cf. ՇԱՀԵԿԱՆ, ՇԱՀԵԿԱՆՈՒԹԻՒՆ։

• «օգտակար, պիտանի, լաւ» Եբր. զ. 7. Յճխ. Իսիւք. կամ շահեկան Վեցօր. Սարկ. աղօթ. Շնորհ. որից շայեկանութիւն Վեցօր. ճառընտ. Պիտ. Մաշտ. կամ շահեկա-նութիւն Պիտ. Սկևռ. Մաշտ. Երզն. մտթ. շա-հեկանագոյն Ոսկ. յհ. բ. 30. շահեկանացու Մծբ. շայեկանացեալ Պիտ.։

• = Կազմուած է շահ բառից՝ -անան մա. նիկով (հմմտ. պատուական)։ Այսպէս ըն-դունելու առ երևոյթս հակառակ են հե-տևեալ պարագաները. 1. Հ-ի փոխարէն յ ձայնը՝ որ աւելի սովորական է երևում և յատկապէս գտնւում է բառիս հնագոյն վկա-յութեան մէջ՝ Եբր︎ զ. 7։-2. Իբր յօդակապ դրուած ե ձայնաւորը՝ փոխանակ ա, ինչպէս ունինք շահական, շահականացու Մծբ.։--3 Բառս ո՛չ այնքան «շահաւէտ» նշանակու-թիւնն ունի, ինչպէս պէտք էր, որքան բաւա-կան տարբեր իմաստներ. օր. Եբր. զ. 7 «Ծը-նանիցի արդիւնս շայեկանս» հատուածում դրուած է յն. εδϑετον «յարմար, պատշաճ» բառի դէմ. միւս վկայութեանց մէջ զործած. ուած է ամպի, անձրևի, պտուղների, բոյսերի համար ևն (տե՛ս ՆՀԲ)։ Այս պատճառներից ռրդուած՝ ոմանք բառս համեմատում են պհլ. šayakān, պրս. [arabic word] šāyagan, šaygāu «լարմար, պատշաճ, բազում, առատ, ընդար-ձակ (յատկապես գանձի համար ասուած)» ձևերի հետ (հմմտ. տակը) և իրանեանից փոխառութիւն են դնում։ Բայց այս նմանու-թիւնը պատահական է և հայ բառը կապ չու-նի իրանեան ձևերի հետ։ Հակառաև աատճա-ռառանութիւնները կվերանան, երբ նկատենք թէ՝ 1. յ ձայնի փոխանակութիւնը գտնում ենք նաև շայել<շահել ձևի մէջ. 2. ե յօդա-կապը այնու ամենայնիւ իրանական ձևերով էլ չի կարող մեկնուիլ. (ընդհակառակը պէտք է կարծել թէ աւելի բանաւոր է մեկնել շահ բառով, ենթադրելով թէ սրա հնագոյն ձևը եղել է ուղ. *շահի, որից ստացուել է *շա-հիական>շահեկան, ճիշտ ինչպէս ունինք վաղ (հնագոյնը *վաղի) ձևից՝ վաղեմի (իբր *վաղիամի). 3. նշանակութեան զարգացումը զուտ հայկական է, որ գտնում ենք նաև շա-հաւոր, շահաւէտ, մանաւանդ անշահ «յոռի, ռէշ» բառերի մէջ (հմմտ. գւռ. անշահ տանձ, խնձոր ևն). 4. իրանեան բառերը գալիս են sah «թագաւոր» բառից, նշանակում են «թա-գաւորական» և էապէս համաձայն չեն մեր շայեկան բառի նշանակութիւնների հետ։-Հիւբշ. 309։ ՆՀԲ պրս. šāyasta «պիտանի, արժա-նի» ձևից։ Lag. Arm. Stud. § 1665 պրս. ygān, šahagān «առատ։

• ևն։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գը. էջ 205 և Հիւնք. հյ. շայեկան թարգմանում են «առատ» և կցում են պրս. šaygān «յոլով, առատ» ձևին։ Մերժում է Հիւբշ. 209։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 293

• հիմնւում է յատկապէս Պարսից Բահ-րամ-Գոռ թագաւորի նշանաւոր ganj-։ saykān կոչուած առասպելական ռան-ձարանի և պահլաւական գրականութեան մէջ այս անունով յայտնի մատենիկի վրայս

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անշայեկան

Voir tout