Definitions containing the research ալի : 3180 results

Ծաղրական, ի, աց

s.

cf. Ծաղրալից;
risibility.

· Calfa


Ծայրածաւալ

adj.

dilating everywhere.

· Calfa

NBHL (1)

Գերալիր լրութեամբ՝ ծայրածաւալ ծագողութեամբ. (Ասող. ՟Գ. 1։)


Ծանակ, աց

adj.

shameful, contemptible, ridiculous, ignominious, infamous;
— or ծաղր եւ — առնել, to cover or load with ridicule, to subjct to contemptuous merriment;
— or ծաղր եւ — կալ, to be lost to all sense of shame.

· Calfa

NBHL (1)

αἱσχρός, -ή, όν, αἱσχήμων turpis, probrosus, indecorus, ignominiosus καταγέλαστος irridendus եւ այլն. Մերկ եւ խայտառակ (իբր ամենայն մասամբք ծանուցեալ. կամ որպէս ռմկ. մօրէ մերկ ծնածի պէս) նշաւակ. ամօթալի, եւ Ամօթ. խայտառակութիւն. խախք ու խաւեր. եւ խախքութիւն.


Ծանականք, նաց

s.

shame, reproach, ignominy, infamy, turpitude;
derision, moekery, raillery;
nakedness, the privy parts.

· Calfa

NBHL (1)

ἁσχημοσύνη ignomina, turpitudo, pudor. որ եւ ԾԱՆԱԿ, ԾԱՆԱԿՈՒԹԻՒՆ. Խայտառակութիւն մերկութեան, կամ երեւելի պակասութեան. նշանակութիւն. անարգութիւն. անտեղութիւն. գարշութիւն. գործ ամօթալի. ամօթ, եւ ամօթանք, առականք. խախտութիւն, ամօթ.


Ծանակեմ, եցի

va.

to dishonour, to ridieule, to sport with, to turn into ridicule.

· Calfa

NBHL (2)

αἱσχύνω pudefacio. Ծանակ առնել. խայտառակել. իսկ կր. ձ. Անամօթիլ. նշաւակել անձամբ զանձն ամօթալի գործովք. խաղքութիւնը դուրս հանել՝ բանալ, խաղք ընել.

Ի հրապարակի յայտ յանդիման ծանակէր. իմա՛ ծանականս կամ ամօթալից գործէր. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)


Ծանր, նու, նունք, նունց

adj. gr. adv.

heavy, weighty;
massive, voluminous, great;
difficult, bard, onerous, laborious;
disagreeable, troublesome, importunate;
grievous, serious, preponderating;
sluggish, tardy, dull;
hard (of hearing);
strong, rank;
grave;
— քուն, deep sleep;
— կերակուր, indigestible food;
— շունչ, bad breath;
— հարուած, violent blow;
— կին, woman with child;
ծանունս սխալել, to be greatly mistaken;
ծանունս լսել, to give no ear, to pretend not to hear;
— թուիլ, to take ill, to be displeased, angry, enraged;
մի ինչ — թուեսցի քեզ, do not take it ill, do not be displeased;
— է քեզ բանգ այդ, the thing is above your ability;
— է ինձ, that is a heavy sacrifice for me;
թողէք զ— օրինացն, yon have omitted the weightier matters of the law;
heavily;
grievously;
deeply;
vigorously;
seriously;
painfully.

· Calfa

NBHL (2)

ἑπίπονος laboriosus, operosus. Աշխատալի. տարժանալի. զահմէթլի.

βαρύς gravis. Առաւելեալն կշռութեամբ. վասն որոյ դժուարաբառնալի, եւ վայրաբեր. դժուարաշարժ. հանդարտ. դանդաղ. անտանելի. անհնարին. դժուարին, դժկամակելի. անհաճոյ. խիստ. դժնդակ. եւ Սաստիկ. շատ. բազում, եւ այլն. ծանտր. աղըր. չեթին, կիւճ, եւ այլն.


Ծանրաբեռն, ռինք, ռանց

adj.

heavy, onerous;
oppressive;
difficult.

· Calfa

NBHL (1)

ὐπέρογκος supra modum tumidus, gravis βαρύφορτος, πεφορτισμένος onustus, oneratus φορτικός onerosus. Ունօղ զբեռն ծանր, կամ զծանրութիւն բեռին, բառնալին, եւ բարձօղն.


Ծանրակիր

adj.

heavy, onerous;
insupportable, intolerable.

· Calfa

NBHL (1)

Դժուարաբանալի. Ծանրաբեռն. Ծանրակշիռ. եւ Անբերելի.


Ծանրատաղտուկ

adj.

burdensome, tiresome, wearisome, tedious, importunate, vexatious, insupportable.

· Calfa

NBHL (1)

φορτικός onerosus եւ այլն. Ծանր եւ տաղտկալի. դժուարաբառնալի. խորշելի. անտանելի.


Ծանօթանամ, ացայ

va.

to take or acquire knowledge of, to inform oneself, to know;
to be acquainted, to become or get acquainted with, to make the acquaintance of.

· Calfa

NBHL (1)

Ի լերինն արժանաւորացն տեառն ծանօթացաւ։ Ծանօթանայ ախորժալի (այսինքն ճանաչի). ծանօթանայր բանակ (գոլ). (Պիտ.։ ստէպ։)


Ծառանամ, ացայ

vn.

to rise, to mount in tree-shaped masses;
— հերաց, to stand erect or on end;
to bristle up.

· Calfa

NBHL (1)

Բարձրանալ իբրեւ զծառ. դիզանալ. բարդիլ. կուտտկիլ. ծաւալիլ. ծայրանալ ի վեր կոյս. ուղղորդ կանգնիլ. վեր ելլալ, բարձրանալ.


Ծասքողական, ի, աց

adj. s.

masticatory;
—ք, teeth.

· Calfa

NBHL (1)

ծասքողական մանրեալ ատամամբք։ Զծասքողականս կերակրոյ զգալի, որով բնութիւնս պահի կենդանի. (Սկեւռ. ի լմբ. եւ աղ։)


Ծարաւի, ւոյ, աւեաց

adj. fig.

thirsty, dry;
thirsting or panting for, ardent, eager;
— սուր, slaughterous, exterminating sword;
— արեան, bloodthirsty, sanguinary;
— եմ յոյժ, I am very thirsty.

· Calfa

NBHL (1)

Առիւծ քաղցեալ, եւ գայլ ծարաւի։ Որ ծարաւիդ էք, երթա՛յք ի ջուր։ Բերե՛ք ջուր ընդ առաջ ծարաւեաց։ Ապաւէն ծարաւեաց։ Որպէս ջուր ցուրտ անձին ծարաւոյ ախորժալի է։ Արբո՛ ինձ սակաւ մի ջուր, զի ծարաւի եմ (յն. ծարաւեցայ)։ (Իբրեւ զերկիր ծարաւի) (այս ինքն անջրդի) որ սպասիցէ անձրեւի. եւ այլն։


Ծարաւութիւն, ութեան

s.

thirst.

· Calfa

NBHL (1)

Աղբիւր հալիչ ծարաւութեանն մերում։ Արբուցանել զ ծարաւութիւնն. (Եփր. համաբ.։)


Ծաւալանամ, ացայ

vn.

cf. Ծաւալ առնում.

· Calfa

NBHL (1)

Ծաւալիլ. ճապաղիլ. ձգտիլ ծածանմամբ.


Ծաւալեմ, եցի

va.

to dilate, to expand, to propagate, to spread;
to extend, to stretch.

· Calfa

NBHL (2)

Զօրէն ջրոյ, որ ընդ դաշտ ինչ ծաւալիցի. (Առ որս. ՟Գ։)

Ծաւալի ընդ տիեզերս ամենայն լիապէս գիտութիւն աստուածութեան քո տէր։ Գունդք հրեշտակաց յերկիր ծաւալին. (Մաշտ.։ Մանդ. ՟Ը։ եւ Շար.։)


Ծաւալումն, ման

s. med. phys.

dilatation, expansion, diffusion;
propagation;
— ծովու, գետոց, overflowing, inundation;
— Աւետարանին, propagation of the Gospel;
— հրոյ, erysipelas;
— մարմնոց, dilatation;
— ջերմութեան, լուսոյ, propagation.

· Calfa

NBHL (2)

Ծաւալ. ծաւալիլն. ճապաղումն. զեղումն.

Անիմանալի լոյս, համասփիւռ ծաւալումն։ Զփառացն աստուծոյ ճառագայթումն յինքն նկարէր աստուածային ծաւալմամբ. (Յհ. կթ.։)


Ծերական, ի, աց

adj.

senile.

· Calfa

NBHL (1)

Ծերոյն ծարական ջերմութիւն (կամ ջերմ լուացումն) առտուելով։ Ծերական ներխոհեմ խաղալիկս մինչեւ աստանօր հասաւ այժմիկ խաղացեալ. (Պղատ. օրին. ՟Զ։)


Ծերունի, նւոյ, նեաց

cf. Ծերուկ.

· Calfa


Ծիրանածաւալ

adj.

purple-coloured.

· Calfa

NBHL (1)

Ուստի ծիծանին ծաւալի, այսինքն ելանէ ներկն ծովու ծիրանի. եւ Երփն երփն ծածանեալ.


Ծիրանեգոյն

cf. Ծիրանագոյն.

· Calfa

NBHL (1)

(Զծովու) զծիրանեգոյն ալիսն՝ լեռնաձեւ կուտակսն. (Արծր. ՟Դ. 2։)


Ծիրանի, նւոյ, նեաց

adj. fig.

s. zool. purple-fish, Venus-shell;
purple;
purple clothes, stuffs;
imperial dignity;
cf. Ծիրանագոյն, — Տիւրոսի or Ծուրայ, Tyrian purple;
—ս արկանել, to be clad or clothed in purple, to assume the purple;
to assume the imperial dignity.

· Calfa

NBHL (1)

Իբրու գոյն պտղոյ, կարմրերփեան՝ ոսկեփայլ՝ դեղին կանաչախառն. (լծ. եւ թ. զէր, զէրտալի, եւ սարը ). կամ որպէս գոյն ծիրանի (ծիրանի գօտւոյ), յորում է ամենայն ազգ փայլուն գունոց. քանզի եւ ծիրանի ասի ո՛չ միայն վարդագոյնն, եւ ոսկեգոյնն, այլեւ փայլուն մանուշակագոյնն, կանաչն, եւ կապուտակն, ծովագոյն, երկնագոյն. (յն. բօրֆի՛րա. լտ. բու՛ռբուռա լծ. հյ. փրփուր). եբր. էրկիւվան, արկէվան, արկասման. թ. պ. քըրմըզ, իւկէրլէթ, փարանղուն, ֆիրֆիր, պիրֆիր։


Ծիւրեմ, եցի

va.

to debilitate, to weaken, to extenuate, to emaciate, to consume, to make lean or hectic.

· Calfa

NBHL (1)

(լծ. ծորել, սորել, թորել) φθίω, φθίνω corrumpo, macero, tabefacio τήκω liquo. Հիւծել. հալել մաշել. տկարացուցանել. եւ Ծախալ. կր. ձ. Հիւծիլ. մաշիլ. տկարանալ. ἁσθενέω, τήκομαι deficio, marcesco, tabesco, liquor. նիհարացնել. կր. նիհարնալ, վատուժնալ, հալիլ մաշիլ.


Լիագիրկ

adj.

well-bent (bow);
—ք, skilful archers.

· Calfa

NBHL (1)

ԼԻԱԳԻՐԿՔ. Լցեալ գրկօք. գրկալիր, որպէս աղյեղն լիով լարեալ, եւ աղեղնաւոր քաջ.


Լիաձիգ

adj.

skilful in archery;
well-bent (bow).

· Calfa

NBHL (1)

ἑκτείνων extendens. որ լիուլի քարշելով զաղեղն՝ ձգէ զգետ. եւ ՔՕաջ լարեալ (աղեղն). լիագիրկք, եւ լիալիճ. հաստաձիք.


Լիապտուղ

adj.

fruitful, fertile, productive, teeming.

· Calfa

NBHL (1)

καρποφόρος fructifer Լի պտղովք. պտղալից. պտղաբեր.


Լինելոց

adj. s.

future, coming, inevitable;
the future, time to come.

· Calfa

NBHL (2)

μέλλων, -οντα futurum, -ra. Ուղղականն ապառնի ընդունելութեան Լինել բային. որպէս Այն՝ Որ հանդերձեալ է լինել. ըլլալու, ըլլալիք.

Եւ μελλόντων, ἑσομένων futurorum. Յոքնակի սեռականն ձայնիս Լինելի. որպէս լինելիք, լինելեաց կամ լինելւոց. այսինքն Հանդերձելոց. ըլլալիքներուն.


Լիր, լրի, իւ

s.

fulness, plenitude;
— արկանել, to fill a ditch;
լրիւ իւրով, totally, entirely, completely;
ապականել զերկիրն լրիւ իւրով, to lay waste the land;
to desolate the land in the fulness thereof;
Տեառն է երկիր լրիւ իւրով, the earth is the Lord's and all that therein is.

· Calfa

NBHL (1)

Ամենայն լրից եւ երանականաց բարութեանց. աննախանձ բաշխումն. կա՛մ իմա՛, ամենայն լիութեանց, եւ կամ ընթերցի՛ր, ամենալից. զի յն. է ամենապատիկ։


Լիցք

s.

stuffing;
any thing used to fill up a vacancy;
knuckle-bones;
dice;
— խաղալ, to play at knuckle-bones.

· Calfa

NBHL (1)

ἁστράγαλος, κύβος talus, cubus, alea. Ոսկրն՝ որ լնու զմիջիայլոց սրունից եւ ոտից, եւ լինի խաղալիկ տղայոց. ... եւ Քուեայ. զար.


Լծակ, աց

s. mech.

lever;
balance;
— քառաթեւին, arms of the cross;
— կշռոյ, beam of an assaying balance;
— թեքեալ or արմկնաձեւ, crook or elbow -;
— արգելիչ, detent -. lever.

· Calfa

NBHL (2)

μοχλός, διωστήρ, φορεύς vectis, repagulum ψαλίς forfex. Որպէս թէ լուծ փոքր կամ բարակ. Երկայն ձող. Բանալիք. նիգ. խոյակ. սըրըգ, դըրգազ, սիւրմէ, քիլիտ, մագաւչամա (եւ որ ինչ նման է սոցին)

պանծալի լծակօք ամբառնալեաց նոր տապանակիդ. (Նար. ՟Ղ՟Բ։)


Լծորդ, աց

adj. gr.

united under the same yoke;
joined, associated, allied;
equal, matched;
cf. Լծակից.

· Calfa

NBHL (1)

Լծորդք են՝ բամփ. գկքխ. գտթ. զսցձ. ժչշ. ծճջ. լղն. րռ։ Եւ լծոդացս զրոյցքս՝ անհմտաց սորին պատերազմ եւ անհաւատալի կարծին. (Երզն. քեր.։)


Լկտի, տւոյ, տեաց

adj.

impudent, immodest, shameless, lecherous, lewd, libertine, licentious, insolent, unblushing, brazen-faced;
lascivious, wanton, lustful, obscene;
— կաքաւել, to dance indecently.

· Calfa

NBHL (1)

Ընդ զազրալի տեսութեան լկտաց. (Բենիկ.։)


Լոյս, լուսոյ, լուսով

s. fig.

light;
brightness, splendour;
fire;
illumination;
day;
sun;
sky;
eye;
լոյս, լոյս անեղ, Eternal light;
լոյս հաւատոյ, լոյս մտաց, the light of faith;
light of intellect;
լոյս քաղցր, a gentle light;
լոյս զոդիակոսի, northern lights, (aurora borealis);
լոյս ելեկտրական, electric light;
լոյս կազի, gas light;
ի լոյս, by the light of, in broad daylight, openly, visibly;
եղիցի՛ լոյս, եւ եղեւ լոյս, let there be light! and there was light;
լոյս սո՛ւրբ, ողջո՛յն ընդ քեզ, անդրանիկ դու երկնից ծնունդ, եւ կամ՝ մշտնջենին յաւատակից դու ճառագայթ, hail, holy Light! offspring of heaven firstborn, or of the Eternal coeterhal beam;
չիք լոյս անվթար կամ բաժակ անմրուր, no joy without alloy;
ծագել լուսոյ, to dawn;
մինչ լոյսն զգիշերն մերկանայր, it was scarcely break of day, at day break, at early down;
ի լոյս գալ, ի կենաց հասանել, to come out, to appear;
to come into the world, to be born;
to give birth or life to;
կորուսանել զլոյս աչաց, to lose one's sight;
լոյս տալ աչաց, to open the eyes, to cause to perceive, to warn;
ամփոփել լուսոյ ուրուք, no longer to behold the light of day, to die;
ի լոյս ածել, հանել ի լոյս, to bring to light, to discover, to publish, to illustrate;
ի լոյս ընծայել զմատեան, bring out, to publish a work;
լոյս առնուլ, to see the day;
to grow light;
to be enlightened, illuminated;
ի լոյս դառնալ, to issue from an eclipse;
լոյս տալ, to instruct, to enlighten;
լոյս աչաց իմոց, լոյսդ իմ անձկութեան, light of my eyes, my life, my heart, my love, my darling, my dearest one, my sweet one;
աչք իմ մի՛ տեսցէն զլոյս, may I be struck blind! damn my eyes! consolation, relief, balm, balsam.

· Calfa

NBHL (4)

Զգալի լոյս առ աչս հասանել եւ յըմբռնել մարմնոց տուեալէ. (Փիլ. բագն.։)

Լոյսն ցանկալի է յաչս մեր. (Ագաթ.։)

ԼՈՅՍ. իմանալի օրինակաւ, եւ խորհրդաբար.

Աւազանին լուսով վերստին ծնածէին։ Մոլորեալի ճշմարիտ լուսոյն (հաւատոյ)։ Զգեստ լուսոյ՝ որով քրիստոսիւ զգեստաւորեցաք։ Անճառելի լուսովն պսակեցաւ. (Յհ. կթ.։)


Լորձ, ոյ

s.

saliva, spittle, slobber, slaver, drivel;
լորձունս ծորեցուցանել, to slaver, to slabber, to drivel.

· Calfa

NBHL (1)

ԼՈՐՁ մանաւանդ՝ ԼՈՐՁՆ. σίελον saliva λιγνύς fuligo, fumus. Թուք ծորեալ. փրփուր բերանոյ. եւ Տողունք. եւս եւ Շոգիք կամ գոլորշիք բերանոյ եւ ըռունգանց. շողիք. (յն. սի՛էլօն. լտ. սալի՛վա).


Լորձն, ձին, ձունք, ձանց

cf. Լորձ.

· Calfa

NBHL (1)

ԼՈՐՁ մանաւանդ՝ ԼՈՐՁՆ. σίελον saliva λιγνύς fuligo, fumus. Թուք ծորեալ. փրփուր բերանոյ. եւ Տողունք. եւս եւ Շոգիք կամ գոլորշիք բերանոյ եւ ըռունգանց. շողիք. (յն. սի՛էլօն. լտ. սալի՛վա).


Լուանամ, ացի

va.

to wash, to cleanse, to bathe;
to rinse;
— զերեսս, to wash the face of;
to wash one's face;
լուանամ զձեռս, I wash my hands of it, I'll have nothing to do with it;
— զոք թշնամանօք, to scold, to upbraid, to reprimand, to blow up;
ջուրբ —, to innundate, to wash away, to destroy by floods.

· Calfa

NBHL (2)

Ցանկացաւ լուանալի բուրաստանի։ Ե՛րթ լուա եօթն անգամ ի յորդանան.եւ այլն։

Զգալի նիւթ ի քերելն եւ ի կոխելն՝ յաղտոյն լուանի. (Կլիմաք.։)


Լուանամ, ացայ

vn. fig.

to wash, to wash one's self;
to bathe, to bathe one's self;
to clear one's self from, to wash out a stain of dishonour;
— զփոխարէնն, to refuse a recompense;
— զսերմն առն, to lose, to abort, to fail, to miscarry, to have an abortion, a premature birth;
զայլս եւս լուանաս քոյով անօրէնութեամբն, you contaminate others by your iniquities.

· Calfa

NBHL (2)

Ցանկացաւ լուանալի բուրաստանի։ Ե՛րթ լուա եօթն անգամ ի յորդանան.եւ այլն։

Զգալի նիւթ ի քերելն եւ ի կոխելն՝ յաղտոյն լուանի. (Կլիմաք.։)


Լուացարան, աց

s.

towel;
linen napkin;
cf. Լուարան.

· Calfa

NBHL (1)

Անլուանալի ներկման՝ մեղաց աղտեղութեանց լուացարան. (Անան. եկեղ։)


Լուացարար, աց

s.

washer, bleacher.

· Calfa


Լուսակալ, աց

s.

light-bearing;
candlestick;
acolyte.

· Calfa

NBHL (1)

Զլուսակալս նոցա, որ են ի ծայրսն ընկուզազարդս։ Եւ զբաղմակալն զեօթներորդ, որ ի գլուխ. լուսակալին. (Ել. լէ. 17։)


Լուսակիզն

adj.

of very white wool;
bright, shining.

· Calfa

NBHL (2)

Գեղմն լուսակիզն եւ անթանալի. (Թէոդոր. կուս.։)

Ի մաքրափայլգեղմն իմանալի եւ լուսակիզն. (Շ. մտթ.։) (որք մարթին բերիլ եւ ի յաջորդ նշ։)


Լուսապատար

adj.

full of light;
— լուսին, full moon.

· Calfa

NBHL (2)

Պատարուն լուսով. Լուսալիր. լուսայեղց. լուսաբոլոր.

Իւղս այս լուսապատար խնկալիր։ Վայելչագեղ լուսապատարն պայծառութեամբ. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. առաք.։)


Լուսասահման

adj.

surrounded with light, splendid, bright, luminous.

· Calfa

NBHL (1)

որոյ սահմանն կամ բոլոր իսկութիւնն է լուսալից. ընդունարան լուսոյ աստուածութեան. աստուածընկալ.


Լուսատարր

adj.

lucid, very clear.

· Calfa

NBHL (1)

լուսանիւթ. լուսեղէն. եւ Տարրացեալ լուսով. լուսալիր.


Լուսատեսիլ

adj.

cf. Լուսատեսակ.

· Calfa

NBHL (1)

Լինի իմն առ նուրբ եւ լուսատեսիլ զգալի բնոթեան, մոտաւոր բնութեան ընտանութիւն. (Նիւս. կազմ.։)


Լուսատու, աց

adj.

that gives light, enlightening;
— լինել, to teach, to enlighten, to illuminate;
— աշտարակ, light-house;
—ք, the stars.

· Calfa

NBHL (1)

φωτοδότης luminis dator φωταγωγός collustrator. տուօղ լուսոյ. լուսաւորիչ (զգալի, կամ իմանալի լուսով)


Լուսաւոր, աց

adj. s. fig.

clear, bright, brilliant;
luminaries, stars;
apostles, prophets, doctors;
— առնել, cf. Լուսաւորեմ.

· Calfa

NBHL (1)

φωτεινός lucidus λαμπρός splendidus. Ունակ լուսոյ յիւրմէ. եւ Հաջորդ լուսոյ. (որ զգալի եւ որ իմանալի) պայծառ. լուսափայլ անաղօտ. Մաքուր. ջինջ. յստակ. փայլուն. եւ Լուսատու.


Լուսաւորեմ, եցի

va. fig. vn.

to illuminate, to make light, to render clear, to brighten;
to enlighten, to illumine;
to light, to kindle;
to make serene;
to restore to sight, to open the eyes of;
to manifest;
to shine, to glitter, to sparkle, to brighten.

· Calfa

NBHL (1)

φωτίζω illumino, illustro. եւս եւ ըստ յն. չ. λάμπω, φαίνω, φαίνομαι splendeo, luceo, appareo. Լուսով զարդարել. պայծառացուցանել. լուսաւոր առնել. լուսատու լինել. փարատել զխաւար զգալի կամ իմանալի. լոյս տալ աչաց կամ մտաց.


Լուսաւորիչ, չի, չաց

adj. s. illuminator;
սուրբ Գրիգոր՝ — Հայաստանեայց, St. Gregory, the illuminator of the Armenian nation.

· Calfa

NBHL (1)

φωτιστήρ, φωστήρ, φωταγωγός, -ών , ἑπιφαύσκων iluminator, illustrans եւ այլն. Լուսաւորօղ. լուսատու. որ լուսաւորէ զգալի կամ իմանալի լուով. ուսուցիչ լուսաւոր վարդապետութիւն, պայծառացուցիչ. դարձուցիչ ի խաւարէ ի լոյս. կրթօղ ի հաւատս, եւմկրտօղ եւ ծնօղ յորդիս լուսոյ։ Քանզի ասի զլուսաւորաց երկնից.


Լուսաւորութիւն, ութեան

s.

light, brightness, glare, splendour;
illumination.

· Calfa

NBHL (1)

φασῦσις, φωτισμός illuminatio, illustratio λαμπρότης splendor φωτοδοσία luminis datio եւ այլն. Լուսաւորն գոլ. պայծառութիւն փայլումն. լոյս. (զգալի կամ իմանալի).