημος, ἑξερημώμενος desertus, desolatus, ἁοίκητος inhabitabilis Աւեր. աւերերալ. անշէն. անբնակ. անապատացեալ. եղծեալ. աւրած, քանդած.

Ձայն բարբառոյ յանապատի. ոչ միայն աւերակ տեղիսն, այլ յոդիս աւերակս եւ անապատացեալս. (Ոսկ. ես.։)

Եղէ ես որպէս բու յաւերակի։ Լերինք գոչեսցեն աւերակօքն հանդերձ։ Աւերակք շինեսցին։ Բնակիչք աւերակաց։ Տաց զերկիրն յաւերակ եւ յապատականութիւն։ Յաւերակ եղիցի տունդ այդ Դնել զնոսա յաւերակ եւ յանապատ։ Արարաին զերկիր նորա աւերակ.եւ այլն։


Աւերանք, նաց

s. pl.

ruin, desolation, ravage, devastation.

NBHL (1)

Զեգիպտացւոցն աւերանաց մարգարէանայր. (Լաստ. ՟Ժ՟Գ։)


Աւերեմ, եցի

va.

to ruin, to destroy, to demolish, to undo, to overthrow;
to ravage, to desolate, to break, to spoil.

NBHL (3)

ἑξερημόω, καθαιρέω, καταστρέφω desolo, devasto, diruo, destruo, subverto, averto, ἁνασκάπτω effodio Յաւեր դարձւցանել. անապատ անշէն եւ ամայի կացուցանել. քակել. կործանել. քանդել. տապալել. աւրել.

Աւերել զքաղաքս, կամ զպարիսպս քաղաքին, զսամմանս, զմեհանս, զտիեզերս։ Սրբութիւնն աւերեսցի։ Զաւերեալսն շինել.եւ այլն։

Կամ Յապականութիւն դարձուցանել. եղծանել. անպտան կացուցանել. փճացնել


Աւիշկ

cf. Աւիշ.

NBHL (1)

cf. ԱՒԻՇ կամ ԱՒԻՇԿ, կամ ԱՒԻՇՏ, ԱՒԻՇՔ, կամ ԱՒԻԺՔ. ἱχώρ flumor serosus, cruor, sanies Հիւթ վիժելի ի կենդանի կամ ի մեռեալ մարմնոց եւ ի տնկոց. հոյզն պարարտ կամ իւղային անուշահոտ. եւ Շարաւ.


Աւիւն

s.

fury, transport, enthusiasm.

NBHL (1)

Եւ միայն ի լսելն զամենայն աւին հեշտութեան առնել ի պակշոտեալսն։ Որ ի հեշտութեանցն աւիւն զամենայն զհանգիստն ամենեւին ի բաց վարէ. (Բրս. արբ. եւ Բրս. մկրտ.։)


Աւոլոց ելանեմ

sv.

to run away, to vanish, to drop off.

NBHL (1)

Ատեայր եւ աւոլոց ելանէր ի քարոզութենէ ճշմարտութեան. (Նախ. թղթ. պաւղ.։)


Ափիբերանեմ, եցի

va.

to confound, to stop the mouth of some one, to silence;
— լինել, to be confounded, to be unable to answer.

NBHL (3)

ԱՓԻԲԵՐԱՆ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. ԱՓԻԲԵՐԱՆԵՄ. ἑπιοστίζω os obstruo, silere cogo Ըմբերանել, իլ. զափն ի բերան տալ դնել, կամ դնել. խնուլ զբերանն. կարկել, իլ. լռեցուցանել, լռել. անպատասխանի առնել, եւ մնալ. cf. ԱՓ. պապանծեցնել, պապանծիլ.

Կարկեա՛ց ափիբերա՛ն լեր։ Զի՞նչ տաց առ այդ պատասխանի, բայց եթէ ափիբերան լինիցիմ։ Ի խօսել իմում՝ առաւել ափիբերան լինիցին. (Դտ. ՟Ժ՟Ը. 19։ Յոբ. ՟Լ՟Թ. 35։ Իմ. ՟Ը. 12։)

Զի ափիբերան լինիցի հրէիցն չարաբարութիւնն։ Ափիբերան լինի պարսաւելն նորա. (Ոսկ. յհ. ՟Բ. 11. 12։)


Ափնածիր

adj.

confined by the shore.

NBHL (1)

Ծրագրեալ եւ պատեալ փակեալ ափամբք.


Ափսեայ

s.

plate, dish;
bowl;
tray.

NBHL (1)

ԱՓՍԵԱՅ մանաւանդ ԱՓՍԷ. լծ. պչ թէփսի, թէփշի. յն. լտ. ափսի՛ս, ա՛փսիս. φιάλη, ἅψις phiala, patena, apsis Տաշտ. եւ սկաւառակ. պնակ. դաշխուրան. ըստ Հին բռ. փարչ. իմա՛ որպէս ռմկ. թաս, քէասէ, թապագ, լէնկէռ, սահան


Ափսինդ

cf. Օշինդր

NBHL (1)

ԱՓՍԻՆԴ կամ ԱՓՍԻՆԹ, կամ ԱՓՍՆԴԻՆ. յն. ափսինթիօն. լտ. ապսինցիում. պ. էֆսինթիյն. cf. ՕՇԻՆԴՐ։ (Բժշկարան.։)


Ափսոսամ, ացի

vn.

to regret.

NBHL (1)

առաւել ռամկօրէն վարի, որպէս մջ. Աւա՜ղ. եղո՜ւկ. վա՜խ, եազըգ. պ. էֆսուս, ֆիւսուս


Ափրոդիսեան

adj.

venereal, syphilitic;
— ախտ, syphilis.


Աքաղաղ, ի, աց, ոյ, ոց

s.

clock;
գագացել —ի, crowing of a cock.

NBHL (2)

որ եւ լտ, կա՛լլուս. ἁλέκτωρ gallus Որձ հաւ. խօսնակ. որձակ, աքլոր .... գրի եւ ԱԳԱՂԱՂ. եւ պարզապէս Հաւ ասի.

Ըստ նմանութեան աքաղաղոց ամբարձեալ զպարանոց իւրեանց ամբարտաւանութեամբ. (իսիւք։)


Աքեացք

cf. Աքացիք.

NBHL (1)

Երկու աքեացս, գարշապարքն՝ որք ընթացան ի ծառն, եւ ելին ի դրախտէն. (Լմբ. ամովս.։)


Աքսոտեմ, եցի

va.

to leap, to skip, to bounce;
cf. Աքացեմ.

NBHL (1)

ԱՔՍՈՏԵՄ որ եւ ԱՔՑՈՏԵԼ. σκευτάω, πηδάω insilio, exsiio, salio, salto , σπαράττομαι, λακτίζομαι agitor, calcibus impeto, calcitro Զաքս կամ զոտս ի վեր առնուլ ստէպ ստէպտագնապաւ իւիք. ընդոստանուլ. ի վեր վազել. օցտել. եւ Կիցս ածել, աքացել. վեր վեր ցաթկել, ոտքը կամ ոտքով թօթվել, զարնել.


Աքսորեմ, եցի

va.

to exile, to banish, to transport, to send away, to confine, to proscribe.

NBHL (3)

Աքսորեաց զյովհաննէս ի դեօղն պռենետոն։ Հրամայեաց աքսորել ի կոկիսոն հայոց։ Որք աքսորէին զսուրբ հայրապետն (այսինքն տանէին յաքսորս). (Հ. կիլիկ.։)

Բազումք աքսորեցան, եւ անարգեցան. (Լմբ. պտրգ.։)

ԱՔՍՈՐԵԼ Ի ԲԱՆՏ. Ստէպ դրի ի Մխ. դտ. յօրէնս թգ. որպէս Ի բանտ արկանել. մանաւանդ ի տեղին աքսորանաց։


Աքցոտեմ, եցի

va.

cf. Աքացեմ.

NBHL (2)

Յանկարծակի աքցոտեալ թշնամւոյն՝ ցրուեաց վեր ի վայր. (Փարպ.։)

Ոչ ընդդէմ դարձաւ հօրն, եւ ոչ աքցոտեաց ի կապելն. (Ճ. ՟Թ.։)


Բ (pèn)

s.

the second letter of the alphabet and the first consonant;
its sound is between պ and փ;
two;
second.


Բա

conj. adv. int.

that;
ասացի բա, I have said that;
truly, indeed, really;
hey! bah!

NBHL (4)

ԲԱ որ եւ ԲԱՅ, ԲԱՄ. Թէ. եթէ թարմատար. որ. փի, պա, պէ. Սովորաբար յարի ի բայն Ասել. իբր յունարէն. էբա՝ օդի. եւ յօդ յունարէն. τό, ὄτι, τό quod, quia զոր օրինակ.

Զի մի երբէք ասիցէ, բա՝ ըստ պարտեաց մեռաւ (Քրիստոս). (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Այլ զի ասէ՝ բա, եղեւ ... եղեւ առաքեալ յաստուծոյ, այսինքն բա, առաքեցաւ։ Զի ասէ, բա՝ ի կերպարանս հօր էր։ Իսկ արդ զի ասէ, բա՝ իմ եւ քո. (Ոսկ. յհ. ՟Բ. 84։)

Այսպէս ասէ բա՝ տէր կամարար. (Ոսկ. ես.։)


Բաբախեմ, եցի

va.

to strike;
to palpitate, to heat;
— զձեռս, to clap the hands;
— սրտի, to palpitate.

NBHL (2)

Որպէս թէ բախբախեմ. ստէպ բաղխել. ընդհարկանել իբր συγκρούω, κόπτω collido, pulso. իրարու զարնել, վուրուլմագ, չագըշմագ, չալմագ.

Աղքատն զդուռն բաբախէր երկիւղիւ։ Վասն ոչ բաբախելոյ յեկեղեցւոջ. (Ոսկ. ապաշխ. եւ Ոսկ. գծ.։)


Բաբախիւն

s.

pulsation, palpitation, irregular beating of the heart.

NBHL (1)

ԲԱԲԱԽԻՒՆ ԲԱԲԱԽՈՒՄՆ. Ստէպ բաղխումն. ընհարումն. հնչիւն բախման. զարնըւածք, զարնելու ձան. վուրուշ, վուրուլուշ, զարպ.


Բաբախումն, ման

s.

cf. Բաբախիւն.

NBHL (7)

Առաջինն ի բաղաձայն տառս՝ որք կարօտին ձայնակցութեան միոյ ի ձայնաւորաց առ ի յօդել զհնչիւն. եւ ի բաղաձայնս անդ կոչի անձայն, զի պարզ շրթամբք կազմի՝ որք իսկոյն փակին, եւ հեղձուցանեն զկարծեցեալ ձայնն։

Բ. Ըստ հագագին է միջակ ընդ մ, պ, եւ փ. թաւ քան զմ, եւ պ, եւ նուրբ քան զփ։

Բ. Լծորդ է ընդ շրթնաձայնս պ, վ, կամ ւ, եւ փ. զոր օրինակ ամբարիշտ, ամպարիշտ. ամպ, ամբ. ըմպել, ըմբել. զամպար, ղամբար. սմբատ, սմպատ. եւղամպէոս, եւղամբէոս. (որք են առ հասարակ զկնի մ տառի), եւ բասիլ, վասիլ, դարբնի, դափնի. դլբին, դլփին. բաղառութիւն, փաղառութիւն։

Բ. Նոյնպէս եւ ի տառադարձութեան յայլոց լեզուաց ի մերս՝ դնի ի մեզ բ, կամ վ, կամ ւ, ուր առ նոսա է պ, կամ վ. զոր օրինակ պետրոս, աբգար, բէլ, բարսեղ կամ բարսիլիոս, կամ վասիլ. բիւզանդիոն, բեկտոր, սեղբեստրոս, բեկար, եւ այլն. ի յույն եւ ի լատին ասի բէդռոս, բեդռուս. ավկարոս, ապկարուս. վասիլիոս, պազիլիուս. վիզանդիոն, պիզանցիում. վիգդօռ. սիլվէսդէռ կամ սիլուէսդռօս, վիդարիուս. եւ այլն. որպէս եւ պարսկերէն. բէրէսդ, ի հայերէն լինի պարիշտ, կամ պաշտ։

Բ. Անուն գրոյս Բեն, ուր նմանաձայնն առ այլս ասի բէ, կամ բի, կամ փէ. իսկ երկրորդ տառ այլոց է պէ, պէթ, վիթա։ Եւ են միջակքն, բենն ի մէջ մենի, պէի, եւ փիւրի. Թր. քեր.։ Բենն, բնութիւն բանի ի քեզ բղխէ, զկաթն իմասից արբուցանէ. ձեւովն իւրով վարդապետէ, ըզխոնարհիլն որդւոյ պատմէ։ Բենըն՝ բանից, ասէ, չարաց, սանձեա զլեզուդ վասն ընկերաց. նաեւ ի բան բամբասանաց դիր պահապան քոյոց շրթանց. Շ. այբուբ.։

Բ. ՟բ. որպէս նշանակ թուոյ՝ է Երկու, կամ երկրորդ. որպէս եւ Երկոտասանն անխտիր գրի բժ., ժբ. եւ այլն։

ԲԱԲԱԽԻՒՆ ԲԱԲԱԽՈՒՄՆ. Ստէպ բաղխումն. ընհարումն. հնչիւն բախման. զարնըւածք, զարնելու ձան. վուրուշ, վուրուլուշ, զարպ.


Բաբանաքար

s.

stone of a balister.

NBHL (2)

որ իբր ռմկ. գրի ԲԱՆԲԱՆԱՔԱՐ. է մեծ քարն՝ զոր արձակեն բաբանաւ ի վերայ պարսպաց ի քանդել. մէնճէնիգ դաշը.

Առաքէ միշտ բաբանաքար վէմ ադամանդեայ՝ անյաղթելի քարողողս ընդ ամենայն տիեզերս, առ ի կործանել զաշտարակսն սատանայի. (Մխ. ապար.։)


Բաբելական, ի, աց

adj. s.

Babylonian

NBHL (1)

Որպէս առակ պատկերի աստեղն ռեփանայ բաբելականի. (Նար. ՟Ի։)


Բաբելացի, ցւոյ, ցւոց

cf. Բաբելական.

NBHL (4)

βαβυλώνιος babylonius Բնակիչ կամ յազգէ բաբելովնի, կամ աշխարհին քաղդեացւոց. պաղտատլը, պապէլլի.

Մի եւ նոյն բաբելոնի հնոցն՝ եւ բաբելացի անօրինացն բոցանայր. (Փարպ.։)

Որպէս Բաբելական. կամ ըստ օրինի երկրին բաբելոնի. պաղտատի.

Ունէր ի ձեռին փոքրիկ ցուպ բաբեզացի. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)


Բաբէական, ի, աց

adj.

admirable, surprising, astonishing.

NBHL (3)

Նոյն է եւ լտ. յն. βαβαί papae Ո՜. ո՜վ. ա՛յ, պա՛պէ. նշանակ զարմանաց.

Բա՛բէ, ո՞րպիսի բարութեամբ լի է ողջոյնս այս։ Բա՛բէ, տե՛ս զմեծազօր տէրութիւնն։ Բա՛բէ, որպիսի ինչ զօրութիւն նորա է՝ որ պատուիրէրն, եւ որպիսի հնազանդութիւն նոցա՝ որք լսէին։ Բա՛բէ, ո՞րչափ իմաստութիւն էր կնոջն այնմիկ (սամարացւոյ)։ Բա՛բէ Աստուծոյ մարդասիրութեանն, եւ մինչեւ յո՞ր վայր խոնարհեցաւ։ (Ոսկ. հռ.։ Ոսկ. ես.։ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Ո՛վ խաչ բաբէական ... Վերակացու, նորոգիչ, եւ բաբէական. պիփ. խչ.։) (իբր βαβαῖος որ է անսովոր ի յն. թերեւս բնագիրն իցէ βέβαιος , այսինքն հաստատուն. ամրութիւն)։


Բագին, գնաց

s.

altar of an idol;
idol, statue of a false god;
altar;
temple.

NBHL (10)

βωμός ara, altare եբր. պամա. յորմէ՝ Բամա (գաբաւոնի). βαμά (լծ. հյ. բեմ) Սեղան զոհից, մանաւանդ՝ հեթանոսաց. զոհարան՝ ցած, կամ բարձր, (ուստի եւ Բարձունք) կանգնեալ ի քարանց, յորոյ վերայ լինէր սովորաբար առ հեթանոսս եւ պատկեր կռոց. կուռքի սեղան.

Զդուրս տաճարաց կռոցն փակեցին. եւ որ ի վերայ բագնին եւ սեանն կային պատկերքն, ծածկեալ պատեցին զնոսա եղեգամբք. (Խոր. ՟Բ. 30։)

Յեօթն բագինս մեհենիցն։ Բագին Անահտական պատկերին, կամ դիցն Արամազդայ. (Ագաթ.։)

ԲԱԳԻՆ. որպէս Սեղան զոհից եւ ողջակիզաց ճշմարտին Աստուծոյ. θυσιαστήριον որ եւ ԶԵՆԱՐԱՆ, ՍԵՂԱՆ. βωμός altare, ara եբր. միզպէախ

Հայրն ժողովէր քարինս, զի շինեսցէ բագին (զոհել զԻսահակ). զոր դին դնէ ի վերայ բագնին։ Այն՝ որ զենու զոհս, բաժանելով՝ զարիւնն ընդ բագնովն հեղու, եւ զմիսն ի տուն տանի։ Ընդէ՞ր սեղան կոչէ զբագինն։ Յաղագս բագնին իրաց։ Ճշմարիտ Աստուծոյ բագին է, որ երախտաւոր են Աստուծոյ ոգիք։ Միայն այս բագին ոչ ծախէ զենլիս, այլ պահէ. (Փիլ. ստէպ։)

ԲԱԳԻՆ. որպէս Մեհեան, տաճար կռոց. կռատուն. εἱδωλεῖον delubrum

Տապալեսցեն զշինուածս բագնացն։ Ոչ կարացինզդուրս բագնացն գտանել, թէ ի ներքս մտանիցեն. (Ագաթ.։)

Զդագոնականն ընդ յատակս բագնին տապալեալ ցրուէր զկուռս.

Այս յարկ չքնաղ ... ո՛չ կռապաշտութեանն կապաւ բագին, այլ՝ տէրունի բարերարութեանն պարգեւարան. (Նար. ՟Հ՟Ե։)

Ի գիրս մոլութեանց. պիտակաբար դնի ԲԱԳԻՆ փոխանակ Արձանի մարդոյ.


Բագձաձական, ի, աց

adj. gr.

collective.

NBHL (3)

Իսկ բագձաձականն՝ պարագայ շրջաւորութեամբն ներփակ առեալ ըստ իրին. (Անան. եկեղ։)

Բակձաձական (անուն) է, որ եզական թուով բազում՝ ինչ ցուցանէ. ո՛րգոն, տոհմ, պար, ամբոխ, հոյլ. (Թր. քեր.։)

Բագձաձական լսի բացառականն, որ եզական թուով եւ միաւոր անուամբ զբազումս նշանակէ. որպէս Տոհմ, պար, հոյլ, ջոկ, գրոհ, գեհ, անդեայ, պառակ, երամ, կոյտ, գումար, խումբ. (Երզն. քեր.։)


Բագձաձեմ, եցի

va.

to amass, to gather, to collect.

NBHL (3)

ԲԱԳՁԱՁԵՄ կամ ԲԱԿՁԱՁԵՄ. περιλαμβάνω, ἑμπεριλαμβάνω completor, comprehendo Բովանդակել. բոլորել. պարփակել. պարագրել. ամփոփել. հաւաքել։

Յօրինէ կարգս վայելուչս եւ իւրում եւս պաղատանն, որ զի՛նչ օրէն է թագաւորութեան, եւ որ պիտակ է թագաւորութեան, եւ որ բագձաձէ զթագաւորութիւն։ Հաւանեցուցանէր զբագձաձել (կամ եալ) դրացիս իւր։ Իբրեւ զպարիսպ շուրջանակի զնոքօք վաղակաւոր դահիճքն բագձաձեալ։ (Յհ. կթ.։)

Ոչ բագձաձին (տեղեաւ) անմարմինքն։ Ո՛չ տեղական իմն պարագրութեամբ բագձաձել զանմարմին բնութիւնն։ Ամենայն մարդկութիւն յառաջնումն կազմածին (այսինքն յԱդամ) բակձաձեալ է. (Նիւս. կազմ.։)


Բագնաձեւ

adj.

in the shape of idolatrous temples.

NBHL (1)

Կանգնելով փոխանակ բագնաձեւ պղծալից յարկացն զտաճար փառաց. (Արծր. ՟Ե. 8։)


Բագնասէր

adj.

idolatrous, lover of idols.

NBHL (1)

Արդարեւ յղեցեալ իսկ էին յամբարշտութիւնս կռապաշտութեան բագնասէր բարոյիցն. (Ագաթ.։)


Բադրոն

s.

bench;
bedstead;
sofa.

NBHL (1)

Եւ Մահիճ, կամ մահճակալ. պառկելու տէղ.


Բադրոնակ

cf. Բադրոն.

NBHL (1)

Եւ Մահիճ, կամ մահճակալ. պառկելու տէղ.


Բազայ

s.

falcon;
merlin;
gerfalcon;
hawk.

NBHL (4)

ԲԱԶԱՅ ԲԱԶԷ. ἰέραξ accipiter Թռչուն գիշատիչ եւ որսորդ մագլաւոր՝ խայտափետուր, զոր եւ վարժեն յորսորդութիւն թռչնոց. տօղան, շահին, աթմաճա, պազ, պազէ, շագըր, ավ գուշու.

Արծուի, եւ պասկուճ ... եւ բազէ, եւ որ ինչ նման իցէ նմա. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 16։)

Զայլեւայլ սերս ի թռչնոցն որսացեալ բազայիւք։ (Փարպ.։)

Մի կաքաւոյն պատահէ զերծանիլ ի բազայէ, եւ զմիւսն ըմբռնէ։ Յանկարծակի յափշտակեցան՝ որպէս կաքաւ ի բազայէ, կամ որպէս գառն ի գայլոյ. (Լմբ. ժղ.։ Ոսկիփոր.։)


Բազկամրցութիւն, ութեան

s.

wrestling.


Բազկաստածու

adj.

that puts forth branches, ramous (tree), branchy.

NBHL (1)

Ստածեալ, այսինքն սնեալ բազկօք. որպիսի է ընտանի ծառ՝ ի ձեռաց մարդկան դարմանեալ. եւ կամ ծառ՝ որոյ բազուկք, այսինքն ոստք են ստածեալք, աճեցունք.


Բազկատարած

adj. adv.

that stretches out its arms, spread;
with open arms.

NBHL (1)

Բազկատարած պաղատանս առ Աստուած. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)