Definitions containing the research ջ : 10000 results

Լափումն, ման

s.

act of licking or lapping up.

· Calfa

NBHL (1)

Իբր վայրքաշումն, եւ լափումն ջրոյն եղեալ. (Նոննոս.։)


Լեառնանամ, ացայ

vn.

cf. Լեռնանամ.

· Calfa

NBHL (1)

Ելանեն լեառնանան, եւ իջանեն դաշտանան. (Ագաթ.։)


Լեարդ, լերդի

s.

liver;
— որթու, calf's -;
ցաւ լերդի, — complaint;
տապ, բորբոքումն լերդի, hepatite, inflammation of the liver.

· Calfa

NBHL (1)

Լեարդն (սեւաւ՝) ծայրիւք բլթակացն իւրոց պատեալ ունի զորովայնն՝ զջերմութեան կարօտն։ Արեանն առուք իբրու յաղբերէ իմն ի լերդէն ի բաց արձակեալք։ աղբերբ արեանն, որ է լեարդն. (Նիւս. բն. եւ Նիւս. կազմ.։)


Լեզուագարիմ, եցայ

vn.

to have a great itching to talk, to be all tongue, to let one's tongue run on, to chatter, to prattle.

· Calfa

NBHL (3)

γλωσσαλγέω lingua doleo, prurio καταφλυαρέω nugor, garrior, blatero βλασφημέω blasphemo ἑλεσχελέω cavillor, ludificor. Խանգարեալ կամ մարմաջօղ լեզուաւ բարբառել. շաղփաղփել. երազաբանել. չարաչար եւ յիմարաբար խօսել. բարբանջել. բաջաղել. ըստ յն. եւ հայհոյել. թշնամանալ. այպանել.

Վասն է՞ր ի նանիր զաստուածայնոյն բնութենէ լեզուագարի։ Ի նանիր զաստուծոյ էութենէն գարելով։ Լեզուագարի յատ ձեր առաջարկոթիւդ՞ քան թէ իմացուած ինչ պիտանի ցուցանէ. (Կիւրղ. գանձ.։)

Լեզուագարին, աքսոտին, աղտեղութեամբ վարին. (Եփր. զղջ.։)


Լեզուակապ

adj.

tongue-tied.

· Calfa

NBHL (1)

Գլխակորեալք, եւ ակն ի խոնարհ՝ լեզուակապ կան առաջի։ Կայ գլխարկեալ, եւ լեզուակապ. (Մանդ. ՟Դ. եւ ՟Զ։)


Լեզուանիմ, եցայ

vn.

to have a glib or flippant tongue, to have the gift of the gab.

· Calfa

NBHL (1)

Լեզուագարիլ. շաղփաղփել. բարբաջել.


Լեղութիւն, ութեան

s.

bitterness

· Calfa

NBHL (1)

Փոխանակ լեղւոյն՝ զոր արբեր վասն մեր, բարձցի ի մէնջ լեղութիւն թշնամւոյն. (Ոսկիփոր.։ Իսկ ռմկ. լեղութիւն է պարզապէս Դառնութիւն։ Վստկ.։)


Լեշկամաշկ, աց

s.

hide, skin.

· Calfa

NBHL (3)

Կէսք շրջեցան լեշկամաշկօք. (Եփր. եբր.։)

Շրջէին լեշկամաշկօք։ Յածիմ լեշկամաշկօք. (Բուզ. ՟Զ. 15։ ՃՃ.։)

Շրջեցան լաշկամաշկօք (կամ լաշկ մաշկօք)։


Լեռնագիւղ, ից

s.

mountain-village.

· Calfa

NBHL (1)

Երկիր եպագ առաջի դիցն լեռնագիւղիցն դաբաղայ. (Եփր. մն.։) (քանզի եւ դաբաղ կամ ճէպէլ, եւ քուհ, նշանակէ լեառն)։


Լեռնակեաց

adj. s. mountaineer;
hermit;
— լինիմ, to live, to dwell in the mountains.

· Calfa

NBHL (1)

Ուր ջգնաւորն քրիստոսի ծակամուտ լեռնակեցիկ եղեալ. (Խոր. ՟Բ. 80։)


Լեռնակեցիկ

cf. Լեռնակեաց.

· Calfa

NBHL (1)

Ուր ջգնաւորն քրիստոսի ծակամուտ լեռնակեցիկ եղեալ. (Խոր. ՟Բ. 80։)


Լեռնակոյտ

adj.

heaped up, gathered into a mass, amassed, drifted into a heap like a mountain;
լեռնակոյտ կարկառ, heap, mass;
rick;
pile.

· Calfa

NBHL (1)

կարկառք լեռնակոյտք՝ ջրոցն անբաւութեանց. (Անան. եկեղ։)


Լեռնակուտակ

cf. Լեռնակոյտ;
լեռնակուտակ ալիք, a heavy sea, mountainous billows.

· Calfa

NBHL (1)

կարկառք լեռնակոյտք՝ ջրոցն անբաւութեանց. (Անան. եկեղ։)


Լեռնահոլով

adj.

surrounded by mountains;
mountainous, alpine

· Calfa

NBHL (1)

Շուրջ փակեալ լերամբք. լեռնային.


Լեռնանամ, ացայ

vn.

to become a mountain;
to rise like a mountain, to rise aloft, to elevate, to tower.

· Calfa

NBHL (1)

Ելանեն՝ լեռնանան (յն. լտ. ելանեն լերնք), եւ իջանեն դաշտանան. (Սղ. ՟Ճ՟Գ. 8։)


Լեռնոտն, ոտին

s.

foot of a mount-ain;
the country extending from the foot of mountains, lowlands.

· Calfa

NBHL (1)

Մտին նոքա ընդ լեռնատամբն, եւ կապեցին զաքիովր, ընկեցին զնա առ լեռնոտինն։ Զաղբիւրս ջուրցն՝ որ ելանէի լեռնոտանէ անտի. (Յուդիթ. ՟Զ. 9։ ՟Է 9։)


Լեռնցի

adj. s. mountaineer;
աղջիկ —, mountain-lass, mountain-maid;
— մանուկ, mountain-lad.

· Calfa


Լեռնօրէն

adv.

like a mountain.

· Calfa

NBHL (1)

Ի միջոյն եւ այսր լեռնօրէն յորձանօք բարձրացեալ կուտակէ. (Պիտ.։)


Լեսան, ի

s.

slab used by painters for grinding and mixing paints.

· Calfa

NBHL (1)

Յորժամ լեսու ոք զտպազիոնն ի լեսանի, ոչ կարմիր իջուցանէ զջուրն ըստ իւրում գունոյն։ Ի վերայ լեսանի սրբեն զորձաքարն. (Լեհ. իբրեւ ի գրոց Եպիփ. յղ. ականց.։ Առաք. ՟Ծ՟Գ։)


Լեսուրք

s. chem.

places water-worn by currents, or torrents;
detritus;
cinders.

· Calfa

NBHL (2)

Բառ անյայտ. թուիԼսեալ եւ մաշեալ վայրք յերեսաց ջրոյ.

Խոյս տուեալ գնաց զկողմամբք մոկաց ի խոխոմս տորոսական լերինն ի լեսուրս ջերմաձորոյ. (Արծր. ՟Ա. 15։)


Լերկ, ից

adj. gr.

hairless, bald;
soft.

· Calfa

NBHL (2)

Լերկք (ի բաղաձայն տառս՝) տասն, պ, կ, տ, զ, ն, ծ, չ, մ, ս, ր։ Գիմն (միջակ է) ի մէջ կենի, քէի, եւ խէի. զի քան զկենն թաւ է, եւ զքէն եւ զխէն ղե՛րկ։ Եւ գայն ի մէջ տիւնի եւ թոյի. զի քան ըզտիւնն թաւ է, եւ քան զթոյն լե՛րկ։ Ձա՛յն միջակ է սէի, զայի, եւ ցոյի. վասն զի քան զսէն եւ զայն թաւ է, եւ քան զցոյն լերկ։ Ժէն (ընդ մէջ) շայի եւ չայի, զի քան զշայն թաւ է, եւ քան զչայն լե՛րկ. (Թր. քեր.։)

Զերեքնի միջակացն, եւ զերեքն իլերկիցն եւ նոյչափ ի թաւիցն. (Երզն. քեր.։)


Մերկիմաստակք

cf. Մերկիմաստասէրք.

· Calfa

NBHL (2)

ՄԵՐԿԻՄԱՍՏԱԿՔ ՄԵՐԿԻՄԱՍՏԱՍԷՐՔ. γυμνοσοφισταί gymnosophistae, Indorum sapientes nudi. Իմաստակք կամ իմաստասէրք հնդկաց, որք մերկ կամ կիսամերկ շրջէին. cf. ՄԵՐԿԱՂԱԲԱՂ, cf. ՄԵՐԿԱՎԵՐԱՐԿՈՒ.

Մերկիմաստասէրք ընդ տաղաւարօք եւ ի ներքնատունս բնակեալ էին։ Բրակմանք եւ մերկիմաստասէրք՝ աղեքսանդրի եւ առն քաջի գրեցաք խնդալ. (Պտմ. աղեքս.։)


Մերկիմաստասէրք

s.

gymnosophists (a sect of Indian philosophers who went naked, living in woods and feeding on herbs).

· Calfa

NBHL (2)

Մերկիմաստասէրք ընդ տաղաւարօք եւ ի ներքնատունս բնակեալ էին։ Բրակմանք եւ մերկիմաստասէրք՝ աղեքսանդրի եւ առն քաջի գրեցաք խնդալ. (Պտմ. աղեքս.։)

ՄԵՐԿԻՄԱՍՏԱԿՔ ՄԵՐԿԻՄԱՍՏԱՍԷՐՔ. γυμνοσοφισταί gymnosophistae, Indorum sapientes nudi. Իմաստակք կամ իմաստասէրք հնդկաց, որք մերկ կամ կիսամերկ շրջէին. cf. ՄԵՐԿԱՂԱԲԱՂ, cf. ՄԵՐԿԱՎԵՐԱՐԿՈՒ.


Մերձ

adv.

adj. prep. near, nigh, next, close to, contiguous;
about, nearly;
— ընդ —, very near, soon, in a short time;
— ի վենետիկ, near Venice;
— է ի մեզ, it is near or quite close to us;
— առ միմեանս, together, one with another, side by side;
— լինել, to be near, ready at hand;
to be on the verge or brink of, at the point of;
— լինել ի մահ, to be at the point of death;
— ի վախճան լինել, to be drawing to a close;
to be approaching one's end;
— բազմիլ, to sit near;
— դնել, to propose;
to confront, to compare.

· Calfa

NBHL (1)

ՄԵՐՁ. ա. ἑγγύς, παρών proximus, praesens. Մերձաւոր. մօտակաց. առաջիկայ.


Մերձակայ, ից

adj.

near, nigh to, neighbouring, bordering on, adjacent;
present;
coming, next;
imminent.

· Calfa

NBHL (3)

Ծարաւին արագեցուցանէ զմերձակայսն, թէ արագեցէ՛ք ջուր տալ. (Խոսր.։)

Դառնայ մարդ յարտասուս առաջի մերձակայ դիականն. (Եղիշ. ՟Դ։)

παρών, -ροῦσα, -ρόν praesens;
qui, quae, quod adest. բայիւ παρίσταμαι assisto. Որ ոք կամ որ ինչ մերձ կայ. առընթերակայ. ներկայ. մօտաւոր. առաջիկայ. մօտիկ կամ առջեւը եղածը.


Մերձաւոր, աց

adj. s.

near, nigh, next;
neighbouring, bordering on, adjacent, contiguous;
approximate;
akin, consanguineous;
neighbour, friend, acquaintance;
relation;
— ազգական, near relation.

· Calfa

NBHL (4)

ἑγγίζων, ὀ ἑγγύς, ἕγγιστα, ἑγγίστατος, παρών appropinquans, praesens. Որ ոք կամ որ ինչ մերձ է տեղեաւ եւ ժամանակաւ. մօտաւոր. հպաւոր. առաջիկայ. մօտիկ.

Լա՛ւ է բարեկամ մերձաւոր՝ քան եղբայր ի հեռաստանէ բնակեալ։ Մերձաւորաց եւ հեռաւորաց։ Հայեցայ ես շուրջ զմեօք ի մերձաւորս արքայութեան մերոյ։ Աստուած մերձաւոր եմ ես.եւ այլն։

Անմատչելի հեռաւոր, եւ անընդմիջելի մերձաւոր. (Նար. ՟Ի՟Գ։)

Զօրութեամբ հեռաւոր խոստմանցն յաղթեցին մերձաւոր տանջանացն. (Եփր. վկ. արեւ.։)


Մերձաւորապէս

adv.

approximately, approximatively.

· Calfa

NBHL (1)

Հրոյ հաղորդիմք, երբեմն մերձաւորապէս ի նմանէ ջեռեալք, եւ երբեմն ի ձեռն միջնորդից. ըստ նմին օրինակի եւ զօդս մերձաւորապէս ունիմք. (Նիւս. բն.։)


Մերձաւորիմ, եցայ

vn.

to approach, to go or come near, or towards, to go closer to;
to be allied, related by marriage, to intermarry with, to marry into.

· Calfa

NBHL (1)

Ի սեւութենէ մեղացն, զոր ունէիր յառաջ քան յիս մերձաւորիլն. (Նար. երգ.։)


Մերձաւորութիւն, ութեան

s.

proximity, neighbourhood, contiguity;
approximation;
familiarity;
affinity, alliance by marriage;
relationship, kindred;
copulation.

· Calfa

NBHL (1)

Եհարց, եթէ յետ քանի՞ աւուր կնոջ առ այր մերձաւորութեան՝ արժա՛ն է մտանել ի տէրունիսն. (Պիտ.։)


Մեցամէս

cf. Մեցոտ.

· Calfa

NBHL (2)

Ամենեքեան իբրեւ զձորձս հնասջիք, եւ ցեց մեցամէս կերիցէ զձեզ. ա՛յլ ձձ. մեծամեծս կերիցէ. որպէս եւ ի յն. ասի. ցեց՝ չարաչար կերիցէ զձեզ։

Մէցն՝ գիջութեան է անուն ... իսկ ամէսն թուի թէ իբրեւ յօդ իմն ըստ պատշաճի անուանցդ, որպէս յիմովսանն եւ յիւրեանցայոցն ... իսկ ուտիճն (որ եւ ցեց) կերիչ է եւ վատնիչ, թերեւս զգէճսն եւ զցամաքս, զոր կարծեմ միանգամայն խառնելով՝ ցեց մեցամէս կոչէ, յայտնելով զչոր եւ զդալար, որպէս թէ զոսկր եւ զմարմին։


Մեքենայեմ, եցի

va.

to contrive, to form, to project;
to machinate, to plan, to plot, to intrigue, to cabal.

· Calfa

NBHL (2)

եւ չ. ՄԵՔԵՆԱՅԵՄ կամ ՄԵՆՔԵՆԱՅԵՄ. μηχανεύω, μηχανάομαι machinor, excogito, struo, agito, molior. որ եւ ՄԵՔԵՆԱՅԱՆԱԼ. ՄԵՔԱՆԱՆԱԼ. Արուեստակել. հնարել. հայթայթել. ջանալ. ճարտարել. խորհել վնասել. որոգայթ լարել. մեքենայս կազմել.

Յիւրեանց բարերարսն ձեռնարկել մենքենայեն։ Մենքենայել ջանացաւ յիշխանութենէ աստի զմեզ ի բաց մերժել. (Եսթ. ՟Ժ՟Ա. 5. 12։)


Մեքենաւոր, աց

adj.

furnished with machines;
mechanical;
full of contrivances;
industrious, dexterous, handy, adroit;
artful, sharp, sly, intriguing.

· Calfa

NBHL (1)

Մեքենաւոր գործ։ Տանջանարանք մեքենաւոր հնարից։ Մեքենաւոր հնարք սատանայի. (Եւս. քր. ՟Ա։ Ճ. ՟Գ.։ Ածազգ. ՟Ե։ Մաշտ.։)


Մեքենաւորութիւն, ութեան

s.

contrivance, invention, machination, artifice, cunning, wile, piece of cunning.

· Calfa

NBHL (1)

Գաղտ ընդ գաղտնի դուռն ուրեն մեքենաւորութեամբ ի բերդն մտանէին։ Ոչ ոք կարէ զդէմ քաջութեան նորա ունել, բայց հնարիւք մեքենաւորութեամբ ինչ լինիցի հնար. (Բուզ. ՟Դ. 55։ ՟Ե. 35։)


Մզեմ, եցի

va.

to press, to extract by pressing or squeezing, to squeeze out, to express;
to filter, to distil.

· Calfa

NBHL (3)

Մզէ զարտասուս առաջի քո. (Սիր. ՟Ժ՟Բ. 16։)

Գեղմնն ասու, զոր խնդրեաց տեղալ ի վերայ նորա միայն անձրեւ ... մզեցաւ, եւ լցաւ ի նմանէ կրաւ միով ջուր. (Եփր. դտ.։)

Զքաղցր ցօղքն բջիջքն բղխեն, իշխանութիւն ունելով զնոսա պարզաբար մզել։ Որպէս ի լերին ձիւն, ի խոնարհ կոյս յերակսն մզելով. (Նիւս. ի մկ. բեթղ. եւ կազմ։)


Մզնաձեւ

adj. s.

membranous;
choroides.

· Calfa

NBHL (1)

Ասեմք զջլացն՝ զմեցածն, եւ զմղզնաձեւացն. (Վանակ. յոբ.։)


Մէգ, միգի, գաւ, գով

s.

mist, fog, haze;
թանձր —, dense fog, thick mist.

· Calfa

NBHL (2)

Եղեւ խաւար, եւ մէգ, եւ մութ։ Մովսէս եմուտ ի մէգն, ուր էր աստուած։ Եդ զամպն եւ զմէգ ի մէջ մեր եւ ի մէջ եգիպտացւոցն. Տէր ասաց հովանի լինել միգով։ Եւ ոչ միգով սատակեսցէ զիս։ Կամ թէ ի միգի դատիցի։ Եդի նմա զմէգ ի հանդերձ, եւ զմառախուղ նմա ի խանձարուրս։ Եւ զմէգ որպէս փոշի ցանեաց.եւ այլն։

γνόφος caligo ὀμίχλη nebula. պ. միյզ, միւծ. սանս. մէկհա. դաղմ. մղլա. Մառախուղ. բալ. ամպ վայրիջեալ. մռայլ. մութ. շամանդաղ. մշուշ.


Մէն, մենի

adj. adv.

one, only, sole;
alone;
only, solely;
— մի, each, every one, each one.

· Calfa

NBHL (4)

Լցցուք մէն սափոր ջուր։ Մէն քսեստ ձիթոյ. (Վրք. հց. ձ։)

Առին մէն մի դահեկան։ Ետուն նմա իւրաքանչիւր մէն մի որոջ։ Տալ ռոճիկ արքայի եւ տան նորա մէն մի ամիս ի տարւոջ. (Մտթ. ՟Ի. 9. 10։ Յոբ. ՟Խ՟Բ. 11։ ՟Գ. Թագ. ՟Դ. 7։)

Մէն մի բռնաքար առ այր՝ հրամայէին, զի բերցեն ընկերեսցեն՝ շեղջ կուտել. (Բուզ. ՟Գ. 7։)

Մէն մի ջահ լուցեալ՝ եդ ի մէջ ձետոց նոցա. (Եղիշ. դտ.։)


Մթապատ

cf. Մթազգած.

· Calfa

NBHL (1)

Արեգակն մթապատ՝ ձայնէր ի բարձանց, աւետիս լուսոյ ծագման՝ բնակչաց ի խաւար աղջամուղջ. (Մեկն. ղկ.։)


Մթարութիւն, ութեան

s.

obscurity.

· Calfa

NBHL (2)

Լնու խաւարազգած մթարութեամբ զոգւոյս լուսաւորութիւն։ Ամպ խտացեալ մթարութեամբ անջրպետելով ի միմեանց զբանակեալսն. (Պիտ.։)

Լուսինն յոժամ ի մահիկեղջերն զնշան կարմրութեան, կամ մթարութիւն ունիցի. (Վեցօր. եւ Շիր.։)


Մթացուցանեմ, ուցի

va. ast.

to darken, to obscure, to cloud, to dim;
to blacken, to offuscate;
to eclipse;
— զտիւ ի գիշեր, to change day into night.

· Calfa

NBHL (1)

Խոնաւութիւն ջուրց կարմրացուցանէ միայն զարեւն, եւ ոչ մթացուցանէ. (Եզնիկ.։)


Մթերած, ոց

s.

heap, mass.

· Calfa

NBHL (1)

Ժողովեաց զջուրս մթերածոյս ի ծովս ջրկայս։ Զկայանս ջուրցն մթերածոյ՝ կոչեաց ծովս։ Ի մթերածոյ անտի խօսին շրթունք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մթերածոյ, ից

adj.

heaped up, amassed, accumulated.

· Calfa

NBHL (1)

Ժողովեաց զջուրս մթերածոյս ի ծովս ջրկայս։ Զկայանս ջուրցն մթերածոյ՝ կոչեաց ծովս։ Ի մթերածոյ անտի խօսին շրթունք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մթին

adj.

obscure, gloomy, dark;
obscure, abstruse, occult, of difficult interpretation;
— կեանք, life of obscurity;
— վարս վարել, to live obscurely, to lead an austere life.

· Calfa

NBHL (3)

σκοτινός tenebrosus, tenebricosus γνοφερός caliginosus. Մո՛ւթ. ա. խաւարային. խաւարին. աղջամղջին. միգապատ. նսեմ. անշուք.

Մթին է բոցն (դժոխոցն), եւ խաւարային է հուրն. վասն որոյ արտաքին անուանեցաւ. (Եղիշ. ննջ.։)

Օրինակ ինչ ի մէջ բերցուք մթին եւ ընդ աղօտս. (Սեբեր. ՟Զ։)


Մժիկ

cf. Մժղուկ.

· Calfa

NBHL (2)

Մրջեան եւ մժխի գործ է. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Է։)

Զի՞նչ նման է մրջիւն գաբրիէլի, կամ մժիկ միքայէլի. (Սեբեր. ՟Դ։)


Մժղիկ

cf. Մժղուկ.

· Calfa

NBHL (2)

Մրջեան եւ մժխի գործ է. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Է։)

Զի՞նչ նման է մրջիւն գաբրիէլի, կամ մժիկ միքայէլի. (Սեբեր. ՟Դ։)


Միաբան, ի, ից, աց

adj. adv. s.

unanimous, of one mind, agreeing;
conformable, equal, uniform, analogous, similar, identical, the same;
with one accord, in concert, unanimously;
cf. Միաբանակեաց;
— հաւանութիւն, unanimity, concord, consent;
— լինել, to agree, to conform to.

· Calfa

NBHL (1)

Միաբան աղաղակէին։ Միաբան քաջացան, կամ աղաչեսցուք. (Եղիշ. ՟Բ։ Շար.։)


Միաբանական, ի, աց

adj. s.

unanimous;
monastic;
— ձայնիւ, with one voice;
—ք, religious community;
monastery.

· Calfa

NBHL (2)

Իւրաքանչիւր ի կատարելութեան միաբանականաց մի՛ զհեշտն խնդրեսցէ յառաջնորդէն, այլ զօգտակարն եւ զպիտանացուն. (Բրս. հց.։)

Հողմ անդնդային ամբոխէ զծով, եւ հպարտացեալ անձինք բարկութեամբ ամբոխեն զմիաբանականս։ Նաւահանգիստ խաղաղութեան է անձն բարեսէր, եւ հանդերտն ի մէջ միաբանականաց սիրով. (Նեղոս.։)


Միաբանեմ, եցի

va. vn.

to agree, to cause to agree, to conciliate, to reconcile, to reunite, to match;
to compose, to unite, to join;
ի մի —, to reunite;
cf. Միաբանիմ.

· Calfa

NBHL (2)

Միաբանեա՛ զջուր եւ զկրակ, զի ուսցուք ի նոցանէ զխաղաղութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Միաբանեաց արամ ընդ եփրեմայ։ Եթէ երկու ի ձէնջ միաբանիցեն յերկրի վասն ամենայն իրաց։ Զի՞ է՝ զի միաբանեցէք դուք փորձել զհոգին տեառն։ Միաբանեցին ընդ նոսա։ Զամենայն միաբանեալսն ընդ նմա։ Միաբանեալ կայք ի վերայ իմ դուք ամենեքեան։ Եթէ կեամք հոգւով, ընդ հոգւոյն եւ միաբանեսցուք։ Եւ այնմ միաբանին բանք մարգարէիցն։ Միաբանիս եւ դու պահել զօրէնսն։ Ընդ հնոյն չմիաբանի կապերտն որ ի նորոյն.եւ այլն։


Միաբարբառ

adj. adv.

having one language or speech;
unanimous;
with one voice.

· Calfa

NBHL (2)

Ընթեռնուն առանց միջնորդի եւ միաբարբառ խօսիւք. (Գր. տղ. թղթ.։)

Կամ մ. Իբրեւ ի միոջէ բարբառոյ. ի մի բերան.


Միաբերան

adv.

with one voice.

· Calfa

NBHL (1)

Ընդ մի բերան. իբրեւ ի միոջէ բերանոյ.