Entries' title containing տ : 10000 results

Սերմանամատոյց

adj.

producing seeds.

· Calfa

NBHL (2)

Որ մատուցանէ զիւր հասունացեալ սերմանիս.

Բոյսք սերմանամատոյցք (կամ սերմնամատոյցք), եւ կամ պտղածին ծառք վարսաւորք. (Նար. առաք.։)


Պերոզոտ

s.

collar, neck-band.

· Calfa


Պէտ

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«հարկաւորութիւն, կարիք», անհոլով և անեզական գործածութեամբ ունին ՍԳր. Եզն. Սեբեր. Եւս. քր. եզակի ձևով ունին Փիլ. լին. Գնձ. Ոսկ. գծ. այս արմատից են պէտ առնել «հոգ տանիլ, խնամք ունենալ» Սեբեր. Խոր. Լաստ. պէտ է «հարկաւոր է, պէտք է» Ոսկ. ա. թես. թէ պէտ իցէ «եթէ աէտք է» Բուզ. Դ. 51. ո՛չ է պէտ «փոյթ չէ» Ագաթ. որչափ պէտ «որչափ ուզես, ուզածիդ չափ» Ոսկ. ա. տիմ. ժե. ո և պէտ «որևէ մէ կը, ինչ լինի լինի» Ղև. ռ և պէտ իսկ ոք՝ նոյն նշ. Ոսկ. եբր. ումպէտ «փուճ, անպի-տան» Ագաթ. յումպէտս «զուր, ի զուր» (ար-դի գրականի մէջ), յուպէտ Եւս. քր. զինչպէտ Կոչ. 304. Փարպ. զինչպիտութիւն Ագաթ. զիարդուպէտ Ոսկ. մ. ա. 6. թեպէտ, թեպէտ և ՍԳր. որպէտ Շիր. Կանոն. չպէտք Ոսկ. մ. բ. 24. չպիտոյ Ոսկ. մ. գ. 6. պիտանի ՍԳռ. Եզն. պիտանութիւն Եզն. Կոչ. Ոսկ. համա-պիտան «ամէնքին էլ պէտք եկող» (նորա-գիւտ բառ) Յիշատ. (Տաշեան, Յուց. 425բ), պիտոյ, պիտոյք, պիտոյ է ՍԳր. Սեբեր. Եզն. Ոսկ. պիտոյանալ, Կոչ. անպէտ Գ մկ. գ. 19 անպիտան ՍԳր. սակաւապէտ Փիլ. պիտակ Սեբեր. պիտակութիւն Սեբեր. պիտառ «վը-կայ» Կղնկտ. Անան. եկեղ. պիտառել «վկա-յել» (թրգմ. յն. χρηματίζω «բանակցիլ, խոր հուրդի դնել, պատասխան տալ, երկնային յայտնութեամբ իմանալ ևն») Թէոդ. մայ-րագ. Անան. եկեղ. Նանայ. պիտի «պէտք է, Բ. թագ. իա. 4. Ագաթ. Ոսկ. պիտևան «պի-տանի» (չունի ԱԲ) Կոստ. Երզն. 149 ևն։

= Իրան *upaita ձևից, ինչպէս և պի-տակ<իրան. *upaita-ka ձևից. հմմտ. պհլ. apētāk «պարտադիր, ստիպողական, աատ-շաճ», apāyet, apāyīt «հարկատր, անհրա-ժեշտ է, պէտք է», պրս. bāyistan, bāyad «պէտք է». այս ձևերը գալիս են upa-մաս-նիկով i «երթալ» արմատից։ Հյ. բառը այն ժամանակ է փոխառեալ, երբ դեռ իրան. նա-խաձայն ս չէր վերածուած a և նախաձայն u հայերէնի մէջ ընկնում է։

Lag. Btrg. bktr. Lex. 54 զնդ. paiϑva «տէրութիւն, պաշտպանութիւն»։ Մորթ-ման ZDMG 26, 544 բևեռ. biduni «պի-տանի կամ պատանի»։ Bugge, Beitr. 33 իբր բնիկ հայ՝ լեթթ. špeede «պէտք», špeedu «ճնշել» բառերի հետ. Հիւնք. պոյտն կամ պտուկ բառից։ Patrubany SA 1, 311, ՀԱ 1906. 312 իբր բնիկ հայ կցում է հսլ. beda «վը-տանգ», bediti «ստիպել», գոթ. ga-baidjan, հբգ. ge-beiten «ստիպել. բռնադատել», սանս. bādhatē «նեղը լը-ծել» բառերին. հայերէն պէտ գալիս է հնխ. bheidos-ից, որ դարձած է նախ *բէտ և յետոյ՝ պետ բառի ազդեցու-թեամբ պէտ։ Թիրեաքեան, Ատրաատ-էջ 26 պրս. bāyad «պէտք է» (անորոշն է [arabic word] bayistan, որ է պհլ. apa-yistan=պազ. awāyastan Horn § 179, ուստի շատ հեռու հայերէնից)։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 պարտ բառից։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Վն. պէտք, Սլմ. պէտք՝, Ալշ. Երև. Մշ. Շմ. Ջղ. Տփ. պէտկ, Մրղ. պէտկ', Ղրբ. պրէթք, Զթ. Ննխ Ռ. բէթք, Խրբ. Հճ. Տիգ. բէդք, Պլ. բէթգ, բէթգը (օր. բէթգը չէ «պէտք չէ»), Սեբ. բէդգ, Սչ. րէղգ՝, Ասլ. բէ՞գը, Սվեդ. բիղք, Ադլ. պայթք. -Հմշ. բէդ ընիմ «սպասեմ», Ակն. բիննալ «պէտք գալ».-նոյն բառն է որ գաւառա-կանների և արդի գրական լեզուի մէջ դար-ձած է ապառնիի մասնիկ՝ պիտի և կրճատ պիտ՝, տի, պի, տ, պ ևն ձևերով. այսպէս են նաև Գոր. Ղրբ. բէ՛դըմա, Ագլ. մm'տm-մm, մm՛տmլm, Մղր. մէ՛տիլ, որոնք նշա նակում են «պիտի»։ Նոր բառեր են անպի-տու, պիտուական, պիտուանի, պիտանացու, պիտենալ (>Ակն. բիննալ), պիտևան, պիտ-նալ «սիրտը ուզել», պէտիչ, պէտքութիւն, պէտքական, պէտքարան «արտաքնոց» (սրա համար հմմտ. հնից՝ ելք պիտոյից «արտաք-նոզ» Վրք. հց. բ. 60), պէտքը (Հմշ. Տր. բէթգը) «լաւ, գեղեցիկ», տեառնպիտոյ Պրտ. ծծկ. «էշ» (Մտթ. իա. 3, Մրկ. ժա. 3, Ղկ. ժթ. 31, 34 «Տեառն իւրեանց պիտոյ են, Տեառն իւրում պիտոյ է» խօսքերի ակնար-կութեամբ, որոնք էշի համար են ասուած)

«մեծ, խոշոր» տե՛ս Բէտ։

NBHL (20)

cf. պէտք. պիտոյք.

Մասն այնոցիկ՝ որ ի պէտ մարդկան պարգեւեսցան ի բնութենէս. (Փիլ. լին. ՟Բ. 80։)

Գայ ի յորդանան՝ տէրն առ իւր ծառայն՝ ի պէտ լուացման. (Գանձ.։)

Զի՞նչ է հանդերձեալն (ելանել յերուսաղեմ). այսինքն զիրս ճանապարհորդութեան եւ զպէտ առեալք. (Ոսկ. գծ.։)

ՊԷՏ ԱՌՆԵԼ. Փոյթ առնել. հոգ եւ խնամ տանել. պէտ ընել

Պտղոմեոսն որ եւ եղբայրասէրն, պէտ արարեալ զամենայն ազգաց զմատեանս եւ զվէպսի ի յոյն լազու փոխարկել. (Խոր. ՟Ա. 1։)

Կամ ի գեհենէն երկիր, կամ զարքայութենէն պէտ արա. (Սեբեր. ՟Թ։)

Լցաւ աւարաւ, զոր նոքա ոչ կարացին պէտ առնել, այլ ի ցրտոյն վարանսն էին. (Լաստ. ՟Դ։)

դիմազ. ՊԷՏ Է. եղեւ դիմազ. Պիտոյ է. պետք է.

Ուր զմեղս թողուլ պէտ եւ ժամանակ է, հեզութիւն յառաջեսցէ. (Ոսկ. գծ.։)

Բազում անգամ չէ պէտ մեկնել. (Նար. երգ.։)

Հասումն գիտութեան, որում պէտ եղեւ գոլ արուեստից սկիզբն. (Փիլ. լիւս.։)

Պողոս չասաց թէ չեմ կարօտ աղօթից. եւ դու ասես թէ չեն ինչ ինձ պէտ աղօթք. (Ոսկ. ՟ա. թես.։)

Ինձ ոչ է փոյթ զայնմանէ ... ինձ ոչ է պէտ զայնմանէ. (Ագաթ.։)

Ասաց, եղիցին երկինք եւ երկիր. եւ անդէն պէտ եղեալ շեշտակի գոյացան հանդերձ ամենայն զարդուք. (Սանահն.։)

ՈՐՉԱՓ ՊԷՏ. իբրու՝ Որչափ կամք իցեն կամ ցորչափ պիտոյ թուեսցի.

Որչափ պէտ ժամանակս յամիջիր անգ . յն. որչափ ժամանակ կամիս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ծ՟Է։)

ՊԷՏ cf. Ո 2. Ո՛ ԵՒ ՊԷՏ. կամ Ո՛ ԵՒ ՊԷՏ ՈՔ. Ո՛ ոք եւ իցէ. ո՛ ոք եւ դիպեսցի. տե՛ս եւ ումպէտ.

Ո՛չ զո՛ եւ պէտ թարգմանս յուզել եւ նստուցանել, զի ի բաց բարձցեն ի գրենոյն՝ զո՛ր բան կամիցին, եւ յաւելցեն՝ զոր ախորժեսցեն. (Ղեւոնդ.)

Զնոսա (զարտաքին զոհս) ո՛ եւ պէտ իսկ ոք կարէ մատուցանել, եւ զսոսա (զներքինս) սակաւք.որչափ քան զոչխար լաւ է մարդ, նոյնչափ քան զնա այս պատարագ. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։)


Պէտք, պիտոյից

s. rhet.

necessaries, the necessary, the needful;
need, want, necessity, indigence;
exigence, necessity;
use, employ, business;
concise narration;
— or — մարմնոյ, needs, jobs, going to stool;
ի պէտս, for use or service;
for;
յի՞նչ պէտս, for what use or purpose ? why ?
— կենաց;
the necessities of life;
— են, — է, ի պէտս է, it must, it is necessary;
չեն —, it must not, it is not necessary;
յոչինչ պէտս, in vain, uselessly;
յանձին ունել, to have care, to be concerned, to reck;
պէտս ունել, to want, to need, to be or to stand in want of;
ի պէտս գալ, to be useful or serviceable;
պէտս առնել, պիտօք վարիլ, to use, to make use for, to avail oneself of;
պէտս ունել զիմեքէ, to devote or apply oneself to;
զպէտս հոգւոյն հատուցանել or վճարել տեառն, to breathe one's last, to die;
պէտս ունիմ or — են ինձ երթալ, I must go;
նստիլ ի պէտս, վճարել զպէտս մարմնոյն, to go to stool, to evacuate the bowels.

· Calfa

NBHL (39)

Յաւուրն վերերորդի ժողովեցին զպէտսն կրկին։ Զպետսն իմ եւ որոց ընդ իսն էին՝ պաշտեցին ձեռքս այս։ Զպէտս իմ ետուք բերել. (Ել. ՟Ծ՟Զ. 22։ Գործ. ՟Ի. 34։ Փիլիպ. ՟Դ. 16։)

Տայցէք ոչ նոցա զպէտս մարմնոյ. (Յկ. ՟Բ. 16։)

Որ ինչ մի անգամ պէտք էին իւրեանց հաստատութեան։ Զամբոխն ժողավեալ յիւրաքանչիւր պէտս հրաման տուեալ ցրուէին. (՟Ա. Մակ. ՟Ծ՟Դ. 34։ ՟Գ. Մակ. ՟Է. 19։)

Ի պէտս սրբոց հաղորդեցուք. (Հռ. ՟Ծ՟Բ. 13։)

Որոց պէտք էին բժշկութեան, բժշկէր . յն. զունողսն զպէտս. (Ղկ. ՟Թ. 11։)

Մի բանակռիւ լինել յոչինչ պէտս ի կործանումն լսողաց. (՟Բ. Տիմ. ՟Բ. 14։)

Յի՞իչ պէտս մեր եւ զկարիս. (Ժմ.։ Եւ ի նոցանէ ըստ իւրաքանչիւր ումեք են պէտքն Իմ. ՟Ծ՟Է. 7։)

Փոխանակեցին զպէտս բնականս ի պետս անբնականս. (Հռ. ՟Ա. 26։)

Իրքն՝ չարք յայնժամ լինին, յորժամ պէտքն օրինօք ոչ վճարեսցին. (Եզնիկ.։)

Ծննդեան եւ մահու յաստուծոյ պէտս ընկալեալ. (Փիլ. բագն.։)

Գործ աստուծոյ ոչ միայն յիւրմէ զպարգեւս շնորհէ, այլ զմեր չարութիւնն ի բարւոք պէտս դարձուցանէ. (Սեբեր. ՟Ը։)

Լնու զպէտս պիտոյից ամենայն արարածոց. (Յճխ. ՟Դ։)

Գուցէ յաթոռն նստիցի ի պէտս ի սենեկին. (Դատ. ՟Գ. 24։)

Եհաս նմա պետք մարմնոյն արտաքին։ Եմուտ ի վճարել զպէտս մարմնոյն. (Ոսկիփոր.։)

Եւ մերթ՝ Արտաքնոց.

Եկն եւ ասէ ցծերն. (յելս պիտոյիցն է. Վրք. հց. ձ.)

ՊԵՏՔ ՅԱՆՁԻՆ ՈՒՆԵԼ. Պէտ առնել. հոգալ.

Զորոց եւ ոչ մի ոք ի նոցանէ պետք յանձին կալաւ մատենադրել. (Խոր. ՟Ա. 2։)

ՊԷՏՍ ՈՒՆԵԼ (զիմեքէ) Պահանջել. խնդրել. էտեւէ ըլլալ.

Եթէ զինէն ունիք պէտս, ահա ես ինձէն մատնիմ. թոյլ տուք գոցա երթալ. (Բրսղ. մրկ.։)

ՊԷՏՍ ՈՒՆԻԼ. ըստ յն. ոճոյ. որ ի մեզ ասի, Ինձ պիտոյ է. Ես պէտս ունիմ ի քէն մկրտիլ, եւ դու առ իս գաս. (Ժմ. յն.։)

Մի եղելոյ հինգերորդ բաղկացութեանն՝ առ ամենայն. (աշխարհ՝) աստուած սորա պիտօքն վարիւր . այսինքն զաս ի պէտս վարէր, ի կիր արկանէր. (Պղատ. տիմ.։)

Ո՞ր պետք էին պահելոյ մարմնաւորապէս՝ որք բանիւք էին սրբեալ. (Առ որս. ՟Է։)

Հաւատոց պէտք են։ Բազում զգուշութեան պէտք են. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։ եւ Ոսկ. մտթ.։)

Երկուց պէտք են աստծոյ շնորհին, եւ մեր յոժարութեան. (Մխ. Էրէմ։ Չեն ինչ պէտք բազում բանից. Եւս. քր. ՟Ա։)

ՊԷՏՔ է, Ի ՊԷՏՔ Է, Ի ՊԵՏՍ Է. Նոյն ըստ վ.։

Յառաքինութեան ընդունելութիւն եւ ի վար պիտոյից՝ միոյ է պէտք, խորհրդոյ. (Փիլ. այլաբ.։)

Անցաւոր կենացս ի պետք է գործակալութեան. (Վրդն. ղեւտ.։)

Ասի, որպէս լուլայ ի հակառակաց անտի, եթէ չէ ինչ ի պէտս. (Շ. թղթ.։)

ՊԷՏՍ. որպէս Պէտք. պիտանաւորութիւն.

ի սոցանէ որչափ պէտսն է. (Պղատ. օրին. ՟Է։)

Իբրեւ ետես դեւն զմանուկն, ասէ եթէ դու աստ գոլով, իմ պէտս ոչ գոյ. (Վրք. հց. ՟Ղ։)

Ի ՊԷՏՍ. եւ ԱՌ Ի ՊԷՏՍ. Վասն պիտոյից. ըստ պատշաճի եւ ըստ պահանջելոյ իրաց. յաղագս. ի սակս.

Նա անուանեցաւ առ ի պէտս ժամանակին. եւ դուք ճշմարիտ ծնունդք սուրբ հոգւոյն. (Եղիշ. ՟Է։)

Պետք են բացայիշատակք համառօտ քաջադիպութեամբ ի դէմս ինչ վերաբերեալ. եւ ասացեալ է այսպէս, յորոց եկաց կենցաղոյս օգտակարագոյնն ... Պիտոյիցս ոմանք են բանականք, եւ ոմանք գործականք ... Արդ զանազանութիւն այս է պիտոյից. եւ այլն։

χρεία, χρῆμα, χρῆσις , ἁσχολία necessitas, indigentia, negotium, sus, vacatio τὸ χρείσιμον, δέοντα utile, debita, necessaria. Որ ինչ պիտի կամ պիտոյ լինի, պիտանի գտանի իրք կարեւորք կենաց. եւ ի կիր արկանելիք կարիք. տես եւ ՊԻՏՈՅՔ. Պիտանաւորութիւն, պետք եղած բանը, պիտոյքը.

ՊԷՏՍ ԱՌՆԵԼ. ՊԻՏՕՔ ՎԱՐԻԼ. χρείομαι utor, usurpo. Ի կիր արկանել. վարել որպէս պիտանի. Պէտս հաստատուն եւ զգոյշ զտաճարն արարեալ, զասացեալ քաղաքս (ապաստանի) արձան արար տաճար երկրորդ. (Փիլ. քհ. ՟Ծ՟Բ։)

ՊԷՏՔ ԵՆ. ՉԵՆ ՊԵՏՔ. χρή, δεῖ opus est, necesse est. Գոյ կամ չիք պիտանաւորութիւն, հարկ. պիտոյ է, պիտի. չէ պիտոյ. պետք է.

ՊԷՏՔ. (ի հոլովականն՝ Պիտոյից). յն. խռի՛ա. χρεία . ըստ ճարտասանից է Վճռական առած պիտանի, կամ ործն հետեւելի. զորմէ ճառէ բովանդակ մատեանն մովսեսի քերթողի՝ անուանեալ Պիտոյից, սկիզբն առնելով այսպէս.


Պիսակոտ

cf. Բորոտ.

· Calfa

NBHL (3)

Բորոտաց եւ պիսակատաց։ Գտցեն զառողջութիւն անձանց, եւ զքարատումն պիսակատաց. (Հ. օգոստ. ՟Ի՟Է. եւ այլն։)

Պիսակոտ, կամ ուրուկ. (Կանոն.։)

Աղքատաց տեղի, խոցաւոր ուրկի, եւ պիսակոտի. (Գանձ.։)


Պիսակոտիմ, եցայ

vn.

cf. Բորոտիմ.

· Calfa

NBHL (3)

cf. բորոտիլ.

Զնշանն (կայենի) ոմանք պիսակոտիլ ասեն, եւ այլք զդողդոջելն. (Վրդն. ծն.։)

կայէն պիսակոտեալ եւ դողդոջեալ. (Մխ. այրիվ.։)


Պիստակ

s.

pistachio.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

տե՛ս Բուստ։

«մի տեսակ պտուղ, ֆստրխ Խոր. աշխ. Հին բռ. բժշ. որից նոր գրակա-նում կազմուած են պիստակենի, պիստա-կագոյն, պիստակավանառ։ Խոր. աշխ. 608 (2 ձեռ. պիստակ). հնագոյն ձևն է պստակ որ գործածուած է հրտր. Սուքրեանի, էջ 3 և 1 ձաւնև անևումով համապատասխանում է պհլ. *pistak ձևին։

= Պհլ. ենթադրեալ *pistak ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] pista «պիստակ». տարա-ծուած է շատ լեզուների մէջ. օր. յն. πιστάϰιον, նյն. βιστάϰιον, լտ. pistacium, ֆրանս. pistac-he, ռուս. фисташки, արաբ. [arabic word] fustuq, թրք. fəstəq>ռմկ. ֆըստըխ ևն, բոլորն էր նոյն նշանակութեամբ։ Արաբերէն ձևից յետ-նաբար փոխառեալ է փստուղ, որ տե՛ս ա-ռանձին։

NBHL (4)

Պիստ, մարճանին տակն։

Աղձնիք ունի ... եւ գազպէն, եւ մեղր եւ մշտամիրգ, եւ պիստակ, եւ երկաթ, եւ նաւթ (տպ. զպիստակ նաւթ, եւ զերկաթ). (Խոր. աշխարհ.։)

Պիստակ. փստուղ, փստուխ. (Հին բռ.։)

յն. բիսթա՛գիօն. πιστάκιον pistacium. ... Կրկին ազգ պտղոյ. մին կանոնաձեւ բերք ծառոյ, որ նման է մայրեաց, եւ միւսն ողկուզաձեւ բերք այլոյ տնկոյ.


Պիստակենի, նւոյ

s.

pistachio-tree.

· Calfa


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«թղթիկ, գրուած կամ գրելիք նա-մակ» Վրք. հց. Բ. 13 (նոր գրականում նշա-նակում է «étiquette, թղթի կտոր՝ որ աման։ ների կամ շիշերի վրայ են կպցնում՝ պա-րունակութիւնը նշանակելու համար»)։

= Յն πιττάϰιον «տոմտակ, նւմակ, գրու-թիւն» (Boisacq 788, Sophocles 892. գոր-ծածական է թէ՛ բիւզանդական և թէ նոր յու-նարէնում)։-Բուն նշանակում է «շորով սպեղանի, cmplâtre» և ծագում է πίττα «ձիւթ» բառից։ Յոյնից են փոխառեալ նաև լտ. pit-tarium «շոռով սպեղանի. 2. նամակ, տոմ-սակ. 3. պիտակ, étiquette», արաբ. ❇ bi'āqa «պիտակ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 871), թրք. [arabic word] pitaka, pataka «ապ-րանքների վրայ կպցնելու պիտակ»։ Պատա-հաբար նման են ու սրանց հետ կապ չունին չաղաթ. [arabic word] betik կամ petek «նամակ, անցագիր, վաւերագիր», թունգուզ. bitsik, bičəik «գրուածք», բուրեաթ. bič̌ik «գը-րուածք», ալթայ. pičik «գիր, գիրք», ուլ-ղուր. beček, bicik «գիր», որոնք ծագում են թթր. bit, bet արմատից. հմմտ. չաղաթ. bitmak «գրել, արձանագրել» եակուռ. bit «նշան», թունգուզ. bltšim «գրել» ևն (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 203, л 217 և Gustav Meyer, Turk. Stud. SWAW 1893, էջ 128)։ Թուրքականից են փոխառեալ պրս. ❇ batak «գիր, գրչութիւն, գրուածք», [arabic word] bitikči «գրագիր», Կազանի թթր. [arabic word] biti «հմայեակ», քրդ. betik, bitik «հմայեակ, նուսխայ», որից նաև հյ. գւռ. Վն. բիթիկ անել, ՆԲ. բթիկ անել, Երև. փիթիկ անէլ (Պռօշ. Սօս և Վարդիթ. ա տպ. էջ 29) «գիր անել հմայելով»։

ՆՀԲ լծ. թրք. պիթի։ Հիւնք. պրս. պէ-թէք, յն. πιττάϰιον։ Աճառ. Արրտ. 1910, 269 մերժելով յունարէնը՝ դնում է թա-թարականից. բայց ճիշտ չէ, որովհետև այս դէպքում սպասելի էր առնուազն *պիթակ և ո՛չ թէ պիտակ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მიტაკი պիտակի «աղերս. խնդիրք, прocьбa» (Ս. Գէորգի Վարուց մէջ գործածուած) ըստ Չուբինովի2 1020 հայե-րէնից է։ Նոյնպէս Մառ, Հայ-վրաց. յարա-բերութ. էջ 41 հայերէնից է դնում վրաց. պիտակի, բայց նշանակութիւնը դրուած չլի-նելով, յայտնի չէ թէ ա՛յս բառն է։

NBHL (17)

ՊԻՏԱԿ. մ. cf. պիտակաբար.

Նշաւակ խարդախութեամբ աղարտեալ, զհարազատ եւ զբուն՝ քան զպիտակն եւ զօտար անյաջողակ ցուցանելով։ Շնորդիքն զհարազատ որդւոցն կորչեալ հանեն կարդ, եւ զընտանի ազգն օտար եւ պիտակ ցուցանեն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զբուն աստուածն թողին, եւ ի պիակսն զառածան։ Մի համարեսցիս՝ թէ նա լոյս իմանալի եւ բուն է, եւ սա լոյս ինչ երեւելի եւ պիտակ. (Սեբեր. ՟Գ. եւ ՟Է։)

Մեր ամենայն անունպիտակ է, իսկ աստծոյն՝ ճշմարիտ. (Մխ. երեմ.։)

Ճշմարիտն ի վերայ պիտակ իրաց ոչ վկայէ, զի մի երբէք պիտակ լինիցի եւ վկայութիւն նորա. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Որ իմաստասիրելն առանց պիտակ օտարութեան է գիտուն, եւ աննենգ եւ մաքուր բարեպաշտութեան վերակացու է. (Փիլ. ՟ժ. բան.։)

ՊԻՏԱԿ. Օտար, որպէս հեռի, ազատ.

Պիտակն ի պարտուց. (Նար. խչ. իբր անպարտական։)

ՊԻՏԱԿ. ռամկական առմամբ, որպէս պիտանի.

Եւ որ ինչ պիտակ է թագաւորութեան. (Ոսկիփոր.։)

Պիտակք, եւ մոլորեցոյց զքեզ . Թերեւս գրելի էր, պիտայ քո. զի ի յն. ասի, պէտս ունի քո։

Այն ձայն զքեզ ոչ խաբեաց եւ պիտակ որդի անուանեաց. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Պիտակ զանունն կրեմք. (Լմբ. պտրգ. ստեպ։)

Պիտակ (լծ. ընդ թ. պիթի ). Թերթ գրեալ, գրելի ի պետս ինչ թղթիկ. նամակ.

Դեռեւս երեւէր արմատ գրոյն ի վերայ պիտակին, որպէս թէ եփեալ մելանաւ էր գրեալ։ Պիտակքն այն եղեն գրեալ երկոցունց եղբարցն։ Գրեա զայն ի պիտակս յայս (որ զկնի նամակ կոչի)։ Հատեք զգոտի դորա. եւ արարեալ այնպէս, գտին զպիտակն. (Վրք. հց. ՟Դ. ՟Ը։)

νόθος adulterinus, adulteratus, nothus (որպէս թէ Անպիտան). Անհարազատ. Խորթ.

ՊԻՏԱԿ. καταχρηστικός abusivus, improprius. Ումպէտ. չարաչար կամ տարադէպ առեալ ի պետս ինչ. օտար ի բուն իսկութենէ. կեղծ սուտ. խարդախեալ. շինծու.


Պիտակաբար

adv.

abusively, falsely, improperly;
catachrestically;
— վարիլ, to abuse, to use improperly.

· Calfa

NBHL (13)

Ոչ իսկ տիրապէս սոքա օգնականք, այլ պիտակաբար ասին։ Չարչարելոյ անուն ասի եւ իսկապէս, ասի եւ պիտակաբար. իսկապէս՝ առ գորցսն չարութեան՝ որ է որդւոյն առանձինն. եւ պիտակաբարն՝ ի վերայ այլոցն, որոց ստածուածովք եւ մարմնովք լինին վնասք. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել. ՟Բ. 4։)

Ոչ տիրապէս՝ այլ պիտակաբար անուանադրութեան հացին հասանել զքարն ասեմք. եւ ամենայն ինչ ըստ նմին բանի, որ ոչ ընդ բոլոր է՝ որ ինչ ասին, պիտակաբար ունի զկոչումն. (Նիւս. կազմ.։)

Ոչ են սոքա տիրապէս սուրբ, այլ պիտակաբար ասին. (Ի գիրս խոսր.։)

Ոչ պիտակաբար եւ երեւութաբար կրելոց եմ զայն ամենայն վասն աշխարհի փրկութեան, այլ ճշմարտութեամբ. (Նանայ.։)

Այլք (ազնուանք) աստուածոց՝ պիտակաբար են եւ ոչ ստուգապէս. (Շ. բարձր.։)

Միայն պիտակաբար քահանայ կոչեալ. (Լմբ. պտրգ.։)

Երդնլով, աստուածոյն բազմանունութեամբ՝ պիտակաբար վարեցեալ անուամբ՝ աստ, ուր ոչ է արժան։ Զնուիրեալն ի պատճառս այսր՝ պիտակաբար վարել յամպարշտութիւն Փիլ. (՟ժ. բան. եւ Փիլ. քհ.։)

Զի մի ի մեծամեծ հրահանգսն պիտակաբար վարեցին. (Առ որս. ՟Ծ՟Բ։)

ՊԻՏԱԿԱԲԱՐ. ա. cf. Պիտակ.

Զիա՞րդ իցէ նոյն (ընդ) պիտակաբարին՝ տիրապէսն. (Կիւրղ. գանձ.։)

Մի ոք կարծեսցէ ի վերայ աստուածոյ զստուերս իսկապէս տիրաբանիլ, քանզի պիտակաբար իրք են այս (իբր զեղծումն չարաչար Վարումն). (Փիլ. իմաստն.։)

καταχρηστικῶς, -κόν, ἑκ καταχρήσεως abusive, improprie. Իբրեւ պիտակ եւ օտար. յումպէտս. տիրապէս, այլ անյատկապէս եւ ըստ իմիք. անուամբ լոկով.

ՊԻՏԱԿԱԲԱՐ ՎԱՐԵԼ կամ ՎԱՐԻԼ. καταχράομαι abutor. Չարաչար վարել զիմն յումպէտս առնուլ ի կիր.


Պիտականամ, ացայ

vn.

to degenerate, to fall away.

· Calfa

NBHL (3)

Զի պատիւքն մի՛ պիտակասցին եւ օտարասցին, այլ կացցեն մնասցեն ի քահանայակսն կարգի հաստատուն պահեալք. (Փիլ. քհ.։)

Որով պիտակացեալ արտաքսեսցուք տարապականութեամբ գործովք փայտին։ Թէոդոր. (խչ.։)

νοθέομαι adulteror, pro adulterino habeor. Պիտակ եւ անհարազատ գտանիլ, կամ երեւել.


Պիտականունութիւն, ութեան

s.

catachresis;
պիտականունութեամբ, by name only, abusively.

· Calfa

NBHL (2)

պիտականուն, եւ կրելն զանուն պիտակ.

Ի մերում միջի թէպէտ եւ կոչեսցին տեարք պիտականունութեամբ կոչի. իսկ աստուածոյ բնութեամբ է տէրն անուն. (Ոսկ. ես.։)


Պիտակութիւն, ութեան

s. rhet.

abuse, impropriety;
bastardy;
catachresis.

· Calfa

NBHL (3)

Չափ ճշմարիտն եւ արդարն ... իսկ չարացն չափ՝ պիտակութիւն է սուտանուն, լի ամենայն անկարգութեամբ եւ անչափութեամբ. (Փիլ. լին. ՟Դ. 23։)

Ոչ թէ պիտակութեամբ ունիցի զհօրն զօրութիւն, այլ բնութեամբ հանգոյն նմին. (Սեբեր. ՟Ա։)

νοθεία nothum esse, spuritas κατάχρησις abusus, iproprietas. Պիտակ գոլն. անհարազատութիւն. օտարութիւն. եւ Յումպէստ վարումն.


Պիտամ, ացայ, ացի

vn.

cf. Պիտանամ.

· Calfa

NBHL (6)

Պիտայ քո, եւ մոլորեցոյց զքեզ. (գրեալ էր՝ պիտակք. բայց յն. պետս ունի քո). (Սիր. ՟Ծ՟Գ.. 7։)

Պիտային եղառածիցն ճարտասանք վասն չորից պատճառաց. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Պիտայ ահարոն աստուածասիրին մովսէսի՝ բժշկել զխոտորումն մարիամու , այժմու յն. այսինքն աղաչէ։

ՊԻՏԱԼ. որպէս Պիտոյ լինել.

Սրբութիւն ոչ աստուածութեանն պիտայր, այլ մարմին (կամ մարմնոյ). (Ոսկիփոր.։)

δέομαι opus habeo. Պէտս ունել՝ իրիք, կամ իմիք. cf. ՊԻՏԱՆԱՄ.


Պիտանամ, ացայ

vn.

to want, to be in want of;
to be necessary, useful.

· Calfa

NBHL (13)

Եւ այս պարգեւք բարարարին առատական, որ զարժանսն ընտրէ ի գործ՝ մարդկան պիտան. (Երզն. ոտ. երկն.։)

Ոչ պիտանամ ոսոխաց ի դատադրութիւն, ոչ պիտանամ վկայից ի յանդիմանութիւն. (Ոսկ. ղկ.։)

Ուսուցիչ եւ յարդարողի՝ մերս պիտանան մանկունք. (Սարկ. քհ.։)

Բազում աշխատութեամբ (թեան) պիտանայ՝ որ կարասցէ հալածել զնա ի քէն. (Եփր. մաքր.։)

Զի ըստ հըզօր ցաւոց վիրին՝ հըզօր դեզոց պիտանային. (Յիսուս որդի.։)

Այլն ամենայն (յիւղոց)՝ խառնուածովք (այսինքն խառնուածոց) այլոց պիտացեալ լինի առ ի ձիթոյ ազգ. իսկ ձիթենւոյն ըստ ինքեան իսկ առանձինն. (Փիլ. ել. ՟Բ. 103։)

Ստորոգութիւնքն արիստոտէլի պիտոյ են մեզ յամենայն իմաստասիրութիւն. իսկ ներածութիւնքս պորփիւրի պիտանան մեզ ի ստորոգութիւնքն արիստոտէլի։ Այսոքիկ առինչունակին են. յորում պիտանան յըստ միմեանց բանն. (Անյաղթ պորփ.։)

Ճրագ եւ կաւ (ձայնատու) ի միում տան բնակեն, եւ գիշերի պիտանան. իսկ ի տուընջեան ոչ են պիտոյ. (Անան. ի յհ. մկ.։)

Որ ինչ ընդ երկ նաւս պատկանաբար պիտանան՝ հաճոյ աստուածոյ եւ ընտիր մարդկան. (Արծր. ՟Ա. 3։)

Եթէ ի սակաւ ժողովս ռամկաց պիտանան տեսուչք եւ վերատեսուչք, ո՞րչափ եւս առաւել աստուածայնոյ մայրաքաղաքիս. (Գր. տղ. թղթ.)

Ես զիմ աման ձիթոյն ո բացեալ էի, այլ մախաթով ծակեալ էի ըզծեփ նորա. քանզի փոքր ինչ պիտացաւ ի նմանէ. (Վրք. հց. ՟Ե. ձ.) (տպ. տիպոյացաւ)։

ՊԻՏԱՆԱՄ δέομαι, χρῄζω egeo, opus habeo. որ եւ ՊԻՏԱՄ. Պէտս ունել. կարօտիլ.

ՊԻՏԱՆԱԼ. δεῖ, χρή opus est. Պիտոյ լինել. պիտի. վարի ի պէտս. պէտք ըլլալ՝ բանի գալ.


Պիտանանամ, ացայ

vn.

cf. Պիտանամ ;
to use, to employ, to make use of.

· Calfa

NBHL (7)

Նոյն է ընդ վ. ըստ կրկին առման. որպէս Պէտս ունել.

Զհմտանալն՝ ամենայն իսկ կենցաղոյս իրք հարկաւորաբար խնդրեն ի մարդկանէ. բայց մանաւանդ պատերազմականս՝ պիտանայ (կամ պիտանայ) ամենավայելուչ խելամտութեամբ առնուլ զտեղեկութիւն. (Պիտ.։)

Այնոփիկ երկայն բանի պիտանանայ, եւ ժամանակի. (Լաստ. ՟Ծ՟Բ.) (ա՛յլ ձ. պիտոյ)։

Եւ որպէս՝ Պիտոյ լինել. պիտոյանալ. պէտք ըլլալ

Զգալի սրտի՝ լուսոյ ազդումն ոչ պիտանանայ. (Պիտառ.։)

Արդ եղծանելով զառաջին ձեռնարկութիւն եղծանողացն զիմաստասիրութիւն, պիտանանամք ընդդիմակայման եւ ընդդիմայարակայութեան. իսկ ընդդիմայարակայման պիտանացեալ՝ ասեմք եւ այլն. (Սահմ. ՟Ա։ 1)

ՊԻՏԱՆԱՆԱԼ. χράομαι utor. Վարել ի պէտս. ի կիր արկանել.


Պիտանացու, աց

adj.

necessary, useful, advantageous;
—ք, necessaries, the needful;
ոչ ումեք է —, it is useful to no one;
ոչ եւս իմիք է —, it is no longer good for anything.

· Calfa

NBHL (13)

Որ ոչ իմիք իցէ պիտանացու։ Չէր ինչ իմիք պիտանացու։ Փայտ որթուն միթէ պիտանացու ի՞նչ իցէ ի գործ։ Ապա թէ աղն անհամեսցի, ոչ յերկիր եւ ոչ յաղբ է պիտանացու. (Երեմ. ՟Խ՟Ը. 38։ ՟Ժ՟Գ. 1. 10։ Եզեկ. ՟Ժ՟Բ. 5։ Ղկ. ՟Ժ՟Դ. 35։)

Մեռեալ անդամ՝ չէ ինչ պիտանացու ի գործ մարմնոյն. (Շ. ընդհանր.։)

Եղեւ նա անօթ կազմեալ պիտանացու ի գործ տեառն իւրոյ. (Եզնիկ.։)

Տուեալ է մեզ զամենայն պիտանացու ջուրս. (Եղիշ. ՟Ը։)

Ոչ վայելէ աստուածոյ (բարկութիւն), այլ ի սպառնալիս պիտանացու էր. (Կիւրղ. թագ.։)

Ծածկեալ զինքն յարմար եւ պիտանացու էր։ Պիտանացու էր յայնաժամ անգիտանալ նոցա. (Իգն.։)

Ժառանգեն ծառայքն պիտանացուք զքաղաքս իւրաքանչիւր . իմա պատուականք, կամ յարգիչք տաղանդաց։

ՊԻՏԱՆԱՑՈՒՔ գ. Պէտք. պիտոյ եւ կարեւոր իրք.

Որպէս զմարմինն ոչ միով կերակրով, այլ ամենայն պիտանացուօքն կերակրեմք. (Մաշտ.։)

Ցանկութիւն արկանէ՝ վասն պիտանացուացն ստէպ ստէպ յիշատակն. (Իսիւք.։)

Միջնորդեալ բաւականաբար երկաքանչիւրոցն կողմանց բնակչացն՝ յանկարօտ պիտանացու ացն ընդունելութիւն. (Պիտ.։)

Ի ձեռն քո բաշխիչին հաստատութիւնք պիտանացուաց համայնից կենաց. (Նար. ՟Ը։)

χρήσιμος utilis εὕθετος bene constitutus, aptus. Որ կարէ լինել պիտանի. պիտանի. օգտակար. շահեկան. դիպող. եւ կարեւոր. պետք ըլլալու, բանի էկօղ, աղէկ.


Պիտանացուցանեմ, ուցի

va.

to render useful, to make profitable.

· Calfa

NBHL (2)

Պիտանացու առնել. ընտիր ընծայեցուցանել. կամ պիտանի ցուցանել.

Հայեաց ի քեզ. այս քեզ բայ պայծառապէս բարեկրեցելումն եւ ամենայն կենաց քոց կատարումն բերէ, պիտանացուցանելով. (Բրս. հայեաց.) յն. χρησιμῶς παραστήσεται.


Պիտանաւոր

cf. Պիտանացու.

· Calfa

NBHL (1)

Քաջ եւ արգասաւոր ոչ միայն ի բանս եւ ի պիտակաւոր խոհականութիւնս, այլ եւ ի մեծամեծ եւ ի բազում գործս արժանափառս. (Խոր. ՟Ա։)


Պիտանաւորութիւն, ութեան

s.

usefulness.

· Calfa

NBHL (1)

Յղկեն ի պիտանաւորութիւն աստուածային գրոյն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։ 1)


Պիտանի, նւոյ, նեաց

adj.

useful, profitable, advantageous, necessary;
good, excellent.

· Calfa

NBHL (11)

Գտեալ տար եւ կտաւ՝ արար անօթս պիտանիս ձեռօք իւրովք։ Հնարեալ վայելուչ անօթ պիտանի կազմեաց ի սպասաւորութիւն կենաց։ Եղիցի անօթ պատուական, սրբեալ եւ պիտանի տեառն իւում։ Մի՛ արհամարեսցես զամենայն խորհուրդս պիտանեաց։ Պսակդ եղիցի այնոցիկ՝ որ ակնունին, եւ պիտանեաց նորա, եւ որոց ճանաչեն զնա. (Առակ. ՟Լ՟Ա. 19։ Իմ. ՟Ժ՟Գ. 11։ ՟Բ. Տիմ. ՟Բ. 21։ Տոբ. ՟Դ. 13։ Զաք. ՟Ղ. 14։)

Որ երբեմն անտանի էր քեզ, բայց արդ քեզ եւ ինձ պիտանի (զի ոնեսիմոս անունն նշանակէ պիտանի եւ օգտակար). (Փիլիմ. 11։ Սուր՝ գեղեցկացաւ) (յն. լաւ եղեւ) ի փայլիւն. պիտանի եղեւ (յն. լաւ եղեւ) ի սպանումն. (Եզեկ. ՟Ի՟Ա. 15։)

Իբր ոչ թէ ինքն զոմն յորովայնէ անպիտան ստեղծանիցէ, եւ զոմն պիտանի. եւ թէ այնպէս ինչ էր, զի՞ պիտոյ էր զպիտանին գովել, եւ զանպիտանն պարսաւել. (Եզնիկ.։)

Յամենայն՝ որ ինչ մարդկութեան պիտանի. (Խոր. ՟Ա. 23։)

Անարիս առ կարիս պիտանեացն եւ օգտակարացն։ Ո՛վ անպիտանդ ի պիտանեաց. (Նար. ՟Է. եւ ՟Ը։)

Մի՛ վստահանալ յառաքինութիւն նախնւոյն իւրեանց աբրահամու, այլ անձամբ լիցին պիտանիք։ Թերեւս ի պիտանեաց առաջնոց սրբոցն ուրեք անուամբ անուանեալ էր նա (մեծատունն). (Իգն.։)

Զի ընդ պիտանիսն ի բարձունս փառաւորեցից զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգիդ. (Եփր. աղ.։)

ՊԻՏԱՆԻ. Օգտակար. որպէս օգտամատոյց, նպաստամատոյց, ձեռնտու.

Օրէն է մեզ, որք յայլոց օգտեցաք. պիտանի լինել միշտ կարոտելոց. (Նախ. գծ.։)

Որում ոչ գտանին պիտանիքն, համբերող է (Պիտառ.։)

χρήσιμος, εὕχρηστος, εὗ (լծ. թ. էյի ). utilis, commodus, bonus, bene. Որ ինչ լինի ի պետս. որում կարեմք պէտս ունել. պիտանացու. կարեւոր. օգտակար. դիւրիչ. լաւ. ընտիր. ընտրեալ. պէտք էղած կամ ըլլալու, աղէկ, բանի էկող.


Պիտանութիւն, ութեան

s.

utility, profit, advantage;
use, employ.

· Calfa

NBHL (9)

Զերիս տունսն յամենայն ձայնիւ քարոզսն դնեմք, զառաւել պիտանութիւն սոցա յայտնելով։ Զաղբերաց՝ գետովք եւ ծովովք՝ զառ ի մեզ պիտանութիւն. (Խոսր.։)

Յորդորեալք յառաքինութիւնս լաւութեամբ ի գործս պիտանութեան։ Օր ըստ օրէ յաւելուած լիցի լաւութեան եւ պիտանութեան. (Յճխ. ՟Բ. եւ ՟Ի՟Գ։)

Զի՞ պիտոյ էր զպիտանին գովել եւ զանպիտանն պարսաւել, թէ ինքն արարիչ է պիտանութեան եւ անպիտանութեան. (Եզնիկ.։)

Ի պիտանութենէ ընդունիս զշնորհսն (յն. ի յառաջադիմութենէ). (Կոչ. ՟Գ։)

Զի թէ հանապաղ դիւրաւ լինէր սրբութիւն եւ մաքրութիւն, յայնժամ քո քաջութիւնդ եւ պիտանութիւնդ ու՞ր երեւէր. (Եփր. մաքր.։)

Որոց ոչ աչաց պիտանութիւն (յն. վարումն) էր ի տեսանել, եւ ոչ ականջք առ ի լսել. (Իմաստ. ՟Ժ՟Է. 15։)

ՊԻՏԱՆՈՒԹԵԱՄԲ իբր մ. որ եւ ՊԻՏԱՊԷՍ. Օգտակարապէս. բարւոք, ըստ արժանաւոյն. որպէս պարտ էր.

Յորժամ յանցանքն (յուդայի) կատարեցան, յայնժամ եմուտ ի նա ապաշխարութիւն, նա եւ ոչ յայնժամ պիտանութեամբ. (Ոսկ. մտթ. եւ Երզն. մտթ.։)

χρησιμότης, τὸ χρήσιμον, χρεία, ὁφέλεια utilitas, commoditas χρῆσις usus. Պիտանի գոլն. պիտանալն. եւ օգտակարութիւն. լաւութիւն. եւ Վարումն ի պէտս.


Պիտառեմ, եցի

va.

to deliver oracles, to foretell, to predict;
to use, to make use of.

· Calfa

NBHL (8)

Ինձէն եղեալ ականատես եւ ականջալուր նորա սքանչ հրաշիցն, որում բոլորն այն ծովահայեացն քաղաք թագաւորական պիտառ հռոմայեցւոցն նահանգին, սակս հասարակաց գոլով յայտնի ի նմանէ (կամ ի նմա) եղելոյ ի վերին տեսչութեանցն. (Ճ. ՟Գ.)

Զորս եւ մարգարէն ի բացուստ պիտառէ, թէ մեղս ոչ արար։ Զոր եւ յառաջագոյն մարգարէիւն պիտառէ։ Զոր եւ ինքն փրկիչն ի վերայ իւր առ ի մեր վարդապետութիւն պիտառէ, ասելով, ես եմ լոյս եւ այլն. (Նանայ.։)

Զոր ձայնիւ մարգարէին պիտառեալ ասէ, այս է հանգիստ իմ. (Նանայ եկեղ.։)

Որպէս շուն յորժամ դառնայ ի փսխած իւր. զայս պիտառեաց ի վկայութիւն առաքեալն պետրոս. (Լմբ. առակ.։)

Որ ի մարգարէիցն պիտառեցաւ. (Երզն. մտթ.։)

Զամենայն աւետարանական պիտառութիւնսն ճառագրեաց, զոր ինչ յաղագս աստուծոյ բանին անօրինական կիրառութիւն պիտառէր. (Թէոդոր. մայրագ.։)

Որպէս թէ պէտս անօղ. կամ առեալ ի պէտս շահեկանս. այն է Հրամանահան. պատգամատու. վկայ հաւատարիմ, կամ օգտակար եւ շահավաճառ. իբր յն. χρησμοδός qui oracula edit. կամ χρεώδης, χρήσιμος utilis եւ χρηματίστης negotiator եւ այլն.

χρηματίζω oraculum vel sententiam pronuncio, voluntatem declaro. Տալ հրաման պատասխանւոյ. պատգամս բարբառել. ճառել յաստուածակոյս կողմանէ. վարել ի պէտս զբան տեառն. վկայութիւն ի կիր արկանել. վկայել. հաստատել.


Պիտառութիւն, ութեան

s.

word, oracle, prediction;
testimony, witness;
use, employ;
want, necessity;
work;
writing, useful treatise.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

տե՛ս Պէտ, պէտք։

Muller WZKM 8, 283 (հյ. թրգմ. ՀԱ 1894, 294) դնում է թալմ. [hebrew word] piϑrā «մեկնութիւն», եբր. [hebrew word] pϑr «բա-ցատրել» բառից, որ չի ընդունում Հիւբշ, 315 նշանակութեան տարբերութեան պատճառով։ Բայց մեկնութիւնը ամէն պարագայի մէջ էլ ընդունելի չէ, որով-հետև հյ. բառը կազմուած է յունարէ-նից թարգմանաբար պէտք և առնու բառերից։

NBHL (11)

Առ ի ցուցանել մտացն զհաստատութիւն առնն առ սրբոց մարգարէիցն պիտառութիւնս. Այսու լնուլ մարգարէիցն պիտառութեանցն. (Նանայ.։)

Դու՞ ես, որ գալոց ես՝ ըստ մարգարէիցն պիտառութեանց. Եկեալ ի լրումն մարգարէիցն պիտառութիւն. (Երզն. մտթ.։)

Զամենայն աւետարանական պիտառութիւնսն ճառագրեաց. (Թէոդոր. մայրագ.։)

Ըստ պիտառութեանն յովհաննու աւետարանագրի՝ յասելն, թէ էր ժամ վեցերորդ. (Յհ. իմ. եկեղ.։)

Ոչ ի թղթի աստ փոյթ զսրբոց վարդապետացն եւ զհարցն ընթերցաք զպիտառութիւնս. (Ոսկիփոր.։)

Սուրբ հարցն պիտառութիւն համապատիւ կարգեցին զեպիսկոպոսս արքեպիսկոպոսաց. (Կանոն.։)

Համառօտէ պիտառութեամբ զպատմութիւն. (Լծ. ածաբ.։)

Աղերս առաջի մատուցանեմ ձեզ զպիտառութիւն զայս բանի. (Յհ. կթ.։)

ՊԻՏԱՌՈՒԹԻՒՆ. գ. Առնուլն ի պէտս. վարումն. պէտք.

Պիտառութեամբ կենցաղակացս խնամել զհօտ իւր։ Առատաձեռնութեամբ ի բոլոր մասունս պիտառութեանց. (Յհ. կթ.։)

χρησμός, χρηματισμός oraculum, monitum, testimonium եւ ἕργον , ἑργίδιον opus, opusculum. Պատգամ. վկայութիւն. բան վաւերական. ճառ պիտանի. հաւաքումն բանից՝ որ վարին ի պէտս. (վրիպակաւ գրի առ յետինս եւ Պիտառնութիւն).


Պիտարկիմ

vn.

to serve, to be useful.

· Calfa

NBHL (2)

ՊԻՏԱՐԿԻԼ. ի պէտս արկանիլ. պիտոյ լինել.

Ինքնաշարժն մշտաշարժ. մշտաշարժն անմահ ... աւելորդ է մի առաջարկութիւն, որպէս մշտաշարժն. քանզի ոչինչ պիտարկի ի բաղեզերումն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Պիտաւոր

adj.

useful.

· Calfa

NBHL (2)

Պարկեշտութեան չափ է՝ հարկաւորացն եւ պիտաւորացն առ ըստ մարմնոյն կեանս. (Փիլ. ել. ՟Ա. 6։)

χρήσιμος utilis, usu veniens.. Պիտանի պիտանացու.


Պիտաւորիմ, եցայ

vn.

to want, to be wanting.

· Calfa

NBHL (7)

Յաւելուածոյ պիտաւորեալն՝ անկատար է. (Կիւրղ. գանձ.։)

Որոյ իմաստ՝ զօրաց ոչ պիտաւորէր, այլ անձամբ մղէր զպատերազմն. (Ասող. ՟Գ. 6։)

Կամ պիտոյ լինել.

Ամենազօրին ոչ պիտաւորի օգնութիւնք նոցա. (Վանակ. յոբ.։)

Կամ վարել ի պէտս. վարիլ իւիք.

Մեք ասեն որպէս նիւթով իւիք ի մարմնական ի բնութենէ բաշխմամբք պիտաւորեալք՝ ծնանիմք ի մէջ զծնունդսն. (Կիւրղ. գանձ.։)

δέομαι, χράομαι, ἁποχράομαι egeo, opus habeo, utor. Պէտս ունել. կարօտիլ.


Պիտաւորութիւն, ութեան

s.

want, indigence;
necessity;
witness, testimony.

· Calfa

NBHL (6)

Կարօտ գոլն պիտոյից. պէտս ունելն.

ծարաւեցաւ արդարապէս, եւ ինքն գիտէ՝ մերով պիտաւորութեամբն ծանուցանիլ զինքն գոլ մարդ ճշմարիտ. (Թէոդոր. մայրագ.։)

կամ պիտանութիւն. կարեւորութիւն.

Մերձենան ի նա հոգիացեալքն, եւ ոչ պիտաւորութիւնք զգալեացս հայելեաց. (այլ ձ. պիտառութիւն). Լմբ. պտրգ.։

Մերթ եւս՝ որպէս Պիտառութիւն. վկայութիւն.

Լուր որ ի սուրբսն հօր մերում կիւրղի աղեք. սանդրացւոյ՝ յեփեսոս հակառակ նեստորի ամպարշտի՝ ասելով ի ձեռն պիտաւորութեան որ ի սուրբսն ամբրոսեայ մետիղոցւոյն. (Ոսկիփոր.։)


Պիտիմ

v. imp. one must, it is necessary;
սակաւիկ ինչ պիտեցաւ, it was within a hair's breadth of.

· Calfa

NBHL (25)

Ոչ պիտի մեզ այր սպանանել յիսրայէլէ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Ա. 4։)

ի քէն ակն ոչ ունէի, եւ ոչ պիտի իսկ։ Պիտի պատուել զնոսա (զտեարս՝) որչափ ի քէն է հրամայեալ. (Ագաթ.։)

Բայց ի տեղի այսր ինձ դարձեալ գալ պիտի. (Եղիշ. ՟Ը։)

Այլ զորպիսութիւն պիտի իմանալ. (Եղիշ. հոգ.։)

Ոչ միայն պիտի ունել զմիտս, այլեւ զգայութիւն։ Յորժամ երդեալ պիտեսցի. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. տեսական.։)

իսկ ապա եւ ոչ խորհել պիտեսցի. (Պերիարմ.։)

եւ զի՞ պիտիցի զարանց ասել։ Եւ արդ զի՞ պիտիցի ասել զայս. (Ոսկ. եփես. եւ Ոսկ. ես.։)

արեաց տէր որ լինի՝ արդար աչօք պիտի նայել յամենայն մարդ. (Փարպ.։)

Այր ոչ պիտի ծածկել զգլուխ իւր. (Ոսկ. ես.։)

Որ ինչ ինձ պիտի, յորմէ կամիմն խնդրել՝ նորա չիք, եւ ոչ տալ կարէ։ Թէ պիտի եւ այլ եւս ինչ, ասա։ Շատ մարդկան բազմութիւնք պիտին։ Որոց ոչ պիտէր եւ առ վայր մի կեալն՝ քան թէ զայնպիսի տեսանել աղէտս. (Փարպ.։)

Լսելիք ներքինքն պիտին. (Ոսկ. յհ. ՟Ա. 1. 16։)

Յաւելագոյն քան զսահմանս պիտէր պատմութիւն. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Քանզի ոչ եթէ պնդութիւն մարմնոյ պիտիցի, այլ որդւոցն եւ մտաց յօժարութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 8։)

Մի զամենայն ինչ խառն առաջի արկեալ մեկնեսցես, բայց միայն զայն՝ որ ի կարգ անդր պիտիցի. (եւագր. ՟Գ։)

Յիւրոց իսկ կամաց անսուաղացեալ՝ աստուածոյ ընծայէր զպիտելի ճաշակսն. (Յհ. կթ.։)

անօգտակար զղջմամբ ի չպիտելի ապաշաւանացն գնիցէ մասին. (Գր. տղ. թղթ.։)

Հաւատարմագունի առն պիտէր (այսինքն պէտք էին), որ ասէր՝ թէ յարեաւ, մեք տեսաք. (Ոսկ. գծ.։)

Կիսոյ պիտեցաւ ժամանակի. (Փիլ. լին. ՟Ա. 25։)

Սակաւիկ ինչ պիտեցան՝ ասէ, եւ եղեալ գտանէի ի մէջ ամենայն չարեաց։ Սակաւիկ ինչ պիտէր՝ եւ սպառեալ կործանէր զնա յերկիր. (Վրք. հց. ձ. այսինքն փոքր միւս եւս եւ ... քիչ մնաց որ.)

ՊԻՏԵՑԵԱԼ. որպէս Կարօտեալ. պէտս ունելով.

Անմարմինք էին եւ իմանալիք, ոչինչ պիտեցեալք զգալի լուսոյ. (Փիլ. ել. ՟Բ. 106։)

ՊԻՏԵՑԵԱԼ. իբր Պիտացեալ. վարեցեալ.

Գինեղինութեամբք եւ խահակերութեամբք եւ հոսանուտ վարուք պիտեցեալք՝ դիակիր եմք մարմնով քս. (Փիլ. լին. ՟Բ. 12։ 7)

դիմազ. ՊԻՏԻ. χρή, δεῖ portet, opus est. Պէտք են. պիտոյ է. պարտ է. արժան է. պարտի. պետք է.

ՊԻՏԻ. δέομαι, χράομαι egeo, opus habeo, utor necessarium est. Պիտանի է. կարեւոր է. խնդրի. պիտուաւոր է.


Պիտոյ

adj.

necessary;
suitable;
— է, cf. Պիտիմ;
it is becoming, proper, suitable;
զի՞ եւս — են մեզ վկայք, what need have we of witnesses ?

· Calfa

NBHL (29)

Երկու ինչք պիտոյ են ինձ։ Ոչինչ պիտոյ է իմաստութիւն պակասամտի։ Տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր, եւ զամենայն ինչ որ պիտոյ է ինձ։ Պիտոյ է ձեզ այդ ամենայն։ Ոչ պիտոյ է բժիշկ կարողաց։ Թէպէտ եւ ոչ պիտոյ իցեն ձեզ թուղթք ընցայութեան։ Խօսին՝ որ որ ինչ որ է պիտոյ.եւ այլն։

Զկարգս մտից պիտոյ պատարագաց յարքունուստ լնուլ. (՟Բ. Մակ. ՟Թ. 16։)

Սէր՝ խնդիր բարեաց. ինչ մի՝ որ ամենեցուն պիտոյ է, եւ ոչ է ի միջի. (Պիտառ.։)

ի վտանգի պատերազմաց հարկ է առնուլ զանօթս՝ որ չիցեն ինչ պիտոյ ի խաղաղութեան. (Սեբեր. ՟Բ։)

Զկէսն հատանել ընենուլ իբրեւ զպիտոյս. (Եզնիկ.։)

Որում հանդերձ պիտոյ էր՝ հանդերձ զգեցուցանէր. (Եղիշ. ՟Է։)

Որ ինչ պիտոյն մերոյ հաւաքմանս է՝ շարադրեսցուք. (Խոր. ՟Ա. 11։)

Նախ եւ առաջին կարեւոր եւ պիտոյ խնդիր այդ է։ Զպիտոյսն եւ զառաւել օգտակարսն մոռացաք հարցանել, թէ ու՞ր երթաս. (Փարպ.։)

Դուք առաջնորդ ինձ ոչ պիտոյ էք. (Վրք. հց. ՟Է։)

Այն որ վասն նորա ասացեալ էր՝ բազում խնամակալութեամբ առ ի քննել պիտոյ էր. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։)

Պիտոյք (են) բնակութեան տաճարին՝ պահք սրբութեան. (Մծբ. ՟Ա։)

ՊԻՏՈՅ. որպէս դիպան. դէպ. պատշաճ.

Զզէնս սպանելոցն քաղէին, ի պիտոյս տեղիս թողուին. (՟Բ. Մակ. ՟Ը. 31։)

Զգութս ձեր ինձ փոխ տուք, զի եւ դուք անդրէն դաջիք ի պիտոյ ժամանակի. (իսիւք. եւ Վանակ. յոբ.։)

Ոչ ինչ է պիտոյ վասն բանիդ այդորիկ տալ քեզ պատասխանի։ Ինձ պիտոյ է ի քէն մկրտիլ։

Ոչ ինչ պիտոյ է դոցա երթալ եւ այլն։

Յորժամ միայն համաձակել պիտոյ էր, պատասխանատրեն. (Ոսկ. գծ.։)

Զի՞ պիտոյ իցէ ասել. (Ոսկ. ես.։)

Եւ մեք հատանեմք փայտ ի լիբանանէ ըստ ամենայն պիտոյից քոց։ Ընտրեցէք արս եօթն, զորս կացուսացուք ի վերայ պիտոյիցս այսոցիկ։ Զեպափրոդիտոս՝ զձեր առաքեալ, եւ զպաշտոնեայ իմոյ պիտոյից. (՟Բ. Մնաց. ՟Բ. 16։ Գծ. ՟Ղ. 3։ Փիլիպ. ՟Բ. 25։)

լնու զպէտս պիտոյից ամենայն արարածոց. (Յճխ. ՟Դ։)

Չեմուտ ՟Ը մարմնաւոր պիտոյիւք՝ ամենայն ապականացու իրաց աշխարհիս. (Եղիշ. ՟Ը։)

Փոյթ զանյպիսեացն առնել պիտոյից. (Խոր. ՟Գ. 52։)

Ամենայն պիտոյիւք այցելու եղեւ վասն հօտիցն իւրոց. (Եփր. համաբ.։)

Զէն անվթարելի զերկոսին զսոսա ընդ ինքեանս բարձեալ բերէին ըստ պիտոյիցն իրականութեան. (Յհ. իմ. երեւ.։)

Յաղագս պիտոյից։ Պիտոյիցս ոմանք են բանական եւ ոմանք գործականք. (եւ այլն. Պիտ.։)

(ի սեռական է բառիս Պէտ). δέον, χρήσιμος, ἑπίκαιρος , ἑπιβάλλω necessarius, utilis, opportunus, debitus, -a, -um. կամ բայիւ χρῄζω, χράομαι, χρείαν ἕχω opus habeo, opus est. Ի պետս վարելի. պիտանի. կարեւոր. հարկաւոր.

դիմազ. ՊԻՏՈՅ Է. դիմազ. χρή, δεῖ, καθήκει oportet, convenit. Պիտի. պարտ է, արժան է. պետք է.

ՊԻՏՈՅՔ պիտոյից, իւք. գ. Ուղղականն է առաւել ռամկական. որ ըստ գրոց ասի Պէտք. զոր տեսցես՝ իբր անհոլով. զի եւ այն կարոտի հոլովականի սորա. χρεία necessitas, indigentia, necessaria. Պիտոյ իրք. պէտք. կարիք. կարօտութիւն. իրք կարեւորք. հարկաւորութիւն. պիտանաւորութիւն, պէտք եղած բաները.

Կամ որպէս Պէտք ճարտասանական. χρεία


Պիտոյանամ, ացայ

vn.

cf. Պիտանամ.

· Calfa

NBHL (16)

Եւ բնութեանցն երկուց երկու անուանք պիտոյանան։ Ըստ մեծի վնասուցն եւ մեծ ջանք եւ ապաշխարութիւնք պիտոյանան. (Յճխ. ՟Ղ. եւ ՟Ծ՟Թ։)

Երկու ձեռք միացեալք ի գործ պիտոյանան. (Խոր. առ արծր.։)

Բազում բանք եւ ճառք առ ի պատմել պիտոյանան. (Կոչ. ՟Ղ։)

Փոքր ինչ պիտոյացաւ ի նմանէ։ Ողորմելով տային նմա որչափ եւ պիտոյանայր նմա։ Եթէ ճգնէաք ի խոնարութիւն, ոչ պիտոյանայր մեզ այլ ճգնութիւն. (Վրք. հց. ՟Է. ՟Ը. ՟Ժ՟Ը։)

եւ ոչ եւս այլ պիտոյասցի քեզ մարմնաւոր կերակուր. (Վրք. ոսկ.։)

Հողմոց պիտոյանան ըստ ժամանակի՝ հովուց եւ ջերմութեանց. (Յճխ. ՟Է։)

Հրամանն աստուածային բաւական է ունել զեզր ջրոյ անծանօթ ծօվու՝ ոչ պիտոյացեալ երկցի. (Խոր. աշխարհ.։)

Որոյ ոչ ինչ պիտոյանայր զմանկունսն կորուսանելոյ։ Ոչ իմիք պիտոյանալ ասէր, ոչ ընչից, ոչ տեղւոյ, ոչ տան. (Նիւս. մկ. բեթղ.։ եւ Նիւս. ի գր. սքանչ.։)

Յորժամ կերակրոյ ինչ պիտոյանայր, քաղէր զբանջար անտառին. (Վրք. հց. ՟Դ։)

Ոչ ինչ պիտոյացան զգեստուց ահարկողաց. (Յհ. կթ.։)

Որպէս ոք հեդից եւ վանկից ուսման պիտոյանայ. (Ոսկ. գծ.։)

Ի լիութիւն հարկաւորացն՝ մի մեանց պիտոյանամբք. (Բրս. հց.։)

Վասն որոյ եւ տիրական գալստեան պիտոյանամբք ի փրկութիւն. (Ճ. ՟Բ.։)

Հաղորդել միմեանց, պիտոյանալ միմեամբք (այսինքն իրերաց). (Բրս. հց.։)

δεῖ, χρή opus est. Պիտոյ լինել. պիտի. պէտք եղեն. տե՛ս եւ ՊԻՏԱՆԱՆԱԼ. պէտք ըլլալ.

ՊԻՏՈՅԱՆԱԼ. δέομαι opus habeo. կարօտանալ. cf. ՊԻՏԱՆԱՄ.


Պիտոյութիւն, ութեան

s.

cf. Պիտանութիւն.

· Calfa

NBHL (1)

cf. պիտանութիւն. Աղէ ցուցէք այր մի, որ թէ վասն պիտոյութեան, եւ կամ ի կռուի վաստակ եւ գործ ցուցանելոյ գտեալ է. (Փարպ.։)


Պիտոյք, ոյից

s.

want, indigence, necessity;
the needful;
cf. Պէտք.

· Calfa


Պիտուս

s.

pine, pine-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πίτυς «թեղօշ». սրանից է փոխա-ռեալ նաև վրաց. მიტო պիտո, Յიტვიպիտվի, «cоcнa, nиxта, եղևին, կուենի»։-Հիւբշ. 372,

NBHL (2)

Աղուէս բժշկէ զվէրս իւրոյ հարուածոյ ի հուզոյ, որ լինի ի ծառոյ միոջէ, անուանեալ կոչի պիտուս. (Վեցօր. ՟Ը։)

Բառ յն. πίτυς piceo, pinus. որ ըստ մեզ՝ Բեղօշ, սարոյ, սօսոյք


Պիւրամիտ

s.

pyramid.

· Calfa


Պղակունտ

s.

pastry;
cake, pie.

· Calfa


Պղակունտրագործ, աց

s.

pastry-cook.

· Calfa

NBHL (2)

Πλαϰουντοποίὁς. Որ գործ է պղատունտս. պօղաջաճի.

Տեսցուք որչափ կոտորածք ի բարեկեցութեանն տենչանացն գործին. որչափ յամճաբերացն եւ խոհակերացն եւ ի սեղանայօրինացն, ի պղակունտրագործացն եւ ի ծաղարարաց. (Ոսկ. մ. Գ. 17։)


Պղատան

s.

platane, plane-tree.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ մայրի» Յայսմ. որ և պլատան ԱԲ։

= Յն πλάτανος նոյն նշ. որից և լտ. plata-nus, ֆրանս. platane ևն։-Հիւբշ. 373։

NBHL (2)

Կապեցին զսուրբն ընդ դօսացեալ ծառ մի պղատան ձեռս յետս. (Հ=Յ. մայ. ԻԲ։)

Բառ յն. ազգ մայր փայտի. πλάτανος. platanus.


Պղատոնական, ի, աց

adj. s.

Platonic;
— սէր, platonic love;
Platonist.

· Calfa

NBHL (5)

Հետեւող կամ աշակերտ Պղատոնի իմաստասիրի.

Ատտիկոս պղատոնիկեան ճանաչէր. (Եւս. քր. Բ։)

Եւ որ ինչ ակն է պղատոնի.

Զպղատոնականն համարձակագոյն այժմ բարբառիմ։ Եւ այսոքիկ պերճ եւ պայծառ՝ պղատոնականքն իբր եղանիլ բանք. (Խոր. Ա. 35։)

Արիստոտէլէս ըստ պղատոնականին հետեւ իւր բանից. (Ճ. Ա։)


Պղատոնեան

cf. Պղատոնական.

· Calfa


Պղատոնականութիւն, ութեան

s.

platonism.

· Calfa


Պղեմբատ

s.

plumbatae, leaden shot or bullets.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«կապարեայ գունտ և այդպի-սի գնտակով ծեծ՝ ձաղկում» Ճառընտ.։

= Լտ. plumbatae նոյն նշ. կազմւած է plumbum «կապար» բառից. անշուշտ փո-խառեալ է յունարէն *πλουμβάτα տառադար-ձութեան միջոցով, որ չգիտէ Sophocles։ Կայ նաև նոյնի ասորի ձևը՝ ❇ (որ անշուշտ պէտք է կարդալ plumbatā) «virgae plumbatae»։-Հիւբշ. 373։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ։

NBHL (2)

հրամայեաց առնուլ նմա յիսուն պղեմբատ ի վերայ թիկանցն. (Ճ. ՟Ա.։)

Բառ լտ. plumbatae, plembatura. ըստ յն. μωλιβδώδες, μολίβδωσις . Կապարեայ գունտ. եւ Ձաղկումն կապարեայ գնտովք.


Պղծահաւատութիւն, ութեան

s.

impure religion.

· Calfa

NBHL (2)

Ունիլն զպիղծ հաւատս. պիղծ դեն.

Ոչ է արժան քննել զհերձուածողացն մոլորութիւն եւ զպղծահաւատութիւն. (Շ. յուդ. ՟Դ։)


Պղծամատոյց

adj.

unclean, impure, sacrilegious.

· Calfa

NBHL (2)

Պղծութեամբ մատուցեալ. անսուրբ.

Գնաց ի տաճար կռոցն յաւուր տօնի պղծամատոյց զոհիցն. (Տէր Իսրայէլ. փետր. ՟Ը.։)


Պղծուտ

cf. Պիղծ.

· Calfa


Պղնձակերտ, ից

adj.

made of copper.

· Calfa

NBHL (3)

Կերտեալն ի պղնձոյ. որ եւ ՊՂՆՁԱԳՈՐԾ ասի.

Կատարէ զհրաշալին ամրագունիւք պարսպօք՝ հանդերձ դրամբք պղնձակերտիւք. (Խոր. ՟Ա. 15։)

Հանդերձ դրօքն պղնձակերտիւք . յն. պղնձագուռն գոլով. (Եւս. քր. ՟Ա։)


Պղնձահատք, տից

s.

copper-mine;
exile;
ի —հատս տալ, to exile, to condemn to the copper-mines.

· Calfa


Պղնձապատ

adj.

covered with copper, coppered.

· Calfa

NBHL (4)

Եւ արար զսեղանն պղիձապատ՝ ի բուրուառացն պղնձեաց ... ապստամբաց. (Ել. ՟Լ՟Ը. 1։)

Զշառաւիղ արմատոյ դորա թողէք յերկրի երկաթապատ եւ պղնձապատ. (Դան. ՟Դ. 12։ Ի զրահաւոր պատենազէն պղնձապատ վահանացն՝ նշոյլքն զլերամքն փայլատակէին. Խլ. մկ. ղ. 39։ եւ Խոր. ՟Գ. 37։)

Զբնիցն գեղարդիանցն զտեղեղնակապարճս կախիցեն, պղնձապատ զգլուխսն (նոցա) առնիցեն. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)

Պղնձով պատեալ. ըստ յն. պղնձի. χάλκεος, -κοῦς aereus.


Պղնձոտ

adj.

copper-coloured.

· Calfa

NBHL (1)

Ըստ գունոյն՝ շէկ կամ թուխ, խարտեաշ, պղնձոտ. (Տօնակ.։)


Պղպեղիտ

s. chem. peperine.

· Calfa


Definitions containing the research տ : 10000 results

Բարձրամուր

adj.

fortified in a very high place.

· Calfa

NBHL (1)

Կախեաց զնիկանովրայ զգլուխն զբարձրամուր աշտարակէն. յն. ակառն կամ բերդ. ( ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 35։)


Բարձրայօն

adj.

lofty, proud, supercilious, haughty.

· Calfa

NBHL (6)

Բարձր՝ յօնիւք, այսինքն ամբարտաւան՝ աչօք. ամբարհաւաճ, սնապարծ.

Ահարկութիւնն՝ առ ապստամսն ի պատուիրանէն է պիտանացու, եւ առ բարձրայօնսն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Բարձրայօն պարծանօք. այսինքն ամբարտաւանական. (Ճ. ՟Բ.։)

Իբր Ամբարտաւանութեամբ.

Ամբարտաւանս եւ բարձրայօնս փքայր. (Յհ. կթ.։)

ԲԱՐՁՐԱՅՕՆ՝ ասի լեառն՝ Որոյ բարձր է արտեւան կամ եզր ի դուրս քուաձեւ երեւեալ-բարձրագաթն.


Բարձրայօնութիւն, ութեան

s.

haughtiness, pride, arrogance.

· Calfa

NBHL (1)

Ամբարհաւաճութիւն, բարձրամտութիւն, փքացումն. հպարտութիւն.


Բարձրանամ, ացայ

vn.

to rise, to ascend, to re-ascend, to surmount, to exceed, to surpass;
to increase, to grow;
to be proud, to pride one's self;
բարձրացեալ, cf. Բարձր, cf. Բարձրաբերձ, cf. Փառաւոր, cf. Յաղթական.

· Calfa

NBHL (20)

ԲԱՐՁՐԱՑԵԱԼ. ա. ὐψηλός altus Բարձր. բարձրաբերձ. եւ Ամբարձեալ հպարտութեամբ.

Վերացոյց զտապանն, եւ բարձրացաւ յերկրէ։ Հնգետասան կանգուն ջուրն ի վեր։ Բարձրացաւ ջուրն ի վերայ երկրի։ Եթէ բարձրասցի բաբելոն իբրեւ զերկինս։ Որպէս Մովսէս բարձրացոյց զօձն յանապատին, նոյնպէս բարձրանալ պարտ է որդւոյն մարդոյ. այսինքն ի վերայ խաչին. եւ այլն։

Այսօր եկա՛յք բարձրացի՛ք սլացեալ ընդ նմին թեւօք հաւատոց ի փառս երկնաւորս. (Լմբ.։)

ԲԱՐՁՐԱՆԱԼ. որպէս Աճել. եւ Սաստկանալ.

Զի բարձրացաւ աղաղակ սոցա առաջի տեառն. (Ծն. ՟Ժ՟Թ. 13։)

ԲԱՐՁՐԱՆԱԼ. նմանութեամբ, Մեծանալ ճոխութեամբ. բարգաւաճիլ, զօրանալ, գերազանցել, փառաւորիլ. որ զԱստուծոյ ասի ի մեզ առաւել՝ ԲԱՐՁՐ ԼԻՆԵԼ.

Օրհնեաց (տէր) զտէր իմ յոյժ եւ բարձրացաւ։ Եւ բարձրացաւ այրն, Ծն. (՟Ի՟Դ. 35։ ՟Ի՟Զ. 13։)

Բարձրացաւ եղջիւր իմ յԱստուած փրկիչ իմ. (՟Ա. Թագ. ՟Բ. 1։)

Զի բարձրասցի կողմն ճշմարտութեան. (Եղիշ.։)

Մարմնով գերազանց նմին բարձրացաւ։ Պսակեցան՝ բարձրացան։ Բարձրացեալ ի փառս։ Բարձրացեալ ծնող։ Բարձրասցի՛ պատիւ քո ինեւ։ Բարձրացի՛ր սիոն, եւ այլն. (Նար. ստէպ։)

ԲԱՐՁՐԱՆԱԼ. որպէս Բարձրամտիլ, ամբարտաւանիլ, գառազանալ, մեծամտիլ.

Մինչեւ ցե՞րբ բարձրանայ թշնամին ի վերայ իմ։ Տէր, ոչ բարձրացաւ սիրտ իմ. (Սղ. ՟Ժ՟Բ. 3։ ճլ. 1։)

Եւ դու կափառնաում. մի՛ մինչեւ յերկինս բարձրասցիս, այլ մինչեւ ի դժոխս իջցես. (Մտթ. ՟Ժ՟Ա. 23։)

Զի մի՛ տացէ բարձրանալ հպարտութեանն՝ կոխել զինքն. (Ագաթ.։)

Հպարտացաւ, բարձրացաւ ի միտս իւր. (Եղիշ. ՟Ա։)

Աջովն Աստուծոյ բարձրացեալ. (Գծ. ՟Բ. 33։)

Գովեալ եւ առաւել բարձրացեալ յաւիտեանս. (Դան. ՟Գ. 52=56։)

Առ զզօրութիւն բարձրացեալ բլրոյն քո։ Խոնարհեցուցանեմ զփայտ (այսինքն ծառ) բարձրացեալ։ Կործանեսցին պարիսպք քո բարձրացեալք։ Մայրից բարձրացելոց, բլրոց բարձրացելոց, պարսպաց բարձրացելոց։ Օր տեառն զօրութեանց ի վերայ ամենայն հպարտից եւ ամբարտաւանից, եւ ի վերայ ամենայն բարձրացելոց եւ վերացելոց.եւ այլն։

Եւ որդիքն Իսրայէլի ելանէին բարձրացեալ ձեռամբ։ Ի վերայ այսր ամենայնի ոչ դարձաւ բարկութիւն նորա, այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է։ Եւ այս ձեռն բարձրացեալ ի վերայ ամենայն ազգաց (ի պատուհասել).եւ այլն։

Եւ եղիցի ... տունդ բարձրացեալ՝ ի զրոյցս. (՟Գ. Թագ. ՟Թ. 8։)


Բարձրանշան

adj.

remarkable, signal, signalized, famous, renowned.

· Calfa

NBHL (1)

Տեսանե՞ս զբարձրանշան, զհռչակաւոր, եւ զյանկարծահաս զմուտ հոգւոյն սրբոյ. (Ագաթ.։)


Բարձրաշէն

adj.

built very high.

· Calfa

NBHL (1)

Ի բարձրաշէն եւ գեղեցկայարմար ապարանք. (Լաստ. ՟Ի՟Դ։ եւ Եղիշ. երէց.։)


Բարձրապարանոց

adj.

puffed up, arrogant, proud;
— շրջիլ, to be puffed up, to be proud of, to bridle up.

· Calfa

NBHL (3)

ὐψαύχην elatam cervicem habens կամ բայիւ, ὐψαυχενέω cervicem extollo որ եւ ԲԱՐՁՐԱՊԱՐԱՆՈՑ ասի, եւ ԲԱՐՁՐԱՎԻԶ. Իբր Ամբարտաւան, գոռոզ.

Հպարտանալ ... յողն կալ, բարձրապարանոց երեւել ի վերայ երախտաւորաց իւրեանց. (՟Գ. Մակ. ՟Գ. 12։)

Բարձրապարանոցաց (կամ բարձր պարանոցաց) խորտակիչ. (ՃՃ.։)


Բարձրապարիսպ

adj.

that has high walls.

· Calfa

NBHL (1)

Որ զաշտարակսն յաղթս եւ բարձրապարիսպն կործանեաց. (Եփր. յես.։)


Բարձրասրուն

adj.

with long legs.

· Calfa

NBHL (1)

Իբրու արդ բարձրասրուն, եւ կամ այլ ինչ վերագոյն քան զունակութիւն անչափ՝ գարշելի է. (Պղատ. տիմ.։)


Բարձրավարս

adj.

that has high branches;
covered with many leaves, leafy.

· Calfa

NBHL (2)

ὐψήκομος alte comatus Ասի զվարսաւոր ծառոյ. որպէս բարձրոստեան, բարձրասաղարթ.

Ելեր ի բարձրավարս արմաւենին. (Պիտ.։)


Բարձրավզանամ, ացայ

vn.

to be puffed up, to be proud of, to bridle up, to assume airs of importance.

· Calfa

NBHL (2)

Շուն մեռեալ զինքն ոչ պատկառէր, կամ բարձրավզանայր՝ ասել. (Մագ. ՟Լ՟Ա։)

Բարձրազվեալ ամբարտաւանի եղկելին. (Վրք. հց. ՟Բ։)


Բարձրավզիմ, եցայ

vn.

cf. Բարձրավզանամ.

· Calfa

NBHL (2)

Շուն մեռեալ զինքն ոչ պատկառէր, կամ բարձրավզանայր՝ ասել. (Մագ. ՟Լ՟Ա։)

Բարձրազվեալ ամբարտաւանի եղկելին. (Վրք. հց. ՟Բ։)


Բարձրավզութիւն, ութեան

s.

pride, haughtiness, arrogance.

· Calfa

NBHL (3)

ἁπονία arrogantia եւ այլն. որ եւ ԲԱՐՁՐԱՊԱՐԱՆՈՑՈՒԹԻՒՆ. Ամբարտաւանութիւն. ամբարհաւաճութիւն. գոռոզութիւն. փքացումն. հպարտութիւն.

Զմայր չարեացն զամբարտաւանութիւն եւ զբարձրավզութիւն ունէր արմատացեալ յոգւոջն ... Զբարձրազվութիւնն ասեմ եւ զամբարհաւաճութիւնն. (Ոսկ. ղկ.։)

Խրոխտացեալ բարձրավզութեամբ. (Թէոդոր. խչ.։)


Բարձրավիզ

cf. Բարձրապարանոց.

· Calfa

NBHL (5)

ὐψαύχην cervicem attollens Բարձրապարանոց, իրօք կամ նմանութեամբ. խրոխտ. գոռոզ. վիզը տնկած, եւ տնկօղ.

Այժմ բարձրավի՛զ ձի, եւ խրոխտ ... խայտայ ի դաշտս. (Ածաբ. նոր կիր.։)

Մի՛ ախորժեսցես ի վեր ամբառնալ զձեռնդ Աստուծոյ (ընդդէմ քո) ըստ բարձրավզիցն. (Ածաբ. աղք.։)

Ո՞ւր իցէ բարձրավիզն հպարտութիւն. (Վրք. հց.։)

Յանզղջութենէ անձանց, եւ ի բարձրավիզն լինելոյ մտաց եւ ապարասան ի վերայ առաքինութեան սրբոց արանցն. (Վրք. հց. ՟Ա։)


Բարձրացուցանեմ, ուցի

va.

to elevate, to lift up, to raise, to exalt, to raise higher, to raise again, to ascend, to promote, to advance.

· Calfa

NBHL (10)

ὐψόω, ἁνυψόω exalto, in altum extollo, αἵρω , ἁναιρέω, ἁναλαμβάνω sursum tollo, affero Բարձր առնել՝ իրօք կամ նմանութեամբ. վերացուցանել. ի վեր առնուլ՝ հանել՝ յարուցանել՝ կանգնել, համբառնալ, տնկել. բարձրցընել, վեր հանել, վեր վերցընել.

ԲԱՐՁՐԱՑՈՒՑԱՆԵԼ Բարձր առնել զԱստուած օրհնութեամբ. փառաբանել.

Շինեաց պարիսպ, եւ բարձրացոյց յոյժ։ Բարձրացուցանել զտուն Աստուծոյ մերոյ, կանգնել եւ շինել զանապատս զայս։ Խոնարհեցուցանեմ զփայտ բարձրացեալ, եւ բարձրացուցանեմ զփայտ խոնարհեալ։ Մի՛ բարձրացուցանէքզեղջիւրս ձեր։ Բարձրացո՛ տէր Աստուած իմ զերեսս իմ առ քեզ։ Բարձրացուսցէ նշան ի հեթանոսս։ Եթէ բարձրացուսցես իբրեւ զարծուի զբոյն քո, եւ անտի իջուցից զքեզ։ Հոգի տեառն վերացոյց զիս եւ բարձրացոյց.եւ այլն։

ԲԱՐՁՐԱՑՈՒՑԱՆԵԼ Բարձր առնել պատուով. մեծարել գովութեամբ, իշխանութեամբ. մեծացուցանել, փառաւորել. մեծցնել.

Հովուեա՛ եւ բարձրացո՛ զսոսա. (Պտրգ.։)

Նուագէին առաջի արքայի բանիւքն Աստուծոյ, բարձրացուցանել եղջերեաւն. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Ե. 5։)

Բարձրացուցէ՛ք զտէր Աստուած մեր՝ գոչէ մարգարէն։ Աստուած հարցն մերոց, գովեմք զքեզ, եւ առաւել բարձրացուցանեմք. եւ այլն. (Անյաղթ բարձր.։ եւ Շար.։)

Այլ ի սուրբ գիրս ՝ ուր ըստ յն. է Բարձրացուցանել զԱստուած, ի մեզ թարգմանի՝ Բարձր առնել զԱստուած։

ԲԱՐՁՐԱՑՈՒՑԱՆԵԼ. որպէս Սաստկացուցանել զձայն. համարձակ գոչել. վերագոչել. ամուր կանչել.

Եւ ինքեանք զպաշտօնն բարձրացուցեալ յեկեղեցւոջն՝ զտէրունի կանոնն կատարէին. (Եղիշ. ՟Գ։)


Բարձրեալ, ելոյ

adj. s. very high;
the Most

· Calfa

NBHL (5)

Սեպհականեալ անուն ճշմարտին Աստուծոյ, ըստ որում է իսկութեամբ բարձր ամենայնիւ, կամ Ամենաբարձր, որպէս ասի յայլ լեզուս. ὔψιστος altissimus եբր. էլիօն. տճկ.

Որոտաց տէր յերկնից, եւ բարձրեալն ետ զձայն իւր։ Որդի բարձրելոյ կոչեսցի։ Զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քո։ Մարգարէ բարձրելոյ կոչեսջիր։ Այլ ո՛չ եթէ բարձրեալն ի ձեռագործ տաճարս բնակէ.եւ այլն։

Քահանայ էր Աստուծոյ բարձրելոյ։ Օրհնեալ է աբրամ յԱստուծոյ բարձրելոյ, որ արար զերկինս եւ զերկիր։ Օրհնեալ է Աստուած բարձրեալ։ Սաղմոս ասացից անուան տէրն բարձրելոյ.եւ այլն։

Բարձրեալ, ահաւոր՝ տէր, փառք քեզ։ Բարձեալ վասն վերին աթոռոյն ... Բարձրեալ ես դու յերկինս Աստուած։ Բարձրեալ ես դու յերկինս Աստուած։ Բարձրեալ թագաւոր, որ վասն մեր ելեր ի խաչ. (Շար.։)

Զի դու միայն սուրբ, դու միայն բարձրեալ ես, դու միայն տէր մեր Յիսուս Քրիստոս. (Ժմ.։ եւ Նար. ստէպ։)


Բարձրութիւն, ութեան

s.

height, eminence, zlevation, act of raising up, summit, sublimity, grandeur, highness.

· Calfa

NBHL (11)

ὔψος altitudo Բարձր գոլն, չափ ի ստորէ ի վեր, դիմաբաժանեալ ընդ խորութեան կամ ընդ ցածութեան. բարձրութիւն.

Զի՛նչ է լայնութիւն եւ երկայնութիւն, եւ բարձրութիւն եւ խորութիւն։ Արասցես զտապանն, յերեսուն կանգոյ զբարձրութիւնն։ Բարձրութիւնք լերանց՝ նորա են։ Որոյ բարձրութիւն իւր՝ բարձրութիւն մայրի։ Գողիադ...բարձրութիւն նորա վեց կանգուն եւ թզաւ.եւ այլն։

Ի պաշտօն առին զերկին վասն գեղեցկութեան եւ բարձրութեան. (Մխ. երեմ.։)

ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆ կամ ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆՔ. որպէս Բարձր տեղի. բարձունք. երկինք.

Խնդրեա՛ դու քեզ նշան ի տեառնէ Աստուծոյ քումմէ ի խորութեան կամ ի բարձրութեան. (Ես. ՟Է. 11։)

Նայեաց ի գործս ձեռաց իմոց, եւ ի բարձրութիւն Երուսաղէմի։ Դու բարձրութիւն Երուսաղեմի, դու ցնծութիւն Իսրայէլի։ Աճեաց ի բարձրութիւն թագաւորութիւն նորա։ Ետու զայդ ի տուն Աստուծոյ իմոյ ի բարձրութիւն։ Երթալով յովսափատ մեծանայր ի բարձրութիւն։ Հպարտացաւ յոյժ բարձրութիւն նորա։ Փառք նորա լցան անարգանօք, եւ բարձրութիւն նորա ի սուգ կործանեցաւ։ Զբազումս չարչարեաց բարձրութիւն նորա.եւ այլն։

Որ գերազանց գտաք եւ երկնի՝ ամենազարդ բարձրութեամբ. (Նար. ՟Հ՟Ե։)

Ոչ է հնար ընդունել զբարձրութիւն զաւետեացն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Հանդերձ կատարելութեամբս եւ պատուոյս բարձրութամբ. (Յհ. իմ. ատ.։)

ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆ. որպէս Բարձրամտութիւն, մեծամտութիւն.

Գիտացեալ զնախահօրն կործանումն, մանաւանդ թէ զսատանային՝ իսկ ի բարձրութենէ եւ ի հպարտութենէ լեալ. (Նար.։)


Բարձրուղէշ

cf. Բարձրաձաղկ.

· Calfa

NBHL (2)

Ծառ բարձրուղէշ եւ պտղաւէտեալ. (Երզն. լս.։)

Յայգւոյն փշալից յայտնեցաւ որթն բարձրուղէշ. (Ոսկիփոր.։)


Բարձք, ձից

s.

leg;
cf. Բարձ.

· Calfa

NBHL (4)

Մասունք մարմնոյ ի միջոյ եւ ի վայր իբրու կրկին բարձք կամ բարձօղ զծանրութիւն մարմնոյն. որ եւ Ազդերք. Երանք. եւ ստորին կողմանք նոցա մինչեւ ի ծունկս եւ յոլոգս կամ ի սրունս. ... որպէս յն. σκέλος, μηρός femur, femen

Արասցես նոցա անդրավարտիս կտաւեայս՝ ծածկել միջովք չափ, եւ բարձիւք չափ։ Մէջք նորա, եւ բարձք՝ պղնձիք։ Ի տալ տեառն զբարձս քո ի քակտումն, եւ զորովայն քո յուռուցումն։ Ոչ խորտակեցին զբարձս նորա։ Բարձք նոցա՝ բարձք ուղղորդք։ Բազուկք, եւ բարձք նորա իբրեւ զտեսիլ փայլուն պղնձոյ։ Եւ ոչ սասանեցան բարձք իմ։ Առնապանք պղնձիք ի վերայ բարձից նորա.եւ այլն։

Ի խարսխաց բարձիցս մինչեւ ցափն կառուցման լրութեան անդամոցս՝ չէ՛ առողջութիւն. այսինքն յոտից մինչեւ ցգլուխ. (Նար. ՟Ժ՟Ը։)

Տո՛ւր ձեռաց իմոց զզօրութիւն ... եւ բարձանց իմոց զժուժկալութիւն բանաւոր անուացն. (Եփր. ծն. քրիստոսի.։)


Բարոյախօս

adj.

moralist;
cf. Բնախօս.

· Calfa

NBHL (2)

Բարոյախօսն ասէ. (Եպիփ. բարոյ. ստէպ։ (որոյ գործն յայլոց ընծայի փիլոնի կարպացւոյ. եւ յայս բերի յաջորդ վկայութիւնն))

Փիլագոս՝ բարոյախօսն ամենայն կենդանեաց. (Վրդն. պտմ.։)


Բարոյածին

adj.

natural.

· Calfa

NBHL (1)

Օրէնք ընդաբոյս՝ բարոյածինք՝ հաստատեալ կան ի բնութիւն նոցա (այսինքն ձկանց). (Վեցօր. ՟Է։)


Բարոյականապէս

adv.

cf. Բարոյապէս.

· Calfa

NBHL (2)

Բնականաբար եւ բարոյականապէս (կամ բարոյապէս) զոր կարէ տանել բնութիւն դիւին. (Կանոն.։)

Հոգեւոր տեսութիւն գրոց, զոր իմաստունքն բնակապէս եւ բարոյականապէս ասեն. (Վահր. յայտն.։)


Բարութիւն, ութեան

s.

goodness, probity;
benignity, mildness, clemency;
proceeds, produce.

· Calfa

NBHL (13)

ἁγαθωσύνη bonitas Իսկութիւն բարւոյ՝ հակակայ չարութեան եւ վատթարութեան. լաւութիւն յինքեան եւ առ այլս. առաքինութիւն. բարեգործութիւն, եւ բարերարութիւն. աղէկութիւն.

Բառ ռմկ. պարութ. որ առ մեօք յարմարութեամբ ասի եւ ՎԱՌՕԴ. Փոշի արուեստական դիւրավառ ի պէտս զինուց.

Ոչ էառ հուր, քանզի բարութն թրջեալ էր ի մէջ ջուրց ծովուն եւ տղմոյն։ Հրդեհեալ բարութն ի վեր էառ զտունն. (Առաքել պտմ.։)

Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք։ Պտուղ լուսոյ ամենայն բարութեամբ է։ Զամենայն հաճութիւն բարութեամբ։ Յամենայն բարութիւնս արդարութեամբ։ Սիրեաց զչարութիւն քան զբարութիւն։ Ըստ ամենայն բարութեանն՝ զոր արար Իսրայէլի։ Զգթութիւնս քո, եւ զբազում բարութիւնս՝ զոր ետուր մեզ.եւ այլն։

Մեծ գետն՝ որոյ չորք վտակք են՝ սեռական առաքինութիւնն է՝ զոր բարութիւն անուանեն։ Գետն՝ սեռական առաքինութինն է՝ բարութիւն. (Փիլ. այլաբ.։)

Չկամեցան զիւրեանց բարութիւնսն ծանուցանել անմտացն. (Փարպ.։)

Կարգեաց ստանալ զբարութիւն, եւ ոչ զգեղեցկութիւն. զի գեղեցկութեանն տուիչ ինքն է, եւ բարութեամբն զանձնիշխանութիւնն արար բարութեան. (Եզնիկ.։)

ԲԱՐՈՒԹԻՒՆ. եւ ԲԱՐՈՒԹԻՒՆՔ. Բարին. բարիք. բարի իրք. ստացուածք կամ իրք վայելելիք. բարիքներ, աղէկ բաներ.

Բարութիւն ամենայն երկրիս եգիպտացւոց ձեզ լիցի։ Տաց ձեզ յամենայն բարութեանց եգիպտացւոց։ Ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն։ Անձն նորա ի բարութեան անձինք ձեր։ Կեցցեն ի բարութեան անձինք ձեր։ Զքաղցեալս լցոյց բարութեամբ։ Տունս լի ամենայն բարութեամբք։ Զբարութիւնս երկրի կերջիք։ Անձն ունիս բազում բարութիւնս։ Այր զօրութեան ես դու, եւ բարութիւնս աւետարանես.եւ այլն։

Բարութիւնք յուսոյն կենացն յաւիտենից։ Վայելել ի բարութիւնսն անպատում. (Յճխ. ՟Ը։)

ԲԱՐՈՒԹԵԱՆ. (յատկացուցիչ, փոխանակ ածականիս՝ բարի)

Երկիր բարութեան. գանձ բարութեան. շնորհք բարութեան. օր բարութեան. տօնք բարութեանց. գրգռութիւն բարութեանց. եւ այլն։

Գործք բարութեանց. այսինքն գործք բարիք, կամ բարեգործութիւնք, ստէպ ի նոր կտ։


Բարրանք, նաց

s.

cf. Բարուրանք.

· Calfa

NBHL (7)

Զի՞նչ առ այսոսիկ կարասցես գտանել բարրանաց յօդուածս. (Սարկ. հանգ.։)

Եթէ՛ բարրանօք՝ եւ եթէ ճշմարտութեամբ։ Շնութեան բարրանօք՝ անհնարին դատաստանօք դատէին։ Ընդ իւրում թագաւորին բարրանօք իցէ (սուտակասպասն). (Ոսկ. եբր.։ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եփես.։)

Անգործ արարէք զսուր նոցա՝ առ ի յոչ ճարակել զձեզ բարրանօք։ Անձամբ զանձն բարրանօք սիրել անտեղի է կարծիք. (Շ. ՟ա. յհ. ՟Լ՟Ե։ Շ. ՟բ. յհ. ՟Բ։)

Ոչ է պարտ սնոտի բարրանօք՝ իւրաքանչիւրոց անձանց պատուամատոյց լինել. (Լմբ. պտրգ.։)

Զստութիւն ինչ կամելով ճշմատութեան բարրանօք ծածկել, եւ ճշմարիտ երեւեցուցանել. (Սկեւռ. յար.։)

Մի՛ բարրանաց դնէր պատճառ, եւ ի գործոց լինիր յամառ. (Երզն. այբուբ.։)

Եւ զամենեսեան այսու բարրանօք (խաբէութեան) յիւր հաւանութիւնն ձգէ (նեռն). (Լմբ. յայտն.։)


Բարրեմ, եցի

vn.

to pretend, to feign.

· Calfa

NBHL (2)

Հնազանդեալ էին ... եւ զտարեւորական զհարկս՝ առանց բարրելոյ հարկէին. յն. անպատճառ. ἁπροφασίστως (Փիլ. իմաստն.։)

ԲԱՐՐԵԼ ԲԱՐՐԻԼ. Պատճառանս կարկատել. բաղբաղել. եւ Կեղծաւորիլ.


Բարրիմ, եցայ

vn.

cf. Բարրեմ.

· Calfa

NBHL (2)

Հնազանդեալ էին ... եւ զտարեւորական զհարկս՝ առանց բարրելոյ հարկէին. յն. անպատճառ. ἁπροφασίστως (Փիլ. իմաստն.։)

ԲԱՐՐԵԼ ԲԱՐՐԻԼ. Պատճառանս կարկատել. բաղբաղել. եւ Կեղծաւորիլ.


Բարօրութիւն, ութեան

s.

happiness, prosperity, well-being.

· Calfa

NBHL (5)

εὑημερία dies faelix Ունելն զբարի օր, կամ զերջանիկ աւուրս. բարեկենդանութիւն, բարեկեցութիւն, բարեբաստութիւն, երջանկութիւն, յաջողութիւն. աղէկ օր, օրեր.

Սովորեցին յաղօթս կալ ... իբրեւ արեւ ծագէ, բարօրութիւն խնդրելով՝ զէապէսն բարօրութիւն, երկնային լուսովն զմիտսն առլնուլ։ Ընդ առաւօտն ... զճշմարիտ բարօրութիւնն եւ զճշմարտութիւնն ըղձիւք խնդրեն, եւ սրակնութիւն խորհրդոց եւ մտաց. (Փիլ. տեսական.։)

Յաւէժ բարօրութեամբ յղփանայի (ի դրախտին)։ Կատարելով միշտ զբարօրութեանցն դիպուածս։ Ըստ հեթանոսական յուսոյն, եւ վնասաբեր բարօրութեանն. (Պիտ.։)

Ընծայեցէ՛ք, որք ի սուգ՝ զմխիթարութիւնն, որք ի բարօրութիւն՝ զերկիւղն։ Հողմոց մանաւանդ գոյ հաւատալ՝ ոչ կացելոց, քան եթէ մարդկան բարօրութեան. (Ածաբ. կիպր. եւ Ածաբ. աղք.։)

Թշուառութիւնք բազումք փոխանակեցին զբարօրութիւն մեր. (Լմբ. ատ.։ եւ Մաշկ.։)


Բացագանչութիւն, ութեան

s.

exclamation.

· Calfa

NBHL (5)

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹԻՒՆ ԲԱՑԱԳԱՆՉՈՒՄՆ. ἑκβόησις, ἑκφώνησις exclamatio, ἁπόφθεγμα acute dictum, et breve Սաստիկ գանչիւն, գոչիւն. ձայնարձակութիւն. հնչումն ուժգին. արձագանգ. եւ Առած ազդոյ.

Բացագանչութեամբ ձայնի վերուստ ի վայր զդացուցանէին արքային. (Յհ. կթ.։)

Բացագանչութիւն պատկանեալ եւ յարմարեալ ձայնիւ. (Մագ. ՟Ժ՟Գ։)

Բայց դու մի՛ յԱստուծոյ բացագանչումն ձայնի պահանջեր. (Լմբ. սղ.։)

Ամենայն՝ որ ի նիւթոյ է կազմեալ աղօտ իմն եւ ստուերային բացագանչումն հնչմանց ունի զիմանալեացն. (Մաքս. ի դիոն.։)


Բացագլուխ

adj. adv. with uncovered head, bareheaded.

· Calfa

NBHL (2)

Բացագլուխ (կամ բացագլխով), եւ բոկ ոտիւքն գնաց. (Լմբ. պտրգ.։)

Բացագլխովն եւ բոկոտն խաղայր. (Ճ. ՟Դ.։ եւ Վրք. հց. ՟Դ։)


Բացագոյն

adj. adv.

distant, far off;
diluted;
pale;
—, —ս, far, at a great distance, very far;
— կանաչ, sea-green.

· Calfa

NBHL (5)

Գտեալ յագարակս եւ ի բացագոյն տեղիս. (Լաստ. ՟Ի՟Բ։)

Բացագոյն (կամ բացագոյնս) ի միմեանց տանիցիք հօտս ի հօտից։ Եւ Պետրոս զհետ նորա երթայր բացագոյն. (Ծն. ՟Լ՟Բ. 16։ Մտթ. ՟Ի՟Զ. 58։)

Զատ որոշեաց ի նախարարաց զքահանայսն, եւ հեռացոյց ի նոցանէ բացագոյն. (Եղիշ. ՟Ը։)

Եւ ի սմանէ զհարաւով բացագոյն՝ հովիտ իմն դաշտաձեւ։ Ճամբարն երուանգայ էր բացագյն ի քաղաքէ նորին. (Խոր. ՟Ա. 15։ ՟Բ. 43։)

Զատուցանեն զաղխս բանակին իւրեանց բացագոյն ի նոցանէ բազում վտաւանօք։ Բանակէր բացագոյն ի նոցունց իբրեւ վտաւանօք ինչ սակաւ. (Ղեւոնդ.։)


Բացակայ, ի, ից

adj.

absent, distant, remote, far off.

· Calfa

NBHL (5)

որ եւ ԲԱՑԱԳՈՅ. ἁπών absens, distans եւ բայիւ διΐσταμαι disto Որ կայ ի բաց, բացակայ, տարակաց. հառաւոր. հեռի. օտար.

Բացակայիցն տարակացելոց գիրս գրէր. (Սարգ. յկ. ՟Ա։)

Իսկ բացակայն՝ որ ո՛չ է տեսօղ. (Լմբ. ժղ.։)

Հեռաւորեալ բացակայ արասցէ զմեզ բոլորից տէրն (ի մոլորութեանց). (Զքր. կթ.։)

Ընդ սպիտակն հարկանին եւ ընդ սեաւն ... որ ուրիշ եւ բացակայ են գունովն. (Նիւս. կազմ.։)


Բացակայիմ, եցայ

vn.

to absent one's self, to go away.

· Calfa

NBHL (3)

ἁπέχω, ἁπέχομαι, διΐσταμαι abstineo, disto Ի բաց կալ, եւ հրաժարիլ. եւ լինել բացակայ, հեռի կալ կամ գտանիլ.

Մի՛ բացակայեսցիս բարի առնել կարօտելոց. (Բրս. ապաշխ.։)

Յորքանեաց նուազեցին լաւագուիցն ընտրողութեանց՝ ի նորա բացակայիլ յորդորական բանից. (Սկեւռ. լմբ.։)


Բացակայութիւն, ութեան

s.

absence, rimoval, non-residence, distance.

· Calfa

NBHL (3)

Առանց անջատման եւ բացակայութեան՝ ի նոսա հնչելով. (Փիլ. ել.։)

Կամքն հեռի գտանէր բացակայութեամբ յԱստուծոյ։ Գրելն՝ զբացակայութիւն նշանակէ, որպէս որ հեռի է ի մէնջ՝ գրով տեղեկանայ. (Լմբ. սղ.։)

Ըստ տունջեան եւ գիշերոյ բացակայութեանց. (Արծր.։)


Բացական, ի, աց

cf. Բացակայ.

· Calfa

NBHL (4)

ἁπέχων quod abest, τὸπάρροθεν longinquum Որ կայ ի բացեայ, հեռի, հեռաւոր, տարակաց, բացակայ.

Զորս յանդիման պատուել ոչ կարէին մարդիկ վասն հեռի բնակելոյ, զբացական տեսիլն՝ զնոյն օրինակ քանդակեցին. (Իմ. ՟Ժ՟Դ. 17։)

Նստիս օթագացեալ բացական. (Յոբ. ՟Բ. 9։)

Հովանանային քերովբիմքն բացական թեւոցն տարածմամբ. (Անան. եկեղ։)


Բացաձիգ

cf. Բացական.

· Calfa

NBHL (2)

Հեռաձիգ, տարաձիգ, բացակայ.

Ծովք բազումք գտանին՝ հեռաւորք բացաձիգք ի միմեանց սահմանեալք վայրովք. (Վեցօր. ՟Դ։)


Բացականագոյն

adj.

very or farther removed.

· Calfa

NBHL (2)

Հեռագոյն. եւ կարի օտար. աննման.

Եւ զի՞ եւս երկարս՝ պատուածօրէնս՝ բացականագոյնս շարագրեցից բանաստեղծութիւնս. (Նար. ՟Ղ՟Գ։)


Բացահայեաց գիծ

s.

divergent;
— աչօք, ակամբ, with open eyes.

· Calfa

NBHL (2)

Բաց աչօք հայեցօղ. յստակատես, կամ հեռատես, սրատես.

Այլ մեր բացահայեաց աչօք տեսեալ զլոյսն երկնաւոր. (Եղիշ. ՟Ե։)


Բացառութիւն, ութեան

s.

exception, abstraction.

· Calfa

NBHL (2)

ἁπόληψις exceptio, interclusio, separatio Ի բաց առումն, զատումն, որոշումն. որ ըստ տրամաբանից հակադրի առադրութեան, այսինքն մերձադրութեան.

Հակադրութեանց առադրութեան եւ բացառութեան. ի ձեռն առադրութեան զբացառութիւն յայտնելով. (Անյաղթ վերլծ. Արիստ.։)


Բացասաբար

adv.

negatively.

· Calfa

NBHL (2)

ἁποφαντικῶς negative Բացասելով, ոչ ստորասաբար.

Բացասաբար հակակայիլ. (Անյաղթ վերլծ. Արիստ.։)


Բացասական, ի, աց

adj.

negative.

· Calfa

NBHL (5)

ἁποφαντικός enunciativus Որպէս Բացախօսական. այսինքն յայտնաբանական, մեկնողական, եւ հաստատողական.

ԲԱՑԱՍԱԿԱՆ. ἁποφαντικός negativus, negans Ըստ տրամաբանից, Հակադրեալն ստորասականի. ժխտողական, ուրացական, ո՛չ.

Մեք որքան կարօտանամք բացասական բանից զօրութեան՝ համբաւել զճշմարտութեանս պայծառութիւն. (Նար. խչ.։)

Խրատուս ոմն է բացասական. ո՛րպէս, պէ՛տք են ընչից. եւ ոմն հրաժարական. ո՛րպէս, ո՛չ է պարտ զամենայն գիշերն քունել. (Պիտ.։)

Բացասական. վասն զի ոչ ունի։ Բացասական է, յորժամ ասեմք, սեռն ոչ ունի բաղկացականս. (Անյաղթ պորփ.։) Որոշումն լինէր կրկին նշանակութեանցս, եթէ զառաջինն շեշտէաք՝ բա՛ցասական, եւ զերկրորդն՝ բացասակա՛ն. այլ՝ յընթացից բանիցն է որոշելի։


Բացասեմ, սացի

va.

to deny, to disavow.

· Calfa

NBHL (6)

ἁπόφημι, ἁπόφαινω enuncio, effero, manifesto, declaro, pronuncio, assero, statuo, decerno Բացարձակ ասել, յայտնի ասել, յայտնել, բացատրել. վճռել. վճիռ հատանել. որ եւ ԲԱՑԵՐԵՒՈՑԵԼ.

Զոր կարգեալ բացասեմ. (Արիստ. աշխ.։)

Ի սմանէ ստելով՝ տարտամապէս բացասել զդատն. Զարդարագոյնն բարեբաստ բացասիցէ գոլ կենցաղ. (Պղատ. օրին. ՟Բ։)

Բացասեա՛ գերագոյն ճշմարտութեամբ, զի անխլանայ ունողացն (զ)գո՛յ լոյս եւ գոյից գիտութիւն՝ ըստ Աստուծոյ անգիտութեանն. (Դիոն. թղթ.։)

Որանդ բացասաց Աստուած օտարընկալեցաւ. (Ոսկ. ի կոյսն.։)

Իսկ Բացասել, որպէս Ժխտել, ուրանալ. ո՛չ ասել. տե՛ս ԱՊՈՒՍԵԼ։


Բացասութիւն, ութեան

s.

denial, disavowal.

· Calfa

NBHL (8)

որ եւ ԲԱՑԱՍԱՑՈՒԹԻՒՆ. Երբեմն՝ որպէս ἁπόφανσις enunciatio, pronuntiatio, sententia Բացաձայնութեամբ արտասանութիւն. բան բացարձակ. վճիռ. դատակնիք.

Եւ երբեմն՝ ἁπόφασις negatio Բացբարձումն կամ պակասութիւն ստորասութեան. ժխտումն. ուրացումն. ո՛չն ասել. չի ըսելն

Խրատն է բան բացասութիւն գլխաւորեալ, յորդորելով յինչ, եւ կամ հրաժարեցուցանելով. (Պիտ.։)

Դու եղեր այսպիսի բացասութեան պատճառ ո՛վ հրէայ. (Պրոկղ. ի ստեփ.։)

Տգեղութիւն ընդ վայելչութեան, բացասութիւն ընդ ճշմարտութեան. (Նար. ՟Ձ՟Բ.) իմա՛ պիտակ ասութիւն՝ անհիմն եւ սուտ. կամ հայի ի յաջորդ նշ։

Առաջին բան բացերեւական՝ ստորասութիւն, ապա բացասութիւն։ Ամենում ստորասութեան է բացասութիւն հակակայ, եւ ամենում բացասութեան՝ ստորասութիւն. (Պերիարմ.։)

Երկու բացասութիւնք մի ստորասութիւն առնէ. (Անյաղթ պորփ.։)

Աստուածութիւնն ըստ բոլորէ ներբնութեանն ոչ ստորասութեամբ դատի վասն գերունակ եւ անհամեմատ էութեանն։ Ի բացասութենէ բացերեւեցուցին ճեմականացն մանկունք (ասելով՝ անեղ, անմահ, եւ այլն) Քեր. (քերթ.։)


Բացավայր, ի

s.

camp, campaign, plain.

· Calfa

NBHL (2)

πεδίον campum, planities Բացօթեայ վայր, դաշտ, դաշտավայր. անդ. արտ. բաց տեղ, արտեր.

Տեսեալ զդաշտ ընդարձակ յորում վարիցեն հարկիք եզանց ի բացավայրի ուրեք. (Վեցօր. ՟Զ։)


Բացարան

adj. s. that opens;
key, picklock;
dilator.

· Calfa

NBHL (1)

Զաստուածեղէն անձրեւացդ զկեցուցանօղդ կաթուած՝ մատո՛ լսելեացս դրանց բացարան։ Ախորժողացն զերկնիցն կայան՝ զքեզ եդ առաջի բանալիք բացարան. (Նար. ՟Լ՟Ե. եւ Նար. խչ.։)


Բացարձակ, աց

adj.

much extended, vast, ample, full;
absolute, independent, despotic;
free;
distant, far.

· Calfa

NBHL (17)

ἁπόλυτος absolutus, ἁναπεπτάμενος patens, expansus, ἁχανής valde hians, non tectus, vastus Բաց եւ արձակ. անփակ. անամփոփ. ընդարձակ. եւ Համարձակ. ազատ. անարգել. անխափան.

Ի բացարձակ տեղեացն բերէին զհիւանդս։ Ի բացարձակ վայրաց եկեալ էին առ նա. յն. մի բառ, ի հեռուստ. πόρρωθεν a longe (Ոսկ. մտթ.։)

ԲԱՑԱՐՁԱԿ. մ. ἁπολύτως absolute, solute, libere Արձակաբար, առանց ամփոփելոյ, պարզաբար, եւ ազատաբար. եւ Մեծաքայլ.

Բացարձակ է (յայսմ վայրի) որդւոյ անուն, եւ առանց ունելոյ ինչ (յատկացուցիչ). (Առ որս. ՟Է։)

Աչացն բացարձակ եւ տարա՛ծ են ներգործութիւնք։ Անզգամացն զգայութիւնքն առանց պահպանութեան բարձեալ թողեալ է եւ բացարձակ ընդվայր։ Մինչեւ ցձեղուն՝ վերնատուն բացարձակ թողեալ. (Փիլ.։)

Պատկեր (բարառնութեան՝ լիցի) համառօտ եւ բացարձակ եւ վճարեալ յամենայն մանուածոյ եւ ձեւոյ. (Պիտ.։)

Բացարձակ անուն է (ըստ քերականաց), որ առանձինն իմանի։ Բացարձակ ասին, որպէս՝ Աստուած, հրեշտակք, հոգիք, միտք, բան. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

Յայտնէ զբացարձակ խօսս Կարապետին. այսինքն զհամարձակախօսութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 16։)

Կայր աշտարակ բացարձակ. (Պտմ. աղեքս.) այսինքն բարձր կամ մեծ, հայի եւ ի յաջորդ նշ։

Զի էր տեղին կարի բացարձակ ի նոցանէն. (՟Ա. Մակ. ՟Ը. 3։)

Ի բացարձակ օտարաշխարհեայ քաղաքաց. (Պիտ.։)

Ելք երկոտասան աղբերացն ... ի բացարձակ տեղիս ծաւալեալ. (Փարպ.։)

Որք զուռկանսն արկանիցեն, զատեալք բացարձակք յիրերաց կան ... բացարձակքն յիրերաց կան ... բացարձակքն տակաւ ի միմեանս մօտին. (Սեբեր. ՟Գ։)

(Երկչոտք վարին) հեռաձգութեամբքն եւ բացարձակօքն միշտ. քանզի աղեղնաւորութիւնք՝ վատասրտացն եւ անարեացն առանձին նահատակութիւն է։ Ձայնք մարդկան ի բացարձակ առաքեալք՝ բնաւորեալ են տկարանալ. (Փիլ. լին. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Եւ է բացարձակն՝ մի ըստ այնմ, զի ոչ տեսանի, բայց ի հեռուատ հաւատով իմանի. իսկ միւսն՝ բացարձակ ձայնիւ լսի. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

Ի բացարձակ ասելոյն՝ յայտնի՛։ Բացարձակ ասէ, թէ կոյսն յղասցի. (Գէ. ես.։)

Բացարձակ եթող զերանութիւնն ի վերայ հաւատացելոց։ Յովանակն զհետ մօրն երթայր բացարձակ. (Տօնակ.։)


Բացարձակութիւն, ութեան

s.

distance, interval, great extent, breadth.

· Calfa

NBHL (4)

ἑκτένεια, εὑρήτης extensio, amplitudo Ընդարձակութիւն, լայնատարածութիւն. անապարփակ ծաւալք.

Եւ διάστημα intervallum, spatium Անջրպետութիւն. հեռաւորութիւն.

Ջանայաք հատանել անցանել զերկայնութիւնն, եւ (կամ, եթէ) զբացարձակութիւնն դիտէաք։ Բորբոքեալ հուր սիրոյն՝ չանսայ բացարձակութեան. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. թես.։)

Հազար եւ վեցհարիւր ասպարէզն զանչափ բացարձակութիւնն ցուցանէ ընդ դժոխս եւ ընդ հանգիստ արդարոցն. (Լմբ. յայտն.։)


Բացեայ, ի —

adj. adj. remote, distant, far;
ի — լինել, to absent one's self, to quit.

· Calfa

NBHL (2)

Ահարկու մօտաւորաց եւ բացէից լինի. (Շիր.։)

Զդատաստանն Աստուծոյ բացեայ քարոզել. (Վանակ. յոբ.։)


Բացերես

adj.

barefaced, open;
frank, candid.

· Calfa

NBHL (4)

Որոյ երեսն է բա՛ց. եւ Բացաւ երեսօք. պարզերես, աներկեւան բացադէմ. համարձակ, ազատադէմ. ճակատը բաց.

Բացերես է, ոչ ամաչէ։ Բացերեսս եւ պայծառս արտսցես։ Արասցէ առաջի Աստուծոյ եւ հրեշտակաց բացերես. (Վրդն. ել.։ Վրդն. սղ.։ Վրդն. քրզ.։)

Բացերես եւ համարձակ վայելել ի տեսութեան աստուածութեան. (Բրսղ. մրկ.։)

Բացերես զնա եւ բեկրեալ տեսանելով. (Վրդն. երգ.։)


Բացերեսութիւն, ութեան

s.

barefacedness, evidence;
frankness, candour.

· Calfa

NBHL (1)

Յայտնի բացերեսութեամբ ցուցանի տիրել սմա հեթանոսաց. (Ոսկ. ես.։)


Բացերեւ

adj. adv.

evident, clear, open;
evidently, plainly, openly, clearly.

· Calfa

NBHL (3)

Բա՛ց եւ երեւելի, ակներեւ, յայտնի.

Առհասարակ ամենայն աշխարհի բացերեւ էր. (Ոսկ. մտթ.։)

Բայց Աստուծոյ բացերեւ տեսանին. (Վանակ. յոբ.։)