to be holy, sacred, consecrated or set apart, to consecrate or devote oneself.
· Calfa
Գարշեցուցանել զանուն սրբացելոցն (կամ սրբեցելոցն) իմոց (ինձ). (Ղեւտ. ՟Ի. 3։)
Քանզի ետես զահն եւ զերկիւղն մեծ, սիրեաց նա եւ սրբանալ. (Եփր. ել.։)
Աղօթիւք երեմիայի, որ յորովայնէ մօր իւր սրբացեալ էր ի կերակրոց (որպէս նազովրեցի նուիրական աստուծոյ). (Եփր. ղեւտ.։)
ՍՐԲԱՆԱԼ. ἀγιάζομαι sanctificor. Սուրբ լինել. սրբիլ. նուիրիլ. եւ Արդարանալ. եւ Պարկեշտանալ.
cf. Սրբամատոյց.
· Calfa
Նուիրեալ սրբութեան կամ սրբութեամբ. սրբամատոյց. նուիրական, սրբազան, եւ սրբազնակատար.
Աթոռակալութեանց նախագահից սրբանուէր տեսողութեանց։ Եթէ ախտս ինչ սրբանուէրս կաթուածոց աչաց սովիմբ բերիցի։ Զսրբանուէր այս օծելութիւն ի ճակատ դիմացս արեամբ քո գրեմք. (Նար. ՟Գ. ՟Ղ՟Գ։)
containing relics;
fasting rigorously;
reliquary, shrine.
· Calfa
Պահօղ յինքեան զսուրբ նշխարս. սուրբ պահարան կամ տուփ.
Արարին փայտեայ տապան ըստ չափոյ սրբապահին, կամ սրբապահ տփին. (Հ=Յ. եւ Հ. յուլ. ՟Բ.։)
Եւ Սրբութեամբ պահօղ զպահս առանց խորելոյ, կամ խիստ պահօք՝ զօրն ողջոյն. սրբաձիգ.
Աղօթարար եւ առաքինի, եւ սրբապահ միշտ ի ծոմի. (Գանձ.։)
ՍՐԲԱՊԱՀՔ գ. Սրբապահութիւն. խիստ պահք.
Պահք, սրբապահք, եւ ծոմապահք. պահքն այն է՝ որ զուտեաց կերակուրն (ի կենդանեաց) ոչ ուտէ. իսկ սրբապահքն է, որ եւ զնոսա ընտրէ՝ որ ի տնկոյ յառաջ գայ եւ պարարէ զմարմին, որպէս ձէթ եւ գինի եւ այլն. իսկ ծոմապահքն է ի հասարակաց կերակրոյ, որպէս ի ջրոյ, ի ցորենոյ. (Ոսկիփոր.։)
rigorous abstinence.
· Calfa
Ելանել յամուր քաղաքն ապաստանի ի պահոցն սրբապահութեան։ Փոխանակ սրբապահութեանդ ձերոյ զերկնաւոր եւ զյաւիտենականն պարգեւեսցէ ձեզ կերակուր։ Զտիւ եւ զգիշեր մշտնջենաւոր սրբապահութեամբ. (Խոսրովիկ.։ Ճշ.։ Մեծոբ.։)
Երկու ամ ապաշխարեսցեն, զմինն սրբապահութեամբ, եւ զմիւսն շաբաթապահութեամբ։ Երեք ամ սրբապահութեամբ՝ արտաքոյ, եւ երկու ամ շաբաթապահութեամբ՝ ի ներքս. (Կանոն.։)
holily, without stain, chastely.
· Calfa
Մաքուր եւ սրբապէս։ Սրբապէս եւ առանց նենգութեան։ Սրբապէս եւ համակրօնաբար ուտել։ Ուսուցանէ սրբապէս՝ համանգամայն եւ վայելչապէս։ Սրբապէս կեալ ... Պահել սրբապէս յամենայն ցանկալի կերակրոց ... Սրբապէս լինել աստուծոյ զօրական. (Փիլ.։ Դիոն.։ Ճ. ՟Գ.։ Լծ. կոչ.։ Իսիւք.։)
Զհանդէս առաքինութեանն սրբապէս կատարել ... Զլուծ տեառն սրբապէս տանել։ Սրբապէս ժողովեալ եդեալ զնշխարս սրբոց։ Զսիրոյ սրբապէս եւ զհաւատարիմ պաշտօնեայն. (Յճխ. ՟Ժ՟Դ։ Լմբ. պտրգ.։ Սիսիան.։ Երզն. լս.։)
Զինքեանն սրբապէս պահէր կուսութիւն. (Պիտ.։)
Եղիա յագռաւուց անտի պղծոց լինէր կերակրեալ սրբապէս. (Եփր. համաբ.։)
ἀγίως, καθαρῶς, ὀσίως, εὑαγῶς sancte. Սրբութեամբ. մաքրապէս. անարատաբար.
cf. Բնաջինջ.
· Calfa
Կամէր զքաղաքն սրբաջինջ եւ ամայի առնել։ Չարաչար պարտեալ կոտորեցան, եւ գրեթէ՝ սրբաջունջ եղեն. (Մարթին.։)
cf. Բնաջինջ.
· Calfa
Կամէր զքաղաքն սրբաջինջ եւ ամայի առնել։ Չարաչար պարտեալ կոտորեցան, եւ գրեթէ՝ սրբաջունջ եղեն. (Մարթին.։)
cf. Սրբաբան.
· Calfa
Ընդ սրբասաց զօրսն։ Զդասս բոցեղէնս՝ զուարթունս սրբասացս։ Արարեր քեզ սրբասացս զսերովբէսն եւ զքերովբէսն. (Նար. յովէդ.։ Մաշտ.։ Ճշ.։)
Սրբասաց բերանովք միշտ փառաւորեն զտէրն։ Սրբասաց ձայնիւ սրովբէք։ Երգեն զսրբասաց փառաբանութիւն. (Ոսկ. ես.։ Շար.։ Եփր. ծն.։)
ՍՐԲԱՍԱՑՔ գ. իբր Սրբասացութիւն. երեքսրբեան երգ.
Փառաւորէ յերիս սրբասացս. (Նար. կուս.։)
Որ ասէ զսուրբ սուրբն, կամ զերեքսրբեան օրհնութիւն. սրբաբան. օրհնաբան. եւ Օրհնաբանական. իբր յն. ἀγιόλογος, ἀγιολογικός.
fond of holiness, loving chastity.
· Calfa
Սիրող սրբութեան եւ մաքրութեան. մաքրասէր. սուրբ. մաքուր. պարկեշտ. ողջախոհ.
Մի ինչ է պիտոյ, բարք սրբասէրք, եւ ոդիք անմեղք. (Ոսկ. մ. ՟Ա. 3։)
Սրբասէրք են իբրեւ զանմարմինս։ Տեսանել զսուրբ եկեղեցիսն մեր, եւ զսրբասէր պաշտօնեայսն մեր. (Եղիշ. ՟Ը։)
Ըստ սրբասէր մերոց օրինաց։ Յամենայն սրբասէր մարդկանէ. (Փարպ.։)
Սրբասէր ճաշակողաց։ Բնաւին ազգայնովքն սրբասիրօք։ Սրբասէր է հաւն այն. (Նար. յովէդ. եւ Նար. խչ. եւ Նար. երգ.։)
Իսահակայ քում ծառային, եւ յակոբայ սրբասիրին։ Զոր եւ խօսելն է աղտեղի, լըսելն գա՛րշ՝ սրբասիրին. (Շ. յիսուս որդի. եւ Շ. եդես.։)
սրբասէր. Սիրօղ սրբոց.
Զհամօրէն իսկ զգունդս սրբոց հանդերձ սրբասէր տերամբն յօրինակ առեալ. (Բուզ. ՟Դ. 4։ եւ Կորիւն.։)
Եկա՛յք սրբասէր ժողովք՝ հոգւով հնչեցէ՛ք. (Տաղ.։)
holy-hearted.
· Calfa
Սուրբ սրտիւ.
Ստեփաննոս սրբասիրտ եւ պայծառագոյն. (Հ. դեկտ. ՟Ի՟Զ.։)
cf. Սրբասուն.
· Calfa
Ի սրբութեան կամ սրբութեամբ սնեալ. սրբակրօն. սրբազան. սուրբ.
Ո՛վ այրդ սրբասնեալ։ Սրբասնեալ արբանեկաւն իւրով. (Վրք. հց. ՟Ի՟Ա։ Ճ. ՟Ա.։)
Պարկեշտասէրն գայիանէ՝ սրբասնելովն (կամ սուրբ սանովն) հռիփսիմեաւ հանդերձ. (Ագաթ.։)
Սրբասնելոցն անարատութեան։ Նախատեսութիւնս սրբասնելոց։ Սրբասնեալ ձեռաց։ Սրբասնեալ ոմն պատանի։ Ի սրբասնեալ միջոց քո ստեանց. (Նար. ՟Լ՟Դ. ՟Հ՟Ե. Նար. խչ. Նար. կուս.։)
cf. Սրբասուն.
· Calfa
Վիմին աշակերտ՝ սրբասնունդ պատանին մարկոս. (Նար. առաք.։)
fit for saints.
· Calfa
Սրբավայելուչ գործ եղիցի եւ հաճոյ աստուծոյ։ Տե՛ս, զիա՛րդ սրբավայելուչ հեզութեամբ լի է իրս. (Պրպմ. ՟Լ՟Ա։)
Սրբավայելուչս առանձնաւորութիւնս իւրաքանչիւրումն երկնայնոցն զարդու։ Յետնոցն սրբավայելուչ լուսափայլութեանց։ Սրբավայելուչ կոչմամբք սրբի. (Դիոն. երկն. եւ Դիոն. եկեղ.։)
Սրբավայելուչ մանկունք նորոյ սիոնի. (Տօնակ.։)
ἀγιοπρεπής sanctis conveniens, sanctos condecens, sanctus et decorus, sacrosanctus. Վայելչական սրբոց. սրբութեամբ վայելչացեալ. սրբազնավայելուչ. սուրբ.
well polished, bright.
· Calfa
Շինեաց ի հողարծինն սեղանատուն երեւելի սրբատաշ վիմօք. (Կիր. պտմ.։)
seeing clearly;
of calm, pure, holy aspect.
· Calfa
Սուրբ տեսլեամբ եւ տեսողութեամբ յստակատես. պայծառ.
Սրբատեսիլ եւ սրահայեաց անպղտոր յստակութեամբ ջկտեցուցանէ զհայեցուածս. (Եղիշ. ՟Ե։)
vestry-room, sacristy.
· Calfa
Սուրբ բնակարան, վանք. հայրապետանոց. եւ մանաւանդ՝ Ուր պահին գրիք եւ սպասք եւ աւանդք եկեղեցւոյ. սարկաւագանոց. պահարան, աւանդատուն, տաճար.
Ի սրբատան մեր սուրբ կաթողիկոսին մեծին ներսեսի (շնորհալւոյ) գրեալ. (Յկ. կլայ. թղթ.։)
Զգենու եպիսկոպոսն ըստ օրինին ի սրբատունն եկեղեցւոյն՝ քահանայիւք եւ սարկաւագօքն. (Մաշտ.։)
Բանալ զեկեղեցին եւ զսրբատունն. (Մաշտ. ջահկ.։)
Բացեալ զմեծ եկեղեցւոյն զսրբատունն, եւ գտեալ անդ բազում անօթս սուրբ տէրունական. (Ոսկիփոր.։)
sacred asylum, sanctuary;
temple, church;
sanctifying, expiatory.
· Calfa
Զի՞նչ է, արասցե՛ս ինձ սրբարան. տաճար ասի՝ տաճար իմն սկզբնատիպ խորան։ Սրբարան եւ ամենեւին տաճար աստուծոյ (հոգի մաքուր). (Փիլ. ել. ՟Բ. 51։)
Որք զսրբութիւն սիրեցին, ի սրբարանին աստուծոյ հանգիցեն. (Նեղոս.։)
Եկեղեցի կոչի ժողովանոց, աղօթարան, եւ սրբարան. (Սհկ. կթ. եկեղ.։)
Համաքատակի այս սրբարանի խորհուրդ եւ ընդ խորանին աբրահամու. (Յհ. իմ. եկեղ.։)
Խորհեցան հրկէզ առնել զսրբարանն։ Մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր, եւ զտեղի փառատրութեան աստուծոյ մերոյ. (Ղեւոնդ.։)
Ի տանէն սրբարանաց մերոց։ Ի սրբարան մեր դադարեալ. (Յհ. կթ.։)
Զնոյն տաճար տիրական, զսարսափելին ազանց սրբարան. (Նար. ՟Ժ՟Ա։)
Որ զպատկեր չորեքդիմին՝ կանգնեաց ի տան սրբարանին. (Յիսուս որդի.։)
Ընկա՛լ յիմանալի սրբարանդ։ Զսուրբն ի սրբարան սրբոց մատուցանէին. (Լմբ. պտրգ.։ Սկեւռ. ի լմբ.։)
Նմանութեամբ ասի զկուսէն որպէս զտաճարէ կամ զդաբիրայ.
Զսրբարանն մաքրութեան, եւ զընդունակն զգաստութեան. (Նար. կուս.։)
ՍՐԲԱՐԱՆ. ա.գ. Սրբիչ՝ քաւիչ. առիթ քաւութեան. սրբարար.
Որ լինի սրբարան մեղաց, եւ ոչ ի պատիժս. (Յճխ. ՟Ժ՟Բ։)
Աստանօր առ սեմս տաճարի քում բնակութեան սրբարա՛ն խորանի կացեալ երկրպագեմք. (Գանձ.։)
ἀγιαστήριον (որ ի սուրբ գիրս թարգմանի սրբութիւն) sanctuarium, sacrarium, locus et causa sanctificationis ἰερόν sacellum, templum. Բնակարան սրբութեան՝ սրբոյն՝ սրբոց. տաճար. եկեղեցի. խորան. ընդունարան սուրբ իրաց.
sanctifying, saving, wholesome;
— շնորհք, sanctifying or saving grace.
· Calfa
Երկիւղ տեառն սուրբ է, եւ սրբարար սիրողացն զնա. (Համամ առակ.։)
Եկեղեցեաց սրբարար եւ օգնական եւ վարդապետ հոգին սուրբ։ Ամենայնի նոցա սրբարարն է։ Սրբարար եւ զօրացուցիչ՝ հոգւոյն սրբոյ զօրութիւնն. (Կոչ. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Ե։)
Հոգին սրբարար այժմ բնակէ ի քեզ. (Շ. տաղ.։)
Ծնեալք ի ժառանգութիւն աստուծոյ՝ հոգւովն սրբարարաւ. (Յհ. իմ. եկեղ.։)
Սրբարար տէրն։ Սրբարար տնօրէնութեամբ. (Ի գիրս խոսր.։)
Զսեղանն սրբարար աստուածային խորհրդոյն. (Արծր. ՟Ե. 12։)
Որ եղեր սեղան սրբարար հրոյն, օրհնեալ ես խաչ՝ ընծայող լուսոյ. (Սիւն. տաղ խչ.։)
Իսկ (Նար. ՟Հ՟Ե.)
Զսրբարարն մատուցման արեանն քրիստոսի յարդարեաց. իմա՛ կամ ընթերցի՛ր, սրբարան։
ՍՐԲԱՐԱՐ. մերթ Որպիսի եւ է մաքրօղ, մաքրողական.
Փռնչելն՝ առողջութեան նշանակ է, եւ ուղղոյն սրբարար. (Վանակ. յոբ.։)
ἀγιοποιός, ἀγιαστικός sanctificator, sanctificus. Որ սուրբ առնէ. պատճառ սրբութեան. սրբիչ. մաքրազարդօղ. քաւիչ. նորոգիչ. կենդանարար. շնորհատու. մակդիր՝ սեպհականեալ Հոգւոյն սրբոյ.
shining in holiness, pure, clean, holy.
· Calfa
Սրբութեամբ փայլեալ. մաքրափայլ. պայծառ. սուրբ.
Սրբափայլ աղօթք ձեր։ Տաճար սրբափայլ։ Սրբափայլ զգեստուք պճնեալ. (Յհ. կթ.։ Նար. կուս.։ Շար.։)
Պետն քրովբէից սրբափայլ զգեստաւորեալ, ի գոյն արփւոյն պճնեալ ի պատիւ սուրբ յարութեանն. (Տաղ յակոբայ.։)
to sanctify, to consecrate;
to purify;
to clean, to wipe off, to wipe dry, to spunge up;
to expiate;
to offer, to dedicate;
to observe, to keep religiously;
to absterge, to cleanse, to deterge;
— զմօրուս, to shave the beard;
— զեղնգունս, to pare the nails;
— զուռս, to prune, to lop;
հրով —, to refine by fire;
— զցորեան, to winnow.
· Calfa
Օրհնեաց աստուած զօրն եօթներորդ, եւ սրբեաց զնա։ Յիշեսջի՛ր զօր շաբաթուն սրբել զնա։ Սրբեսցես զղեւտացիսն։ Քահանայքն՝ որ մերձենան առ աստուած, սրբեսցին։ Սրբել զտուն։ Բարապան տանն սրբէր ցորեան։ Սրբէր զենջակաւն։ Սրբէ զնա (զուռն), զի առաւել եւս պտղաբեր լիցի։ Ո՞վ իցէ՝ որ ձգիցէ զձեռն իւր յօծեալ տեառն, եւ սրբիցի։ Զի որ սրբէն՝ եւ որ սրբին, ի միոջէ էին ամենեքին։ Սրբեցէ՛ք զձեռս մեղաւորք։ Որով կամօք եւ մեք սրբեցաք։ Միով պատարագաւ կատարեաց զսրբեալսն ի մշտնջենաւորս.եւ այլն։
Այլ լուացայք, այլ սրբեցայք, այլ արդարացայք յանուն տեառն մերոյ յիսուսի. (Աթ. ՟Ա։ Նոյն է եւ աասելն, լուացարուք, սրբեցարուք եւ այլն։)
Սրբեա՛ դու ինձ զամենայն անդրանիկս։ Սրբեսցես զնոսա՝ քահանայանալ նոցա ինձ։ Սրբեսցես զերբուծն ի նուէր.եւ այլն։
ἀγιάζω sanctifico ἀγνίζω purifico, consecro καθαίρω , καθαρίζω purgo, mundo ὀσιόω sanctum reddo ἑκμάσσω deleo եւ այլն. Սուրբ առնել. մաքրել յաղտից հոգւոյ կամ մարմնոյ. մաքրազարդել. ի բաց ջնջել. արդարացուցանել. անպարտ առնել. նուիրական եւ սրբազան կացուցանել.
ՍՐԲԵԼ ԶԵՂՆԳՈՒՆՍ. περιονυχίζω circumcido ungues. Հատանել զեղնգունս։ (Օրին. ՟Ի՟Ա. 12։)
ՍՐԲԵԼ ԶՄՕՐՈՒՍ, այսինքն յապաւել. գերծուլ. ἁφαιρέομαι aufero. (Ես. ՟Է. 20։)
ՀՐՈՎ ՍՐԲԵԼ. որպէս Փորձել. ընտրել. πυρόω igne probo. (՟Բ. Մակ. ՟Ժ. 30։)
cf. Սպրկիկ.
· Calfa
Սուրբ. մաքուր. սպրկիկ. կոկիկ, աղէկուկ.
Եգիտ զնկանակն ի վերայ սեղանոյն, այլ ոչ այնպէս կազմիկ սրբիկ որպէս զերէկն ջինջ. (Վրք. հց. ձ։)
sanctifying;
purifying, cleaning;
abstergent;
razor;
— ձեռաց, towel;
— բաժակի, the purificatory.
· Calfa
Ջուրս սրբիչս բղխեաց. (Եփր. համաբ.։)
Մարիամ ծնաւ զսրբիչն աշխարհաց ի պղծութենէ. (Եփր. համաբ.։)
Եղիցին նոքա սրբեալք ճշմարտութեամբ. առաջին սրբիչքն օրինակօք էին, եւ ոչ ճշմարտութեամբ. (Խոսր.։)
Իւրոց գարշապարացն կոխելով զջուրսն սրբեաց, սրբիչ արար։ Էջ ի ջուրսն, եւ սրբիչ եւ նորոգիչ միանգամայն զջուրսն կացուցանէր. (Ագաթ.։)
Սրբիչ մի՛ ածցէ զգլխով իւրով։ Սուսեր յեսանաւոր սո՛ւր քան զսրբիչ վարսավիրայից. (Թուոց. ՟Զ. 5։ Եզեկ. ՟Ե. 1։)
Սրբիչ ի գլուխ նորա ոչ ել։ Մազ գլխոյ ոչ կարէ կալ առաջի սրբչի. (Եւս. պտմ. ՟Բ. 23։ Ոսկ. ես.։)
ἀγιαστικός sanctificus ἀγιάζων sanctificans Սրբօղ. մաքրօղ. սրբարար.
ՍՐԲԻՉ. գ. χυρόν culter tonsorius, novacula. Կտրոց վարսավիրայից. ածելի. ուստուրա.
abstaining from meats.
· Calfa
Կերօղ զսուրբ անասունս եւ զիրս եւեթ. սրբապահ. չորակեր.
Չէր, որպէս այժմու ոմանք, որ յոյժ սրբկեր են՝ նոր փարիսեցիք, որ զմժղուկն քամեն, եւ զուղտն կլանեն. (Զքր. ծործոր.։)
holiness;
purification;
purity, cleanliness, neatness;
expiation;
offering;
sanctuary;
*Communion;
chastity, modesty;
innocence, integrity, candour;
abstersion;
սրբութեանց or — սրբոց, the Holy of Holies;
— սրբութեանց or սուրբ սրբութեանց, most sacred;
յարկ սրբութեան, temple, church;
— ձեր, Your Holiness;
սրբութեամբ, holily.
· Calfa
Որք պահեցին սրբութեամբ զսրբութիւն՝ սրբեսցին։ Սրբութեամբ եւ արդարութեամբ։ Զմեծ վայելչութիւն փառաց սրբութեան քո։ Ի տաճարի սրբութեան քո։ Սրբութիւն սրբութեանց։ Սրբութիւնք սրբոց. (յն. լտ. սուրբք սրբոց)։ Տարաւ ի ներքս զսրբութիւնս իւր, եւ զրբութիւնս հօր իւրոյ. եւ այլն։
Նախ քան զշինութիւն տաճարին սրբութիւն էր տեղին, յորում հանգեաւ տապանակն. (Լմբ. սղ.։)
ՍՐԲՈՒԹԻՒՆ. Խորհուրդ սուրբ հաղորդութեան.
Սրբութիւն սովոր եմք կոչել զմարմին եւ զարիւնն քրիստոսի, զոր միշտ ճաշակեմք եւ սրբիմք նովաւ. (Լմբ. սղ.։)
ἀγίασμα, ἀγιασμός, ἀγιότης, ἀγιωσύνη, ἄνεια, καθαριότης, καθαρισμός, κάθαρσις , ὀσιότης եւ այլն. sanctificatio, sanctimonia, sanctitas, puritas, purificatio, munditia, purgatio եւ ἄγιον, ἀγία sancta (sanctorum) եւ այլն. Սուրբ գոլն. անմեղութիւն. ամբծութիւն. սրբելն եւ սրբիլն. մաքրութիւն յամենայն կարգի. քաւութիւն. նուիրումն. նուէրք. ընծայ տեառն. սրբարան.
ՍՐԲՈՒԹԵԱՄԲ որպէս մ. Սրբապէս. ὀσίως sancte. Իմ. ՟Զ. 11։ ՟Ա. Թես. ՟Բ. 30։
f. holy;
saint;
Holy Virgin.
· Calfa
Իբրեւ լուաւ զայն սրբուհի կինն, տրտմեցաւ յոյժ։ Յորժամ լուաւ զայս սրբուհին այն, զարհուրեցաւ. (Վրք. հց. ՟Բ։)
Սրբուհի կինն զարմացոյց զդուքսն։ Անկիզելի մնացին մարմինք սրբուհեացն. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Թ.։ Հ=Յ. սեպտ. ՟Ժ՟Ա.։)
Սրբուհի մարիամ։ Սրբուհի անարատ։ Աղաչանօք սրբուհոյ անարատ մօր քոյ եւ կուսի. (Շար.։)
Հարսն սրբուհի՝ հօրն քրիստոսի։ Ո՜վ ո՛րքան մեծ է ի քեզդ աւարտեալ խորհուրդ սրբուհի. (Նար. կուս.։)
ἀγία sancta. Սուրբ կին կամ օրիորդ. եւ ἀγιοτάτη, παναγία sanctissima. Ամենասուրբ կոյս.
sharp-horned.
· Calfa
Ոյր եղջիւրն է սուր կամ սրածայր.
Լինի ի հնդիկս երէ յամոյրանման սրեղջիւր, որ սպանանէ զառիւծ. (Խոր. աշխարհ.։)
to grind, to sharpen, to whet, to point, to set, to give an edge, to acuminate;
to spur, goad or urge on, to stimulate, to rouse up, to excite, to stir.
· Calfa
Սրեսցէ զհատու բարկութիւնն ի սուսեր։ Սո՛ւր սո՛ւր, սրեա՛ց եւ զայրացի՛ր։ Սուր սրեալ։ Նետք քո սրեալ են։ Սրել զեղջիւրս։ Ոյք սրեցին զլեզուս իւրեանց որպէս սուսեր։ Սրեցին զլեզուս իւրեանց որպէս զօձի։ Սրեալ առաւել քան զսուր երկսայրի։ Սրեցից իբրեւ զփայլակն զսուսեր իմ.եւ այլն։
Երկաթ զերկաթ սրէ։ Սրէր եւ զըտէր զզէն իւր։ Զայս եղջիւր յեսանեալ սրեցեր։ Զանձինս ձեր սրէիք ի սուսերս հոգւոյն. (Ոսկ. եբր.։ Ճ. ՟Գ.։ Նար. ՟Ղ՟Բ։ Ոսկ. յհ. ՟Բ. 20։)
Սրելն (եղջերաց) աստ՝ տկարագոյնսն առնելն է. քանզի որ ինչ սրի, անօսրանայ. (Նախ. զքր.։)
Զանասնոցն զբնական արագութիւնն գրգռեալ սրեսցեն խնամովք դարմանոյ։ Իբր սրեալք առ ի զօրութիւն. (Փիլ. լիւս.։)
Քսութիւն, որ զամենեսեանն ի սպանութիւն սրել շրջի. (Անյաղթ հց. իմ.։)
Առանց բարկութեան խօսեսցի, զոր եւ սրել հարկաւոր էր։ Սրէին զսրտմտութիւնս իւրեանց ի վերայ նորա։ Ի հասարակաց թշնամւոյն սրեալք նախատէին զյոր. (Իսիւք.։)
Զամենայն զփոյթ եւ զյօժարութիւն հակառակ եկեղեցւոյ խաշանցն սրէր. (Նախ. թղթ. պաւղ.։)
Վասն այսորիկ սրեցան վասն իմ դեւքն, եւ իբրեւ զբոց բորբոքեցան. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Մախանօք չարութեան նախանձուն սրեալ էր հրէիցն սպանանել զնա. (Լմբ. պտրգ.։)
Զարս կուառացն սրեցին՝ դարանս գործել ի ցանկս այգեացն. (Զենոբ.։)
ἁκωνέω, ὁξύνω acuo, exacuo, acutum reddo. Սո՛ւր կամ սայրասուր առնել զգործի երկաթի, որպէս եւ զատամունս եւ զեղջիւրս, առ քաջ հատանելոյ. յեսանել.
ՍՐԵԼ՝ նմանութեամբ. παροξύνω, καταθήγω exacerbo, irrito, instigo. Գրգռել. վառել. սաստկացուցանել. սադրել. կր. կատաղիլ. մոլիլ.
running or flowing violently, impetuous, rapid;
— գետ, rapid river;
—իւք գալ, to hasten, to run with the utmost haste.
· Calfa
Զգալիս հուր վերաբերձ, սրընթաց, գեր ի վերոյ։ Ոչ սրընթաց ձիովք շահատակել։ Ի սրընթաց արշաւանաց. (Դիոն. երկն.։ Շ. ընդհանր.։ Երզն. աղ.։)
Եղեն սրընթացք իբրեւ զեղջերուս ի քարոզութիւն աւետարանին. (Գէ. ես.։)
Եւ է ասել զնա նման ընձու՝ սրընթաց եւ արագահաս. (Պտմ. վր.։)
(Սատանայ) անմարմին բնութիւն, եւ սրընթաց, եւ թափանցիկ յամենայնի։ Ոտքն (ի հրեշտակս նշանակէ) զշարժութիւնն սրընթաց։ Միտս ունիցի սրընթացս եւ իմաստունս. (Խոսր.։ Շ. հրեշտ.։ Պրպմ. ՟Լ՟Է։)
Համանայ մեծութիւնն՝ տե՛ս ո՛րպէս դարձաւ սրընթաց թեւով ի տուն թագաւորին, առ որ անհաւատն գտաւ. (Լմբ. առակ.։)
Մերկացուցեալ զսուրն՝ սրընթացիւք գայր սպանանել զծերն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
ὁξυπόρος, εὑβεβηκώς cito transiens, penetrans, velox. Սո՛ւր յընթացս. երագընթաց. սրավար. սրաթռիչ. թափանցօղ.
rapid course, impetuosity.
· Calfa
Զկնի նորա հետամուտ լինէր, եւ սրընթացութեան նորա ոչ էր կարօղ հասանել. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Մոգքն սրընթացութեամբ ուղտուցն եկին. (Մխ. ապար.։)
Սրընթացութիւն ձիոյ. (Ի գիրս առաքին.։)
to run out of breath.
· Calfa
Իբրեւ յանմահութիւն ցանկացեալ սրթալով եւ հինանալով եւ հոգի կլանելով ընթանան. (Փիլ. իմաստն.։)
adj. s. ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գող աւազակ մարդ» Դտ. թ. 4. ժա. 3. Խոր. բ. 7. Յհ. կթ. 403. որից սրի-կայութիւն, սրիկայական (նոր բառեր)։
ՀՀԲ սուր ի նա կայ։ ՆՀԲ նոյն է հա-մարում սիկարեան<լտ. sicarius բառի հետ և մեկնում է «ոյր կայ սուր կամ որ ի զուր կայ, այն է դատարկապորտ»։ Հիւնք. սիկարեան բառից։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1222 և 1406) հմմտ. շու-տիկ «դատարկապորտ»։ Աւգեր. Բազմ. 1925, 171 անգսք. cearu, cearig։
ԳՒՌ (dialectal) Կր. սրիկա, Խրբ. Ռ. սրիգա, Պլ. սիրիգա (փոխառեալ գրականից). նշանա-կում են «անամօթ, լպիրշ», ճիշտ իբրև հա-մապատասխան թրք. čapqən (ռմկ. չափ-խըն) բառի, որ է «փողոցային»։
ՓՈԽ (borrowing) Սրանի՞ց է թրք. դւռ. Խրբ. sədəka «սրիկայ»։-Justi, Dict. Kurde 242 մեր բառի հետ է կապում քրդ. [arabic word] sirig «լիրբ. լկտի», որ սակայն պէտք է կցել ռմկ. սըյ-րըխ<թրք. səyrəq «սրիկայ» բառի հետ։
Սո՛ւր ձայնիւ։ Է մականուն այլեւ այլ երաժշտի. ... տե՛ս եւ ՍՐՈՒԿ.
Ստեփանոս՝ որ մականուն սրիկ կոչիւր. (Յիշատ. երգ. ժմ.։)
Սրիկ կոստանդին. (Գանձ.։ Տաղ.։)
Արս սրիկայս եւ զարհուրեցուցիչս։ Արք սրիկայք. (Դտ. ՟Թ. 4։ ՟Ժ՟Ա. 3։)
Ունէր ընդ իւրեաւ սրիկայս բազում։ Ընդ նմա այլ եւս սրիկայքն. (Խոր. ՟Բ. 7։ Յհ. կթ.։)
ՍՐԻԿԱՅ որ եւ ՍԻԿԱՐԵԱՆ. Իբր լտ. sicarius. իսկ յն. λοιμός (որ է ժանտ), կամ κενός (սին, դատարկ) եւ λιτός (չնչին). Աւազակ սուսերաւոր. ոյր կայսուր, կամ որ ի զուր կայ. այն է դատարկապորտ. սինլքոր. գող աւազակ, ցած.
minium.
· Calfa
«նօթից հանուած ազնիւ մի ներկ» Խոր. աշխ. 616 (այլ ձ. սորիոն, սկիւ-թիկոն). ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ։
= Յն. συριϰὸν «սուսր» կամ պրս. [arabic word] ︎ sariqūn (Justi, Kurd, Gram. 71), որոնց հետ նուն են քրդ. zerikun, արաբ. silīqun և սրանից հյ. սիղիգոն (տե՛ս այս բառը). յոյ-նից է փոխառեալ նաև ասոր. լօռ︎ [syriac word] srīqaun «կարմիր թանաք»։
83 մեկնում է «մետաքս», իբր յն. σηρι-ϰόν. լտ. sericum։
flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.
· Calfa
, ի-ա հլ. «շեփորայ, փչելով նուա-գելու մի գործիք, դուդուկ» ՍԳր. Մծբ. «Գ2 ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 600), որից սրնգել «սրինգի ձայն հանել» Մագ. թղ. 125. Արծր. սրնգահար, սրնգական ԱԲ. գրուած է նաև սրինկ և արիք՝ որ տե՛ս ՀԱ 1913, էջ 623։
= Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։
ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։
Էին փանգեռնահարք, ոչ էր ձայն սրընկի. (Պղատ. օրին. ՟Գ։)
Փողն քաջալերէ, սրինգն ստիպէ։ Լուիցեն զձայն փողոյն, եւ զգոչիւն սրնգին. (Մծբ. ՟Զ. ՟Ը։)
Փողս եւ քնարս, սրինգ, (եւ) որ ծնծղայ կոչի. (Վրդն. դան. (ուր կայ վրիպակ ինչ)։)
ՍՐԻՆԳ գրի եւ ՍՐԻՆԿ. որ եւ յն. սի՛րինգս. σύριγξ fistula, tibia ὅργανον organum, instrumentum musicum. Փող՝ կամ շեփորայ, այլեւայլ ձեւով. նուագարան փչողական՝ որ հանէ սռինչս՝ շռինչս. սիւրնա, զուռնա, սիւրղիյն (որ է փող եղջերեայ) տիւտիւկ ... եւ այլն. տե՛ս (Դան. ՟Գ. 5. 7. 10. 15։ Ամովս. ՟Ե. 23։ ՟Զ. 5։)
fatigue, trouble, labour, care, endeavour, effort;
work, business;
exeroise;
fabrication;
— մտաց, stretch of the mind, intense application;
աշխատութեամբ, with difficulty, with great trouble.
· Calfa
Ոչ եթէ յերկրէ ելանիցէ աշխատութիւն, այլ մարդ աշխատութեամբ ծնանի։ Ընդէ՞ր ցուցեր ինձ աշխատութիւնս եւ վաստակս։ Պատմեաց զամենայն աշխատութիւնս՝ որ եղեւ նոցա ի ճանապարհի։ Աշխատութիւն հասուանել մարդկա, կամ տեառն. եւ այլն։
κόπος, μόχθος, πόνος , κακοπάθεια. labor, fatigatio, dolor. որ եւ ԱՇԽԱՏԱՆՔ. Աշխատութիլն. վաստակ. ջան. ճիգն. երկ. տառապանք. նեղութիւն. խոնջութիւն, վիշտ, ցաւ. աղէտք.
Բազում աշխատութիւն ի տեղւոջն ցուցանիւր։ Արկանել զանձն յաշխատութիւն հոգեւոր։ Կալեալ է զմեզ բազում անգամ յաշխատութեան (այսինքն աշխատ արարեալ)։ Սաստիկ աշխատութեամբ հաւանեցուցեալ։ Հանգոյց զաշխատութիւնն. (Փարպ.։)
Մի՛ ունայնասցի վաստակն աշխատութեան փրկական կրից. (Նար. ՟Հ՟Ը։)
Ի յոյն լեզու զիւր աշխատութիւնն (գրաւոր) ժողովեաց։ Յիսկզբան մերոյ աշխատութեանս. (Խոր. ՟Ա. 1. եւ 4։)
Ի դաստակերտաց եւ ի բազում աշխատութեանց ունայնացեալ. (Մագ. ՟Ի՟Զ։)
a place for tears or lamentation.
· Calfa
Աշխարանք, կամ հանդէս եւ տեղի աշխարանաց.
Զգէսս արձակեալ ի մէջ աշխարանին կոծէր. (Բուզ. ՟Գ. 15։)
plaintive, mournful, lamentable.
· Calfa
Յորդորեցից զեղարամարս յաշխարանուագ ձայնս. (Պիտ.։)
to complain of, to lament, to mourn, to deplore.
· Calfa
Կանանց՝ որ կոծէին եւ աշխարէին զնա։ Աշխարեսցեն աշխար. (Ղկ. ՟Ի՟Գ. 27։ Զաք. ՟Ժ՟Բ. 10։)
Աշխարել զթագաւորն, կամ զվնասս, զթշուառութիւնս, զխորտակեալ տապան, զստինսն՝ որ դիեցուցին. (Ագաթ.։ Եզնիկ.։ Լմբ. ատ.։ Նար. ՟Ի՟Ե։ եւ ՟Ի՟Բ. ՟Ի՟Թ։)
θρηνέω lamentor, plango Կոծիլ. ողբալ աշխար դնել. սգալ. լալ, լաց ընել. ազլաշմագ. հայգըրմագ.
Մի՛ զմեռեալսն, այլ զկենդանիսն աշխարեցէ՛ք։ Կոյսք զանկատար յոյսս աշխարէին, եւ պատանեակք զանտիս հասակսն. (Փիլ. յովն.։)
Աշխարէ զանմտութիւն նոցա։ Տես զիա՞րդ աշխարէ զերուսաղէմ ... ոչ վասն իւրոց ինչ չարչարանաց, այլ վասն նոցա գործոցն աշխարէ. (Ոսկ. ես.։)
Սուրբքն աշխարէին զյանցաւորն՝ քան թէ անիծանէին. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)
իբր արմատ Ապաշխարելոյ, կամ ստրջանալ.
Ապա աշխարէր զասացեալսն ... մեծապէս ապաշխարելով զղջմամբ զասացեալսն. (Բուզ. ՟Դ. 54։)
that inhabits the world or a country;
cosmopolitan.
· Calfa
Ժողովեսցսն բազմութիւն մանկտւոյ զճիւաղաբարոյ զաշխարհաբնակն։ Անասնաբարոյ աշխարհաբնակքն. (Ագաթ.։)
ԱՇԽԱՐՀԱԲՆԱԿ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ. Որպէս Գաւառական. ռամիկ. խառնիճաղանջ. շինական.
Զբազումս յաշխարհականացն հրապուրեալ զկնի ինքեանց՝ ի հետիոտս տանէին ի մարտ հետեւակ զրուն՝ որ յաշխարհաբնակ մարդկնէն էին. (Ղեւոնդ.։)
geographer;
cosmographer;
geography;
cosmography, poll-tax;
— առնել, to take a census, cf. Աշխարհագրեմ.
· Calfa
Աշխարհագիր առնել ընդ ամենայն տիեզերս։ Այս առաջին աշխարհագիր եղեւ։ Յաւուրս աշխարհագրին։ Այս յաշխարհագրի անդ գտաւ։ Զամենայն ազգն հրէից յաշխարհագիր (ռամկին) խառնել ի կարգս հարկի ծառայութեան։ Զիւրաքանչիւր ինչս եւ զստացուածս յաշխարհագրին (կամ յաշխարհագրէն) զամենայն ժողովերին. (Ղկ. ՟Բ. 2։ Գծ. ՟Ե. 37։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 31։ ՟Գ. Մակ. ՟Բ. 14։ ՟Է. 15։)
Յաշխարհագրէն պատկառեա՛, որով յերկինս գրեցար. (Ածաբ. ծն.։)
Օգոստոս կայսրն աշխարհագրաւն. (Շ. մտթ.։)
Զսոյն աշխարհագիր մատեանքն յառաջագոյն քարոզեցին. (Պետր. սիւն.։)
Իսկ ըստ յն. κοσμογράφος. qui mundum describit, եւ κοσμογραφία, descriptio mundi, յայտ առնէ զմատենագրութիւն դրից երկնի եւ երկրի. որպէս եւ γεωγράφος, γεωγραφία, geographus, geographia զմատենագրութիւն զմատենագրութիւն դրից երկրի եւեթ՝ ընդ ցամաք եւ ընդ ծով. զորոց տե՛ս ի բառն ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ։
to proclame every where or with a loud voice, to divulge, to noise abroad.
· Calfa
Թէպէտ եւ մարմինն ի ծածուկ ուրեք իցէ, բարբառովք ամենեցուն աշխարհագոյժ առնեն։ Ոչ առնու յանձն թաքուցանել, այլ աշխարհագոյժ առնէ զերախտիս երախտաւորին. (Ոսկ. մ. ՟Ա. 19. 25։)
Աշխարհագոյժ առնէ նախախնամութիւն զանտեսանելի տարերցն հուր յամպարշտաց դատաստանի ըմբռնեցելոց. (Փիլ. նխ. ՟ա.։)
Ցուցցե՛ս, եթէ զմեղսն արդարեւ ատեցեր, նշանաւակելով զնոսա, եւ աշխարհագոյժ առնելով իբրեւ զարժանաւորս թշնամանաց. (Ածաբ. մկրտ.։)
ԱՇԽԱՐՀԱԳՈՅԺ ԱՌՆԵԼ. καταδήλον ποιέω, ἁνακηρύζω. celebro, divulgo, θριαμβεύω, triumpho. Հրապարակել եւ լսելի առնել ընդ աշխարհս. յայտնի առնել. հռչակել. քարոզել. եւ Ձաղել ի հանդէս յաղթանակի.
published or that publishes throughout the world.
· Calfa
Որ գոչէ կամ լսելի առնէ ընդ աշխարհ.
the reception of universal praise;
universal praise.
· Calfa
Գովութիւն լսելի յամենայն աշխարհէ կամ ընդ ամենայն աշխարհ. համբաւ կամ անուն բարի. բարեհամբաւութիւն. հռչակ գովութեան.
Զաշխարհագովութեանցն առցեն զպսակ։ Զյաղթութեանցն աշխարհագովութիւնսն տանել։ Միշտ զաշխարհագովութեանցն տանին մրցանակս։ Աշխարհագովութեամբ յաւէտ բարգաւաճեալ. (Պիտ. ստէպ։)
Creator of the world.
· Calfa
Զաշխարհագործն, զայսչափ աշխարհ տեսանելով, ոչ իմացաք. (Փիլ. յովն.։)
Բաշխէր ամենեցուն զսուրբ մարմինն, զարարիչն եւ զաշխարհագործն ամենայն արարածոց. (Ագաթ.։)
Զաշխարհագործն ամենայն աշխարհի։ Աշխարհագործ մարմնով եւ արեամբն յիսուսի քրիստոսի. (Ճ. ՟Ա.։)
Ի վերայ աշխարհագործ արարածոց. (Վերնագր. սղ. ՟Ճ՟Դ.) (յն. յօրինակս ինչ, ի վերայ աշխարհիս բաղկացութեան)։
κοσμοποιός. mundi conditor, creator. Արարիչ արշխարհի. որ եւ աշխարհաստեղծ. աշխարհարար.
creation of the world.
· Calfa
Ամենայն երեւեցելոյս աշխարհագործութիւն՝ աներեւութիցն աստուծոյ առաջի արկանի. (Դիոն. թղթ. ՟Թ։)
Մովսեսեան հինգ դպրութիւնք զաշխարհագործութենէն պատմեն, եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)
κοσμοποιία, κοσμουργία. mundi fabricatio Արարչութիւն կամ ստեղծումն աշխրահի (իբր ն. եւ կ). որ եւ Աշխարհարարութիւն.
(Տունկք) ի սզկբան աշխարհագործութեանն հզօրագոյն ունին զներգործութիւնն. (Նիւս.։)
Եցոյց զաշխարհագործութիւնն աստուծոյ. (Լմբ. սղ.։)
Աստուածային գիրք մարգարէիցն պատմեն վասն աստուծոյ, եւ աշխարհագործութեանց. (ՃՃ.։)
cf. Աշխարհախումբ.
· Calfa
Աշխարհագումար տօն, կամ ամբոխ, կամ ժողովք. (Պիտ.։ Մեսր. երէց.։ Հ. կիլիկ.։)
geographical globe.
· Calfa
Գնդաձեւ մարմին լուսատու աշխարհի, կամ ի ձեւ աշխարհի.
Լինել լուսաւորացդ ճառագայթաձիգք՝ աշխարհագունդք. (Ագաթ.։)
geography;
— բնական, physical -;
— քաղաքական, political -.
· Calfa
Ի լինել աշխարհագրութեան առ օգոստոսիւ։ Յառաջ քան զտէրունական ծնունդն տնօրէնութեամբ իմն եղեւ ազգին աշխարհագրութիւն. (ՃՃ.։)
Վասն նորա աշխարհագրութեանն դու յերկինս գրեացր։ Աշխարհագրութեան աւետարանն, յորում ծնաւ քրիստոս, խորհուրդ է յերկինս գրելոյ զմարդիկ. (Լծ. ածաբ.։ Կամրջ.։)
Վասն աշխարհագրութեանց, եւ բաժանմանց ազգաց բան ճառիւր։ Զաշխարհագրութիւն յարմարեցին ի ճանապարհորդութենէ, եւ ի նաւարկութենէ, եւ ստուգեցին յերկրաչափութենէ. (Խոր. ՟Ա. 5. եւ ՞՞։)
ἁπογραφή. descriptio. որպէս նոյն ընդ Աշխարհագիր.
κοσμογραφία, γεωγραφία. cosmographia եւ geographia. Իբրու Տիեզերագրութիւն, կամ Երկրագրութիւն, որ ճառէ զգրից աշխարհի, մանաւանդ երկրի, եւ զբաժանմանէ եւ զհանգամանաց նորա. հեյեէթի տիւնեա, թախդիդի պիլատ, րէսմի էրզ.
to observe or spy a country.
· Calfa
Պատուիրեաց յեսու արանցն երթելոց աշխարհադիտել զերկիրն, եւ ասէ. անցէ՛ք գնացէ՛ք, եւ աշխարհադիտեցէ՛ք զերկիրն. (Յես. ՟Ժ՟Ը. 8։)
composed of all sorts of warriors.
· Calfa
Ուր առնէր գրիգոր զմկրտութիւնսն աշխարհազօր բազմութեանն. (Բուզ. ՟Գ. 14։)
cf. Աշխարհախումբ.
· Calfa
Ժողովեալ յամենայն աշխարհէ, կամ ի տեղեաց տեղեաց. համաշխարհական. տիեզերաժողով. աշխարհագումար. յոգնախումբ. հանդիսական.
Մարզէր զնահատակն մեծ ի հանդէս կուսութեան յաշխարհաժողով մարտսն. (Խոսր. հռիփս.։)
that fills the universe.
· Calfa
ԱՇԽԱՐՀԱԼԻՐ ԱՇԽԱՐՀԱԼԻՑ Որով լրանայ աշխարհ լրիւ իւրով. լցուցիչ երեսաց երկրի. աշխարք լեցնօղ.
Աշխարհալիր տանն տեսակաւ. (Նար. ՟Լ՟Գ։)
Վասն աշխարհալից նահապետացն (ծննդովք իւրեանց). (Արծր. ՟Ա. 1։)
heard throughout the world.
· Calfa
Հոյակապ եւ աշխարհալուր ի զարմանս համբաւոյ. (Զքր. կթ.։)
Եւ եղեւ կործանումն նորա շխարհալուր. (Լաստ. ՟Ժ՟Ը։)
Լսելի ընդ ամենայն աշխարհ. հռչակեալ առ ամենեսին. տիեզերալոյս. հանդիսացեալ. ալէմէ մէշհուր.
Հրապարակատես եւ աշխարհալուր նշանքն. (Նանայ.։)
Աշխարհալուր առնեմ ամենայն արարածոց. (Ոսկ. նոր կիր.) յն. հրապարակեմ δημοσιεύω. publico.
thought or done by universal consent.
· Calfa
Ամենեցուն միաբանութեամբ եպիսկոպոսացն եւ թագաւորին եւ աշխարհախորհ ձուլիւք հաւանութեամբ ի միասին արձակեցան եւ գնացին. (Բուզ. ՟Դ. 4։)
in universal or general assembly;
universal, general.
· Calfa
Աշխարհախումբ ժողովարան շինեցին զսուրբն կաթողիկէ. (Տօնակ.։)
empress, queen, princess.
· Calfa
Թագուհի՝ ածող՝ այսինքն առաջնորդ աշխարհի. սուլթան.
that agitates or troubles the world;
agitated or troubled in the world.
· Calfa
Որ առնէ կամ կրէ զծուփս աշխարհի. աշխարհազբօս.
Եւ զիս պահեա՛ ի հեղեղէ՝ յաշխարհածուփ ալեաց չարին. (Յիսուս որդի.։)
Աշխարհածուփ խռովութիւնք, զբօսանք, հոգք, վարք. (Պիտ.։ Փարպ.։ Շ. ամենայն չար.։ Զքր. կթ.։)
conqueror;
monarch, emperor, prince.
· Calfa
Աշխարհակալն աստուած. (Արիստ. ՞՞։)
Ընդ աշխարհակալս խաւարիս այսորիկ՝ ընդ այսս չարութեան. (Եփես. ՟Զ. 12։)
Թէպէտ նոյն ինքն դժոխք շարժեսցին, թէպէտ աշխարհակալք խաւարիս. (Աթ. ՟Բ։)
Իւրոցն ետ քաջալերս իւրով յաղթութեամբն յաղթել աշխարհակալ յաղթողին. (Սկեւռ. յեսայ.։)
Աշխարհակալ է ծնունդդ։ Աշխարհակալ աղեքսանդրէ։ Ամենայն շինաւանի աշխարհակալ դշխոյ. (Պտմ. աղեքս.։)
Ամենակալ աստուած մարդացաւ, եւ եմուտ ի գիր աշխարհակալ թագաւորի. (Տօնակ.։)
Փառաւորեալք ի յերկրի ճոխութեամբ աշխարհակալք։ Չորից բարբարոսական աշխարհակալացն. (Պիտ.։)
Որ իշխանաց աշխարհակալիս էին զինուորեալք. (Յհ. կթ.։)
Աշխարհակալ իշխանութիւն. (Լմբ. սղ.։)
Աշխարհակալ սպարապետութեամբ իւրով. (Մովս. կաղնկտ.։)
Միում յաշխարհակալաց ծառայից տեառն իմոյ. (Ես. ՟Լ՟Զ. 9։)
Գրեաց յովնաթան առ աշխարհակալս, իշխանս, առ կուսակալս նոցա. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 5.) յն. լոկ, սպարտացւոց (որ թարգմանի. ցիրուցան)։
ԱՇԽԱՐՀԱԿԱԼ. որպէս Համատարած. որ պատեալ ունի զաշխարհ. աշխարհամած.
τοπάρχης. loci praefectus, toparcha. Կուսակալ, կողմնապետ. իշխան մասնաւոր աշխարհի. փաշա.
conquest.
· Calfa
Թագաւորք յունաց աշխարհակալութեամբ, եւ այլն։ Կամելով զինքն միայն աշխարհակալութեան ցուցանել սկիզբն։ Աշխարհակալութիւնն ասորեստանի. (Խոր. ՟Ա. 1. 13. 20։)
worldly, temporal;
secular, lay;
universal, general;
lay or secular man;
— առնել, to secularize;
— վիճակ՝ կարգ, a secular life.
· Calfa
Յիսուս զաշխարհական զմեղսն եկն է առ յանձն իւր, եւ մեռաւ. (Կոչ. ՟Գ։)
Ի միւսանգամ գալստեանն, եւ յաշխարհական ատենին. (Շար.։)
Յաշխարհականիս աւուր, յետ որոյ ոչ է ի ձեռն մահու փրկութիւն. (Մեկն. ղեւտ.։)
Խորհուրդ բարեաց ի մէջ արկանէին՝ կատարել անդ զաշխարհական կարգս եկեղեցւոյն. (Բուզ. ՟Դ. 4։)
Մեծի վրթանիսի, եւ ամենայն աշխարհականաց քոց խնդալ. այսինքն բնակչաց հայոց աշխարհին. (Խոր. ՟Գ. 5։)
Զաշխարհական սրբութիւնն. (Եբր. ՟Թ. 1։)
Վրդովեալ զաշխարհական տարերս. (Պտմ. աղեքս.։)
Տարրն աշխարհական. եւ են տարերք չորք. (Նիւս. բն.։)
Զարեգակն՝ զաշխարհական հայելին. (Պիսիդ.։)
Դուք յաշխարհէ աստի էք, եւ ես չեմ յայսմ աշխարհէ. զաշխարհական մտածութիւնս եւ զմարմնականս ասէ։ Յաշխարհական իսկ օրինակ եկն. եւ զի՞նչ ասէ. կին յորժամ ծնանիցի, եւ այլն։ Կերակուրք, լուացմունք, եւ զինչ եւ իցեն գործք աշխարհականք. (Ոսկ. յհ. ՟Բ. 7. 33Պ եւ ՟Ա. 17։)
Յաշխարհական զբօսանաց. (Ագաթ.։)
Յաշխարհական սահեցմանց. (Ժմ.։)
οἱκουμενικός totius mundi, orbis Տիեզերական. եւ համաշխարհական. որ ինչ հայի առ համօրէն աշխարհ. որպէս եւ առ աշխարհ կամ ազգ մի ողջոյն.
Աշխարհական դպրութեան երկրաւոր իմաստութեանն. (Ագաթ.։)
Դատաստանաց, եւ աշխարհական կարգաց. (Խոր. ՟Գ. 65։)
Զեպիսկոպոսունս, զերիցունս, զսարկաւագս, զաբեղայս, զկուսանս, եւ զայլ ամենայն աշխարհականս. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Կուսին, եւ աշխարհականին. (Լմբ. սղ.։)
Քահանայք՝ դաւիթ ի կրօնաւորական կարգէ, եւ սարգիս յաշխարհական. (Յհ. կթ.։)
Ժողով արարեալ եպիսկոպոսաց, եւ համօրէն աշխարհականօք. (Խոր. ՟Գ. 20։)
Աշխարհակա՞ն ես, մի՛ զպատիւ քահանայիւ արհամարհէր. (Մանդ. ՟Ժ։)
Ընդ գռեհիկս աշխարհականաց կեալ. (Վրդ հց. ՟Բ։)
Աշխարհականաց բանք են այդ, եւե մարդոց՝ որ ընդ երկիր բեւեռեալ իցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 15։)
Ոչ զայն ասիցէ, թէ պոռնիկ էր եսաւ, այլ որկորեայ եւ անժոյժ եւ աշխարհական. (Ոսկ. եբր.։)
Հաւատն՝ յանդիմանութիւն անյայտ իրաց. յանդիմանութիւն այն է, որ աշխարհական բառով դէմընդդէմ ասեն. որպէս հայելի աչաց, նոյնօրինակ հաւատ մտաց. (Ոսկիփոր.։)
ԱՇԽԱՐՀԱԲՆԱԿ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ. Որպէս Գաւառական. ռամիկ. խառնիճաղանջ. շինական.
Զբազումս յաշխարհականացն հրապուրեալ զկնի ինքեանց՝ ի հետիոտս տանէին ի մարտ հետեւակ զրուն՝ որ յաշխարհաբնակ մարդկնէն էին. (Ղեւոնդ.։)
κοσμικός. mundanus, mundi, βροτικός, saecularis. Ստորին աշխարհիս. աշխարհային. երկրաւոր. նիւթական. տարրական. մարդկային. արտաքին. մարմնաւոր. կենցաղական. քաղաքական. եւ Աշխարհասիրական. տիւնեէվի, ալէմի.
λαϊκός, laicus, saecularis. Աշխարհիկ ոք, ժողովրդական, ռամիկ. ամուսնացեալ. եւ Աշխարհասէր. տիւնեեվի, մէճազի.
secularized married.
· Calfa
Մտեալ ի կարգ աշխարհի. ամուսնացեալ (այր կամ կին). կարգըւած, տնուորած. տիւնեայա կիրմիշ, էվլէնմիշ, էվլի.
secular, laical, temporal.
· Calfa
Որով իւիք լինի կեալ ըստ աշխարհի. աշխարհիկ. յաշխարհական վիճակի.
Որ յաշխարհակեաց կեանս էր. (Ագաթ.։)
Սա լեալ էր ամուսնաւոր յաշխարհակեաց կեանս. (Բուզ. ՟Դ. 3։)
worldly, secular.
· Calfa
Զիւր զաշխարհակերպ ձորձսն մեկուսի թաքուցեալ ունէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
that saves, redeems the world.
· Calfa
Սոփերս աշխարհակեցոյց. (Նար. մծբ.։)
Կեցուցիչ աշխարհի. փրկարար. կենարար. աշխարքս ապրեցնօղ, փրկօղ, խալըսօղ.
Աշխարհակեցոյց գալուստ քրիստոսի, կամ արիւն աստուածորդւոյն, կամ չարչարանք, կամ փայտ սուրբ. (Զքր. կթ.։)
Աշխարհակեցոյց մահն քրիստոսի. (Համամ առակ.։)
that sustains the world.
· Calfa
Որ կրէ զաշխարհ. Աշխարհակալ՝ ըստ ՟Ա նշ.
Որ ի ինչ կրի յաշխարհի աստ, կամ ըստ աշխարհի լինի. աշխարհական. աշխարհային. երկրաւոր. կենցաղական.
Նաւեալք ընդ մրրկեալ աշխարհակիր մեղացն՝ վերայ խորոցն սահեցան։ Ըստ աշխարհակիր կարգացն առակաբանեալ. (Ագաթ.։)
Աշխարհակիր կեանք, կամ մեծութիւն, զբօսանք, ցանկութիւն. (Սիսիան.։ Ճ. ՟Ա.։ Կորիւն.։ Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)
cf. Աշխարհախումբ.
· Calfa
Զամենայն աշխարհակոյտ խառնիճաղանճս տէրութեան իւրոյ։ Աշխարհակոյտ մարդկան. (Յհ. կթ.։)
Յասպարիսի անդ յընդարձակ տեղւոջ յաշխարհակոյտ վայրի. (՟Գ. Մակ. ՟Դ. 9։)
Ասպատակ սփռէռ ի վերայ աշխարհակոյտ շինիցն աբասայ. (Յհ. կթ.։)
that destroys the world.
· Calfa
Աշխարհակործան յեղումն ապականութեան ի վերայ ածել. (Պիսիդ.։)
Այս աշխարհակործան բարկութիւնս յանկարծակի դիպաւ մեզ. (Լմբ. ամովս.։)
Տէր աստուած յայտնեաց զաշխարհակործան քո ամբարիշտութիւնդ. (Կաղանկտ.։)
κοσμόλεθρος. mundo exitalis. Կործանիչ աշխարհի, կամ աշխարհաց. աշխարհաւեր. մահառիթ, վնասակար հասարակաց.
that absorbs or swallows up the world.
· Calfa
Որ կլանէ զաշխարհ, կամ զմարդիկ աշխարհիս. աշխարք կըլլօղ.
Մի՛ բանար ընդդէմ իմ զաշխարհակուլ զբերան գեհենին։ Կապեցեր սանձեցեր զամեհի բնութիւն աշխարհակուլ ծովուն աւազով. (Բենիկ.։)
father of the world.
· Calfa
Յետ սաստիցն անցելոց՝ զայրն արդար (զնոյ) աշխարհահայր երկրակալ՝ յաւիտենագիր ուխտիւն կացուցեալ. (Ագաթ.։)
Էին ադամայ եւ այլ ուստերք բազումք, այլ ոչ արժանաժառանգ պայազատութիւն աշխարհահայր (կամ աշխարհհայր) լինելոյ. (Արծր. ՟Ա. 1։)
that surrounds all the world.
· Calfa
Որ զաշխարհամած խաւարն ի սկզբանն ի լոյս փոխեցեր. (Շար.։)
cf. Աշխարհամար.
· Calfa
Գրեցաւ, որպէս ետ հրաման աշխարհահամար դպրացն։ Կացուցանէր աշխարհահամար դպիրսն։ Եկին մատուցին աշխարհահամար դպիրքն. (Եսթ. ՟Ը. 9։ ՟Ա. Մակ. ՟Ե. 42։ ՟Գ. Մակ. ՟Դ. 14։)
Մովսէս աշխարհահամար աշխարհապատում. (Ագաթ.։)
ԱՇԽԱՐԱՀԱՄԱՐ. եւ ԱՇԽԱՐԱՀԱՄԱՐԳԻՐ. ἁπογραφή. descriptio. որպէս Աշխարհագիր. առնուլն զհամար. եւ Մուտն ի համար արքունի դիւանի. գայտ քիւթիւք.
(գրի կարճելով կամ վրիպակաւ եւ ԱՇԽԱՐՀԱՄԱՐ). οἱκονόμος, γραμματής τοῦ λαοῦ. oeconomus, scriba populi. Որ առնու գրով զհամար մարդկան աշխարհի. կոնոմոս, դպիր ժողովրդեան. գայտ էտիճի, քեաթիպ.
public square or place in a town or country.
· Calfa
Ի ներքս յաշխարհամէջս (կամ յաշխարհամէջ կամ յաշխարհամիջի) անդր արշաւել. յն. տիրել գաւառին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 2։)
Յաշխարհամէջս եւ ի ժողովրդաբնակս համարձակեցան յարձակել տեղիս. (Յհ. իմ. պաւլ.։)
worldly, profane;
secular, lay, temporal.
· Calfa
Ոչ ինչ յաշխարհային մասանց դադար առնուլ. յն. յաշխարհի մասանց. (Փիլ. ՟ժ. բան.։)
Հրաման առաք ի բաց կալ յաշխարհայնոցս. (Ոսկ. յհ. ՟Ա. 42։)
Իմաստութեամբ աշխարհայնով. (Շ. հրեշտ.։)
Զաշխարհայնոցն դիցուք օրէնս. (Շ. ընդհանր.։)
Բնակիչ աշխարհի. երկրցի, կամ դրսեցի.
Զհեռաւոր աշխարհայինն (այսինքն զօտարականն) ի փառս բարձրութեան կարգէին. (Նար. խչ.։)
esteemed or respected by all men.
· Calfa
Նազելի եւ արգոյ յաչս ամենայն աշխարհի.
that causes a country to nourish;
blooming, in bloom.
· Calfa
Այր քաղցր եւ աշխարհաշէն։ Լաւածանօթս եւ աշխարհաշէնս. (Փարպ.։)
Աշխարհաշէնն խոսրով. (Բուզ. ՟Գ. 11։)
Աշխարհաշէն ըստ մերոյն արամայ. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Ըստ աշխարհաշէն խնամակալութեան. (Արծր. ՟Ա. 11։)
Կայր նըկանակ մի գեղապանծ (լուսինն), աշխարհաշէն փռան (յարեգակնէ) եփած. ի յեփողէն իւրմէ խոռած, եւ ի նմանէ դարձեալ լըցած. (Շ. յառակս.։)
զաստուծոյ ասի՝ իբր Արարիչ աշխարհի. արարչագործ.
Երկնակազմն եւ աշխարհաշէն ձեռամբն բեւեռեսցէ զամենեսեան յերկեղն իւր եւ ի սէր. (Տօնակ.։)
ԱՇԽԱՐՀԱՇԷՆ ոպէս ի բոլոր աշխարհէ շինեալ, կամ եղեալ ընդ պատրուակաւ աշխարհաշիութեան.
that relates from the creation of the world.
· Calfa
Մովսէս աշխարհապատում։ Զաշխարհապատումն լինելն մովսէսի. (Ագաթ.։)
Որ զաշխարհապատում գիրսն շարագրեաց։ Ըստ աշխարհապատում բանին. (Լաստ. ՟Բ. ՟Ժ՟Ը։)
that surrounds the world, (Ocean).
· Calfa
Որ զտիեզերս պարունակէ պատելով. այն է ծով.
Աշխարհապարունակ պիսիդոնի. (Նար. խչ.։)
political;
secular.
· Calfa
Զաշխարհավար կանոն անյեղ եւ հաստատուն պահեսցէ. (Պիտ.։)
Վաղ եւ առաւօտ զաշխարհավար զկեանս ասէ, որ կրիւք եւ գործովք յաւուր բովանդակի զվախճանաւորացն ել սահմանէ. (Համամ առակ.։)
Կարգ սահմանի աշխարհավար ճանապարհին դի՛ւր է։ Հնազանդութիւն յաշխարհավար օրէնս՝ որոց եւ իշխեն. (Լմբ. սղ.։ Շ. ՟ա. պետ. լ։)
to live according to the rules of good policy;
to live a secular life.
· Calfa
ԱՇԽԱՐՀԱՎԱՐ ԼԻՆԻՄ ԱՇԽԱՐԱՎԱՐԻՄ Քաղաքավարիլ յաշխարհի օրինօք, կամ ըստ օրինաց աշխարհի. կեալ յաշխարհի, կամ մտանել ի կարգ աշխարհի.
Փոյթ յանձին եդեալ է աշխարհավար լինել ազգին, ընկալեալ զմեծաքաղաքս զայս յաշխարհ, եւ այլն. (Փիլ. ել.։)
Որ ապա աշխարհավարեալ ամուսնացաւ. (Խոր. ՟Բ. 77։)
policy;
secularlife.
· Calfa
Ընդ նոյն ինքն իրս աշխարհավարութեան անցանելով. (Պիտ.։)
Արհամարհեաց զվարս աշխարհիս, եւ որ ի սմա զբօսանք աշխարհավարութեան են. (Ճ. ՟Ա.։)
Յիւր ճանապարհն ամբիծ լինիցի, աշխարհականն յաշխարհավարութիւնն, ամուսնացեալն յամուսնութիւնն։ Թէ՛ իշխան է, թէ ընդ իշխանութեամբ, թէ ի կարգ աշակերտութեանն, թէ յաշխարհավարութեան։ Արհամարհելով զօրէնսն՝ եւ աշխարհավարութիւնն ոչ յաջողի նոցա. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)
Յաղագս բժշկական արհեստիցն, որ վասն մարդկութեան առողջութեան, եւ ապա յաղագս աշխարհավարութեան պիտոյացմանն. (Վստկ. ՟Ժ՟Է։)
spread throughout the universe.
· Calfa
Թաքուցանէ զաշխարհատարած ճառագայթս իւր. (Ագաթ.։ եւ Խոր. հռիփս.։)
master of the world, conqueror;
prince.
· Calfa
Աշխարհատեառք անկանէին ընդ միմեանս։ Գնաց առ մեծ իշխանն աշխարհատէրն. (Բուզ ՟Գ. 4. 10։)
queen;
princess, victress.
· Calfa
Շուշանիկ աշխարհատիկինն աղուանից։ Դեսպակ աշխարհատիկնոջն. (Ճ. ՟Գ.։)
creation of the world.
· Calfa
Աշխարհարարութիւնն կարգեալ յօրինեալ է (ըստ գրոցն ծննդոց)։ Զաշխարհարարութիւնն հաշուելով ասէ, այս գիր արարածոց։ Յաշխարհարարութեանն ասէ, թէ փչեաց ի դէմս նորա. եւ այլն. (Փիլ.։)
Զոր եւ յաշխարհարարութեանն գիրսն Գրեաց Մովսէս։ Մեծն մովսէս՝ եբրայեցւոցն շարագրող, եւ աշխարհարարութեան մարգարէ. (Կիւրղ. հանգ.։ Արծր. ՟Ա. 1։)
Կարգաւ մի ըստ միոջէ զաշխարհարարութեանն պատմէր գործ։ Ըստ աշխարհարարութեանն ասեմ կարգի. (Պիտ.։)
Նախ քան զաշխարհարարութիւնն քրիստոսիւ նկարեաց հայր զհրաւիրեալսն ի ժառանգութիւն. (Ոսկ. եփես.։)
κοσμοποιία. mudi creatio, opificium. Արարչութիւն աշխարհի. արարչագործութիւն. ստեղծումն աշխարհի. աշխարք ստեղծելը, աշխրքիս ստեղծուիլը.