Definitions containing the research ած : 10000 results

Աղտոր

s.

sumach-tree;
sumach.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թթու բոյս, որի փո-հին Կովկասում և Պարսկաստանում ձուածե-ղի, ձկան և լուլա քաբաբի վրայ են ցանում. rhus coriaria, սմաղ, սօմաք, (որ է ասոր. [syriac word] ︎ sūmāqā և նշանակում է բուն «կար-միր») Խոր. աշխ. Մխ. բժշ. ռամկաբար գրւում է նաև ախտոր, աղտուր։


Աճալ

s. bot. senna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս է. գործածւում է բժշկութեան մէջ. cassia senna. սինամէքի» Բժշ.։


Ամանակ

s.

time;
time or measure in music;
cf. Ժամանակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] amāna «ժամանակ» ձևից. պարսկերէնի մէջ այսպիսի բառ չկայ, բայց կայ [arabic word] amān «ժամանակ, ժամանակամի-ջոց», որի հետ միասին՝ հայերէնի միջոցով՝ ենթադրում եմ և amāna=պհլ. amānak ձևռ. ճիշտ ինչպէս որ հոմանիշ պրս. zamān ձևի հետ միաժամանակ կայ պրս. [arabic word] zamāna= պհլ. zamānak։-Պրս. [arabic word] ︎ amān համարւում է սովորաբար արաբերէն, ճիշտ ինչպես որ [arabic word] zamān «ժամանակ» բառն էլ համար-ւում է արաբերէն (արաբ. անկանոն յգ. լի-նում է [arabic word] azmān և ❇ azmina)։ Սակայն ինչպէս որ պրս. zamān բնիկ պարսկերէն է և ոչ բնաւ արաբերէն, ինչպէս ցոյց է տալիս հյ. ժամանակ բառը (Horn, Grund. § 659), նը-մանապէս և amān բնիկ պարսկերէն է, ինչ-պէս ցոյց է տալիս հյ. ամանակ բառը։ Արա-բերէն համարելու պատճառը եղել է երկու ու-րիշ համանուն բառերի գոյութիւնը արաբերէ-նում. այն է amān [arabic word] ︎ «փող, թմբուկ» և amān «անձնատուութիւն, ապահովութիւն, խնայել, ներում»։ Երեք նոյնահնչիւն բառերը միասին գործածուած են հետևեալ երկտո-ղում. Երբ միահաղոյն թմբուկ, շեփոր ու փող հնչեցին, Քաջերը առանց ժամանակ (կորցնե-լու) անձնատւութեան թուրը քաշեցին։-Աճ.


Ամարանոց, ի, աց

s. adj. summer-residence, summer-house, summer-quarters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կամ նաև ամարայնոց «գլուխը ռնելու մի տեսակ կանացի զարդ է». նորա-գիւտ բառ, որ երկու անգամ ունի Անկ. գիրք հին. կտ. էջ 156 և 182. Թագ կապեալ ընդ ծա-մակալովքն և ամարայնոց գլխադրաւ ծած-կեաց զգլուխ իւր. Եւ ամարանոց արկեալ ըզ-գլուխ իւր որպէս զհարսն։ Առաջին օրինակում թէև կարելի է ենթադրել որ լինի ածական, «ամառնային» նշանակութեամբ, բայց երկ-րորդ օրինակից երեւում է որ անկախ գոյա-կան է։ Տե՛ս և ամուրք։


Ամբար, ոյ, ոց

s.

provision;
cf. Համբար.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սլմ. ամբար, Աւշ. ամբար, անբար, Սչ. ամբար, համբար, Մկ. Ոզմ. ամբmր, Վն. mմբmր, Տիգ. ամբառ, Հմշ. օմբար (սեռ. օմբրի), Զթ. ամբօյ, ամբոր, Հճ. ամբոյ. թւում է թէ այս բոլորը թուրքերէ-նից նոր փոխառութիւն են։ Հին է Նբ. ամրոց «աթարի դէզ», որ ծագում է ամբարոց բառից, միջին ձայնաւորի սղումով և յետոյ միջին բաղաձայնի անկումով (ամբարոց>ամբրոց >ամրոց), ճիշտ ինչպէս ունինք վարդապետ >*վարդպետ >վարպետ։ Միջին ամբրոց ձևը կայ դեռ պահուած արդի բարբառնեռում։


Ամբարտաւան, ի, ից

adj. adv.

proud, haughty, stiff, high, arrogant, vain, conceited;
presumptuous;
—ս, haughtily, proudly, highly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «հպարտ, մեծա-միտ» ՍԳր. Ոսկ. Եբր. որից ամբարտաւանու-թիւն ՍԳր. ամբարտաւանական Ոսկ. Ես. ամ-բարտաւանիլ ՍԳր. կամ ամբարտաւանանալ Ոսկ. ա. կոր. ամբարտաւանատեաց Գ. մկ. զ. 8. անամբարտաւան էր ընդ Եղբ. 39. գրուած ամպարտաւանիլ Եփր. աւետ. 326,

-Պհ. *anbārtavān ձևից, որ ծագում է նոյն an-bār-«լցնել» արմատից՝ որից և ամ-բար, ամբարել, ամբարտակ. ամբարտաւանը նշանակում է բուն «լցեալ, լի հպարտու-թեամբ», ինչպես և պրս. [arabic word] anbārda «լցուած, հպարտութեամբ փքուած, հպարտ» (ըստ JRAs 1894, 443). մասնիկի համար հմմտ. ահլ. xustavān= խոստովան, astuvan «վստահելի, հաւատարիմ» = զնդ. āstavana «խոստովանող»։-Հիւբշ. 178։


Ամբիոն

s.

cf. Ամբոն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«եկեղեցու բեմը», որ և ամպիոն Վրք. հց. Վանակ. հց. Ուռհ. կամ անպիոն Հա-յել. 122. աւելի հարազատ ձև է ամբոն Պտրգ. 197. Վրք. ոսկ. Մխ. դտ. էջ 270. Յայսմ. բռուած ամմտոն Պբր. 532. Ամբ. մատ. 205. Սոկր. 504։ Արդի գրական լեզուն ընդունել է միայն ամբիոն ձևը և տուել է ընդհանրապէս «բեմ» նշանակութիւնը։

-Յն. ἀμβων «բոլորակաձև ցցուած տեղ, ինչպէս բլրի բարձունք՝ գագաթ, եկեղեցու ամբիոն», որից նաև ռուս. aмвонъ, ֆրանս. ambon, վրաց. ამბიონი ամբիոնի, որ մերին նման ունի ի յաւելուածը, թէև կայ նաև վրաց. ამბონი ամբիոնի։ Յոյն բառի ծագումը ան-ստոյգ է ըստ Boisacq, էջ 51։-Հիւբշ. 340։


Ամեթ

adj.

strong, firm, solid, massive.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հաստատուն, անփոփոխ, բերրի». հմմտ. հետևեալ վկայութիւնները. Ամեթ քա-րոզչութեամբք. Ագաթ. Սերտ և ամեթ ոգիքն, Ոսկ. բ. տիմ. 217. Ամեթ և զետեղ պահեսցի կարգ. Պիտ։ Որից ամեթագոյն «արդիւնա-ւէ՞տ» Եւագր. ժա (Վաստակքն ամեթագոյն են). ամեթանալ «ուռճանալ (բոյսի)» Շնորհ եդես. Ոսկ. յհ. ա. 1. ամեթութիւն «զօրաւոր՝ ամուր լինելը, ուռճանալը» ԱԲ. ամեթացեալ «փորձառու, գործի մէջ եփուած» Վրք. հց. ա. էջ 266։

ՆՀԲ եբր. [hebrew word] emeϑ «ճշմարտութիւն, հաստատութիւն, խօսքին տէր լինետ». որ ծագում է եբր. [hebrew word] amn առմա-տից=արաբ. [arabic word] amn «ապահովութիւն, հաստատութիւն»։ Այս բառերը ձևով թէԼ նման, բայց իմաստով յարմար չեն, մա-նաւանդ որ մեր եբրայական փոխառու-թիւնները Ս. Գրքի միջոցով են, իսկ ա-մեթ Ս. Գրքում գործածուած չէ։-Եւրո-պա (հանդես Վիեննայի), 1849, էջ 200 հպրս. āmāta բառից, որ նոյն է զնդ. amāta «ճարտար, կարող» բառի հետ։ (Նոյնպէս գործ չունի մեր բառի հետ, ո-րովհետև պիտի տար *ամատ)։ Ղափան-ցեան ЗВO 23, 360 ան+ զնդ. maēϑa «դեդևուն, անհաստատ, փոփոխական»։


Ամեթովս

s.

cf. Ամեթիւստոս.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մեղեսիկ կամ սուտակ կո-չուած թանկագին քարը» Յայտ. իա. 20. գը-րուած է նաև ամեթիւստոս Տօնակ. կամ ամե-թոս, ամէթիւստրոն, ամթիւստրոն ձևերով, որոնք յիշում է ԱԲ առանց վկայութեան։

= Յն. αμέϑυστος, որից փոխառեալ են նաև լտ. amethystus, ֆրանս. amé́thyste, գերմ. Amethyst, ռուս. aмeтистъ, վրաց. ამეთ-ვიხჯო ամեթվիստո ևն, բոլորն էլ «սուտակ» նշանակութեամբ։ Յունարէնում բառիս առա-ջին իմաստն է «առանց հարբեցութեան» (կազմուած ծ բացասականով՝ μεმύω «հար-բիլ» բայից). և գործ է ածւում նշանակելու համար մի խոտ՝ որ հարբածութեան դէմ դեղ էր։ Սուտակն էլ համարուելով հին յոյների մօտ հարբածութեան դեմ իբր միջոց՝ ստացել է այս անունը։-Հիւբշ. 340։


Ամեհի, հւոյ, հեաց

adj.

fierce, ferocious, savage, wild, unruly, untameable;
raging, furious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ւոյ, -եաց) «անզուսպ, կատաղի ձի, ալիք, կիրք). 2. անկիրթ (մանկութիւն)» Իմաստ. ժդ. 1. Ոսկ. «3. անմշակ, կորդ (հող)» Եփր. համաբ. 35. որից ամեհամուղ «ամեհին զսպող (սանձ)» Ոսկ. ամեհաբար Եփր. համաբ. 35. Մանդ. ամեհութիւն «վար-րենի բարք» Մագ. Սրգ. Լմբ. գրուած է ամա-հի Ոսկ. ա. տիմ. էջ 15, ամահութիւն Մառ. թղ. 27։-Տե՛ս և ումեկ բառի տակ։


Ամեն

cf. Ամէն;
cf. Ամենայն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ննխ. Տփ. ամէն, Ախց. Գոր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. ամմէն. Ռ. անմէն. Ոզմ. հա՛մմէն. Հմշ. էմէն. Ակն. էմմէն. Սլմ. ըմմէն. Անտ. է՛մըն. Տիգ. ըմմըն. Մրղ. ըմմըեն, զըմմըին, Ասլ. բամմէն. Մշ. յըմէն, Ալշ. յըմմէն. Մկ. հըմէն. Վն. հըմէն, զըմէն. Ագլ. Գղ. ա՛մման. Ղրդ. օմէն. Մղր. օ՛մմէն սեռ. ումմուզո՛ւն, ումուցո՛ւն. Մժ. ճումմուն։-Ինչպէս շատ բարբառների, նոյն-պէս և գրական լեզուի մէջ ամէն հնչւում է զոյգ մ-ով. այս բանը յառաջ է գալիս արդի հայերէնի այն յատկութիւնից, որով մի բառ աւելի ուժգին արտայայտելու համար երկ-րորդ վանկի առաջին բաղաձայնը կրկնւում է, եթէ 2 ձայնաւորի միջև ընկած լինի. ինչ, բոլլո՜ր, յիմմա՛ր, ապպո՜ւշ ևն. իսկ ամէն բառը միշտ էլ առատութեան հետ կապուած լինելով՝ ամմէն սաստկականը ընդհանուր գործածութիւն ստառաւ։


Ամէն

adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։

= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։

ԳՒՌ (dialectal) Արհասարակ գործածւում է ամ-մէն ձևով. Մշ. և Տփ. ամէն (մէկ մ-ով). ու-նինք նաև նոր փոխառութեամբ Հմշ. ամին (տաճկերէնից) և Տփ. ամին (վրացերէնից)։


Ամիկ, մկի

s.

he-kid.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Կազմուած է ամ «տարի» բառից, իբրև տարևոր ուլ. կազմութեան կողմից բոլորո-վին նման է վրաց. ყარივი տարիգի «գառ-նուկ», որ շինուած է հյ. տարի բառից. հմմտ-նաև Ղրբ. տրէ՛կան<տարեկան «խոճկոր»։-Լճ,

ԳՒՌ (dialectal) Կայ Ղրբ. m՛մլիգ «նորածին փոք-րիկ գառն». բայց թւում է թէ այս բառը փեռ-խառեալ է թրք. [arabic word] emlik «կաթնկեր գառնուկ» հոմանիշից։ Այս բառը չունին Ա-բիկեան և Будaговъ (վերջինս, էջ 210 գիտէ միայն❇ imlek «cocунъ կաթնկեր»). բայց յիշուած է Կամուսի թրք. թրգմ. Գ. 185։


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։

-Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։

ՆՀԲ մեկնում է ամիկ եփեալ կամ համեղ կերակուր, ինչպես և թրք. emiek «ծծե-լի ինչ»։ Տէրվ. Altarm. 60 սանս. mrš-ta, mišta «համեղ կերակուր». իսկ սանս amiksā «մածնաթան, կակուղ պանիր»

գործ չունի սրա հետ։ Lagarde, Ues. Abhd. 12-համեմատեց ասորի ձևի հետ, եսկ Arm. Stud. § 82 հարցնում է, թէ արդեօք յն. αμιβα «մի տեսակ կար-կանդակ» գործ ունի՞ սրա հետ։ (Boi-šacq 53 այս մեկնութիւնը չէ ընդունած և յն. բառը մնում է առանց ստուգաբա-նութեան)։ Հիւնք. ամիկ բառից։ ՀԲուս. § 81 համարում է «միրգ» և գուցէ նոյն ընդ ամլաճ (տե՛ս այս բառը), Հիւբշ. Pers. Stud. էջ 8 համեմատում է վերի իրանեան ձևերի հետ։ Նորայր ՀԱ 1921, 102 սանս. ամիշա «միս»»


Ամիրայ, ից

s.

knight;
sir, esquire, master.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. (նաև յգ.-այիք, այեաց կամ այաց) «մահմետական իշխան, կուսա-կալ» Սեբ. Արծր. Պտմ. ներս. հյր. 67. Երզն, քեր. Ուռպ. Ուռհ. Մագ. որից ամիրայական Մագ. ամիրայապետել Արծր. ամիրայութիւն Վրդն. պտմ. Միխ. աս.-բառի երևոռոռ ձևն է ամիր Յիշատ. Վրդն. պտմ. 137, որից ա-միրապետ «արաբների խալիֆան» Յհ. կթ. Ուռպ. ամիրացուցանել Ասող. ամիրութիւն Վրդ. պտմ. ամիրացեալ «ամիրայ դարձած» Միխ. աս. 447։

Նախ ՆՀԲ դրաւ արաբերէնից։ Հիւբշ. զանազանութիւն չի դնում ամիրայ և ա-միր ձևերի միջև և երկրորդը կարծում է առաջինից համառօտուած։

ԳՒՌ (dialectal) Ակն. Մշ. Պլ. Ռ. Սեբ. ամիրա, Խրբ. mմիրm. այսպես էին կոչւում հայ մե-ծատռունները 1860 թուի Ազգ. Սահմանադրու-թիւնից առաջ. Մկ. ամբրա «քուրդ բէգ». Նո-րայր, Բառ. ֆր. ունի գիշերային ամիրայ ձե-վը՝ իբր orang-outang «մարդակերպ կա-պիկը», բայց բնիկ ո՞ր բարբառին յատուկ է այս բառը՝ նշանակած չէ Նորայր։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ զգեստ է» Յես. է 21 Տեսի յաւարին ամղան մի նկարէն (եբր. [hebrew word] ardereϑ «վերարկու», յն. Ֆιλή «լեշկ մաշկ, մի տեսակ պարսկական գորգ»). այս բառը բացատրելով Եղիշ. յես. էջ 174՝ մեկնում է «ասրեղէն հանդերձ». Ստեփ. ւեհ կարդում է ամաղան. Ս. Գրքից դուրս գըտ-նում եմ բառիս համար երկու օրինակ ևս. Ամղանք տարածեալք. Ոսկ. ճառք 364. Զգա-հոյսն, զամղանսն, ղառտնին զդենլիսն. Ոսկ ճառք 471։

= Ասոր. [syriac word] amelā, ❇ amlōn «վերարկու» (գործածուած է Ս. Գրքի համա-պատասխան տեղը. ծագումն անյայտ է և թսում է թէ օտար փոխառութիւն է)։-Հիւբշ. 300։

ՆՀԲ լծ. յն. εμάτιον «զգեստ»։ Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lagarde, Arm. Stud. § 84։ Հիւնք. քղամիդ-ից։ Բառը նախապէս միայն Յես. է. 21 վկայու-թիւնից յայտնի լինելով՝ կարծում էին թէ Ս. Գրքի ասորական թարգմանաւ-թեան հետքերից է, ըստ որում ասո-րականումն էլ նոյն տեղը գրուած է amela։ Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, թրգմ. Տաշեան 1894, էջ 14 ծանօթ լի-նելով միայն ասորերեն բառի առաջին ձևին և հայերէնի հետ անհամաձայն գտնելով՝ կարծում է թէ ամղան յու-նաձև ❇μλαν հայցականից է։ Բայց Arm. Gram. 300 հրաժարած այս կառ-ծիքից՝ հյ. բառը սրբագրում է ամղայ, իբրև հասարակ գրչագրական սխալ։ Նմանաաէս Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 13 (=ՀԱ 1913, 557) ամղանի ն տա-ռը մօտի մի թուականի (ամղան մի Յես. է. 21) մ-ից յառաջացած է կար-ծում։ Այս բոլոր ենթադրութիւնները ան-միջապէս կջնջուին, երբ նկատի ու-նենանք այժմ Ոսկեբերանի երկու նոր վկայութիւնները, ասորերէնի երկրորդ āmlōn ձևը և յաջորդ՝


Ամուրի, րւոյ, րեաց

s.

unmarried person, maid, bachelor;
that is about to be married, that is in a marriageable state;
վիճակ ամուրեաց, celibacy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ւոյ, -եաց) «չամուսնացած կամ այրի մնացած» Ա կոր. է. 8. Յոբ իդ. 21.-ըստ ՀՀԲ կայ նաև ամուրեայ, ամօրեայ գրչութեամբ։

Lagarde, Arm. Stud. § 87 դնում է սանս. an+vara+уa «դեռ չընտռած = չամուսնացած». բայց այս մեկնութիւ-նը ինքն իսկ չէ ընդունած։ Եազճեան, Պատկեր 1890, էջ 198-209 դնում է աւ մուրի «ան-կին», կազմուած ան>ամ բացատական մատնիկով+ուրի <ուրիի «կին», որ գալիս է սանս. vira «այր» (հյ. ուր) բառից՝ սանս. ī>հյ. ի, հի իգա-կան մասնիկով։ Հիւնք. յն. ἂμμορος «ան-մասն»։ Ղափանցեան, ЗВО 23, 360 [other alphabet] »


Անգղ, գեղ, գեղց, եղաց

s.

vulture.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(-ղ հլ.) «մի տեսակ գիշակեր թըռ-չուն» ՍԳր. Վեցօր. 171, 174. գրուած նաև անկղ. իսկ Կոչ. ժզ. և Եփր. խր. անծեղք՝ կար-դա՛ անգեղք։

Böttich. Vergl. Arm. cons. ZDMG 1850, 366, Arica 54, Lagarde, Urgesch. Arm. 763 և Arm. Stud. § 114 սրա հետ են համեմատում սկիւթական ἀγλν «կարապ» բառը, որ աւանդում է Հեսի-քիոս. άγλν ό ϰϰνος წτή δν,βოν. Հև. հ.-արաբ. [arabic word] 'anqā «փիւնիկ հաւ»։ Շէֆ-թէլօվից BВ 29, 28 ղ համարում է մասնիկ։ Ադոնց REA VII 1(1927), էջ 187 միացնում է ἀγλο «կարապ ըստ Սկիւթացւոց» (Հեսիքիոս), յն. ἀγγελος «հրեշտակ», պրս. ἅγγερος «արքայական սուրհանդակ» (Հեսիք.-Սուիդաս) բառե-րի հետ։ Անգղաձև մի աստուած էր, որ յետոյ աստուածների սուրհանդակի պաշ-տօն ստացաւ։ Յիշելու արժանի է նաև լազ. անկե «անգղի գոյնով մի տեսակ թռչուն՝ որ ճանճ, թիթեռ ևն բռնում է. ուտում»։

«ամանի, յատկապէս զամբիւղի ա-կանջ, կանթ, բռնելատեղ, ունկ» Վրք. հց. բ. 359. Վստկ. 134. յոգնակին է անգեղք, որից կարելի է հետևցնել նաև Եզ. անգեղ, ինչպէս անում են բառարանները։ Գրուած է նաև անկղ։

ԳՒՌ (dialectal) Արբ. Զթ. Խրբ. Զն. անգ «ամանի ունկունք», Երև. անգ «պարկի ունկունք. ցո-րենի պարկի ծայրերը մի քանի օղակներ են կարում, նրանց միջից մի բարակ չուան են անց կացնում և ծայրերը միատեղ ժողովելով՝ կապում են, որպէսզի ցորենը դուրս չթա-փուի». այս իմաստը բոլորովին համապա-տասխան է պարսիկ բառի նշանակութեան։-Տարբեր ծագում ունին Կր. օնգ, իբր <ունկն, ունկունք և Երև. Տփ. անգ, որ է անկանել, ան-կուած, յանգ ձևի հետ նոյն։


Անդ

adv.

there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արտ» ՍԳր. Ագաթ. (սովորաբար ո հլ. երբեմն ի հլ. ներգ. յանդի. այսպէս՝ Ս. Գրքում ունինք 21 անգամ ո հլ., 5 անգամ ի հլ., 21 անգամ էլ յանդի. անսովոր ձև է յգ. սեռ. անդւոց Նար. Մծբ. 449), որից անդաս-տան ՍԳր. անդապահ «արտի պահապան» Ճառընտ. անդել «մշակել» Վրք. հց. գրուած է նաև հանդ Վրք. հց. բ. 447։

=Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վեր-ջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտր իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձևը նման մի երևույթ է ցոյց տալիս գաւառականներում. Ղրբ. հmնդmվmր, որ իրապէս անդ «արտ»+ վարել բառերից է կազմուած, ո՛չ միայն նշա-նակում է «հող, կալուած», այլ և «տուն, տեղ, մէկի գտնուած. տեղը, կողմը», Մշ. հանռա-ւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից. է, նշանակում է «տան ներսը, բակը ևն»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Գոր. Երև. Կր. Տփ. հանդ, Ախց. հանտ, Ղրբ. հmնդ, Ջղ. պահուած է միայն անդ'էն դ'աշտէն «սարէն ձորէն, վերիվերոյ (խօսիլ)» դարձուածում։ Նոր բառեր են հանդավար «տուն-տեղ», հանդաբան, հանդատէր, հան-դաւորէք «տան ներսը, բակը ևն»։


Անդ, ոյ, ոց, ի, ից

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արտ» ՍԳր. Ագաթ. (սովորաբար ո հլ. երբեմն ի հլ. ներգ. յանդի. այսպէս՝ Ս. Գրքում ունինք 21 անգամ ո հլ., 5 անգամ ի հլ., 21 անգամ էլ յանդի. անսովոր ձև է յգ. սեռ. անդւոց Նար. Մծբ. 449), որից անդաս-տան ՍԳր. անդապահ «արտի պահապան» Ճառընտ. անդել «մշակել» Վրք. հց. գրուած է նաև հանդ Վրք. հց. բ. 447։

=Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վեր-ջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտր իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձևը նման մի երևույթ է ցոյց տալիս գաւառականներում. Ղրբ. հmնդmվmր, որ իրապէս անդ «արտ»+ վարել բառերից է կազմուած, ո՛չ միայն նշա-նակում է «հող, կալուած», այլ և «տուն, տեղ, մէկի գտնուած. տեղը, կողմը», Մշ. հանռա-ւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից. է, նշանակում է «տան ներսը, բակը ևն»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Գոր. Երև. Կր. Տփ. հանդ, Ախց. հանտ, Ղրբ. հmնդ, Ջղ. պահուած է միայն անդ'էն դ'աշտէն «սարէն ձորէն, վերիվերոյ (խօսիլ)» դարձուածում։ Նոր բառեր են հանդավար «տուն-տեղ», հանդաբան, հանդատէր, հան-դաւորէք «տան ներսը, բակը ևն»։


Անդեայ, էոց, էից, եայց

s.

flock, herd, cattle;
fields, country.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, սովորաբար յոգնակի գործա-ձուած՝ անդեայք (հոլովուած անդէոց, ան-դեայց, յետնաբար անդէից), որ և անդի (ւոյ, ւոց) «պաճար, արջառ, նախիր» ՍԳր. որից անդէորդ «եզնարած, նախրապան» Խոր. Ա-ծաբ. Նոր կիր. Երզն. մտթ. գրուած և անդիորդ Եւս. քր. (բայց անդէորդութիւն Եւս. քր.), ան-դեաորդ Նիւս. բն. անդւորդ, անդիւորդ Փիլ.։


Անդրի, րւոյ, րեաց

s.

statue;
bust;
— վիթխարի, colossus.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(րտյ, րեաց) «արձան» Ոսկ. ես. և յհ. Կոչ. 101, 402. Եւս. պտմ. 104. Խոր. Եղիշ. մատն. 249. էլ. արիստ. 65 (յգ. սեռ. անո-բոց). Պիտ. որից անդրիագործ Ագաթ. անդ-րիաստեղծ Նիւս. բն. կրճատմամբ անդրագիր «արձանագրուած» Նար. խչ. կիսանդրի (նոր գրականի մէջ)։ Բառիս երկրորդ ձևն է անդ-րիանդ (գրուած նաև անդրիանտ, սխալ գրչու-թեամբ անդրիատ), ի-ա հլ. «արձան» Եւս. քր. բ. 268. Դամասկ. Նոննոս. որից անդ-րիանտագործ Ոսկ. մ. գ. 6։

= Յն. ἀνδοιας, սեռ. ανδοιαντος «անդրր, արձան». ուղղականից առնոսած է հյ. անդրի ձևը, իսկ սեռականից՝ անդրիանդ. այսպէս նաև ասոր. ❇ ︎ andryanfā, վրաց. ანდ-რიანტი անդրիանտի։ Յոյն բառը ծագում է ἄνήρ, սեռ. ἀνδρός «այր, մարդ» բառից և բուն նշանակում է «մարդու արձան», յետոյ, ընդհանրապէս «արձան»։-Հիւբշ. 340


Անդրուար

s.

nag, hackney.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. օրուած նաև անդրուվար, ան-դրվար, անդրավար, անդուար, ի-ա հլ. «կառ-քի կամ պատգարակի լծուած ձի, ջորի, կառք, սայլ» Ոսկ. ես. և մ. Ագաթ. Սեբեր. Փարպ. «մի տեսակ ձի» Մագ. քեր. էջ 241= Երզն, օեր. գործածուած է նաև օձի համար՝ Եղիշ. թղմ. 296։


Անթ

s.

cf. Անութ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։

Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։

ԳՒՌ (dialectal) Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Անթիհիւպատոս, աց

s.

proconsul.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ի) «փոխ-հիւ-պատոս» Եւս. պտմ. 268. կամ անթիպատոս Ոսկ. պտճ. եբր. (հրտր. ՀԱ 1913, էջ 43), Վրք. և վկ. ա. 85. որից անթիպատութիւն Ճառընտ. գրուած նաև անթհիպատոս, անթիպատ Ար-ձանագր. 1033 թ. (Շողակաթ, էջ 180), անթ-հիպատ Ոսկ. գծ. 328. լաւագոյն ձևն է ան-թիւպատոս Անկ. գիրք առաք. 277, 280, որից կոչական անթիւպատէ՛ Անկ. գիրք առաք. 281, Վրք. և վկ. ա. 401. անթհիպատէ՛ Անկ գիրք առաք. 162, 164. անթիպատ պատրկու-թիւն Մագ. թղ. 82.

= Յն. ἰανβύτατος «փոխ-հիւպատոս», որ կազմուած է ἀντί «փոխանակ, փոխարէն» և ύπατος «հիւպատոս» բառերից։-Հիւբշ. 361։


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։

Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։

ԳՒՌ (dialectal) Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Անուշադր

s.

sal ammoniac.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պաղլեղի նման մի նիւթ է թրք. և ռմկ. նշադըր» Բժշ. ունին միայն ՋԲ և ԱԲ. գործածական է և արդի գրականում։

= Պհլ. *anōšāδur. այս բառը աւանդուած չէ պահլաւական գրականութեան մէջ, բայց նրա գոյութիւնը հաստատում է փոխառեալ ասոր. anōšāδur ձևը. հայերէն բառի հնա-գոյն ձևն էր ուրեմն *անուշադուր, որից սեռ. անուշադրի և սրանից էլ վերակազ-մուած ուղ. անուշադր։ Նոր պրս. ձևն է [arabic word] nusādir, որից փոխառեալ թրք [arabic word] nišader, վրաց. ნიმადური նիշադուրի, նյն. σισαντήρι, νισανδίρι. ռա մ. nišadir. բուլ-գար. nišadūr, ռուս. нашатырь։ Բառս հա-սել է մինչև Ֆրանսիա, ուր ըստ Marcel Devic, Diet. etym. գտնում ենք հֆրանս anotasiar, amizadir, almisadre «անուշադը». = Հիւբշ. 100։


Անջատ

adj.

separated, divided, disjoint.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «զատուած, բաժնւած» Վեցօր. Ոսկ. Կողոս. որից անջա-տանել կամ անջատել «բաժնել, զատել» ՍԳր. Ագաթ. անջատեցուցանել Եփր. թգ. անջատումն Ողբ. ա. 7. անանջատ Փիլ. տա-րանջատական Յհ. իմ. պաւլ. դիւրանջատա-կան ԱԲ։

ՆՀԲ յիշում է պրս. [arabic word] anjīdan «դուրս քաշել, մանրել, ածելիով կըտ-րատել», բայց մեր բառը մեկնում է հյ. համ կամ ըն մասնիկով+ զատ «ջոկ»։ ՓԲ հանում է ինչ որ ջատ «կից» բառից՝ ան բացասականով։ Հիւնք. պրս. էնճիյտէն բառից՝ որ ո՛չ ձևով և ո՛չ նը-շանակութեամբ նման է մեր բառին։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 39 պրս. էնճիյտէն-ից, իսկ էջ 159 պրս. [arabic word] ǰudā «զատ» բառից։


Անհեդեդ

adj. adv.

unfit, inept, foolish, absurd, fantastical, whimsical, grotesque, ridiculous, extravagant, silly, ill-shaped, ill-contrived, awkward;
—ս absurdly, fantastically, ridiculously, awkwardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Անձաւ, աց

s.

cavern, den, cave.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «այր, քարայր» ՍԳր. որից անձաւամուտ «անձաւները մտած բնակած» Կորիւն. քարանձաւ ՍԳր. Ոսկ. սղ. քարան-ձաւամուտ Առաթ. յետին են անձաւախիտ Յհ կթ. անձաւահոս առնել «այրի մէջ գցել» Մխ. այրիվ. 81. պաղանձաւ Խոր.։


Անկան, ի, ից, աւ, իւ

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«սիւն, կուլի, նետ, փքին, թօփ». այսպէս է դնում Գէորգ դպիր՝ Երեմիայի բառ-գրքի յաւելուածում, էջ 537։ Անստոյգ բառ»

(գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։

Lagarde, Gesam. Abhd. 8 պրս. finjar «բաժակ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նոյն՝ Arm. St. §112։ Հիւբշ. Arm. Gram. 3Ո1 չէ ընդունած այս մեկնութիւնը՝ նշա-նակութեանց տարբերութեան պատճա-ռաւ, որ սակայն հարթւում է մեր ցոյց տուած գաւառական ձևերով։ Jensen, Hitt. u. Arm. համարում է թէ բառը փոխ առնուած է ասորերէնից՝ հիթթի-թական շրջանում։ Հիւնք. կին բառիզ։ Վերի ձևով բացատրեց Աճառ. Արրտ. 1910, 178։

ԳՒՌ (dialectal) Երև. անգանակ, Կր. Ք. անգին, Խն. ինջան «հողից շինուած մեծ տաշտ՝ որի մէջ լուացք են անում, խմոր են շաղախում կամ լոգնում»։ Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 235 ունի անկան «մեծ սանդ փայտի՝ կորկոտ, բրինձ թակելու համար». բայց չգիտեմ թէ իրօք Գանձակի գաւառականո՞վ է, թէ գրա-բար։-Բառ. երեմ. էջ 219 ներգ. յանգանի ձևը բացատրելով գրում է «յըջանի». որից ենթադրում եմ թէ իր ժամանակ ռաւառում գործածական էր ինջան ձևը՝ որ գիտէ նաև Խիանի գաւառականր։


Անձրուկ

s.

anchovy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շատ մանր մի ձուկ է». մէկ ան-գամ ունի Աշխ. լգ. առ Ստեփ. լեհ։ ՆՀԲ հա-մարում է «տճկ. անշա, խամսի պալըգ», ինչպէս ընդունուած է այժմ էլ արև մտեան գրականում։


Անիսոն, ի

s.

anise.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ բոյս և նրա սերմը կամ հունդը» Բժշ. Վստկ. 109. ղրուած է ա-նասոյ Բառ. երեմ. յաւել. 565։

-Յն. ἀνισον. որի ծաղումը անյայտ է. թւում է թէ Ասիայից կամ Եգիպտոսից փոխ առնուած ւենի. հմմտ. արաբ. yansun (տե՛ս Boisacq, էջ 62 և Bailly, էջ 166 գ). յու-նարէնից փոխառեալ են լտ. anisum, ֆրանս. գերմ. anis, իտալ. anice, անգլ. anise, ռուս. анисъ. թրք. քրդ. anisun, վրաց. անիսո։-նի, անիսուլի ևն։-Հիւբշ. 340։


Աբ

s. adv. the twelfth month of the Hebrews.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հրէական տոմարի 11-րդ ամիսը» (գրուած է նաև աւ, ավ Իգնատ. թղ. 95) Յայսմ. օգ. 15. Հ. կիրակս

= ասոր. ❇ ab, եբր. [hebrew word] ab նոյն նշ. այս բառը չի գտնւում Ս. Գրքի մէջ, այլ գոր-ծածուած է միայն Թալմուդում. սրանցից փոխառեալ են նաև արաբ. ❇ ab «օգոստոս ամիսը» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա, 76). պրս. [arabic word] āb-māh կամ māhāb «օգոստոս»։


Աբբայ, ի, ից

s.

abba, abbot, superior;
ընդհանրական աբբայ —, abbot general;
աբբայ հայր, cf. Աբբահայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հայր, Երկ-նաւոր Հայր» ՍԳր. Ոսկ. հռովմ. 173-4, Եփր. հռ. 32 (այս իմաստով գործ է ածուած հայր բառի հետ միասին). 2. «վանահայր, վանա-կան» Վրք. հց. երկրորդական ձևերն են ա-բաս, ու հլ. աբբաս Վրք. հց։ Այս աբաս (սեռ. աբասու) ձևը մի քանի անգամ գործածել է Կղկնտ. որ հրատարակիչները յատուկ անուն են ևարծել և գլխատառով են դրել. այսպես՝ Էմինի հրատ. էջ 163, 165, 167-9։ Աւս սա-ռից են ծագում աբբասուհի «կուսանաց վան-քի մայր կամ մեծաւորուհի» Ճառընտ. աբբա-հայր «վանահայր» կոչ. 369 (բայց այստեղ պետք է կարդալ աբբայ, հա՛յր. տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. էջ 164)։


Աբբանա

s.

Bamah, high place.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բարձր տեղ». գործածուած եմ գտնում միայն Եզեկ. ի. 29. Զի՞նչ է աբբա-նայդ այդ՝ յոր դուքդ մտանէք և կոչեցին զա-նուն նորա աբբանա, մինչև ցայսօր ժամա-նակի։

= եբր. բնագրի [hebrew word] ha-bāmā, «բար-ձունո» ռառն է, որ յն. տառադարձուած է αβομα, այլ ձեռ. αββανα, որից էլ տառառ դարձուած է հայերէն ձևը։-Աճ.


Աբեթ, ի

s.

tinder.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի )«կտաւից կամ սունկից և նման բաներից պատրաստուած դիւրավառ նիւթ, ղավ». Նար. խրատ. Տաթև. ձմ. Ճծզ։


Աբեղայ, ից

s.

monk, friar;
— լինել, to turn or become monk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «վանական, կուսակրոն կրոնաւոր» կոչ. ժդ. Բուզ. Զ. 16. ածանցման մէջ երևում է երկու ձևով. բուն ձևից՝ առե-ղայակերպ Ճառընտ. աբեղայութիւն Լմբ. պտրգ. աբեղայական Մարթին. կրճատմամբ աբեղաթաղ Մաշտ. աբեղութիւն Լմբ. մատ. էջ 47։ Յետնաբար եղած է հաբեղայ Վրք. հց. ժե (այսպէս գրուած նաև կոչ. 290). կրճատ՝ աբեղ Դրնղ. 343. յետին և յարմա-րեալ ձև է խաբեղայ «վատ աբեղայ, խաբե-բայ աբեղայ» (ինչպես ունինք չքահանալ). Խաբեղայն և ո՛չ աբեղայն. Ո՞ւր է խաբեղայն Մարինոս. Յայսմ հմմտ. խաբ եղար և ո՛չ կրոնաւոր. Լմբ. մատ. էջ 48։


Աբիոն, ացի

adj. np.

poor;
Ebionitan;
Ebion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աղքատ». «Աբիոնն աղքատ կոչի ի լեզու հեբրայեցի... զնոսա (զեբիոնիտ ա-ղանդաւորսն) առաջինքն յիրաւի կոչեն ա-բիոնացիս, փոխանակ զի աղքատաբար և տկարաբար ունեին նոքա զՔրիստոս». Եւս. պտմ. 203-4. նոյնը Անան. ժմնկ. 39՝ Քան-զի աբիովն ի հեբրայեցւոց լեզուն աղքատ կոչի։-Ուրիշ տեղ չէ գործածուած։


Ագան

adj.

early-rising, diligent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վարած հողը հարթելու և սանած սերմը ծածկելու գործիք, որ է տափան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 114. «Յագանն՝ որ հաւասառէ և ծածկէ սերմն»։ Կենդանի է՝


Ագանիմ, ագայ, ագիր, ագուցեալ

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ագայ, ագիր, ագեալ կամ ա-գուցեալ) «հագնիլ» ՍԳր. Բուզ. Ոսկ. եբր. ո-րից ագուցանել «հագցնել. 2. օղակի մէջ անցկացնել» ՍԳր. ագոյցք «օղակ. 2. օղակի մէջ անց կացնելով բառնալու ձող» ՍԳր. ա-գուցիկ Մծբ. ագանելիք «զգեստ» Ոսկ. եբր։ Նոյն արմատի հ-ով զօրացած յետին ձևերն են հագանիլ «հագնիլ» Վրք. հց. Գնձ. կանո-նագ. հագնիլ Լմբ. Մաշտ. Գնձ. հագուցանել «իրար անցկացնել» Երզն. քեր. նոր լեզուի մէջ՝ հագուստ, հագուստեղէն ևն։ Արևմը-տեան գրական լեզուն կրաւորականի մէջ գործածում է հագուիլ, հագուած, մինչդեռ ա-րևելեանը ունի հագնուիլ և հագնուած։ Այս-տեղ կայ նաև հագի «հագած» ձևը, որ դիմո-րոշ յօդով էլ գործածական է. օր. հագի շո-րերս, շորս հագիս է, հագիդ ի՞նչ է. շորերը հագին։ Միւս բայական ձևերն են հագցնել, հագուեցնել։ Իսկ արմատակից առագաստ, օթ, օդ? յագչիլ? ինչպես և զգենուլ, զգեստ, առիգած բառերի վրայ տե՛ս առանձին։

Lag. Urgesch. Arm. 612 յաջորդ ա-զանել «օթեվանիլ» բառի հետ միասին սեղակից է դնում սանս. āvas, յն. ἐσ-τία, ἔν-νυμι բառերին, որոնք մեր երկու նշա-նակութիւններն էլ ունին։ Այս մեկնու-թիւնը մերժում է Arm. st. § 8։ Uanini, Et. étym. 131 ագուցանել բառը կցում է պրս. catù «ծածկոց». čádar «ծածկոց»

ԳՒՌ (dialectal) Հճ. Մշ. հագնել, Խրբ. հագնիլ, Ախց. Ակն. Կր. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. հաքնիլ, Սչ հաքնել, Երև. Ննխ. հաքնէլ, Տփ. հա՛քնիլ, Զթ. հագ'նըլ, Տիգ. հmքնիլ, Ասլ. հա*նիլ, Ջղ. խա-գանել, խագ'նել, Ոզմ. խագ,ընիլ, Մկ. խակ'-նիլ, Նբ. խաքնիլ, Սլմ. խայհնել, Մրղ. խայ-հնէլ, Վն. խայնել։ Սրանք գործածւում են նաև «ագուցանել» նշանակութեամբ. օր. Տփխիսի բարբառով՝ հալղ'էն հաքցրու «օղա-կը անց կացրու»։-Նոր բառեր են հագուն, հագուկ, հագուստ, հագուորիլ, հագվտիլ. հագվտուք։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ.-այ) «հեղանիւթերի ա-ման, թակոյկ». մէկ անգամ գործածուած է Ես. իբ. 24. «Մինչև յանօթս ագանովթայ»։

= եբր. [hebrew word] aggān «կոնք» բառի յոզնակի [hebrew word] aggānōϑ ձևն է, որ գործածռած է եբրայական բնագրի նոյն տեղում և յն. *αγανώმ տառադարձութիւնից անցել է մեզ։ (Այժմ մեր ձեռքը հասած յն. օրինակնե-րում ամբողջ այս հատուածը պակասում է)։ Հմմտ. նաև. անկան։-Հիւբշ. 301. 338։


Ագապ, ի

s.

agapae, love-feasts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ագատ, ի

adj.

bob-tailed;
docked, tailless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկու մեծ բոլորակք՝ որ հատա-նևն ոհասառակածն և զկենդանակամարն ի չորս մասունս հաւասարս. ֆր. colure». մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 259բ։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։

ԳՒՌ (dialectal) Խտջ. աքուռ «մի բուռ իրար կցած. կիցք»։

n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ.-ի. գրուած նաև ադա-մանտ անոամանդ, անդամանտ) «թանևա-գին քարը, ալմաս» Ամովս. է. 7, 8. Փիլ. եփր. արմաւ. 55. Մագ. «մագնիս» Շիր. բժշ. Ոսկիփ. «անխորտակելի, բուռն» Վրդն. ծն. ժմ. որից ադամանդեայ «ադամանդէ» Ամովս. է. 7, «մագնիսէ» Շիր. «կարծրակուռ» Երեմ. ժէ. 1, Ոսկ. մտթ. ա. 15, բ. 8. ադա-մանոան «կարծր, պինդ, ամուր», գրծ. ադա-մանդանիւք էլ. արիստ. էջ 6 (նորագիւտ բառ) ևն։ Նոյն բառը «մագնիս» նշանակու-թեամբ. ստացած է նաև հ յաւելուածը և յա-ջորդական ձևափոխութիւններով դարձել է հանդամանտ, խանտումանտ, խանդումանդ, խունդամանտ Երզն. Մխ. բժ. 120. Տօնակ. Բրս. մրկ. 359, որ և վերջապէս Բառ. երեմ. էջ 200՝ անկնմատն։ Զարմանալի է որ Kivo-la. Բառ... Հալոց 1633, էջ 165 խանդումանդ մեկնում է *calamitas2.

= յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։


Ադեն, ի

s.

cf. Ադին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ադին, այ

s.

Eden, paradise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ազբն, բին

s.

weft, woof, warp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ին, -ամբ) «գործելիք կտաւի սկզբի ծոպերը՝ թելերը» Դատ. ժզ. 13, 14, Եփր. դտ. 343. յգ. ազբունս Պիսիդ. տող 273. գրուած է ասբն Փիլ. ել. 526, ասպն Վրք. և վկ. ա. 516։ Որից ազբախումբ «բազմա-խուռն» Բուզ. 86, ազբոց «ջուլհակի սանտր», Ոսկ. Եփես. 806 (չունի ՆՀԲ), ազբնագող «ազբով հմայող» ԱԲ։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։

= հպրս. azdā «լուր» (օր. karahyā naiy azda abava չեղև ազդ ժողովրդեան). պհլ. azd «լուր» (օր. Arjāsp azd mat ազդ եղև Արջասպայ. Geigar, Tatkār i Zarirān, էջ 48) մանիք. պհլ. azd «յայտարարել», az-degar «ծանուցող, տեղեկաբեր» (Salemann ЗAH 8 (1908), էջ 51), աֆղան. zda, սանս-addha «ապահով, ստոյգ, հաստատ»։ Իրա-նեան բառը պէտք է ունեցած լինի նաև մեր «ներգործութիւն, ուժ» նշանակութիւնը։ Պահլաւերէնի միջոցով բառը փոխառու-թեամբ անցել է նաև արամերէնի՝ [hebrew word] azd կամ [hebrew word] azdā ձևով, այս բառը նշանա-կում է նախ «ազդ, լուր». օր. azd hn yt'bd «ազդ եղև» ZAPh. 2, 265, երկրորդ՝ գոր-ծածուած է Դան. բ. 5. millətā minni azdā աւստեղ բառի իմաստն անորոշ է. յոյն թարգմանութիւնն ունի ό λόγος ἀπ' ἐμοῦ λτεστη. հալը՝ բանն վերացաւ յինեն. Վուլ-գատան՝ Sermo recessit a me. որով azdā կլինի «λόγος, բան (խոսք), sermo»։ Սակայն Mö̈ldeke (տե՛ս Schrader, Die keilinsrhr u. d. alte Test. Giessen 1872. 6171 հա-նում է պրս. azda «ապահով, ստոլգ, հաս-կլինի «իմ խօսքս հաստատ, անդառնալի է». այսպէսով արամ. azdā նոյնանում է մեր ազդու բառի հետ։

ՓՈԽ (borrowing) Lag. Ges. Abhd. 186 յունաց ա-ւանդած ἀζαβαρίτης ձևը սրբագրելով «ζδαβαρι-της հասկանում է հյ. ազդաբեր։-Ան-բացասականի պատճառով մեզանից են փոխառեալ վրաց. անազդի, անազդեուլի «իսկոյն, անմիջապէս, յանկարծաևան». անազդադ, անազդեուլադ «յանկարծական, անմիջապէս», որոնք ծագում են հլ. ան-ազդ (հմմտ. յ-ան-կարծ) ձևից. այս բա-ռը գործածուած է Ոսկ. մ. ա. 13 «յեղակարծ, յանկարծահաս» նշանակութեամբ՝ որ նրա հետ նոյն է։