Entries' title containing պ : 4936 Results

Պատահական, ի, աց

adj.

accidental, casual, fortuitous, contingent.


Պատահականութիւն, ութեան

s.

contingency.


Պատահար, աց

s. adv.

cf. Պատահ ;
sad adventure, grievous accident, serious case, misfortune, mischance, catastrophe;
ըստ —աց, by chance, fortuitously;
ի —է, unfortunately.

NBHL (11)

cf. ՊԱՏԱՀ. (Որպէս պատահ հարեալ, կամ արարեալ, եղեալ) Ընդ առաջ ելեալ եւ հանդիպեալ ինչ. συνάντημα, ἁπάντημα occursus, eventus, casus եւ plaga. Մանաւանդ իբրեւ Պատահումն չար. արկածք. հարուած. օրհաս. փորձանք, եւ դիպուած. գազա, պէլա. եւ տիւլիւշ, ռաստ.

Յայսմ ժամանակի առաքեցից ես զամենայն պատահարս ի սիրտ քո եւ ծառայից քոց եւ ժողովրդեան քոյ։ Ամենայն պատահար, եւ ամենայն ցաւ. (Ել. ՟Թ. 14։ ՟Գ. Թագ. ՟Ը. 57։)

Ոչ գոյ վնասակար, եւ ոչ պատահար չար. (՟Գ. Թագ. ՟Ե. 4։)

Պատահար մի պատահելոց է ամենեցունց նոցա ... Որպէս պատահարն անզգամին՝ եւ ինձ պատահեսցէ նոյն։ Պատահար է որդւոց մարդկան, եւ պատահար է անասնոց, եւ պատահար յամենեսին ի նոսա։ Պատահար է յարդարն եւ յամբարիշտն. պատահար է յամենայնի։ Պատահար պատահէ ամենեցունց. (Ժղ. ՟Բ. ՟Գ. ՟Թ։)

Խաղաղութեան պատահար ի մակաբայեցւոց գնդէ անտի աջողեցաւ (օտարաց). (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 31։)

Կրկնակք են մերկութիւնք. մին՝ որ ի պատահարէ, որ լինի ի ձեռն ակամայ յանցուածոցն. (Փիլ. լին. ՟Բ. 65։)

Ոմանք ասեն՝ եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. (Խոր. ՟Բ. 58։)

Ամենայն թշուառութիւնք եւ պատահարք. (Եղիշ. ՟Բ։)

Եւ այսչափ չար պատահարօք լի են, մինչեւ ամենայն կեանքս փորձութիւն են։ Մի՜ ոք ըստ պատահարաց համարիցի զմահ, այլ ըստ կոչի արարչին. (Իսիւք.։)

Ո՜չ ըստ պատահարի ընտրէ, այլ ըստ դատողութեան ընտրէ զարժանս իւր. (Եփր. երաշտ.։)

Յամենայն պատահարից զգուշանալ (հօտին պարտի հովիւն). (Սարկ. քհ.։)


Պատահեմ, եցի

va. vn.

to cause to happen, to bring about, to compass;
Պատահիմ.

NBHL (20)

Իսկ (Դատ. ստէպ.)

Արի՜, եւ դու քեզէն պատահեա՜ մեզ. իմա՛, հա՜ր եւ սպա՜ն։

ՊԱՏԱՀԵՄ ՊԱՏԱՀԻՄ (առաւել յերրորդ դէմս՝ որպէս դիմազուրկ) συμβαίνω , συναντάω, ἁπαντάω, ὐπαντάω, ἑπιτυφχάνω accido, occurro, contingo ἁποβαίνω evenio, evsdo. Հանդիպել. ի դէպ գալ. դէպ լինել. անցանել անցից. ի վերայ հասանել. ընդ առաջ ելանել. ընդդէմ գալ, բախիլ. եւ Գտանիլ. լինել. հանդըպիլ, գլխուն գալ, դիմացը՝ դէմը ելլել, դպչիլ, զարնել, զարնուիլ. ըռաստ կէլմէք.

Եթէ պատահիցէ քեզ եսաւ եղբայր իմ։ Գուցէ պատահիցէ նմա հիւանդութիւն։ Որ պատահիցէ քեզ ի վախճանի աւուրց։ Պատահեաց նմա հրեշտակ Տեառն։ Պատահեցին Մովսիսի եւ Ահարոնի։ Ոչ պատահեսցէ որս նենգաւորի։ Պատահար պատահէ ամենեցուն։ Յամենայն հնարագիտութիւնս պատահէ նոցա (այսինքն ընդ առաջ ելանէ)։ Լոյս ամպարշտաց շիջանիցի, եւ ոչ պատահեսցէ նոցա բոց։ Պատահեցին նմա իբրեւ զջուր ցաւք։ Արարին պատահել իւրեանց ամենայն չարեացս այսոցիկ.եւ այլն։

Ես ինքնին անձամբ անդէն ի տեղւոջն պատահեցի (այսինքն գտայ)։ Մի՜ պատահեսցէ մեզ խաւարն արտաքին. (Եղիշ. ՟Բ. ՟Ե։)

Նորա պսակացն պատահեսցուք. (Իսիւք.։)

Զի զմեզ ուսուցանիցէ, չարախօսացն ոչ չարութեամբ, այլմեծաւ երախտեօք պատահել. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Արտաքոյ արժանեաց իմոց պատահեցի քննել զգիրս. (Սարգ. յռջբ.։)

Որոց այսպէսն ոչ պատահեսցի մանկավարժն. (Պիտ.։)

Ոչ պատահիմ անուանիլ արդար։ Կարօտիմ, եւ ոչ պատահիմ. (Նար. ՟Թ. եւ ՟Ի՟Ը։)

Օտար պատահէր ձեւ զգեստուց սոցա ի նոցանէ. (Լմբ. առակ.։)

Քրիստոնեա՞յ պատահիս. ո՜չ եթէ միայն պատահիմ, այլ եմ իսկ կամօքն Աստուծոյ (իբր ո՜չ ըստ բախտի հանդիպել). (Ճ. ՟Ա.։)

Ի վերայ այսց ամե նայնի պատահեցելոց նմա՝ ոչ մեղաւ (Յովբ.։)

Ոչ մի ինչ յայսց չարեաց պատահեալ լինէր քեզ. (Իսիւք.։)

Դառնայ դարձեալ գրէ. մինչ զի եկն եւ պատահեցաւ այնմիկ, յորոյ աւուրս գրեցաւ սոյն պատմութիւնս. (Եփր. մն.։)

Զմինն միայն (ցուցանէ) պատահեալս առողջութեան եւ հանգստեան. (Երզն. մտթ.։)

ՊԱՏԱՀԵՄ եցի. ն. ՊԱՏԱՀԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁπαντάω occurrere facio, conduco. Տալ պատահել. հանդիպեցուցանել. վիճակեցուցանել. ... եւ այլն.

Անըզգամ կինն յաղմուկ պատահէ զայրն հա նապազ եւ ի կռիւ (նոր ձ. պահէ). (Լմբ. առակ.։)

Տեսանե՞ս, զիա՞րդ ի բարին պատահեցոյց զվախճանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 36։)

Ասեն (ախտարքն)՝ թէ ըստ ճակատագրին բերեն մարդիկ՝ զոր պատահեցուցանեն նոցա աստեղքն ի ծննդեանն։ Պատահեցոյց Պօղոսի զիւր աւետարանին պաշտօնն։ Ոչ թէ որդիութեանն կարգ, ասէ, պատահեցուցանէ զնա բարւոյ. (Լմբ. ժղ. եւ Լմբ. առակ.։)


Պատահեցուցանեմ, ուցի

va.

cf. Պատահեմ.

NBHL (4)

ՊԱՏԱՀԵՄ ՊԱՏԱՀԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁπαντάω occurrere facio, conduco. Տալ պատահել. հանդիպեցուցանել. վիճակեցուցանել. ... եւ այլն.

Անըզգամ կինն յաղմուկ պատահէ զայրն հա նապազ եւ ի կռիւ (նոր ձ. պահէ). (Լմբ. առակ.։)

Տեսանե՞ս, զիա՞րդ ի բարին պատահեցոյց զվախճանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 36։)

Ասեն (ախտարքն)՝ թէ ըստ ճակատագրին բերեն մարդիկ՝ զոր պատահեցուցանեն նոցա աստեղքն ի ծննդեանն։ Պատահեցոյց Պօղոսի զիւր աւետարանին պաշտօնն։ Ոչ թէ որդիութեանն կարգ, ասէ, պատահեցուցանէ զնա բարւոյ. (Լմբ. ժղ. եւ Լմբ. առակ.։ 7)


Պատահիմ, եցայ

vn.

to meet, to meet one another;
to arrive, to happen, to befall, to occur;
to go to meet, to encounter, to oppose, to withstand, to resist, to come to blows, to grapple with, to kill;
— ումեք մարտիւ, պատերազմաւ, to meet face to face, to attack in front, to war against;
փախուցեալ յանձրեւէ՝ կարկտի պատահէ, to leap out of the frying-pan into the fire.


Պատահութիւն, ութեան

s.

meeting, interview, talk, colloquy.

NBHL (2)

ὀμηλία conversatio. Հանդիպումն ի կենակցութեան. տեսութիւն ընտանի. որ եւ ՆՈՒԱՃՈՒԹԻՒՆ ասի.

Սակաւք ոմանք են՝ որք աստուածային պատահութեանն յայտ յանդիման՝ արժանի եղեն. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։ 1)


Պատահումն, ման

s. adv.

meeting;
cf. Պատահ;
destiny;
պատահմամբ, ըստ պատահման, accidentally, fortuitously, casually, incidentally, by chance;
պատահմունք ի դէպ ելանէին նմա, chance, good fortune aided him;
անցեալ էր —, it was no longer time.

NBHL (14)

Այս վերջացուցանէ զիս ի պատահմանէ պատուոյ. (Լմբ. առ լեւոն.։)

ἁπάντασις occursus մանաւանդ՝ συμβεβηκώς accidens σύμπτωμα casus, eventus, incursus, affectio, fortuna. Պատահ, եւ պատահելն՝ ըստ ամենայն նշանակութեան. հանդիպումն. դէպք. դիպուած. անցք. վիճակումն. գտանիլն.

Զարհուրեցաւ Աքիմելէք ի պատահման նորա. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 1։)

Ես ելից ի պատահումն թագաւորին. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Բ.։)

Զիրացն պատահումն յիշխանէն արեւելից. (Եղիշ. ՟Ա։)

Իմս տարտամութիւն, եւ ոչ պատահումն բար ւոյ ժամանակի. (Շ. ընդհանր.։)

Ոչ պատահմամբ իմն եւ դիպուածով ունէր զկուրութիւնն, այլ անդստին յորովայնէ. (Նանայ.։)

Այս ամլութիւն ոչ պատահման ինչ էր, այլ Աստուծոյ մատակարարութեան գործ։ Ոչ եթէ ըստ պատահման բացաւ. (Իգն.։)

Արդեօք պատահմա՞մբ, եւ կամ ըստ հրամանի ինչ խաղաց մանուկն յորովայնին. (Կիւրղ. ղկ.։)

ՊԱՏԱՀՈՒՄՆ. Ըստ տրամաբանից՝ Եկամուտ իրք ի վերայ գոյացութեան. որակ. պարագայ. հանգամանք.

Ոմն ըստ ինքեան, եւ ոմն ըստ պատահման. (Արիստ. պերիարմ.։)

Պատահումն է՝ որ լինի եւ բացալինի՝ առանց ենթակային ապականութեան։ Քնելն՝ անջատական պատահումն է. իսկ սեաւն գոլ՝ անանջատաբար ագռաւու եւ եթովպացւոյ՝ պատահեաց։ Սեռն նախկին է քան ըզտեսակսըն. իսկ պատահմունքն քան զտեսակսըն յետոյ։ Պատահմունք ի վերայ անհատիցն նախապետաբար ենթակային. եւ այլն. (Պորփ.։)

Սպիտակափայլք ըստ պատահման արծաթոյ. (Նար. առաք.։)

Զբազում անուանըս դնեն մարգարէքն Աստուծոյ՝ ըստ պատահման եւ դրութեամբ, զի անգիտանան ըզբնութիւնն. (Մխ. երեմ.։)


Պատաղիմ, եցայ

vn.

to occupy, busy or employ oneself, to give oneself up to, to apply oneself to.

NBHL (4)

ἑμπλέκομαι implicor, implico me. Զբաղիլ՝ որպէս բաղելով եւ պատատելով յիրս եւ ի հոգս. դեգերիլ. պարապիլ.

Հրէայքն անդրէն զգործովք զարարով զարդեամբք պատաղեցան։ Ոչ ոք զինուորեալ աստէն՝ ըստ կեանս աշխարհիս պատաղի. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 1։ ՟Բ. Տիմ. ՟Բ. 3։)

Խնդրէր առնուլ զՏիգրանակերտ, եւ ոչ թողացուցին յառաջախաղաց գունդք եւ լրտեսք՝ պատաղել նմա զայնու։ Ծուլաբար դեգերեալք պատաղեցան ի Կեսարիա։ Ոչ թողու զմեզ պատաղել զայսու. (Խոր. ՟Գ. 26. եւ 60։ Խոսր.։)

Յանապատին տաղաւարօք բնակեցոյց զնոսա, զի մի՜ անդէն պատաղիցին (կամ պատաղիցեն) ի հանգիստ. (Արշ. եւ Լծ. կոչ.։)


Պատաղիճ

s. bot.

tendril;
convolvulus;
bindweed.

NBHL (4)

պատ. եւ եղիճ, կամ յն. է՛լիքս ) . σμίλαξ hedera. Բոյս պատատուկ. որ եւ ԲԱ ՂԵՂՆ. սարմաշըգ.

Դժնիկն եւ տատասկն եւ եղիճն եւ պատաղիճն. (Ագաթ.։)

ՊԱՏԱՂԻՃ. ἔλιξ clavicula, involucrum. Խիղբ որթոյ՝ որ պատի զխեչակաւ. շիֆ, ֆիլիս.

(Յորթ այգւոյն են) ողկոյզ, գնդակ, պատաղիճ. (Վեցօր. ՟Բ։)


Պատաղիչ

adj.

embroiling;
encumbering.

NBHL (3)

Խառնութիւն այնոցիկ՝ որ ոչ միաբանէին գործոցն նոցա (ճգնողական անզբաղութեան), պակասութիւն եւ պատաղիչ համարեալ էին նոցա։ Իբրեւ մարդք ախոյեանք եւ պատաղիչք կախարդաց զազրաց եւ պղծոց. (Եւս. պտմ. ՟Բ. 17. եւ ՟Է. 10։)

Զամե նայն խափանիչ իրս, եւ զգործսն պատաղիչս խափանեսցէ Տէր. (Վեցօր. ՟Գ։)

Անցանել ի վերայ աղբախումբ զօրութեանցս՝ որ աստէն առ մեօք պատաղիչքն. (Բուզ. ՟Դ. 5։)


Պատաղումն, ման

s.

occupation, application.

NBHL (2)

Ընդ պատաղմունս այսր կենցաղոյս շրջանակեցայ։ Ի պատաղմունս մարմնական կենցաղոյս. (Նար. ՟Ի։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Երկայնագոյնս ըզպա տաղմունսն ի ճանապարհին արարեալ. (Արծր. ՟Ա. 5։ 1)


Պատան, աց

s.

band, bandage, wrapper;
truss;
— մեռելոյ, shroud, winding-sheet, grave-clothes.

NBHL (12)

Երիզ կամ կտաւ՝ ի պատել զո՜ր եւ է մասն մարմնոյ. փաթթելու լաթ, կապ. սարշը, պաղ. պէսդ.

Կապեաց պատանաւ զաչս իւր։ Փու թացաւ ի բաց առ զպատանն յաչաց իւրոց։ Չիք սպեղանի ի վերայ դնել, ոչ ձէթ եւ ոչ պատանս. (՟Գ. Թագ. ՟Ի. 38. 41։ Ես. ՟Ա. 6։)

Որ ոչ կարօտանաս սպեղանեաց՝ առ պատրաստութիւն պատանաց հոգեկան վիրաց. (Նար. ՟Ի՟Գ։)

Ոչ գոյ պատան բեկման նորա. (Եփր. ծն.։)

Պատան վիրաց լինի՝ եւ կապ, թէ ոք սըմին լինի պարապ. (Շ. յիշ. սողոմ.։)

Պօղոս՝ պատան Եւայի եւ Ադամայ վիրացն. (Ճ. ՟Ա.։)

ՊԱՏԱՆ, անք. ἑντάφιον, ἑνταφιασμός vestis sepulcralis, quae induitur cadaveri, funeratio ταφή sepultura. Երիզապինդ մեռելոյ. եւ Դիապատութիւն. պատրաստութիւն թաղման. մեռելի պատանք. քէֆին, տէֆին.

Յառաջագոյն խնկեաց զմարմին իմ՝ ի նշան պատանաց։ Յօրն պատանաց իմոց պահեսցէ զայդ. (Մրկ. ՟Ժ՟Դ. 8։ Յհ. ՟Ժ՟Բ. 7։)

Ոչ պատանաց եւ ոչ թաղելոյ արժանի առնել։ Զի մի՜ հողոյ եւ մի՜ պատանաց յիւրում բնակութեանն աշխարհին արժանի լիցի. (՟Բ. Մակ. ՟Թ. 15։ ՟Ժ՟Գ. 8։)

(Ցանկութիւն ընչից) զհողն իսկ զիւր փատաւորագունի պատանաց յանձն առնէ. (Անյաղթ հց. իմ.։)

Ի քէն մերկեա՜ զգեստ տրտմարար՝ զերթ ըզպատան մահու Ղազար. (Շ. ոտ. Շ. մխիթ.)

Մայրն՝ գեղեցիկ գերեզմանի պատան (յն. մի բառ) տայր մանկանցն զինքն, զկնի երթալով յառաջ գնացելոցն։ Այլ ոչ մարմինդ պատանացդ լուանի. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. մկրտ.։)


Պատանագործ, աց

s.

truss-maker.


Պատանդ, աց

s.

hostage;
pledge, gage;
տալ ի —, to plight, to pledge, to offer as a pledge;
առնուլ ի —, to take as a hostage or pledge;
ի — կալ, to be hostage.

Etymologies (2)

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար գրծ. -աւ) «իբրև գրաւ տրուած անձ» ՍԳր. Մծբ. Բուզ. գրուած է նաև պանդանդ, պանտանդ.-(Նոնն. 16 պանդանդ դրուած է յն. μισϑοφορία բառի դէմ, տր է «վարձու աշխատանք» ըստ նկա-տողութեան Ակինեանի ՀԱ 1904, 171). որից պատանդել կամ պանտանդել «կապել, կաշ-կանդել, արգիլել» Վրք. հց. Պիտ. պատան-դիլ «մի բանով զբաղիլ, բռնուիլ» Լաստ. իա. (հրտր. 1844, էջ 92). պատանդութիւն Ա. մկ. 4ա. 62. պատանդիչ Նար.։

• ՆՀԲ մեկնում է «պատ անդ ուրեմն, պրս. պէնտ «կապ»։ Տէրվիշ. Լեզու 1887, 108 աւելի ուղիղ է համառում պանդանդ, իբր հնխ. bhandh «կապել» արմատից՝ -անդ մասնիկով. հմմտ. հնազ-անդ, արգաւ-անդ։-Հիւնք. պրս. pāyandān «գրաւ, աւանդ»։

NBHL (3)

ὄμηρος obses, legatus. իտ. ostaggio, gaggio ὄμηρον pignus, quod est loco obsidis. գրի եւ ՊԱՆԴԱՆԴ, ՊԱՆՏԱՆԴ. (ի հյ. պատ անդ ուրեմն. եւ պ. պէնտ, կապ) Անձն տուեալ ի գրաւ՝ առ ապահովութիւն.

Որ էր մնացեալ ի պատանդս ի հռոմ քաղաքի։ Տալ պատանդս եւ գրաւականս։ Ա՜ռ նա զորդիս իշխանաց երկրին ի պատանդս։ Զպատանդսն՝ որ էին յակառն՝ հրամայեաց տալ ի ձեռս նորա։ Ածին կալան զպատանդսն առաջի նորա. (՟Ա. Մակ. ՟Ա. 11։ ՟Ը. 8։ ՟Թ. 53։ ՟Ժ. 6. եւ 9։)

Տրդատ պատանդս առեալ դառնայ։ Հան դերձ պատանդաւն. (Խոր. ՟Բ. 83։ Յհ. կթ.։)


Պատանդառու

adj.

taking as hostage.


Պատանդեմ, եցի

va.

to serve as hostage;
to give or receive for hostage or pledge;
to tie, to enlace, to bind;
to involve, to contain, to enclose.

NBHL (8)

ὀμηρεύω, συνέχω, -ομαι եւ այլն. obsidem posco, accipio. (իսկ obsideo, է պաշարել) գրի եւ ՊԱՆՏԱՆԴԵԼ. Իբրեւ զպատանդ գրաւել արգելուլ. պաշարել. թակարդիլ. կր. խափանիլ. կաշկանդիլ. պատաղիլ, զբաղիլ.

Որոգայթ, զոր ոչ եդի առաջի իմ՝ պատանդեաց զիս. (Վրք. հց. ձ։)

Գրաւեցին՝ պատանդեցին եւ ուռկանեցին։ Եթէ յընթացից բարեաց զշունչս պատանդեսցէ. (Նար. խչ. եւ ՟Կ՟Զ։)

Բեւեռեալ ընդ հեշտութիւնս մարմնոյ, եւ ցանկութեամբքն մարդկան իրօք (յն. կրիւք) պատանդեալ. (Նիւս. կուս.։)

Զանազան կարեօք պատանդեցաւ։ Բազում կարեօք պատանդեալ։ (Տունկ որթոյ) ի կալն՝ կարեօք պատանդեալ, եւ ի հատանելն՝ յանպիտանութիւն երթեալ։ Անխառն խնդութեան տրտմութեամբք պատանդեալ է. (Պիտ.։)

Զմեղաց տոռունս խզել, որովք պատանդեալ ընդ չար գերութեամբն անկեալ դնի. (Լծ. կոչ.։)

Զիա՜րդ պատանդեցաւ ազատեալն. (Նար. ՟Խ՟Ը։)

Մինչդեռ հոռոմք զթագաւորացն աղմկաւ էին պատանդեալ. (Լաստ. ՟Ի՟Ա։)


Պատանդիչ

adj.

cf. Պատանդառու;
enlacing, enclosing.

NBHL (2)

Որ պատանդէ, պատանդօղ.

Չշօշափեցի զպատանդիչ զցանցարկ կարթին. (Նար. ՟Ժ՟Դ։)


Պատանդութիւն, ութեան

s.

the giving or receiving in hostage;
cf. Պատանդ.

NBHL (2)

ὄμηρον, ὀμηρεία . Պատանդ գոլն. գրաւումն. պատանդ.

Մատուցին զորդիս իշխանացն իւրեանց ի պատանդութիւն. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 62։ 1)


Պատանեակ, եկաց

cf. Պատանի.

NBHL (2)

cf. ՊԱՏԱՆԻ։ Մերթ եւս՝ որպէս Պատան. պաստառ.

Եւ թագաւորն առաքեաց ի պատանեակ մետաքսէից՝ սփռեալ ի վերայ տապանի սըրբոյն. (Հ. յուլ. ՟Զ.։)


Պատանեկագիտութիւն, ութեան

s.

cf. Մանկատռփութիւն.


Պատանեկանամ, ացայ

vn. fig.

to be adolescent;
to grow young again.

NBHL (2)

ἠβάω, ἁνηβάω pubesco, repubesco. Պատանեակ լինել. յարբունս հասանել. եւ Դառնալ ի պատանեկութիւն.

Զիա՞րդ հնացեալն եւ ապականեալն ի մոլար ցանկութենէ՝ պնդի դարձեալ, եւ պատանեկանայ. (Բրս. գորդ.։)


Պատանեկատռփին

cf. Մանկատռիփ.


Պատանեկիկ

s.

child, boy.

NBHL (2)

Փոքրիկ պատանեակ. մանկիկ.

Ընդ եղեգան փող՝ բոց ելանէր, եւ ի բոցոյն պատանեկիկ վազէր. (Խոր. ՟Ա. 30։ 2)


Պատանեկութիւն, ութեան

s.

cf. Պատանութիւն.


Պատանի, նւոյ, նեաց

s.

youth, adolescent, stripling, lad, young man;
domestic, servant;
waiter;
groom;
— անփորձ, inexperienced young man, younker, greenhorn, novice.

Etymologies (4)

• (սեռ. -նայ) «մատաղ երիտա-սարդ, մեծ տղայ, ծառայ» ՍԳր. որից պա-տանեակ ՍԳր. պատանեկիկ Վիպաս. (ըստ Խոր.), պատանութիւն Ոսկիփ. պատանեկա-նալ Բրս. գրդ. պատանական Մագ. կիսա-պատանեակ Փիլ. լին. պատանեկան, պա-տանեկական (նոր բառեր)։

• Հներից Կիրակոս պատմիչ (էջ 48) յի-ռում է Խոսրով Սիւնեաց եպիսկոպոսի ստուռաբանութիւնը՝ իբր պատ առնուլ բայից. «Թողուլ ասէր զգէսս և ոչ հա-տանել, մինչև երկայնասցի և պատ առ-ցէ, զի վասն այն կոչի պատանի»։ Տա-թև. հարց. 378 «պատանեակ (կոչի) քսանամեան, որ զտասն պատեաց»։ ՆՀԲ լծ. արաբ. ֆէթէն, լն. παιδάοιον «տղեկ»։ Մորթման ZDMG 26, 544 բե-ւեռ. biduni=«պատանի կամ պիտանի»։ Թօփուզեան, Արծ. վասպ. էջ 43 պատ

• առեալ կամ պատկառեալ։ Canini, Et. é́tym. 38 արաբ. fata, յն. (ռմկ.) βαιτας «կին»։ Հիւնք. պատանք բառից։ Müller, Armen. VI յն. πατέομαι «ուտել», զնդ. paϑ «լցնել», գոթ. fodja «բտել», հսլ. pitati «սնուցանել» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Patrubány SA 2, 13 հնխ. pat «ընկնել» արմատից։ Մառ ЗВО 25 (1921), էջ 8 նոյն ընդ վրաց. պա-տարա և հյ. գւռ. պուճուր «փոքր»։

• «յդե». գիտէ միայն Բառ. երեմ. էջ 265։ (Արդեօք պատեղւոր «յղի» բա՞ռն է)։

NBHL (6)

ՊԱՏԱՆԻ որ եւ ՊԱՏԱՆԵԱԿ։ παῖς puer παιδάριον puerulus. մանաւանդ. νεανίσκος, νεανίος, μειρανίον juvenis, adolescens, juvenculus, adolescentulus. Մանուկ մեծացեալ, եթէ՜ զաւակ եւ եթէ ծառայ. երիտասարդ դեռաբոյս. կտրիճ, մանչ. իյիտ, ճիվան, տէլի գանլը, եւ ուշագ, օղլան. (լծ. արաբ. ֆէթէն. յն. բետա՛րիօն, եւ այլն. այլ ի պատմութեան Կիրակոսի գտանի ստուգաբանել այսպէս.

Ասէր զգէսս ոչ հատանել, մինչեւ երկայնեսցի, եւ պատ առցէ. զի վասն այն կոչի պա տանի։)

Ետ ցպատանին, եւ փութացոյց։ Ասէ Աբրահամ ցպատանիս իւր։ Ոչ յամեաց պատանին առնել զբանն։ Երկու պատանիք նորա ընդ նմա։ Պատանի մի՝ մանուկ եբրայեցի։ Ասէ Բոոս ցպատանին իւր ... արձակեաց զպատանին։ Աղաչէր լինել պատանւոյն կենաց նորին խորհրդական՝ զի ապրեսցի։ Ես եւ պատանեակդ։ Պատանեակն չէ անդ։ Դու եւ պատանեակդ քո փարա։ Կալաւ պատանեակ մի։ Ծանեան զձայն պատանեկին ղեւտացւոյ.եւ այլն։

Յըմբըշամարտս, ի ժողովս պատանեաց. (Նիւս. կազմ. ՟Ի՟Ը։)

Տեսի բազում անգամ՝ զպատանեակ ստընդեայս, յորժամ ժտէին ինչ առնուլ ի մօրէն։ Ոչ ընկալաւ Աստուած զաղօթ սըն Դաւթի վասն կենաց պատանւոյն (ծնելոյ նախ ի բերսաբեայ). (Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)

Պատանի է, որ ի ճորտոյ կարգի է, թէպէտ երիտասարդ, եթէ ալեւոր։


Պատանութիւն, ութեան

s.

adolescence, youth.

NBHL (2)

νεότης juventus. Հասակ պատանեաց.

Ի տղայութեան, ի մանկու թեան, ի պատանութեան, յերիտասարդութեան եւ ի ծերութեան. (Ոսկիփոր.։ 1)


Պատանուհի

s.

young girl, virgin, maiden.


Պատառ, աց

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

Etymologies (5)

• , ռ հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «կտոր, բեկոր՝ մանաւանդ հացի» ՍԳր. Ոսկ. ես. որից պատառ-պատառ Եւս. քր. Ոսկ. ես. և եփես. պատառել ՍԳր. Եզն. Կոչ. Եփր. թգ. պատառումն ՍԳր. պատառաքաղ Խոր. հան-դերձապատառ Մանդ. գայլապատառ Օրբել. րեղարդնապատառ Ճառընտ. -ատ, -ոտ մասնիկներով՝ պատառատուն կամ պատա-ռոտուն ՍԳր. Ագաթ. Եփր. պհ.։

• Տէրվ. Նախալ. 86 հնխ. dar «պատ-ռել» արմատից՝ պա<ապա նախդիրով, հմմտ. սանս. dar, յն. δὲρω «մորթել» ևն։ Հիւնք. պատել բայից։ Müller WZKM 6 (1892), 267 պհլ. փոխառութիւն պի-տի լինի. հմմտ. պրս. [arabic word] fatār-dan, [arabic word] latarīdan «պատ-ռել»։ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, էջ 166 ասուր. patāru, ասոր. ftr «պատա-ռել»։ Scheftelowitz BВ 29, 68 փղխառ-եալ արաբ. batara «խուզել, կտրել» և եբր. [hebrew word] bathar «մաս, կտոր» ձևե-ոից։ Karst, Յուշարձան 400 ասուր. pa-taru, patēru «ճեղքել, հերձնուլ»։ Պա-տահական նմանութիւն ունին արաբ. ❇ [arabic word] fadra «պատառ, կտոր» և [arabic word] batr «ճեղքել»։

• ԳՒՌ.-Շմ. Սլմ. մն. պատառ, Ասլ. Պ,. Ռ. Սեբ. բադառ, Զթ. բադօռ, բադոռ, Հճ. բա-դօր, Սվեդ. բադուռ, նշանակում են «հացի կամ ուրիշ ուտելիքի կտոր». իսկ Գոր. Ղրբ. պա՛տառ ընդհանրապէս «մի քիչ, փոքր ինչ» (օր. պատառ կաց՝ մի քիչ համբերիր)։-Բա-յական ձևով՝ Վն. պատռել և Մկ. պատռիլ «ճաքիլ», Ախց. Երև. պատռէլ, Տփ. պա՛տ-րիլ, Ալշ. Մշ. պադռել (նաև «նախանձիլ»), Պլ. Ռ. բադռէլ, Ասլ. բադռէ՝լ, Զթ. Սվեդ. բադռիլ, Հմշ. բադռուշ, Սչ. բադրել, Սեբ. բառռէլ, Ակն. բառռէլ, բայռէլ, Կր. պառ-ռէլ, Մրղ. պառէլ.-էնկ. բադար «պա-տառ» (Բիւր. 1898, 865)։-Նոր բառեր են պատռեցնել, պատռտել, պատռտորել, պա-տոտորուիլ, պատռտուիլ, պատռտան, պատ-ռօն։-Կիլիկիոյ բարբառով պատռել նշանա-կում է «գողանալ, կողոպտել». այսպէս Զթ. Մրշ., որի հնագոյն օրինակն ունի Մխ. դտ-էջ 351. Յաղագս դատաստանաց գողոց՝ որ զտուն պատառեն.։-Իմաստի զարգացման համար հմմտ. ֆրանս. déchirer «պատռել», բայց նաև «կողոպտել» Molière, L'Avare V, 5։

• ՓՈԽ.-Վրաց. ბატარა պատարա «մի քիչ, քիչ, փոքր, մանուկ, սակաւ ժամանակ» (ճիշտ այս նշանակութեամբ նաև Գոր. Ղրբ. պա՛տառ). მატარა მური պատարա պուրի «մի քիչ հաց», მატარება պատարեբա «քչացնել, նուազեցնել», ჩაბატარავება չապատարավեբա «պակասեցնել, փոքրաց-նել», სიმატარავე սիպատարավե «փոք-ռութիւն»։-Ըստ Bugge IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, 231 հայերէն պատառել բա-յից է (պա-մասի կրճատմամբ) գոթ. tarmei «գոչեա՛» Գաղ. դ. 27։-Ուտ. պատար «կը-տոր»։

• «նենգութիւն». ունի միայն Բառ. երեմ. էջ 265. Թերևս շփոթուած պատիր բա-ռի հետ։

NBHL (11)

χωμός, χωμίον, κλάσμα buccella, frustum panis, fragmentum . Արմատ Պատառելոյ, որպէս Մասն պատառեալ, այսինքն բաժանեալ ի բոլորէ. կոտոր, բեկոր՝ մանաւանդ հացի. կտոր, պատառ. լօգմա, տիլիմ, փարչէ. եբր. ֆաթ.

Բրդեսցես զայն (զբաղարջն) պատառս պատառս։ Զոհ ի պատառոյ։ Պատառով միով հացիւ։ Թացցես զպատառ քո ի քացախիդ։ Պատառ մի հաց։ Պատառ մի ի կասկարայէ։ Թացեալ զպատառն՝ տայ Յուդայի իսկարիովտացւոյ. եւ յետ պատառոյն ապա եմուտ ի նա սատանայ. եւ այլն։

Թացեալ պատառ՝ տայ Յուդայի. (Շար.։)

Մի՜ պատառաւ եւ բաժակաւ կարօտացուսցուք զնա (աղքատն). (Եղիշ. հայր մեր.։)

Փութան զսեղանս եւ զանօթս ... ի մի պատառ կլանել. (Վրք. հց. ՟Ե։)

Յայնժամ Ադամայ հաւանելով կընոջն, առեալ դողութեամբ՝ եկեր զմահու պատառն. (Տաղ.։)

Առ կարօտութեան ժտի աղքատն, առ պատառի միոջ կապերտի։ Պատառ մի մագաղաթ. (Ոսկ. ես.։ Եղիշ. ՟Բ։)

Հինգ ոտք են օձին ի սողելն իւրում՝ հինգ պատառն կրկնելովն (կամ պատ առնելովն). (Եղիշ. յես.։)

ՊԱՏԱՌ ՊԱՏԱՌ. մ. Ի բազում պատառս. չարաչար պատառելով.

Ի նաւ ապաստանեալ՝ պատառ պատառ կոտորէր։ Ոմն (յառաքելոց) պատառ պատառ կոտորեցաւ։ Պատառ պատառ կոտորիլ, կամ կոտորէաք. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. ես. եւ Ոսկ. եփես.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ. ՟Է։)

Պատառ պատառ յերկիր անկանիլ (մասանց մարմնոյ եւ իրաց). (Վրք. հց. ՟Ի՟Զ։ եւ ՃՃ.։)


Պատառաբոյծ

adj. s.

parasite, spunger, trencher-friend, hanger on, toad-eater.

NBHL (2)

παράσιτος parasitus. Որ բուծանի պատառովք այլոց կամ մեծատանց. տալգաւուգ.

Ո՞ւր են պատառաբոյծքն. ո՞ւր են փաղաքուշքն. (Ոսկ. ղկ.։)


Պատառապատիր

adj.

bought, suborned.

NBHL (2)

Պատրեալ պատառովք սեղանոց եւ կաշառաց.

Բաղակ թագաւոր Մովաբու առաքեաց առ Բաղաամ փաթու, որ ասի պատառապատիր. որ եւ խաբի պատառով կարասւոյ. (Վրդն. թուոց.։)


Պատառատուն

adj.

used, torn, old, worn out, threadbare, shabby, ragged, tattered;
— հանդերձ, torn, ragged or tattered coat, rags, tatters;
—ս զգենուլ, to be reduced to tatters.

NBHL (12)

διερρηγμένος, διεσπαρμένος, διερρωγώς , κατερρωγώς fissus, diruptus, disruptus ῤακῶδης pannosus. որ գրի եւ ՊԱՏԱՌՈՏՈՒՆ, ՊԱՏԱՌՈՏԻ. Չարաչար պատառեալ. հնոտի եւ բրդգզեալ. կցկցեալ. ցնցոտի. պատռտած՝ կարկտած՝ փաչատած.

Տիկս գինւոյ հնացեալս եւ պատառատունս, կամ պատառոտունս։ Զգեցցի պատառատունս ամենայն քնէած. (Յես. ՟Թ. 4։ Առակ. ՟Ի՟Գ. 21։)

Զիւր զգեստիկն քճքճեալ պատառատուն ի դուրս բերէր. (Ագաթ.։)

Սարսռայցեն խարա՜զն եւ պատառատուն գրգլեկօքն. (Ածաբ. աղք.։)

Զաղքատ եւ զպատառատուն հանդերձն յինքեան ունել. (Նիւս. երգ.։)

Ընդ անպէտ պատառատուն պատմուճանի՝ տայ մեզ զպատմուճանն լուսափայլ զ՝ի վերուստ անկեալն. (Եփր. պհ.։)

Պատառոտուն կամ պատառատուն հանդերձ, հանդերձիւք։ Յորժամ ետես զպատառոտուն չանչաղոտիսն, ուստի՞ ասէ զայդ պատառոտիսդ ըզգեցեալ ես. (Վրք. հց. ձ։)

Տարածանեն եւ զհանդերձս առաջի նորա ... ի բաց ընկենուն զհին՝ զաղտեղեալն եւ զպատառատուն, զի զգեցցին զնորն եւ զանապականն։ Տիկք փտեալք եւ պատառատունք. (Իգն.։)

Զպատառոտուն մաշկեակն ի բաց ընկէց։ Նա էր պատառոտուն եւ հին տիկն. (Տօնակ.։)

Պատառատուն գործի, կամ պատառոտուն գործիք. (Ոսկ. յհ.։ Մագ. ՟Ի՟Թ։ Վրդն. աւետար.։)

Պատառոտուն տերե՜ւովն ծածկելով զմերկութիւն իւրեանց։ Ի ձեռն մկրտութեան զպատառատուն պատմուճան տերեւոյն մերկացուսցեն. (Ճաշոց։ Երզն. մտթ.։)

Մի՜ պատառոտուն կարկատեալ (վերծանութեան). (Մագ. լ։)


Պատառաքաղ, աց

s.

fork, table-fork.

NBHL (2)

κρεάγρα, τριόδυς fuscina, fuscinula. իտ. forchetta, pirone. Տե՜ս եւ ՄՍԱՀԱՆ. եւ ԵՐԵՔԱՐՁԷՆ. Ժանեւոր գործիք՝ որով լինի քաղել զպատառս ի սկաւառակէ եւ դնել ի բերան. չաթալ, բիրօն.

Տարգալ ունել ոսկի, եւ պատառաքաղ, եւ ոսկեղինօք ըմպել նուագօք. (Խոր. ՟Բ. 43։ 3)


Պատառեմ, եցի

va.

to tear, to tear to bits or pieces, to lacerate, to rend;
to cleave, to cut, to divide, to slash;
to break, to crack, to split, to burst;
յօշ յօշ —, to cut to pieces, to dilaniate, to rend;
զմիմեանս —, to tear each other;
— զթագաւորութիւնն, to break up the kingdom;
— զեզինս, to slaughter oxen;
— զոք, to kill;
ակօս —, to furrow, to plough;
— զբանտն, to break out of prison;
— զօրէնս, to transgress, to violate.

NBHL (10)

ῤήγνυμι, ῤηγνόω, ῤήσσω, διαρρηγνύμι rumpo, disrumpo, frango σχίζω scindo, findo, lacero διασπάω distraho, discerpo τέμνω decido, seco, sulco. Պատառ պատառ կոտորել, բեկանել. հերձուլ, ցելուլ, ճեղքել, յօշել, գիշատել. խզել. պայթուցանել, եթէ՜ հատմամբ, եւ եթէ բացմամբ ծերպից. պատռել, ճղքել, կտրել, բանալ.

Պատառել զհանդերձս, զպատմուճան, զօձիս։ Պատառեաց փայտ յողջակէզ։ Պատառեցից զթագաւորութիւնն ի ձեռաց Սողոմոնի։ Տիկքս պատառեցան։ Պատառիլ աղբերց, ծովու, վիմաց, լերանց.եւ այլն։

Պատառել կամելով զմիաւորութեանն պատմուճան. (Յհ. իմ. երեւ.։)

Երկիր առանց ջուրց պատառի. (Եզնիկ.։)

Զվէմս պատառեցին արմատք, որ առ նոսա բուսեալ են. (Կոչ. ՟Բ։)

Պտղաբերք պատառին յոստոց վասն բազմութեան ոստոցն. (Շիր.։)

Պատառեցին զբանտն, եւ փախեան։ (Վիշապն Բաբելոնի) առեալ զկերակուրն՝ պատառեցաւ ընդ մէջ. (Բրսղ. մրկ.։)

Տեսանօղ զկուրացեալս ասիցէ, եւ ո՜չ սրագոյն բբօք պատառօղ զօդ. (Շ. թղթ.։)

Ոչ զդելփին ոք ետես՝ ակօս պատառեալ։ Երկրի թանձրութիւնն արօրով պատառեալ. (Առ որս. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Պատառեաց զեզինսն։ Պատառեաց զագագ առաջի Տեառն (որպէս՝ սպան)։ Երկիր պատառեցաւ (այս է՝ դղրդեցաւ) ի բարբառոյ ուրախութեանն իսրայէլի. (Եփր. թագ.։)


Պատառիկ

s.

little bit, small piece, taste;
fragment.

NBHL (2)

Փոքրիկ պատառ. հատուած ինչ բանի.

Պիսիդեայ է պատա ռիկս. (Պիտառ.։)


Պատառիմ, եցայ

vn.

to be torn or rent.


Պատառող

adj.

rapacious.


Պատառողութիւն, ութեան

s.

rapacity.

NBHL (1)

Գազանք (իբրու գըզ անք) վասն պատառողութեանն կոչին. (Վրդն. սղ.։)


Պատառոտեմ, եցի

va.

to rend, to lacerate, to tear to pieces.


Պատառոտուն

cf. Պատառատուն.


Պատառոտի

cf. Պատառատուն.


Պատառուած, ոց

s.

rent, tear;
rupture, crack, crevice, fissure, opening;
chap, chink, slash, slit.

NBHL (2)

Ճեղքուած. ծերպ. հերձիք. պատռուածք, ճեղք. արալըգ,

Ի պատառուածս նոյն ամբարտակի գետոյն փախստեամբ ամրանան. (Խոր. ՟Ա. 15։ 1)


Պատառումն, ման

s. fig.

tearing, rending, laceration;
eruption;
intestine broils, rupture, division, scission, disunion, party, faction.

NBHL (4)

Հարցէ զփոքր ապարանս պատառմամբ։ Ե՜ւս չար, կամ չար եւս պատառումն լինի. (Ամովս. ՟Զ. 12։ Մտթ. ՟Թ. 16։ Մրկ. ՟Բ. 20։)

Ըղձային զպատառումնն երկրին. (Եղիշ. ՟Գ։)

Ի սաստիկ պատառմանէ ջուրցն ընկղմին նաւք։ Երկուցեալ ի պատառմանէ անտիգոնեանցն (երկպա ռակութեամբ)։ Բազում պատառմունք եւ անմիաբանութիւնք ի մէջ զօրացն եւ այլ ազգականացն լինէին. (Խոր. ՟Բ. 7. 18. 27։)

Պատառման հաւատոյ պատճառ լինիցին։ Նախ զնորա պատառումն ցուցանէ, որ զատեալ էր ի մետասանիցն. (Երզն. մտթ.։)


Պատառուն

cf. Պատառատուն.

NBHL (1)

Զգեստն պատառուն՝ շատ է աղքատաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Պատասխան

cf. Պատասխանի.


Պատասխանական, ի, աց

adj.

responsive.

NBHL (2)

Որ ինչ անկ է պատասխանւոյ. յորում կայ պա տասխանի.

Գրեցեր ի պատասխանականին քո թղթի. (Խոսրովիկ.։)


Պատասխանատու, աց

adj. s.

responsible, answerable, accountable;
apologetical, exculpatory;
respondent;
apologist.

NBHL (2)

Որ տայ կամ ունի տալ պատասխանի. եւ Փաստաբան. ջատագով. եւ Համարատու։ (Ագաթ.։)

Խորհուրդ՝ խորհրդոց յանդիմանիչ լինի, եւ երեւմամբ գաղտնեացն՝ որպէս թէ պատասխանատու լինի. (Խոսր.։)


Պատասխանատուութիւն, ութեան

s.

answering, answer;
defence, apology, excuse;
responsibility.

NBHL (9)

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ. գրի ստէպ եւ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԹԻՒՆ. ἁπόκρισις responsio λύσις solutio. Տալն պատասխանի առ հարցումն ուրուք. լուծումն խնդրոյն. ճէվապ, ճուղապ.

Խա ղաղական պատասխանատուութեամբ ասէր ցամենեսեան. (Փարպ.։)

Եթէ հար ցումն տրամաբանական՝ պատասխանատուութեան է խնդիր։ Ոչ եղիցի պատաս խանատուութիւն մու առ այսս. (Պերիարմ.։)

Կամ որպէս Համարատուութիւն. հարկիլն տալ պատասխանի առ անաչառ քննողն.

Առ որ մեծ է պատասխանատուութիւնս՝ քան առ համօրէն աւետարանին՝ զարմանս, հիացմունս. (Նար. ՟Ի՟Է։)

Զի մի՜ ընդ խոտանս գտանի ցիմք յաւուրն պատասխանատուութեան։ Օր պատասխանատուութեան՝ օր դատաստանին. (Խոսր.) (որ բերի եւ ի յաջորդ նշանակութ)։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ. ἁπολογία apologia, defensio, reddenda ratio. Ապաբանութիւն. փաստաբանութիւն. ջատագովութիւն յատենի.

Որք ուսան զնոսա, գտցեն զպատասխանատուութիւն։ Լուարո՜ւք ինձ այժմ առ ձեզ պատասխանատուութեանս. (Իմ. ՟Զ. 11։ Գժ. ՟Ի՟Բ. 1։ Տե՜ս եւ Փիլիպ. ՟Ա. 7. 16։)

Զո՜ր պատասխանատուութիւն ունիցիմք։ Յամենայն պատասխանատուութենէ զրկեցին զանձինս։ Պակասեցաք յամենայն պա տասխանատուութեանց։ Գտանել տեղի պատասխանատուութեան երանելի՜ է. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. հռ.։ Ճաշոց։ Իսիւք.։)


Պատասխանատրութիւն, ութեան

s.

cf. Պատասխանատուութիւն.

NBHL (4)

Ոչ ըստ կնոջն բանիցն զպատասխանատրութիւնն առնէ (փրկիչն)։ Լուաւ զընդդէմ պատասխանատրութիւնն. (Նանայ.։ Արծր. ՟Գ. 10։)

Առ ի պա տասխանատրութիւն՝ որպէս կարող եմք՝ ստուգաբար գնասցուք. (Դիոն. ածայ.։)

Հիւանդական է պատասխանատրութիւնդ. (Սահմ. ՟Գ. իմա՛, տկար է լուծումնդ։)

Ընդէ՞ր զրկեմք զանձինս յամենայն պատասխանատրութենէ։ Զո՞ր պատաս խանատրութիւն ունիցիմք։ Ոչ համարէին թէ ի նախնեացն առաքինութենէ՝ պատասխանատրութիւն ինչ ոչ ունիցին։ Կամէր ածել զնա ի պատասխանատրութիւն. եւ նա լուռ կայր. զի չէր ինչ օգուտ պատասխանատրութիւնն. զի չէր ոք՝ որ լսէր. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. մտթ.։)


Պատասխանատրեմ, եցի

vn. va.

to answer, to make answer, to reply, to give answers or an answer;
to defend, to apologize, to excuse;
այլ ընդ այլոց —, to reply evasively;
— իսկ ծանրացաւ, he hardly deigned or condescended to reply.

NBHL (9)

ἁποκρίνομαι respondeo. Տալ պատասխանի. լուծանել զխնդիր հարցուածոյն. ճէվապ վէրմէք.

Հարցեալք, թէ զի՞նչ է Սոկրատէս, ասեմք թէ մարդ. զտեսակն պատասխանատրեմք։ Որք՝ եթէ ոք հարցանիցէ, կամ տարա կուսեսցի, կարողք գոն պատասխանատրեալ։ Եկեսցուք եւ պատասխանատրեսցուք յաղագս ուսումնականին եւ բնաբանականին։ Յաղագս բնաբանականին պատասխանատրեցաք. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ սահմ.։)

Ոչ այնպէս աստուածապաշտութեամբ պատասխանատրեցին, որչափ բժշկապէս. (Ճ. ՟Գ.։)

Առ այս Քրիստոս պատասխանատրէ ապա կարգաւ, եւ ասէ, հանդերձ զօրութեամբ. (Աթ. համբ.։)

Որոց կարճ բանիւ եւ ճշմարտագունիւ պատասխանատրեսցուք. (Շ. մտթ.։)

Ոչ կարացեալ ըստ արժանւոյն պատասխանատրել. (Երզն. քեր.։)

Դու հա՜րց, եւ ես պատասխանատրեցից առ քեզ. (Եփր. զղջ.։)

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՐԵԼ. ἁπολογίζομαι defendo, excuso, satisfacio, rationes reddo. Ջատագովել զիրաւունս. եւ Համար տալ. պատասխանի տալ.

Յորժամ միայն համարձակել պիտոյ էր, պատասխանատրեն։ Յաղագս նոցա պատասխանատրէ հանդարտօրէն՝ թէ ոչ գիտացին զնա։ Միայն յաղագս իւր պատասխանատրէ. (Ոսկ. գծ.։)


Definitions containing the research պ : 10000 Results

Աճողական, ի, աց

adj.

cf. Աճական.

NBHL (2)

Ունի զօրութիւնս, զաճողականն, զսննդականն։ Զաճողականաց նոցա զօրութեանց. (Անյաղթ պորփ.։)

Զզարգալին եւ զերիտասարդականն հասակ (հրեշտակաց՝ իմա՛) զմեղս աճողականին կենդանական զօրութիւնն։ Իսկ զգօտիսն՝ զաճողականացն նոցա զօրութեանց պահպանութիւնն։ Հուր՝ զանխլաբար աճողական իւր՝ առ ընդունօղսն նիւթսն յայտնելով զիւր մեծութիւնն. (Դիոն. երկն. ՟Ժ՟Ե։ յորմէ եւ Շ. հրեշտ.։)


Աճողականութիւն, ութեան

s.

cf. Աճումն.

NBHL (1)

Յայտնել վարկանելի է՝ որպէս կանաչս, զմանկականութիւնն եւ զաճողականութիւնն. (Դիոն. երկն. ՟Ժ՟Ե։)


Աճողութիւն, ութեան

s.

cf. Աճումն.

NBHL (1)

Յայտնել վարկանելի է՝ որպէս կանաչս, զմանկականութիւնն եւ զաճողականութիւնն. (Դիոն. երկն. ՟Ժ՟Ե։)


Աճումն, ճման, ճմունք

s.

growth, augmentation, increase, enlargement, progress, extension, amplification, multiplication;
exaggeration;
augment;
vegetation.

NBHL (1)

ԱՃՈՒՄՆ որ եւ ԱՃԵՑՈՒՄՆ. ԱՃԵԼՈՒԹԻՒՆ. Աճելն՝ ըստ ամենայն առման. առաւելութիւն, եւ յաւելուած՝ բուսոց, հասակի, սերնդոց, պատուոյ եւ այլն. αὕξησις incrementum, augmentum աճիլը, մենծնալը, շատնալը. իզտիատ. զիյատէթ. թարագգա.


Աճուն

adj.

cf. Աճեցուն.

NBHL (1)

Յանկարծակի եղեւ աճուն եւ պտղաբեր. (Գէ. ես.։)


Աճունաճիւղ

adj.

bushy, thick, full of branches.

NBHL (1)

Որոյ ճիւղքն են աճուն կամ ուռճացեալ. աճումնաձիգ. տալլը պուտագլը.


Ամաղթեղջիւր

s.

horn of plenty.

NBHL (3)

ԱՄԱՂԹԵՂՋԻՒՐ գրի կարճելով եւ ՄԱՂԹԵՂՋԻՒՐ. Անուն միոյ ի դստերաց Յովբայ։ (Յոբ. ՟Խ՟Բ. 14։) Այլ ըստ քերթողաց՝ եղջիւր ամաղթեան, որպէս թէ եղջիւր ամաղթեայ՝ այծոյ կաթնատուի Արամազդայ, նշանակ առատութեան կամ ճոխութեան. եւ ըստ եբր. եղջիւր ծարրոյ՝ որպէս անօթ սնգուրի, նշանակ գեղոյ. ἁμαλθαίας κέρας amaltheae cornu, amalthea

Ամաղթեղջիւր. առասպել հեթանոսական ստեղծ զամաղթեայ պատմութիւնն, որ այծ էր՝ ասեն. որոյ մի եղջերն խզելոյ՝ ի բաց բղխել ի խոր տեղւոյն զամենապտղութիւնն. (Նիւս. երգ.։)

Ամաղթեղջիւր. եղջիւր տեղւոյն (կամ դեղոյ) անուանեցաւ. եւ այլք՝ պտղոցն քաջաբերութեամբ՝ եղջիւր ամաղթեան այծուն ասեն. (Ոսկիփոր.։)


Ամամ, ացի

va.

to pour out, to empty, to discharge;
to cast forth or emit.

NBHL (2)

ԱՄԱՄ որ եւ ԱՄԱՆԱԼ. (որպէս թէ յամանն ի ներքս կամ յամանոյ ի դուրս արկանել) ἑμβάλλω, πατάσσω injicio, percutio Ընկենուլ. թափել. թօթափել. լնուլ. վոթել, լեցնել. տօլտուրմագ.

Յորժամ զանապակն ի ներքս ամասցեն, կատաղին. (Փիլ.։)


Ամայանամ, ացայ

vn.

to become desert, to be uninhabited or uninhabitable.

NBHL (6)

ἑρημόομαι desolor Անապատանալ. ամայի եւ աւերակ կամ անբնակ մնալ. թափուր մնալ. զրկիլ. խարապ՝ վէրան օլմագ.

Ողբան սուրբ մարգարէքն զամայանալն Երուսաղէմի։ Հայրապետական աթոռն ամայացեալ ի բնակողէն։ Ամայացաւ ի բնակչացն երկիրս ամենայն. (Լաստ. ՟Ժ. ՟Ժ՟Ը։)

Միայնանալ յանապատ. առանձնանալ.

Խափանիլ. ի մոռացօնս լինել. պադդալ գալմագ.

Եւ փոխանակ գրելոյ ԱՄԱՆԱԼ. իբր Թօթափիլ. (որպէս թէ եւ ամայանալն իցէ թափիլ իբր յամանոյ)

Զմանկահեղձոյցն չարեաց տային տոկոսին՝ յանդնդապտոյտ խորսն ամայանալով. (Սկեւռ. աղ.։)


Ամայացուցանեմ, ուցի

va.

to devastate, to deprive, to spoil.

NBHL (3)

Զի թուի որ քեզ՝ օրս այս պահին, յորժամ ամա՛յ գացիս եւ մին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Անապատ ամայի եւ թափուր կացուցանել. դատարկացուցանել.

Եզեկիաս բարեպարիշտ՝ ամայացոյց ի կախարդացն զԵրուսաղէմ. (Ոսկ. ես. եւ Գէ. ես.։)


Ամայութիւն, ութեան

s.

solitude;
desolation, depopulation;
abandonment.

NBHL (1)

ἑρημία desolatio, solitudo Անմարդութիւն. աւերակ եւ անապատ մնալն. անշքութիւն. լքումն. խարապլըգ. թէրք.


Աման, ոյ, ով, աւ, ոց

s.

vase, vessel, pot;
bag, sack, purse, cloak-bag;
ոտից —, shoe.

NBHL (4)

ἁγγεῖον, ἅγγος, σκεῦος vas, receptaculum, instrumentum Անօթ. ընդունարան. գործած ի պէտս ամալոյ ինչ. սպաս յո՛ր եւ է նիւթոյ՝ որ տանի ինչ յինքեան. գապ. զարֆ. տան. ալէթ.

ԱՄԱՆ. որպէս յն. ἁποθήκη repositorium Դարան, շտեմարան, համբար. մթերանոց. եւ սափոր.

Զամենայն զաւելորդն (մանանայի) թողուցուք յամանս մինչեւ ցառաւօտ։ Լցէ՛ք լի չափով զմանանայդ յաման մի, եւ պահեցէ՛ք յազգս ձեր. (Ել. ՟Ժ՟Զ. 23. 32։)

Չարին աման գտեալ զթագաւորն՝ որպէս ի դրախտի անդ զօձն։ Եղեւ աման չարին, եւ ելից զնա սատանայ ամենայն խորամանկութեամբ. (Ագաթ.։ Եղիշ. ՟Դ։)


Ամանեմ, եցի

va.

to put in a vessel or bag, to bag.

NBHL (4)

Յաման արկանել, լնուլ. որ եւ ամանալ. ամալ. հեղուլ. ամնել, լեցընել. գապ իչինէ տօլտուրմագ.

Աւելի կերակուրս ճեպին ամանել յորովայնս. (Վեցօր. ՟Թ։)

Զի ամփոփեսցեն ամանեսցեն զպտուղ նորա ի մարմինս իւրեանց. (Եփր. համաբ.։)

Յաման ջրոյ առակէ զկինն, զի զոր ամանէ ի նա այրն՝ ջուր ի դէպ ժամանակի ըմպէ զծնեալ մանկանցն գթոցն վայելս. (Լմբ. առակ.։)


Ամաչեմ, եցի

vn.

to be ashamed, to blush with shame, to be confounded.

NBHL (2)

αἱσχύνομαι, καταισχύνομαι, ἑντρέπομαι. pudefio, erubeso, perturbor Ամօթ կրել. զամօթի հարկանիլ. պատկառիլ. շառագունիլ. խռովիլ. ամըչնալ, խպնիլ, կարմրիլ. ութանմագ. առլանմագ. գըզարմագ.

Էին երկոքեան մերկ, եւ ոչ ամաչէին։ ՅԵգիպտոսէ ամաչեսցես, որպէս ամաչեցերն յԱսորեստանւոյն։ Կացին մնացին ամաչեցեալք։ Որպէս խորշիցի զօր ամաչեցեալ։ Թէպէտ եւ նախատի վատ, ոչ ամաչէ։ Ամաչեսցեն եւ յամօթ լիցին։ Ամաչեսցեն անօրէնք յունայնութեան իւրեանց։ Մի՛ ամաչեսցեն վասն իմ՝ որ համբերեն քեզ։ Դարձցին առ ժամայն ամաչեցեալ. եւ այլն։


Ամաչեցուցանեմ, ուցի

va.

to make ashamed.

NBHL (3)

καταισχύνω. pudefacio, pudore afficio Տալ ամաչել. յամօթ առնել. պատկառեցուցանել. ամըչըցնել, խպնեցնել. ութանտըրմագ.

Մի՛ ամաչեցուցաներ զպատկառեալս։ Զնա սաստկապէս ամաչեցուսցէ։ Իսկ ամաչեցոյց՝ որով պատկառեաց. (Նար.։)

Զարծաթսիրութիւն աղքատութեամբ ամաչեցուսցուք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)


Ամառն, արան, րունք

s.

summer.

NBHL (2)

θέρος. aestas Մին ի չորից եղանակաց տարւոյ՝ ջերմ եւ տօթագին. ի ՟Ի՟Ա յունիսի ց՛՟Ի՟Բ. սեպտ. ամառ. եազ. եայ. պրս. դապիսթան. (հյ. տապ)

Ամառն եւ գարուն զտի՛ւ եւ զգիշեր մի՛ դադարեսցեն։ Զամառն եւ զգարուն նոյնպէս եղիցի (այս ինքն յամարան եւ ի գարնան)։ Անցին հունձք, անց ամառն։ Զգարուն եւ զամառն դու ստեղծեր։ Մերձ է ամառն. եւ այլն։


Ամառնային, այնոյ, ոց

adj.

of or belonging to summer.

NBHL (2)

θερινός. aestivus Որ ինչ հայի յամառն. սեպհական ամարայնոյ. ամըռւան. եազլըգ. եազլը.

Յամառնային պտուղսն. (Կլիմաք.։)


Ամարայնի, այնոյ, այնւոյ

s. adv.

summer-time;
in summer-time, during summer.

NBHL (6)

Անյայտ բառ՝ զոր ընթեռնու ի (Մագ. քեր.) Ստեփ. լեհ. եւ մեկնէ՝ հաւ ջրային գորշագոյն՝ փոքր ինչ մեծ քան զաղաւնին. (որպէս ճայ ծովու. մարթի) այլ ինքն դնէ ի լտ. fulica, lorus. որոց առաջինն կոչի յոմանց ռմկ. կերկեր. ըստ Մենինսքեայ, ինճիթ.

Որպէս ոչ եղելոյ լուղակացն՝ զամար հաւն կոչեն ամառ։

Զտօն ամարայնոյ՝ առաջնոյ արմտեաց քոց։ Իբրեւ զամպ ցօղագին յաւուրս ամարայնոյ ամփոփելոյ. (Ել. ՟Ի՟Գ. 16։ Ես. ՟Ժ՟Ը. 4։ ՟Ի՟Գ. 3։)

Պտուղք ամարայնոյ (կամ ամարանւոյ)։ Ծաղկէ եւ պտղաբեր լինի գարնայնովն եւ ամարայնովն. (Փիլ. լին. եւ Ել.։)

Զտապ ամարայնւոյ։ Ամարայնոյ ժամանակ. (Մագ. ՟Ի՟Զ։ Ոսկ. մ. ՟Բ. 17։)

Որպէս ձիւնաբեր ամարայնի՝ տօթացելոյ օգնական է։ Որպէս ցօղ ամարայնի, եւ անձրեւ ի հունձս. (Առակ. ՟Ի՟Ե. 19։ ՟Խ՟Զ. 1։)


Ամարաստուն

adj.

cf. Ամարանոց.

NBHL (2)

Իսկ ա. որպէս ամառնային. θερινός. aestivus

Խորտակեցից զապարանսն թեւաւորս ի վերայ ամարաստուն ապարանիցն. (Ամովս. ՟Գ. 15։)


Ամբառնալիք, ալեաց

s. pl.

lever, a piece of wood to raise or move any burden.

NBHL (3)

Մանրեսցին ամբառնալիք դրօշիցն։ Լծակօք ամբառնալեաց նոր տապանակիդ. (Նար. ղ. ՟Ղ՟Բ։)

ԱՄԲԱՌՆԱԼԻՔ ԹԵԶԱՆԵԱՑ. ἁνάλαβος. analabus, scapulare Վերառեալ մասն թեղանեաց կրօնաւորաց մինչեւ յուսս. որ առ ոմանս է որպէս փորուրար խաչաձեւ հանդերձ մասամբ վեղարի.

Իսկ որ թեզանեացն ամբառնալիքն զուսովքն է, որ թեզանեացն ամբառնալիքն զուսովքն է, որ յօրինակ խաչին ի վերայ ուսոց նոցա պատի, նշանակ է ի քրիստոսն հաւատոց. (Եւագր. ՟Դ։)


Ամբառնամ, բարձի

va.

to raise, to raise up, to take up, to heighten, to lift up.

NBHL (9)

Ամբառնայր աջու ձեռամբն զտիրական գաւազանն։ Յերկինս փոխանակ աչացն զխորհուրդս համբարձեալ։ Ի խորհրդածութեան պաշտօնն ամբառնալ զմիտս իւրեանց։ Ամբառնալ զինքեանս յամբոկ գործոյն. (Պիտ.։)

ԱՄԲԱՌՆԱԼ ԶԳԼՈՒԽ, ԶԻՆՔՆ, եւ այլն. որպէս բարձրավզիլ, ընդվզիլ. գլուխ վերցընել. պաշգալտըրմագ. եւ զօրանալ. համարձակիլ. ուժ առնել. գուվվէթ ալմագ. սէրպէսթլէնմէք.

Զօրէն գովելոյ՝ գլուխ ամբառնայ։ Պսակաւ պճնութեան թագին՝ յանուն քո Քրիստոս գլուխ ամբառնայ. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Որք ամբառնային զձեռն՝ միապետել ի վերայ սկայիցն. (Խոր. ՟Ա. 9։)

Ընդ ամբառնալ բոցոյն՝ ամբարձաւ հրեշտակն։ Ելէ՛ք ընդ անապատն, եւ ամբարձա՛յք ի լեառնն։ Ամբարձան մինչեւ յաստեղս։ Մտեալ ի նաւ՝ ամբարձաք յասովն. եւ այլն։

Վերանալ ի պատիւ. զարգանալ. եւ ձեռներէց լինել մեծանալ. ամբարտաւանիլ. փքանալ.

Զի մի՛ յորժամ լսիցեմք՝ պատկեր Աստուծոյ, ամբառնայցեմք, եւ անկանիցիմք ի վայր ամբառնալովն՝ ի վիհս կորստեան. (Յճխ.։)

Ի վեր ամբարձայ մոխիրս մերժելի։ Ամբարձեալն հպարտութիւն։ Հպարտից ամբարձելոց. (Նար.։)

Վերաբերիլ. յանգիլ. պատկանիլ. մենսուպ օլմագ.


Ամբառնամ, բարձայ

vn.

to rise, to get up, to go up, to ascend.

NBHL (9)

Ամբառնայր աջու ձեռամբն զտիրական գաւազանն։ Յերկինս փոխանակ աչացն զխորհուրդս համբարձեալ։ Ի խորհրդածութեան պաշտօնն ամբառնալ զմիտս իւրեանց։ Ամբառնալ զինքեանս յամբոկ գործոյն. (Պիտ.։)

ԱՄԲԱՌՆԱԼ ԶԳԼՈՒԽ, ԶԻՆՔՆ, եւ այլն. որպէս բարձրավզիլ, ընդվզիլ. գլուխ վերցընել. պաշգալտըրմագ. եւ զօրանալ. համարձակիլ. ուժ առնել. գուվվէթ ալմագ. սէրպէսթլէնմէք.

Զօրէն գովելոյ՝ գլուխ ամբառնայ։ Պսակաւ պճնութեան թագին՝ յանուն քո Քրիստոս գլուխ ամբառնայ. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Որք ամբառնային զձեռն՝ միապետել ի վերայ սկայիցն. (Խոր. ՟Ա. 9։)

Ընդ ամբառնալ բոցոյն՝ ամբարձաւ հրեշտակն։ Ելէ՛ք ընդ անապատն, եւ ամբարձա՛յք ի լեառնն։ Ամբարձան մինչեւ յաստեղս։ Մտեալ ի նաւ՝ ամբարձաք յասովն. եւ այլն։

Վերանալ ի պատիւ. զարգանալ. եւ ձեռներէց լինել մեծանալ. ամբարտաւանիլ. փքանալ.

Զի մի՛ յորժամ լսիցեմք՝ պատկեր Աստուծոյ, ամբառնայցեմք, եւ անկանիցիմք ի վայր ամբառնալովն՝ ի վիհս կորստեան. (Յճխ.։)

Ի վեր ամբարձայ մոխիրս մերժելի։ Ամբարձեալն հպարտութիւն։ Հպարտից ամբարձելոց. (Նար.։)

Վերաբերիլ. յանգիլ. պատկանիլ. մենսուպ օլմագ.


Ամբաստանեմ, եցի

va.

to accuse, to inform against, to charge, to complain against;
to plead guilty, to confess.

NBHL (3)

Ամենայնի հասու լինել՝ զորոց մեքս ամբաստանեմք զդմանէ։ Կամեցայ գիտել զվնասն՝ վասն որոյ ամբաստանէինն զդմանէ. Զոր գտի ամբաստանեալ վասն խնդրոյ իրիք իւրեանց օրինաց։ Մինչեւ ամբաստանեալն յանդիման ունիցի զդատախազսն։ Վասն որոյ յուսոյ ամբաստանիմ արքայ ի հրէիցդ։ Չտաս ինչ պատասխանի՝ զի՛նչ դոքա ամբաստանեն զքէն, կամ տե՛ս քանի՛ ամբաստանեն զքէն. (յն. հակառակ վկայեն) եւ այլն։

Իբրեւ զամբաստանօղ՝ պատճառս ստգտանաց ի վերայ դնէ. (Փիլ.։)

Նա՛ եւ Եսաւ ընդ մեծամեծ չարեացն զանժուժկալութիւնն ամբաստանեալ եղեւ. այս ինքն որպէս զմեծամեծ չարեաց՝ վասն անժուժկալութեանն։ (Բրս. հց. ՟Ժ՟Դ.)


Ամբաստանութիւն, ութեան

s.

accusation, complaint, information, action;
imputation.

NBHL (4)

Որդեակս ունիցի հաւատացեալս, եւ ոչ յանդիմանութիւն անառակութեան։ Ամբաստանեալն տեղի պատասխանւոյ առնուցու վասն ամբաստանութեանն։ Վասն ամենայն ամբաստանութեան հրէից զինէն. եւ այլն։

Զի մեծապէս յամբաստանութիւն ինքեան զփափաքելին մատուցանիցէ երկիր։ Յամենայն կողմանց հաւաքելով զամբաստանութեանցն բան։ Էառ զինքեամբ զյանդիմանական ամբաստանութեան պարսաւանս. (Պիտ.։)

Անպէտ թարգմանութիւն է դնել ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ իբր ստորոգութիւն՝ ըստ հոմաձայնութեան յն. κατηγορία. categoria, praedicamentum

Այն՝ որ ի բնութեանն ասին ամբաստանութիւնք, տասն միայն ասեն գոլ. նիւթ (այս ինքն գոյացութիւն), որպիսութիւն, քանիութիւն, առինչ, եւ այլն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Ամբարանոց, ի, աց

s.

cf. Համբարանոց.

NBHL (1)

Յամբարանոցս մատենից թագաւորացն այսպէս արդեօք գրեալ. (Խոր. ՟Ա. 5։)


Ամբարեմ, եցի

va.

to provide, to store;
cf. Համբարեմ.

NBHL (8)

Կր. որպէս փոխադրիլ. μετατίθημι. transferor, migro

ԱՄԲԱՐԵՄ որ եւ ՀԱՄԲԱՐԵԼ. ἁποτίθημι depono, repono Մթերել յամբարս, ժողովել, դնել ի պահեստի. շտեմարանել. ամփոփել. գանձել. դիզել, պահել. դիզել. պահել. տեվշիւրմէք. եըզմագ.

Ամբարեմք զսոսա ի շտեմարանս մտաց ձերոց։ Որ ի ներքս յորովայնի ունի աղբիւր ամբարեալ, ոչ ծարաւեսցի երբէք։ Որպէս պարտականս հատուցանեն, եւ ոչ երախտիս ամբարեն առ բարեգործօղն. (Ոսկ. յհ.։)

Ամբարեսցուք պաշար այնր ճանապարհին. (Սարգ.։)

Յիւր լսելիսն զպիղծ հայհոյութիւնսն ամբարեալ. (Յհ. կթ.։)

Ամբարեալ պահի. (Զքր. կթ.։)

Սրով գլուխն հատեալ, այսպէս առ Քրիստոս ամբարի. (Ածաբ. ի կիպր.։)

Այսպէս ամբարեցաւ երանելի մայրն, եւ հանգեաւ ի Քրիստոս. (Ճ. ՟Ա.։)


Ամբարհաւաճեմ, եցի

vn.

to grow proud, to grow arrogant, to be presumptuous.

NBHL (1)

ԱՄԲԱՐՀԱՒԱՃԵՄ կամ ԱՄՊԱՐՀԱՒԱՃԵՄ որ եւ ԱՄԲԱՐՀԱՒԱՃԻՄ. περπερεύομαι effero me, jacto, vanae ostentationis deditus sum Ամբարհաւաճ լինել. փքանալ. բարձրավզիլ. սնապարծիլ. ուռենալ. խօրօզլանմագ. պեօպիւրլէնմէք. գապարմագ.


Ամբարհաւաճեցուցանեմ, ուցի

va.

to make proud, to render arrogant, to cause to be presumptuous.

NBHL (3)

Տալ ամբարհաւաճիլ. փքացուցանել. ուռեցնել. գապարթմագ. մազրուրշաթմագ.

Զթագաւորն հպարտացուցեալ ամբարհաւաճեցուցանէր որոգայթադիր թշնամին. (Ագաթ.։)

Զկամս մտացն ամպարհաւաճեցուցանէր. (Կիւրղ. ծն.։)


Ամբարհաւաճութիւն, ութեան

s.

presumptuous, ness, haughtiness, pride, arrogance.

NBHL (5)

ԱՄԲԱՐՀԱՒԱՃՈՒԹԻՒՆ կամ ԱՄՊԱՐՀԱՒԱՃՈՒԹԻՒՆ. (գրի վրիպակաւ եւ ԱՄՊԱՀԱՒԱՃՈՒԹԻՒՆ) ἁλαζονία, τώφος, ὐπερφανία, ὐπεροψία. fastus, ostentatio, jactantia, arrogantia, superbia, despectus. Անձնահաճութիւն. փքացումն. յանձնապաստանութիւն. բարձրավզութիւն. սնապարծութիւն. սիգութիւն. մենծսրտութիւն. քիւսթահլըգ. թէքէպպիւր. քիպր. մազրուրլուգ. ֆօտուլլուգ. դաֆրա.

Տրուպքն ի վեհագոյնսն ոչ կարեն անցանել՝ վասն եւ ոչ պարտ իսկ գոլոյ նոցա յայսպիսի անպարհաւաճութիւն ձեռնարկել. (Դիոն. եկեղ. ՟Ե։)

Դաւող ամպարհաւաճութիւն։ Ամպարհաւաճութիւն եւ բազում այլոց չարեաց գործա՛կ է։ Մի՛ բարձրասցի փքացեալ յամպարհաւաճութենէ։ Մի՛ գուցէ թագաւոր ոք զգեղջուկ արհամարհեսցէ՝ լցեալ ամբարտաւանութեամբ եւ ամպարհաւաճութեամբ. (Փիլ.։)

Խրոխտ ամբարհաւաճութիւն (ձիոյ)։ Սնոտի պարծանք ամբարհաւաճութեան։ Ամբարհաւաճութեամբ ի բանսն. (Պիտ.։)

Վանեցին զհպարտն ամբարհաւաճութիւն։ Փշրեսցին ամբարհաւաճութիւնք հպարտացելոցն։ Խոնարհութիւն յամպարհաւաճութեան. (Նար.։)


Ամբարձումն, ման

s.

elevation, exaltation;
advancement, promotion.

NBHL (2)

Ամբարձմամբ բազկացս։ Յամբարձումն գլխոյ՝ ընկճի։ Հանդէպ տեսութեան աչացս ամբարձման։ Ի կէտ ամբարձման նժարի։ Որպէս ի վհէ ամբարձմամբ հանեալ զծանրութիւն մարդոյս. (Նար.։)

Ամբարձումն ալեացն, որ ի պատառմանէ ջուրցն, վարէ զմնացեալ նաւսն. (Խոր. ՟Բ. 7։)


Ամբարշտաբար

adv.

impiously;
irreligiously, ungodlily, sacrilegiously, unrighteously, profanely.

NBHL (3)

ԱՄԲԱՐՇՏԱԲԱՐ կամ ԱՄՊԱՐՇՏԱԲԱՐ ἁσεβῶς, δυσσεβῶς. impie. Իբրեւ ամբարիշտ. ամպարշտութեամբ. տինսիզճէ.

Մի՛ ինչ զձեզ հաւանեցուսցէ ամպարշտաբար ինչ խորհել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ասացին այսպէս ամպարշտաբար. (Ասող. ՟Գ. 21։)


Ամբարշտութիւն, ութեան

s.

impiety, irreligion, ungodliness, iniquity, unrighteousness, profaneness, wickedness, flagitiousness.

NBHL (5)

Առհասարակ ատելի են Աստուծոյ՝ ամբարշտեալն, եւ ամբարշտութիւն իւր։ Վասն ամպարշտութեան նոցա ած ի վերայ նոցա զթագաւորսն քաղդէացւոց. եւ այլն։

Ամպարշտութիւն տիրապէս ասի յԱստուած մեղք. (Բրս. սղ. ՟Ա։)

Յղացեալ իսկ էին յամբարշտութիւնս կռապաշտութեան. (Ագաթ.։)

Այդպիսի խորին ամպարշտութեան կարծեաց. (Շ. թղթ.։)

Լինին յամբարշտութենէն բարեպաշտ. (Լմբ. սղ.։)


Ամբարումն, ման

s.

victualling, supply.

NBHL (1)

Ըստ հոմաձայնութեան յունին դնի եւ որպէս համամտութիւն. հաւանութիւն. συγκατάθεσις. adstipulatio, assensus, consensus


Ամբարտաւանական, ի, աց

adj.

haughty, proud.

NBHL (2)

Ուր կայցէ ամբարտաւանութիւն, կամ նշան հպարտութեան։

Ոչ այնպիսի ինչ զԱստուած բարկացուցանէ, որպէս եւ ամբարտաւանականն միտք. (Ոսկ. ես.։ եւ Ճ. ՟Ա.։)


Ամբարտաւանատեաց

adj.

that hates the proud.

NBHL (1)

μίσυβρις. odio habens superbiam, alienus ab insolentia Ատեցօղ ամբարտաւանութեան եւ ամբարտաւանից. հպարտութենէ զզուած.


Ամբարտաւանիմ, եցայ

vn.

to be proud, haughty, presumptuous.

NBHL (1)

ԱՄԲԱՐՏԱՒԱՆԵՄ ԱՄԲԱՐՏԱՒԱՆԻՄ. Հպարտանալ. փքանալ. գոռոզանալ. սոնքալ.


Ամբարտաւանութիւն, ութեան

s.

pride, haughtiness, arrogance, presumptuousness.

NBHL (2)

ὐπερηφανία, ὔβρις, ἕπαρσις, ἁλαζονεία. superbia, fastus, elevatio, tumor, arrogantia, insolentia, jactantio, gloriatio Հպարտութիւն. անկարգ բաղձանք գերազանցելոյ զայլովք. ախտ բանսարկուին, եւ արմատ ամենայն մեղաց. որոյ ծնունդք են ամբարհաւաճութիւն, փքացումն, ինքնահաւանութիւն, եւ արհամարհութիւն այլոց, փառասիրութիւն, սնապարծութիւն, անհնազանդութիւն. եւ այլն. մազրուրլուգ. ֆօտուլլուգ. քիպր. թէքեպպիւր. ղուրուր. դաֆրա.

Յամբարտաւանութենէ կորուստ եւ խռովութիւն յոյժ։ Ամբարտաւանութիւն ատելեաց քոց վերասցի հանապազ։ Զի՞նչ շահ եղեւ մեզ հպարտութիւնն. եւ զի՞նչ մեծութիւն ամբարտաւանութեանն իցէ մեզ նպաստաւոր։ Սկիզբն մեղաց ամբարտաւանութիւն։ Ատելի է առաջի Տեառն եւ մարդկան ամբարտաւանութիւն. (ըստ հին Սիրաքայ)։ Ամբարտաւանութիւն զայր նկուն առնէ, իսկ զխոնարհս փառաւոր առնէ Տէր։ Բարձրացեալքն ամբարտաւանութեամբ՝ խորտակեսցին։ Պարծիք յամբարտաւանութեան ձերում։ Ամբարտաւանութիւն աստի կենացս. եւ այլն։


Ամբիծ, բծից, բծաց

adj.

unsoiled, clean, neat;
immaculate, spotless, pure, innocent, honest, just.

NBHL (4)

ԱՄԲԻԾ Իբր անբիծ. ἅμομος, ἅκακος. immaculats, sine labe, innocens, expers malitiae Անարատ. մաքուր. անմեղ. սուրբ. անստգիւտ. արատ մը՝ պակսութիւն մը չունեցօղ. չէքեսիզ. սուչսուզ. փաք.

Ընդ առն ամբծի՝ ամբիծ եղիցիս։ Ճանաչէ զաւուրս ամբծից։ Ամբիծք եւ ուղիղք կցորդ եղեն ինձ։ Երանեալ են անբիծք (կամ ամբիծք) ի ճանապարհի։ Ճանապարհ անբիծ (կամ ամբիծ)։ Հեղին զարիւն ամբիծ. եւ այլն։

Ժողովեցան վասն պարտաւորութեան առն ամբծի եւ անարատի. (Վրք. ոսկ.։)

Յամբծացն ճանապարհ հանէ զաշակերտն։ Ամբծացն ի ճանապարհն. (Լմբ. սղ.։)


Ամբոն, ի

s.

pulpit.

NBHL (1)

ԱՄԲՈՆ որ եւ ԱՄԲԻՈՆ. ռմկ. ամպիոն. Բառ յն. ἅμβων (իբր վերելք, ուռոյցք) pulpitum, suggestus Կազմած ի բարձրաւանդակ վայրի տաճարի, որպէս բեմ քարոզութեան. դիտանոց ատենախօսութեան, եւ ընթերցուածոյ. րահլէ. մինպէր.( Վրք. ոսկ. ստէպ.) ուր ա՛յլ ձ. եւ տպ. ԱՄԲԻՈՆ։


Ամբծութիւն, ութեան

s.

cleanliness, purity, integrity, honesty, probity.

NBHL (3)

ԱՄԲԾՈՒԹԻՒՆ որ եւ ԱՆԲԾՈՒԹԻՒՆ. ἁκακία, ὀσιότης. innocentia, probitas, sanitas Անարատութիւն. անմեղութիւն. սրբութիւն. անկեղծութիւն. պարզութիւն. սուլսուզլուգ. սալիհլիք.

Ըստ ամբծութեան (կամ անբծութեան) իմում՝ որ յիս. (Սղ. ՟Է. 9. որպէս եւ ՟Ի՟Ե. 1. 11։ ՟Լ՟Զ. 37։ ՟Խ. 13։ ՟Ձ՟Գ. 13։ ՟Ճ. 3։)

Զամբծութեանն ապականարարսն։ Անաղտ ամբծութեամբ։ Ուղիղ ամբծութեամբ։ Ի հաւատ ուղիղ եւ անխոտորնակ ամբծութեան. (Նար.։)


Ամբոխալից

adj.

turbulent, riotous, seditious;
crowded, thronged, full of people.


Ամբոխեմ, եցի

va.

to crowd;
to embroil, to put in confusion, to disturb;
to stir up or excite to sedition.

NBHL (1)

Ծովն դադարեաց յամբոխելոյ զալիսն. (Վրք. եպիփ.։)


Ամբոխիմ, եցայ

vn.

to be in confusion;
to be embroiled, disturbed, to riot, to be in commotion.

NBHL (1)

Ծով՝ ջուրս հոսանաց բազմաց ըմպելով՝ առաւելութեամբ արբեցութեանն ամբոխի. (Պիսիդ.։)


Ամբոխութիւն, ութեան

s.

perturbation;
commotion.

NBHL (3)

որպէս ամբոխումն. ταραχή, στάσις. perturbbatio, seditio, factio Խռովութիւն. աղմուկ. շփոթ.

Ոչ մի ինչ ամբոխութիւն եւ երկպառակութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Որպէս ամբոխ. բազմութիւն.


Ամբոխումն, ման

s.

turbulence, disorder, confusion, perturbation.

NBHL (1)

σύγχεσις. confusio, perturbatio Խռովութիւն. շփոթութիւն. պղտորումն.


Ամբոկ

s.

finishing;
յ— գործոյն ժամանել, to attain one's end or object, to complete, to bring to a conclusion.

NBHL (2)

ԱՄԲՈԿ կամ ԱՄԲՈՎԿ, կամ ԱՆԲՈԿ (գործոյ). Ամբողջ լրումն՝ կամ փոյթ եւ նպաստ ի կատարումն գործոյ դիտելոյ՝ կիտադրելոյ՝ ժամադրելոյ. դիտաւորութիւն. նպատակ. կէտ. ենճամ. մէրամ. նիհայէթ. ախէր. իթմամ.

Հարկ առնէր ինձ երթալ յամբոկ գործոյն։ Աճապարեալ գայ յամբոկ գործոյն։ Ժամանեսցեն ամբառնալ զինքեանս յամբոկ գործոյն։ Կոչելով եւ զսիրելիս իւրեանց յանբոկ գործոյն։ Յուղարկէ առ ի յիւրմէ զԱշոտ թագաւոր հայոց յանբոկ գործոյն. (Յհ. կթ.։)


Ամբողջանամ, ացայ

vn.

to be an integer;
to be entire or perfect.

NBHL (1)

իբր ամբողջապէս. թեմանէն.


Ամբրաւ

s.

cf. Արմաւ.

NBHL (2)

Ցքի, որ յամբրաւոյն առնէին, եւ ի պէտս գինւոյ փոխէին, զայն կոչէ. (Ոսկ. ես.։)

Գինի եւ ցքի ոչ ըմպէին, զի գինին եւ ամբրաւօղին մի են. (Կանոն.։)


Ամեթովս

s.

cf. Ամեթիւստոս.

NBHL (2)

ԱՄԵԹՈՎՍ կամ ԱՄԵԹԻՒՍՏՈՍ. Բառ յն. ἁμέθυστος amethystus (իբր ո՛չ արբեցօղ) որ թարգմանի ի մեզ նաեւ ՄԵՂԵՍԻԿ, ՍՈՒՏԱԿ. Ակն պատուական ծիրանագոյն՝ որ եւ ի գոյն գինւոյ եւ մանուշակի հարկանի. թ. ըստ ոմանց՝ լիալ, լեալ. ըստ Մենինսքեայ՝ ճէպէլլէգուն, գըպրըզ էլմասը.

Յերրորդ կարգն՝ լինգիրոն, ակատ, ամեթիւստոս։ Ամեթիւստոս՝ եւ սա ըստ իւրումն ունի շրջաբոլոր բացագոյն թանձրութեամբ, բայց նշոյլ սպիտակ ի միջին գինետեսիլ երեւի. (Տօնակ.։)


Ամեթիւստոս

s.

amethyst;
granite.

NBHL (2)

ԱՄԵԹՈՎՍ կամ ԱՄԵԹԻՒՍՏՈՍ. Բառ յն. (իբր ո՛չ արբեցօղ) որ թարգմանի ի մեզ նաեւ ՄԵՂԵՍԻԿ, ՍՈՒՏԱԿ. Ակն պատուական ծիրանագոյն՝ որ եւ ի գոյն գինւոյ եւ մանուշակի հարկանի. թ. ըստ ոմանց՝ լիալ, լեալ. ըստ Մենինսքեայ՝ ճէպէլլէգուն, գըպրըզ էլմասը.

Յերրորդ կարգն՝ լինգիրոն, ակատ, ամեթիւստոս։ Ամեթիւստոս՝ եւ սա ըստ իւրումն ունի շրջաբոլոր բացագոյն թանձրութեամբ, բայց նշոյլ սպիտակ ի միջին գինետեսիլ երեւի. (Տօնակ.։)