Definitions containing the research իշ : 7502 results

Դսրով

s.

blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *dusrav բառից, որ աւանդուած է dusrub գրչութեամբ և «վատահամռաւ. ան-պատիւ» նշանակոթեամբ (Nyberg, Hilts-buch, 2, 61). հմմտ. պազենդ. dusrav (գրուած է dusrub) «վատահամբաւ, ան-պատիւ», զնդ. dəušsravā «վատահամբաւ». նախաւոր ձևն է զնդ. *duš-srava-, որ կազ-մուած է duš «դժ, վատ, զէշ» և sray «խօ-սիլ» բառերից (հմմտ. հսլ. slovo «խօսք»). ճիշտ ինչպէս սրանց հականիշը պազենդ. պհլ. xusrav (գրաած xusrub) «րարեհամ-րաւ, լաւանուն» = սանս. suçrávas-«անաւա-նի, հոչակաւոր»՝ կազմուած է hu-(su-xu-) «լաւ» և srav «խօսիլ» բառերից (հայ. փոխառութեամբ Խոսրով յատուկ անունը)։ Հայուն նախաձևն էր *դուսրաւ>*դսրաւ, որից դսրով և շրջեալ ձևով դրսով։-Հիւրշ. 145։


Դրակոնդիկոն

s. bot. dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. *δραϰοντιϰὸν բառն է, որ սակայն չկայ Bailly-ի հոյակապ բառարանի մէջ, ինչպէս նաև Sophocles-ի մոտ, բալզ հմմտ. δραϰόντειος «վիշապաձև», δραϰοντίας «մի տե-սակ ազնիւ քար», δραϰόντιον «նուիճ խոտը», որոնցից փոխառեալ են լատ. dracunculus «նուիճ», draconitis, dracontia «վիշաաա-քար, որ ըստ հնոց դանւում էր վիշապի գլխում», dracontium «նուիճ», dracunculus «փոքր վիշապ, torsade en or, ոսկեայ ոլո-րուն զարդեր, ծոպ»։-Հիւբշ. 347։


Դրասանգ

s.

festoon

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «տօնի օր դռան վրայ կախուած ծաղկեայ զարդ» Լծ. ածաբ. ուրիշ վկայութիւն չկայ։


Դրիճ

s.

talisman, amulet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ներգ. ի դրճի) «հմայական կծիկ հմաւեակ» Կանոն. ուրիշ վկայութիւն չկայ. անստոյգ բառ է, որովհետև կարող է նաև «դագաղ» իմաստով առնուիլ. տե՛ս թապութ բառի տակ։


Դրոյլ

s.

porter, usher.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ, որից էլ Հիւնք. հանում են յն. ϑνρωρός հոմանիշից։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վնասակար մի դև». յիշում են Հին բռ. և Բառ. երեմ. էջ 82։

Բառիս վրայ խօսած են Ալիշան, Հին հաւատօ. Վենետ. 1895, էջ 218 և Մ. Ա-բեղեան, Armenische Volksglaube, 1890 էջ 35։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Ալիշան (անդ), իբր զնդ. դրուխս, տե-րուճ, բայց նաև դիր+ոյժ, որ է պր.. ղիր «դևը», հյ. տիր «ոյժ», լտ. durus, ֆրանս. dur «խիստ», tirannus «ոռնա-ւոր» կամ դուժ «խուժդուժ»։


Դրուժան

cf. Դրժող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խաբեբայ, նենգաւոր, խար-դախ» Ճառընտ. (երկու անգամ)=Վրք. և վկ Ա. 536. ուրիշ վկայութիւն ւկայ։


Եբենոս, ի

s.

ebony;
ebon;
ebony-tree.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ի) «կարծր ու սև մի փայտ է. տճկ. աբանօզ» Պորփ. ացւում է նաև ա-բանոս (ՆՀԲ յիշում է այս ձևը եբենոս բառի տակ), ապանոս Մին. համդ. 56, ոպնիազ (ի հլ). Յհ. կթ. 131. -որից եբենեայ կամ եբեն-նեայ «եբենոս փայտից շինուած» Պտմ. ա-ղէքս. էջ 2։

= Յն, ἔβενος «եբենոս», որից ἐβένινος կամ ἐβέννινος «եբենեայ կամ եբեննեայ». Սրա հետ նոյն է եբր. [hebrew word] habnīm «եբենոս»։ Երկուսն էլ փոխառեալ են ե-գիպտ. hbin, hbnj հոմանիշից (Boisaq, 211)։ Յոյն բառը փոխառութեամբ տարա-ծուած է նաև շատ հեռու. այսպէս՝ ասոր. [arabic word] abnūsā, լտ. ebenus, ֆրանս. ébène անգլ. ebon, գերմ. ebenholz, պրս. [arabic word] abanos, թրք. [arabic word] abanoz և սրանց միջոցով քրդ. abanos, avanos, սերբ. abanos, eban, čvanis, սպան. abenuz, նյն. ἄμπανόςι ևն։ Հայ ձևերից առաջինը յունա-կանի տառադարձութիւնն է, աբանոս ևն՝ պարսկականի։-Հիւբշ. 347։


Եբիճաղ

s.

hooded cloak

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վերարկու կամ պարեգօտ մռնո-ոնի» Վրք. հց. Ա, 250. ուրիշ վկայութիւն չկայ։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,


Եթեր, աց

s. chim.

ether;
heaven;
ether;
— ծծմբական, sulphuric -;
— քացախական, mpyreumatic acetic spirit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ա. ի-ա հլ. «երկնքի վարի մասը, ամպերից վեր եղած օդի խաւը» Վեցօր. էջ 20 (սեռ. եթերայ), 48, 50, 57 (սեռ. եթերաց. սակայն որովհետև յոգնակի չէ, ուստի կար-դա՛ եթերայ), 172 (սեռ. եթերաց), Եղիշ. հրց. 57. Արիստ. աշխ. Պղատ. տիմ. Շիր. (հրտր. Պատկ. էջ 47), Կիւրղ. ղկ. (արդի գրակա-նում «օդից դուրս եղած տարածութիւնը և այդ տարածութիւնը լցնող անյայտ նիւթը. 2. մի տեսակ քիմիական մարմին»), որից՝ ե-թերական էր ընդ եղբ. 47. Աթան. Բենիկ. Տոմար., եթերաճեմ Նար. յովէդ., եթերային Արիստ. աշխ. Մաքս. դիոն., եթերեան Գնձ. եթերընթաց Գնձ., եթերանման ԱԲ ևն. լտ. aether, վրաց. ვთერი եթերի, գերմ aether, ֆրանս. éther, ռուս. зфиоъ ևն։-Հիւբշ. 347։


Եղար, աց

s.

spouse, wife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէկի կինը, жeнa, wife, weib». երկու անգամ գործածում է Պիտ. ուրիշ վր-կայութիւն չկայ։


Եղէգ, եղեգի

s.

endive, succory.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. լեղի բառից։ Կապ ունի՞ յա-ջորդ եղէգն կամ հոմանիշ եղերդն բա-ռի հետ։


Եղծ

s. adj. adv.

destruction;
refutation;
spoilt, corrupted, misshapen, bad;
— զեղծ, disorderly, confusedly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նիշի հետ։ (Կապ չունի բառս լուծաննլ ձևի հետ, որովհետև սրա արմատն է լոյծ կամ կրճատ *լուծ, իսկ վերինների արմատն է եղծ)։


Եղկ

adj.

lukewarm, tepid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երկու ձևով էլ ներկայանում է. Ա-ռաջինը վերի եղկ ձևն է, որ պահում են Սլմ, յէխկ՝, Վն. յեխք, Ոզմ. յէխք՝, Մկ. էխք Սեբ. յէղգիգ, Կր. էղկումէղկ, Ախց. յէղկու-մէղկ. նոր բառեր են՝ եղկացնել Արբ. «մի քիչ տաքացնել, պաղը կոտրել», եղկիլ Արբ. «ջուրի կամ որևիցէ հեղուկի մի քիչ տաքա-նալը», եղկուկ Արբ. «գոլ, կրակի կամ արևի առաջ մի քիչ տաքացած ջուր կամ ուրիշ մի հեղուկ», եղկիկ Խրբ. «տաքուկ (օր, օդ)»։-Երկրորդ ձևից ունինք լկիլ Եւդ. «գաղջանալ. տաօանալ», Ակն. Բբ. Խն. Կր. Զն. Ռ. Վն. «ձիւնի, սառույցի կամ սառած կերակուրի տաքանալով հալուել սկսելը, սառած մարմ-նի տաքանալը»։ զըն փայլայր, Որպէս զոսկի ծիրանկտայր»։


Ենքեր

s.

towel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անձեռոց, ձեռքի սրբիչ» Վրք. հց. Բ. էջ 614 (այլ խմբ. վարշամակ). ուրիշ վկա-յութիւն չկայ։


Եպիմանիկոս

s.

sacerdotal maniple.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἐπιμανίϰιον կամ ἐπιμάνιϰον, ոս կազմուած է յն. έπլ «վրայ» և լտ. manica «թեզանիք» բառերից. (այս բառը չունին Bailly և Sophocles յիշում է Hefele, Btrg. z. Kirchengeschichte, I1, 222)։-Հիւբշ. 348։


Եռմոս

s.

melody, song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «բս-նահիւսութիւն, տաղ, երգ» Վրք. հց. Ա. 421-3, 535-6։ Ուրիշ օրինակ չկայ։


Երագազ, ի

cf. Արագազ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յգ. նաև երագազանք Եզն էջ 107) «երէ կամ ուրիշ կենդանի բռնելու ցանց» Ագաթ. Եզն. Փարպ. Կիւրղ. թգ. Պիտ. (գրուած է նաև արագազ Պիտ.)։


Երախ

s.

mouth, muzzle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Canini, Et. etym. 171 նոյն արմա-տից՝ որից երգ=սանս. arka։ Հիւնք. յն. ἀάϰνη «սարդի ոստայն» բառիո. Schef-telowitz, BВ, 29, 67 փոխառեալ է պրս. [arabic word] rux «այտ» =պհլ. *rax բա-ռից, որ ըստ Andreas =սանս. srakva «բերան, երախ» բառն է։ Patrubáns, ՀԱ, 1908, 152 «գոցող» նախանշա-նաևութեամբ՝ կցում է արգել բառին. հմմտ. նաև գերմ. Rachen «երախ, կո-կորդ»։ (Յիշեալ գերմաներէն բառի աւե-լի հին ձևերն են հբգ. rahho, անգլսք. hraca, բայց այս բոլորի ծագումը ան-յայտ է՝ ըստ Kluge, 383։-Մեր բառին նման է հնչում նաև պրս. [arabic word] rax «պա-տառուածք, ճեղքուածք, բացուածք», բայց սրա ծագումն էլ անյայտ է)։ Ny-


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ որ դնում է պրս. արէնկ ձևի հետ։ Böttich. ZDMG, 18S0. 354, Arica, 78, 289 ևն համեմա-տում են սանս. պրս. ևն ձևերի հետ։ Հիւնք. =ԳԴ։ Մագ. թղ. 51 «Ի ձի երաշխ արինադոյն հև-ծեալ». -ուրիշ տեղ չէ գործածուած։


Երաշխ

adj.

cf. Աշխէտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գրաւական» Ճառընտ., որից՝ երաշխիք «գրաւական կամ երաշխաւորու-թիւն» Պղատ. օրին., յէրաշխի առ-նոս «մէկին երաշխաւոր լինել» ՍԳր., «ըն-դունիլ, մօտն առնել պահել» ՍԳր., ե-րաշխաւոր «ուրիշի համար պատասխանա-տու» ՍԳր. Ոսկ. մ. ա. 23. Եւս. քր., երաշ-խաւորել Եւս. քր. Ա. 184 (որ Վարդանեան, ՀԱ, 1922, 577 յետին է համարում), երաշ-խաւորութիւն ՍԳր., յերաշխել Իրեն. հերձ, 120. գրուած է նաև երեշխաւոր, երեշխևոր Յայսմ. (ստէպ). նոր բառեր են՝ համերաշխ, համերաշխաբար, համերաշխութիւն ևն։


Երաշխ, ից

s.

pledge, caution, guarantee;
յ—խի առնուլ, առնել, to take in pledge, cf. Երաշխաւորեմ, cf. Ընդումիմ;
to give caution, to become bail, to answer for, to become security for.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գրաւական» Ճառընտ., որից՝ երաշխիք «գրաւական կամ երաշխաւորու-թիւն» Պղատ. օրին., յէրաշխի առ-նոս «մէկին երաշխաւոր լինել» ՍԳր., «ըն-դունիլ, մօտն առնել պահել» ՍԳր., ե-րաշխաւոր «ուրիշի համար պատասխանա-տու» ՍԳր. Ոսկ. մ. ա. 23. Եւս. քր., երաշ-խաւորել Եւս. քր. Ա. 184 (որ Վարդանեան, ՀԱ, 1922, 577 յետին է համարում), երաշ-խաւորութիւն ՍԳր., յերաշխել Իրեն. հերձ, 120. գրուած է նաև երեշխաւոր, երեշխևոր Յայսմ. (ստէպ). նոր բառեր են՝ համերաշխ, համերաշխաբար, համերաշխութիւն ևն։


Երաշտ, ի

adj.

dry, arid, parched;
cf. Երաշտութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո, ու հլ. (բոլորն էլ յետնա-րար) «չորութիւն, անձրևի պակասութիւն» Խոր. Կաղանկտ. Նիւս. բն., «չոր, չորայեն» Սիր. լբ. 26, «չոր, ցամաք (հող)» Վստկ.. «անթաց, չոռոգուած» Ոսկ. ես., որից՝ երաշ-տութիւն «չորութիւն» ՍԳր. «ծարաւ, պա-պակ» Ոսկ. յհ. ա. 45, երաշտահար Թէոփ. խ մկ., երաշտանալ «չորանալ» Եղիշ. Խոր.. երաշտահաւ «մի տեսակ թռչուն» Վանակ. հց. գրուած է նաև երեշտ, երեշտութիւն Վրղն. լուս. Ճառընտ։


Երաստ, ից

s.

assembly, company.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rast, որ հաստատում է պրս. [arabic word] ︎ rast «դաս, խումբ», որից էլ [arabic word] rasta «վաճառատեղի, ուր լինի տուրևառութիւն. 2. արահետ կամ արքունի ճանապարհ. 3. դաս կամ շարիշար կարգումն». նոյնի արաբա-ցեալ ձևն է [arabic word] razdaq «դաս կամ կարո. գոր օրինակ մարդիկ առընթեր իրերաց կա-ցեալք. և ծառք կարգաւ շարիշար տնկեալք. որ և յայլ նման իրս ի գործ ածի»։


Երգ, ոց

s.

chant, song, canticle;
air;
hymn;
recitative;
ballad;
canto;
language, voice;
— համառօտ, canzonet;
—ս առնուլ, to sing;
յ— արկանել, to sing or compose a song;
to make songs on, to lampoon;
յ— անկանիլ, to be the subject of a song;
— անհեդեդ, bad song;
նուագարան երգոց, musical instrument;
— երգոց, the song of songs, the song of Solomon.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

+ Բնիկ հայ բառ. հմմտ. սանս. [other alphabet] arká «երգ, նուագ», (k (սեռ. rčás) «ոտա-նաւոր, քերթուած», [other alphabet] arč, arčati «գովեստ է երգում, բարևում, պատւում»։ Այս արմա-տը ուրիշ լեզուներում պահուած չէ, որով-հետև կապ չունին լտ. loquor «խօսիլ», յն. λαϰ︎ ἐλαϰαν, λέληϰα «խօսիլ, գոչել» ևն (տե՛ս Walde, 440)։ Pokorny, 1, 147 նախա-ձևը դնում է հնխ. erk-«ճառագայթել, պայ-ծառ հնչել», ըստ որում սանս. arká, r'k «երգ, նուագ» բառերի առաջին նշանակու-թիւններն են «ճառագայթ, փայլակի ցոլքը, արեգակ, կրակ»։-Հիւբշ. 443։

երկրորդ մասը։ Տէրվ. Նախալ. 63 ևաս. ևածով սանս. arčc «մռնչել, գոչել, եր-գել», յն. λάσϰω «հնչել, երգել, խօսիլ», լատ. loqui «խօսիլ», հսլ. rekti «խօսիլ» ձևերի հետ հնխ. ark, rak արմատից։ Հիւնք. երկ բառից։ Patrubány, SA, 1, 18 վօգուլ. erγem ērγa «երգուած երգ» ձևի համար ասում է թէ յիշեցնում է հյ. երգ բառը. իսկ SA, 1, 224 հայերէնից փոխառեալ է դնում հունգ. rege «հին երգ», regél «մի հին երգ երգել»։ Մառ, ИАН, 1915, 852 սվան. երծի «եղէգ» բառի հետ։ Պատահական նմանութիւն ունի վրաց. რეკა րեկա «ձայն, բաղ, խիւն»։


Երեւիլ

s.

weevil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «արմատն թուի երր»։-Հիւնք. յն. ἐ νσίβη հոմանիշից։


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մկ. Պլ. Սեբ. Սչ. էրթալ, Ոզմ. յէրթալ, Վն. Տիգ. էրթmլ, Մշ. էրդ'ալ, Զթ. իրթոլ, իյթօլ, Ննխ. էրթալ, էշթալ, Երև. Ռ. էթալ, Մրղ. Սլմ. էթmլ, Հճ. իշտօլ, Հմշ. էշդուշ։-Ունինք նաև Ակն. Տփ. էհալ, Պրտ. իյալ, Ասլ. իալ՝ նոյն նշանակու-թեամբ, որոնք Տէրվ. Լեզու, 1887, 91 հնխ. i «երթալ» արմատից է հանում. հմմտ. լտ-ire, eo, սանս. eti, imás, զնդ. aeiti, հպրս. aitiy, յն. εῖσὶ, լիթ. eīti ևն «երթալ» (Walde, 255)։-էնկիւրիի թրքախօս հայերը պահած են բառս՝ հետևեալ ասացուածում. zərzərən gertas deyil «էլ բաւական է» (բառացի «շա-րունակ կերթաս չէ՛»). տե՛ս Մխիթարեան. Բեւղ. 1898, 789։


Երի, երւոյ

s. prep.

spine, or part of the back of animals;
—, առ —, յ—, on the edge, towards, on the side of, near;
առ — ընթանալ, to go, to rank, to put on the same footing with, to agree, to be of one mind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. perə «առջևը» ձե-վից. այս արմատն է որ իր per, pro, pri և այլ բազմաթիւ ձևերով ու ձայնդարձներով ծնունդ է տալիս ժառանգ լեզուների մէջ հա-րիւրաւոր բառերի. յիշենք դրանցից մի քանի կարևորները և ձևով կամ նշանակութեամբ մեզ մերձաւորները. -սանս. purás «առջևը», prá-«առաջ», prātár «կանուխ, առաւօտոյն» prathamas «առաջին», pratarám «աւելի լե-տոյ», զնդ. fratəma «առաջին», fratara «նախորդ», paurva «առջևը, առաջին». հպրս paruva «առաջնագոյն, կանխագոյն», յն πρίν «առաջ, նախապէս», πρό «առջևը, նա-խապէս, կանխաւ», πρὸσω «յառաջ», πρά «կողքին, առ երի, դէպի», πρόμος «առաջնա-կարգ», πρών «հողի յառաջակարկառ մաս», πρῶτσς «առաջին», πρότερος «առաջնագոյն». πρότεροι πὸδες «առաջի ոտները», πρώρα, πούμνη «նաւի յառաջակողմը, ցռուկ». πρυμ-νόν σxέλος «սրունքի վերի մասը», πρωῖ «ևա-նուխ, առաւօտը կանուխ», πρωέ-ϰαρπος «ե-րախայրիք», πρῶος «վաղահաս (պտուղ)». πρωῖμος «կանուխ եկող, վաղահաս», πρέσβυς «անդրանիկ», լտ. pro «առաջ», primus «առաջին», prior «առաջնագոյն», prandium «նախաճաշ», pridem «վաղուց», pridie «ե-ռանդ», prima «սկիզբ», primo «նախ», pri-scus «վաղնջական, նախնի», prius «աւելի շուտ, առաջուց». prae «առջևը», հբգ. IrdC, գերմ. fruhe «առտուն կանուխ». ռրթ. faúra «առաջ», fruma «առաջին». fram-alders «տարիքոտ», անգսք. forma «առաջին». հսաքս. formo «առաջին», լիթ. prō «առջևը», propernai «երկու տարի առաջ», pirmos «առաջին», pry-«առջևը, քովը», pry-butis բտան առջևի մասը», ալբան. ipare «առա-ջին», հսլ. prùvū «առաջին», pradédu «նա-խապապ», ռուս. nepвыи «առաջին», при «առ, ի» ևն ևն (տե՛ս Walde, 574 և այլուր)։ Հայերէնի մէջ նոյն հնդևրոպական արմատևն են պատկանում առ, երա(խայրի), երէց, հե-ռի, հերու, որոնց իւրաքանչիւրը տե՛ս առան-ձին։-Աճ.


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Սեբ. Տփ. բաթ, Շմ. թաթ. թmթ, Մրղ. Սլմ. Վն. Տիգ. թmթ, Զթ. թօթ, թոթ, Հճ. թօթ.-գաւառականներում թաթ նշանակում է նաև «կօշիկի կամ գուլպայի առջևի մասը, գուլպայ, զանկապան, ճրագկալ, կշիռքի նժար, թաթաձև ծայրով դաւազան՝ աշակերտների ափին զարնելու համար, ճա-խարակի այն մասը՝ որի վրայ է իլիկը».-յատկապէս Մկ. զանտզանում է թmթ «ձեռքի թաթ» և թաթ «գուլպայ»։ Նոր բառեր են թա-թախաղ, թաթակիշ, թաթաճաղ, թաթան, թա-թաշոր, թաթաչհար, թարել, թաթիկ, թաթլուկ թանթուլ (Ղրբ. թm՛նթիւլ=թաթուլ Բուզ.), թանթլիկ, թաթնոց, թաթուկ, թաթ ու կրունկ լինել, թաթօն, թաթալօշ «ապտակ», թաթիկ «մի տեսակ բոյս, delphinium glandulosum Boiss. (ըստ Տիրացուեան, Contributo § 193).-թաթպան «ձեռնոց» բառը դարձել է Խտջ. թաթման։

ՓՈԽ (borrowing) Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Թաթուլ, թլոց

s.

paw, foot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թրք. [arabic word] tatula նոյն նշ. այս բառը յիշում է Կամուս, թրք. թրգմ. Բ. 168՝ արաբ. [arabic word] ︎ ǰavz-i-maϑil հոմանիշի դէմ. չու-նի Будaговъ։-Աճ.


Թախթ

cf. Թաղթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գահ, գահոյք» Կոստ. երզն. էջ 130 (Չթողու ինք սուլտան, ոչ փատիշահ ի թախթ). յատկապէս՝ թախթ ի զառ «ոսկի գահ» էջ 131. գրուած է թախտ Վրդ. պտմ. հրտր. Էմինի, էջ 212 և թաղտ Գնձ. տպ. Վե-նետ. էջ 46. «Ի Գառնի, հուպ առ զարմանա-ի թաղտն Տրդատայ»։-Վերջին երկուսը յե-տին յաւելուած են. Վարդանի վէնետկեան հրատարակութիւնը ունի նոյն տեղը՝ էջ 161 գահոյք։


Թակոյկ, կուկաց

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետին է գրծ. թակո։-կով Լմբ. մատ. էջ 71) «ջուրի կամ գինու մեծ աման» (արևմտեան զրականում համարւում t «ջրի կարաս հողէ, տճկ. քիւփ») ՍԳր. Ոսկ. մ. գ. 4. «աշտանակի վրայ թակոյկի ձևով զարդ» Փիլ. ել. սխալմամբ գրուած է նաև թակոյք Նար. երգ. 342 և վերջաձայնը իբրև յոգնակիի նշան առնելով՝ հոլովուած և թա-կոյս, թակոյից (ըստ ՆՀԲ), մինչև անգամ ածանռուած թակոյաբուղխ Եղիշ. չրչր. 271. (այսպէս ունին ՆՀԲ և ԱԲ, բայց տպագրում գտնում ենք թակոյկաբուղխ ձևով)։


Թաղ, ից

s.

quarter, ward, district;
part;
neighbourhood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Haug GGA 1854, 254 լատ. tegere, գերմ. decken «ծածկել»։ Muller, Ar. men. VI յն. στέλλω «յարդարել», περ'-στελλω «փաթթ» ձևերի հետ։ Հիւնք, թաթախել բայից։ Տէրվ. Altarm. 41 թաղակ, թագ, առաստաղ ևն ձևերի հետ՝ կցում է պրս. tāǰ, յն. στέγω, լիթ. steg, ti stogas «ծածկել, ծածք, տանիք» ևն բառերին՝ իբր հնխ. stag արմատից։ «ծածևել, թաքուցանել» բառի հեա-հայերէնի մէջ ղ մասնիկ է։ Ս. Վ. Պա-րոնեան, Բանաս. 1900, 172 զնդ. թաղ-մաս «վրան մեռել չորացնելու բարձսա-դիր տեղ»։ Այսպէս նաև Փորթուգալ փա-շա, Եղիշէ 142, 148 զնդ. տախմա, պոս. տախմ, տախմա։ Scheftelowitz BВ 20, 22 տե՛ս բաղ (1), որ ընդունում է նաև Walde 767։


Թաղասմաւոր, աց

adj.

castrated, gelt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կըռաած (անասուն)» Ղևտ. իբ. 24 «Զթաղամսա-ւորն և զմալեալն և զքածաւարոտն և զհա-տեալն» (ϑλαδιαν («ներքինին») ϰαὶ εϰτε, ϑλιμμένον ϰσὶ ἐxτομίαν ϰαὶ έπεστασμένον). -թերևս նոյն լինի բառիս հետ՝ թալասմեղ, մին կազմուած -աւոր մասնիկով, միւսը՝ սրա հոմանիշ -եղ մասնիկով. ինչպէս՝ զօրաւոր և զօրեղ։-Բուն արմատն է ուրեմն թաղասմ-կամ թաղամս-։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «խեցեղէն գոգաւոր կամ կոն-քաձև աման՝ մէջը թրջոց դնելու» Վրք. հց. Ա. 573. Վստկ. 103, 126, 136, 185 (գրուած նաև թեղար). «հարկ, տուրք» Կիր. էջ 218, Մա-ղաք. աբ. 8, 10, 16. Անիի արձանագրու-թեանց մէջ էլ յաճախ յիշուած է եզին թա-ղար, կալի թաղար ևն. մէկ բառով էլ կա-լաթաղար «կալի տուրք» Վիմ. տար. 226-արևմտեան գրականում այժմ գործածւում է բառս «ծաղկաման» նշանակութեամբ։

= Ջաղաթ. [arabic word] taγar «պնակ, պնակաձև աման», [arabic word] taqar, [arabic word] taqau «աման, պարկ, ծածկոց» (ըստ Vambery, Gagatai-sche Sprachstudien), [arabic word] taγar «պարկ՝ որ Թուրքեստանում առնում է 4 փութ, իսկ Անդրկովկասում մինչև 30 փութ ցորեն, գա-րի ևն» (ըստ Будaговъ 2, 397), արևել. թրք. ❇ [arabic word] taγar «պարկ, քուրձ» (K. P. Shaw, A Sketrh of the turki language), «երկաչեայ աայուսակ» (Будaговъ 1, 361), [arabic word] taγar «մեծ բաժակ, մի տեսակ երկար և քիչ լայն պարկ» (ըստ P. de Courteil. Dict. Turc-o-riental), օսմ. [arabic word] daγar «մախաղ. պա-յուսակ», [arabic word] daγarjəq «փոքր մախաղ, հովուի մախաղ» (Մ. Աբիկեան, Բռ. տճկ. հյ, գաղ. -այս բառը ԺԶ դարուն հնչւում էր տա-ւարճուղ, ինչպէս ունի Դրնղ. 24). թրք. գւռ. «կօշկակարների այն ամանը՝ որի մէջ կաշի են թրջում», ուտ. թաղար «20 փութ ցորենի քաշ»։ Այս բոլորի մայրն է պրս. [arabic word] taγar «սափոր, կուժ», որից փոխառեալ էր հին ժա-մանակ հայ. տակառ, աւելի յետոյ արաբ. [arabic word] tayγār «լական» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 870) և աւելի ուշ վերոյիշեալ թաթարա-կան ձևերը։ Սրանցից էլ փոխառեալ են հյ. թաղար, քրդ. [arabic word] taγar «վառարան, ման-ղալ», վրաց. თაღარი թաղարի «կուժ. 2. մի տեսակ չափ՝ 63/։ փթանոց», բուլգար. tagar, ռուս. тагаръ, ալբան. taghar, նյն. ταγερ քևողով կամ ճամբորդական պայուսակ», մի-ջին լտ. tagara «լուսիտանացոց յատուկ մի ռեսաև աման» ևն։ -Թաղարը նախապէս ա-մանն էր, յետոյ նշանակեց «առնուած հարկի չափը» և աւելի յետոյ ընդհանրանալով ստա-ցաւ ընդհանրապէս «հարկ» նշանակութիւնը, ինչպէս որ պարսկերէնի մէջ էլ դարձաւ «ռո-ճիկ, թոշակ»։


Թարկ

s.

talc.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ադամանդի երեսները». նորագիւտ բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գոռծած-ուած Առաք. պտմ. 461 «Ալմաստն... վեց թարկ է. յոր կողմն շրջես երեք թարկ կու երևնայ»։ Նշանակում է նաև «պարսկական գլխարկի երեսները կամ շերտերը» և այս ի-մաստով գործածուած է 1513 թուի մի յիշա-տաևարանի մէջ՝ հրտր. REA I. էջ 96 «Թար-կըս ունի ժբ». հմմտ. Հացունի, Պատմ. տա-րազի, ուր էջ 279 ասւում է, թէ իրօք պարս-կական գլխարկը ունէր 12 շերտ։


Թան, ից

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Տէր-վիշ. Նախալ. 45 և 128, որոնք միացրին թանալ բառին։ Karolides, Γλωσσ. συγϰρ. 99 կապադովկ. táni «մածնաթան», յն. ϑήσϑαι. ϑηλαζω, սանս. dhayami, հբգ. dadhi «մածուն», պրս. duγ «մած-նաթան» բառերի հետ։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Աճառ. MSL 20, 161։


Թանագ, ի

s.

sheet-iron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի հլ. թէև առանց վկա-յութեան) «երկաթի անագապատ թիթեղ» Լմբ. ժող. է. ուրիշ վկայութիւն չկայ։


Թանկ

adj.

dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ևամ ԹԱՆԳ «մեծագին, սուղ» Տա-Ռև. ձմ. ճը. ամ. 109, Ուռհ. (առ Ստ. Լեհ.︎ «ծանրաշարժ» Բռ. ստեփ. լեհ. որից թանկու-թիւն «թանկ լինելը» Շիր. հացաթանգութիւն Մխ. այրիվ. 84. թանգարան «գանձարան» Յհ. կթ.-նոր գրականում արևելեան բառ-բառը միայն գործածում է թանկ կամ թանգ «մեծարժէք», որից թանկանալ, թանկազնել, բանկութիւն, թանկարժէք, թանկնոց կամ թանկանոց, բայց արևմտեան բարբառն էլ ունի թանգարան, թանգարանապետ, թանգա-րանական (միշտ գրուած գ-ով, թէև թանևա-գին գրւում է կ-ով)։


Թառափ, ի

s.

sturgeon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մարդաչափ մեծութեամբ մի ձուկ է. լտ. acipenser, ֆրանս. esturgeon» Աշխ. Բռ. ստեփ. լեհ. ուրիշ վկայութիւն չկայ։ -Կոչւում է նաև թուխու։


Թաս, ի

s.

cup, mug.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] tas, ❇ tass (կամ [arabic word] lassa) «թաս» բառից, որ ծագում է պրս. [arabic word] tašt կամ [arabic word] tašt «տաշտ» բառից։ Արաբ բառը փոխառու-թեամբ անցել է ուրիշ շատ լեզուների. ինչ-պէս՝ թրք. [arabic word] tas, քրդ. jas, բելուճ. tas, գնչ. tas, tasi, նյն. τάσι, τἀσσα, սերբ tas, ռում. tas, teas, ռուս. тазъ, գերմ. Tassc, ֆրանս. tasse, իտալ. tazza, սպան. taza, պորտ. taça ևն։-Հիւբշ. 266։


Թաւալ

s. adj.

roll, act or state of rolling;
cf. Թաւալումն;
rolling, tum-hling down;
առ ի —, on a precipice, steep;
— առնուլ, to roll, to revolve, to turn round;
— բանից, a winding discourse;
— տալ արեան, to cause one to roll in his own blood;
— անկեալ, գլոր խաղալ, cf. Թաւալագլոր խաղալ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գլորիլը, տապալում» Ոսկ. յհ. ա 2. «մի կողմ ընկած, թաւալուած» Փիլ. լին. Լաստ. որից առ ի թաւալ «շեղ, զառիվայր» Խոր. թաւալիլ ՍԳր. Ագաթ. թաւալանիլ Եփր. թգ. 403, թաւալեցուցանել ՍԳր. թաւալագլու Նաւռմ. գ. 3. (որ և գրոած է թաալգլոր. վրիպակաւ՝ թաւագլոր Խոր. Եղիշ.). հողա-թաւալ Ագաթ. տղմաթաւալ Շնորհ. թաւալոց «զառիվայր» Յհ. կթ. 403. գետնաթաւալ Յհ, իմ. պաւլ. գլաթաւալ Լաստ. դիաթաւալ կամ դիթաւալ ՍԳր. Փարպ. երկրաթաւալ Եղիշ. դտ.-բառիս երկրորդ ձևն է (յետնաբար) թապալ «թաւալում» Վստկ. 189 (Յամէն շար-ժել տասն թապալ անցա). որից թապալ տալ «ոտքով զարնելով գլորել» Քուչ. 91. թապա-լումն Վստկ. 45. (այս երկրորդ ձևը կազ-մուած է անշուշտ տապալել բառի հետ խա-չաձևմամբ)։

Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] tebēl «հող» բառից։ ՆՀԲ լծ. ընդ տա-պալ։ Հիւնք. թաւալիլ դնում է տապալիլ ձևից և սա էլ նոյն ընդ թրք. devirmek, devrilmek։ -Սրմագաշեան, Արմէն. ռում. täválire հոմանիշի հետ։ Peder-sen, Հյ. դր. լեզ. 49 հս. tegnati, զնդ. ϑani «քաշել»։


Թաւրնջակ

cf. Խաժուրիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ մանիշակ, թաւ-շածաղիկ, տճկ. խատիֆէ չիչէյի», «amaran-the» (ըստ Յակոբեան, Արևելք 1890, ապր. 27), «primula Pallasīi Lehm» (ըստ Տիրա-ցուեան, Contributo § 357)։


Թափուտ

cf. Դագաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ո հլ. «ռագաղ» Պտմ. աղէքս էջ 113 (ձձ. թաբուտ, թապութ). նոյն է նաև թաբուտ Օրբել. 308 (Բազում հնարիւք ջա-նայր Ռուսուդանն այն՝ կորուսանել զնա, եո-բեմն դնէր ի թաբուտ և ծովասոյզ առնէր, երբեմն տայր յիշխանսն սպանանել), թա-ւութ Միխ. աս. 166, 171. Սամ. անեց. 66. Քուչ. 94. թապութ Կանոն. (ըստ մի քանի ձեռ.), Տաթև. ձմ. ճլգ. (Չմարմինս յեկեղե-ցին տարէք թապութով և փառօք թաղեցէք)։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Թեպեկ

s.

monkey, ape.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։


Թերափ

s.

household gods, the penates.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թերափիմ

s.

cf. Թերափ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։