Your research : 262 Results for առակ

Entries' title containing առակ : 160 Results

Definitions containing the research առակ : 489 Results

Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Շարիատ, ի, իւ

s.

usury, illegal interest.

• , ի հլ. «տոկոս, վաշխ» Ղևտ. իե, 37. Օր. իգ. 20.-նոյն է նաև յետին արձա-նագրութեանց մէջ գործածուած շարյատ կամ շարիատ «տուրք» բառը. այսպէս՝ 971 թ. (Վիմ. տար. 8), 1001 թ. (էջ 26). 1008 թ. (էջ 13), 1015 թ. (էջ 14). յետնաբար դար-ձաւ շարէտ, ինչպէս ունի երկու անգամ Արձ. 1285 թ. (Վիմ. տար. էջ 127)։ Նոյն է վերջա-պէս շարատ «հողային հա՞րկ», որ անստոյգ ձևով գործածուած է երկու անգամ Յովհան-նավանքի անթուական մի արձանագրութեան մէջ, որ Զքր. սարկ. Գ. 23 ա՛յսպէս է օրի-նաևում. «Հասարակաց տունս խլած էր, էդոց հողի շարատ էր դրած, մեք էլ հասարակ ի Ա Կարապետս ապսպարեցաք, վանաց էգոց հո-ղի շարինատ վեր կալաք վասն արևշատու-թեան պարոնաց մերոց»։ Այս բառի հետ նոյն եմ համարում Շիր. շառատ «ջաղացքում ա. ղունաւորի վարձը բնատուրքով» (հաղորդեց ն. Նիկողոսեան, որ կազմել է Լենինականի գաւառական բառերի հաւաքածուն, անտիպ), Ուրիշ ամէն տեղ այս վարձը կոչւում է շա-հադ, որի ծագումը ըստ իս հետևեալ ձևով է Նախ շառատ բառը հայերէնից անցել է թուր-քերէնի. այստեղ ժողովրդական ստուգաբա-նությամբ դարձել է šahad, իբր թէ արաբ šahad «վկայ», որից յետոյ յետ դառնալով անցել է հայերէնի։


Շաւիղ, ւղաց

s. fig. ast.

path, road, way, passage;
trace, vestige, footprint;
conduct, deportment;
— մոլորակի, orbit of a planet;
— երկաթակուռ, cf. Երկաթուղի.

• , ի-ա հլ. «նեղ ճանապարհ» ՍԳր. Եւս. պտմ. «ոտքի հետք» Բ. կոր. ժբ. 18. Բուզ. որից շաւղակոխել Կիւրղ. ի կոյսն. լու-սաշաւիղ Յհ. կթ. Խոսր. լաւիղակից ԱԲ. ընդ-միջաշաւիղ Ես. ծը. 12. խոզաշաւիղ Ստ. ժմ. 486. միջաշաւիղ Դիոն. թղթ. բազմաշաւիղ Յհ. իմ. ատ. բոցաշաւիղ Նար. տաղ. երկնա-շաւիղ Անան. եկեղ. երկշաւիղ Նանայ. 202, 256. Կիւրղ. ղկ. կուրաշաւիղ Յհ. իմ. երև. ևն։ Գրուած է նաև լաւեղ, շաւիւղ և հոլովուած շաւեղի, շաւիղի։ Հոմանիշների երանգը ճըշ-տելու համար հմմտ. Գիրք առաք. 498 բ. «Ուղղութիւնն է առաքինութիւն յոյժ պա-տուական, զի առ սակաւս գտանի. վասն որոյ շաւիղ կոչի առաւել՝ քան ճանապարհ, որպէս ասի Առակաց դ. 11. «խելամուտ ա-րարից զքեզ ուղիղ շաւղաց»։


Շէն, շինից

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• = Պհլ. šēn ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. šēn «տեղի հանգստեան» (Gauthiot, Gram. sogd. 96)։ Այս բառը ծագում է իրան. ši «բնակիլ» արմատից. հմմտ. զնդ. siti-«բնա-կարան», -šayana «բնակութիւն, բնակառան» anašita-«անբնակ», šōiϑra-«բնակավայր». սանս. kšaya-, kšiti-«բնակարան», որոնց ցեղակից են յն. ϰτίζω «շինել, հիմնել», εύxτίμενος «բարեշէն», հռոդ. ϰτοίνα «բնա-ևաւռան. գաւառակ», լտ. situs «շինուած, հիմնւած, զետեղուած, դիրք»։ Բոլորի հնխ. արմատը k'bei-«բնակիլ, հաստատուն բնա-կութիւն հիմնել» (Walde 718, Pokorny 1, 504, Boisacq 526)։ Իրանեանից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] ︎ šainā «մշակեալ երկիր, ւաջողութիւն, երջանկութիւն, խաղաղութիւն, չէն, բարեբեր»։-Հիւբշ. 213։


Շիշակ, աց

s.

lamb of a year old, yearling sheep.

• «գառնուկ. փխբ. ծիլ, ընձիւղ, բողբոջ», սեռ. շշկի ձևով ունի Մխ. բժշ. 142 (շշկի միս կամ գառան). գրուած է շիջակ. իշաք Վրդն. առ. 116. շիշեկ էֆիմ. 164.-իբր գաւառական բառ ունին ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ. ՓԲ և ԱԲ. գործածական է Ալշ. Բլ. Երև. Ղրբ. Մշ. ՆԲ. Վն. ևն։ սերբ. šiše ևն։-Հիւբշ. 273։


Շռատ

cf. Միզագրաւ.

• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Շօթ, ից

s.

light cake.

• ՓՈԽ.-Վրաց. მოთი շոթի «երկար հաղ» (այս բառը փոխառեալ է հայերէնից յե-տին շրջանում, երբ աւ դարձած էր օ. հա-կառակ պարագային պիտի ունենայինք հյ. շոթ)։


Շոր, ից

s.

cloth;
vest, dress.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. շոր, Ախց. Երև-Կր. Ննխ. Պլ. Ռ. ըօր, Շմ. շօր, Գոր. Հմշ. Ղրբ. Սեբ. շէօր, Ասլ. շէօ՞ր, Ագլ. Տփ. շուր, Մկ. Տիգ. շուր, Սլմ. շուէր, Մրղ. շուիր. սրժ րանք նշանակում են «1. լաթ, կտոր. 2. հա-ռուստ, զգեստ. 3. շորի կտոր, քուրջ, հին շոր».-Պլ. միայն «մանկիկի առականքը պատող շորերը»։-Նոր բառեր են շորաբա-լուլ, շորակտոր, շորահան, անշորահան, շո-րահին, շորահոտ, շորաձևանք, լորձևէք, շո-րացու, շորաւորիկ, շորհանելուկ, շորերաւօն, շորապահ, շորատուն, ոտաշոր, տակարոր.-շորեղէն հաւաքական բառ է և նշանակում է «շորերն ընդհանրապէս» (հմմտ. քարեղէն, արծաթեղէն, պղնձեղէն, երկաթեղէն, փայ-տեղէն), մինչդեռ շորեղէն Մ. Մաշտ. էջ 216բ նշանակում է «շորից շինուած»։


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

• ՆՀԲ «պրս. շուրիտէ, շուրիզէ, այսինքն խելաշուրջ և թափառական»։ Աճառ. Արրտ. 1910, 180 համարելով «խառնա-կիչ, խռովարար կամ խենթ», ուզում է դնել պհլ. *šōrīk ձևից, իբր պրս. ❇ šōr «շփոթութիւն, խռովութիւն. 2. ձա-խող», šōrmor «անարգ, չնչին. նուասա-2. կագ և կռիւ», šōrbaxt «վատաբախտ, դժբախտ», šoridan «պղտորել 2. խեն-թենալ, խելացնոր լինել», šorīda «խե-լացնոր. 2. խառնակ»։


Պատասխանի, նւոյ, նեաց

s.

answer, response, reply;
return, repartee, rejoinder;
account, reason, defence, apology, excuse, justification;
հրաման —նւոյ, oracle;
համարձակ, յանդուգն, խուսափական, նպաստամատոյց, հաւաստի, դրական, ժխտական, լակոնական, աննշան, չոր, անմիտ, կարճ —, haughty or imperious, impertinent, evasive, favourable, certain, positive, negative, laconic, insignificant, dry, foolish, curt or short reply;
— առնել, to answer, to reply, to make answer to;
— տալ, to answer for;
to defend, excuse or justify oneself;
տալ վասն անձին —, to plead one's own cause;
ընդունել զ—, to receive the reply;
ի — նամակիդ, in reply to your letter;
չընդունել զ—, to receive no reply;
սպասել —նւոյ, to await a reply;
չիք —, there is no reply, no answer;
cf. Ընդդէմ.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մրղ. պատաս-խան, Մկ. պmտmսխան, Ալշ. Մշ. պադաս-խան, Ննխ. Շմ. Սչ. Սեբ. բադասխան, Տիգ. բmդmսխmն, Զթ. բադասխօն, բադասխոն.-Միջին հայերէնի ձևն էր պացխուն (Սմբ. ատմ. 79, 90, Անսիզք 13, 15, 51, Կոստ. երզն. 158), որ ծագում է պատասխան բա-ռից միջին ա-ի ջնջումով և տս ձայնախում-բը վերածելով ց (հմմտ. արտառուք>արտ-ռուք>արցունք). կրճատ պատըսխուն ձևը երկու անգամ ունի Քուչակ 121. վերջավան-կի ա ձայնաւորը դարձած է ու՝ յաջորդ ռըն-գականի պատճառաւ, ինչպէս ընդհանուր օրէնք է Ագուլիսի բարբառում (տե՛ս իմ Հայ բարբառագիտութիւնը, էջ 93)։ -Թաւրիզի գաւառականով պատասխանել նշանակում է «ճանապարհ դնել, դուրս հանել, գործից վտարել». սրա հին վկայութիւնը գտնում եմ Մտթ. ևագր. 49. Ասէ դևն... մի՛ տալ յաղ-քատն... և կամ ասէ՝ թէ այսօր պատասխա-նէ, վաղիւն երբ գայ՝ յայնժամն տաս։


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

• , ի հլ. (կայ նաև յգ. գըծ. -օք Գ թագ. զ. 9. յետնաբար ո հլ.) «ւուսա-մուտ» ՍԳր. Վեցօր. «փխբ. մարմնի զգայա-րանք» Երեմ. թ. 21. Եւագր. Փիլ. լին. «պա-տի մէջ պահարան» Վրք. հց. Օրբել. Յայսմ. -հնագոյն ձևն է *պատուրհան, ինչպէս ցոյց են տալիս Կովկասեան գաւառականները։


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

• «սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝

• ԳՒՌ.--Տորգ «ծանր բաներ վերցնելու գլանաձև փայտ» (Կոյլաւ, Բառ. գերմ. 815 ա), տորգ Ղք. «ոստայնանկի կազմած, դազգեահ», Ղրբ. «քառակուսի փայտերից կազմած, որի վրայ խալիչա են գործում»։


Տուայտ

adj.

suffering, troubled as with dropsy.

• ՆՀԲ «հակառակն այտնլոյ կամ շու-այտելոյ» (ուրեմն հանում է տ բացա-սականից և այտնուլ կամ շուայտ բա-ռից)։ Հիւնք. շուայտ բառից։


Տուտն, տըտան

s.

extremity;
tail;
— հանդերձի, train;
skirt.

• ՓՈԽ.-Վրաց. ტოტი տոտի «վարտիքի ծայրերը», մինգ. dudi «գլուխ», t'udo «ծայր, վերջ», վար. dudi «ծայր, վերջ», լազ. dudi «գագաթ, ծայր (սկիզբ կամ վերջ)» (օր. uǰisi dudi «ականջի ծայրը»), dude «տակ», dudele «տակը», tude, tudele, ttuže «տակը, վար, վարը», ududi «անվերջ»։-Հյ. գա-ւառականների մէջ ունինք նաև Տփ. տուտ «գետի ճիւղ» և տուտ «կտրուած ծառի վրայ ձգուած ոստ. ֆր. gaulis» (ըստ Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 468)։ Առաջինը փոխառեալ է վրաց. ტოტი տոտի «գետի ճիւղ» բառից (տե՛ս վերը տուտ «ոստ»), երկրորդը (եթէ ստոյգ է) պէտք է հասկանալ «ճիւղերի ծայ-րերը կամ տուտերը՝ որոնք մնում են ծառի վրայ։


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

• = Պհլ. tir «Շնիկ աստղը» (Nyberg, Hilfsb. 2, 225), գւռ. *tīrē ձևից. հմմտ. պրս. [arabic word] tir «արեգակնային չորրորդ ամի-սը», և լայնաբար «ամառ», կապադովկ, τήρι, τειρει, τειδ «կապադովկիական չորրորդ ամիսը», զնդ. [other alphabet] tistrya «Շնիկ աստղը», tištryehe mā «զենդական չորրորդ ամիսը՝ որ նուիրուած է Շնիկ աստ-ոին» (Bartholomae, Altir. Wtb. 651), սանս. [other alphabet] tšya «մի աստեղատուն և նրա համապատասխան ամիսը», տոգդ. tiš, բուդդայական չին. (սոգդիականից փոխա-եեալ)՝ tir «փայլածու»։ Հայերէնը գալիս է հնագոյն *տիրէ ձևից. է վերջաւորութիւնը իրանական մի գաւառականի ուղղականի վերջաւորութիւնն է, ինչպէս ունինք քրիստ. սոգդ. ē, հմմտ. մարգարէ, բազէ. որ և -ալ. հմմտ. կամայ ակամայ, աշկարայ ևն (Bai-ley лRAS 1930, էջ 17)։


Տրմուխ, մխոյ

s.

rake;
hay-rake.

• ოՈԽ. -lsti Dict. Kurde 98 հայերէնից է դնում քրդ. tirmix. նոյնպէս և Մխիթարե ան (Բիւր. 1899, 865) և Պէտէլեան (Արև-ելք 1888, նոյ. 9) էնկ. և Ատն. թրքախօս հայոց, նաև յունաց ու թրքաց գործածած dərməx ձևը, որոնք ընդհակառակը զուտ թռք. բառեր են։


*Ցանցառ

adj. s.

thin, scarce, rare;
glade.

• «նօսր, ոչ խիտ» Վստկ. որից ցանցառակի, ցանցառանալ, ցանցառութիւն (նոր բառեր)։

• ՓՈԽ.-Վրաց. ცანცკარა ցանցարա, ცანცა-რაკი ցանցարակի «խենթուկ», საცახცარე սացանցարե «թափառականութիւն», քրդ. [arabic word] čančar «ցանցառ», clair, bois clair blé clair, toile claire» (Justi, Dict. Kurde 126)։


Ցեղ, ից

s.

tribe, caste, race, branch;
—ից —ից, various, diverse.

• , ի հլ. «ազգատոհմ, սեռ. տոհմ. ՍԳր. որից ցեղապետ ՍԳր. ցեղընտիր Ոսկ. մ. ա. ձ. և ես. ցեղիլ «սերիլ, աճիլ» Լմբ. իմ. Ճառընտ. Շնորհ. վիպ. ցեղենալ «բուսնիլ, յառաջ գա՞լ» Տիմ. կոյս 58 (ըստ Ակինեա-նի), ցեղակից Լմբ. սղ. Արիստ. աշխ. բազ-մացեղ Աթան. երկցեղ «երկփեղկ, պառակ, տուած» Եղիշ. դ. էջ 72, երկցեղեալ Սոկր. երկնացեղիկ Յհ. կթ. համացեղ Ոսկ. յհ. բ. 30, 32. Պիտ. նոր բառեր են ցեղագրութիւն, ցեղագրական, ցեղաբանութիւն, ցեղաբանա-կան, ցեղական, ցեղային ևն։

• = Բուն նշանակում է «բաժանմունք». այս իմաստն են ցոյց տալիս երկցեղ «երկփեղկ, պառակտուած» Եղիշ. դ. էջ 72 (հայոց ազգի համար է ասում՝ նրանց անմիաբանութիւնը ակնարկելով և ո՛չ թէ երկու ցեղից բաղկա-ցած), երկցեղեալ «պառակտուած, անմիա-բան» Սոկր. 15, երկցեղութիւն «անմիառա-նութիւն, պառակտում» Սոկր. 15, սրանից երևում է՝ որ բառս նոյն է վերի ցել «ճեղքել, պատռել» արմատի հետ։


Վարշամակ, աց

s.

handkerchief;
towel, napkin, linen;
head-band, hand-cover, veil;
amict.

• Հներից Յայսմ. օգ. 16 համարում է հրէարէն «Հայք դաստառակ ասեն, յոյնք մանդիլ, ասորիք թաշկինակ և հրէայք՝ վատշամակ»։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ համեմատում է պրս. վաշամէ ձևի հետ։ ՆՀԲ վրաց. վարշամանգի։ Ուղիղ է նաև Հիւբշ. ZDMG 35 (1881), 662։ Հիւնք. պրս. վաշամէ և վէրշէք «շորի կտոր»։


Վերջ, ից, ոց

s. fig.

end, finish, conclusion, close;
end, extremity, bound, limit;
tail;
back;
the rear of the army;
cadence, fall;
—ք, cf. Վերջաւոր;
ի —, ի —է, ի —ոյ, after, behind, at last, after all, in conclusion, finally, lastly;
ի — կոյս, backwards, back, behind;
ի — նահանջել, to draw back, to repress, to hold in, to check, to restrain;
ի — հասանել, to have already one foot in the grave;
ի — կոյս գնալ, to go backwards;
ի —ի թեւոյն անկեալ, assailed the army in the rear;
հասէք ի —ս նոցա, destroy the enemy's rear;
ի — or ի —է եկեալք, survivors, posterity;
ժամանակաւ ի —է, latest or nearest;
ի —ոյս երթեալ զօրէն չար գազանի, given to perversity as a beast;
— բանիս այս, the pith of my discourse is this;
եկն ի —ն, he was at his life's end.

• ՆՀԲ «հակառակն ձայնիս առաջ», իսև ի վերջէ «արթուն» մեկնում է «գուցե որպէս ուոն, զուարն, կամ թէ կայցէ ուրջ, արմատ բառիս լուրջ. հակառակ անուրջ բառիս, որ է երազ»։ Տէրվ. Ai-tarm 23 վաղջան ձևի հետ՝ սանս. varǰ «դառնալ», apa-varǰ «վերջացնել» ևն։ Նոյն, Նախալ. 70 իրար է կցում վերջ, վաղջան և աւարտ։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vairyastara-«ձախ» բառից։ Հիւնք. պրս. farjām «վախճան» բառից հա-մառօտուած։ Patrubány SA 1, 187 վեր-մասը նոյն ընդ հյ. վեր «ի վեր», իսկ ջ՝ նմանողութեամբ մէջ բառի։ Գա-զանճեան, Արև. մամ. 1902, 74=հնդ. vart։ Scheftelowitz BВ 28, 298 սանս. vraǰati «հեռանալ», յն. εἰργω «հեռա-ցնել»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 91 վեռ «ի վեր» բառից՝ ջ մասնիկով, որ գըտ-նում ենք նաև առաջ, առաջին բառերի մէջ։ Karst, Յուշարձան 404 սումեր. egir «յետև», 422 հյ. վեր և թրք. geri «լետ»։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

• = Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։


Փեթակ, աց

s.

hive, bee-hive.

• = Փոխառեալ պհլ. *petāk «կողով» (և կամ «փեթակ») բառից, որ նոյնպէս փոխա-ռեալ է սանս. [other alphabet] petaka կամ նաև [other alphabet] l petaka «կողով, արկղ» բառից (սա էլ ծագում է [other alphabet] , peta «կողով» բա-ռից)։ Նախնական ժողովուրդների մէջ (ինչ-պէս դեռ այժմ էլ յետնեալ գիւղերում) փե-թակը շինուած էր կողովից կամ պարզապէս մի կողով էր. այս պատճառով էլ շատ լե-զուներում «կողով» նշանակող բառը նշա-նակում է նաև «փեթակ». օր. սանս. karan-da «կողով և փեթակ», պրս. օ [arabic word] kavara «կողով և փեթակ», սրանից փոխառեալ ա-րամ. kaweret և արաբ. kiwāra, kuwwara «փեթակ» (BSL հտ. 27, л 81, էջ 97), ֆրանս. panier «կողով», բայց նաև «փե-թակ» (հմմտ. Littre, Բառ. ֆրանց. հտ. Գ էջ 920 գ, 12ր։ նշ. և Bescherelle, հտ. Բ. էջ 755 ա), գերմ. Korb կամ Korbe «կողով» և Bienenkorb «փեթակ» (որ է բուն «մե-ղուակողով»), սպան. cuèvano «կողով և փեթակ» (BSL անդ, էջ 107), մինչև անգամ մեր բարբառներում՝ Ախց. ղուղա «փեթակ» (թրք. [arabic word] qоγa «դոյլ» բառից), Ղրբ. քթօց «կողով և փեթակ», Սեբ. սէ՛փէ՛՝թ «փեթակ» (թրք. sepet «կողով» բառից), Բբ. ծղի «փե-թակ» (հմմտ. Ղզ. ծղիկ «կողով»)։ Իր երկ-րորդ նշանակութիւնը ստանալուց յետոյ փե-թակ բառի «կողով» նշանակութիւնը ջնջու-եց. բայց նրա հետքը պահում են դեռ գա-ւառականներից Մշ. Ք. «ալիւրտուն», Ջղ. փետակ «ալիւրի արկղ» (հմմտ. քթոց «կո-ղով», իսկ Շլ. «ալիւրի աման»). աւելի հին է Դրնղ. 472 փեթակ ցորենոյ։-Աճ.


Փեղկ, ից

s.

tent-curtain, curtain;
linen;
breadth;
— լերանց, side or spur of mountains;
— պատուհանաց, shutter.

• Հիւնք. 327 յն. φὸλλον «տերև» բա-ռից։ Karst, Յուշարձան 403 սումեր. bulug «ճեղքել»։ Գաբրիէլեան տե՛ս փրկել։ Ղափանցեան ЗВО 23, 351 ա-րաբ. [arabic word] flq «ճեղքել» արմատի հետ։ Վերի մեկնութիւնը տուաւ Petersson KZ 47, 264, որ և իմ էլ կարծիքն է եղած։ Պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ pəlag «բաժանել, երկպա-ռակել», [syriac word] ︎ pelgūϑā «բաժա-նում, հերձուած, երկպառակութիւն»։


Փերեզակ, աց

s.

huckster;
շրջող —, pedlar.

• , ի-ա հլ. «շրջուն մանրավա-ճառ» Վրք. հց. ա. 447. Երզն. մտթ. էջ 231 որ և փերեզիկ Շնորհ. առակք. փորեզիկ Զքր. սարկ. Ա. 24. փորէզիկ ՀՀԲ, փօրեզիկ Զքր. սարկ. Ա. 15. փօրէզիկ Առար. աատմ. 33Ո (արք վաճառականք՝ զոր հայոց բառիւ փօ-րէզիկ ասեն և այլազգեաց բառիւ չարչի ասեն). փորգեկ Բար. 175։


Փթուր

s.

powder, dust, sand, etc.

• ԳՒՌ-Նոյն է փթուր Ղզ. «կտոր, ծուէն» (շորի, փայտի, թղթի ևն), փթռակ Ղզ. «փը-տած», փթռանք Ղրբ. «մէջը փուտ, փուճ». երևի թէ նոյն է և փթիր «վառելու աթար» Պտմ. ԺԹ դարից (Դիւան ժ. էջ 128), որի գաւառական ձևերն են Երև. փթիր, Խլ. փը-թեր, Շմ. փիթիր, Մշ. պտրուկ (իմաստի յա-րաբերութեան համար հմմտ. ցանել «սփռել» և ցան «թրիք»)։


Փոշի, շւոյ, շեաց

s.

dust;
— or — հրացան, gun-powder, powder;
— կաղնւոյ, tan, oak-bark;
— շաքարի, powder-sugar;
— իւղեփեցաց, sweet-powder;
— հերաց, hair-powder;
տուփ փոշւոյ հերաց, powder-box;
ամպ փոշւոյ, a cloud or whirlwind of dust;
դնել ինչ ի —, ի — դարձուցանել, to powder, to grind to dust, to reduce to powder, to pulverize;
լնուլ փոշւով, to cover or sprinkle with dust;
ի — դառնալ, to be reduced to powder, to be pulverized;
to crumble into dust, to moulder away;
— յարուցանել, to raise a dust;
ընդ — թաւալիլ, to roll in the dust;
թօթափել զ—, to dust, to beat the dust out of, to shake off the dust, to free from dust;
— դէզադէզ ամբառնայր յամպս հասանէր, a thick cloud of dust rose up to the skies;
— ամպաձեւ մրրկեալ դիզացեալ ծածկէ զերկին, a cloud of dust arose and obscured the heavens;
cf. Մանրամաղ;
cf. Վառօդ;
cf. Ջաղացք.

• ՓՈԽ.-Վրաց. უომი փոշի «խնկի փոշի» (Չուբինով 1313), կպդովկ. յն. φός «փոշի» (Karolides, Γλ. συγϰρ. 99), բոհեմ poš, pus «փոշի» (Vaillant, Gram. Bohem. 123), գնչ. pošik «հող, գետին» (Paspati)։-Գնչ. բառը Ascoli, Zigeun. 10 կցում է ռուս. posva «գետին» (իմա՛ noчвal) և բոհեմ. puda ձևերին, Paspati սանս. puš «խնա-մել, մեծացնել» արմատին, որոնք անլար-մար են. Müller SWAW 66, 278 առաջին անգամ դրաւ հայերէնից փոխառեալ, մինչ-դեռ Հիւբշ. Arm. Stud. § 283 հակառակն է ռնում։


Փոր, ոյ, ի

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

• . ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։


Փոր, ոյ

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

• . ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։


Տառեխ, աց

s.

herring.

• Lag. Ges. Abhd. 48 կարծում է թէ ւոյնը փոխառեալ է հայերէնից, որին համաձայն է գալիս տառեխի ընդար-ձակ մշակութիւնը Վանայ լճի շուրջը և նրա արտահանութիւնը Վասպուրաևա-նից դէպի շրջակայ երկիրները։ Ընդհա-կառակը, Հիւբշ. էջ 383 և 511 հայր փոխառեալ է յոյնից, որին ապացոյց են 1) յոյն բառի հնութիւնը և զանազան ածանցները՝ բազմադիմի իմաստներով. 2) հայերէնը շատ յետնաբար և խիստ քիչ է գործածուած. 3) Եւս. քր. հոտ. Աւգերեան, Ա. էջ 130, 5 յն. τεταοιγευμένοა ձևի դէմ դրուած է հյ. «աղծեալ ապրխ-տեալ և պահեալ», ուր պիտի գտնուէր


Տաստակ

cf. Տախտակ.

• = Յարմարեալ է տաստակ բառից, որ տախտակ բառի հին դաւառական ձևն է (տե՛ս տախտակ)։-Աճ.


Տարր, րեր, րերաց

s.

element, elementary substance or matter;
տարերք, elements;
rudiments;
տարերք կենաց, the elements of life;
ըստ տարերց աշխարհի, according to the worldly maxims.

• . ր հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) նախանիւթ» ՍԳր. Եզն. Վեցօր. Ագաթ «յօդ, տառ» Եզն. որից տարրական Ագաթ. կամ տարերական Նար. խչ. տարրապաշտ Նխ. իմ. Յհ. իմ. պաւլ. տարրաւր Ագաթ. տարրեղէն Եղիշ. տարրանալ «արմատանալ. հաստա-տուիլ» Փիլ. Սոկր. թուլատարր Վեցօր. կարծ-րատարր Պիտ. (գրուած է կարծրատորր), ողորկատարր Պիտ. միատարր Վեցօր. մեծա-տարր Վեցօր. մերկատարր Ոսկ. ես. 180. անտարր Ոսե. լհ. ա. 14. Ագաթ. ևն։ Բառիս երկու ր-երը միանալով՝ ձևացել է յետնաբար տառ «նախանիւթ» Փիլ. Պիտ. Երզն. Նար. «գիր» Փիլ. իմաստ. Սարգ. «գրութիւն, գրու-ածք, գիրք, Աստուածաշունչ» Պիտ. խոսր. Մագ. որից տառանալ «տարրանալ» Անյ. հց. իմ. տառատիպ Յիշատ. ևն։ Նոր գրա-կան լեզուն զանազանութիւն դնելով երկու-սի մէջ՝ ընդունում է տարր «նախանիւթ» և տառ «գիր»։ Նոր բառեր են տարերային, տարրաբանութիւն, տարրագիտութիւն, տար-րաւուծութիւն, տարրալուծել, տառական, տառտզի, տառակեր, տառակերութիւն, նա-խատառ, սկզբնատառ, վերջատառ, մեծա-տառ, փոքրատառ, մանրատառ, գլխատառ, շեղատառ ևն։


Սինդոն

cf. Սնդոն.

• , ի հլ. «բարակ կտաւ, բեհեզ, պաստառակալ» (գրուած նաև սիդոն, սնդոն, ոնդուն, սնդու, սնդոյ, սնտու) Վրք. հզ. բ. 224. Մաշտ. եիլիկ. Լմբ. մտ. էջ 130 (սըն-դոնի, ի սնդոնի). Պտրգ. աթան.։


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

• , ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։

• ՓՈԽ.-Տիրազուեան, Contributo § 204 Տրապիզոնի թուրքերէնով դրած է անիծ ա-ղաճի (հարցականով և հակառակ իր սովո-րութեան առանց իտալերէն ևս տառադար-ձելու). համարում եմ ա և ս տառերի նմա-նութիւնից յառաջացած սխալ մի ձև, որի ու-ղիղը հայերէնից փոխառեալ մի ձև պէտք է լինի, «մկնալոջ» նշանակութեամբ. ըստ այսմ հմմտ. վերի արաբ. և քրդ. ձևերը։


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

• = Իբր Հայաստանում չգտնուող մի թռչու-նի անուն, անշուշտ օտար է. ծագում է, ինչ-պէս ցոյց են տալիս գաւառականները, *սի-նամարգ ձևից և փոխառեալ է իրանեանից. հմմտ. ռնռ. saēnō-mərəγo, պհլ. sen(o). murūk, sen-i-murūk, պազ. sīnmuru, պրս. ❇ [arabic word] sīmurγ «պասկուճ» (ըստ ԳԴ «թըռ-չուն ինչ անգոյ ըստ իրին և ասի զնմանէ թէ է յաղթանդամ և զարմանալի ըստ որ-պիսութեան».-մեր դաւառականների մէջ էլ սինամարգը առասպելական մի թռչուն է և ո՛չ «սիրամարգ»)։ Պարսկերէնից է փոխա-ռեալ ասոր. ❇ sīmūr «առապպե-լական մի թռչուն»։

• Ինճեճեան. Հնախ. Գ. 21 և ՆՀԲ. սիրող մարգաց։ Lag. Urgesch. 778, Ges. Abhd. 227, 39, Beitr. bktr. Lex. 65 տալիս է վերի մեկնութիւնը։ Müller SWAW 64, 453 մերժելով այս՝ դնում է հյ. սէր+մարգ=պրս. [arabic word] murγ «թըռ-չուն», իբր «սիրելի թռչուն»։ Պատկ Խոր. աշխ. 84 պրս. ❇ ︎ [arabic word] murγ-l-sīn «չինական հաւ»։ Հիւբշ. 237 ծա-նօթ չլինելով գաւառական ձևերին և նը-շանակութեան, մերժում է վերի մեկ-նութիւնը. բառի վերջի մասը միայն հաւանական է համարում կցել լոր-ա-մարգի բառի երկրորդ մասին։ Մաս ИАН 1918, էջ 2086 սիր-համարում է վրաց. სირ սիր «թռչուն, ճնճղուկ», որիցსირ-აკლემ սիր-աքլեմ «ջայլամ»։


Սլաք, աց

s.

shaft, arrow, dart;
stiletto;
style, needle;
— ժամացուցի, hand;
— ժամուց, hour-hand;
— վայրկենից, minute-hand.

• ՆՀԲ լծ. թրք. սիլահ «զէնք» և հյ. սլանալ։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց նախ Տէրվ. Altarm. 4, որ համեմատում է սանս. çvla «տէգ» բառի հետ։ Karoli-des, Γ︎. συγϰρ. 211 կապադվկ. σιλευτερ «խաղի սկաւառակ», սանս. çila «քար», լտ. silex «կայծքար» ևն բառերի հետ։ Հիւնք. սլանալ բայից։ Վերի ձևով մեկ-նեց Lidén, Arm. Stud. 78, որ համո-զիչ է գտնում նաև Meillet (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 332 պհլ. çulāk «սլաք, տէգ», որ շատ լաւ պիտի յարմարի, եթէ գոյութիւնը հաստատուի։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] šelax «ձեռքի նիզակ»։


Սկունդ, կնդաց

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.

• mont MSL 20, 217 (յիշում են Walde 645, Pokorny 1, 398, Boisacq 391)։ Scheftelowitz BВ 28, 290 և 29, 18 շուն և սկունդ բառերի մէջ գաւառական տարբերութիւն է տեսնում։ Բառիս վը-րայ ընդարձակ խօսում են Lidén, Յու-շարձան 381-384, Osthoff, Parerga 1 ւատկապէս էջ 241 ևն, և շուն, սանս çvá, գոթ. hunds բառերի հետ ցեղակ-ցութիւնը ձայնական անյարմարութեան պատճառով մէկ կողմ են դնում։


Սմբուկ

cf. Պատնջան.

• «պատինճան, ֆր. aubergine» ունին միայն Նորայր, Բառ. ֆր. 107բ և ՀԲուս. § 2776 (իբր Նոր բժշկարաններից և գաւառականներից)։

• գաւառական ձևերը, նոյնպէս և այս սումբ արմատը զուտ ենթադրութիւններ ին։


Ռիշտ, ռշտաց

adj.

niggardly, penurious, sordid, parsimonious, mean.

• ՆՀԲ ճիշտ, ճշտող հոմանիշի՞ց։ Հիւնք պրս. rašt «ցամաք»։ Իրանեանների մէջ ունինք պհլ. ❇ ružd=մանիք. պհլ, [hebrew word] ruzd, պրս. ❇ ružd, ❇ razd «ագահ, շատակեր» (ИАН 1912, էջ 48) բայց սրանք ո՛չ միայն ձևով չեն ծած-կում մեր ռիշտ բառը, այլ և իմաստով էլ հակառակ են։


Սադայէլ, ի

s.

the devil, lucifer, satan.

• Հներից Անկ. գիրք առաք. 102 մեկ-նում է «սադայէլ, որ թարգմանի հակա-ռակ Աստուծոյ և մարդկան»։ ՆՀԲ «բառ եբր. իբր հակառակ Աստուծոյ» (ան-շուշտ համարում է կազմուած իբրև սատան-էլ «Աստուած»)։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

• իրան. sarabara (ըստ Իսիդորի), իբր çiras և var բառերից։ Justi Zendsn էջ 294 զնդ. sā̄rā̄vāra ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 74, 106 սար «գլուխ»+var «ծածկել»։-Հիւնք. սկաւառակ բառից։ Վերի ձևով մեկնեց Meillet, Յուշարձան 2։


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։


Վիշտ, վշտի, վշտաց

s.

inconvenience, discomfort, displeasure, vexation, pain, trouble, grief, affliction, sorrow, suffering, torment, tribulation;
—ք ամպրոպաց, tempest, foul weather;
— դառնութեան, bitter grief, desolation;
դժնդակ —ք, great hardships, misfortunes;
ի վշտէն, առ վշտի, առ վշտի վտանգին, through affliction, tribulation or grief;
—ս հասուցանել, to grieve, to pain, to concern, to distress, to cause sorrow, to afflict, to vex;
ի —ս մտանել, to grieve at, to be pained at, to take to heart, to sorrow for, to be afflicted;
— է ինձ, I am greatly concerned at, it is with pain that I;
բազում —ք ի վշտաց հասանէին ազգին, many disasters successively fell on the nation;
ամենայն փափկութիւն հայոց եհաս ի —ս վտանգի, all the pleasures of the Armenians were changed for extreme dangers;
ի վշտի մաշեն զանձինս, they consume themselves with mourning;
չիք ինչ հեշտի առանց վշտի, no joy without alloy.

• ՆՀԲ «հակառակն ձայնիս հեշտ»։ Las. Btro bktr. Lex. 68 զնդ. tbiš-արմա-տից՝ իբր *tbisti>վիշտ։ Մերժում է ին-քը Lag. Arm. Stud. § 2147։ Հիւր». 212 կցում է զնդ. dvaešah-«թշնամու-թիւն, չարութիւն»=tbaesah->պհլ. beš «ցաւ»? բառին և ենթադրում է վիշտ< զնդ. *dvisti-։ Müller. WZKM 6, 268 տալիս է վերի մեկնութիւնը, որին աւելի համամիտ է Հիւբշ. 247 և 515։ Հիւնք. շուայտ բառից։


Վսեր, ի — գալ

s.

cf. Վէս;
cf. Հէք;
boldness, effrontery;
cf. Վզանութիւն;
ի — գալ, to grow bold, to withstand, to oppugn, to impugn, to contend, to dispute.

• «յանդուգն» Գառն. 14, 73. Բենիկ տպ. Սոփերք ԻԱ 107). որից ի վսեր գալ «յանդգնիլ, մարտնչիլ, կռուիլ» Ոսկ. մ. ա. 20. բ. 8. Փիլիպ. ե. վսերեկեալ «յանդգնող» ճառընտ. վսերական, վսերամիտ, վսերային «յանդուգն» Բենիկ։ Բառիս նշանակութիւնը անորոշ է։ Հին բռ. մեկնում է «չար նա-խանձ», Բառ. երեմ. էջ 302 «չար, հակառակ, վտարեալ, հեռի», ՆՀԲ և ՋԲ դնում են «վէճ, ոգորիլ, յանդգնիլ, հէգ, թշուառական, չար». բայց մէջ բերուած օրինակները ցոյց են տալիս որ ճշտագոյն մեկնութիւնը պիտի լինի ի վսեր գալ «risquer, մի բանի ակըն-կալութեամբ անձը յանդգնաբար վտանգի են թարկել, որի արդիւնքը կլինի փորձանք և թշուառութիւն»։


Տախտակ, աց

s. ast.

board, plank, shelf, table, tablet;
tables;
book;
cf. Երկնացոյց;
— երկաթի;
iron-plate, sheet-iron;
— մետաղեայ;
plate of metal;
—ք վկայութեան, the tables of the decalogue;
— դատաստանաց, breastplate, pectoral, rational;
— նկարուց, canvass, wood;
— ճատրակի, chess-board;
— զստի, the hollow of the thigh;
— խոհանոցի, trencher.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տախտակ, Ալշ. Երև. Մշ. տախտագ, Ննխ. Հմշ. Ռ. Սեբ. դախդագ, Ասլ. դախդագ, դախդայ, Սչ. դախդ'ագ, Խրբ. դ'ախդագ, Պլ. Ռ. թախդագ, Տիգ. թmխթmգ, Հճ. դախդօգ, Զթ. դախդօգ, դախդոգ, Սվեդ, դmխդիւգ.-սրանցից նախաձայն թ կամ դ՝ ունեցողները ձևացած են թրք. taxta բառի նմանութեամբ (այս մասին տե՛ս Աճառ. MSL 10. 324, թրգմ. Բազմ. 1897, էջ 260)։-Գա-ւառականների մէջ տախտակ նշանակում է նաև «ածու» և այս իմաստով նոյն է թրք. taxta [arabic word] ︎ բառի հետ (Կամուս, թրք. թրգմ. Ա. 682)։ Նոր բառեր են տախտակագլուխ, տախտակամէջ, տախտակաշէն, տախտակել, տախտկուն։


Տաղաւար, աց

s.

tabernacle, tent, booth;
hut, lodging, cabin, vine-arbour;
scene, stage;
— մրգապահաց, fruit-house.

• ՆՀԲ թրք. dal «ճիւղ»+հյ. վայր բա-ռերից, իբր «բնակարան ի վայրի կըրկ-տեալ յոստոց»։ Այվազովսքի, Յղ. հընչ-ման 16 վրաց. տալավարի։ Հիւնք. սկա-վառակ բառից։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։


Տաշտ, ից

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

• . *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։


Տետր, ի

cf. Տետրակ.

• = Յն. τετρας «չորեքթերթեայ տրակ», նյն. τετραδι, τετράδιον «տետրակ». ծագում են τετρα-«չորս» բառից. ըստ այսմ կայ նաև հյ. թարգմանուած քառակ Տիմոթ, կուզ 122, 127, 151, 170։ Հյ. տետր ծառում է յն. τέτράς ձևից, իսկ տետրատ <նյն. τετράδι որից նաև ռուս. тeтрадь «տետրակ»։-Հիւբշ. 384։


Տիղմ, տղմոյ

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.


Վաճառ, աց, ուց

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

• , ի-ա, ու հլ. (յետնաբար ռ հլ. ինչպէս ունի կրկնագիր Ագաթ. էջ 6բ) «ա-ռուտուր, ապրանք» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. «սակարկութիւն» Պղատ. օրին. «շուկայ, վա ճառանոց» Ես. իգ. 17. Եզեկ. իէ. 12-22. Յհ. բ. 16. Եփր. ա. կոր. 70. «գնում, ծախու առ-նելը» Կոչ. «վաճառելուց ստացածը, համար-ժէքը» Լաստ. ժ. «նուէր, ընծայ» Տադ «գանձ» Բուզ. Գ. 21. «գանձատուն, գանձա-րան» Կղնկտ. Բ. ժդ. «գանձապետութիւն, հարկապետարան, դիւան, աշխարհագիր» Սեբ. Գ. ժը. (վերջին հինգ նշանակութիւննե-րը տալիս է Թ. Աւդալբէգեան. Տեղեկ. ինստ 1. էջ 93-95). որից վաճառել ՍԳր. վաճա-ռանան ՍԳր. Եղիշ. Փարպ. վաճառապետ Եփր. թգ. վաճառանի (յգ.) Մագ. մեծ են, էջ 46. կաղամբավաճառ Բուզ. հատավաճառ Մտթ. իա. 12. Յհ. բ. 15. աղաւնեվաճառ Մտթ. իա. 12. Մրկ. ժա. 15. ծիրանեվաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. գինեվաճառիկ Ոսկ. ես. ժամավաճառ Դան. բ. 8. Փարա-շահավաճառ ՍԳր. Եւս. պտմ. ոչխարավա-ճառ Ոսկ. եբր. ճշդավաճառ Եւագր. մսավա-ճառանոց Եզն. վաճառիկ «տամղա, մաքս, վաճառահարկ» Վիմ. տար. 149 (ըստ Թ. Աւդալբէգեանի, Տեղեկագ. ինստիտ. 1, 94). նոր գրականի մէջ վաճառականապետ, վա-ճառականական, ածխավաճառ, կաթնավա-հառ, ջրավաճառ, մենավաճառ, ածխավա-հառանոզ, վաճառորդ ևն։

• = Պհլ. vāš̌ār «շուկայ», vacārakānih «վա-ճառականութիւն», պազ. vāzar «շուկայ», vazargān «վաճառական», պրս. [arabic word] ba-zār «շուկայ, վաճառականութիւն», bazar-oān, bāzargān «վաճառական», bazāri «վա-ճառականական, վաճառական» (Horn § 166)։ Պրս. բառը փոխառութեամբ անցել է եւրոպական և ասիական բազմաթիւ լեզու-ների. ինչ. քրդ. bāzār, թրք. pazar, չերքէզ. bizir bazər. նյն. παζάρι, բուլգ. pazar, ռուս. баааnъ. հունդ. vásár, սպան. ֆրանս. ba-zar, բոլորն էլ «շուկայ, վաճառանոց»։-Հիւբշ. 242։

• Նախ ԳԴ դրաւ պրս. պազար, վաչառ։ ՆՀԲ լծ. թրք. պազար, վրաց. վաճառի։ Եւրոպա, 1850, 15 պրս. վաչար։ Böttich. Arica 76, 249 վաճառական=պոս. bazārgān։ Lag. Urgesch. 488, Müller SWAW 38, 586 պրս. bāzār։ Justi, Zendsp. 277 զնդ. vičarana «բաժանու-մըն» և պրս. bāzār։ Հիւնք. նոյն ընդ պաշար և = պրս. bāzār։ Ադոնց, Aрм въ ən. Юст. 392, 448 իրան. habačaris, պհլ. vačar։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] faǰar «շատ ապրանք» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 64)։

• λԻՌ.-Ասլ. վաջառք «փեսի կողմից հար-սին ուղարկուած օժիտը, որ զգեստեղենից է բաղկացած լինում»։ Գրականից են փոխա-ռեալ Ագլ. Կր. Տփ. վաճառական, Պլ. Սչ. վաջառագան։

• ՓՈԽ.-Վրաց. ვაჭარი վանարի «վաճառա-կան», სავაჭრო սավաճրո «վաճառականա-կան շուկայ, ապրանք», მოვაჭრე մովանրէ վաճառական», φიდ-ვაჭარი դիդ-վաճարի «առաջնակարգ վաճառական», შევაჭრება շե-վաճրեբա, დავაჭრება դավաճրեբա «գինն ի-մանալ, սակարկել», ვაჭრობა վաճրոբա ռառուտուր անել», սվան. հվաճար «վաճա-ռական», լիղվճար «առուտուր անել», մինգ. վաճարի «վաճառական», վաճրուա, վարճուա «առուտուր անել», ափխ. ախվաջար «վա-ճառական», կայ. վիչար-բարիր «վաճառա-կանութիւն անել», թուշ. վաճար «վաճառա-կան», վաճարբադդար «վաճառականութիւն անել»։