Entries' title containing ս : 8390 results

Սխալակութիւն, ութեան

s.

cf. Սխալակումն.

· Calfa

NBHL (2)

Դեռ երեք ժամ է, եւ ոչ աղայոց է ժամ ուտելոյ, թող թէ կատարեալ արանց արբեցութեան եւ սխալակութեան. (Տօնակ.։)

Զոմանս տեսի ... պատճառաւ արամունեան յարբեցութիւն եւ ի սխալակումն խոտորեալ. (յն. լոկ, յարբեցութիւն). (Բրս. յուդիտ.։)


Սխալակումն, ման

s.

drunkenness, intoxication.

· Calfa

NBHL (2)

Դեռ երեք ժամ է, եւ ոչ աղայոց է ժամ ուտելոյ, թող թէ կատարեալ արանց արբեցութեան եւ սխալակութեան. (Տօնակ.։)

Զոմանս տեսի ... պատճառաւ արամունեան յարբեցութիւն եւ ի սխալակումն խոտորեալ. (յն. լոկ, յարբեցութիւն). (Բրս. յուդիտ.։)


Սխալանք, նաց

s.

fault, mistake, error, oversight, failing, blunder.

· Calfa

NBHL (4)

Սխալ. սխալումն. վրիպումն. յանցանք. պակասութիւն. գթումն.

Համբերութեամբ զթողութիւն սխալականացն գտցէ. (Յճխ. ՟Է։)

Ի լինելն ինչ սխալանաց զրադաշտի առ տիկինն, եւ հակառակութեան ի ներքս անկանելոյ, պատերազմի ի վերայ նորա շամիրամ։ Ոչ հեղգութեամբ եւ անզգուշաբար վրիպեալ, եւ ոչ կամաւոր սխալանօք ի սմա յարմարեալ բան. (Խոր. ՟Ա. 16։ ՟Բ. 72։)

Մաքրացաւ ի շրթանց սխալանաց. (Լմբ. պտրգ.։)


Սխալաւոր

cf. Սխալական.

· Calfa

NBHL (1)

Զհետ յոռեացն եւ անպիտանեաց եւ սխալաւորաց եւ վրիպելեաց ընթանայցեմք. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)


Սխալեմ, եցի

vn.

cf. Սխալիմ.

· Calfa

NBHL (6)

ՍԽԱԼԵՄ ՍԽԱԼԻՄ. σφάλλω . (յորմէ fallor ). διαπίπτω , παραπίπτω erro, labor, oberro, cado, incido, offendo, pecco παραλλάττομαι, παροράω praetereo. Գրի եւ ՍՂԱԼԵԼ. Սխալ ինչ գործել. վրիպիլ. մոլորիլ. խոտորիլ. յանցանել. պակասել. կասիլ. գայթել. գթել. ի դերեւ ելանել. Խալտենալ, մլրիլ, սահիլ .... իսկ Սխալել ի ծննդենէ է վիժել. ὡμοτοκέω foetum crudum pario, abortum facio.

Արջառ նոցա ոչ սխալեաց ի վրիպեցաւ։ Սխալեալ են խորհուրդք նորա։ Սխալեալ անկան ի մեծամեծ մեղս վասն կանանց։ Կոյր կուրի յորժամ առաջնորդէ, սխալէ։ Ի ժամանակի՝ յորում սխալեսցի ոտն նոցա։ Զի ուսանիջիք զիմաստութիւն, եւ մի սխալիցիք։ Խօսեցայ ընդ քեզ ի սխալելն քում, եւ ասասցեր՝ թէ ոչ լուայց քեզ։ Ոչ սխալեցաւ բան մի յամենայն բարեաց, այլ՝ ամենայն ինչ եղեւ։ Ոչ սխալէին բան մի (ի կարգէ հրամանացն)։ Եւ ոչ էր բան սխալեալ յարքայէ, զոր ոչ մեկնեաց նմա.եւ այլն։

Եթէ սղալեցից բան մի յամենայն բանից քոց, եկեսցէ ի վերայ իմ ամենայն նզովքն։ Եթէ ես ինչ սղալեցի կամ ստեցի այսմիկ երդման։ Եթէ սխալեմ ինչ ի հայծուածոց քոց, անէծք քո եկեսցեն ի վերայ իմ։ Իսկ սուրբն տրիփոն ոչինչ յաղօթիցն սխալէր։ կարգն նոցա ոչ սխալեցաւ. (Ղեւոնդ.։ Յհ. կթ.։ Ճ. ՟Ա.։ Իգն.։)

ՍԽԱԼԵԼ. ն. իբր Պակասեցուցանել. պակաս առնել.

Սպառնաս անիծանել. այլ ես աղօթել վասն քո. զոր ոչ երբէք սխալեսցի, եւ ոչ սխալեմ. (Մագ. ՟Դ։)

Ապստամբ հրեշտակքն, որք զթիւ երկնաւորաց դասուն սխալեցին. (Լմբ. յայտն.։)


Սխալիմ, եցայ

vn.

to fail, to be wanting, to err, to commit an oversight, to be led into mistakes, to mistake;
to sin, to fall into error, to go astray;
to make a false step, to stumble, to trip;
— մեծամեծս, to make gross blunders.

· Calfa


Սխալեցուցանեմ, ուցի

va.

to cause to commit faults, to lead into error;
to cause to sin.

· Calfa

NBHL (1)

Պատճառ լինել սխալելոյ, վրիպեցուցանել. մոլորեցուցանել.


Սխալոտ

cf. Սխալական.

· Calfa

NBHL (2)

Ընդ սխալոտ մարմնով կապեալ եմք։ Սխալոտ եւ դիւրայանց հասակիս (մանկութեան)։ Տկար եւ սղալոտ եմք մարդիկ։ Զընկերն այպանէ ստութեամբ գոլով եւ ինքն սխալոտ բնութիւն։ Ոչ է մարթ չգալ գայթագղութեան՝ վասն սխալոտ եւ նիւթական բնութեանս. (Ի գիրս խոսր.։ Սարկ. աղ.։ վանակ. յուրախացիրն։ Լմբ. առակ.։ Երզն. մտթ.։)

Մեղանչական եւ սխալոտ բնութիւն. (Ոսկիփոր.։)


Սխալութիւն, ութեան

s.

cf. Սխալանք.

· Calfa

NBHL (2)

Սխալութեանց ինչ ուղղիչ։ Պահեա ի մասնաւոր սխալութեանց, ի մեծագոյն գայթագղութեանց. (Մագ. քեր.։ Նար. ՟Զ՟Ա։)

Ազատ ի մեղայ մնալով՝ յաղթօղ մարմնականաց սխալմանց արար։ Որ առ իս կրին կրկին սխալմունք. (Խոսր. պտրգ. Նար. ՟Ժ՟Է։)


Սխալումն, ման

s.

cf. Սխալանք.

· Calfa

NBHL (2)

Սխալութեանց ինչ ուղղիչ։ Պահեա ի մասնաւոր սխալութեանց, ի մեծագոյն գայթագղութեանց. (Մագ. քեր.։ Նար. ՟Զ՟Ա։)

Ազատ ի մեղայ մնալով՝ յաղթօղ մարմնականաց սխալմանց արար։ Որ առ իս կրին կրկին սխալմունք. (Խոսր. պտրգ. Նար. ՟Ժ՟Է։)


Սխտոր

cf. Խստոր.

· Calfa

NBHL (2)

cf. ԽՍՏՈՐ. յն. սքօ՛րտօն, սքօ՛րօտօն. Վստկ. ՟Մ.՟Հ.՟Կ.

Սկորդոն, սխտոր. (Գաղիան.։)


*Սխտորգուշ

s.

wooden mortar.

· Calfa


Սխրագործ

adj.

working or doing wonders, enchanting, astonishing, wondrous, prodigious, stupendous.

· Calfa

NBHL (5)

θαυματοποιός mirabilum effector, mirificus. Հրաշագործ. սքանչագործ. զարմանագորց. հիացուցիչ.

Զմիածին որդին աստուծոյ զսխրագործն օրհնեալ. (Կիւրղ. առ կոստանդ։)

Տէր աստուած սխրագործ սքանչելագործ անչափ սքանչելիս արար. (Ագաթ.։)

Սխրագործ երանաւէտ՝ հարսն ծննդեամբ. (Թէոդոր. կուս.։)

Ընդելուզեալ մարգարտով զարդարեաց զսխրագործ փայտն (խաչի). (Արծր. ՟Դ. 11։)


Սխրալի

adj.

wonderful, surprising, admirable, charming.

· Calfa

NBHL (2)

իբր Սխրանալի, կամ Սխրանօք լի. սքանչելի. հրաշալի. հիանալի.

Սխրալի մարդասիրութիւն։ Սխրալի ամենեցուն երեւեր։ Սխրալի է պատիւ փառանց աստուածամօրն. (Նար. ՟Ծ՟Ը։ Սկեւռ. ի լմբ.։ Ճ. ՟Ժ.։)


Սխրանամ, ացայ

vn.

to admire, to be charmed, astonished, to marvel, to wonder, to be extremely surprised, wrapped in wonder, amazed, to stand thunderstruck.

· Calfa

NBHL (10)

Պատուօքս խրախասցի աստուած. զի ի յն. գրի γηθέω gaudeo, laetor.

Ի ժամանակի փրկութեան զարթեաւ, եւ սխրացեալ՝ յոչինչ երկիւղէ. (Սիր. ՟Խ. 7։)

Զի յաղագս արուեստին եւ գեղեցկութեան սխրանայցես ընդ արարչին. (Ոսկ. մրգր. ՟Բ։)

Ո՞վ ոչ սխրասցի եւ սքանչանայ ի վերայ անճառ անօէնութեանն։ Սքանչացեալ ընդ անհասութիւն խորհրդոյն՝ սխրանայր. (Բրս. ղկ.։)

Զարմացաւ սխրացաւ, վասն զի ետես զզօրագլուխն. (Եփր. թագ.։)

Իսկ ո՞վ ի վերայ ասացելոցս ոչ սխրասցի. գործի սպասման, եւ նոյն գործի կենաց։ Ընդ որ յաւէտ իմն սխրացեալ։ Սխրացեալ զարմանային ընդ պատիւ բնութեանս մերոյ. (Անյաղթ բարձր.։ Յհ. կթ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Գործ է մեծահոգութեան՝ ոչ սխրանալ ընդ փափկութիւն եւ ընդ հեշտութիւն, եւ ոչ ընդ իշխանութիւն, եւ ոչ ընդ յաղթութիւն մարտիցն. (Արիստ. առաք.։)

Ով որ սխրանայք ընդ արքունեացըն փառս, հայեցէք ի վեր. (Լմբ. տաղ հրեշտ.։)

Իսկ յասելն՝

Յորժամ ուրախացուսցէ զծնողս, պատուօք սխրասցի աստուած. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա.) պիտի ընթեռնուլ,


Սխրասարաս

adj.

cf. Սխրալի.

· Calfa

NBHL (2)

Սխրաստրաս սաւառնմումբ՝ անսայթաքական գնացիւք. (Նար. խչ.։)

Կաթողիկէն սխրատեսիլ՝ զոր հիմնադրեաց սմբատ յիւրում քաղաքին յանի. (Սամ. երէց.։)


Սխրատեսիլ

adj.

cf. Սխրալի.

· Calfa

NBHL (2)

Սխրաստրաս սաւառնմումբ՝ անսայթաքական գնացիւք. (Նար. խչ.։)

Կաթողիկէն սխրատեսիլ՝ զոր հիմնադրեաց սմբատ յիւրում քաղաքին յանի. (Սամ. երէց.։)


Սխրացուցանեմ, ուցի

va.

to ravish, to enrapture, to delight, to strike with admiration, to charm, to be the delight, the charm of.

· Calfa

NBHL (5)

ἑκπλήττω stupefacio. Տալ սխրանլ. հիացուցանել. զարմանալի ընցայեցուցանել. եւ Զօշոտել.

Յովսէփու ընդ եգիպտուհւոյն պատերազմ զծագս տիեզերաց սխրացուցանէ. (Ոսկ. կուս.։)

Ո՞վ տայր հաւասարել խորհրդոյս, եւ զամենեսեան զյեզ սխրացուցանել իմաստութեամբ տօնելոյս։ Բարբառովն սխրացուցանէ ի համեղութենէ խօսիցն. (Լմբ. համբ. եւ Լմբ. իմ.։)

Առ ի սխրացուցանել զներբողումն բաղձալւոյս՛ (Ուռպ.։)

Այսպիսի անզգայուքս (յն. զգալեօքս) արուեստասիրութեամբք սխրացոյց զաչս. (Նիւս. թէոդոր.։)


Սխրացուցիչ, չի, չաց

adj.

stupefactive.

· Calfa

NBHL (2)

Որ սխրացուցանէ. Հիացուցիչ.

Խրախացուցիչքն մանկանց սիովնի, սխրացուցիչքն բազմախումբ ժողովրդոց. (Ճ. ՟Ը.։)


Սխրաւոր

adj.

stupendous, wonderful.

· Calfa


Սխրիմ

vn.

to become extenuated, to grow thin or lean.

· Calfa

NBHL (1)

Մեք պարարեալ ազգի ազգի կերակրովք ըմպելեօք, եւ ի միում աւուր պակասմանէ նուաղեալ սխրիմք մարմնով. (Ոսկ. լս.։)


Սխրումն, ման

s.

wonder, marvel, amazement.

· Calfa

NBHL (1)

Սրովբէ ի մարմնի, սխրումն ըղձալի՝ յանմահ հանդիսի. (Ոսկիփոր.։)


Սկալիմ

vn.

to open in chinks, to split, to gape, to crack.

· Calfa

NBHL (2)

ՍԿԱԼԻԼ. Որպէս սիկ լինել. հերձոտիլ որպէս զկաւ ի չորանալոյ.

Եղջուրք եղջերուաց՝ մինչդեռ փափուկքն են, սկալեալ լինի իբր ճայրոտութեամբ յարեգակնային տապոյն, որպէս կաւ բրտի ի հրոյ. (Փիլ. լիւս.։)


Սկալինեան

adj.

scalene, having the sides and angles all unequal.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«անհաւասարակողմեան (ե-ռանկիւն)» Նեմես. 65։

= Յն. σϰαλήνός «խոտորնակ, շեղ, անհա-ւասար», σϰαληνες τρίγωνον «անհաւասա-րակողմեան եռանկիւն»։

ՆՀԲ մեկնում է «սանդղաձև, խոտոր-նական», իբր յն. σϰαληνός։ Ուղիղ մեկ-նեզ ՋԲ։

NBHL (2)

ՍԿԱԼԻՆԵԱՆ կամ ՍԿԱԼԻՆԻՔ. Բառ յն. σκαληνός, -νή, -νόν scalenus, obliquus, inaequalis. ռմկ. իսքէլէլի իսքէլէ՝ ... Աշտիճանեայ. սանդղաձեւ՝ խոտորնական, հանգոյն եռանկիւնի սանդղոց.

Զպիւռամիդն ... ի սկալինեացն եռանկիւնեաց հաստատիլ։ Որքան ինչ ի սկալինեանցն եռանկիւնից հաստատեցաւ. (Նիւս. բն. ՟Է։)


Սկախառն

adj.

slimy, oozy, muddy, miry, sloughy;
սկախառն խոնաւութիւն, cf. Ճահիճ.

· Calfa

NBHL (4)

τελματιαῖος coenosus, palustris. իսկ Սկախառն խոնաւութիւն, τέλμα locus coenosus, lacuna. Խառն ընդ սիկ. ցեխոտ, ցխոտ. մօրուտ. տղմուտ. կաւուտ. մրրախառն. դէջ. ճախնուտ. ճահիճ.

Ոչ մօրք եւ ոչ ջրաշեղջ, եւ ոչ սկախառն խոնաւութիւնք։ Գորտք եւ ճանճք եւ մժիխք ի սկախառն խոնաւութենէ բղխեցին. (Վեցօր. ՟Է։)

Գետ դաժանահոտ սկախառն մամռարմատ խառնախռիւ. (Նար. ՟Ծ՟Դ։)

Թանձրամած մրուր սկախառն։ Ի սկախառն աւաղոյ. (Ճ. ՟Է.։ Վրդն. ծն.։)


Սկահ, ի

s.

cup, bowl, goblet;
— աշտանակաց, drip-receiver.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մեծ բաժակ, թաս» Ել. իե. որ և սկիհ «բաժակ, գաւաթ» ՍԳր. «Հաղորդու-թեան բաժակը» Կանոնք սահ. 93. Մաշտ. Լմբ. մատ. 84. Ոսկիփ. գրուած նաև սկի Եւագր. 337. Մագ. Սոկր. Օրբել. հրտր. Էմ. էջ 80, սկեն Աթան. էջ 495. որից սկահակ «փոքր գաւաթ» ՀՀԲ. սկահաձև «բաժակաձև մի զարդ» ՍԳր. սկէծածկոց ԱԲ.

= Ասոր. [syriac word] ǰesqəfā «բաժակ» բառից (Brockelmann, Lex. syr. 20բ), որ ոռո-ձածուած է Ծն. խդ. 2, ուր հայերէնն էլ ունի ճշտիւ սկիհ. (Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն)։ Ձևի համար հմմա. ասոր. [syriac word] ︎ nəšīfā>նաշիհ։ Ասորի բառը փոխառեալ է յունարէնից. հմմտ. σϰάφη, σϰαφίς, σϰάφσς, σϰαφίον և σxνφος «նաւակ, ջրաման, լական, բաժակ», որից նաև լտ. scaphium, scapium, scapha «նաւաև. ա-ման, բաժակ»։ Համարւում է ծագած հնև-sqabh «քերել» արմատից (Boisacq 871-2, 882)։ Սրանց հետ նոյն են հսաքս. skap, հբգ. skaf, գերմ. Schaff «ջրաման», որոնք ոմանք դնում են փոխառեալ լատինականի միջոցով (Kluge 416բ), ուրիշներ ցեղակից յունարէնի՝ իբր ծագած նոյն sqabh արմա-տից (Boisaca)։ սըկի, Հմշ. Շմ. ըսկի, Ալշ. սրգի, Մշ. սըգի, բըգին, Ռ. Սչ. սիգի, Ասլ. սիգիյ, Ախց. Ջղ. Մկ. ըսկին, Խրբ. Տիգ. սիգին, Սվեդ. սըգէն, բոլորն էլ «Հաղորդութեան բաժակ»։

NBHL (2)

ՍԿԱՀ ՍԿԱՀԱՁԵՒ. լծ. յն. σκύφος scyphus. այլ ի սուրբ գիրս ՝ κρατήρ crater. Սկիհ, եւ որ ինչ է ի ձեւ սկհոյ, սկաւառակի, բաժակի մեծի. խառնարան. խառնելիք. եւ թակոյկ. ... եբր. կապպիէ. թ. գապ. այսինքն անօթ. ընդունարան.

Բունն եւ ստեղունքն եւ սկահքն եւ գնդակքն (աշտանակին)։ Երեք սկահաձեւք ընկուզազարդք յօրինեալք ի միում ստեղանն (աշտանակի). Չորք սկահաձեւք ընկուզազարդք։ Զստեղունս նորա եւ զսկահաձեւսն. (Ել. ՟Ի՟Է. ՟Լ՟Է։)


Սկահակ, աց

s.

small cup, mug;
cupping-glass.

· Calfa


Սկահակալ, աց

s.

saucer.

· Calfa


Սկահաձեւ

adj. s.

cup-shaped;
— ornament.

· Calfa

NBHL (2)

ՍԿԱՀ ՍԿԱՀԱՁԵՒ. լծ. յն. σκύφος scyphus. այլ ի սուրբ գիրս ՝ κρατήρ crater. Սկիհ, եւ որ ինչ է ի ձեւ սկհոյ, սկաւառակի, բաժակի մեծի. խառնարան. խառնելիք. եւ թակոյկ. ... եբր. կապպիէ. թ. գապ. այսինքն անօթ. ընդունարան.

Բունն եւ ստեղունքն եւ սկահքն եւ գնդակքն (աշտանակին)։ Երեք սկահաձեւք ընկուզազարդք յօրինեալք ի միում ստեղանն (աշտանակի). Չորք սկահաձեւք ընկուզազարդք։ Զստեղունս նորա եւ զսկահաձեւսն. (Ել. ՟Ի՟Է. ՟Լ՟Է։ 3)


Սկայ, ից

s.

giant;
— կին, giantess;
— անարի, huge giant.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «հզօր, յաղթանդամ, վիթխա-իի մարդ» ՍԳր. Եւս. քր. Խոր. որից սկայա-գործ Բուզ. սկայազն Եփր. թգ. ծն. և թուոց. Բուզ. սկայազօր Ագաթ. սկայանման Փարպ. սկայաբար Խոր.-նոյն բառից հ սաստկա-կանով՝ հսկայ ՍԳր. Եզն. որից հսկայազն Մծբ. Եփր. յես. և թգ. (կրճատ հսկազն), հսկայազօր Ագաթ. հսկայաձև Կալլիսթ. ևն։

Բազմ. 1844, 156 հայերէնից է դնում յն. γίγας և լտ. gigas «հսկայ»։ Bötticn. Arica 76, 255 և Lag. Urgesch. 940 հյ. հսկել և պրս. pasγada (իմա՛ basaγda) «պատրաստ»։ Մսերեան, Ճռաքաղ 1867, 136 իբր հասակեայ։ Müller SWAW 42, 256 հասակ բառից։ Տէրվ. Altarm. 20-21 հյ. հսկել, սքանչ ևն, հսլ. čuϑū, študü «հսկայ», գոթ. us-skav-an, ան-գսք. scav-ian, հբգ. scawōn «դիտել», լտ. caveo «զգուշանալ», լիթ. kavóǰu «պահպանել» ևն բառերի հետ՝ հնխ.

sku «նկատել, զգուշանալ» արմատից։ Հիւնք. յն. σϰιά «ստուեր, շուք»։ Karst, Յուշարձան 404 սումեր. gisgal «կայմ». gislah, kisak «բարձրութիւն», 407 sug «աճիլ», 409 zig «բարձրանալ»։

NBHL (4)

ՍԿԱՅ կամ ՀՍԿԱՅ. γίγας gigas. Այր յաղթանդամ՝ վիթխարի, բարձրահասակ եւ զօրաւոր. քաջ.

Ցնծայ նա որպէս սկայ յնթանալ զճանապարհս իւր. (Սղ. ՟Ժ՟Ը. 6։ Տես եւ Ծն. ՟Զ. 4։ ՟Ժ. 8. 9։ ՟Ժ՟Դ. 5. եւ այլն։)

Սկայք դիմեցին ի վերայ դից, եւ սատակեցաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Հայկ ի մէջ սկայիցն քաջ եւ երեւելի լեալ։ Միապետել ի վերայ ամենայն սկայիցն եւ դիւցազանց. (Խոր. ՟Ա. 9։)


Սկայաբար

adv.

cf. Հսկայաբար.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ սկայ. հանգոյն քաջաց. հայկաբար.

Յերկուս ճեղքէ զամբոխ թշնամեացն՝ սկայաբար շահատակելով. (Խոր. ՟Բ. 82։)


Սկայագործ

cf. Հսկայաձեւ.

· Calfa

NBHL (2)

Ի սկայից կամ ի պէտս սկայից գործեալ. հոյակապ. մեծագործ. ամրակուռ.

Զգերեզման շիրմին սանատրկոյ արքային ոչ կարացին բանալ վասն անհեթեթ սկայագործ հաստաշինած ճարտարագործ արարածոցն. (Բուզ. ՟Դ. 24։)


Սկայամարտ

s.

cf. Սկայամարտութիւն.

· Calfa


Սկայամարտութիւն, ութեան

s.

gigantomachia, war of the giants.

· Calfa

NBHL (2)

γιγαντομαχία cum gigantibus pugna. Մարտ սկայից ընդ սկայս.

Զորս ի ծնունդսն (ի գիրս ծննդոց) սկայամարտութիւնս. (Դիոն. թղթ.։)


Սկայանման

adj.

giant-like.

· Calfa

NBHL (2)

նման սկայի.

Սպանին եւ զսկայանման զայրն զդդիհոն. (Փարպ.։)


Սկայաչափ

cf. Հսկայաձեւ.

· Calfa

NBHL (2)

Որ է ի չափ հսկայի.

Արձան սկայաչափ (կամ սկաչափ (պղնձի ոսկղծօծ պատկերն. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Բ.։)


Սկայընթաց

adj.

walking like a giant.

· Calfa

NBHL (2)

Որ ընթանայ որպէս սկայ.

Արուսեակն սկայընթաց եւ վայելչագեղ. (Նար. առաք.) (ըստ Սղմ. ՟Ժ՟Ը. 6)։


Սկայութիւն, ութեան

s.

giantship.

· Calfa

NBHL (2)

Բռնաւորութիւն կամ ոյժ սկայի.

Սիսարա՝ որ սկայութեամբն իւրով ջարդեաց զազգն եբրայեցւոց. (Ճ. ՟Գ.։)


Սկանամ, ացայ

vn.

to change into slime, to form a deposit, to settle;
գինիդ սկանայ, your wine is torbid.

· Calfa

NBHL (3)

Սկիլ. որպէս սիկ կամ սկախառն լինել.

Երկիր անկազմ եւ աներեւույթ էր, ջրովք տղամացեալ սկացեալ. (Ոսկ. ես.։)

Որպէս ի ջեռեալ ջրոյ եւ ի շիջեալ հրոյ օդն լինի, նոյնպէս եւ ջուրն սկանայ, եւ լինի հող. (Լծ. փիլ.։)


Սկանջեմ

vn.

cf. Շականջեմ.

· Calfa


Սկարոս, ի

s. zool. scarus.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ ձուկ՝ որ որոճում է» Վեցօր. 142 (ձեռ. սակրօս տպ. սկարօս). նոյնը Վրդն. ծն. և Յայսմ. մրտ. 21 գրուած սակրոս ձևով։

= Յն. σϰάρος «ծովային մի ձուկ». բուն նշանակում է «ցատկտող», որ և լտ. scarus, իտալ. scaro, ֆրանս. scare, վրաց. სკარონი սկարոսի՝ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 518։

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ (սակրոս), յետոյ ՆՀԲ։


Սկաւ

s.

piece of mat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Վրք. հց. «Եդ զնա ի վերայ քաղադրի և սկաւ մի ի սնարսն»։ ՆՀԲ մեկնում է «բարձ, թիկ նայեց կամ փսիաթ», ԱԲ «խսրի կտոր»։

NBHL (2)

Բառ անյայտ, իբրու Բարձ. թիկնայեց. կամ փսիաթ.

Եդ զնա ի վերայ քաղադրի, եւ սկաւ մի ի սնարսն. (Վրք. հց. ձ։)


Սկաւառակ, աց

s. ast.

plate;
disk;
— գլխոյ, scull, cranium.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. «կերակրի աման» ՍԳր. որից սկաւառակ գլխոյ «ուղեղի ամա-նը» Պղատ. տիմ. Խոր.։

= Պհլ. *sukavarak? հոմանիշ ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս.օ ❇ sukōra. օ [arabic word] sukurra, օ [arabic word] sukra, օ [arabic word] uskara «կաւէ փոքր պնակ», և սրանից փոխառու-թեամբ վրաց. უեკურა ուսկուրա, ասոր. ❇o ❇ sīqūrqā, արաբ. ❇sukurǰa կամ sukurraǰa «պնակ», կպդվկ. յն. σϰουρά «բաժակ», թրք. uskúre «կաւէ պնակ», քրդ uskure «թաս, բաժակ, ջրաման», ալբան, skyure «պնակ»։-Հիւբշ. 237։

Schrōder, Thesaur. 46 արաբ. sukū. ra ձևից։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշո. 165 պրս. իւսկէրէ, սիկիուրէ։ ՆՀԲ «որ-պէս թէ սկահակ կամ սկահ՝ որ առնու ինչ ի մէջ իւր. ռմկ. սկուռա»։ Böttich. Rudim. 49, 179 և Lag. Ges. Abhd. 73 ասոր. sqrūq։ Lag. Urgesch. 29 սկի բառից։ Justi, Dict. Kurde 10 քրդ. us-kure և պրս. uskara։ Karolides տե՛ս սկահ։ Հիւնք. յն. σςάφη, թրք. ուսկուֆա «գլխանոց», Թիրեաքեան, Պատկ. աշխ.

գր. 207 պրս. sigī «բաժակ»։ Փառնակ, Անահիտ 1906, 233 ի զուր ալբաներէնո հայերէնից փոխառեալ է դնում։

ԳՒՌ (dialectal) Պարսկերէնից կամ քրդերէնից նոր փոխառեալ ձևեր են ուսկուր Բն. «կոթաւոր պղնձեայ գաւաթ», ուսկուրայ Բլ. Մշ. «հողէ փարչ»։

NBHL (6)

τρύβλιον, παρόψις, φιάλη paropsis, phiala, catinus, patina, patella . (որպէս թէ Սկահակ, կամ Սկահ՝ որ առնու ինչ ի մէջ իւր. ռմկ. սկուռա. Սկահաձեւ անօթ կերակրոյ եւ ըմպելւոյ. որպէս Ափսէ. պնակ. տաշտ. դաշխուրան. սկուտեղ. բաժակ մեծ. ճաշակ. կոնք. ... (Մտթ. ՟Ի՟Զ. 23։ Մրկ. ՟Ժ՟Զ. 1 = 17։ Յայտ. ՟Ժ՟Է. 1։ ՟Ի՟Ա. 9։)

ՍԿԱՒԱՌԱԿ ԳԼԽՈՅ. Աման ուղղոյ. ἑγκέφαλον. գլխին վերի ոսկորը՝ թասը.

Ունելով սկաւառակ լի անոյշ կերակրովք. (Վրք. հց. ՟Ը։)

Ըմպականք ... սկաւառակք կրկին կրաւորականք համոց ... բաժակք զոյգք ... տաշտք. (Նար. լ։)

Վարելով շուրջ զսկաւառակաւն նորա ոսկր՝ գունդ ճախարակէ. (Պղատ. տիմ.։)

Հարկանի յումեմնէ սակերբ գլուխն, եւ վերացեալ մասն ինչ յոսկերէ սկաւառակին. (Խոր. ՟Բ. 84։)


Սկաքար

s.

limonite.

· Calfa


Սկեմ, եցի

va.

cf. Հսկեմ.

· Calfa

NBHL (8)

ՍԿԵՄ կամ ՀՍԿԵՄ. (որպէս ըսկել. լծ. ընդ Զգալ անձին). Տխնիլ. արթուն կալ. եւ Ուշ ունել. (յն. ղրիղօրէօ. ուստի գրիգոր՝ հսկօղ).

Սկէր, եւ ոչ տայր ական հատանել։ Սկեցէք ընդ իս։ Սկեցէք, եւ կացէք յաղօթս։ Արթուն կացէք, եւ սկեցէք.եւ այլն։

Սկեսցուք ըստ կարի մերում։ ոչ սկեցաք յերեկորեայ։ Յաճախեն սկեցօղքն յաղօթս. (Ճ. ՟Գ.։)

Զիարդ հրամայէր զկանայս հասարակաց համարել, եւ ոչ իւրում կնոջ եւեթ սկել. (Եզնիկ.։)

Սկել բանին վարդապետութեան, կամ ուէէութեանց, կամ փափկութեան. (Ոսկ. մ. ՟Ա. 6. 19։ ՟Բ. 7։)

ՍԿԵՄ, եցի. ն. (որպէս սըկել). Սիկ առնել. կամ սխարել. պաշարել.

Է եղեռնաւոր եւ յանկարծահաս ուխին խաղացելոյ, որ աստէն եւ աստ շլացութեամբ զիս պաշարելով սկէ. (Պիտ.։)

Եթէ հող ձգես ի կանթեղն, ի յատակն սկի. (Հ. մարտ. ՟Ժ՟Է.։) (Իսկ ռմկ. սըկիլ՝ է անմարս մնալ, կամ նստել կերակրոյ ի վերայ սրտին, եւ նեղել)։


Սկեպտականութիւն, ութեան

s.

scepticism.

· Calfa


Սկեպտիկեան

adj. s. sceptic.

· Calfa


Սկեպտոր

s.

exceptor.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ատենադպիր» Յայսմ. (ՆՀԲ ասում է թէ սխալմամբ գրուած է սկենդա-րոս. ուրեմն ուսկի՞ց է հանում այս սկեպ-տոր ձևը)։

= Յն. ἐζxεπτωი «ընդօրինակող» ծագում է լտ. exceptor «դատաւորի մօտ նստող և վը-ճըռագրերը գրող քարտուղար» բառից։-Հիւբշ. 380։

NBHL (1)

Բառ լտ. էքչէ՛բդօր. exceptor. Ատենադպիր՝ որ ընդունի զբանս բերանոյ իշխանին կամ դատաւորի, եւ դրոշմէ ի գիր. Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ժ՟Գ. (ուր գրի վրիպակաւ Սկենդարոս)։


Սկեսուր, սրաց

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «կնոջ ամուզնու մայրը» ՍԳր. Եզն. Ոսկ. Կողոս. Փիլ. որից սկեսրայր, սկեսրեայ «ամուսնու հայրը, կեսրոջ այրը» ՍԳր. Մխ. դտ. Բրս. մրկ. որ և գրուած ռամկաձև կեսուր։

= Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։

Ուղիղ համեմատութիւններ ունին Pe-term. 25 Windisch. 19, Diefenbach, Berl Jahrb. 1843, 445, Böttich ZDMG 1850, 361, Arica 64, Muller SWAW 38, 573, 576, Pictet 2, 369, Justi, Zend. sp. 89, Lag. Arm. Stud. § 1152, Տէրվ. Altarm. 64, Նախալ. 75, 163 ևն։ Win. disch. նախահայ ձևը դնում է *սեսկուր կամ *քեսուր, Lag. Arm. Stud. § 1152 *քեսուր։ Թիրեաքեան, Պտկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. դնում են պարսկե-րէնից։

ԳՒՌ (dialectal) Ջղ. սկեսուր, Գոր. Ղրբ. Տփ. սկէ՛-սուր. Հմշ. Տիգ. ըսգէսուր, Սչ. սքեսուր, Ագլ. սկmսmր, Շմ. ըսկիսօր, Սվեդ. իւգիւ-նtօր, Հւր. իւքիւսիւր, Զթ. օսգօսույ, օսգօ-սուր, Ախց. Երև. Կր. Մշ. կէսուր, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. գէսուր, Ալշ. Մկ. Վն. կիսուր, Սլմ. կ'ըսիւր, Ակն. Ասլ. գէսիւր, Ոզմ. կէ-սօր, Մրղ. կիւսիւր.-հետաքրքռաևան են՝ Ջղ. սկեսրօր և Խրբ. գէսmր «կեսրայր»։ Նոր բառեր են անսկեսուր, կեսրակ, կես-րիկ, կեսրանք, կեսրօնք, սկեսուրպապ։

NBHL (3)

ռմկ. կեսուր. πενθερά socrus. Մայր փեսային՝ որպէս մայրագիր համարեալ հարսին.

Պատուեա զսկեսուրն քո եւ զսկեսրեյրն, քանզի արդ նոքա են քո հայր եւ մայր. (Տոբ. ՟Ժ. 12։ տես եւ Հռութ. ՟Ա. ՟Բ։ Մտթ. ՟Ժ. 35. եւ այլն։ Մտին ի տապանն՝ որդիք հանդերձ հարբն, եւ նուք հանդերձ սկեսրաւ. Փիլ. լին.։)

Եւ այն աղմուկ զսկեսրաւն կայցէ. մանաւանդ թէ ոչ զսկեսրաւն, այլեւ զհարսամբն. զի այնուհետեւ ամենայն հոգք ոչ սկեսրին, այլ՝ հարսին լինցի. (Ոսկ. կողոս.։)


Սկեսրայր, առն, այրի

s.

father-in-law;
cf. Կեսրայր.

· Calfa

NBHL (3)

ՍԿԵՍՐԱՅՐ ՍԿԵՍՐԵԱՅ. ռմկ. կեսրար. πενθερός socer. Այրն սկեսրի. այն է հայր փեսային՝ որպէս հայրագիր համարեալ հարսին. Տես (Ծն. ՟Լ՟Ը. 13. 25։ ՟Ա. Թագ. ՟Դ. 19. 21. 22։)

Առ իւր սկսերայրն չունի բան խնդրոյ. (Մխ. դտ.։)

Ի սկեսրայրէն իւրմէ ի յուդայէ. (Բրսղ. մրկ.։)


Definitions containing the research ս : 10000 results

Բաճկոնակ, ի

s.

waistcoat;
jacket;
little old cloak;
short cloak.

· Calfa

NBHL (2)

Այր ողորմած պահէ զգանձ իւր. իսկ որ անզգամն է, զբաճկոնակն իւր գիցէ ի վերայ նորա։ Ո՞չ որ յափշտակեացն՝ դնէ եւս ի վերայ զբաճկոնակն իւր. (Եւագր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Բ։)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր. (Տօնակ.։)


Բամբակենի, ենեաց

s.

cotton-plant.

· Calfa

NBHL (2)

Բոյս կամ տունկ բամբակի.

Առոգանէին երկրագործք զբամբակենիսն, եւ միմեանց պատուիրէին զգուշանալ, զի մի՛ զծառսն կոխեսցեն զբամբակենիս ... պատասխանեալ բամբակենի, եւ այլն. (Մխ. առակ. ՟Ժ՟Թ։)


Բայածական, ի, աց

adj.

derived from the verb.

· Calfa

NBHL (1)

Բայածական է, որ յըմբայէ ածանցոցեալ է. հիբար, սիրուն, իմաստուն, մարթուն. (Թր. քեր. (յն. սիրիչ, յիշատակիչ)։)


Բայանամ, ացայ

vn.

to be clayed, to hide one's self in a den.

· Calfa

NBHL (2)

Բայանան օձք ընդ հողով. եւ որջք իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի. (Փիլ. լին. ՟Ա. 36։)

Բայացեալքն՝ եթէ՛ գազանք, եւ եթէ՛ թռչունք։ Ուր բնակեալ բայանայր զօրավարն տաճկաց՝ զօրհասական արջոյ բերելով նմանութիւն. (Արծր. ՟Բ. 7։)


Բայոց, աց

s.

den, cave, lair, haunt, kennel.

· Calfa

NBHL (1)

cf. ԲԱՅ 3. որպէս Որջ կենդանեաց. ռմկ. արջու բահ.


Բանաբերութիւն

s.

embassy.

· Calfa

NBHL (2)

Հրեշտակք (կոչին), զի ամենեքեան աստուածային բանիցն բանաբերք են։ Հրեշտակն պատգամաւոր ասի, եկ բանաբեր։ Գոլով բանաբերս ամենեցունց. (Վրդն. սղ.։)

Ի բանաբերութէն զամենեսեան հրեշտակս կոչելով. (Վրդն. սղ.։)


Բանագէտ

adj.

lettered, learned, wise, experienced, versed.

· Calfa

NBHL (2)

Սուզանէ զվնաս բանագէտն յատենի. ա՛յլ ձ. բանագէտն. (Առակ. ՟Ի՟Զ. 26։)

Որ սուտ, եւ ստոյդ բանագէտ ընկերին յանցանացն լինի, ոչ վասն իւրոց յանցանացն կատարելապէս եւ անսահելի ունի զյիշխանութիւն. (Կլիմաք.։)


Բանագիր

s.

writer, author.

· Calfa

NBHL (4)

Արդեօք ճարտասանի ուրուք եւ կամ բանագրի դժնէի յարմարելով զբանն առ ի լսողացն հիացումն. (Բրս. ի գորդ.։)

Բանագրի դսրով. (Նար. ՟Ժ՟Զ։)

Բանագիր լինիմք յոքնազան եւ բազմապատիկ պիտառութեամբք. (Ասող. ՟Գ. 21։)

λογόγραφος orationum et historiarum sriptor Շարագրօղ պէսպէս բանից, եւ պատմութեանց. չարագիր. մատնագիր.


Բանագովութիւն, ութեան

s.

eulogy, panegyric, praise.

· Calfa

NBHL (2)

Գովաբանութիւն. բան գովասանական. գովեստ.

Ձայնիւ երգոցս օրհնութեան՝ քումդ երանութեան բանագովութեան. (Նար. կուս.։)


Բանագտակ լինիմ

sv.

to excuse one's self, to pretend;
to feign, to allege.

· Calfa

NBHL (4)

ԲԱՆԱԳՏԱԿ ԼԻՆԻԼ. որ եւ ԲԱՆԱԳԻՒՏ ԼԻՆԵԼ. Գտանել բանս պատճառանաց. բաղբաղել. պատճառս հնարել՝ հայթհայթել.

Բանագտակ լինէր (աքազ), թէ ոչ փորձեցից զտէր. (Գէ. ես.։)

Լաւագոյն էր առնել զասացեալն՝ քան չարաբարութեամբ բանագտակ լինել. (Ոսկ. ես.։)

Բանագտակ լինին յաղագս կարգին, զսեմ կրսերնգոյն կարծեալք, իսկ զվերջինն երնցագոյն զՅաբէթ. (Փիլ. լին.։)


Բանագրութիւն, ութեան

s.

writing, work, composition.

· Calfa

NBHL (1)

Լի՛ց զնուազդ իմ բանագրութիւն։ Հաստատեսցէ ճշմարիտ լինել զասացելոցս բանագրութիւն։ Նախաճառս բանագրութիւն յապառնեացս խորհուրդ նայի. (Նար. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա. եւ Նար. խչ.։)


Բանադրանք, նաց

s. pl. excommunication, anathema.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ վասն միոյ բանադրանաց զայլսն զրկիցէ։ Թէ առաւելութեամբ իցէ բանադրանքն. (Մխ. դտ.։)


Բանադրեմ, եցի

va.

to excommunicate, to anathematize.

· Calfa

NBHL (3)

Զմեղուցելոցն անձինս բանադրեսցեն։ Բանադրեալ լինին յեպիսկոպոսացն։ Զբանադրեալն չթաղել. (Մխ. դտ.։ եւ Կանոն.։)

Եւ քանզի բանադրելն՝ ըստ յն. ասի վերադրել, վասն որոյ յայլ եւ այլ միտս բերի ասելն ի (Վարս ոսկ.)

Սաստեա՛, այսինքն բանադրեա՛։ որպէս թէ ասիցէ ոք, ա՛րկ զբանս քո յականջս նորա, զի ծանիցէ՝ թէ գիտակ ես նորա յանցանացն։


Բանակակից

adj.

companion of the field.

· Calfa

NBHL (2)

ԲԱՆԱԿԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Խմբակից եւ պարակից լինել. ըստ յն. պարակցիլ.

Ամենեցուն խառնուրդք լինէին, հրեշտակք բանակակիցք մարդկան, եւ մարդիկ հաղորդք հրեշտակաց. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)


Բանական, ի, աց

adj.

reasonable, endowed with reason, discursive, intelligent;
logical.

· Calfa

NBHL (13)

Մերթ իբր Այն՝ որ հայի ի բան, այսինքն ի խօսս, հակակայ գործնականի.

Ոմանք բանականք, իսկ ոմանք անբանք գոն. (Սահմ.։)

Սահման է մարդոյ, կենդանի բանական։ Մարդ ոչ միայն շնչոյ, այլ եւ բանական շնչոյ մասն ընկալեալ է։ Տնկեաց ի բանական յոգւոջն արարիչն. (Փիլ.։)

Յիմարամիտն այն ապողինար զմարդկայինն ի բաց կրճատեալ եհան ի մարմնոյն Քրիստոսի զբանական հոգին. (Յհ. իմ. երեւ.։)

Ազգ բանականաց։ Ի բանականացս դասուց։ Բանականիս էութիւն։ Բանական մաղթողիս։ Գետոցն բանականաց։ Բանական բուսոց, եւ այլն. (Նար.։)

Գինի կոչէ զբանական ուրախութիւն. (Բրս. յուդիտ.։)

Ասին բանական արք. (Տօնակ.) իմա՛ քաջ տրամաբանօղ, նրբամիտ, բանիբուն։

Պիտոյիցս ոմանք են բանականք, եւ ոմանք գործականք, եւ ոմանք խառնք։ Եւ բանականք են, որ բանիւն միայն նշանակեն զշահն։ Պէտք բանականք (իբր վճռական խօսք). (Պիտ.։)

Բանական մասն իմաստասիրութեան։ Բանականն եթէ մա՞սն է իմաստասիրութեան, եւ եթէ գործի, ի ստորոգութիւնսն Արիստոտէլի ուսցուք։ Արմատ եւ հիմն են բանականին՝ ստորոգեալն եւ ենթակայն։ Բանական՝ կատարումն ունի զապացուցականն. (Անյաղթ պորփ.։)

Բանական արուեստ. (Սոկր.։)

Բանական մակացութեանն սովաւ բովանդակին հնարք. (Յհ. իմ. ատ.։)

λογικός rationalis, ratione et oratione praeditus Ունանկ ներքին եւ արտաքին բանի, այսինքն բանականութեան եւ խօսողութեան. բանաւոր. տրտմաբան. մտաւոր. իմացական. ասուն. խօսուն.

ԲԱՆԱԿԱՆՆ. գ. իմա՛ Արուեստ կամ մակացութիւն բանական. տրամաբանութիւն. ἠ λογική logica, dialectica, ars disserendi լօճիգա.


Բանականութիւն, ութեան

s.

reason, under-standing.

· Calfa

NBHL (3)

Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ։ Բանականութեանն յարգանօք կրկին ճմխացար. (Նար. ՟Ի՟Գ. ՟Խ՟Զ։)

Մեք զբանականութիւն յայտնի կացուցանեմք ի ձեռն լեզուիս, եւ այլն. (Մաքս. ի դիոն.։)

λόγος, λογισμός, λογιότης ratio, rationis compotem esse, rationalitas Ունելն զբան ներքին եւ զարտաքին. տրամաբանօղ եւ խօսուն գոլն. տարբերութիւն բանաւորաց յանբանից. մարդկութիւն. եւ Իմացականութիւն.


Բանակատեղ, ետեղ

s.

camp, campaign, place where an army is encamped.

· Calfa

NBHL (1)

Արարեալ զիւր զօրու բանակատեղս. (Փարպ.։) Ի տեղւոջ միում հանդէպ կղզւոյն (սեւանայ), որ կոչի բանակատեղ. (Ստեփ. սեւան.։)


Բանակետղ, ղաց

cf. Բանակատեղ.

· Calfa

NBHL (3)

Այս բանակետղք որդւոցն Իսրայէլի։ Գրեաց Մովսէս զչուս նոցա, եւ զբանակետղս իւրեանց։ Եւ այս են բանակետղք գնացից նոցա. (Թուոց. ՟Չ՟Գ. 1։)

Եկեղեցի՝ հրեշտակաց սրբոց բանակետղ. (Խոսր.։)

Գալ հասանել նոքօք ի բանակետղդ պարգեւաց քոց. (Եփր. համաբ.։)


Բանակեցուցանեմ, ուցի

va.

camp, to pitch one's camp.

· Calfa

NBHL (1)

Տարաւ բանակեցոյց ի միջոյ անտի ընդ ճանապարհին բեթսակարեայ. (՟Ա. Մակ. ՟Զ. 33։)


Բանակիմ, եցայ

vn.

to encamp, to place ones self, to pitch the camp.

· Calfa

NBHL (2)

Գտին զնոսա բանակեալս առ ծովեզերքն։ Բանակեցան եգիպտացիքն ի թիկնաց նոցա։ Անտի չուեցին, եւ բանակեցան ի ձորն զարեդ։ Եւ դուք բանակեցարո՛ւք արտաքոյ բանակին։ Բանակեցարո՛ւք զդովաւ շուրջանակի։ Եւ ամենայն զօրքն հասանէին, եւ բանակէին ի թիկնաց ամաւոյ։ Բանակեցան անդ յառաջ քան զանցանելն.եւ այլն։

παρεμβάλλω castrametor, καταλύω diversor Բանակ հարկանել. իջեւանիլ. ագանիլ. նստիլ. եբր. խանա


Բանկորով

adj.

eloquent.

· Calfa

NBHL (1)

ԲԱՆԳ կամ ԲԱՆԿ. Անուն խոտոյ, եւ սերման նորա. Իսկ ի Բժշկարանի, Աղուէշ բանկ։


Բանակռուիմ, եցայ

vn.

cf. Բանակռիւ լինել.

· Calfa

NBHL (5)

Մի՛ բանակռիւ լինել յոչինչ պէտս ի կործանումն լսողաց. (՟Բ. Տիմ. ՟Բ. 14։)

Այսպէս ընդ միմեանս բանակռիւք լինէին. (Վրք. ոսկ.։)

Բանակռուեալք յոչինչ պէտս առ ի կործանումն լսողաց. (Պրպմ.։)

Յաղագս նոցա բանակռուեսցուք, եթէ գտցին հակառակք. (Գր. տղ. թղթ.։)

Բանակռուել ձեր հոտ անոյշ ելանէ առաջի Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ը։)


Բանակռուութիւն, ութեան

s.

logomachy;
disputation.

· Calfa

NBHL (2)

Ոչ տայ թոյլ ընդ հակառակսն հակառակել բանակռութեամբ. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

λογομαχία, φιλονεικία, ἁντιλογία rixa, controversia, contradictio Հակառակաբանութիւն. վէճ. կագ. յաղթասիրութիւն. դիմախօսութիւն.


Բանակրկիտ

adj. s.

curious, that researches much;
critic, censurer.

· Calfa

NBHL (1)

Կրկտօղ բանից. եւ Բանագիւտ. բանագտակ. որպէս խնդրօղ պատճառանաց. պարսաւադէտ.


Բանակցութիւն, ութեան

s.

conference, parley.

· Calfa

NBHL (3)

Թագաւոր ընդ տնանկի խօսիցի. չիք ինչ այն, որ զփառաւորեալն՝ տկարին բանակցութիւնն վնասել կարէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)

Ըստ իւրաքանչիւր ումեք բանակցութեանն ընթերցանի. (Բրս. սղ. ՟Ծ՟Թ։)

ὀμιλία, σύλλογος collocatio, conentus Խօսակցութիւն. կենակցութիւն ի զրոյս.


Բանաճառեմ, եցի

vn.

to reason, to narrate, to discourse.

· Calfa

NBHL (1)

Առ այժմ բանաճառեսցի յաղագս զգուշագունից ոմանց. (Պիտ.։)


Բանաճարակ

adj.

examiner.

· Calfa

NBHL (1)

Ի բերս շրթանց բանաճարակ որոճման. (Նար. խչ.։)


Բանամ, բացայ

vp.

to open.

· Calfa

NBHL (9)

Նմանութեամբ եւ ոճով ասի.

Եբաց նոյ զպատուհան տապանին։ զդրունս երկնից եբաց։ Բա՛ց մեզ (զդուռն)։ Եբաց Յովսէփ զամենայն շտեմարանս ցորենոյ։ Բացաք զամանս մեր։ Բանալ զաչս, զշրթունս, զհանդերձ։ Եբաց զգիրսն։ Որպէս բանայր մեզ զգիրս։ Եբաց զմիտս նոցա՝ իմանալ զգիրս։ Նախծին, որ բանայ զամենայն արգանդ։ Բա՛ց դու զփոր ձկանդ։ Եփաց զարգանդ նորա, եւ այլն։ Զկոյրս բանալ. (Ագաթ.։)

Բանջարքն այլ եւ այլ զօրութիւն ունին. զի մին կակղացուցանէ՝ եւ միւսն խստացուցանէ, մին բանայ եւ միւսն կնքէ. մին միս ածէ եւ միւսն հալէ. (Կիւրղ. ղեւտ.։)

Գիտեմք ես, զի բանան աչք հօրն քո։ Բանայցեն աչք ձեր։ Բանայցե՞ն քեզ դրունք մահու։ Սահանք երկնից բացան։ Բանալ երկնից։ Բացաւ երկիր, եւ եկուլ զդադտն։ Գերեզմանք բացան։ Եփփաթա, որ է բացի՛ր։ Ռա՛բունի, զի բացայց. բացաւ, եւ երթայր զհետ նորա. եւ այլն։

Բանի աստուածընկալ աւետարանն. (Մաշկ.։)

Որովք փակեալն բանանի. (Նիւս. երգ. (կամ է սխալ գրչի, փոխանակ գրելոյ՝ բանի. կամ որպէս լինի եւ դնիլ, դնանիլ։))

Եբաց Աստուած զաչս նորա. (Ծն. ՟Ի՟Ա. 9։)

Բացաւ սիրտ նորա, եւ սփոփեցաւ. (Մեկն. ղեւտ.։)

ἁνοίγω, διανοίγω, ἁνακαλύπτω aperio, revelo, relego Պարզել եւ արձակել զփակեալն, զծածկեալն, զմածեալն եւ այլն. բառնալ զարգելս. անցս տալ. ակներեւ եւ յայտնի առնել. հերձուլ. մեկնել. եւ այլն. եբր. ֆաթախ, ֆաձախ (ուստի եփփաթա՝ եւ բացիր, ըստ արմատոյն են մի եւ նոյն)


Բանամարտ

cf. Բանակռիւ.

· Calfa

NBHL (2)

Հանդիպելով ի գուպարս բանամարտիցն՝ ըմբերանեսցես. (Պիտ.։)

Զանօգուտ քննութիւն, եւ զբանամարտ հակառակութիւնս. յն. մի բառ, բանամարտութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։)


Բանավաճառ

adj.

boaster, braggart;
— լինել, to boast, to exaggerate;
to swagger.

· Calfa

NBHL (4)

Զզօշաքաղսն, եւ որք կամիցին ցուցանել զանձինս, հետաքնինք, բանավաճառք. (Մխ. դտ.։)

Բանորսակքն, եւ բանավաճառք. (Փիլ. լին.։)

Շաղփաղփելով բանավաճառ լինիք ի բամբասել զարդարն. (Վանակ. յոբ.։)

λογέμπορος, λογοπώλος verborum venditor Որ վաճառական լինի բանին Աստուծոյ, կամ զբանս իւր վաճառէ իմաստակութեամբ.


Բանարար, աց

adj.

poet;
writer, composer;
complaisant, obedient;
delegate, deputy.

· Calfa

NBHL (5)

Որքան միանգամ ինչ բանարարացն գովեաց յարմարագոյն. (Առ որս. ՟Է։)

Եւ Ատենախօս. քարոզատու. ճառաբան.

Ոչ եթէ հատուցաք ի ժողովս, որ դիւրին է բանարարաց. (Իգն. վերջբ։)

Հաւանեալք նմա բանարարք, որք նմին դասու կարգեալք են. (Փիլ. ՟ժ. բան.։)

Արարօղ բանից, որպէս բանաստեղծ. քերթող. ποιητής poeta


Բազմահամբար

adj.

that has much provision, well provided with necessary things.

· Calfa

NBHL (3)

Առատապէս համբարեալ. լիով մթերեալ. խել մը դիզած՝ պահած.

Ընդ անասնական գարւոյն կերակրոյ՝ զբազմահամբար պտուղ ցորենոյդ՝ կենացն հացի. (Նար. ՟Լ՟Գ։)

Ներսէս տօնօղ տօնից տէրունականաց ... բազմահամբար պատրաստութեամբ ըստ իմանալի մտաց փայլման. (Սկեւռ. լմբ.։)


Բազմահամբաւ

adj.

very renowned.

· Calfa

NBHL (2)

Խնդրեցի զբազմահամբաւն զայն, եւ առ ամենեսեան ի վեր եւ ի խոնարհ շուրջ բերեալ զասացուածն. (Բրս. առ ոպտիմ.։)

Բազմահամբաւ տօն. (Սիսիան.։)


Բազմահանճար

adj.

that has much wisdom, very wise, — learned.

· Calfa

NBHL (3)

Բազմահանճար թագաւորն վրաց Ատրներսէհ. (Յհ. կթ.։)

Ոչ գոյ մեզ զօրագլուխ քաջամարտիկ եւ բազմահանճար. (Երզն. լս.։)

Անկանեն բազմահանճար առաքինութիւնս. (Վանակ. յոբ.։)


Բազմահառաչ

adj.

that sighs much, lamentable, grievous.

· Calfa

NBHL (4)

Որ ստէպ հառաչէ, կամ հեծէ ցաւագին.

Զախտացեալն բազմահառաչ՝ երջանիկ կարգիս. (Նար. ՟Գ։)

Լուեալ զանտեղի եւ զբազմահառաչ բանս նոցա՝ սկսանի հեգել զնոսա. (Սարգ. յկ. ՟Թ։)

Բազմահառաչ պաղատանօք եւ արտասուօք անկեալ առ ոտս հայրապետին՝ հայցէր թողութիւն. (Յհ. կթ.։)


Բազմահատոր

adj.

voluminous.

· Calfa

NBHL (2)

Կարասցուք պտղաբերել տեառն մերոյ ... զհնազանդութեան զբազմահոտն հասկ. (Ոսկ. ղկ.։)

Նուռն՝ կուռն, յոդնախումբ ... բազմահատեալ հարստութեամբ. (Մագ. ՟Ը։)


Բազմահատուած

adj.

divided into several parts or sections.

· Calfa

NBHL (1)

Բազմահատուած էութիւն բնութեանս՝ ներհակք միմեանց ի պատերազմի. (Նար. ՟Ի՟Զ։)


Բազմահաւաք

adj.

that amasses, collects many things.

· Calfa

NBHL (2)

Բազմահաւաքն ոչ ինչ առաւելու ի ժամանակին, եւ սակաւունակին ոչ ինչ պակասէ. (Վրդն. ել.։)

Գունակ խրախարար եւ բազմահաւաք խորին խնճոյից սուրբ հարսնարանին. (Նար. խչ.։)


Բազմահետ

adj.

that has many tracks or ways.

· Calfa

NBHL (2)

Ճանապարհս ի ծովու բազմահերձս եւ բազմահետս մինչեւ ի նաւահանգիսն. (Փիլ. բագն.։)

Եւ Որ գնայ ընդ այլ եւ այլ հետս, կամ ընդ շաւիղս աննմանս այլոց. շատ ճամբով քալօղ.


Բազմահիացիկ

adj.

astonishing, surprising.

· Calfa

NBHL (1)

Եղիայի եւ եղիսէի բազմահիացիկ սքանչելիքն. (ՃՃ.։)


Բազմահմուտ

adj.

very skilful, full of erudition, very learned.

· Calfa

NBHL (3)

Եթէ բազմահմուտ ոք լինել ցանկանայցէ. (Իմաստ. ՟Ը. 8։)

Այր բազմահմուտ պատկառեսցի յերեսաց. (Սիր. ՟Ի՟Ա. 25։)

Բազմահմուտ ասորին արդարացուցանեն. (Խոր. ՟Ա. 17։)


Բազմահմտութիւն, ութեան

s.

great erudition.

· Calfa

NBHL (2)

Հանդերձեալ ոք բարի մեզ եւ իմաստուն ի բազմահմտութենէ լինել. (Պղատ. օրին. ՟Է։)

Զբազմահմտութիւնս մեր նախատինս ասես. (Վրդն. պտմ.։)


Բազմահնար

adj.

very ingenious, dexterous;
several, diverse, in several ways.

· Calfa

NBHL (8)

Որ բազում հնարս գովելիս գտանէ. ճարտար. հնարագիւտ.

Մի՛ գուցէ ըստ բազմահնար իւրոյ իմաստութեանն՝ առաքեալ եւ այլն. (Փարպ.։)

Բազմահնար է մարդս. (Լմբ. սղ.։)

Եւ Որ բազում չարիս մեքենայէ.

Ի բազմահնար սատակչէ յայնմանէ. (Եսթ. ՟Ժ՟Զ. 13։)

ԲԱԶՄԱՀՆԱՐ. Բազում ճարտարութեամբ հնարեալ. քաջարուեստ. եւ Չարարուեստ. չարիմաց. վարպետ բան, վարպետորդի գիւտ.

Դաւիթ ՝ այն, որ զբազմահնար քնարն պատրաստէր. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Բազմահնար վարմ, որոգայթ, կամ մեքենայք. կամ տանջանք. (Լմբ. սղ.։ ՃՃ.։ Հ=Յ. փետր.։ Երզն. լս.։)


Բազմահոգ

adj.

pensive, gloomy, anxious, full of care or anxiety.

· Calfa

NBHL (3)

Հակէ հողեղէն յարկ զմիտս բազմահոգս. (Իմ. ՟Թ. 15։)

Զի բազմահոգս էք. (Լմբ. առ լեւոն.։)

πολύφροτις multis curis plenus Որ է ի. բազում հոգս. յոյժ զբաղեալ.


Բազմահոլով

adj.

that has many windings or ways.

· Calfa

NBHL (5)

Որ ստէպ հոլովի, եւ շրջան առնու ընդ բազում վայրս. շատ պտըտօղ, մենծ պտուտ ունեցօղ.

Բազմահոլով գետոց յորձանասոյզ պտոյտք. (Թէոդոր. ի կոյսն.։)

Արեգակունք բազմահոլովք (առաքեալք)։ Զբազմահոլով հոգիս նաւողաց։ Զգադերոնն բազմահոլով՝ ընդ Ասորեստանն մեծ եւ երկայնանիստ. (Նար. առաք.։)

Կամ իբր Բազմայոլով, բազմաժողով, սփռեալ ընդ աշխարհ ամենայն.

Առ բոլոր գումարս բազմահոլով տիեզերակոյտ քրիստոնէից. (Նար. ՟Գ։)


Բազմահոմանի

adj.

that has many lovers, gallants.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զբազում հոմանիս, կամ բազմութիւն հոմանեաց.

Զննել զգեղս եւ զհասակս բազմահոմանեաց. (Ճ. ՟Դ.։)


Բազմահոյլ

adj.

very numerous, immense, infinite.

· Calfa

NBHL (10)

Բազմահոյլք եւ սակաւերամք. (Արշ.։)

Բազմախումբ. բազմաժողով. յոքնաթիւ. յոքնատեսակ. բազմապատիկ. դաս դաս, շատւոր.

Անդ բազմահոյլ կենդանիքն մտեալ՝ ապրեցան ի ջրհեղհեղին պատուհասից. (Յհ. իմ. եկեղ.։)

Բանայ դուռն լուսաւոր ծննդեան վերստին նորոգմանն բազմահոյլ ժողովոց. (Սարկ. տոմար.։)

Դարձեալ լինէր յասպատակէն բազմահոյլ ննջեցեալքն յարիցեն. (Մանդ. ՟Ե։)

Բանայ դուռն լուսաւոր ծննդեան վերստին նորոգմանն բազմահոյլ ժողովոց. (Սարկ. տոմար.։)

Դարձեալ լինէր յասպատակէն բազմահոյլ գերութեամբն. (Կաղանկտ.։)

Ով իցէ կոչնատէրն բազմահոյլ հանդիսիս. (Ոսկ. լս.։)

Բազմահոյլ չարիք, կամ չարութիւնք, յանցանք, վիշտք, բանք. (Ոսկ. ի ղկ.։ Մաշկ.։ Վրք. ոսկ.։)

Գրեաց՝ ոչ վասն զեկուցանելոյ զբազմահոյլն եւ զբազմօրինակն (յն. մի բառ՝) զանարգել խառնակութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)


Բազմահունձ

adj.

having an abundant harvest, that has much fruit.

· Calfa

NBHL (1)

Ետես զբազմահունձ արդիւնս. (Կոչ. ՟Ժ՟Ե. յն. զբազում հունձ։)


Բազմահունչ

adj.

that has much sound;
that has several sounds, very sonorous;
polyacoustic.

· Calfa

NBHL (2)

Որ պէսպէս հնչէ. բազմաձայն, կամ ղօղանջօղ, շաղփաղփ.

Ո՞ր միտք բաւական իցեն զբազմահունչ հերձուածողաց առասպելս առեղծանել. (Սեբեր. ՟Թ։)


Բազմահռչակ

cf. Բազմահամբաւ.

· Calfa

NBHL (1)

Բազմահռչակ պատմութիւն (Հոմերոսի). (Նոննոս.։)