Entries' title containing ս : 8390 results

Ոսկեպտուղ

adj. s.

producing golden or gold-coloured fruits;
Fructidor.

· Calfa


Ոսկեջերմ

s.

Thermidor.

· Calfa


Ոսկեսաղարթ

adj. s.

gold-leaved;
gold-foil.

· Calfa

NBHL (2)

Ունօղ սաղարթս հանգոյն ոսկւոյ. ոսկետերեւ.

Տունկ ոսկեսաղարթ՝ լի աստուածայորդոր սիրով. (Արծր. ՟Ե. 11։)


Ոսկեսանձ

s. adj.

golden bridle;
golden bridled;
gold-bitted.

· Calfa

NBHL (3)

Երիվարս ոսկեսանձ. (՟Ա. Եզր. ՟Գ. 6։)

Ձիս ոսկեսանձս. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ Յհ. կթ.։ Խոսր. պտրգ.։ Մաշկ.։)

χρυσοχάλινος aureo fraeno armatus χρυσοφόρων aurum gestans aut ferens. Ունօղ զսանձ ոսկի.


Ոսկեսար

adj.

accoutred or caparisoned in gold.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՈՍԿԻԱՍԱՐ, ոսկեսարեան. Ունօղ զոսկի սարիս կամ զձար կամ զզարդ, զսանձ ձիոյ եւ զհանդերձանս նորա.

Երիվարօք ոսկէսարօք. (Թղթ. դաշ.։)


Ոսկեսէր

adj.

fond of gold , loving riches, avaricious.

· Calfa

NBHL (5)

Զոսկէսէրն՝ որ բազում դահեկանս ունիցի, մի դահեկան թէ կորնչիցի՝ կարէ տրտմեցուցանել վասն առ հասարակն զամենայն սիրելոյ. (Ոսկ. ես.։)

Լնուլ զպասքումն ոսկէսիրաց՝ ազգին գիսաւորաց (հոնաց). (Կաղանկտ.։)

Հրճուին ոսկէսէրք կապեալ ձեռակապօքն. (Բրս. ընչեղ.։)

Արք ոսկեսէրք։ Ոսկեսէրք, նախանձոտք։ Զաղքատացն՝ ոսկէսիրաց (իշխանաց) տուեալ. (Պրոկղ. յոսկ.։ Խոր. ՟Գ. 68։ Կիւրղ. կուս.։ եւ Վրք. ոսկ.։)

φιλόχρυσος auri amans, vel cupidus. Սիրօղ ոսկւոյ. ոսկեմոլ.


Ոսկեսիրութիւն, ութեան

s.

love of riches, avarice.

· Calfa

NBHL (2)

Սէր ոսկւոյ եւ արծաթոյ, կամ մամոնայի.

Ոչ տայ բաժանել զխորհուրդս յոսկէսիրութիւն եւ ի քրիստոսասիրութիւն. (Վրդն. սղ.։)


Ոսկեսմբուկ

cf. Սիրախնձոր.

· Calfa


Ոսկեսոսինձ

s.

chrysocol, gold-solder.

· Calfa


Ոսկեվարսեալ

adj.

adorned with golden tresses.

· Calfa

NBHL (2)

Վարսաւոր երեւեալ ի գոյն ոսկւոյ. ոսկեփայլ.

Առաքինութեանն լուսահրաշ վարդիւք եւ շուշանօք՝ տօնասիրացն ոսկէվարսեալ վայելչանան գլուխք. (Խոր. վրդվռ.։)


Ոսկետախտակ

adj.

plated with gold.

· Calfa

NBHL (2)

Ոչ երբէք ելեր ի վերայ կառաց ոսկետախտակաց. (Բրս. հայեաց.։)

χρυσοκόλλητος ex auro conglutinatus. Ոսկի տախտակօք պատեալ. ոսկիապատ.


Ոսկետերեւ

adj.

gold-leaved.

· Calfa

NBHL (2)

Որոյ տերեւքն են իբր ոսկի փայլուն. ոսկեսաղարթ.

Ծառ ոսկէգոյն, ոսկէթել եւ ոսկէտերեւ. (Ոսկիփոր.։)


Ոսկետիպ

s.

similor, pinch-beck.

· Calfa

NBHL (3)

cf. Ոսկետեսակ.

Անուշահոտ վարդ կարմրերփեան, շուշան ոսկէտիպ. (Շ. տաղ հռիփս.։)

Սիրամարգ ոսկէտիպ նկար յոգիս (կամ սիրամարգ ոսկի՝ տիպ նկար յոգիդ). (Շ. տաղ ծն.։)


Ոսկետուտ

cf. Ոսկետտուն.

· Calfa

NBHL (2)

cf. Ոսկետտուն.

Թագաւորական դրօշն կարմիր եւ ոսկէտուտ (կամ ոսկէտուտն) վառիւ. (Ուռպ. ՟Է. ՟Ժ՟Զ։)


Ոսկետտուն

adj.

gilt-tailed;
gold-fringed or tasselled.

· Calfa

NBHL (6)

որ եւ ՈՍԿԵՏՈՒՏ. Որոյ տտունն կամ տուտն է ոսկեղէն. ոսկեհուռն վերջաւորօք.

Զոսկեճամուկն, եւ զոսկէտտունն. (Ես. ՟Գ. 23. (յն. ըստ իմաստից)։)

Կամ թագուհի՝ յոյժ գեղաւոր, ոսկէտըտուն եւ ճամկաւոր. (Շ. եդես.։)

Սիրամարգն ոսկեփետուր եւ ոսկէտտուն. (Երզն. ՟ժ. խորան.։)

Գօտին արծաթափայլ՝ ոսկէտտուն կամարակապ. (Նար. տաղ ծն.։)

Զարդարէր զնա ոսկէհուռ հանդերձիւք, եւ ոսկէտտուն վառիւք. (Յհ. կթ.։)


Ոսկետուփ

adj.

having gold covers;
bound in gold (book).

· Calfa

NBHL (2)

Որոյ տուփն՝ պահարանն կամ կողքն է ոսկի.

Ոսկէգիր գրով, եւ ոսկետուփ ամանօք։ Գտեալ մատեան ոսկէտուփ սուրբ հարցն։ Ոսկէտուփ տումար դիւրայարմար. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Ուռպ.։ Գանձ.։)


Ոսկերեմ, եցի

va.

to gild.

· Calfa

NBHL (2)

Ոսկւով պատել կամ կռել. ոսկեզօծ առնել.

Ոսկերեաց զաթոռ արքայի. (Բառ. ստեփ. լեհ.։)


Ոսկերիչ, չի, չաց

s.

goldsmith.

· Calfa

NBHL (7)

Գործ ճարտարաց ամենայն, եւ ձեռաց ոսկերչաց։ Յամօթ եղեն ամենայն ոսկերիչք դրօշելովք իւրեանց։ Յամօթ եղեւ ամենայն ոսկերիչ ի դրօշելոց իւրոց։ Կամ ոսկերի՞չ ձուլեաց զնա ոսկի, եւ պատեաց զնա ոսկւով. (Երեմ. ՟Ժ. 9. 14։ ՟Ժ՟Ա 17։ Ես. խ. 19։)

Ընդ ոսկերիչս եւ ընդ արծաթաձոյլս. (Իմ. ՟Ժ՟Ե. 9։)

Ոչ միայն ոսկերչաց մանկանց են քուրայք, այլեւ խեցագործաց. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Որպէս յոսկերչացն խանութս կարգեալ յօրինեսցէ. (Ոսկ. փիլիպ.։)

Քարակոփս եւ ոսկերիչս։ Ձեռն ոսկերչի գործեաց. (Եփր. մն.։ Մխ. երեմ.։)

Հրամայեաց կոչել ոսկերիչ. եւ առեալ ոսկեգործն եւ այլն (որպէս խույումճի)։ Առեալ զակն՝ եցոյց ոսկեգործին. իսկ ոսկերիչն (որպէս ճեվահիրճի) իբրեւ ետես, ասէ. ու՞ր արդեօք գտեալ իցէ քո զակս զայս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

χρυσοχόος auri fusor, aurifaber, aurifer. իտ. orefice. Ոսկեգործ. որ ոսկերէ կամ օծանէ ոսկւով. հալիչ՝ ձուլիչ եւ կռիչ ոսկւոյ.


Ոսկերոտի

cf. Ոսկրոտի.

· Calfa

NBHL (1)

cf. Ոսկրոտի։


Ոսկերչութիւն, ութեան

s.

goldsmith's art.

· Calfa

NBHL (1)

Արուեստ ոսկերչաց. Զդարբնութիւնն ուսեալ, կամ զոսկերչութիւնն. (Յճխ. ՟Ե։)


Ոսկեփայլ

cf. Ոսկեփառ.

· Calfa

NBHL (2)

Ոսկւով կամ որպէս զոսկի փայլեալ.

Կայսերական ոսկեփայլ գահոյից պճնութեան. (Նար. խչ.։)


Ոսկեփառ

adj.

shining, splendid as gold.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զփառաւորութիւն կամ զշուք ոսկւոյ. կամ ոսկեվառ, ոսկեփայլ.

Ոսկեփառ եւ հրակերպ. (Նար. խչ.։)


Ոսկեփետուր

adj.

golden feathered.

· Calfa

NBHL (2)

Ոյր փետուրքն են ոսկետեսակ.

Ոսկեփետուր վարուժանն իմ։ Սիրամարգն ոսկեփետուր։ Երեւեալ հրեշտակ ի կերպարան ոսկեփետուր արծուոյ. (Արծր. ՟Դ. 12։ Երզն. ՟ժ. խորան.։ Մաղաք. աբ.։)


Ոսկեփոկ

adj.

having golden latchets.

· Calfa

NBHL (2)

Որոյ փոկն է յոսկւոյ կամ ոսկեթել.

Զգեցեալ եւ հողաթափս ոսկեփոկս. (ՃՃ.։)


Ոսկեփող

s.

golden trumpet.

· Calfa

NBHL (2)

Որոյ փողն կամ սրինգն է ոսկեղէն.

Զօրինաւոր քնարն զոսկին՝ զոսկեփողն հարկանէ. (Ոսկ. ապաշխ. յն. ըստ իմաստից եւեթ։)


Ոսկեփունջ

adj. s.

like a gold tassel;
golden or yellow bouquet;
— հասկք, — հունձք, golden ears;
golden harvest.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ փունջ ոսկեղէն.

Զաղէբեկ ծաղկեալ մօրուսն ոսկէփունջ (կամ ոսկեփունջս) կազմեալ. (Յհ. կթ.։ Ասող. ՟Բ. 2։)


Ոսկեքաղ

adj.

collecting gold.

· Calfa

NBHL (2)

Ի մրջնառիւծոց ծիլ ոսկեքաղոց՝ կոյս քեզ գնդանոց. (Գանձ.։)

ՈՍԿԵՔԱՂ կամ ՈՍԿԵՔԱՂՈՑ. գ. χρυσολόγος aurilegulus. Քաղիչ ոսկւոյ. կամ Քաղեալ ոսկի.


Ոսկեքանդակ

adj.

gold plated;
incrusted, embossed with gold;
chased in gold.

· Calfa

NBHL (3)

որ եւ ՈՍԿԻԱՔԱՆԴԱԿ. Ոսկւով քանդակեալ. ոսկեխաղաց.

Տայր նմա երկու նիզակս ոսկի, եւ երկուս վահանս ոսկէքանդակս. (Կաղանկտ.։)

Զնկարս ոսկեքանդակս. (Եփր. թագ.։)


Ոսկեքար, ի

s.

chrysolite, peridote, olivine.

· Calfa

NBHL (3)

Զոսկեքարն, զբիւրեղն։ Եօթներորդն ոսկեքար. (Եզեկ. ՟Ի՟Ը. 13։ Յայտ. ՟Ի՟Ա. 20։)

Ակն սարդիոն, եւ ոսկեքար։ Ուր ոսկէքարն գործի. (Խոր. աշխարհ.։ Ճ. ՟Ա.։ Իսիւք.։)

χρυσόλιθος chrysolithus. որ եւ ՈՍԿԵԱԿՆ. Քար պատուական ոսկեփայլ. եբր. թարշիշ.


Ոսկէօղ

adj.

adorned with, or wearing gold rings or buckles.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զոսկի օղ.

Հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն ... եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն. (Խոր. ՟Բ. 47։)


Ոսկի, կւոյ

s. adj. bot.

gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

(-կայ, -կւվ, -կեաց) «ոսկի մետա-ղը. 2. ոսկեղէն, ոսկուց շինուած» ՍԳր. Ա-գաթ. ածանցման մէջ մտնում է հետևեալ ձե-ւերով. 1. ոսկե-. ինչ. ոսկեղէն ՍԳր. Եւս. քը ոսկենկար Եփր. թգ. ոսկեպատեան Բուզ. ռոկեզարդել Եւագր. ոսկեսէր Ոսկ. ես. ոսկե-րիչ ՍԳր. Կոչ. Եփր. մն. 477. Ոսկ փիլիպ. (հմմտ. Meillet MSL 17, 262).-2. ոսկէ-, որով կարող են գրուիլ բոլոր նախորդ ձևերը, բայց յատկապէս ոսկէօղ Խոր. ոսկէօծ Յայսմ. -3. ոսկի-(առանց յօդակապի). ինչ. ոսկի-վարաւանդ Բուզ. ոսկիգիսակ Եւս. քր. ոսկի-կմբեայ Բուզ. բազմոսկի Վանակ. յոբ. յոգ-նոսկի Փիլ. իմաստ.-4. նոյնը յօդակապով. ինչ. ոսկիազէն Բ. մկ. ժա. 8. ոսկիածին Ա-գաթ. ոսկիապատ Ել. իզ. 32. լզ. 36. Ես. լ. 22. Թղթ. բարուք. Կոչ. 20. Ագաթ. ոսկիա-կուռ Կոչ. 20։-Նոր բառեր են ոսկեգեղմն, ոսկեզօծել, ոսկեդրամ, ոսկեդար, ոսկեդար-եան, ոսկերչական, ոսկերչապետ ևն։

Böttich. Arica 48, 35 կցում է սանս. piçanga, pista, peças ձևերի հետ։ Pic-tet 1, 157 սանս. vastu, իռլ. fost, afost, ֆինն. waski «արոյր»։ Lag. Armen Stud. § 1733 հիմնւում է վերջինիս վրայ և ոնդունում է որ մետաղների անուն-ները նիւթի հետ միասին թուրանեան

ժողովուրդներից անցել են Հայաստան, իսկ «անագապղինձը» յետոյ նշանակու-թեան փոփոխութեամբ դարձել է «ոս-կի», ինչպէս որ ըստ J. Grimm յուն, ὄίδηρος «երկաթ»=գերմ. silber «ար-ծաթ»։ Մորթման ZDMG 31, 412 բևեռ. usgini «ոսկեղէն»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 97 աւելի մօտիկ է գտնում ակկադ. gušqi «ոսկի»։ Lag. Gött. Nachr. 1882, 164 սումեր. [other alphabet] guski(n)։ Schrader, Sprachverglei-chung und Urgeschichte, Jena 1890 դնում է ո՛չ-հնդևրոպական նախահայ-կական բառ և կցում սումեր. guškin gusgin, վրաց. okro, oker «ոսկի» և ու-րիշ կովկասեան ձևերի հետ. «դսկի» և «պղինձ» նշանակութեանց յարաբերու-թեան համար յիշում է եաքութ. altun «պղինձ» և թրք. altun «ոսկի». հմմտ. նաև Jensen ZAss. 1, 254-5։ Busge IF 1, 444 այս հիման վրայ ենթադրում է թէ հյ. ոսկի ծագած է նախաւոր *goski ձևից, g-ի անկումով։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 51 ակկադ. guski, guskin, ֆինն, waski։ Riabinin MSL 10, 19 ֆինն. waski, էսթ. wask «պղինձ», հունգ. vas «երկաթ»։ Jensen, Hitt. u. Arm. 209 դնում է սումեր. guškin ձևից՝ հաթերէ-նի միջնորդութեամբ։ Հիւնք. ոսկր բա-ռից է հանում։ Patrubány SA 2, 12 հայ բառը նոյնպէս դնում է ոսկր-ից. իսկ ՀԱ 1908, 278 հնխ. aves «փայլիլ» ար-մատից, որով ֆինն. և հունգ. ձևերը փոխառեալ հայերէնից։ Karst, Յուշար-ձան 401, 405 սումեր. guški «ոսկի»։ Մառ. ЯՓeт. cбор. 1, 128 կապում է Սկիւթացոց անուան հետ. իսկ O полож. aбхaз. 34 և Aбхазскии aнал. aлф. էջ 47 իրար է կապում հյ. ոսկի, ափխ. axə՝, վրաց. ոքրո, ռուս. золотo, գերմ. gold, չուվաշ. ыltən, թրք. altan։-Պա-տահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] kin «ոսկի»։-Ֆիննական ձևերի համար A. Ahlquist, Die Kulturwörter der westfinnischen Sprachen. Helsing-

պղինձն են գտած և գործածած, որով-հետև պղինձը արծաթից և երկաթից նուազ աստիճանի ջերմութեամբ է հալ-ւում և ռտնւում է երկրի երեսը։ Հաւա-նաբար Ուրալում ֆինները արդէն գի-տէին այս մետաղը բանիլ և նրանից զէնքեր ու կարասիք շինել. ֆիննական հնագոյն դարբնութիւնը պղնձով էր. Ռուսները Սիբերիայի, ինչպէս և Ուրա-լի և Ալթայի մէջ բազմաթիւ պղնձէ գոր-ծեր երևան հանեցին... կասկած չկայ բնաւ թէ այս մետաղը շատ կանուխ ծա-նօթ էր ֆիններին... որին վկայում Հ նաև իրենց լեզուն. ամէն կողմ, Արև-մուտք, Բալթիկ, Արևելք, Ուգրեան ֆին-ների մէջ տարածուած է մի՛ բառ. այս բառն է vaski, որ բալթիկ-ֆիննեան լե-զուներում vask, vasjk, vašk, vahči և աապեան լեզուներում էլ vešk, viešk, veikke, vöikke ձևերն ունի. -ki մասը հաւանաբար աճական է. հին բառն է vas, որ աւելի ուշ դարձել է vaš. սրանց հետ նոյն է հունգ. vas, որ այժմ նշա-նակում է «երկաթ» և ո՛չ թէ «պղինձ». այս էլ բառերի նշանակութեան մի փո-փոխութիւն է, որ ուրիշ լեզուների մէջ էլ կայ. ինչ. գերմ. eisen, անգլ. iron «երկաթ», գոթ. ais, սանս. ayas, լտ. aes «աղինձ»։ Ուգրեան Օսթյաքների մօտ բառը դարձած է vox և նշանաևում և «կոպէկ, դրամ» և ընդհանրապէս «մե-տառ»։ -Ուգրօ-ֆիննական ձևերը դա-սաւորւում են հետևեալ կերպով. մորդվ. vis'k'a, us'k'ä «երկաթէ թել», վօտյ. ❇ves' (որից azves «արծաթ», uzves «անագ, կապար»), սիրյ. -ys, -is (որից ezys, ezis «արծաթ», ozys «անագ, կապար»), ֆինն. vaske-«պղինձ», էսթն vas'k «պղինձ», հունգ. vaš «երկաթ». äz-úšt «արծաթ», վօգուլ. bos, -š (որից atbōs, atfš «անագ, կապար»), չերե-միս. baž «արոյր», լապպ.viašk, vieške, veäīhki «պղինձ» (տե՛ս J. Szinnvei. Finnisch-ugrische Sprachwissenschaft, Leipzig 1910, էջ 41)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Տփ. օսկի, Ջղ. Սլմ. Վն. վոսկի, Երև. Շմ. վօսկի, Հճ. Պլ. Սեբ. օսգի, Ակն. օսգի, վօսգի. վէօսգի, Սչ. օսգ'ի, վօսգ'ի, Խրբ. Ռ. օսքի, Տիգ. օսգի, օզգի, Մկ. տսկը՛, Մրղ. վսկ'ը, վըիսկի, Գոր. վէ՛սկէ, Ղրբ. վրէ՛սկէ, յըսկէ, Ասլ. էօսգի, Զթ. իսգի, Ագլ. ա՛սկի, Սվեդ. իսքա։ Նոր բառեր են ոսկերել «ոսկեջրել», ոսկերած «ոսկեջրած», ոսկեբեռն, ոսկեծիլ ոսկեկտուց, ոսկեշալակ, ոսկեպղոճ, ոսկե-ջուր, ոսկեջրել, ոսկեքոչոր։

NBHL (7)

Անդ՝ ուր ոսկին է. եւ ոսկի երկրին այնորիկ ազնիւ։ Մեծատուն անասնով եւ արծաթով եւ ոսկւով։ Պատեսցես զնա ոսկւով սրբով։ Անօթս ոսկւոյ (այսինքն ոսկեղէնս), եւ անօթս արծաթոյ. եւ այլն։

Մանեակ ոսկի։ Գինդս ոսկիս։ Ծնօտս ոսկիս։ Օղամանեակս ոսկիս։ Քրոբէս ոսկիս.եւ այլն։

Ձոյլ ոսկի կամար։ Գրեալ ոսկի գրով։ Ոսկովք պսակօք. (Եղիշ. ՟Է. Փարպ.։ Ագաթ.։)

Լոմայից պղնձեաց, եւ ոսկւոց գահեկանաց. (Սարկ. հանգ.։)

ՈՍԿԷ՛՛ Տե՛ս ի վեր անդր զամենայն բարդութիւնս ոսկե՛. զորս գրիչք առ դիւրութեան հնչման ստէպ է տառիւ դրոշմեն։

ՍՈՓԵՐԱԿԱՆ ՈՍԿԻ. Ոսկի երկրին սոփերայ։ (Երզն. քեր.։)

ՈՍԿԻ. ա. χρυσέος, χρυσοῦς, χρύσειος aureus. Ոսկեղէն. ոսկիէ.


Ոսկիազէն

s. adj.

gold armour;
gold-armoured.

· Calfa

NBHL (2)

Զէն ոսկի. կամ որպէս դնի ի յն. սպառազինութիւն ոսկեղէն.

Այր մի սպիտակաձի յոսկիազէն վառեալ՝ ճօճէր զնիզակն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 8։)


Ոսկիածին

adj.

born of gold;
producing gold.

· Calfa

NBHL (2)

Մեհեանն ոսկիամօր ոսկիածին դից. (Ագաթ.։)

χρυσόγονος auro natus. որ եւ ՈՍԿԵԾԻՆ. Ծնեալ յոսկւոյ. ծնունդ ոսկւոյ.


Ոսկիակազմ

cf. Ոսկեկազմ.

· Calfa

NBHL (3)

որ եւ ՈՍԿԵԿԱԶՄ. Յոսկւոյ կազմեալ. ոսկեղէն.

Վախթանգ արար ի վերայ ոսկիակազմ սաղաւարտին պատկեր գայլոյ եւ առիւծու. (Պտմ. վր.։)

Ոսկիակազմ աթոռ, գահոյք, տապանակ, հանդերձք. (Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Դ.։ Վրդն. երգ.։ Երզն. լս.։ Ոսկ. յհ. ՟Ա. 7։)


Ոսկիակալ

adj.

carrying gold.

· Calfa

NBHL (2)

Ունօղ յիւր վերայ զոսկի կամ զհրեղէն ինչ.

Ի ցուցեալ տեղին հրեղէն սեանն ոսկիակալ խարսխին. (Ագաթ.։)


Ոսկիական

s. chem. auric acid, oxide of gold.

· Calfa


Ոսկիակապ

adj.

woven with gold.

· Calfa


Ոսկիակառք

adj.

having golden carriages.

· Calfa

NBHL (2)

Ունօղ կառս ոսկեղէնս.

Ճոխ թագաւորքն ոսկիակառք. (Ճ. ՟Գ.։)


Ոսկիակիր

adj.

containing gold.

· Calfa

NBHL (2)

Որ կրէ ի միջի իւրում զոսկի. ընդունարան ոսկւոյ.

Յարծաթունակ եւ յոսկիակիրն կորբան տապանակին ընդունարան. (Նար. խչ.։)


Ոսկիակուռ

adj.

made of gold;
— զգեստ, brocade.

· Calfa

NBHL (5)

որ եւ ՈՍԿԵԿՈՒՌ, ՈՍԿԻԿՈՒՌ. Ոսկւով կռեալ, հոծեալ, ձուլեալ. ոսկեհուռ.

Ոսկիակուռ աթոռ. (Ագաթ.։ ՃՃ.։ Կոչ. ՟Բ։)

Ի բաց ընկեցեր զոսկիակուռ թագ թագաւորին. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ոսկիակուռ զգեստ։ Ի զէնս ոսկիակուռս. (Յհ. կթ.։)

Հանէ յոսկիակուռ կառս. (Տօնակ.։)


Ոսկիակոփ

adj.

sculptured in gold.

· Calfa

NBHL (2)

Կոփեալ յոսկւոյ.

Զոսկիակոփ դրանցն, եւ զստորակայ քանդուածոցն սքանչանս. (Մագ. ՟Ժ՟Դ։)


Ոսկիահատ

s.

gold nugget;
small piece of gold.

· Calfa

NBHL (2)

cf. ՈՍԿԵՀԱՏ՝ ըստ ՟բ. նշ.

Ոսկիահատ ոսկէմօր դիցն. (Ագաթ.։)


Ոսկիաձոյլ

adj.

cast in gold;
of massive gold, golden.

· Calfa

NBHL (7)

Ձուլեալ յոսկւոյ կամ իբրեւ ոսկի. ձոյլ ոսկի, իրօք կամ նմանութեամբ. ոսկիէ շինած. թափծու.

Սուրբ աշտանակ ոսկիաձոյլ։ Ոսկիաձոյլս (կամ ոսկիաձոյլ) կազմեցին. (Շ. ոտ. բարձր.։)

Ոսկիաձոյլ գերագոյն պատուական գլխոյն. (Շար.։)

Յոսկիաձոյլ ապարանիցն զի՞նչ օգտի մարմինս. (Լմբ. պտրգ.։)

Զոսկիաձոյլ փողն, զաստուածաշունչ քնարն (զյհ. ոսկեբերան). (Ժմ. յն.։)

Վարդ բոցատերեւ՝ ոսկիաձոյլ փայլմամբ. (Շ. տաղ.։)

Ոսկիաձոյլ բաղձանօք, արծաթափայլ սուրբ սրտիւ զմեր կենարարն օրհնեսցուք. (Տաղ.։)


Ոսկիամայր, մօր

s.

Aurea mater (title of Diana).

· Calfa

NBHL (2)

որ եւ ՈՍԿԵՄԱՅՐ, կամ ՈՍԿԷՄԱՅՐ. Որ է որպէս մայր ոսկեղէն, կամ որոյ մայրն է իբր ոսկի. յոսկի մօր է ծնեալ. ոսկիածին. (մակդիր անահտայ, այսինքն լուսնի, ծնունդ կամ քոյր արեգական համարելոյ առ հեթանոսս)

Երկրորդ (մեհեանն) ոսկիամօր ոսկիածին դից. եւ բագինն իսկ յայդ անուն անուանեալ ոսկիահատ ոսկէմօր դիցն. (Ագաթ.։)


Ոսկիայարկ

adj.

golden-ceiled.

· Calfa

NBHL (2)

Որոյ յարկն կամ ծածկոյթն է ոսկեղէն.

Զարքունիսն տեսանէր փայլակունս՝ ոսկիայարկ ձեղուամբք. (Պտմ. աղեքս.։)


Ոսկիանակ

s.

gold money.

· Calfa

NBHL (2)

Տուեալ ըստ ամսոյ ամսոյ առն հարստի ոսկիանակս երիս, եւ հեծելոյ ոսկիանակս հինգ. (Պտմ. աղեքս.։)

χρυσίον aurum, aureolum. Ոսկի դահեկան, կամ ձոյլ ինչ եւ զարդ ոսկի.


Ոսկիանամ, ացայ

vn.

to become gold, to be transmuted into gold.

· Calfa

NBHL (5)

ἁποχρύσουμαι in aurum veror. գրի եւ ՈՍԿԱՆԱԼ. Որպէս ոսկի լինել. յոսկի փոխարկիլ. ոսկի դառնալ՝ ըլլալ.

Մինդաս ըղձացաւ, թէ յոր ինչ եւ մերձեսցի, ոսկի լինիցի. եւ տուեալն նմա կերակուր ի ձեռն բերանոյն ոսկիացեալ լինէր. վասն որոյ եւ ապականեցաւ սովով. (Նոննոս.։)

Անդաստանք՝ ոսկիացեալքն հաւատով առաքեալք եւ մարգարէքն. (Համամ առակ.։)

Աստուածեղէն զօրութեամբն ոսկիացեալ։ Ոսկիացան առաքեալքն եւ աւետարանիչքն։ Անմաքուրքն սրբեցան աւազանաւն, եւ ոսկիացան հաւատովք, եւ ամբիծ գործովք. (Տօնակ.։)

Գինի յոսկի փոխի, աստ ոսկանայ. (Բրս. սղ.։)


Ոսկիապատ, աց

cf. Ոսկիապատակ.

· Calfa

NBHL (8)

Անփուտ եւ ոսկիապատ սեանցն։ Ի վերայ չորից սեանցն յանփուտ փայտից ոսկիապատաց։ Գարշեցուսցես զկուսսն զարծաթապատս եւ զոսկիապատս։ Հուր անկանի ի տուն դիցն ոսկիապատացն եւ արծաթապատաց. (Ել. ՟Ի՟Զ. 32։ ՟Լ՟Զ. 36։ Եսօլ. 22։ Թղթ. բարուք.։)

Ոսկիապատ գահաւորակք։ Ոսկիապատ կառք. (Ագաթ.։)

Ոսկիապատ պատկերն (նաբուգոդոնոսարայ). (Հարցնափառ.։)

Զարդարեաց ի զարդ ոսկիապատ. (Ասող. ՟Բ. 6։)

Արծաթապատ եւ ոսկիապատ զսուրբ տեղիդ կանգնեցին. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Այսօր ի մոգուցն ընծայեալ ոսկիապատ թագիւն՝ թագաւոր փառաց. (Շ. տաղ.։)

Սերովբէն նստէր ի վերայ վիմին ոսկիապատ թեւօքն. (Տաղ կոստանդեայ.։)

κεχρυσώμενος, περικεχρυσώμενος, περιχρύσος deauratus, inauratus, auro obductus. Ոսկեպատ, ոսկւով կամ ոսկի թիթղամբ պատեալ. ոսկեզօծ.


Ոսկիապատակ

adj.

vered with gold, gilt.

· Calfa


Ոսկիգիսակ

adj.

golden-fleeced.

· Calfa

NBHL (2)

Փրիքսոս համարեցաւ հեծանել ի խոյ ոսկիգիսակ. (Եւս. քր. ՟Բ. յորմէ եւ Շիր. քրոն.։)

որ եւ ՈՍԿԵԳԻՍԱԿ. χρυσόμαλλος aureum vellus habens, velleris aurei. ըստ յն. ոսկեգեղմն. այն է Ոսկեկիզն.


Definitions containing the research ս : 10000 results

Ապիկի

s.

varnish;
cf. Ապակի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

տե՛ս Ապակի։

Lagarde, Gesam. Abhd. 6. 21 ասոր. [arabic word] abgar, որ է «կաղ»։

NBHL (6)

Պղինձ, կապար, ապիկի, եւ սոցին նման. (Խոսր. պտրգ.։)

Ապիկի, կամ շուշայ՝ որ բեկի. (Վստկ. ՟Ճ՟Ի՟Ե։)

Զմարգարիտս, զապիկիս. (Եփր. գալստ.։)

Երակ առնու, կամ ապիկիս արկանէ։ Ապիկի՛ս առ ի թիկնամէջքն ի վերի դեհն, եւ հա՛ն արիւն ըստ ուժոյն, եթէ՛ երակ առնուս, եւ եթէ՛ ապիկիք. (Մխ. բժիշկ. ստէպ։)

Ապականման նիւթ արծնելոյ զխեցեղէնս. (Բժշկարան.։ Վստկ.։)

ԱՊԻԿՈՅ ՓՐՓՈՒՐ. Խոտ փայլուն եւ մածուցիկ, որ կռուի յորմս եւ ի տունկս. ազգ բաղեղան.


Ապիրատ, ից

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. ի. ըստ ՆՀԲ ի կամ ի-ա հլ.) «անօրէն, անարդար, անիրաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 9 և յհ. ա. 37, 44. Եզն. «դուրժ վռնտուած» Ոսկ. յհ. ա. 6 (մէկ անգամ). ո-րից ապիրատութիւն ՍԳր. Կոչ. ապիրատիլ, ապիրատել, ապիրատանալ. ապիրատաբար Պղատ. տիմ. և օրին.։

= Պհլ. apēdāt «անիրաւ, անարդար»> պրս. [arabic word] bē̄dād նոյն նշ., որից պհլ. apādātih, պազենդ. awēdādī, պրս. [arabic word] bēdādi «անարդարութիւն». հայերէնը ծա-գում է պհլ. *apēδāt ձևից, որ ցոյց է տալիս արդէն նորագիւտ սոզդ. apδāte «անարդա-րապէս»։ Բոլորն էլ ծագում են dāt, dād «դատ, արդարութիւն» բառից, apē>awē> Եê. =ապ-բացասականով-Հիւբշ. 105։

ՆՀԲ «հայ. իր, իրաւունք և լծ. ընդ այլ և այլ ձայնս այլոց ազգաց»։ Հիւնք. յն. Ἀπεὶρατος «անփորձ»։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 58 պհլ. avirād և պրս bi-rād «անազնիւ» բառից։

NBHL (11)

ԱՊԻՐԱՏ ԼԻՆԵԼ. իբր Անտեղի կամ տարագիր լինել. վտարիլ. արտաքսիլ. յն. ի բաց լինել ի սինակովկայէ. ἁποσυνάγωγος. ejectus a synagoga.

(ի ձայնիցս՝ հյ. իր, իրաւունք, եւ լծ. ընդ այլ եւ այլ ձայնս այլոց ազգաց). ἅτοπος, ἁδικῶν. absurdus, injustus, iniquus. Անտեղի. անպատեհ. անվայել. անզգամ. անիրաւ. չար. քէօթիւ, զալիմ. ինսաֆսըզ.

Իսկ ապիրատն ընկալցի ըստ իւրում ապիրատութեանն։ Որք են ապիրատ եւ խորամանկք. (Կող. ՟Գ. 25։ Եսթ. ՟Գ. 8։)

Օրինաւորքն արդար, եւ անօրէնքն՝ ապիրատք. (Պղատ. մինովս.։)

Ապիրատ հայհոյութիւն, կամ խորհուրդք. (Ոսկ. յհ. ՟Ա. 37. 44։)

Ի ձեռս ապիրատ արանց անկանիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Դարձուցանել զապիրատս յիրաւունս. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Զոմանս ապիրատս զուգակցեալ զրաբան չարիմացութեանն. (Յհ. կթ.։)

Որ ապիրատս խօսին առ ի կորուստ բազմաց. (Յճխ. ՟Ի։)

Ապիրատ մոլութիւն, կամ պատասխանի, կամ գործք, բամբասանք, խորհուրդ, բան, ահ. եւ այլն. (Պիտ.։ Յհ. իմ. եկեղ.։ Յհ. կթ. ստէպ։)

Վասն իշխանացն ոչ խոստովանէին, զի մի՛ ապիրատք եղիցին. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)


Ատակ

adj.

clever, capable;
— լինել, to be capable, cf. Ատակել.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՀՀԲ, անհոլով ըստ ՆՀԲ) «կարող, ընդունակ, ձեռնհաս» Եւս. քր. ա. 65. Սեբեր. բ. գ. Ոսկ. Եբր. է. ոչ էր ա-տակ նմա «ժամանակ չունէր» Պտմ. վր. 73. որից ատակել «կարենալ, ժամանակը բաւել միջոց ունենալ» Փիլ. Խոր. ատիկել նոյն նշ. Վրք. հց. ա. 509. Վրդն. առ. 309. անա-տակ «անկարող, անճարակ» Վրք. հց.։

= Պհլ. *atak «կարող» բառից, որ յառա-ջանում է *ati-tavaka->*atavaka ձևից և որ երևան եկաւ մանիք. պհլ. *'δwγ «կարող» ձևով. կազմուած է tu, tav «զօրել, կարո-ղանալ» արմատից (ընդարձակ տե՛ս թաւ բառի տակ)։ Բառիս կազմութեան և v ձայ-նի սղման համար հմմտ. պհլ. astānak «թուլութիւն, տկարութիւն» <*us-tāvana-«անուժ», attān<*ati-tā̄vana «ուժեղ, կարող, ընդունակ», stav «տկար»<*us-tavah «ու-ժից զուրկ» պրս. sutūh «նեղասրտեալ և ձանձրացեալ»<*us-tava-ϑa, պրս. [arabic word] kó-tāh «կարճ, տկար»<*kauta-tāva-ϑa և վեր-ջապես պրս. mī tuvānam «կարող եմ» >ժող. mi tūnam.

Հներից Վանակ. հաւատ. արմատը դը-նույմ է ատ. որով հաւատ բառի մեկնու-թեան մէջ ասում է. «Հաւատն լոյս, հաւն սկիզբն, և ատն՝ զօրութիւն գործոյ»։ ՆՀԲ լծ. տոկ, տոկուն և թրք. հաթտ (ի-մա՛ արաբ. hadd «սահման, համառձա-կութիւն»). վերջին համեմատութիւն ռռած է աւօտ բառի տակ։ Goscheς22 հա մեմատում է փռիւգ. Aδαγεοῦ ❇eus Hermaphroditus' աստուածութեան հետ, որի անունը աւանդում է Հեսիքիոս, Go-šche գտնում է, որ «Աստուած նշանա-կութիւնը յարմար է համեմատելու «կա-րող» իմաստի հետ»։ Bötticher, Arica

31 ատակել, փռիւգ. attaqus «բուծ» և պրս. takka ձևերը իրար հետ է համե-մառում։ Laqarde. Urgesch. 312 արմա-տը դնում է tak։ Հիւբշ. 110 մերժում է կցել պհլ. tag (=tak) «զօրեղ, քաջ» բա-ռին։ Հիւնք. տակ, յատակ բառից։ Bar-tholomae IF38 (1917-20), էջ 47 փո-խառեալ է դնում միջին իրան. *attāk «կարող» մի ձևից, իբր < *ati-tauāk։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 73 պրս. [arabic word] tak «յատակ, բուն, հիմ» բառից, իբր թէ «բանիբուն»։ Ուղիղ մեկնութիւնը, որ ենթադոել էր Bartholomae IF 38, 47, վերի ձևով լրացրեց Nyberg, Hilfsbuch 2, 24 և 208, Meillet BSI. л 10а. 46 տալիս է նորագիւտ *'δwγ ձևը, որ կարդում է ätavaka-։

ԳՒՌ (dialectal) Վն. ատակ' «ատակ, յարմար», Ննխ. ադագ «պարապ՝ յարմար՝ տրամադրե-լի ժամանակ», Երև. ատակէլ, Մն. Ննխ. ա-դիգէլ, Խրբ. ադըգիլ, Ակն. Շիր. Սվ. ադգէլ «գործերը վերջացնելով հանգստանալ, պա-րապ ժամանակ՝ միջոց ունենալ», Ակն. ադ-գութին, Ննխ. ադագում, ադէգում «յարմար՝ ազատ կամ պարապ ժամանակ, միջոց»։

NBHL (8)

ԱՏԱԿ ԼԻՆԻՄ, կամ ԱՏԱԿ ԵՄ. որ եւ ԱՏԱԿԵԼ. ռմկ. ատիկել δύναμαι possum. Կարել. զօրել. ձեռնհաս կամ բաւական լինել. իշխել. բաւել.

Վասն ոչ լինելոյ ատակ ղաղխեցելոյն կարել փեռեկել մածուածս. (Պիտ.։)

Չէր ատակ կշտամբել. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ զի չիցէ ատակ վերին թագաւորութեան առնուլ վրէժս։ Չէ ատակ ասել. (Սեբեր. ՟Բ. ՟Գ։)

Չեմք ատակ այնպիսի ինչ ճգունս յանձին ունելոյ. (Ոսկ. եբր. ՟Է։)

Ոչ լեալ ատակ որսորդացն (ըմռնել). (Ոսկիփոր.։)

Իսկ ՛ԶԱՏԱԿ, ՛ՅԱՏԱԿՍ. այսինքն Զյատակ, Ի յատակս. տե՛ս ի տառն Յ։

Պարսից թագաւորն պատերազմէր ընդ հնդկացն եւ ընդ սիդացոց եւ ընդ հաբաշիսն. եւ ոչ էր ատակ նմա առ վիրս (այսինքն ատիկել). ( Պտմ. վր.։)


Ատոք

adj.

full, fat, abundant, fertile;
— հառկ, eared, an ear (of corn).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«լիքը, լաւ հասած (ցորեն, սերմ)» ՍԳր. Ագաթ. որից ատոքութիւն Ագաթ. Փարպ. ատոքանալ Ոսկ. յհ. ա. 1, 3. ատո-քատեսիլ Փարպ. ատոքահատ Թէոփիլ. խ. մկ. Վրդն. սղ. ևն։

arm. 7 ատոք դնելով բուն «ուտելի», կապում է սանս. ad «ուտել», գոթ. itan «ուտեւ» բառերի հետ։ Նոյնը կասկածով նաև Նախալ. 61։ Հիւնք. հանում է ազոխ բառից։ Karst, Յուշարձան, էջ 403 սու-մեր. du «ամբողջապէս», dug «լցուիլ», 408 սումեր. tug'՝ «առատանալ», 417 թա-թար. toq «լի, թանձր, կուշտ», չաղաթ. toq «կուշտ, լի», օսմ. toq «կուշտ», չաղաթ. toq-luk «լիութեւն»։

NBHL (3)

Կլանէին զեօթն հասկսն զնտիրս եւ զատոքս։ զցորեանն ատոք ի հասկին. (Ծն. ՟Խ՟Ա 7։ Մրկ. ՟Դ 28։)

Զնորա պատգամն խօսիմք զքաջաբոյսս եւ զատոքս. (Ագաթ.։)

Որք իբրեւ զարգաւանդ հող զսերմն խրատուն ատո՛ք բուսուցանեն. (Լմբ. առակ.։)


Ատրագոյն

adj.

red, of a fiery colour.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ի հլ. (ըստ ՀՀԲ ո հլ. որ սխալ է) «հրագոյն, հրափայլ, հրացայտ» Կոչ. 375. Գոր. և Շմ. 70. Վրք. հց. Մագ. Յհ. կթ., որից ատրագունակ նոյն նշ. ԱԲ. ըստ ՀԲուս. § 187 ատրագոյն նշանակում է նաև «adonide ծաղիկը, flor Adonis» (առնելով Ստ. Շէհրի-մանեանի հաւաքածոյից բայց ո՞ր ժամա-նակի բառ է)։

= Պհլ. *aturgōn հոմանիշ ձևից. հմմա-պրս. [arabic word] aδargūn «հրազոյն», իբր զնդ. *atarəgaona (կազմուած atarə -«ատր» և gaona-«ղոյն» բառերից)։ Ծաղկի համար ունինք պհլ. ādargun «վայրի խաշխաշ». պրս. [arabic word] aδargun, որից արաբ. [arabic word] āδarуūn (Կամուս, թրք. թրզմ. Գ 590) «մի տեսակ ծաղիկ, rutilus, species. anemones calendula officinalis», վրաց. ადრაგუნი ադ-րագունի «մի տեսակ ծաղիկ, злaтоцвытъ»։ Պարսկերէնից փոխառեալ արաբ. [arabic word] āδarуūn ձևից է հյ. ազարիոն, որ ունի Ամիրտ։-Հիւբշ. 110։

Müller SWAW 38, 573 զնդ. atar, պրս. ādar բառերից։ Justi, Zendsp. 49 զնդ. atar «կրակ»+gaona «գոյն»։

NBHL (4)

ἑκλάμπων. effulgens. Հրագոյն. հրացայտ որպէս զշանթ. փայլակնացայտ. հրափայլ.

պրս. ազէր. թ. օտ, աթէզ այսինքն Հուր. կրակ. լծ. եւ ընդ յն. եթեր, ոպէս հրային եւ լուսաղգեաց օդ վերին։ Ուստի յաջորդ բառք։

Եւ որ թուխ յառաջն էր, այն ատագոյն եղեալ՝ շողս արձակէ. (Կոչ ՟Ժ՟Ե։)

Երեսացն ատրագոյն շառագունութեամբ. (Յհ. կթ.։)


Ատրուշան, աց

s.

fire-temple (of Persians).

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «կրակատուն արևա-պաշտների» Բուղ. դ. 59. Եդիշ. Փառա նմա-նութեամբ կամ նախատաբար «աղանդաւոր քրիստոնեաների տաճարը» Մագ.։

= Փոխառեալ է իրանեանից, որի ապա-ցոյցներն են նախ նիւթը և երկրորդ բառի առաջին մասը ատր-<պհլ. atu «կրակ». երկրորդ մասը (ուշան) մեկնուած չէ՝ մինչև այսօր պահլաւերէնում համապատասխան մի ձև գտնուած չլինելու պատճառով։

ԳԴ համարում է պրս. [arabic word] aδarnōš «անուն երկրորդի կրակարանին հրռ-չակաւոր ատրուշանացն եդելոց յաշ-խարհին Պարսից»։ Էմին, Ист. Bарданa 85 ատր+ուշան «տո՞ւն» բառերից։ langlois, Colleet. II 186 պրս. ātašdān «կրակարան» բառից տառադարձու-ած։ Տէրվ. Մասիս, 1882 փետր. 27, թ. 3124, ատր+ uš «վառել» բայարմա-տից։ Հիւնք. պրս. [arabic word] aδarrōšan «մեծապայծառ պիւռիոն» (իմա՛ հռւ-րըն լուսաւոր)։ Müller WZKM 4, 358 ենթադրում է պհլ. atrūšān (իբր atur šah), որ սակայն պիտի տար հյ. ատրշան։ Հիւբշ. 111 ենթադրում է պհլ. *aturōsan ձևը. հմմտ. սանս. óšati «այրել»։ Նորայր, Կորիւն վրդ. 190 ըստ Տէրվիշեանի։ Թիրեաքեան, Կարնամակ ծանոթ. 65 ենթադրում է, որ հնապէս [arabic word] āδr rōšan «հուրն լուսաւոր» անունով նշանաւոր մի ատրուշան կար և նրա անունը յետոյ ընդհանրանալով՝ հասարակ անուն դարձաւ։ Stakelberg, Древ. вост. 1901(Բազմ. 1902, էջ 198) հստր+շան, վերջինիս հետ հմմտ. պրս. [arabic word] gulšan «վարդանոց» բառի šan մասնիկը։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) կցում է պրս. [arabic word] añar-afšan< *atr-abhi šana ձևին։

NBHL (1)

Աւետաւորս առաքեաց ընդ ամենայն ատրուշանս աշխարհին։ Առնուին եւս զկահ եւ զկազմած ատրուշանացն. եւ այլն. (Եղիշ. ՟Ա. ՟Գ. ՟Է։) (Փարպ.։)


Արագ, ունք, ագք

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(անհոլով. յոգնակին արագ( կամ արագունք) «շուտ, փութով» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից արագագիր Սղ. խտ. 2. արագա-գնաց Եզն. Վեցօր. արագագոյն ՍԳր. Կոչ. արագազերծ Ոսկ. տիմ. արագաթև Ագաթ. արագախաբիկ Ոսկ. ես. արագոտն Առակ։ իդ. 34. Վեցօր. արագընթաց Վեցօր. արագել ՍԳր.-բառի երկրորդ ձևն է երագ «արագ, ՍԳր. Եփր. ծն. և ա. գոր. Ոսկ. մ. ա. 25, ո-րից երագագնաց Վեցօր. Եփր. ծն. երագա-գոյն ՍԳր. երագակատար Ոսկ. ես. երագա-ծագ Վեցօր. երագահալ Վեցօր. երագանցուկ Ոսկ. ես. երագաւել. Ագաթ. երագասլաց Վեց-օր. երազել Ել. լդ. 8։ Արդի լեզուի մէջ երկ. րորդ արմատը և նրանից ծագած բոլոր ձևերը ջնջուած են. գործածական են միայն առա-ջիններից, որոնց վրայ իբրև նոր բառեր աւե-լացել են՝ արազախօսութիւն, արագահոս, արագասլաց. արագասոյր, արագավազ, ա-րագազնել ևն։

= Պհլ. *rag ձևից՝ հայկական ա կամ ե յաւելուածով (հմմտ. երանգ <պրս. rang)։ Իրանեան ձեւը աւանդուած չէ, բայց կան նրա միւս ցեղակիցները. ինչ. զնդ. *raγu-, իգ. rəvī «արագ, աշխոյժ, փոյթ», գերադր. rən-uišta «շատ արագ», rənjyō «արագ», rənǰa-taspa-«արագաձի», rənǰaiti «թէթև կամ արագ է», սանս. raghù-«վազող, թէթև», բարդութեանց մէջ «արագ, փոյթ, աշխոյժ», ra'has-«արազութիւն», laghú-«թէթև, կարճ, փոքր, սակաւ», rághīyas-«թեթևա-կշիռ»։ Արմատի r ձայնը յատուկ է միայն իրանեան լեզուներին, որի դեմ եւրոպական-ները ունին l. հմմտ. յն. έλαφρός «թեթև, արթուն, փոյթ», έλαχύς «փոքր», լտ. levis «թեթև, արագ», լիթ. leñgvas «թեթև», ալբան. l'eh «թեթև», հսլ. līgukù, ռաւս. лerкo «թեթև, հեշտ», գոթ. leihts, գերմ leicht «թեթև, հեշտ», հբգ. lungar «արագ», անգլսք. lungre «արագ, անմիջապես», ան-գլ. light «թեթև», հիռլ. lugu «փոքր, քիչ», կիմր. llei «սակաւ» ևն։ Այս բոլորը ծագում ևն երկու հնխ. ձևերից՝ leghu և lenghu (առաջինը ռնգականով, երկրորդը առանց ռնգականի. հմմտ. Walde 423, Boisacq 238, Berneker 753, Trautmann 158, Kluge 300, Pokorny 2, 426, Ernout-Meillet 514)։ Հա-յերէն ձևը փոխառեալ է իրանեանից, որով. հևտև ընիկ լինելու դէպքում պիտի ունենա-յինք *լեգ, *լենգ, *եղենգ։-Հիւբշ. 122։

ՆՀԲ լծ. հյ. առաջ, առ աք, յն. αργός «արագ», թրք. yuruk «լաւ քայլող»։ 3ն, և սանս. ձևերի հետ ուղիղ համե-մատեց նախ Հիւբշ. KZ 23, 24 և 405։ Lag. Arm. Stud. § 224 համեմատում է ասօր. [syriac word] կամ [arabic word] ligtig «արագ արագ» բառի հետ, որ Nöldeke համառում էր իրանեանից փոխառեաւ-Տէրվ. Մասիս 1881 մայիս 1 և Նախալ. 103 արագունք ձևի մէջ ու համարում է սանս. raghu ձևի u ձայնի ներկայացու-ցիչը։ Մառ ЗВО 5, 316 զնդ. taka պհլ. tag, «վազող» բառից։ Հիւնք. ուրագ բա-ռից Եազրճեան, Արևելք, հոկտ. 17, 1884 «տրաք բառի մը փոխաբերութիւն է և ոչ այլ ինչ»։ Հիւբշ. 422 դնում է բուն հայերէն բառերի շարքը, բայց կասկա-ծում է, որ իրանեան փոխառութիւն լինի։

Սակայն յետոյ նկատելով, որ r արիա-կան լեզուներին յատուկ է, մինչդեռ եւ-րոպականներն ունին 1, փարատեց իր կասկածը (անձնական. տե՛ս նաև Patru-bány SA 1, 77)։ Scheftelovitz BВ 29, 16 հիտլ. frár «արագ», հբգ. fro «ու-րախ», վեդ. prava «թռչելով» բառերի հետ՝ դնում է հնխ. provo արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. յն. τραχίς «բիրտ» բառի հետ է կցում (էջ 20)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 ար «ոտք» բա-ռից, որ պահում են նաև արագիլ, ար-գել, արահետ։ Karst, Յուշարձան 400 ասուր. arhu «արագ» բառին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] , raq՝ «արագ վազել, շտապել» (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 588)։

NBHL (13)

ԱՐԱԳ (լծ. հյ. առաջ, առ աք. յն. արղի՛ս. թ. թիւկրիւգ) Որ եւ ԵՐԱԳ. ταχύς, ὁξύς celer, citus, acutus, et velox Շոյտ. փո՛յթ, կամ սու՛ր յընթացս եւ յայլ իրս.

ԱՐԱԳ ԱՐԱԳ. ὁξύτατα ocissime, cito citius Իսկ եւ իսկ. անդէն եւ անդ. անյապաղ. եւ ստէպ ստէպ.

Որ արագն իցէ ոտիւք, մի՛ ապրեսցի. (Ամովս. ՟Բ 15։)

Մերձ է ի հասանել օր մովաբու, եւ չարիք նորա արա՛գ են յոյժ. (Երեմ. ՟Խ՟Ը 16։)

Արագ առ ի լսել. (Յկ. ՟Ա 19։)

Արագ սուրհանդակք։ Արագունք են խնդրել զվրէժ։ Ըստ ընթացից տեսութեան մտաց արագունք. (Նար. առաք. եւ ՟Կ՟Ը. ՟Ձ՟Ա։)

Որոց երիվարք արագունք քան զարծուիս. (Լաստ. ՟Ժ՟Ա։ եւ Մաշկ.։)

ԱՐԱԳ (աչք). Սուր. սրատեսիլ. (ըստ հոմաձայնութեան յն) (Շ. յուդ.։)

Արագ սատակեսցին։ Արագս ընթասցին։ Արա՛գ շինեսջիր. (Իմ. ՟Գ 18։ Ես. ՟Ե 26։ ՟Խ՟Թ 17։)

Կորնչիցիք արագ արագ։ Արագ արագ զաւար հարկանել, կամ կապտել. (Օր ՟Ժ՟Ա 17։ Ես. ՟Ը 1. 3։)

Արագ արագ հնազանդեցուսցէ. Արագ արագ հանգչել ի տանջանացդ. (Ագաթ.։)

Արագ արագ հրամայեցի զվճիռ դատաստանին ադամայ. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Արագ արագ հանէր ի գահոյս իւր, եւ համբուրէր. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Արագազ, ից

s.

toil, net to catch animals;
cf. Ցանց;
cf. Վարմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Երագազ։

NBHL (1)

Թակարդս եւ արագազս. (Պիտ.։)


Արագիլ, գլաց

s.

stork.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «ծովային ճայ, ձկըն-կուլ» Ղևտ. ժա. 19. Օր. ժդ. 16. Սղ. ճգ. 17. «արագիլ, լագլագ» Փիլ. Սարգ. Սահմ. Շ. տաղ.։

-Պէտք է կցել յն. πελαργός «արագիլ» րառին։ Այս բառը թէև ստուգաբանւում է πελός «սև» +αργός «սպիտակ» բառերից (Boi-sacq 760, Pokorny 2, 53), բայզ դա ան-շուշտ ժողովրդական յարմարանք է։ Բառի հին ձևը պէտք է դնել *περαγλός կամ *πα-ραγλός, որ տեղափոխութեամբ տուել է πε-λαργός. փոքրասիական ծագումով բառ է, և նոյն աղբիւրից է նաև հայերէնը։-Աճ.

ՀՀԲ դնում է արագել «շտապել» բայից։ Klaproth, Asia polyql. էջ 105 պրս. arha։ Pott BVS 4, 90 վելշ. alarch։ Müller SWAW 64, 454 ար = զնո-airya--ագիլ=լտ. aquila «արծիւ». La-garde, Arm. Stud. § 225 յն. πελσργός «արազիլ» բառի հետ։ Հայերէնի հին ձևը համարելով *հարագլ-։ (Այս համե-մատութիւնը ճիշտ չէ, ըստ որում յն. τελαργός հասարակ բարդութիւն է τελός «սե» և ἀργός «սպիտակ» բառերից կազ-մուած։ Այսպես է կոչուել թռչունը՝ իր սև ու ճերմակ փետուրների պատճասով. տե՛ս Boisacq 760)։ Տէրվ. Altarm. 22 հետեում է Müller-ին։ Եազրճեան, Մա-

սիս 1x81, էջ 202 «թերևս բաղդատի արկիլա ձայնին հետ»։ Հիւնք. առաթինի րառից։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 գը-նում է արա «ոաք» (հմմտ. արահետ, որոզայթ)-գիլ, իբր «բարձրոտն, բարձ-սասրան»։ Հալաճեան, Արևելը 1893 նոյ՛՛ 10 արազ խել։ Buqqe I 1, էջ 444, 456 հրղ. chragil «ճոուողող». cihragilōn «շաղփաղփել» բառերի հետ. այս բառերը K. Hildebrand (Deutsch. Wtb. V 1956) և Fick BВ 17, 320 հա-մեմատում են լտ. grāculus «մի տեսակ ագռաւ» բառի հետ, որ ըստ Fiok հնխ. graqló-, graqélo նախաձևից է ծաղում, Walde 349 լտ. և գերմ. բառերին կղոմ է նաև հսլ. grača grakati «կռնչել», grukati «մնչել», իռլ. grāc «կոնչիւն», սերբ. gróchot «բարձր քրքիջ» և ուրիշ բնաձայն բառեր, որոնք բոլորը դնում է հնխ. ger-արմատից։ Halévy (անձ-նական) եբր. [hebrew word] regel, ասոր. [syriac word] reglā, արար. [arabic word] riǰl «ոտք» բառերից, իբր «երկայնոտն»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 17 համեմատում է սանս. krakara «մի տեսակ կաքաւ»։ Patrubány ՀԱ 1908. 188 -իլ համարում է նուազական մասնիկ։ Սագզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. 402 սումեր. arlk-gil-im «մի տեսակ բարձրասրուն թռչուն է»։ Յոյն բառի հետ, ինչպես նշվեց, կցել էր Lagarde։ Առաջարկում եմ վերի մեկնութիւնը, որ ընդունում է նաև Meillet (անձնական)։ Ըստ այսմ պա-տահական նմանութիւն ունին ասոր. raqraqu, laqalaqa, արաբ. laqlaq, թրք. legleg, leylek հոմանիշները։ ևՌ.-Վն. առակել, Ոզմ. առակէղ, Մկ.

NBHL (4)

Այլ ի սուրբ գիրս, որպէս եւ ի բառս Գաղիանոսի, ԱՐԱԳԻԼ դնի որպէս յն. ἑρωδιός , ἑρωδάς, ἑρωδιάς ardea իտ. airone այն է Ճայ ծովային. (Ղեւտ. ՟Ժ՟Ա 19։ Օր. ՟Ժ՟Դ 16։ Սղ. ՟Ճ՟Գ 17։) cf. ՃԱՅ։

πελαργός ciconia Թռչուն նման կռնկան կամ խորգոյ՝ երկայն պարանոցաւ, մեծաքիթ, եւ բարձր սուրնիւք, եւ սպիտակ փետրովք. բնակէ ի բարձունս աւերակաց.

Արագլաց՝ որ ծերունիքն են, ձագք ամենայն ուստեք պաճարեն շահ ծնողացն ի պէտս։ Ի թռչունս բուն զվերին զարդարութիւն արագիլ ցուցանէ, զծնողս փոխանակ կերակրելով. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լիւս.։)

Ծձասպան արագիլ դու արդար. (Շ. տաղ.։)


Արած, ոց, ից

s.

ulcer, ulceration;
cicatrice;
spot, stain.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի, ռ հլ.) «վէրքի, մանաւանդ բորոտութեան նշան, սպի, կեղ, որ երևում է մորթի վրայ՝ հիւանդութիւնից առաջ կամ մնում հեւանդութիւնից յետոյ. 2. հագուս-տի կամ քարի սւ պատի վրայ փտութեան նշան». ՍԳր. «որքիւն հիւանդութիւնը» Գա-ղիան. «սպիաւոր, սպի ձգող (ախտ)» Փիլ, լին. դ. 40. գրուած է նաև առած «վէրք, հա-րուած» հին Մաշտ. Լաստ. որից արածնա-ցաւ «քաղցկեղ» Բրս. մրկ. 86 (չունի ԱԲ). արածադէմ «չեչոտ, պիսակոտ, ծաղկահար» ՓԲ (իր ստեղծած բառն է)։

= Նոյն է արածել «ճարակիլ, խոտ ու-տել» բառի հետ. վարակիչ վէրքերի անուն-ները շատ անգամ ծագում են «ուտել» գա-ղափարից. ինչ. գւռ. կերցաւ, կեր-եարա, մազկեր, ծամկեր, ռուս. костоядь «ոսկորի փտախտ» (բառացի «ոսկրակեր»). յատկա-պէս արած բառի վրայ խօսելով սրա յն. հոմանիշը λειχήν (որից փոխառեալ են լտ. lichen, ֆրանս. lichen, ռուս. лишай) «բո-րոտութիւն. 2. մամուռ» ծագում է յն. λεὶγω «լիզել» բայից։-Աճ.

Հիւնք. դնում է հարած բառից։ Bug-ge, Beitr. 31 յն. γάγγραινα «վէրք», γράστις «կանաչ խոտ» բառերի հետ։ Schcftelowitz BВ 29, 31 նոյն ընդ ա-րատ։ Lidén, Arm. Stud. 35 հլ. արա-ծել բայի հետ՝ ինչպես յն. τρωγω «ա-րածիլ» բայի դէմ τραῦμα «վէրք», τρώω «վիրաւորել»։

NBHL (4)

ἀφή tactus, ictus (leprae), λιχήν impetigo Արատ կեղոյ. հետք բորոյ. գոյն ըսպւոյ եւ պալարի. բիծ որպիսի եւ իցէ. լծ. եւ վէր. էարա. այլ ի բառս Գաղիանոսի դնի եւ որպէս յն. լիխի՛ն. ռմկ. թէմրէկի, գըճըգ

Արած բորոտութեան։ Մազ արածին։ Արած հարածին։ Ըստ ամենայն արածոյ բորոտութեան եւ հարածի։ Արած կանաչացեալ կամ կարմրացեալ ի մորթ կամ ի հանդերձ։ Արած յորմս տանն. եւ այլն։ Ուստի նմանութեամբ ասի.

Զօշաքաղաք եւ մարդահաճոյք, եւ որ այլ եւս են արտաք եւ արածք. (Ոսկիփոր.։)

Որպէս յարած ախտսդ մնացորդ է. (Փիլ. լին. ՟Դ 40։)


Արական, ի, աց

adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.

ՆՀԲ մեկնում է պրս. էրէքան, էրաքան, եբր. էրաքօն։ Karst, Յուշարձան, էջ 402 թրք. yarakan «դալուկ» և սումեր. ara «դեղին» բառերի հետ։

NBHL (10)

Մերով իսկ արական երգով պարել ողբս. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Փարաւովն զարուսն հեղձուցանէր, եւ սատանայ զարական միտսն. (Տօնակ.։)

Արք անուանէ զնոսա վասն ուժգնութեանն. քանզի արական անուն՝ զօրութեան է նշանակ. (Լմբ. սղ.։)

Ի հալածանս կտրեցան արականքն։ սատակել իբրեւ զթշնամիս հասարակաց բնութեան մարդկան զխզիչս արականացն հրամայողաց. (Կանոն.։ Սարկ. հանգ.։)

ԱՐԱԿԱՆ ԱՆՈՒՆ. Ըստ քերականաց է Բառ յայտարար արուի. այլ ըստ յն. երբ. եւ այլն, է յայտնիչ նաեւ լոկ յանգի ձայնից՝ պիտակաբար որոշելոց ի սեռս սեռս. Տե՛ս (Հին քեր.։)

Եկեղեցի՝ իգական անուն է, եւ ո՛չ արական. (Լմբ. սղ.) իմա՛ ըստ յն. այլ ի մեզ յաւելուածով ասի, մայր եկեղեցի, կամ հարսնացեալ, եւ այլն։

ԱՐԱԿԱՆ ԹԻՒ. Ըստ թուաբանից է կոճատ, անզոյ. որպէս եւ իգական կոչի դարն, կամ զոյգն.

Վեց թիւդ յերկուս ճեղքեալ՝ արականս զնոսա գործէ, երեք գոլով. քանզի երկու թիւն իգական է, եւ երեքն արական. (Մագ. քեր.։)

Հնգեակն ունի եւ զարականն եւ զիգականն. զերիսն՝ արական, իսկ զերկուսն՝ իգական. (Մագ. ՟Ձ՟Դ։)

ԱՐԱԿԱՆ. գ. որ գրի եւ ԻՐԱԿԱՆ. լաւ եւս Արեկան. Պ. էրէքան, էրաքան. եբր. էրագօն. Անուն ախտի. դալուկն.


Արամազդ

s.

Jupiter, Jove.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ թռչուն է» Վրդն. առկ. 35-36 (նորպգիւտ բառ)։

= Արամազդ աստուծոյ անունից, որ պարսիկ փոխառութիւն է։-Աճ.

NBHL (6)

Տե՛ս բռ. յտկ. ան. պ. որմըզդ. յն. զեւս կամ դիոս. լտ. իու՛բբիդէռ, սեռ. էօ՛վիս. հայր անուանեալ աստուծոց.

Զբեղայն ասեն, որ յունարէն դիոս թարգմանի, եւ հայերէն արտմազդ. (Եւս. քր. ՟Ա։)

Ասէ դնել զաղեղն իւր յամպս. ոմանք կարծեն աղեղն ասել զի յոմանցն կոչեցեալ արամազդայ գօտի, ի ձեւոյն զհաստատուն նշանակն առեալ վասն ծիածանին։ Մրմազդայ գօտիդ է արեգակնային ճառագայթիցն երեւոյթ ի գէջ յամպ։ Ոչն երբէք արամազդայ գօտւոյ ի գիշերի երեւել. (Փիլ. լին. ՟Բ 64։)

Զաղեղն իմ եդից յամպս, որ է ծիածանդ. զոր ասացին որդիք տարրապաշտիցն գօտի արամազդայ. (Արծր. ՟Ա 1։)

ԱՐԱՄԱԶԴԱՑ (աստղ, մոլորակ). Լուսնթագն. յն. զեւս, սեռ. դիօս. լտ. իու՛բբիդէռ, էօ՛վիս

Յետ այնմիկ՝ փայթոն, եւ արամազդայ ասացեալ ... Արամազդա՛յն. (Արիստ. աշխ.։)


Արատ, ոց

s.

spot, stain, blemish;
vice, fault, defect;
sign, natural mark;
blot, disgrace;
յ— հայել, to regard amorously or indecently.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև բց. յարա-տուէ, գրծ. արատաւ) «մարմնական պակա-սութիւն. 2. բիծ, կեղտի նշան, լաքա. 3. վը-նաս» ՍԳր. Եփր. ծն. և ղևտ. Կանոն. հիմայ գործածական է միայն երկրորդ նշանակու-թեամբ։ Որից արատաւոր ՍԳր. արատել Ել. իր. Բ. կոր. ղ. 3. Ոսկ. ես. անարատ ՍԳր Կոչ. անարատութիւն Ագաթ. սրան են պատ-կանում նաև արատիլ «պատը նեղքուիլ» Ոսկ. Փիլիպ. 411 (չունի ՆՀԲ, բայց յիշում է ԱԲ) և անարատ «ամիանտ քարը» Բրս. պհ. ա. վեր-ջինը կազմուած է թարգմանաբար յն. ἀμί-αντος բառից, որ նշանակում է «անարատ, մաքուր. 2. ամիանդ քարը» (a բազասա-կանով μιαίνω «ապականել, կեղտոտել» բայից)։

Ասետիքեան, Քերակ. 1815, էջ 313 յար ատելի։ Տէրվիշ. Նախալ. 103 սանս. rad, լտ. radere «քերել, քերթել» բա-ռերի հետ։ Հիւնք. յն. ἂρδα «կեղտ»։ Սարգիսեան տե՛ս արահետ բառի տակ։ Karst, Յուշարձ. էջ 417 ար+հատ. ար=թաթար. ar «մաքուր, լաւ», arik «մաքուր», ari «գեղեցիկ», իսկ հատ «կտրուած» բառն է, որ կրճատուած է ատ ձևով։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 65 ա բացասականով պհլ. rāt «բա-րեբարոյ»։

ԳՒՌ (dialectal) Արատ արմատը կորած է. բայց կայ անարատ բառը. Ախց. Կր. Մրղ. Սլմ. Տփ. անարատ, Երև. անա՛րատ, անա՛րաթ, Ալշ. Ակն. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. անարադ, Ասլ. անարա*, Մկ. mնmրատ, Տիգ. mնm-րmդ, Հճ. անայօդ. մինչև անգամ Կեսարիոյ և էնկիւրիի թրքախօս հայերը պահած են բառս անարադ ձևով։

ՓՈԽ (borrowing) Թուրք գաւառականները տեղ տեղ փոխ են առած այս բառը հայերէնից [arabic word] anarad ձևով. օր. Կեսարիոյ թիւրքմէնները ունին anarad yaγ «անարատ իւղ» (եր-կուսն էլ հայերէնից). տե՛ս Տ. վրդ. Պա-լեան, Բիւր. 1898, 712 և Գազանճեան, Յու-շարձ. էջ 328.-Նոյնպէս Ատանայի թուր-սառ և թրքախօս յունաց բարբառով anaradl (տե՛ս Արևելք 1888, նոյ" 8-9), Սեբաս-տիոյ թուրք բարբառով anaradl (ըստ Գա-բիկեան, անձնական)։

«արագիլ»? անստոյգ նորագիւտ բառ, որի մասին աւելի ընդարձակ տե՛ս Արիովդ։

NBHL (9)

μῶμος, σπίλος, πάθος, αἱτία macula, vitium, nota, labes Նիշ տգեղ. բիծ. սպի. ախտ. պնկասութիւն. կեղտ. պատճառ բասրելի. ամօթալի ինչ.

Այր յորում իցէ արատ ... այր կաղ եւ կոյր։ Ի թաթից ոտից իւրոց մինչեւ ի գլուխ ոչ գոյր ի նմա արատ։ Զի մի՛ ունիցի ինչ արատ կամ աղտեղութիւն. (Ղեւտ. ՟Ի՟Ա 18։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ 25։ Եփես. ՟Ե 27։)

Ի բարիս քո արատ մի՛ մուծաներ. (Սիր. ՟Ժ՟Ը 15։)

Եդ ի նմա արատ խեղութեան։ Խեղուիթիւնք արատոյ յԱստուծոյ են, եւ մեղք անօրէնութեան ի կամաց են։ Եղեւ ի նմա արատ կաղութեան. (Եփր. ծն. եւ Եփր. ղեւտ.։)

Անաղարտելի եւ յամենայն արատոյ ի բաց վճարեալ վասն Քրիստոսի բան. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Ջաղջախեալ եղէդն կարծեմ լինել, որ արատաւ իւիք առնիցէ զպատուիրանս Աստուծոյ. (Բրս. հց.։ Երզն. մտթ.։)

Արատաւ պղծեցին զմիտս։ Շաղախեալքն յիրս կենցաղոյս, եւ յարատոց սորին խարեալքն. (Լմբ. սղ.։)

ԱՐԱՏ. որպէս Վնաս.

Ամենայն արատոյ պատճառ զգայութիւնս է. (Ճ. ՟Թ.։)


Արար, ոց

s.

act, action, fact, deed, work;
production, creation;
—ք երեւելի, exploit, achievement.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Առնել։

NBHL (9)

Յաճախեցին ինձ արարս։ Կերպարանք անուոցն, եւ արար նոցա իբրեւ զտեսիլ ականց։ Ամենայն արար նոցա ձուլածոյ. (Ժղ. ՟Բ 4. 11։ Եզեկ. ՟Ա 15։ ՟Գ. Թագ. ՟Է 33։)

Ինքն իսկ արարն (կազմութեան մարդոյս) ո՞չ խրատիցէ զքեզ ... զի ի վեր եւեթ հայիցիս։ Տգեղ եւ անվայելուչ էր՝ մինչդեռ սիկն եւ կաւ եւ ջրոցն բազմութիւն ունէր զարարն երկրի. (Ոսկ. ես.։)

Ելին ի բլուրն երեւելական տեղւոյն արարից դեմետրեայ. (այսինքն շինուածոյն). (Ճ. ՟Բ.։)

Արմաւն զիւր տեսիլն եւ զգոյնն եւ զհամն եւ զարարն բերիցէ. նոյն պէս եւ թուզն զտեսիլս իւրոյ տերեւոյն, եւ զարար կեղեւոյն. (Ագաթ.։)

Գոյք կոչին եւ արարք եւ ստացուածք կառուցեալ հաստատութեամբ առաքինութիւնք. եւ ըստ առաքինութեան գործ. (Փիլ. լին. ՟Դ 148։)

Արարս եւ ժառանգութիւնս գնիցես։ ի բոզս զիւրեանց արար վատնիցեն. (Ոսկ. մ. ՟Ա 20. եւ 18։)

Տար աշխարհ եհար, եւ բազում արարս արար. (Ոսկ. եփես.)

Կիւրինիոս գիր արարոց եւ իւրաքանչիւր բնակութեանց արար։ Զիւրաքանչիւր տունս եւ զարարս առնուլ. (Եւս. քր. ՟Բ։)

Թողլով զիւրաքանչիւր արարս, եւ գիւղս, եւ զդաստակերտս։ Դարձեալ ձեր յիւրաքանչիւր արարս՝ իշխեցէ՛ք. (Խոր. ՟Գ 42։ եւ Փարպ.։)


Արբշիռ, շռաց

s.

tippler, tipsy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Շիռ։

NBHL (4)

μέθυσος, οἱνοφλύγων ebrius, vinolentus Արբեցօղ. արբեալ. մոլեալ զհետ ուտելեաց եւ ըմպելեաց. հանգանակող. եւ անառակ. շռայլ. զեղխ. հարբացօղ, հարբած, կերխմոս սիրօղ, մոխօղ, ճամբէ ելած.

Հանգանակող է եւ արբշիռ։ Ամենայն արբշիռն (կամ արբեցողն) եւ բոզանոցն աղքատասցի. (Օր. ՟Ի՟Ա 20։ Առակ. ՟Ի՟Գ 21։ Մշակ արբշիռն ոչ հասցէ ի մեծութիւն։ Բարկութիւն մեծ՝ կին արբշիռ. Սիր. ՟Ժ՟Թ 1։ ՟Ի՟Զ 11։)

Իսկ մեզ մինչ ի ցարբենալ՝ գինուոյն թակոյկք, մանաւանդ թէ՝ եւ առաւել քան զարբեցութիւն՝ արբշռացն. (Ածաբ.։)

Որ փախչիցի յարբշիռ լինելոյ. (Նիւս. կուս.։) (Ի բառդ Արբշիռ, Շիռ է արմատ բառիս Շռայլ. ըստ իմիք նոյն ընդ նմին. զի եւ ի բանս Ածաբ.։ եւ Նիւս. Արբշիռ դնի որպէս յն. անբարեխառն, եւ անառակ։)


Արգանակ, աց

s.

broth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մսի ջուր, խաշու» ՍԳր. (ՆՀԲ դնում է ի-ա հլ. ունինք միայն սեռ. ի, Եզեկ. իդ. 12)։

ՆՀԲ թւում է հանել արգասիք բառից։ Հիւնք. արք, արքայ բառից։

NBHL (2)

ζωμός. jus, jusculum. Պարարտ հիւթ մսոյ եփելոյ, որպէս արգասիք նորա. խաշեւ, մսի ջուր.

Միսն հալեսցի, եւ արգանակն նուազեսցի. (Եզիկ. ՟Ի՟Դ 10։ տե՛ս եւ դտ. ՟Զ 19. 20։ Ես. ՟Կ՟Ե 4։)


Արգաւանդ, աց

adj.

fertile.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «բերրի, պտղաբեր, բարեբեր» Փարպ. Խոր. Պիտ. Յհ, եմ. առ որից արգաւանդաբէր Նար. խչ. արգաւան-դահող Փիլ. Խոր. Պիտ. Նար. արգաւանդա-միտ Պիտ. արգաւանդապտուղ Խոսր. արգա-ւանդեայ Շիր. արգաւանդութիւն Պիտ.-ՀՀԲ և ՋԲ ունին նաև արգևանդ ձևը.--Բոլորն էլ յետին։

Lagarde, Arm. Stud. § 237 յն. οργα-οντ-, իբր ὄργάς «հիւթալի, պարարտ և բարեբեր տեղ. անտառապատ երկիր»։ Տէրվ. Նախալ. 64 արգոյ, արգաւոր, արժել ևն բառերի հետ՝ հնխ. argh «ար-ժել» արմատից։ Հիւնք. արգանդ-ից։ Թւում է թէ բառիս մէջ -ւանդ մաս'իկ է (հմմտ. զնդ. vañt-«-ւէտ») և բուն ար-մատն է արգ՝ իբր «բերք, պտուղ»։ Եւ անշուշտ սրա համար է որ Pedersen, Philologische Wochenschrift 1907, յունվ. 5, թրգմ. ՀԱ 1907, էջ 95 գրում է թէ արգ «արժէք» պարսիկ բառն է՝ ազդուած արգասիք բառի նշանակու-թիւնից։-Karst, Յուշարձան, էջ 406 սումեր. rak «ստեղծել, զաւակ բերել» բառի հետ։ Ղափանցեան ЗВО 23, 353 արգանդ, արգասիք և զարգանալ բա-ռերի հետ՝ arg «պտուղ» արմատից։

NBHL (2)

εὕφορος, γόνιμος fertilis, foecundus Արգասաւոր յոյժ. բերրի. պարարտ. յուռթի. հիւթեղ. արքենի.

Պտղաբերի միայն բարի եւ արգաւանդ հողն. (Առ որս. ՟Ա։)


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (7) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

-Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։

Schrō̈der, Thesaur. 57 Հեսիքիոսի Aρ-τά́δες (οὶ διϰαιοι ὸπο Աαγων կոչին ար-դարք ըստ Պարսից) բառը մեր արդար ձևն է համարում։ Նոյնը նաև Վիստո-նեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6։ ՆՀԲ ար-դէն նշանակած է արդ, զարդ, յարդ արմատականների նոյնութիւնը, որոնց հետ լծորդ է դնում նաև արդար, հարթ, թրք. եօրտամ «յարդարանք». իսկ ար-դեօք, արդարև գալիս են արդար բա-ռից. ուղիղ է նաև զիարդ։ Windisch. 11. 42, Böttich. ZDMG 1850, 351 ար-ռար բառը կցում են սանս. rta ձևին, իսկ Böttich. Arica 13 և Justi, Zendsp. 30 զնդ. arəta «կատարեալ» բառին։ Böttich. ZDMG 1850, 366 և Lag. Ur-gesch. arm. 195 հայ. արդ բառը նոյն են դնում ասոր. [syriac word] ❇ ardīklā «ճար-տարապետ» բառի տռաջին մասի հետ,

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։

= Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ. նոյնը յետոյ Windisch. 11, 42, Lag. Urgesch. 195 ևն։ Մորթման, ZDMG 24, 80 ցեղակից է դնում թրք. artək «ա՛յլ ևս, մնացորդ» բառին։

ՓՈԽ (borrowing) Վոաց. არდი արդի «այժմ, իս-կոյն» կարող է միայն հայերէնից փոխառեալ լինել, որովհետև եթէ յունարէնից լինէր՝ *արտի ձևը պիտի ունենար։ Չուբինով ևս դնում է հայերէնից։


Արդիւն

cf. Արդիւնք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Մեկնութիւնը տե՛ս արդ 5։

ՆՀԲ հանում է արտ բառից (համաձայն րառի «բերք, արմտիք» նշանակութեան, որ սակայն երկրորդական է)։ Windisch. 41 ուզում է կցել սանս. rtu «տարուայ եղանակ» կամ նաև (dh, vrdh բառե-րին։ Lag. Urgesch. 410 սանս. ardh «ի կատար ածել», Տէրվ. Նախալ. 65 սանս. ardh, յն. ἀϰმω, հսլ. rasti(=ard-ti) «աճիլ, բարգաւաճիլ», rodu «ծնունդ» ևն բառերի հետ՝ հնխ. ardh «տածել, խնամել» արմատից։ -Հիւնք. էջ 78 արդ արմատից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 193 պրս. [arabic word] ard «ա-ւիւր» բառից։ Scheftelowitz BВ 29, 21 լտ. pretium «գին» բառին ցեղակից։ Pedersen KZ 40, 210 հյ. առնել, յն. ἄραρίσϰω բայից։

NBHL (26)

դեան, դեամբ. մանաւանդ՝ արդիւնք, դեանց, դեամբք կամ դեօք - ԱՐԴԻՒՆ մանաւանդ՝ ԱՐԴԻՒՆՔ. γέννημα, εὑφόριον, γεώργιον, πράγμα. productum, fructus terrae, manipulus եւ այլն. (արմատն է Արտ). Բերք անդոց. ծնունդք կամ արտադրութիք արտորէից, արմտիք երկրի. պտուղ. որայ. արգասիք. թարագգա, մահսուլ, պեր, պէրկիւզար, պէրէքէթ.

ԱՐԴԻՒՆ. եւ ԱՐԴԻՒՆՔ. ἕργον, πράγμα, ἁπόδειξις. opus, res, demonstratio. Գործ յառաջ եկեալ յի՛նչ եւ է պատճառէ. իր. իրական ինչ. իրօք կատարումն. վաստակ. ներգործութիւն. հանդէս եւ ցուցակութիւն գործոյ. յօրինուած. կազմութիւն. գոյացութիւն. զանգուած. գործք, բան. իշ, ամէլ, ֆիիլ.

Արար երկիրն յեօթն ամս լիութեանն արդիւնս։ Սերմանեցէ՛ք զերկիրդ, եւ եղիցին արդիւնք դորա։ Բովանդակիցէք զարդիւնս երկրին։ Բերի զպտուղ արդեանց երկրին։ Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ամենայ ի շտեմարանս ձեր ժողովեցէք։ Յիւրմէ անդոյ անտի տուժեսցի ըստ արդեանն։ Ի պարտէզս ընկուզեացն իջի հայել յարդիւնս վտակացն։ Աստուծոյ արդիւն էք, Աստուծոյ շինած էք։ Աճեցուսցէ զարդիւնս արդարութեան ձերոյ. եւ այն։

Նուազ արդիւնն (բերք երկրի) արծածիչ շնչոյ կենդանութեան. (Լաստ. ՟Ա։)

Պտուղ ասէ իբր յարդենէ իմեքէ. (Ոսկ. կողոս.։)

Անդաստան պտղածին արդեան օրհնութեան. (Նար. ՟Լ՟Ա։)

Արդիւնքն ի սկզբանէ աշխարհի լեալ էին։ Մի՛ բանիւք եւ լեզուօք սիրեսցուք, այլ արդեամբք եւ ճշմարտութեամբ։ Վեր ի վերոյ բանիւք խնդացին, բայց արդեամբք խորամանկեցին։ Ոչ պատիր բանւք իմաստութեան, այլ արդեամբք հոգւոյն եւ զօրութեամբ. եւ այլն։

Ի ցամաքել սիրոյ սպառեսցի ամենայն բարի արդիւն. (Տօնակ.։)

Բանն տէրունական՝ արդիւն եղեւ յաւիտենական։ Զի հաստատեսցէ արդեամբն զբան։ Որ ինչ աստ է, ստուեր է. եւ որ ինչ անդ՝ արդիւնք անշարժքօ եւ հաստատունք։ Այս է ճշմարտութեան անհակառակելի արդիւնք, յորժամ զթշնամիս ոք կոչիցէ վկայս. (Ոսկ.։)

Նոքա բանւք հրամայէին, եւ մեք գործովք զարդիւնսն կատարէաք. (Եղիշ.։)

Ըստ կամելոյն զգործն արդեանցն կատարէ. (Եզնիկ.։)

Յարդիւնս բարեացն հայելով. (Նար. ՟Ծ՟Թ։)

Կոչեցաւ Յիսուս Քրիստոսի, յարդեանց անտի ընկալեալ զանուանսն. (Սարկ. մարդեղ.։)

Կարող է զկերպարանսն փոոխել, եւ զարդիւնսն ըստ իրացն մատուցանել. (Ագաթ.։)

Զիա՞րդ անարգասաւորն եւ անկերպարանն յայլս կաէր արդիւնս ծնուցանել. (Եզնիկ.։)

Յորժամ կամիցի հոգին Սուրբ արդիւնս ցուցանել. (Սեբեր. ՟Գ։)

ԱՐԴԻՒՆՔ. ինչք. գոյք. կարասի.

Սկսայ ժողովել զարդիւնս խցին։ Զոր խնդրէր՝ առնոյր, եւ տայր զայն հիւանդաց, եւ ինքեան եւ ոչ մի ինչ արդիւնք առնէր. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Թ։)

Յարդիւնս զբանն ածիցէ։ Զամովսական սպառնացումն յարդիւնս ածէ. (Խոսր.։)

Նա յառաջագոյն նկատեաց, սայադիւնս ած զնկատեալն. (Ոսկ. եփես.։)

Զիա՞րդ ի յարդիւնս ինձ օգտից սաղմոսն եկեսցէ. (Նար. կ.։)

Ոչ տացէ թոյլ արդիւնս առնուլ սերմանցն. (Խոսր.։)

ԱՐԴԵԱՄԲՔ. որ եւ ասի ԱՐԴԵՕՔ. Իրօք. իրապէս. իսկապէս. գործնականապէս.

Ի քեզ իսկ արդեամբք զնոյն հուր ընկալեալ։ Որում ապա եւ արդեամբք իսկ գտաւ ժառանգաւոր։ Եղիցի արդեամբք լսել. (անյաղթ. Բարձր։)

Արդեամբք մեղաւ, զի շնացաւն. եւ բանիւք, զի գրեաց հրովարտակ առ յովաբ սպանանել զուրիա. վասն այսորիկ հալածեցաւ յորդւոյն արդեամբք, եւ նախատեցաւ ի սեմեայ բանիւք. (Կիւրղ. թագ.։)

Ոչ անվճար (այսինքն անգործ) կամեցաւ թէ լիցի զմարդկային միտսն լինել ի բնութիւնս, այլ՝ ներգործել, եւ արդիւնքն (կամ արդեւք, արդեօք) լինել իւրաքանչիւր ոք որ անկ իցեն նմա. (Փիլ. լին. ՟Դ. 90. Փիլ. լծ.) մեկնէ, արդիւնականս։


Արդն, դունք

s.

lance, spear.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(-դունք, -եանց) «նիզակ, տէգ» Յոբ. խա. 17, Փիլ. լին. դ. 183. որից արդնընկէց Բ մակ. դ. 14. արդնակիր Պտմ. աղէքս. արդ-նատէգ Սարկ. հանգ. արդնաւոր Փիլ. լին. 384. Ճառընտ. երկարդնեայ Պտմ. աղէքս. 32 ի՞նչ կապ ունի գեղարդն բառի հետ։

Lagarde, Arm. Stud. § 243 ՆՀԲ-ի բե-րանն է դնում յն. άρδίς «նետի սուր ծայրը, խթան» բառի համեմատութիւնը և էջ 167 ընդունում է իբրև ստոյգ։ Այս մեև-նութիւնն ունի նաև Հիւնք։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 յն. άρδις բառին աւելաց-նում է նաև հիռլ. aird «ծայր» (այսպէս նաև Boisacq 15), բայց չի ընդունում հայ բառի համեմատութիւնը՝ ձայնական օրէնքների անհամաձայնութեան պատ-ճառով. (սպասելի էր ըստ օրինի *արտ)։ Նոյն հեղինակը իր Arm. Gram աշխա-տութեան մէջ բնաւ չէ իսկ յիշած այս համեմատութիւնը։ Seheftelovitz BВ 29. 29 լտ. radius «գաւազան» բառի հետ։ Թեռեարեան, Կարնամակ, ծանօթ. 19, 132 և Արիահայ բռ. 43 պհլ. արտիշ-տար բառի մէջ ուզում է տեսնել արդ ձևը և բառը մեկնել իբրև «տիգաւոր զօրք», միևնոյն ժամանակ արդն և աշ-տեայ իրար է միացնում։ Petersson KZ 47, 245 լիթ. ardai, ռուս. peль, լտ. assar, assis բառերի հետ, որոնք նշա-նակում են «ձող, գերան, տախտակ ևն»։ Pokorny 1, 84 ընդունում է առաջին համեմատութիւնը, բայց միւսները մեր-ժում. է։

NBHL (2)

Եթէ պատահեսցեննմա արդունք (կամ գեղարդունք). (Յոբ. ՟Խ՟Ա 18։)

Ի պատերազմի յախոյեանէ սո՛ւր արդեանց ի սիրտ առնուցու. (Փիլ. լին. ՟Դ 183։)


Արդու, աց

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ե-ա հլ. «մի տեսակ չափ է, որ առնում է 72 քսեստ կամ 29 օխած ՍԳր. գոր-ծածուած է 11 անգամ և ուրիշ տեղ չկայ։

= Հպրս. ἀρτάβη, որ աւանդել են յոյն մա-տենագիրները և որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] irdabb կամ ardabb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142 համարում է եգիպտա-կան մի մեծ չափ), խպտ. ertōb, յն. ვρτάβη «ნ6 լիտրա», լտ. artaba, հին ֆրանս. ar-deb, վրաց. არდაჟი արտավի «2 փութ= 80 ֆունտ»։ Ըստ Հիւբշ. մեր բառը փոխա-ռեալ է պարսկականից. բայց այն ժամանակ սպասելի էր *արտաւ ձևը։ Ուղղակի լունա-րէնից են արտաբոս կամ արտափ Շիր. որ տե՛ս վարը արտաբոա։-Հիւբշ. 111

Բառիս վրայ ընդարձակ խօսել է նախ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 50-53, ուր տալիս է և վերի համեմատու-թիւնները։ Նրանից յետոյ գալիս են ՆՀԲ Bö̈ttich. Arica 13, Lag. Urgesch. 906 ևն։ -Հիւնք դնում է արդն «նիզակ» բառից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա. 194 պրս. ❇ ārd «ալիւր» բառից։

NBHL (2)

ἁρτάβη, μέτρον artaba mensura persica, γομόρ, οἵφει gomer, homer Չափ ինչ արմտեաց. պ. իրդէպպ (ի արտ, որ է ալիւր) ըստ եբր. էֆա եւ խօմէր սովորաբար ասի լինել ՟Հ՟Բ քսեստ. այլ վարի ստէպ որպէս հասարակ անուն չափոյ.

Արդու մի ալիւր բաղարջ։ Արդու մի գարւոյ։ Արդուաւ նաշհոյ։ Ա՛ռ զարդու փոխնդոյս։ Որ սերմանցէ արդուս վեց, ժողովեսցէ դրիւս երիս։ Կշիռ ըստ գրուին եւ ըստ արդուին եղիցի։ Զվեցերորդ արդուի ի քոռէ գարւոյ. (Դտ. ՟Զ 19։ Հռութ. ՟Բ 17։ ՟Ա. Թագ. ՟Ա 24։ ՟Ժ՟Է 17։ Ես ՟Ե 10։ Եզեկ. ՟Խ՟Ե 11. 13։)


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

տե՛ս Արեգ։

Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-

ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. արեզ'ակ, Կր. արէգ'ակ, Տփ. արե՛զագ, Սչ. արեքագ, Երև. արե՛քակ (բայց տրե՛քագը), Խրբ. Ննխ. Ռ. տրէքագ, Պլ. միայն արեվ-արեքագ «շատ արևոտ, լու-սաւոր (օր)» ձևի մէջ. Ոզմ. արեգկ, լեր-գ.mկ, Վն. արեկmկ, Տիգ. արեքագ, Զթ. արիգ'օզ, Մկ. երեկ.mկ, Սլմ. mրկmկ., Գոր. ըրե՛քնակ, Ղրբ. ըրի՛քմնակ, ըրի՛յհնակ, Ագլ. ըրm՛յնmկ, բայց և արեքա ք։

NBHL (12)

ἤλιος sol Ակն արեգի կամ արեւու. աղբիւր զգալի լուսոյ. լուսաւորն մեծ ի մէջ մոլորակաց, եւ լուսատու նոցա. յորմէ ցերեկ այսինքն տիւ յելս իւր, եւ երեկոյ կամ գիշեր ի մուտս. արեգակ, արեւ.

Եթէ զարեգականէ կամիցիս ասել։ Յարեգակնէ գայ ի նա լոյսն։ Ոչ բազում արեգակունք. (Եզնիկ.։)

Արեգակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն. (Կամրջ. Տօնակ.։)

Արեգակն, լուսոյ ակն, զի լուսոյն սեռն եւ յստակ լոյսն ի նմա է. (Վրդն. սղ.։)

Արեգակն՝ մեծ ակն ասի, կամ տուընջեան աստղ, կամ լուսոյ ակն. (Վանակ. տարեմուտ.։)

Նմանութեամբ ասի.

Արեգակն արդարութեան, կամ արդար, եւ այլն, զՔրիստոսէ. (Շար.։ Ժմ. եւ այլն։)

Մեծն հռոմ, ուր կան արեգակունք աշխարհի պետրոս եւ պօղոս. (Վրդն. աշխարհ.։)

Լուցանին որպէս զարեգակունս յանմատոյց լուսոյն. (Յճխ. ՟Ժ՟Դ։ տե՛ս եւ Նար. չ. եւ Նար. առաք.։)

Փայլուն աստեղունք, ճոխ արեգակունք, սուրբ մարտիրոսունք. (Գանձ.։)

Որպէս Արեւելք.

Յարեգակն կոյս զերկայնութիւն պարզեալ. (Խոր. ՟Ա 11։)


Արեկ

adj.

strong, violent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զօրաւոր, սաստիկ» Պիտ. «գերա-զանց, աւելի բարձր» Երզն. քեր. գրուած է նաև արեգ «մեծ կամ առաւել» Հին բռ. առեգ «առաւել» Բառ. երեմ. էջ 30. և այս բառն է ակնարկում Վանական վրդ. երբ իր Տարե-մըտի մէջ ստուգաբանում է «արեգ-ակն՝ մեծ ակն ասի»։ ՓԲ և ՆՀԲ յաւել. ունին նաև ա-պարեկ «ազազուն» բառ, որ վերոյիշեալ ա-րեկ բառի բացասականն է։ Տե՛ս և ապարեկ։

NBHL (4)

Որպէս Արի, արիական. զօրաւոր. զօրագոյն. սաստիկ.

Մատնեալ զանձանց փրկութիւն ի մահու վտանգս վասն արտաքնոցն արեկ տենչմանց. որոց բաղձումն ընչիցն այնչափ անյագ երեւի ունել. (Պիտ.։)

ԱՐԵ՛Կ. Փոխանակ ասելոյ՝ Արի՛ եկ.

Ղազարէ արե՛կ արտաքս ի դժոխական բանտէդ։ Փո՛յթ ընդ փոյթ արե՛կ արտաքս իմ կենդանական ձայնիւս. (Նար. տաղ ղզր.։)


Արեւ, ու

s.

sun;
light;
life, day;
յ—ու գալ, to come in broad, day-light, to come before the sun sets;
յ—ն երգնուլ, to swear by one's days or life;
զքաղցր —ն յաչաց հանել, ղրկել յ—է, to deprive of light, to blind;
յ—է արկանել, զ— հատանել, to murder, to kill;
to lose one's life;
ի մտանել —ու, the setting of the sun;
յելանել, ի ծագել —ու, the rising of the sun;
ըմպել յ— ուրուք, to drink to the health of some one, to toast;
մուտք, ելք —ու, sun set or – down, sun rise.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

տե՛ս Արեգ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Վն. արեվ, Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. արէվ, Ասլ. արէ՛վ, Սլմ. mրեվ, Հւր. mրէվ, Ագլ. Զթ. Հմշ. Տփ. արիվ, Ոզմ. ա՛րիվ, Մրշ. Մրղ. Տիգ. mրիվ, Հճ. այեվ, Սչ. կայ միայն արեվելք։ Նոր բառեր են արեկող, արևբաց, արևալոյս, արևազուրկ, արևահամ, արետ» հաս, արևակոխ, երկայնարև։

NBHL (23)

ԶԱՐԵՒ ՀԱՏԱՆԵԼ. Բառնալ զկեանս.

ἤλιος sol Նոյն ընդ Արեգ, այսինքն Արեգակն. որ եւ կոչի Արեւու ակն. եւ Լոյսն կամ շողն արեգական, իբր Երեւեցուցիչ ամենայնի։

Ոչ արեւ, եւ ոչ աստեղք երեւէին։ Արեւն ի մուտս լինէր։ Մօտ ընդ մուտս արեւուն։ Իբրեւ արեւն ջեռնոյր, հալէր։ Անկաւ արեւն զգլխովն յոնանու։ Եւ ոչ խորշտակահար լիցին յարեւու. եւ այլն։

Ականն արեւու։ Արեւ արուսեկին. (Նար. յիշ. եւ Նար. տղ.։)

Արեգակն զծայրս արեւու յինքն ժողովելով. (Լաստ. ՟Թ։)

Ի հեշտ արեւս արեգականն. (Բուզ. ՟Դ 13։)

Յիսուս Քրիստոս իմանալի արեգակն՝ ընդ հօր, եւ ընդ հոդւոյն՝ որ արեւ է նորա. (զի է) հոգին լոյս երեսաց որդւոյն. (Վրդն. սղ. ՟Հ՟Ա։)

Քրիստափայլ արեւով (կամ արեւաւ). (Սիսիան.։)

Ո՛ւր եւ հասանէ ի ճառագայթից անտի արեգականն, արեւ կոչի նա. եւ արեգակն գլխովին յերկինս է. (Մծբ. ՟Զ։)

Լուսին ի գիշերի լուստտու լինի, բայց յարեւու անդ ընկղմի նա. (Եփր. ծն.։ (Յայլ լեզուս եթէ կամիցին զանազանել յարեգակնէ զարեւն, հարկին ասել, լոյս արեգական։))

նմանութեամբ, Կեանք, կամ կենդանութիւն. տեսութիւն լուսոյ ի կենցաղումս.

Լոկ կենդանական շնչովքս զդանդաղանացս իմս կրեմ արեւ. (Պիտ.։)

Յիւրաքանիւր կենաց յարեւէ աստի օտարանալ. (Ոսկ. յհ. ՟Ա 1։)

Պղատովն վաճառակուր եւս եղեւ ... եւ ողորմելի եւ եղկելի յարեւէն եւս անկանէր. (Ոսկ. մ. ՟Բ 8. յն. ելոյծ զկեանս։)

(Յարեւէն եւս անկաւ, այլ փոփոխութեամբ կարգի բանիցն։) (Սարգ. յկ. ՟Թ.)

Փոխանակ կեանս առնելոյ՝ զարեւ հատէք, ասէ. (Եղիշ. ՟Ը։)

Որ տաս պարգեւես արեւ քաղցրութեան. (Նար. ՟Հ՟Դ։)

ՅԱՐԵՒՈՒ, կամ ՅԱՐԵՒԻ. իբր Մինչդեռ լոյս է. լուսով.

Զի՞ է՝ զի յարեւու (կամ յարեւի) եկիք այսօր. (Եւ. ՟Բ 18. յն. փութացայք։)

Փրկել ի հովուացն զդստերսն ռագուէլի, եւ յարեւի ածել ... Գան յարեւի. (Արշ. ՟Ժ՟Ը։)

Որպէս տանջի արեւ՛ տեղի, եւ արեւն ոչ տագնապի. կոփի երկաթ հրացեալ, եւ ոչ տանջի հուր. (Ոսկիփոր.։)

ԱՐԵՒԿԱՅ կամ ԱՐԵՒ ԿԱՅ. Ուր կայ լոյս արեւու.

Ոչ հանապազ հանէ (արտաքս մրջիւնն զհատսն), այլ յորժամ գիտէ թէ արեւկայ եւ պարզ իցեն, եւ ոչ անձրեւ. (Վեցօր. ՟Թ։)


Առաւիր

adv.

in vain.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ի ցուր. վայրապար, պարապ տեղը» Փիլ. լին. 82, 95. Լաստ. էջ 4. որից առվիրական «ի զուր» Մագ. թղ. 237. թէ առա-ւիր «ի զուր, ընդ վայր» Հին բռ. կամ միա-ցեալ ձևով թառաւիր Հին բռ. և Մագ. գա-մագտ. (տե՛ս ՀԱ 1911, 374)։

= Յայտնի չէ թէ բառիս մէջ առ նախդի՞ր է թէ արմատսկան։

ՆՀԲ «յորմէ արհաւիր, իբր ահ վայրա-պար, լծ. թրք. պրս. ավար, ավարt նոյն ընդ ձայնիցս ընդ վայր, վայրա-պար», Հիւնք. արհաւիր բառից։ Buoge IF 1, 453 հսնում է իր բառից, առ նախդիրով և ան բացասակսանտվ. ուր և փոխուել է ւ։

NBHL (4)

ԱՌ ԱՒԻՐ. ԱՌԱՒԻՐ (յորմէ Արհաւիր, իբր ահ վայրապար. լծ. թ. պ. ավար. ավարէ) Նոյն ընդ ձայնիցս Ընդվայր. վայրապար.

Ո՛չ առ աւիր եւ վայրապար հերակլիտոս ա՛զգ զնա կոչէ։ Ոչ առաւիր եւ վայրապար՝ ասեմ զբանն այսպէս պարունակեալ յինքեան ի քառասուն աւուրս եւ ի քառասուն գիշես. (Փիլ. լին. ՟Բ. 5. եւ 14։)

Եւ այս ո՛չ եթէ առաւիր եւ ի զուր անց ընդ նոսա. (Լաստ. ՟Ա։)

Ուստի եւ ի (Հին բռ.)


Առաւուշտ

s.

bladder.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«միզափամփուշտ». մէկ ան-ամ Նեմես. բն. էջ 59. ուրիշ օրինակ չկայ։

ՆՀԲ «նոյն ընդ փամփուշտ»։ Տէրվ. Al-tarm. 80 առա մասնիկով ւուշտ ար-մատից, որի հետ համեմատում է սանս. vasti «ուռույցք»։

NBHL (1)

Են ինչ՝ որոց առաւուշտ ոչ է, որպէս հաւուց, եւ ամենայնի՝ որ ոչ միզիցէ. (Նիւս. բն. ՟Դ։)


Առաքինի, նւոյ, նեաց

adj.

valiant, courageous;
virtuous, honest.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(-նւոյ, -նեաց) «կտրիմ, քաջ. 2 բարեպաշտ, հոգով մաքուր» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 36. Փարպ. որից առաքինութիւն ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. առաքինանալ Ա. եզր. ա. 31 Ոսկ. մ. ա. 18, բ. 18 և ես. Եւս. պտմ. առա-քինիլ Եփր. ա. կոր. և եբր. Ոսկ. Սեբեր. առա-քինաբար Ոսկ. ա. կոր. առաքինաբան Ագաթ. առաքինացուցանել Եփր. թգ. առաքինեցու-զանել Եզն. ևն։ Արմատն է *առաքէն, ի մաս-նիկ է (հմմտ. բար-ի, ար-ի, երկաթ-ի), որից զուրկ են ածանցները։

ՆՀԲ հլ. արք և աք «ոտք» կամ արագ, յն. ա՛ռի «լաւ, արագ», ἀρετή «ոյժ, զօ-րութիւն, առաքինութիւն», Էմին, Истор. Aгоxнкa 242 այր բառի սեռ. առն ձևից։ Տէրվ. Altarm, 22 առա-մասնիկով քի-նի արմատից, որի հետ հմմտ. գոթ us-kau-as «խոհական», անգլսք. skyn «միտք», հպրս. para-kav-i «զգուշա-ւոր». վերջինիս para-մասնիկը համա-պատասխանում է մեր առ մասնիևևն։ Հիւնք. առոյգ բառից։ Patrubány SA 1, 212 հնխ. pro-svenio, որ է սանս. sva-na «ձայն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 82 այր «քաջ, արի» բառից՝ -գին մասնիկով։

NBHL (9)

ἁνδρεῖος, ἑνάρετος, γενναῖος , ἅριστος. virtute praeditus, fortis, generosus, optimus. (արմատն է ի հյ. արի, եւ աք. այսինքն ոտք կամ արագ. եւ ի յն. ա՛ռի, լաւ, արագ. եւ առէդի՛, ոյժ, զօրութիւն, առաքինութիւն. Արի. ժիր. աջողակ ի գործս արութեան եւ լաւութեան. քաջ. զօրաւոր. ընտիր. ճարտար. բարի. ազնիւ. հանճարեղ. բանիբուն. բարեգործ. բարեկրօն. բարեպաշտ.

Առաքինի եղեալք՝ հալածիմք ի չարացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 36։)

(Իսահակ) մարմնով գեղեցիկ, եւ հոգւով առաքինի։ Առաքինի քաղաք օրինօք ասի մատակարարիլ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Աբրահամ ի փորձութեանն իւրում գտան առաքինի։ Լսելով զառաքինութեանցն զքաջութիւն։ Կնոջն առաքինւոյ. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ա. եւ Եղիշ. յես.։)

Երկի՛ր պագ առաքինւոյ արուեստաւորին՝ բոլորեցունցն աստուծոյ. (Բրս. յուդիտ.։)

Հմուտ եւ առաքինի վարդապետք։ Առաքինեացն է փոյթ հանդիսանալ ընդ քաղցր երկասիրութեանն վաստակս. (Պիտ.։)

Ամփոփեալ զինքն առաքինոյն յամենայն աշխարհածուփ զբօսանաց. (Փարպ.։)

Առաքինի կարգ է յուսմունսն, նախ առաջին ուսանել, եւ ապա խօսել. (Նիւս. երգ.։)

Առաքինի է արմատն. (Ոսկ. ի մելիտ.։)


Առեղ, աց

s.

pole (of a coach).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «երկար ու հաստ գերան որի վրայ նստած է սայլը և որի ծայրից կապւում են լուծն ու եզները» Նար. տաղ. (Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին). Արծր. ա. 9 (Ի սաստիկ շրջագայութիւնէ սայլիցն բազում անգամ և առեղք փայտիցն վառմամբ հրոյ հրդեհին) հրտր. Պատկ. էջ 31. Պիսիդ. Վեցօր. տպ. Վենետ. 1900, տող 342. Երզն. քեր. «առաստաղի մէջտեղի մեծ գերանը» Յայսմ. =Նոր վկ. էջ 109 (ԺԳ ռա-րից). «Ճայթեաց առեղ դարպասուն և կոտո-րեցաւ ընդ մէջն և դ որմունքն յիրեար դի-պան և առաստաղն նստաւ ի վերայ նոցա», «երաժշտական ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. տե՛ս Արրտ. 1894, էջ 257, 259։

NBHL (4)

Կառաց եւ սայլից քեղին. ղեկն, կամ աւարտք ղեկաց.

Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին. (Նար. տաղ.։)

Ի սաստիկ շրջագայութենէ սայլիցն բազում անգամ եւ առեղք փայտիցն վառմամբ հրոյ հրդեհին. (Արծր. ՟Ա. 9։)

Կառավարելով ժամանակս եօթն շրջագայիւք աւուրց շուրջընթացիւք, անցուցանել զկենցաղոյս սեռն առեղաւ սովորականաւ եւ անուաւ անցուցելով. (Պիսիդ. յն.) յայլ եւ այլ միտս բերին։


Առիգած, աց

s.

apron.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ղենջակ, գոգնոց» Ոսկ. մ. բ. էջ 464. Նար. Նխ. Երեմ. Մանդ. Ճառընտ. որից առիգածեալ Ճառընտ.։

=Գած «հագնիլ» արմատից. մեկնութիւնը տե՛ս զգածիլ բառի տակ։-Աճ.

ՆՀԲ լծ. զգած, զգեստ, առագաստ, ա-ռագուցեալ։ Տէրվ. Altarm. 80 հանում է առագաստ բառից, ստ վերածելով ծ։-Հիւնք. առաստաղ բառից։

NBHL (3)

լծ. զգած. զգեստ. առագաստ. առագուցեալ. սփածանելի. ղենջակ. արկանելի զմարմնով հարեւանցի. ծածկոյթ միջաց կամ մասին մարմնոյ, որպէս ի բաղանիս. գոգնոց.

Առիգած անկարկատելի՝ ըստ երեմիայի. (Նար. ՟Ի։)

Մերկանայր (եւստռատիոս) զհանդերձն յիւրմէ՝ զոր սփածեալն էր, եւ առիգածաւն մերձ կացեալ առ հնոցաւն։ Մերկացուցին զկոյսն, արկին առիգած կտաւի։ Ի բա՛ց առ զառիգածդ, եւ ա՛ռ ագիր զհանդերձդ. (Ճ. ՟Ա.։)


Առիթ, առթաց

s.

occasion, opportunity, accurrence;
subject, cause, matter, motive, convenience, conjuncture, object.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

կ-ա հլ. «հարսնախօսութեան հա-մար ուղարկուած միջնորդը. 2. որևէ միջ-նորդ, բարեխօս. Յ. միջոց. 4. պատճառ, սկզբնապատճառ, առիթ» Եփր. համ. էջ 17 և աւետ. 307. Նիւս երգ. Խոր. Ոսկ. յհ. բ. 20. Փարպ. որից առթել «հարսնութեան խօսիլ, կնութեան հրապուրել» Խոր. հռիփս. Շնորհ. յս. որդի. «նիւթել, պատճառել» Ոսկ. յհ. բ. 19. մ. ա. 5. առթական Շնորհ. ոտ. մահա-ռիթ Յհ. կաթ. կենսառիթ Նար. Գնձ. արդի գրականում առիթ գործածական է միայն վերջին 4-րդ իմաստով և յատկապէս առթիւ մակբայաձևով. նոր բառ է շարժառիթ «դըր-դապատճառ»։

ՆՀԲ առնուլ բայից, իբր առօղ և բե-րօղ։ Canini, Et. étym. 108 լն, αίτία «շարժառիթ, պատճառ» և սանս. arthā բառերի հետ։ Հիւնք. 78 արդ բառից։ Patrubány ՀԱ 1903, 380 առ մասնի-կով iti «երթալ» բայից։ Karst, Յուշար-ձան, էջ 423 թրք. ara «մէջտեղը»։

NBHL (23)

προμνήστωρ. pronubus, ὀ, ἠ πρόξενος. concilians, conciliator, -trix. Իբր Առիչ, առօղ եւ բերօղ. պատճառ առաջի կամ միջնորդական. բարեխօս. առաջնորդ. միջնորդ հարսանեաց.

μέσος, μέσον. medius, medium, ὐπόθεσις, ἁφορμή. causa, occasio, πρόξενος. concilians. Միջոց. սատար. գործի.

πρύτανις. princeps, praeses, dispensator եւ այլն. Պատճառ գլխաւոր. սկզբնապատճառ. տնօրէն. մատակարար. յաջողիչ. արարօղ, (որպէս թէ Առիթն իցէ առնօղ) գործօնեայ. գրգռիչ. հրապուրիչ. սկիզբն, եւ գործակից.

Բարեկամք փեսային, եւ մաքուր հարսինն առիթք. (Նիւս. երգ.։)

Միջնորդ հարսնածուքն գան, եւ ի խօսից անտի առթացն կաթէ եւ սերմանի սէր փեսային ի սիրտ կուսին. այսպէս եկեղեցւոյ քրիստոնէից առիթք եղեն մարգարէքն եւ առաքեալքն. (Լմբ. պտրգ.։)

Մինչեւ յօրինակդ միայն առթացն (ազգակցաց տիրամօր կուսին եւ յովսեփայ՝) մարգարէութիւնն հաստատեալ լինի. (Եփր. համաբ. եւ Եփր). աւետար. ուր ստէպ յիշի Առիթն՝ որ ընդ փեսայ եւ ընդ հարսն։

Գաբրիէլ առիթ կուսին եղեւ՝ երկնի եւ երկրի զոյգ մերձեցուցանելով. (ՃՃ.։)

Աստուծոյ պարգեւացն հրեշտակք լինին մեզ առիթք. (Մաքս. ի դիոն.։)

Պարգեւացն՝ որ յաստուծոյ, մովսէս եւ ահարոն լինէին առիթ. (Խոսր.։)

Խաղարար եւ առիթ բարւոյ այնպիսոյ աշխարհի միոյ. (Փարպ.։)

Որ ի չար գործս զսուրբս աղաչեն առիթ լինել, ոչ օգտին. (Մխ. առակ.։)

Ժուժկալութիւն՝ զգաստութեան մայր, ողջախոհութեան առիթ։ Նոցունց իսկ լինիցի բարձրամտութեան առիթ, եւ աղքատաց՝ տրտմութեանն պատճառ. (Բրս. հց.։)

Խորհուրդ բարձրագոյն եւ աստուածային, եւ վերին պայծառութեանն առիթ. (Ածաբ. յայտն.։)

Այսպիսի խաւարաւ ըմբռնեալ միհրան, որ եղեւ նմա առիթ մշտնջենաւոր լուսոյն. (Խոր. ՟Բ. 83։)

Յովսեփայ դաւաճանութիւնն՝ թագաւորութեան եղեւ առիթ. (Շ. մտթ.։)

Միայն աստուած առիթ է խաղաղութեան։ Առհասարակ ամենեցուն առիթ եւ ձեռնտու աստուած. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Օրհնութեանն առիթ, քան զանիծիցս պատճառ։ Առիթ առաւօտու։ Աստուած բոլորից, միայն առիթ պատճառաւորաց. (Նար. ՟Ժ՟Գ. ՟Ձ՟Դ. ՟Ղ՟Գ։)

նոյնպէս ընթերցի՛ր կամ իմա՛ եւ զասելն նորա.

Իջին ի դժոխս անհնարին դառնութեամբ, առիթ գտեալ հրոյն գեհենի։

Որ առիթ լինի չարին՝ զփոխարէնս չարեաց առցէ. նոյնպէս եւ բարեացն առիթ՝ բարի ընդունի. (Յճխ. ՟Ե։)

Ի ստութեանն հօրէ, եւ յամբարշտութեանն առթէ։ Որպէս յանիծից առթէ խորշեալ ամաչէ (ի մեղաց)։ Ի բա՛ց լեր յանիծիցն առթացն (մեղաց) հաւանութենէ. (Լմբ. սղ.։)

Խաչն առաւել առիթ լինի նոցա մերձենալոյ առ իս. այսինքն տայ կամ առնէ մատչել. (Ոսկ. յհ. ՟Բ. 20։)

Ոչ ինքեան առեալ զսրբիլն, քանզի ինքն էր՝ որ սրբէր, այլ զի զայս բնութեանս ինքեամբ առիթ լիցի. (Շ. բարձր.։)


Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ու հլ. (յետնաբար նաև ռ հլ. յգ. առիւծք կամ առիւծունք) «առիւծ, ասլան» ՍԳր. Ոսկ. մ. բ. 10. «համաստեռութեան ❇-նուն» Եզն. Շիր. Պիտ. «ԳՁ ձայնին պատ-կանող երաժշտական մի եղանակ» Մանրուս. (տե՛ս Արրտ. 1894, էջ 257, 259). որից ա-ռիւծաբար Բ. մակ. ժա. 11. առիւծագոյն Կոչ. առիւծակորիւն Վեցօր. 192. առիւծանալ ՍԳր. Ոսկ. ես. առիւծացուցանել Եզեկ. ժթ. 5. ա-ռիւծենի Ոսկիփ. Սարգ. մրջիւնառիւծ Յոբ. դ. 11= յետնաբար մրջնառիւծ Գնձ. գետնառիւծ Ղևտ. ժա. 30. Սոփոն. բ. 14. Ոսկ. Փիլիպ. նոր գրականում առիւծասիրտ, ընձառիւծ ևն. -Հնագոյն գրչութիւնն էր առեւծ. կայնաև ա-ռեաւծ Վկ. արև. էջ 23, 24. միջին հյ. առոյծ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. reug'-«մռըն-չել» արմատից, որ տալիս է հյ. ռեւծ և ռ-ի պատճառով՝ ա լաւելուածով՝ տռե. ծ. ժառանգ ձևերից հմմտ. յն. ερεῦγομαι (ερυ-γοντα, ἔρυγμηλος) «ցուլի բառաչել, առիւծի մռնչել», ὥρυγή «ոռնոց», ὥρυγιιός «մռնչիւն», լտ. rugio «մռնչել առիւծի», հոլ. rъzati, լեհ. rzae, ռուս. pжaть «խրխնջել», միռլ. rucht «ոռնոց, աղաղակ», անզլսք. rēoč «վայրի, վայրենի», գոթ. in-rauhtjan «կա-տաղիլ» ևն։ Այս բոլորը կազմուած են պար-զական reu-«ոռնալ, դոչել, մռնչել» ար-մատից՝ g' աճականով։ Նոյնից k աճակա-նով ունինք հսլ. rykati, ռուս. pmкaть, pu-чaть, հբգ. ruhen, լեթթ. rucu, ruču, լիթ. rukti «մռնչել, բառաչել»։ Պարղական ար-մատի համար հմմտ. յն. ὥούω «ոռնալ (գալ-լի և շան), մռնչել (առիւծի)». միւսները տե՛ս օռնալ սառի տակ (Pokorny 2, 350, Wald︎ 6c1, loisacq 285, Trautmann 21z 8, lruout-Meillet 835)։-Աճ.

Հներից Վարդան և Տօնական մեկնում ևն «առիւծն ի յառնլոյ» (այսինքն առ-նուլ «առնել, յափշտակել» բայից)։ Այս-պէս նաև Տաթև. հարց. 220։ Schro-der, Thesaur. 45 փոխառեալ է եբր. [hebrew word] ariye «առիւծ» հոմանիշից։ Kla-proth, Asla polygl. էջ 103 արաբ. a-gu0։ Ինճիճեան, Հնախ. Գ. 20 և Ca-pelletui. Armenia (թրզմ. Արշալ. արրտ. 1842, 108) առնուլ և ծուել բառերից ւաե՛ս և արծուի)։ ՆՀԲ արի և ոյժ կամ յոյժ բառերից։ Lagarde, Urgesch. 738 զնդ. raoža «ընձառիւծ», հսլ. ruisu։ Ասեր Մազիստ. Խմբագիր չափածոյ րանից, էջ 133-134 հյ. առնու հիւծէ կամ արի և ոյժ և փիւնիկ. առիւն։ Müller, SWAW 48, 430 վերի զնդ. և հսլ. ձևերի հետ նաև պրս. [arabic word] yoz, մոնգոլ. bars, կոյբալ. bares «առիւծ», չին. rá «ընձառիւծ»։ Նոյնը SWAW 76. 425 ևն մերժում է պրս. yóz = «յովազ» բառի համեմատութիւնը։ Մառ ЗВО 5, 318 զնդ, disu, պհլ. dis «գի-շատիչ դազան»։ Հիւնք. յն. ἄρευς, ἂρης «Արէս» դիցանունից։ Patrubány SA 1, 198 լտ. rugire «մռնչել», լիթ. rugōti «մոմռալ» բառերի հետ։ Նոյն, ՀԱ 1908, 214 առ մասնիկով -իւծ «հարաւ» բա-ռից (հմմտ. հսլ. ǰugu «հարաւ»), իբրև «հարավի անասուն»։ Անկախաբար տա-լիս եմ վերի մեկնութիւնը, որ ընդու-նում է նաև Meillet (նամակ 1928 փետր. 13)։ Karst, Յուշարձան, էջ 402 սումեր. ariya և էջ 417 թրք. arslaū հոմանիշների հետ։ Ղափանցեան, Տե-ղեկ. ինստ. 2. 105-7 հնխ. reg'>լտ. rex «թագաւոր» բառից (առիւծն իբրև անա-սունների թազաւոր ըմբռնելով)։ Մառ, Cpeд. двнж. էջ 9 կցում է արաբ. [arabic word] lays հոմանիշին։ Պատահական նմանու-թիւն ունին սանս. haryakša, գնչ. uros, թրք. arslan, մանչ. arsalana, արաբ. [arabic word] 'ufrus, [arabic word] 'afras (Կամուս,

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ա՛ռիւծ, Կր. առուծ, Ալշ. Ակն. Մշ. առուձ, Ոզմ. առօծ, Տիգ. առյուձ, Պլ. այռուձ (միայն իբր ած. գործածուած, ինչ. իմին այռուձ զավակս). Սեբ. այլուձ. նոր բառեր են առիւծաճուտ, առիւծբերան։

NBHL (7)

ԱՌԻՒԾ կամ ԱՌԵՒԾ (որ նոյնպէս հնչի) λέων. leo. եբր. առի, առի՛յա. թ. արսլան, ասլան. ար. սէդ, պ. զիր. Թագաւոր համարեալ գազանաց՝ գազան ահեղ տեսլեամբ, ուժով բազկաց, եւ գոչմամբ ձայնի, մռնչօղ, մեծասիրտ, սէգ. ուստի ի մեզ առիւծն է արի եւ ոյժ կամ յոյժ. ըստ Վարդանայ եւ ըստ Տօնականի Առիւծն ի յԱռնլոյ. որպէս թէ առիչ.

Զի՞նչ հզօրագոյն քան զառիւծ։ Կորիւն առիւծու յուդա։ Առաւել քա զառիւծունս։ Առիւծ սաստիկս։ Առիւծ գոչիցէ, եւ ո՞վ իցէ՝ որ ոչ սարսիցէ. եւ այլն։

Առիւծ հզօր է ի գազանս. (Խոր. ՟Գ. 18։)

Իբրեւ զառիւծունս ընդ ամենայն տեղիս ընթանային. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Է եւ անուն միոյ ի կենդանակերպից։ (Եզնիկ.։ Շիր.։ Պիտ.։ Նոննոս.։) Որպէս եւ առանձին աստեղ.

Աստղն՝ որ ասեն առիւծու սիրտ. (Վստկ. ՟Ծ՟Զ։)

Գտանի եւ յատուկ անուն մարդոյ. նոյն ընդ անուանս Լեւոն, եւ Ղեւոնդ.։


Առլեզ

cf. Յարալէզ.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«մեռելներին լիզելով կենդանաց-նող առասպելական մի էակ» Բուզ. ե. 36 Եզն. Ոսկ. պօղ. Ա. 602. գրուած է նաև ա-րալեզ, արալէզ և յարալէզ Սահմ. ա. ե. Ա. ռաք. լծ. սահմ. 189. Վահր. երրդ. 165. յա-րալեզ Եղիշ. հրց. 52. երկու ձևերն էլ միասին գործածելով Եզնիկ գրում է. «Ջառլեզն ի շա-նէ (էջ 98), զոր արալեզն կոչեն» (էջ 99) և հո-լովուած՝ զարալիզէն (էջ 100)։

= Բառի բնիկ ձևը անստոյգ լինելով՝ ստու-գաբանութիւնն էլ կասկածական է. արդի ձևի տակ թւում է թէ լեզ ծագում է լիզել բայից. բայց կարող է լինել որ դա ժողովրդական ստուգաբանութեան արդիւնք լինի, ինչպէս է նաև լեզու բառը. հմմտ. տակը նշանս-կուած զանազան մեկնութիւնները։

ՀՀԲ և ՋԲ լար լիզօղ։ ՆՀԲ յար լիզանօղ, գուցէ և Արայի լիզօղ։ Էմին, Վէպք հնոյն Հայաստանի, էջ 82, Ист. Aсоxикa 288 և աւելի ընդարձակ՝ Հայ հեթ. կրօնր, հայ թրգմ. Յոյս Արմաշու, 1875, էջ 358-360՝ մերժում է «Արայի լիզօռ» մեկնութիւնը, որովհետև եթէ արալէզը Արայից ծաղած լինէր, Արայի ժամա-

նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև

եբր. 'arel, ասուր. arlu «մեռել», ara-li «գերեզմանատուն» բառերը պատա-հական նմանութիւն ունին և հին ձևն է յարալէզ՝ լիզել բայից։ Մի նոր քննու-թիւն նոյն նիւթի մատին ունի Մատիկեան ՀԱ 1923, 481-496, ուր բառը մեկնւում է իբր «Արան լիզօղ»։

NBHL (1)

Ելեալ ասեն զառլեզն ի շանէ. (Եզնիկ.։)


Առնէտ, նիտաց

s.

dormouse.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «մեծ մուկ» Կոչ. 403 (յգ. սեռ. առնետից). Եպիփ. յար. Ճառընտ.։

= Ասոր. [arabic word] arnā'ā «առնէտ, մեծ մուկ» (Brockel. 28 ա). հայերէնը փոխա-ռեալ է այնպիսի գաւառական մի ձևից, որ դեռ ունէր ատամնականը. յալտնի է որ ա-սորի ՝ ձայնը համապատասխանում է հր-նագոյն ատամնականի, հմմտ. արաբ. [arabic word] rd=ասոր. [syriac word] ︎ ar'á «հող»։-Աճ.

Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] arnab «մի տեսակ մեծ մուկ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 149), որի ասորի համապատասխան ձևն է [syriac word] arnəbā «նապաստակ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 111 կազմուած էտ մասնիկով, ինչ. բրէտ, կրէտ։

NBHL (3)

ԱՌՆԷՏ ռմկ. եւս առնէտ. μυοξός. (մուկն սուր) mus alpinus, glis. կամ bufo կամ talpa Վայրի մուկն մեծ՝ որպէս նապաստակ փոքր, նման ըստ իմիք եւ խլրդան. եւ այն պէսպէս ըստ գաւառաց.

Հոբալն ի հաւս, եւ առնէտն ի չորքոտանիս. (Եպիփ. յար.։)

Առնէտ է ապականիչ ցորենոյ. (ՃՃ.։) Կայ եւ ի բառս Գաղիանոսի։


Առոգանութիւն, ութեան

s.

prosody;
pronunciation;
watering.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Ոգել։

NBHL (6)

(ի ձայնէս Ոգել, այսինքն ասել) իբր Առասացութիւն. կամ ըստ յն. առերգութիւն. προσῳδία. prosodia, accentus vocis. Բարեյարմարութիւն ձայնի ի վերծանութեան բառից եւ բանից, եւս եւ վանկից յայլ եւս այլ լեզուս՝ ըստ ելեւէջից շեշտելոյ եւ բթելոյ, եւ ըստ եղանակի առաջիկայ իմաստից.

Վերծանութիւն ներկուռ ըստ առոգանութեան։ Առոգանութիւնք են տասն. շեշտ, բութ, պարոյկ, երկար, սուղ, թաւ, սոսկ, ապաթարց, ենթամնայ, եւ ստորատ։ Առոգանութիւնք սեռականք են երեք. ոլորակ, ամանակ, հագագ. (Թր. քեր.։)

Առոգանութիւնդ՝ առասանութիւն ասի։ Առոգանութիւնք, այսինքն առովասութիւնք. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Ուժգնակի վերծանեալ ըստ իւրում առոգանութեանցն. (Մագ. ՟Զ։)

Առոգանութեամբ յորդորագոյն արձակեալ վտակս. (Մագ. ՟Ի՟Թ։)

Սրսկէ զանձրեւն, եւ զուարճացուցանէ զարարածս՝ նորին առոգանութեամբն. (Լմբ. սղ.։)


Առողջ, աց, ից

adj.

healthy;
alive, vivacious;
salubrious, wholesome;
valid, entire, complete, perfect.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

տե՛ս Ողջ։

Karolides տե՛ս արի բառի տակ։

ԳՒՌ (dialectal) Ախց. Ակն. Երև. Ննխ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. առօխչ, Պլ. օխջ-առօխչ, Ալշ. առոխճ. Շմ առօխճ, Տփ. ա՛րուխչ, արվուխչութին. Ոզմ. հա՛ռուխչ, Ասլ. առէօ խչ, Սլմ. առվոխչ։ Մի նոր և հետաքրքրական ձև է Ղրբ. ռըխճլէվ (<առողջ և լաւ ?)։

NBHL (10)

Առողջաց խնդութիւն։ Հիւանդաց եւ առողջից. (Խոսր.։)

Առողջքն անդամօք անկարօտք են բժշկութեան. (Նար. ՟Ծ՟Թ։ Առողջ աչք, կամ տեսարան. Փարպ.։ Սահմ. ՟Ը։)

Առողջիւք տեսանելեացն զօրութեամբք. (Շ. հրեշտ.։)

Ճանճք զառողջովք ի բաց ընթանան, եւ առ վէրս ճեպին. (Բրս. մախ.։)

Նմանութեամբ ասի.

Եւ անուն իսկ խեղկատակութեանն՝ յանդիմանիչ է կատականացն. յայտ է թէ չէ առողջ եւ կատակն. (Ոսկ. եփես.։)

Որք զմիաբանութիւն սիրոյն հոգեւոր առ եղբայրութիւնն առողջ պահեցին. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Բայց եւ նոցա հաւատալն չէր ինչ առողջ. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Առողջութեամբ մարմնոյ իւրեանց զառողջ հաւատսն սողոմոնի հիւանդացուցին. (Եփր. համաբ.։)

որպէս Առողջական. առողջարար.


Առոյգ

adj.

young, blithe, lively, gay, brisk.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(անհոլով) «կայտառ մարմնով» Խոր. Պիտ. Մագ. որից առոյգանալ Մագ. ա-ռոյգաբարձ Խոր.առոյգացուցանել Փիլ. առոյ-գութիւն Պիտ. Փիլ. Նիւս. այս բոլորի մէջ հա-յերէնի ոյ>ու ձայնափոխութեան օրէնքը զար-մանալի կերպով չէ պահուած։ Գրուած է նաև առոգ, ոռոգ և առուգ. առաջինից շինուած են առոգագաւակ Փարպ. առոգանալ Սարգ. ա. պետ. էջ 293, Լմբ. առոգանձն Յհ. կթ. առո-գավարժ Արծր. առոգութիւն Սոկր. 181. առո-գեալ Վրք. և վկ. սրբ. Ա. 536. երկրորդից ոռոգանալ Ոսկ. պետր. և եղ. Արծր. իսկ վեռ-ջինը (առուգ) յարմարցուած է առուգանալ, առուգութիւն, առուգագոյն Պիտ. ձևերից, ո-րոնք առոյգ բառի կանոնաւոր ածանցներն են։ Բառս հների մօտ շատ հազուագիւտ է ՆՀԲ յիշում է միայն երկու օրինակ, այն է՝ առոգութիւն Սիր. լ. 15 և Ոսկ. ես.։

=Կազմուած է առ նախդիրով *ոյգ արմա-տից, որ առանձին գործածուած չէ և նշանա-կում է «ոյժ, զօրութիւն». փոխառեալ է իրա-նևանից. հմմտ. զնդ. aogah-, aogo, aogarə «ոյժ, զօրութիւն» (Bartholomae, 38, 39)։ Ջանդիկ բառի երկրորդ ձևն է aojah-, որ տա-լիս է պհլ. ōǰ, ōž և սրանից էլ հյ. ոյժ. ճիշտ այսպէս էլ զնդ. aogah-պիտի տար պհլ. *ōg. որ աւանդուած չէ և սրանից էլ հյ. *ոյգ։ Եր-կու ձայների (ոյժ և ոյգ) լծորդութեան հա-մար հմմտ. տուժել և տուգանք, երկուսն էլ իրանական փոխառութիւն։ Ըստ այսմ առոյգ բառի կազմութիւնը այնպէս է՝ ինչպէս ա-ռողջ։-Աճ.

ՆՀԲ մեկնում է խառն ի խուռն «իբր ա-ռոռեալ, ոռոգեալ, առաճեալ, կամ ուռ-ճագեալ՝ որպէս զբոյսս, կամ առողջ և ոյժ առեալ յարբունս. կամ հարուստ և

կայտառ մարմնով, որ և թրք. առըղ» (սակայն թրք. առըղ նշանակում է «նի-հար, ազազուն»)։ Թաղիադեան, Առաջ-նորդ մանկանց, էջ 47արուգ բառի հետ կցում է հնդ. ուգ «շաքարեղէգի ծաղիկ» ձևը։ Lagarde, Urgesch. 356 լտ. au-gus-tus ձևի հետ։ Տէրվ. Նախալ. 105 սանս. vaǰ, ukš, զնդ. vaǰ, vaxš, յն. αύζω, լտ. vigere, augere, գոթ. vakslan ևն ձևե-րի հետ՝ հնխ. vag, vaks «աճիլ, զօրանալ, օգնել» արմատից՝ ցեղակից հյ. օգնել, զօրաւիգն, օճան, օժանդակ, օժիտ և վաշխ բառերին։ Karolides տե՛ս արի բառի տակ։ Հիւնք. արուգ «նիհար» բա-ռից։ Աճառ. Բանասէր 1899, 252 իբր առ+ոյգ, ոյժ բառից գ-ժ ձայների լը-ծորդութեամբ։ Վերի մեկնութիւնս ըն-դունում է նաև Meillet (անձնական)։

NBHL (9)

ԱՌՈՅԳ. θαλερός. florens, virescens, ἁκμάζων, νεώτερος, juvenis, juvenilis, novus, recens. (որ գրի եւ ԱՌՈԳ, ԱՌՈՒԳ). իբր Առոգեալ, առաճեալ կամ ուռճացեալ՝ որպէս զբոյսս. կամ առողջ եւ ոյժ առեալ յարբունս, կամ հարուստ եւ կայտառ մարմնով. որ եւ թ. առըղ. Ասի անխտիր զմարդոյ եւ զայլոց կենդանեաց, եւ զտնկոց. որպէս ռմկ. կտրիճ, մատղաշ, լեցուն. ... եւ այլն.

Առոյգ ամենեւին՝ ընդ իրեարս պատշաճեալ. (Խոր. ՟Ա 28։)

Ի ծաղկի հասակին՝ յառոյգ գեղեցկութեանն. (Ածաբ.։)

Սակս շնորհալից դիմացն, եւ առոյգ գեղեցկակերպ բնութեանն։ Առոյգ (հոգւով) եւ ողջամիտ ծերունին. (Պիտ.։)

Խնդրէին սովով մաշեալ ոսկերս, եւ տեսանէին առոյդս եւ պարարեալս. (ՃՃ.։)

Հաճեցուցանել զմեզ ձկամբք, նորագոյնս եւ առոյգս զնոսա առաքեալ. (Մագ. ՟Ժ։)

Սմբատ այր քաջայայտ եւ հանճարեղագոյն, լի եւ առոգ յամենայն իրողութիւնս. (Աըծը. ՟Գ 3։)

Զանսկիզբն բանն, զմիշտ առոյգ եւ զյաւիտենականն. (Տօնակ.։)

Ծառ առոյգ, սաղարթացեալ, գեղեցկուղէշ. (Մագ. եւ Եըզն. քեր։)


Առոշոգի

adv.

privately, apart, separately.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Աշոգի։

NBHL (1)

Իբրեւ սեպհական ի բնէ առանձին առոշոգի նոցա էր կարգեալ. (Բոաղ. ՟Գ 14։)


Առուոյտ, ուտից

s. bot. lucerne.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ) «մի տեսակ խոտ է. medicago sativa, ֆրանս. luzerne» (ըստ Արթինեան, Տունկերը, էջ 8-9). գը-րուած է նաև առւուտ, առվոյտ, առոյտ, ա-ռուտ, առուոտ, առաւիտ, առաւոյտ, առա-ւօտ՝ Գաղիան. Բժշ. առաւետ Զքր. սարկ. Բ. 117. որից առաւիտանոց «առուոյտ ցանելու տեղ» Զքր. սարկ. Գ. 28. իշառուոյտ «onobry-Fhis» Բժշ. ըստ ՀԲուս. § 160։

Տէրվ. Altarm. 29 համեմատում է յն. ἔ́ρεβινϑος և հբգ. araweiz «սիցեդ»։ Հիւկք. դնում է միպյց յն. ձևը։

ԳՒՌ (dialectal) Սլմ. առվոտ, Վն. առվոտ, Ալշ. Մշ առվուդ, Մկ. mռmւղտ, Ոզմ. ադավուտ։

NBHL (3)

ԱՌՈՒՈՅՏ կամ ԱՌՒՈՒՏ գրի եւ իբր ռմկ. առվոյտ, առւուտ, առոյտ, առուտ. առուստ, առաւիտ, առաւոյտ, առաւօտ։ Գաղիան. եւ Բժշկարանք։ Խոր երեքտերեւեան, է որ խոշոր, եւ է որ մանր, հանդերձ կապուտակ ծաղկօք, պարարտ եւ ախորժելի բուտ անասնոց. իսկ առուոյտն կարմրածաղիկ՝ կոչի ռմկ. երեքնուկ .... առեալ ի յն. թռի՛ֆիլլօն. լտ. թռէ՛ֆօլիում այս ինքն եռատերեւ. որպէս եւ տեսակ ինչ ՍԵԱՒ ԱՌՈՒՈՅՏ կոչեցեալ։

Առուոյտ կապոյտ, եւ սէզ, եւնմանք սոցին. (Մխ. առակ. ՟Լ՟Գ։)

դնի ի Բժշկարանս նաեւ որպէս յն. լօտօ՛ս որ է Լոտաս. եւս եւ առ Գաղիանոսի որպէս յն. կտէնա, գուցէ իբրու արօտ անասնոց, զի Գդի՛նօս է անասուն։


Ապուզնայ, ի, ից

s.

monkey.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ի. ըստ ՆՀԲ ի հլ.) «կապիկ» Ոսկիփ. Միխ. աս. հրտր. Երուս. էջ 378 (տպուած է արուզնայ. մէկ ձեռ. ունի ապուզնա, որից երևում է, որ առաջինն էլ պէտք է ուղղել ըստ հին տառադարձութեան աբուզնայ). Յայսմ. սեպ. 23։ Յետին ռամիկ բառ է։

= Պրս. [arabic word] abūzna, որ և [arabic word] buzī ha, [arabic word] pūzīna «կապիկ», արաբ. ❇ abuzinna «կապիկ». պարսկերէնից փոխա-ռեալ է նաև ռուս. обезьянa «կապիկ»։-Հիւբշ. 262։

NBHL (5)

cf. ԿԱՊԻԿ. ռմկ. ապուզնէ, ապուզէն. պրս. պուզինէ. բուժիյնէ. եւ ըստ ռուսաց՝ օպէզեանա.

Տուք մեզ ամի ամի երեքհարիւր սեւ ծառայ, եւ յիսուն ապուզնայ, եւ զուրափէ մի. (Միխ. աս.։)

Կապիկն, որ է ապուզնայն։ Կրիայն հաւատաց ապուզնային. եւ այլն. (Ոսկիփոր.։)

Իսկ ասելն ի Կանոնագիրս.

Զձէթդ որ բերեն յասորոց ապուզայիւք մեռելոտիւք (կամ ապողացիւք, կամ ապողանիւք) թերեւս տայ իմանալ, մորթովք կապկաց։


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

(ըստ ՆՀԲ ո հլ. թէև առանց վկայութեան) «աղած ու բաց օդում չորաց-րած միս. տճկ. բաստրմա» Թուոց ժա. 32. Մագ. ժը. որից ապրխտել «ապուխտ շինել, միսը չորացնել» Թուոց ժա. 32. Բարուք. զ. 27. ապխտեալ Եւս. քր. ա. 130. գրուած է ապախտ Մագ. թղ. էջ 231 (տե՛ս իմ Հալ. նոր բառեր, հտ. Բ), ապախտել Թղթ. բա-րուքայ։

-Պհլ. *apuxt «անեփ, չեփած» բառից ռր կաղմուած է a բացասականով puxt «ե-փած» բառից. հմմտ. պհլ. hu-puxt «լաւ եփու-ած, քաջեփ», պրս. [arabic word] puxta «եփուած», [arabic word] puxtan «եփել» բայից։ -Հիւբշ. 106

Ուղիղ մեկնութիւնը ունի նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 206։ ԳԴ մեկ-նում է իբր փոխառութիւն պրս. [arabic word] ︎ āvīxta «կախուած» բառից։ Lagarde. UIrgesch. 345 զնդ. aoxta «ցուրտ, սա-ռըն», պրս. yax «սառոյց», օսս. ix «կարկուտ», yaxan «սառցային» բառե-

րի հետ։ Այս մեկնութիւնը մերժում է ինքր Arm. St. § 167։ Եւրոպացիներիո ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDAlG 35 (1881), 177։ Տէրվ. Նախալ. 45 ուղիղ է. նոյնպէս և Horn, Grdr. § 285։ Հիւնք. պրս. ավիխթէն «կախել» բայից։

ԳՒՌ (dialectal) Ագլ. ա՛պուխտ, Ննխ. Սեր. ա-բուխտ՝ նոյն նշանակութեամբ. իսկ Ղրբ. Տփ. ա՛պուխտ, Երև. ա՛բուխտ գործածւում են միայն իբրև պատկեր չոր բանի. ինչ. Չորա-ցել ապուխտ են դառել. Չոր -ապուխտ դա-ռած հաց։

ՓՈԽ (borrowing) Վրաց. აჭოხვი ապոխտի կամ օაάოხტი իապոխտի «չորացրած միս կսս ձուկ», ამოხტება ապոխտեբա «միսը չորաց-նել ապխտել». նոր վրացերէն ձևն է აძუხ-ტი ապուխտի, որ ունի Դրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 235 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Լեհ. abucht «ապուխտ, gestampf-tes Fleisch» (տե՛ս Booch-A'rkossy-Koczуи-ski, Polnisch-Deutsch. Wörterbuch, Leipzig 1891, էջ 1). լեհերէն բառը փոխառէալ է ուշ ժամանակ Լեհահայ բարրառիզ և ալս պատճառով հայերէն պ-ի դէմ ունի b՝ լեհա-հայ արտասանութեան համեմատ (տե՛ս Patrubány SA, հտ. 1, էջ 89)։

NBHL (3)

ψυγμός. refrigeratio. Միս համեմեալ աղիւ եւ չամանաւ, եւ չորացուցեալ առանց եփելոյ. պաստըրմա. cf. ՁԳԱՆՔՔ. իբր ռմկ. փռուածք, փռած.

Ապխտեցին իւրեանց ապուխտս ապուխտս շուրջ զբանակաւն. (Թուոց. ՟Ժ՟Ա. 32։)

Ոմն գորտ գտեալ ի վերիացւոցն կողմանէ՝ ասեն ապուխտ արարեալ, ձուկն զնա կարծելով. (Մագ. ՟Ժ՟Ը։)


Ապուշ

adj.

stupid, dull, heavy, foolish, silly;
astonished, surprised, amazed;
յ— կրթել, հարկանել, արկանել, դարձուցանել, to strike with astonishment, to surprise, to amaze, cf. Ապշեցուցանեմ;
յ— կրթիլ, հարկանիլ, դառնալ, լինել, to be struck with astonishment, to be surprised, amazed, to wonder, cf. Ապշիմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

տե՛ս Ուշ։

ՆՀԲ ուռիղ է մեկնում, բայց միաժամա-նակ լծորդ է դնում նաև հյ. յափշտա-կութիւն (տե՛ս ափշութիւն բառի տակ)։ Չուբինով մեր բառից փոխառեալ է դը-նում վրաց. աբուչի, աբուղալակի «ան-կոչ հիւր, հացկատակ», որ սակայն ո՛չ ձևով է նման մեր բառին և ոչ էլ նշանա-կութեամբ։ Հ. Ք. 3, ՀԱ. 1901, 240 հա-նում է գւռ. պուշ «կարճատես» բառից, ինչպէս և պշնուլ։

NBHL (15)

ἁναίσθητος, ἅπορος. stupidus, ἅθλιος , πτήσσων, ἁπειρηκῶς. stupefactus, fessus, miser. պրս. պիհուշ. իբր Անուշ. պակասեալ յուշոյ. անզգայ. թմրեալ. պակուցեալ. հիքացեալ, վարանեալ.

ԱՊՈՒՇ կամ ՅԱՊՈՒՇ ԱՆԿԱՆԻԼ. ἁπορέω. haesito, dubito. Վարանիլ. յանհնարս մտանել. տարակուսիլ.

Ո՞վ իցէ այնպէս ապուշ, որ ոչ կամիցի ճոխանալ յինչս իւր յաւիտեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)

Ա դէն յապուշ միտս եղծանէին. (՟Գ. Մակ. ՟Զ. 15։)

Նախատէ զապուշ միտսն։ Աչքս մի՛ լիցի ապուշ. (Լմբ. առակ.) եւ (Լմբ. սղ.։)

Ո՛րչափ եւ արբենայք աստուածային բանիւն, եւս քան զեւս զուշն ապուշ ի բաց մերժէք, եւ զաստուածեղէն յիշատակսն ի տեղւոջ տնկէք. (Սեբեր. ՟Թ։)

Արբեցութիւն՝ որ ոչ զմիտս յապուշ կրթիցէ, այլ եւս քան զեւս զյիշատակն յորդորիցէ. եւ զի գործ արբեցութեան զուշն յապուշ առնէ՝ ամենեքին գիտէք. (Սեբեր. ՟Թ։)

Զմիտս ծերոց յապուշ արկանէք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զխորհուրդսն յապուշ դարձուցանէր. (՟Գ. Մակ. ՟Ե. 16։)

Աղաղակն զիս պաշարեալ՝ յապուշ իմն կացուցանէր. (Յհ. կթ.։)

Յապուշ կրթեաց զմիտք կնոջն. (Եղիշ. յես.։)

Ի յապուշ եւ յիմարութիւն կործանեաց զնոսա. (Վեցօր. ՟Զ։)

Այնչափ յապուշ կրթեցայք, մինչ զի, եւ այլն։ Այնչափ յապուշ եմք կրթեալ։ Ամենայնիւ յապուշ եմք համարեալք. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։ ՟Ա. 16։)

Զորովայնն մինչ ի պարանոցն լցեալ, յապուշ եւ յետս կալով ի խահիցն կերակրոց. (Փիլ. տեսական.) իմա՛, թմրութեամբ յափրացեալ, կամ առ խոնջութեան նողկացեալ։

Յորժամ դադարեսցէ, յայնժամ ապուշ անկցի. (Սիր. ՟Ժ՟Ը. 6։)


Ապուռ, պռից

s.

booty, plunder;
fish-hook.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի հլ., թէև առանց վը-կայութեան) «աւար, կողոպուտ» Ես. ը. կ. Յուոթ. ժե. 7. Եղիշ. Ղևոնդ. (գրուած է ա-պուր Լաստ. դ). որից ապռել «աւարել, կո-ղոպտել, յափշտակել» Եփր. թուոց՝ էջ 254. Գէ. ես. Ճառընտ.։ Բառիս գործածութեան հա-մար մի գեղեցիկ օրինակ ունի Մանդ. էջ 68, որ վաշխառուների մասին խօսելով՝ ասում t. «Ժողովել և ապռել և գանձել զայլոց ինչս» (ապռել բառի դէմ մի ձեռ. ունի պահել)։-Ապուռ բառը նշանակում է նաև «առասպե-լեալ գազան՝ որ ճանապարհորդներին է յա-փըշտակում» (ունի միայն ԱԲ). հմմտ. Ոսկ. պօղ. Ա. էջ 602-4. Սկիւղսն որ թարգմանի ապուռք, որպէս և Հայք ծովացուլս իմն և վիշապս մարդակերպս ..համբաւեն. Ոչ ա-պուռքն, ոչ վիշապառիւծքն. Զձիացլուցն և զապուռ գաղանացն. Չիցէ՞ այն գործ ապու-ռըն գաղանաց։ Կաղմուած է յիշեալ յն. ὄϰίλον, յգ. σϰῦλα «աւար» բառից թարգ-մանաբար (ըստ Տաշեան, Ուս. դաս. հյ. էջ 553)։ Հմմտ. վերջապէս անդ՝ «Ո՞ր ապուռ. ո՞ր քիմառ...» ուր երկու առասպելեալ գա-զանները միասին են յիշուած։

= Պհլ. apurtan (միշտ գաղափարագրով գրուած բառ իբրև уhnslwn) «վերցնել, ա-ւարել, կողոպտել», apar «թալան, աւար, կո-ղոպուտ», պազենդ. apar, apardan նոյն նշ. կազմուած է apa-մասնիկով par «անցնիլ» արմատից. հմմտ. զնդ. nipā̄rayeiti «մի բան իրեն սեփականացնել», սանս. apa-par-«մի բան վերցնելով առնել տանիլ»։ Իրա-նեանից փոխառեալ եմ համարում արևել. թրք. [arabic word] aparmaq «առնել տանիլ» (չը-կայ տաճկերէնում)։

ԳՒՌ (dialectal) Վն. ապուռ «խիստ էժան գնով առ-նուած բան. տճկ. քէլէփիր»։

«կարթ» տե՛ս Ապռ։

NBHL (4)

Վաղվաղակի զապուռ ժողովել։ Ժողովել զառ զապուռ բանակացն. (Ես. Ը։ 1։ Յուդթ. ԺԵ. 7։)

Կապեալ զկիրճսն՝ թափէր ապուռ ինչ յաւարէն (Ղեւոնդ.։)

Գործի որսալոյ ճանկաւոր. կարթ.

Ներոն որսայր ձուկն ոսկի ապռիւք, զորս եւ ապրշմեղէն չուանիւք քարշէր. (Մարթին.։)


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

. պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։

Հներից Տաթև. ամ. 261 գրում է. «Ապ-ռանքն փրկանք թարգմանի». ուզում է ասել թէ ապրանք ծագում է ապրիլ «ա-սատիլ» բայից։ Peterm. 34 լատ. ape-rire «բանալ» բայի հետ։ Iromler, Dis-putatio de Abrech aegyptiorum (ըստ Karst, Gesch. d. arm. Phil. էջ 2) եգիպտ. abrek «ապրիլ, կեալ» բառի հետ։ Ganini, Et. êtym. 185 սանս. bhar «սնուցանել» և յն. βορά «սնունդ»։ Մառ, Яз. и Лит. 1. 233 ափխազ. bza «կենդանի», բասկ. abere «անասուն», վրաց. ცხოველი ցխովելի «կենդանի»։ Տէրվիշ. Altarm. 94 ապուր «սուպ» հանում է պրս. ❇ āb «ջուր» բառիզ, իսկ Նախալ. էջ 61 ապրիլ դնում է ափ և յափշտակել բառերի հետ՝ ցեղակից սանս. ap, զնդ. āf «հասնիլ, յափշտա-կել» արմատներին։ Հիւնք. դնում է ապուռ «աւար» բառից։ Bugge KZ 32, 62 հնխ. ápo, յն. ἀτό, հլ. տա--ւն αιρω «բառնալ, վերցնել, տանիլ, կրել» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Յակոբեան, Բանասէր 1900, 42 զնդ. amər-ətāt ոգու հետ։ Patrubány SA 1, 198 ապլ մաս-նիկով՝ հուր բառից, իբր «կրակից առ-նուած», իսկ ՀԱ 1903, 221 միտքը փո-խելով՝ լտ. aperiō, սանս. apavar «բա-նալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. էջ 4Ո0 առուր. ebēru «միջից կամ վրա-յից անցնել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. āvar «կողոպտել» բառից։ Մառ ИАН 1920, 137 բասկ. abere «կենդանի», սվան. ləwer «առողջ «բա-ռերի հետ։

ԳՒՌ (dialectal) Կր. Մկ. Սլմ. Վն. ապուր, Ալշ. Ախց. Ակն. Զթ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. աբուր, Մրղ. ապուռ, Տիգ. mբուր, Ոզմ. ա՛-պօր, Ասլ. աբիւր, Հճ. աբույ. այս բոլորը նը-շանակում են «սուպ, շօռվա». իսկ Այն. Արբ. Մրշ. «փլաւ», Ղրբ. «անասուններին տրուած կերը (յարդ, գարի, թեփ, հաճար ևն)։ Պլ. կայ միայն «պաղա՜ծ տբուր» և «կերած ա-բուրը նայէ» ոճերով, իսկ Երև. թանապուր բարդի մէջ։-Ապրիլ բառը պահուած է Ջղ. Սլմ. Վն. ապրել, Ագլ. Կր. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. ապրիլ, Գոր. Երև. Ղրբ. ա՛պրէլ, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Մշ. Պլ. Ռ. աբրիլ, Սչ. աբրել, Ննխ. աբրէլ, Զթ. աբրըլ, Տիգ. mբրիլ, Հմշ. աբռիլ, Մրղ. աբռէլ, Սեբ. ափրիլ, Ակն. Ասլ. արբիլ։ -Ապրսւստ բառի դէմ գտնում ենք Մկ. Ջղ. Սլմ. ապրուստ, Մշ. աբրուստ, Ագլ. Երև. ա՛ պրուստ, Պլ. աբրուսղ, Ասլ. արբիւս ։-Ապրանք բառի դէմ Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Ջղ. Սլմ. Տփ. ապրանք, Ալշ. Ախց. Խրբ. Մշ. Պլ. Սչ. աբրանք, Մկ. Վն. ապրանք, Ոզմ. հաբ-րանք, Հմշ. աբրօնք, Զթ. աբրօնք։ (Այս բա-ռը Գոր. Երև. Ղզ. Ղրբ. նշանակում է նաև «արջառ, տաւար, եզ ու կով». հմմտ. արաբ. [arabic word] ︎ māl «ապրանք, ինչք. 2. արջառ»)։ Նոր բառեր են ապրուցք, ապրոտ, ապրիկ, ապըր-ցու, ապրուիլ, ապրտրկուիլ և ապուրի զանա-զան տեսակների անուններ. ինչ. թանապուր. ճիտապուր, փշրուկապուր ևն։ Ատանայի թրքախօս հայոց բարբառով ունինք ապուր «կերակուր», ճիտապուր «հերիսայ», ապրիս «կեցցե՛ս»։ Պօլսոյ մանկական բարբառով աբիս «համբուրել, ձեռք համբուրել» (ըստ որում ձեռք համբուրողին պատասխանում են ապրի ս)։

ՓՈԽ (borrowing) Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։

«տոանցիտ ապրանքների վրայ դրուած հարկ». Կիլիկեան շրջանի բառ. գոր-ծածուած է Լևոնի 1215 թուի հրովարտակում (Karst, Դատստն. II 233), մի երկրորդ վը-կայութիւն ունի Լևոն Գ-ի հրովարտակը 1288 թուից. «Եւ յապուր որ տան ընդ յԱյաս ու ընդ-Կուկլակ, նայ այսպէս լիննայ». (Տեղեկ. ինս-տիտ. 2, 34)։ Նոյն բառը ապուռ գրչութեամը կայ ՈՀէ=1228 թուի մի արձանագրութեան մէջ. «Թողաք զգեղիս Շիրակա զապուռ իշի և զջրսահին բաժն յորդեցէ յորդիք» (Վիմ. տար. 71)։

= Արաբ. [arabic word] 'ubūr «անցնիլ» բառից ճիշտ ինչպէս որ նոյն հարկի լտ. ձևը՝ pas-sagium բուն նշանակում է «անցք»։-Աճ.

NBHL (6)

Արմատ Ապրելոյ. տե՛ս ի բարդութիւնս՝ ԱՆՁՆԱՊՈՒՐ, ՄԱԶԱՊՈՒՐ, ՄԱՐԴԱՊՈՒՐ։ Առանձին վարի՝ որպէս Կերակուր ի պէտս ապրելոյ.

Տըղայն չուտէր՝ բայց միայն հուր. մեծին ագռաւըն տայր ապուր. (Շ. յառակս վասն եղիայի.։)

Տուկն որ էր ի քաղաքն, հանեալ նմա ձիս եւ ջորիս եւ ապուր. եւ առեալ սուլտանն՝ անվնաս անցանէր։ Եւ ահա ելին ի յապրոյ, (այսինքն ի պէտս կերակրոյ). արդ արձակեա՛ զնոսա բանակս բանակս, զի մի՛ սովեսցին մինչեւ ցօր պատերազմին. (Ուռհ.։)

ԱՊՈՒՐ՝ ըստ գրոց ԹԱՆ ասի. օրապա, չօրպա. պ. էպա. (այսինքն եփ, եփոյ։)

Դնի եւ իբր Ապուռ. այսինքն Աւար. աւարհարութիւն.

Ոչ պատերազմի օրինակաւ, այլ որպէս թէ առ յապուր. (Լաստ. ՟Դ։)


Ապտակ, աց

s.

slap, box, tap;
— ածել՝ հանել՝ մատուցանել, to slap, cf. Ապտակեմ;
— առնուլ՝ ըմպել՝ ուտօլ, to receive a box on the ear.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա, ո հլ. երկուսն էլ յետնա-բար. հին հոլովաձևեր չկան) «ապտաև. ա-փով հարուած երեսին, սիլլա, շամառ». գոր-ծածւում է այլևայլ ոճերով. ինչ. ապտակ ածել, հանել, դնել, մատուցանել «ապտակ իջեցնել» ՍԳր. Սեբեր. Ոսկ. յհ. բ. 5, 37. ա. 3, Կոչ. որից ապտակալից Ոսկ. մ. «. 5. ապտակակոծ Ոսկ. մ. բ. 12, 23. ապտա-կատու Կոչ. 238. ապտակել Մտթ. իզ. 67. Ոսկ. յհ. ա. 34. ապտակումն Ոսկ. յհ. ա 37. բռնապտակք Ճառընտ. անապտակ Եփր. համաբ. 122։

Աւգերեան, Բացանր. չփ. և կշռ. 58 դնում է ափ բառից և համեմատում է պրս. էֆդէխ կամ աֆդախ բառի հետ (այս բառով թերևս ուզում է հասկանալ արաբ. [arabic word] aftax «մեծ ճիրաններով (առիւծ)», [arabic word] ︎ fatx «մատները դէ-պի ափը ճկել»)։ ՆՀԲ ափ-ի ց։ Հիւնք. տապանակ-ից

NBHL (17)

ῤάπισμα, κόλαφος, πληγή. alapa, colaphus. Հարումն ափով ի ծնօտ կամ յերեսս. բախումն. սիլլէ. շամար. դապանճա.

Զյորդանանու հատումն ապտակաւ ոչխարենոյն եղիայի. (Նիւս. ի սքանչ.) յն. հարուած։ πληγή. percussio.

ԱՊՏԱԿ ԱԾԵԼ, ՀԱՆԵԼ, ԴՆԵԼ, ՄԱՏՈՒՑԱՆԵԼ, է Ապտակել. ῤαπίζω. alapam impingo, alapa cedo, colaphizo. սիլլէ վուրմագ՝ չալմագ.

Զծնօտս իմ (ետու) յապտակս. (Ես. ՟Ծ. 6։)

Հարմամբ ծնօտի քո ապտակին՝ ի ծառայէն, ի յիս գթա՛. (Շ. այբուբ. ՟Դ։)

Ապտակս եւս, որ ի կատարած ծառայից վերջին գան է ... առանձնէիր զապտակն վերջին. (Սեբեր. ՟Ժ։)

Ընդ թքոյն եւ ապտակոյն. (Աթ. ի ստեփ.։)

Այսպիսի ապտակովս վտանգեալ. (Լմբ. սղ.։)

Նմանութեամբ ասի.

Ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո։ Ածեալ ապտակ թագաւորիդ։ Որպէս ածիցէ ոք ապտակ ի ծնօտս նորա. (Մտթ. ՟Ե. 39։ ՟Ա. Եզր. ՟Դ. 30։ Ովս. ՟Ժ՟Ա. 4։)

Ած ապտակ յիսուսի. (Յհ. ՟Ժ՟Ը. 22։)

Եւ սպասաւորքն ապտակս հանէին նմա։ Հանէին նմա ապտակս. (Մրկ. ՟Ժ՟Դ. 65։ Յհ. ՟Ժ՟Թ. 3։)

Ծառայ չար անուանեմք, եւ ապտակս դնելով ասեմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 5։)

Սպասաւորն անդէն ապտակ մատուցանէր. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

ԱՊՏԱԿ ԱՌՆՈՒԼ. ԱՊՏԱԿ ԸՄՊԵԼ. Ապտակիլ. սիլլէ եէթմէք.

Կրեաց ամօթ, ա՛ռ ապտակս։ Եւ ի վերայ այնոցիկ ապտակ առեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։ ՟Բ. 37։)

Ժուժկալ լինել ասէ յուսումն, թէ եւ ապտակ առնուս յարբումն. (Շ. այբուբ.։)


Ապրդում, դմով

s.

cf. Ապրիշում.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ռ հլ. «ձիու սարքի մաս է». մէկ անգամ ունի Բուզ. 110 «Բազում նժոյգս՝ ոսկիվարաւանդ ապրդմովն տայր նմա»։ Նոյնը ապարդում ձևով, ի-ա հլ. ունի Ոսկ. եփես. 769 «Ոսկեսանձ երիվարօք՝ համակ ոսկիվարաւանդօք և ապարդմօք»։

= Պրս. [arabic word] pārdum կամ [arabic word] naldum «ձիի թամբի փոկ». բառիս պահլաւ ձևը ա-ւանդւած չէ. բայց կարող էր լինել *apār-dum։-Հիւբշ. 515։ Պհլ. *apardum կառմուած պիտի լինի պհլ. apar «վեր»+dum «ա-գի» բառերից և բուն նշանակում է «վեր-նագի»։ Պրս. [arabic word] paldum ձևից փոխա-ւեալ է վրաց. ბალდუმი պալդումի «աлeя, կառք քաշող ձիու մեջքի փոկը»։

ՆՀԲ, ՋԲ և ԱԲ նոյն են համառում ապրշում «մետաքս» բառի հետ։ Կաս-կածում է Նորայր, Կորիւն վրդ. և թրգմ. 451 և ռնում է «ձիու կազմածի մաս»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Stackelberg, որ նամակով յայտնել է Հիւբշմանին։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 55 պհլ. apar «վրայ»+tum (պրս. dum) «պոչ»։

NBHL (2)

Իբր ապրսում. Ապրշում. էպրիշիմ.

Բազում նժոյգս՝ ոսկի վարաւանդ ապրդմովն տայր նմա. (Բուզ. ՟Դ. 19։)


Ապրիլ, ի

s.

April.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

կամ նաև ապրիէլ (սեռ. ի) «հռովմէական տոմարի չորրորդ ամիսը» Լնան. շիր. 19, Արշ. Շնորհ. թղթ. Յայսմ. նոր գրականում գործածական է միայն ապ-րիլ ձևը։

-āն άτοἰλις կամ ἀπρίλιος բառից, որ ծա-գում է լտ. aprilis ձևից. բուն նշանակում է «երկրորդ», իբրև մարտից յետոյ երկրորդ ամիսը, ինչպէս ունինք quintilis (հինգե-րորդ) «յուլիս», sextilis (վեցերորդ) «օղոս-տոս». հմմտ. սանս. ápara-, հպրս. զնդ. apara-«վերջինը, երկրորդը», գոթ. afar «յետոյ», լատինի նախաձևը *aporo-s։ Լա-տինական տոմարի տարածման հետ այս բառն էլ անցաւ բազմաթիւ լեղուների. յի-շենք ի մէջ այլոց ֆրանս. avril, զերմ, april, իտալ, aprile, վրաց. აბრილი ապրի-լի, ռուս. aпрeль ևն ևն (Walde 52--53)։-Հիւրշ. 367։

Տաթև. հարց. 201 համարում է ծագած մի իմաստասէրի անունից։ Ուղիղ մեկ-նից ՀՀԲ։ Ըստ Benveniste Bsl д. a3 էջ 68-74 լտ. aprilis չէ՛ թէ ծադում է *aporo-s «երկրորդ» բառից, որ չէր կարող գոյութիւն ունենալ, այլ *apru ձևից, որ ետրուսկերէնի մէջ գործածա-կան էր՝ իբր կրճատում Aφροδiτη «Ասա-րիկ» աստուածուհու անուան (այլուր ❇αοω)։ Ինչպէս մարտ և մայիս, նոյն-պէս և ապրիլ նուիրուած էին աստուած-ների անուան.

«կեալ» տե՛ս Ապուր։

NBHL (1)

ԱՊՐԻԼ որ եւ գրի ԱՊՐԻԷԼ, ի. Ամիս հռովմայեցւոց չորրորդ ի յունվարէ, կամ երկրորդ ի մարտէ. (Արշ.։ Շ. թղթ.։ Հ=Յ. եւ այլն։)


Աջ, ոյ, ու

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sədhvo-եամ sādhyo-«ուղիղ» ձևից։ Սրա արմատն է sādh-կամ sədh-, ստորին ձայնադարձը sidh -«ուղիղ նպատակին դիմել». ժա-ռանգներն են սանս. sādhati «յաջողեց-նել, կարգի բերել, բարգաւաճ դարձնել», sadhü «ուղիղ, կանոնաւոր, լաւ, պատ-րաստ, կարգին», sidhyati «նպատակին հասնիլ, յաջողիլ», sidhrá-«յաջողակ», sadhis-«նպատակ, տեղ», sādhyá-«լաջո ղակ, կարգին, նպատակին հասած», զնդ-bālδišta-«ամէնից բարեյաջող», hādrōyā. «նպատակին հասնելու ցանկութիւն», asnā-(*a-zdh-na-) «յաջողակ, գործունեայ, կրտ-րիճ», յն. ἰϑόι «ուղիղ գծով գնացող, ուղիղ», ἰβυι «ուղղակի», ἰϑύνω «ուղիղ գծով վարել», ἰϑνω «ուղղակի վազել, սաստիկ փափագիլ» (Pokorny 2, 450, Boisacq 370)։ Հայերէնի ձևով ամենից համապատասխանն է սանս. sādhvá-։ Հնխ. նախաձայն s-ի անկման օրինակ է աղջ ձայնափոխու-թեան համար հմմտ. հնխ. mêdhyos>մէջ։ Նշանակութեան զարգացումը ճիշտ նոյն է, ինչ ֆրանս. droit «աջ»<լտ. directus «աւ-ղիղ» բառից և ո՛չ թէ հակառակը. այսպէս նաև պրս. [arabic word] ︎ rast «ուղիղ. 2. աջ»։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. 75։ Peterm. 26, Bottich. ZDMG 185о. aan Arica 81, 354, Justi Zendsp. 150 ևն այս բառը կցում են ընդհանուր հնդև-րոպական *deks-արմատին, որ գրեթէ բոլոր լեզուների մէջ կայ. ինչ. սանս. dákšina, զնդ. dasinō, յն. δεšιός, լտ. dexter, լիթ. desziné, հսլ. desinu, գոթ. taihswa, հբգ. zêso, հիռլ. dess, ալբան. djate, բոլորն էլ «աջ», բայց հայերէնը, ինչպէս ցոյց է տալիս Lagar-

սրանց, որովհետև նախաձայն გ-կ ան-կում չկայ հայերէնում. Տէրվ. Երկրա-գունտ 1883, էջ 178-9 դարձեալ նոյն մեկնութիւնն է տալիս և ենթադրում հնագոյն աջ «երթալ» իմաստով մի ար-մատ։ Մորթման ZDMG 1872, էջ 518 խալդ. azi «աջ», իսկ Jensen IF Anz. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. s'ί ձևի հետ է համեմատում։ Հիւնք. հանում է ողջ բա-ռից։ Patrubány SA 1, 214 վերադառ-նում է dakšina-ին և *ատջ կամ *տաջ ձևի միջոցով դուրս է բերում աջ. իսկ ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հնխ. deks շրջուել է odks, որից հյ. աջ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 156 համեմատում է յն. ἐšιος «արժանի» բառի հետ. Lidén, Arm. Stud. 75 հանում է հնխ. sādhlo ձևից. հմմտ. սանս. sádhati, sádhnōti «լաջողիլ, յաջողեցնել, կարգաւորել», sadháyati «յաջողիլ, նպատակին հասնիլ, ստանաւ». sādhaka «լարմար», sādhu «իրաւացի, ճիշտ, լաւ, գեղեցիկ, ստոյգ, ախորժելի», զնդ. hāidista «նպատա-կայարմար», āsna «յաջող, յաջողակ». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. reoht և հհիւս. hogri «աջ և իրաւացի»։-Այս մեկնութեան է հակ-ւում նաև Meillet (անձնական). Karst, Յուշարձ. էջ 426, 429 թաթար. yak, yag, sak, sag, sav «լաւ, աջ» և թրք. sāγ «աջ» բառերի հետ։ Brosset IAs. 1834, 383 ևն, որից նաև Չուբինով իր վրացերէն բառարանում (ա. տպ.) հյ. աջ բառի հետ համեմատում են վրաց. մարջվենի հոմանիշը, մարջուլ «աջ կողմ» (լազ. marǰguani աջ). իսկ նախաւոր մար-մասի համար յիշում են վրաց. მარլხენა մարցխենա=հյ. ձախ։ Գրեթէ նոյն է Մառ ИАН 1913, 419, որ հայ ձևի մէջ գտնում է վրացի բառի ջ ձայնը՝ իբրև մնացորդ յաբեթական ջւն=սեմ. ymn «աջ» արմատի։ Հայերէ-նին աւելի մօտիկ ձևեր կան կովկասեան միւս լեզուներում. ինչպէս՝ ուտ. mծm, կիւր. էրչի, լակ. ուրչա, տաբ. արչու

«աջ», բոլորն էլ պատահական, ինչպէս նաև մանչուր. r iči «աջ»։

ԳՒՌ (dialectal) Ակն. Գոր. Լ Երև. Ղրբ. Ոզմ. Ջղ. Սեր. Սլմ. Վն. Տփ. աչ, Մկ. mչ, Ալշ. Մշ. աճ, Ասլ. տչիւգ, աչիւ* Ագլ. յեօջ, Հճ. եջ'ջ'իգ, միւսները գործածում են տճկ. սաղ հոմանիշը։ Նոր բառեր են աջերես, աջա-համբոյր, աջել «յաջող երթալ, յաջողիլ»։

NBHL (16)

δεξιά. dextera, dextra. Զօրագոյն եւ աջողակագոյն ձեռն մարդոյ կամ կենդանւոյ, եւ կողմն այնր ձեռին. աջ ձեռքը, աջ կողմը. սաղ. սաղ էլ. սաղ դարաֆ.

ԱՋ. δεξιός, -η, -ον. dexterus, -a, -um. Աջեայ, աջոյ, աջու. աջական. աջակողմեան. աջ դիունը. սաղըն. սաղտաքի. սաղ.

Յեցաւ ի նոսա, ի մինն աջով իւրով, եւ ի միւսն ձախով իւրով. (Դտ. ՟Ժ՟Զ. 29։)

Երկու երակք հատան առ թիկունս կոյս՝ երկաւորիս, իբրու հանդիպեալ էր մարմինն աջիւք եւ ահեկիւք գոլով. (Պղատ. տիմ.։)

Աջ զզօրութիւն իւրոյ աստուածութեանն նշանակեաց. (Կիւրղ. ղկ.։)

Աջն զօրութեան է նշանակ. (Լմբ. սղ.։)

Տաժանաւորս աջով նկարել։ Առ կարկառումն աջոյ։ Զերջանիկ ձեռն աջոյն մովսիսի. (Նար.։)

Կորզեալ աջուն (այսինքն աջովն) զսուրն դնէր ի վերայ իբր զենլով. (Փիլ. իմաստն.։)

Ելեալ համբաւ սուրբ աջին. (ՃՃ.։)

Ի սուրբ լուսաւորչին մերոյ աջէս. (Շ. թղթ.։)

Փրկութիւնն յամենակար աջէն տնօրինի. (Լմբ. սղ.։)

Զեփրեմ ընդ աջմէ՝ ի ձախմէ իսրայէլի, եւ զմանասէ ի ձախմէ՝ յաջմէ իսրայէլի։ Յաջ եւ յահեակ թռուսջիր։ Յաջ յահեակ կոտորեաց. (Ծն. ՟Խ՟Ը. 13։ Ես. ՟Ծ՟Դ. 3։ ՟Ա. Մակ. ՟Զ. 44։)

Ոճով ասի.

Խնդրեսցեն զաջն խաղաղութեան յեսովայ եւ կեցցեն։ Երկայնամիտք եղեն տլ զաջ խաղաղութեան. (Եփր. յես.։)

Աջով ձեռամբն. յաջմէ ձեռանէ. յաջում թեւի անդ. աջուց ձեռաց. աջուց ոտից. աջուց ականջաց. աջ ծնօտ. եւ այլն. (ի սուրբ գիրս։)

Թողում զխաշն յաջ բազուկ եւ յաջ ակն ուրուք. Կանոն. իմա՛, յանձնել ի խնամս ամենայն իրօք։


Առանձին

adj. adv.

peculiar, singular, special;
insulated;
solitary, lonely, obscure;
specific;
— յատկութիւն, speciality;
particularly, especially, expressly;
singularly, specifically, narrowly;
apart, in reserve, secretly, aside, separately, solitarily.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Անձն։

NBHL (17)

καθ’ ἐαυτόν, -την, καθ’ ἱδίαν, καταμόνας. solus, solum, seorsum, privatim, distincte, singulatim. Զատաբար. ուրոյն. մեկուսի. միայնակ. միայն ընդ միայն. զատ, զատ զատ, մինակուկ, ինքնիրեն.

Յաւէտ աստուծոյ առանձին է այս, զհանդերձեալսն ասել։ Ոչինչ օտար, եւ ոչ առանձին իմ ինչ, այլ առ ի քէն. զի առանձինն իբր յօտարութեան դնէ զյոլովսն. (Ոսկ. ՟Բ. 32. 35։)

Որ է յատուկ եւ առանձինն նմանամասնեայց. (Սահմ. ՟Ժ՟Թ։)

Էդ՝ առանձին է արդարեւ աստուծոյ. (Առ որս. ՟Ե։)

Կանանց առանձինն է (այս ինչ)։ Իմաստասիրական կրթութիւն՝ առանձինն բանականին գոյակաց։ Մանաւանդ ինձ առանձինն. (Պիտ.։)

Դարձեալ եւ այս առանձին բառ է հեբրայեցւոց, եւ խորին. (Կիւրղ. թագ. եւ Կիւրղ. ծն. ստէպ։)

ԱՌԱՆՁԻՆ կամ ԱՌԱՆՁԻՆՆ ἵδιος. proprius, ἱδίως. proprie. Որպէս թէ Առ անձին եւեթ. ինքեան միայնոյ. Անձին իւրում սեպհական. յատուկ. իւրական. մասնաւոր.

Այսոքիկ վասն հասարակացս. իսկ անձին առանձին այս ինչ է. (Յհ. կթ.։)

Ոչինչ իւր առանձին ուրուք պարտ լինել, այլ հասարակաց. (Խոր. ՟Ա. 31։)

Ըստ ինքեան. ինքնին. իւրովի.

Ոչ է նա առանձին սուրբ յստակ լուսով, այլ ի ձեռն օդոյ. (Եղիշ. ՟Ը։)

Ինքեամբ առանձինն սկսող կատարելագունիցն եղեալ. (Պիտ.։)

Ամենայն այր առանձին գրեթէ ըստ դաւթայ զինքն զինեալ ի նահատակութիւն. (Յհ. կթ.։)

Զամենայն ընտրութիւնս նշանագրոյն, զառանձինն եւ զկրկնաւորն միանգամայն յօրինեալ. (Կորիւն.։)

Սաղմոս առանձինն է յօրհնութենէ. այսպէս եւ օրհնութիւն որոշի ի գովութենէ. (Լմբ. պտրգ.։)

Զատանէ իւր հօտ առանձինն, եւ ոչ խառնէր զնոսա ի խաշինս լաբանու։ Արկին (հաց) իւրաքանչիւր առանձինն։ Կոծեսցի երկիր ըստ ազգս ազգաց առանձինն. ազգ տանն դաւթի առանձինն, եւ կանայք նոցա առանձինն։ Մեք առանձինն էաք։ Իբրեւ եղեւ առանձինն։ Խուսեաց ի տեղի անապատ առանձինն եւ այլն։ Որպէս զգինի ոք առանձինն ըմպիցէ, եւ դարձեալ զջուր առանձինն. եւ այլն։

Թացեալ (զպատառն՝) նշանակէր զգողն մատնիչ. յայս խորհուրդ ոմանք ի քրիստոնէից ոչ մկրտեն զնշխարն ի բաժակն, այլ առանձին առանձին ճաշակեն. (Երզն. մտթ.։)


Առանց

prep.

without, except, save;
— իմ, without me.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

տե՛ս Անց-անել։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Ննխ. Շմ. Սեբ. Սչ. Սլմ. Վն. Տիգ. առանց, Ջղ. առանց, առանցի, Հճ. Տփ. արանց, Ակն. առօնց, Հմշ. օռօնց, Ագլ. Խրբ. ըռընց. Յղ. ըռունց, ուռունց, Ղրդ. ուռուց, Ասլ. ըռաշ։

NBHL (4)

χωρίς, ἅνευ. sin, absque, expers կամ մասնկամբքս ἁ, ἁν, abs, in. Թանց. թարց. (որպէս թէ առ անցանելով, ի բաց թողլով). թող. անմասն. անբաժ. որպէս եւ իբր պակասական մասնիկ.

Առանց իմ ոչինչ կարէք առնել։ Առանց թագաւորի, առանց իշխանի, կամ պատարագաց, յայտնութեանց։ Առանց երկիւղի, կամ նենգութեան։ Առանց մեղաց, եւ առանց գայթագղութեան։ Այր առանց պաճուճանաց (այսինքն անպաճոյճ)։ Առանց թագաւորի է մարախ. (յն. անթագաւոր)։ Քսակս առանց հնանալոյ (այսինքն անհնանալի)։ Մշակ առանց ամօթոյ։ Առանց անցանելոյ ունի զքահանայութիւնն։ Առանց ողորմութեան մեռանէր։ Ամենայն ոգիք՝ Առանց կանանց (այսինքն թո՛ղ զկանայս)։ Առանց արանցն կարգեցելոց. կամ առանց ընծայից ձերոց (այսինքն բաց ի) եւ այլն.

Արար զնա գլուխ խօսուն ի վերայ այնոցիկ՝ որ առանց բանից են (այսինքն անբանից). (Եփր. ծն.։ Չի՛ք սահման առանց քո. այսինքն թափուր ի քէն. Նար. ՟Ի՟Գ։)

Առանց աստուծոյ կամաց ի ծառոյն ճաշակել. այսինքն արտաքոյ. (Եզնիկ.։)


Առաշոգ

adj. adv.

distinct;
distinctly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Աշոգի։

NBHL (2)

ԱՌԱՇՈԳ կամ ԱՌ ԱՇՈԳ Արեւահայեաց. լուսաւոր. եւ ջերին՝ այսինքն սէրին, հով. որպէս շոգիաւոր.

Ունէր առաշոգ խուղ։ Ի տեղւոջ մօտագունի եւ յառաշոգոջ։ Արկին ինձ պրտուէ մի առ աշոգ, իսկ յայլում յանկեան ինքեանց. (Վրք. հց. ձ։) cf. ԱՌՈՇՈԳԻ։