Your research : 49 Results for անց

Entries' title containing անց : 179 Results

Definitions containing the research անց : 1825 Results

Կապոյտ, պուտոյ

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

• (յետնաբար ո հլ.) «կապոյտ գոյնը» Ծն. լ. 35=40. Ագաթ. որից կապու-տագոյն Ագաթ. աւելի սովորական է կա-պուտակ «կապոյտ» ՍԳր. «ասր ներկեալ կապուտակաւ և ակն պատուական, յակինթ» ՍԳր. Վեցօր. որից կապուտակագոյն Ագաթ. կապուտակագործ Ոսկ. ես. կապուտակիլ Ել. իե. 5, լե. 7, 22. կապուտակեայ ՍԳր. ևն. Նոր գրականում արմատ ընդունելով կա-պուտ ձևը, շինուած են կապտագոյն, կապ-տականաչ, կապտակարմիր, կապտաներկ, կապտերանգ ևն։ Հներից էլ ունինք առանց սղման կապոյտերանգ Տաղ։

• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia pol. 99 որ դնում է պրս. kabūd։ Նոյնը և ԳԴ ՆՀԲ լծ. թրք! քէպուտ, քեապու-տի։ Gosche 36 պրս. և քրդ. ձևերը։ Սը. րանց պէս նաև միւսները։ Մառ, Яd. cбop. 2, 142 յաբեթական kam «եր-կինք» արմատից, որից նաև կամար. վրաց. ցա «երկինք» ևն։

• ՓՈԽ.-Վրաց. კაάოეტი կապոետի «մի տեսակ քար. 2. մի տեսակ բոյս. 3. մի տե-սակ ձուկ. 4. միամեայ թռչուն», კამიტო կապիտո «մի տեսակ խաղող», კამოეტობა կապռետոբա «թռչունների փետրաւորումը», კვაკაძოეტი քվա-կապոետի «զմրուխտ». վրացին փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տալիս ե ձայնը՝ որ մեր յ ձայնն է փոխանակում։ Նշանակութեանց կողմից էլ հմմտ. կապուտակ «յակինթ», գւռ. կապտա-քար, կապոյտ «մի տեսակ ձուկ», կապոյտ կռիկ «ներկարար թռչունը», կապտախոտ, կապուտկենի «մի տեսակ խաղող» ևն։


Կապուտ

s. adj.

spoils, booty, plunder, loot;
despoiled, stripped;
— առնել՝ թողուլ, to despoil, to plunder;
ժողովել զկապուտ կողոպուտ անկելոց, to gather the spoils.

• «մերկ»։ Մորթման ZDMG 26, 604 բևեռ. kabudi «աւար»։ Տէրվ. տես կապ բառի տակ։ Հիւնք. լտ. čapto։ Bugge KZ 32, 51 և 60 լտ. capin «բռնել», captura «բռնելը կամ բռնա-ծը» բառերին ցեղակից (սրանց վրայ աւելի ընդարձակ տե՛ս կապ բառի տակ)։ Patrubány ՀԱ 1903, 151 հնխ. kapvód նախաձևից է հանում։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 219 տ մասնիկով՝ կապել բայից։ Karst, Յուշարձան 420 Աթր. qap, չաղաթ. kapmak, օսմ. qap. maq, ալթայ. qap «բռնի առնել, յա-փըշտակել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 197 պրս. [arabic word] kapidan «կապտել, խլել, կորզել», որ թէ՛ իմաս-տով և թէ բառի առաջին բաղաձայննե-րով շատ յարմար է մեր բառին, բայց արմատը լինելով kap, մեր բառի -ուտ մասը մնում է դուրս. ըստ այսմ նմա-նութիւնը պատահական և համեմատու-թիւնը մերժելի է։


Կառափն, փին, փունք, փանց

s.

skull, cranium, head;
ընդ — հանել, to cut off the head, to behead, to decapitate.

• , ն հլ. (-փին, -փունք, -փանց) «ուուխ, գանկ» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. ծն-էջ 106. որից ընդ կառափն հանել «գլխա-տել» Սարգ. կառափնատել Մրկ. ժբ. 4. Եփր. թգ. 441. կառափնատ Բ. մակ. դ. 42. կա-ռափնել Բրս. մրկ. նրբակառափն Ոսկ. պօղ. ա. 29 (չունի ՆՀԲ). ունինք նաև կառափել Մտթ. իե. 33, կառափետղ Անյ. բարձր. կա-ռափիչ Գոր. և շմ. էջ 86-89, որոնք ծագում են կառափ արմատաձևից։


Կառք, ռաց

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

• = Լտ. carrus «մի տեսակ քառանի կառք» բառից փոխառեալ է Հռովմայեցոց ժամանակ. իսկ այս լտ. բառն էլ փոխա-ռեալ է Գալլերից. հմմտ. գալլ. carros հիռլ. կիմր. և հբրըտ. čarr «կառք»։ Գալ-լերը Իտալիա մտան Ն. Ք. Զ-Ե դարերին. 390 թուին նրանք հասան Հռովմ։ Նրան» անքաղաքակիրթ ժողովուրդ չէին. այլ իւ-րացրել էին իրենց նուաճած ազգերի կուլտու-րան։ Աչքի էին ընկնում յատկապէս այն կառքերը, որոնցով նրանք. արշաւում էին կամ իրենց իրերը փոխադրում գաղթակա-նութեան միջոցին։ Լատինները վերցրին նրանցից կառքերի զանազան տեսակների աւնուննեռ. ինչպ. carrus «քառանիւ կառք իրեր փոխադրելու», carpentum «երկանիւ կառք», petorritum «քառանիւ կառք» ևն (Meillet, Esq. d'une hist. de la langue latine, էջ 106)։ Հռովմայեցոց միջոցով բա-ռը այնուհետև տարածուեց ամէն կողմ. ինչ. յն. ϰάρρον, հբգ. charro, charra, գերմ Karren, շվեդ. karra, ֆինն. karrit, karryt ֆրանս. char, իտալ. carro, ռում. անգլ. car, չեխ. kára, լեհ. kary, gary, սլ. gare, ռուս. каpeта, ասոր. Լօ qaruxa, թալմ. [hebrew word] qəruxin կամ [hebrew word] aarōn «ևառ»» ևն (Walde 215, Berneker 488, Boisacq 266, Kluge 244)։ Լտ. carrus <գալլ. čarros. այս գալլ. բառն էլ հնդևրո. պական է և պատկանում է k'ers-«վազել, 2. կառք» արմատին, հմմտ. յն. σάρσα «սայլ», լտ. sarracum «երկանիւ մեծ կառք» (որոնք ծագում են իլլիւր. *sarsa բառից), լտ. curro «վազել», cursus «ընթացք» currus «կառք», յն. έπίϰουρος «օգնութեան վազող» ևն (Pokorny 1, 427-8)


Կասկ, ի

s.

pearl barley;
malt;
chestnut.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կեղևեալ՝ մանաւանդ եփուած գարի կամ հերիսայ» Եւագր. 7=Վրք. հց. Ա. 322. Լծ. եւագր. որից կասկաջուր «ռա-րեջուր» Վրք. հց. Ա. 322, Վրք. ոսկ. Եւագր. Z. Մագ. թղ. էջ 115. հմմտ. նաև քաջկէն։

• = Պհլ. *kask «գարի» բառից փոխառեալ, որ թէև աւանդուած չէ, բայց մինչև այսօր էլ պահուած ենք գտնում մի քանի իրանա-կան բարբառներում. ինչպէս՝ մինջանի käsk «գարի» (MSL 19, 147). եազգուլա-մի käsk «գարի» (JAs, 1916, էջ 251)։ Պհլ. ձևից է ածանցւում պրս. *kašk «գարի», որ թէև նախորդի նման չէ աւանդուած, բայց պահուած է պրս. մի քանի ածանցներում ինչ. [arabic word] kaškāb «կասկաջուր, գարե-ջուր», [arabic word] kaškēn «քաչկէն, գառե-հաց», [arabic word] kaško «զարեջուր» և [arabic word] keškek «հերիսայ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] kašk «կասկաջուր, գարիի խաշու՝ որ գործածա-կան է բժշկութեան մէջ» (Կամուս, թրք թրգմ. Գ. 110)։-(Թիրեաքեան, Կարնամակ ծան 111 ունի պհլ. kazk «գարիի և ցորե-նի աղանձ» բառը, որ այլուստ անծանօթ է)։-Հիւբշ. Arm. Gram. 51ə։


Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

• = Ասորական փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս -այ վերջաւորութիւնը. բայց առոռերէնում այս նշանակութեամբ գոր-ծածուած չէ. կայ միայն [syriac word] ︎ kaskara «կողով», որ բնիկ սեմական բառ չէ և նոյն-պէս փոխառեալ է մի ուրիշ լեզուից։ «Կաս-կարայ» և «կողով» իմաստները տարբեր չեն իրարից և երկուսն էլ բխում են «հիւսկէն» գաղափարից. (կասկարան իր առաջին ձևով այն երկաթի հիւսկէն ցանցն է, որ դրւում է կրակի վրայ). հմմտ. լտ. craticula «կաս-կարայ», որ ծագում է cratis «հիւսկէն» բա-ռից. հյ. վանդակ, որ նշանակում է «ցանց, կասկարայ, կողով»։-Յայտնի չէ թէ ասո-րի բառը կապ ունի՞ յն. ἔ́σγάοα «վառարան, խարոյկ, կասկարայ» բառի հետ, որից փո-խառեալ են թալմ. [hebrew word] asqala և թրք. օ [arabic word] əsqara (ռմկ. ըսխարա) «կաս-կարայ»։ (Յն. բառը ըստ Boisacq 290 բնիկ հնդևրոպական է և կցւում է հսլ. iskra, ռուս. иcкрa, լեհ. skra «կայծ» բառերին։ Berneker 433 չի ընդունում այս համեմա-տութիւնը)։-Հիւբշ. 306։


Կաստանայ

s.

chestnut.

• = Յն. ϰαστανέα կամ ϰϰστανον «շա-գանակ» բառից, որ ծագում է Պոնտական Kaστανα քաղաքի անունից. փոխառու-թեամբ յոյներից անցել է շատ բազմաթիւ լեզուների. ինչ. լտ. castanea, հիւս. լատ. բարբառներում casteha, իտալ. castagna. ֆրանս. chätaigne, անգլ. chestnut, հբռ chestinna, մբգ. kestene, գերմ. Kastanie, հունգ. gesztenye, ռում. agistiné, oistin. tfistanii հսլ. kastanii lostan' բուս. [other alphabet] -танъ, լեհ. kasztan, ալբան. kustenji, թրք. ❇estane ևն, բոլորն էլ հոմանիշ (Walde 138, Berneker 492. Boisacq 420, Kluge 245, բրոնք ընդունում են այն կարծիքը թէ յն. ϰααταϰϰ ծագած է հայ. կասկենի ձևից տե՛ս այս բառի տակ)։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• , ո հլ. (ըստ ՆՀԲ և ՋԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «կատու» Փիլ. լիւս. Մխ. առակ. Վրդն. ծն. որից կատուա-պաշտութիւն Յհ. իմ. պաւլ. կատուակ խոտ. կատուականջ «բոյսի անուններ» Բժշ. (տե՛ս ՀԲուս. § 1345-6). նոր բառեր են կատուա-ձուկ, կատուախոտ։

• Հներից Վրդն. ծն. բ. 19 մեկնում է «Կատուն ի տանն կալոյն (անուանեալ է)»։ Այսպէս նաև Տաթև. հրց. 220. Klaproth, Asia pol. էջ 102 կցում է գերմ. Kater և լտ. catus բառերին։ ՆՀԲ իբր լծորդ է դնում իտալ. լտ. և ռուս. ձևերը։ Böttich. Arica 66. 81 սանս. otu, պրս. gadi, qas, օսս. gäde, լտ. catus ևն։ Lag. Urgesch. 745 լտ. catus, լիթ. katas ևն։ Մ. Մսերեան, Ճռաքաղ 1861, էջ 55 ներշնչուելով Վրդն. ծն. մեկնութիւնից՝ ոտանաւորով ստու-գաբանում է Ի կենդանիս յաւէտ կատուն Ընտանի է, զի կայ ի տուն։-է կենդանի բնութեամբ կայթոտ կամ կայթու-. Մկանց դժնեայ դահիճ, այն իսկ է [other alphabet] Müller SWAW 42, 250 և 48, 429 զնդ. gaδwa որ «շուն» է թարգմանւում։ Lag. Gesam. Abhd. 80, 13 ասոր. qattū ձևի հետ։ Հիւնք. լտ. catus և թրք. քk-տի։ Հիւբշ. 307 փոխառեալ ասորերէ-նից, որովհետև հայերը «առհասարակ ավելի փոխառու են եղած (ասորինե-րից) քան թէ փոխատու»։ Patrubány ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հայերը

• դեռ Եւրոպայում եղած ժամանակ փոխ առին այս բառը կելտերից և Ասիա անցնելուց յետոյ՝ նոյնը փոխ առին Ա-սորիները հայերից՝ Մ. Ս. Դաւիթ-Բէկի այլանդակ մեկնութիւնը (Յուշարձ. էջ 397) տե՛ս կատաղ բառի տակ։


Կար, ոյ, ով

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

• . այս արմատի առաջին իմաստն է «ուժ, կարողութիւն», որից լառաջանում են յետոյ «2. սաստկութիւն, շատութիւն» և «3. հնարաւորութիւն»։ Առաջին իմաստից են-կար «ոյժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. Կոչ. (ներգ. ի կարու Անկ. գիրք առաք. 52). կարել «կարողանալ» ՍԳր. կարող ՍԳր. կարողութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. կարողագոյն Ոսկ. յհ. բ. 46. տկար ՍԳր. Եղն. տկարանալ ՍԳր. անկար «տկար» Եփր. պհ. Պիտ. Փիլ. ապիկար Իմ. ժգ. 18. Բ. մակ. ժա. 12. ապի-կարել «արհամարհել, կարևորութիւն չտալ, բանի տեղ չդնել» Շապհ. 27. կարաւոր «ու-ժեղ, զօրաւոր» Տիմոթ. կուզ, էջ 234. կարա-նորագոյն «հզօրագոյն» Տիմոթ. կուզ, էջ 250. կարաւորիլ «ուժ առնել» Տիմոթ. կուզ, էջ 250. կարութիւն «զօրութիւն» Տիմոթ. կուզ, էջ 235, 236-7, 250, 258, 268-9, 292, 324, տկարակազմ (նոր բառ)։ Երկրորդ ի-մաստից են՝ կարի «շատ, սաստիկ, յոյժ» ՍԳր. Եզն. Ագաթ. կարեպէտ «շատ պետա-նի» Եւագր. կարեվէր «ծանրավէր» Ագաթ. Փարպ. կարեձմեռն, կարաձմեռն «սաստիկ ռուրտ ձմեռ» Կոչ. 309, Ոսկ. մ. ա. 12. Վեռ-օր. 186։ Երրորդ իմաստից են՝ անկար «ան-հնարին» Մտթ. ժթ. 26. Ոսկ. յհ. բ. 27. կա-րելի «հնարաւոր» Պիտ. անկարելի Սահմ. Պիտ. անկարելագոյն Առ որս. անկարելիու-թիւն (նոր բառ) ևն։ Առաջին երկու իմաստ-ները իրար է միացնում կարևոր «ուժեղ, զօ-ռաւոր» (Կարևոր աղօթից պէտք են և բա-զում արտասուաց. Ոսկ. եբր. թ.) «սաստիկ, շատ» (Գարևոր սիրէր զմանուկն. Ոսկ. կո-ղոս. Ջձմերունս կարևորս. Եզն.)։ Իմաստի այսպիսի զարգացման համար հմմտ. հյ. ոյժ և յոյժ, ֆրանս. pouvoir «կարենալ, զօրու-թիւն», je peux «կարող եմ», puissant «ու-ժեղ, զօրեղ, կարող», puissamment «յոյժ, կարի, չափազանց» ևն։

• = Իրանեան փոխառութիւն է, որի մայր ձևը՝ իր ածանցներով միասին կորած է. մի՛-միայն պահուած գտնուեցաւ նորագիւտ սոգդ. kā̄δe, kāδī «կարի, յոյժ, trēs, sehr» ձևի տակ։ Այս արմատից տարբեր են կա-էիք «հարկ, պէտք» և կարիք «ցաւ, վիշտ»։

• ԳՒՌ.-Պահուած է միայն կարիք «պէտո» ձևով և միայն կովկասեան բարբառներում, սրոնցից էլ անցել է արևելեան գրականին։ (Արևմտեանը չունի)։ Նոր բառեր են կարի-քաւոր «աղքատ, թշուառ», անկարիք «ան-կարօտ»։


Կողոպուտ, պտից

s. adj.

spoils, plunder, booty, pillage, sack, robbery;
spoiled, destitute;
մերկ — կացուցանել զոք ի հանդերձից՝ յիշխանութենէ ի զինուց, to despoil of one's clothes, of one's authority, to disarm, to strip off.

• ՆՀԲ լծ. յն. ϰλεπτον, σxυλεύω «ևռ. ղոպտել», թրք. քելէփիր «շատ էժան գնուած բան», հյ. կապուտ, լտ. cap. tum։ Pictet 2, 47 կով բառից է կար-ծում։ Տէրվ. Altarm. 105 նոյն ընդ ճո-ղոպրել և սանս. ud-grabh։ Müller, Arm VI և Bugge KZ 32, 63 յն. ❇λυτή, ϰλεπτω, լատ. clepo «ծածուկ գո-ղանալ», գոթ. hlifa, hliftus, հպրուս. au-klipts «փոխ տալ» բառերին ցեղա-կից։ (Մերժում է Pedersen KZ 39. 378, որի հետ համաձայն է նաև Walde 169)։ Հիւնք. յն. ϰλέπτω Մ. Ս. Դաւիթ. Բէկ, Յուշարձ. 397 կեղ, կեղեքել և ծոյլ բառերի հետ՝ իռլ. čol, գալլ. čwL հբրըտ. caul «մեղք, յանցանք»։


Կոճղէզ

s.

bulb, bulbous root.

• ԳՒՌ.-Աշտ. կոճաղիզ (ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 113), Ննխ. գօջղէզ «բոյսի տակի սոխը», Ախք. Մշ. կօջղէզ «ուտելի վայրի կոճղէզաւոր մի բոյս»։ Սը-րանց հետ նոյն են Վն. մուճուղէզ, Սլմ մուճղէզ, Հնխ. մճղէզ «salsifis noir» (ոստ Արթինեան, Տունկերը Ա. էջ 36), որոնց հետ նշանակութեամբ էլ նոյն է դնում Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 356 Արարատեան և Շիրակի կոճղէզ բառը։


Կոմս, ի

cf. Կոմէս.

• = Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.


Կոյտ, կուտից

s.

heap, mass, pile;
great crowd, throng;
flock, herd, drove;
meadows, grazing grounds;
— ձիոց, paddock.

• + Պհլ. *kot ձևից, որ աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] kod «ժողովեալ, 2. դէզ կա-լի և այլոց. 3. աղբ՝ զոր թափեն յարտո-րայն վասն զօրութիւն տալոյ»։ Սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] kuta «դէզ, բազմու-թիւն», գնչ. kidao «կուտել», ինչպէս նաև ասոր. [other alphabet] qauti «կուտել, դիզել» (փո-խառեալ իրանեանից?)։-Հիւբշ. 173։

• ՓՈԽ.-Ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինս-տիտ. 2, էջ 96 հայերէնից է փոխառեալ վրաց. კოლტი կոլտի «խոզերի, եզների և ուղտերի խումբ», որ գործածուած է միայն ՍԳր։


Կոյր, կուրաց

adj.

blind, sightless, eyeless;
— գործել, to blind;
— հնազանդութիւն՝ ատելութիւն, passive, implicit obedience;
blind submission;
լաւ է — աչօք քան — մտօք, is better to be blind of an eye than to want understanding;
better want of sight than intellectual blindness.

• ԳՒՌ.-Մրղ. կուիր, Սլմ. Վն. կոր (սեռ. Վն. կուրու), Մկ. Մշ. Ոզմ. Ջղ. Տփ. կուր (Մշ. միայն քօռուկուր ձևի մէջ, որ կազ-մուած է թրք. քօռ և հյ. կուր ձևերի կրկնու-թեամբ), Ննխ. գուր, Ռ. գուրնալ «կուռա-նալ, Խրբ. գուրգուրալ «խարխափել», Պլ. «մի բան դանդաղօրէն կատարել», Զթ. գիյ, գիր, Սվեդ. գայր «կոյր», բարդութեամբ կամ ածանցմամբ՝ Պլ. հավգուր «հաւկոյր», Ղրբ. կուրաթուխպ «թանձր մշուշ», Երև. ա-կանակիր «ականակոյր մութ խաւար», Ղրբ. կո՛ւրուկ «հաւկոյր», Ակն. գուրվօր<կուր-ιոг «կոյր»։


Կոշկոճ

adj.

beaten, ruined, destroyed, worn away.

• = Կրկնուած է կոճ արմատից, իբր *կոճ-կոն, ուր ճ՝ յաջորդ բաղաձայնի մօտ ատամ-նական մասը կորցնելով՝ դարձել է կոշկոն. հմմտ. կսկիծ <*կիծկիծ՝ կրկնուած կիծ ար-մատից։ *Կոճել «զարնել, ջարդել, կտրել» պարզականը նոյն է կոճ «կոճղ, գերան» բառի հետ. նշանակութեանց զարգացման համար հմմտ. ձաղկ «գաւազան» և ձաղկել «ծեծել», ջին «գաւազան» և ջնել «ծեծել»։-Նոյն արմատին են կցւում նաև կոճոտել, կո-ճոտանալ, կոճոպել, կոճկցել հոմանիշները՝ րոնք աճած են զանազան մասնիկներով։


Կոշտ, ից, ոց

s. adj.

lump of clay, clod, sod, glebe;
corn, callosity;
hard, rude, rough, coarse;
rude, unpolished, clownish, boorish, ill-bred, ill-mannered, rough;
awkward, clumsy.

• ՆՀԲ յիշում է եբր. [hebrew word] guš «հո-ղի կոշտ»։ Հիւնք. կուշտ բառից։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 85 և 97 կորդ բառից։ Հյ. կոշտ «բլիթեն» նշա-նակութեան հետ պատահական նմա-նութիւն ունին պրս. և քրդ. [arabic word] gōšt «միս», որից փոխառեալ է արևել. թրք. gōš «միս»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կոշտ, Ախց. Երև. Գոր. Կր. Ղրբ. Շմ. Տփ. կօշտ, Խրբ. Ռ. Տիգ. գօշդ, Մրղ. կուշտ, Ագլ. Ոզմ. կուշտ, Սեբ. գէօշտ. սրանք գործածական են զա-նազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Ռ. Ոզմ. «հողի գուղձ», Ակն. «հողի, թար-խանայի ևն կտոր», Մրղ. «պանցի են մե︎ կտոր», Կր. «սառած հողի հաստ կտոր», Ախց. Խրբ. «մարմնի վրայ կոշտ, մազօլ, նասըր», Ագլ. Երև. Գոր. Ղրբ. Ախց. Սեբ. Տիգ. Տփ. «կարծր, անհարթ, կոպիտ»։ Նոր բառեր են կոշտ ու պլոշտ, կոշտ ու կոպիշտ, կոշտել, կոշտացան։


Կոպար, աց

s.

confines, boundaries, limits.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սահման» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 35, Տաթև. ձմ. ծ. և ամ. 657. ո-րից կոպարական Մագ. թղ. 160. կոպա-բաւոր (նոր բառ)։

• ԳՒՌ-Ղրբ. Ղք. կօ'պար «ցեխի կամ ձիւ-նի վրայ բացուած նեղ ճամբայ, որ մար-դոց շատ գնալ-գալուց ամրաղած է լինում. 2. անտառում նոյնպիսի նեղ ճամբայ, որ շատ անցուդարձ անելուց է լինում ձևա-ցած». սրանից կոպար անել «մէկի տունը շատ յաճախել»։ (Ամատունի, Հալոր ռառ բւ բան, էջ 358 տալիս է կոպառ, կուպար գա-ւառական ձևերը)։


Կոռ

s.

villein or duty service.

• , ո հլ. «վէգի նման մի ոսկոր». ունի միայն ՀՀԲ, առանց վկայութեան. գտնւում է գաւառականներում. ինչպէս՝ Մկ. կոռ. Երև. կոռան, Շիր. կոռա «եզան, կովի, ցու-լի, արջառի և հորթի վէգ» (Ամատ. Հյ. բառ ու բան 359)։


Կոտակ

adj.

little, short of stature.

• ՆՀԲ միացնում է ռմկ. քոթոտ, քիւ-թէկ, քէօչէկ բառերի հետ և սրանցից հետևցնելով՝ զուր տեղը մեկնում է «ձագ, կորիւն, լակոտ, կոզոն»։ Հիւնք պրս. kodak և թրք. kúčuk «փոքր», որով ինքն է առաջին ուղիղ մեկնիչը։ Müller WZKM 8, 97 պրս. [arabic word] ku-tāh «կարճ» բառի հետ։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 89։ Գաբիկեան, Հողդար 1910, թ. 1 թրք. քիւչիւք, հյ. քուչակ, գւռ. կէօտէկ, կուճուկ։


Կորբան, ի

s.

corban, gift, alms;
alms-basket.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-սանց վկայութեան. հոլովուած դտնում եմ միայն կորբանից Մագ. գամագտ. 14) «տա-հարին տրուած նւէր, ընծայ» Մրկ. է. 11, Մտթ. իէ. 6, Ոսկ. մ. բ. 26. Երզն. մտթ. 585. «տաճարի գանձանակը» Եւս. օր. Բ. 266. Աթ. ը. Նար. խչ. 391։

• = Եբր. [hebrew word] qarbān «մատաղ, զոհ առ Աստուած՝ շնչաւոր կամ անշունչ բաներով, ձօն», որի հետ նոյն են արաբ. [arabic word] qur-ban, արամ. [hebrew word] qūrbanā «մատաղ. զոհ»։ Եբրայական բառը Ս. Գրքի թարգ-մանութեամբ անցել է ուրիշ լեզուների. ինչ. յն. ϰορβαν «ընծայ, ձօն, նուիրա-բերութիւն», ϰορβανας «տաճարի գանձը» (Sophocles 681բ), լտ. corban, հսլ. և հռուս. коръвана, корванъ, коръманъ, ւեհ. karbona, չեխ. karban (Berneker 489) ևն, աւելի նիւթական կամ դրամական նուէրի իմաստով. յոյն բառից էլ տառադար-ձուած է հայերէնը։


Կորի

s.

conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter

• «արտը ջրելու համար մեծ առուից բացուած երկրորդական և նեղ ջրի անցք» Սեբեր. 46. որից կորի մի գետին «մի քիչ տեղ» Բուզ. էջ 218։

• Bugge KZ 32, 56 սանս. var «ջուր» կամ յն. οῦρός «ջրանցք» բառերին ցեղակից։ Scheftelowitz BВ 28, 303 սանս. kulyā «փոս, ջրանցք» և յն. ϰρήνη «աղբիւր» բառերի հետ է միաց-նում։ Lidén., Arm. Stud. 111 մբգ. kuls «փոս, խորք», նորվ. koyla «ջրանցք», յն. γύαλον «խոռոչ, կիրճ, կամար» բառերի հետ, արմատակից կոր (=յն. γνρός), կորիզ բառերին։ (Նոյնը կրկը-նում է Boisacq 159)։ Մառ ЗВО xIx. 0156 վրաց. ბղարո «աղբիւր», ծղալի = մինգ. ծղարի, լազ. ծկարի «ջուր» բա-ռերի հետ՝ յաբեթական շղր արմատից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. kur︎ «ջրանցք»։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. gur «ջրի հոսանք», 406 սումեր, kure «ջրանցք»։


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

• (սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։

• ևն արմատների խառնուրդը։ (Յիշում են նոյնը Walde 331 և Boisacq 133 ծան.)։ Աճառ. ՀԱ 1909, 160 պարզ ար-մատը համարում է կոր, որ աւելի լամ երևում է խոճկոր բառի մէջ։ Մառ, Oe-нов. Гaбл. էջ 9 ասոր. և եբր. ձևերի հետ միացնում է վրաց. bo-kueri «կո-րիւն», բայց չի յիշում հյ. կորիւն։ Charpentier IF 25, 245 հնխ. g'ouero-«հորթ» բառից. հմմտ. սանս. gavala «գոմէշ»։ Pedersen, Յուշարձ. 288 քըն-նելով յն. βρέφος, հսլ. žrèbe բառերի համեմատութիւնը, ենթադրում է որ հա-յերէնի հին ձևն էր *կորբն, որիցբ ձայ-նի անկումով յառաջացաւ կորն (ար-մատը կոր. մասնիկն է ն)=կորիւն. բո-լորի հին հնխ. ձևը դնում է *g*erebh-։ Petersson KZ 47, 240-244 սանս. ersti «երինջ» ևն բառերի հետ հնխ։ guer-արմատից։ Ղափանցեան ЗВO 23, 355 քրդ. kur «որդի, տղայ» բառի հետ+իւն նուազականով։


Կործ

s.

overturning;
ի — or —ս լինել, to upset, to overturn.

• ԳՒՌ.-Երև. կօրծել, կօրծ անէլ «միւս կողմը շրջել (ամանը)» կօրծ լինել «շրջուիլ, տապալուիլ», Սլմ. կործել, Վն. կոռծել, Ալշ. Մշ. կօռձել, Պլ. Սեբ. գօրձել, Խրբ. գօրձիլ, Ոզմ. կուրծիլ, Մկ. կուռծիլ «ամանը գլխիվայր շրջել», Չն. գօրձիլ «ցած դլորուիլ, տապալուիլ», Չրս. գօրզվիլ «տրն, կած՝ կանգնեցրած մի բան գլխիվայր շըր. ջուիլ, ցած տապալուիլ», Ախց. Կր. կօրծա-նիլ, Տփ. կօրծան ըլիլ, կօրծանվիլ, Սչ. գօր-ձանել, Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գօրձանիլ, (Պլ. անցողական ձևը գորձանցունէլ), Զթ. գուլ-ձանիլ, գուրձանիլ, Ննխ. գօրձանվէլ։


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

• = Թուի բնիկ հայերէն բառ՝ հնխ. g2rod-արմատից, որ կրկնութեամբ տուել է նախ *կոկրոտ և տեղափոխութեամբ՝ կորկոտ. ինչպէս կարկուտ<*կակրուտ<հնխ. gža-g2rodo-. հմմտ. լիթ. grudžiu, grudau, grus. ti «սանդի մէջ գարին ծեծել՝ կորկոտ պատ-րաստելու համար», grudas «հատիկ», լեթթ grúžu, grudu «սանդում ծեծել», grouds «հատիկ», grūdenes «կորկոտ», graúds «հացահատիկ», հսլ. gruda «հողի կոշտ կտոր, գուղձ», ռուս. гpудa «դէզ», անգսք. grut «խոշոր ալիւր», հհիւս. grautr «խա-շած խիւս», հբգ. gruzzi, մբգ. gruz «հա-տիկ (ցորենի, աւազի)», հբգ. grioz «աւազ, խիճ», հիսլ. griōt «քարեր», հանգլ. grcot «աւազ», կիմր. gro «խիճ», նբգ. grutze «կորկոտ», հոլլ. qrut, gort «կորկոտ», գեր-մանականից փոխառութեամբ՝ ֆրանս. gruau «կորկոտ», և վերջապէս գերմ. gross, հոլլ, groot, անգլ. great, անգսք. great, հբգ. gróz ևն, որոնք նշանակում են «մեծ, խո-շոր» (Kluge 191-2, Berneker 357, Trautm. 99)։ Նշանակութեան կողմից այս բառերը բոլորովին համապատասխան են հայերէնին. ձևի կողմից բալթիկ-սլաւական խումբը տա-լիս է grud-, որ նոյնպէս յարմար է հայե-րէնին։ Բայց Walde 661 նոյն խմբին է կր-ցում նաև լտ. rudus(rodus) «քարի կտոր-տանք», և նախաձևը դնում է *ghreu-, gh-reu-d-, որ պահանջում է հյ. գ։ Այս դէպ-քում կա՛մ պէտք է ջնջել լատիներէնի հա-մեմատութիւնը (արդէն չէ՛ յիշում Traut-mann, իսկ Berneker կասկածով) և կամ ընդունել նախաձայնի աստիճանի փոփոխու-թիւն։ Pokorny 1, 648-50 նոյնպէս հա-մեմատուած բառերի նախաձևը դնում է հնխ. ghreu-d, որ չի տալիս հյ. կ, այլ գ. գեր-մանական ձևերն էլ չեն ընդունում g. լտ. rudus թէև յիշում է Pokorny 1, 649, բայց Ernout-Meillet 834 բոլորովին առանց ստուդաբանութեան է թողնում։ Եթէ հնարա-ւոր է կցել հայերէնը այս բառերին, անհրա-քեշտ է ենթադրել g2rod-նախաձևը։-Աճ.


Կուզ, կզոց

s. adj.

pole-cat;
cat;
hump;
hunch-backed.

• = Իրան. *kuz ձևից, որ չէ աւանռուած. բայց նոյնն են հաստատում իրանեանեց փոխառեալ ասոր. [syriac word] quza «կատու, կուզ», ասուր. kuza, qusa «martencat Lunx կղաքիս, լուսան» (Muss-Arnolt, Ass. Ha-ndwb 375բ) և նրանից ածանցուած քրդ. [arabic word] kuze «կուզ, կզաքիս», kuzá, kuzik «կուզ», զազա. quze «գորշուկ» ձևերը։-Հիւբշ. 308։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. կուզ «կուզի սապատը», Տափ-կուզ «կուզի սապատ», իսկ կուզօ, «կուզ. սապատող», Զթ. Խրբ. գուզ (ած.), Ննխ. Պլ. Սեբ. գուզ «սապատ», Ոզմ. կօզ «կուզ մաո-դը», Գոր. կօ՜զլիկ, Ննխ. գուզլիգ, Ղրբ. կո՛ւզլիգ՝, ղո՛ւզլէգ՝ «կուզ մարդ»։ Նոր բառեր են կուզ «ծառերի վրայ ուռեցք», կուզ անել, կուզն անել «ծածկուիլ, պահուիլ», կուզէ կուզ, կուզիկուզ, կուզիկ, կուզուզ, կուզուզիկ, կուզիկ-մուզիկ, կուզլան, կուզտան, կզտան «կարճահասակ», կուզուզալ «ծերութիւնից կամ ցաւից կուզ դառնալ, մէջքը ծռուիլ», կուզպարզ «մի գործ կատարելու համար բարձրանալ-իջնելը», կզիլ (Տիգ. գրզզիլ), կզուիլ, կզանալ «կէս մէջքից երկուտակ լի-նել, հակիլ», կզուանց «կռացած», կղուկ «ծռուած»։ Աւս ընդարձակ գործածութիւնը զանազան նորակերտ ածանցները և գրեթէ բոլոր բարբառներում գտնուելը ցոյց են տալիս՝ որ բառը հին և տարածուած մի ձև էր։


Կուժ, կժոց

s.

earthen-pitcher, jug, jar;
water-pot.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ջրի աման (խեցեղէն կամ փայ-տէ, մեծ կամ փոքր)» ՍԳր. որից կժաւոր Անյ. վերլ. արիստ. կիսակուժ Վստկ. 43, նշխարակուժ Կանոն. կժակարկաժ «մեծ դը-դում՝ որ իբրև գինու աման են գործածում» (նորագիւտ բառ) Մագ. թղ. 80։


Կուլ

s.

swallowing.

• «կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։

• ԳՒՌ.-1. Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Վն. Տփ. կուլ տալ, Ննխ. Սեբ. Սչ. գուլ դալ, Հմշ. գուլ դվուշ, Գոր. Ղրբ. Ոզմ. կօլ տալ, Սլմ. ղ'ուլ տալ. 2. Զթ. գօլնօլ, գօլնոլ, Հճ. գmլնուլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. գըլլէլ, Ասլ. գըլլէ՝լ, Տիգ. գլլmլ, Խրբ. գըլլալ (թրքախօս հայերից՝ Ատն. թրք. -lemek մասնիկով՝ կլլէլլէմէք), որոնք ծագում են կլանել բա-յից՝ անցնելով կլնել ձևից։ Չորրորդ լծոր-դութեան են պատկանում Ալշ. Մշ. կլում, կկլում «կլանեմ, կկլանեմ»։ Առանձնապէս հետաքրքրական ձևեր են Ագլ. կէլ «կոկորդ», կէլ տօլ «կուլ տալ», Ղզ. կուլ, Ղրբ. կօլ «կոկորդ, ադամախնձոր», որից Ղրբ. կoլ անէլ «կոկորդը վերև տնկել,» կօ'լավ ըղնէլ «գրկախառնուիլ», կըլվըկօ՜լ անէլ «իրար փաթաթուիլ», կուլա՛տակ «խպիպ», կուլըկա՛-տըէգ՝ «ծնօտ», կօլտան «ծնօտը կապելու թաշկինակ», Ղզ. կուլ կուլի տալ «գրկախառ-նուիլ», Շշ. կուլկապ «վզի թաշկինակ» ևն։ (Ագլ. կէլ ձևի մէջ է պէտք չէ դնել իբր հնխ. e՝ gel-արմատի մէջ, որովհետև հյ. *կել պիտի տար Ագլ. *կիլ. անշուշտ Ագլ. կէլ ծա-գում է կուլ ձևից, ինչպէս կէժ՝ ծագում և կուժ ձևից)։ Նոր բառեր են կլամ կլամ անել, կլաթան «կոկորդ», կլան լինել «կորչիլ, ան-հետանալ», կլուցել «կուլ տալ», կլցնել, կուլտում։


Կուլ, ի — տամ ou * — տամ

sv.

to swallow, to gulp down.

• «կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։

• ԳՒՌ.-1. Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Վն. Տփ. կուլ տալ, Ննխ. Սեբ. Սչ. գուլ դալ, Հմշ. գուլ դվուշ, Գոր. Ղրբ. Ոզմ. կօլ տալ, Սլմ. ղ'ուլ տալ. 2. Զթ. գօլնօլ, գօլնոլ, Հճ. գmլնուլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. գըլլէլ, Ասլ. գըլլէ՝լ, Տիգ. գլլmլ, Խրբ. գըլլալ (թրքախօս հայերից՝ Ատն. թրք. -lemek մասնիկով՝ կլլէլլէմէք), որոնք ծագում են կլանել բա-յից՝ անցնելով կլնել ձևից։ Չորրորդ լծոր-դութեան են պատկանում Ալշ. Մշ. կլում, կկլում «կլանեմ, կկլանեմ»։ Առանձնապէս հետաքրքրական ձևեր են Ագլ. կէլ «կոկորդ», կէլ տօլ «կուլ տալ», Ղզ. կուլ, Ղրբ. կօլ «կոկորդ, ադամախնձոր», որից Ղրբ. կoլ անէլ «կոկորդը վերև տնկել,» կօ'լավ ըղնէլ «գրկախառնուիլ», կըլվըկօ՜լ անէլ «իրար փաթաթուիլ», կուլա՛տակ «խպիպ», կուլըկա՛-տըէգ՝ «ծնօտ», կօլտան «ծնօտը կապելու թաշկինակ», Ղզ. կուլ կուլի տալ «գրկախառ-նուիլ», Շշ. կուլկապ «վզի թաշկինակ» ևն։ (Ագլ. կէլ ձևի մէջ է պէտք չէ դնել իբր հնխ. e՝ gel-արմատի մէջ, որովհետև հյ. *կել պիտի տար Ագլ. *կիլ. անշուշտ Ագլ. կէլ ծա-գում է կուլ ձևից, ինչպէս կէժ՝ ծագում և կուժ ձևից)։ Նոր բառեր են կլամ կլամ անել, կլաթան «կոկորդ», կլան լինել «կորչիլ, ան-հետանալ», կլուցել «կուլ տալ», կլցնել, կուլտում։


Կուղ, ի

s.

plait, fold, doubling;
texture;
— կարթի, fishing-line.

• «ծալք, ոլորք, հիւսք» Նար. էջ 182, Լմբ. ժղ. «ձկնորսի կարթին անցկացրած մա-զե լարը» Մխ. ապար. որից երեքկուղ «երեքը միասին ոլորուած (չուան)» Լմբ. որ և ե րեքկղի Ժող. դ. 12, չորեքկուղի Աբ. քառա-կըղեան Նար. խչ. 397։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

• «հանգոյց, կապ». առանձին չկայ գործածուած. բայց ունինք կղթել «հանգոյց շինել, ամուր կապել» Զենոբ. էջ 46 (հինգ ձեռագիրներից երեքը ունին կրթել). Յայսմ. մրտ. 2. կղթկապ «հանգոյց» ՀՀԲ. սրանց արմատը կարող է լինել կիղթ կամ կուղթ։


Կունդ

adj.

bald, hairless.

• = Պրս. [arabic word] kund կամ [arabic word] kunda «ևոճո՝ ւոր անցուցանեն զոտս յանցաւո-րաց». (հմմտ. նաև յն. ϰοντός «գաւազան մահաև», որ անշուշտ պատահական նմա-նութիւն ունի մեր և պրս. բառի հետ)։-Աճ.

• «քաջ»? մէկ անգամ միայն գոր-ծածուած է իբր ածական Արամազդի. «Ոչ Արամազդ ոք, այլ ի կամեցողսն լինել Արա-մազդ, չորից ևս այլոց անուանելոց Արա-մազդ. այսպէս և բազումք անուանեալ Տիգ-րանք, մի է և միայնակ ի Հայկազանցս». խըր. Ա. 31։


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

• . ի-ա հլ. «կող» Դտ. գ. 21. Եռեմ ձա. 34. Ոսկ. ես. Ագաթ. «փոր» Եւագր. (Հա-ցիւ և ջրով լնուլ զկուշտս իւրեանց). որից սնակուշտ «մէջքի կակուղ անոսկոր մասը» ՍԳր. Եփր. թգ. (նոյն է թուլակուշտ Առաք. պտմ. 420). կշտագող «գողացող զկողակից այլոց» Պտմ. աղէքս. (որով կուշտ ստացած կլինի «կողակից, կին» նշանակութիւնը). կշտապինդ «փորը լաւ պնդացրած՝ լցրած» Ես. կզ. 11. Ոսկ. եբր. կշտապնդիլ Ոսկիփ կշտապնդութիւն Եւագր. կշտալիր «փորը լի-քը, կուշտ» Եւագր. վերջիններից ենթադը-րուած է կուշտ «յագ, յագեցած» բառը՝ որ գործածական է միայն յետին հայերէնում (օր. Կոստ. երզն. էջ 93). փխբ. «լաւ, շատ. սաստիկ» Սմբ. դատ. էջ 123 (ծեծեն կուշտ). որից անկուշտ «փորը պարապ, չյագեցող» Ոսկիփ. և գւռ. կշտանալ, կշտում, անկըշ-տում, կուշտուկուռ, կուռուկուշտ, կուշտ-կռուշտ, կուշտփոր, կշտահամ, կշտափո-րիկ, կշտապատառ։ ԱԲ ունի նաև կուշտ «խոռոչ», որ նոր առում է միայն. հմմտ սնակուշտ, գւռ. թրք. boš «պարապ» և «կուշտը, կողերը»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կուշտ, Սչ. գուշդ՝, Խրբ. Հ8 Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գուշդ, Ննխ. գուշտ. Ոզմ. կօւշտ, Շմ. քուշտ, Գոր. Ղրբ. կօշտ, Սվեդ. գէօշդ, Ատ. գիւշդ, գիւշ՝, Ագլ. կէշտ, Մրղ. կըշտ, որոնք նշանակում են «կուշտը, կողը կամ կողքին, քովը և յագե-ցած»։ Կարևոր է նկատել Մշ. յգ. կշտներ Ջղ. քշտիս, քշտիղ, քշտին, Ղրբ. քշտէս, քշտէտ, քշտէն «մօտս, քովս, մօտդ, քովդ, մօտը, քովը». ածանցներից՝ Երև. Սլմ. Տփ. կշտանալ, Ագլ. կշտա՛նիլ, Ննխ. գշտանալ (գիւղերը՝ քշտանալ), Ակն. Պլ. գիշդանալ, Սչ. գիշդ'անալ, Ջղ. կուշտանալ, Հճ. գիշդա-նօլ, Շմ. քուշտանալ, Հւր. քշտանալ «յա-գենալ»։ Արմատը դարձել է Զթ. գույդ՝, հմմտ. տաշտ >տարդ)։


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

• ՓՈԽ.-Ատանայի թրքախօս հայերն ունին կտիկ «բամբակի կտորիկ մը՝ ուր մէկ կամ աւելի կուտեր կը պարունակուին», քիւթլիւ «կորիղոտ բամբակ» (կուտ>քիւթ+թրք. [arabic word] «-աւոր»). երկուսն էլ անցել են նոյն տեղի տաճկաց և տաճկախօս յունաց լեզուին (Ա-րևելք 1888 նոյ. 9)։


Կուրան, ի

s.

the Koran.

• , որ և դուրան (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մահմե-տականների Ս. Գիրքը» Յհ. կթ. Արծր. Մադ. թղ. 194, 195. Շնորհ. ևն։


Կռէզ

cf. Խիժ արաբացի.

• ՆՀԲ լծ. շրէժ, թրք. չիրիշ։ Տե՛ս նաև Սանտալճեան, Բազմ. 1904, 499։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2. 100 նոյն ընդ խէժ։


Կռթունք

s.

back.

• «կռնակ, թիկունք» Տօնակ. սեռ, կռթանց ձևն ունի Շիր. եզակին պիտի լինի *կուռթն կամ կիռթն, որ գործածուած չէ։ Այս արմատից է գւռ. կռթնիլ Ակն. Պլ. «յե-նուիլ», կռթնցնել «յենել», որ դարձել է Երև. շրջմամբ կնթռնիլ (Պռօշեան, Կռուա-ծաղիկ, ա. տպ. էջ 13, բ. տպ. էջ 23)։


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

• , ո հլ. «վէճ, պատերազմ» ՍԳր. Ոսկ. ես. որից կռուիլ «վիճիլ, կռիւ անել» ՍԳր. կռուական Ոսկ. ես. կռուակից Եւագր. Իւս. քր. կռուանոց Ոսկ. մ. ա. 11. Եզն. կռուասէր Ոսկ. յհ. բ. 18. կռուարար Եւս. քր. Ոսկ. մ. բ. 10. կռուեցուցանել Ոսկ. ա. կոր. գազանակռիւ Ոսկ. ղկ. գօտեկռիւ Ոսկ. ի կոյսն. բանակռիւ Բ. տիմ. բ. 14. Ոսկ. բ. տիմ. մենակռիւ Ագաթ. մերկակռիւ Եւս. քը. նաւակռուութիւն Պիտ. նաւակռիւ Լմբ. յայտ. խե. բռնակռիւ Բրս. ապաշխ. լծակռիւ Ոսկ եբր. կապակռիւ Մծբ. ընդդիմակռուել Յհ. կթ. ղիւրակռուելի Բրս. թղթ. անկռուե-լի Ոսկ. ա. կոր. անկռիւ Տիտ. գ. 2. Եփր. ծն. գրուած է բանակռովութիւն Կնիք հաւ. է» 77։-Սրանց հետ նոյն է նաև կռիւ «ոտք ղնելու՝ հաստատուելու տեղ» Ա. մակ. ժ. 72, որից կռուիլ «կառչիլ, կպիլ, փակչիլ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 29. Եփր. համառ. 86. 202 (ասուած է փոշու և կեղտի համար, որոնք շորերին կամ մորթին են կպել), Ոսկ. ե-փես. 804 (բոյտի սերմի համար, որ պա-տահմամբ մի տեղ ընկնելով արմատ է բըռ-նել). Նանայ 411 (զմռսուած մարմնի հա-մար, որ կտաւին է կպել). կռուան «ոտքը դնելու տեղ» Ոսկ. բ. կոր և մ. 4, 87. «սրի շեղբի և կոթի միացման տեղը՝ որ մի քիչ դուրս ցցուած է լինում» Ոսկ. եփես. 822 (երկիցս) և հռ. 314 (վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 587ա). կռուեցուցանել «կպչիլ տալ, կառչեցնել» Շիր. անկռուելի Պիտ. ոտնկռիւ Ոսկ. ես. և լհ. ա. 10. ան կռիւ «անհաստատ» Ոսկ. պօղ. ա. 598։-Բոլորի նախնական նշանակութիւնն է «կպիլ, կպչիլ, փակիլ, փակչիլ», որից՝ արևելեան ըմբշամարտութեան ձևից առնելով՝ ւառա-ջացել է «կռուիլ» նշանակո։թիւնը. հմմտ. գւռ. կպիլ, կպչիլ «փակչիլ, յարիլ», որ նոյն-պիսի զարգացմամբ դարձել է Ապ. Խլ. Հմշ. Տփ. «ըմբշամարտիլ», Արբ. «յարձակուիլ, զարնել», այսպէս նաև կպցնել «փակցնել», Աևն. Երև. Զթ. Խն. Հմշ. Շմ. «ծեծել, զար-նել», կպուր կպուրի գալ (հրմ. կպո՛ւր «փակցրո՛ւ, կպցրո՛ւ» ձևից) «ծեծկուիլ, կռուիլ», թրք. yapəšmaq «կպչիլ, փակչիւ» = կումուկ. yabəšmak «փակչիլ, կռուիլ, մարտնչիլ»։


Կռունկ, ռնկան

s. ast. mech.

crane;
the -;
crane.

• (ըստ ՆՀԲ սեռ. կոնկան, ըստ ՋԲ նաև ուղ. կռունկն, երկուսն էլ առանց վկայութեան) «խորդ կամ կռունկ թռչունը» (թրք. թուռնա, ֆրանս. grue) Վեցօր. 163, Երզն. քեբ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ger-«գոչել, կըռ-կըռալ» բնաձայն արմատից. հմմտ. յն. γερα սος, լտ. grus, հբգ. chranuh, cranuh, գերմ. Kranich, Krahn,անգսք. cran, կորն. կիմր. բրըտ. garan, լիթ. gèrvé, լեթթ. dzefve, հպրուս. gerwe, հսլ. zerawi, ռուս. жу-paвль, սերբ. žêrāv, ždrál), լեհ. žóraw, բոլորն էլ «կռունկ»։ Սրանցից տարբեր են պրս. [arabic word] gulang, քրդ. kulink, koleng, koling, kolink, զազա kering «կռունկ»։-Ըստ Meillet BSL 57, 100 հայ բառի նա-խաձևն է հնխ. gurōng-(Boisacq 144, Trautmann 87, Walde 355, Pokorny 1, 592, Ernout-Meillet 417)։-Հիւբշ. 461։


Կտակ, աց

s.

will, testament, last will testament;
— առնել, to make one's will;
կտակաւ տալ՝ թողուլ, to bequeath by will, to leave a legacy to;
կատարել զ—, to execute a will.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտակ, դաշինքի թուղթ, ուխտ Աստուծոյ» ՍԳր. Կոչ. Փարպ. որից կտակագիր ՍԳր. Ոսկ. յհ. ա. 15. կտակա-ռու Ոսկ. եբր. կտակարան ՍԳր. կտակապահ Վրդն. պտմ. կտակակատար (նոր բառ) ևն։


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

• = Ծագումն անյայտ է. հայերէնի հետ նմանութիւն ունեցող ձևերը մեզանից են փոխառեալ. այս իրողութեան հետ լաւ է պատշաճում այն հանգամանքը, որ կտաւի բոյսը գիտութեան մէջ համարւում է Կով-կասեան ծագումից. հաւանաբար իր օրրանն է Հայաստանը, որտեղից տարածուել է Եւրո-պա և Արևելք (տե՛ս Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 154 և 156)։ Այս իրողութեան վրայ հիմնուեով՝ կարելի՞ է արդեօք կտաւ բառը մեկնել իբրև զուտ հայերէն ածանց կուտ բառից. (այսպէս կոչուած իր պարու-նակած բազմաթիւ կուտերի պատճառով, ո-րոնք ծանօթ են կտաւատ անունով և որոն։ ռեռ աատռռաստում են կտայաձէթը)։ Նկատե-լի մի հանգամանք է որ այսօր էլ Նոր-Նա-խիջևանի բարբառում կտաւատը բացատրւում է հունդ բառով՝ որ հոմանիշ է կուտ բառին. ասում են սովորաբար հունդ ցանել «կտա-ւատ ցանել»։-Աճ.


Կտեւ

s.

nut-shell.

• «ընկոյզի կամ նուռի կեղև». ունի միայն ԱԲ. որից կտուել «ընկոյզը ստկել. կեղևել» Շնորհ. առ. «չամիչ, խնձոր և նը-ման պտուղներ կուտերից մաքրել, ոսպ, սի-ռեռ, բակլայ կճեպից հանել» Բժշ. «կեղևը հանեւ, փեճոկել». իբր մհյ. բառ յիշում է Նո-րայր, Բառ. ֆր. monder, «ծառի աւելոռռ ճիւղերը կտրատել, մաքրել, յօտել» Փիլ. Եփր. աւետ. 288, 289, 291. Մծբ. 311 (որ և կտաւել Մծբ. անշուշտ սխալագիր), կը-տուած «մաքրուած» ՀՀԲ. սրանց հետ նոյն է նաև քթուել «ոջիլները մաքրել» Վրք. հց. Բ 17, որից իբր նոր արմատ՝ քթիւ անել «քը-թուել» Զքր. սարկ. Բ. 142։ Հմմտ. տակը Գւռ։


Կարդինալ, աց

s.

cardinal.

• = Լտ. cardinalis «ծիրանաւոր», ֆրանս. cardinal, բիւզ. յն. ϰαρδινσλιος, ϰαρδινάλις, ծագում է լտ. cardo «ծխնի» բառից, բուն նշանակում է «ծխնու վերաբերեալ», երկրորդաբար՝ «գլխաւոր», որից էլ անցել է «ծիրանաւոր» նշանակութեան։


Կարժ, ի

s.

skein;
— գործել, to reel a skein.

• ՓՈԽ.-Կապադովկ. յն. kaši maza «մի տեսակ պանիր» Karolides, Iλ. συγϰρ. 172, -հեղինակը ի զուր է ճգնում մեկնել այս բառը լտ. caseus «պանիր» և հյ. կաշի, թրք. qayəš «փոկ» ևն բառերով, պատճառաբանե-լով թէ հին ժամանակ այս պանիրը կաշիէ ամանների մէջ էին պահում. ուստի և անու-նը անցել է նիւթին։


Կարիճ, րճաց

s. astr. fig.

scorpion;
scorpion;
thorny cudgel or stick;
իւղ կարճի, scorpion oil.

• (ըստ որում այս խեցեմորթի գլուխը շատ ուժեղ է և մարմնի մեծագոյն մա-սըն է կազմում)։ Boisacq 413 յիշում է այս մեկնութիւնը առանց դիտողութեան. Pokorny 1, 404 ձևական դժուարու-թիւններն ի նկատի ունենալով՝ շատ հաւանախան, բայց ո՛չ վերջնական է համարում։ Իմ տուած մեկնութեամբ բառիս այսպիսի ծագումը եթէ չի ջընջ-ւում, առնուազն Փոքր-Ասիա է փոխա-դըրւում։ Ըստ այսմ հյ. կարիճ բառի հետ կապ չունի կոր հոմանիշը, որ տե՛ս առանձին։ Իմ մեկնութիւնս ընռունում է նաև Meillet (նամակ 1930 դեկտ. 8)։


Կարծ

s. adv.

opinion;
conjecture, hypothesis, supposition;
ի —, by conjecture, by guess, hypothetically;
ի — դատել, to conjecture, to judge by conjecture, to suppose.

• Հիւնք. կարծր բառից։ Մառ (անձնա-կան) արաբ. [arabic word] qarδ «ենթադրել» արմատի հետ։ Նևտոն-խան, Բազմ. 1908, 163 արաբ. farδ և xars «ենթա-դրել»։ Չօրպաճեան, Բազմ. 1908, 359 անգլ. guess «ենթադրութիւն», դան. 81sაeՈ, արաբ. [arabic word] xalš, [arabic word] qiyās, պրս. [arabic word] payus «կարծիք», էջ 360 նոյն է դնում կեղծ բառի հետ։ Մառ ИАН 1920, 106 նոյն ընդ կայծ. Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 կրկնում է նոյնը, աւելացնելով «ըստ իս»։ Pedersen KZ 39, 379 յն. γοργός «ուժգին, սոսկալի, սաստիկ, վայրենի» ևն բառերի հետ, որոնց ցեղակիցն է հյ, կարծր. -մեկնում է կարծել «ենթա-դրել, վախենալ» առումից (Pokorny 1, 537)։

• ՓՈԽ.-Կեսարիոյ թուրք բարբառով angər-zəngər «յանկարծակի». ինչ. angərzəngəra gelesin «յանկարծակիի գաս», որ Հայոց ըն-տանեկան լեզւում շատ գործածական մի անէծք է, փոխառութեամբ անցած թուրքե-րին (Բիւր. 1898, 712). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց մօտ՝ hangarzagi, որից hangarzagiye gedesije «յանկարծակիի երթաս» (Բիւր. 1808, էջ 886)։


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2rg1-արմատից. որի միւս ժառանգներն են յն. γοργός «ուժ-գին, զարհուրելի, սաստիկ, վայրենի», հիռլ, garg, gargg «կոշտ, բիրտ, վայրենի», մբգ. kare «ուժեղ, բիրտ», որոնց հետ ոմանք միացնում են նաև հսլ. groza, լեհ groza «վախ, սարսափ, սոսկում», ռուս. гpoзa «երկիւղ, սարսափ, արհաւիրք, սպառնալիք, փոթորիկ», rpoзнo «խստիւ, սպառնալեօք. յոխօրտաբար», грoзныи «խիստ, սպառնա-լի, ահարկու, ահռելի», սլ. grózno «յոյժս ևն (Boisacq 154, 1103, Berneker 354-5. Pokorny I, 354)։ Pokorny I, 537, համե-մատութեանց մէջ աւելացնում է նաև լիթ. grazóti «սպառնալ» (Trautmann 95). ար-մատը դնում է հնխ. garg'-կամ grag'-«սարսափ, սարսափելի» (չի յիշում մբգ. karc «ուժեղ, բիրտ» ձևը)։


Կարկանդակ, աց

s.

cake, pastry;
մսալիր —, pie, pasty;
պտղալից —, fruit tart.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «մի տեսակ խմորեղէն» Երեմ. է. 18, խդ. 19։


Կարկառ, աց

s.

heap of stones.

• ՆՀԲ «քար ի քարի վերայ կուտեալ կամ կառոյցք քարանց»։ Մորթման ZDMG 26, 527 (ինչպէս նաև Բևեռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապ-տուլլահեան, Պօլիս 1872, Աւկսպուրգի Ընդհանրական լրաթերթէն, 1871 դեկտ. թ. 335) համեմատում է յն. ϰαρϰάριον բ. carcer. գերմ. Kerker, բևեռ, kharkharni կամ խորխոր «միջնաբերդ կամ ամրոց»։ Տէրվ. Նախալ. տե՛ս կար-կել բայի տակ։ Bugge KZ 32, 52 հիռլ, carric, կիմր. careg «քար, ժայռ» բա-ռերի հետ։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. kar «թումբ, քարափ», gar «դէզ, եցերք» բառերի հետ։ Մառ ИАН 1911 470 վրաց. խելի «ձեռք», 1918, էջ 2092 քար բառից, մինգր. կաջի «կայծքար». աւելի ընդարձակ Cpeд. nepeд. էջ 46. իսկ Яз. и Лит. I 228 և 268 հյ. քար, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծ-քար», նաև հյ. կին, խիճ, կինճ։ Վեր-չապէս Մառ ЗВO 25 (1921), էջ 18


Կարկեհան, աց

s.

carbuncle, ruby.

• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։

• ՀՀԲ և ՆՀԲ (որից նաև Հիւնք.) մեկ-նում են կրակահան, իբր համեմատու-թեամբ հոմանիշ կայծ և յն. ἀνϑρας ձե-ւերի։ Առաջին անգամ ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Գէորգ Դպիր, Գիրք մեծա-գին և պատուական ականց, Պօլիս 1807, էջ 255, որ համեմատում է արաբ. կէրկէհէն ձևի հետ։ Նոյնը յետոյ Պատկ. Драгоцен. камнн, էջ 72 և աւելի յե-տոյ Lag. Arm. Stud. § 1129։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 199։


Կարկինոս

s. med.

crab;
cancer, gangrene;
cf. Խեցգետին.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «խեցգետին (անասու-նը)» Վեցօր. 143. Նեմես. բն. էջ 30. «խոլ-խեցգետնի, քաղցկեղ հիւանդութիւնը» Լմբ. Յայսմ.-վերջին իմաստով ունինք սխաչ գրչութեամբ կարկիկան Յայսմ. դեկտ. 16 (Կին մի վիրաւորեալ ի ստինսն, զոր կար-կիկան (այլ ձ. կարիկան) կոչեն)։