Definitions containing the research առն : 8528 results

Կուլակ, ի

s.

tonsure, shaven crown.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քունքի վրայ կախուած մազի փունջը» Քուչ. 45 (Թուխ աչք ու թուխ ունք ունիս, թուխ մազեր, կուլակդ ի հոգիս). «2. գլխի մազը» Առաք. պտմ. 274. կենդանի և արդի բարբառներում. այսպէս՝ Բբ. Սեբ. գուլագ, Ակն. գուլիգ (<կուլակ, կուլիկ)։ Նոյն բառն է անշուշտ կուլակ «կաթոլիկ կրօ-նաւորների գագաթի վրայ ածիլուած տեղը», որ ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գաւառական բառ, Նորայր Բառ. ֆրանս 313բ՝ իբր մի-ջին հյ. բառ։


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև կոլիվայ, եու լիպայ, կուլիփայ, կոլիբայ, կոլըմբայ, քու-լիպա, քուլըմբայ) «հատիկ, շաքարի փո-շիով խառն խաշած ցորեն, որ յոյները ռա-ժանում են հարևաններին իբրև հոգու հաց» Յայսմ. նոյ. 13 (Մեղրով կուլիփայ եկեր, այս է հատիկ). Երզն. մտթ. 447. Գնձ. «խա-շած ցորեն» Յայսմ. փետ. 17. (Ասէ սուրբն. կուլիփա կերիցեն... Զի՞նչ է կուլիփայն։ Ասէ սուրբն. եփած ցորեն, զի մեք յԵւխա-յիտայ՝ եփած ցորենոյն կուլիփա ասեմք)։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կում

s.

draught, mouthful.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մէկ ումպ» Մխ. բժշ. 44, 51. ո-րից կմաճաշակ «թեթև իմն ճաշակել, մի քիչ համը նայիլ». մէկ անգամ ունի Մագ. թղ. 50 «Երեկ զկաղնեացն իմաստասիրել քեզ մասնաւոբաբար ի մերոցն կարասեաց կմաճաշակ շատացեալ ընկալաք ի քէն գո-հութիւն»։ Նոր երանգ ստացած մի ձև է կումք «բերանի երկու թուշերը՝ ներսի կող-մից, ուր ջուր ևն առնելով՝ կարելի է պա-հել». նորագիւտ բառ, որ երկու անգամ ունի Վստկ. «Առ հոռոմ ձէթ ի կումքդ և ի կոյզն փչեա՛», էջ 133 «Եւ թէ ի կումքդ առնուս և ի բոյնն կամ ուր լինին՝ փչես, ամէնն փախ-չին», էջ 197։

ՆՀԲ (հտ. Բ, էջ 1064բ) գիտէ գւռ. կում ձևը, որ լծորդ է դնում խում բա-ռին. բայց չանդրադառնալով սրա վրայ՝ կմաճաշակ բառը մեկնում է «իբր քմա-ճաշակ և կամ կմկմալով կիսաբերան»։ Պատահական նմանութիւն ունին առառ [arabic word] qam', արամ. [hebrew word] gəma՝, եբր. [hebrew word] gmā «կում կում խմել»։

ԳՒՌ (dialectal) Երև. Ղրբ. Մկ. Շմ. Ջղ. Տփ. կում, Ննխ. գում, Սլմ. ղ'ում «մի ումպ. մի ան-գամից կուլ տալու չափով հեղուկ». որից կում անել Երև. Ղրբ. «մի ումպ խմել, թու-քը հաւաքել և կուլ տալ», կմել Խտջ. «բե-րանը ջուր առնել պահեւ»։


Կուռն, կռան

s.

back;
մերձ առ կռան կայ, it is not far distant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (սեռ. կռան) «կռնակ, մէջք, թիկունք» Կանոն. Մխ. դտ. էջ 182. Վրդն. սղ. ճլա, էջ 445. «թևի և ուսի կպած տեռը» Տաթև. հրց. 241. «կողքը, թրք. եան» Տաթև. ամ. 118 (յիշում է հետևեալ առածը. Որ յամառն շրջի ի կռնէ ի կուռն, ի ձմեռն շոջի ի դռնէ ի դուռն). որից առ կռան լինել «ճիշտ մօտը՝ կողքին գտնուիլ» Ոսկ. մ. օ-11. կռնակ Վրդ. առ. 23. Մագ. թղ. 60, Վստկ. 48. կռնապանակ «թևի զրահ» Զքր. սարկ. Ա. 86. յետին ձև է կուռ, որից հյց. զկուռս Կրպտ. ոտ։


Կուր, կրի, կրաւ

s.

skiff;
boat, barge, bark;
hod, tray;
cf. Կեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 118 պրս. քիւր՝ որ անծանօթ է։ Հիւնք. կո-րիւն բառից։ Bugge KZ 32, 51 հիռլ. čurach «նաւակ» բառի հետ։ Schefte. lowitz BВ 28, 304 սանս. kundá-«կուժ, պտուկ» բառի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 78 յն. γωρντός «աղե-ղակալ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. korité «նաւակ»։ Lidén, Arm. Stud. էջ 117 հնխ. geu-«ծռիլ, կորա-նալ» արմատից. հմմտ. յն. γυρός «ծը-ռած, կլոր», γῦρος «կորութիւն». նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած ձևեր են՝ հբգ. kiol «նաւ», իռլ. guala «կաթսայ», յն. γαιλός «կաթ կթելու աման, կուժ, փեթակ» ևն։ Boisacq 142 և 160, Pokorny 1, 557 և 2, 575 դնում են Lidén-ի մեկնութիւնը՝ մեր-ժելով Bugge-ի և Pedersen-ի մեկնու-թիւնները։


Կուրծ

s.

gnawing;
core;
— կաղամբի, cabbage-stump;
— անկոց, ծառոց, pith;
sap-wood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կրծել, ատամներով պոկելը». այս արմատից են կրծել «ատամներով պո-կել փրցնել» Ա. թագ. դ. 24. «կծել, յափըշ-տակել, կորզել» Բուզ. կրծուլ «կրծել» Եփր. թգ. կաշառակուրծ Բուզ. կաշառակրծութիւն Ոսկ. լհ. կրծլի (կամ կծլի) «կծծի, ագահ» Խոր. գ. 68. Նոր վկ. էջ 24. կրծլութիւն Մաշկ. -Ունինք նաև կուրծ «կաղամբի հաստ և կարծր միջուկը, զոխ» Վրք. հց. =կաղամ-բակուրծ Վրք. հց. Ա. էջ 93, որ կարող է թէ՛ այս արմատից լինել (իբր կրծելու բան) և թէ յաջորդից (իբր կաղամբի կուրծքը՝ մի-ջուկը)։ Անստոյգ է Կոչ. զ. հատուածում. «ինքեանք անգործք և զգործոց զկուրծս և զվաստակս ուտեն». յն. «զգործողացն ու-տեն». թերևս ըստ այսմ հայ բառն էլ պէտո է հասկանալ «կաշառք». համեմատէ՛ գւռ. կրծօն։


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ամիրտովլաթից առնելով ուղիղ մեկ-նեց ՀԲուս։ Նոյնը Նորայր ՀԱ 1926, էջ 68։


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «վէճ, պատերազմ» ՍԳր. Ոսկ. ես. որից կռուիլ «վիճիլ, կռիւ անել» ՍԳր. կռուական Ոսկ. ես. կռուակից Եւագր. Իւս. քր. կռուանոց Ոսկ. մ. ա. 11. Եզն. կռուասէր Ոսկ. յհ. բ. 18. կռուարար Եւս. քր. Ոսկ. մ. բ. 10. կռուեցուցանել Ոսկ. ա. կոր. գազանակռիւ Ոսկ. ղկ. գօտեկռիւ Ոսկ. ի կոյսն. բանակռիւ Բ. տիմ. բ. 14. Ոսկ. բ. տիմ. մենակռիւ Ագաթ. մերկակռիւ Եւս. քը. նաւակռուութիւն Պիտ. նաւակռիւ Լմբ. յայտ. խե. բռնակռիւ Բրս. ապաշխ. լծակռիւ Ոսկ եբր. կապակռիւ Մծբ. ընդդիմակռուել Յհ. կթ. ղիւրակռուելի Բրս. թղթ. անկռուե-լի Ոսկ. ա. կոր. անկռիւ Տիտ. գ. 2. Եփր. ծն. գրուած է բանակռովութիւն Կնիք հաւ. է» 77։-Սրանց հետ նոյն է նաև կռիւ «ոտք ղնելու՝ հաստատուելու տեղ» Ա. մակ. ժ. 72, որից կռուիլ «կառչիլ, կպիլ, փակչիլ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 29. Եփր. համառ. 86. 202 (ասուած է փոշու և կեղտի համար, որոնք շորերին կամ մորթին են կպել), Ոսկ. ե-փես. 804 (բոյտի սերմի համար, որ պա-տահմամբ մի տեղ ընկնելով արմատ է բըռ-նել). Նանայ 411 (զմռսուած մարմնի հա-մար, որ կտաւին է կպել). կռուան «ոտքը դնելու տեղ» Ոսկ. բ. կոր և մ. 4, 87. «սրի շեղբի և կոթի միացման տեղը՝ որ մի քիչ դուրս ցցուած է լինում» Ոսկ. եփես. 822 (երկիցս) և հռ. 314 (վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 587ա). կռուեցուցանել «կպչիլ տալ, կառչեցնել» Շիր. անկռուելի Պիտ. ոտնկռիւ Ոսկ. ես. և լհ. ա. 10. ան կռիւ «անհաստատ» Ոսկ. պօղ. ա. 598։-Բոլորի նախնական նշանակութիւնն է «կպիլ, կպչիլ, փակիլ, փակչիլ», որից՝ արևելեան ըմբշամարտութեան ձևից առնելով՝ ւառա-ջացել է «կռուիլ» նշանակո։թիւնը. հմմտ. գւռ. կպիլ, կպչիլ «փակչիլ, յարիլ», որ նոյն-պիսի զարգացմամբ դարձել է Ապ. Խլ. Հմշ. Տփ. «ըմբշամարտիլ», Արբ. «յարձակուիլ, զարնել», այսպէս նաև կպցնել «փակցնել», Աևն. Երև. Զթ. Խն. Հմշ. Շմ. «ծեծել, զար-նել», կպուր կպուրի գալ (հրմ. կպո՛ւր «փակցրո՛ւ, կպցրո՛ւ» ձևից) «ծեծկուիլ, կռուիլ», թրք. yapəšmaq «կպչիլ, փակչիւ» = կումուկ. yabəšmak «փակչիլ, կռուիլ, մարտնչիլ»։


Կտուր

adj.

cut, cut out;
— լինել ի միմեանց, to be disunited, at variance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հարթ տանիք». հին գրակա-նութեան մէջ չէ՛ աւանդուած. կայ արդի բարբառներում. բայց սրանից ունինք քա-բակտուր «բերդի քարեղէն տանիք» Ուրհ էջ 320։


Նեպակ

cf. Նեպուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Ներբող, ից

s.

eulogy, praise, encomium, panegyric.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Պիտ. մեկնում է. «ներբողեան է բան արտադրական եղելոյ բարեաց. և ասացեալ է այսպէս՝ յաղագս հնոցն ի գեղս գովութիւնս առնելոյ. գեղս կոչէին զնրբափողոցս»։ Այս մեկնութիւնը ակ-նարկում է յն. ἔγ-ϰώμιον «ներբող» բա-ռը, որ կազմուած է ἐν «ներ» մասնիկով ϰῶμος «տօն, փողոցներում երգելով հան-դէս» բառից. իսկϰωμη «գիւղ, արուար-ձան»։ Այս մեկնութեան համաձայն ՆՀԲ հայ բառը դնում է «ներփողական կամ նրբափողեան, ևս և նրբափողոցեան». Անհաւանական չէ դնել ներ-փոռոր. ռ րովհետև յունաբան հայերէնի մէջ ուրիշ անգամներ էլ ենք գտնում հայերէն թըր-թըռուն և թաւ բաղաձայնների փոխանա-կութեան օրինակներ. ինչպէս՝ ընդ>ենթ,


Նզար

adj.

weak, slender, slim, thin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վտիտ, ճռզած». մէկ անռամ աւ. նի Մանդ. զ. «Մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան, զխոտանն և զյափշտակեալն և զանօգուտն, այսինքն զնզարն» (այլ օր. զնի-հարն). մէկ անգամ էլ Սոկր. 668. «Ոչ տա-նելով սառնամանեացն, քանզի յոյժ նզարս տկար մարմին ունէր»։ Նոյն բառն ունինք և նիզար ձևով, որ գիտէ Բռ. երեմ. էջ 235՝ ներգև բառի բացատրութեան մէջ (տպ. նի.-ղար,բ տպ. նիզար) և էջ 302՝ վտիտ և նի-հար բառերի մօտ։


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] ︎ niyaz «պէտք, կարիք», պազենդ. nyāz «կարօտութիւն, պէտք», nyā-zidan «ցանկալ, տենչալ», պրս. [arabic word] niyāz «կարօտութիւն, պիտոյք, աղերս, աղաչանք», [arabic word] niyāzidan «կարօտիլ և հայցել ըզ-պէտս», [arabic word] niyāzī «նիազ, կարօտեալ»։ Հմմտ. նաև (ապ-բացասականով) ապե-նիազ։ Պհլ. niyāz «պակասութիւն» բառն էլ Nyberg, Hilfsbuch 2, 163 դնում է իբր զնո. ni-az «սեղմել, ճխտել». կազմուած ni մաս նիկով azah-«նեղութիւն, անձկութիւն» ար-մատից։-Հիւբշ. 105։


Նիսան

s.

the first month of the Hebrews, Nisan (March).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] nisān բառի յունարէն νօճ (Sophocles 784) տառադարձութեան միջո-ցով։ Եբրայական բառն էլ փոխառեալ է բա-բել. nisannu ամսանունից, որ է ասուր. [other alphabet] [arabic word] ni-sa-an-nu, գաղա-փարագրով գրուած ❇ nisannu «նիսան ա-միսը»։ Սրանք հաւանաբար կազմուած են nīsu «սկիզբ, սկզբնաւորութիւն» բառից՝ -ān մասնեևով (Delitzsch, Assyr. Hndwb. 470, Strassmaier, Alphab. Werzeich. 765 և 808). Սեմաևանից փոխառեալ է նաև պրս.>օսմ. [arabic word] misan «ապրիլ» ամիսը։


Նկատ

s.

human respect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նայելը, դիտելը, ուշադրութեան առնելը» Նար. որից նկատել «նայիլ, դիտել» ՍԳր. Ոսկ. գղ. Կոչ. Վեցօր. նկատութիւն Սե-բեր. նկատումն Կիւրղ. գնձ. նկատիչ Նար. լայտանկատ Նար. խչ. նախանկատ Սկևռ. Նար. աննկատելի Բենիկ. Ճառընտ. նոր ձև. ւեր են՝ նկատի առնել, ի նկատի ունենալ, նկատողութիւն, նկատառութիւն, նկատառում են։


Նկար, ուց

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։


Նշմար

s.

mark, trace, sign, vestige, indication;
— գեղոյ, some remains of beauty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վն. նշմար տալ «կամքը յայտնել». ննխ. նշմարք «ակնարկութիւն, ակնարկ».-Թերևս նոյն բառն է Սս. մշմրել «նայիլ, դի-տել» (որտեղ ըստ օրինի միջին ա ձայնա-ւորը ընկած և նախաձայնը ազդուած միջա-ձայն մ-ից)։-Երև. Մշ. նշմարանք «երես» (Ամատ.)։


Նշտիր, տրոյ, ով

cf. Նշտրակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. նշտար, Մշ. նշտրագ, Ալշ. նշտրա, Ախց. նmշտmր.-նոր բառեր են նշտարել Ղրբ. նշտրել Խն. «նշտարով կտրել, արիւն առնել»։


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «պրս. շուրիտէ, շուրիզէ, այսինքն խելաշուրջ և թափառական»։ Աճառ. Արրտ. 1910, 180 համարելով «խառնա-կիչ, խռովարար կամ խենթ», ուզում է դնել պհլ. *šōrīk ձևից, իբր պրս. ❇ šōr «շփոթութիւն, խռովութիւն. 2. ձա-խող», šōrmor «անարգ, չնչին. նուասա-2. կագ և կռիւ», šōrbaxt «վատաբախտ, դժբախտ», šoridan «պղտորել 2. խեն-թենալ, խելացնոր լինել», šorīda «խե-լացնոր. 2. խառնակ»։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։

= Ասոր. [syriac word] ︎ šūqā «շուկայ» ձևից. որ բնիկսեմական է. հմմտ. արամ. [hebrew word] sūqā «շուկայ», եբր. [other alphabet] šuq «փողոց», արաբ snq, ասուր. suqu «փողոց», ն. ասոր. šuikä «շուկայ», եթովպ. [other alphabet] sak*at ևն. այս բոլորի աղբիւրը հաւանաբար ասուր. sūqu «փողոց» բառն է, ինչպէս արաբ. [arabic word] zuqāq (<ռմկ. սօխախ) «փողոց»=ասոր. [arabic word]


Ոլոր, ից

s.

twisting, contortion, tension;
intensity, force, stress;
tresses;
—ք բարեկամութեան, ties of friendship.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. օլօրել, Պլ. օլօրէլ, օլըրէլ, Ալշ. Մշ. օլըրել, Ախց. Կր . Ռ. օլըրէլ, Խրբ. Տփ օլըրիլ, Ասլ. օլըրէ՝լ (բայց էօլէօ՞րք «ոլորք»). Հմշ. օլըրուշ, Սեբ. չօլըրէլ, Վն. էօլէօրել, Մկ. էօլէօրիլ, Մրղ. էօլէօրէլ, էօլիւրէլ, Սլմ. էօլրել, Երև. ըլօրէլ, Տիգ. օլ'րիլ, Ննխ. օլդըրէլ, օլդը-ռէլ, Ջղ. յուլորել, ալորել (բայց ուլոր «ոլոր»), Ագլ. ըլլm՛րիլ (բայց իւլլիւր «ոլորք»), Շմ. հիւլէօրիլ, Գոր. Ղրբ. հըլլէօ՝-րէլ, Բիւթ. օլլիլ, Հճ. իլլել, Զթ. Սվեդ. իլիլ։ Նոր բառեր են ոլոր «մանուածապատ». ուո-րով անցնիլ «գլորիլ», ոլորգերան «պողո-սակ», ոլոր-մոլոր, ոլորան, ոլորկծիկ, ոլոր-նուտ, ոլորուիլ, ոլորչան, ոլրծուն, ոլրով, և տ մասնիկով՝ ոլրտիլ, ոլրտալ «ման գալ» (Ննխ. օլդրիլ «ոլորել»), ոլրտկել, ոլրտկցնել, ոլրտուն։-Ատանայի թրքախօս հայոց մէջ կայ կէզէ կէզէ ըլօրքում սէօքիւլտիւ «շատ ման գալով ոլորքս քանդուեցաւ (յոգնեցայ)» դարձուածը, ուր ըլօրք պարզ է թէ հյ. ուռք բառն է (ինչպէս կարծում է. և Պէտէլեան Արևելք 1888 նոյ. 8-9), և ոչ թէ ոլորք հմմտ. Երև. օլօրք «ոլոքի ոսկորը»։


Ողոգոմեան, ենի

s.

Palm-Sunday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, εύλογημένη «օրհնեալ, բարեբանեալ» բառից, ակնարկութեամբ Մրկ. ժա. 9 և Ղկ. 4թ. 38՝ ευλογημένοσ ό ἐρχόμενος ἐν ὅνόματι Ko-ρίου-Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն. (այս-պէս էին փառաբանում Քրիստոսին՝ Երուսա-ղէմի տաճարը մտած ժամանակ)։ Ըստ այսմ հյ. լաւագոյն գրչութիւնն է ողոգոմեն և սեռ. ողոգոմենի ձևի վրայից կազմուած է ողո-գոմեան, իբր թէ -եան մասնիկով։ Թարգ. մանաբար ունինք բարեբանութիւն. հմմտ. Եփր. արմաւ. 45 «Ի գալուստն Փրկչին յԵրու-սաղէմ և ի սուրբ տօնն բարեբանութեան»։-Հիւբշ. էջ 368։


Ողոց

s.

end of a fishing net.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուռկանի չորս ծայրերը» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գտնում եմ գործածուած Եղիշ. տիբ. էջ 342. «Եւ եթէ յիշէք՝ ես յա-ռաջագոյն ասացի, թէ երկնային ուռկանին չորք ողոցք (այլ ձ. ողցք) են և զչորեսին ան-կիւնս երկրիս ի ներքս արգելեալ փակէ». (իր նախկին ասածն է «Երկու են լարք ուռկանին և չորք ծագ լարացն», անդ՝ էջ 338, որից մի քիչ ցածր «Մովն աշխարհս է, ուռկանն քպ-րոզութիւն Տեառն, ծագք ուռկանին չորք աւե-տարանք»)։


Ոյծ

adj. adv. s. fig.

cold;
apart, aside;
—ք, hiatus, gap, chasm;
coldness.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պաղ, ցուրտ, զով, հով» Ոսկ. մ. -ա. էջ 12. Ճառընտ. Հին բռ. «զատ, հեռու, մէջերը սառնութիւն մտած» Եփր. ել. էջ 163. որից ուծանալ «սառելով բաժանուիլ մէկից, անսիրելութեամբ իրարից հեռանալ», Յոբ. լթ. 16. ուծացուցանել «սիրտը սառցնել» Եղիշ. դ. էջ 72. Ճառընտ. ուծակեր «չոր. սառն բաներ ուտող, տաք կերակուր չուտող» Մանդ. էջ 129. ուծութիւն (չունի ՆՀԲ) «սիր-տը սառչիլը, չսիրելը» Ոսկ. փիլիպ. 360-

-Բնիկ հայ բառ՝ հնխ. oug'-արմատից. սրա հետ հմմտ. լիթ. áusz-tu, áusz-au áusz-ti «ցրտիլ, սառչիլ», լեթթ. auksts «սառն, հով, զուրտ», aukstums «ցրտու-թիւն», հիռլ. ocht, uacht «ցրտութիւն», միռլ. ūar, կիմր. oer, կորն. oir «ցուրտ, սառն», նիռլ. գաէլ. fu-achd «ցրտութիւն», լտր autumnus>auctumnus «աշուն» (այն է «ցուրտ եղանակ»). այս բոլորը երևան են հանում հնխ. eug'-, oug'-, aug'-արմատ-ները, որոնց պարզականն է uē, aqē «փչել» (Walde 867, Pokorny 1, 222)։ Բառիս մա-սին Meillet, Dict. etym. It. 1080 տալիս է ուրիշ մեկնութիւն։ Դարձեալ դրւում է հնխ. eloug-արմատից, բայց ցեղակից դնելով յն. ὸγρός «խոնաւ, թաց», ὸγρότης «խոնաւու-թիւն, կակղութիւն», լտ. vvidus (udus) «խոնաւ», ūvor «խոնաւութիւն», vvesco «թեթևակի խոնաւանալ», ūvens «թեթևակի խոնաւացած», umeo «խոնաւանալ», umor «թացութիւն, հեղուկ», հհիւս. vokr «խոնաւ» vokua «խոնաւութիւն», իռլ. fual (հնխ. wogw -lo-) «մէզ», հոլլ. wak «խոնաւ, թաց» (Boisacq 997, Ernout-Meillet 1080, Walde 864 Pokorny 1, 248)։ Բայց «թաց» նշա-նակութիւնը բոլորովին նոյն չէ «ցուրտ» գա-ղափարի հետ. բացի սրանից Pokorny ար-մատը դնում է weg-2, ug2-, և ոչ թէ ug'-։


Ոսկի, կւոյ

s. adj. bot.

gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պղինձն են գտած և գործածած, որով-հետև պղինձը արծաթից և երկաթից նուազ աստիճանի ջերմութեամբ է հալ-ւում և ռտնւում է երկրի երեսը։ Հաւա-նաբար Ուրալում ֆինները արդէն գի-տէին այս մետաղը բանիլ և նրանից զէնքեր ու կարասիք շինել. ֆիննական հնագոյն դարբնութիւնը պղնձով էր. Ռուսները Սիբերիայի, ինչպէս և Ուրա-լի և Ալթայի մէջ բազմաթիւ պղնձէ գոր-ծեր երևան հանեցին... կասկած չկայ բնաւ թէ այս մետաղը շատ կանուխ ծա-նօթ էր ֆիններին... որին վկայում Հ նաև իրենց լեզուն. ամէն կողմ, Արև-մուտք, Բալթիկ, Արևելք, Ուգրեան ֆին-ների մէջ տարածուած է մի՛ բառ. այս բառն է vaski, որ բալթիկ-ֆիննեան լե-զուներում vask, vasjk, vašk, vahči և աապեան լեզուներում էլ vešk, viešk, veikke, vöikke ձևերն ունի. -ki մասը հաւանաբար աճական է. հին բառն է vas, որ աւելի ուշ դարձել է vaš. սրանց հետ նոյն է հունգ. vas, որ այժմ նշա-նակում է «երկաթ» և ո՛չ թէ «պղինձ». այս էլ բառերի նշանակութեան մի փո-փոխութիւն է, որ ուրիշ լեզուների մէջ էլ կայ. ինչ. գերմ. eisen, անգլ. iron «երկաթ», գոթ. ais, սանս. ayas, լտ. aes «աղինձ»։ Ուգրեան Օսթյաքների մօտ բառը դարձած է vox և նշանաևում և «կոպէկ, դրամ» և ընդհանրապէս «մե-տառ»։ -Ուգրօ-ֆիննական ձևերը դա-սաւորւում են հետևեալ կերպով. մորդվ. vis'k'a, us'k'ä «երկաթէ թել», վօտյ. ❇ves' (որից azves «արծաթ», uzves «անագ, կապար»), սիրյ. -ys, -is (որից ezys, ezis «արծաթ», ozys «անագ, կապար»), ֆինն. vaske-«պղինձ», էսթն vas'k «պղինձ», հունգ. vaš «երկաթ». äz-úšt «արծաթ», վօգուլ. bos, -š (որից atbōs, atfš «անագ, կապար»), չերե-միս. baž «արոյր», լապպ.viašk, vieške, veäīhki «պղինձ» (տե՛ս J. Szinnvei. Finnisch-ugrische Sprachwissenschaft, Leipzig 1910, էջ 41)։


Ոսկր, կեր, աց

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Կր. osgor «ոսկոր» (ըստ Բիւր. 1898, 627)։-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 մեզանից է դնում ալբան. koske «ոսկոր», հայերէնի նախաձևը ենթադրելով *կոսկր!


Ոսոխ, աց

s.

adversary, enemy, opposite;
antagonist, rival, competing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հակառակորդ, թշնամի» ՍԳր. Ոսկ. ես. «վրէժխնդիր, նախանձայոյզ» Պիտ. «վրէժ, քէն, ոխ» Վրք. հց. որից ոսոխի Ոսկ. մ. գ. 11. Սեբեր. Եւս. քր. ոսոխասէր Խոր. ոսոխութիւն Մաշտ. հակառակոսոխ Փիլ. ժ. բան. դառնոսոխ «չարաչար թշնամի» Երզն. մտթ. 170. գրուած է նաև աւսոխ, օսոխ Եփր. թգ. Մեկն. ծն.։


Ովասիս, ի

adj.

oasis, verdant spot in a desert.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ὄασις բառն է, որից փոխառեալ են նաև լտ. oasis, ֆրանս. oasis, ռուս. оaзиcъ ևն. վերջինիս համաձայն հյ. բառն էլ ոմանք Կովկասում գրում են օազիս կամ օվազիս։ Յոյն բառը համարւում է եգիպտական ծա-գումից. հմմտ. խպտ. ouahsi (Bailly, Dict. gr9 1348)։


Որեար, երոյ, եարոյ

s.

people, men, folks, persons;
աւագ —, nobility, noblemen, gentlemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այս մեկնութիւնը տուաւ նախ ՀՀԲ. Նոյնն է հասկանում նաև ՆՀԲ՝ մեկնե-տվ «որք, ոյք կամ արք, իբր այրեար»։ նոյնը դարձեալ Այտնեան, Քնն. քեր. 79։ Bopp, Gram. comp. 2, 37 կասևա-ծով այր բառից է դնում։-Տէրվ. Մասիս 1881 մայիս 11՝ մեկնում է վերի ձևով և որ դնում է նոյն ընդ այր, լտ. yir։ Եա-զըճեան, Պատկեր 1890, էջ 198-209 որ «քաջ, քաջարի մարդ», հնագոյն ուր ձե-ւից, արականն է ուրհի բառի և գալիս է սանս. vira բառից։ Patrubány SA 1, 195 -եար յոգնակերտ մասնիկով որ բա-ռից, որի հետ նոյն են յն. ὄροόω, հհիւտ órr, հսաքս. aru, անգսք. earu «ժիր, կորովի»։ Մառ, Гpaм. др. aрм. яa 92 և ЗВО 1, 172-3 իբրև իր գիւտն է դնում -եար յոգնակերտով՝ որ «իշխան» բա-ռից. այս վերջինը կցում է *րար բառին որ գտնում է նաև նախարար բառի մէջ և երկուսը միասին հանում է զնդ. ratu. պհլ. radh «իշխան» ձևից. սրան իբր ապացոյց է համարում իրանեան Ναγօ-ραγαν, [arabic word] Nax*argān, [arabic word] naxa-vār տիտղոսներն ու անունները, որոնք հյ. *նախաւար ձևից դնելով՝ կցում է նախարար բառին։ Գ. Փառնակ, Անա-հիտ 1904, էջ 26 բաբել. ur «եղբայր, օգնական»։ Patrubány ՀԱ 1906. 5ճ հնխ. orior-es «ծնունդք, սերունդք» բա-ռից, իբր լտ. origo «ծնունղ», orioτ «յառնել», յն. ὄρνυμι «շարժել», հլ. ւառ-նել ևն։ Pedersen. Ցուց. դեր. 36 նոյն է համարում իր<իւր դերանուան հետ. հմմտ. ձևի համար՝ հյ. որիշ, որոյն, ի-մաստի համար՝ ռուս. լեհ. չեխ. osoba «մի անձ», որ հսլ. soboja փոխադարձ դերանուան գործիականն է։ Նոյն, Հայ. դր. լեզ. 223 արմատր դնում է որ «մի անձ»՝ տարբեր որ յարաբերականից և որ կենդանացած է համարում որն որ «այն անձը որ» ձևի մէջ։ Սագըզեան ՀԱ 1909,


Որթ, ոյ, ոց

s. bot.

vine;
cf. Զամբիղ;
colocynthis;
coloquintida, bitter apple (purgative);
բեր —ոյ, grapes;
տերեւ —ոյ, vine-leaf;
ուռ —ոյ, vine-tendril;
յօտք —ոյ, vine-branches, vine-cuttings;
թօթափել or քաղել զտերեւս —ոյ, to strip away the superfluous vine-leaves.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ ուռդ, յուռթի, ուռճացեալ. բայց յիշում է նաև լտ. vitis «այգի» և vitulus «հորթ», յն. μοσχίον «մոզի, հորթ, ճիւղ». որով ուզում է կապել որթ «հորթ» բառի հետ։ Ըստ այսմ ուղիղ մեկնութիւնը տուած կլինի նախ ՆՀԲ։ Նոյնը նաև Lag Arm. St. § 1746։ Հիւբշ.. Arm. Stud. § 232 տրամադիր է ընդունե-լու։-Bugge, Btrg. 28 հնխ. gothr-նա-խաձևից. հմմտ. յն. βότρος «խաղողի ողկոյզ». ըստ այսմ մեզ հետ գործ չու-նին ալբան. arδf, rδī, δri «որթատունկ», burδe. urδe, hurϑ «բաղեղ»։ Հիւնք. լտ. hortus «պարտէզ»։ Հիւբշ. 483 մեռժում է թէ՛ յն. βοτρος և թէ հյ. որթ «հորթ» բառին կապելը։ Pedersen BВ 20 (1894), 231 և յետոյ KZ 36, 341 իբր բնիկ հայ կցում է ալբան. harδf, arδf և δri «որթ» ձևերին։ Վերի մեկնութիւնը վերջին անգամ երինջ բառի համեմա-տութեամբ հաստատեց Միաբան SA I, 304։-Մառ ЗВО 25, 306 հյ. վարդ, յն. ῥοα «նուռ» ևն բառերի հետ յաբեթա-կան արմատից։ Petersson KZ 47 (1916), 271-273 հնխ. perth-«ձող, ցուպ» արմատից, որից դնում է նաև սանս. kaprth-«առնի, վարոց», լտ. per-tica «ձող», յն. πτόρϑος «ծիլ, ընձիւղ», հսլ. pratù «ճպոտ» (=ռուս. прутъ «ճիւղ, ձողիկ»), և հյ. որթ «հորթ» = սանս. prthuka «հորթ»։ oštir. Btrg. alarod. 47 ալբան. arδi «որթ» և բասկ. arϑo «գինի» ևն։ Pokorny 1, 183 ըն-դունում է Pedersen-ի մեկնութիւնը և դնում է հնխ. ort-«որթ» բառի տակ, իսկ 2, 49 ընդունում է Petersson-ի

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հաւերէնից է դնում ալբան. ourth «աատա-տուկ» (?»։-Հյ. որթյօտ ձևից է Այնթապի հայոց և թրքաց մէջ գործածուած օրթուտ հոմանիշը (Բիւր. 1900, 668)։


Որթ, ու, ուց

s.

calf, (pl. calves);
— դիեցիկ, sucking calf;
միս —ու, veal;
— խորովեալ, roast veal;
մորթ —ու, calf-skin;
cf. Քեցեմ;
— եղանց, fawn, young deer;
— ծովային, seal, sea-calf;
cf. Փոկ;
— ոսկի ձուլածոյ, golden calf.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ ուռդ, յուռթի, ուռճացեալ. բայց յիշում է նաև լտ. vitis «այգի» և vitulus «հորթ», յն. μοσχίον «մոզի, հորթ, ճիւղ». որով ուզում է կապել որթ «հորթ» բառի հետ։ Ըստ այսմ ուղիղ մեկնութիւնը տուած կլինի նախ ՆՀԲ։ Նոյնը նաև Lag Arm. St. § 1746։ Հիւբշ.. Arm. Stud. § 232 տրամադիր է ընդունե-լու։-Bugge, Btrg. 28 հնխ. gothr-նա-խաձևից. հմմտ. յն. βότρος «խաղողի ողկոյզ». ըստ այսմ մեզ հետ գործ չու-նին ալբան. arδf, rδī, δri «որթատունկ», burδe. urδe, hurϑ «բաղեղ»։ Հիւնք. լտ. hortus «պարտէզ»։ Հիւբշ. 483 մեռժում է թէ՛ յն. βοτρος և թէ հյ. որթ «հորթ» բառին կապելը։ Pedersen BВ 20 (1894), 231 և յետոյ KZ 36, 341 իբր բնիկ հայ կցում է ալբան. harδf, arδf և δri «որթ» ձևերին։ Վերի մեկնութիւնը վերջին անգամ երինջ բառի համեմա-տութեամբ հաստատեց Միաբան SA I, 304։-Մառ ЗВО 25, 306 հյ. վարդ, յն. ῥοα «նուռ» ևն բառերի հետ յաբեթա-կան արմատից։ Petersson KZ 47 (1916), 271-273 հնխ. perth-«ձող, ցուպ» արմատից, որից դնում է նաև սանս. kaprth-«առնի, վարոց», լտ. per-tica «ձող», յն. πτόρϑος «ծիլ, ընձիւղ», հսլ. pratù «ճպոտ» (=ռուս. прутъ «ճիւղ, ձողիկ»), և հյ. որթ «հորթ» = սանս. prthuka «հորթ»։ oštir. Btrg. alarod. 47 ալբան. arδi «որթ» և բասկ. arϑo «գինի» ևն։ Pokorny 1, 183 ըն-դունում է Pedersen-ի մեկնութիւնը և դնում է հնխ. ort-«որթ» բառի տակ, իսկ 2, 49 ընդունում է Petersson-ի

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հաւերէնից է դնում ալբան. ourth «աատա-տուկ» (?»։-Հյ. որթյօտ ձևից է Այնթապի հայոց և թրքաց մէջ գործածուած օրթուտ հոմանիշը (Բիւր. 1900, 668)։


Որմ, ոյ

s. adv.

wall;
partition;
— զորմայն, from wall to wall;
in groping, groping along;
քանդել զ—, to unwall, to dismantle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Böttich. Arica 76, 259 պրս. bārū «պարիսպ» և dī-vār «որմ» բառերի հետ։ Նոյն, Wurzelforsch. § 10 var ար-մատից։ Lag. Urgesch. 229 նոյն է դը-նում սանս. *varman, *varma=հյ. գեղմն բառերի հետ՝ իբր «ծածկող»։ Տէով. Նախալ. 106, 128 մ մասնիկով yar «ծածկել» արմատից։ Bugge KZ. 32. 22 հնխ. *sormos ձևից. հմմտ. հսլ. chramu «տուն», յն. ὄρμος «փողպատ, նաւ կապելու ցից»։ Այս մեկնութիւնը բոլորովին անստոյգ է համարում Հիւբշ. 483, որովհետև հսլ. ch այստեղ չի ծա-գում հնխ. s-ից։ (Մերժում են նաև Ber. neker 397 և Pokorny 2, 500), Հիւնք. յն. ὄρμος «ամրութիւն» բառից։ Bittner WZKM 14 (1900), 161 լտ. murus «պատ»? Patrubány ՀԱ 1906, 56 հնխ. or «շարժիլ, վերանալ» արմատից. հմմտ. ւտ. orior «ամբառնալ, վերա-նալ»։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «հիմ, պատ»։ Պատահական նմա-նութիւն ունին լտ. murus և գերմ. Mauer «պատ»։ Պատահական նմանու-թիւն ունի ասուր. arammu «պատ, պատնէշ», որ թերևս աւելի «բաբան» է նշանակում (Muss-Arnolt, Ass. Handwb. 102ա)։


Նողկ

cf. Նողկտալի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. ναυτίαω և լտ. nauseo «սիրտը խառնել» (երկուսն էլ ծառում ևն «նաւ» բառից)։ Հիւնք. տողուկ բա-ռից։


Նուաղ, ից

adj. gr.

languid, languishing, weak, drooping, feeble, faint, pining away;
less;
dark, obscure;
subtile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Մրղ. նվաղէլ, Ագլ. Տփ. նվա՛.-ղիլ, Լ. Ղզ. Շշ. նղավէլ «ուշքը գնալ, մարիլ»։ Նոր բառեր են նվաղկտալ Վն. «նուաղիլ, սիր-տը խառնուիլ», նվաղկոտ Ղզ. «ընկնաւոր, լուսնոտ», նվաղկտոց Վն. «սրտի նուաղում». -ունինք նաև նվաղել Ակն. «ափսոսալ, ա-ւաղել»։


Նուիրակ, աց

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։


Նուրբ, նրբից

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-


Նպերտ

adj.

poor and proud.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


Նսեմ, ի, աց, ից

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հետ՝ ուշադրութեան չէր առնուած մինչև տյժմ, քանի չէր հաստատուած կապակ-ցութիւնը սանս. բառի և միւս հնդևրո-պական ձևերի միջև. այժմ որ այս կա-պակցութւինը հաստատուած է, նոյն հի-ման վրայ հայերէն բառը դառնում է բնիկ (ե ձայնաւորի պատճառաւ) և կապ-ւում է միւսների հետ։


Շաղ, ից

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապ, զօդ, կցում, կապակցութիւն». այս նշանակութեամբ առանձին գործածուած գտնում եմ մէկ անգամ Այրիվ. 8ա. վկայու-թիւնը տե՛ս տարփ (Յաւելուածում), որից կազմուած են շաղել «պատատել, փաթա-թուել, կապուել» ՍԳր. Սեբեր. 209. Արծր. Բրս. հց. Նիւս. բն. շաղապատիլ «պատիլ, փաթաթուիլ, միանալ» Կոչ. Ոսկ. ա. կոր. Լաբուբ. 42. Փիլ. «թակարթի մէջ բռնուիլ» Յոբ. ժը. 8. շաղաշարիլ «կապուիլ, միանալ» Ճառոնտ. «խառնակիլ, զուգաւորիլ» ։ Նոնն. Երզն. մտթ. 118. շաղամանութիւն «յարակ. ցութիւն» Փիլ. լին. շաղկապ Նար. Նիւս. բն Արշ. կամ շաղակապ Սանահն. շաղկապական Ոսկ. յհ. բ. 36. այստեղ է պատկանում նաև շաղիպատուկ «բաղեղ, պատատուկ» Գա-ղիան. (ունի միայն ՀԲուս. § 2263)։


Շաղափ, ոյ

s.

trepan, wimble, augur, piercer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև շաղապ) «ծակիչ, գչիր, բան ծակելու գործիք, մաթխաբ ևամ բուռղու» Յայսմ.։ Վկ. գէ. 30, 34. Տաթև. ամ. ՅՈ8. Գնձ. փահլ. 65 (վերջինս տարօրինակ գործածութեամբ. հմմտ. Կտուեցաւ առ իս շատ մեղք, որպէս անձրև որ գայ տարափ, խոզվեր եմ մահու սրով և եղեր եմ զինչ ոռ շաղափ). որից շաղափել կամ շաղափնել «գչիրով ծակել» Գնձ։-Այս շաղափ բառը գործածուած է նաև Ոսկ. ես. 138 մութ մի հատուածի մէջ՝ անստոյգ իմաստով. «Զի եթէ շաղափքն սաքափաթանաց և թովչութիւնք ինչ ստաբանք՝ յորժամ թովիցին, կարեն ան-ազդական առնել զմարմինս ի թունաց չար գազանաց ևն».-ՆՀԲ չի յիշում այս հատուա-ծը շաղափ բառի տակ. Տէրվ. Altarm. 77 շաղափք հասկանում է «terebrae, գչիր?».


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԱԽղ. Երև. Խրբ. Կր. Սեբ. Տփ. ուր, Մրղ. Տիգ. յուր, Ալշ. Մշ. յուր, Մկ. Հին Ջղ. հուր, Ասլ. իւր, Սլմ. յիւր, Հճ. յույ, Զթ. յօյ, յոյ, Պլ. Ռ. վուր, Ղրբ. հօր, Ռմ. Սչ. ո՛ւրուխ, Հնգ. ուղ, Ագլ. նօր, Հմշ. նիր, Սվեդ. յէօ (տե՛ս յո՞).-Ննխ. վրէ՜, վի՞ր է «ո՞ւր է». վդէխ, վդէ, ուդէխ, վուդէխ, վիդէխ «ո՞ր-տեղ», Խր. վըրդէխ, Շմ. հօ՞րդէ «ո՞ւր, ո՞ր-տեղ».-Տփ. ուրուքմին «որևիցէ մի տեղ». հմմտ. ոքմին։-Իսկ Գոր. Ղրբ. թօ՜՛ռնը, Ջղ, դո՞րն, Վն. դո՞ր ծագում են ընդ ո՞ր ձևից։-Բարբառներում ո՞ւր նշանակում է նաև «ին-չո՞ւ» (օր. Ջղ. յո՞ւր «ինչո՞ւ»). Որ չէիր գա-լու, ո՞ւր ասացիր։ Սրա հնագոյն գործածու-թիւնը գտնում եմ Լմբ. մատ. 315. «Ի քէն տուաւ մեզ այս զգաստութիւն աղօթից խօ-սակցութեան ընդ Աստուծոյ, որ զնախապատ-մեալ շնորհս արարեր մարդկան. ապա թէ ոչ, մեք ո՞ւր զօրէաք ի թանձրութենէ մարմ. նոյ ելանել»։ Այս օրինակում ո՞ւր «ինչպէ՞ս» նշանակութեամբ միայն կարող է մեկնուիլ։


Ուրդ, ից

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Սալմաստի թուրքերը տեղական հայ բարբառից փոխ առնելով՝ գործածում ե։ yürt ձևը։


Ոփելեթին

s.

slingers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Չաման, ոյ

s.

cumin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. čaman ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ենթադրւում է արևել. թրք. և օսմ. [arabic word] čemen ձևից։ Իրանեան բառն էլ ծագած է սեմականից, ուր ունինք ասուր. [other alphabet] kamūnu (Delitzsch Assyr. Handwb. 336, Strassmaier, Ver zeich. 516), ասոր. արամ. [arabic word] kam-mūnā, եբր. [hebrew word] kammōn, արաբ. [arabic word] kammūn, եթովպ. kamūnu, նաև եգիպտ. gemnini? (Gesenius17, 350)։ Սրանցից են փոխառեալ նաև յն. ϰνμινον (Boisacq 534), լտ. cuminum, որոնց միջոցով էլ՝ իտալ. co-mino, գւռ. cimino, ֆրանս. cumin հբգ. chu-min, chumil, մբգ. kümel, նբգ. kummel (Kluge 285), հոլլ. komijn, ալբան. k'imino. հունգ. kōméng, ռում. chimin, հսլ. kuminū, լեհ. չեխ. kmin, ռուս. киминъ, тимонъ, լիթ. kmynai, kvynai (Berneker 681) ևն, որոնք բոլոր նշանակում են «չաման»։


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჩამიჩი չամիչի, ուտ. չա-միչ, թրք. գւռ. Ակն. Եւդ. č̌emiēε (տե՛ս Բիւր. 1899, 314, Հնութ. Ակնայ 352, Յուշարձան 329). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով čemič «չամիչ», čemičlemek «չամիչ դառնալ, խաղողը չորանալ, չամչիլ» (Բեւռ. 1898, 865). նոյնպէս նաև գնչ. čamik «չա-միչ», čamikengoro «չամչավաճառ». (Pas-pati ծանօթ չլինելով մեր բառին՝ այս ձևերը կցում է նյն. τζαμπί «չանչ», τζαμπόϰράσον «չանչի գինի» բառերին, որոնք կապ չունին սոանց հետ). ն. ասոր. cməlca cmaêt'z «թառամած, ցամքած», caməč, čmaçt'a «թառամիլ, թօշնիլ, խամրիլ», տճկ. [arabic word] čamič բառը ունի նաև Կարապետեան, Օսմ. ռռ. 281 «մանր չամիչ. 2. մանր, մանրուկ, 3. չամիչ, աչքի սև» նշանակութեամբ, որից էլ č̌amic gozlü «սևաչուի»։


Չափար

adj. s.

potent, powerful, sublime;
moveable sheep-cote.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մև. չափար «որսորդի կամ զինւո-իի դիրք», Մշ. չափառ և Ախց. չmփmռ «ցան-կապատ». շատ գործածական է Կովկասի հայ բարբառներում «ցանկապատ» իմաս-տով. նոր բառեր են չափարտակ, չափար-ծակի «մի տեսակ թռչուն», յատկապէս չա-փըռնել «շրջապատել, պաշարել» Ապ. Բլ. Նբ. որի հետ նոյն է թրք. [arabic word] če-perlemek «պարսպել, շուրջ պատել»։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] čat, որ և [arabic word] cas, [arabic word] žaž «դէզ կալի կամ կոյտ արմտեաց, զոր դիզեն զկնի ծեծելոյ և որոշելոյ ի յար-դէն զցորեանն ի կալին». նոյնից է թրք. թթր. čaǰ, čac, čaš, jaš «կալսած հաճարի կամ վարսակի դէզ. 2. մաքրելուց յետոյ կալի մէջ մնացած բարակ յարդը» (Будaгoвъ 1, 454). նոյն բառն է դարձեալ՝ որ թուրքերէնի միջոցով փոխ առնուելով՝ դարձել է սերբ. čadǰ, čadja, լեհ. čac, čadž «բարակ յարդ»։ -Աճ.


Շամփուր, փրոյ

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ šappūδa «անթրոց, հա-ցագործի երկաթեայ ձողը՝ կրակ խառնելու համար», որի հետ նոյն է արաբ. [arabic word] saf-fūd «միս խորովելու շամփուր», որից և [arabic word] tasfīd «միսր խորովելու համար շամ-փուրի վրայ անցունելով շարել» (Կամուս. րք. թրգմ. Ա. 624)։-Հիւբշ. 313։


Շայեկան

cf. Շահեկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է շահ բառից՝ -անան մա. նիկով (հմմտ. պատուական)։ Այսպէս ըն-դունելու առ երևոյթս հակառակ են հե-տևեալ պարագաները. 1. Հ-ի փոխարէն յ ձայնը՝ որ աւելի սովորական է երևում և յատկապէս գտնւում է բառիս հնագոյն վկա-յութեան մէջ՝ Եբր︎ զ. 7։-2. Իբր յօդակապ դրուած ե ձայնաւորը՝ փոխանակ ա, ինչպէս ունինք շահական, շահականացու Մծբ.։--3 Բառս ո՛չ այնքան «շահաւէտ» նշանակու-թիւնն ունի, ինչպէս պէտք էր, որքան բաւա-կան տարբեր իմաստներ. օր. Եբր. զ. 7 «Ծը-նանիցի արդիւնս շայեկանս» հատուածում դրուած է յն. εδϑετον «յարմար, պատշաճ» բառի դէմ. միւս վկայութեանց մէջ զործած. ուած է ամպի, անձրևի, պտուղների, բոյսերի համար ևն (տե՛ս ՆՀԲ)։ Այս պատճառներից ռրդուած՝ ոմանք բառս համեմատում են պհլ. šayakān, պրս. [arabic word] šāyagan, šaygāu «լարմար, պատշաճ, բազում, առատ, ընդար-ձակ (յատկապես գանձի համար ասուած)» ձևերի հետ (հմմտ. տակը) և իրանեանից փոխառութիւն են դնում։ Բայց այս նմանու-թիւնը պատահական է և հայ բառը կապ չու-նի իրանեան ձևերի հետ։ Հակառաև աատճա-ռառանութիւնները կվերանան, երբ նկատենք թէ՝ 1. յ ձայնի փոխանակութիւնը գտնում ենք նաև շայել<շահել ձևի մէջ. 2. ե յօդա-կապը այնու ամենայնիւ իրանական ձևերով էլ չի կարող մեկնուիլ. (ընդհակառակը պէտք է կարծել թէ աւելի բանաւոր է մեկնել շահ բառով, ենթադրելով թէ սրա հնագոյն ձևը եղել է ուղ. *շահի, որից ստացուել է *շա-հիական>շահեկան, ճիշտ ինչպէս ունինք վաղ (հնագոյնը *վաղի) ձևից՝ վաղեմի (իբր *վաղիամի). 3. նշանակութեան զարգացումը զուտ հայկական է, որ գտնում ենք նաև շա-հաւոր, շահաւէտ, մանաւանդ անշահ «յոռի, ռէշ» բառերի մէջ (հմմտ. գւռ. անշահ տանձ, խնձոր ևն). 4. իրանեան բառերը գալիս են sah «թագաւոր» բառից, նշանակում են «թա-գաւորական» և էապէս համաձայն չեն մեր շայեկան բառի նշանակութիւնների հետ։-Հիւբշ. 309։ ՆՀԲ պրս. šāyasta «պիտանի, արժա-նի» ձևից։ Lag. Arm. Stud. § 1665 պրս. ygān, šahagān «առատ։