talkativeness, verbiage, verbosity, loquacity.
· Calfa
Բազմաբանութիւն. շատախօսութիւն. եւ Բանք բազումք.
Զբազմօք զանց արարաք զրուցատրութեամբք, մանաւանդ որ անհուն շատաբանութեամբք իցեն լի. (Արծր. ՟Ե. 7։)
Որոյ (տատիանոսի) գրեանն՝ անթիւ շատաբանութեամբ զրուցաց եւ այժմ ի միջի մերում գտանի. (Ճ. ՟Բ.։)
multitude of words, loquacity, garrulousness;
chit-chat, babble, tattle, prattle.
· Calfa
Ըստ բազմութեան խօսից եւ շատախօսութեան պարծիցին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
Տարաք զշատախօսութիւն նոցա իբրեւ զայր երկայնամիտ. (Լմբ. առ լեւոն.։)
Ընդէ՞ր է շատախօսութիւնդ ձեր, զոր բարբաջիցէք առաջի ամենայն ժողովրդեանդ. (Ճ. ՟Ժ.։)
Ոչ ընդ վայր շատախօսութեամբ ցնդել. (Տօնակ.։)
Առաւել զգուշացիր ի շատախօսութենէ. (Նար. խրատ.։)
polymathy, great erudition, great experience.
· Calfa
Պսակ ծերոց՝ շատահմտութիւն. (Սիր. ՟Ի՟Ե. 8։)
πολυπειρία multarum rerum experientia et peritia. Հմտութիւն բազում իրաց. փորձ եւ տեղեակն. գոլ յոյժ.
cf. Բազմամարդութիւն.
· Calfa
Կարաց շէն պահել զերկիրն շատամարդութեամբ. (Արծր. ՟Ա. 11։)
cf. Շատաշրջող.
· Calfa
Մի՛ շատաշուրջ լինիր, այլ աստ մնա՛։ Այծ շատաշուրջ։ Լինի շատաշուրջ։ Աներկիւղ եւ շատաշուրջ լինի. (Մարաթ.։ Վստկ.։ Ախտարք.։)
Շատաշուրջ վաճառական. (Ոսկիփոր.։)
Պատասխանեն նոքա խրատտուաց իւրեանց, մի՛ լինել շատաշրջողս. (Շ. ընդհանր.։)
ՇԱՏԱՇՈՒՐՋ, ՇԱՏԱՇՐՋԻԿ, ՇԱՏԱՇՐՋՈՂ. περίδρομος circumcurrens, vagabundus. Որ շատ շրջի յածի. բազմաշրջիկ. թափառական. աստանդական. շատ քալօղ, շատ տեղ՝ ասդին անդին սլավարա ժուռ եկօղ.
stroll, lounge, wandering.
· Calfa
περιδρομή circumcursio, -itio, vagatio. Շատաշուրջն լինել. բազմայածութիւն. թափառումն.
Շատաշրջութիւն, վաճառականութիւն, եւ կրպակաց շահք փախչելի՛ է եղբայրութեանն. (Բրս. հց.։)
having a great deal of water, abounding with water;
aqueous.
· Calfa
εὕυδρος aquosus, bene rigatuts. Ուր իցէ յորդ եւ առատ ջուր. ջրարբի. քաջ ոռոգեալ. ջուրը շատ՝ պօլ.
առատութիւնք բերոցն, քանզի արգաւանդահող եւ շատաջուր էր գաւառն. (Փիլ. իմաստն.։)
Ի գաւառին կարնոյ շինել զքաղաքն արգաւանդահող շատաջուր եւ բերրի. (Խոր. ՟Գ. 59։)
to content, to satisfy;
to augment, to multiply.
· Calfa
Որպէս Բազմացուցանել. շատցընել.
Շատացոյց զհացն՝ զոր ունէր ընդ ինքեան. (Հ. մայ. ՟Ժ՟Ա.։)
Դենշապուհ՝ որ զշնմոլութիւնսն շատացոյց. (Ասող. ՟Բ. 2։)
swearing much;
great swearer, blasphemer.
· Calfa
Այր շատերդումն լցցի անօրէնութեամբ։ Խօսք շատերդման ծառ կացուցանեն զհերս. (Սիրաք. ՟Ի՟Գ. 12։ ՟Ի՟Է. 15։)
πολύορκος multum vel leviter jurans. Որ շատ կամ ստէպ երդնու. շատ երդուօղ, երդում շատ ընօղ
cf. Շատախօսութիւն.
· Calfa
πολυλογία, βαττολογία, φλυαρία, ἁδολεσχία multiloquium, loquacitas, garrulitas, nugae. որ եւ ՇԱՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ. Բազմաբանութիւն. շաղփաղութիւն. շաղակրատանք. աղճատանք. բազում խօսք.
Ի շատխօսութենէ (կամ շատխօս լինելով) ոչ ապրեսցիս ի մեղաց։ Բանիւք չարօք շատխօսութեան առնէ զմեզ աշխատ. (Առակ. ՟Ժ. 19։ ՟Գ. Յհ. 10։)
Շատխօսութիւն ի յանցանաց ոչ ապրի. (Եփր. համաբ.։)
Գինարբուքն այսքանիւ լի է շատխօսութեամբ ընդ վայրաբանութեամբ. (Փիլ. տեսական.։)
Շատխօսութիւն աստ զցոփութիւնն կոչէ, յորժամ ոչ զպատշաճսն խնդրիցեմք յաստուծոյ։ Համարին՝ եթէ ի շատխօսութենէն ինչ լսելի լինին. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)
Շատխօսութիւն է՝ ո՛չ բազում մաղթանքն, այլ վայրապար եւ անճահս բարբառելն. (Իգն.։)
Ո՞ր օգուտ ի բազում բանիցն, ուր շատխօսութեանն հոսանք իբրեւ յաղբիւրէ դիմեն յանզգայութենէ. (Ածաբ. ՟Ժ՟Զ. յորմէ եւ Խոր. ՟Բ. 89։ Յհ. իմ. երեւ.։)
Զի մի անկանիցիմք եւ մեք ի շատխօսութիւն ըստ նոցունց նմանութեան. (Վեցօր. ՟Ա։)
Զի մի՛ կրկնաբանութիւնս ի շատխօսութիւն կրթեսցի. (Նար. ՟Լ։)
Ճշմարտութեանն լիցիս ջատագով, եւ մի՛ շատխօսութեանն. (Լմբ. առ լեւոն.։)
Աւելորդ բանից եւ շատխօսութեան պէտք անդ ոչ են։ Որում անհնար է յաղթել կանանց՝ շատխօսութեանն. (Փարպ.։)
gormandizing, gluttony, voracity, greediness, ravenousness.
· Calfa
Ո՞չ սարսռեսցի ի շատկերութենէ որովայնդ քո. (Բրս. պհ. ՟Ա։)
Կատարումն եկեղեցւոյ պահոց՝ ո՛չ շատկերութիւն։ Թէպէտեւ լինիցին ցաւք, ոչ ի շատկերութենէ։ Ի շատկերութենէն եւ ի փափակութենէն դադարեալ մարմինն՝ ապրեսցի պահօք. (Ոսկ. ղկ.։ ՟Ա. Տիմ. ՟Ժ՟Դ։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե։)
Հեթանոսութիւն՝ շատկերութեանզ գործակից, անընչութեան խափանիչ. (Ճ. ՟Բ.։)
Յարբեցութիւնս եւ ի սեղանս շատկերութեան յաճախք եւ յօժարամիտք. (Պիտառ.։)
πολυφαγία, ἁδδηφαγία, γαστριμαργία edacitas, voracitas, gula. Շատակերն լինել. որկրամոլութիւն. անյագութիւն.
great number of, great quantity, great deal, multitude, abundance, plenty.
· Calfa
πλῆθος, ἁφθονία multitudo, abundantia, copia, ubertas եւ այլն. Շատ գոլն ո՛ր եւ է իրաց. առատութիւն. յորդութիւն. յոլովութիւն. յաճախութիւն. բազմութիւն. հոծութիւն. բազմամարդութիւն. ընդարրձակութիւն.
Հարկաւորացն առատութիւն շատութեան։ Պայծառութիւն շատութեան պտղոցն, յոքնազանտ երամոցն աճեցեալ շատութեամբ։ Ոչ թողու զմեզ պատաղել զայսու շատութիւն իրիս՝ որ առաջիս կայ. (Փիլ. նխ. ՟բ.։ Պիտ.։ Խոսր.։)
Բազմութիւնք անհունք անչափութեամբ՝ անհնարին շատութիւնք ժողովեալք ի հռչակէն տեսանել եւ լսել. (Ագաթ.։)
Յաղագս շատութեան երկրի չբաւելով միոյ աղբերն. (Վրդն. ծն.։)
cf. Շատահմտութիւն.
· Calfa
Զարմանամ ընդ քո շատուսումնութիւնդ. (Ճ. ՟Գ.։)
tent, pavilion, marquee.
· Calfa
, ի-ա հլ. «վարագոյր, սրսկա-պան, կապերտ, գորգ» Ոսկ. հռովմ. 114, 195 (այս վկայութիւնները չունի ՆՀԲ). Խոր. ա-25. Բրս. արբեց. Լաստ. իա։
= Պհլ. šāturvān «ննջասենեակ?», պրս. [arabic word] šādurvān կամ նաև šadravan, sādirvān, sadurbān, šādrabān, sādyān, šārvān «մեծ վարագոյր կամ գորգ՝ որ ար-քայական օթեակի առաջն են քաշում. 2. բարձ»։-Հիւբշ. 212։
ՆՀԲ «պրս. շատիրվան, շատիւրպան, շատիւրէվան, այսինքն զուարճալի ի գնացս. իսկ թրք. չատըր է վրան՝ խո-րան. այլ վրաց. շատրովանի է ամղան»։ Lag. Arm. Stud. § 1682 ՆՀԲ-ից առնե-լով՝ պրս. šāderawān։
ՓՈԽ (borrowing) ԹՈԽ.-Վրաց. მატროვანი շատրովանի «հիւսուածք. 2. ճամկաւոր»։
«օրացայտ աղբիւր» Ոսկիփ. նաև արդի գրականում։
= Պրս. [arabic word] sādravān կամ šādur-van ևն «շատրուան, ջրբուղխ՝ ուստի ջուրն բռնութեամբ ոստուցեալ ի վեր ցայտէ». սրա-նից են փոխառեալ նաև քրդ. šadirevan, ša-zirevan, šadruvan, վրաց. შმადრევანი շադ-րեվանի «ջրի շատրուան», արևել. թրք. [arabic word] šudreven «ցօղ, նուրբ անձրև», սերբ. šadrevan, sahdrvan, šedervan, ša-drman, բուլգար. šedravan, ռում. sader-vin, sadorvin «շատրուան»։-Հիւբշ. 212։
Նախ ԳԴ պրս. շատրիւվան։ ՆՀԲ միաց-րած է նախորդի հետ։ Lag. Arm. Stud § 1682 պրս. sāderawan։
ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. շատըռվան, Երև. Տփ. չա-դըրվան, Ննխ. շադըռվան, Մկ. շmտըրվան, Հմշ. շադըրվօն, Հճ. շադmրվօն, Կր. Ռ. Տիգ. չադըրվան (շփոթելով թրք. cadər «վրան» բառի հետ). այս բոլորը նշանակում են «ջըը-ցայտ շատրուան». իսկ էնկ. šadərvan «վար-դավառի տօնը» (նոյն օրը իրար վրայ ջուր ցանելու սովորութիւնից առնելով. Բիւր. 1898, 865), Մշ. շադըրվան «բաղնիսի մէջտեղի քարը՝ ուր լողացողները հանգստանում են. տճկ. կէօպէք թաշի» (նոյն տեղում նաև մի շատրուան լինելու պատճառով այս նշանա-կութիւնն է ստացած)։
(պ. շատիրվան, շատիւրպան, շատիւրէվան. այսինքն զուարճալի ի գնացս. իսկ թ. շատըր, է վրան՝ խորան. այլ վր. շատրովանի ՝ է ամղան) Հովանաձեւ զարդ, վարագոյր, սրսկապան, կապերտ, օթոց, իրօք կամ նմանութեամբ.
Բազում շատրուանօք եւ ծաղկեցելովք առագաստիւք. (Բրս. արբեց.։)
Զնոյն ինքն վերին երեսս յարկացս տեսանել գեղեցկօք եւ բազմագունիւք յօրինեալ շատրուանօք. (Խոր. ՟Ա. 25։)
Բազում շատրուանօք ծածկեալ էր զձիւնն. (Լաստ. ՟Ի՟Ա։)
ռմկ. որպէս Աղբիւր ջրացայտ.
(Յերազի տեսեալ) շատրուանն՝ յերկար կեանք է. (Ոսկիփոր.։)
water-spout, fountain, jet.
· Calfa
, ի-ա հլ. «վարագոյր, սրսկա-պան, կապերտ, գորգ» Ոսկ. հռովմ. 114, 195 (այս վկայութիւնները չունի ՆՀԲ). Խոր. ա-25. Բրս. արբեց. Լաստ. իա։
= Պհլ. šāturvān «ննջասենեակ?», պրս. [arabic word] šādurvān կամ նաև šadravan, sādirvān, sadurbān, šādrabān, sādyān, šārvān «մեծ վարագոյր կամ գորգ՝ որ ար-քայական օթեակի առաջն են քաշում. 2. բարձ»։-Հիւբշ. 212։
ՆՀԲ «պրս. շատիրվան, շատիւրպան, շատիւրէվան, այսինքն զուարճալի ի գնացս. իսկ թրք. չատըր է վրան՝ խո-րան. այլ վրաց. շատրովանի է ամղան»։ Lag. Arm. Stud. § 1682 ՆՀԲ-ից առնե-լով՝ պրս. šāderawān։
ՓՈԽ (borrowing) ԹՈԽ.-Վրաց. მატროვანი շատրովանի «հիւսուածք. 2. ճամկաւոր»։
«օրացայտ աղբիւր» Ոսկիփ. նաև արդի գրականում։
= Պրս. [arabic word] sādravān կամ šādur-van ևն «շատրուան, ջրբուղխ՝ ուստի ջուրն բռնութեամբ ոստուցեալ ի վեր ցայտէ». սրա-նից են փոխառեալ նաև քրդ. šadirevan, ša-zirevan, šadruvan, վրաց. შმადრევანი շադ-րեվանի «ջրի շատրուան», արևել. թրք. [arabic word] šudreven «ցօղ, նուրբ անձրև», սերբ. šadrevan, sahdrvan, šedervan, ša-drman, բուլգար. šedravan, ռում. sader-vin, sadorvin «շատրուան»։-Հիւբշ. 212։
Նախ ԳԴ պրս. շատրիւվան։ ՆՀԲ միաց-րած է նախորդի հետ։ Lag. Arm. Stud § 1682 պրս. sāderawan։
ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. շատըռվան, Երև. Տփ. չա-դըրվան, Ննխ. շադըռվան, Մկ. շmտըրվան, Հմշ. շադըրվօն, Հճ. շադmրվօն, Կր. Ռ. Տիգ. չադըրվան (շփոթելով թրք. cadər «վրան» բառի հետ). այս բոլորը նշանակում են «ջըը-ցայտ շատրուան». իսկ էնկ. šadərvan «վար-դավառի տօնը» (նոյն օրը իրար վրայ ջուր ցանելու սովորութիւնից առնելով. Բիւր. 1898, 865), Մշ. շադըրվան «բաղնիսի մէջտեղի քարը՝ ուր լողացողները հանգստանում են. տճկ. կէօպէք թաշի» (նոյն տեղում նաև մի շատրուան լինելու պատճառով այս նշանա-կութիւնն է ստացած)։
(պ. շատիրվան, շատիւրպան, շատիւրէվան. այսինքն զուարճալի ի գնացս. իսկ թ. շատըր, է վրան՝ խորան. այլ վր. շատրովանի ՝ է ամղան) Հովանաձեւ զարդ, վարագոյր, սրսկապան, կապերտ, օթոց, իրօք կամ նմանութեամբ.
Բազում շատրուանօք եւ ծաղկեցելովք առագաստիւք. (Բրս. արբեց.։)
Զնոյն ինքն վերին երեսս յարկացս տեսանել գեղեցկօք եւ բազմագունիւք յօրինեալ շատրուանօք. (Խոր. ՟Ա. 25։)
Բազում շատրուանօք ծածկեալ էր զձիւնն. (Լաստ. ՟Ի՟Ա։)
ռմկ. որպէս Աղբիւր ջրացայտ.
(Յերազի տեսեալ) շատրուանն՝ յերկար կեանք է. (Ոսկիփոր.։)
syllogism, sequence, chain of arguments.
· Calfa
συλλογισμός syllogismus, ratiocinantio, argumentum. Հաւաքաբանութիւն. ձեռնարկութիւն տրամաբանական.
Առնել ընդդիմակ շարաբանութիւնս. (Անյաղթ պերիարմ.։)
Ապացուցականն ի շարաբանութեանց բաղկանայ. իսկ շարաբանութիւնքն ի նախադասութեանց։ Շարաբանութիւն է՝ շարադրեալ բան. մարդ կենդանի է. իսկ կենդանին գոյ. (ապա եւ այլն)։ Իսկ մասունք շարաբանութեան են նախադասութիւնք. (Անյաղթ պորփ.։)
cf. Շարագրած.
· Calfa
σύγγραμμα, συγγραφή scriptura, opus եւ այլն. որ եւ ՇԱՐԱԳՐԱԾ, ՇԱՐԱԳՐԱԾՈՒԹԻՒՆ. Շարագրելն. մատենագրութիւն. գրուած. ճառ. շարադրութիւն, գիրք, պատմագիրք, եւ այլն.
Հանդիպեալ ես շարագրութեան յաղագս ողջութեան վաստակելոց. գիտեա՛ արդ, որո՞յ արհեստի է այն շարագրութիւն. գիտեմ, զի բժշկականի է. (Պղատ. մինովս.։)
Պղատոն իմաստասէր շարագրեաց գիրս, զոր եւ քաղաքավարութիւնս անուանեաց. յայսմ շարագրութեան ասէ, եւ այլն. (Նոննոս.։)
Սկիզբն առնել առաջիկայ շարագրութեանս։ Զամենայն ասացուածն առաջիկայ շարագրութեանս։ Խնդրեմք զհարազատութիւն առաջիկայ շարագրութեանց ... Յարմարումն եւ բառք որպէս նիւթք են շարագրութեան. (Անյաղթ պորփ.։)
Արժանի յիշատակի մերոց շարագրութեանց. (Խոր. ՟Գ. 1։)
Զանարդարակ շարագրութիւնս (հերոդոտեայ). (Պիտ.։)
Շարագրութիւն կոչէ զպատմութիւնս (գրեալս). (Երզն. քեր.։)
Ոչ հեշտալի թուի ինձ պատմութիւն ճառիս շարագրութեան. (Արծր. ՟Դ. 2։)
coordination, arrangement, order, disposition;
syntax.
· Calfa
σύνταξις syntaxis, coordinatio, constructio, compositio, scriptum, liber, libellus, opus. Շարադասելն, իլն. շարակարգութիւն. կապակցութիւն. կազմութիւն ո՛ր եւ է յօրինուածոյ. բաղկացութիւն. մանաւանդ՝ Շարագրութիւն, գրուած. ճառ. կամ յօրինուած բանի ի բառից. որ եւ ԲԱՂԴԱՍՈՒԹԻՒՆ.
Արդ պատմութիւնս այսպիսի է. այլ շարադասութիւն այսպէս պիտի. եւ կարասին շարադասութիւնն կապակցեալ լինի. (Նոննոս.։)
Ի ձեռն առաջին շարադասութեանն (մատենիս) ստուգեցաք։ Ասացաւ ի ձեռն առաջին շարադասութեանն։ Եպիկուրոս շարադասութիւնս արար։ Տրամաբանակս շարադասութիւնս թըողին. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. նխ. ՟Ա։)
Բառ շարադասութիւն է բանի (այսինքն մասն շարադասութեան). (Երզն. քեր.։)
combination, conjunction, connection;
arrangement, disposition;
construction;
syntax;
cf. Շարագրած.
· Calfa
σύνθεσις compositio, constructio, collectio, summa συνθήκη constitutio σύνδεσμος colligatio եւ այլն. Շարադրելն, իլն. եւ շարադրեալն. բաղադրութիւն. բաղկացութիւն. զօդումն. շաղկապութիւն. հաւաքումն. գումար. միաւորութիւն.
(Թիւք) բ, գ, զ, եւ այլն. որոց շարադրութիւն՝ յիսուն եւ վեց. կամ որոց շարադրութիւն ծնանի զեօթանասուն եւ զչորսն. (Փիլ. ստէպ։)
ա, բ, գ, ՟Դ. որոց շարադրութիւնն բաղկացուցանէ զտասն. (Յհ. իմ. ատ.։)
Մի մարդ ըստ շարադրութեան ի հոգւոյ եւ ի մարմնոյ. (Պրպմ. ՟Խ։)
Պարզ եւ առանց շարադրութեան է եւ իմանի աստուած. (Կիւրղ. գանձ.։)
Ի շարադրութեան եւ ի տրոհութեան է ճշմարիտն եւ սուտն. (Պերիարմ.։)
Շարադրութեանն բանիւք է ի ներքս զանազանութիւն ըստ բնութեան ի միաւորութիւն եկելոցն. (Շ. թղթ.։)
Իւղոյն անուշահոտութեան շարադրութիւնն՝ ժողովումն իմն է անուշահոտ իւղոց. (Դիոն. եկեղ.։)
Այս շարադրութիւն կանխաճառեալն բանից եւ ի վերայ եկելոցն. (Աթ. ՟Բ։)
Շարադրութեան խորհուրդ ընթերցուածոցն. (Լմբ. պտրգ.։)
ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. Սոկորութիւն եդեալ կամ եղեալ. գրութիւն եւ կարգաւորութիւն մարդկան.
Անունն է ձայն նշանական ըստ շարադրութեան՝ առանց ամանակի։ Ըստ շարադրութեան. զի բնութեամբ յանուանց ոչինչ է, այ յորժամ եղիցին նշանակ. (Պերիարմ.։)
Հրաշալի է մեզ տօնս այսօր, եւ պայծառագոյն քան զսովորական շարադրութիւնս. (Ոսկ. լս.։)
ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. Յարադրութիւն. յարաբերութիւն, յարմարութիւն. յարումն.
Այս է շարադրութիւն ազգակցութեան մարիամու առ եղիսաբէթ. (Եղիշ. մկրտ.։)
Եթէ ոք ի շարադրութեանն խորհուրդ ընթերցուածոցն նայեսցի, միատեսակս եւ համաձայնս գտցէ իրերաց. (Լմբ. պտրգ.։)
Շարադրութիւն է պշնուլն հեշտասէր անձինն առ երեւեալն. (Կլիմաք.։)
ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. Շարակարգութիւն եւ հիւսած բառից ի կազմել զբան. շարագրութիւն.
Մի՛ զհետ շարադրութեան եւ գեղեցկութեան բառից գնալտով, այլ զօրաւորս բարբառել. (Ոսկ. գծ.։)
Համառօտութիւն շարադրութեանդ՝ ճեպոյ աղագաւ է. (Սարկ. հանգ.։)
Բան է՝ հետեւակ (եւ տաղաչափական) բառի շարադրութիւն, զտրամախոհութիւն ինքնակատար յայտնելով։ Շարադրեալ զմասունս բանին այնորիկ՝ առնեմք զշարադրութիւն. (Թր. քեր.։ Անյաղթ պերիարմ.։)
Բառ ի շարադրութեան բանի՝ մասն է շարադրութեան։ Շարադրութիւն նոցա բան լսի, որ կատարէ զմտածութիւնն յինքենէ։ Բան ի շարադրութենէ բառիցն լինի, որպէս եւ բառն ի փաղառութեանց եւ ի վանգից. (Երզն. քեր.։)
Այլանդակ եւ հայհոյիչ շարադրութեամբ զբարեպաշտաց պղտորես զլսելիս. (Յհ. իմ. երեւ.։)
Շարադրութիւն տոմարաց, կամ թղթոյ, կամ յաղագս իմանալեացն եւ զգալեաց՝ յօրինել, առնել եւ այլն. (Ասող. ՟Բ. 6։ Փոտ. առ զքր.։ Մաքս. ի դիոն.։)
to enumerate in order.
· Calfa
ՇԱՐԱԹՈՒԵԼ. Ի միասին կամ կարգաւ թուել.
Ի խոյէն սկիզբն առնելով, եւ շարաթուելով իւրաքանչիւր մասունս տասն մինչեւ ի խնդրելի աստթղն. (Շիր.։)
cf. Շարախառնումն.
· Calfa
συμμιξία commistio, permixtio συγκεραύνωσις conjunctio σύγκριμα, σύγκρισις concretio, temperamentum, concretum. Ընդ միմեանս խառնումն ո՛ր եւ է օրինակաւ. բաղադրութիւն. խառնուած.
Կցորդութեամբքն հակառակիցն, շարախառնութիւնքն) միացելոյն։ Զամենայն առ միմեանս շարախառնութիւն՝ ըստ անշփոթ նոցա միութեանն. (Դիոն.։)
Հրեշտակք աննիւթ եւ անշարադիր էութիւնք են ամենայն իրօք, ոչ գոլով խառնումն եւ ի շարախառնութեանց տարերց. (Մաքս. ի դիոն.։)
Ի շարախառնութենէ տարերց առանց բանականի հոգւոյ. (Լծ. ածաբ.։)
Շարախառնութիւն մարմնոց։ Շարախառնութեանցն (բաղադրելոց) ի տարերս լուծանել. (Նիւս. բն.։)
Ո՛չ ամենայնիւ հոգւոյ եւ մարմնոյ համեմատի շարախառնութեան՝ աստուծոյ ընդ մարմնոյ միաւորութիւնն. (Շ. թղթ.։)
Շարախառնութիւն նիւթոց (այսինքն հիւթոց ի մարմնի). (Երզն. քեր.։)
intermixture, compound, combination.
· Calfa
Բանական է շարախառնմամբ մարմնոյն առ միաւորութիւն կատարման կենդանւոյն. (Քեր. քերթ։)
unitive.
· Calfa
συγκρατικός, συνέχων commiscens եւ comprehendens, continens. Պինդ ունօղ. եւ Շարունակօղ.
Միաւորական իմն եւ շարակալու զօրութիւն իմասցուք (զսէրն). (Դիոն. ածայ.։)
կարօտ գոլ մարմնոց՝ շարակալուի, եւ յառաջագոյն ցուցաք. (Նիւս. բն. ՟Բ։)
writing, work.
· Calfa
Շարագրութիւն. գրչութիւն.
Երկրասէր ձեռինն սարգսի յառաջին շարահիւսէ օրնակեալ. (Յիշատ.։)
cf. Ձայնակցութիւն.
· Calfa
Որք ըստ թուոց են եւ համեմատութեանց եւ յարմարութեամբք ի յարմարութիւն եւ ի շարաձայնութիւն պարունակեալք։ Երկուք մասունք հոգւոյն շարաձայնութիւն միաբանութեան ունիցին. (Փիլ.։)
Ի շարաձայնութենէ տառիցն թաւացն եւ լերկացն եւ միջակացն զանազանս ունին բախումն եւ թնդումն. (Պիտառ.։)
entwining, interweaving.
· Calfa
συμπλοκή complexio, connexus, nexus συνέλιξις inflexio, revolutio. Մանուած ընդ իրեարս. հիւսուած. բաղհիւսութիւն. կապակցութիւն. ոլորք. բաղկացութիւն. միաւարութիւն, յօրինուած. շարագրութիւն.
Է ինչ՝ որ ըստ շարամանութեան ասի, եւ է ինչ՝ որ առանց շարամանութեան. արդ ըստ շարամանութեանքն, ո՛րզան, մարդ ընթանայ, մարդ յաղթէ. իսկ առանց շարամանութեանքն, ո՛րզան, մարդ, արջառ. ընթանայ, յաղթէ. (Արիստ. ստորոգ.։)
Անխառն յամենայն նիւթոյ շարամանութենէ (հոգեղէնն)։ Ձեռնկալութիւն ձիթոյ՝ շարամանութեամբ նիւթոյ պատրուկի ընդ նոյն զանգլոյ։ Հնոյ կտակին ընդ նորոյս շարամանութիւն։ Շարամանութիւն ոսկերաց (ի մարմնի)։ Չարչարելի ի տկարութենէ, այսինքն ի մարմնոյ շարամանութենէ. (Նիւս. բն.։ Նար. ղգ։ Յհ. իմ. եկեղ.։ Լմբ. ժղ.։ Աթ. ՟Ա։)
Ողբերգական շարամանութեամբ յարամանել նորագոյն բանս։ Ի բանաստեղծութիւնս հզօր գոլով, եւ պերճ եւ պաճոյճ շարամանութեամբ. (Մագ. ՟Զ. եւ Մագ. մանուչ.։)
Չափ են վանկքն, որով շարամանութիւն բանին չափի. (Երզն. քեր.։)
Անդրէաս եղբայր մագնոսի եպիսկոպոսի զշարամանութիւն տոմարաց յօրինէր. (Շիր. քրոն.։)
Զի՞նչ չուանքն՝ որ խզեցան. շաղկապք եւ շարամանութիւնք մեր առ աստուած հաւատոյ եւ սիրոյ։ Կնճիռն մեղքն են, որ բազում կրկնուածս եւ շարամանութիւնս ունին. (Գէ. ես.։)
adherence.
· Calfa
Շարամերձութիւն հոգւոյ եւ մարմնոյ. (Սահմ. ՟Ը։)
Զի սմա բեւեռեցելոյնզ բազկատարած շարամերձութեամբ. (Թէոդոր. խչ.։)
Այր եւ կին էին ովկիանոս եւ թետիտ. ի ձեռն միջնորդութեան հեռիայ եղեւ շարամերձութիւն սոցունց եւ սիրելութիւն. (Նոննոս.։)
συνάφεια conjunctio. Միաւորութիւն. հպումն. ընտանութիւն. զուգաւորութիւն.
continuation, sequel.
· Calfa
ՇԱՐԱՅԱՐՈՒԹԻՒՆ ՇԱՐԱՅԱՐՈՒՄՆ. συνάφεια conjunctio. Յարակցութիւն. կապակցութիւն. զօդումն. բարոյական միաւորութիւն.
Ի բազմաբաժին օտարութեանցն մերոց ի ճանաղմանէն ի շարայարութիւն ժողովել. (Մաքս. ի դիոն.։)
Շարայարութիւն մեծամեծ քարանցն եւ փոքունց (ի շինուածն). (Յհ. իմ. եկեղ.։)
զերկուց բնութեանց շարայարումն պատկանելով ի տնօրինական բանին յաստուածոյ խորհուրդն՝ քողախնդրէր (նեստոր). (Կանոն.։)
pus, matter, ichor, sanies, purulence;
rottenness;
stench, stink;
— առնուլ;
to effervesce, to swell, to become inflamed.
· Calfa
, ո հլ. «թարախ, վէրքի կեղտոտ ջուրը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 3. Եղիշ, որից շա-րաւ առնուլ «արիւնը բորբոքիլ» Պղատ. տիմ. շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. 240 (սոխի համար ասուած). շարաւահոտութիւն Եւագր. շարաւոտեալ Եփր. ել. էջ 176. բազմաշարաւ Ոսկիփ. մեծաշարաւ Յիշատ. շարաւալիր Լծ պրպմ. 775, գրուած է շարաֆ Մոլութ. էջ 8բ և Գեռո առար. 397ա. հմմտ. հարաւ> հարաֆ։
ՆՀԲ արաբ. jarāhat, լտ. cruor։ Հիւնք. առաբ. šarāb «գինի» բառից։
πύον, βρόμος, βρώμος, βρύος pus, putredo, sanies, cruor, foetor. (լծ. թ. ճիրահաթ. լտ. գռու՛օր ) Արիւն փտեալ. թարախ. ժահր վիրաց՝ մսոյ եւ գիշոյ. խղխայթ. սորսորեալ ինչ. ապականութիւն. նեխութիւն. ժահահոտութիւն.
ՇԱՐԱՒ ԱՌՆՈՒԼ. φλεγμαίνω effervesco, tumeo. որ եւ inflammatio. Եռալ արեան, եւ պատճառել զուռոյցս եւ զշարաւ.
Շարաւով տեսանեմ զկերակուր իմ իբրեւ զհոտ առիւծու։ Աւուրք իմ անցին շարաւով. (Յոբ. ՟Զ. 7. 11։)
Ապականեցից, եւ ելցէ շարաւ նորա, եւ բուրեսցէ հոտ նորա. (Յովէլ. ՟Բ. 20։)
Գազանս անծանօթս, կամ հրաշունչս, կամ զհոսիչս ծխոյն շարաւոյ. (Իմ. ՟Ժ՟Ա. 19։)
Ի ճենճե՞րս զոհից, եւ ի շարաւս աղտեղի՞ս մրճոտիցիք. (Եղիշ. ՟Գ։)
Բազում շարաւով լի, եւ որդնալից, եւ թարախալից վիրօք. (Ոսկ. մ. ՟Բ. 3. (յն. բազում ժահահոտութեամբ լի)։)
Զամբարեալ շարաւ մահացու վերիս խարանաւ բանիս արտաքս հերքել. (Նար. ՟Զ։)
Շարաւ առնուլ ասի մարմնոց յայրեցմանէ եւ ի մաղասահար լինելոյ. (Պղատ. տիմ.։)
cf. Շարաւածոր.
· Calfa
ՇԱՐԱՒԱԼԻ ՇԱՐԱՒԱԼԻՑ. Լի կամ լցեալ շարաւով. թարախոտ, թարխոտած.
Եբաց զխխայթեալ եւ զշարաւալի խիթս նոցա բժշկաբար. (Տօնակ.։)
Շարաւալից եւ արիւնաշաղախ տաճարացն հեթանոսականաց. (Անան. եկեղ։)
Շարաւալից թարախն յոբայ յայտ առնէ զժահահոտութիւն մեղացն ադամայ. (Լծ. կոչ.։)
cf. Շարաւածոր.
· Calfa
ՇԱՐԱՒԱԼԻ ՇԱՐԱՒԱԼԻՑ. Լի կամ լցեալ շարաւով. թարախոտ, թարխոտած.
Եբաց զխխայթեալ եւ զշարաւալի խիթս նոցա բժշկաբար. (Տօնակ.։)
Շարաւալից եւ արիւնաշաղախ տաճարացն հեթանոսականաց. (Անան. եկեղ։)
Շարաւալից թարախն յոբայ յայտ առնէ զժահահոտութիւն մեղացն ադամայ. (Լծ. կոչ.։)
purulent, full of pus or sanies, ichorous, sanious, putrid, rotten, fetid.
· Calfa
Որ ծորէ յիւրմէ զշարաւ. կամ յորմէ ծորի շարաւ. կամ ծորեալ իբրեւ զշարաւ. թարախածոր.
Սրբեա՛ յանձնէ իմմէ զանեզրական կոյտս շարաւածոր մեղաց իմոց։ Ժահահոտ եւ շարաւածոր արիւնախառն մեղաց իմոց. (Մարաթ.։)
stinking, fetid;
շարաւ արիւն, corrupt blood;
cf. Շարաւահոտութիւն.
· Calfa
δυσώδης graviter olens, foetidus. Որ ինչ բուրէ զհոտ շարաւոյ. չարահոտ. ժահահոտ. թարախի պէս հոտած.
Թարախեալ եւ շարաւահոտ եւ որդնեռաց զմարմին ունելով. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)
Իբրեւ զմեռեալ մի գարշելի՝ թաթաւեալ արեամբ, իբրեւ զձորձս շարաւահոտ անսուրբ. (Գէ. ես.։ Զճենճերս շարաւահոտս. Յիշատ. ոսկ. յհ.։)
Զաղտ եւ զժանգ շարաւահոտ դիւացն, եւ զսնոտիագործ պաշտամանց. (Կորիւն.։ եւ Ագաթ.։)
Հանդերձ շարաւահոտ սոխովն եւ խստորիւն. (Մծբ. ՟Ժ՟Գ։)
stench, stink.
· Calfa
Հոտ շարաւոյ. եւ ամենայն ժահահոտութիւն. հոտածութիւն.
առ բնակեալ ի դեւս անդ ժահահոտն շարաւահոտութեան. (Եւագր. ՟Ե։)
Ո՞ր շարաւահոտութիւն մեռելոյ կարէ հաւասարել նեխութեան մեղացն եւ ժահահոտութեան. (Սարգ. յկ. ՟Գ։)
cf. Շարաւանդն.
· Calfa
«ոտքի կապ, չուան» Վրդն ել. որ և շարաւանդն (սեռ. -դան) Թէոդ կուս.։
=Նոյն է կամիս. šarāwanzi «կապ» բառի հետ. և որովհետև կամիս. z յաճախ յառա-ջանում է t-ից (հմմտ. բցռ. -az մասնիկը, որ գալիս է -at ձևից.-եզ. գ. դէմք epzi «առ-նում է», յգ. գ. դէմք appanzi «առնում են». mallanzi «աղում են», որոնք գալիս են -ti, -nti ձևերից), ուստի բառիս հին ձևն է ša-rawanti։ Երկուսը միասին ենթադրում են իրանեան աղբիւր (հմմտ. դանդանաւանդ, պարաւանդ ևն)։-Աճ.
ՓՈԽ (borrowing) Վրաց. მარავანდი շարավանդի «ար-ռայական թագ, պսակ, թագաւորութիւն» (թագը կամ պսակը ըմբռնելով իբր գլխի կապ)։-Տե՛ս նաև շառաւիղ։
ՇԱՐԱՒԱՆԴ կամ ՇԱՐԱՒԱՆԴՆ. Պարաւանդ. լար. չուան. կապ. շղթայ. (լծ. յն. սիրայ ).
Կաշառ՝ շարաւանդ ոտից. (Վրդն. ել.։)
Ներբաժանեալ երկուս մասունս գնդակաց հրէակաճառ ատենին շարաւանդան. (Թէոդոր. կուս.։)
corrupted, stinking.
· Calfa
Մի՛ մատուսցես ի վերայ խմորելոյն զարիւն զոհից քոց, զի աղտեղեալ են եւ շարաւոտեալ. (Եփր. ել.։)
mobility;
dynamics.
· Calfa
Շարժունն գոլ. եւ շարժումն. շարժողութիւն.
Ոչ խաղալեաց շարժականութիւն. (Նար. ՟Հ՟Ե։)
Ձիավարութեան, եւ աղեղնաւորութեան եւ այլոց զինուց շարժականութեանց. (Սարկ. քհ.։)
mobility.
· Calfa
κίνησις motus, commotio. Կարողութիւն շարժելոյ զինքն կամ զայլս. շարժութիւն. շարժումն.
Ուր շարժողութիւն է, անդ եւ զգայութիւն. այլ ո՛չ ուր զգայութիւն է, անդ եւ շարժողութիւն. վասն զի որպէս տրպաոյն ինչ զգայութիւն ստորադասեալ է ընդ շարժողութեամբ. (Անյաղթ պորփ.։)
Առանց որոյ ո՛չ է շարժողութիւն կամ ընթացութիւն։ Եթէ զփականս շարժողութեան շրթանցս բացից. (եւ այլն։ Նար. ՟Ժ՟Բ. ՟Խ՟Է. ՟Հ՟Ը. ՟Հ՟Թ։)
movement;
gesture, action;
սաստիկ or տարապայման —, gesticulation;
—ս առնել ի խօսելն, to gesticulate while speaking;
սաստիկ —ս առնել ի խօսելն, to gesticulate, to be too full of action.
· Calfa
ասաց զամենայն գործ շարժուածոց նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
κίνημα եւ βίος . cf. ՇԱՐԺՈՒՄՆ, եւ ԸՆԹԱՑՔ.
mobility;
motion.
· Calfa
Ըստ ամենայն շարժութեան անփոխադրելի եւ անշարժ գոլով, եւ միշտ շարժութեամբ մնայ յինքեան։ Ամենայն անբանութեամբ լի է սրտմտող նոցա շարժութիւնն. (Դիոն.։)
Չորս զգայութիւնքն հանդերձ շարժութեամբ (տեղականաւ). (Անյաղթ պորփ.։)
Շարժութիւն լեզուի, կամ ախտից, կամ դիւաց. (Նար. ՟Ժ՟Բ. ՟Ի՟Բ։ Սկեւռ. աղ.։ Երզն. մտթ.։)
Շարժութիւն սմա բաշխեաց՝ զայն, որ ընտանի է մարմնոյ, այսինքն զեօթնեակն. (Պղատ. տիմ.։)
Շարժութեան տեսակք են վեց. լինելութիւն, ապականութիւն. աճելութիւն, նուազութիւն. ըստ տեղւոյ փոփոխութիւն. այլայլութիւն։ Եւ է պարզաբար շարժութեան՝ դագարութիւն ներհական. (Արիստ. շարժ.։)
κίνησις motio, motus. cf. ՇԱՐԺՈՒՄՆ, եւ ՇԱՐԺՈՂՈՒԹԻՒՆ.
movement, motion, stir, stirring, nod, shake, toss;
fluctuation, staggering;
excitation, provocation;
agitation, motion, impulse, commotion, emotion;
gesture, action;
earthquake;
movement;
զշարժմունս երակաց զննել, to feel the pulse;
cf. Ընդոստ.
· Calfa
ՇԱՐԺՈՒՄՆ. σεισμός, συσσεισμός terremotus, commotio, concussio. Սասանութիւն երկրի. ժաժ.
Ընդ մերոյ աշխարհին շարժման եւ արեւմուտք եւս մեծապէս շարժեցան. (Եղիշ. ՟Գ։)
Շարժումն ասեմ (կենդանւոյ՝) զտեղի ի տեղւոջէ փոխումն. (Անյաղթ պորփ.։)
Որ նախ ի շարժումն ջուրցն իջանէր։ Տաց զնոսա ի շարժումն ամենայն թագաւորութեանց երկրի։ Գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց. (Յհ. ՟Ե. 4։ Երեմ. ՟Ի՟Թ. 18։ Զաք. ՟Թ. 14։)
κίνησις, σάλος, σεισμός, ταραχή motio, motus, commotio, jactatio, fluctuatio, turbatio. որ եւ ՇԱՐԺ, ՇԱՐԺՈՒԹԻՒՆ. Շարժիլն ո՛ր եւ է օրինակաւ. յեղափոխիլն. փոփոխումն. ծփումն. տատանումն. յուղումն. ամբոխումն.
Արարածքն իսկ իւրաքանչիւր շարժմամբք եւ փոփոխմամբք զարարչէն քարոզեն. (Եզնիկ.։)
Ոչ սակաւ տան ամբոխումն խորհրդոցն որ ի մեզն իցէ շարժման. (Իգն.։)
յետ հողմոյն շարժումն. եւ ոչ ի շարժմանն տէր. եւ յետ շարժմանն հուր. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Թ. 11։)
Շարժումն մեծ երեւ. (Մտթ. ՟Ի՟Ը. 2։)
Եղեւ յանկարծակի շարժումն մեծ, մինչեւ շարժել հիմանց բանտին. (Գծ. ՟Ժ՟Զ. 26։)
Շարժմամբ (կամ շարժմամբք) քաղաքք կարծանեցան. (Եւս. քր.։)
adj. s. that does not exist, null, none;
nothing, non-entity.
· Calfa
Սմա զհետ երթայ անէն եւ անգոյ. (Նիւս. կազմ.։)
Ոչ է անէ եւ անգոյ. (Փիլ.)
Էքս՝ էութիւնք են, եւ տեսակք. ոչ էն՝ անտեսակ եղիցի եւ անէ, բանի միայն տեսանելի. (Մաքս. ի դիոն.։)
Զէին անգիտացեալ պատուադրութիւն՝ անէից զայն մատուցանէին. (Սարկ. հանգ.։)
Յանէսն ունի (այս ինքն յոչինչ գրէ) զբնականն պատիւ. (Պիտ.։)
Յանէից փոփոխեալք՝ առին զէութիւն. (Շ. ամենայն չար.։)
Ստացողին իմոյ յանէից։ Յօրինեցեր կարող տիրապէս զբովանդակ բնութիւնս ամենայն էից յանէից. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Լ՟Գ։)
Տարր ժամանակիս յանէից. (անդ. ՟Ծ՟Ե.) այս ինքն ի համար ոչնչի, անցաւոր։
Անգոյ. չգոյ. ոչինչ. որ եւ ԱՆԷՈՒԹԻՒՆ. ἁνύπαρκτος. quod non est, nullum. եօգ, հիչ.
cf. Անէ.
· Calfa
Ապականութիւն՝ լուծումն էակին յանէակն։ Լուծիչ էակին յանէակն. (Սանահն.։)
s. pl. imprecation, malediction;
execration, horror, detestation.
· Calfa
Ածիցեմ ի վերայ իմ անէծս, եւ ոչ օրհնութիւն։ Յի՛մ վերայ անէծքն այն։ Ի նմին բերանոյ ելանեն օրհնութիւնք եւ անէծք։ Եթէ առցէ ի վերայ նորա անէծս՝ անիծանել զնա։ Անէծք եւ ստութիւն եւ սպանութիւն։ Անէծք զուր՝ ումեք ոչ ելանեն։ Որոց բերանք անիծիւք եւ դառնութեամբ լի են։ Մերձ է յանէծս. եւ այլն։
Ողկոյզդ օրհնութեան՝ ընդ պտղոյս անիծից։ Փակեալ առ ի քէն զանիծիցն դժնդակ ըղձիցն չարաշուք ձայն. (Նար.։)
Ընդ աղքատացն անիծից՝ եւ Աստուծոյ անէծք մտանեն ի տունս զրկողացն. (Շ. ընդհ.։)
Անիծիւք. զի յայն սակս է խօսքն, զի որոշեսցէ զմեզ յԱստուծոյ. քանզի անէծքն՝ որոշումն է. (Լմբ. սղ.։)
Փակեալ ընդ անիծիւք. (Ագաթ.։)
Եկն ընդ անիծիւք. (Նար.։)
Զաշխարհս ընդ անիծիւք (կամ անիծեօք) արարի. (ՃՃ.։)
Զընդ անիծիւքն ընդ օրհնաբանութեամբ արարեր. (Վանակ. յոբ.։)
Գտանի եւ եզակի՝ ԱՆԷԾ.
Զի մի՛ ընկալցին բազումք զանէծ. (Եփր. օրին.։)
κατάρα, ἅρα. maledictio, execratio. որ եւ ՆԶՈՎՔ. Հակառակն օրհնութեան. չարիս մաղթելն. չարաբանութիւն առ ի վնաս եւ ի պատիժ. տարագրութիւն յօրհնութենէ. պէտտուա, լանէթ, իլէնճ.
cf. Անըղձալի.
· Calfa
Ըղձանայ զանըղձանալիսն (յետ զզուելոյն՝) զծարաւ եւ զքաղց. (Փիլ. տեսական.։)
Ողջախոհութեան յատուկ է՝ անըղձանալի (կամ անըղձալի) համարել զամենայն զգարշելի հեշտութեան զվայելուածս. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)
որ գրի եւ ԱՆԸՂՁԱԼԻ. ἁνόρεκτος, ἁπευκταῖος. Որ չէ ըղձանալի կամ բաղձալի կամ ցանկալի.
impatient;
intolerable, insupportable.
· Calfa
Որ զանըմբերս պսակես պսակաւ համբերութեամբ. (ՃՃ.։)
Եւ իբր անըմբերելի. անտանելի. սապր օլունմազ. չեքիլմէզ. յն. անամոքելի. ἅσπονδος.
Ոչինչ է քան զայնպիսի միայնաբարն չար եւ անըմբեր. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)
cf. Անըմբեր.
· Calfa
Ի զօրուն անըմբերելի էր. (Փիլ. լիւս.։)
Ցաւք անըմբերելի. (Յճխ. ՟Ժ՟Թ։)
Անըմբերելի կիրք, կամ վտանգ, ծառայութիւն, ահ կոծ, տանջանք. (Պիտ.։ Արշ.։ Անան. եկեղ.։ Խոսր.։) (Բենիկ.։)
Անըմբերելեացդ պատուհասից. (Նար. ՟Ը։)
Եւ, եւ անհամբեր. սապըրսըզ.
որ եւ ԱՆԲԵՐԵԼԻ. ἁφόρητος. intolerabilis. Որում չկերէ ոք ըմբերել՝ համբերել. անհանդուրժելի. անտանելի. չի քաշուելու. չէքիլմէզ.
that cannot be taken;
incomprehensible, inconceivable.
· Calfa
Այծեամն անըմբռնելի է ի հաղբից՝ սրութեամբ տեսանելեաց. (Բրս. հայեաց.։)
Անըմբռնելիք լիցուք ի սատանայէ. (Պրպմ. ՟Լ՟Գ։)
Թռչուք անըմբռնելիք յորոգայթադիր որսորդաց. (Պիտ.։)
Զըմբռնումն անըմբռնելոյն. (Եղիշ. ՟Ե։)
Անինչ կրօնաւոր՝ ճգնաւոր անըմբռնելի (այս ինքն ըմբիշ՝ որ ոչ զմիջոյ ըմբռնի). (Վրք. հց. ձ։)
Անըմբռնելի ահագին կառօք վերացաւ. (Եղիշ. ՟Ե։)
Ոչ ըմբռնելի ձեռօք. անորսալի. ազատ. աննուաճելի. անարգել. անշօշափելի. դութուլմազ. ἁνάλωτος, ἅσχετος, ἁκράτητος. qui non capitur, qui teneri non potest.
Ըստ բնութեան անծառայ գոլով հոգւոյն, եւ անըմբռնելի. (Դիոն. երկն.։)
Հոգին անըմբռնելի եղեալ՝ թողու զմարմինն, եւ գնայ ի տեղի իւր. (Աթ. ՟Ը։)
Անըմբռնելի եւ անողոքելի սլացմամբ ի բաց ոստուցեալ. (Նար. ՟Ձ՟Զ։)
Իբր ի վեր քան զըմբռնումն մտաց. անիմանալի. անբովանդակելի. անհաս. անպարագիր. ագլա սըղմազ, ագըլ էրմէզ. ἅπλητος. omnem captum superans.
Ամենեցունց պարունական. իսկ ինքն յամենեցունց բոլորվիմբ անըմբռնելի է. (Դիոն. ածայ.։)
Ասաց զանըմբռնելի անարգանաց եւ զնախատանաց (Փրկչին). (Սկեւռ. ես.։)
incontestable, indisputable.
· Calfa
Անընդդիմաբանելի զչարաբարոյութեան նոցա դնէր ցուցումն. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։)
ἁναντίρρητος. cui nequit contra dici. Որում չէ՛ մարթ դիմախօսել, կամ ընդդէմ ինչ ասել.
unresisting;
resistless, irresistible.
· Calfa
Անընդդիմակ զօրութիւն, կամ հրաման. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ Փարպ.։)
Եւ երբեմն՝ անհակառակ. միաբան.
Ցուցցէ զերկուսն անընդդիմակ. (Շ. խոստ.։)
cf. Անընդդիմակ.
· Calfa
ԱՆԸՆԴԴԻՄԱԿԱՅ ԱՆԸՆԴԴԻՄԱԿԱՑ Որում չիք ոք՝ որ ընդդէմ կայցէ բանիւ կամ գործով. որում անհնար է հակառակ կալ. անհերքելի. անվանելի. դէմ չի կեցուիր. գարշը տուրուշմազ՝ գօնմազ.
Զանընդդիմակայ սքանչելիս։ Յիշէր զանընդդիմակայ զօրութիւնն. (Փարպ.։)
Յիշել զանընդդիմակաց զնահատակութիւնս։ Առեալ զանընդդիմակաց հրամանն. (Կորիւն.։)
Անընդդիմակաց՝ ընդդէմ նոցա՝ զէն եւ ախոյեան. (Անան. եկեղ։)
Իշխանութիւն անընդդիմակաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)
Մերթ՝ այն որ չկարէ ընդդէմ կալ. անկարող յընդդիմանալ. գարշը տուրամազ՝ գօյամազ.
Թէպէտեւ զանընդդիմակայ չափաւորութիւն իւրեանց գիտէին. (Փարպ.։)
cf. Անընդդիմակ.
· Calfa
ԱՆԸՆԴԴԻՄԱԿԱՅ ԱՆԸՆԴԴԻՄԱԿԱՑ Որում չիք ոք՝ որ ընդդէմ կայցէ բանիւ կամ գործով. որում անհնար է հակառակ կալ. անհերքելի. անվանելի. դէմ չի կեցուիր. գարշը տուրուշմազ՝ գօնմազ.
Զանընդդիմակայ սքանչելիս։ Յիշէր զանընդդիմակայ զօրութիւնն. (Փարպ.։)
Յիշել զանընդդիմակաց զնահատակութիւնս։ Առեալ զանընդդիմակաց հրամանն. (Կորիւն.։)
Անընդդիմակաց՝ ընդդէմ նոցա՝ զէն եւ ախոյեան. (Անան. եկեղ։)
Իշխանութիւն անընդդիմակաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)
Մերթ՝ այն որ չկարէ ընդդէմ կալ. անկարող յընդդիմանալ. գարշը տուրամազ՝ գօյամազ.
Թէպէտեւ զանընդդիմակայ չափաւորութիւն իւրեանց գիտէին. (Փարպ.։)
not opaque, transparent.
· Calfa
Որում չէ մարթ ի դիմի հարկանիլ. անվանելի.
Անընդդիմահար զօրութիւն. (Խոսրովիկ.։) եւ (Լմբ. սղ.։)
Եւ անարգել. անխափան. աջող.
Յուղարկելոցն ըմբոշխնել անընդդիմահար դիպուածով զստացուածոցն առաւելութիւն. (Պիտ.։) (Նովին առմամբ նշանակէ եւ թափանցիկ։)
cf. Անընտել.
· Calfa
Անընդել կամեցաւ լինել ի սովորութեանց մանկանց. (Աթ. անտ.)
Փափուկք, եւ չարեաց անընդելք. (Առ որս. ՟Ժ՟Գ։)
Անընդելն շաւղաց ի գիշերի ընթացեալ մոլորի։ Յաղագս անփորձ եւ անընտել լինելով. (Լմբ. էր ընդ. եւ Սղ.։)
Անընտել գոլով տեսութեամբ բաղձալի վայրիցդ։ Զանընտել օտարականն. (Նար. խչ.։)
Օտար եւ անընդել էր Դաւիթ ցանկութեանց, եւ վրիպակաւ յանդգնեցաւ. (Կիւրղ. թագ.։)
Անընդել աշխատութեան տառապանօք. (՟Գ. Մակ. ՟Դ. 6։)
Որ զձեզ անընտել երկիւղիւդ յիմարեցոյց. (Կոչ. ՟Ժ՟Գ։)
Անընդել դիպուած։ Անընտել ճանապարհ. (Նար.։)
Անհաս է ի մէնջ, եւ անընդել. (Լմբ.։)
Սննդակից մարդկան կենդանին շուն, յորժամ յումեքէ յանընդել երեսաց բաղխեսցի, մոլի եւ կատաղի. (Փիլ. լիւս.։)
ԶԻսրայէլ չար եւ անընդել (կամ անընտել) ազգացն առ ի յուղղութիւն մատնեալ։ Ընդ անընդել դիւաց. (Դիոն.։)
Անընդել եւ անընտանի գազանաց. (Փիլ.։)
Ո՞ւմ նմանեսցէ գազանի, քան զո՞ր յանընդելիցն ոչ առաւելուցու վայրենութեամբ։ (Բրս. մախ.։)
Խակ եւ անընդել լինել յորդորէ եւ անողորմ. (Ոսկ. յհ.։)
Փախուցանելովն զանընդել կենդանիս. (Պիտ.։)
Անընդել բարս ցուցանես. (Սարգ.։)
Խոժոռ եւ անընդել դիմօք վարին. (Իգնատ.։)
Իբր անձեռնընդել. անընտանի. վայրենի. գազան եւ գազանաբարոյ ոք. դժնեայ. անագորոյն. անգութ. ἁτίθασσος, ἁνήμερος, ἁπηνής. immansuetus, imanis, intractabilis, crudelis. եապանի, զալըմ, գապիլի թէալլիւմ օլմաեան.
Եւ անսովոր ինչ. որ ինչ չէ ընտելեալ կամ ծանօթացեալ մեզ. նոր. անյայտ եւ անծանօթ. ἁσυνήθης. insolens, inssuetus. ալըշընմամըշ. միւսթամէշ օլմայան.
uninterrupted, continual, successive;
uninterruptedly, successively.
· Calfa
Աստուծոյ շնորհքն յաւէտախաղաց են, եւ անպակաս, եւ անընդհատ։ Ի խաղաղութեան անընդհատ պատերազմ։ Աչացն ներգործութիւնք՝ շարունակք եւ անընդհատք են. (Փիլ.։)
Անընդհատ հրահանգիւք կրթութեամբ։ Անընդհատ շրջագայութեամբ, կամ յերկարութեամբ. (Պիտ.։)
Յարտասուս անընդհատ. (Սկեւռ. լմբ.։)
Անընդհատ խնամոցն Աստուծոյ առ ժողովուրդ. (Սարկ. քհ.։)
Կամ ոչ զատեալ. անանջատ. այրըլմազ. եւ ոչ ինչ ընդհատ կամ աննման. անխտիր.
Միշտ անընդհատ եւ անորիշ էր յինէն. (ՃՃ.։)
Ողջոյն ձայնի ելեալ ի տուողէն՝ երթայ առ լսօղն, եւ անընդհատ է առ լսօղն. (Երզն. մտթ.։)
Ընդ շատ յամելոյն իւրեանց՝ անընդհատ ամենեցուն առին զհատուցումն. (Բրսղ. մրկ.։)
Առանց ընդհատելոյ. անդադար. միշտ եւ հանապազ. յաւէժ. շարունակաբար. արտը արասը օլմայարագ, պիր տիւզիւյէ, տայիմ.
Ի վերայ ամենայնի՝ որք յԱստուծոյ եղեալ են, անընդհատ խնդա՛ միշտ։ Երթայ զհետ պարգեւ բնութեանն անընդհատ ի մանկութենէ ի ծերութիւն. (Փիլ.։)
Անընդհատ ի քուն կալ. (Մամբր.։)
Անընդհատ յորդիութեան սակի գոլով՝ ի ծառայութիւն բերէր. (Յհ. կթ.։)
Անընդհատ տիրէր ի վերայ նորա արդար իրաւունքն. (Լմբ. պտրգ.։)
Կա՛մ ի յաստի կեանքս անընդհատ, կամ ի վերջին օրըն հաստատ. (Շ. այբուբ.։)
ἁδιάστατος. non interruptus, continuus. Ոչ ընդհատեալ. շարունակ. անդուլ անդադար. չմիջահատած. արասըզ. վէթիրէսիզ.
immediately.
· Calfa
Անընդսիջաբար եղեն առ մոանս երեւմունք։ Նախ քան զայլսն անընդմիջաբար միաւորիլ։ Առ Աստուած անընդմիջաբար հաստատեալ. (Փիլ.։)
Մերձաւորապէս ասի յորժամ անընդմիջաբար ի նո՛յնն ի նոցանէ ինչ լինի. (Նիւս. բն.։)
Անընդմիջաբար առնուն յԱստուծոյ զհեղումն շնորհաց. (Խոսր.։)
Զմիշտ մերձաւորագոյնսն անընդմիջաբար Աստուծոյ. Շ(. հրեշտ.։)
Անընդմիջաբար խօսել. (Իգն.։ եւ Լմբ.։)
Մեծ քաղաքն Հռովմ անընդմիջաբար ունի զսուրբ պահսն յելս պահոց Զատկին. (Խոսրովիկ.։)
Անընդմիջաբար սիրելութեամբ ի բաց տանել զմախանս թունաւորս. (Նանայ. յառաջաբ։)
Որ եւ ԱՆՄԻՋԱԲԱՐ. ἁμέσως. immediate. Առանց ընդ մէջ մտանելոյ այլոյ իրի կամ միջոցի. անդէն մերձ կալով. հուպ առ նմին. քովէն. սըրա իւզրէ. մուգթէրին. հէման.
inseparable, indivisible;
continual.
· Calfa
Անընդմիջելի մերձաւոր։ Աստուածութեանն անընդմիջելի ի մերասերն մարմնոյ. (Նար. ՟Ի՟Գ. ՟Հ՟Ե։)
Անընդմիջելի հպաւորութեամբ. (Լմբ. պտրգ.։)
Եւս եւ հեռաւոր առանց իրիք միջնորդի. այրը, իրագ.
Անընդմիջելի անսահման միջոցաւ անջրպետեալ բաժանեցար. (Անան. եկեղ։)
Որպէս անընդմիջաբար. եւ անընդհատ.
Հոգւոյդ առաջնորդութեամբ միանալ ի քեզ անընդմիջելի. (Նար. ՟Ղ՟Բ։)
Այլ թէ հիւանդ խօխաբերիցէ անընդմիջելի, մի՛ տացեն հաղորդ. (Կանոն.։)
that cannot be jolted out of its place, fast;
firm, steadfast.
· Calfa
ԱՆԸՆԴՈՍՏ որ եւ ԱՆՈՍՏ. Որ ոչ ընդոստնու. անշարժ. հանդարտ. անխռոջ. եւ պղերգ. խստասիրտ. գըմըլտանմազ.
Մնաց իբրեւ զսել դարբնաց անընդոստ. (Լմբ. ժղ.։)
Ծանրագոյն զգայութիւնք անընդոստ կան, մինչեւ յօդոյս բախեալ ընդոստիցեն. (Փիլ. ՟ժ. բան.։)
Անընդոստ եւ խորին խաղաղութեամբ։ Յանընդոստ յապահովութեան. (Պիտ.։)
Զանընդոստն կակղացուսցես զարթնուլ եւ զգաստ լինել. (Նար. ՟Ղ՟Բ։)
illegible, unreadable.
· Calfa
Զոր չէ մարթ ընթեռնուլ. անվերծանելի. անկարդալի, գաղտնի. օգունմազ.
Տումար անընթեռնլի. (Պետր. սիւն.։) եւ (Տօնակ.։)
without companion, alone.
· Calfa
ԱՆԸՆԿԵՐ (գրի եւ ԱՆԸՆԳԵՐ). Չունօղ զընկեր, կամ զհաւասար. անօգնական. միակ. առանձին. եալընըզ.
Զի մի՛ անընկեր մնասցէ, խառնէ զնա ընդ երկուսն եւս. (Ոսկ. գծ.։)
Խոտեալ ընկենուք զմիոյ անընկեր իրաց հանդէս. (Արծր. ՟Գ. 5։)
Մի է Աստուած Հայր, անընդեր (ի հայրութեան), եւ առանց պատճառանաց (ծագման). (ՃՃ.։)
that loves not his companions.
· Calfa
Անքաղաք, անտուն, անինչ, անընկերասէր. (Բրս. թղթ.։)
Իբր առանձնասէր, առանձնութեան սիրօղ. ἁφιλέταιρος.
indiscreetly, imprudently.
· Calfa
Անընտրողաբար. առանց ընտրելոյ կամ ընտրութիւն առնելոյ. անխտիր. անխորհրդաբար. թէվէքէլլի.
Զի մի՛ անընտրաբար նուիրանն խայտառակեսցի։ Վիրաւորեալ՝ քան թէ բժշկել՝ անընտրաբար զկարծիս մտաց. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)
cf. Անընտրաբար.
· Calfa
Առ ի շիջանել անընտրողաբար յանձեռնհասն բարձրութենէ. (Նար. ՟Կ՟Զ։)
Մի՛ ոք անընտրողաբար զամենայն հաւասար համարեսցի. (Շ. ընդհ.։)
indiscreet, imprudent.
· Calfa
Որ չառնէ ընտրութիւն. որոյ չիք ընտրողութիւն. անխորհուրդ. տգէտ. տգիտական. անընտրողական. աղէկ չիքննօղ, աղէկը չընտրօղ, անխելք.
Տգէտ եւ անընտրող առաջնորդ ի բժշկելն խոցէ. (Նեղոս.։)
Դատաւորք անընտրողք իրաւանց. (Մխ. դտ.։)
Անընտրող մտօք ունելով զծառայս, չընտրել զլաւն ի վատթարէն. (Փարպ.։)
Երդմանց սովորութիւնք՝ յանընտրող յիմարութենէ. (Մանդ. ՟Ժ՟Ե։)
without importunity, without intrusion.
· Calfa
Զայլ ստացուածսն ետ ի քաղաքին մատակարարսն՝ վասն անթախանձ լինելոյ նմա ի հարկէ դիմոսական պահանջմանէն. (Վրք. ոսկ.։)
unburied.
· Calfa
ἅταφος. insepultus. Ոչ թաղեալ. առանց թաղման կամ գերեզմանի. չթաղուած. կէօմիւլմէմիշ.
Եւ ոչ գերեզմանի արժանի առնել, անթաղ բառնալ ընկենուլ. (Փիլ. նխ. ՟բ.։)
Զդիակունս նոցա քարշել ընկենուլ անթաղ. (Խոր. ՟Գ. 32։)
Անթաղ իսկ ընդ վայր ընկեաց. (Եւս. քր. ՟Ա։)
Գտաւ անթաղ ընկեցեալ. (Սահմ. ՟Ը։)
armful, any thing carried under the arm-pit.
· Calfa
Նոյն ընդ Մեհեւանդ, ըստ Հին բռ.։ Շար ոսկւոյ կամ լանջագեղ կամար՝ արկեալ ի միոյ ուսոյ ընդ միւս անթով։ cf. ԸՆԹԱՆՈՑ, որ է ղենջակ։
ἁγκαλίς. manipulus, fasciculus ulnis gestatus. Խուրձ ցորենոյ, զոր ժողովեալ աղքատաց՝ կրեն ընդ անթով. ցորենի կապոց՝ խօլթուխը զարկած.
unfading;
incorruptible;
amaranth.
· Calfa
Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւն։ Անթառամ նահատակութեանցն պատերազմի յաղթեալ։ Յանթառամ ժառանգութիւնն։ Ընդունիջիք զանթառամ փառացն պսակ. (Իմ. ՟Զ. 13։ ՟Ա. Պետ. ՟Ա. 4։ ՟Ե. 4։)
Զանթառամն եւ զերկնայինն ծաղկեցար ծաղիկ. (Անյաղթ բարձր.։)
Անթառամ զվարդ իմոյ կուսութեան պահելով. (Խոր. հռիփս.։)
Որ անթառամ փառօք պսակէ զսուրբս իւր. (Շար.։)
Անթառամ ասելովն՝ զմիշտ պայծառութիւնն նշանակէ, եւ զնոյնպէս ունելն։ Անթառամն ասելով՝ զնոյնօրինակ ունելն առակէ. (Սարգ.։)
Առանց թառամելոյ. անեղծութեամբ.
Որք անթառամ պսակեցան յանվախճան յաւիտեանս. (Շար.։)
ἁμάραντος, ἁμαράντινος, ἁμίαντος. non marcescens, immarcidus. Որ ոչն թառամի. անթարշամ. միշտ դալար. անեղծ. անարատ. մշտատեւ. անփոփոխ, որ չիթօշնիր՝ չիթոռմիր. սօլմազ.
arm-pit.
· Calfa
մեռաւ ոմն իշխան՝ եւ ի լուանալն գտին բանալի մի յանթատակն. (Ոսկիփոր.։)
without interpreter;
that cannot be translated;
inexplicable.
· Calfa
Առանց թարգմանելոյ կամ մեկնելոյ. թերճիւմէսիզ.
Զալէլուն՝ անթարգման եթող. (Վրդն. սղ.։) իբր ἁνερμήνευτον.
cf. Անթարգման.
· Calfa
Անթարգմանելի գոյութիւն. (Մաքս. նշ. եկեղ.։)
Անթարգմանելի է քո տնօրէնութիւնդ Քրիստոս Աստուած. (Գանձ.։)
Անթարգմանելի տնօրէնութեամբ. (Շար.։)
Խորհրդով անթարգմանելեաւ։ Օրհնաբանութեամբ անթարգմանելեաւ։ Անուամբդ անթարգմանելւոյդ։ Մնայ յոլովից անթարգմանելի. (Նար.։)
ἁνερμήνευτος. inexplicabilis, inscrutabilis. Զոր անմարթ է թարգմանել կամ մեկնել. անճառելի. մեկնութեան տակ չինկնօղ. թապիր օլունմազ, վասֆէ կեչմեզ.
inexplicably.
· Calfa
Զոր ամենայն արարածք ահիւ եւ դողութեամբ օրհնեն, սա միայն անթարգմանաբար առագաստեցոյց. (Ոսկ. կուս.։)
Որ ի Հօրէ անժամանակապէս, եւ ի մօրէ անթարգմանաբար. (Շար.։)
ἁνερμηνεύτως. Անթարգմանելի օրինակաւ. անճառաբար.
earnest, steadfast;
with fixed eyes.
· Calfa
Առաւել ռմկ. իբր անթարթափ.
Յիսուս ի խաչին անթարթ աչօք ի մայրն հայէր. (Ոսկիփոր.։)
cf. Անթարթ.
· Calfa
Չունօղ զթարթափումն՝ կամ զթօթափումն. անքթիթ. անթարթելի. անշարժ. առանց թարթելու. ասլա օյնամազ, պիք պիք.
Անթարթափ բացութիւն աչաց։ Զանթարթափ պշնուլն աչօք. (Նար. ՟Ձ՟Ե։ Լմբ. համբ.։)
Ըստ կարգաբանութեան խօսից անթարթափ լեզուոյ յոյժ պատկանաւոր. (Նար. խչ.։) Ի կրկին միտս հայի ասելն.
Անթարթափ ի նոյն վերասլացեալ ի յաջ եւ յահեակ. (Նար. յիշ.։)
cf. Անթառամ.
· Calfa
ԱՆԹԱՐՇԱՄ ԱՆԹԱՐՇԱՄԵԼԻ Անթառամ. եւս եւ՝ որ չէ խորշոմեալ. չըթօշնած. սօլմազ. փէօրսիւմէմիշ.
Հուրն ի մէջ դալարոյն կանաչ ոստոց մորենոյն երեւեալ՝ պահեաց զնա անթարշամ. (Ագաթ.։)
Որպէս ծառ որ անկեալ է ի գնացս ջուրց՝ անթարշամ է, նոյնպէս եւ որ զպատուիրանս Աստուծոյ քննէ, անթարշամ մնայ։ Անթարշամ խնձորին։ Անթարշամ փառօք կրկին պսակեցաւ։ Թագ անթարշամ. (Նար. երգ. եւ Նար. կուս. եւ Նար. խչ.։)
Հանդիպել մատաղագունի եւ անթարշամ ի մեղաց եղելոյ հասակին. (Յհ. իմ. ատ.։)
Անթարշամելի զուարճացմամբ տերեւոյն. (Պիտ.։)
Անթարշամելի երես. (Զքր. կթ. ննջ.։ Զքր. կթ. կուս.։)
dry.
· Calfa
ἅβροχος, ἅνικμος. immadidus, homuris expers. Առանց թացեալ լինելոյ. անթանալի. անխոնաւ. չիթրջած. ըսլանմամըշ.
Անթաց ոտիւք գնայր ի վերայ խոնաւուտ եւ անհաստատ բնութեանն. (Դիոն. ածայ. ՟Բ։)
Զմեղացն հերձանելով ծով անթաց ոտիւք. (Խոր. հռիփս.։)
Ընդ գետ անցանել անթաց ոտիւք. (Լմբ. սղ.։)
Անցո՛ ընդ գետս այս երկրային, անթաց յախտից՝ գարշապարին. (Յիսուս որդի.։)
Ամենեւին ցամաքեցոյց, զի էր առաւօտուն ծովն չոր եւ անթաց. (Նիւս. սքանչ.։)
Երաշտութիւն անթաց յանձրեւաց. (ՃՃ.։)
unspilt;
raw, unprepared.
· Calfa
ἅγναφος, ἅγναπτος. a fullone nondum purgatus, rudis. գավը տէօքիւլմէմիշ. խավլը.. Ոչ թափեալ ի բնիկ խաւոյ. չեւ լուացեալ ի թափչաց. նոր. անմաշ.
Անթափ, այս է՝ ոչ լուացեալ. (Երզն. մտթ.։)
Եւ ոչ ի բաց թափեալ, կամ բարձեալ. եւ անմոռաց.
Տայ զպտուղ ժամու անթափ տերեւով. (Վրք. հց. ձ։)
entire, complete, perfect;
entirely, completely.
· Calfa
Ուր չիք թերութիւն. կատարեալ. ամբողջ. անպակաս. եւ աննուազ. լիով. եքսիքսիզ. գուսուրսուզ. թեքմիլ.
Անթերի բնութիւն։ Լրութիւն անթերի։ Անթերի մարդկութեամբն. (Նար.։)
Զվարդապետութիւնն իւր անթերի առնէր ի լսելեաց նոցա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
uncircumcised.
· Calfa
Արուն անթլփատ սատակեսցի։ Ամենայն անթլփատ մի՛ կերիցէ ի նմանէ։ Տալ առն անթլփատի։ Յայլազգեաց անթլփատից։ Անկանիցիմ ի ձեռս անթլփատից։ Թողուլ զորդիս նոցա անթլփատս. եւ այլն։
Նմանութեամբ՝ իբր անհաւան. անհաւատ. անհնազանդ.
Ամաչեսցէ սիրտ նոցա անթլփատ։ Անթլփատ են ականջք նոցա։ Ամենայն ազգք անթլփատք են մարմնովք, եւ ամենայն տունն Իսրայէլի անթլփատք սրտիւք. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 41։ Երեմ. ՟Զ. 10։ ՟Թ. 26։)
Յաղագս Իսրայէլի՝ խստին եւ անթլփատի սրտիւ. (Ածաբ. կարկտ.։)
Ոչ թլփատեալ. եւ ամենայն այլազգի՝ առ համեմատութեամբ եբրայեցւոց թլպատելոց. ἁπερίτημητος, ἁκρόβυστος. incircumcisus, praeputiatus.
cf. Անթող.
· Calfa
Որում չէ օրէն թողութիւն տալ. աններելի. ներում չըլլալու. ավֆ օլունմայաճագ.
Անթողլի է ամբարշտութիւնդ ձեր. (Եղիշ. ՟Ը։)
Անթողլի մեղք այն է, որ ոք գործիցէ եւ պարծիցի. (Ոսկ. փիլիպ.։)
without poison.
· Calfa
որ եւ ԱՆԹԻՒՆ. Որ չունի զթոյն. ազըսըզ, զէհիրսիզ.
Ի ձեռն անթոյն օձին բժշկեցաք։ Ի դրախտին թիւնաւորն զանթոյնն եհար։ Օձի նմանեցոյց զինքն, ո՛չ խածանողին եւ հարկանողին, այլ՝ անթիւնին եւ բժշկողին. (Եղիշ. խաչել.։)
without pension, wages;
without the last Sacrament.
· Calfa
Անմասն ի թոշակէ՝ որ մարմնաւոր կամ որ հոգեւոր. անկերակուր. եւ անհաղորդ. ճամբու պաշար չիտեսած. զահրէսիզ, ազըգսըզ.
Անապաւէն տանջեալ՝ անթոշակ կամ ողորմելի։ Անթոշակ ապաձեռնութեամբ ընդ անկատար ուղին հետեւել. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ձ՟Բ։)
Անթոշակ եւ անմասն յաստուածեղէն աւանդութենէն. (Մագ. ՟Ծ՟Դ։)
Եթէ անթոշակ ոք մեռաւ. (Մաշտ.։)
without nephews or nieces.
· Calfa
Ոյր չիք թոռն. թոռ չունեցօղ. թօրունսուզ.
Անորդի եւ անթոռունս. (Մխ. դտ.։)
too late;
unseasonable;
unforeseen, unexpected.
· Calfa
Է՛ ինչ՝ որ բարի է. իսկ յորժամ իցէ անժամ, ոչ եւս հաճոյ է Աստուծոյ. (Բրս. հց.։)
Անժամ ծաղր. (Վրք. հց. ՟Բ։ եւ Ոսկ. մ. ՟Գ. 8։)
Անժամ բարկութիւն. (Տօնակ.։)
Անժամ կոչումն մեծարանաց. (Արշ.։)
Ոչ ըստ իրաց ինչ կարգի, այլ ըստ նոցա անժամ հակառակութեանն էին իրքն. (Ոսկ. գաղ.։)
Ամբաստանէ զանժամ պահս նոցա։ Յանժամ ժամանակի իսկ եկն. (Ոսկ. ծն. եւ Ոսկ. մտթ.։)
Եւ ոչ պաղատանս ընդունի, քանզի անժամ է ժամանակն. (Մանդ.։ եւ Եփր.։)
Ընդդէմ անժամ աղաչողիս՝ մի՛ պատճառեր ըզդրանց փակին. (Յիսուս որդի.։)
Անժամ ծախելով զինչսն՝ ի ժամու ոչ ունին տալ։ Անժամ եկի. (Մխ. առակ.։)
Մի՛ անժամ եւ տարաժամ զբերանն ածել. (Նեղոս.։)
Մերձեցաւ ի կերակուրսն անժամ. (Բրս. հց.։)
Անցեալն զաւուրբք. եւ Քօսողն յանդէպ ժամու.
Եթէ անցանէ ընդ սահմանեալ կէտն, ո՛չ է կենդանի, այլ որպէս զանժամ ոք ցաւօք եւ հեծութեամբ. (Լմբ. սղ.։)
Զի թէ արտաքոյ արդեօք տօնիս զբան պատմութեանս ձգեցի, անգոսնեցէ՛ք որպէս զանժամ եւ շատախօս. (Աթ. համբ.։)
παρὰ καιρόν. praeter tempus, ἅκαιρος. inopportunus. Որ ինչ լինի արտաքոյ դիպող ժամու. տարաժամ. յառաջ քան զժամանակն կամ անագան. տարադէպ. պիվագթ, մահալսըզ.
that cannot arrive;
not arrived, slow, tardy.
· Calfa
Սուրհանդակ անժաման. (Նար. ՟Ծ՟Զ։)
Որ ոչն ժամանէ. եւ անձեռնհաս. չի հասնօղ, ուշ մնացօղ, չատիկօղ. եէթիշմէզ.
Հոգային վասն իմ, այլ անժամանք էին ի նեղութեանցն. (Ոսկ. փիլիպ.։)
not limited or subject to time, eternal;
unseasonable.
· Calfa
որ եւ ԱՆԱՄԱՆԱԿ. ἅχρονος. tempore carens. Անսկիզբն եւ յաւիտենական, որ ի վեր է քան զամենայն ժամանակս. ատենի տակ չինկնօղ. զէմանսըզ. էպէտի.
Անժամանակդ Աստուած. (Շար.։)
Անժամանակն ըստ աւուրց։ Անժամանակ տէրութեամբ։ Զդէմս ձեր գրել շնորհօք որդիք էութեան, թէպէտեւ ոչ անժամանակք. (Նար.։)
Ասաց (Նեբրովթ) զինքն՝ հնագունիցն լինել անժամանակ Բէլ (Բահազ չաստուած). այլ անժամանակն Բէլ ծախի ժամանակաւ ի Հայկայ. (Արծր. ՟Ա. 2։)
Ըստ քերականաց՝ ոչ յայտնօղ իւրեւ զժամանակ ինչ, որ սեպհական է բայի։ Հին քեր.։
Մինն ծնօղ եւ յառաջառաքօղ. ասեմ, անախտաբար եւ անժամանակ, եւ անմարմնապէս. (Առ որս. ՟Գ։)
Հանապազ եւ անժամանակ ի հայրականն ծոց է Որդի. (Ոսկ. յհ.։)
Անձրեւք անժամանակք եւ անպիտանք. (Խոր. ՟Գ. 68։)
Հոտ քաղին անժամանակ իմն նախաբուրական պատահեաց մեզ. (Մագ. ՟Լ՟Դ։)
Անկեալ ի պղերգութիւնս, եւ անժամանակ զուարճանալ. (Պրպմ. ՟Լ՟Թ։)
Անժամանակ ձեռնամուխ լինին, ոչ գիտելով՝ թէ ամենայնի ժամանակ է. (Մխ. առակ.։)
unsonably;
eternally.
· Calfa
Անժամանակաբար ծնօղն Աստուած։ Որդի համագոյ Հօր՝ ի նմանէ յառաջ եկեալ անժամանակաբար. (Կիւրղ. գանձ.։)
Որդի եւ Հոգի ի պատճառէ անժամանակաբար։ Ծնեալն ի Հօրէ անմարմնապէս եւ անժամանակաբար. (Շ. թղթ. եւ Շ. բարձր.։)
Եւ առանց անցանելոյ ժամանակի. ի վայրկենի.
Շարժութիւնք եւ ձայնք սուրբ են. եւ գրեթէ անժամանակաբար հնազանդին կամաց խորհրդոյն. (Նիւս. բն.։)
Ի վերայ անմարմնոցն եւ իմացականացն անժամանակաբար եւ առանց հեղգութեան կատարելագործին. (Մաքս. ի դիոն.։)
Եւ անժամ.
Ի պտուղ ծառոյն անժամանակաբար մերձեցաւ. (Շ. թղթ.։)
ἁχρόνως. sine tempore. Առանց ժամանակի, նախ քան զամենայն յաւիտեանս.
cf. Անժամանակաբար.
· Calfa
Հողմունս զնոսա անուանելն՝ զսրբութիւն նոցա ցուցանէ, եւ յամենայն գրեթէ անժամանակապէս զթափանցիկն արարողութիւն. (Դիոն. երկն.։)