Entries' title containing պ : 4936 Results

Պատասխանեմ, եցի

vn. va.

cf. Պատասխանատրեմ.

NBHL (4)

Հարցեալ՝ թէ որպիսի՞ ինչ է մարդ, զտարբերութիւնն պատասխանեմք, բանական. (Անյաղթ պորփ.։)

Յովբ կրկնեալ պատասխանէ։ Իսկ զի՞նչ արդեօք կրկնեալ պատասխանիցէ. (Իսիւք.։)

Խրոխտով վեսական պատասխանեաց. (Խոր. ՟Գ. 50։)

Ընդարձակ պատասխանեաց աշակերտացն. (Բրսղ. մրկ.)


Պատասխանի, նւոյ, նեաց

s.

answer, response, reply;
return, repartee, rejoinder;
account, reason, defence, apology, excuse, justification;
հրաման —նւոյ, oracle;
համարձակ, յանդուգն, խուսափական, նպաստամատոյց, հաւաստի, դրական, ժխտական, լակոնական, աննշան, չոր, անմիտ, կարճ —, haughty or imperious, impertinent, evasive, favourable, certain, positive, negative, laconic, insignificant, dry, foolish, curt or short reply;
— առնել, to answer, to reply, to make answer to;
— տալ, to answer for;
to defend, excuse or justify oneself;
տալ վասն անձին —, to plead one's own cause;
ընդունել զ—, to receive the reply;
ի — նամակիդ, in reply to your letter;
չընդունել զ—, to receive no reply;
սպասել —նւոյ, to await a reply;
չիք —, there is no reply, no answer;
cf. Ընդդէմ.

Etymologies (4)

• (-նւոյ, -նեազ) «պատաս-խան» ՍԳր. Ոսկ. եբր. և ես. յետնաբար աս-ւում է պատասխան Զենոբ. Ճառընտ. Վրդն. սղ. որից պատասխանատուութիւն Իմ. զ. I1 Գծ. իբ. 1. Փիլիպ. ա. 7, 16. Ոսկ. յհ. և հռ։ պատասխանութիւն Մծբ. ոճով ասւում է պա-տասխանի առնել, տալ պատասխանի ՍԳր. որի յետին ձևն է պատասխանել Խոր. Իսիւք. նոր բառեր են անպատասխանատու, անհա-մապատասխան ևն։

• = Պհլ. *pāt-saxuan ձևից, որ հայերէնի մէջ դարձել է նախ *պատսախան և յետոյ, շրջուելով՝ պատասխան. հմմտ. պհլ. [other alphabet] pasaxv, pasaxv (ըստ Թիրեաքեան, Կար-նամակ, էջ 8 ծան. կայ նաև պհլ. pāsxan), սոգդ. patšukwān, պրս. [arabic word] pāsux, որից յետնաբար փոխառեալ է վրաց. მახუხი պա-սուխի «պատասխան»։ Հայերէնի -ի վերջա-ւորութիւնը ըստ Bailey JRAS 1930, էջ 19 համապատասխանում է քրիստ. սոգդ. ուղ. հյց. [other alphabet] (=i) վերջաւորութեան. ըստ այսմ քրիստ. սոգդ. ուղ. հյց. p'čγny «աատաս-խան». այսպէս են նաև արժանի, կարի բա-ռերը։ Իրանականի հնագոյն ձևն է հպրս. ուղ. *pātisa(h)uvā-, հյց. *pātisa (hjuva nam-, որից պհլ. *patsaxuan>պատասխան. (Ըստ Gauthiot, Gram. sogd. 83 կազմուած է pati-մասնիկով sak արմատից, որ գըտ-նում ենք նաև լիթ. sakyti «խօտիլ» բառի մէջ)։-Հիւշ. 222։

• ՆՀԲ տե՛ս պատգամ բառի տակ։ Lag Urgesch. 956 հմմտ. պրս. pāsux։ Mül-ler SWAW 38, 574-576, 582 պատ մասնիկով պրս. suxan «խօսք» բառից։ Նոյն 43, 291 զնդ. *paitisāonhana-ձե-ւից, 66, 265 *paitisaohhana-ya։ Հիւնք. պրս. badaxš «մեղեսիկ» բառից՝ -անի մասնիկով։ Թիրեաքեան, Պատկ. աշխ գրակ. 205 պրս. pāsux, իբրև pāy-i-su-xan «խօսքի ոտքը»։-Salemann ИАН 1913, էջ 1130 սոգդ. ձևի հետ։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մրղ. պատաս-խան, Մկ. պmտmսխան, Ալշ. Մշ. պադաս-խան, Ննխ. Շմ. Սչ. Սեբ. բադասխան, Տիգ. բmդmսխmն, Զթ. բադասխօն, բադասխոն.-Միջին հայերէնի ձևն էր պացխուն (Սմբ. ատմ. 79, 90, Անսիզք 13, 15, 51, Կոստ. երզն. 158), որ ծագում է պատասխան բա-ռից միջին ա-ի ջնջումով և տս ձայնախում-բը վերածելով ց (հմմտ. արտառուք>արտ-ռուք>արցունք). կրճատ պատըսխուն ձևը երկու անգամ ունի Քուչակ 121. վերջավան-կի ա ձայնաւորը դարձած է ու՝ յաջորդ ռըն-գականի պատճառաւ, ինչպէս ընդհանուր օրէնք է Ագուլիսի բարբառում (տե՛ս իմ Հայ բարբառագիտութիւնը, էջ 93)։ -Թաւրիզի գաւառականով պատասխանել նշանակում է «ճանապարհ դնել, դուրս հանել, գործից վտարել». սրա հին վկայութիւնը գտնում եմ Մտթ. ևագր. 49. Ասէ դևն... մի՛ տալ յաղ-քատն... և կամ ասէ՝ թէ այսօր պատասխա-նէ, վաղիւն երբ գայ՝ յայնժամն տաս։

NBHL (17)

Կամ որպէս Պատասխանատրել. արդարացուցանել. ἁπολογέμαι defendo. տե՜ս (Ղկ. ՟Ժ՟Բ. 11։ ՟Ի՟Ա. 14։ Գծ. ՟Ժ՟Թ. 33։ ՟Ի՟Դ. 10։ ՟Ի՟Զ. 2. եւ այլն։)

ἁπόκρισις responsio, responsum. Բան ի լուծումն հարցուածոյ. փոխադարձ ասացուած. զրոյց. պատասխան. ճէվապ, բասուխ.

Պատասխանի ողոք դարձուցանէ զսրտմտութիւն։ Ետես եղիուս, եթէ ոչ գոյ պատասխանի ի բերան երեցունց արանցն։ Զարմանային ընդ պատասխանիս, կամ ընդ պատասխանին նորա։ Ասա՜ մեզ, դու ո՞վ ես. զի պատասխանի տարցուք՝ որոց առաքեցինն զմեզ. եւ այլն։

Առանց հարցման լռեալ է պատասխանի, եւ առանց քննողի ոչ յայտնեսցի մեկնութիւն. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)

Հարցուածն զպատաս խանիս ստացեալ է. (Իսիւք.։)

Արդարն անձինն ամբաստանէ յառաջին պատաս խանւոջն։ Արդարն յառաջին իսկ պատասխանւոջն ոսոխ լինի անձին իւրում. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. ես.։ նոյնպէս եւ Իսիւք.։)

Զհարցումն բռնաւորացն, եւ զպատասխանիսն միոյ միոյ ի սրբոցն. պատասխանեօք սրբոցն, եւ այլն. (Փարպ.։)

Յուսոյ յաւելուած առնու Մովսէս պատասխանեաւ։ Տաժանեալ պատասխանեօք հարցման. (Արշ.։)

Տե՜ս եւ զպատասխանեացն զմիտսն. (Նանայ.։)

Մինչեւ ամբաստանեալն յանդիման ունիցի զդատախազսն, եւ տեղի պատասխանւոյ առնուցու վասն ամբաստանութեան։ Իմ պատասխանի, ո՜ւր զիս հարցանիցեն, այս է. (Գծ. ՟Ի՟Ե. 16։ ՟Ա. Կոր. ՟Թ. 3։)

Ահա թուղթ՝ որ պատասխանի ունի վասն նորա. (Ոսկ. գծ.։)

Կամ որպէս Համարատուութիւն.

Ոչ յարեաւ մարդ երկրածին՝ ազատեալ ի պատասխանեաց. (Նար. ՟Կ՟Զ։)

ՀՐԱՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՒՈՅ. cf. ՀՐԱՄԱՆ. յն. խրի՛մա, եւ այլն. χρῆμα, χρησμός, χρηματισμός . որ է պէտք, եւ հրաման կամ պատգամ. եւ այս իմաստ տեսանի նաեւ ի քանի մի բառս սկսեալս վանկովդ պատ.

Տո՜ւր ինձ հրաման պատասխանւոյ։ Աղաչէր հրաման պատասխանւոյ առնուլ (ի դից)։ Զայս ընկալեալ հրաման պատասխանւոյ՝ աղեքսանդրի. (Պտմ. աղեքս.։)

ՊԱՏԱՍԽԱՆԻ ՏԱԼ ՏԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԻ. Լուծումն առնել հարցուածոյն. փոխադարձ ասել ինչ բան. պատասխանել. ճէվապ վէրմէք. ἁπόκρισιν δίδωμι responsum do. Տե՜ս Յոբ. ՟Ժ՟Ե. 2։ ՟Լ՟Գ. 5։ ՟Լ՟Ե. 4։ ՟Լ՟Թ. 35։ Այլ առաւել, ἁποκρίνομαι respondeo. Տե՜ս ստէպ ի հին եւ ի նոր կտակ. եւ յամենայն գիրս ըստ նախ նեացն. ուր յետինք առաւել դնելն՝ Պատասխանել, որ է որպէս ոճ ռամկական։

Առանց պատասխանի տալոյ ես. իմա՛ ըստ յն. անպատասխանի կամ անջատագովելի ես։ ἁναπολόγητος inexcusabilis. 1


Պատատ, ի, աց

s.

load, burden, bundle, bale;
package, roll;
wrapper, cover.

NBHL (3)

σάγμα involucrum, onus jumenti sarcinarii, clitellae, stratum. Ինչ մի պատատօղ կամ պատատեալ. եւ առ անձինն՝ Կորդին գրաստուց՝ հանդերձ բեռամբք կապելովք. պլլած՝ փաթթած բան, կապոց, բեռ. սարմա.

Իսկ Ռաքէլ առեալ զկուռսն՝ եդ ընդ ուղտու պատատաւ, եւ նստաւ ի վերայ նոցա. (Ծն. ՟Լ՟Ա. 34։)

Եղեւ ստամոքսն պատատս ջլից թուլից. (Ոսկիփոր.։)


Պատատանք, նաց

s.

wrapper, envelope;
packing.

NBHL (4)

cf. ՊԱՏԱՏ. որպէս Փաթան. փաթեթ. ծրար. կապ. սարղը.

Պատեալք ի սուտ պատատանս. (Թղթ. բարուք.) ուր այժմու յն. ψευδή δἕστι , այսինքըն սուտ են. այլ մերն ընթեռնոյր δεσμή , որ է կապք։

Կամ որպէս Պատատումն. եւ պատանք.

Պատատանս է՝ յիշատակու մահուն կապել եւ պնդել. (Կլիմաք.։)


Պատատեմ, եցի

va.

to envelop, to wrap up;
to twine, to twist, to wind round, to entwine or interweave, to entangle;
to implicate, to involve;
— բեռինս, to pack up.

NBHL (14)

περιπλέκω implico, involvo. Պատելով պատել. փաթութել. ծածկել. փաթթել, պլլել. սարմագ.

Առեալ որդի նորա զփակեղն իւր՝ պատատեաց զերկու ձեռս իւր։ Գնեսցե՜ս միս, եւ պատատեա՜ զայն ընդ սրունս քո ի մերկուց. (Վրք. հց. ՟Ե. ՟Զ։)

Զձեռսն եւ զոտսն երկայն հանդերձիւք եւ տոռամբք պատատէ. (Բրսղ. մրկ.։)

Խորհրդովքն չարեօք յամենայն կողմանց իբրեւ հոռամբք զմիտս եւ զհոգիս պատատեմք. (Լմբ. առակ.։)

Դառնապէս պահպանութեամբ պահեալ եւ պատատեալ. (Իսիւք.։)

Պարտ էր ամաչել եւ պատատել զերեսս իւրեանց. (Ոսկ. գծ.։)

ՊԱՏԱՏԻՄ. ձ. περιπλέκομαι amplector, complector. Պատիլ. փարիլ. յարիլ. փաթըթւիլ, պլլըւիլ. սարըլմագ.

Զի մի՜ բնութիւն հոգեւորական՝ կրկնակօք պատատեալ լիցի կապօք։ Բնութեամբ կապեալ եւ պատատեալ աղցաւորօքս (մարմինն)։ Ձեռօք երիզապընդովք, երեսօք պատատելովք։ Պատատէին ոտք նորա իբրեւ զփոկ զմիմեամբք. (Փիլ. լին. ՟Բ. 4։ ՟Դ. 29։ Մամբր.։ Ճ. ՟Բ.։)

Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօք բաղեղն. (Փիլ. լիւս.։)

Յորժամ զմիմեամբք պատա տիմք՝ զընտանի անդամօք մերովք, բազում մխիթարութիւն ընդունիմք. (Ոսկ. հռ.։)

Թէեւ մարմնով հեռի են, ի ձեռն գրոց զմիմեամբք պատատին յաղագս գթոյն. զի բարք սիրելեաց այս են, զմիմեամբք գրկախառնին պատատին ձեռամբք. սոյնպէս եւ հոգւոյն ընդ միմեանս պատատել. (Ոսկ. ՟ա. կոր.։ Փիլ. լիւս.։ Ոսկ. հռ.։ եւ Ոսկ. ՟ա. կոր.։ Եւագր. ՟Ժ։)

Որպէս Ոսկեբերանն ասէ, թէ յորժամ յաղօթս կաս, այնպէս համարեա՜ թէ առ Աստուած մտանես, յԱստուծոյ գիրկն պատատիս. (Վրդն. աւետար.։)

Զոտիւք պատատեալ՝ պնդէ. եւ Յիսուս ասէ ցնա. մի՜ մերձենար յիս. (Ճ. ՟Գ.։)

Առ նորափառ (սնափառ) խորհուրդսն՝ որ պատատին զողորմութեամբ մերով. (Եւագր. ՟Ի՟Զ։)


Պատատիմ, եցայ

vn.

to wrap oneself up in;
to embrace, to embrace each other;
to gather round, to twist about, to cling, to hold fast on.


Պատատուկ, տկի, տկաց

s. bot.

American bindweed, liane;
— կարմրածաղիկ, quamoclit, scarlet convolvulus, red jasmine.

NBHL (3)

Պատաղիճ. բաղեղն. եւ Ամենայն բոյս՝ որ պատատի.

Ընդ գետինն տարածելոյ պատատուկ խոտն. (Մեսր. երէց.։)

Պատատուկ. բաղեղն, լապլապ, սարմաշուխն. (Բժշկարան.։)


Պատատումն, ման

s.

twining, winding, twisting;
packing.

NBHL (1)

Զորթդ ո՞չ տեսանես ... պատատմամբ գնդակաց, տարածեալ տերեւովքն. (Փիլ. լիւս.։ 6)


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

Etymologies (2)

• «լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։

• Հիւնք. պրս. badr «լի, ամբողջ, կա-տարեալ». (արաբերէն բառ է և նշանա-կում է «լրացեալ լուսին»)։


Պատարագ, աց

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

Etymologies (5)

• . ի-ա հլ. «նուէր, ընծայ. 2. զոհ, մատաղ (առ Աստուած)» ՍԳր. որից պա-տարագել Ղևտ. է. 15. Գ. թագ. է. 48. պա-տարագաբարձ Դատ. գ. 18. պատարագաբեր Բ. թագ. ը. 2, 6. պատարագիք Գծ. իդ. 17 ևն։

• ՆՀԲ դնում է յարագել բայից կամ պատրուճակ բառից (տե՛ս այս ռառև-որ)։ Ալիշան, Հին հաւ. 451 պատար «լի» և պատրուճակ բառերից։-Պատա-րագ բառի վրայ երկու անգամ ընդար-ձակ վէճ է բացուած հայ թերթերի մէջ, Նախ Հիւնք. դրել էր պատարագ=պրս. ba dar kardan «դուրս անել, արտաք-սել» (առնելով այն հանգամանքից, որ պատարագի ժամանակ չմկրտուածնե-րին եկեղեցուց դուրս էին հանում)։ Տէրվ. Մասիս 1881 ապրիլ 27, 28 մեր-

• ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Տփ. պատարաք, Վն. պատարաք՝, Ալշ. Մշ. պա-դարագ՝, Շմ. պադարաք, Ղրբ. պադարա՛ք1 Մկ. պmտmրաք՝, Ագլ. պտա՛րագ՝, Գոր. պտա՛րաք, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. բադարաք, Ասլ. բադարաք, բադարա*, Տիգ. բmդmրmք, Զթ. բադայօք, բադայոք, Սվեդ. ռmռmրիւք, թրքախօս հայերից էնկ. badā-čak (Բիւր. 1898, 789), բոլորն էլ «եկեղեցու պատարառ»։

• ՓՈԽ.-Ուտ. պատարակ, պատարաք «պա-տարագ»։

NBHL (10)

Որպէս Պատրուճակ, որ է Զենլիք ի կենդանեաց, եւ որպէս Պտուղ երկրի՝ պատուասիրութեամբ իմն ընծայեալ Աստուծոյ. որ եւ ԶՈՀ. իբր յն. թիսի՛ա, որ ի գիրս Փիլոնի ՝ մեկնաբար թարգմանի՝ Զենլի պատարագ. եւ ի սուրբ գիրս անխտիր դնի Զոհ, եւ Զենլիք. θυσία hostia, sacrificium. եբր. զէպախ. ար. ֆիտա, կիրեան, զէպիհէթ, գուրպան.

Եբեր կային ի պտղոյ երկրի պատարագ Աստուծոյ (որ զկնի կոչի զոհ)։ Չուեաց Իսրայէլ, եւ եկն ի ջրհորն երդման, եւ մատոյց պատարագ Աստուծոյ։ Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ։ Տալ պատարագս զոյգս տատրակաց։ Պատրաստել զմարմինս ձեր պատարագ կենդանի.եւ այլն։

Կամ որպէս προσφορά oblatio. Նուէր. ձօն.

Ընդ զոհս եւ ընդ պատարագս ոչ հաճեցար։ Ո՜չ ողջակէզք եւ ո՜չ զոհք եւ ո՜չ պատարագք։ Մինչեւ մատեաւ ի վերայ իւրաքանչիւր ուրուք ի նոցանէ պատարագ։ Մատնեաց զանձն իւր վասն մեր՝ պատարագ եւ զենումն Աստուծոյ ի հոտ անուշից, եւ այլն։

Կամ որպէս δῶρον donum, munus. Տուրք, եւ ամենայն ընծայ մատուցեալ Աստուծոյ կամ մեծի ումեք. եւս եւ Կաշառք. արմաղան, փիշկէշ, եբր. մինխա, գառպան, քօռպան, լէխմ, շօխատ. (յորմէ շաղավաթ) Եւ ըստ այսմ ընդարձակ առմանս ասի.

Պատարագ կոչի ընծայ. (Խոսր. պտրգ.։)

Հայեցաւ Աստուած Յաբէլ եւ ի պատարագս նորա։ Առ յորոց ածէրն ձեռամբ իւրով պատարագս, եւ առաքեաց Եսաւայ եղբօր իւրում. ծառայի քոյ Յակոբայ պատարագք են. ցածուցից զերեսս նորա պատարագօքըդ։ Տարա՜յք առնն պատարագս՝ ռետին եւ մեղր եւ խունկ։ Մատուցին նմա պատարագս՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Եթէ մատուցանիցես զպատարագ քո։ Կորբան, որ է պատարագ։ Ընծայս եւ պատարագս տանել միմեանց. եւ այլն։

ՊԱՏԱՐԱԳ. ի նոր օրէնս՝ է Անարիւն եւ անծախելի զոհ եւ զոհագործութիւն կենդանի եւ կենդանարար մարմնոյ եւ արեանն Քրիստոսի. որոյ եւ կատարումն կամ պաշտօնն կոչի Քահանայագործութիւն, կամ Պատարագ. որպէս յն. λειτουργία, ἰερουργία liturgia, missa, sacrificium.

Պատարագ Քրիստոսի մատչի գառն Աստուծոյ։ Քահանայապետ եւ պատարագ։ Ընկա՜լ հա՜յր սուրբ մարդասէր զպատարագս. (եւ այլն. Պտրգ.։)

Պատարագաւդ հօր ի հոտ անուշից զմարմինդ առ ի մէնջ. իմա՛, պատարագմամբդ, պատարագելովդ։


Պատարագաբարձ

adj.

carrying or bringing gifts.

NBHL (1)

Վախճանեաց աւովդ մատուցանել զպատարագսն, եւ արձակեաց զպատարագաբարձսն. (Դատ. ՟Գ. 18։)


Պատարագաբեր, աց

cf. Պատարագաբարձ.

NBHL (1)

Եւ եղեւ Մովաբ Դաւթի ի ծառայս պատարագաբերս։ Եւ եղեն ասորիք Դաւթի ի ծառայս պատարագաբերս. (՟Բ. Թագ. ՟Ը. 2. 6։)


Պատարագագործութիւն, ութեան

s.

sacrifice;
celebration of mass.

NBHL (4)

ἰερουργία sacrificium ἁνάθημα sacrum donum. Մատուցումն պատարագի. քահանայագործութիւն. զոհագործութիւն.

Զգեստ քահանայի, եւ զպատարագագործութիւն. (Մագ. ՟Ա.։)

Որդին զամենայն տեսանելով՝ որ ինչ առ ի պատարագագործութիւնն՝ կազմ եւ պատրաստ, ասէ. ահա հուր եւ փայտ՝ հա՜յր, ո՞ւր է զենլին։ Ի պասքային՝ առ հասարակ ամենայն ժողովուրդն քահանայութեամբ է պատուեալ. քանզի ամենեքին ինքնագործ լինին ի պատարագագործութեանն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ել. ՟Ա. 10։)

Արատաւորն ի պատարագագործութիւնն անընդունելի էր. (Բրս. հց.։)


Պատարագակից

adj.

celebrating the mass together.

NBHL (3)

Պաշտօնակից մատուցման սուրբ պատարագի.

Աթոռակից, պատարագակից, մանաւանդ եթէ քահանայակից իսկ. (Մագ. ՟Ա.։)

Զքոյդ ձեռն կարող եւ հզօր գի՜ր ի սուրբ յաւետարանիս յայսմիկ, յորում պատարագակիցք իմ ունիցին ի վերայ սորին գլխոյ. (Մաշտ.։)


Պատարագամատոյց, տուցի

adj. s.

offering, making a present;
sacrificer;
officiating priest;
missal, massbook;
liturgy.

NBHL (17)

Որպէս Մատուցող պատարագի. որ եւ ՊԱՏԱՐԱԳԻՉ ասի. այսինքն քահանայ. զոհարար.

Նոքա եղիցին պատարագամատոյցք փոխանակ ժողովրդեանն։ Պատարագամատոյցքն եւ քաւիչքն Իսրայէլի. (Մծբ. ՟Ժ՟Ե. ՟Ժ՟Թ։)

Զպատարագամատուցացն սարսափելի խորհըրդոյն պատշաճող սպասահարկութիւնս. (Կանոն.։)

Նա էր նուէր, նա՜ ինքն եւ քահանայ. եւ պատարագ, եւ պատարագամատոյց. (Ոսկ. եբր.։)

ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ. որպէս Մատուցումն պատարագի. պատարագ. բանք եւ աղօթք պատարագի.

Զայս աղօթս մատուցանէր երէցն յառաջ քան զմատուցանելն պատարագին. եւ յետ այսորիկ մատոյց կատարեաց զպատարագամատոյցն զամենայն. (Բուզ. ՟Ե. 28.) (կամ ըստ այլ ձ. պատարագամատոյցն զամենայն. որ հայի ի ՟Ա. նշան)։

Յամենայն պատարագամատուցի սուրբ խորհրդեանն տեսանէր զզօրութիւնն Աստուծոյ. (Ճ. ՟Բ.։)

Յամենայն պատարագամատոյցսն առաջին աղօթքն՝ վասն մատուցանողին արժանաւոր լինելոյ ասի։ Զանազանութիւնք քարոզաց եւ աղօթից եւ պատարագամատուցաց. (Խոսր. պտրգ.։)

Ոչ ունել քահանայից՝ յԱստուծոյ եւ ի մէնջ հրաման, առանց սուրբ ծածկութի պատարագամատուցին զգենլոյ՝ մատուցանել զսուրբ պատարագն։ Զամենայն սրբոց պատկերս՝ յեկեղեցիս մեր նկարեմք, եւ ի պատարագամատուցի հանդերձս. (Շ. ընդհ. եւ Շ. թղթ.։)

Ի սուրբ մակաբայեցիսն էի ընդ Ատտիկոսի պատրիարգին ի պատարագամատուցի։ Յորժամ սարկաւագն զանուն միոյ ի նոցանէ քարոզէ ի պատարագամատուցին. (Հ=Յ. օգոստ. ՟Գ.։ Ոսկիփոր.։)

ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ. εὑχολόγιον missale. Գիրք մատուցանելոյ զպատարագ. խորհըրդատետր.

Պատարագամատոյց աստուծով, զոր արարեալ է սրբոյ հօրն մերոյ Յովհաննու Ոսկեբերանի. (որպէս եւ Բարսղի, եւ Աթանասի) (Պտրգ. ոսկ. եւ այլն։)

Պատարագամատոյցն Յակոբու (Տեառնեղբօր)։ Ոչ ոք յաստուածային պատգամացն յիշէ զպատարագամատոյցն, թէ պատարագամատոյց ունէին առաքեալք. (Ճ. ՟Է.։)

Եւ առեալ քարտէս՝ գրեաց պատարագամատոյց. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Զ.։)

Սուրբն Բասիլիոս գրեալ է յիւրում պատարագամատուցին։ Նոյնպէս եւ Յովհան յիւրում պատարագամատուցին զնոյնս է գրել. (Նչ. խնդ.։)

ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ. ա. Որ ինչ անկ է մատուցման պատարագի.

Քննեցի վասն սորին զպատարագամատոյց աղօթս։ Պատարագամատոյց սեղանովն։ Ի պատարագամատոյց զգեստ քահանային. (Լմբ. պտրգ.։ Վրդն. լս.։ Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Դ.։)


Պատարագարան

s.

altar.

NBHL (1)

Քաւեսցէ ի վերայ պատարագարանին յանդիման տեառն. (Ոսկ. ծն.։ եւս եւ Նար. խչ.։)


Պատարագեմ, եցի

va.

to sacrifice, to immolate, to offer, to give to God;
to say or celebrate mass.

NBHL (5)

θύω sacrifico δωρέω, προσφέρω offero եւ այլն. Մատուցանել զպատարագ՝ ըստ ամենայն առման. զոհել. նուիրել Աստուծոյ.

Յորում աւուր պատարագիցի, կերիցի. (Ղեւտ. ՟Է. 15։)

Որք զանձինս իւրեանց ի վերայ քո պատարագեցին։ Ի վերայ քառաթեւին պատարագեալ գառն Աստուծոյ։ Քրիստոս պատարագեալ. (եւ այլն. Շար.։ Ժմ.։ Պտրգ.։)

նաեւ Պատուիլ պատարագօք՝ ընծայիւք.

Թափեսցո՜ւք յամանոցս ոսկի եւ կնդրուկ եւ զմուռ. կամ թագաւոր, կամ մահկանացու, կամ Աստուած պատարագեսցի. (Անթիպատր. ծն.։)


Պատարագընկալ

adj.

receiving the sacrifice (God).

NBHL (3)

Ընդունօղ պատարագին՝ Աստուած.

Ստեփանոս վայելչութիւն պատարագընկալին Տեառն. (Բրս. ի ստեփ.։)

Պատարագ մատուցանել ոչ յանցաւորացն եւ անարգելոցն է, այլ այնոցիկ՝ որ համարձակութիւն ունիցին առ պատարագընկալն. (Գէ. ես.։)


Պատարագիմ

vn.

to be honoured with gifts.


Պատարագիչ, չի, չաց

s.

officiating priest.

NBHL (2)

Այն՝ որ մատուցանէ զպատարագ. քահանայ, ժամարար.

Յանձնեա՜ գլխոյ քահանային՝ զքեզ ըստ մարմնոյ պատարագչին. (Յիսուս որդի.։)


Պատարագիք, գեաց

s.

things destined to be sacrificed;
mass-dues, alms.

NBHL (4)

որ եւ ՊԱՏԱՐԱԳ ասի. προσφορά, -ρά oblatio, -ones. Նիւթ պատարագի. ընծայ կամ նուէր ի պէտս զոհի կամ սուրբ պատարագի.

Ի բազում ամաց ողորմութիւնս եկի առնել յազգդ իմ, եւ ետու պատարագիս. (Գծ. ՟Ի՟Դ. 17։)

Ոչ պատարագիս զենլի պատարագ, այլ զմիտս եւ զյօժարութիւն ընդունի այնորիկ՝ որ զենուն։ Իբրեւ զամբիծ եւ զանարատ պատարագիս առ ի պատարագ մատուցանել. (Փիլ. բագն. եւ Փիլ. լին. ՟Բ. 52։)

Դու Տէր՝ որում պատարագեմք զպատարագիս, ընկալ առ ի մէնջ զառաջադրութիւնս զայս. (Պտրգ.։)


Պատարեմ, եցի

va.

to fill abundantly, to fill up to the brim, to fill to overflowing, to heap up.

NBHL (3)

Լնլով եւ պատարելով զբոլոր ոգիսն։ Լնուն եւ պատարին Աստուծոյն երեւմամբ՝ միտք մաքրագոյն. (Փիլ. լին. ՟Դ. 4. 8։)

Յամենայն կողմանց պատարեալ բարեօք (ժամանակ)։ Ոմանք պատարեալ հանճարով՝ զառաջնորդութիւն հասարակաց ստանան. (Պիտ.։)

Որ զտառիցն տասանց պատարեաց զպար. իմա՛ ծայրալիր կատարեաց զտասնբանեան պատգամս. եւ ըստ այսմ լծ. է անդ թ. (պիթիրմէք, պիր թամամ։)


Պատարումն, ման

s.

fulness, abundance, plenty, overflow;
cf. Ծայրալիր.

NBHL (2)

Կարգադըրեալ եւ եդեալ ծայրալիր պատարմամբ՝ զսկիզբն, զմիջոցն, եւ զկատարումն. (Եղիշ. ՟Ա։)

Զամենայն հին գիրս եւ զնոր թարգմանեաց (այսինքն մեկնեաց) լիապէս պատարմամբ. (Ճ. ՟Բ.։)


Պատարուն

cf. Պատար.

NBHL (5)

Վաստակեցան թիկունք բեռնակրացն ի պատարուն ի սակառիսն. (Եղիշ. խաչել.։)

Զիա՞րդ ունայնացաւ պատարունն։ Որ զանբարբառ բոլորակ լուսնին՝ կարգես ունայնս եւ պատարունս. (Նար. ՟Խ՟Ը. եւ ՟Կ՟Գ։)

Զերրորդն թիւ պատուեցին՝ պատարուն զնա գտեալ, ունելով սկիզբն՝ միջութիւն եւ կատարած. (Մագ. ՟Ե։)

Ունէր զմարմնական վայելչութիւնս լի եւ պատարուն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Զծաղրածուս, եւ զվէսս, եւ զպատարունս չարութեամբ։ Խռովութեամբ եւ չարութեամբ լի եւ պատարուն եղեւ երկիր։ Պատարուն եղեալ ահիւ եւ խնդութեամբ. (Սարկ. հանգ.։ Լաստ. վերջաբ։ Երզն. մտթ.։ 6)


Պատգահիկ

adj.

gentle, mild voiced.


Պատգամ, աց

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «հրաման, պատուէր, վճիռ (դից, Աստուծոյ կամ թագաւորի), լուր, համբաւ» ՍԳր. Բուզ. Ագաթ. «լրատար» Եղիշ. որից պատգամագնաց Եւս. քր. պատ-գամախօս Ագաթ. պատգամաւր Ես. կգ. 9 Ղկ. է. 10. Սեբեր. պատգամատրիլ Բ. կոր. և. 20. Եփես. զ. 20. Եւս. քր. պատգամանի Մագ. մեծ են. էջ 18, 24. տասնպատգամեան Մանդ. Պիտ. պատգամաւորական (նոր բառ) ևն։

• = Պհլ. patgām «պատգամ, լուր» բառից, որ աւանդուած է սխալագիր [other alphabet] ︎ pagtām, paitām, pεtām ձևերով. հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] padgām (Salemann ЗАН 8 (1908), 109), սոգդ. patγām «պատգամ», պազ. peγam, պրս. [arabic word] paiγām կամ [arabic word] ︎ payām, բելուճ. paiγām «պատգամ, լուր, զրոյց» (Horn § 348)։ Իրանեանից են փոխ-առեալ նաև եբր. [hebrew word] piϑgām, արամ. piϑgāmā «հրաման, վճիռ, պատուէր», ա-ռոր. [arabic word] petgāmā «խօսք, վճիռ», մանդայերէն [hebrew word] pugdāmā «լուր, պատգամաւորութիւն»։ Այստեղ են պատկա-նում նաև պատգամաբեր =պհլ. patgāmbar, պրս. paiγāmbar, paiγambar, payāmbar, payambar, աֆղան. paiγāmbar, բելուճ. paiγambar, քրդ. pḗγamber, օսս. n'axum-p'ar, pexompar, որից թրք. peyγamber «Մուհամմէտ մարգարէն». (այս բառն է նաև Ղրբ. խա՛մբար «եգիպտացորեն», որ է թրք. peyγamber buγdasə «եգիպտացորեն» (բուն «մաոգարէի ցորեն»)։ Բոլորի նախաձևն է զնդ. *paiti-gāma-։-Հիւբշ. 222։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, իբրև պրս. փէյղամ։ ՆՀԲ «արմատն է պա, պատ, նոյն ընդ բա, բայ, բառ, բարբառ, բան, լծ. յն. ֆա՛դիս, ֆա՛սիս, լտ. fari, fa-tum. fama. կայ և ի բառսդ պատաս-խանի, պատուէր, պատմել ևն»։ Peterm. 21 եբր. piϑgām, յն. φϑέγμα «ձայն, հրն-չիւն, խօսք», պրս. paiγām։ La Groze, Ձեռ. աշխ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 եբր. և մարական ձևերի հետ։-J. Gildemeis-ter, Zur Etymologie altpers. Wörter im Semit. ZKM 1842, 214 պրս. և եբր. ձևերի հետ, իբր prati-gam։ Ուղիղ են հսամեմատում Böttich. Rudim. 52 211, ZDMG 1850, 360, Arica 77, 277, Lag Ujrgesch. 463, Gesam. Abhd. 79, Btrg baktr. Lex. 50, Müller SWAW 38, 574 -6, 39, 394, 408, Հիւբշ. KZ 23, 13 ևն։

• ԳՒՌ.-Պատգամ բառը պահուած է Ախք. Շիր. «խնամախօս» նշանակութեամբ։

NBHL (8)

ῤῆμα, λόγος, φάτις, χρῆμα , χρησμός, χρηματισμός verbum, sermo, eloquium, dictum, dictio, sententia, oraculum, responsum. (Արմատն Պա, պատ, նոյն ընդ բա, բայ, բառ, բարբառ, բան. լծ. յն. ֆա՛դիս, ֆա՛սիս. լտ. ֆա՛րի, ֆա՛թում, ֆա՛մա. կայ եւ ի բառսդ Պատասխանի, Պատուէր, Պատմել, եւ այլն) Իբրու Պատուէր, հրաման եւ բան յաստուածակոյս կողմանէ. որպէս եւ առ հեթանոսս ի բերանոյ դից. այէթ, քէլիմէթուլլահ, քէլամ.

Խօսեցաւ Տէր զամենայն զպատգամս զայսոսիկ։ Որ լուաւ զպատգամս Աստուծոյ։ Տացես զպատգամս ի՜մ ի բերան նորա։ Ուղիղ են պատգամք Տեառն։ Պատգամն Աստուծոյ, որ եղեւ ի վերայ Երեմիայի։ Ի գիրս պատգամաց Եսայեայ մարգարէի։ Յիշել զյառաջագոյն ասացեալ պատգամս ի սրբոց մարգարէից.եւ այլն։

Ընկալեալ պատգամս կենդանիս՝ տայր իսրայէլեան բանակին. (Շար.։)

ՊԱՏԳԱՄ. որպէս Վճիռ կամ հրաման թագաւորի. ազդեցութիւն. եւ Խըրատ ծնողաց կամ իմաստնոց. եւ Լուր. համբաւ. էմր, ֆէրման, նասահաթ, տույ, խապէր.

Եկին առ Բաղաամ, եւ ասացին նմա զպատգամս Բաղակայ։ Լուարո՜ւք զպատգամս արքայի մեծի։ Պատգամ ամենայն Իսրայէլի եկն առ արքայ։ Առաջի առնեմ ձեզ զհոգւոյ իմոյ պատգամս։ Ընկալեալ զպատգամս պատուիրանի իմոյ՝ ծածկեսցես յանձին քում.եւ այլն։

ՊԱՏԳԱՄ. որպէս Պատգամաւորութիւն. կամ Պատգամաբեր.

Գրով եւ պատգամաւ յանդիմանէր զնոսա. (Եղիշ. ՟Ը։)

Ի պատգամս անկանէին, կաշառագնաց լինէին. (՟Բ. Մակ. ՟Ժ. 20։)


Պատգամաբեր, աց

s.

messenger, news-bearer.

NBHL (4)

ἁγγελοφόρος nuncius tabellarius. Բերօղ զպատգամ. լրաբեր. դեսպան.

Արձակեաց զպատգամաբերսն անարգանօք։ Հպատակք են (թագաւորին) պատգամաբերքն՝ ընթացիցն փոխատրութեամբ. (Խոր. ՟Գ. 50։ Արիստ. աշխ.։)

Զսա ստացեալ օրէնսդիր՝ պատգամաբեր զօրավար. (Սամ. երէց.։)

Այսօր Գաբրիէլ ... գայ պատգամաբեր առ Մարիամն սուրբ կոյսն. (Շ. տաղ.։)


Պատգամագիր

adj. s.

writing oracles;
prophet;
sentence.

NBHL (3)

Գրօղ զպատգամս։ (Նար. խչ.։)

ՊԱՏԳԱՄԱԳԻՐ. գ. Գրութիւն պատգամի։ վճիռ. սահմանադրութիւն.

Բանսարկուն նախանձեցաւ ընդ մարդոյն պատգամագիրն. (Լմբ. իմ.։)


Պատգամագնաց

s.

parliamentarian, negotiator;
— լինել, to parley, to negotiate.

NBHL (1)

ՊԱՏԳԱՄԱԳՆԱՑ ԼԻՆԵԼ. Երթեւեկս առնել պատգամաւորութեան.


Պատգամագնացութիւն, ութեան

s.

cf. Պատգամաւորութիւն.

NBHL (1)

Պատգամագնացութեամբ գաղտ խօսեցան ընդ իւրաքանչիւր ոք սիրելիս զօրացըն պարսից. (Փարպ.։)


Պատգամախօս, աց

adj.

oracular, giving oracles;
— լինել, to pronounce or give an oracle.

NBHL (1)

Որ խօսի զպատգամս ի կողմանէ Աստուծոյ, դից, մարդկան, եւ այլն։ (Ագաթ.։)


Պատգամանի

s. pl.

oracles.


Պատգամատար, աց

s.

messenger.

NBHL (2)

Տարօղ պատգամաց. կամ հրամանատար ի կողմանէ Աստուծոյ.

Կե՜ր մանր զմատեանդ զայդ՝ պատգամատարդ հրաւիրեալ լինել իսրայէլեանն ազին. (Յհ. իմ. ատ.։ 1)


Պատգամաւոր, աց

s. fig.

deputy, messenger;
envoy, courier, delegate, ambassador;
diplomatist;
minister of God's word, angel, prophet, apostle.

NBHL (6)

πρέσβυς, ἅγγελος legatus, nuncius πεμφθείς missus. Ունօղ զպատգամ ի կողմանէ ուրուք. հրեշտակ. դեսպան. էլչի.

Ոչ պատգամաւոր ոք, եւ ոչ հրեշտակ։ Դարձան անդրէն պատգամաւորքն ի տուն. (Ես. ՟Կ՟Գ. 9։ Ղկ. ՟Է. 10։)

Հրեշտակ կոչեն գիրք զպատ գամաւոր պատգամաց. (Սեբեր. ՟Գ։)

Պատգամաւորս յղեցին առ մարզպան աշխարհին։ Ի բաց դարձուցեալ Հայկայ զպատգամաւորսն Բէլայ՝ խստութեամբ պատասխանեաց. (Եղիշ. ՟Է։ Խոր. ՟Ա. 10։)

ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԼԻՆԵԼ. Բերել զպատգամ, զլուր. հապէր վէրմէք.

Վըտակ առ վտակ պատգամաւոր լինէր. (Տաղ մկրտ.։)


Պատգամաւորեմ, եցի

vn.

to be a messenger, ambassador or deputy, to go or to come as ambassador, to negotiate, to go in mission;
to treat by diplomacy, to be a diplomatist.

NBHL (5)

ՊԱՏԳԱՄԱՒՈՐԵՄ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԻՄ. πρεσβεύω legatione fungor, et per legatos loquor. Պատգամաւոր լինել. եւ Պատգամաւորս առաքել կամ ընդունել. էլչիլիք էթմէք, խապէր կէթիրմէք՝ կէօթիւրմէք.

Վասն Քրիստոսի պատգամաւորիմք։ Պատգամաւորիմ կապանօքս. (՟Բ. Կոր. ՟Ե. 20։)

Վասն որդւոյ առաքեցաւ (ծառայն) պատգամաւորել ի հօրէն. (Փիլ. լին. ՟Դ. 144։)

Որք վասն անցաւոր կենացս պատգամաւորեն ի հողեղինէ եւ մահկանացուէ առ նմանսն, հոգան եւ զգուշանան՝ զի մի՜ ամօթ եւ երկիւղ հասցէ նոցա ի պատգամաւորելն. (Խոսր.։)

Յեփթայէ պատգամաւորէր առ թշնամիսն զայսօրինակ բանից։ Հռոմայեցիք եւ սպարտացիք պատգամաւորեալ (այսինքն ընկալեալ զպատգամաւորութիւն հրէից), դաշինս բարեկամութեան առաքեցին միմեանց. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)


Պատգամաւորիմ, եցայ

vn.

cf. Պատգամաւորեմ.


Պատգամաւոր լինիմ

sv.

cf. Պատգամաւորեմ.


Պատգամաւորութիւն, ութեան

s.

message, deputation, mission, embassy;
diplomacy.

NBHL (5)

πρεσβεία legatio ἁποστολή missio. Պատգամաւոր լինելն. հրեշտակութիւն. առաքելութիւն. եւ Ի ձեռն պատգամաց դաշնաւորիլն.

Ոչ գոյ պատգամաւորութիւն յաւուր պատերազմի (այլ ձ. հրեշտակութիւն)։ Պատգամաւորութիւն քո դրախտ նռնենեաց (ա՜յլ ձ. առաքումն). (Ժող. ՟Ը. 8։ Երգ. ՟Դ. 13։)

Ի ձեռն պատգամաւորութեան գալ նոցա ի միաբանութիւն տեսութեան. (Խոր. ՟Ա. 28։)

Հրամանաւ արքունի ի պատգամաւորութիւն խօսէր։ Պատգամաւորութիւն այնուհետեւ երեքին աշխարհքն առ միմեանս առնէին. (Եղիշ. ՟Ե։ Փարպ.։)

Սինկղիտիկոսն վճիռ պատգամաւորութեան տալով՝ Տիտոս Աստուած անուանեցաւ. յն. քուարկել։ ψηφίζω decerno, statuo.


Պատգարակ, աց

s.

hand-barrow, litter, sedan;
հրեղէն —, instrument of torture, gridiron.

NBHL (2)

Մինչեւ ի հրապարակսն հանել զհիւանդս եւ դնել պատգարակօք եւ մահճօք իւրեանց. (Գծ. ՟Ե. 15։)

Հրեղէն պատգարակօք մաշեմ զքեզ, եթէ ոչ զղջանայցես. (Ճ. ՟Գ.։)


Պատեան, ենից

s.

sheath, scabbard;
case;
cover, envelope;
scale, shell;
hull, pod, cod, husk;
rind, peel, bark;
armour, cuirass;
breast;
արկանել զսուրն ի —ս, to sheathe, to put up;
cf. Մերկանամ.

Etymologies (1)

• տե՛ս Պատ։

NBHL (13)

θήκη, κουλεός, κολεός theca, vagina. Աման պատիչ. որպէս դարան կամ պահարան սրոյ. գուպուր.

Ա՜ռ զնորին սուսեր, եւ մերկեաց զնա ի պատենից իւրոց։ Սո՜ւրդ Տեառն, դարձի՜ր ի պատեանս քո։ Ա՜րկ զսուրդ անդրէն ի պատեանս իւր. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 15։ Երեմ. ՟Խ՟Է. 6։ Յհ. ՟Ժ՟Ը. 11։)

Ի պատեան վաղակաւորին հաստատեալ զաջն. (Նիւս. մկ. բեթղ.։)

ՊԱՏԵԱՆ. θήκη, φλοιός, λέμμα cortex, cutis ὅστρακον testa. Արտաքին պնդագոյն կեղեւ պտղոց. փեճեկ. եւ Խեցի գաղտակրայից. եւ Որպիսի եւ իցէ աման. գապուգ, գապ.

Իբրեւ զկաղին թօթափեալ յիւրաքանչիւր պատենից. (Ես. ՟Զ. 13։)

Դարանամուտ լինի (խեցեմորթն) երկուք պատենիւք ... որք զնովաւ անկեալ պնդեն պատեանք. (Փիլ. լիւս.։)

Մարգարիտ կոչեցաւ, զի իբրեւ զմարգարիտ ի գաղտակրի՝ ի մէջ կուսական երկուց պատենից մարմնոյ եւ շնչոյ՝ առանց սերման եղեւ. (Ոսկ. զատիկ.։)

Կեղծաւորն կրիայի նմանէ, որ նկարակերպ պատենիւն պատրէ զտեսօղսն. (Նեղոս.։)

Զաճելն եւ նուազել լուսնի՝ իբրեւ ընդ պատենիւք իմն մտանել եւ ելանել ասեն իմաստունք. (Եզնիկ.։)

ՊԱՏԵԱՆ. θώραξ, ὄπλον, -λα thorax, lorica, pectus, arma. Լանջապանակ. զրահ. սպառազինութիւն. եւ Լանջք. զիրհ, կէչիմ, ճէպէ.

Զրահք եւ պատեանք։ Ընդ աղխս պատենից նորա ո՞ մտանիցէ. (՟Ա. Մակ. ՟Զ. 2։ Յոբ. ՟Խ՟Ա. 4։)

Վահան եւ պատեանս պատրաստէին. (Եւս. պտմ. ՟Ը. 15։)

Պատեանքս ստէպ բանալով եւ խափանելով ընդունին զօդն հասարակախառն. (Սեբեր. ՟Ե։)


Պատելի

s.

band, bandage.

NBHL (2)

Որպէս Պատան.

Վարդապետութիւն՝ լի դեղօք, սպեղանեօք, եւ պատելեօք. (Վրդն. սղ.։ 1)


Պատեհ, ից

adj. s. adv. v. imp.

convenient, proper, fit, suitable, decent;
well-timed, timely, opportune, seasonable, propitious, favourable;
opportunity, occasion, propitious moment;
ի —, ըստ —ի, conveniently, suitably;
— է, it is fit, it is becoming;
it is due;
ի — լինել, to befit, to become;
— համարել, to think proper, to deem it expedient;
— ժամանակ գտանել, to find a favourable opportunity;
— առնուլ, to seize the occasion, to strike the iron while it is hot;
յօգուտ արկանել զ—, to avail oneself of, to profit by the opportunity;
cf. Կորուսանեմ.

NBHL (15)

ἑπιτήδειος, συμβάλλων aptus, idoneus, opportunus, capax, convenniens, juvans. Որպէս Ի դէպ պատահեալ, կամ ի պէտս յարմարեալ. Պատշաճ. պատկանաւոր. պիտանի. դիպան. յարմար. ընդունակ. արժանի. եւ Արժան.

Ծագելով ամենեցունց՝ որք առ ի հաղորդելն են պատեհք. (Դիոն. ածայ.։)

Որ ունի սիրտս եւ զբան յամենայն իրս ի պատեհս պատուիրանացն Աստուծոյ. (Կիր. պտմ.։)

Ըստ նշանաւոր եւ անուանի լինելոյ՝ ոք պատեհ համարեալ՝ այսպէս կարգիցէ։ Աստ ժամանակ վրէժխնդրութեան պատեհի գտեալ Նինուաս՝ սպանանէ զմայրն։ Այսպէս իմն պատեհ համարեալ. (Խոր. ՟Ա. 4. եւ 16։ ՟Գ. 18։)

Զամենայն զոր ինչ ասէք՝ զպատեհն եւ զարժանն, առնեմք. (Փարպ.։)

Թէ պատեհ ոք կարծէ, ինքն գիտասցէ. (Արշ.։)

Այլաբանեսցուք պատեհ պատշաճողութեամբ. (Նար. խչ.։)

Ըստ արժանաւոր եւ պատեհ տեղեաց։ Զպատեհ պատեհ տեղիս զատուցեալ՝ շինել աղքատանոցս։ Պատեհ գտեալ ժամանակ։ Խնդրէր տեղի, եւ դէպ եւ պատեհ ժամանակ. (Կորիւն.։ Բուզ. ՟Դ. 6։ Պիտ.։ Զքր. կթ.։)

Որպէս տերեւն յիւրում ժամանակի անկանի, նոյնպէս եւ նոքա յիւրեանց պատեհ ժամանակին. (Գէ. ես.։)

դիմազ. ՊԱՏԵ՜Հ Է. դիմազ. Ի ՊԱՏԵՀ ԼԻՆԵԼ. συμβάλλει juvat. Ի դէպ է. օգտէ. օգնէ.

Կարի պատեհ էր մեզ եւ նմա ժամս այս փրկութեան. (Փարպ.։)

Ոչ կարէաք թաղել զմարմինս նոցա յերկրի, զի եւ ոչ գիշեր ի պատեհ լինէր մեզ այսմ, եւ ոչ արծաթ հաւանեցուցանէր զպահապանսըն. (Եւս. պտմ. ՟Ա. 1։)

Ի ՊԱՏԵՀ. մ. ԸՍՏ ՊԱՏԵՀԻ. εἱς δέον rite. Ըստ պատշաճի. որպէս օրէն է. գոգցես. եթէ օրէն իցէ ասել. եօլունճա, օլտուգճա, հէմէն, սանքի.

Ո՞ երաշխաւոր լինիցի մանկան յօժարութեան, եթէ ի պատեհ վարիցի տուելովք. (Բրս. ընչեղ.։)

Շինէ ապարանս կրկնայարկս եւ եռայարկս, եւ ըստ պատեհի իւրաքանչիւր արեգակնակս. (Խոր. ՟Ա. 16։)


Պատեհութիւն, ութեան

s.

convenience, fitness, decency;
opportunity, seasonableness, fitness of time, of circumstances;
chance;
չկորուսանել զ—, not to lose the opportunity;
յօգուտ ի կիր արկանել զ—, to profit by the occasion, to avail oneself of the opportunity;
կորուսանել զ—, not to seize the opportunity, to let the occasion pass, to let slip the opportunity.

NBHL (8)

Իւրաքանչիւր ազգի զպատեհութիւնն մատուցանէ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Հատանեմ զերկիւղ ի պատեհութեան. (Մամիկ.։)

ἑπιτηδείοτης aptitudo, capavitas, opportunitas, expeditum esse. եւ այլն. Պատեհ գոլն. պատշաճողութիւն. արժանաւորութիւն. եւ Դիպուած. եւ Դէպք՝ մանաւանդ աջողակք. յարմարութիւն

Նուիրագործութեանց առ ի յընդունելութիւն պատեհութիւն ... զօրէն հրոյ նմա զմիաւորեալսն՝ ըստ իւրեանց առ աստուածանալն պատեհութեան։ ... Ըստ իւրաքանչիւր պատեհութիւն։ Ըստ աստուածընկալ պատեհութեան հուպ գոլոյն. (Դիոն.։)

Հայր անուն՝ կարողն լինելոյ ծնանել պատեհութեան է նշանական. (Կիւրղ. գանձ.։)

Կենցաղական բազմադրուագեալ պատեհութեանց, այսինքն վաճառաց տուրեւառից, եւ այլոց զբաղմանց. (Մաքս. ի դիոն.։)

Պատեհութիւնք նմա ի դէպ ելանէին։ Վասն բազում պատեհութեանցն՝ որ ելանէին նմա. (Լաստ. ՟Ա. եւ ՟Ժ։)

Հանապազ զպատեհութենէ բարւոք գնացիցն առնէ նոցա շինումն. որպէս բարի օրինակ տալ. (Վստկ. ՟Է։ 5)


Պատեմ, եցի

va.

to surround, to environ, to encompass, to enclose, to fence, to gird;
to besiege, to invest, to beset;
to surround, to beset, to hem in;
to envelop, to pack up;
to spread abroad, to circulate, to take or lead about;
to veneer, to plate, to cover, to overlay;
պատեալ պաշարել զոք, to make a ring round, to hem round;
to beset;
— զվէրս, to dress a wound;
անդ խոր լռութիուն պատէ զամենայն, great silence prevails there;
ահ պատեաց զնա, he was struck by fear;
cf. Շուրջ.

NBHL (14)

περιβάλλω, circumjicio, περιέχω, circumdo, complector, περιπλήκω, implico, ἑνειλέω, involvo, δεσμεύω, συνδέω, ἑνταφιάζω, colligo, convolvo, funero եւ այլն. Շուրջ արկանել կամ դնել՝ որպէս զպատ իմն, եւ պատանաւ. պատանօք պատատել. եւ Շրջապատել. ի մէջ՝ շուրջ փակել. պարփակել. պաշարել. եւ Ծածկել. վերարկել. դրուագել. եւ այլն. փաթթել, պատնել. սարմագ, քէֆինլէմէք, գաբլամագ, եօրթմէք.

Զբերան իւր պատեսցէ (բորոտն)։ Պատէ զամենայն վէրս նոցա։ Պատեաց զնա ի խանձարուրս։ Պատել կտաւով, կտաւովք (զմեռեալն). եւ այլն։

Պատեսցէ հաղբ զոտիւք իւրովք։ Պատեցից զքեզ թակարդօք իմովք։ Տոռունք մեղաց պատեցան զինեւ։ Պատեսցի ուռկանաւ ի պաշարումն. եւ այլն։

Պատեսցեն զքեւ թշնամիք քո պատնէշ։ Աննշոյլ անբաց խաւարաւն պատեցան։ Ահ պատեաց զնա։ Մինչդեռ խաղաղ լռութեանն պատեալ էր զամենայնն. եւ այլն։

Սուսերն գողիաթու պատեալ կայ ձորձով։ Որթս այս պատեալ է զնովաւ։ Պատեալ ի ներքուստ կամ արտաքուստ փայտիւ, պղնձով, ոսկւով. եւ այլն։

Պատեաց զնոսա (զորդիսն իսրայէլի) անապատն։ Հուր պատեաց զՅակովբ։ Պատեցան զնովաւ երկունք իւր. եւ այլն։

Պատէ զանդունդս որպէս ի խանձարուրս. (Պիսիդ.։)

Այսպէս զսնոտիս սնոտիւք պատէք. (Յհ. իմ. երեւ.։)

Պատեալ էին զնովաւ փառք եւ պատիւ յամենեցունց. (Երզն. մտթ.։)

Շրջեցուցանել. շուրջ պատել.

Պատեաց ած Աստուած զժողովուրդն ընդ ճանապարհ անապատին։ Ա՜ծ պատեա՜ զնովաւ զամենայն մարտիկս շուրջանակի. (Ել. ՟Ժ՟Գ. 18։ Յես. ՟Զ. 3։)

Շրջիլ. փոխիլ. եւ Շաղապատիլ. գրկախառնիլ.

Զի մի եղիցի պատել վիճակ ժառանգութեան տոհմին ազգէ յազգ. (Եւս. պտմ. Ա. 17։)

Գիրկս արկեալ պատեցարուք զմիմեանց պարանոցաւ. (Պտմ. աղեքս։) Սոյնպէս եւ յամենայն գիրս բազմապատիկ առմամբ։


Պատիմ, եցայ

vn.

to be placed round about, to be surrounded, enveloped, bound round;
to take a turn, to circulate, to go round;
to embrace;
to be changed or transmitted;
— ուռկանաւ ի պաշարումն, to be taken in a net, caught in a snare;
պատեցան զնովաւ երկունք իւր, she was seized with the pains of labour;
պատեալ կճով, covered with marble;
cf. Երկն.


Պատենագործ, աց

s.

sheath-maker.


Պատենագործութիւն, ութեան

s.

sheath-making;
sheath-works.


Պատենազէն, զինաց

adj.

cuirassed, furnished with armour;
— նաւ, armoured ship.

Etymologies (1)

• տե՛ս Պատահ.

NBHL (5)

Զինեալ պատենիւք եւ պահպանակօք.

Ի զրահաւոր պատենազէն պղնձապատ վահանացն նշոյլքն զլերամբքն փայլատակէին. (՟Ա. Մակ. ՟Զ. 39.) (յն. ոսկի եւ պղնձի վահանք)։

Ո՜վ նահատակք, մտեալք ի պատերազմ պատենազէն զինուն կազմութեան. (Եփր. վկ. արեւ.։)

Պատենազէն զրահիւքդ։ Խողխողեա՜ պատենազէն սուսերաւդ։ Պահանգք պատենազէնք՝ անգծելի երկաթոյ. (Եղիշ. ՟Ե։ Ճ. ՟Ա.։ Թղթ. դաշ.։)

Զրահաւորք, որ պատենազէնք, սաղաւարտաւորք։ Ի փայլումն պատենազէն վառելոց իբրեւ նշոյլք ճառագայթից արեգական հատանէին։ Ճեղքէր ռազմ արանց քաջաց պատենազինաց. (Բուզ. ՟Դ. 20։ Եղիշ. ՟Զ։ Մեսր. երէց.։)


Պատենաթեւ

adj.

coleopterous.

NBHL (2)

κολεόπτερος coleoptera, cujus pennae involucro crustaceo velut vagina quadam includuntur. Որոյ թեւքն են իբրեւ զպատեանս.

Անուանեցին զկէսն պատենաթեւս. այսինքն (զ)խաղողեփեացս եւ բզէզս, եւ որ սոցին նման են. որ իբրու ի պատեանս ունիցին զթեւսն. (Վեցօր. ՟Ը։)


Պատենաւոր

adj. bot.

testaceous;
podded, husked.

NBHL (4)

Ցորենոյ եւ կամ կորեկան, եւ կամ ի պատենաւոր եւ ի խորխաւոր սերմանցն. (Նիւս. կազմ.։)

ՊԱՏԵՆԱՒՈՐ. որպէս Պատենաթեւ (թռչուն).

Ունօղ զպատեան, որպիսի են ունդք կամ սերմանք, χέδροψ legumen.

Ոչ միայն հերձաթեւքն անուանեալ, այլ եւ յանօսրաթեւացն բազումք, եւ ի պատենաւորացն անուանակոչեցելոցն. (Սարկ. հանգ.։)


Definitions containing the research պ : 10000 Results

Ամեհեմ, եցի

va.

to become wild, to be unruly;
to make ferocious, ungovernable.

NBHL (1)

Անահ եւ անվեհեր կացուցանել. ամոքելով սրտապնդել։


Ամեհութիւն, ութեան

s.

ferocity, fierceness, savageness;
fury.

NBHL (2)

Զամեհութիւն անբանութեան մարդկան ցածուցին. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Ջան պիտի ի վաստակ առաքինութեան, որով յղկի միտքն, եւ փուշ ամեհութեանն խլի. (Լմբ. ժղ.։)


Ամենաբարի

adj.

all-bountiful, super-excellent, most excellent, best.

NBHL (3)

Որպէս ծայրագոյն բարի, մի միայն բարի քան զամենայն ինչ. (սեպհականեալ Աստուծոյ եւ աստուածայնոց) βέλτιστος. optimus. էն եյիսի, էլա. էվլա. մէվլա.

Որպէս ամենաբարւոք. կարի քաջ. խիստ աղէկ. փէք էյի. παγκαλῶς, βελτίστως, ἅριστα. optime, perpulchre

Ամենաբարի՛, ոչ զբերեալսն, այլ որք մատուցանէին զպատարագսն, յառաջ քան զպատարագելիսն՝ տեսանել ասէ զԱստուած. (Փիլ. լին. ՟Ա. 61։)


Ամենաբարւոք

adj. adv.

very good, best, very excellent;
very well, excellently, exceedingly well.

NBHL (2)

Ընծայեցոյց ի միտ ընդունողացն իբրեւ զամենաբարւոքս եւ զպիտանիս. (Սարգ. յկ. ՟Թ։)

Ամենաբարւո՛ք եւ վայելչական, ուստի պարտ էր տալ զաւետիսն՝ անտի սկսանի. (Իգն.։)


Ամենաբժիշկ

adj.

curing all diseases.

NBHL (1)

Ամենեցուն բժիշկ. գերագոյն բժշկապետ՝ բուժիչ յամենայն ցաւոց. Քրիստոս Տէրն մեր. զի եւ Յիսուս անունն է փրկիչ ըստ եբր. բժիշկ՝ ըստ յն. եւ յոյս՝ ըստ հյ.


Ամենաբաւական, ի, աց

adj.

all-sufficient, omnipotent.

NBHL (3)

որպէս ամենաբաւական, եւ անբաւ.

որ եւ ասի ԲԱՒԱԿԱՆՆ. Մի ի ստորոգելեաց Աստուծոյ, որպէս ամենառատ եւ ամենաբաշխ՝ լցուցիչ ամենայնի. ըստ եբր. սատտայի որպէս յուռթի կաթամբք ամենայն ստեանց.

Ամենաբաւական աջ, ձեռն, կամ ձեռք Աստուծոյ։ Ամենաբաւական ողորմութիւն, կամ ողորմութեան Շ. կամ զօրութեան ամենաբաւականի. (Պիտ.։ Խոսր.։ Լմբ. ատ. եւ Լմբ. իմ. եւ Լմբ. ստիպ.։ Շար.։ Ժմ.։) (Համամ առակ.։)


Ամենագեղ

adj.

cf. Ամենագեղեցիկ.

NBHL (2)

Ամենագեղեցիկ յօրինեալ պարս։ Ամենագեղեցիկ պատճառ, կամ ախորժակ, կենդանագրութիւն, բարեբախտութիւն, վայր. (Պիտ.։)

Զպարկեշտս զայս եւ զամենագեղեցիկ վկայիցս ասպարէզ. (Բրս. գորդ.։)


Ամենագեղեցիկ

adj.

very pretty, very handsome, charming, very genteel;
extremely agreeable, most beautiful.

NBHL (2)

Ամենագեղեցիկ յօրինեալ պարս։ Ամենագեղեցիկ պատճառ, կամ ախորժակ, կենդանագրութիւն, բարեբախտութիւն, վայր. (Պիտ.։)

Զպարկեշտս զայս եւ զամենագեղեցիկ վկայիցս ասպարէզ. (Բրս. գորդ.։)


Ամենագէտ

adj.

omniscient, most wise, all-wise.

NBHL (4)

ἑπόπτης, πάντα προειδώς. inspector, omnia praevidens եւ այլն. Ամենայնի գիտակ, ճանաչօղ, տեսօղ. ամենատես՝ սեպհական Աստուծոյ. ամմէն բանի գիտցօղ՝ տեղեակ. հեմէտան.

Չես ինչ ապրելոց յամենագէտ (յն. ի վերատեսուչ) դատաստանացն Աստուծոյ. (՟Բ. Մակ. ՟Ե. 35։)

Զամենագէտն Աստուած՝ անգէտ համարեցաւ։ Թէպէտ եւ նա ամենագէտ է, դու մի՛ յապաղեր խոստովանել նմա զմեղսն. (Եփր. պհ. եւ Եփր. խոստ.։)

Ամենագիտին հայեցեալ ի դարձս իմ. (Փարպ.։)


Ամենագթած

adj.

most merciful, most compassionate, most kind, most tender.

NBHL (1)

Ողջացուսցէ զմեզ քեւ հանդերձ ամենագթածն բժիշկ. (Փարպ.։)


Ամենագով

adj.

most praise-worthy, very laudable, most commendable.

NBHL (3)

ԱՄԵՆԱԳՈՎ եւ ԱՄԵՆԱԳՈՎԵԼԻ. Ամենայնիւ գովելի. ամենայն գովութեան արժանաւոր. ամմէն կերպով գովելու. փէք մէմտուհ.

Ամենագով հայրդ բաղձալի։ Ամենագով սուրբն։ Ամենագով այր ցանկալի՝ մայրդ ընդ որդւոյդ նահատակի։ Յամենագովն՝ յանկոխն ի թշնամեաց ի Կոստանդինուպօլիս. (Գանձ.։ Ոսկիփոր.։ ՃՃ.։)

Զվարս եւ զսքանչելիս զամենագովելի եւ զերիցս երանեալ վարդապետին։ Ամենագովելի թագաւորքն մեր քրիստոնեայք են. (Վրք. ոսկ.։)


Ամենադժնդակ

adj.

very hard, burdensome, very troublesome, severe.


Ամենադժնեայ, էի

adj.

cf. Ամենադժնդակ.


Ամենադից մեհեան

s.

pantheon.

NBHL (1)

ԱՄԵՆԱԴԻՒՑ կամ ԱՄԵՆԱԴԻՑ ՄԵՀԵԱՆ. Մեհեան երեւելի ի Հռովմ միով բացագլուխ գմբեթաւ կառուցեալ ի Մարկոսէ Ագրիպպայ ի պատիւ ամենայն չաստուածոց. որ այժմ է տաճար սուրբ Աստուածածնի՝ թագուհւոյ ամենայն սրբոց.


Ամենազուարճ

adj.

very amusing, full of pleasure.

NBHL (1)

Լի ամենայն զուարճութեամբ. բերկրապատար. սիրտը ճխացնօղ.


Ամենազօր

adj.

omnipotent, all-sufficient;
most powerful, very strong.

NBHL (3)

Բանն Աստուած՝ ամենազօր աջ։ Որդի ըստ բնութեան՝ ամենազօրին Աստուծոյ. (Պրպմ. ՟Լ՟Գ. ՟Լ՟Դ։)

Ամենազօր նշան։ Յամենազօր քո բարեխօսութիւնդ միշտ ապաւինեալ. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Ձեռքս ամենազօր՝ ապիկարեալ. (Բենիկ.։)


Ամենազօրութիւն, ութեան

s.

omnipotence.

NBHL (1)

Էապէս ունի զամենազօրութիւն. (Պրպմ. ՟Լ՟Դ։)


Ամենաթագաւոր

s.

king of the universe, the Creator.

NBHL (1)

Աստուածպետութիւն կոչէ ամենայն ուրեք զամենաթագաւոր երրորդութիւնն. (Մաքս. ի Դիոն.։)


Ամենաթշուառ

adj.

very unfortunate, most miserable, most calamitous.

NBHL (1)

Ամենաթշուառ հիքութեանցն եղանի պատճառ. (Պիտ.։)


Ամենաժողով

adj.

of general assembly.

NBHL (4)

Զենումն (պասեքի) ամենաժողով. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ամենաժողով է հանդէս ապաշխարողաց։ Ամենաժողով լինելոյ ժողովոց ապաշխարողաց. (Կամրջ.։)

Զենլի պատարագօք, եւ ամենաժողով տօնիւք։ Փութա՛ պսակիլ զբարգաւաճ պսակն, զոր եւ ոչ մի ամենաժողով տօնք մարդկան տանել կարացին։ (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)

Յայսմ աւուրս սրբութեան պահոց՝ ամենաժողով տեառնաժողով շահավաճառք մարգարտին լուսոյ եւ ականցն պատուականաց. (Եփր. ի ՟խորդս.։)


Ամենալաւ

adj.

best, finest, choicest, most exquisite;
excellent, worthiest.

NBHL (1)

Ամենալաւ քաջ սեպուհն Մամիկոնէից Վասակ. (Փարպ.։)


Ամենախնամ

adj.

that takes care of all his creatures, all-provident.

NBHL (3)

Ամենայն խնամով խնամօղ բոլորից. նախախնամօղ. զամմէնքը հոգացօղ, ամմէն պէտընայօղ.

Տուաւ շնորհ հոգողութեան յամենախնամէն Աստուծոյ. (Փարպ.։)

Եւ մեզ լիցի հոգին պահապան՝ ամենախնամ շնորհօքն իւրական. (Գանձ.։)


Ամենածախ

adj.

all-consuming.

NBHL (2)

ԱՄԵՆԱԾԱԽ. Ամենայն ծախիւք եղեալ. անխնայ. բազմածախ. առատաբաշխ. բազմապատիկ. շատ ծախքով՝ ըստըկով եղած. չօգ հարճլը. մասրաֆլը. փահալը, պօլ. παντοδαπός կամ παντοδαπήςδαπανή ծախք. եւ δάπενον գետին) sumtuosus, pretiosus, omnigenus

Ամենածախ գանձիւք՝ առատաձեռն պատուով. (Արծր. ՟Ա. 3։)


Ամենակալ, ի, աւ

adj.

preserving or governing all things, omnipotent, all-powerful.

NBHL (9)

παντοκράτωρ. omnitenens (թարգմանի ըստ լտ. եւ omnipotens) Որ զամենայն իբրեւ ի բռին կալեալ ունի տիրապէս. ամենիշխան. ամենատէր. ինքնակալ ինքնակալաց, եւ թագաւոր թագաւորաց. որուն ձեռքն է ամմէն բան. հէր շէյին սահիպի. գատըրի մուդլագ.

Ասի ամենակալ՝ աստուածպետութիւնն, որպէս զամենայն կալլով, եւ անխառնաբար կարգաւորացելոցն տիրելով, եւ որպէս ամենեցունց փափագելի եւ տռփելի գոլով. (Դիոն. ածայ. ՟Ժ։)

Ամենակալ է Հոգին Սուրբ, վասն զի ընդ հօր եւ ընդ որդւոյ իշխէ երկնաւորացն եւ երկրաւորացս, եւ կալեալ ունի զսոսա ի ներքոյ զօրութեանն. (Լմբ. պտրգ.։)

Ամենակալ, զի զամենեսեան կալեալ եւ պնդեալ ունի յանքակտելի միութիւն եւ խաղաղութիւն. (Վահր. երրորդ.։)

Իսկ ի սուրբ գիրս ՝ ուր յն. եւ հյ. է ՏԷՐ ԱՄԵՆԱԿԱԼ, ըստ եբր. է զի դնի սէպաօթ, կամ սաբաւովթ (տէր զօրութեանց), եւ է՛ զի սատտայի կամ սադդայի (բաւականն). որք զնոյն միտս ընծայեցուցանեն, որպէս յայտ է ի նախագրելոց։

Ամենակալ, այս ինքն զամենայն ունող, զգթութիւն եւ զողորմութիւն, զնախախնամութիւն, եւ զամենայն պէտս բարեգործութեան. (Խոսր.։)

Գո՞յ Աստուած ամենակալ (յն. հարուստ կամ հզօր δυνάστης ) յերկինս. այո՛, գոյ տէր ամենազօր (յն. նոյնպէս) կենդանի. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 3։

ԱՄԵՆԱԿԱԼ, ի, աց. Պիտակաբար դնի որպէս ինքնակալ կամ տիեզերակալ յաշխարհի. որպէս հոգեպէս իշխեցօղ տիեզերաց, եւ որպէս յինքն պարունակօղ զամենայն հաւատացեալս.

Ատեան ամենակալաց, ընթեռնու ամենակալաց. վասն որոյ ստիպի այսպէս խօսել. (Դատ. ՟Ե. 10.)


Ամենակալութիւն, ութեան

s.

omnipotency.

NBHL (1)

Դա պսակ փառաց իմոյ ամենակալութեան. (Պրոկղ. յայտն.։)


Ամենակատար

adj.

all perfect;
very perfect.

NBHL (4)

παντέλειος, παντελής. perfectissimus, plenus, integer, universalis Ամենեւին կատարեալ. ունակ ամենայն կատարելութեան. անթերի ամենայն իրօք. ծայրագոյն. անբաւելի. աննիազ. ապենիազ. ամմէն կերպով կատարեալ, անկարօտ. հերդարաֆընտան թէքմիլ, գուսուրսուզ. իհթիաճսըզ.

Ըստ իւրում բնութեանն ամենակատար գոլ ասեմք զառ ի յԱստուծոյ բանն, ոչ յառաջադիմութեան կարօտ։ Որդի ամենակատարին Հօր. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

Որպէս լրացեալ իւրովք մասամբք. ամբողջ. կատարեալ. լի եւ բովանդակ. թամամ. թեքմիլ.

Եւ զայս ամենակատարս կանգնեալ տաճարս Քրիստոսի. (Պրպմ. ՟Լ՟Զ։)


Ամենակար

adj.

omnipotent, all-powerful.

NBHL (2)

Փրկութիւնն դիւրաւ տնօրինի յամենակարէն Աստուծոյ։ Սլացեալ ամենակարն զօրութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Նմանապէս եւ առ ամենակա՛րս միտս ըստ համեմատութեան է տեսանելի. (Մաքս. ի Դիոն.։)


Ամենակեցոյց

adj.

that saves all;
all-preserving.

NBHL (2)

Կեցուցիչ ամենից. փրկիչ եւ պահպանիչ բոլորից.

Զկնի ամենակեցոյց խաչելոյն։ Ամենակեցոյց նշանի։ Բացցէ զամենակեցոյց ճշմարտութեան վարդապետութիւնն. (Ագաթ.։)


Ամենահաճոյ

adj.

most agreeable, very pleasant.

NBHL (1)

Ահա ամենեքին ամենահաճոյքն եւ իմաստունք մեր հարք՝ Աստուածածին անուանեն զսուրբ Կոյսն։ Ամենահաճոյն (կամ ամենահաճելին) Յոբ.։ Ամենահաճոյն այն եւ սուրբն Եզեկիա։ Ամենահաճոյն Պետրոս։ Ամենահաճոյն Պօղոս. (Պրպմ.։)


Ամենահայեաց

adj.

all-seeing.

NBHL (1)

Ըստ ամենահայեաց գիտութեանն. (Լմբ. պտրգ.։)


Ամենահայր, հօր

s.

father of all men, the Creator.

NBHL (1)

Մի Աստուածութիւն, ամենահայր, ամենասէր, ամենագութ։ Այնպիսի գթով խնայեա՛ յիս Աստուած իմ, ամենահա՛յր բարի. (Մանդ. ծն.։ Մարաթ.։)


Ամենահարուստ

adj.

very wealthy, very rich, very opulent.

NBHL (1)

Զամենահարուստն ունայն ի ստացուածոց իւրոց։ Ամենահարուստ մեծութեամբ յաւէտ պսակեալ։ Ամենահարուստ բարութեամբ՝ ամենեւին ունայն ի չարէ. (Նար. ՟Ծ՟Ա. ՟Լ՟Դ. ՟Հ՟Ե։)


Ամենահեշտ

adj.

easiest, very light or easy.


Ամենահնար

adj.

very ingenious, very artful, very dexterous, skilful, most able.

NBHL (5)

Ամենահնար ամենագէտ է։ Եւ ի փոքունսն ամենահնար ճարտարապետ է. (Ոսկ. մտթ.։)

Ո՛րչափ եւս ամենահնարն ի դէպ ժամանակի առնէ։ (Եզնիկ.։)

Փառս մատուցանէին ամենահնարին. (Փարպ.։)

Եւ մենքենաւոր. բազմահնար. ամենապատիր. չարարուեստ.

Ամենահնար պատերազմն սատանայի. (Մանդ. ՟Բ։)


Ամենահրաշ

adj.

most miraculous, very prodigious, wonderful, amazing, astonishing.

NBHL (2)

ԱՄԵՆԱՀՐԱՇ եւ ԱՄԵՆԱՀՐԱՇԱՓԱՌ. Ամենայնիւ ի վեր քան զհրաշս կամ զկարծիս մարդկան. իբր. յն. παραδοξότατος. qui est praeter omnium opinionem, admirabilis, incredibilis խելքի վեր, խիստ արմննալու, անկարծելի. ճիպ շաշըլաճագ. փէք աճայիպ.

Անուն իսկ ամենահրաշ պանծալի. (Պիտ.։)


Ամենամեղ

adj. s.

very sinful, most criminal;
great sinner.

NBHL (1)

Ամենայն մեղօք լի. ամենայն մեղաց պարտական. բազմամեղ. խիստ մեղաւոր, ամմէն յանցանքի տէր.


Ամենայաղթ

adj.

all-conquering, subduing all enemies, very victorious, that gains the advantage always.

NBHL (1)

Հայցէին յամենայաղթն Քրիստոսէ յաղթել մեծի պատերազմին։ Ամենայաղթ նահատակն Քրիստոսի. (Արծր.։)


Ամենայորդոր

adj.

very prompt, very willing, very eager, very ready, very much inclined, very well disposed, very diligent.

NBHL (2)

Ամենայորդոր էին ի բարեպաշտութեան ընթացս. (Ճ. ՟Ա.։)

Ամենայորդոր փութով փառաւորել, կամ երկրպագել, կամ գալ զհետ աստուածային սիրոյ քո. (Պտրգ.։ եւ Աթ. համբ.։ եւ Եփր. աղ.։)


Ամենայօժար

adj.

cf. Ամենայորդոր.

NBHL (1)

Ամենայօժար սրտիւ խնդութեամբ ուրախացաւ. (Փարպ.։)


Ամենանուազ

adj.

least, smallest, very little.

NBHL (1)

Յոյժ նուազ. պակասաւոր. տկար. յետին. խեղճ, քիչ մնացած.


Ամենանուշակ

adj.

very sweet, very savoury, very good, very delicate.

NBHL (1)

Ամենանուշակ անանջատելի բաղդատութեամբ։ Մարմին անպական յամենանուշակ մշտակուսէ, ծոցածին հօր նախայաւիտեան որդի՝ երէկածին մանուկ կուսամօր որդի. (Պիտառ.։)


Ամենաչար

adj.

worst, very bad;
very wicked, very malicious, execrable, abominable.

NBHL (2)

Ամենաչար դեւքն. (Յհ. իմ. պաւլ.։)

Զկապիկս անապատական եւ ամենաչար՝ ուսուցանեն. (Եզնիկ.։)


Ամենառատ

adj.

very abundant, most plentiful;
very generous, most liberal.

NBHL (2)

ԱՄԵՆԱՌԱՏ որ եւ ԱՄԷՆԱՌԱՏ. Լի ամենայն առատութեամբ, եւ առատապարգեւ.

Ազատեա՛ յանբաւ պարտեացս ա՛մենառատ. (Բենիկ.։)


Ամենասուրբ

adj.

holiest, very sacred, very holy;
— Կոյս, the very holy Virgin.

NBHL (5)

Ամենեւին սուրբ. որպէս աղբիւր ամենայն սրբութեան, սուրբն սրբոց. (Աստուծոյ եւ աստուածայնոց սեպհական) πανάγιος, παναγιώτατος, παναγέστατος. sanctissimus, sacrosanctus

Սուրբ սուրբ սուրբ, սուրբ ես ճշմարտապէս, եւ ամենասուրբ. (Պտրգ.։)

Իբր ամենամաքուր. ամենեւին յստակ եւ ջինջ. անարատ եւ ողջախոհ ամենայնիւ. սրբազան. նուիրական. միւպարէք. էպրէք. մուտատտէս.. πανάγιος, πάναγνος, πανίερος. sanctissimus, castissimus, sacratissimus

Ամենասուրբ անդրանիկքն զօրութիւնք ... Ամենասուրբ աչօք մտաց վերամբարձեալս։ Ամենասուրբք են եւ անմարմինք իմացութիւնք ... Ամենասուրբք են եւ անարատք, եւ ոչ է նոցա պէտք մաքրութեան. (Դիոն.։) (Մաքս.։)

Յամենասուրբն գրութեան աւետարանական պատմաբանութեանն. (Նար. առաք.։)


Ամենաստեղծ, ի

adj.

that has created all things, all-creating, omnipotent.

NBHL (1)

Որպէս ողորմած եւ ամենաստեղծ՝ ստացի՛ր վերստին։ Կապանք ամենաստեղծին զիս արձակեսցէ։ Կեցուցիչ կամաց ամենաստեղծիդ. (Նար. ՟Ծ՟Ե։)


Ամենավայելուչ

adj.

most becoming, decent, suitable, appropriate, very convenient.

NBHL (2)

Բարիոք եւ ամենավայելուչ կարծեմ ... Ամենավայելուչ կարգաւորութեամբ։ Այս բանքս ամենավայելուչ, եւ ցանկալի օրէնք. (Լմբ. պտրգ. եւ Զքր.։)

Ամենավայելուչ եւ մեծագոյն պատուով նազաբանել։ Ամենավայելուչ խելամտութեամբ առնուլ զտեղեկութիւնն։ Յամենավայելուչն քերթողացն պարս։ Ամենավայելուչ գեղեցկութեամբ պայծառացեալ. (Պիտ.։)


Ամենավարան

adj.

most perplexed, very anxious, very embarrassed;
very irresolute, full of inquietude.

NBHL (1)

Յոգնապատճառեան ամենավարան (մեղաւորն)։ Ամենավարան տարակուսանաց։ Պատասխանատուութիւնս ամենավարանս։ Զամենավարան ձայն կողկողանաց սրտիս։ Եղիցի խաղաղութիւն հրամանաւ մեծիդ՝ ամենավարան բքոյս սասանման. (Նար. լ. ՟Ա. ՟Ի. ՟Լ՟Ա. ՟Հ՟Ա։)


Ամենատարած

adj.

diffused every where, very extensive, most ample.

NBHL (2)

Որպէս զանօթ ամենատար, եւ իբրեւ զքաղաք տանօղ ամենեցուն. (Ոսկիփոր.։)

Ի բազումս ազդեալ (հոտ) համասփիւռ ամենատարած։ Ամենատարած օդոյս պարզութիւն. (Նար. ՟Լ՟Գ. ՟Կ՟Ը։)


Ամենատենչ

adj.

most desirable;
most desirous.

NBHL (1)

Թողուլ զանձկալի եւ զամենատենչ վայրս։ Յամենատենչ եւ անուշահոտ ընթրիսն Քրիստոսի. (Փարպ.։)


Ամենատես

adj.

all-seeing.