Entries' title containing ս : 8390 results

Կիսաբերան

adv.

between the teeth, muttered.

· Calfa

NBHL (2)

Կէս բերանով. կէսբերան.

Կաղ ի կաղս ընդ քիմսն կիսաբերան ծանօթական խղճիւն ասէր. (Ճ. ՟Գ.։)


Կիսաբոլոր

s.

hemicycle, semicircle, half-circle.

· Calfa

NBHL (9)

ἠμίκυκλος, ἠμικύκλιος semicirculus, -laris. կէս բոլորի կամ բոլորակի. կէս կլոր.

ԿԻՍԱԲՈԼՈՐ. ἠμιόλιος, -ον sescuplus, sesquialterum. Քանակ կամ թիւ, որ ունի ի վերայ երկմասնեայ բոլորին իւրոյ եւ զկէսն բոլորին. որպէս ի ՟ժե կայ ՟ժ, եւ կէս նորա է.

Նստաւ յայտնապէս նոցին ժողովն ի թատերս եւ ի թէատրոնս ի կիսաբոլոր աստիճանս աթոռաց (ի դատել զվկայս). (Լմբ. առակ.։)

Իբր կարակնակերտ կիսաբոլոր. (Ուռպ.։)

Բոլորն քսան, կիսաբոլորն՝ տասն. (Ոսկիփոր.։)

Զերրորդն՝ կիսաբոլոր երկրորդին, եւ եռապատիկ առաջնոյն. (Պղատ. տիմ.։)

Եթէ դարձեալ պարտեսցի, զկիսաբոլորն գնոյն բացատրիցէ (այսինքն ի բաց տացէ)։ Պարտեալ՝ որպէս ասացաք, զկիսաբոլորն. եւ որ հալածէն, զկէսն գնոյն հատուսցէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ի կիսաբոլորին՝ երեք առ երկուս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Երաժշտականն խնդրէ, եթէ ո՞ր է՝ որ զերկպատիկ բան ունի, եւ ո՞ր է՝ որ զկիսաբոլոր. եւ ո՞ր զմակեռակն, եւ ո՞ր զմակաքառակն. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Երզն. քեր.։)


Կիսաբոլորակ

cf. Կիսաբոլոր.

· Calfa


Կիսագիր

s.

half a line.

· Calfa

NBHL (2)

Կէս տողն գրուածոյ.

Կիսագիր կարգին մինչեւ ցմիջոց գրոյն՝ եւս առաւելագոյն՝ էր ոսկւով. (Փարպ.։)


Կիսագործ

adj.

half done, imperfect.

· Calfa

NBHL (3)

Ըստ մասին եւ թերապէս գործեալ, կամ մշակեալ. անկատար. պակասաւոր.

Կիսագործ՝ ապականացու։ Դու զմեզ երկիրս կիսագործ թողեր. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ը։)

Զամենայն կամելով նորոգել՝ զամենայն էառ, զի մի՛ կիսագործ իցէ տնօրէնութիւնն. (Ոսկիփոր.։)


Կիսագունդ, գնդի

s.

half-sphere, hemisphere.

· Calfa

NBHL (13)

ἠμισφαίριον dimidiata sphaera, dimidium globi. որ եւ ԿԻՍԱԳՈՒՆՏ. Կէսն գնտոյ կամ շրջանակի երկնի, երկրի, աշխարհի.

Զերկին ի կիսագունդսերկուս բաժանեալ։ Հա՛րկ է կիսագնդիցն. Ցոյց են կիսագնդացն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. քհ.։)

Բարձրագոյն քան զերկնից երկինս, եւ խոշորագոյն քան զներքին կիսագունդն. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ի հարաւային կիսագնդէն. (Խոր. աշխարհ.։)

Ձեւ բոլոր շրջանային բաժակի յերկուս կիսագունդս։ հայեցուածք երկուց կիսագնդիցն. (Շիր.։)

Արեգական (լուսոյն) գիշերաւ ծածկիլ, ի ներքնումն գոլով կիսագնդին. (Սարկ. հանգ.։)

Որչափ արեգակն ի վերին կիսագունդս կայցէ. (Խոսր.։)

Ի վերին կիսագնդին լինին. (Շ. բարձր.։)

Երկնակամար գօտեաւն վերնայարկ կիսագնդիւն շարապնդեալ. (Անան. եկեղ։)

Պաշտեցին՝ կէսք զերկու կիսագունդս երկնից, եւ մանկունս զրուանայ կարդացին. (Տօնակ.։)

Մեղաւորք այլ ոչ եւս ելցեն ի վեր ի կիսագունդս երկրի. (Մխ. ապար.։)

ԿԻՍԱԳՈՒՆԴ. ա. որպէս Կիսաբոլոր. կէս կլոր.

Լուսին՝ մանգաղաձեւ, կիսագունդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Կիսագօս

adj.

half-withered;
half-paralytic.

· Calfa

NBHL (3)

Գօսացեալ ըստ կիսոյն. խեղանդամ.

ոմն շնական փիլիսոփայ կիսագօս գոլով. (Սահմ. ՟Թ։)

Կիսագօս ես առ այժմ, մի՛ բնաւ ապականիր. (Երզն. լս.։)


Կիսադաւան

adj.

heretical.

· Calfa

NBHL (1)

Ապա ոչ ունէր բանական ոգի, որպէս կիսադաւանն ասաց ապողինար. (Թէոդոր. մայրագ.։)


Կիսադիք, դից

s.

demi-god;
a hero.

· Calfa

NBHL (2)

ἠμίθεος, ἠμιδαίμων semideus, indiges, heros. Ուրուական աստուածք. կիսաստուածք կամ կիսադեւք.

Որոյ կերպարանք կիսադից դիւցազանցն էին. (Եւս. քր. ՟Ա։)


Կիսաթափանց

adj.

translucid.

· Calfa


Կիսաթափանցիկ

adj.

semi-transparent, diaphanous.

· Calfa


Կիսաթեւ

s.

hemipteron.

· Calfa


Կիսաթոշակ

adj.

paying half for pension or board;
on half-pay

· Calfa


Կիսաժամ, ու

s.

half an hour.

· Calfa

NBHL (4)

ἠμιώριον semihora կէս ժամ.

Կիսաժամու յառաջ մատուցեալ. (Խոր. աշխարհ.։)

Տասներորդ մասն կիսաժամու միոյ. (Նիւս. բն.։)

Որով ցուցեալ լինին ժամք, եւ կիսաժամք, եւ մասունք նոցա. (Սարկ. տոմար.։)


Կիսալիր

adj.

half-full.

· Calfa


Կիսալոյս

adj.

half-luminous

· Calfa

NBHL (2)

Ըստ կիսոյն լուսաւոր կամ լուսատու.

Լուսին՝ մանգաղաձեւ, կիսագունդ, կիսալոյս. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Կիսախողխող

adj.

having the throat half cut;
half killed.

· Calfa

NBHL (4)

ἠμισφαγής semimactatus. Կէս մի խողխողեալ. կիսամեռ. կիսամահ.

Սուսեր հանեալ՝ կիսախողխող զքարշօղսն առնէին. (Խոր. ՟Գ. 32։)

Հարկանէր, կիսախողխող յերիվարացն յերկիր կործանէր. (Ասող. ՟Գ. 7։)

Զամենեսեան անդ բազմեալսն կիսախողխող առնէր։ Այլք կիսախողխող մարմինքն անկեալ դնէին յերկրի՝ ներկեալք յարիւն. (Պտմ. աղեքս.։)


Կիսակ

s.

sharp, diesis;
cf. Կիսակատար.

· Calfa

NBHL (6)

Կէս. կիսատ. թերի. եւ Կէսն ի թիւս.

Մի՛ ճանաչեսցուք զաստուած իբրեւ զկիսակս, եղբարք, իբր թէ այլ ոք իցէ արարիչ, եւ այլ ոք դատաւոր, այլ կատարելապէս ծանիցուք. (Վրք. հց. ՟Ժ։)

Հնգեակն ունի եւ զարականն եւ զիգականն եւ չէզոք. եւ լուծ կիսակիւ միակին չէզոք. (Մագ. ՟Ձ՟Դ։)

ԿԻՍԱԿ. Ըստ տոմարագիտաց, Կէս օրն ակելի յամիսս արեգական քան զլուսնի. մինչեւ ի ՟ժբ ամիսս կազմել աւուրս վեց. որ ընդ հինգ աւուրս Աւելեաց լինին մետասան՝ ամի ամի. քանզի ամիսն արեգական հաշուի միշտ որպէս զամիսս հայոց լ աւուրբք. Իսկ ամիսն լուսնի ՟իթ օր, եւ կէս.

Երեսուն զաւուրս մի լուսին ասէ, որ ի պակասեցուցանել զվերադիրսն եւ զկիսակսն՝ զծնունդ լուսնին յայտ ածէ։ Կիսակ ամսոց այսպէս արա՛. կա՛լ զնաւասարդի ամիսն, եւ ե՛րթ ՟Ի՟Թ, եւ կէս, մնայ կէս. եւ կէս օրն՝ կիսակ է հռւոյ։ Նորէ, եւ լնի լուսինն ի նորէ նոր՝ ՟Ի՟Թ աւուր եւ կիսոյ. եւ կէս օրն՝ կիսակ կոչի. (Տօմար.։)

Զի՞նչ են կիսակք. Յաւելուածք ի լուսանէ. (անդ։)


Կիսակառք, ռաց

s.

chariot (coupé).

· Calfa


Կիսակատար

adj.

half done, unfinished, imperfect, incomplete.

· Calfa

NBHL (9)

ἑξ ἠμισείας, ἠμιτελής, ἠμιτέλεστος semiabsolutus, imperfectus. Անկատար. թերակատար. թերի. կիսատ.

Անմարթ էր թերի եւ կիսակատար լինել լուսնի յաւուր լինելութեան իւրոյ։ Եթէ ամենայն արարածք լիուլի ստեղծման, ապա եւ ոչ լուսին. թերի եւ կիսակատար. (Շիր. զատիկ.։)

Իբրեւ զնիկոդեմոս զկիսակատար զքրիստոսասէր. (Ածաբ. աղք.։)

Կիսակատար ցուցանելով զառաքինութիւնն. (Փիլ. լին.։)

կիսակատար ուսմամբ. (Յհ. կթ.։)

Զայսպիսի կիսակատարսն ի պատուիրանսն աստուծոյ՝ յանցաւոր օրինացն ցուցանեն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ալոջով սրբի կիսակատար կենդանեաւ. (Վրդն. ղեւտ.։)

Այնու զկիսակատար սիրտ առն ի կատարելութիւն ածցէ։ Շինեալ ի վերայ կիսակատար հաւատոյն. (Երզն. մտթ.։)

Զի բարձի գայթագղութիւն կիսակատար դաւանողացն զքրիստոս մարդ. (Խոսրովիկ.։)


Կիսակենդան

adj.

half alive;
half dead.

· Calfa

NBHL (4)

ἠμίζωος semivivus. Անկատար ի կենդանութեան, եւ կիսամահ. կիսամեռ.

Թերի նկարի սաղմն կիսակենդան. (Վրդն. թուոց.։)

Կիսակենդան համարեա՛ զմազ. (Մագ. ՟Ի՟Զ։)

Կիսակենդան անկեալ դնէր. (Սկեւռ. աղ.։)


Կիսակեր

adj.

half eaten.

· Calfa

NBHL (2)

ἠμιβρώς semesus. ըստ կիսոյն կերեալ. կէս կերած.

Զայլսն լափատեն, եւ ձրձելով կիսակեր թողուն. (Փիլ. տեսական.։)


Կիսակուժ

s.

half a jug or jarful.

· Calfa

NBHL (2)

Չափ կէս կժոյ.

Գոզն լաւ այգեացն քան զաղբն, որ յամէն տունկքն կիսակուժ մի լնես ի տակքն. (Վստկ.։)


Կիսակտուր

adj.

cut in two, in half;
cut off at the middle, divided in halves or in two, bipartite.

· Calfa

NBHL (7)

ἠμίτομος, ἠμιτμήτος dimidiatus. Կարեալ կիսով չափ. ընդ մէջ հատեալ. եւ Անկատար. թերատ. խեղ.

Կիսագօս գոլով. ասէ. գթա՛ ո՛վ թագաւոր ի կիսակտուր շնականս. (Սահմ. ՟Թ։)

Գունդ կիսակտուր՝ հեցի օրինակաւ բարձրացեալ ի վեր, եւ կորացեալ. (Պիսիդ.։ եւ Վրդն. ծն.։)

Իւրովի արարեալ սուսերաւ կիսակտուր զգլուխ նորա. (Խոր. ՟Գ. 39։)

Կիսակտուր կենօք։ Կիսակտուր ոչ թողլով. (Յհ. կթ.։)

Ի հարկանել զհեծեալն կամ զերիվարն կիսակտուր կործանէին. (Ասող. ՟Գ. 41։)

Կիսակտուր պրծեալ. (Նար. ՟Խ՟Ը։)


Կիսակօշիկ, շկի, շկաց

s.

half-boot.

· Calfa


Կիսահագագ

adj.

half uttered;
— բերան, half-open mouth.

· Calfa

NBHL (2)

Թերի ըստ հագագի եւ հնչման բարբառոյ.

Իջեալ ի կողմն աղուանից՝ եւ նոցա եւս ստեղծանէ նշանագիր՝ ըստ կիսահագագ եւ խեցբեկոր լեզուի նոցա. (Յհ. կթ.։)


Կիսահասակ

adj.

young.

· Calfa

NBHL (2)

Անկատար տիօք. Ծաղկահասակ, մանուկ հասակաւ.

Տղայոյն կիսահասակ մահն, խեցիցն առողջութիւն. (Անյաղթ հց. իմ.։)


Կիսահատ

adj.

half cut off.

· Calfa

NBHL (3)

Կիսատ. կիսակտուր. կիսակ։ Տօմար.։

ԿԻՍԱՀԱՏ ա. Կէս մի հատեալ. ոչ բոլորովին կարեալ.

թողեալ զդանակն ի մէջ ձկանն, եւ ոչ եհատ զնա բնաւ (ըստ բոլորին), այլ կիսահատ եւս թողեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. (տպ. կիսամահ։))


Կիսահաւ

s.

harpy, monster half bird half human.

· Calfa

NBHL (3)

Ըստ կիսոյն նման հաւու.

Գազանք անծանօթք, վիշապատունք, կիսահաւք. (Խոր. աշխարհ.։)

Կիսահաւք, կիսագազանք. (Եպիփ. բարոյ.։)


Կիսահաւատ

adj.

half believing, believing in part.

· Calfa

NBHL (3)

Թերի ի հաւատս.

Բամբասէին զնոսա իբրեւ զկիսահաւատս եւ զխտրողս եւ զհեղգս. (Ոսկ. յհ.։)

Գայթակղին կիսահաւատք ... զի մի՛ թուեսցի կիսահաւատիցն. (եւ այլն. Խոսրովիկ.։)


Կիսաձայն, ից

s. mus.

half-tone;
semi-vowel;
diesis, semi-tone;
flat.

· Calfa

NBHL (5)

ἠμίφωνος dimidiatam vocem edens, semivocalis. Բաղաձայն տառ՝ որ ըստ իմիք կարծի տալ յիւրմէ զձայն, իբրու կէս ձայնաւոր։ Այսպիսի են կրկնակ կոչեցեալքն, եւ ոյք շչիւն իմն կամ սուլումն կամ մրմռումն ցուցանեն ինքնին. զոր օրինակ ըստ յն. կրկնակք են. ζ, ξ, ψ եւ կիսաձայնք ζ, ξ, ψ, λ, μ, ν, ρ, ς . այլ ի հյ. թարգ. Քեր. թրակ. կրկնակ կոչին սոքա, գ, լ, խ, չ, ջ, ռ, ղ, չ, ց, եւ վասն կիսաձայնից գրի այսպէս.

Կիսաձայնք են ութ, զ, ց, ն, ժ, շ, մ, ս, թ. կիսաձայնք ասին, զի փոքր ինչ նուազ քաջաձայնք են քան զձայնաւորսն ի մրմունջս եւ ի սռինչս (կամ շռինչս)։

Գրաւորական ձայնի տառիցն երեք են զանազանութիւնք. են որ ձեյնաւորք են, եւ են որ կիսաձայնք, եւ են որ անձինք։ Կիսաձայնքն բարբառս գործեն կաղս եւ անկատարս. (Փիլ. լին. ՟Դ. 117։)

Իսկ յասելն,

Ապա հրամայեաց կիսաձայն, եւ արտասուալի աչօք. (Մաղաք. աբեղ.) իմա՛, թերի եւ կցկտուր կամ նուազ ձայնիւ։


Կիսաձայնեմ

va.

to mark with a flat.

· Calfa


Կիսաձեռնոց, աց

s.

mitten.

· Calfa


Կիսաձի

s.

mule.

· Calfa

NBHL (2)

Իբրու կէս ձի. այն է ջորի, որ առաւել կիսէշ ասի, ի հօրէն առեալ անուն, եւ ոչ ի մօրէն.

Կիսէշ ասեմք զջորի՝ զյոռեգոյնն անուանելով. (եւ ո՛չ, կիսաձի. Սահմ. ՟Գ։)


Կիսամահ

adj.

half dead, faint;
swooned, fainted.

· Calfa

NBHL (3)

ἠμιθνής, ἠμίθνητος, ἠμιθανής semimortuus. որ եւ ԿԻՍԱՄԵՌ. Կիսակենդան. մերձ ի մահ. կէս մեռած.

Կիսամահ անկանիլ, դնիլ, թողուլ. (Իմ. ՟Ժ՟Ը. 18։ ՟Բ. Մակ. ՟Գ. 29։ Ղկ. ՟Ժ. 30։ Փարպ.։ Մանդ. ՟Ժ՟Է։ Խոսր.։)

Անկեալ դնի կիսամահ։ Յերկիր խոնարհեալ կիսամահ ի վերայ դիմաց։ Գտանին ի մէջ կիսամահ տագնապի։ Զոմանս կիսամահս կացուցանէր վայրավատինս. (Պիտ.։)


Կիսամասն

adj. s. adv. half.

· Calfa

NBHL (6)

Կէս մասն. կէսն. եւ Կիսով մասամբ.

Բացափայլեմ զիմ տէրութիւնս ի վերայ բոլորից կիսամասինն. այսինքն ընտրելոց. (Զքր. կթ.։)

Թէ յաչաց կամ ի ձեռաց ունիցի ոք կիսամասն, զիարդ եւ իցէ զհարկաւոր կեանս հայթհայթէ. (Երզն. քեր.։)

Ուսուսցէ պահել զամենայն, ոչ կիսամասն. (Տօնակ.։)

Իսկ ի դիրս Դամասկ. վրիպակաւ Կիսամասն, կիսամասունք, դնի, իբր Նմանամասն, նմանամասունք. ընթերցեալ ի յն. իմիմէրի՛ս, փոխանակ ընթեռնելոյ միօմէրի՛ս։

Զկիսամասն տպտղոյն ճաշակելով (եւայ) .. . եւ ադամայ առեալ ի ձեռանէ նորա զկէս պտղոյն՝ եկեր. (Եպիփ. ծն.։)


Կիսամասնեայ

adj.

half, in part, imperfect.

· Calfa

NBHL (6)

ἠμερινής dimidiae partis Կիսաբաժ. թերի. անկատար. դոյզն. մասն մասն.

ԿԻՍԱՄԱՍՆԵԱՅ մ. ἑξ ἠμισείας dimidia ex parte. Կիսով մասամբ. ըստ կիսոյն. յն. ի կիսոյ կամ ի կիսութենէ.

Աստուած ոչ է կիսամասնեայ, այլ կատարեալ յամենայնի. (Սարգ. յկ. ՟Թ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Ոչ սակաւ մի նայեցուած փայլական, ո՛չ կիսամասնեայ փոխատրութիւնն կարծիցի. (Նար. ՟Հ՟Դ. ՟Հ՟Է։)

Մի կիսամասնեայ զաստուած ծանիցուք. այսինքն լոկ ողորմած, կամ սոսկ արդար. (Բրս. սահմ. կրօն.։)

Եւ ոչ այնպէս բովանդակ ի բաց կացինյամբարշտութենէ, բայց ի սակաւուց կիսամասնեայ ինչ. (տպ. կիսամասնէ. Ոսկ. յհ. ՟Ա. 30։)


Կիսամարդ, ոյ

s.

monster, half-human;
eunuch.

· Calfa

NBHL (3)

Կէս մարդ. անկատար ի մարդկութեան.

Զկիսամարդն դաւանողաց (ապողինարիտաց) կարկեաց զբերանն. (Թէոդոր. մայրագ.։)

կիսամարդ, կիսաստուած համարիս. (Սանահն.։)


Կիսամեայ

adj.

half-yearly.

· Calfa


Կիսամեռ

adj.

half dead.

· Calfa

NBHL (4)

Թմբրեալ կիսամեռ լինէր ի վերայ տանեացն. (Եղիշ. ՟Ը։)

Ի սեռն լուսոյնյերկիր անկեալ թմբրէաք՝ կիսամեռք եղեալ. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)

Դանդաչեն իբրեւ զկիսամեռն ասել կենդանւոյն՝ սակաւ ինչ նուազ է ի մեռելութենէ. (Նար. ՟Ժ՟Դ։)

Խոցոտեալ յաւազակաց կիսամեռ. (Լմբ. ժղ.։)


Կիսամսեայ

adj.

half-monthly.

· Calfa


Կիսայար

adj.

partly raised, half afoot, halt up.

· Calfa

NBHL (2)

Ընդ կործանեալս եւ յարուցեալս ... կանգնեցայց անդրէն կիսայր. (Նար. ՟Լ՟Բ։)

Իբր Կիսայարոյց. ըստ իմիք յարուցեալ. կէս մը ոտք ելած.


Կիսայր

cf. Կիսամարդ.

· Calfa

NBHL (3)

ἠμιάνηρ, ἠμιάνθρωπος semivir, semihomo. Կէս այր. անկատար մարդ. (որպէս ներքինի, եւ ճիվաղ՝ գազան մարդակերպ)

Զչարչար ախտացեալսն եւ զկիսայրսն. (Սանահն.։)

Ապտակեալ կամելով կուրացոյց. Քար արձաւեաց՝ կարծեցեալ կիսայր գոլ. (Նիւս. բն.։) cf. ԿԻՍԱՄԱՐԴ։


Կիսայրեաց

adj.

half burnt.

· Calfa

NBHL (4)

Կէս մի այրեցեալ. Կսակեզ. կէս մի այրեցեալ. կիսակեզ. կեսը էրած մրկած.

Քաղաք ձեր հրձիգք, զի կիսայրեաց թողան յայլազգեաց. (Ոսկ. ես.։)

Կոճղ կիսայրեաց. (Նար. ՟Հ՟Գ։)

Դատաւորն կիսայրեաց եղեւ, եւ աղաղակէր դառնապէս. (Հ=Յ. մարտ. ՟Ա.։)


Կիսանդրի, դրոյ, դրեաց

s.

bust, head & shoulders, half-length.

· Calfa


Կիսանիստ

adj.

hemiedric.

· Calfa


Կիսանկար

s.

profile.

· Calfa


Կիսանուն

adj.

mutilated (word).

· Calfa

NBHL (2)

Թերի անուամբ. կրճատեալ բառիւ կամ հնչմամբ. (որպէս գրի (Ծն. Ել. Մտթ. Մրկ. եւ այլն))

Զանուանս անգամ զգրոյն չհամարձակի երկրորդել՝ որ ուսուցանելն կամիցի, այլ խեցխեղեփօք կիսանուն եւ բեկբեկելով. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Կիսապատկեր, ի

cf. Կիսանկար.

· Calfa

NBHL (2)

Ըստ կիսոյն գոգցես նմանեալ սկզբնատպին.

Ոչ ամենակատար իբրեւ զնա, այլ կիսպատկեր եւ պակաս. (Վրդն. ել.։)


Կիսաչափ

s.

half-measure.

· Calfa

NBHL (5)

ἠμίμετρον dimidium mensurae. Կէս չափոյ իրիք. մեջք.

Փորեցին գուբ մի խոր մինչեւ ի կիսաչափ առն մարդոյ. (ՃՃ.։)

Երեք ոստք հասարակատեսք չափով. եւ չորրորդն ի նոսա կիսաչափ ըստ հասրակութեան երիցն. (Փարպ.։)

Անկաւ փոշի յերկնից ... լեալ կիսաչափ թզոյ (այս ինքն կէս թզաչափ) մոխիր. (Հ=Յ. նոյ. ՟Զ.։ եւ Հ. կիլիկ.։)

Կիսաչափ արարեալ (այս ինքն բաժանեալ) զջուրս՝ զկէսն կամար յօրինեաց ի վերայ հաստատութեանն, զի արգելցէ զանշէջ տոչորումն վերին արփոյն, եւ զկէսն եթող ի պետս աշխարհի. (Մխ. այրիվ.։)


Definitions containing the research ս : 10000 results

Մլաղաց, ից

s.

miller.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-, mōl-«աղալո աոմատից. աւելի մանրամասն տե՛ս մալ. հմմտ. յն. μάλευρον «ալիւր», որ հին ἅλεu-ρον=ալեր բառն է, ա՛յսպէս ձևափոխուած μύλλω «աղալ» բայի ազդեցութեամբ (Boi-sacq 604). հմմտ. նոյնպէս լտ. molinumr «ջաղացք» (>իտալ. mulino, ֆրանս. mou-lin)։ Լատինները ջաղացքը (այսինքն ջրով դարձող տեսակը) արևելքից ստացան, բայց այդ նոր առարկան անուանեցին իրենց հին արմատով, որից էլ ջաղացպանը կոչուեց նոր անունոմ՝ molinárius>ֆրանս. meunier (Meillet, Esq. lat. 277)։ Նկատելի է նոյն-պէս, որ թէև հնխ. mel-«ջարդել. մանրել» արմատը ընդհանուր է բոլոր լեզուներին. բայց յատկապէս «աղալ» իմաստով գործա-ծական է իտալ. կելտ. գերմ. և բալթիկ-սլաւ. խմբի մէջ, որի դէմ հայն ու յոյնը հանում են աղալ=άλέω արմատը (տե՛ս Meillet, Esq. lat. 43)։-Աճ.

ՆՀԲ և ՋԲ յն. μώλος, μόλον «աղօրիք» բառից։ Հիւբշ. չէ յիշատակած այս բա-ռը։

NBHL (2)

Աղացօղ ի միլ, այսինքն յերկանի կամ յաղօրիս. որ ըստ յն. ասին՝ մի՛լօս, մի՛լօն.

Զտանել դստերաց նոցա ոստայնանկս եւ մլաղացս եւ հացեփեացս. (Եփր. թագ.։)


Մլար

cf. Մռայլ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Մռայլ։

NBHL (3)

Հայեցայ ի խոնարհ երկիր, եւ տեսի լոյս, եւ մլար, եւ խաւար. (Ճ. ՟Ը.։)

Մլարն հերձուածողական տեղի ետ, եւ ուղղափառութիւնն իբրեւ զարեգակն համատարած սփռեցաւ. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)

Երբ լինի լուսին երեքօրեայ, եւ ի ծայրոյն ի վերայ զերդ մլար լինի, անձրեւոյ նշան է. (Վստկ. ՟Ժ՟Դ։)


Կողոբ, ից

s.

a sleeveless tunic;
an under waistcoat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «անթև կարճ զգեստ» Եղիշ. միանձ. 159. Վրք. հց. Ա. 162, Բ. 223. Վրք. սեղբ. 701-702 (յգ. գրծ. կողո-բաւք). ասւում է նաև կողովբիոնայ, կողո-բիոնայ Վրք. հց. Ա. 232։-Գործածուած է «գլխարկ» իմաստով և կոլոփ ձևով՝ Դռնռ. 250 «Մարկոսն զկոլոփն ի գետինն եզարկ և զմօրուսն ճողեաց»։

= Յն. ϰολὸβον, ϰολοβή «անթև ու կարճ ներքնազգեստ». ծագում է ϰολοβόω «կրր-ճատել, կարճացնել» բայից. յունարէնից են փոխառեալ նաև լտ. colobium, իտալ. co lobo, ֆր. colobe, ասոր. [syriac word] ︎ qolo-biaz (Brockelm. Lex. syr. 322բ), բոլորն էլ «կրօնաւորի կարճ զգեստ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 359։

NBHL (3)

Բառ յն. գօլօ՛վիօն (որ է կրճատ. կարճիկ) κολόβιον subucula. Զգեստ կարճ, կամ առնց թեզանեաց. վերարկու անթեւ. փիլոն.

Կողոբս ամարանի, եւ թեզանաւորս ձմերանի. (Եղիշ. միանձն.։)

Յորժամ զպատարագն մատուցանէր, գենոյր զկողոբս առաքելոյն յակոբայ. եւ զվիճակաւորսն այնպէս յարդարէր ի խորհրդածութեանն պաշտօն կողբս զգենուլ. (Վրք. սեղբ.։)


Կողոպուտ, պտից

s. adj.

spoils, plunder, booty, pillage, sack, robbery;
spoiled, destitute;
մերկ — կացուցանել զոք ի հանդերձից՝ յիշխանութենէ ի զինուց, to despoil of one's clothes, of one's authority, to disarm, to strip off.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո, ի հլ. «թալան, լափշտա-կուած և աւար առնուած բաները» Ա. մակ. դ. 23, ժ. 27. Եփր. ել. էջ 154 և նին. Եւս. պատմ. Եւագր. «մեռելի թողած իրերը» Կա-նոն. «կողոպտուած, թափուր» Բ. մակ. թ. 16. Ագաթ. որից կողոպտել «յափշտակել, աւա-րել» ՍԳր. Վեցօր. Փարպ. «դիակը քայքա-յուիլ, փտիլ» (այս իմաստը չունի ՆՀԲ) Բուզ. 49, 184 (Նեխեցան մարմինք նոցա և կողոպտեցան և յաղկեցան, քակեցան, լու-ծան. Մինչև կողոպտեցաւ ամենայն մար-մինք դիոցն). կողոպտիչ Եզեկ. լթ. 10. Ոսկ ևս. կողոպտած Ես. խթ. 24. դիակողոպուտ Եւս. պտմ. դիւրակողոպուտ Ոսկ. յհ. բ. 7. դժուարակողոպուտ Ոսկ. յհ. բ. 7. գանձա-կողոպուտ Ոսկ. յհ. թ. 12 ևն։

ՆՀԲ լծ. յն. ϰλεπτον, σxυλεύω «ևռ. ղոպտել», թրք. քելէփիր «շատ էժան գնուած բան», հյ. կապուտ, լտ. cap. tum։ Pictet 2, 47 կով բառից է կար-ծում։ Տէրվ. Altarm. 105 նոյն ընդ ճո-ղոպրել և սանս. ud-grabh։ Müller, Arm VI և Bugge KZ 32, 63 յն. ❇λυτή, ϰλεπτω, լատ. clepo «ծածուկ գո-ղանալ», գոթ. hlifa, hliftus, հպրուս. au-klipts «փոխ տալ» բառերին ցեղա-կից։ (Մերժում է Pedersen KZ 39. 378, որի հետ համաձայն է նաև Walde 169)։ Հիւնք. յն. ϰλέπτω Մ. Ս. Դաւիթ. Բէկ, Յուշարձ. 397 կեղ, կեղեքել և ծոյլ բառերի հետ՝ իռլ. čol, գալլ. čwL հբրըտ. caul «մեղք, յանցանք»։

ԳՒՌ (dialectal) Կր. կօղօպուտ. Ալմ. կ'ողրպուտ. Բլ. կօղօբուղ, Մկ. կուղրպիւտ, Երև. Տփ. կօղօպուրտ, Խրբ. գօղօբուրդ՝, Զթ. գօղօ-բույդ. գօղօբուրդ կամ գուղբույդ, գուղբուրդ, Մշ. կօղօվուրդ՝, բոլորն էլ նշանակում են «մեռելի թողած զգեստները՝ որոնք քահա-նային են տրւում»։

NBHL (7)

κλέπτον, ληστεία furtum, latrocinium σκῦλον , λάφυρον, -ρα spolium, praeda. (լծ. յն գլէ՛բդօն. եւ թ. քէլէփիւր. որպէս եւ Կապուտ. լծ. լտ. գա՛բդում) Յափշտակեալ ինչք, որպէս դողօնք, եւ իրք մնացեալք յաւարէ, կամ ի մեռելոյ. որպէս իրաւունք եկեղեցւոյ. եւ Կողոպտելն, իլն. կողոպուրտ, թալան, սօյում.

Վարձս կողոպտոյ նա ոչ առ. (Եփր. ել.։)

Վասն կողոպտից իւրոց, եւ վասն այլոց ժպրհութեանց իւրոց դատեցաւ։ Վասն կողոպտիցն՝ զոր ժպրհէր եւ առնէր. (Եւս. պտմ. ՟Ե. 18։)

ԿՈՂՈՊՈՒՏ. ա. որպէս Կողոպտեալ, մերկացեալ. մերկ. թափուր. թալլըւած. սօյկուն.

Մերկ եւ կողոպուտ եւս ի հանդերձիցն զթագաւորն կացուցանէր. (Ագաթ.։)

Ի կրկին նշ. բերի ասելն.

Եղեւ թիւ սպանելոցն ՟ռպ. թո՛ղ զբազում վիրաւորս, եւ զկողոպուտն, եւ զձերբակալսն. (Արծր. ՟Գ. 4։)


Կողով, ոց

s.

basket, pannier, frail, hamper.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «ճիւղերից հիւսած քաղ-յակ» Դ. թագ. ժ. 17, Երեմ. իդ. 1, 2. Փիլ. ևլ. «խմորի փոքր գնդիկ» Մագ. թղ. 157. նոյնը նաև կողոփ Օր. իզ. 2, 4. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 73. Օրբել. հրտր. Էմ. էջ 32. կողոբ Օրբել. էջ 193։

= Ասորական անծանօթ մի բարբառից փոխառեալ. հմմտ. երր. [hebrew word] kəluա «պտուղի կողով. 2. թռչունի վանդակ» (եր-կուսի ընդհանուր գաղափարն է «հիւսել, հիւսուածք»), նեբր. [hebrew word] kəlībā «կո-ղով», ասոր. [syriac word] kulbašā, եթովպ. [hebrew word] karabo «կողով», արաբ. [arabic word] qilf «կո-ռով, զամբիւղ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 829). խպտ. glèb «ցռկակապ», նասոր. ❇ kulb «կուժ»։ Սեմականներից է փոխառեալ յետնաբար նաև յն. ϰλωβός, κω-βός, ϰλοβός «թռչունի վանդակ» (Boisacq 473)։-Աճ.

նախ Աւգերեան, Բացատրը. չփ. և կշռ. էջ 116 համեմատեց եբր. քէլուվ բառի հետ։ ՆՀԲ վրաց. կոլոփի։ Տէրվ. Altarm 18 լտ. corbis «կողով», բայց 106 գրա-ւել բառի հետ՝ սանս. grha. Bittner WZKM 15, 410 լտ. corbis «կողով»? Հիւնք. յն. ϰάλαϑος «կողով» բառից։ Scheftelowitz BВ 28 (1904), 152 յն. ϰόλτος «ծոց», գոթ. hwilftri «դագաղ» իսկ էջ 308 հհիւս. kolla «պտուկ», kollr «գլուխ», հսլ. glava «գլուխ» ևն։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. cawell, կորն. cawal, հբրըտ. cauell. սաքս. čawl, caul «կողով», յն. ϰαυλός, լտ. caulis «ցօղուն»։

ԳՒՌ (dialectal) Տիգ. գօվօղ, Սլմ. կողող։

NBHL (5)

ԿՈՂՈՎ κάρταλλος cartallus, canistrum եւ κόφινος corbis, qualus . որ գրի եւ ԿՈՂՈՓ. վր. կոլոփի. Աման մրգաց եւ բանջարոց՝ հիւսեալ ի կողերաց, այսինքն՝ ի ճիւղոց, կամ ի պրտուոյ եւ կամ ի տերեւոց արմաւոյ. սապատ. զամբիւղ.

ըստ (Հին բռ.)

կողով, քաղելակ սէփէթ, քուֆֆէդ։

Եդին զգլուխս նոց ի կողովս. (՟Դ. Թագ. ՟Ժ. 17։)

Եցոյց ինձ տէր երկուս կողովս թզոյ, եւ կողովն երկրորդ անտահամ թզոյ. (Երեմ. ՟Ի՟Դ. 1. 2։)


Կողր, ղերց, ղերաց

s.

branch, bough.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ր հլ. (յգ. կողերս) «ճիւղ, ոստ» Ղևտ. իգ. 40. Վեցօր. 94. Խոր. վրդվռ. Վրդն. ծն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. gol-ձևից. հմմա-հսլ. goli «ճիւղ», ռուս. голья «ճիւղ», ուկը. b'il'á «ոստ», չեխ. hül «ցուպ, գաւազան», լեհ. golina «տերևազուրկ ճիւղ»։ Թէև հա-յերէն բառը ր բուն է, իսկ սլաւը ի բուն, բայց երկուսը միասին կարող են գալ միև-նոյն 7/ բնից. իրօք n բնի աճականն է ներկայացնում թերևս հսլ. galgzi, ուկր. há-tuz, չեխ. haluz, լեհ. galaz «ճիւղ, ոստ»։ Բների տարբերութեան համար հմմտ. սանս. Lákti-, լիթ. nakti-և յն. νυϰιωρ, սանս (յգ. գրծ). naktábhis,-սանս. ásthi, asth-nás, յն. ὄσ ραϰον, -սանս. sákthi, sakth-hás, հյ. ազդր։ Դժբախտաբար նոյն արմա-տը ուրիշ լեզուներում պահուած չէ (Berne-ter, էջ 292, 326, Pokorny 1, 640)։

Եազրըճեան, Արևելք 1884 նոյ" 16 կողք և կողր կցում է սանս. valka, val-kala բառերին։ Ուղիղ մեկնութիւնը տուա︎ Meillet MSL 11, 185։-Patru-bány, Բանաս. 1903, 117 հանում է հնխ. kola «ծառ» արմատից, իբր ւն. ϰλωνός «ճիւղ», գերմ. Holz «փայտ» ևն։ Scheftelowitz BВ 28, 295 և 304 հսլ. kolū «ցից», յն. ϰαλον «փայտ», Pedersen KZ 40, 211 մերժում է այս մեկնութիւնը և հաստատում Meillet-ի մեկնութիւնը։

NBHL (3)

κάλλυντρον (որ եւ աւել. եւ զարդ) Ճիւղք. ոստք. ճղեր.

կողերս յարմաւենեաց. (Ղեւտ. ՟իգ. 40։ Խոր. վրդվռ.։)

Կողամայր (լողակն) որովայնս ոչ ունելով, բայց միայն գլուխս, եւ մերկ կողերս. (Վրդն. ծն.։)


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։

Klaproth, As. polygl. 102 կոճակ= պրս. goz։ ՆՀԲ լծ. կոճղ, կոզակ։ Հիւնք. կոճ հանում է կուճ բառից։ Պատահա-կան նմանութիւն ունին պրս. ❇ kož «արմատ ծառոց», [arabic word] gōzak «ոտ-քի կոճ», որից քրդ. guzek, զազա. φč-zéke «ոտքի ոսկոր». kuzek a link «ոտ-քի կոճ»։ Karst, Յուշարձան 414 կո-նաև բառին է կցում մոնգոլ. tobzi «կո-ճակ» ևն։

ԳՒՌ (dialectal) 1. Վն. կոճ, Գոր. Երև. Ղրբ. Շմ. Տփ. կօճ, Ալշ. Մշ. կօջ, Խրբ. գօջ, Մկ. Ոզմ. կուճ «կոճ, գերան». նոյն բառն է զանա-զան առումներով՝ Ախց. կօճ «միս ծեծելու տախտակ», Հմշ. գէօջ «կոճղ», Խրբ. գօջ «հաստ փայտ», Խտջ. «շէնքի քիւ», Ղրբ. «ցորենի հասկի ծունկերը», Երև. Ղրբ. Մշ. «թելի կոճ, գլանիկ», Ջղ. կոճ «բթամատի առաջին յօդը. 2. համեմ», Սլմ. կոճ և Մրղ. կուին «կորիզ», Մրղ. կուիճ՝ նաև «ծնկան գլուխը», Ննխ. գօջ «վէգ»։-2. Ախց. Երև. Կր. Մրղ. Գոր. Ղրբ. Վն. Տփ. կօճակ, Ալշ Մշ. կօջագ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գօջագ, Տիգ. գօջmգ, Մկ. Ոզմ. կուճակ, Ասլ. գէօ-ջագ, գէօջայ, Ագլ. կէ՛ճmկ, Զթ. գուջօգ, գու-ջոգ, Սվեդ. գուջիւգ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակ», իսկ Ոզմ. Զթ. նաև «կոկոն»։-3, Վն. կօճկել, Ախց. Կր. կօճկէլ, Գոր. Ղրբ. կօ՛ճկէլ, կուճա՛կէլ, կօ՛ժկէլ, Տփ. կօ՛ճկիլ, Երև. կօշկէլ, Մկ. Ոզմ. կուճկիլ, Զթ. Սվեդ. զուջգիլ, Ննխ. գօշգէլ, Պլ. Ռ. Սեբ. գօժգէլ, Խրբ. գօժգիլ, Ասլ. գէօժգէլ, Ագլ. կճm'կիլ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակները անց կաց-նել»։--4. Մշ. կօջղէզ, Ոզմ. կուջուղա «կոճ-ղէզ».-5. Ախց. կօճիկ «մատների յօդերի ոսկորները», Սեբ. գօջիգ «ոտքի կոճ», Հմշ. «ոտքի և ձեռքի կոճ, բուն»։ Նոր բառեր են կոճել «կոճիկներով խմորը շաղուել», ան-կոճակ, կոճակամայր, կոճակներաւոր, կո-ճահար, կոճկուիլ, կոճկոտիլ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კოჭი կոճի «տղայոց խաղի վէգ, ոտքի կոճ, գարշապար, գերան, հե-ծան, ծունկերը բռնած մի տեսակ պար (присядка)», յოკვა կոճվա «ծունկերը բըռ-նելով պարել», კოჭა կոճա «կոճապղպեղ. gingembre». ვვითელი კოჭა ղ' վիթելի կոճա «կոճապղպեղ, հյ. դեղին կոճ», კოჭაკი կոճակի «կեռ», ճանկ», լազ. կոճի, կոնճի «ոտքի կոճ», թուշ. կոճ «կոճապղպեղ», քրդ. [arabic word] koč «ծառի կոճղ, արմատ, փայտի մեծ կտոր» (Justi, Dict. Kurde, էջ 346. իսկ անդ՝ էջ 80 piš̌koz «զգեստի կամ ծաղկի կոճակ» կասկածելի է համեմատել հյ. կոճակ բա-ռի հետ, ինչպէս անում է Justi, վերլուծելով piš «առջևը»+ հյ. կոճակ). թրք. գւռ. Եւդ. ❇, [arabic word] gōjāg «ծառի կոճակ, կոկոն» (Յուշարձան 330 ա և Բիւր. 1899, 798), գւռ. թրք. և յն. Ատն. gōjeg «ցորենը հողի տակ արմատներ ձգելը» (Արևելք 1888 նոյ. 8-9), թթր. (Տոբոլսկի բարբառով) [arabic word] kučuk «ծառի կոճակները» (Будaговъ 2, 146), ն. ասոր. kocá «կորիզ (=գւռ. կոն)», հարա-ւային Ռուսիոյ գնչ. kučak «զգեստի կոճակ» (անձամբ քաղած եմ այս բառը Ռոստովի գնչուներից)։-Հայերէնից փոխառեալ եմ կարծում նաև թրք. [arabic word] qopča «զգեստի եոճակ», [arabic word] qopčalə «կոճակաւոր», [arabic word] qopčalamaq «կոճկել», ո-րոնք չեն կարող բացատրուիլ թուրքական արմատներով և որոնց դէմ Будaговъ 2, 68 չի տալիս որևէ թաթարական ձև. (բուն թուրքերէն բառն է [arabic word] duyme «կոճակ») Թուրքերէնի միջոցով բառը անցել է արե վելեան Եւրոպայի զանազան լեզուներին, ինչ. ալբան. kopše, komtše, ռում. copee, հունգ. kapocs, բուլգար. kopca, սերբ. kópca, սլ. kgpca նոյն նշ. (Berneker 564)։ Ուտ. qoǰ «տանիքի թեք գերանը»։

NBHL (9)

Խոյակք կոճոց դրանն, կամ մտից. յն. ուսանոց. ἑπωμίς. (Եզեկ. ՟Խ՟Ա. 2. եւ 3։)

Երբեմն որպէս Վէգ. լիցք. ... ἁστράγαλος talus lusorius.

լծ. ընդ Կոճղ, եւ Կողակ. ռմկ. կոճ, եւ կոճակ. Կունտ ինչ իբր յօդ կամ մասն ի դուրս ցցուեալ. Երբեմն որպէս Կոզակ կամ կողմանոց շինուածոյ.

Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ։ Խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսւոյս եւ յայնկոյս. ապա զդրանդիքն դնեն. (Նչ. եզեկ.։)

Տալով նմա ճակգարանս եւ կոճս, որով մակեդոնացւոց մանկունքն խաղան. (Պտմ. աղեքս.։)

Եւ որպէս Գնտակ սրունց ի վերնակողմն թաթից. եւ Ո՛ր եւ է կոտորակ կամ յօդ զօդեալ եւ զօդիչ ի մարմնի.

Զսուրբ աջն հատեալ՝ տուեալ նմա զկոճ մատինն. (Ճ. ՟Ա.։)

Զմատունս ձեռաց նորա կոճ լուծանել. (Ճ. ՟Ա.։ (ուստի Կոճոպել։))

Իբրեւ զվիշապ ձգեցաւ ի կարթէ փրկչին, եւ իբրեւ զանասուն զքթովն՝ զկոճէս առաւ. (Ոսկիփոր.։)


Կոճատ, աց

adj.

uneven.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «անստոյգ» Փիլ. լին. Գր. տղ. 70. Արիստ. հակակ. որից դա-րակոճատ «զոյգ և անզոյգ թուերից բաղ-կացած մի թիւ» Փիլ։

NBHL (4)

περιττός, -σσός, -όν (այսինքն աւելի). impar. (որպէս կոճ հատեալ ուրոյն) Թիւ անզոյգ, հակադրեալն դարի, այսինքն զոյգ թուոյ.

Դար եւ կոճատ զթուոյ ստորոգին. եւ Հարկաւոր է միումն ի թուոջն (այսինքն թուով) գոլ կամ կոճատ, կամ դար։ Ոչ է սոցա եւ ոչինչ ընդ մէջ, ո՛չ հիւանդութեան, եւ ողջութեան, եւ ոչ դարի եւ կոճատի. (Արիստ. հակակ. ՟Գ.)

Ընտրեն մինչեւ ցկէս, եթէ դարք լինիցին. ապա եթէ կոճակք իցեն, զմինն ի աց բառնալ. (անդ. ՟Ժ՟Բ.)

Դարից եւ կոճատաց եւ այլն։ Ի բանս աստուածաշունչ գրոց անմիաբանութիւն ամենեւին ոչ գտանի, եւ ոչ հատակոտոր ինչ, եւ դար եւ կոճատ, այլ միաբան եւ միախորհւրդ. (Գր. տղ. առ հաղբատ.։)


Կոճղէզ

s.

bulb, bulbous root.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

տե՛ս Կոճ 5։

ԳՒՌ (dialectal) Աշտ. կոճաղիզ (ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 113), Ննխ. գօջղէզ «բոյսի տակի սոխը», Ախք. Մշ. կօջղէզ «ուտելի վայրի կոճղէզաւոր մի բոյս»։ Սը-րանց հետ նոյն են Վն. մուճուղէզ, Սլմ մուճղէզ, Հնխ. մճղէզ «salsifis noir» (ոստ Արթինեան, Տունկերը Ա. էջ 36), որոնց հետ նշանակութեամբ էլ նոյն է դնում Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 356 Արարատեան և Շիրակի կոճղէզ բառը։

NBHL (1)

ԿՈՃՂԷԶ կամ ԿՈՃՈՂԷԶ. ԿՈՃՂԻԶ, կամ ԿՈՃՈՂԻԶ. Նոյն եւ ռմկ. βολβός bulbus. Կոճ արմատ ամենայն բուսոց եւ ծաղկանց, բոլորչի. որ եւ կոչի Սոխ. պոպոկ. պաղ, սօղան, պէսէլ. (Գաղիան.։)


Կոյ, ի

s.

dung, cattle-dung.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի հլ. «անասունի աղբ» Մանդ. էջ 205, Եպիփ. բարոյ. Վրդն. Վստկ. որից կո-յադնդիռ «աղբի մէջ ապրող բզէզ» Ոսկ. մ. բ. 15. կոյանոց «աղբանոց, լուալիք» Ոսկ. մ. գ. 17. կոյաջուր ԱԲ. կոյուղի (նոր բառ). յետին ձև է կու, ո հլ. Սիրաք. իբ. 2. Վստկ 28. Խոր. աշխ։

= Բնիկ հայ բառ, որի հնխ. ցեղակիցներն են սանս. [other alphabet] gutha-«աղբ, կղկղանք». guvati «բնական պէտքը հոգալ», զնդ. gū-ϑa-, պրս. ❇ gūh, քրդ. gū, gau, բելուճ giϑ, աֆղան. γul, հինդուստ. օ goh, գն, gus, թոխար. kewiye, հսլ. govīno, ռուս. սերբ. բուլգար. говнo, լեհ. gówno, ուկր. b'ivnó, չեխ. hovno, անգսք. cwēad, բոլորն էլ «աղբ, կղկղանք, թրիք», որոնց հետ նոյն ևն նաև լատ. bubino «ապարահոտ», ուկր. hyd «նողկանք, սիրտխառնուք», չեխ. օ-havny «նողկալի», կիմր. budr «առտռտ» (Walde 99, Trautmann 81, Berneker 299, 339, Horn § 947)։ Հայերէնի նախաձևը շատ պարզ չէ. Bartholomae, Stud. II 28 դնում է կոյ <հնխ. govyo-(հմմտ. հսլ. govino) կամ gouto-, իսկ կու<հնխ. gūto-, մինչդեռ սանս. և իրան. ձևերը դնում է հնխ. gūtho-. սակայն Petersen KZ 39, 383 հա-յերէնի համար ենթադրում է հնխ. gšou-so-. հմմտ. գոյ <հնխ. vose (Pokorny 1, 644-5, rnout-Meillet 115)։-Հիւբշ. 461։

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. քիւհ բառի հետ։ Նոյնը յետոյ ՆՀԲ։

Հիւբշ. KZ 23, 21 մեկնեց վերի ձևով։ Տէրվ. Նախալ. 30, 79 սանս. և հսլ. ձե-ւերի հետ՝ հնխ. gu «աղբել» արմա-տից։ Հիւնք. պրս. կիուհ։

ԳՒՌ (dialectal) Ախց. Ախք. Կր. Մկ. Ոզմ. Սլմ. Վն. կու «թրիք, անասունի աղբ», Հմշ. գուղի «արջառի և ոչխարի աղբ», Մրղ. կու «տա-ւարի աղբ», իսկ կղը՛ «ոչխարի կամ ուղտի աղբ», Սվ. գըղ «ուղտի և ոչխարի աղբ»։ Նոր բառերն են կոյոտել, կուաթաթախ, կուա-հոտ, կուազցի, կուակալ, կուել, կուղել, կուոտ, կուոտել, կուղոտել, կուղոտիլ, կու-նարկ, կունարկնոց, կունդուռ, կունտեղ (վերջինների մէջ ն որոշիչ յօդն է, որ յետոյ, արմատական է դարձել. հմմտ. դրացին, ձին, մեղուն ևն)։

NBHL (1)

Աղբ անասնոց. cf. Կու։


Կոյտ, կուտից

s.

heap, mass, pile;
great crowd, throng;
flock, herd, drove;
meadows, grazing grounds;
— ձիոց, paddock.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

ե հ,. «բարդ, խումբ, բազմութիւն» ՍԳր. «երամակ, խումբ, ջոկ՝ մանաւանդ ձիերի» նորագիւտ Բ. մնաց. թ. 25. Փիլ. շն. 279. Խոր. բ. է. Պտմ. աղէքս. 16. «մարդոց բազմութիւն» Խոսր. պտրգ. որից կուտել «դիզել, հաւաքել» ՍԳր. Ոսկ. կուտոց Եփր. թգ. 457. բազմակոյտ ՍԳր. Ագաթ. Կոչ. 110. Վեցօր. հայակոյտ Ագաթ. գաւառակոյտ Ա. մակ. դ. 1. դիակոյտ Յհ. կթ. լեռնակոյտ Ա. նան. եևեղ. խաղաղակոյտ Մծբ. Կոչ. խե-ցակոյտ Ագաթ. ծերակոյտ ՍԳր. Մծբ. նա-խարարակոյտ Ագաթ. Բուզ. կարկառակոյտ Յես. գ. 13. կուտակ Մծբ. Կոչ. կուտակել ՍԳր. Ագաթ. Ոսկ. ես. կուտակութիւն Կոչ, կուտապան «ձիերի երամակի վերակացու» Երզն. քեր. (գրուած է կոյտապան), որ և կուտպան Սիւն. քեր. 209. Միխ. աս. էջ 619. կուտկէն «ուղտի սապատ» Կիր. տպ. Վե-նետ. էջ 214 ևն։

+ Պհլ. *kot ձևից, որ աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] kod «ժողովեալ, 2. դէզ կա-լի և այլոց. 3. աղբ՝ զոր թափեն յարտո-րայն վասն զօրութիւն տալոյ»։ Սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] kuta «դէզ, բազմու-թիւն», գնչ. kidao «կուտել», ինչպէս նաև ասոր. [other alphabet] qauti «կուտել, դիզել» (փո-խառեալ իրանեանից?)։-Հիւբշ. 173։

ՆՀԲ պրս. քիուտ, սանս. քութա, ռուս. куцa «դէզ»։ Հիւնք. պրս. քիուտ։ Bug-ge, Lуk. Stud. 1, 33լիւկ. Νασσι-ϰυτος լեռան անունը մեկնում է Մասիս+կոյտ. Մառ. Փизiологъ. 1904, էջ xxxVII 4 88 վրաց. կոլտի «հօտ, նախիր» բառի հետ. Patrubány ՀԱ 1906, 367 հնխ. geu «կորացնել» արմատից. հմմտ. յն. γορός «բոլորակ». իսկ պրս. ձևը փո-խառեալ է հայերէնից։ Karst, Յուշար-ձան 405 սումէր. kit «դիզել» ձևի հետ։ Պատահաևան նմանութիւն ունին արաբ. [arabic word] kutla «կոյտ, դէզ», [arabic word] kau-da «կոյտ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 335 և Ա. 684), եթէ սակայն վերջինը իրանեանից փոխառեալ չէ։

ԳՒՌ (dialectal) Ջղ. կիտել, Երև. կի՛տէլ, Տփ. Կի՛-տիլ, Գոր. Ղրբ. Շմ. կիւտիլ, Ագլ. կէ՛տիլ «կուտել, դիզել», Մշ. կուտոց, Խրբ. գդօց «կուտոց, կոյտ, դէզ», Մղր. կիւտ նիւլ «հա-ւաքուիլ, կոյտ գալ»։ Նոր բառեր են կիտուկ, կիտուիլ, կոյտ անել, կուտակ, կուտիչ, կու տոց, կուտոցել, կտոց, կտոցել, կտոցուիլ, քարկտոց («կոթող» իմաստով ունի Margo-liuth, The Syro-Armenian dial. JRAs 1898, էջ 853)։ ևռոռնեւ» ՍԳր. «խափանուիլ, գործածութիւ-նից ընկնելով՝ եղծւիլ» Ոսկ. ես. 248 (Զճա-նաաարհն որ զբազում ժամանակս կուրա-ցեալ իցէ և անհետ և աներևոյթ լեալ, փշա-լից, տատասկաբեր). կուրութիւն ՍԳր. Կոչ. կուրացուցանել ՍԳր. Ոսկ. ես. կուրամիտ Տօնակ. գիշերակոյր Մխ. դտ. մտակոյր Մաշկ. Ոսկիփ. ակնկոյր Ոսկ. մ. բ. էջ 600. խուլակոյր Կոչ. 148. կուրաքաշ «կոյրին ա-ռաջնորդող շուն» Վրդ. առ. էջ 280։

ՓՈԽ (borrowing) Ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինս-տիտ. 2, էջ 96 հայերէնից է փոխառեալ վրաց. კოლტი կոլտի «խոզերի, եզների և ուղտերի խումբ», որ գործածուած է միայն ՍԳր։

NBHL (11)

պ. քիուտ. սանս. քութա. դաղմ. քուչա. θημωνία congeries, cumulus, acervus, moles. Հաւաքումն որ եւ է իրաց. մեծ քանակ կամ թիւ. դէզ. բարդ. շեղջ. յոլովութիւն. յաճախութիւն. ամբոխ. կուտ.

ԿՈՅՏ. ἁγέλη (յորմէ թ. աղըլ ). grex, caterva ἰπποφορβία, ἰπποστασία greges equorum, qui aluntur. Ջոկ. երամակ անասնոց, մանաւանդ ձիոց.

Ժողովեալ կամ կուտել կոյտս կոյտս զգորտս, կամ զգիակունս մարդկան. (Ել. ՟Ը. 14։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 4։)

Գունով եւ ձեւով, եւ կուտիւ եւ որքանութեամբ. (Նիւս. կազմ.։)

Աւազոյն կոյտ։ Առ կոյտս խառնիճաղանճ բազմութեանց։ Ի կոյտս բազմութեան ազգաց։ Պահեստ կորստեան. եւ կոյտ կսկծման։ Ի կոյտս մոխրոց։ Կոյտք մեղանաց ամենայն տիեզերաց. (Նար.։)

Ի կոյտ հասակին իւրեանց հայեցեալ հպարտացան. (Վրդն. պտմ.։)

Զկոյտս երամակացն եւ հօտիցն. (Խոսր.։)

Հայելով յընդելեաց եւ յանձեռնընդելից յանասնոց յանբաւ կոյտս. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ի կոյտս, եւ յասպատանս էշս մեծամեծս բուծանեն (ի պէտս ջորւոյ). (Փիլ. ՟ժ. բան.։)

Ածին փիլիպպոսի մատակպանքն ի կուտիցնձի կարի մծ յոյժ, ասելով. տէր արքայ, զայս ի կոյտսն քո գտաք ծնեալ. (Պտմ. աղեքս.։)

Ամենեցուն խմբեալ կուտիցն արանց եւ կանանց՝ զբանն (վարդապետութեան քրիստոս). (Խոսր. պտրգ.։)


Կոյր, կուրաց

adj.

blind, sightless, eyeless;
— գործել, to blind;
— հնազանդութիւն՝ ատելութիւն, passive, implicit obedience;
blind submission;
լաւ է — աչօք քան — մտօք, is better to be blind of an eye than to want understanding;
better want of sight than intellectual blindness.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի, ի-ա հլ. «աչազուրկ» ՍԳր. Ոսկ. լհ. բ. 19. որից կուրանալ «տեսողութիւնը

= Պհլ. kor, «կոյր» բառից, որի հետ նոյն են պազենդ. kōr. սոգդ. kōr, պրս. ❇ kor, բելուճ. kor, k'ōr, աֆղան. kor, քրդ. kor «կոյր»։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] qavar «միականի դառնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 91), թրք. k3or, t»όr «կոյր», որի միջոցով էլ գնչ. koro, kori, բուլգար. k'or, ալբան. k'or., ռում chior «կոյր», սերբ. c'or «միականի դառ-նալ» (Berneker 680)։-Հիւբշ. 173։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ համեմա. տելով պրս. ձևի հետ։ Klaproth, Me-moires 1, 426 սանս. kuritā, թրք. kor, kór ռուս. kriwoe «ծուռ»։ ՆՀԲ թրք. քէօր, քեօռ, եբր. եօռ։ Peterm. 25, 38 պրս. և թրք. kor։ Lag. Urgesch 935 պրս. kōr, զնդ. kōya։ Մորթման ZDMG 24(1870), էջ 80 թրք. kōr։ Müller SWAW 38, 572 ևն պրս. kōr։ Justi, Zendsp. 81 սրա հետ նաև զնդ. kavan «կոյր ի գիտութեան օրինար»։ Մառ ЗВО KIx, 0156 դնում է յաբեթական ղւր արմատից. հմմտ. տուբալկ. *վեր «կոյր», մինգր. դեե-'վերը «կուրաց նել», իսկ պրս. kor փոխառեալ է յա-բեթականից։ Karst, Յուշարձան 420 ալթայ. soqor «կոյր», թրք. kxor «կոյր». եաևուտ. sokkor «միականի»։

ԳՒՌ (dialectal) Մրղ. կուիր, Սլմ. Վն. կոր (սեռ. Վն. կուրու), Մկ. Մշ. Ոզմ. Ջղ. Տփ. կուր (Մշ. միայն քօռուկուր ձևի մէջ, որ կազ-մուած է թրք. քօռ և հյ. կուր ձևերի կրկնու-թեամբ), Ննխ. գուր, Ռ. գուրնալ «կուռա-նալ, Խրբ. գուրգուրալ «խարխափել», Պլ. «մի բան դանդաղօրէն կատարել», Զթ. գիյ, գիր, Սվեդ. գայր «կոյր», բարդութեամբ կամ ածանցմամբ՝ Պլ. հավգուր «հաւկոյր», Ղրբ. կուրաթուխպ «թանձր մշուշ», Երև. ա-կանակիր «ականակոյր մութ խաւար», Ղրբ. կո՛ւրուկ «հաւկոյր», Ակն. գուրվօր<կուր-ιոг «կոյր»։

NBHL (4)

զականին եւ կոյր։ Առաջի կուրին գարթագղութիւն մի՛ դնիցես։ Աչք էի կուրաց։ Աչք կուրաց բացցին։ Կոյրք են՝ կուրաց առաջնորդք։ Կոյր ի ծնէ.եւ այլն։

Գործէին զայս եւ առ կուրիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 19։)

Լաւ է կոյր աչօք՝ քան կոյր մտօք։ Թագաւորն մեր մարմնոյ միով ակամբն կոյր է, այլ հոգւոյն բնաւ չի՛ք իսկ աչք. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ը։)

Կոյր վախճանեսցես զկեանս քո՝ զմիանալի արեգակն տեսանել ոչ կարացեալ. (Փիլ. ել. ՟Բ. 51։)


Կոն, ի

s.

cone;
fir-cone, pinecone.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

(որ և կովն, կոնոս, կոնոն) «բրգա. ձև» Նիւս. Կազմ. և բն. (Նեմես. էջ 72), ո-րից կոնաձև (նոր գրականի մէջ), կոնաձե-վապէս Նիւս. կազմ. (բառարանները դնում ևն նաև կոն «պիստակենու պտուղ» նշանա-կութիւնը. բայց այս նշանակութիւնը յոյնին միայն յատուկ է և չկայ հայերէնում)։

= Յն. ϰῶνος «կոնաձև. 2. պիստակենու պտուղ». առաջին նշանակութեամբ փոխա-ռեալ են նաև լտ. conus, ֆրանս. cóne (որ և «շոճիի պտուղ») ևն։-Հիւբշ. 359։

տե՛ս Իկոն։

տե՛ս ձոն։

, ԿՈՆԵՐ տե՛ս Մաղարիկոն։

NBHL (3)

ԿՈՆ որ եւ ԿՈՎՆ, եւ ԿՈՆՈՍ. (ըստ յետնոց՝ Կոնոն.). Բառ յն. գօ՛նօս. κώνος conus. Պտուղ թեղօշի կամ փստղենւոյ. եւ րստ երկրաչափից՝ Մարմին որ ունի զայն ձեւ, այսինքն բոլորակ բրգաձեւ, գունտ սրածայր.

ԿՈՆ 2 իբր յն. իգօ՛ն. εἱκών . այսինքն Պատկեր։ (Ոսկիփոր.։)

Ի միասին յարելով ըստ յանգման կոնին՝ լուսոյն պատահութիւնք։ Երկրաչափողքն կոնոս իմն վերագրեն յանդմանէ ճառագայթիցն եղեալս յարտաքս առաքելոցն ի ձեռն աչացն. քանզի առաքեալ ճառագայթս աջոյ ականն ի ձախ կոյս, իսկ ձախոյն յաջ կոյս. եւ ի յանգմանէն նոցա կատարիլ կոնոսն. (Նիւս. կազմ. եւ Նիւս. բն.։)


Կոնդակ, աց

s.

brief, bull, decree.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև կայ միայն սեռ. -ի) «համառօտ երգ, յորդորակ, յիշատակագիր, հայրապետական թուղթ» Յայսմ. Շնորհ. Տօնակ. (արդի գրականում միայն վերջին իմաստով)։

= Յն. ϰονταϰιον (նյն, ϰονταϰι) բառից. որ նշանակում է «ոլորուած գլանաձև թուղթ գրեալ, կարճ օրհներգ». ծագում է ϰόντας (=ϰοντός) բառից՝ որ նշանակում է «ռա-ւազան, ձող, ճոկան կամ մական, iavelot» Sophocles 679). իմաստի զարգառման համար հմմտ. հյ. գաւազան և գաւառանա-գիրք։ Յունարէնից են փոխառեալ նաև վրաց. კონდაკი կոնդակի «մաղթանք յանուն սրբոց, աատարագամատոյց գիրք», ասոր. [syriac word] qōndaqā «volumen», հսլ. kondakù, լեհ, kondak դուս. конnакъ «Աստուածածնի վրայ եկեղեցական տաղ» (Berneker 558)։ Նոր յունարէնում «մական» իմաստից ստա-ցուել է «հրացանի կոթ» նշանակութիւնը, որից էլ փոխառութեամբ թրք. ❇ ︎ duñ-daq, qondaq, ալբան. kondák, բուլգար. kundák, ռմկ. ղօնդաղ «հրացանի կոթ» (Berneker՝ անդ)։-Հիւբշ. 359։

= Յն. ϰονδος, ϰόνδαϰος կամ ϰόντος «շատ սրածայր մի նիզակ»։

NBHL (3)

Ըստ յն. Գօնտա՛գիոն. κοντάκιον contagium, (Ըստ Տիւքանժայ). Ի միջին դարս վարի որպէս Համառօտ երգ, յորդորակ։ Իսկ թ. գոնտակ, գունտակ, է խանձարուր, փաթոյթ։ Ի հյ. Մագաղաթեայ թուղթ, գիր հայրապետական, գիր յիշատակաց, կտակ, եւ այլն, գալարեալ գլանաձեւ.

Գրեաց ի կոնդակի՝ կարակրել եւ զգեցուցանել զաղքատս քաղաքին. (Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Ա.։)

Եւ գալարիմ որպէս կոնդակ կըտակագրեան, կամ մագաղաթ՝ յորժամ ի հրոյ հոտ մերձենան. (Շ. իմ. եղակ.։)


Կոնիոն, ի

s. bot. hemlock.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մոլախինդ խոտը» Եւս. քր. Բ 218. Ոսկ. ես. 424 (կոնիոն, որ է խնդա-կոթ). Նոնն. 30. գրուած է նաև կոնիովն Վեցօր. 88, 89։

= Յն. ϰώνειον «մոլեխինդ բոյսը և նրա-նով պատրաստուած մահադեղ»։-Հիւբշ. 359։

NBHL (5)

Բառ յն. գօ՛նիօն. κώνειον cicuta. Խոտ թունաւոր. ըստ հյ. մոլեխինդ, կամ խնդամոլի. խնդակոթ. պալտըրան, շիւքէրան.

Սոկրատէս արբ զկոնիոնն, եւ մեռաւ. որ է խնդամոլի. (Եւս. քր. ՟Բ։)

Դեզ մահու մոլախինդ կոնիոնի արմատ. (Մեսր. երէց.։)

Կոնիոն՝ որ է խնդակոթ. (Ոսկ. ես.։)

Բուսանի ընդ ցորենոյ կոնիովն արմատ. (Վեցօր. ՟Ե։)


Կոնք, ից

s.

shell, conch-shell;
basin, wash-hand basin;
dish, bowl, porringer;
back or console of a throne;
arcade, arch, porch;
nuptial-bed.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի, ի-ա հլ. «գոգաւոր մեծ աման, լական» ՍԳր. Մծբ. 262. «կոնքաձև յենա-րան, բազմոց» Երգ. գ. 1. «գոգաձև կամար» ՍԳր. Վեցօր. «սրսկապան, վարագոյր» Ա. մակ. դ. 38. «մի տեսակ խեցեմորթ» Վեցօր. 140. Եփր. մրգ. 351-2. որից կոնքաձև «գո-գաւոր» Սարգ. Նչ. եզեկ. նոր գրականում կոնք նշանակում է նաև «իրանի ծայրի ոսկ. րային մասը, bassin»։

= Յն., ϰόγχη «խեցեմորթ, յատկապէս՝ ռս-տըրէի խեցի, խեցեմորթի պէս գոգաւոր ա-ման, մի տեսակ հեղուկաչափ, արկղ, խղըն-ջաձև կամարաւոր ծածկոց՝ քրիստոնէական եղեկեցիների խորանի վրայ». սրանից են փոխառեալ լտ. concha «խեցեմորթ, խեցե-մորթի կճեպից շինուած աման, չափ, կա-մար», վրաց. კონკი կոնքի «աղեղ, կամար. 2. լական, тaзъ» (եթէ ուղղակի հայերէնից չէ փոխառեալ)։-Հիւբշ. էջ 359։

ՀՀԲ միայն «խեցեմորթ» նշանակու-թեամբ դնում է յն։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 116 «աման» նշանակու-թեամբ թերևս յն. ϰόγχη։ ՆՀԲ լծ. հյ. գոգ, իբրև «ծոց խոր» և յն. ϰόγχη։ Տէրվ. Altarm. 69 և Հիւնք. յն. ϰόγχη։

NBHL (10)

(լծ. հյ. գոգ, իբր ծոց խոր. եւ յն. գօ՛նխի. խեցեմորթ՝ կոնքաձեւ) κόγχη vasculum in modum conchae cavatum. մանաւանդ λεκάνη pelvis νιπτήρ pelluvium, malluvium τρύβλιον catinus, patina. Անօթ գոգեւոր. աման ծոցաւոր. տաշտ. դաշխուրան, լական. եւ Սկաւառակ. ափսէ.

ԿՈՆՔ. αἵλ, αἱλάμ, αἱλαγμών . Կամար. կամարակապք. ըստ եբր. ելամ, եղամ.

ԿՈՆՔ. παστοφόριον thalamus. Առագաստ. սրսկապան. վարագոյր.

Կոնք մի արծաթի ի ՃԼ կշռորդէ։ Կոնք արծաթիք երկոտասան։ Ի տեղի կոնքոյ եւ տաշտի։ Կոնք՝ որ է երկու ունկի աման մեծ. (Վրդն. թուոց., ի լտ. ըստ Մենինսքեայ մեկնի։)

Գահաւորակ արար ... զկոնք նորա ոսկի. այլ ձ, զսնարսն. եւ ա՛յլ ձ. զկողմանս՝ ոսկեղէնս. (Երգ. ՟Գ. 1։)

Ո՞ ձգեաց զերկինս իբրեւ զկոնք գմբեթարդ. (Վեցօր. ՟Ա։)

Կամար դրանն մերձ ի կոնք դրանն։ Զկամարն եւ զկոնքն եւ զարմաւենիս։ Արմւենիք աստի եւ անտի ի վերայ կոնքիցն. եւ այլն. (Եզեկ. խ. 9. 21. 26. 48։)

Տեսին ըզկոնքս եւերեալս, եւ զվարագոյրաձիգս խաթարեալս։ Զարդարեցին զկոնքսն եւ զվարագոյրաձիգսն. (՟Ա. ՟Դ. 38. 57։)

Ազգ որ խեցեմորթքն կոչին, այսինքն կոնքն, եւ կտինքն, եւ կոքղիք, եւ ստրոմք. (Վեցօր. ՟Է։)

Կոնքն բարբառեսցին զծնունդն մարգարտին. (Եփր. աւետար.։)


Կոնքեղ, աց

s.

conchylia, purple-fish, murex.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և կոնքել, կոնքիւլ, կոնքի-ղոս (սեռ. -ի) «ծիրանի ներկը տուող խեցե-մորթը» Նոնն. 49. Վրդն. ել. գրուած է կոն-քիլոս Տաթև. հարց, էջ 342, Մտթ. ներբ. 167. կոնքելոս Տաթև. ամ. 384.-յգ. սեռ. կոնքուլաց Սիմ. ապար. 143։

NBHL (2)

ԿՈՆՔԵՂ կամ ԿՈՆՔԵԼ, կամ ԿՈՆՔԻՒԼ. Բառ յն. գօնխի՛լի, կամ գօնքի՛լօն, գօնխի. κογχύλη, κογχύλιον, κόγχη conchylium, conchula, concha, murex. Խեցեմորթ ի ծովն տիւրոսի, յորոյ ի կոկորդն գոյաւորի՝ որպէս արիւն յերակի՝ ազնիւ կարմիր ներկն, որ ասի Ծովու ծիրանի.

Տիւրոս առ ծովեզերբն հովուական քածին (շան) շրջելով. եւ գտեալ կոնքեղ՝ եկեր, որով այժմ ներկեալ լինի ծիրանին. ապա արիւն կոնքելին եներկ զբերան շանն. եւ հովիւն առեալ բուրդ՝ ջնջէր. եւ բուրդն զգոյն ծիրանոյն առ։ Եւ գիտեցեալ հովիւն, եթէ կոնքելն այնպիսի ներկական բնութիւն ունի՝ հրապարակաց զայն, եւ այնպէս քաղելով առ ծովեզերին զկոնքելն՝ եւ նովաւ կազմէին զծիրանին. (Նոննոս.։)


Կոնքեռ

s.

enchirium.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«եևեղեցական մի զարդ՝ որ հայ-րապետը իր ձախ ազդրի վրայ է կրում» Պտոռ. 521. Լմբ. մատ. 195. Մաշտ. Ամ» պտմ. (շար.) էջ 134։ («Կոնքեռը քառակու-սի զարդ մըն է ասեղնագործուած կամ ըն-տիր կերպասէ շինուած, որ երեք անկիւննե-ոէն փոքրիկ ծոպեր ունի և չորրորդ անկիւ-նէն երիզով կկախուի գօտիէն՝ հայրապե-տին ձախ կողմէն և ձախ ազդրին վրայ». Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. առո-հիւանդ. 1906 թ. էջ 154)

ՆՀԲ յն. γόνν «ծունկ» և γείρ «ձեռք» բառերից։ Ըստ Քննասէր (անդ) լծ. յն. կոնիքիռ կամ ենքիրիոն (իմա՛ յն. ἐγχείριον «անձեռոց», որ տալիս է հյ, ենքեր «անձեռոց» (տե՛ս այս բառը) և

վրաց. ვნკერი ենքերի «քառակուսի ղենջակ եպիսկոպոսի և վարդապետի»)։ Հացունի, Պատմ. տարազի 384 յն. ϰογχανιον «խեցեակ»?

NBHL (2)

(ի յն. ղօնի, խի՛ռ, եւ հյ. ծունգ, ձեռն. որպէս թէ ի վերայ ծնդեաց եդեալ ձեռն. որ եւ ասի ըստ յն. եբիզօ՛նադիօն, եւ ենիխի՛ռիօն). ἑπιγονάτιον, ἑγχείριον epigonation, enchirium. Մասն հայրապետական զարդու՝ կախեալ ի վերյ ձախոյ ազգեր, որպէս հովուական մախաղ, կամ ի նշան զենջակին յիսուսի, կմ բոցեղէն սրոյ սրովբէին. եւ այլն.

Կոնքեռ զգօտւովն ի ձախակողմանն։ Եւ կոնքեռ զահակ բարձօք. որպէս կաթողիկոս. (Մաշտ.։)


Կոշկոճ

adj.

beaten, ruined, destroyed, worn away.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ջարդել, ծեծել, զարնել». ար-մատ առանձին անգործածական, որից կոշ-կոճել «քարերով ծեծել, ջարդել, խոշտան-գել, յօշոտել» Եբր. ժա. 35. Ոսկ. եբր. ես., յհ. ա. 43, ա. տիմ. ժե, բ. տիմ. ա. «փշրել, կոտրատել (մետաղեայ մի բան)» Բարուք. զ. 8. կոշկոճամահ «չարաչար սպանուած» Յհ. կթ. կոշկոճիչ Մեսր. եր. կոշկոճումն Յհ. կթ. քարակոշկոճ «քարերով ջարդելով սպա-նուած» Եփր. բ. տիմ. 255. Բուզ. կոշկոճա-հոս Մագ. թղթ. 133. ընդվայրակոշկոճ Ա-գաթ. (այսպէս պէտք է ուղղել նաև Ոսկ. մ. բ. 22. ընդվայր կոշկոճ)։ Այստեղ է պատ-կանում նաև Պտմ. վր. կոշկռճեալ «կարկու-տից զարնուած», որ պէտք է ուղղել կոշկո-ճեալ։

= Կրկնուած է կոճ արմատից, իբր *կոճ-կոն, ուր ճ՝ յաջորդ բաղաձայնի մօտ ատամ-նական մասը կորցնելով՝ դարձել է կոշկոն. հմմտ. կսկիծ <*կիծկիծ՝ կրկնուած կիծ ար-մատից։ *Կոճել «զարնել, ջարդել, կտրել» պարզականը նոյն է կոճ «կոճղ, գերան» բառի հետ. նշանակութեանց զարգացման համար հմմտ. ձաղկ «գաւազան» և ձաղկել «ծեծել», ջին «գաւազան» և ջնել «ծեծել»։-Նոյն արմատին են կցւում նաև կոճոտել, կո-ճոտանալ, կոճոպել, կոճկցել հոմանիշները՝ րոնք աճած են զանազան մասնիկներով։

NBHL (1)

Ասեմք, եթէ փտեալ կան այս անուան բազում ինչք. եւ չասեմք զայն՝ բազում գանձս, այլ՝ փտութիւն կոչեմք, եւ ըն վայր կոշկոճ. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)


Կոշտ, ից, ոց

s. adj.

lump of clay, clod, sod, glebe;
corn, callosity;
hard, rude, rough, coarse;
rude, unpolished, clownish, boorish, ill-bred, ill-mannered, rough;
awkward, clumsy.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «գուղձ, հողի կարծր կտոր» Յոբ. է. 5, Կոչ. «մի կունտ կտոր» Վրդն. առակ. 30 (կոշտ մի թարխանայ). «պինդ, կարծր» Սարգ. բ. պետր. զ. էջ 483, 484. Շրզն. մտթ. «մարմնի վրայ կոշտ մասեր, բլիթեն, նասըր, մազօլ» ՀՀԲ. «անկիրթ, բիրտ» (վերջին երկուսը արդի գրականում) որից քարակոշտ Լմբ. մատ. 273. սևակոշ-տեալ (հող) Ագաթ. կոշտացեալ «բրտացած» Տաթև. ձմ. ճիթ. ճշ. 227ր։

ՆՀԲ յիշում է եբր. [hebrew word] guš «հո-ղի կոշտ»։ Հիւնք. կուշտ բառից։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 85 և 97 կորդ բառից։ Հյ. կոշտ «բլիթեն» նշա-նակութեան հետ պատահական նմա-նութիւն ունին պրս. և քրդ. [arabic word] gōšt «միս», որից փոխառեալ է արևել. թրք. gōš «միս»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կոշտ, Ախց. Երև. Գոր. Կր. Ղրբ. Շմ. Տփ. կօշտ, Խրբ. Ռ. Տիգ. գօշդ, Մրղ. կուշտ, Ագլ. Ոզմ. կուշտ, Սեբ. գէօշտ. սրանք գործածական են զա-նազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Ռ. Ոզմ. «հողի գուղձ», Ակն. «հողի, թար-խանայի ևն կտոր», Մրղ. «պանցի են մե︎ կտոր», Կր. «սառած հողի հաստ կտոր», Ախց. Խրբ. «մարմնի վրայ կոշտ, մազօլ, նասըր», Ագլ. Երև. Գոր. Ղրբ. Ախց. Սեբ. Տիգ. Տփ. «կարծր, անհարթ, կոպիտ»։ Նոր բառեր են կոշտ ու պլոշտ, կոշտ ու կոպիշտ, կոշտել, կոշտացան։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კუმტი կուշտի «դաժան, խիստ, բարկացած, կոպիտ, կոշտ», კომტი կոշտի «կարծր մարմին», კომტი կոշտի «մարմնի վրայ դուրս եկած կոշտ, մազոյ». ունի Գրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 252 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Գնչ. goš-to «ոտքի վրայ բլիթեն, կոշտ, մազօլ»։

NBHL (8)

βώλαξ, βῶλος, ἅχθος gleba, glebula, pondus. Խիստ կամ պինդ զանգուած հողոյ գնտացեալ. գուղձն.

Մաշեցի զկոշտս երկրի առ ի զթարախս քերելոյ. (Յոբ. ՟Է. 5։)

Զի մի՛ աստանօր նմացից ծիծաղելի առ նաւսն սնոտի իբրու կոշտ ինչ հողոյ. (Պղատ. սոկր.։)

Եւ ա՛ռ աստուած զհողն յերկրէ. ո՛չ կոշտ ինչ, այլ անօսրագոյն հող. (Ոսկ. յադամ.։)

Յորժամ հանեն զոսկին, եւ ոչ զսուղ ինչ կոշտ՝ որ յերակին, ներեսցէ ոք ի տեղւոջն թողուլ։ Ոսկեգործացն մանկունք եւ դոյզն ինչ կոշտոյ խնդիր առնեն. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. հռ.։)

Կոշտիւ քերելով՝ քերօղ մարմինս ապականի. (Վանակ. յոբ.։)

ԿՈՇՏ ա. Որպէս ռմկ. այս ինքն Պինդ. խիստ. կարծր. բիրտ. անհաղթ.

Զի մի՛ ի կոշտ կերարկրոցն լինդքն քանդեսցին. (Երզն. մտթ.։)


Կոպ

cf. Կոպք.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(յետնաբար ի, ո հլ. գրուած նաև կոփ) «աչքի կափարիչը» Ոսկ. ա. կոր. Նիւս կազմ. Բրս. մրկ. ևն.-կոփ գրչութեամբ են Ոսկ. ճառք. 601, 608, ա. տիմ. 110։

«փակել» բայից է հանում։ Bugge KZ 32, 51 կցում է սլ. klep-«փակել», հսլ. po-klopü «կափարիչ», բուլգար. klep-ka, klepaé «կոպ», յն. ϰόλπος «ծիծ. փոր, ծոց, ծալք» բառերին։ Patrubány SA 2, 235 յն. σϰέπτω, σϰοπός «ծածկոց» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 29 հին ձևը համարելով կոփ՝ դնում է իբրև ձայնդարձը կափ (կափուցանել) արմատի. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լիթ. vókas, գերմ. Augenlied, թրք. qapaq, որոնք նշանա-կում են «կոպ», բայց ծագում են «ծած-կել, փակել» արմատից։

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. կոպ, Ագլ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Շմ. Տփ. կօպ, Ալշ. Մշ. կոբ, Ակն. Խրբ. Ննխ. Ռ. Սչ. գօբ, Մկ. Ոզմ. կուպ, Սվեդ. Տիգ. գուբ, Ասլ. գէօ՝բ, գէօ *, Սեբ. գէօբ, ինչպէս նաև յոգնակի գռռծածու-թեամբ՝ Ջղ. կոպկ և Զթ. գիբիյք, գիբիրք. բոլորն էլ նշանակում են «աչքի կափարիչ». իսկ Պլ. գօբ նշանակում է «աչքի անկիւննե-րը»։

NBHL (9)

βλέφαρον palpebra, pellis tegens oculos βλεφαρίς cilium, pili palpebrarum, palpebrae. գրի եւ Կոփ. Կրկին կափարիչք աչաց՝ իբր երկփեղկեան դուրք. փեղկք աչաց՝ մսեղէնք՝ մազիւքն հանդերձ. արտեւանունք. աչից կոպը.

Մարդս կափուցանելով զկոպսն՝ զաչս ի ճառագայթից ի բաց պարսպէ. (Նիւս. կուս.։)

Կոպիւքն ըմբռնին։ Ի վայր թուլացուցեալ զկոպսն։ Կոպոցն (կամ կոփոցն) որոշութիւն. (Նիւս. կազմ.։)

Ի քթթել ական ասէ, որքան կափուցանես զկոպսդ. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Զարտեւանունս եւ զկոպս. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Աչաց կուզքն, եւ բերանոյս շրթունքն։ Ի վերայ եկն կոպքն, եւ պակեաց զմեծ հրապարակ աչացն (կամ աչիցն). (Լմբ. ժղ.։ եւ Երզն. քեր.։)

թիթղունքն ոսկի, կոպքն. երկու ակունքն զմրուխաք՝ երկու բիբք աչացն. (Տօնակ.։)

Մեաւ են կոպքն. (Բրսղ. մրկ.։)

Զկոպ ական մաշեալ՝ շլացուցեալ էր արտասուսն զաչս նորա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Կոպար, աց

s.

confines, boundaries, limits.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սահման» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 35, Տաթև. ձմ. ծ. և ամ. 657. ո-րից կոպարական Մագ. թղ. 160. կոպա-բաւոր (նոր բառ)։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. Ղք. կօ'պար «ցեխի կամ ձիւ-նի վրայ բացուած նեղ ճամբայ, որ մար-դոց շատ գնալ-գալուց ամրաղած է լինում. 2. անտառում նոյնպիսի նեղ ճամբայ, որ շատ անցուդարձ անելուց է լինում ձևա-ցած». սրանից կոպար անել «մէկի տունը շատ յաճախել»։ (Ամատունի, Հալոր ռառ բւ բան, էջ 358 տալիս է կոպառ, կուպար գա-ւառական ձևերը)։

NBHL (2)

Եզր եւ սահման տեսութեան աչաց, որպէս թէ կոպոյ բացելոյ. սահման որոշեալ.

Չորեքանկիւնի քարիւ նշանէ զկոպսն. (Վրդն. պտմ.։)


Կոտակ

adj.

little, short of stature.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«փոքր, կարճահասակ» Բուզ. ա. 5 (իբր մականուն գործածուած Մեծն Խոս-րովի թոռան՝ Խոսրով Բ թագաւորին). ուրիշ վկայութիւն չունինք։ (Թովմա Արծրունին նոյն թագաւորին անուանում է Խոսրով Փո-քըր)։ Տե՛ս և կոտիկ։

-Պհլ. kotak «մանուկ, երախայ. փոքր» բառից փոխառեալ. հմմտ. նաև զնդ. kutā-ka-«փոքրիկ, պստիկ», պրս. [arabic word] ko-dak «մանկիկ, փոքր տղայ», որոնցից փո-խառեալ են նաև թթր. [arabic word] quduq «քու-ռակ», արաբ. [arabic word] kutī «կարճահատակ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 323) (Horn § 871)։-Հիւբշ. 173։

ՆՀԲ միացնում է ռմկ. քոթոտ, քիւ-թէկ, քէօչէկ բառերի հետ և սրանցից հետևցնելով՝ զուր տեղը մեկնում է «ձագ, կորիւն, լակոտ, կոզոն»։ Հիւնք պրս. kodak և թրք. kúčuk «փոքր», որով ինքն է առաջին ուղիղ մեկնիչը։ Müller WZKM 8, 97 պրս. [arabic word] ku-tāh «կարճ» բառի հետ։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 89։ Գաբիկեան, Հողդար 1910, թ. 1 թրք. քիւչիւք, հյ. քուչակ, գւռ. կէօտէկ, կուճուկ։

ԳՒՌ (dialectal) Սեբ. գէօդէ՝գ «կլորիկ կարճլիկ մարդ, պոչատ հաւ». վերջին իմաստը ցոյց է տալիս՝ որ այստեղ է պատկանում նաև կոտակ «կոթ խորտակեալ թիոյ», որ գիտէ միայն Քաջունի, հտ. Գ. էջ 128ս

NBHL (2)

ռմկ. քոթոտ, քիւթէկ, քեօչէկ. այս ինքն Ձագ, կորիւն, լակոտ. կոզռն. եւ Մանուկ, կամ փոքր. կրտսեր. քիւչիւք.

Ագաւորեաց խոսրով կոտակ՝ թոռն խոսրովու. (Բուզ. ՟Ա. 5։)


Կոտիմն

s. bot. cress

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. -ման) կամ կոտիմ, կո-ռեմ «ևծու մի բանջար է. լտ. nasturtium» Բժշ. Գաղիան. Վստկ. 174. որից ջրկոտեմ «լտ. sisymbrium nasturtium» Բժշ. արդի գրականում ընդունուած ձևն է միայն կո-ռեմ։-Ըստ Տիրացուեան, Contributo § 148 կոտեմ=cardamine amara L., ջրկոտեմ= šisymbrium sophia L. § 151, շնևոտեմ = thlaspi arvense L. § 160։

Tomaschek Die alten Thraker II 31-2 սանս. kardama, յն. ϰαρδαμον. Դակիացոց ϰάρδαμα բուսանունների հետ։

ԳՒՌ (dialectal) Ջղ. Սլմ. կոտեմ, Ախց. Կր. կօտէմ, Խրբ. Սվեդ. գօդէմ, Երև. Տփ. կօտիմ, Հմշ. (ջը) գօդիմ, Շմ. կօտmմ, Ասլ. գէօդէմ, Գոր. Ղրբ. կո՛ւտէմնը, կի՛տէմնը, Ագլ. կ'm՛տիմ, Հճ. գիդիմ, Ալշ. Մշ. կօդմուգ.-նոյնից է երևում նաև կոտմնտուկ «ջրկոտեմի նման մի բոյս»։

NBHL (1)

ԿՈՏԻՄՆ որ եւ ԿՈՏԻՄ ԿՈՏԵՄ. κάρδαμον nasturtium. Բանջար կծու ախորժահամ. թարա, թէրէ օթը. որպէս եւ ջրկոտիմն սու թերեսի։ (Գաղիան.։ Բժշկարան.։ Վստկ.։)


Կոտինդ

s.

mug, drinking-vessel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. նշանակութիւնն անյայտ է. մէկ անգամ ունի Բուզ. ե. 24 «Դեղ մահու ընդ կոտինդն խառնեալ». (ըստ Նորայր ՀԱ 1921, 335 Ճառընտրի մէջ նոյն բառը գրուած է կոնգինք).-յայտնի երևում է որ կոտինդը անվնաս մի ուտելիք է, որի հետ խառնել է թոյնը։

ծեցեալ ընդ յն. ϰότινος որ է հատ խաղողոյ կամ չամչի»։ Բայց այս բառը նշանակում է «վայրի ձիթենի». և սրա համաս ՀԲուս. § 1496 համարում է «վայրի ձիթենւոյ կուտ», իսկ ԱԲ «խմե-լու աման, գաւաթ». Նորայր ՀԱ 1921, 335 կարդալով կոնդինտ՝ կցում է յն. ϰόνὸν «մեծ բաժակ» բառի հետ և դնում է պրս. իբրև «բաժակ»։ Նոյնպէս և Հա-ցունի, Ճաշեր 104 համարում է «ռաս ժակ»։ Այս մեկնութիւնը չի կարող լի-նել ուղիղ, որովհետև վկայութեան մէջ ասուած չէ ի կոտինդն, այլ ընդ կո-տինդն։

NBHL (1)

Նոյն կարծեցեալ ըմդ յն. գօ՛դինոս. κότινος acinus. որ է Հատ խաղաղոյ կամ չամչի.


Կոտմկեան

adj.

hawk-nosed, aquiline —.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և կոտմնկէ, կոմնկէ «ար-ծուաքիթ, արծռունգն» Եւս. քր. ա. 353, Ոսկ. գաղ։

NBHL (2)

Եւ կոչէր գռիւպոս, որ է կոտմկեան. (Եւս. քր. ՟Ա։)

Նահատակս ոք ընտրիցէ կոտմնկէս կամ պնչատս, կամ թուխս կամ սպիտակս. (Ոսկ. գաղ.։)


Կոտոր, ոց

s.

morsel, part, fragment, slice, bit, piece, lump;
— հացի, piece of bread.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «պալատական մի պաշ-աօնեայ». մէկ անգամ ունի Մխ. դատ. էջ 268 «Իսկ ի կոտորացն լինին ակտարք, որ է նշանագիրք»։

Բաստամեան (անդ) լտ. cauter «պա-հապան, հսկող» բառից։

NBHL (4)

Կոտորոյ միոյ հացի։ Բարձին զնշխարս կոտորոցն. (Եզնիկ. ՟Ժ՟Գ. 19։ Մտթ. ՟Ժ՟Դ. 20։ ՟Ժ՟Ե. 37։ Մրկ. ՟Ը. 8. 19. 20։ Ղկ. ՟Թ. 17։ Յհ. ՟Զ. 12։)

Առ կարօտութեանն ժտի (աղքատն), առ կոտորոյ հացի. (Ոսկ. ես.։)

Հեշտութեամբ ուտէ զկոտորն, ուրախութեամբ ի քուն լինի. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Հեռանալ ի պատերազմաց, եւ ուտել զիւրաքանչիւր խաղաղութեան կոտոր. (Եւս. քր. ՟Ա։)


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

«ծուռ, ծռած» Գ. թագ. ի. 11. Վեցօր. որից ի կոր «ամօթահար, կորագլուխ» Ոսկ. մ. ա. 5, 9 և Ես. Մծբ. կոր ի գլուխ Ողբ. ա-8. Ոսկ. յհ. բ. 20. կորագլուխ Ղևոնդ. կորա-կոր ՍԳր. կոր ի կոր Նար. Ոսկիփ. կորակը-տուց Վեցօր. կորանալ ՍԳր. Ոսկ. ես. կո-րանք «ամօթահար մնալը» Բ. մակ. թ. 1 Եւս. պտմ. Մծբ. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 670). կորացուցանել ՍԳր. կորնթարդ Սահմ. («զենիթ» իմաստով է գործածուած Տաթև. ձմ. ճլդ. և ամ. 335. Իմաստասէրքն սկիզբն աւուրն զկէսօրն եդին, յորում արե-գակն ի կորնթարթս երկնից ելեալ թագաւո-րէ. Արտաքինքն զմէջ աւուրն ասեն սկիզբն, յորում ժամու արեգակն ի կորնթարդն երկ-նից ելանէ). ակնկոր Ոսկ. մ. բ. 15, էջ 600 (տպ. ակնկոյր), ակնկորել Գ. թագ. իա. 29. Ոսկ. կամակոր ՍԳր. Ոսկ. Եզն. գլխա-կորիլ Ոսկ յհ. ա. 16. կորաքամակ (նոր բառ) ևն։ Այս արմատի միւս ձևերն են կեռ «ծուռ, կոր. 2. ճանկ» (տե՛ս առանձին) և կոռ «ծուռ, կոր», որ երկուսի միջին օղա-կըն է և գտնւում է միայն գաւառականների մէջ (տե՛ս տակը)։

Klaproth, Asia polygl. 102 գերմ. quer։ ՆՀԲ լծ. լտ. curvus, ռուս. кри-

вoй, յն. γυρός, ϰυρτός, թրք. egri, ey. ri, ռմկ. կեռ։ Տէրվ. Altarm. 31, ծան 1 կոր=լտ. curvus։ Canini, Et. etym. 133 անգսք. kerr «կոր»։ Հիւնք. յն. ϰορωνη, γυτω, լտ. curvus։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով բառերի հետ հնխ. gal, gul «կլոր լի-նեւ» և սեմ. gal «շրջան առնուլ» ար-մատից. հմմտ. յն. ϰυλλός «կոր», լտ. col-lis և հյ. գլել, գլան։ Müller, WZKM 10, 354 յն. ϰυρτός, լտ. curvus խմբի հետ, որ Հիւբշ. 520 ընդունում է մի-այն այն պայմանով՝ որ հնխ. q ձայնը o-ի մոտ դարձած լինի կ։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur', հյ. ծուռ և թիւր։ Scheftelowitz BВ 28, 304 յն. ϰορωνός ևն բառերի ընտանիքին։-Այս ընտանիքի անդամներն են յն. ϰορωνη «ծայրը ծռած՝ կեռ մարմին», ϰορωνος «ծռած, կոր», ϰορωνίς «ծայրը կեռ». ϰορωνιάω «կռանալ, կորանալ», ϰυρτός «կոր, ծռած, կորացեալ», լտ. curvus «կոր, ծուռ», ալբան. kurús «ծռել, կո-րացնել», լիթ. kreīvas «շեղ», հսլ. krivu «ծուռ», հիռլ. cruinϑ «կլոր» ևն, որոնք բխում են հնխ. qer-, qor-ար-մատից։ Lidén, Arm. Stud. էջ 111 մեռժեւով սրանք, որ պիտի տային հյ. քոր ձևը, կցում է յն. γυρος «ծուռ, կլոր» ևն բառերին (որ ընդունում է Walde 216)։ Սակայն ուրիշ հնդևրո-պագէտներ սրա նախաձայն γ համա-րում են սխանը կլինի ծուռ։ (Boi-sacq 159, 500 սոյն յն. ձևի դէմ դնում է թէ՛ ծուռ և թէ կոր, իսկ curvus=կոր մերժում է)։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յու-շարձան 398 ընդունում է curvus ևն ըն-տանիքի համեմատութիւնը։ Karst, Յու-շարձան 428 թթր. չաղաթ. bur-maq «գալարել», bura «մրրիկ», ալթայ. pun «դարձնել», օսմ. boyrü «ծուռումուռ»։ Պռահախան նմանութիւն ունի թերևս հսլ. gura, սերբ. gura, gurav «կուզ,

ԳՒՌ (dialectal) Կայ միայն կոռ ձևով՝ որից կոր Մկ. Սլմ. Վն. «կոր, ծայրը ծռած, կեռ, կոր գլխով», Մկ. Վն. «կորացած ծայրով հո-վուական գաւազան», Մշ. Վն. «ծայրը կեռ ցուպ», կոռ-մոռ գալ Վն. «ծռմռկուիլ», կո-ռագլուխ Վն. «խարդախ, խաբեբայ», կոռա-կոտոշ Վն. «ծուռ եղջիւրներով», կոռացնել Երև. «ծռել», կոռել Մկ. Վն. «որևէ բանի ծայրը կեռ շինել», կոռուիլ Վն. «ծռուիլ, կո-րանալ, կէս մէջքից կախուիլ, կզուիլ», կոո-քար Վն. «դուրս ցցուած մեծ ժայռ», կռա-կոռ Ղրբ. «կորաքամակ աառաւ»։

ՓՈԽ (borrowing) Ուտ. կիրի, միրի, կորի, մորի, կի-ւիմիրի, կորիմորի «կոր, ծուռ, կորացնելը, ձռելը», կիրիբսուն «ծռել», կիրիբաքսուն «ծռիլ, կորանալ», կորիբսուն «կորանալ. ծռիլ». հմմտ. հյ. կոռ-մոռ գալ կրկնականը։

«կորչիլ, անհետանալ, փճանալ». ար-մատ առանձին անգործածական, որից կազ-մուած են զանազան մասնիկներով՝ կորնչիլ «կորչիլ» ՍԳր. (ձևի համար հմմտ. յար-նչ-ել, երկ-նչ-իլ, մարտ-նչ-իլ), կոր-նչ-ումն Շիր. կորուսանել «կորցնել» ՍԳր. կորուստ ՍԳր. Եփր. ա. թես. կորուսիչ Ագաթ. Եզն կորստախառն Եփր. դտ. կորստական ՍԳը. Ոսկ. յհ. ա. 11. անկորուստ Ագաթ. երախ-տակորոյս Վեցօր. խորհրդակորոյս Օր. լբ. 28. համակորոյս Ոսկ. մ. ա. 20. հետակո-րոյս Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. ճշմարտակո-րոյս Վեցօր. մտակորուս Ոսկ. մ. ա. 3. շնորհակորոյս Եփր. թգ. ոգեկորոյս Կոչ. դե-նակորոյս Զենոբ. դաշնակորոյս Մարաթ կանխակորուստ Նար։ Բուն արմատական ձևը աւելի լաւ են երևան հանում կտ. կո-րեայ, հրամ. կորի՛ր, կորո՛։

Peterm. 62 լծ. կործանել։ Տէրվ. Նա խալ. 78 ծիւրիլ բառի հետ հնխ. gvar ձևից իբր երկրորդ արմատական՝ *gar> ծեր արմատի։ Հիւնք. պրս. gōr «ռե-ռեոման» բառից։ Meillet MSL 9, 150 միացնում է հպլ. goryivi? ձևին, իսկ MSL 10, 278 միացնում է լեթթ. gur-

stu, gurt «յոգնիլ», qurdens «յոգնած, լքեալ», հպրուս. gurīns «խեղճ, աղ-քատ» բառերին, իբր հնխ. gor-ալ-մատից։ Նոյնը յիշում է Հիւբշ. IF Auz. 10, 48։ Patrubány, Բանաս. 1902, 121 մերժելով այս մեկնութիւնը»՝ բառը հա-մարում է նոյն ընդ կեր, կերակուր ևն։ Pedersen, Հայ. դր. լեզ. 147 սանս. guru, գոթ. kaurus «ծանր» բառերի հետ։ Scheftelowitz BВ 28, 282 և 304 կորուսանեմ=լիթ. kriuszu, kruszú «ջարդել, փշրել», իսկ կորնչիմ=սանս čalati «տատանուիլ», պրս. čalīda։ «երթալ»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. կորնել, Ալշ. կօրել, Մշ. կօ-րիլ, Երև. կօրչել, Գոր. Ղրբ. Շմ. կօրչիլ, Տփ. կօ՜րչիլ, կօրցընիլ, Սեբ. գօրիլ, Կր. կօր-սըվիլ, կօրի՛, Ննխ. գօրցըվէլ, Սչ. գօրսընել կամ գօրսընցընել, Տիգ. գօրսվիլ, Հմշ. գոյ-սըվուշ, Մկ. կուրուսիլ, Մրղ. կուրսոււրէլ, Սլմ. կուրսըվել, Վն. կուրիս «կորած», Ոզմ. կուռսիլ «կորչիլ», Ագլ. կրօ՛նիլ «կորչիլ», կրցա՛նիլ «կորցնել», Զթ. գշնըվը՝լ «կորչիլ». գըշնը՝լ «կորցնել»։ Նոր բառեր են կորու Եւդ. «կորած, ի զուր վատնուած», կորուկ, կորուսական։

NBHL (12)

(լծ. լտ. գու՛րվուս, դաղմ. քռիվ. յն. ղի՛րօս, գիրտօ՛ս. թ. էկրի. ռմկ. կիռ ). κυρτός, ἁγκύλος, καμπύλος, σκολιός incurvus, curvus, gibbosus, inflexus, perversus եւ այլն. Կամարաձեւ. թեքեալ. ի վայր կոյս խոնարհեալ. թիւր. ծուռ. սապատողն. ճանկաւոր.

Մի՛ պարծեսցի կորն իբրեւ զուղիղն. (Գ. Թագ. Ի. 11։)

Կտուցս կոր եւ սուր. (Վեցօր. Ը։)

Որ ի վերջին դարս եւ ի կոր, ուր ոք չըկայ արժանաւոր. (Լմբ. ի շնորհ.։)

Լքանես թողուս զմեզ կոր. իբր կորագլուխ. (Կեչառ. աղեքս.։)

եւ մ. Ի ԿՈՐ. գ.ա. եւ մ. Ի վայր կոյս. կորացմամբ. կորանօք. ամօթով. լքեալ. վհատեալ. եւ Տխրութեամբ. որ եւ ԳԼԽԱԿՈՐԵԱԼ.

Տեսանէ զպարասկեւի հին եւ պատառոտուն հանդերձիւ, եւ զգլուխն ի կոր. (Հ=Յ. յունիս. ԺԶ.։)

Զի մի՛ զանձն ի կոր ոք կործանեսցէ։ Մի՛ աղքատութեամբ ի կոր կործանիցիմք. (Ոսկ. մ. Ա. 5. եւ 9։)

Ի կոր կործանեալ կայր յաղօթս. (Ոսկ. ես.։)

Ի կոր կորացեալ՜ տրտմեալ ի կոր կործանեցան, կամ կործանեցաւ, կամ կործանեսցի։ Ի կոր կործանման, կամ կործանմամբ. (Մծբ.։ Փարպ.։ Արծր.։ Նար.։) cf. ԿՈՐ Ի ԿՈՐ։

Անհամարձակ կորագլուխ (կամ կորիգլուխ) լինել առաջի ահաւոր դատաւորին. (Ոսկ. յհ. Բ. 20։)

ԿՈՐ 2 (ի, իւ.) գ. բառ ռմկ. որպէս Կարիճ. ագրէպ. յն. լտ. սգօրբի՛օս, սգօ՛րբիօ. (Վստկ. Ը. ՃԲ. ՃԴ։)


Կորբան, ի

s.

corban, gift, alms;
alms-basket.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-սանց վկայութեան. հոլովուած դտնում եմ միայն կորբանից Մագ. գամագտ. 14) «տա-հարին տրուած նւէր, ընծայ» Մրկ. է. 11, Մտթ. իէ. 6, Ոսկ. մ. բ. 26. Երզն. մտթ. 585. «տաճարի գանձանակը» Եւս. օր. Բ. 266. Աթ. ը. Նար. խչ. 391։

= Եբր. [hebrew word] qarbān «մատաղ, զոհ առ Աստուած՝ շնչաւոր կամ անշունչ բաներով, ձօն», որի հետ նոյն են արաբ. [arabic word] qur-ban, արամ. [hebrew word] qūrbanā «մատաղ. զոհ»։ Եբրայական բառը Ս. Գրքի թարգ-մանութեամբ անցել է ուրիշ լեզուների. ինչ. յն. ϰορβαν «ընծայ, ձօն, նուիրա-բերութիւն», ϰορβανας «տաճարի գանձը» (Sophocles 681բ), լտ. corban, հսլ. և հռուս. коръвана, корванъ, коръманъ, ւեհ. karbona, չեխ. karban (Berneker 489) ևն, աւելի նիւթական կամ դրամական նուէրի իմաստով. յոյն բառից էլ տառադար-ձուած է հայերէնը։

«սաղաւարտ». մէկ անգամ ունի Մաշտ. «Որպէս զօրականացն սաղաւարտն, զոր ի հին արտաքնոցն կորբանն կոչեն»։

= Յն. ϰορυφαῖον «գլխանոց». ըստ այսմ էլ մեր բառը լինելու էր գոնէ *կորփան, որ նախորդի հետ շփոթուելով՝ գրուել է կորբան.

NBHL (9)

ԿՈՐԲԱՆ. γαζοφυλάκιον . Գանձանակ (ի պէտս տաճարին).

ԿՈՐԲԱՆ, փոխանակ գրելոյ՝ Կորփան, կամ Կորպան. Իբր յն. κορυφαῖον, κόρυς որ է Գլխանոց. սաղաւարտ. գագաթնադաշտն. գլխու թաս. cf. ԿՈՐԴԱԿ.

Բառ եբր. գարպան, գօրպան. ռմկ. գուրպան, ղուրպան. (որպէս զոհ) κορβᾶν corban. Պատարագ աստուծոյ. ընծայ. նուէր.

Կորբան զաստուծոյ պատարագն ասէ. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Արկին զարծաթն ի կորբանն, այսինքն յնծայս տաճարին. (Երզն. մտթ.։)

Զանպատեհսն գործեն, ոյք եւ զկորբանն են հաւատացեալք. (Աթ. ՟Ը։)

Պիղատոս զգանձակն՝ որ ի հրէից կորբան կոչէր, ի ջրէջս ջուրց ծախեաց. (Եւս. քր. ՟Բ։)

Յարծաթունակ եւ յոսկիակիրն կորբան տապանակին ընդունարան. (Նար. խչ.։)

Որպէս զօրականացն սաղաւարտն, զոր ի հին արտաքնոցն կորբանն կոչեն. (Մաշտ.։)


Կորդ, աց

adj. s.

rough, unfilled, un-ploughed, wild, waste;
fallow;
waste land.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«խոպան, անվար, անմշակ» Ովս. 4. 4. ժբ. 11. Ոսկ. գաղ. և ա. տիմ. էջ 122 (յետնաբար ո հլ. այսպէս՝ բցռ. ի կորդոյ Օրբել. հրտր. Էմ. էջ 213). որից կորդանալ Նեղոս. կորդացուցանել ժմ. լն.։

ՆՀԲ վրազ. կորդի, լծ. հյ. չոր, լն. լέρσος, χέρρος, թրք. qər «բաց դաշտ». quru «չոր»։ Տէրվ. Մասիս 1882 ապր. 3 յն. ϰοάτος «կարող, հզօր», գոթ. hardu «բուռն, սաստիկ, կարծր», անգլ. harϑ, գերմ. hart «կարծր» բառեռև դուք, որոնց նախահայր համարում է ոմն Կորդոն կամ Կարտու «բուռն, հզօր»։ Հիւնք. կուրտ բառից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 հյ. կոռ «տարապարհակ» ռումեռ. gar «արտ»։ Karst, Յուշարձան 405. սումեր. kur «երկիր, աշխարհ, լեռ»։ Պատահական նմանութիւն ունին հալ. gruda «հողի գուղձ», grudinū «կոշտ, կոպիտ», ռուս. rpудa «փողո-ցի սառած ցեխ», rpудньи, rpудкiи

«կորդ, անհարթ ճանապարհ ևն, սառչե-լով քարացած ակօս», բուլգար. gruda «գուղձ», grudliv «կորդ, կոպիտ». հսաքս. griot, հբգ. gdioz «աւազ, խիճ», կիմր. gro «խիճ» ևն, որոնք բոլոր ծա-գում են հնխ. ghreu-, ghreu-d-արմա-տից (Walde 661, Berneker 357). այս արմատը հայերէնում պիտի տար գ նախաձայնը և ոչ բնաւ կ։

ԳՒՌ (dialectal) Մշ. կոռտ, Ալշ. կոռթ, Լ. կորթ. Սլմ. Վն. կոռթ, Մկ. Ոզմ. կուրթ. այս բո-ւորը ասւում է հողի համար. (Ալշ. փոխա-բերաբար նաև «պինդ մածուն»). իսկ Խրբ. զօրթ «կարծր, դահացած, թրք. խարթ». որից կորդանալ Վն. «հողը կոշտանալ», Խրբ. «կարծրանալ, դահանալ, խարթանալ», կոր-դել Վն. «խոպան հողը մշակելի դարձնել՝ վրայից աւելորդ խոտերը քաղհանելով և մաքրելով», կորդապատառութիւն Մշ. «պո-ռոտախօսութիւն», կորդան Գնձ. «կոպիտ անտաշ, անոպայ», կորդափլուցք Սիփ. «վա-րած խամ գետին»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კორდი կորդի «մարգ, մար-գագետին, դուրսը գտնուած անմշակ տեղ», ნაკორდალი նակորդալի «չմշակուած դաշտ». სიკორდე սիկորդե «անմշակ և դատարկ բացավայր», քրդ. կորդ «չվարած հող» (գործածւում է Բուլանըխի մօտ՝ Հառան Գորանի քրդերի մէջ. տե՛ս Միրախորեան, Նկարագը. ուղևորութ. Գ. 96) և կամ կօրթ «կորդ գետին» (Վտակ 1908, N 141)։

NBHL (3)

χέρσος, χέρρος inculta (terra), desertus, asper. Խոպան. անվար. ամայի. վր. եւս՝ կո՛րդի. (լծ. հյ. չոր. յն. խէ՛ռսօս, խե՛րրօս. թ. գըռ, գուռուս ). չիբանած, վարուցան չեղած.

Չոգայ ասէ յայն տեղիս, ուր ոչ էր քարոզեալ քրիստոս, եւ ոչ անկեալ էին էին ի գործ, այ տակաւին կորդք եւ անգործ կային. (Ոսկ. գաղ.։)

ի կորդ եւ յանդնդածին դաշտ արեգակն զշառաւեղս իւր սփռեաց կանխաւ. (Ժմ. յն.։)


Կորդակ, աց

s.

helmet, casque.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սաղաւարտ» Թղթ. դաշ. ուրիշ վկայութիւն չկայ։

ՆՀԲ յն. ϰόρνς, ϰόρυϑος «սաղաւարտ» բառի հետ։ Նոյնը Bugge KZ 32, 49՝ համարելով հայ ձևը բնիկ բառ։

NBHL (2)

Սաղաւարտ. որպէս յն. κόρυς, κορύθος, κορύθιον galea, cassis, galeola.

Ետու դնել (զնշտն խաչին) ի նշանս պատերազմական զինուց, եւ ի կորդակս վեղէնդահացն. (Թղթ. դաշ.։)


Կորդիւն

s. bot. savory.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև կորդոյն, կորդին, կուրդին, կորդոն, կորդում) «մի տեսակ ծոթ-րին. satureia hortensis L» (ըստ Տեռա-ցուեան, Contributo § 421) Բժշ. Գաղիան. Վրդն. ել։

ՀՀԲ հանում է կորդ բառից՝ իբր կորդ տեղեր բուսած։ Սխալւում է Արթինեան, Ամէնուն Տարեցոյցը 1914 թ. 163՝ հա-մարելով բառս ծաթրին ձևի աղաւաղու-թիւնը։

NBHL (1)

Զարիւնն հրամայէ մշտիկ զոպայիւ թաթաւել, որ է տրցակ կանաչ խոտոյ, կորդոյն կոչեցեալ արդ, կամ ծոթրին. (Վրդն. ել.։ (Իսկ ռմկ. կորդին կամ կուրդին ՝ է եւ համետ. ալուխ. սէմէր, փալան։))


Կորի

s.

conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արտը ջրելու համար մեծ առուից բացուած երկրորդական և նեղ ջրի անցք» Սեբեր. 46. որից կորի մի գետին «մի քիչ տեղ» Բուզ. էջ 218։

Bugge KZ 32, 56 սանս. var «ջուր» կամ յն. οῦρός «ջրանցք» բառերին ցեղակից։ Scheftelowitz BВ 28, 303 սանս. kulyā «փոս, ջրանցք» և յն. ϰρήνη «աղբիւր» բառերի հետ է միաց-նում։ Lidén., Arm. Stud. 111 մբգ. kuls «փոս, խորք», նորվ. koyla «ջրանցք», յն. γύαλον «խոռոչ, կիրճ, կամար» բառերի հետ, արմատակից կոր (=յն. γνρός), կորիզ բառերին։ (Նոյնը կրկը-նում է Boisacq 159)։ Մառ ЗВО xIx. 0156 վրաց. ბղարո «աղբիւր», ծղալի = մինգ. ծղարի, լազ. ծկարի «ջուր» բա-ռերի հետ՝ յաբեթական շղր արմատից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. kur︎ «ջրանցք»։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. gur «ջրի հոսանք», 406 սումեր, kure «ջրանցք»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Կր. Մշ. կօրի, Երև. գօրի Մշ. կօռի, Մկ. կուրը՛, Ոզմ. կուրէ՝, Հմշ. գօրին (Ճօշարա գիւղում՝ գօրիմ), գործած. ւում են զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Բիւթ. Երև. Նբ. Մղ. Մշ. Ոզմ. Մև. «արտի ոռոգման համար բացուած նեղ առու», Ղրբ. «արտը վարելու ժամանաև՝ ա-ռաջին անգամ վերևից ներքև քաշուած ա-կօսը, որով արտը երկու մասի են բաժա-նում և յետոյ աջ ու ձախ նոր ակօսներ բա-նաւով՝ վարը շարունակում են», Ակն. Կր Մշկ. Շիր. «արտի ամէն մի ածուն կամ բա-ժանմունքը», Հմշ. «երկու արտի սահմանը, միջավայրը», «արտի մի տեսակ չափ է, որ է մէկ քառորդ օրավար»։ Ոճով ասւում է Ռ. գօրին հանէլ (<կորին հանել) «իրեն բաժին ընկած մասը կատարել»։ Նոր բառեր են կո-րատ «բամբակի արտի մէջ բացուած կորի». կորատել «կորիներ բանալ», կորակտուր «նախորդ վարի հակառակ ուղղութեամբ»։

NBHL (3)

ὡλύν canalis. ռմկ. եւս՝ կորի, կամ կոր. Առուակ, կամ ակօս փոքր. փոս հեկեկեալ. առու. անցք ջրոյ. խողովակ ոռոգի պարտիզաց.

Ջուր յորժամ յառու անկանիցի, եւ ընդ կորիսն գնայցէ, չծախի ընդ վայր, այլ զանդսն ոռոգանէ. (Սեբեր. ՟Գ։)

Ոչ թողոյր բնաւ ամենեւին եւ ոչ քան զկորի մի գետին ի սահմանաց երկրին հայոց ուրեք վտարել. (Բուզ. ՟Ե. 20. իբր ի չափ ակօսի մերոյ։)


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։

Schroder, Thesaur. 45 ասոր. ❇ guriā «կորիւն»։ ՆՀԲ եբր. [hebrew word] gūr «ձագ», gor «առիւծի կորիւն», [hebrew word] kəpīr «կորիւն»։ Հիւնք. յն. ϰορος, ϰόρος «պատանի, շառաւիղ»։ Bugga KZ 32, 85 թերևս փոխառեալ է կովկա-սեան լեզուներից. հմմտ. չեչէն. kuor-nai «ձագ»։ Müller, SWAW 136(1897), tջ 11=Armen. VI, WZKM 5, 268 և 10, 180 սանս. garbha, զնդ. garəwa «սաղմ», յն. βρέφος «մանկիկ, ձագ» զոթ. kalbo «հորթ», հսլ. zrebe «ման-կիկ, ձագ» ևն բառերի հետ։ Հիւբշ. 461 սխալ է համարում այս վերջին մեկ-նութիւնը, որովհետև յոյն բառիս դէմ պիտի ունենայինք *կորբ և ոչ կոր-Patrubány, Բանաս. 1902, 121 հանում է կոր «կորչիլ» արմատից՝ -իւն մաս-նիկով, իբր «նա՝ որ կը կորսուի մօրէն, ա՛լ արգանդը չէ»։ Scheftelovitz BВ 28, 15 և 29, 15 հնխ. g''er-«ուտել, կուլ տալ» արմատից, որից են հյ. կեր. կուր, կերակուր։ Osthoff, Et. Parerga l 312 միացնում է լտ. galba «կաղնու որդ», հբգ. kilbur, chilburra «էգ գառ-նուկ», գոթ. kalbō «հորթ», kilϑei «ար-գանդ», անգսք. cild «երախայ», սանս. ǰartu-«բունոց», յն. βρέφις «արգանդի պտուղը, սաղմ», ὄελφῦς «արգանդ» ևն բառերի հետ և ենթադրում է այս բոլո-րի համար հնխ. ger-, g'er, gel-, gel-

ևն արմատների խառնուրդը։ (Յիշում են նոյնը Walde 331 և Boisacq 133 ծան.)։ Աճառ. ՀԱ 1909, 160 պարզ ար-մատը համարում է կոր, որ աւելի լամ երևում է խոճկոր բառի մէջ։ Մառ, Oe-нов. Гaбл. էջ 9 ասոր. և եբր. ձևերի հետ միացնում է վրաց. bo-kueri «կո-րիւն», բայց չի յիշում հյ. կորիւն։ Charpentier IF 25, 245 հնխ. g'ouero-«հորթ» բառից. հմմտ. սանս. gavala «գոմէշ»։ Pedersen, Յուշարձ. 288 քըն-նելով յն. βρέφος, հսլ. žrèbe բառերի համեմատութիւնը, ենթադրում է որ հա-յերէնի հին ձևն էր *կորբն, որիցբ ձայ-նի անկումով յառաջացաւ կորն (ար-մատը կոր. մասնիկն է ն)=կորիւն. բո-լորի հին հնխ. ձևը դնում է *g*erebh-։ Petersson KZ 47, 240-244 սանս. ersti «երինջ» ևն բառերի հետ հնխ։ guer-արմատից։ Ղափանցեան ЗВO 23, 355 քրդ. kur «որդի, տղայ» բառի հետ+իւն նուազականով։

NBHL (4)

եբր. կուր, կօր, քեփիր. σκύμνος, ἕκγονον catulus, foetus. Ձագ գազանաց. սողնոց, եւ կիտոց. լակոտ. քոտոտ.

կորիւն առիւծու։ Կորիւն մի ի կորեանց։ Առիւծորսացաւ բաւական կորեանց իւրոց։ Կորիւնք անտառի.եւ այլն։

Վիշապք դիեցուցին զկորիւնս իւրեան։ Ի բոյն կորանց իժից. (Ողբ. ՟Դ. 3։ Ես. ՟Ժ՟Ա. 6։)

ոմն զգայլոյ կորիւն սնուցանէ, եւ իբղր զշան կորիւնս առ ընտելութեան ընդ անձն անկանի. (Եզնիկ.։)


Կորկ, ի, ոյ

s.

dirt-spot, dirt, filth, ordure;
caked filth attached to the long tails of oriental sheep.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«կպած մնացած կեղտ». մէկ անգամ ունի Լմբ. մատ. էջ 490 «Ասէ երանելիս եթէ հարկաւոր է այնոցիկ սրբկիկ լինել, այլ զի՞նչ կորկն և աղտն քսան տարոյ կամ աւելի հոն կայ ի վերայ սկոյն, և մեք չլուա-նամք և չսրբեմք»։ Նոր գրականում ոմանք գործածում են «ծխախոտի դեղին կեղտը. Բրք. զիֆիր» նշանակութեամբ։

Հիւնք. գորգ բառից։ Bugge KZ 32 12 ասում է թէ գործ չունի քրդ. qur և կիւրին. qar, qurúš «կեղտ» բառերի հետ և համեմատում է յն. βόοβιμ-«կեղտ, աղբ» ձևի հետ. հայերէնի մէջ վերջավանկը ընկել է։ Scheftelovitz BВ 28, 303 պրս. karī, հանգլ. horh

«աղտ», լիթ. kirnos «ճահիճ» բառերին ցեղակից։ Brugmann, Grdr2. I 619 դր-նում է Bugge-ի մեկնութիւնը, Boi-sacq 127 յիշում է թէ՛ Bugge-ի և թէ Scheftelowitz-ի մեկնութիւնը։ Pokórny I 429 հնխ. qers արմատի տակ յիշում է վերջինը. (սխալ է, որովհետև հնխ, qers-պիտի տար հյ. *քեռ)։ Petersson, Zwei sprache Aufsátre 60, Hetero-klisie 145-6, LUâ 1922, ❇ z 52 53 (չեմ տեսած) նորվ. korg, իսլ. korgr «դիրտ, մռուր», իսլ. krim «կեղտ» ևն բառերի հետ։ Չի ընդունում Pokorny 1, 645-50։

NBHL (1)

Կորկն եւ աղտն քսան տարւոյ կայ ի վերայ սկոյն. (Լմբ. պտրգ.։)


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«թեփը հանած և կոտրտած ցորեն gruau», Գաղիան. (իբրև հոմանիշ է դնում յն. χόνόρος բառին, որ իրօք ի մէջ այլոց նշանակում է «կորկոտ, gruau», ըստ Bail-ly, Dict. gr.-lr. 215ա). Հալել. էջ 9 «կորկոտի չափ մանր ջարդած» Վստկ. 56, 113. որից գարեկորկօտ Վստկ. էջ 8. Մխ. բժշ. 50. կորկոտապուր «կորկոտով պատ-րաստուած մի տեսակ ապուր» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 130 (գտնւում է նաև արդի բարբառներում)։

= Թուի բնիկ հայերէն բառ՝ հնխ. g2rod-արմատից, որ կրկնութեամբ տուել է նախ *կոկրոտ և տեղափոխութեամբ՝ կորկոտ. ինչպէս կարկուտ<*կակրուտ<հնխ. gža-g2rodo-. հմմտ. լիթ. grudžiu, grudau, grus. ti «սանդի մէջ գարին ծեծել՝ կորկոտ պատ-րաստելու համար», grudas «հատիկ», լեթթ grúžu, grudu «սանդում ծեծել», grouds «հատիկ», grūdenes «կորկոտ», graúds «հացահատիկ», հսլ. gruda «հողի կոշտ կտոր, գուղձ», ռուս. гpудa «դէզ», անգսք. grut «խոշոր ալիւր», հհիւս. grautr «խա-շած խիւս», հբգ. gruzzi, մբգ. gruz «հա-տիկ (ցորենի, աւազի)», հբգ. grioz «աւազ, խիճ», հիսլ. griōt «քարեր», հանգլ. grcot «աւազ», կիմր. gro «խիճ», նբգ. grutze «կորկոտ», հոլլ. qrut, gort «կորկոտ», գեր-մանականից փոխառութեամբ՝ ֆրանս. gruau «կորկոտ», և վերջապէս գերմ. gross, հոլլ, groot, անգլ. great, անգսք. great, հբգ. gróz ևն, որոնք նշանակում են «մեծ, խո-շոր» (Kluge 191-2, Berneker 357, Trautm. 99)։ Նշանակութեան կողմից այս բառերը բոլորովին համապատասխան են հայերէնին. ձևի կողմից բալթիկ-սլաւական խումբը տա-լիս է grud-, որ նոյնպէս յարմար է հայե-րէնին։ Բայց Walde 661 նոյն խմբին է կր-ցում նաև լտ. rudus(rodus) «քարի կտոր-տանք», և նախաձևը դնում է *ghreu-, gh-reu-d-, որ պահանջում է հյ. գ։ Այս դէպ-քում կա՛մ պէտք է ջնջել լատիներէնի հա-մեմատութիւնը (արդէն չէ՛ յիշում Traut-mann, իսկ Berneker կասկածով) և կամ ընդունել նախաձայնի աստիճանի փոփոխու-թիւն։ Pokorny 1, 648-50 նոյնպէս հա-մեմատուած բառերի նախաձևը դնում է հնխ. ghreu-d, որ չի տալիս հյ. կ, այլ գ. գեր-մանական ձևերն էլ չեն ընդունում g. լտ. rudus թէև յիշում է Pokorny 1, 649, բայց Ernout-Meillet 834 բոլորովին առանց ստուդաբանութեան է թողնում։ Եթէ հնարա-ւոր է կցել հայերէնը այս բառերին, անհրա-քեշտ է ենթադրել g2rod-նախաձևը։-Աճ.

ՆՀԲ Գաղիանոսի ճիշտ մեկնութիւնը չէ հասկացած. կորկոտ բառը հանում t կրկուտ, կարկուտ ձևերից։ Patrubány ՀԱ 1908, 313 իբր կրկնական կցում է յն, χόνόρος, գերմ. grani, հսլ. grin-lan, անգլ. grini «աղալ» բառերին։

ԳՒՌ (dialectal) Սլմ. կորկոտ, Ախց. Երև. Կր. Տփ. կօրկօտ, Ալշ. Մշ. կօրգոդ, Խրբ. Ննխ. Ռ. Սչ. գօրգօդ, Վն. կուրկոտ, Շմ. կուրկօտ, Ագլ. Գոր. Ղրբ. Մկ. Ոզմ. կուրկուտ, Սեբ. գօրգէդ. Հճ. գույգոդ, Ասլ. գէօրգէ՝օդ, գէօրգէ՝օ՝, Զթ. գիւյգիւդ. գիւրգիւդ, Սվեդ. գըրգիւդ, Մրղ. կարկատ, Տիգ. գօրգդիգ։ Նոր նշանակո.-թիւն են ստացած Ղրբ. «մսով ու կորկոտով եփուած մի կերակուր՝ որ նաւասարդին են պատրաստում», Մն. «ջրի մէջ մի բան հա-լեցրած ժամանակ՝ անհալ մնացած մանր փշուրները»։ Նոր բառեր են կորկոտալի, կորկոտխաշիլ, կորկոտծեծ, թերևս նաև կորկտուկ, կորկտինկ կոչուած բոյսերը։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კორკოტი կորկոտի «կաթով եփուած ձաւար, հերիսայ», թրք. ❇ ︎ gorgot «հացով ապուր, Brotsuppe», որից էլ ըստ Miklosich՝ նյն. ϰουρϰοῦτι «հա-ցաթան, խաշու, bouillie, panade» (Karo-lides, I,. σνγϰρ. 211 գործածում է «խոշոր աղած ալիւր, սմըր» նշանակութեամբ). ռուս куркутъ, բուլգար. kurkut, gurgut «viati-cum, ճամբի պաշար», ուտ. korkot «կոր-կոտ»։

NBHL (2)

Ցորենահատ կրկտեալ եւ մաքրեալ ի թեփոյ, կամ փշրեալ որպէս կրկուտ եւ կարկուտ։ Ուստի յաջորդ բառն Կորկոտիճ։

Իսկ ի բառս Գաղիան. հանդէպ յն. ձայնիս, խօնտրօս, կամ քօնտռիօ՛ն, (որ գրի անդ Քոնտրոն,) դնի.


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։

ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։

NBHL (3)

Որ ինչ նման է կորկոտի. մանր փշուրք. կիտուած. նիշ. սպի. կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ.

կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկուտ, կամ կորկոտիճ. (Փիլ. լին. ՟Գ. 36։) (եբր. ֆառամ, է փշրել. իսկ լտ. ֆառ, ցորեան. կամ ըստ որում կեղեւեալ՝ ձաւար, եւ հերիսայ. պուլղուր, քէշկէկ։)

Անասուն ղիդիրոն կոչեցեալ. ադի սորա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս դեղնագոյն. (Տօնակ.։)


Կորնգան

s. bot. origan.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(կամ նաև գրուած կորնկան) «առւոյտի նման մի խոտ է. onobrychis sa։ tiva=ֆրանս. sainfoin (ըստ Արթինեան, Տունկերը, էջ 8), melilotus officinalis Lam (ըստ Նորայր, որ և յիշում է Տիրացուեան, Contributo § 235)» Մխ. առակ. Նար. տաղ. 473, 474. որից իշկորնկան «hedysarum o-nobrvchis կամ isopyrum, իսկ ըստ Տիրա-ցուեան, Contributo § 417՝ origanum vul-gare L» Բժշ։

ՆՀԲ կարծում է նաև որ թերևս ուղ-ղականը լինի *կորինկ, որից սեռ. կո-րընկան. (այս կասկածը փարատում են գաւառական ձևերը). համեմատում է յն. ορίγανον «զուիրակ» բառի հետ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Մշ. կօրընգան, Վն. կո-րընգ'mն, Մկ. կօրընգ'mն, Ոզմ. կօրընգ'mն գուռընգ'mն, Ագլ. կրռընգուն, Ջղ. կո-րընգալ, Սլմ. ղօռընգ'ա (ըստ Ա. Աթա-յեան, Սալմաստ, էջ 19). վերջին ռնգա-կանից զուրկ կորնկա ձևն ունի և Կր. Ախց. կորընգա, որից

ՓՈԽ (borrowing) Ախա ցխայի թրք. բարբառով γօ-lang'ar «կորնգան»։ Թրք. գւռ. Թորթումի լորնգան (տե՛ս Շիրակ 1905, 425)։

NBHL (3)

ԿՈՐՆԳԱՆ որ եւ ԻՇԿՈՐՆԿԱՆ. կամ Կորինկ, կորընկան. որպէս յն. օրի՛ղանոն. այն է ըստ հյ. Զուիրակ. կմ որպէս ռմկ. կորնկան, խոտ ինչ ցած՜

Գնդածաղիկք, եւ կորնգան՝ եւ խոլորձ, առուոյտ կապոյտ, եւ սէզ. (Մխ. առակ. ՟Լ՟Գ։)

Եւ այն վեց բարդք կորնկանն՝ վեցօրեայ գործք աստուծոյ. (Նար. տաղ սայլի.։)


Կորնթարդ, ի

adj.

convex.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Կոր։

NBHL (2)

(ի կոր, ընդ կամ ենթ, արդ) κυρτός convexus, -um. Կոր ձեւով կամար. գմբեթ. կամ արտաքին կողմն գմբեթի, որոյ ներքինն է խորոփիք որպէս գոդ կամ ծոց. Գուպպէ, քէմէր.

Լուսինն ի ներքին կիսագնդին գոլով ի կամարն երկնից, ոծ է ներքին կորնթարդն, հանդէպ արեգականն. (Յկ. ղրիմ.։)


Կորով

adj. s.

cf. Կորովի;
vigour, force, strength, might, power;
dexterity, skill, proficiency, address, ability, ingenuity;
— մտաց, strength of mind;
— մարմնոյ, bodily strength, vigor.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քաջութիւն, կտրիճութիւն» Յուդթ. թ. 6, Եփր. ծն. որից կորովի «քաջ» ՍԳո-Կոչ. Ոսկ. Եւս. պտմ. կորովել «պինդ պա-հել» Ոսկ. մ. ա. 16. կորովութիւն ՍԳր. Եփր. փիլիպ. Եւս. պտմ. կորովախօս Եւս. պտմ. կորովաբան Ոսկ. բ. կոր. կորովաձիգ Փարպ. կորովամիտ Մծբ. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ևն։

Տէրվ. Նախալ. 78 կար բառի հետ (տե՛ս անդ)։ Հիւնք. լտ. vigor հոմա-նիշի հետ։ Scheftelovitz BВ 28, 308 հբգ. kraft, հիսլ. kraptr, նիսլ. krefr. «ուժեռ» բառերին ցեղակից է ռնում։ Karst, Յուշարձան 430 թաթար. kar, kor, չուվաշ. kor «որոնել, նայիլ, դի-տել»։ Մառ, Bступителыныя и зaкл cтрoфь... Uoть, էջ KxxIV ճոռոմ բա-ռի հետ կցում է վրաց. ղ'րմածվիլի «պատանի, երիտասարդ» ձևին, որի ռեմական ցեղակիցներն են արաբ. [arabic word] γulam, եբր. [hebrew word] 'elem «պատանի». բոլորի արմատը յաբեթական kram։-Հացունի, Դաստ. էջ 356 կորովի «ա-ղեղ» իմաստով է դնում Ագաթ. հրտր. Վենետ. 1862, էջ 23 և Գիւտ առ Կղնկտ. տպ. Մոսկ. 1860, էջ 18.

NBHL (6)

Իմանայր իմն կորովն աղեքսանդրոս. (Պտմ. աղեքս.։)

Զքաջացն եւ զկորովացն պատերազմողաց։ Ի կորովացն վասպուրական հեծելոց. (Արծր. ՟Գ. 1. եւ 2։)

Մինչեւտիրել ազգին նետողաց կորովից. (Մեսր. երէց.։)

յուսացան ի նիզակս եւ ի սպառազինութիւնս եւ ի կորովս աղեղնաւորացն եւ պարսաւորացն. յաղեղն եւ ի պարս. (Յուդթ. ՟Թ. 6։)

Առից վառիցից զծերութեանս միտս՝ իմաստից կորովիւք. (Պիտ.։)

Ո՛չ առ ն յընչից սոդոմայեցւոցն, զոր թափեալ էր նա ի կորովս իւր։ Զոր առի ի սուր սուսերի իմոյ, եւ ի կորովս կապարճաց իմոց։ Զորորմութիւնն՝ որ եղեւ նմա օգնական, կոչեաց կորով կապարճից. (Եփր. ծն.։)


Կու, կոսոյ, ով

s.

dung, manure, muck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Կոյս

NBHL (5)

ԿՈՒ կամ ԿՈՅ. βόλβιτον stercus bublum, fimus. պ. քիւհ. Աղբ անասնոց. քակոր. թրիք. ապաւառ.

Աղբոյ եւ կուոյ հաւասար է վատն. (Սիրաք. ՟Ի՟Բ. 2։)

Լինի ի գաղմատիա գազան մի որպէս զեզն՝ բոնոսոս անուն, որ զկուն ձգէ, որսականացն, եւ այրէ. (Խոր. աշխարհ.։)

Կոյն ձգէ որսորդաց։ Որ զկոյն ձգէ, եւ սպանանէ զորսորդսն. (Եպիփ. բարոյ.։ եւ Վրդն. ՟Ի՟Զ։)

Զմսուրն ի կոյէ սրբած կալ։ Կոյով պախրեաց օծեն։ (Վստկ.։)


Կուզ, կզոց

s. adj.

pole-cat;
cat;
hump;
hunch-backed.

· Calfa

Etymologies (10) · Adjarian

, ի, ո հլ. «կատու» Բարուք զ. 21. Կոչ. էջ 97, 270. Ոսկ. մ. ա. 8. «կատուի նման մի անասուն, որ նշանաւոր է հաւ խեղ-դելու մէջ. սամսար» Մամիկ. Վրդն. ել. ո-սից կզակն «կատուի աչք քարը» Պատկ. Драгоцен. камнн, էջ 72. կզաքիս (նոր բառ)։

= Իրան. *kuz ձևից, որ չէ աւանռուած. բայց նոյնն են հաստատում իրանեանեց փոխառեալ ասոր. [syriac word] quza «կատու, կուզ», ասուր. kuza, qusa «martencat Lunx կղաքիս, լուսան» (Muss-Arnolt, Ass. Ha-ndwb 375բ) և նրանից ածանցուած քրդ. [arabic word] kuze «կուզ, կզաքիս», kuzá, kuzik «կուզ», զազա. quze «գորշուկ» ձևերը։-Հիւբշ. 308։

Նախ ԳԴ կցում է պրս. կիւզ հոմանիչ ձևին, որ սակայն իր բուն բառառանում չկայ։ Justi, Dict. Kurde 349 քրդ. ku-že բառի դէմ յիշում է հյ. կուզ, կզնա-քիս, սանս. kaçika «գորշուկ»։ Վերի ձևով է Հիւբշ. ZDMG 36(1882). 131 և Armen. Gram. 308։

ԳՒՌ (dialectal) Մկ. Մշ. Սլմ. Վն. կուզ, Զթ. Խտջ. գուզ, Ոզմ. կօզ։

«սապատող». առանձին չէ գործա-ծուած հին մատենագրութեան մէջ. կայ մի-այն յետնաբար Տաթև. հարց. 370, գաւառա-կաններում և արդի գրականում. որից կզու-թիւն Գէ. ես։

= Պրս. [arabic word] kuz «ծռած, կուզ, սաաա-տող, ծերութիւնից կամ հիւանդութիւնից կքուած՝ երկուտակուած» բառից, որի հետ նոյն են պրս. ❇ kuz, ❇ kūza, սռոռ. kuz, աֆղան. kōz սանս. kubǰa-հո-մանիշները. պարսկերէնից են նաև քրդ. kuz «կուզ (ածական)», kuzek «կուզ (գոյա-կան)»։-Հիւբշ. 269։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ կցում է պրս. կիւզփիւշթ «սապատող» բառին։ Böttich. Rudimenta 43, 132 ասոր.

qustā, պրս. kōž, իբրև kuc արմատից։ Նոյն, ZDMG 1850, 356 սնս. kubǰa, որին Arica 36 աւելացնում է աֆղան. koy, koz։ Lag. Urgesch. 938 դնում է սանս. ձևր։ Muller SWAW 38. 593 կուզ<կովզ<սանս. kubǰa։ Justi, Zen-dsp. 76 զնդ. kaozda «եզերք, ծայր» բառի տակս

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. կուզ «կուզի սապատը», Տափ-կուզ «կուզի սապատ», իսկ կուզօ, «կուզ. սապատող», Զթ. Խրբ. գուզ (ած.), Ննխ. Պլ. Սեբ. գուզ «սապատ», Ոզմ. կօզ «կուզ մաո-դը», Գոր. կօ՜զլիկ, Ննխ. գուզլիգ, Ղրբ. կո՛ւզլիգ՝, ղո՛ւզլէգ՝ «կուզ մարդ»։ Նոր բառեր են կուզ «ծառերի վրայ ուռեցք», կուզ անել, կուզն անել «ծածկուիլ, պահուիլ», կուզէ կուզ, կուզիկուզ, կուզիկ, կուզուզ, կուզուզիկ, կուզիկ-մուզիկ, կուզլան, կուզտան, կզտան «կարճահասակ», կուզուզալ «ծերութիւնից կամ ցաւից կուզ դառնալ, մէջքը ծռուիլ», կուզպարզ «մի գործ կատարելու համար բարձրանալ-իջնելը», կզիլ (Տիգ. գրզզիլ), կզուիլ, կզանալ «կէս մէջքից երկուտակ լի-նել, հակիլ», կզուանց «կռացած», կղուկ «ծռուած»։ Աւս ընդարձակ գործածութիւնը զանազան նորակերտ ածանցները և գրեթէ բոլոր բարբառներում գտնուելը ցոյց են տալիս՝ որ բառը հին և տարածուած մի ձև էր։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კηზი կուզի «սապատ», յ-ზიანი կուզիանի «կուզ», კეზება կուզեբա «ծռիլ», მოკუზვა մոկուզվա «ծռել, կամա-րաձև դարձնել», დაკუზვა դակուզվա «ծը-ռիլ, հակիլ». այս իմաստները չգտնուելով իրանեանի մէջ՝ բոլոր վրացի ձևերը հայերէ-նից պէտք է փոխառեալ լինին։ Այսպէս է նաև թրք. գւռ. Կր. guzig «կուզիկ» (Բիւր. 1898, 627 և Foy, Mitteil. des seminars ։ Orient. Spr. Berlin 1904, էջ 213)։

NBHL (10)

ἱκτίς martes. Կենդանի՝ որ ունի զնմանութիւն ընդ աքիս, եւ ընդ կատու, բրդոտ տտամբ, հեղձուցիչ հաւուց. բնակէ յառաստաղս եւ յայ խորշս գաղանիս.

Կուզ կերեալ՝ ուռաւ որպէս զարջ. (Մամիկ.։)

ԿՈՒԶ. αἵλουρος (որպէս թէ մեծատտուն,) felis, catus. այն է Կատու.

Եզուրոս, կուզ. (Գաղիան.։)

կզից եւ շանց եւս երկիրպագանեն։ Փոխանակ եգիպտացւոց կզից եւ շանց, եւ ազգի ազգի մոլորութեանց. (Կոչ. Զ. եւ ԺԳ։)

(Զեբիպտոս) զաղախինն կզոց, եւ զերկրպագու սոխոյ. (Ոսկ. մ. Ա. 8։)

ԿՈՒԶ 2. ըստ ռմկ. Սապատողն. յորմէ ԿԶՈՒԹԻՒՆ. զոր տեսցես։

ԿՈՒԶ 2 ըստ ռմկ. Սապատողն. յորմէ ԿԶՈՒԹԻՒՆ. զոր տեսցես։

ԳՈՒԶ ԳՈՒԶ. Բառ անյայտ. որպէս ռմկ. կուզ, խամպուր. կամ Կծկեալ՝ իբր ի գուճս անկեալ. կամ Կաղ ի կաղս. որպէս յն. զիիօ՛ս.

Հաւբալքդ հանդարտիկ հանդարտիկ գուզ գուզ երթալով, եւ փոքր մի սակաւ ի բաց թռուցեալք, եւ այլն. (Փիլ. լիւս.։)


Կուժ, կժոց

s.

earthen-pitcher, jug, jar;
water-pot.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ջրի աման (խեցեղէն կամ փայ-տէ, մեծ կամ փոքր)» ՍԳր. որից կժաւոր Անյ. վերլ. արիստ. կիսակուժ Վստկ. 43, նշխարակուժ Կանոն. կժակարկաժ «մեծ դը-դում՝ որ իբրև գինու աման են գործածում» (նորագիւտ բառ) Մագ. թղ. 80։

-Պհլ. *kuz «կուժ» ձևից, որ թէև չէ ա-ւանռուած, բայց նոյնն են հաստատում պրս. ❇ [arabic word] kūza «կուժ, սափոր», սոգդ. kuzϑtīk «կուժ», և իրանեանից փոխառեալ հետևեալ ձևերը. ասոր. (α kuza «մի տեսակ ջրա-ման, կուժ», արաբ. [arabic word] kuz «փոքր կուժ, փարչ», աֆղան. kuza «հողէ կտուցաւող ջրաման», վրաց. ჭუზი քուզի, քրդ. kuz, ku-zlk «ջրաման, սափոր», չաղաթ. ❇ ku-ze «կուժ», արևել. թրք. [arabic word] kóza «կուժ»։ -Հիւբշ. 173։

Ուղիղ մեկնեց նախ Schröder, The-saur. 47 դնելով պրս. kuz բառից։ Նոյ-նը յետոյ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 118 պրս. քիուզէ։ ԳԴ պրս. kuza կամ [arabic word] nigažda «կուժ, ըմպանակ»։ ՆՀԲ առաբ. գուզ, պրս. գուզէ։ Böttich. Arica 75, 224, Lag. Urgesch. 938 պրս. kuza։ Չուբինով վրաց. კოჭობა կոճո-բա, კოჭობი կոճոբի «կուժ»։ Lag. Ges, Abhd. 55 պրս. kuzah և ասոր. արար kuz։ lusti. Zendsp. 91 զնդ. xavza «աման», պրս. kūzah, սանս. kubja։ Հիւնք. պրս. քիուժ, քիուշէ=կուժ, աշխ. կուշ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Վն. Տփ. կուժ, Խրբ. Ռ. գուժ, Մրղ. Սլմ. կիւժ, Սվեդ. գէօժ, Ասլ. գիւժ, Գոր. Ղրբ. Մժ. կօժ, Ագլ. կէժ։ Նոր բառեր են կուժկոտրող. կուժկոտրիկ, կուժկոտրուկ, կիսկուժ, կըժ-տուն, կժփարչ. ունինք նաև կզիկ Վն. «հո-ղէ աման՝ ջրի համառ»։

NBHL (2)

արաբ. գուղ. պրս. գուղէ. βίκος (յորմէ ֆըլի ) ὐδρίσκη, καμψάκης, φακός urna, urceus, lagena, doliolum, hydriola, ampulla եւ այլն. Անօթ ջրոյ խեցեղէն կամ փայտեղէն, մեծ կամ փոքր. սափոր. դորակ. թեստի, պարտագ, գօղա.

Կուժն ու բըրուտըն կըռուեցան, կուժն ըզբըրուտն արար կալման. բրուտն էած կըժին սահման, զինքըն խեղեաց ւարար նըշան. (յակոբ) (Շ. առակք.։)


Կուլ

s.

swallowing.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։

= Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. gel-«կուլ տալ» արմատին. սրա ժառանգ-ներն են հիռլ. gelim «ուտել լափել», միռլ. gil, կորն. gel «տզրուկ», սանս. [other alphabet] ǰaluka «տզրուկ», հբգ. kêla, հանգլ. ceole «կոկորդ, վիզ», հոլլ. keel, գերմ. Kehle «կո-կորդ»։ Այս *gel-արմատից տարբեր էր հնխ. g*er-«ուտել» (>հյ. կեր), որի վրայ տե՛ս կեր բառի տակ։ Երկո։ արմատները աղդելով իրար վրայ՝ ձևացաւ հնխ. g'*el-արմատը, որի ձայնդարձն է հնխ. g*'ul-։ Ա-ռաջին g*el-ձևից են գալիս յն. ὄελεαρ «խայծ», ևոլ. βλῆր «խայծ», յն. οελος, δελετρον «խայծ», βλωμός «հացի պա-տառ» ևն։ Երկրորդ *g*ul-ձևից են ծագում լտ. gula «կոկորդ», glutio «կուլ տալ», glutus «կոկորդ», հսլ. glutu «կոկորդ», glu tati «լափել», ռուս. глотать «ևուլ տաւ». гոo-токъ «մի ումպ, մի կում», սերբ. gut «կո-կորդ», չեխ. hlt «կում», սանս. gala «վիզ, կոկորդ», հյ. կուլ «կուլ տալ», որի հետ նոյն է կուլ «կոկորդ» պահուած միայն մի քանի գաւառականների մէջ (Walde 355, Boisacq 173, Berneker 309, Kluge 248, Brugmann 12 453, 604 ևն)։-Հիւբշ. 460։

Klaproth, Asia polygl. 104 կուլ «կո-կորդ» =պրս. gelu, բենգալ. gola, լտ. gula, գերմ. Kehle։ ՆՀԲ լծ. լտ. glu-tio։ Böttich. ZDMG 1850, 357 և 139, Arica 89, 445 սանս. gar։-Müller SWAW 38, 571 ևն սանս. gar, լտ. σu-la։ Justi, Zendsp. 101 զնդ. սանս. gar, պրս. aγardan, հյ. կեր։ Հիւբշ, KZ 23, 20, 33, 35 կլանել և կեր միաց-նելով՝ լտ. deglutire ևն։ Տէրվ. Al. tarm. 9 և Նախալ. 13, 78 իրար է կր-ցում կեր, կուր, կուլ, որկոր, կոկորդ։ Բոլորն էլ դնելով gar արմատից. հմմտ. սանս. gar, յն. βιβρωσϰω, լտ. vorare, լիթ. gèrti «խմել» ևն։ Bugge, Etr. u. Arm. էջ 31 ետր. culsu «մահուան աս-տուածուհին» մեկնում է հյ. կուլ-շուն «կլանող շուն»։ Հիւնք. լտ. gula, glu tio ևն։ Meillet MSL 9, 150 և 22, 48 հյ. ընկլնում և ընկղմել ձևերի դէմ դնում է լիթ. gilus «խոր», gelmē «խո-րութիւն», որով դրանք համարում է տարբեր արմատից։ Աճառ. MSL 15, 244 միացնում է գւռ. կուլ ևն, որոնց վրայ տե՛ս տակը։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xogolai, բուրեատ. xoloi, kole, թունգուզ. kongolo «կոկորդ» բա-ռերի հետ։ Մառ տե՛ս կլափն բառի տակ։

ԳՒՌ (dialectal) 1. Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Վն. Տփ. կուլ տալ, Ննխ. Սեբ. Սչ. գուլ դալ, Հմշ. գուլ դվուշ, Գոր. Ղրբ. Ոզմ. կօլ տալ, Սլմ. ղ'ուլ տալ. 2. Զթ. գօլնօլ, գօլնոլ, Հճ. գmլնուլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. գըլլէլ, Ասլ. գըլլէ՝լ, Տիգ. գլլmլ, Խրբ. գըլլալ (թրքախօս հայերից՝ Ատն. թրք. -lemek մասնիկով՝ կլլէլլէմէք), որոնք ծագում են կլանել բա-յից՝ անցնելով կլնել ձևից։ Չորրորդ լծոր-դութեան են պատկանում Ալշ. Մշ. կլում, կկլում «կլանեմ, կկլանեմ»։ Առանձնապէս հետաքրքրական ձևեր են Ագլ. կէլ «կոկորդ», կէլ տօլ «կուլ տալ», Ղզ. կուլ, Ղրբ. կօլ «կոկորդ, ադամախնձոր», որից Ղրբ. կoլ անէլ «կոկորդը վերև տնկել,» կօ'լավ ըղնէլ «գրկախառնուիլ», կըլվըկօ՜լ անէլ «իրար փաթաթուիլ», կուլա՛տակ «խպիպ», կուլըկա՛-տըէգ՝ «ծնօտ», կօլտան «ծնօտը կապելու թաշկինակ», Ղզ. կուլ կուլի տալ «գրկախառ-նուիլ», Շշ. կուլկապ «վզի թաշկինակ» ևն։ (Ագլ. կէլ ձևի մէջ է պէտք չէ դնել իբր հնխ. e՝ gel-արմատի մէջ, որովհետև հյ. *կել պիտի տար Ագլ. *կիլ. անշուշտ Ագլ. կէլ ծա-գում է կուլ ձևից, ինչպէս կէժ՝ ծագում և կուժ ձևից)։ Նոր բառեր են կլամ կլամ անել, կլաթան «կոկորդ», կլան լինել «կորչիլ, ան-հետանալ», կլուցել «կուլ տալ», կլցնել, կուլտում։

NBHL (1)

Յարմար է այնմ ասել՝ կորուսեալ ի բերան, կամ լոմլոմեալ, եւ կամ ի կուլ տալ. (Մխ. ապար.։)


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև կոլիվայ, եու լիպայ, կուլիփայ, կոլիբայ, կոլըմբայ, քու-լիպա, քուլըմբայ) «հատիկ, շաքարի փո-շիով խառն խաշած ցորեն, որ յոյները ռա-ժանում են հարևաններին իբրև հոգու հաց» Յայսմ. նոյ. 13 (Մեղրով կուլիփայ եկեր, այս է հատիկ). Երզն. մտթ. 447. Գնձ. «խա-շած ցորեն» Յայսմ. փետ. 17. (Ասէ սուրբն. կուլիփա կերիցեն... Զի՞նչ է կուլիփայն։ Ասէ սուրբն. եփած ցորեն, զի մեք յԵւխա-յիտայ՝ եփած ցորենոյն կուլիփա ասեմք)։

-άն մἰνβα ϰόὶβα ϰόλβια, ϰὸλλνβα նոյն նշ. (Sophocles 675, որ ասում է թէ Փոքր Ասիոյ մէջ Euchaita բարբառում գոր-ծածական էր ϰόλβα, ϰόλβια ձևով). բառս գործածական է մինչև այժմ նոր յունարէ-նում, որից էլ փոխառեալ են թրք. օ❇ qoliva և Պօլսահայ ժողովրդական բարբա-ռով՝ գօլիվա (goliva), երկուսն էլ միայն յոյների համար գործածուած։ Յունարէնից են փոխառեալ նաև հսլ. kolivo, ռուս. кбли-вo, բուլգար. kolivo՝ նոյն նշ. (Berneker 547)։-Հիւբշ. 360։

NBHL (5)

ԿՈՒԼԻԲԱՅ կամ ԿՈՒԼԻՎԱՅ. գրի եւ ԿՈՒԼԻՊԱՅ, ԿՈՒԼԻՓԱՅ, ԿՈԼԻԲԱՅ. Ռամկական բառ առ յոյնս, գօ՛լիվա. κόλυβα . եւ Հյ. Հատիկ. այս ինքն Ցորենահատ խարշեալ.

Բաշխեա՛ նոցա կուլիբայ (կամ կոլիվայ)։ Զի՞նչ իցէ կուլիբայն, (կամ կոլիվայն). եփեալ ցորենոյն կուլիբայ (կամ կոլիվայ) կոչեմք. (Յայսմաւ.։ եւ Հ=Յ. փետր. ՟Ժ՟Է.։)

Խարշեալ կուլիփայս. (Երզն. մտթ.։)

Իսկ ի նոր ձեռ. վարուց ոսկ. գրի.

Մեզրով կոլըմբայս եկեր՝՝։


Կուղ, ի

s.

plait, fold, doubling;
texture;
— կարթի, fishing-line.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ծալք, ոլորք, հիւսք» Նար. էջ 182, Լմբ. ժղ. «ձկնորսի կարթին անցկացրած մա-զե լարը» Մխ. ապար. որից երեքկուղ «երեքը միասին ոլորուած (չուան)» Լմբ. որ և ե րեքկղի Ժող. դ. 12, չորեքկուղի Աբ. քառա-կըղեան Նար. խչ. 397։

ՆՀԲ (ծալ բառի տակ) լծ. եբր. կալ։ Տէրվ. Altarm. 37 կուղ և քուղ դնում է հնխ. gu արմատից՝ համեմատելով սանս. guna «չուանի մի ոլորքը, լար, առասան» բառի հետ։ Bugge, Btrg 42 և IF 1, 457 հանում է հնագոյն *ku-vλ, tvuvλ ձևից, իբրև հնխ. *dwoplo-հմմտ. լտ. duplus, լիւկ. tbeplō, յն. δι-πλοῦς, հբգ. zwīfal. որով կուղ նշա-նակում է բուն «երկիցս», ինչպէս ու-նինք երկու, կր-կին՝ հնխ. dwō ձևից։ (Նոյնը ընդունում է Brugmann, Grdr 3 L 305)։ Scheftelowitz BВ 28, 308 լտ. gluo, անգսք. cleoven «ամփոփուիլ, կծկուիլ», յն. γλουτός «յետոյք» ևն բառերի հետ։ Նոյնը ընդունում են Wal-de 348 և Boisacq 151, բոլորը դնելով հնխ. gleu-արմատի տակ։ Մ. I. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 նգալլ. cul «նեղ», կորն. cul «նիհար», իռլ. cóil հբրըտ. culed «նիհարութիւն» ձևերի հետ։

ԳՒՌ (dialectal) Ղզ. կուղ «տրեխի եզերքին քա-շուած փոկի երիզը». այլուր ունինք «սամիի փոկ» իմաստով. նոր բառեր են կղել Երև-Բլ. Խն. «չուանը ծալել», կղան Ղրբ. «կա-շեայ հաստ փոկ՝ որով գութանը կամ սայլը լուծին են կապում», կղացու Ղզ. «կաշիի կտոր, որով տրեխի համար երիզ են շի-նում»։

NBHL (5)

Ծալ. կրկնուած կամ ոլորք մասանց զիրերօք. հիւսք մանուած.

ընդ կուղս բարեացն՝ չարիս հիւսեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Իսկ (Լմբ. ժղ. ՟Դ. 12։)

զայսպիսի չարամանեալ երեք կուղս ոչ կարէ վաղվաղակի խզել. լինի բարդ՝ երեքկուղ, իբր երեքկուղի, երեքկղի. իրեք խաթ։

Կուղ կարթին. այսինքն մեզեայ լար ոլորեալ Մխ. (ապար.։)


Կուղբ, կղբոց

s.

beaver, castor.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.

ՆՀԲ լծ. թրք. քէլբ «շուն»։ Müller SWAW 48, 429 և 84 (1877) 218, WZKM 7. 281 սանս. babhru, vabhru «գորշ. 2. կուղբ», հսլ. bobru, լիթ. beb-rus, գերմ. Biber, պրս. [arabic word] kurbā «կատու»։ Տէրվ. Նախալ. 173 հնխ. bhabhru «կուղբ» բառից։ Հիւնո. ա-րաբ. քէլպ «շուն»։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xali-gun, կալմուկ. xal-gun, բուրեաթ. kalyun, թունգուզ. ka-lun, մանչու. xailun, xaixun «կուղբ, ջրշուն»։

NBHL (4)

ԿՈՒՂԲ (լծ. թ. քէլբ, այսինքն շուն). որ եւ ԿԱՍԴՐԻՈՍ. κάστωρ castor, lurda, fiber, beber. Ջրշուն. կենդանի ծովային եւ երկակենցաղ, լողակ սեւամորթ ի ձեւ շան.

Մեղադիր եղեն ոմանք կղբու, եթէ զիա՛րդ ի ջուր յաճախ դեգերիս. եւ ասաց, զի ոչ շատանան զերկուորիս առ կենօք առնուլ, այլեւ մահուամբ մերկ ի մորթոյ առնեն. (Մխ. առակ. ՟Ղ՟Զ։)

Կղբու ձու, կամ կղբի ձուք, խունտուզ հայասի ասի։ Կղբու մորթի, որ է խունտուզն (այս ինքն մորթ նորա). (Բժշկարան.։)

Կղբի ձու. կաստուռիոն. (յն. գասդու՛ռիօն). ճիւնտի պատէսթէր. ( գօնտուղ ամպէրի ) (Հին բռ.։ եւ Գաղիան.։)


Կուղխ

adj.

gluttonous, greedy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«շատակեր, պորտաբոյծ, որովայ-նամոլ» Եւս. քր. Բ. 288 (մէկ անգամ միայն գործածուած)։

ՆՀԲ «որպէս թէ կուլք» (կլանել բա-յից է հանում)։

NBHL (2)

(որպէս թէ կուլք) λίχνος gulosus, liguritor, catillo, helluo. Կլանօղ, լափօղ. շատակեր. պորտաբոյծ.

Կլեսկէս փիլիսոփոս կիւնիկոս՝ յուստինեայ փիլիսոփայի խարդախեաց զմարտիրոսութեան մահն. քանզի առ նավաւ կուզխ եւ չփիղիսոփոս երեւէր. (Եւս. քր. ՟Բ։)


Կուճ

cf. Կիճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Կիճ։

NBHL (2)

Չեն քան զկուճ, որ բուն սպիտակն իցէ, սպիտակագոյնք. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Առ կենդանւոյ ուրուք կերպարան տպաւորելով զկուճն. (Նիւս. երգ.։)


Կումբ

s.

navel, umbo, nombril of a scutcheon, boss of a shield.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«ուռեցք, ուռած մաս». առմատ առանձին անգործածական, որից կազմուած են՝ կմբեայ «վահանի մէջտեղի ուռած մա-սը՝ պորտը, ombon» Ոսկ. մ. գ. էջ 66. Եբր 490 (տպ. կմբեթեայ). կմբրաւոր կամ կմըր-բաւոր (ուղղելի կմբաւոր) «պորտաւոր» Մխ. դտ. էջ 264. Սմբ. դատ. 87. ոսկիկմբեայ (կամ ոսկեկմբեայ, ոսկիկմբէ, ոսկեկնբե-այ) «մէջտեղը ոսկեղէն մի պորտ ունեցող» Բուզ. Ե. 32. Ոսկ. Եփես. 769 (տպ. ոսկի գմբէիւք). Հռովմ. 193 (տպ. ոսկի գմբէիցն) բոլորն էլ վահանին իբրև ածական։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. gumb-ձևից, որի ժառանգները գտնւում են միայն բալթիկ-սլաւական ընտանիքում. հմմտ. լեթթ. gum-ba «ուռեցք», լիթ. gu bas «աճած ուռուցք կամ բարձրութիւն որևէ գործարանաւոր մարմնի կամ նաև քարի վրայ», հսլ. ggba ռուս. ryóa, ուկր. huba, բուլգար. gъba, չեխ. houba, լեհ. gabka, սերբ. guba, որոնք բոլոր նշանակում են «սպունգ, սունկ», վերջինը նաև «բոր, բորոտութիւն, քոս», որից góbav «բորոտ»։ Այս բոլորի նախա-խաձևն է gumba-(Berneker 340, Traut-mann 101)-Pedersen ուզեցել է վերի ըն-տանիքին միացնել նաև յն. σφόγγος, հյ. սունկ, հբգ. swamb, գերմ. Sehwamm, վեր-ջինի նախաձևը դնելով sg (h) ombho-։ Po-korny 1, 574 յիշած բառերս դնում է հնխ. պարզական gem-«բռնել» արմատի տակ, բայց կասկածով (իբր շրթնային աճակա-նով)։ Այստեղ կարելի էր աւելացնել թերևս նաև նորվ. kump «գունդ, դուղձ», դան, kum-pe «ալիւրի գունդ», նորվ. kamp «վրան ուռուցքներով կլորիկ քար, լեռան գագաթ». հհիւս. kgppusteinn «կլորակ քար», անգլ. camp «գետնախնձորի կոյտ՝ յարդով ու հո-ռով ծածկուած՝ ձմեռուայ համար իբր պա-շար» ևն։-Աճ.

ՆՀԲ կումբ արմատին է կցում կմբեթ, գմբեթ։ Սխալւում է ՓԲ, որ գրում է կմբայ «վահան» և կմբեայ «գոգաւոր»։ Lag. Ges. Abhand. 54, 23 միացնում է կամար բառին։ Scheftelovitz BВ 28, 308 անգսք. cumb «խոռոչ», մբգ. kumpf «աման», պրս. kumbed «գըմ-բեթ» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 42 ծան. հհիւս. kuf-óttr «կլոր, գնտա-ձև», նիսլ. kufur «ծայրը կլորաձև» ևն։

ԳՒՌ (dialectal) Բլ. գըմբ «մարդու, մանաւանո նռ-րահաս եզան, գոմէշի պարանոցի վրայ ե-ղած թմբաձև ուռած մասը» (հաղորդեր Ա. Մովսիսեան, նամակ 1933 մարտ)։

NBHL (1)

Արմատ բառիցս Կմբեայ, ոսկեկմբեայ. եւ Կումբէթ։