Definitions containing the research ակն : 3462 results

Շրջագայական, ի, աց

adj.

periodical, circular.

· Calfa

NBHL (1)

Շրջագայականն ձեւ սկսեալ յինքենէ՝ յինքն բովանդակի. տե՛ս զեռակի շարժութիւնն, զշրջագայականն, եւ զգնտատեսակն (զգալարածոյն), զուղիղն. (Մաքս. ի դիոն.։)


Շրջագայութիւն, ութեան

s.

turn, walk, circulation;
turn, rotation, revolution.

· Calfa

NBHL (1)

Արեգակնային շրջագայութեանցն։ Արագագոյն շրջագայութեանն երկնի։ Աւուրց եւ տարեաց շրջագայութեանց. (Փիլ.։)


Շրջադրութիւն, ութեան

s.

surrounding, enclosure.

· Calfa

NBHL (1)

Հայեա՛ ի յանզերծ վտանգիցս շրջադրութիւն։ Որ յայսքանեացս շրջադրութիւն զանակնկալն գիւտ նշանակեցեր։ Սանձարկու լեզուի, շրջադրութիւն շնչոյ, կացուցիչ հագագի։ Իբր զընդարձակ ծոց արարածոց, եւ երկրի՝ արեգականն շրջադրութեան. (Նար. ՟Խ. ՟Կ՟Գ. ՟Զ. եւ Նար. խչ.։)


Շրջահայեաց

adj.

circumspect, cautious, discreet, considerate, prudent;
— լինել, to look around, to observe, to explore, to spy out.

· Calfa

NBHL (1)

Գէտս կացուցեալ, միշտ զակն ի սահմանս երկրին կառուցեալ՝ այսր եւ անդր շրջահայեաց լինելով արթնաբար տեսութեամբ. (Պրպմ. ՟Լ՟Ը։)


Շրջան, աց

s.

turn, gyre, turning, circuit, revolution, circumvolution, circulation, conversion;
course, cycle, period, circle, round;
turning, wheeling, winding;
sinuosity;
change, vicissitude;
— մեծ, period or cycle of five hundred and thirty-two years;
—ք ջուրց, whirlpool, vortex;
— զօրաց, evolution;
— առնուլ, to turn, to make or take a turn, to turn or whirl round and round, cf. Շրջաբերիմ, cf. Պտուտեմ;
to circulate, to revolve, to move;
to spin round upon one leg.

· Calfa

NBHL (3)

Արեգակն ի ձեռն կառավարին իւրոյ ունի զփոփոխմունս շրջանին իւրոյ տարեւոր ժամանակին. (Եղիշ. ՟Ը։)

Խոստովանեցաւ ի վերին աթոռոյն շրջան նստելոցն՝ տէր ամենակալ. իմա՛ ի շրջանակն. շուրջը, բոլորտիքը։

Ժողովեալ ամաց շրջաբերութեան լուսնին, եւ արեգական տարբերութիւն հհաւաքեալ՝ ժողովին. որ լինի մի շրջանն՝ հինգ հարիւր երեսուն երկու։ Արեգակն ի քսան եւ ութ ամին դարձաւ (ի նոյն կէտ ծագման), եւ լուսինն յիննեւտասն, որ լինի շրջան արեգական եւ լուսնի։ Ի յառաջին շրջանին ելն ադամայ ի դրախտէն. եւ յերկրորդ շրջանին ենովք փոխեցաւ ... ի հինգերորդ շրջանին բաժանումն լեզուացն ... Յեօթներորդ շրջանին ի ձեռն մովսէսի կոչէ զազատութիւնն ի վերայ իսրայէլի. եւ այլն. (Զ՝քր. կթ։ եւ Տօմար.։)


Շրջանակ, աց

s. ast. adv.

circle, hoop;
border, contour, outline, circumference;
frame, frame-work, sash;
enchasing;
turn, circuit, ring;
cycle;
—ք երկնից, the spheres;
— կենդանական, the zodiac;
բեւեռային —, polar circle;
—ք ապարանից, gallery, terrace, promenade;
սիւնք —օք or —աւ, peristyle;
—աւ, in a circle, in a ring, circularly, cf. Շուրջանակի.

· Calfa

NBHL (1)

Որ ունի ասէ զշրջանակն կամ զծիր երկրի. տեսանե՞ս, զի բոլորակ իմն է երկիր. զի շրջանակն ասելն՝ զայն իմն յայտ առնէ. (Գէ. ես.։)


Շրջանակեմ, եցի

va.

to turn round;
to revolve, to move in a circle;
to frame, to border.

· Calfa

NBHL (1)

Որ շրջանակես զժամանակս ամաց հոլովման աւուրց յայլ նմանութիւն բարեպատեհ տեսողութեան։ Յաղօթարանն վայրի ընդ պատազմունս այսր կենցաղոյս շրջանակեցայ։ ոչ արեգակն փոխաբերեալ՝ ուր շրջանակի, առանց տարրական օդոյ. (Նար. կգ. ՟Ի. ՟Ծ՟Դ։)


Շրջառութիւն, ութեան

s.

turn, gyre.

· Calfa

NBHL (1)

Այլեւ երեքտասան շրջառութիւն թուոցն լուսնականաց զարեգակնայոքն խորհուրդն մին համարեցաւ ... թիւ երեքտասան շրջառութեան լուսնականաց. (Շիր. զատիկ.։)


Շրջափայլեմ

va.

to shine on all round, to cover or surround with light.

· Calfa

NBHL (1)

Արդարութեան արեգակն պայծառ լուսով շրջափայլեալ զմեօք. (Ճ. ՟Գ.։)


Շրջշրջումն, ման

s.

turning, wheeling;
turn, change, vicissitude.

· Calfa

NBHL (1)

Զտեսիլ կնոջ պոռնկի, եւ զշրջշրջումն ակնարկելով աչաց նորա. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)


Շրտնում, եայ

s.

to take fright, to be startled, to start with fear;
to take umbrage at, to be scare;
to be dazzled.

· Calfa

NBHL (1)

διαφύγω fugio եւ τυφόομαι fumo infestor, stupefio, obcaecor . Խրտնուլ. սարտնուլ. կամ սերտեալ մնալ առ ետեղ. եւ Պակնուլ. շուարիլ. մոլեգնիլ. եւ Ապշիլ, իբր ապուշ եւ պուշ լինել. շլանալ. միգամած լինել. եւս եւ.


Շրտուցանեմ, ուցի

va.

to scare, to startle, to start;
to dazzle, to hallucinate.

· Calfa

NBHL (2)

τυφόω fumo infesto, stupidum reddo, ocaeco. Տալ շրտնուլ. խրտուցանել. սարտուցանել. պակուցանել. բթել զաչս. բլշակնեցուցանել. շլացուցանել.

Որպէս արեգակն ցուցանէ զիւր ճառագայթսն՝ ընդելացուցանելով լուսոյն՝ զի մի՛ փոխանակ լուսաւորելոյ շրտուցանիցէ զտեսողսն. (Մեկն. ղկ.։)


Շքայլեմ, եցի

va.

to hinder, to stop, to prevent.

· Calfa

NBHL (1)

Յեսու կոյս գոլով՝ ոտնակապեաց զարեգակն, եւ շքայլեաց զլուսինն, թ զյորդանան յետս դարձոյց. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Ոգեկան

adj.

spiritual.

· Calfa

NBHL (1)

Յոգեկան դղեակն ի վեր ելեալ՝ գերի վարեսցէ զոգին։ Ոգեկան բարեաց եւ մարմնականաց։ Փոխել յառողջութիւն ոգեկան. (Փիլ.։)


Ոլորակ, աց

s. mus.

cf. Ոլոր;
flexion of voice, accent;
tone — աւագ, mode major;
— կրտսեր, minor tune.

· Calfa

NBHL (2)

Ի ձեռն սպառնալեացն զոլորակն նորա թուլացուցեալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)

Ոլորակն՝ մարդկայինս բարբառոյ է։ Ոլորակդ՝ այսինքն դոյն (իմա՛, դօ՛նօս. ըստ յն) ծնանի զշեշտ, զբութ, եւ զպարոյկ։ Ոլորակացն օրինակ եւ այլն. (Երզն. քեր.։)


Ոխակալ, աց

adj.

spiteful, rancorous, malevolent, outrageous, malicious, harbouring hate, revengeful;
— լինել, to nourish hate.

· Calfa

NBHL (1)

Սիրտն ոխակալ, եւ ակն նախանձայոյզ. (՟Գ. Մակ. ՟Դ. 4։)


Ողբերգակ, աց

adj. s.

singing plaintively;
singer of laments;
tragedian, tragic author.

· Calfa

NBHL (1)

Որպէս ողբերգակն ասէ. (Փիլ. լին. ՟Դ. 211։)


Ողկուզուկ

s. bot.

small bunch of grapes;
artemisia, mug-wort or moth-wort;
goose-foot, botrys.

· Calfa

NBHL (1)

Ի կրետէ յորժամ այծ նետիւ հարցի, այն որ կոչի ողկուզակն՝ խնդրէ, եւ կերեալ՝ դիւրաւ բժշկեալ լինի. (Փիլ. լիւս.։)


Ողնդժնեայ

adj.

headstrong, doggedly tenacious, pertinacious, obstinate.

· Calfa

NBHL (1)

Ըստ նոցին խստապարանոցութեան, եւ ողնդժնեայ բարուցն խառնէր տայր նոցա զբաժակն դառնութեան. (Ագաթ.։)


Ողնուլար, ի

s.

crupper.

· Calfa

NBHL (1)

Լար ողին, ողնաշար. կամ լարն թամբի ձիոյն ցգաւակն.


Ողողեմ, եցի

va.

to inundate, to cover with water;
to immerse, to plunge, to dive;
to rinse, to wash.

· Calfa

NBHL (1)

Աղեքսանդրի խնդրեալ ջուր՝ ողողել զբերանն, դարձեալ Յուղղոս զբաժակն դեղով արարեալ մատուցանէ նմա. եւ նորա առեալ, եւ ողողեալ զբերանն. (Պտմ. աղեքս.։)


Ողողիչ

adj.

inundating;
bathing, immersing.

· Calfa

NBHL (1)

Անիմաստիցն այրիչ վտակքն (հրեղէնք), եւ ողողիչք եւ հրդեհիչք։ Ընկեցեալ ի վտակն վայրկենական ողողիչ. (Ագաթ.։ Նար. ՟Ծ՟Դ։)


Ողոմպիադ, աց

s.

olympiad.

· Calfa

NBHL (1)

ՈՂՈՄՊԻԱԴ կամ ՈԼՈՄՊԻԱՍ. որ եւ ՈԼՈՄՊԻԱԴ, ՈԼՈՄՊԻԱԹ, ՈԼԻՄՊԻԱԴ, ՈՒԼԻՄՊԻԱԴ, ՈՒԼԻՄՊԻԱՆԴ. լաւ եւս՝ ՈՂԻՒՄՊԻԱԴ, ՈԼԻՒՄՊԻԱԴ. յն. օլիմբիա՛ս , սեռ. օլիմբիա՛տօս. հյց. օլիմբիա՛տա. ὁλυμπίας, -άδος, -άδα olympias, -adis, olympii, -ia, olympiaca. Խաղ աշխարհագումար ըմբշամարտաց, եւ ասպարիզական արշաւանաց յողիւմպիա դաշտի եղիդ կամ հեղիայ գաւառի՝ չորեքամեայ ընդհատութեամբ իբր միանգամ ի նահանջ ամս. եւ Թուական հաշուիս այսորիկ. եւս եւ Յաղթանակն.


Ողջանամ, ացայ

vn.

to recover one's health, to heal, to get cured of, to get well again.

· Calfa

NBHL (1)

Ողջացաւ այրն։ ահաւագիկ ողջացար։ Հիւանդացեալ՝ եւ մի՛ ակնկալցի ողջանալոյ։ Լինիցի ի մորթ մարմնոյ նորա կեղ, եւ ողջասցի։ Նստան ի բանակին, մինչեւ ողջացան (ի վիրաց)։ Դիցեն ի վերայ վիրիդ, եւ ողջասցիս։ Վէր մահուան նորա ողջանայր։ Մինչեւ ողջասցի վէր մահու նորա.եւ այլն։


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ակնունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել։ Դարձաւ ամենայն ժողովուրդն առ յեսու ողջանդամք։ Ողջանդամք եւ առանց խոցոտելոյ ի պատերազմէ ելանեն. (՟Բ. Մակ. ՟Ե. 19։ Յես. ՟Ժ. 21։ ՟Բ. Մակ. ՟Ը. 36։)


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

· Calfa

NBHL (1)

Արեգակն՝ կենդանահալած, ի ստուերս միջօրէի կիսաբաժին աւուրն ողջունի (իբրու ամբողջի). (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Ողջունալի

cf. Ողջունական.

· Calfa

NBHL (1)

(Գաբրիէլ՝ մարիամու) ետ զհրովարտակն ողջունալի՝ գրեալ ի բարձրելոյն. (Եփր. ծն.։)


Ոյն, ոյնք

s.

habit, disposition;
valour, strength.

· Calfa

NBHL (1)

Պա՛րտ է իւրաքանչիւր կիտին տալ զոյնս եւ զոլորակն՝ հաւաստագոյն հանդիպողութեամբ. (Երզն. քեր.։)


Ոսկեակ, եկայ

s.

small quantity of gold;
gold mine.

· Calfa

NBHL (2)

Ոք զերծ առ (ի կռոց) զոսկեակն, կամ զհանդերձիկն. (Թղթ. բարուք.։)

Դեմետրիոս արար կին զոմն ի գերեաց, եւ անուն դնէր ոսկեակ։ Խօսեցան նմա կին զոսկեակն. եւ նա զորդիսն՝ որ եղեն յոսկեկայն, չսնուցանէր. (Եւս. քր. ՟Ա։)


Ոսկեբիւրեղ

s.

chrysoberyl.

· Calfa


Ոսկեգիսակ

adj.

golden-haired, having golden tresses.

· Calfa

NBHL (1)

որ եւ ՈՍԿԻԳԻՍԱԿ. Ոյր գիսակն է ոսկեգոյն. ոսկեվարս. եւ Ոսկիգեղմն. ոսկեկիզն. χρυσοκόμης, χρυσοκόμος cui aurea est coma եւ χρυσόμαλλος aureum vellus habens.


Ոսկեգործ, աց

s. adj.

gold-smith;
jeweller;
golden, made of gold.

· Calfa

NBHL (1)

Կոչեաց զնա ի ճաշ զուղէ ոսկէգործն։ Առեալ զակն՝ ել յերուսաղէմ. եւ եցոյց զնա ոսկէգործին. իսկ ոսկերիչն ասէ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Ոսկեծաղիկ

s.

yellow flowered;
s. bot. chrysanthemum, cornmarygold.

· Calfa

NBHL (1)

Եւ թարշամեսցի ոսկեծաղիկն, զոսկեճաճանչ արեգակն առակէ. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Ոսկեհրաշ

adj.

golden.

· Calfa

NBHL (1)

Հեծեալ յերիվարն քաջակազմ ոսկէհրաշ սարուցն՝ փայլէր իբրեւ զարեգակն. (Արծր. ՟Ե. 13։)


Ոսկեձոյլ

cf. Ոսկեձոյլ.

· Calfa

NBHL (1)

Աշտանակ ոսկի ձոյլ ... աշտանակն ոսկեձոյլ. (Լմբ. զքր.։)


Ոսկեճաճանչ

adj.

shining like gold, as bright or resplendent as gold.

· Calfa

NBHL (2)

Արեգակն ոսկէճաճանչ ճառագայթիւքն։ Արեգակն զոսկիճաճանչ ճառագայթս իւր մթացուցանէր. (Եւագր. ՟Ժ՟Բ։ Զքր. կթ.։)

Ո՛ պատուական ակն իմ ոսկէճաճանչ՝ զիա՞րդ բեւեռեցար. (Գանձ.։)


Ոսկեսէր

adj.

fond of gold , loving riches, avaricious.

· Calfa

NBHL (1)

Զոսկէսէրն՝ որ բազում դահեկանս ունիցի, մի դահեկան թէ կորնչիցի՝ կարէ տրտմեցուցանել վասն առ հասարակն զամենայն սիրելոյ. (Ոսկ. ես.։)


Ոսկերիչ, չի, չաց

s.

goldsmith.

· Calfa

NBHL (1)

Հրամայեաց կոչել ոսկերիչ. եւ առեալ ոսկեգործն եւ այլն (որպէս խույումճի)։ Առեալ զակն՝ եցոյց ոսկեգործին. իսկ ոսկերիչն (որպէս ճեվահիրճի) իբրեւ ետես, ասէ. ու՞ր արդեօք գտեալ իցէ քո զակս զայս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Ոսկեքար, ի

s.

chrysolite, peridote, olivine.

· Calfa


Ոսկիազէն

s. adj.

gold armour;
gold-armoured.

· Calfa

NBHL (1)

Այր մի սպիտակաձի յոսկիազէն վառեալ՝ ճօճէր զնիզակն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 8։)


Ոստայնանկ, աց

s.

weaver;
knitter.

· Calfa

NBHL (1)

Ընդ ոստայնանկն զարմանան ամենաքին, եւ ոչ ընդ այն՝ որ զգենուցուն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Բ. (վրիպակաւ գրեալ էր, ընդ ոստանեակն)։)


Ոստանիմ, տեայ

vn.

to burst forth, to fly or escape from, to go out of;
ոստեան սանձք ի ձեռացն, the reins escaped from his hands.

· Calfa

NBHL (1)

Ոստեալք՝ մինչեւ յատակն հասանէին։ Ոստեալ տապարն ումեք դիպեալ սպանցէ. (Մխ. առակ. եւ Մխ. դտ.։)


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

· Calfa

NBHL (1)

Գանձուց ոստիկան երկմիտ։ Հրեշտակն պահպանողական կենակից՝ հզօր ոստիկան. (Նար. ՟Ծ՟Զ. ՟Հ՟Թ։)


Ոտնակապեմ, եցի

va.

to shackle, to fetter;
to impede, to hinder, to stop, to clog.

· Calfa

NBHL (1)

Ոտնակապեաց առ յեսուաւ զարեգակն։ Յեսու ոտնակապեաց զարեգակն եւ զլուսին. (ՃՃ.։ Ճշ.։ Եփր. ՟ա. կոր.։ Տօնակ.։)


Ոտնաչափ, ի

adj.

s. geom. foot;
of a foot, pedal.

· Calfa

NBHL (1)

Ոտնաչափ երեւի արեգակն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Որակ, աց

s.

quality;
colour;
manner, form.

· Calfa

NBHL (2)

Որակ. ո՛րզան. սպիտակ, քերական։ Ոչ այլ ինչ նշանակէ սպիտակն, այլ՝ որակ. իսկ տեսակն եւ սեռն առ ի գոյացութիւնն զորակն ի բաց որոշէ (նշանակել զորպիսի ինչ եւ այլն). (Արիստ. ստորոգ.։)

Յաղագս որակի, եւ որակութեան։ Որակութիւն ասեմ, ըստ որում որակք (գոլ) ոմանք ասին։ Այսոքիկ որակութիւնք են. քանզի ընդունականք սոցա՝ որա՛կք ասին ըստ այսմիկ. ո՛րզան, մեղրն վասն քաղցրութիւն ունելոյ քա՛ղցր ասի։ Թէ պատահեսցէ նոյն առ ինչ եւ որա՛կ եալ (այսինքն լեալ, կամ ել)։ Տեսակն եւ սեռն՝ որակ իմն (այսինքն զորպիսի) գոյացութիւն նշանակէ. (Արիստ. ստորոգ.։)


Որգոն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Սեռ, ո՛րգոն, կենդանին. պատահ. ո՛րգոն, սպիտակն, սեաւն. (Պորփ.։)


Որգունակ

adv.

as, like, how.

· Calfa

NBHL (1)

Որգունակ արեգակն գերապայծառ քան զաստեղս, այսպէս, եւ այլն. (Մաքս. եկեղ.։)


Որդեսպան, աց

adj. s.

killing one's own child, child-murdering;
infanticide.

· Calfa

NBHL (1)

Վասն ա՞յդորիկ հայր արարեր, զի որդէսպան գործեսցես։ Մի՛ տեսցէ սառայի ակն զաբրահամ որդեսպան, եւ մի՛ զիսահակ հայրենի ձեռօք խողխողեալ. (Առ որս. ՟Դ։)


Որդիութիւն, ութեան

s.

sonship, filiation.

· Calfa

NBHL (1)

Զերիցութիւն որդւութեան հրէիցն ուսանիմք ի գրոց. (Լմբ. յանառակն։)