Your research : 20 Results for խառ

Entries' title containing խառ : 194 Results

Definitions containing the research խառ : 1613 Results

*Ճիտ, ճտի

s.

neck.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Տփ. ճիտ, Հմշ. Պլ. Ռ. Սեբ. ջիդ, Ասլ. ջիդ, ջի*. ոճերով՝ ճիտ անել Երև. Ղրբ. Տփ. «վիզն ընկնել, գրկախառնուիլ», ճիտը կապել Տփ. «բռնի ընդունել տալ» ևն։ Նոր բառեր են՝ ճիտապոկ «վիզը փրցուած», ճիտք «կօշկի վիզը», նը-տահար, ճտանոզ, ճmքաւոր.


Ճիտակ, աց

s.

collar, necklace, string, carcanet.

• = Հնագոյն *ճէտակ ձևից, որ ենթառոում է պհլ. *čεtak, որից և փոխառեալ պիտի լի-նի։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է ճիտ-տակ՝ իբր «վզի տակ» (շատ անյարմար, որովհետև ճիտ շատ յետին փոխառութիւն է, և երկրորդ՝ ճիտ բառից պիտի ունենային» *հտա-տակ և կամ *ճտակ)։ Հացունի, Պատմ. տարազի 140 պրս. ճիտ «գեղեցիկ վիզ» բառից։


Ճիւաղ, աց

s.

monster;
phantom, spectre;
night-mare, incubus;
—ք դըժոխայինք, the Furies;
— շառաչեմ, to drone, to hum, to buzz, to whiz.

• ՓՈԽ.-Արաբ. [arabic word] ǰa'fahq կամ [arabic word] ǰaflāq կամ ǰanfalīq [arabic word] «խոշոր մարմնով կին». սրա համար Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 878-879 ասում է թէ օտար փոխառութիւն է. բայց ասում է որ յայտնի չէ փոխատու լեզուն։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

• ՓՈԽ.-Քրդ. կայ ճէօլ «հօտ». ինչ. Յովհ, 4. 16. Ու տէ պրպըն եէք ճէօլ ու եէք շրվան (Եւ եղիցին մի հօտ և մի հովիւ)։ Այս բառը հյ. գւռ. ճիւղ բառն է, որ Ալշ. Բլ. Մշ. Վն. նշանակում է «հօտ»։ Թէ այս ճիւղը վերի բառն է, հմմտ. ճիւղ հանել, Բլ. «գառները և ոչխարները զատ զատ խմբերի բաժանե-լով՝ այլ ևս արօտավայրից գիւղ չբերել. այլ դաշտի մէջ յարմար տեղեր պահել և այնտեղ կթել»։ Այս ոճը իրօք ցոյց է տալիս որ ճիւղ «հօտ» բուն նշանակում է «բաժանմունք» և հետևաբար քրդ. ձևը փոխառեալ է հայերէ-նից։ Փոխառութիւնը կատարուած է բաւա-կան հին ժամանակ, երբ հայերէն ղ հնչւում էր դեռ լ։-Ունինք նաև վրաց. (Գուրիացոց բարբառով) ჭავლი նավլի «ճիւղ». հա-յերէնի՞ց է։-Դարձեալ կայ արաբ. [arabic word] ǰul «ձիու, ուղտի, այծի, ոչխարի հօտ կամ մի խումբ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 169-170), որ կարող է քրդերէնի նման փոխառ-եալ լինել հայերէնից։


Ճկոյթ, ութի

s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

• = Փոխառեալ է հարաւային Կովկասեան լեզուներից. հմմտ. լազ. ծո՛ւլու քի՛թի «ճը-կոյթ». (բուն նշանակում է «փոքր մատ». կազմուած է ծուլու «փոքրիկ» և քի՛թի «մատ» ռառերից. ծո՛ւլու լազերէնի մէջ սո-վորական ձև է. ինչ. ծո՛ւլու բո՛զօ «փոքրիկ աղջիկ», ծո՛ւլու դա «փոքր քոյր». քի՛թի կայ նաև ուրիշ Կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. თითი թի՛թի «մատ»)։ Հյ. ծկոյթ անցած է նախաւոր *ծուլկոյթ>*ծլկոյթ ձևե-րից, որոնց յիշատակը պահում են դեռ Ազա Շմ. և Առլ. իրենց լ ձայնով։-Մեր ծկոյթ և ճկոյթ ձևերի մէջ ծ և ճ ձայների փոխանա-կութիւնը մեկնւում է Կովկասեան լեզուների ձայնաբանական օրէնքներով, ըստ որում ծ. ձ, ց և ճ, ջ, չ կանոնաւորապէս փոխանա-կում են իրար վրացի և լազ լեզուների մէջ։ Առանձնապէս նշանակելի են Ագլ. ծլայգ բիւթ<*ծլիկ բոյթ (իմա՛ ծլիկ մատ) և Շմ. ծկլա մատ, որոնց մէջ Կովկասեան ծո՛ւլու քի՛թի ձևից առաջին բառը միայն փոխառեալ է (ծլիկ, ծկլա ձևով), իսկ երկրորդը թարգ-մանուած է հյ. հոմանիշ բառով։-Աճ.


Ճշմարիտ, րտից, տաց

adj. adv.

true, unquestionable, real, certain, sure;
veridical, faithful, upright, frank, sincere;
in truth, truly, indeed, really, in realty, verily;
— իցէ ? is it true ?

• ՆՀԲ վրաց. ճէշմարիտի. արմատը հա-մարում է ճիշդ։ Տէրվ. Նախալ. տե՛ս ճիշդ բառի տակ։ Հիւնք. լտ. jcus) «ի-րաւունք» և պրս. šumārdan «համա-րել» բառերից կազմւած։ Մառ ЗВО 5 (1891), 318 և 11 (1899), 298-300 փոխառութիւն է համարում զնղ. čašma + dīta-«ականատես, աչքով տեսնուած» ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] cašmi-dīt «երևոյթ»։ (Այսպէս նաև M. Kīa-binin MSL 10, 18)։ Müller WZKM 6 (1892), 267 մերժում է այս մեկնու-թիւնը, որովհետև այս պհլ. ձևը պիտի տար հյ. *ճաշմարիտ. միւս կողմից կայ հյ. ճշգրիտ։ Հակառակ է նաև Հիւբշ. 513 և IF Anz. 8, 48՝ սպասելով սոյն պհլ, ձևի դէմ հյ. *ճաշմադիտ. ըստ իրեն հյ. ճշմարիտ կարող է գալ միայն պհլ. čismaδīt ձևից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 157, 219 հյ. ճիշտ+մար «չափ։ բառե-րից է դնում։


Ճոխ, աց, ից

adj. s.

wealthy, opulent, rich;
copious, rich, abundant, great, ample;
powerful, mighty, potent, grand, high;
master, lord, grand seigneur;
—ք քաղաքին, the first or most distinguished citizens of a town, the magnates, grandees, noblemen, nobility;
—ս ճեմել, to walk haughtily.

• ՆՀԲ լծ. թրք. ջօխ, չօգ «բազում» և գօճա, խօճա «մեծ, վարժապետ, հա-սուստ»։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. čoq «շատ»։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 24՝ պատասխանելով ոմն Պա-ոոյրի հարցումին, յայտնում է թէ թրք. čoq պատահական նմանութիւն ունի մեր ռառի հետ։ Patrubány SA 1, 310 փո-խառեալ է թրք. čpk «շատ» բառից, իսկ նոյն ՀԱ 1907, 305 աճիլ բառին ար-մատակից է և թրք. čok փոխառեալ է հայերէնից։ Karst, Յուշարձան 121 թրք. cok։


Ճոկան, ի

s.

crook;
crosier;
loaded stick or cudgel.

• = Պրս. [arabic word] cogān, čavgān «է փայտ ինչ կեռածայր, որով յասպարիզի գնտակ խաղան կարի ձիավարժք և զինաշարժք. դարձեալ զինչ և իցէ ցուպ կեռածայր, յո-րոց է և այն որով հարկանեն զթմբուկ»։ Ի-րանեան հնագոյն ձևն է պհլ. copgān, որից չի կարող գալ հյ. ճոկան։ Մեր բառի մայրն է պրս. čōgān (կամ մանաւանդ *čω-kān?) ձևը։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. ❇ atšolgan, արաբ. [arabic word] sauljan (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417), ǰoklān, [arabic word] ǰaukan, օրռ. [arabic word] čugān «գնդամուղի գաւազան», ռուման. čojan «գաւազան», նյն. τζυϰάνιον «մականախաղ», վրաց. ჩოვანი չոգանի «отбойникъ» (Horn § 449)։


Ճուռակ, աց

cf. Ճուրակ.

• = Պհլ. *čurrak ձևից. այս ձևը աւան-դուած չէ, բայց ունինք պրս. [arabic word] čurra «փոքր բազէ և որձ բազէ» (ԳԴ). սրա հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ǰurra-bāz կամ ǰura-bāz «արու բազէ», իրանեանից են փո-խառեալ նաև աֆղան. ǰurra, ǰurrabāz «մի տեսակ բազէ», քրդ. ǰurre «բազէ», արաբ. ❇ zurraq «սպիտակ բազէ», յն. τζουράϰιον (վերջինիս հետ հմմտ. Մագ. քեր. 228 Սակս ոչ ունելոյ ճէ նոցա (Յունաց), յոր-ջորջեն զճուռակն ծուռակ)։-Հիւբշ. 190։


Ճուրակ, աց

s.

merlin.

• = Պհլ. *čurrak ձևից. այս ձևը աւան-դուած չէ, բայց ունինք պրս. [arabic word] čurra «փոքր բազէ և որձ բազէ» (ԳԴ). սրա հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ǰurra-bāz կամ ǰura-bāz «արու բազէ», իրանեանից են փո-խառեալ նաև աֆղան. ǰurra, ǰurrabāz «մի տեսակ բազէ», քրդ. ǰurre «բազէ», արաբ. ❇ zurraq «սպիտակ բազէ», յն. τζουράϰιον (վերջինիս հետ հմմտ. Մագ. քեր. 228 Սակս ոչ ունելոյ ճէ նոցա (Յունաց), յոր-ջորջեն զճուռակն ծուռակ)։-Հիւբշ. 190։


Հերեսիովտ, աց, ից

s.

heretic.

• -Յն, αὶοεοιώτης, լգ. αὶρεσῖῶται «հերե-տիկոս». կազմուած է αἰρεσης բառից, որ նշանակում է «առնելը, գրաւում. 2. ընտ-րութիւն. 3. նախընտրութիւն. 4. մասնա-ւոր ուսումնասիրութիւն. 5. գրական, բը-ժըշկական, փիլիսոփայական դպրոց, և վեր-ջապես 6. առանձին կրօնական հերձուած». բուն արմատը αἰρέω «բռնել, գրաւել, ընտ-րել ևն»։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. haeresis, ասոր. [syriac word] heresiotā «հերձուածող, աղանդաւոր» ևն։-Հիւբշ. 361։


Հերիւն, րան, րեան

s.

bodkin;
awl, pricker.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. per-«ծակել» արմատից՝ -իւն մասնիկով. ցեղա-կիցներից հմմտ. յատկապէս յն. πείρω «ծակել», περόνη «ծակելու գործիք, ճար-մանդ, գնդասեղ և նսաններ», նյն. περούν «պատառաքաղ» (որից փոխառեալ են Ախց. Կր. Երզ. Զն. էվ. բերոն և Սվ. բիլոն «պա-տառաքաղ», Եւդ. բերոն «գդալ», լազ. pe-rōni և գնչ. beruli «պատառաքաղ»), περο-νω «ծակել», հսլ. na-perja, na-periti «ծա-կել», ալբան. š-boroǰ «ծակել, խթել», š-puay «պատը ծակել, քանգել»։ Նոյն արմատի «միւս կողմը անցնիլ, թափանցել, երթալ, ճամբորդել, նաւել ևն» նշանակութիւնների և սրանցից բխած բառերի վրայ տե՛ս Boi-sacq 757, Pokorny 2, 39։-Հիւբշ. 467։


Հզօր, աց

adj.

strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.

• = Կազմուած է զօր բառից հ-մասնիկով, որ գտնում ենք նաև հլու, հմուտ բառերի մէջ։ Այս մասնիկը կարող է բնիկ հայ լինել, բայց կարող է նաև իրանեանից փոխառեալ լինել. (բաւական ճոխ գործածութիւն ունի իրանեան լեզուների մէջ)։ Վերջին պարագա-ւին՝ յարմարագոյն է ենթադրել, որ բառը ամբողջապէս փոխառեալ լինի պհլ. *hu-zor=զնդ. *huzāvar հոմանիշից։ Բայց նոյն իսկ եթէ հայակերտ կառուցուածք էլ լինի, իրանեան ազդեցութիւնը անհերքելի է (տե՛ս Meillet MSL 21, 187)։-Հիւբշ. 180։

• Peterm. 26 պրս. [arabic word] xzr ձևի հետ, որի ինչ բառ լինելը յայտնի չէ։ Windisch. 22 սանս. sa, sam, sama «հետ, ընդ»+զօր։ Lag. Btrg. baktr. Lex. 37 զնդ. huzāvarə, նաև իրանեա-նից փոխառեալ արաբ. hizabr «առիւծ»։ ZDMG 1868, 330 համեմատում է պհլ. [arabic word] huzwāreš բառի հետ և փորձում է մեր բառի միջոցով սրա ըն-թերցումը ճշտել։ Պատկ. Խոր. աշևւ 1877, 71 զնդ. huzāvarə։ Տէրվ. Նախալ. 73 և Հիւնք. զօր բառից՝ հ մասնիկով։

• ՓՈԽ.-Կայ արաբ. [arabic word] hazavvar «հր-զօր, ուժեղ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818), որ եթէ իրանեանից չէ, կարող է հա-յերէնից միայն փոխառեալ լինել։


Հիմէն, մենի, նաւ, նեաւ

s. chem.

hin (measure);
hymen;
matrass;
balloon.

• = Յն, ήμίνα «մի տեսակ հեղուկաչափ», որից փոխառեալ է նաև լտ. hemina՝ նոյն նշ. յոյն բառը ծագում է հμւ-«կէս» բառից և նշանակում է բուն «կէս (չափ)» (Boisacq 324-5). այս բառը սակայն Ս. Գրքի լու-նարէն թարգմանութեան մէջ բնաւ չէ գոր-ծածուած (Sophocles 565 չէ իսկ յիշած բա-ռըս), թէև կայ ասորի թարգմանութեան մէջ՝ Թուոց ժե. 7՝ [syriac word] hemīna ձևով (տե՛ս Brockelmann 84ա), որ փոխառեալ է յու-նարէնից։ Այնտեղ, ուր հյ. թարգմանութիւնը ունի հիմէն, յոյն օրինակը դնում է εἰν, εἰν ἰν, որ փոխառեալ է եբր. [hebrew word] hīn ձևից և այս էլ եգիպտ. hзn(w) բառից, որ նշանակում է «պտուկ. 2. չափ» (Gese-nius 1921, էջ 180)։ Ըստ Sophocles 598 յն. ῖν որ տանում է երկու ատտիկեան γόες, գործածուած է Ս. Գրքում՝ հետևեալ տեղերը. Ել. իթ 40 (երկիցս), Լ. 24, Ղևտ. իգ. 13, Թիւք ժե. 4 և Եզեկ. դ. 11, որոնց մէջ հ. թարգմանուած է միշտ դորակ, բացի վերո-յիշեալ տեղերից. յն. տարբերակներում էլ չկայ ἡμίνα ձևը։


Հին, հնոց

adj. adv.

old, worn, decayed;
ancient, antique;
-ք, the ancients;
antiquity;
ի հնումն, anciently, formerly, a longtime since, in days of yore;
ի — or ի հնոց ժամանակաց, ի հնոց ժամանակաց հետէ, ab antiquo;
— կտակարան, the old testament;
— մատեանք, ancient codes;
ի հնումն եւ ի նորումն, in ancient and modern law;
— լուսին, waning moon;
հին աւուրց, old aged in years, grown old;
— աւուրցն, Ancient of days, the Eternal, the Most High;
— աւուրց մանուկն, the Eternal Son;
— աւուրց զօրական, a veteran;
անտառ — աւուրց մայրեաց, a forest of ancient cedars;
— աւուրց ատելութիան, rancour, inveterate hate.

• Windisch 22 san արմատից, նաև լտ. senex։ Ուղիղ են մեկնում Böttich. Arica 17 (այստեղ յիշուած է նաև բա-բել. σινάγην, σεμνήν ըստ Հիսիւքո-սի). Lag. Urgesch. 445, Müller SW-AW 38, էջ 583, Justi, Zendsp. 319բ, Հիւբշ. KZ 23, 15, Տէրվ. Նախալ. 110 ևն։ Եազրճեան, Արևելք 1884 նդյ" 16 սանս. hā, hīna։ Müller WZKM 10, 276 հանի բառի հետ իրանեանից փոխառեալ է համարում, նախաձայն հ-ի պատճա-ռով։ Մերժում է Հիւբշ. 467, որովհետև փոխառութեան պարագային պիտի ու-նենայինք *հան ձևը։ Հիւնք. յն. οἰνος «գինի» բառից։


Հինայ, ից

s. bot.

alkanet, red dye;
henna.

• ԳՒՌ.-նոր փոխառութեամբ սովորաբար հինա, որից կազմուած են հինադրէք, հի-նադրօնք, հինամօն, հինայտուք, հինայուան, հինայուել, հինահան, հինաւուն։


Ծծումբ, ծծմբոյ

s.

sulphur, brimstone;
պտաել, օծանել ծծմբով, to dip in, or to mix with sulphur.

• , ո հլ. «քուքուրդ» ՍԳր. Յհ. կթ. գրուած է նաև ծծում Մեկն. ղկ. Իրեն. ցոյցք 33, Վրք. և վկ. Ա. 650. Կնիք հաւ. էջ Չ ბրծում Ճառընտ. որից ծծմբաբեր (գը-րուած ծծմաբեր) Շնորհ. Եդես. ծծմբախառն Նչ. եզեկ. (գրուած ծծմախառն Եփր. խոստ. Արծր.), ծծմբածին Յս. որդի. ბծմբահամ Մխ. երեմ. ծծմբաքար Վրդն. ծն. ծծմբեայ, Մագ.-նոր բառեր են ծծմբահոտ, ծծմբա-յին, ծծմբափոշի, ծծմբաթթու, ծծմբատ ևն։-Երեք ձևերից հնագոյնը կարծում եմ ծծում, որի վրայ ետոյ աւելացել էբ, ինչպէս բեմբ, պատշգամբ բառերի մէջ։


Ծմել

s. bot.

s. bot. spinage;
beetroot.

• «սպանախ կամ շո-մին. 2. վայրի փրփրեմ» Բժշ. Մխ. բժշ. կայ նաև զիմել ձևը՝ ըստ ՀԲուս. էջ 170.-Seidel, հրտր. Մխ. հեր. § 41 այս բոյսը համարում է «amaranthus blitum L.» և ո՛չ թէ blitum virgatum L կամ chenopodium čapitatum, ինչպէս ունին ՀԲուս. և Տիրա-ցուեան, Contributo § 104. -այս բոյսերը ուրիշ լեզուների մէջ էլ խառնուած են ի-րար հետ. հմմտ. ֆր. blette, épinard-frai-❇ ռերմ. Erdbeerspinat։

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ժუმელა ձումելա «aмарантъ, ueтущiи rpeбeнь բոյսը». թերևս նաև վը-րաց. წამალი ծամալի «դեղ, թոյն, դարման, ներկ, թունա։որ խոտ» և թուշ. წამალ ծո-մալ «բժշկութիւն, դեղ, փոշի» (նախապէս «խոտ»)։ Փոխառութեան ապացոյց է այն՝ որ բառը մեր մէջ միայն շատ ուշ է գոր-ծածուած և այժմ էլ գտնւում է միայն Կով-կասեան շրջանում։-Աճ.


Ծոմ, ոյ

s.

fast, fasting, abstinence;
— կարգալ, to ordain a fast;
— ունել, to fast, to abstain from food;
լուծանել զ—ն, to break one's fast.

• Ամէնից առաջ Schroder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից փոխառեալ։ ՆՀԲ. եբր. ձօմ, ասոր. սաւմ և արաբ. սէվմ ձևերի հետ։ Եբր. ձևից են ռնում նաև Peterm. 23, 38, Lag. Prov. 26, 8, Müller SWAW 41, 12 (կասկածով) և Հիւնք։


Ծուխ, ծխոյ

s. fig.

smoke;
fume, vapor, exhalation;
tobacco;
սիւն, ստեղն ծխոյ, — ծառացեալ, pillar of smoke;
մրրիկ ծխոյ, clouds or masses of smoke;
ընդ — գալ, to be in tbe smoke;
—ս արձակել, to emit smoke;
— ծխել, ձգել զ—, to smoke tobacco;
— որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի, unpleasantness or discord engendered between step-mother & step-children. family, hearth, home.

• , ո հլ. «մուխ. 2. գոլորշի, շոգի» ՍԳր. Ոսկ. մ. ա. 2. Եզն. որից ծխել, ծխիլ ՍԳր. ծխալից Եփր. օրին. էջ 265. ծխա-խառն Ագաթ. ծխահանք Սիր. ժդ. 24. ծխան Վիպաս. (առ Մագ.). ծխհելոյզ Հին բռ. ծխո-տիլ Եղիշ. ծխաշունչ Ոսկ. յհ. ա. 1. ბխանե-լիք «խունկ, կնդրուկ ևն» Պտմ. վր.-ծուխ նշանակում է նաև «տուն, երդ» (հմմտ. պհլ. dūtak=պրս. [arabic word] dūda «ծխնելոյզ. 2. գերդաստան», պրս. [arabic word] dūd «ծուխ». dud-mān «ընտանիք, ազգատոհմ» Horn § 597 և Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 20), որից ծխատէր կամ ծխակեր «ժողովրդապետ» Մաշտ. ջահկ.-հետաքրքրական ձև է ծխո-յել «պատուհան» Բառ. երեմ. էջ 150 (եռռ ծխոյ-ել՝ ծուխը դուրս ելնելու տեղ)։-Նոր բառեր են ծխախոտ, ծխաձուկ, ծխամորճ, ծխափայտ, ծխաքարշ, ծխաբաժանութիւն. ծխահամար, ծխատուփ, ծխավաճառ, ծխա-փող, ծխական, անծուխ ևն։

• = Փոխառեալ է կովկասեան *ծուխ ար-մատից, որ նշանակում է «մուր, ծուխ, մութ»։ Նոյն արմատի ժառանգներն են վը-րաց. წუხვა ծուխվա «ցաւ, տրտմութիւն» (իբր սրտի ծուխ. հմմտ. պրս. [arabic word] dūd «ծուխ, տրտմութիւն»), მომδუხარება մոմ-ծուխարեբա «տխրիլ, տրտմիլ», მომწუხრება մոմծուխրեբա «երեկոյանալ», მწუხრი մը-ծուխրի «աղջամուղջ, երեկոյ», შემ-წუხრება շեմծուխրեբա «երեկոյեան մութը», წუხე-ლის ծուխելիս «երէկ» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. երեկ և երէկ. ռուս. вецepь «երեկոյ» և вцepa «երեկ»)։-Բա-ռիս բուն հայերէնն է մուխ, որ հնդևրոպա-կան ծագում ունի։-Աճ,

• բառի՞ց։ Muiller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 արաբ. [arabic word] duxan «ծուխ. ծխախոտ» ձևի հետ է համեմա-տում և կարծում է թէ արաբ. բառն էլ հնդևրոպականից է փոխառեալ։ Տէրվ. Նախալ. 89 հնխ. dhu «փչել, ծխել» արմատից է դնում հյ. ծուխ, ծծումբ, ւն. Սόւϑ. սանս. dhu, dhuma, լտ. fa-mus «ծուխ», յն. ϑέειον «ծծումբ»։ Մաα ЗВО 7, 73 պրս. [arabic word] dūd «ծուխ» բառից։ Հիւնք. ածուխ բառից։ Գ. Փառ-նակ, Անահիտ 1903, 130 սանս. dhu, յն. მόω բառերի հետ։ Patrubány ՀԱ 1908, 247 հնխ. ag'e «բերել» արմա-տից։ Karst, Յուշարձան 425 թրք. թթր. tong «մթութիւն»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 83 հնխ. g'eu-արմատից, որից նաև սանս. ǰválati «բոցավառիլ, փայլիլ», ǰvala-«բոց», ǰvāla «լոյս, բոց, ջահ», պալի jaro «ջերմ», հյ. ծա-րաւ ևն։ Պատահական նմանութիւն ու-նին արաբ. [arabic word] daxx, duxx «ծխա-խոտ», [arabic word] duxān «ծխախոտ», [arabic word] daxdaxa «ծուխը վանել», [arabic word] duxxax «ծխագոյն, թուխ գոյնով» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 5401։


Ծուծ, ծծոյ

s.

sucking, suction;
marrow, pith;
essence;
ուղ եւ ծուծ, quintessence.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ժუժუ ձուձու «ծիծ, ստինքի պտուկ», ժუժუთა ձուձութա, ժუժუ-ზწოვარი ձուձու-մծովարի, მმუძებიანი մձուձեբիա-նի «դիեցիկ մանուկ», მამა-მძუაე մամա-մձուձե «հայր սնուցիչ, կառավարիչ, երախա-յի վերակացու», დედა-ბძეძე դեդա-մձեձե «ստնտու, ծծմայր», ἀიძა ձիձա «ստնտու», წოვა ծովա, წოვნა ծովնա «ծծել, ծծումն», წუწნა ծուծնա «ծծել», ვამოწუწვა գամո-ծուծվա «ծծելով դուրս քաշել», წვა ծու-ծընվա «ծծելով հանել», წუწვა ծունվա «խոնաւացնել, թրջել», წოვება ծովեբա «ծիձ տալ», წუწი ծուծի «արատ», ἀუძγὸ ბაჭოεხ ձուձուո հոծովս «ծիծ է ուտում», მეძუბური մեձուձուրի «դիեցիկ մանկիկ». ნთა ձուա «հիւթ, հոյզ», լազ. ձու «ծծել», ծուծոնոր «ծծել», ցիցի, ցիցիլի «ծիծ», ավար. ծօէզէ «ծծել» ևն։ Նման հնչիւնով բառեր շատ կան զանազան լեզուների մէջ. հմմտ. նբգ. zitze, հիւս. գերմ. titte, հգերմ. tutta, tuta. ան-գըսք. tit, յգ. tittas, իտալ. tetta, zizza, zez-zolo, լեհ. cyc, խրվաթ. czeczek, դալմատ. czicza. հունգ. tsets, օսթյաք. tJuti ոն։ ցիցա, ռում. titä, օսս. ջէջէ, ցիցի, քրդ. [arabic word] čičik (Աւետարանի թարգմանութեան մէջ ջըջըք. ինչ. Ու ժը աւ. ջրջրքռա քօ ժը դառա շիր տան «Եվ ստեանցն որ դիեցուցին զքեզ» Ղուկ. ժա. 27), ալբան. ցիցէ, յն. τιτϑός, եբր. [hebrew word] zīr, արաբ. օ ︎ zīzat, ասուր. zizē «ծիծ, ծծել». ինչպէս նաև ա-րաբ. [arabic word] days «կնոջ ստինք» (որի հա-մար Կամուս, թրք. թրգմ. Բ. 242 ասում է թէ հարազատ արաբերէն չէ) ևն։ Այս բա-ռերից ոմանք բնաձայն են, ոմանք պատա-հական նմանութիւն ունին և ոմանք էլ փո-խառեալ (Berneker 129)։ Հայերէնը կով-ևասեան ընտանիքից փոխառեալ ենք դնում այն պատճառով, որ այստեղ ենք գտնում զարզական արմատը (ծու) և նախնական նշանակութիւնը։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. սիւզմէք, լտ. sugo, վը-րաց. ձուձու։ Justi, Kurd. Gram. I17 քրդ. čičik, պրս. [arabic word] čačū, օսս. ձինի և հյ. ծոց (իմա՛ ծիծ) և ծծել իրար հետ է դնում։ Նոյն հեղինակը՝ Litt. Blatt 1883, էջ 64 ծուծ =լիթ. zisti «ծծել». ռուս. жижа «հիւթ, արգանակ» բառե-րի հետ։ Տէրվ. Նախալ. 43, 88 ծիծ, ինչպէս նաև տիտ՝ կցում է դիել բա-յին՝ իբր կրկնական. այսպէս է դնում նաև յն. τιτՅός «ծիծ», τίτβη «ստոն։ տու», սանս. dadhan «կաթ»։ Հիւնք. հծը-ծել բայից։ Bugge, Etrusk. u. Arm. 93 ծծել= ետրուսկ. sce. իսկ էջ 85 հյ. տիտ «ծիծ» բառի հետ է համեմատում անգսք. tit, յգ. tittas, գերմ. Zitze «ծիծ»։ Հիւբշ. 498 այս և վերի բոլոր ձևերը համարում է բնաձայն. իր կարծի-քով ծիծ բառն էլ կապ չունի ծուծ, ծծել ձևերի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, էջ 233 հայերէնից փոխառեալ է դը. նում ալբան. ցիցէ «ծիծ»։


Ծրար, ից

s.

packet;
package;
roll;
envelope, cover;
bag of money;
—ք կախարդաց, fascination, talisman;
cf. Թուղթ.

• = Փոխառեալ է ասոր. ბ︎ sərār կամ [arabic word] sərārā «քսակ» բառից. հմմտ. եբր. [hebrew word] sərōr «կապոց, տրցակ», արաբ. [arabic word] šurra «դրամածրար, միջին դրամ փաթաթած շորի կտոր». բոլորն էլ ծագում են ընդհանուր սեմական srr կամ sor «կա-պել, փաթթ, կապոց շինել, քսակի մէջ գրամ կապել» արմատից։-Հիւբշ. էջ 306։


Կաթ, ից

s.

drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.

• գութուր, թէգէթթուր «կայլակել, կաթկը-թիլ» (արմատը gatra «կաթիլ»)։ Pe-term. 20, 22 լծ. հյ. շիթ և լտ. gutta։ Հիւնք. կաթ և կաթիլ հանում է լտ. gut-ta բառից, իսկ կաթոտ, կաթոգին, սրտակաթ ևն կատաղի բառից։ Հիւբշ. ZDMG 35(1881), 660 և Arm. Gram 162 պրս. [arabic word] kāt «կաթիլ» բառին է կցում, իբրև իրանական փոխառու-թիւն։ (Այս բառը թէև ո՛չ ԳԴ գիտէ և ոչ Horn, բայց կայ Բուրհանի մէջ «կա-թիլ» նշանակութեամբ)։ Patrubány ՀԱ 1908, 188 կաթն «կաթ, lac, γάλα» բառից՝ -իլ նուազականով։ Մառ ЗВО xIx, 0157 յաբեթական ղյթ արմատից. հմմտ. վրաց. ბվեթի «կայլակ», ծթոլա «կայլակում», որի տուբալկ. ձևը պիտի լինէր *ճվիթի>*ճիթ, որից փոխառեալ է հյ. շիթ։ Պատահական նմանութիւն ունի սանս. gad «մզիլ, կաթիլ կաթիլ վազել»։ Meillet BSL 21, 201 կարծում է որ նոյն է լտ. gutta բառի հետ. բայց այս մասին վճռական բան չի կարելի ասել, որովհետև լտ. բառի ստուգաբպ-նութիւնը յայտնի չէ. տե՛ս Walde 357։ Petersson, Heteroklisie 62 և LUA 1922, 11 (չեմ տեսած) հնխ։ g2et-ար-մատից է հանում հյ. կաթ, կաթն, լիթ. gintarās «սաթ», յն. δετή «ջահ», սանս. játu «խէժ», լտ. bitumen «ձիւթ» ևն (տե՛ս Pokorny 1, 672)։ Meillet, Dict. etym. It. էջ 420 կրկնում է իր մևևնութիւնը, լատին բառի նախաձևը դնելով g29t-, որին կցում է հյ. կաթ։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

• ԳՒՌ.-Տփ. հակ տալ «հակուիլ՝ ծռիլ» (յատկապէս կշիռքի նժարի համար է աս-ւում), Երև. Տփ. հակ, Զթ. հօգ, հոգ. Հճ. հօգ, Ջղ. խակ «բեռան հակ, բարձուած բեռան մէկ կողմը, թայը», Շմ. հակ, Ղրբ. հա՛կնը, Ագլ. հօ՛կնը «պայուսակի մէկ աչքը», Այն, Վն. հակառ «յամառ՝ հակառակ մարդ», Մկ. խակառ, Նբ. հակառ կանգնիլ, Երև. հակաս ընգնէլ, Վն. հակառ իյնալ, Ալշ. Մշ. հագառ կէնալ «հակառակիլ, մէկի հետ բռնուիլ, կռուիլ».-Ջղ. հակառակ «ընդդէմ» և խակա-ռակ «դռան փականք».-«հակառակ», բայռ աւելի փխբ. «սատանայ» նշանակութեամբ ունին Ախց. Երև. Կր. Շմ. Ոզմ. Սլմ. հակա-ռակ, Ալս. Մշ. Ննխ. Պլ. Սչ. Տիգ. հագառագ, Ասլ. հագառագ, հագառայ, Զթ. հագառօգ, հագառոգ, Տփ. հակարակ, Հճ. հագարօգ, մի-այն հակառակի պէս դարձուածի մէջ.-Ննխ. հագրոգէլ «հակառակիլ».-Ղրբ. նէ՛րհակ, Ապ. նէ՛հրակ «ներհակ, հակառակասէր», Ջղ. ներհակել «հակառակիլ»։ -Շրջմամբ ունինք ճաճակառութիւն (Ակն. Պլ. ևն), իբր գրական հակաճառութիւն ձևից փոխառեալ։-Նոր բա-ռեր են հակառակու «ի հեճուկս», հակկալ «մաճ ևամ բեռը պահելու փայտ», հակու հա-կու անել, հակուն տալ «երկու կողմ կաղալ, յերկուս հետս կաղալ»։


Հաճ, ոյ

adj. s.

content, contented, pleased, satisfied;
consenting;
satisfaction, contentedness;
— առնել, to content, to satisfy;
— լինել, to be content, satisfied, pleased.

• = Իրան. hae-ձևից փոխառեալ. հմմտ. զնդ. hač-, պհլ. sačītan, պրս. ❇ sazī-dan, արմատի բուն նշանակութիւնն է «հե-տևիլ», ինչպես ունին յն. ἔπομαι լտ. sequor, հիռլ. sechim, sechur, լիթ. seku, սանս. sá-čatē ցեղակիցները։ Այս նշանակութիւնը հե-տրզհետե զարգանալով՝ դարձել է «յարիլ. յարմարիլ, պատշաճիլ, վայլել, սազիլ», և վերջապէս՝ «դուր գալ, ախորժիլ». այսպէս՝ զնդ. hačaintē «պատշաճում են, համաձայն են» (հմմտ. noit daenā noit urvanō hacain-tē̄ հատուածի մէջ՝ Եասնա խե. 2). պրս. sa-zidan «արժանանալ», sazā «արժանի, պատ-շաճ, վայելուչ», պհլ. sačītan «արժանի լի-նել», sačāk «արժանաւոր», և paiti->pat. նախամասնիկով՝ pat-sac, որից հյ. *պատ-սաճ>պատշաճ «յարմար, վայելուչ». լն. ἐπω «հետևիլ», բայց նաև «պատշաճիլ, յար-մարիլ, համաձայն լինել»։ Հայերէնի մէջ էլ կայ «համաձայն, հաւան» իմաստը. հմմտ. Հաճք և հաւանք և միաբանք. Մամբր. Հա-ճել և հաւանեցուցանել զմարդիկ. Եւս. պտմ. բ. 10։ Այս «պատշաճիլ» իմաստից ածանց-ւում է «ախորժիլ, դուր գալ», որ թէև չէ՛ ա-ւանդուած իրանեան գրականութեան մէջ. բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել և կամ յառաջացած է հայերէնում. հմմտ. գերմ. behagen «յարմարիլ, պատշաճիլ, ա-խորժիլ, հաճիլ»։


Հաճար, ոյ, ով

s.

rye;
cf. Հայքար.

• = Թերևս կովկասեաններից փոխառեալ բառ. հմմտ. լազ. ճուարի, վրաց. ჭვავი ճը-վավի «հաճար», վրաց. դզվարի, մինգ. դչու-յէ «վարսակ», ափխազ. աճա, աճարաձ «օր-րենեղէն», աբազ. hažrrù, շապս. haǰirri «ա-լիւր», վար. աճի, կուբ. աճէ, կայ. աճի «ցո-ռենեղէն»։-Աճ.


Համ, ոց

s.

savour, taste;
check, moderation;
— դնել, to moderate, to check.

• Schröder. Thesaur. 47 յն. ὄμοῦ ձևից փոխառեալ։ ՆՀԲ որպէս յն. օ'-մօս, օ՛մու։


Համակդեն, ից

adj.

well versed in the Persian religion;
coreligionary.

• = Արաբ. [arabic word] hamāma «աղաւնիճ», որ ծագում է նոյն բառի «աղաւնի» նշանակու-թիւնից. իմաստի զարգացման համար հմմտ. թրք. ❇ ❇ ❇ gūgeréin otə=յն. περιστερεων և հյ. աղաւնիճ կամ աղաւ-նարօտ։ Արաբերէնից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] xamamā, յն. ἂμωμον, լտ. amomum։-Հիւբշ. 269։


Կաթողիկէ, էի

adj. s.

cf. Կաթողիկեայ;
cathedral, basilic.

• = Յն. ϰαϑολιϰή «ընդհանրական, տիեզե-րական (առաքելական թուղթ կամ եկեղեցի), մայր եկեղեցի». կազմուած է ϰαβά «ըստ» և ὄ'ος «ամենայն» բառերից. փոխառու-թեամբ անցել է բոլոր քրիստոնեայ. ազգե-րի լեզուներին. ինչ. լտ. catholicus, ֆրանս. čatholique, վրաց. კათოლიკე կաթոլիկե ևն. նոյն իսկ տճկ. ասւում է ❇ ︎ qa-tolik «կաթոլիկ հայ»։-Հիւբշ. 353։


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

• = Յն. ϰαϑολιϰός «ընդհանրական, տիե-զերական» ածականն է՝ գոյականաբար գոր-ծածուած. որից փոխառեալ են նաև լտ. catholicus. արաբ. [arabic word] ǰāϑalīq կամ [arabic word] jatalīq, ասորի տառադարձութեամբ [arabic word] katulīka (Մառ. Гpaм. др.-apм. էջ 18), վրաց. კათოლიკოზი կաթոլի, կոզի (թերևս հայերէնի միջոցով)։ Տե՛ս նաև երը՝ կաթողիկէ բառը։-Հիւբշ. 353։


Կաթսայ, ից

s. mech.

copper, caldron, kettle, pot;
boiler.

• = Ասոր. [syriac word] qadsa բառից փոխա-ռեալ. այս ասորի ձևը ծագում է յն. ϰάδος բառից, որ նշանակում է «գինու կամ ջրի մեծ աման, 32 լիտր պարունակութեամբ մի չափ». յոյն բառն էլ ծագած է փիւնիկերէնից (Boisacq 398). հմմտ. եբր. [hebrew word] kaδ «դոյլ, կուժ, ջրաման», բաբել. kandu, ե-գիպտ. qd «պտուկ» (BSL հտ. 27, ж 21 էջ 88), արամ. [hebrew word] kaddānā հր. [hebrew word] kadda «փոքր կուժ»։ Նոյնից փո-խառեալ են նաև լտ. cadus, հսլ. kaϑι ռռւս. кадь, кадка, кадочка, кадушка, кадущечка, ուկր. кадкa, բուլգար. кána. kádos, kaca, սերբ. kärd, չեխ. kád', լեհ. kadz' «ևիսատակառ, կոնք կամ նմպն ա-մաններ», ռուսերէնից էլ վերջապէս լիթ. kodis «ջրի կուժ» (Berneker 467)։ Յունա-րէնից է դարձեալ արաբ. [arabic word] qadas «պղնձէ դոյլ, փարխաճ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 274)։ Հայերէնի մէջ ասորի բառը տուել է նախ *կադսայ, ուր դ ձայնը աց-ղուելով յաջորդ ս-ից՝ վերածուած է խու-լի։-Հիւբշ. 306։


Կախարդ, աց

s.

charmer, enchanter, sorcerer, wizard, conjurer, magician.

• = Իրանեանից փոխառեալ բառ, որի պրս. ձևը աւանդուած չէ. հմմտ. ոնդ. kaxvaraδa-«կախարդ», իգ. kaxvarəiδī «վհուկ, կա-խարդ կին»։ Բուն նշանակութիւնը համար-ւում է «սև գոյնով սոսկալի մարդ կամ ժո-ղովուրդ՝ որ պարապում է կախարդութեամբ, գնչու, չինկանա» և այս իմաստով հմմտ. հբգ. swarz, գերմ. Schwarz, գոթ. swarts, հհիւս. svartr, անգսք. sweart, անգլ. swart, հոլլ. zwart «սև» բառերի հետ (Bartholo-mae, Altir. Wört. 462, Walde 726 Kluoe 444, Pokorny, 2, 535)։-Հիւբշ. էջ 162։

• ԳՒՌ.-Մշ. կախարդ՝, Երև. Կր. Մկ. Սւմ կախարթ, Սչ. գախարդ՝, Պլ. գախարթ, Խրբ. դախառդ'. թրքախօս հայերից կախարդ Ատն. (Արևելք, 1888 նոյ. 8-9). Պօլսում նշանակում է նաև «զլուխը առջևը կախած» (օր. Ի՞նչ կախարդ-կախարդ նստեր ես. Կա-խարդ երեսներ). Ռ. գախարթ «խաբեբայ»։


Կախարդասար, աց

adj.

practising sorcery, addicted to cabalistic practices;
magical;
գիրք —աց, conjuring books.

• = Իրանեանից փոխառեալ բառ, որ ո՛չ մի իրանական լեզւում աւանդուած չէ. ենթա-դրում է զնդ. *kaxvarəδasarah-, որ կազ-մուած է զնդ. *kaxvarəδa-«կախարդ» և sarah-=պհլ. պրս. sar «գլուխ» բառերից, իբրև «գլուխ կախարդաց». հմմտ հյ. աղան-դասար «աղանդապետ, աղանդաւորների գլուխ»։-Հիւբշ. 236։


Կածան, ի

s.

lane, narrow way, pathway, footway or footpath.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'ag'-արմատից, որի ժառանգորդներն են նսլ. gāz «ճամ-բայ, կածան, ձիւնի մէջ բացուած նեղ անցք», սերբ. gāz «հուն, անցք», բայական գործածութեամբ gaziti «հունով անցնիլ, կոխոտել, տրորել (աղբը, խաղողը, ձիւնը ևն)», բուլգար. gázъ «կոխել անցնիլ», հսլ. iz-gaziti «փճացնել, ապականել», ռուս. nзraжeнie «աղտեդում, ապականում»։ Հա-յերէնը ծագում է հնխ. g'äg'-կամ g2ag'-ձևից, իսկ սլաւեանները g'ag'-կամ g'og-ձևից։ Հունգ. gáz «հետք» և gázolni «կո-խել, անցնիլ» փոխառեալ են սլաւեաններից (Berneker 293)։


Կակազ, աց

adj.

stammering, stuttering, lisping.

• ԳՒՌ.-Երև. Կր. Տփ. կակազ, Ալշ. Մշ. կա-գազ, Ննխ. գազազ, բայական ձևով՝ Ախց. կակազէլ, Վն. կակըզել, Կր. կակըզէլ, Ոզմ. կակըցիլ, Մկ. կmկmզիլ. սաստկականը Արբ. Սչ. գագզդալ, Ննխ. զագրզդըվիլ, Սչ։ գըգրզդալ. Դվ. Երև. Ղրբ. կզկզալ, Մշ. կնգըզդալ, Սվ. գագուզ-գուգուզ (ա-նել), Տիգ. գզգզmլ, որից կզկզան «կա-կազ», կզկզացնել «կմկմալ»։-Հմշ. քէքէq՝ փոխառեալ է տեղական թուրքերէնից, որ թւում է թէ իր հերթին ձևափոխուած է հյ. կակազ բառի ազդեցութեամբ։

• ՓՈԽ.-Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Կակաջ, ի, ից, աց

cf. Կակաչ.

• ՓՈԽ.-Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Կակժիրակ, ի

s. med.

s. med. cassia;
conserve of cassia;
cassia-tree.

• = Իրանեան փոխառութիւն է. ենթադրում է պհլ. *kākzirak ձևը, որի ժառանգն է պրս. [arabic word] kāzira կամ կրճատ [arabic word] kazra «ասպուր» հոմանիշը։ Իրանեան բառը բար-ռուած պէտք է լինի kak և žirak բառերից. հմմտ. պրս. [hebrew word] kak (որից թրք. [arabic word] kekik) «ծոթրին», [arabic word] kākunī «ծոթ րին», [arabic word] kākiyān «ասպուր», օ︎ ǰira «ասպուր», օ [arabic word] zīra կամ օ.︎ žira «մի տեսակ չաման, տճկ. քիմյօն»։ Պառս-ևերէնի ǰira և žira ձևերի պատճառով է որ հայերէնի մէջ էլ գտնում ենք կակժիրակ, կակճիրակ ևն։


Կաղ, աց

adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

• , ի-ա հլ. (ՆՀԲ դնում է նաև ի հյ. բայց առանց վկայութեան). նշանակում է «որևիցէ անդամով պակասաւոր, խեղ», այսպէս՝ «լեզուաւ կաղ» Ոսկ. մ. ա. 17։ Եփր. արմաւ. 57. «կաղ բարբառ» Փիլ. լին, «կաղ խօսք» Ոսկիփ. բայց մասնաւորապէս «ոտքով պակասաւոր» ՍԳր. որից կաղ ի կաղ, կաղ ի կաղս, կաղս ի կաղս Ոսկ. մ. ա 24. Փաոպ. կաղալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 22 և ա. կոր. կաղագոյն Վեցօր. կաղանալ Մագ. Արծր. կաղիլ Ոսկ. եբր. կաղացուցա-նել Ագաթ. Եփր. ել. հնակաղ Մխ. դտ. կա-ոակրկին «երկու ոտքով կաղ». գործածուած է փոխաբերաբար «անհարթ, անարուեստ եճով» նշանակութեամբ. ինչ. «Եւ կամ կա-ղակրկին հիւսել զնորա զառաքինութիւնն» Վրք. ոսկ. էջ 5 «Զի ոչ կաղակրկին և կա-ղիկաղս և տամտարաբանս խօսեր ի պատ-մելն... այլ անփոյթաբար ճառէր» Վրք. ոսկ. 195 (ՆՀԲ դնում է եւ կամ տարաբան)-Այս արմատի երկրորդ ձևն է կեղ «թիւր, ծուռ, թերի». գործածուած է միայն կեղակարծ «կասկածելի, խիթալի, երկբայական» Յհ. իմ. Նանայ. Շնորհ. կեղակարծիք Սեբեր. կեղակարծել Լմբ. Նիւս. կեղակարծելի Փիլ. բառերի մէջ։ Թէ այս վերջինների արմատը կեղ՝ նոյն է կաղ բառի հետ. ցոյց են տալիս նոյնանիշ կաղակարծ Մծբ. 341, կաղակար-ծելի Ոսկ. ա. կոր. Թէոդ. խչ. կաղակարծու-թիւն Լմբ. ատ. ձևերը և վրաց. փոխառու-թիւնները, որոնք տե՛ս տակը։


Կաղամախ, ից

s.

poplar

• = Փոխառեալ է խալդերէնից։ Հայ. բառի հետ նոյն են մի կողմից Սալմաստի թուրք բարբառով k'älämbar կամ k'älämbur «կա-ղամախ», Թաւրիզի թուրք բարբառով [arabic word] qálámā «բարտի» և միւս կողմից լակ, կալախի, ռուտուլ. կալախ «կաղամախ»։ Թէ ո՛րն է այս ծառի նախնական հայ-րենիքը՝ յայտնի չէ։ Գիտենք միայն որ մեր երկրի շրջաններից նա տարածուել է դէպի աւելի արևելք։ Այսպէս՝ Թեհրանի պրս. բարբառով նա կոչւում է täbrizi, որ նշանակում է բուն «թաւրիզեցի». ինչ որ ցոյց է տալիս թէ Թեհրանը նոյն ծառը ստա-ցել է Ատրպատականից։ Կարող է որ բառը բնապէս լինի մարերէն, այդ լեզուից անցած խալդերէնի, հայերէնի և միևնոյն ժամա-նսկ կովկասեան լեզուներին։ Բայց կարող է նաև ընդհակառակը՝ բառը լինի բնիկ խալդերէն, որից անցած մի կողմից Ատըր-պատական և միւս կողմից Կովկաս։-Աճ.


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

• = Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։

• Հներից Մագ. քեր. 228 և Երզն. քեր. մեկնում են արաբ. [arabic word] qalam «գրիչ» և հյ. առ բառերից բարդուա՞ծ թէ յու-նարէնից փոխառեալ. «կաղամար, որ է կալամառ, այսինքն (է) աման գրչի (կամ մելանառ)»։ Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան։ Քերակ. 1815, էջ 314, յե-տոյ ՆՀԲ ևն։


Կաղամբ, ից, աց

s.

cabbage;
— ընդաւոր, cauliflower;
— խոպոպի, savoy cabbage;
— վայրի, colewort, rapeseed;
—ի տակ, — stalk, — stump.

• = Փոխառեալ է իրանեանից. սրա պհլ. ձևը աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] kalam «կաղամբ», որից փոխառեալ են նաև քրդ. և Ատրպտ. թրք. kelem, k»alam։ Պրս. կայ դարձեալ [arabic word] karan, [arabic word] karanb, [arabic word] karanbā «կաղամբ»։ Այս բոլոր իրա-նական ձևերը ծագում են՝ ըստ Հիւբշ. Pers. Stud. էջ 256, յն. ϰράμβη «կաղամբ» բառից, որից փոխառեալ են դարձեալ լատ. cram-be, արաբ. [arabic word] karnab, օսմ. karnabit, ասոր. kərabbā, kərabbe «կաղամբ»։ Յու-նարէն բառի ստուգաբանական իմաստն է «խորշոմած, կուչ կուչ եկած». հմմտ. ϰραμ-βος «չորացած, կռնծած», ϰρομβοῦν «խո-րովել», հբգ. hrimfan «ծռել, խորշոմել. կծկել, պռստել», անգսք. hrympel «խոր-շոմ», լիթ. kremblys «սունկի մի տեսակ» (կծկուած), skrebiu «չորանալ», ռուս. коро-бить «ծռել, գելուլ», cкорблыи «խիստ, կոշտ» ևն, հնխ. qremb, qereb, sqremb, sqereb արմատներից (Boisacq 507-508)։ -Հիւբշ. 162։


Կաղանդ, ի

s.

calends, first day of month or year;
new-year's day;
շնորհաւոր -! a happy new-year to you, & many of them.

• = Յն. ϰαλάνδαι «ամանոր» բառից փո-խառեալ. այս բառն էլ փոխառեալ է լտ. ca-lendae «ամսամուտ» բառից, որ ծագում է calo «կոչել» բայից (Walde 112). անցել է նաև ուրիշ շատ լեզուների. ինչ. Ֆռանս. ca-lendes, անգլ. calends, վրաց. კალენდი կա-լենդի, კალენდობა կալենդոբա «ամսա-մուտ», კალანდა կալանդա «կաղանդ», հսլ. kalandū, koleda «նոր տարի», ռուս. коля-дá «ծննդեան շաբաթը, Ալէլու ման գալը», բուլգար. koleda «ծննդեան տօն», ռում. colinda, ալբան. kol'endre, լիթ. kafdos «ծննդեան տօն», այստեղից նաև кален-дapь «օրացոյց» ևն (Berneker 544)։-Հիւբշ. 354։


Կաղապար, աց

s.

model, pattern, mould, cast;
standard;
— արկանել, to cite as example.

• = Յն. ταλιπόδιον «ոտքի փայտեայ կա-ղապար» բառից փոխառեալ. (նուազականն է ϰαλύπους (սեռ. ϰαλίπιδος) բառի, որ կազմուած է ϰάλον «փայտ, փայտէ բան» և πաς «ոտք» բառերի բարդութեամբ)։ Յու-նարէնից փոխառեալ են նաև պհլ. [syriac word] kalpat, kalput, պազ. kālbuδ, պրս. [arabic word] kālbad, kālbud «ձև, օրինակ, մարմին», ա-սոր. [syriac word] qalbīd, արաբ. [arabic word] qalib «կաղապար», որից թրք. qaləb (ռմկ. խա-լիպ) և սրանից էլ բուլգ. kalъp, սերբ. ká-lup, käluf, ռուս. калы՛бъ, չեխ. kadlub (Berneker 475) ևն։ Յոյն բառի հայ տա-ռադարձութիւնը պիտի լինէր *կաղոպոդ, ձայնաւորները կարող են առաջին ա ձայնի ազդեցութեամբ փոխուած լինել (հմմտ. դա-լապր, երախայ-երեխայ, երաշխաւոր-ե-րեշխաւոր), բայց կարող են նաև յոյն գա-ւառական մի ձևից յառաջացած լինել, ինչ-պէս որ իրօք էլ ունինք ϰαλάπους տարբե-րակը փխ. ϰυλόπους, սակայն ბ>ր ձայնա-փոխութիւնը ցոյց է տալիս՝ որ աւելի լաւ է, ինչպէս կաղապար, նոյնպէս նաև սրա կրկը-պհլ. մի ձևից (հմմտ. լամբար)։-Հիւբշ. 163, 354։


Կաճ, իւ

s.

felt;
—ակուռ թաղիք, compact felt.

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է համարել թրք. [arabic word] keče «թաղիք». արև թրք. [arabic word] kiče «թաղիք», չաղաթ. [arabic word] ki-rā «գորգ». իսկ թուրքերէնի միջոցով վրաց. քեճա, նյն. ϰετοες, լեհ. kiecza, հունգ. kecse, խրվաթ. սերբ. kéča, čéča, գնչ. ke-č̌as, բոլորն էլ «թաղիք» կամ «եափունջիի նման վերարկու» (Berneker 498)։ Թաղե-զործութիւնը հայոց մէջ մշակուած արհեստ էր, ինչպէս որ է այժմ էլ. հմմտ. թաղիք, որ Արմատական բառարան-32 նոյնպէս անցած է զանազան օտար լեզու-Ների։


Կամակ, աց

adj. adv. s. pl.

agreeable, sweet, pleasing, delicious;
agreeably, pleasingly;
— լինել ի, to be disposed or inclined to;
s. pl. —ք, pleasures, delights;
dainties.

• = Պհլ. ❇ ə kamak բառից փոխառեալ. որի նոր ձևերն են պազենդ. kāma, պրս. [arabic word] kama «փափագ, ցանկութիւն, ուզա-ծը». ծագում են նախորդ kam->կամ բա-ռից։-Հիւբշ. 163։


Կրկէս, կիսաց

s.

circus;
course, race-ground;
riding-school.

• = Յն., ϰιρϰήσιον «կրկէս» բառից. այս էլ գալիս է լտ. circus «կրկէս», circenses «կըր-«շուրջ, բոլորտիք, շրջան»։ Լատիներէնից են փոխառեալ նաև գերմ. circus, անգլ. circus, ֆրանս. čirque, ռուս. циркъ «կրկես» ևն։-Հիւբշ. 360։


Կրպակ, աց

s.

shop;
tavern, wine shop or wine vault.

• = Պհյ. *kurpak «խանութ» բառից, որ թէև չէ գործածուած, բայց նոյնն է հաստա-տում պրս. [arabic word] kurba «խանութ». ասւում է նաև [arabic word] kulba. առաջինը տալիս է հայ. կրպակ, երկրորդը՝ հյ. կուղպակ, և շրջեալ՝ կուպղակ։ Պարսկականից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] qurbaǰ, [arabic word] kurbaj կամ [arabic word] qurbaq «խանութ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 433, Գ. 47), վրաց. მეკურბაչ մեքուրբաքե «խանութպան»։-Իրանեան բառը բուն նշանակում է «կերպաւո՛րուած, ձևաւոռուած». հմմտ. զնդ. hu-kərəota-«ւաւ ձևաւորուած» (Bartholomae, Altir Wörterb. 1818 և Walde 682)։-Հիւբշ. 173.


Կրտսեր, աց

cf. Կրսեր.

• (խառն հոլովմամբ -ոյ, -աւ, -աց) ւտարիքով կամ կարգով յետինը՝ փոքրը, նուաստը, ստորին» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 3 և յհ. ա. 3. որից կրտսերագոյն ՍԳր. Ոսկ. բ. կոր. յհ. ա. 4. կրտսերանալ Մեկն. ծն. կրտսերութիւն Ծն. խգ. 33. Եփր. թգ. բաղաձայնների ձուլմամբ յառաջացել է կրցեր Նխ. ծն. հմմտ. արտասուք >արտը-սուք >արցունք. իսկ ատամնականի անկու-մով՝ կրսեր, որից կրսերադաս Երզն. քեր. կրսերարար Փիլ. իմաստն. ևն։


Կօշիկ, շկի

s. fig.

boot;
shoe;
drink-money;
ներկել՝ մաքրել զ—, to black, to polish or clean boots or shoes;
ագանել —ս , to put on one's boots or shoes;
հանել զ—ս, to take or pull off one's boots.

• = Պհլ. kafšīk հոմանիշ ձևից, որ հաս-տատում են պհլ. kafšak և պրս. [arabic word] kafs «կօշիկ», որից փոխառեալ են նաև բելուճ. kaus, քրդ. [arabic word] kevš, արաբ. [arabic word] qafš «հողաթափ» (Կամուս. թրք թրգմ. Բ. 347), արևել. թրք. [arabic word] kaus կամ [arabic word] kais, թուշ. კოϑ քօշ, վը-րաց. ჭომი քոշի «կօշիկ»։ Պարսիկ բառիր են ծագում [arabic word] kaisgar «կօշիկ շինող» և [arabic word] kaiš̌duz «կօշիկ կարոռ». ա-ռաջինից փոխառեալ է թրք. košgčr «կօշ-կակար», իսկ երկրորդից թարգմանաբար շինուած է հյ. կօշկակար։-Հիւբշ. 174։

• ԳՒՌ.-Ննխ. Ռ. Սեբ. Սչ. գօշիգ, Հճ. գու-շիգ, Զթ. գուշիք, իսկ Տփ. քօշ, քօշի, Ղրբ. քօշ, Ագլ. քօ՛շար «կօշիկ» նոր փոխառու-թիւններ են։ Բառս Ննխ. յատուկ է միայն «այր մարդկանց երկար կօշիկներին, այն է՝ մոյգ, չիզմէ», իսկ Հճ. ընդհակառակը «կանանց երկար կարմիր կօշիկն է»։-Հյ. կօշկակար ձևից սղուած է կօշկար Զթ. Լեհ. Աչ., որի հին վկայութիւններն են. «Զերդ կօշ-ևարի չուան և այնպէս քարշեա՛» Վստկ. էջ 182. «Այր ոմն կօշկար. եւ էր արուեստեւ կօշկար» Նոր վկ. 437, 490 (Ժէ դար)։